lip;
edge, orifice;
tongue, word, mouth;
lip;
վերին —, upper-lip;
ստորին —, under-lip;
նուրբ, ուռոյց, թաւ, կարմրերփեան —, small or thin, swelled or blubber, thick, rosy lips;
ունել լայնշի, շրջեալ, բոլորածիր շրթունս, to have flat, turned up, well-formed lips;
— գետոյ, river-side.
χεῖλος labium, labrum. եւ os. եւ ora. Եզր բերանոյ՝ որպէս կրկին թերթք կարմիր։ Լայնաբար՝ Բերան, լեզու, բարբառ։ Նմանութեամբ եւ Ափն կամ ծնօտ եւ կողմն իրաց. պռկունք ... լէպ. (լծ. լտ. լա՛պիում, լա՛պրում. )
Շրթունք իւր ոչ շարժէին։ Իբրեւ լար կարմիր են շրթունք քո։ Ըստ ուխտելոյ շրթանց իւրոց։ Ելանիցէ ի շրթանց իւրոց։ Ելանիցէ ի շրթանց նորա, կամ ընդ շրթունս իւր։ Ժողովուրդս այս շրթամբք պատուէ զիս, եւ սիրտ իւրեանց հեռացեալ մեկուսի է յինէն.եւ այլն։
Արար զծովն ձուլածոյ՝ տասն կանգուն շրթանէ ի շուրթն։ Շուրթն նորա իբրեւ զգործ շրթան բաժակի. եւ այլն։
Ոչ ունէին իմաստասիրութիւն, այլ ի վերայ շրթան, եւ վեր ի վերոյ. (Փիլ. լին.։)
Նման մաքրեալ եսայեայ՝ բերան եւ շուրթըն սոցա. (Տաղ.։)
Շնչափողաւ, լեզուաւ, շրթամբք, եւ ատամամբք՝ յառաջաբերումն է ձայնի. (Շ. թղթ.։)
Զնոյն շշնջիւն լսէին յամենայն շրթանց։ Ոչ գտաւ խոստովանութիւն ի շրթունս նորա. (Եղիշ. ՟Բ. ՟Է։)
Որ շուրթն եւ բան հօր ասի՝ պատմող կամաց նորա. ասին եւ շուրթքն նորա երանելի աշակերտքն. (Համամ առակ.։)
Ծառայեն գործոցն նորա ամենայն շրթունք ի պէսպէս բարբառս, եւ ամենայն լեզուք պէսպէս ձայնիւք. (Եփր. ծն.։)
Եւ էր ասէ՝ երկիր ամենայն մի շուրթն. մի եթէ մի շո՞ւրթն էր ամենայն մարդկան. ո՞չ ապաքէն զմի խօս բերանոյ կոչեաց մի շուրթն։ Եղաք շուրթն մի եւ ձայն մի, հակառակ այնոցիկ՝ որք զաշտարակն շինէին. (Սեբեր. ՟Գ։ Առ որս. ՟Ժ՟Դ։)
Ձայն ի շրթանց գուժեաց լալոյ։ Ոչ օգուտ ինչ է ի շրթանց լալ, յորժամ ի չար ճանապարհէ չհեռանայցեմք. (Մխ. երեմ.։)
• , ն հլ. (շրթան, -թունք, -թանց) «բերնի պռօշները, պռկունք, փխբ. բերան, լեզու, խօսողութիւն, եզերք, մի բանի եզրը» ՍԳր. Եփր. ծն. Սեբեր. որից շրթնատ Կանոն. Վրդն. ծն. շրթնաշղթայ Նար. առաք. էջ 429. միաշուրթն «մէկ լեզու խօսող» Սիր. ժէ. 12. Եւս. քր. խորաշուրթն Ոսկ. ես. պղծաշուրթն Ես. զ. 5. կռաշուրթն Դիոն. երկն. Սահմ. երկ-շուրթն Պտմ. աղէքս. զուգալուրթն Նար. ա-ռաք. թիւրաշուրթն Առ որս. մատնաշուրթն Բժշ.։
• =Նոյն է շուրջ բառի հետ և երկուսը միա-ին ծագում են շուռ արմատից. տե՛ս շուրջ։
• Տէրվ. Նախալ. 70 նոյն է դնում շուրջ բառի հետ։ Հիւնք. պրս. շէրիյթ, թրք. շէրիտ «ժապաւէն, լար»։ Patrubány ՀԱ 1908, 213 հնխ. k'êuo-«ուռչիլ» արմա-տից։ Lidén IF 44, 191 իսլ. hváptr «ծը-նոտ ռեռան», պրս. sufra «սրբան». suftan «ծակել», ռուս. svepet «փեթա-կի ծակը»։
• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Մրղ. Ննխ. շուրթ, Ալշ. Մշ. շուրդ՝, Սլմ. Վն. շուոթ, Սեբ. (յգ. ձևով) շրթնէր «եզերք» (յատկապէս թոնրի կլոր եզերքը). Սչ. շրթունք «բերնի շրթունքը», Խտջ. շիթ «թոնրի եզր» (իմա՛ շուրթ>'շույթ>շիյթ>շիթ)։ Սրանից շըրթ-նուիլ Ննխ. «համը նայիլ»։
• ՓՈԽ.-Թռք. գւռ. Կր. (շրջակայից) šurt «շուրթն» (Բիւր. 1898, 627)։