humming-top, whipping-top, peg-top.
ՇՌՆՉԱՆ որ եւ ՍՌՆՉԱՆՔ. Զարդ եւ գործի դիւրաշրջիկ. կամ հնչական ի շրջշրջելն, ի ձեւ մանեկի, ճախարակի, սկաւառակի, եւ այլն. ըստ հոմաձայնութեան յն. ձայնիցս սի՛ռօն եւ գռան. եւ ըստ պէսպէս ընթերցուածոց առ այլս. ֆռըլտագ, շարգ.
Թո՛ղ զշռնչանունսն եւ զմեհեւանդս եւ այլն. (Դտ. ՟Ը. 26։)
Նա իբրեւ ել անկաւ յամուր անդր, կշիռ ի բնի ի շռնչանան վերայ, ած (կամ ի շռնչանանի վերայ ած, եւ) կոտորեաց եւ այլն. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 26։)
Զիա՞րդ ոք կարիցէ զչափ աչացն առնուլ, յորժամ այսր անդր ստէպ իբրեւ զշռնչանն (կամ զշունչանն) շրջիցին. յն. բիւր դարձուածս. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։)
(Աստեղք) ո՛չ յերկինս բեւեռեալ են, թէ իբրեւ զշռընչանն շրջիցին. (Եզնիկ.։)
Ինքըն սեւ՛ զետ սատանայ, որ ի լուսոյ ակն ունի նայ. զետ շըռընչան ի լի կենայ, բարձր նստի զետ զամիրայ (ճրագն). (Շ. առակք.։)
Զի շռնչան խելապատակին վերտառեալ դեդեւեսցին այսր անդր ոտնառութեամբ (յըմպելեաց). (Մագ. չ.) իմա՛ զսաւառակ գլխոյ, կամ զխոյր ծոպաւոր։