Definitions containing the research ռայ : 1105 results

Աճառ, աց

s.

cartilage, gristle;
soap;
cf. Օճառ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. ի-ա և ո հլ. «սապոն կամ այս նը-պատակին ծառայող օշնան խըտո. օճառա խօտ, saponaria officinalis L» ՍԳր. Կոչ. 305 (սեռ. աճառոյ). Լմբ. մատ. 93, 376 (գրծ. ա-ճառաւ, աճառօք, այլ ձ. օնառօք), 136, 167 (գրծ. աճառօվ), Նար. Մխ. Երեմ. որ և օնառ «սապոն» Եսթ. բ. 3. Մաղաք. գ. 2. Դան. ժգ, 17. Եղիշ. հյր. մեր 199. Լծ. ար. կամ ոճառ (գրծ. ոճառաւս) Լմբ. մատ. 500. յաջորդից զանազանելու համար արդի գրականում ըն-դունուած է միայն օճառ ձևը, որից օճառա-խոտ, օճառացում (saponification) նոր բա-ռերը։

«նեարդ, կռճիկ, ջիղ» Ագաթ. Բրս. սղ. որ և օճառ Նիւս. Բն. Լծ. Նար. որից աճա-ռապատ «նեարդապատ, ջղապատ» Եզեկ. Լ. 22. Երզն. քեր. Նիւս. կազմ. աճառապինդ «ջղապինդ» Պիտ. (գրուած ունառապինդ Պիտառ.), աճառամաշկ «կռճիկների թառան-թը» ՓԲ. աճառային «կռճիկի վերաբերեալ» ՓԲ.-Նախորդից զանազանելու համար ար-դի գրականում ընդունած ձևն է միայն աճառ։


Անոյշ, նուշի, ուշունք, ուշից

adj.

sweet, agreeable;
հոտ — բուրել, to give an agreeable odour;
հոտ անուշից, perfume.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. anoš «նեկտար, անմահութեան ըմպելիք», anōš։ k «անմահ, անանց», պաղ. anōš «դեղթափ», պրս. [arabic word] nōš «կենաց ջուր, քաղցրաճաշակ և անուշահամ իր, խո-րիսխ, շաքար, քաղցր ըմպելիք ևն», [arabic word] nōša «լաւ, բարի, քաղցր», [arabic word] nōšin «քաղցր, համեղ», [arabic word] nōšdārū «անդե-ռայ, դեղթափ», [arabic word] nošidan «ըմպել, խմել», [arabic word] nōša kardan «շողոքոր-թել», [arabic word] nōšaba «կենաց ջուր, անմա-հութեան ջուր», Շահնամէի մէջ յաճախ գոր-ծածական է [arabic word] anōša bizī̄ tū «յա-ւիտեան կեա՛ց»։ Այս բոլոր բառերի արմատն է զնդ. aoša-«մահ», որից բացասական մաս-նիկով anaoša-«անմահ»։ Անմահութեան ի-մաստը յետոյ փոխուած է քաղգրութեան-մինչև այսօր էլ մեր ժողովուրդը գործածում է անմահական հոտ, անուշ անմահական ջուր, անո՜ւշ անմահութի՛ւն ասացուածները, որոնց մէջ անմահական բառը «քաղցր» ի-մաստն ունի (հմմտ. M. Abeghian, Arm. Volksglaube, էջ 27)։ Այս օրինակները ցոյց են տալիս՝ որ ո՛չ միայն անոյշ «քաղցր» և անուշակ «անմահ» բառերը պէտք չէ բա-ժանել իրարից (ինչպէս անում է Հիւբշման), այլ նաև այն՝ որ մեր նախնիք այս բառերի հետ փոխ էին առած նաև անմահութիւնը և քաղցրութիւնը իրար զուգորդելու գաղափարը։ -Հիւբշ. 99։


Ազն, ազին, զինք, զանց

s.

nation, people, generation;
cf. Ազգ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ն հլ. (-ղին, ինք, անց) «ազգ, սե-րունդ, ցեղ», ՍԳր. որից դիւցազն (յգ. դիւցա-զունք) Եզն. Եւս. քր. հսկայազն Եփր. յես. և թգ. համազն Խոր. Յհ, իմ. զհամազունսն Ոսկ. մ. բ. 34. հայկազն Խոր. Մագ. կամ կազնի՞ «երկու տեսակ» Ճառընտ. թագազն Նար. Տօնակ. ծառայազունք Սեբեր. ազնիւ «լաւ ազգից, ընտիր տեսակի, նուիրական» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. «թանկ, սուղ» Վրք. հց. բ. 19. իբրև ձայնարկութիւն «կեցցե՛ս, ապ-րի՛ս, քա՛ջ ե» Մտթ. իե. 21, 23. Ղկ. ԺԹ. 17 (հմմտ. յն. εῦ, ευγε «կեցցե՛ս», εύγενης «ազնուածնունդ, ազնիւ»), ազնուական ՍԳր. Ոսկ. եւս. քր. չազնուութիւն Ոսկ. մ. ա. 21. նոր ձևով և ն-ի կրճատումով՝ դիւցազեան Մագ. հայկազեանք Խոր. հռիփ. Յհ. կթ. Հների մօտ ազն բառի եզակի գործածութիւ-նը անսովոր է։ Նոր գրական բառեր են ազ-նուամեծար, ազնուաշուք, ազնուափայլ, ազ-նուապետութիւն, ազնուապետական, անազ-նիւ, գերազնիւ ևն։


Ակքան

s. bot. thistle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ փուշ, chardon». գործածուած է Դ. թագ. ժդ. 9. «Ակքան ի Լի-բանանէ յղեաց առ եղևնափայտն... և կոխե-ցին զակքանն»։ Նոյն բառը մէկ անգամ ոքոզ հոմանիշով և մէկ անգամ էլ եկքան ձևով ունի Բ. մնաց. իե 18 «Ոքոզն որ ի Լիբանան է, յղեաց առ մայրսն... և եկեալ կոխեցին զա-մենայն զեկքան» Նորագիւտը երկու պարա-ռային էլ դնում է դժնիկ. «Դժնիկ որ Լիբա-նան լերին է, առաքեաց առ մայրսն Լիբանա-նու ... և եկին գազանքն կոխան արարին և սատակեցին զդժնիկն»։ Այս համեմատու-թիւններից հետևում է, թէ ակքան, եկքան, դժնիկ և ոքոզ հոմանիշ են։ Կիւրղ. թգ. և Վա-նակ. վրդ. մեկնելով այս բառը գրում են. «Ակքանն բանջար ինչ է... Ակքանն մանր թուփ է» ևն։ Արևմտեան գրականում՝ եկքան «փուշ, chardon» ձևի վրայ հիմնուելով կազ-մուած է եկքանիկ (թռչունը)՝ թարգմանա-բար ֆրանս. chardonneret հոմանիշից։


Բարձրաւանդակ, աց

cf. Բարձրաւանդ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կազմուած է բարձ+ւանդ բառերից. վերջինը գտնում ենք նաև սարաւանդ, սա-րաւանդակ, գահաւանդ, գահաւանդակ և դա-րաւանդ բառերի մէջ. այս բոլորի մէջ էլ -ւանդ ունի «բարձը տեղ» նշանակությունը։--ւանդ բառը գտնում ենք նաև մի քանի ուրիշ բառերի ծայրը. ինչ. պարաւանդ, շարաւանդ, վարաւանդ, բահուանդ, որոնց բոլորի մէջ նշանակում է «կապ» և փոխառեալ է իրան. band, wand «կապ» բառից (աւելի ընդար-ձակ տե՛ս բահուանդ բառի տակ)։ Յայտնի չէ թէ այս երկուսը միևնոյն բառե՞րն են. ու-րիշ խօսքով պրս. band «կապ» ունէ՞ր նաև «տեղ, բարձր տեղ» նշանակութիւնը։ Երկու-սին իբրև միջին օղակ ծառայի թերևս հյ. դա-րաւանդ «բարձունք» իբր պրս. [arabic word] dar-band կամ [arabic word] darvand «լեռան կիրճ ևն»։-Աճ.


Բեկար

s.

tribute, impost;
vicar.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«հարկ, տէրութեան վճարուած տուրք» Յհ. կաթ. 169, 203 (բեկարաց), Կա-նոն. էջ 125. Օրբ. հրտր. Էմ. էջ 130 (բց. ի բե-կարէ). գրուած նաև պեկար (ըստ յետին տա-ռադարձութեան) Մխ. դտ. հրտր. Բաստամ. էջ 216. արձանագրութեանց մէջ առաջին ան-գամ յիշուած է 901 թուին (Վիմ. տար. էջ 4) բց. ի բեկարէ ձևով։ Որից անբեկար «առանց հարկի» Մխ. դտ. (ըստ հրտր. Բաստամեանի՝ էջ 212 անպեկար)։ Բառիս վրայ առանձին մի քննութիւն ունի Մանանդեան, Գիտութեան և արուեստից ինստիտուտի Տեղեկագիր 1, 32-37, ուր համարում է «հողային հարկ կամ թերևս պարտադիր զինւորական ծառայու-թիւն»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ბევარა բեգարա «պարտա-դիր ծառայութիւն, որ կատարում են գիւղա-ցիք կալուածատիրոջ կամ պետութեան հա-մար. ինչ. հողի մշակութիւն, հունձք ևն». (Չուբինով ևս հայերէնից փոխառեալ է հա-մարում)։ Ուտ. begyär «պարտադիր ձրի աշխատութիւն»։


Բեւեռ, աց

s.

nail;
pole;
դարբնոց բեւեռաց, nail-trade;
բեւեռօք հաստատել, to nail;
հանել զբեւեռն, to unnail;
բեւեռով զ— թափել, one ill chases another;
(diamond cut diamond).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի-ա հլ. «գամ, մեխ» ՍԳր. Ագաթ. հւագր. «երկնքի բևեռը» Շիր. 48. «շրջանակի կենտրոն» Դիոն. ածայ. Մաքս. դիոն. ածայ, և երկ. որից բևեռակապ Ագաթ. բևեռապինղ Ագաթ. բևեռել ՍԳր. Ագաթ. Եզն. Ոսկ. բևեռիչ Եփր. համաբ. ոսկեբևեռ Բրս. ընչ. բևեռաստղ «բևեռային աստղ» Առաք. պտմ. 143. բևե-ռաքաշ «գամ հանելու աքցան» Առաք. պտմ. 157. բևեռնցուցիչ «կողմնացոյց» Առաք. պտմ. 458 (այս երեք բառերն էլ չգիտեն բա-ռարանները). նոր բառեր են բևեռային, բևե-ռախոյզ, բևեռագիր, բևեռագրութիւն, բևեռա-ձև, բևեռագրական, բևեռագէտ։


Բէշկ՞՞՞մշկոյ

s.

beaver, civet, civet-cat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. beš-mešk՝ նոյն անասունն է, որ յիշուած է մուշկ արտադրող անասունների մի շարքի մէջ. պրս. [arabic word] bēš-mūš «մը-կան նման մի կենդանի է, որ բէշ կոչուած թունաւոր խոտի տակ է բնակում և որի միսը նոյն խոտով թունաւորուածներին իբր հակա-թոյն է ծառայում». ասոր. ❇ bēšmūšk նոյն նշ. իրանեան բառը ծագում t bēš «բէշ խոտը» + [arabic word] mūš (պհլ. mešk. բելուճ. mušk) «մուկ» բառերից։-Հիւբշ. 196։


Բորբ, ի, ոյ

s. adj.

brightness;
heat;
dark, mist;
abundant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հները բորբ բառի նշանակութիւնը մո-ռացել էին. յետնաբար հնարուեցան «խաւար, աղօտ, ծածկուած» նշանակու-թիւնները.-Հին. բռ. մեկնում է «բորբ. խաւար. Քողաբորբեալ. առագաստեալ». Քողաբորբ «քօղով ծածկուած» իմաս-տով ունի Ճառընտ. իսկ Թր. քեր. «-︎︎ չափով բառ» նշանակութեամբ. հմմտ. քողաղօտ ()։ Սրանցից է առնում Առաք. պտմ. 41 քողաբորբեալ «ծած-ևած, թագնուած»։ Բառ. երեմ. էջ 57 սխալմամբ գրում է բորգ (բառաշարքը պահանջում է բորբ) և մեկնում է «խա-ւար կամ հնոց կամ տխուր»։ ՀՀԲ մեկ-նում է բորբ «խաւար կամ մութն, կամ աղջամուղջ կամ մռայլ»։ ՆՀԲ բորբ «թուի արմատ բորբոք բառին, և անխը-տիր երևի նշանակել զյորդութիւն հրոյ և ծխոյ», բորբոք. լծ. հյ. բորբ և յն. πῦρ «հուր»։ ՋԲ մեկնում է «պայծառ, բազ-մալոյս. 2. տօթ, տապ. 3. խաւար, թան-ձըր խաւար». ԱԲ «ցաթած լոյս. 2. տա-ռութիւն, ջերմութիւն. Յ. մէգ, մութ, մշուշ. 4. առատ, յորդ». սրանցից դուրս ՓԲ դնում է նաև տարբեր մի բորբ. ի հլ.


Դիակոն

s.

deacon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն, διάϰονος «ծառայ, սպասաւոր. 2 սարկաւագ», որից փոխառեալ են նաև լտ. dlaconus, ֆրանս. diacre «սարկաւագ» ևն։ -Հիւրշ. 346։


Եւ

conj. adv.

and;
also, likewise;
-..., -..., both..., and;
— ոչ, neither, no, nor;
ոչ մին եւ ոչ միւսն, neither;
neither one nor the other;
— երիտասարդք — ծերք, both young and old;
— այլն, et caetera, and so on;
— այն զի, — այս զի, the more so;
— արդ, now, then;
—եթ, only, solely;
conj. adv. — եւս, also, more, over, still, moreover, likewise;
— զի, — քանզի, since, because.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. èpi «նաև, ևս» ձե-ւից. հմմտ. սանս. [other alphabet] api «նաև, դեռ ևս, էլ, մօտը», հպրս. apiy, զնդ. aipi «հենց, ըստ, մօտը, միջոցին», յն. έπί «վրայ, սրա վրայ», թոխար. pi «նաև», ալբան. êperε (Walde, 532, 605, Boisacq, 264)։ Հայերէնի հետ յատկապէս նման են գալիս յն. ἐπ' τουτω=հյ. ևս և թոխար. pi, որ թուականնե-րի մէջ ծառայում է իբր կցորդ՝ ճիշտ ինչպէս հայ. իննևտասն, քսանևինն ևն ձևերի մեջ։ Սոյն հնխ. èpi ձևի ձայնդարձներն են opi (միջին աստիճան) և pi (ստորին աստիճան), որոնց վրայ տե՛ս ու և ըստ (Pokorny, 1, 122)։-Հիւբշ. 445։


Գայիսոն, ի, աւ

s.

lance.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ թէև յիշում է յն. և լտ. բառերը, ռայց համարում է եբր. գիտօն բառից տառառարձուա՞ծ։ Բառիս վրայ առան-ձին քննութիւն ունի Տէրոյենց, Երևակ, 1857, էջ 367-371, որի բովանդակու-թիւնը հետևեալն է.-բառս եբրայեցե-րէնում մեկնուած է այլևայլ ձևերով. շատեր հասկանում են «վահան», Եօթա-նասնից թարգմանութիւնը և Ակիւղաս «սուր կամ աշտէ». Հերոնիմոս մեկնում է «վահան՝ վրան դրոշմուած մի նշան, որ չարերը վանելու զօրութիւնն ունէր». այս այլևայլ նշանակութիւնները ի նկա-տի առնելով՝ մեր նախնիք չթարզմա-նեցին բառը և յունարէնի վրայից տա-ռառարձելով պահեցին։


Դաստառակ, աց

s.

handkerchief;
towel, napkin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Պլ. դասդառագ, թասդառագ, Ասլ. դ'ասդառագ, դ'ասդառայ, Խրբ. դասդըռռավ։ որոնք նշանակում են «մասն վարտեաց որ զառականսն ծածկէ»։ Այլ գաւառականներով ունինք Ախց. դ'աստըռակ «խմորը ծածկե-լու, հաց փաթթելու շոր», Զթ. «հարսի վրա-յի ծածկոցը»։


Ժանի, նւոյ

s. fig.

tuks, teeth of wild beasts;
the molars, or grinding teeth;
face, wry face, look;
— փղաց, elephants tusks, ivory;
—ս արկանել յոք, to seize with the teeth, to force ones teeth into, to bite.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Կր. Սեբ. ժանիք՝ որոնք գործածա-կան են միայն «ժանիքը լարել (քիթը կա-խել), շան ժանիք, շան ժանիք կնմանի» դարձուածների մէջ.-նոյնպէս նաև Արբ. Պլ. Ռ. ժանիք, Ասլ. ժանիք, ժանի* «դէմքի դառ-նութիւն, խոժոռութիւն, քիթը կախելը», ո-րոնք դործածւում են հետևեալ ձևերով միայն. մանիքը կախել, ժանիք ընել «խոժոռիլ, դէմ-քը թթուեցնել», ժանիքը բացուիլ «խոժոռու-թիւնը անցնիլ, ուրախ դէմք ստանալ», ժա-նիքոտ «խոժոռ, թթուած դէմքով»։ Արմատն ունի Ղզ. ժէն «ակռայ, ատամ», յգ. ժէնէր, որի հետ հմմտ. Մագ. ժայնաւոր։


Ժանտ, ից

adj.

wicked, bad;
profligate;
mischievous, hurtful, noxious, injurious, baneful;
pestilential, pestiferous, pestilent, contagious;
obscene, wanton, lascivious;
bitter, sour, harsh to the taste;
—, — ախտ, plague, contagion;
— օդ, foul air;
—ք դժոխայինք, the Furies.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրան. *zant բարբառային անծանօթ ձևից։ Սրա հետ հմմտ. զնդ. gainti-, պհլ. gand «ժանտահոտութիւն, վատ հոտ», սոզդ. γantāk «վատ, յոռի, գէշ», γnsy «հոտած» որոնք ծագում են հնագոյն *gonti ձևից. հմ-մտ. սանս. gandhá-«հոտ»։ Բայց հնխ. ար-մատական o՝ ածականների մէջ պիտի ստա-նար e ձևը. որով յիշեալ իրանեան *gonti-«ժանտ հոտ» գոյականի դէմ պիտի ունենա-յինք նաև *gento-«ժանտահոտ» ածականը, որ պիտի տար պրս. *ǰant, žant։ Ահա այս-պիսի բարբառային ձևից՝ որ աւանդւած չէ իրանեան լեզուների մէջ, փոխառեալ է հլ. ժանտ։ Առաջին և նախնական նշանակութիւ-նը (որ է «հոտ») ունի սանսկրիտը. նոյնը ի-րանեանների մօտ դարձել է «վատ հոտ». մի-ջին տեղը բռնում է հայերէնը, իսկ վեր-ջին ծայրն է սոգդ. «գէշ, վատ»։


Ժուռ, ժռի

s.

sour grapes;
— քաղել, to gather unripe grapes;
— ումուռ մեռանել, to die prematurely;
ի — գալ, to walk, to take a walk.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Երև. Խն. Մշ. Ջղ. Վն. ժուռ, Ոզմ. ժօւռ, Մկ. ժօռ, Տփ. ժուրը.-գաւառա-կանների մէջ ժուռ ներկայանում է զանազան իմաստներով. այսպէս՝ Ալշ. Խն. Մշ. Ջղ. Վն. «խակ, տհաս», Վն. «կիսահաս, չզարգա-զած», Լ. «թթու», Երև. Լ. Ջղ. «ազոխ, խակ խաղող», Տփ. «անտառային խաղող», Խտօ. «խաղող» (ըստ որում Խոտրջուրի մէջ խաղո-ղը միշտ թթու է), Հմշ. «ողկոյղ». Տփ. «թթու ապուր», Վն. «թթու դէմքով, խոժոռադէմ». որից ժռաջուր «ազոխի ջուր», ժուռկունոպլ «խակակութ», ժուռ-մուռ «տհաս», ժռուենի «մի տեսակ թթու խաղող», ժռչոր «թփի վրայ չորացած ազոխ»։


Գերմաստ, ոյ

s. bot. lupine.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

կամ գերմաստի, գերամաստի «մի տեսակ անտառային ծառ է. մարդաչափ բարձրութեամբ, կարմրագոյն կեղևով՝ որ կարծես գործուած է. ամուր փայտ ունի. պատրաստում են մահակներ ու ճպոտներ. երկար ժամանակ այդ ճպոտները դալար են մնում. լտ. viburnum lantana L, ռուս. гоp-новинa, ֆր. viorne» (Տիրացուեան, Cont-ributo alla flora dell' Armenia, էջ 100, Анненковъ, էջ 378բ) Բժշ. Գաղիան. (մեկ-նում են իբրև յն. թերմուկեղոս, արաբ. ալ ստաբան, աստբան). տե՛ս և ՀՀԲ, Նորայր, Բառ. ֆրանս. 762բ, ՀԲուս. § 470, Ուղու-րիկեան ԳԲ էջ 320 և 1405։


Գէշ, գիշոյ, գիշոց, գիշուց, գիշի

s. adj.

corpse, carrion, dead body;
bad, ill;
— արկանել, to devour or make beasts eat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (նաև ի, ուց) «դի, ղիակ, շա-ղիղ» ՍԳր. Ոսկ. բ. տիմ., «բզիկ, բզկտուած մարմնի կտոր» (այս նշանակութեամբ ու-նինք միայն գէշ գէշ պատառիլ «բզիկ բզիկ՝ կտոր կտոր լինել» ոճը՝ Դան. ժդ. 41), որից լայնաբար «մի կոտրած բանի կտոր, կտոր-տանք» Ճառընտ., որից գէշագէշ «բզիկ բը-զիկ եղած» Բ. մակ. ժե. 33, գազանագէշ «գազանաբեկ» Գ. Մակ. զ. 24, հոգեգէշ Կա-նռն. Մաշև.. գիշակեր Եզն. Վեցօր. 161. Ոսկ. նին., գիշախանձ Կոչ., գիշատել Փարպ. Խոր., գիշել «պատառոտել» Մխ. դտ. Մագ., գիշա-գէշ Մանդ. ևն, որոնցից ենթադրուած է սխալմամբ գիշ «գէշ, դի» ձևը՝ Եփր. աւեա. Յետնաբար բառս ստացել է «յոռի, վատ, գէշ» նշանակութիւնը՝ ինչ. Վրդն. ծն. Սիւն. քեր. 208. Թլկր. 41. Մխ. բժշ. 140. իմաստի զարգացման իբրև միջնորդ հմմտ. գիշանոտ «դիակի հոտ ունեցող, ժանտահոտ» Մամիկ. Վստկ., գիշահոտութիւն «ժանտահոտութիւն» Վստկ.։ Բառիս համար մի նոր վկայութիւն ունի Մծբ. 384 «Եւ հազիւ մեծաւ աշխատութեամբ զերծանին ճիրանք նորա իբրև առիւծու, ի գիշէ իւրմէ». (ի հլ. բցռ. ի գիշէ. տպուած է ի գիլէ. ուղղում եմ ի գիշէ. ըստ որում ասորի բնագիրը (հրտր. Graffin, 704) ըստ համե-մատութեան Վիեննայի միաբան Պ. էսապա-լեանի (անձնական) ունի «ճիրանք նորա՝ որ-պէս առիւծու՝ (որ) ի վերայ որսին իւրոյ»)։ Գէշ «դիակ» իմաստից «գէշ, վատ» նշանա-կութեան անցման համար իբր գեղեցիկ միջ-նորդ է ծառայում Սվեդ. գ'իշ, որ նշանակում է «պիղծ, հոտած» և գործածւում է միայն շան կամ արծիւի միսը որակելու համար. այս օրինակով ասւում է նաև հոտը գիշ է «գի-շահոտ է», բայց առանց «վատ կամ տգեղ» իմաստի։ Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2, 94 զնդ. vaēša «փտիլ, ապականիլ» հբգ. wesanen «փտիլ, նեխիլ» բառերի հետ՝ կամ իբր բնիկ և կամ իրանական փոխառութիւն. իսկ գէշ «վատ» կապ չունի սրա հետ, այլ ծագում է գարշ բառից։


Գրապան, աց

s.

hem, border, list;
collar of a coat;
ephod.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրանեան փոխառոթիւն է. հմմտ. պհլ. grīvpān, պրս. [arabic word] girēbān կամ [arabic word] girēvān «հագուստի կամ շապիկի վիզը՝ որ-տեղից զլուխն են անցկացնում. փողպատ». աֆղան. girēvān, քրդ. grīvān «շապիկի վի-ղը». որոնք ծագում են զնդ. grīva-=սանս. grīva-, աֆղան. griva, grēva, պրս. ︎ gir! «վիզ. պարանոց, ծոժրակ» բառից, իբրև զնդ. *grīva-pāna «վիզը պահող, վըզ-պան» (Bartholomae, 530, Horn, § 913) «Օձիք» նշանակութիւնը այնուհետև դարձել է «գրպան», այսպէս՝ պրս. giribān «զգես-տի գրպան», փարս. giribān կամ kissai-karfa «գրպան բարի գործոց»։ Իմաստի զարգացման համար հմմտ. արաբ. [arabic word] ǰayb «օձիք, զգեստի վիզ, որ և նմանա-թեամբ՝ գրպան» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 99 և 100), թրք. ǰeb «գրպան» (փոխառեալ արաբերէնից)։ Նկատենք, որ հները մեր իմաստով գրպան չունէին և նրանց համար իբրև գրպան էր ծառայում գօտու ծալքը։ Իրանեան բառից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] jirrubān, ǰurrubān «շապիկի վիզը», [arabic word] ǰurrubān կամ [arabic word] ǰurbān «շապի-կի օձիք, սրի պատեան», [arabic word] ǰirab «պարկ, որևիցէ աման, ամորձեաց պարկ», [arabic word] fulubbān կամ [arabic word] ǰulbān «սուրի, դանակի, խարազանի ևն կաշէ պատեան կամ պարկ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 91, 95), լեհ. karman, խրվ. karmen, karmenac «մի տեսակ մուշտակ», ուկր. karman, karajman, ռաւս. карманъ «գրպան» (ուրիշ բացատրու-թիւն սրանց համար տե՛ս Berneker, 490) վօթյ. kormana, ֆինն. kormano, էստ. kar-man «գրպան»։-Հիւբշ. 132։


Դալապր

s.

sabre, sword.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«թուր կամ կացին». յիշւում է հոմանիշների մի շարքի մէջ՝ մէկ անգամ Թր. քեր. 19 և երկու անգամ էլ. արիստ. 51 և 55 (միշտ միևնոյն շարքով) «փաղանուն, խադ, դալապր, մարտացու, վաղակաւոր, ռուսեր, նրան»։ Նոյնը տարբեր շարքով ունի Տաթև. ձմ. ճխբ. «սուսեր, նրան, դալապր, մարտացու, վաղակաւոր»։ Ըստ Հին բռ. նը-շանակում է «տապար», ինչպէս ունին լա-տինն ու վրացին. և այս բառն է, որ Բառ. երեմ. 75 դարձել է դեղատր «տապար» (պ և տ վրիպակով շփոթելով իրար հետ)։-Այժ բառից է դալապրել «կացինով ջարդել, կոտ-րել» Դաւ. քեր. 80 (նորագիւտ բառ, որի վը-ռայ տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 105)։-Աւելի մանրամասն տե՛ս խաղ։

= Լտ. dolabra «մի տեսակ գործիք, որ ծառայում է իբր կացին, տապար կամ բրիչ քար կոտրելու, փայտ կամ միս ջարդելու հա-մար». ծագում dola «հարթել, կտրել, տա-շել» բայից.-յունարէնի միջոցո՞վ անցած t հաւեռէնի. Sophocles չունի այս բառը մի-ջին յունարէնի բառարանում։-Հիւբշ. 345։


Դանդան

s.

tooth, notch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «ատամ, ակռայ» Կա-ղնկտ. (իբրու դանդանաց ցցեալ) հրտր. Էմ. էջ 159, Շահնազ. Ա. 322։-Սիւն. քեր. 209= Երզն. քեր. (դանտան) հոմանիշ է դնում հե-ւան «առջևի ատամները» բառին. իսկ Հին բռ. մեկնում է «լինտք կամ ատամունք»։


Դոյլ, դուլից

s.

pail;
tub;
— կաթի, churn;
cf. Խնոցի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ո հլ. (երկուսն էլ յետնաբար) «ջուրի աման» Ես. խ. 15. Յհ. դ. 11. Իսիւք. Վանակ. Վրք. հց. (վերջին երկուսում կան նաև դոլ, դօլ ընթերցուածները)։ Այս բառից է դուլել, որ գրուած է դուղել «հորից ջուր քա-շել. 2. ըմպել, խմել». վերջին իմաստով ունի մէկ անգամ Տիմոթ. էջ 93 «Շնորհել Սամա-րուհեայն կենդանի ջուր, ուստի դուղելով նե-մայ գոյր ոչ ևս ծարաւել (տպ. ծառայել)». (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 72). ըստ Տոմար Լևոնի, տպ. Վենետ. 1805. էջ 20 ծանօթ. գրուած է դուլել, որի դէմ յոյն բնագիրն էլ ունի άρυσαμένη (էջ 21, տող 7), որ է յն. ὰ́ρύω, ἀρνσσω «ջուր քաշել հորից, գե-տից ևն». հմմտ. άρυσάνη «ջուր քաշելու պ-ման, դոյլ». -ըստ այս համեմատութեան դու-լել կամ դուղել պիտի նշանակէր «ջուր օա-շել», ինչպէս պահանջում է և ստուռառանու-թիւնը, բայց գործածութեան տեղը պահան-ջում է «խմել»։ Մենք դրինք երկու իմաս-տով էլ։


Դուռէճ

s.

heat-cock;
venison.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(գրուած նաև տուռեն) «սա-ւամբ թոչունը. tetrao francolinus» (ըստ Russell, The natural history of Aleppo, տպ. London 1794, հտ. II. էջ 193, տե՛ս Seidel, Մխ. Հերացի, ծանօթ. 58). մէկ անգամ ունի Մագ. քեր. 228=Երզն. քեռ. «Ոչ ունելով (յունաց) ճէ, յորջորջեն զճու-ռակն ծուռակ... և զորսոցն զդուռէճն՝ դուռէծ և զդահուճն՝ դահուծ»։ Նոյն բառը ունի Մխ. բժշ. 11 տուռայճ ձևով։

= Արաբ. [arabic word] durrāj «սալամբ» (Կամուսի թրք. թրգմ. Ա. 397), պրս. [arabic word] ︎ durrāj (ըստ ԳԴ), որոնցից փոխառեալ են նաև չաղա-թայ. [arabic word] turaǰ «մի տեսակ փոքր շահէն» թրք. turaǰ «սալամբ», վրաց. დურაჯი դու-րաջի, დურეჯი դուրեջի, თურაჯი թուրաջի, თურეჯი թուրեջի «лecная куроnaткa, ան։ տառային կաքաւ» (Չուբ2. 481)։


Երախայ, ից

s.

child, little boy, babe;
catechumen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Կայ պհլ. ❇ raxik կամ rahīk=մա-նիք. [hebrew word] raxīg «տղայ, մանչ, ծառայ» (ИАН, 1912, 48), որ սակայն չի ծածկում հայերէն ձևը։ Ուստի ենթադրում եմ, որ կար ասոր. raxa ձևը, որից փոխառեալ են մի կողմից հյ. երախայ և միւս կողմից պհլ. ra-xīk ձևերը։-Աճ.


Թեր, ի

s.

side, part;
ընտրել զբարին ի մի —, to select, to separate;
լինել ի —է ուրուք, to sustain, to defend, to side with.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «դրամի տոկոսը». նորագիւտ սառ, որ մէկ անգամ գտնում եմ գործա-ծուած Մծբ. 391 «Եւ չար ծառայն որ զարծաթ թաժուցանէ ի գալ այնորիկ որ ետ նմա՝ համարէ ընդ նմա զվարձս թերովքն հանդերձ»։ Ասորի բնագիրը (հրտր. Gratfin, էջ 717) ունի ըստ համեմատութեան Վիեն-նայի միաբան Պ. էսապալեանի (անձնա-կան) «Եւ համարէ ընդ նմա զտոկոս»-rehītā «fenus, usura տոկոս, վաշխ»։ Նոյն 27, ուր հայ թարգմանութիւնն ունի տոկո-ռեօք հանդերձ, ինչպէս վերը թերովքն հան-դերձ։-Աւելի վստահութեան համար մի երկ-րորդ վկայութեան պէտք կայ։


Զնին

s.

observation, examination;
spectacle, view;
ի — ելանել, մատչել, կալ, to visit, to go to see;
to look at, to observe, to examine;
ի — գալ, to come within view, to be observed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ համարում է քնին, քննել բառի սաստկականը, իբր զքնին, և ք ձայնի անկումով՝ զնին։ Lag. Urgesch. 51 քըն-նել բառի հետ nī արմատից։ Տէրվ. Մա-սիս 1881 յուլիս 4, Լեզու 1887, էջ 18, նախալ. 50, 71 մեկնում է ՆՀԲ-ի ձևով։ Հիւնք. զանազան բառից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 158 ունի նոյնպէս ՆՀԲ-ի ձևով։ Karst, Յուշարձան 429 թաթար. kun, gun, kón, čun, čin, sin, չաղաթ. šin, sinanlamak, օսման. sinamak, činturmek, ալթայ. čene «փորձեւ»։ Մ Ս. Գաբրիէլեան, Հայք 1892, թ. 1, էջ 4ա հանում է զարնել> զանել բայից, իբր թէ «ակռային զարնելով քննել»։


Էգ, իգաց

adj. s. female;
— ազգն, the female sex.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Brosset JAs. 1832, 530 հյ. իգական ձևից է դնում վրաց. igacai, igracai, ig-rica «մարտ ամիսը», «որ շատ յարմար է, ասում է, նշանակութեան կողմից»։ Նոյն, JAs 1834, 245 ուղղելով նախորդը՝ մեկնում է «ծնունդ գառանց»։-Lag. Urgesch. 940 կցում է յն. γυναιϰ բառի -αιϰ-մասին։ Bugge, Etr. u. Arm. 34 ետր. sec, sex, šec, šex «աղջիկ» բառին է կցում և երկուսը միասին հանելով հնխ. séighi-ձևից, նոյն է դնում հիռլ. séie «կաթ» բառի հետ։-Հիւնք. այծ բառից։ Patrubány ՀԱ 1906, 344 հնխ. ei, oi «եր-թալ» արմատից՝ gh աճականով. հմմտ. յն. მίχομαι «կերթամ», βἰχνέω «կեր-թամ», լիթ. eigá «գնացք»։ Սագրզեան Հև 1909, 335 սումեր. rak «իգականի նշան, ծնիլ, ստեղծել»։ Petersson, Ar. ս Arm. Stud. 137 սանս. sévate «ոնա-կիլ, այցելել, ծառայել, վայելել ևն», ինչպէս և սանս. çevá-«սիրելի, արժա-նաւոր», լտ. civis «քաղաքացի», հբգ. hiwa, լեթթ. sèwa «կին» ևն։


Միւռոն

cf. Մեռոն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Նար. ղգ. էջ 261-2 տալիս է այլ ընդ այլոյ մեկնութիւններ. «Միռոնս այս օրհնաբանեալ... ըստ քերթութեանն բառի որ ըստ խտրութեանն Հոմերոնի, թարգմանեալ իմանի «ինձ մայր»... Իսկ մառնամուտ՝ որ և այս միւռոն՝ ըստ այլում բառի ցուցանի, այսինքն է «մը-թին», որ և խաւարչուտ գոլ և ծածկե-ռեալ կամ անտեսական... Մեռայ՝ որ է «ռառնութիւն»... որ և միւռոն ստուգա-բանեալ մեկնապէս ըստ մեզ՝ «մեռելու-թեան ազգականութիւն»։ (Սրանց մեկ-նութեան փորձերը տե՛ս Աւետիքեան, Մեկն. Նար. Վենետիկ 1859, էջ 531)։-Սարգիս Շնորհալի, Մեկն. թղթուն Յա-կոբայ, Գլ. ժա (էջ 166) մեկնում է մե-ռանել արմատով. «Զոր միւռոնն սուրբ անուանեմք, այսինքն մեռուցիչ բոլոր ախտից. որով և մարդիկ մեռեալք ի մեղաց՝ ի մեծ պատիւն ի վեր ելանեն և որդիք Աստուծոյ անուանին»։ -Ուղիղ մեկնեցին նորերից նախ ՀՀԲ և ՆՀԲ։-ՀԲուս. § 2065 միւռոնածառ բառի տակ յիշելով Դիոսկորիտէսի աւանդածը՝ թէ հայերը mуuron են կոչում Հռովմայե-ցոց majorana կոչած բոյսը, ենթադրում է որ «ի Հայոց բառէն առած ըլլան արև-մըտեայք majorana անունը»։


Կուղթ

s.

large boiler or caldron used in torture.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(կամ կղութ) «մետաղէ աման՝ մէջը կուպր կամ ձիւթ հալեցնելու համար». նորագիւտ բառ, որ երկու ձևերով մի մի ան-գամ գործածուած եմ գտնում Վրք. և վկ. Ա. 508 «Հրամայեաց դատաւորն բերել ձէթ և ձիւթ և ծծումբ և կուպը, և խառնել ի միա-սին ի կուղթ երկաթի և ջեռուցանել քաջ և արկանել զգլխով նորա.... մատուցին զկր-ղութն մինչդեռ եռայր և հեղին զգլխովն նո-րա»։ Նոյն վկայաբանութեան երկրորդ խըմ-բագրութեան մէջ՝ բառը երկու անգամ էլ կուղթ ձևն ունի.-«Կուպր և ձիւթ և ծծում խառնեցէք և արկէք ի կուղթ երկաթի... և մատուցին զկուղթն մինչդեռ եռայր» (էջ 510)։


Կուրապաղատ

cf. Կուսակալ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն, ϰουροπαλάτης «յունաց կայսերա-կան պալատի հազարապետը, ծառայապե-տը» (Sophocles, էջ 687), որ ծագում է լտ. curator palatii ձևից և նշանակում է բուն «հոգաբարձու պալատան»։ Նոյն յն. ձևից է փոխառեալ նաև վրաց. კურატბალატი կուրատպալատի։-Հիւբշ. 358։


Կռիւ, կռուոյ, ոց

s.

scuffle, struggle;
strife, contest, debate, dispute, squabble, difference, contention, quarrel, wrangling;
skirmish, combat, battle;
— ոտից, place to put one's foot;
ի — կալ, to oppose, to resist, to contend, to contest, to combat;
to come to blows;
ի — արշաւել, to take the field, to open the campaign;
ի — կոչել, to throw down one's glove, to defy, to challenge.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. կռիվ, Ասլ. Խրբ. Հմշ. Պլ. Սեբ. Սչ Տիդ. գռիվ, Տփ. կրիվ, Ոզմ. Կռէ՛վ, Ղրբ. կռըէվ, Գոր. Շմ. կռէվ, Ննխ. Ռ. գռէվ, Մրղ. կըռըվ, Ագլ. կռայվ, Զթ. գը'ռավ, Հճ. գmրիվ Նոր բառեր են կռուազան, կռուածաղիկ, կռուականի տալ, կռուան, կովըտան, կովը-ռան, կովռտան, կռուրնկեր։


Կրայ, ից

s.

turtle, tortoise.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ծագում է կուր «մակոյկ, նաւակ» (այ-սինքն «տաշտ») բառից և նշանակում է բուն «տաշտաւոր». ճիշտ նոյն ձևով են կազմուած պրս. ❇ lāk «տաշտ. 2. կրեայ», որ և [arabic word] lakpust «կրեայ» (բառացի «տաշ-տակռնակ»), լտ. testudo «կրեայ»՝ ծագած testu «պտուկ» բառից, գւռ. տաշտիկռնակ, կրեանկօտ «կրեայ»։ Այս ստուգաբանութիւ-նը ցոյց է տալիս, որ արմատը լինելով կուր, մասնիկ է այ. ուստի լաւագոյն գրչութիւնն է կրեայ, իբր «տաշտեայ, տաշտէ»։ Ձևափո-խութիւնը ճիշտ այնպէս է, ինչ. կարկուրեայ կամ կարկուրայ «նաւակ», կեռեայ, կեռայ, կիւռիայ «կայմ», և կամ կուճ «մարմարիոն» բառից կճեայ ՍԳր. յետոյ կճայ Ոսկ. ճառք։ Այսպէս նաև անդեղեայ-անդեղայ, արտո-րեայ-արտորայ, զրեայ-զրայ-զրեահ, խա բեբայ-խաբեբեայ, շափիւղայ-շափիւղեայ, քուեայ-քուայ-քուէ, և մանաւանդ միջերկրե-այ կամ միջերկրայ։ Ճիշտ այս վերջինի նը-ման կրեայ դարձել է կրայ։ Հայերէնի մէջ չկայ -իա, իայ վերջաւորութեամբ բառ. ռո-լոր այդպիսի բառերը օտար են. այսպէս ալելուիա, ալքիմիա, ախախիա, բրաբիայ, եթիա, զմիւռնիա, լուբիա, մանդիա, էնկո-միա, թեւելիա, կասիա, կեմետրիայ, կու-լուռիայ, մեսիա, ռաքիա, սկիտիա, պիւթիա, քիմիա. կամ սխալ գրչութեան և կամ յունա-բանութեան արդիւնք. այսպէս աղիայ, ըն-տանիայ, թոռնիայ, ստնդիայ՝ իմա ստնդե-այ։-Աճ։


Նժդեհ

cf. Պանդուխտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *niždeh «պանդուխտ, տարաշխար-հիկ» բառից, որի հին ձևերը պիտի լինէին հպրս. *niždahyu-, զնդ. niždan'hu-, կազ-մուած niz «արտ-, դուրս» նախդիրով՝ dahyu-, dan'hu-, deh «գաւառ, երկիր, դեհ։ բառից։ Այս բառերը աւանդուած չեն իրան-եան գրականութեան մէջ, բայց կան ուրիշ մասնիկներով՝ զնդ. uz-dahyu-«տարագիր». antarə-dahyu-, ādahyu-«իր երկրում ապ-րող», սոգդ. *ntyw (=*an. dahyu-) «առ-սորական», իբր հյ. ան-դեհ։ Հյ. նժդեն իր ե ձայնաւորով մատնանշում է պարթևական բարբառային մի ձև, որ այլուստ ծանօթ չէ մեզ։-Հիւբշ. 203։


Նիգ, նգաց

s.

bolt, lock, padlock;
lever, bar;
traverse, cross piece of timber;
trabs, trabeculae (a meteor);
— փայտեղէն, mortar;
փակել նգօք, to bar, to bolt, to fasten with a padlock.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «դռան ետևր ձգուած սող-նակը. 2. գերանները կամ սիւները իրար կա-պելու համար խոտորնակի ձգուած գերան կամ ձող» ՍԳր. Եփր. դտ. 343. «մեծ և ծանր բաներ շարժելու լծակ, լոմ» Յայսմ. փետ՛ 14. Նիւս. կազմ. Երզն. մտթ. «ձողաձև կամ գերանաձև լոյս՝ որ երևում է ամպերում» Արիստ. աշխ. «իբրև բանտ ծառայող քարա-հանք. latomia» Փիլ. նխ. բ. 48. «սանդի. տոռ, հաւանգդաստա» Նոնն. 31. որից նգա-բեկել «փայտով կամ երկաթով մխտել, ցըն-ցել, խախտել» Ոսկ. հերոդ. նգել «տեղից խախտել» Նիւս. կազմ. Վրդն. ծն. «ճխտել, թխմել» (օր. բարձը բերանը թխմել) Մամիկ 45. նգախարխար Պտմ. աղէքս. Խոր. կարծ-րանիգ Եղիշ. թղմ. 297. երկաթանիգ Ճառ-ընտ. պղնձանիգ Գ. թգ. դ. 13։

Տէրվ. Altarm. 67 և Նախալ. 90 սանս. nah «կապել», nahana-«գամ, պահանգ, նիգ», լտ. necto «կապել» բառերի հետ հնխ. nagh «կապել» արմատից։ (Ըստ WIalde 512 սրանց արմատն է հնխ. neg'h-, որ պիտի տար հյ. *նեձ, նոյն իսկ ենթադրելով հնխ. (երկար ē-ով) nēg'h>*նիձ, բայց ո՛չ նիգ)։ Հիւնք. ննքել ռայիզ։ Պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] 'ank, [arabic word] i'nāk «դուռը փակել», [arabic word] mi'nak «դռան նիգ կամ փականք» (Կամուս, թրք. թրգմ. Գ. էջ 106)։


Շող, ոց, ից

s.

ray, flash of light, beam;
—ս արձակել, to emit or throw out rays, to beam.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ի, ո հլ.) «արևի ճառա-ռայթ, նշոյլ, ցոլք» Բ. մկ. ա. 22. Ես. լր. 8, Ագաթ. Եզն. «լուսաւոր, փայլուն» Ոսկ. եբր. Վեցօր. 115. «տաք» Վստկ. 17. Սմբ. պտմ. 70. Տաթև. հարց. 211, որից շողալ «փայլիլ, զոլալ» Նաւ. գ. 3. Յոբ. թ. 23. Ոսկ. ես. Եփր. թգ. Ագաթ. Սեբեր. «լոյսի մէջ երևիլ» Եզն. Սեբեր. Վեցօր. էջ 161, 179 (ՀԱ 1913, 135) «երևիլ» Ոսկ. փիլիպ. 412, Եփես. 868. շո-ղանալ «սաստիկ տաքանալ» Մանդ. Յայսմ շողացուցանել Ագաթ. Եւս. պտմ. Բուզ. Սե-բեր. Ոսկ. ես. շողաւոր Կորիւն. շողային «տաք» Աբր. կրետ. 66. շողսիրտ «տաքարիւն, կրքոտ, զայրացած» (չունի ԱԲ) Անսիզք 35 շողհաց «մատաղի յատուկ մի տեսակ հաց» Սմբ. դատ. 60. շողկտացուցանել «հայելին արևի դէմ ցոլացնել» Վստկ. 73. շողրեցուցա-նել «մի քիչ տաքացնել» Վստկ. 215. կրկնու-թեամբ՝ շողշողիլ «փայլփլիլ» Նար. խչ. լող-շողենի «փայլուն» Նար. տաղ. նոր բառեր են՝ լուսաշող, ամպշող, շողշողուն ևն։ Այստեղ են պատկանում նաև նշող, նշոյլ ձևերը. ո-րոնց վրայ տե՛ս առանձին։


Ոյժ, ուժոյ, ուժի

s. adv.

force, strength, power, vigour, energy, virtue, valour;
effort;
weight;
յուժոյ, strongly, vigorously;
— տալ, to force, to make efforts;
to give power, to authorize, to favour;
— առնուլ, to gather strength;
նոր — առնուլ, to gain new strength, to recover one's strength;
յուժի լինել, to be in full vigour, in the prime of strength;
անկանել յուժոյ, to feel one's strength failing, to lose strength, to become weakened or enervated;
cf. Թափեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (յետնաբար ի հլ.) «զօրութիւն, կարողութիւն, ուժ» ՍԳր. Ագաթ. Եփր. ծն. («Ճշդագոյն մատենագրական ոճոյն մէջ զօ-րութիւն նոյնանշանին հետ համեմատելով՝ հազիւ գուցէ հարիւրին մէկ գործածութիւն ունի, և քիչ տեղ առանց անոր կը բանի՝ կամ թէ նոյնը չկրկնելու կը ծառայէ»։ Այտնեան, Քնն. քեր. էջ 66). ռամկաձև գրուած է ուժ, որ արդի գրականի մէջ նախորդից աւելի գործածական ձև դարձաւ։ Որից յուժոյ «զօ-րեղ կերպով» Ոսկ. ես. ի յուժ ձգել «նեղը գցել, նեղել» Յիշատ. 1531 թ. (Դիւան ժ, էջ 24), ուժգին ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. Փարպ, ուժգնագոյն Ոսկ. յհ. բ. 22. Եւս. քր. ուժեղ Փարպ. ուժել «տոկալ, դիմանալ» Եփր. են. 92. «զօրել» Պտրգ. 227. Լմբ. ներբ. հոգեգլ. 298. Տեսիլ դան. 123, 124. Անկ. գիրք Հին կտ. 242-3. վատուժ Մխ. դտ. Յայսմ. վա-տուժել Կեղծ-Շապհ. 30. ուժնդի «ուժգին» Յհ. իմ. միաշ. էջ 101. հաստոյժ Ոսկ. մ. բ. 24. շատոյժ Ոսկիփ. հուժկու (գրուած նաև հաւժկու, հօժկու, հժկուն) «շատ ուժեղ» Կիւրղ. ծն. Սեբեր. Բուզ. (հուժգոյ ձևով՝ Սամ. անեց. 46). (մասնիկի համար հմմտ. յաղթ-կու Նեմես. բն. էջ 37, 91, 98, 136, Փիլ. 135). ուժանակ «դինամիտ», անուժութիւն, ուժասպառ (նոր բառեր). այստեղ են պատ-կանում նաև յոյժ և ժոյժ, որոնց վրայ տե՛ս առանձին։


Ովան

s.

sea-monster.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. ովանայ) «ծովային մի գա-զան է» Եւս. քր. ա. 14, 20-22, 47 (ունի միայն ԱԲ. իսկ ԳԲ մեկնում է «մէջքէն վար ձկան մորթով մը ծածկուած՝ բաբելացւոց էա աստուածը»)։ Նոյնը գիտէ Մագ. թղ. էջ 213 և 215 ովամայ և ովանայ ձևերով, և «Կարմիր ծովից դուրս եկող մի մեծ ձուկ» իմաստով (տե՛ս Աճառ. Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 200). «Կէտք վեհ գոլով քան զփագրոս... և քան զդռակոնոռայն և կամ զովամայն, որ ի Կարմիր ծովէ արտաքս ելեալ.-Յիշատակեալ եմք զփագրոս և զովանայն և զդռակոնոռայն և զկէտն Յովնանու, ընդ նոսին և զլևիաթա-նայն»։ Նոյն է վերջապէս Մխ. այրիվ. էջ 43 «Ովան գազանն հրեշտակ էր, որ ուսուցանէր մարդկան զամենայն հնարս կենցաղավարու-թեան»։


Շարաւանդ, ի

cf. Շարաւանդն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. მარავანდი շարավանդի «ար-ռայական թագ, պսակ, թագաւորութիւն» (թագը կամ պսակը ըմբռնելով իբր գլխի կապ)։-Տե՛ս նաև շառաւիղ։


Խալամ, ի

s.

skull of animals.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«անասունի չորացած գանկ» Դ. թագ. զ. 25. Յոբ. խ. 26. Բարուք զ. 69, Հստկ. 130. որից խալամովին «գլուխն էլ հետը միասին» Պտմ. աղէքս. 8. անխալամ խոր. գ. 37 (սխալ գրչութիւն է անխալատ. աւե՛ս Նոռայր, Հայկ. բառաք. էջ 14 և Խ. Ատեփանէ, Խոր. աշխ. թրգմ. ծան. 638). զրուած է նաև հալամ։


Կիրթ

adj.

well-bred, well-educated, versed, expert, experienced, practised;
— ախորժակ, exquisite taste;
ընդ — անցանել, to exercise, to practise, to experience;
ընդ — անցուցանել, to instruct, to teach, to educate, to bring or train up;
ի — անկանել զհետ իրիք, to devote, to dedicate oneself to;
ի — ձգեալ հասանել ումեք, to gain or close up with one running;
cf. Կիրթք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հմմտ. վրաց. კრთომა կրթոմա «սար-ռուռ, սոսկում, փայլ, պայծառութիւն», დაკრთომა դակրթոմա «զարմանալ, վախե-նալ, հիանալ», გამოკრთომა գամոկրթոմա «փայլ, պերճութիւն, փայլիլ», მეკრთომა շեկրթոմա «սոսկում, վախենալ», ჭაკრთოϑ, քակրթոմա «զարմանալ, շփոթիլ, յանկար-ծակիի բերուիլ, հսկել, արթուն մնալ», კირ-თება կիրթեբա «ծառայեցնել, գերի դարձ-նել, նուաճել, հպատակեցնել». այս բառերը նշանակութեամբ բաւական հեռու են թւում, բայց հյ. կիրթ արմատի նախնական իմաս-տը «ուսանիլ և կամ սովորիլ» չէ. այնու ա-մենայնիւ յիշեալ բառերը նոյն են մեր ար-մատի որոշ առումների հետ. ինչ. յապուշ կրթիլ «զարմանալ», կրթել «մարզել»։-Եթէ այս բառերը իրօք կապ ունին իրար հետ, չենք կարող մի կամ միւս կողմից փոխառութեամբ բացատրել, այլ պէտք է ենթադրել մի ընդհանուր աղբիւր, որ է խալ-դերէնը։-Աճ.


Կից

adj. adv.

united, joined, conjoined, connected, annexed;
contiguous, adherent, adhesive, sticking;
adjoining, abutting, lying close to;
conjointly, together, at the same time;
— ընթանալ, to run together;
to concur with, to cooperate;
to compete;
— լինել, to be annexed;

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«իրար մօտ, կպած» Կիւրղ. ծն. «միա-սին, հետը» Դան. ժգ. 24. Եւս. քր. «միա-սին, միաբան, ամէնքը միասին և միևնոյն ժամանաև» Բուզ. Եւս. քր. «ճանապարհնե-իի իրար միացած տեղը, ճամբի գլուխ» Ես. ծա. 20. Կոչ. որից կցել «միացնել, զօդել, կպցնել» ՍԳր. «երգակցիլ, ձայնակցիլ» Բ. մակ. ա. 23. Ոսկ. մ. ա. 11. «արգիլել, չթող-նել?» Անսիզք 49. կցան Սեբեր. 103. կցկցել Ոսկ. ես. Կոչ. Եզն. կցկցանք Ոսկ. փիլիպ կցորդ «կից» ՍԳր. «մի տեսակ երգ» Ոսկ ա. տիմ. Փարպ. որ և կցուրդ Յհ. իմ. (ըստ Մ. Աբեղեան, Արրտ. 1912, 729-731 այս-պէս էին կոչւում այն հոգևոր փոքրիկ եր-գերը՝ որ հին ժամանակ Ս. Գրքի սաղմոս-ներից և օրհնութիւններից յետոյ՝ իբր յաւե-լուած էին երգում, նրանց կից, իբրև յառա-սութիւն. հմմտ. նաև կացուրդ). կցորդիլ Իւս. պտմ. կցորդութիւն Ագաթ. կցուած Սիր. իէ. 2. Վեցօր. կցուածոյ Եւագր. կցըր-դասաց «երգասաց» Մխ. դտ. կցկցոտ Ոսկ. յհ. ա. 10. կցկցութիւն (նորագիւտ բառ) Թղ. պրոկղ. (ՀԱ 1921, 18), թերևս նաև կցխանի, կցղաք «կախանի համար փունջ փունջ կա-պած պտուղներ» Վստկ. 134, 187 ևն։ Կից բառով բարդուած են բազմաթիւ ձևեր, ո-րոնք «նոյն» կամ համ մասնիկի նշանակու-թիւնն ունին. այսպէս օր. ձայնակից Գ. մակ. դ. 6. գողակից Ես. ա. 23. գործակից ՍԳր. գերեկից Հռ. ժզ. 7. Ոսկ. ա. տիմ. ժդ. գա-ւառակից Փարպ. զինուորակից Փիլիպ. բ. 25. Փիլիմ. 2. դրակից Փարպ. դատակից Եփր. զուարթակից Ագաթ. զարդակից Ոսկ. եբր. իը. երամակից Վեցօր. երդակից Ել. գ. 22. ընդդիմակից Ես. կդ. 2. ընդելակից Կորիսն. թևակից Կոչ. ժամանակակից Եզն. Եւս. քր. ժառանգակից ՍԳր. եι-րակից Բուզ. լանջակից Ոսկ. ա. տիմ. ժե. լծակից ՍԳր. Եզն. խաչակից Հռ. զ. 6. Ագաթ. ծառայակից ՍԳր. կենակից ՍԳր. նիզակակից ՍԳր. Ագաթ. ևն, ո-րոնց վրայ արդի գրականը աւելացրել է շատ ուրիշ նոր ձևեր. ինչ. յանցակից, գա-ղափարակից, մեղսակից ևն։ Այստեղ է պատկանում նաև կիցք «անասունի յետևի մասը» Սմբ. դատ. 60, որից «աքացի, քա-ցի», այսպէս՝ կիցս ընկենուլ Ոսկ. ես. Եփր. համաբ. կիցս հանել Մանդ. իբր «աքացել, քացի տալ» կամ փխբ. «խեռել, անսաստել», որից կիցընկէց կամ կիցսընկէց Կանոն. կցատող Սեբեր. 200. կցածել կամ կցացել «աքացել» Ոսկ. մ. և յհ. ա. 3 (էջ 57), կցար-կող «կից զարնող» Սարգ. ա. պետ. ը. էջ 326բ (չունի ԱԲ). հմմտ. պրս. [arabic word] ǰui-ta, թրք. [arabic word] čiite «ձիու, էշի քացի, կիցք», որ ծագում են պրս. ǰuft, թրք. čift «զոյգ, կից» բառից։-Նոյն բառն է նաև կցակ, որ ՆՀԲ և ԱԲ մեկնում են «գրտակ. նկանակ», բայց բուն նշանակում է «զոյգ, երկու հատ». հմմտ. «Ա՛ռ ընդ քեզ զքառա-ռուն կցակս հացի» Վրք. հց. Ա. 636. «Առ քեզ քառասուն կցակս հացից» Լմբ. սղ. սր-րանց մէջ կցակս հացի(ց) պէտք է մեկնել «մի զոյգ հաց», իբր թրք. bir čitt ekmek. նոյն է նաև գւռ. կից հաց Չմշ. «իրար կաած զոյգ հաց՝ որ հարաանիքի ժամանակ դրացի-ներին են բաժանում»։ Արմատի երկրորդ ձևը կամ նրա ձայնդարձն է կուց, որ ան-կախ գործածութիւն չունի. յետնաբար մի-այն գտնում ենք կուց Յայսմ. յնվ. 3 «երկու բուռը միասին կցած՝ գոգաւոր մի խոռոչ հմմտ. կից՝ նոյն նշանակութեամբ, նորա-ռիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ձմ. ճծը. «Արիստոտէլ ասէ թէ ա՛յնչափ նիւթ կայ ի մին կից հողն, սրպէս ի հազար կից հուրն». (մի քիչ յետոյ՝ «Ի մին ագահ և աշխարհասէր մարդն՝ որ է իբրև զմին ափ հող, հազար այնչափ նիւթ կայ, որ է մարմնական հեշտութիւն, զինչ ի հազար հոգևոր մարդն որ է իբրև զհուր). հմմտ. նաև գաւառականները, որոնք երկու ձևերն էլ պահած են. այսպէս՝ Ակն. Ապ. Ղզ. Մկ. Վն. կուց, Մրղ. կուց, Ոզմ. կօզ, Հմշ. Ղզ. Ղրբ. կից, Ակն. Սեբ. կիս, Մշ. կիցք, Ղրբ. կիսք, բոլորն էլ «ափկից, բուռ», որից նաև Ղրբ. կի՛սքէլ (<*կիցքել) «մի բանից երկու բուռ միասին առնել»։

Bugge, Etrusk. u. Armen. 113 ետ-րուսկ. cšurϑ-«ամուսին» նոյնացնում է հյ. կցորդ բառի հետ։ Գարագաշեան, Նաղիկ 1891, էջ 89 խից, խցել բառերի հետ։ Հիւնք. կցիր «ժլատ» բառից։ Meillet MSL 8, 296 համեմատում է հբգ. zwisk «կրկնակ» բառի հետ, իբր du-«երկու» բառից։ Նոյն, MSL 18. 267 առանց պատճառի՝ օտար և փոխառեալ մի բառ է կարծում։ Pedersen KZ 40, 211 Հայ. դր. լեզ. 104 երկու բառի հետ նոյնարմատ է համարում, ընդունելով Meillet-ե համեմատութիւնը, իբր =հբգ. zwisk։ Bugge, Lуk. St. 1, 59, 76, 84 լիւկ. ϑurtta «ընկեր», ետրուսկ. tu--surϑīr «ամուսին» բառերի հետ, որ հենց ինքը մերժում է 2, 14 և 110։ Pat-rubány ՀԱ 1908, էջ 276 յն. δοῦλος «ծառայ», գոթ. taujan «անել» բառերի հետ։ Karst, Յուշարձան 405 սումեր. kid «հետ», kut «ընկերանալ», 426 թթր. qat «կից, ընկեր», 430 թթր. օսմ. eš «ընկեր, նման»։ Persson, Beitr. I 316, 335 և 125-6 յն, βόστρυχις «խո-պոպիք», լտ. vespices «մացառ, թա-ւուտք», սնա. gucčha-«թաւուտ» բառերի հետ. ինչպէս և սերբ. gvodz «անտառ»։ Այս մեկնութիւնը յիշում է Boisaq 1101։ Պատահական նմանութիւն ունի պրս. [arabic word] kič «քացի, կիցք»։


Կնճիռն, ճռան

s.

knot, tie;
pucker, wrinkle;
frowning, frown;
embarrassment, entanglement, complication, intrigue, scrape, difficulty, hinderance, hitch;
— ծնանել յերեսս, to contract or knit one's brows, to frown;
to look gruff, to put on a surly look;
to turn up one's nose, to make wry faces;
հատանել՝ բառնալ զ—, to decide a question, to solve or set at rest a disputed point;
— կտաւոյ, plaits, folds;
— խաղողոյ, husks of pressed grapes;
cf. Կոխած.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (սեռ. -ճռան) «դժուարա-լոյծ հանգոյց. 2. դժուարութիւն. 3. դաւա-ճանութիւն, խարդաւանք. 4. կապանք, շըղ-թայ» ՍԳր. եփր. Ծն. էջ 42. հռ. էջ 29 և ա-տիմ. 235. Ոսկ. մ. գ 3. «կամք, խորհուրդ» Զգօն 45, 180, Եփր. Ա. 42, 140, 207, Բ. 255. Գ. 29, 235 (այս նշանակութիւնը ասորի ռնառռե համեմատութեամբ երևան հանեծ Վարդանեան ՀԱ 1914, 324), «դէմքի կամ մարմնի խորշոմ» Վրք. հց. «խաղողի շիւ» Տարօն. էջ 277, Առաք. պտմ. 346. Ուոճ. 177, Տաթև. ձմ. ճծա. ամ. էջ 113 ա. գրուած է նաև կնջիռն Եփր. համաբ. 61, կնջիւռն, կնջիւռ։ Որից չարակնճիո «չարակամ, չա-րախորհուրդ» Զգօն 241 (հմմտ. ՀԱ՝ անդ). մհյ. կոնջմիլ «մորթը կնճռիլ, կուչ գալ» (Նո-ռայր, Բառ. ֆր. 555 ա)։ Նոր գրականում ըն-դունուած է միայն կնճիռ ձևով, որից շի-նուած են կնճռիլ, կնճռոտ, կնճռոտել, դժուա-բակնճիռ ևն։


Մալ

s.

wether, mutton.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ հարկ կամ տուրք». գոր-ծածական է յետնադարեան հայերէնում. ինչ. Սմբ. պտմ. 40 (Եւ յղէ առ Դաւիթ բանս ամ. բարտաւանս և ասէ. Տո՛ւր ինձ մալ տասն տարւոյ և զորդիսն քո գրէ ծառայ ինձ). Մա-ղաք. աբ. 8 (Խոստացաւ տալ հարկս, այսին-քըն մալ և թաղար). նաև էջ 10, 16 ևն. Օր-բել. էջ 360 (Եւ արդ՝ մի՛ ոք իշխեսցէ իշ-խանութիւն վարել ի վերայ այս շինոյս և կամ հարկ կամ դիւան կամ մալ կամ այլ ինչ դնել ի վերայ). նոյն բառն է նաև Կիրակոս Գանձակեցի (տպ. Վենետ. էջ 218). «Այլ և միւս ընդ այլ բազումս նոր եդաւ (հարկ) յԱրղունէն՝ մալի և խափչուրի»։


*Մանչ

cf. Մանուկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. մանչ «արու տղայ», Սչ. մանչ «ծառայ, սպասա-ւոր», Ասլ. մանչ, մաշ «մանչ», Ակն. Հմշ. մօնչ «մանչ»։ Նոր բառեր են մանչբերուկ, մանչխաբուկ, մանչմանայ, մանչիկ։


Մանր, նու, նունք, նունց

adj. adv. fig.

small, minute, little, fine, subtile;
slender, thin, slight;
—, —նունս, scantily, in small portions, minutely;
in retail, in detail;
— or — հատանել, կոտորել, to cut into small bits or pieces, to mince, to hash, to divide into morsels;
to cut thin;
— փշրել, to pound, to beat small, to triturate, to grind, to crush;
— պատմել, ասել, to relate or narrate minutely, circumstantially;
— ժպտել, to smile;
— ծամել, to chew or masticate well, to chew the cud, to ruminate;
to examine, to study, to ruminate on;
—նունս դրոշմել, to write or note down in detail;
— միտ դնել, ի քնին արկանել, to ponder on, to consider or examine minutely, thoroughly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. mənu-արմատից որի պարզականն է men-«փոքր, փոքրա-նալ». ցեղակիցներն են սանս. [other alphabet] manāk «սակաւ, մի քիչ, մի քիչ ժամանակ, միայն», քուչ. meñki «նուազագոյն», յն. μάνν «մանր», μανός «ցանցառ, անգայտ, թոյլ», լիթ. meñkas «սակաւիկ, չնչին» հիռլ. menb «փոքր», նիռլ. meanbh «սակա-ւիկ» կամիս. man-in-k «փոքր լինել», հսլ. mьnjьjь «նուազագոյն», գոթ. mins «նուազ», Hinniza «փոքրագոյն», լտ. minus «նուազ», minister «ծառայ» (որ յետոյ եղաւ «մի-նիստր, նախարար», իբր թագաւորի ծառան). տե՛ս Ernout-Meillet 586.-յն. μάνν ձևը ըստ Հեսիքիոսի՝ Աթամանացոց բառ է, որի մասին խօսում է Մարքվարթ REA 8 (1928), էջ 211։ Walde 487, Boisacq 608, Pokorny 2, 266)։ Հյ. մանր կազմուած է այս արմա-17-488 տից ր մասնիկով, ինչպէս որ նուազական մասնիկով էլ կազմուած է մանուկ։-Հիւբշ. 472։


Հուն, հնի

s. bot. adj. adv.

ford, shallow passage, way;
cf. Հոյն;
fordable, passable;
— մի, a little, something;
briefly, succinctly;
ի — ելանել, to obtain one's scope.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. pont-ձևից. ցե-ռաևեռնեոն են սանս. pánthā̄s (սեռ. pa. paϑō» «ճամբայ», հպրս. paϑim (հյց.) «ճամռայ», (պհլ. ❇ pand և պրս. [arabic word] ︎ pand ստացել են «խրատ» իմաստր. Horn § 330). օսս. fāndag, fāndag «ճամբայ, փո-ղոց», յն. πόντος «ծով», πατος «շա-ւեռ», լտ. pons «կամուրջ, ճահիճի մէջ բաց-ուած կածան» (որից ֆրանս. pont, իտալ. ponte «կամուրջ»), հսլ. pati և հպրուս.* pin-tis «ճամբայ», սերբ. pút, ռուս. nуть «ճամ. բայ». բոլորի արմատն է հնխ. pent-«գալ, երթալ», ինչպէս ցոյց են տալիս հբգ. fendo «հետիոտն», funden «շտապել» ևն. այս pent-արմատի ձայնդարձն էր pont-, որ գտնում ենք յատկապէս յն. և լտ. ձևերում. հայերէնի մէջ վերջաձայն t-ի անկումով և ռնգականի մօտ o ըստ օրինի ու վերածուե-ւով՝ յառաջացած է կանոնաւորապէս հուն ձևը։ Նշանակութեանց զարգացման համար հմմտ. զնդ. pərətu-«կամուրջ» և pəšu-«հուն», յն. πόρος «հուն, ճամբայ, շաւիղ» ևն հնխ. per-«անցնիլ» արմատից (Walde 598, Boisacq 803, Ernout-Meillet 751, Trautmann 205, Pokorny 2, 26)։-Հիւբշ. 468։


Հիռ

s.

turn;
— գալ, to turn round and round;
to revolve;
— շրջանակել, to turn, to turn or whirl round, to revolve.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«շրջան, պտոյտ». անկախ գռռծածա-կան չէ. այլ միայն ոճով. այսպէս՝ հիռ գալ «ատտիլ, դառնալ, շուռ գալ» Փիլ. Խոսր. 204 Նիւս. կազմ. հիռ շրջանակել «պտտացնել» Լմբ. սղ. որից ունինք արագահիռ «շրջանա-կի վրայ շուտով դարձող» ԱԲ. հռիկ գալ «դառնալ» Փիլ. լիւս. 135 (տպ. հռիկղ). հռի-ռայօղ «դարձող, պտտւող (երկինք)» Մագ. թղ. 20 (նոր տպ. հռիգօղ), հիռալ «ղառնալ». հիռական «դարձող» (այս երկու ձևերը գիտէ միայն ՀՀԲ)։


Հիւպերէտ, ի

s.

servant or minister.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(գրուած նաև հիպերէտ, հե-պերէտ, հւպերէտ) «փոքրաւոր, կրօնաւորի ծառայ, սպասաւոր, պաշտօնեայ» Խոր. գ. 14. Նանայ.։

= Յն. δπηρέτης «ծառայ, սպասաւոր, որ և է պաշտօնեայի ստորադրեալ օգնա-կան». բուն և նախնական նշանակութիւնն է «նաւի փոքրաւոր» և ըստ այսմ ծագում է ὸπό «տակը» և ἐρέσσω «թիավարել» բառերից. յետոյ ստացել է ընդհանուր ի-մաստ։-Հիւբշ. 361.


Հոգի, գւոց

s. adv.

soul, spirit, ghost;
the Holy Ghost, Paraclete;
spirit, angel;
soul, person, individual;
soul, breath;
soul, spirit, life, heart;
wind, breath;
sprite, fiend, goblin;
soul, essence, motive, principle, spirit;
meaning, character, spirit;
desire, genius, turn of the mind, disposition, inclination;
երկնային, աստւածային, վեհ, անմահ —, celestial or blessed, divine, sublime, immortal soul;
դիւցազնական, առաքինի, գեղեցիկ, ազնուական, դիւրազգած —, heroic, virtuous, high or elevated, noble or great, tender or sensible mind, soul or spirit;
նուաստ, անարգ, յուզեալ, մոլորեալ —, mean or grovelling, low, vile or ungenerous, troubled, erring spirit or mind;
— բանական, զգայական եւ տնկական, rational, animal and vegetable life or existence;
— իմաստութեան, intellect, spirit of knowledge;
— բանաստեղծական, poetic fire, genius or enthusiasm;
—ք հրեղինաց, heavenly spirits, spirits of light;
—ք խաւարի, spirits of darkness, devils;
հրաժարեալ —ք, the dead, the defunct, the deceased;
դատապարտեալ —ք, the damned;
խաղաղութիւն հոգւոյ, tranquillity or peace of mind, hearts ease;
վեհանձնութիւն հոգւոյ, magnanimity, generosity;
կարողութիւնք հոգւոյ, the faculties of the soul;
հոգւով, in spirit;
spiritually;
feelingly, warmly;
—ք իբր հարիւր հազար են ի քաղաքին կարնոյ, there are a hundred thousand souls or inhabitants in the city of Erzerum;
ճշմարտութիւն է պատմութեան —, truth is the soul or life of history;
մարմին ջանայ հակառակ հոգւոյ եւ — հակառակ մարմնոյ, the flesh is at war with the spirit, and the spirit with the flesh;
խաղաց — տեառն ի վերայ նորա, the spirit of God fell upon him;
սիրել ամենայն հոգւով, to love with all one's heart or soul;
աւանդել զ—ն, to render or give up the ghost, soul or spirit;
փչել, հանել զ—ն, to expire, to die;
աղօթել վասն հոգւոցն ննջեցելոց, to pray for departed souls;
հանգուսցէ տէր զ— նորա, God rest his, her soul;
cf. Ոգի;
հոգւոյ տուն, guest's house.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ջղ. հոգ'ի, վոգ'ի (ame), խոգ'ի (անձ), խոկէց խանել «յոգւոց հանել», խա-գ'իվոր «ոմն». Խրբ. Սչ. հօգ'ի, Մշ. հօկի, Աւշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ակն. Հմշ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. Տփ. հօքի, Ագլ. հօ՛քի «հո-գի, ոգի», հէ՛գ'ի «անձ» (առաջինը փո-խառեալ գրականից, երկրորդը՝ բնիկ բար-բառային), Տիգ. հօքքի, Ղրբ. հիւ՛քի, հէօ՜քի. Ասլ. հէօքի, Հճ. հիգ'գ'ի, Զթ. հիգ'գ'է, Սվեդ. հիգ'քա, Վն. խոկ'ի, սեռ. խուկ'ու, Սլմ. խօ-քի, Մրղ. խօքը՛, խօքու (սեռ. խօքույու), Մկ. խոկ'է՛, Ոզմ. խուկէ՛։ Նոր բառեր են անհո-գի, հոգադեղ, հոգաչափ, հոգեդատ, հոգե-դարձ, հոգեդուռ, հոգեզաւակ, հոգէորդի (սր-րանց համար հնից հմմտ. հոգւոյ որդի Վրք. հց. բ. 142), հոգեթաս, հոգեկատար, հոգե-համ, հոգեհայր, հոգեհանիկ, հոգեճաց, հո-գեհաւուրի, հոգեհոգի, հոգեպահ, հոգեպա-հուստ, հոգեվարանք, հոգետուն, հոգևորցնել, հոգեփրկանք, հոգեքակում, հոգէառ, հոգու-դեղ, չարահոգի, սևահոգի ևն։ էնկիւրիի թըր-քախօս հայերն ունին hokovart «անհան-գիստ». օր. bugeje hokovart oldum «այս գիշեր անհանգիստ եղայ» (Բիւր. 1898, 865)։


Ձմեռն, մերան, րունք, րանց

s. fig.

winter;
storm, tempest, hurricane;
affliction, trouble, grief;
խիստ, դժընդակ, տխուր, ցուրտ, չոր, անձրեւային, խոնաւ, մեղմ —, very severe or hard, bitter, gloomy, cold, dry, rainy, damp, very mild winter;
պտուղք ձմերան, winter-fruits;
պաշար ձմերան, provisions for winter;
հանդերձ ձմերան, winter-clothing;
ի ձմերան, in winter;
during the snowy or winter season;
ի մէջ ձմերան, ի խոր ձմերան, in midwinter, in the depth of, or in the inclemency rigour of winter;
անցեալ կամ այս —, last or this winter;
անցուցանել զ—ի քաղաքի, ի գեղջ, to spend the winter in town, in the country;
— առնուլ տնկոց, to winter, to suffer from the winter;
շնչեցին ձմերունք, the wintry winds blew;
զբազում ձմերանց հալեցին զսառնամանիս, they have passed many hard winters.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յգ. ձմերունք, սեռ. ձմերայնոյ, գըծ. ձմերայնով, ներգ. ձմերայնի. յետին են սեռ. ձմերան, յգ. սեռ. ձմերանց) «ձմեռ» ՍԳր. «բուք. փոթորիկ, ալեկոծութիւն» Ոսկ, մ. ա. 24. Եփր. բ. տիմ. ածանցման մէջ մտնում է ձմեռն և ձմեր-ձևով. ինչ. ձմեռ-նասուն Ագաթ. ձմերական Եւս. քր. ձմերա-յին Սեբեր. ձմեռնանինջ «ձմեռը քուն մը-տած» (արջ) Վրդ. առ. 15. ձմերանոց Ագաթ. ձմերատուն Երեմ. լզ. 22. ձմերել Ա. կոր ժզ. 6. Գծ. իե. 12. Եւս. քր. ձմերոց Ագաթ. Եզն. կարաձմեռն Վեցօր. 186, Կոչ. 309. Ոսկ. մ. ա. 12. սխալ գրչութիւններ են ձմեռային, ձմեռանոց, ձմերնական, ձմերնային և նման ձևերը։ (Արդի լեզւում առաջին երկուսը սո-վորական դարձան)։ Առանձին տե՛ս ձմե-բուկ։