Definitions containing the research տեղ : 3819 results

Յարդգող, ի

s.

galaxy, milky way.

· Calfa

NBHL (2)

Յարդգողիդ ծիր յո՛յր սակս եղեւ. ոմանք կարծեն լուսոյ աղամողումն, զոր աստեղքն փայլակեն, ոմանք զգերիոնայ զանդւոցն զճանապարհ, ընդ որս Երակլէս ած (զանդեայս եւ զյարդս ի պէտս նոցա). եւ այլք ի գաղակտացւոց (այսինքն ի կաթանց) երայ վերայ տարածեցելոց ստեանցն։ Կամար շութափ արագընթաց յարդագողի։ Կաթինն ծիր. ( ի լս. յարդագող). (Փիլ. նխ. ՟բ.։)

ՅԱՐԴԳՈՂ կամ ՅԱՐԴԱԳՈՂ. որ եւ ԾԻՐ կամ ՀԵՏՔ ՅԱՐԴԳՈՂԻ. ըստ յն. եւ լտ. Կաթնածիր կամ Ծիր կաթին. γαλαξίας κύκλος lacteus circulus, galaxia, via lactea. իտ. via lattea. Սպիտակափառ մասն երկնից ի պարզ գիշերի՝ ի հարաւոյ ընդ հիւսիս շեղակի. այն է հոծութիւն խիտ առ խիտ մանունց կամ բարձր աստեղաց. զորմէ առասպելեն քերթողք, թէ ի գողանալ Վահագնի կամ Հերակլեայ զյարդ՝ անկեալ իցեն զճանապարհայն մղեղք յարդի. ուստի կոչի եւ Կառք մսրի, կամ Մսուր. սաման օղրըսի, (այսինքն յարդի գող) քեահքեավան, քէհքեշան, (այսինքն յարդ քարշօղ)։


Յարկ, աց

s. fig. adv.

roof;
ceiling;
story;
roof-tree, roof, home, house;
shelter, refuge, cover;
— բնակութեան, abode, dwelling;
ընդ —աւ, under shelter, under cover, in security, secure or sheltered from;
— ի վիմի, tomb, sepulchre;
բառնալ զ—ն, to unroof.

· Calfa

NBHL (1)

Ոչ տուաւ նոցա յարկի տեղի ի տապանի անդ. (Եփր. ծն.։)


Յարմարական, ի, աց

adj.

cf. Յարմար.

· Calfa

NBHL (1)

Գեղեցկապէս եւ յարմարական ասացեալ է՛ նոցա ի բազում տեղիս. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ա։)


Յաւելուած, ոց

s.

addition, increase, overplus, surplus, accession, augmentation;
rest, residue;
— գրոց, մատենից, addition, supplement, appendix;
— չարեաց, redundant malice;
—ք որովայնի, excrement;
թափել զ—ս որովայնի, to ease oneself, to go to stool.

· Calfa

NBHL (1)

Ի յաւելուածոյ սրտի խօսի բերան։ Յաւելուած վիճակաց։ Յաւելուած ձեզ լինիցին բերք նորա։ Ի բաց թօթափել զամենայն աղտեղութիւն եւ զյաւելուածս չարեաց.եւ այլն։


Յեղանակեմ, եցի

va.

to change, to alter, to vary, to diversify;
to remodel;
to convert;
to repeat, to reiterate, to say again;
to trill, to warble, to sing harmoniously.

· Calfa

NBHL (1)

Որք զլալեացն յեղանակեն բանաստեղծութիւն։ Ձայնիւ նուագեալ աղերս հառաչման ... զառ քեզ դարձն յեղանակեն. (Նար. ՟Ի՟Զ. ՟Հ՟Գ։)


Յեղյեղեմ, եցի

va.

to change, to convert, to transmute;
to repeat, to re-iterate, to rehearse, to inculcate;
to translate;
— ի մտի, to turn over, to revolve in one's mind, to think over again, to reconsider;
to ruminate, to ponder, to muse on;
ստէպ —, վեր ի վայր —, to repeat eternally the same thing, to return often on the same subject, to twaddle, to harp always on the same string, to be ever talking about.

· Calfa

NBHL (1)

Զայս ամենայն ստեղծցուք ի միտս, եւ յեղյեղեսցուք։ Զայս եւ մեք յեղյեղեսցուք ի փորձութիւնս։ Բանք տրտմածինք յորժամ յաճախաբար յեղյեղին. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. յհ.։)


Յեղյեղումն, ման

s.

change, alteration, mutation, conversion;
— խօսից, tautology, repetition;
ոտից —, step, pace;
յեղյեղմունք արեգական, the tropics;
յեղյեղմունք ժամանակաց, changes or vicissitudes of the seasons.

· Calfa

NBHL (3)

Շարժումն ոչ միայն ըստ տեղական փոփոխման իմացեալ լինի, այլեւ յեղյեղմամբ եւ այլայլութեամբ։ Անշարժին (երկրի) զյեղյեղումն գործեաց։ Նիւթականն ամենայնիւ յեղյեղման եւ յայլայլութեան կայ. (Նիւս. կազմ.։)

Արեգակն զյեղյեղմունս ժամանակաց գործէ՝ փոխելով յաստեղատունսն. (Պիտ.։)

στροφή, τὸ στρεφόμενον, τροπή conversio, versatio, mutatio, commutatio, variatio. Յեղյեղելն, եւ իլն, որպէս Յեղափոխութիւն. փոփոխումն. այլայլութիւն. դարձուած. այլափոխութիւն. տեղափոխութիւն. քայլափոխ.


Մարտկոց, աց

s.

battery, bastion, bulwark;
tower;
ելեկտրական —, electric battery or machine;
վոլդայեան —, Voltaic battery, pile.

· Calfa

NBHL (1)

Վանդակակապ մարտկոցս մենքենայիւք ի վերայ փղացն կազմեցին. յն. բրգունք փայտեղէնք. (՟Ա. Մակ. ՟Զ. 37։) cf. ՄԱՀԱՐՁԱՆ։


Մաքսանոց, աց

s.

custom-house;
toll-house.

· Calfa

NBHL (1)

τελώνιον telonium. Մաքսատուն. տեղի մաքսի կամ մաքսաւորութեան.


Մաքրարան, ի

s.

purgatory.

· Calfa


Մաքրափայլ

adj.

shining, bright with cleanliness, candid, clear, pure, clean;
glorious, virtuous.

· Calfa

NBHL (1)

Աստեղք մաքրափայլք եւ ականակիտք։ Զաւազանն մաքրափայլ լուսաւորութեան հոգւոյն սրբոյ։ Մաքրափայլ սրբեսցէ զնա ի յանցանացն։ Զհեղումն մաքրափայլ լուսոյն ի մեզ արձակէ. (Սհկ. կթ. արմաւ.։ Արծր. ՟Բ. 1։ Եփր. ծն.։ Մագ. ՟Կ՟Զ։)


Մգլահոտ

adj.

musty, having a musty smell.

· Calfa

NBHL (1)

ՄԳԼԱՀՈՏ կամ ՄԳՌԱՀՈՏ. μυξώδης mucosus. Ունօղ զհոտ նեխութեան, աղտեղութեան, բորբոսի.


Մեծագործ

adj.

noble, generous, magnificent;
ostentatious;
grand, imposing, stately, superb, magnificent.

· Calfa

NBHL (1)

ՄԵԾԱԳՈՐԾ. Որ գործէ զմեծամեծս. գործօղ կամ ստեղծօղ հրաշափառապէս.


Մեկնողական, ի, աց

adj.

explanatory.

· Calfa

NBHL (1)

Որպէս պատմիչս աստուածայնոյ լռութեան, եւ մեկնողականս նորա՝ որ յանկոխ տեղիսն է. (Դիոն. ածայ.։)


Մեկուսութիւն, ութեան

s.

separation;
retirement.

· Calfa

NBHL (1)

Տուընջեան եւ գիշերոյ մեկուսութեանցն։ Զերկոտասանից տանց աստեղաց մեկուսութիւն։ Զերրեակ ձեւս մարմնոց ասէ զեռակի մեկուսութիւնն, խորութիւն, բարձրութիւն, լայնութիւն. (Մաքս. ի դիոն.։)


Մեղացային, այնոյ

s.

sin-offering.

· Calfa

NBHL (1)

Այս օրէն իցէ վասն մեղացայոյն. ի տեղւոջ՝ ուր սպանանիցեն զողջակէզն, սպանանիցեն եւ զվասն մեղացն՝ առաջի տեառն. (Ղեւտ. ՟Զ. 25։)


Մեղմեխութիւն, ութեան

s.

cf. Մեղմեխանք.

· Calfa

NBHL (1)

Իսկ մոգքն այսպիսի մեղմեխութեան չէին տեղեակ՝ իւրեանց ազնուական լաւութեամբ։ Տե՛ս որպիսի մեղմեխութեամբ մերձենայր. (Ոսկ. մ. ՟Ա. 7. 13։)


Մեղուաբոյծ, բուծից

s.

apiarist.

· Calfa

NBHL (1)

Սովոր են մեղուաբոյծք սուզել մեղուաց, եւ տանին զնոսա ի ծաղիկս եւ ի դալարիս, եւ դարձեալ ածեն զնոսա ի տեղիս իւրեանց. (Գէ. ես.։)


Մեղուանոց

cf. Մեղուոց.

· Calfa


Մեղրագործեմ, եցի

va.

to make honey.

· Calfa

NBHL (1)

Զխորիսխ գեղեցիկ ստեղծանել՝ յոյժ սքանչելապէս մեղրագործեալ. (Փիլ. լիւս.։)


Մեղք, ղաց

s.

sin, crime, iniquity, transgression, trespass;
fault, error;
offence, evil, malice;
— փոքր, թեթեւ, peccadillo, venial fault;
եօթն մահուչափ —, the seven capital sins;
մահուչափ or մահացու, սկզբնական, ներգործական, վերապահեալ —, deadly or mortal, original, actual, reserved sin;
վկայք մեղաց, false witnesses;
վասն մեղացն, sin-offering or trespass-offering;
անկանել ի մեղս, մեղս առնել, գործել, to sin, to transgress;
ի մեղս արկանել, to cause to sin;
խոստովանել զմեղս իւր, to confess one's sins;
թողուլ զմեղս, to remit, to absolve sin;
մեռանել ի մեղս, to die in sin;
ի մեղս գրել զիմն, to impute a thing as a crime to;
մեղս դնել, cf. Մեղադրեմ.

· Calfa

NBHL (1)

Մատուսցէ վասն մեղաց իւրոց՝ զոր մեղաւ, զուարակ յանդոյ անարատ տեառն վասն մեղացն։ Ի տեղւոջ՝ ուր սպանանիցեն զողջակէզն, սպանանիցեն եւ զվասն մեղացն.եւ այլն։


Մեռօրինակ

adj.

deathlike.

· Calfa

NBHL (1)

Պահեա՛ ի տեղւոջ հանգստեան մեռօրինակայսր դադարման։ Սթափեցաք ի մեռօրինակս թմբրմանէ. (Նար. ՟Ղ՟Ա. ՟Ղ՟Բ։)


Մետասան, ից

adj. s. eleven.

· Calfa

NBHL (1)

Զմետաստան որդիս իւր։ Մետաստան աստեղք երկիրպագանէին ինձ։ Մետաստան աշակերտք։ Յարուցեալ պետրոս հանդերձ մետաստանիւքն.եւ այլն։


Մերժումն, ման

s.

expulsion;
repulse, rebuff, refusal, denial;
disapproval.

· Calfa

NBHL (1)

Մերժումն ի տեղւոջէ իւրմէ. (Ողբ. ՟Բ. 14։)


Մերկացուցանեմ, ուցի

va.

cf. Մերկանամ.

· Calfa

NBHL (1)

Որ ի վերայ յորդանանու մերկացար, եւ մերկացուցեր զայն՝ որ մերկացոյց զնախաստեղծն ի դրախտին. (Ժմ. յն.։)


Մծղնեայ, էի, ից

adj. s.

incestuous;
lecherous, libidinous, lewd;
name of various ancient sectaries.

· Calfa

NBHL (1)

Ոչ է պարտ ի չարաղանդ մծղնէիցն տեղիս օթել ումեք. (Յհ. իմ. ատ.։)


Մկրտատուն, տան

cf. Մկրտարան.

· Calfa

NBHL (1)

ՄԿՐՏԱՏՈՒՆ ՄԿՐՏԱՐԱՆ. βαπτιστήριον baptisterium, lavacrum. Տուն եւ տեղի մկրտելոյ, մատուռն՝ յորում կանգնեալ կայ աւազան մկրտութեան՝ մօտ առ մեծ եկեղեցին, կամ ի մէջ նորա ի կողմն մի.


Մկրտարան

s.

baptistery;
font, baptismal font.

· Calfa

NBHL (1)

ՄԿՐՏԱՏՈՒՆ ՄԿՐՏԱՐԱՆ. βαπτιστήριον baptisterium, lavacrum. Տուն եւ տեղի մկրտելոյ, մատուռն՝ յորում կանգնեալ կայ աւազան մկրտութեան՝ մօտ առ մեծ եկեղեցին, կամ ի մէջ նորա ի կողմն մի.


Մղձկուտ

adj.

suffocating, stifling, oppressive, sultry.

· Calfa

NBHL (1)

Անցուցանել ընդ կենսաբեր օդդ՝ ելանել ի մղձկուտ ի վնասաբեր կայանս աստեղաց. (Պտմ. վր.։)


Մնամ, ացի

vn.

to remain, to stay;
to stop, to wait, to expect;
to hope;
to rest, to be at rest;
to last, to consist, to hold out;
cf. Բարեաւ, cf. Խաղաղութիւն, cf. Կամ.

· Calfa

NBHL (1)

μένω maneo ἑπιμένω, παραμένω permaneo եւ այլն. որ եւ ԿԱԼ ՄՆԱԼ. (լծ. յն. լտ. մէնօ, մանէօ. պ. մանտէն, մանիտէն ). Զկայ առնուլ ի նմին տեղւոջ, կամ ի վիճակի. հաստատուն կամ անշարժ կալ. դեգերիլ. դադարել. հանդարտել. յետնիլ. յետս կալ.


Մշակական, ի, աց

adj. s.

agricultural, rural, country;
—ն, the Georgics.

· Calfa

NBHL (1)

Զմշակականն հանգամանաց տեղեկութիւն։ Մշակական գործառնութեամբ վարէին։ Մշակն ի ձեռն առնու զմշակական գործիս. (Պտմ. աղեքս.։ Վրդն. սղ.։)


Մշտածան

adj.

well known.

· Calfa

NBHL (1)

Զայրական սերտութիւն քո մշտածան յարակայութեամբ տեղեակ եմ. (Մագ. ՟Ի՟Ե։)


Մշտածին

adj.

ever fruitful;
constantly producing.

· Calfa

NBHL (1)

Ունի մշտածին ինքնաւոր անարօրադիր բոյսս բիւրաստեղունս. (Նար. մծբ.։)


Մշտակայ

cf. Մշտագոյ.

· Calfa

NBHL (1)

(Հիւսիսային աստեղք՝ սայլքն) մշտակայ երեւմամբ շրջագայանան. (Շիր.։)


Մշտապիշ լինիմ

vn.

continually to fix one's eyes upon, to look at steadfastly or intently, to gaze at.

· Calfa

NBHL (1)

Զմշտապիշն լինել բերանաբացութեամբ յաստեղս. (Անան. եկեղ։)


Մոգ, աց, ուց

s.

magician, astrologer;
diviner, enchanter, wizard, sorcerer;
fire-worshipper, follower of Zoroaster;
wise man of the East.

· Calfa

NBHL (2)

μάγος magus, praestigiator, incantator. յն. լտ. մա՛ղօս, մակուս. պ. մուզ. յոք. մու՛զան. ար. մէճիւս, մէճիւսի, միւնէճճիմ. վր. մոգու, մոգվի. Մարգարէ հեթանոսաց. սուտ գուշակ. հմայօղ. քաղդեայ. գէտ. աստեղագէտ. օրէնսգէտ ըստ դենից. քուրմ. կրակապաշտ. եւ Դիւթ. կախարդ.

Մոգքն ազգք են պարսիկք՝ պարապեալ յաստեղաբաշխութիւն, ՛յղձութիւն եւ ի հմայս. (Զքր. կթ.։)


Մոգակրօն

cf. Մոգակրօնիկ.

· Calfa

NBHL (1)

Առաքեաց ի մոգակրօնիկ աշխարհ զմոգսն։ Զմոգակրօնիկ աշխարհն ո՛չ հրեշտակիւ կոչեաց, եւ ոչ մարգարէիւ, այլ աստեղբ. (Ոսկ. մ. ՟Ա. 6. եւ Ոսկ. տիտ.։)


Մոգակրօնիկ

adj.

professing the religion of the magi.

· Calfa

NBHL (1)

Առաքեաց ի մոգակրօնիկ աշխարհ զմոգսն։ Զմոգակրօնիկ աշխարհն ո՛չ հրեշտակիւ կոչեաց, եւ ոչ մարգարէիւ, այլ աստեղբ. (Ոսկ. մ. ՟Ա. 6. եւ Ոսկ. տիտ.։)


Մոլեբար

cf. Մոլեգնաբար.

· Calfa

NBHL (1)

Զի մի՛ զանցանիցեն մոլեբար իբրեւ զգազանս աղտեղիս. (Եփր. օրին.։)


Մոլեկան

cf. Մոլի.

· Calfa

NBHL (1)

Շուրջ կայ մոլեկանն, եւ սահեալս եւ ծփեալս առնէ։ Այսպէս եւ զառաջին ստեղծուածն՝ մոլեկանն տանէր եւ հանէր ի դրախտէ անտի. (Ոսկ. յհ. ՟Ա. 6։)


Մոլոշ, ի, ից

s. bot. mallow, marsh-mallow.

· Calfa

NBHL (1)

Տեսեալ ի տեղին յայն բանջար մոլոշի. (Վրք. հց. ՟Ժ՟Ե։)


Մոլորակ, աց

s.

planet, wandering star.

· Calfa

NBHL (1)

Եօթնաստեղն մոլորակացն եւ մոլորեցուցչացն (հեթանոսս). (Մագ. ՟Ե։)


Մոլորական, ի, աց

adj. s.

wandering, vagrant;
false, erroneous, heretical;
deceitful;
fallible;
— աստղ, erratic star;
—ն, demon;
antichrist.

· Calfa

NBHL (2)

Աստեղս մոլորականս, եւ անմոլարս։ Յաստեղաց մոլորականաց։ Զմոլորականացն աստեղաց շարժութիւնս. (Վրք. հց. ՟Ա։ Մագ. ՟Ե։ Մաքս. ի դիոն.։)

Ցրուեցան զօրէն աստեղաց մոլորական կոչեցելոց։ Աստեղացն՝ որ մոլորական անուանակոչին. (Լաստ.։ Զքր. կթ.։)


Մոլորիմ, եցայ

vn.

to go out of one's way, to ramble, to rove, to wander, to stray, to go astray, to lose oneself, to be bewildered, to err, to fail;
to fall into error, to be deceived, seduced, perverted;
cf. Մոլիմ.

· Calfa

NBHL (1)

Աստեղաց, որ կոչին մոլորեալ. (Եւս. պտմ. ՟Է. 30։)


Մոլորեցուցիչ, չի, չաց

s.

seducer, suborner, perverter, deceiver, corrupter.

· Calfa

NBHL (1)

Շրջանակք աստեղաց, որ կոչին մոլորեցուցիչք (որպէս թէ զընթացս իւրեանց)։ Ընդ աստեղսն չմոլորեցուցիչքն կոչին, հանապազորդ զնացս ունին, եւ այլն։ Վեցօր. (՟Ա. ՟Զ։ եւ Շիր.։)


Մոլուցք

cf. Մոլեգնուցք.

· Calfa

NBHL (1)

Իւրեանց աղտեղութեանցն պարար՝ առ մոլուցս անհնարին ցանկութեանց. (Ոսկ. ես.։)


Մոխրալից

adj.

full of ashes, ashy.

· Calfa

NBHL (1)

Լցեալ մոխրով. զանգեալ ընդ մոխիր. աղտեղի եւ անարգ.


Մոխրակոյտ, կուտից

s.

ash-heap, ash-hole.

· Calfa

NBHL (2)

Կոյտ մոխրոյ. յն. տեղի մոխրոյ.

Հանցէ զնա առ սեղանովն ի տեղի մոխրակուտին։ Ի վերայ մոխրակուտին այրեսցի. (Ղեւտ. ՟Ա. 16։ ՟Դ. 12։)


Մոխրանոց, աց

s. fig.

ash-hole, ash-pit, ash-pan;
Persian fire-temple.

· Calfa


Մոխրաշունչ լինիմ

sv.

to inhale ashes, to be suffocated with ashes.

· Calfa

NBHL (1)

ՄՈԽՐԱՇՈՒՆՉ ԼԻՆԵԼ. Զմոխիր ձգել յինքն ի տեղի կամ ընդ շնչոյ.