Definitions containing the research վերայ : 3205 Results

Շկահեմ, եցի

vn.

to whizz, to hiss, to whistle;
to sound loud and shrill, to rush, whiz or whir through the air;
սուսերք չկահէին ընդ իրեարս շեշտակի, the swords crossed.

NBHL (1)

Ի խմբել մարտին ալանք շկահէին յաղեղանց ի վերայ մերոց. (Պտմ. ըստ լեհ.։)


Շղաբեր

adj.

bearing or carrying a blade of straw or a small branch.

NBHL (1)

Անդ աղաւնի շղաբեր ունելով զաւետիս ցածութեան բարկութեանն աւետարանէր։ Շղաբեր աղաւնին զողորմութիւն բարձրելոյն նշանակեաց լինել ի վերայ երկրի. (Եղիշ. մկրտ.։ Զքր. կթ. արմաւ.։)


Շղթայագործ, աց

adj. s.

of chain mail, made of rings run one into another;
chain-shaped, chained;
chain-maker.

NBHL (2)

Արասցես տախտակ մի հիւսկէն վերջիւք, գործ շղթայագործ յոսկւոյ սրբոյ։ Դիցես զերկու շղթայագործսն ոսկիս ի վերայ երկոցուն օղոցն առ ծայրիւք տախտակին, եւ զերկուս ծայրս երկուց շղթայագործիցն տացես ի վերայ երկոցունց մած։ Եւ դիցես ի վերայ տախտակին դատաստանի զվերջսն շղթայագործսն. (Ել. ՟Ի՟Ը. 22=30։)

Քանդակեաց ի նմա արմաւենիս, եւ շղթայագործս։ Արար նռնաձեւս հարիւր, եւ եդ ի վերայ շղթայագործացն. (՟Բ. Մակ. ՟Գ. 5. 16։)


Շնակերպ

adj. adv.

dog-shaped;
like a dog.

NBHL (1)

Շիջո՛ զամենայն հուր ցանկութեան շնակերպ դիւացն ի բոլոր անձնէ իմմէ։ Ժողովեցան ի վերայ իմ տեսակք ամենայն չարեաց՝ շնակերպ դիւացն խորհրդածութեամբ եւ ձեռնարկութեամբ. (Մարաթ.։)


Շնորհ, ի, աց

cf. Շնորհք.

NBHL (1)

Այլ շնո՛րհք աստուծոյ ի վերայ անպատում պարգեւաց նորա։ Այլ շնորհք աստուծոյ զի, եւ այլն։ Այ աստուծոյ շնորհք, որ, եւ այլն։ Ասասցեն ազատեալքն, թէ շնո՛րհք նմա, որ յայնչափ մահուց փրկեաց զմեզ. (Ագաթ.։)


Շնորհակալ

adj.

grateful, obliged, beholden.

NBHL (1)

Ի վերայ մեծամեծացն աստուծոյ շնորհակալ լինել եւ փառս տալ օրէնք են արանց բարեաց. (Իգն.։)


Շնութիւն, ութեան

s. fig.

canine nature;
adultery, fornication;
idolatry;
cf. Ըմբռնիմ.

NBHL (1)

Շնութիւն եւ վրնջիւն քո, եւ օտարանալն յինէն պոռնկութեամբ քով։ Բարձից զպոռնկութիւն նորա, եւ զշնութիւն նորա։ Դողութիւն եւ շնութիւն հեղեալ ի վերայ երկրի։ Ամուսնութեանց անառակութիւն, շնութիւն.եւ այլն։


Շուք, շքոյ, շքի, շքով

s. fig. adv.

shadow, shade;
veil, head-cover;
honour, respect, consideration;
splendour, brilliancy, lustre, glory, magnificence;
pomp, parade;
protection;
— եւ ձեւք, ceremonial, etiquette;
— դնել, to honour, to pay honour, to respect, to consider, to compliment, to pay court to, to court;
զամենայն — եւ զպատիւ ունել, to give all the respect and honour due;
ի շքի եւ ի պատուի ունել, to hold in respect;
զանձն ծանր եւ ի շքի ունել, to be rave or serious;
— առնուլ, to be honoured or glorified;
շքով, with honour, gloriously, magnificently, pompously.

NBHL (2)

Հոգին սուրբ եկն ի մարիամ, եւ զօրութիւն բարձրելոյն շուք արար ի վերայ նորա. (Իրեն. առ Լեհ.։)

Զայս հովանիս եւ ծածկոցս եւ կամ շուքս ի վերայ տապանակի յեկեղեցւոջ. (Մաշտ. ջահկ.։)


Շչեմ, եցի

vn. fig.

to hiss, to whistle;
to hoot.

NBHL (1)

զարմասցի, եւ շըչեսցէ, եւ ասասցէ. ընդէ՞ր արար տէր այսպէս երկրիս այսմիկ։ Շչեսցէ, եւ շարժեսցէ զգլուխ իւր։ Տրտմեսցի, եւ շչեսցէ ի վերայ ամենայն հարուածոց նորա։ Շչէին, շարժէին զգլուխս։ Շչէին, եւ կըրճտէին զատամունս իւրեանց։ Վաճառականք ազգաց շչեցին ի վերայ քո. (՟Գ. Թագ. ՟Թ. 8։ Սոփ. ՟Բ. 15։ Երեմ. ՟Ժ՟Թ. 8։ ՟Խ՟Թ. 17։ ՟Ծ. 13։ Ողբ ՟Բ. 15. 16։ Եզեկ. ՟Ի՟Է. 36։)


Շռնչան, չանան, նունք

s.

humming-top, whipping-top, peg-top.

NBHL (1)

Նա իբրեւ ել անկաւ յամուր անդր, կշիռ ի բնի ի շռնչանան վերայ, ած (կամ ի շռնչանանի վերայ ած, եւ) կոտորեաց եւ այլն. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 26։)


Շտապեմ, եցի

va.

cf. Շտապեցուցանեմ.

NBHL (1)

Բազում հարուածս հասուցանէր ի վերայ զօրացն արքունի եւ այնպէս նեղեալ շտապէր, եւ այլն. (Եղիշ. ՟Ը։)


Շտապեցուցանեմ, ուցի

va.

to hasten, to press, to urge, to hurry, to precipitate.

NBHL (1)

Բազում հարուածս հասուցանէր ի վերայ զօրացն արքունի եւ այնպէս նեղեալ շտապէր, եւ այլն. (Եղիշ. ՟Ը։)


Շրուանդ

s.

grape-stalk.

NBHL (1)

Ոզնին՝ յորժամ ողկոյզն ելանէ այգւոյն, արկանէ զպտուղն ի խոնարհ, եւ ինքն թաւալի ի վերայ, եւ թողու լոկ զշրուանդն. (Եպիփ. բարոյ.։)


Շրջան, աց

s.

turn, gyre, turning, circuit, revolution, circumvolution, circulation, conversion;
course, cycle, period, circle, round;
turning, wheeling, winding;
sinuosity;
change, vicissitude;
— մեծ, period or cycle of five hundred and thirty-two years;
—ք ջուրց, whirlpool, vortex;
— զօրաց, evolution;
— առնուլ, to turn, to make or take a turn, to turn or whirl round and round, cf. Շրջաբերիմ, cf. Պտուտեմ;
to circulate, to revolve, to move;
to spin round upon one leg.

NBHL (1)

Ժողովեալ ամաց շրջաբերութեան լուսնին, եւ արեգական տարբերութիւն հհաւաքեալ՝ ժողովին. որ լինի մի շրջանն՝ հինգ հարիւր երեսուն երկու։ Արեգակն ի քսան եւ ութ ամին դարձաւ (ի նոյն կէտ ծագման), եւ լուսինն յիննեւտասն, որ լինի շրջան արեգական եւ լուսնի։ Ի յառաջին շրջանին ելն ադամայ ի դրախտէն. եւ յերկրորդ շրջանին ենովք փոխեցաւ ... ի հինգերորդ շրջանին բաժանումն լեզուացն ... Յեօթներորդ շրջանին ի ձեռն մովսէսի կոչէ զազատութիւնն ի վերայ իսրայէլի. եւ այլն. (Զ՝քր. կթ։ եւ Տօմար.։)


Շրջանակ, աց

s. ast. adv.

circle, hoop;
border, contour, outline, circumference;
frame, frame-work, sash;
enchasing;
turn, circuit, ring;
cycle;
—ք երկնից, the spheres;
— կենդանական, the zodiac;
բեւեռային —, polar circle;
—ք ապարանից, gallery, terrace, promenade;
սիւնք —օք or —աւ, peristyle;
—աւ, in a circle, in a ring, circularly, cf. Շուրջանակի.

NBHL (2)

Կենդանական շրջանակ (զոդիակոս)։ Որ շրջանակօք ի միմեանց վերայ բազմօք եդեալ։ Շուրջ զնովաւ լամբար իմն շրջանակ սքանչելի։ Խոհականութիւնն եւ արծութիւն կարեն պարիսպս եւ շրջանակս արկանել զհակառակօք չարեացն. (Փիլ.։)

Սիւնս երկուս, եւ շրջանակս քանդակագործից սեանցն ի վերայ գլխոյ սեանցն։ Հանդէպ դրանն մափկաթ մինչեւ յելս շրջանակին։ Եւ ինքն դարձուսցէ զշրջանակս։ Երկաթ բազում ի բեւեռս դրանց եւ դրանն. եւ զշրջանակսն արար դաւիթ. (՟Գ. Թագ. ՟Է. 41։ Նեեմ. ՟Գ. 31։ Յոբ. ՟Լ՟Է. 12։ ՟Ա. Մնաց. ՟Ի՟Բ. 3։)


Շրջապատեմ, եցի

va. vn.

to surround, to compass, to encircle;
to envelop;
շրջապատիմ.

NBHL (1)

Շրջապատեցին զինուորքն զեկեղեցին բազում սպառազինութեամբ։ Շրջապատէին զտաճարն աստուծոյ լինուք բազմօք։ Հասին ի վերայ, եւ շրջապատեցին զքաղաքն։ Շրջապատեալ հուրն զհրէայսն՝ կիզեաց արս եօթն. (Հ. կիլիկ.։ Ճ. ՟Բ.։ Լաստ. ՟Ժ՟Բ։ Խոր. առ արծր.։)


Շրջեմ, եցի

va. fig.

to overturn, to upset, to turn over, to capsize, to throw down;
to change, to transmute, to convert;
to turn aside, to pervert, to subvert;
ի բաց —, to avert, to turn away, to divert;
— զմիտս, ի մտաց ի խորհրդոց, to deter, to dissuade, to dehort, to discouncil;
ի փախուստ — զզօրս, to rout, to put to flight, to chase, to pursue hotly;
— զգոյն, to discolour;
— զբանն, to retract, to recant;
cf. Միտ.

NBHL (1)

Շրջեցաւ սիրտն փարաւոնի եւ ծառայից նորա ի վերայ ժողովրդեանն։ Գոյն երեսաց նորա կամ իմոց շրջեցաւ։ Զի մի՛ այլ ազգ ինչ իրք շրջեսցին վասն դանիէլի։ Հրամանի մարաց եւ պարսից ո՛չ է օրէն շրջել։ Որպէս դուրք շրջին ի ծղխնւոջ, նոյնպէս վատ ի մահիճս իւր։ Յորում չիք փոփոխումն, եւ կամ շրջելտոյ ստուեր։ Զշրջանաց փոփոխումն, եւ զշրջել ժամանակաց։ Մինչեւ շրջեսցի օրն.եւ այլն։


Շրջիմ, եցայ, եա՛ց, եա՛

vn.

to take a walk, to walk, to march, to go;
to turn, to be changed, converted, transmuted;
to fall back, to be upset;
— ժամանակաց, changes, mutations or vicissitudes of time;
— ի մտաց, ի խորհրդոց, to alter or change one's mind, to change sides;
շրջեցաւ գոյն երեսաց նորա, his countenance altered;
cf. Օր.

NBHL (1)

Հոգի աստուծոյ շրջէր ի վերայ ջուրց։ Արի՛ շրջեա՛ց ընդ երկիրդ։ Յառնիցէ այրն, եւ շրջիցի արտաքոյ ի ցպոյ։ Շրջել առ տամբ կանանցն։ Շրջի ի վերայ ծովու իբրեւ յատակի։ Ընդ մարդկան շրջեցաւ։ Շրջել զեղբարբք։ Ամենայն շնչոյ՝ որ շրջիցինզ ի ջուրս, եւ ամենայն շնչոյ՝ որ շրջիցի ի վերայ երկրի։ Որ շրջի անարատ յարդարութեան.եւ այլն։


Շրջշրջեմ, եցի

va.

to turn or whirl round and round;
to change;
to walk;
cf. Թուղթ.

NBHL (1)

Արկին իվերայ տատսկին մերկ, եւ շրջշրջէին զնա անդէն, մինչեւ առ հասարակ ծակոտեցան մարմինք նորա. (Ագաթ.։)


Շփանամ, ացայ

vn.

cf. Խենեշանամ.

NBHL (1)

Եւ եթէ ուիցիմք բան եւ շնորհք վարդապետութեան, մի՛ շփասցուք այնուիկ։ Տե՛ս զմեծանձնութիւնն. զի յոլով մասն ամբոխին զարմացեալս ընդ իւր ունելով՝ ո՛չ շփանայ, այլ հեզութեամբ ընդ խիստսն բարբառի։ Ոչինչ էր մեծ (այսինքն դիւրին էր) շփանալ ի վերայ առն, որ իջեվանեալ էր առ մշակի (խաղախորդի). (Ոսկ. գծ.։)


Շօշափեմ, եցի

va.

to feel, to touch, to handle;
to graze.

NBHL (1)

Գուցէ շօշափիցէ զիս հայր իմ։ Մօտ եկ, եւ շօշափեցից զիս հայր իմ։ Մօտ եկ, եւ շօշափեցից զքեզ որդեակ. եւ շօշափեաց զնա։ Շօշափեցէք զիս, եւ տեսէք։ Ձեռք մեր շօշափեցին ի վերայ բանին կենաց. եւ այլն։


Ոգի, ոգւոյ

s.

"spirit;
spirit, soul, ghost;
breath, respiration;
spirit, meaning, sense;
genius;
manes, shades, ghost, hobgoblin;
life;
heart;
soul, energy, courage;
puff, air, wind;
— գինւոյ, spirit of wine, alcohol;
cf. Հոգի;
— բանական, intelligence, reason;
—ք խաւարի, the spirits of darkness;
— կենդանութեան, spirit of life;
կենդանական —ք, animal spirits;
— նախանձու, the spirit of jealousy;
ոգւով չափ, with all one's soul, heartily, willingly;
— առնուլ, կլանել, to breathe, to take breath, to breathe freely, to respire, to rest, to take repose, to revive, to acquire new strength or vigor, cf. Հանգչիմ, cf. Շունչ կլանել;
յ—ս ապաստան լինել, to be extremely downcast, depressed, prostrated, to be tormented;
cf. Ապաստան;
յ—ս ապաստան առնել, to reduce to the last extremity;
to exhaust, to harass, to vex;
յոգւոցն (պարզել) ապաստան լինել, to be at the last extremity, near the last breath, to be dying, cf. Հատկլիմ;
թափել զ— ուրուք, to keep in suspense;
հարկանել զոք յ—, to sting, to gall to the quick;
to deprive of life, to kill;
դնել զ— ի ձեռն or ի բռին, զ— ի բռին ունել, to endanger oneself, to risk, brave or face death, to risk, expose or hazard one's life, to lavish or to be prodigal of life;
յոգւոց ելանել, to sigh, to heave sighs;
to groan, cf. Հեծեմ, cf. Հեծեծեմ, cf. Հառաչեմ;
ոգւով չափ սիրել, to love to distraction;
խռովիլ յ— իւր, to be disconcerted, perturbed or disturbed;
գիտել յ— իւր, to know within oneself;
արձակել, հանել, փչել զ—, to yield or give up the ghost, to breathe one's last, to expire;
յոգւոցն ցամաքել, to die;
տալ — կամ շունչ ի վէմս կճեայս, to give spirit or life to marble;
ոգւով երգել, to sing with great expression;
եւ դարձաւ — իւր առ ինքն, his spirits returned, his strength revived;
հաստատեցաւ — նորա, he regained strength or vigor;
քաղէին —ք նորա, he fainted or swooned;
գուն գործեալ ոգւովք չափ, risking his life;
—ն էր դաւոյն, he was the soul of the conspiracy;
յ— խաղալ, to play at dice."

NBHL (2)

Ըստ վարիչ ոգւոյն (փչման հողմոյ) վարելոյ բռնավարեալք ի վերայ յորձանացն. (Ագաթ.։)

Եւ տէր յարոյց ոգի ի ծովուն։ Յարոյց տէր ոգի ի վերայ ծովուն սակս յովնանու. (Աթ. ՟Ժ՟Բ։)


Ոլոռն, ռան, ռունք

s.

pea;
chick peas;
grain;
globule;
wood-worm, beetle;
— —, drop by drop;
պատիճ կամ կեղեւ ոլեռան, peascod, peashel;
նմանք են միմեանց իբր հատք ոլոռանց, they are as like as two peas.

NBHL (1)

Ետես ոլեռն (կամ ոլոռն) դալար փոքրիկ ի վերայ ճանապարհի. (Վրք. հց. ՟Ե.) մնայ նշանակութիւնն ընդհանուր եւ տարտամ։


Ոլորեմ, եցի

va. fig.

to entwine, to twist, to twine, to wreathe, to braid, to plait;
to plot, to hatch, to frame.

NBHL (1)

Առ խորհուրդսն չարին, որ ի վերայ եղբօր իւրոյ ոլորէ. (Եւագր. ՟Ի՟Դ։)


Ոխաթափ լինիմ

sv.

to give vent to one's wrath, to discharge or vent one's rancor, to revenge oneself.

NBHL (2)

ՈԽԱԹԱՓ ԼԻՆԵԼ. χαλαζόω grandino. (թափել որպէս զկարկուտ) Թափել ի վերայ ուրուք զոխ սրտին կամ զմթերեալ բարկութիւն.

Յո՞ բացիք զբերանս ձեր, եւ կամ իբրեւ ի վերայ ո՞յր պատճառի ոխաթափ եղերուք. (Կոչ. ՟Ժ՟Գ։)


Ոխացուցանեմ, ուցի

va.

to create, to excite rancour, to exasperate, to provoke to enmity.

NBHL (1)

Դա ոխացոյց եւ գրգռեաց զարքայն յունաց ի վերայ թագաւորին պապայ. (Բուզ. ՟Ե. 35։)


Ոհ

int.

alas ! oh ! ah ! o !
վայեաց եւ ասէ, ո՜հ տէր, he cried out and said, oh! my Lord !
ո՜հ ինձ տէր, ah ! oh ! alas, oh dear ! woe is me !
ո՜հ անմտութեանն, ո՜հ կուրութեանն, oh what folly ! oh what blindness !
ո՜հ եւ աւաղ աւուրն այնորիկ, oh dreadful day !
ո՜հ հովիւք, woe to the shepherds !
ո՜հ մոլորութիւն, ո՜հ յիմարութիւն, oh what a mistake ! what nonsense !
ո՜հ թէ, would to God !
ո՜հ ո՜հ, ha ! ha !
ո՜հ, ո՜հ օր, woe, woe to the day !.

NBHL (1)

Զո՛հ բառս ի վերայ այնպիսի իրացն առնումք, յոր ձկտիմք, եւ նա զերծանի ի մէնջ. եւ յոչ հասանելն՝ ո՛հ ասեմք ընդ տոյժն»։


Ողբ, ոց

s.

lamentation, complaint, groaning, wailing, moans, tears;
—ք, elegy;
—ս առնուլ, յօրինել, զ—ս հարկանել, cf. Ողբամ.

NBHL (1)

Ողբովք եւ արտասուօք անկեալ աղաչէին զաստուած։ Ողբս առէք։ Ողբասցեն ողբս ձայնիւ։ Ողբաց դաւիթ զողբս զայս ի վերայ սաւուղայ եւ ի վերայ յովնաթանու։ Ասաց ողբս երեմիաս ի վերայ յովսիայ. եւ ահա գրեալք են ի ճառս ողբոցն. եւ այլն։


Ողբամ, ացայ, ացի

vn. va.

to lament, to bewail, to groan, to complain, to weep, to deplore;
to wear mourning;
ողբամ զքեզ հայոց աշխարհ, ողբամ զքեզ հանուրց հիւսիսականաց վեհագոյն, I mourn for you, Armenia! I mourn for you, oh chief among the nations of the North !.

NBHL (1)

Ողբացէ՛ք դրօշեալք։ Ողբասցեն յարկք տաճարին, կամ սարոյք։ Ողբացէք կաղնիք։ Ողբացին յանկողինս իւրեանց։ Ողբա՛ առ իս իբրեւ զհարսն քրձազգած ի վերայ առն իւրոյ ամո սնոյ։ Ողբացէ՛ք ի վերայ ցորենոյ, եւ այլն։ Ի վերայ իմոցն ողբալով ասեմ. (Խոր. ՟Բ. 89։)


Ողբումն, ման

s.

cry, weeping, lamentation, complaint.

NBHL (1)

Ողբումն եւ լալումն։ Զանձուկն ձեր, զողբումն ձեր։ Լսելով լուայց զողբումն եփրեմի, եւ այլն։ Սիրելիք եւ դրացիք ողբումն ի վերայ քո առնելով (ի մահուդ), եւ ոչինչ օգտելով. (Բրս. ապաշխ.։)


Ողն, ղին, ղունք, ղանց

s. fig.

spine, back-bone;
chine, back;
spinal marrow;
— նաւին, deck of a ship;
— երկնի, the highest heaven;
ողունք երկրի, precipice, declivity;
mountains;
բեկանել զ—, to break the spine, to chine;
— անկանել, to lie down, to lay oneself down, to stretch one's limbs;
to neglect, not to care for;
յ— երթալ, to stretch oneself;
to stretch out one's arms (in yawning or awaking);
յ— կալ, to stand erect, to draw oneself up, cf. Բարձրավզիմ, cf. Խրոխտամ;
to grow proud;
to become rebellious;
խստացուցանել զ—, to stiffen one's neck, to be proud, stubborn, contumacious;
— առնուլ, to lean against;
to find support;
— առնուլ ի վշտաց, to breathe from one's troubles, to repose from care or affliction;
— բեկանիլ, to sprain or break one's back or neck;
to end in smoke;
to become discouraged, disheartened, desponding, to droop.

NBHL (6)

Կապել շառաշիղս աղի ի վերայ ողին նորա. (Ագաթ. յորմէ եւ այլք. (ուր յետինք գրեն՝ ողան)։)

Միեղջերու, որ է մեծ գազան, եւ ի վերայ ողինն ճանգ. (Խոր. աշխարհ.։)

Թուէր (տեսանել) զերկինս բացեալ, եւ ի վերայ ողինն երկնի զյիսուս անբաւ բազմութեամբ մարդատեսակ հրեշտակաց. (Դիոն. թղթ.։)

Զարթուցեալ մարգարէին, եւ ի վերայ նաւին ողին եղեալ՝ ետես զամպ ձմերայնոյն. (Փիլ. յովն.։)

ՈՂՆ ԱՌՆՈՒԼ. ՅՈՂՆ ԿԱԼ. ՅՈՂՆ ԱՆԿԱՆԻԼ. ՅՈՂՆ ԵՐԹԱԼ. ὐστιάζω, ὔπτιος γίνομαι, ἁναπεπτικῶς ἴσταμαι supinus sum, in lapsu persto. Յեցուցանել զողն, կամ հանգչել ի վերայ ողին, եւ Ընկողմանիլ ի վերայ թիկանց. եւ Խստապարանոց լինել, բարձրավզել. եւ մանաւանդ՝ Յորսայս անկանիլ յուլութեամբ. անհոգանալ. յօրանալ. տե՛ս եւ ԸՆԴՈՂՆԻԼ, ՑՈՂՆԻԼ

Հպարտանալ ամբարտաւանել յողն կալ բարձրապարանոց երեւել ի վերայ երախտաւորաց իւրեանց. (՟Գ. Մակ. ՟Գ. 12.) յն. բարձրավզեալք. ὐψαυχενοῦντες cervicem erigentes


Ողնտեռ

s. adj.

galling on a horse's back, scratch on the withers, excoriation;
wither-wrung, galled.

NBHL (1)

Վասն ձիոյ ողնտեռի (դեղ). ա՛ռ մրտի տակ, որ է վրացի կոճակ, այրէ՛ եւ լոսէ՛, եւ ի վերայ ցանէ՛. (Վստկ. ՟Յ՟Ի՟Ա։)


Ողորկ, ի, ից

adj. fig.

sleek, glossy, smooth, terse, polished;
level, plane;
refined, sweet, affable, agreeable;
artful, cunning, crafty;
elegant, polite.

NBHL (1)

Արեան ծառայից քոց ի վերայ ուղորկ վիմին։ Որպէս ձէթ օծեալ զնահատակսն՝ ողորկ առնէ, եւ զձեռս հակառակորդացն լպրծէ. (Շ. յկ. ՟Լ։)


Ողորմ, ոյ

s. adj. adv.

pity, compassion;
pity-stirring, piteous, pitiable, moving, touching, miserable, unhappy, unfortunate, sad, deplorable, dismal;
—, —ս, — —, touchingly, humbly, in a suppliant manner;
miserably, piteously, pitiably, deplorably, lamentably;
compassionately;
— խօսել, to speak pitifully or deplorably;
յաղերս եւ յ— խոնարհեցուցանել, to touch, to excite or move to compassion, to inspire pity;
անկցի — իմ առաջի քո, have compassion on me ! have mercy on me !.

NBHL (1)

Ողորմ տրտմութիւն (է) ի վերայ այլոց չարեաց. (Նիւս. բն.։)


Շնչեմ, եցի

va. vn.

to breathe, to respire, to puff;
to blow;
to inspire;
to exhale, to emit;
— զօդ, to breathe, to take breath, to respire;
զհուր —, to send forth or emit fire, to break into a volcanic eruption;
— չարախօսութիւն, to whisper in the ears, to accuse in secret;
շնչեսցեն հողմք, let the winds blow;
let the storm rage;
շնչէ հողմն ուժգին, the wind blows hard;
շնչեաց հողմն աջողակ, a fair or favourable wind arose.

NBHL (1)

Եթէ եւ առ դոյզն մի շնչելեացս փող (յն. փող շնչառութեան) արգելցի, մահ ի վերայ հասանէ. (Փիլ. բագն.։)


Շոգմոգ, ի, աց

s. adj.

tale-bearer, tell-tale, backbiter, informer, slanderer;
tale-bearing, slanderous.

NBHL (1)

Փայտ ի վերայ հրոյ բարդեալ՝ ի հրոյ անտի մաշեցսցի այրեալ. եւ ի տուն՝ ուր շոգմոգք կերակրին, ի նոցանէ ապականին. (Ոսկիփոր.։ շոգմոգ խօսիւքն դիզեալ կուտակեցուցանեն։ Ի շոգմոգ եւ ի շատխօս շաղփաղփանաց հրաժարեալ. Ոսկ. ղկ.։ Նեղոս.։)


Շողամ, ացայ, ացի

vn.

to shoot or throw out rays, to beam, to glitter, to shine, to twinkle, to scintillate, to blaze, to flame, to flash, to glitter, to gleam, to sparkle.

NBHL (3)

Սիւն գործեաց լոյսն շողացեալ։ Շողաց հուր զքաղաքաւս։ Արեգակն շողայր ի վերայ ջրոց. (Ագաթ.։ Սեբեր. ՟Բ։ Եփր. թագ.։)

Փայլիւն զինու, շողալ սուսերի։ Ի վերայ իմ շողան աղեղն եւ սուսեր. (Նաւ. ՟Գ. 3։ Յոբ. ՟Լ՟Թ. 23։)

Ի բազում շողալ սուսերացն։ Շողայր սուրն ի վերայ պարանոցի երանելեացն. (Եղիշ. ՟Զ. ՟Ը։)


Շողապէս

adv.

like a flash of light, beamingly, radiantly, brilliantly.

NBHL (1)

Եկաց լոյս շողապէս ընդ աղօտ նշան խաչի ի վերայ տանն. (Խոր. ՟Գ. 67։)


Շողացուցանեմ, ուցի

va.

to cause to shine or to glitter, to give brightness to, to brighten;
to warm, to inflame, to render incandescent;
to brandish, to rotate.

NBHL (1)

Տախտակս պղնձիս շողացուցանէին, եւ դնէին ի վերայ մարմնոյ նորա. (Եւս. պտմ. ՟Ե. 1։)


Շողաւոր

adj.

beamy, radiant, shining, effulgent, luminous, brilliant, sparkling, splendid.

NBHL (1)

Տեսիլ սքանչելի խաչանման լուսաւոր շողաւոր ձեւ երեւէր ի վերայ ապարանիցն. (Կորիւն.։)


Շոյտ

adj. adv.

quick, light, prompt, active, swift, nimble, agile, brisk, alert;
quickly, promptly, speedily, quick, fast.

NBHL (1)

Կայտառ ի մանկութեանն, շոյտ (կամ շուտ) յերիտասարդութեանն։ Բարիոք էր մանուկն (քո). թերեւս շոյտ իցէ, այլ ոչ այնչափ շոյտ եւ գեղեցկագոյն քանզ զմովսէս։ Ի վերայ շոյտ անձինն եւ մարմնոյ՝ զգոյշ յամենայնի. (Վեցօր. ՟Ե։ Ոսկ. կող. ՟Ը։ Խոր. ՟Բ. 49։)


Շուայտիմ, եցայ

vn.

to give oneself up to debauchery, to eat and drink to excess, to guzzle, to gormandize, to live in gross debauchery.

NBHL (1)

Վասն է՞ր շուայտիմք եղբարցն թշուառութեամբք։ Զշուայտելն ի վերայ գահոյիցն փղոսկրէից։ Դիտեա՛ ինձ եւ զշուայտեալսն ի վերայ փղոսկրաց մահճացն. (Ածաբ. աղք. եւ Ածաբ. կարկտ.։)


Շուառն, ռունք

cf. Նիզակ.

NBHL (1)

Հզօր սպառազէնս ի քաջաց, որ տեղասցեն ի վերայ ձեր նետս երկաթեղէնս, եւ շուառունս մուխս պողովատիկ սլաքովք. (Արծր. ՟Բ. 3։)


Շուշանագործ

cf. Շուշանազարդ.

NBHL (1)

Ի վերայ գլխոյ սեանցն գործ շուշանագործ. (՟Գ. Թագ. ՟Է. 19։)


Շուշեմ, եցի

vn.

to be neglectful, to lose or waste one's time, to loiter.

NBHL (1)

Որպէս որք ի ձգելոց չուանացն վերայ գնայցեն, չէ՛ հնար սակաւիկ շուշել. եւ եթէ փոքր մի հեղգայցեն, մեծամեծ չարիք գործին. (Ոսկ. ՟ա. թես. ՟Թ։)


Շուրթն, շրթան, շրթունք, թանց

s. fig. med.

lip;
edge, orifice;
tongue, word, mouth;
lip;
վերին —, upper-lip;
ստորին —, under-lip;
նուրբ, ուռոյց, թաւ, կարմրերփեան —, small or thin, swelled or blubber, thick, rosy lips;
ունել լայնշի, շրջեալ, բոլորածիր շրթունս, to have flat, turned up, well-formed lips;
— գետոյ, river-side.

NBHL (1)

Ոչ ունէին իմաստասիրութիւն, այլ ի վերայ շրթան, եւ վեր ի վերոյ. (Փիլ. լին.։)


Շուրջանակաւ

adj. adv.

round, circular;
in a circle, circularly, round about;
ելանելի —, winding-stairs, spiral-staircase.

NBHL (1)

Ածեալ պարիսպ շուրջանակաւ պատեաց զնա։ Ապա զորմսն շուրջանակաւ յարուցանէ, եւ ի վերջէ զեղունն ի վերայ արկանէ. (Ճ. ՟Ա.։ Սարգ. ՟բ. պ. ՟Ե։)


Որմզդական, ի, աց

adj.

Jupiter's, belonging to Jupiter;
— դիք, Jupiter, Jove, Bacchus;
— տօն, feasts in honour of Castor and Pollux;
— հուր, sacred fire of the Persians;
fire-worship, Persian sect;
— քաղաք, Diospolis.

NBHL (1)

Զհուրն որմզդական՝ որ ի վերայ բագնին որ ի բագաւան, անշէջ հրամայէ լուցանել. (Խոր. ՟Բ. 74։)


Պաստառակալ, աց

s.

fine linen-cover, bed-sheet, drapery, tapestry;
— անկողինք, beds furnished with fine coverlets.

NBHL (1)

σινδών sindon, linteum. Սինդոն. կտաւ եւ սաւան կտաւի՝ ունօղ զտեղի պաստառի, կամ արկեալ ի վերայ պաստառաց գահոյից, անկողնոյ, սեղանոյ, մեռելոյ, եւ այլն. բարակ կտաւ, փռոց, պատանք. չարշաֆ, պէզ, բիսդէռ, ահենգ.


Պատ, ի

s. adj.

wall;
turn, round;
— ի —, — ի —է, — ի —ու, complicate, intricate, knotty, ambiguous, dark, obscure;
— ի — բանք, ambages, compass of words, circuit, roundabout way, shifts;
— առնուլ, — գալ, to surround, to environ, to encompass, to hem in, to beset, to encircle, to gird, to inclose;
— ի — բանիւք խօսել, to make use of circumlocutions, to periphrase, to speak periphrastically, to beat about the bush;
— ի — խաղան գետք, the rivers seem to delight in a thousand windings.

NBHL (1)

Պատ ի պատ խօսք, որ ոչ կարացին ի վերայ հասանել իրին. (Տօնակ.։)