cf. Մեռոն.
cf. ՄԵՌՈՆ։
• , որ և միռոն, մեռոն, ի, ի-ա հլ. «օծման սուրբ իւղ» Յհ. իմ. Դիոն. «որ և իցէ անուշահոտ իւղ» Վրք. հց. որից մեռոնակիր Լաստ. միւռոնել կամ մեռոնել Բրս. մրկ. Լմբ. մատ. էջ 26. միւռոնատուփ Մաշտ. 65. արդի ռրականի ընդունած ձևն է միւռոն։
• = Յն. μύρον բառից, որ նշանակում է «հե-ղուկ անուշահոտութիւն, հոտաւէտ իւղ», յետ-նաբար «իւղ օծութեան, միւռոն». ծագում է ո՛չ թէ μόρω «ծորիլ, կաթիլ կաթիլ հոսիլ» բայից, այլ հնխ. smer «քսել, օծել» արմա-տից, որի ժառանգներն են նաև յն. σμυρίζω. μυρίζω «անուշահոտ իւղեր քսուիլ», գոթ. smairϑr, անգսք. smeoru, հհիւս. smior, հբգ. smēro, հոլլ. smeer, անգլ. smear, լիթ. smarsas «ճարպ», հհիւս. smyria, հբգ. smir-wen, գերմ. schmieren «քսել, զօծել, ապա-կանել» ևն (Boisacq 652, 886, Kluge 429, Pokorny 2, 690)։ Նոր կտակարանում յն. բառը թարգմանուած է միշտ իւղ և հյ. միւ-ռոն ձևը ուշ է երևում։ Յոյնից են փոխառեայ նաև ասոր. mīrun, վրաց. მირონი միրոնի, դուս. мvрo, քրդ. mirún հոմանիշները։-Հիւբշ. 364։
• Հներից Նար. ղգ. էջ 261-2 տալիս է այլ ընդ այլոյ մեկնութիւններ. «Միռոնս այս օրհնաբանեալ... ըստ քերթութեանն բառի որ ըստ խտրութեանն Հոմերոնի, թարգմանեալ իմանի «ինձ մայր»... Իսկ մառնամուտ՝ որ և այս միւռոն՝ ըստ այլում բառի ցուցանի, այսինքն է «մը-թին», որ և խաւարչուտ գոլ և ծածկե-ռեալ կամ անտեսական... Մեռայ՝ որ է «ռառնութիւն»... որ և միւռոն ստուգա-բանեալ մեկնապէս ըստ մեզ՝ «մեռելու-թեան ազգականութիւն»։ (Սրանց մեկ-նութեան փորձերը տե՛ս Աւետիքեան, Մեկն. Նար. Վենետիկ 1859, էջ 531)։-Սարգիս Շնորհալի, Մեկն. թղթուն Յա-կոբայ, Գլ. ժա (էջ 166) մեկնում է մե-ռանել արմատով. «Զոր միւռոնն սուրբ անուանեմք, այսինքն մեռուցիչ բոլոր ախտից. որով և մարդիկ մեռեալք ի մեղաց՝ ի մեծ պատիւն ի վեր ելանեն և որդիք Աստուծոյ անուանին»։ -Ուղիղ մեկնեցին նորերից նախ ՀՀԲ և ՆՀԲ։-ՀԲուս. § 2065 միւռոնածառ բառի տակ յիշելով Դիոսկորիտէսի աւանդածը՝ թէ հայերը mуuron են կոչում Հռովմայե-ցոց majorana կոչած բոյսը, ենթադրում է որ «ի Հայոց բառէն առած ըլլան արև-մըտեայք majorana անունը»։
• ԳՒՌ.-Ջղ. մեռոն, Ալշ. Մշ. մէռոն, Ախց. Գոր. Երև. կր. Ննխ. Պլ. Ռ. Սչ. մէռօն, Զթ. մէռօն, մէռոն, Սեբ. մէռէօն, Ոզմ. մեռուն, Հմշ. Շմ. Տիգ. մէռուն, Հճ. մէրոն, Ղրբ. մրէ՛-ռուն, Մրղ. մըէրուն, Խրբ. մmռօն, Տփ. մի՛-րօն, Սմեռ. միռռօն, Մկ. մռուն, Ասլ. մէռան, մէռտ, Ագլ. մm՛ռիւն, Սլմ. մեռլոն! Նոր բա-ռեր են մեռոնաղբիւր, մեռոնուիլ, մեռոնա-ջուր։ Առանձնապէս հետաքրքրական մի ձև է Ջղ. քոմռոն, քոմբռոն «չարաճճի, ստահակ», որ ծագում է քո մեռոն>քոմռոն ձևից, ակ-նարկութեամբ «քո մեռոն երեսից գնացեր ա» ևն ասացուածների։-Թրքախօս հայոց մէջ ունինք էնկ. մէռօնսուզ «անմեռոն, մահ-մեդական» (տճկ. səz, suz բացասական մասնիկով) Բիւր. 1898, 865։