Definitions containing the research ոխ : 4817 results

Կաւիճ, ւճաց

s.

chalk.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Ուտ. kavič «կաւիճ» (դպրոցի մի-ջոցով մտած բառ)։


Կափ

s.

club, mace, mall, beetle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Pedersen, Հայ. դր. լեց. 198 հա-յերէնից է դնում օսմ. qapu «դուռ», որ Օր-խանեան արձանագրութեան մէջ kapəg ձևն ըյնի։


Կեղեւ, ոց

s. fig.

bark;
peel;
rind;
husk;
shell;
outside.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Ասոր. [syriac word] ︎ qəlāfā «գրքի թերթ» [arabic word] gəlaf «մորթը՝ կեղևը հանել», [syriac word] qəlā̄fəϑa «կեղևանք, կեղև, կճեպ, թեփ», ն. ասոր. kälp'ä «կեղև, կճեպ», käläpt'։ «ստկել, կեղևել»։ Ասորի բառը բնիկ սեմա-կան է. հմմտ. արաբ. [arabic word] qilf կամ [arabic word] qalā̄fat «կեղև» (Կամուսի թրք. թրգմ. Բ. 829), եբր. [hebrew word] qəluf, qelek «կեղև, կճեպ, թեփ», ասուր. qalapu «կլպել (օր. սոխը). 2. աւերել, կողոպտել» (Muss-Arnolt, Ass. Handwb. 913բ) ևն։ (Սրանց հետ կապ չունի յն. ϰελυτος «պտուղի կեղև, ձկան թեփ, ձուի կճեպ, միջատի պատեան», որ հնդևրոպական է. տե՛ս Boisacq 432 բայց նաև BSL ❇ 81, էջ 104)։-Հիւբշ. 307։

ԳՒՌ (dialectal) Ներկայանում է 12 ձևով, որոնք կարելի է դասաւորել հետևեալ ձևով. 1. Զթ. և Սվեդ. գիղիվ (<կեղև). 2. Սեբ. գէղէբ (<*կեղեբ). 3. Ակն. գէղօփ (<*կեղոփ). 4. Մկ. քէղվունք՝, Տիգ. քէվիխ՝ որ շրջուած է *քէխիվ ձևից (<քեղև). 5. Ալշ. քէղեբ (<*քեղեբ) 6. Բլ. Մշ. քէղեփ, Ոզմ. քեղէփ (<*քեղեփ). 7. Երև. կլէպ (<*կլեպ). 8. Շլ. քլէպ (<*քլեպ). 9. Ղրբ. քլէվ (<*քլև). io. Արբ. Եւդ. Երզ. քլէֆ (<*քլեֆ). 11. Սեբ. քէ-լէֆ (<*քելեֆ). 12. Տր. ղալաբ։-Այս բո-լորը կարելի է վերածել 4 խումբի.-1. կեղև, կեղեբ, կեղոփ. 2. քեղև, քեղեբ, քեղեփ. 3. կլեպ. 4. քլեպ, քլև, քլեֆ, քելեֆ, ղալաբ։ Երբեմն երկու ձևերն էլ գործածական են միևնոյն բարբառում, տարբեր առումներով. օր. Սեբ. գէղէբ «ընկուզի կամ ծառի կեղև», քէլէֆ «ձուի կեղև»։ Բայական ձևով ունինք ի մէջ այլոց՝ Ակն. գէղվիլ, Պրտ. գէղբէլ, Ասպլ. գէ՛ղբէլ, Սվ. գէբէղէլ (շրջուած *գեղե-բել ձևից), Ալշ. քէղբել, Մշ. քէղփել «կեղե-ւել, ստկել, կեղևը հանել»։ Նոր բառեր են կեղուել, կեղևուիլ, կեղեւահան, կեղվտուք, կլպել, անկլպել, կլպահան, կլպոտել։ Նկա-տելի է որ բառիս հոմանիշ խեճեպ ձևն էլ ներկայ բարբառների մէջ այսքան զանառան կերպարանքներ ստացել է և տարակոյս չը-կայ՝ որ խեճեպ և կեղև իրար վրայ փոխա-դարձաբար ազդած և իրար կերպարանա-փոխած են։ Այնուամենայնիւ կեղև և կլեպ այնպէս հեռու են իրարից և այնպէս ան-վերածելի, որ անհրաժեշտ է ընդունիլ թէ սրանք ասորի բառի զանազան տառադար-ձութիւններն են՝ տարբեր շրջաններում փո-խառեալ։-Կլեպ ձևի վկայութիւնն ունինք 1788 թուից, Կ. Սարաֆեան, Բանալի գի-տութ. Ս. Պետերբ. էջ 68։

ՓՈԽ (borrowing) Ըստ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից է փոխառեալ ալբան. kê-lénh. որ նշանակում է «պատեան»։ (Սա-կայն ըստ իս պարզապէս թրք. qələf, ռմկ. խըլըֆ «պատեան» բառն է. հայերէնի մէջ կեղև կամ կլեպ՝ «պատեան» նշանակու-թեամբ գոյութիւն չունի)։-Հայերէն բառի հետ համեմատելի են սակայն լազ. ղլեպա «ընկոյզի կանաչ կեղև», վրաց. ղ'վլեփա «կեղևը հանել, ստկել, կլպել. 2. կողոպտել» (խիլիփա «футляръ для лука, աղեղի պատեան» թրք. qələf բառից է), որոնք հա-ւանաբար հայերէնի միջոցով անցած են Կրվկասեաններին։


Հաճ, ոյ

adj. s.

content, contented, pleased, satisfied;
consenting;
satisfaction, contentedness;
— առնել, to content, to satisfy;
— լինել, to be content, satisfied, pleased.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրան. hae-ձևից փոխառեալ. հմմտ. զնդ. hač-, պհլ. sačītan, պրս. ❇ sazī-dan, արմատի բուն նշանակութիւնն է «հե-տևիլ», ինչպես ունին յն. ἔπομαι լտ. sequor, հիռլ. sechim, sechur, լիթ. seku, սանս. sá-čatē ցեղակիցները։ Այս նշանակութիւնը հե-տրզհետե զարգանալով՝ դարձել է «յարիլ. յարմարիլ, պատշաճիլ, վայլել, սազիլ», և վերջապէս՝ «դուր գալ, ախորժիլ». այսպէս՝ զնդ. hačaintē «պատշաճում են, համաձայն են» (հմմտ. noit daenā noit urvanō hacain-tē̄ հատուածի մէջ՝ Եասնա խե. 2). պրս. sa-zidan «արժանանալ», sazā «արժանի, պատ-շաճ, վայելուչ», պհլ. sačītan «արժանի լի-նել», sačāk «արժանաւոր», և paiti->pat. նախամասնիկով՝ pat-sac, որից հյ. *պատ-սաճ>պատշաճ «յարմար, վայելուչ». լն. ἐπω «հետևիլ», բայց նաև «պատշաճիլ, յար-մարիլ, համաձայն լինել»։ Հայերէնի մէջ էլ կայ «համաձայն, հաւան» իմաստը. հմմտ. Հաճք և հաւանք և միաբանք. Մամբր. Հա-ճել և հաւանեցուցանել զմարդիկ. Եւս. պտմ. բ. 10։ Այս «պատշաճիլ» իմաստից ածանց-ւում է «ախորժիլ, դուր գալ», որ թէև չէ՛ ա-ւանդուած իրանեան գրականութեան մէջ. բայց կարող էր գոյութիւն ունեցած լինել և կամ յառաջացած է հայերէնում. հմմտ. գերմ. behagen «յարմարիլ, պատշաճիլ, ա-խորժիլ, հաճիլ»։


Հաճար, ոյ, ով

s.

rye;
cf. Հայքար.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Թերևս կովկասեաններից փոխառեալ բառ. հմմտ. լազ. ճուարի, վրաց. ჭვავი ճը-վավի «հաճար», վրաց. դզվարի, մինգ. դչու-յէ «վարսակ», ափխազ. աճա, աճարաձ «օր-րենեղէն», աբազ. hažrrù, շապս. haǰirri «ա-լիւր», վար. աճի, կուբ. աճէ, կայ. աճի «ցո-ռենեղէն»։-Աճ.

ՓՈԽ (borrowing) Վրաց. აარა աճարա «ձաւար»։


Համ, ոց

s.

savour, taste;
check, moderation;
— դնել, to moderate, to check.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ამო ամո «հաճելի», სიამე սիամե, სიამოვნე սիամովնե, სიამოვნება սիամովնեբա «հաճոյք, քաղցրութիւն, շը-նորհք», უამო ուամո, უამი ուամի «անդու-րեկան», საამო սաամո «սիրուն, հաճեւև-գեղեցիկ», საამოდ սաամոդ «ախորժելի ևեո-պով», საამური սաամուրի «ախորժելի», ამოდ ամոդ «հաճոյ, մեղմով, կամաց», լազ. amót amót «կամաց կամաց». վերջինները փոխաբերական համ «չափաւորութիւն» բա-ռից են ածանցուած։

ՆՀԲ համարում է համ «ճաշակ, ախոր-ժանք» բառի մէկ նոր առումը՝ իբր ըն-դունարան զգալի հեշտութեան և ախոր-ժանաց, որից հանում է նաև հյ. ամուլ «անծնունդ» և թրք. (իմա՛ արաբ.) hā-mila «յղի»։ Նոյն կարծիքն ունի նաև Lidén, Arm. Stud. 67, որ այս փոխա-բերութիւնը մինչև նախալեզուն հասցնե-լով՝ համք բառի հետ է համեմատում սանս. sána «առնի անդամ, կանառի ամօթոյք», լտ. sōpiō «առնի», pro-sapia «սերունդք, ծնունդք» և բոլորը միասին կցում է համ «ճաշակ»=լտ. sapere «ճաշակել, համն առնել» ևն ար-մատին։ (Յիշում է Walde 618 կասկա-ծով)։ Charpentier IF 25, 250 լտ. pē-nis, յն. πεος ձևերի հետ։ Պատահա-կան նմանութիւն ունին արաբ. ︎ han «կանացի անդամ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 720), նոյնպէս և թրք. ❇ am «կա-նացի անդամ», որին ցեղակից է դնում Թիրեաքեան, Բազմ. 1913. 341-

Schröder. Thesaur. 47 յն. ὄμοῦ ձևից փոխառեալ։ ՆՀԲ որպէս յն. օ'-մօս, օ՛մու։


Համակդեն, ից

adj.

well versed in the Persian religion;
coreligionary.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] hamāma «աղաւնիճ», որ ծագում է նոյն բառի «աղաւնի» նշանակու-թիւնից. իմաստի զարգացման համար հմմտ. թրք. ❇ ❇ ❇ gūgeréin otə=յն. περιστερεων և հյ. աղաւնիճ կամ աղաւ-նարօտ։ Արաբերէնից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] xamamā, յն. ἂμωμον, լտ. amomum։-Հիւբշ. 269։


Կրճատ

adj.

docked, cropped, short-tailed;
mutilated;
circumcised.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. კოჭატი կոճատի գործա-ծաւած է անյայտ նշանակութեամբ. այսպէս նիչբիսա կոճատի «թիակի կոճատ» (Չուբի-նով 626), պէտք է մեկնել «թիի կճատ, կոտրած կոթով թե»։


Կրպակ, աց

s.

shop;
tavern, wine shop or wine vault.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհյ. *kurpak «խանութ» բառից, որ թէև չէ գործածուած, բայց նոյնն է հաստա-տում պրս. [arabic word] kurba «խանութ». ասւում է նաև [arabic word] kulba. առաջինը տալիս է հայ. կրպակ, երկրորդը՝ հյ. կուղպակ, և շրջեալ՝ կուպղակ։ Պարսկականից են փոխառեալ նաև արաբ. [arabic word] qurbaǰ, [arabic word] kurbaj կամ [arabic word] qurbaq «խանութ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 433, Գ. 47), վրաց. მეკურბაչ մեքուրբաքե «խանութպան»։-Իրանեան բառը բուն նշանակում է «կերպաւո՛րուած, ձևաւոռուած». հմմտ. զնդ. hu-kərəota-«ւաւ ձևաւորուած» (Bartholomae, Altir Wörterb. 1818 և Walde 682)։-Հիւբշ. 173.


Հագնի, նւոյ, նեաց

s. bot. agnus-castus.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ἀγνος «հագնի» հոմանիշից տառա-դարձուած։ Այս բառը գտնում ենք Ս. Գրքի վերոյիշեալ կրկին հատուածների մէջ՝ յունա-րէն բնագրում. սակայն եբրայեցին բոլորո-վին տարբեր է. առաջինում պակասում է, երկրորդում դրուած է «ուռի»։ Սրանից հետե-ւում է, որ հայը մի՛միայն յունարէնից է յա-ռաջացած։ Հայերէն բառի վրայ աւելացել է հ ձայնը, թերևս նրա համար՝ որ մեր նախ-նիք իրենց օրինակում գտել են ἀγνος։ Ըստ Boisaca լոյն բառի ստուգաբանութիւնը ծա-նօթ չէ. թերևս փոխառեալ է եբր. *'egen = *'agn ձևից. սակայն հները շփոթելով յն. αγνός «սուրբ, մաքուր, անարատ, ողջա-խոհ» բառի հետ, կարծում էին ծագած սրա-նից և բոյսը համարում էին սրբութեան և ողջախոհութեան միջոց։ Դրա համար էլ լտ. դարձել է agnus-castus («առաքինի, ողջա-լով լտ. «գառն», կազմուել է գերմ. keusch--lamm (Boisacq 8, Kluge 253)։


Հազ, ի, ոյ

s.

cough;
անընդհատ, չոր —, — հիւծիչ, a continual, dry, churchyard cough;
շնչարգել — մանկանց, hooping or chin cough;
—ի դեղ, tussilago, colt's foot, horse-foot;
նեղիլ ի —ոյ, to suffer from a -;
դառն — կալաւ զիս, I caught a violent -.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տփ. հազ, հազալ, Գոր. Շմ. հազ, հազիլ, Ղրբ. հmզ, հmզիլ, Տիգ. հmզ, հmզmլ, Հճ. հօզ, հազօլ, Զթ. հօզ, հոզ, հազօլ, հազոլ, Սվեդ. հուզ, հmզզիլ, Ջղ. Սլմ. խազ, խազալ, Մկ. Ոզմ. խազ, խազmլ, Վն. խազ, խmզmլ, Մրղ. խազզ, խազզալ, Ագլ խօզ, խզզօլ։-Նոր բառեր են հազախաչ, հազ-մըզալ, հազվոտալ, հազոց, խեղդելահազ։-Հմշ. փոխանակուած է թէօ՛ք (որ է թոք) բա-ռով, որից էլ թօքալ «հազալ»։

ՆՀԲ «որպէս թէ ուժով հզօրի կամ ի ռմկ. ձայնիցս հրզ, խըզ, կիւ, ազ»։ Lag. Btrg. bktr. Lex. 32, 23 զնդ. ha-zaīha «բռնութիւն, յափշտակութիւն»։ Տէրվ. Նախալ. 109 հնխ. sagi։ «բռնել, զսպել, զօրել, դէմ դնել» արմատից է դնում սանս. sah, զնդ. haz, յն. ἔχω, ἰτχω և հյ. հազ, հազիւ։ Հիւնք թրք. az «քիչ, սակաւ» բառից։ Bugge KZ 32, 12 յն. ἀχος «ցաւ, դժգոհութիւն, վիշտ» ձևի հետ՝ իբր բնիկ հայ։ Հիւբշ. 174 յիշում է իբր փոխառութիւն զնդ. hazah-«բըռ-նութիւն» ձևից, իսկ էջ 462 կցում է ըստ Bugge՝ յն. ἀχος գոթ. agis «վախ, եր-կիւղ, անձկութիւն», ōg «վախել», հիռլ. ágor «երկնչիմ» ձևերին, իբր բնիկ հայ. երկուսն էլ կասկածով։ Pokorny 1, 40 յիշում է նոյնպէս Bugge-ի մեկնութիւ-նը, բայց գտնում է շատ խնդրաևան։ Պատահական նմանութիւն ունի աբաբ. ❇ [arabic word] 'azāza «հազուագիւտ լինել» (Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 187)։


Հազար, աց

adj. adv.

thousand;
immense, innumerable;
—, —ս, thousand times;
—ք —աց, million;
—ս հինգ արանց, five thousand men;
զօրութեամբ —օք, with an army a million strong;
քոյր մեր, եղիցես ի —ս եւ ի բիւրս, o sister! may your posterity be as the sand of the sea-shore;
— եւ բիւր դէպ եթէ գտցի ոք, if by chance, it happens;
ամն արժանի յիշատակաց — ութ հարիւր եօթանասուն եւ ութ, the memorable year one thousand eight hundred and seventy eight.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. [syriac word] hazār (պհլ. hazarak ձևի հետ հմմտ. վեց-հազարակ Լծ. կոչ.), պրս. [arabic word] hazār, սակ. zara, զնդ. ❇ hazañ̄ra-, սանս. [other alphabet] sahásra-«հազար» (Horn § 1093)։ Իրանեան բառի ծագումը բացատրւում է զանազան ձևերով, որոնց մառեն տե՛ս Pokorny 1, 633 և 2, 488։ Իռա-նեանից են փոխառեալ նաև քրդ. hazár, աֆ-ղան. zär, ուտ. hazar, կիւր. azur, aγzur, ւէզգ. azər, ռուտ. hagzūr, agzūr, ցախ. azur, agzūr, ագ. azur, agzur, տաբաս. agzur, բուդ. γazar, ջէկ. azar, խինն. azar, gazir, արչ. izardo, չեչէն. ezir, ezer, խիւր. 'azīr, կայ. azir, կուբ. oziy, վար. azi, լակ. āzar-ba, azarva, āzarra, դիդ. azal, azargo, կար. azareda, անդ. ozurugu, աւ. azar, 'azarg, նաև (ըստ Miklosich-ի՝ թուրքերէնի ազդե-ցութեամբ) հունգ. äzer, ezer, Խրիմի գոթ. hazer, սերբ. խրվաթ. jézero, սլ. jezero «հազար» (Berneker, էջ 455)։-Հիւբշ. 174։


Հազար, ոյ

s. bot. cos lettuce;
վայրի —, lettuce.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. [syriac word] hazār (պհլ. hazarak ձևի հետ հմմտ. վեց-հազարակ Լծ. կոչ.), պրս. [arabic word] hazār, սակ. zara, զնդ. ❇ hazañ̄ra-, սանս. [other alphabet] sahásra-«հազար» (Horn § 1093)։ Իրանեան բառի ծագումը բացատրւում է զանազան ձևերով, որոնց մառեն տե՛ս Pokorny 1, 633 և 2, 488։ Իռա-նեանից են փոխառեալ նաև քրդ. hazár, աֆ-ղան. zär, ուտ. hazar, կիւր. azur, aγzur, ւէզգ. azər, ռուտ. hagzūr, agzūr, ցախ. azur, agzūr, ագ. azur, agzur, տաբաս. agzur, բուդ. γazar, ջէկ. azar, խինն. azar, gazir, արչ. izardo, չեչէն. ezir, ezer, խիւր. 'azīr, կայ. azir, կուբ. oziy, վար. azi, լակ. āzar-ba, azarva, āzarra, դիդ. azal, azargo, կար. azareda, անդ. ozurugu, աւ. azar, 'azarg, նաև (ըստ Miklosich-ի՝ թուրքերէնի ազդե-ցութեամբ) հունգ. äzer, ezer, Խրիմի գոթ. hazer, սերբ. խրվաթ. jézero, սլ. jezero «հազար» (Berneker, էջ 455)։-Հիւբշ. 174։


Հազարապետ, աց

s.

chiliarch, chief of a thousand men, colonel;
governor, prefect, lord lieutenant;
steward, agent, major-domo, controller, intendant;
house-steward, manager.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *hazārapat, հպրս. *hazahrapati, պրս. *hazārbad ձևից (ուղղակի փոխառեալ իրանեանից և ո՛չ թէ կազմուած հայերէնի մէջ)։ Իրանեան այս բառերը չեն աւանդուած, բայց ենթադրւում են յն. ἀζαραπατεῖς, áζa-ραβίτης, ասոր. [syriac word] həzārpet, վրաց. λზარაეთი հազարապետի ձևերից։-Հին Պարսից մէջ հազարապետը բարձրպգոյն տիտղոսներից մէկն էր. այսպէս էին կոչւում Բիւրուց Անմահից գնդի 10 հրամանատար-ները, որոնց իւրաքանչիւրը 1000 զինւոր ու-նէր։ Սրանք էին նաև արքունիքի հետ եղած յարաբերութեանց հսկիչը, մեծ դահճապետ, հրամանակատար արքայի ևն։ (Հազարապե-տի տիտղոսի և պաշտօնի նկատմամբ ման-րամասն տե՛ս Marquart, Philologus 55, 227-9, հյ. թրգմ. ՀԱ 1898, 316-320)։-Հիւբշ. 174։


Հալաւ

cf. Զգեստ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Փոխառեալ է կա՛մ հին ասուրականից և կամ ասորի գւռ. մի ձևից, որ աւանդուած չէ. հմմտ. ասուր. haläpu, halábu «ծածևեւ». որից nahlaptu, hitlupatu «կերպաս, հա-գուստ, զգեստ»։-Աճ.

ՓՈԽ (borrowing) Վրաց. ჭალაჟი հալավի «փեսա-ցուի կողմից նշանածին ուղարկուած նուէր». իմաստի զարգացման համար հմմտ. խա-լաթ «հագուստ, վերնաշապիկ և նուէր»։


Հալուէ, ից

s.

aloes.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. άλοή հոմանիշից, որի հետ նոյն են լտ. aloe, եբր. [hebrew word] ahālīm, [hebrew word] ahā loϑ, արաբ. օ︎ alva, պրս. [arabic word] ilva, ասոր. [other alphabet] alvā, որոնք բոլոր ծագում են հընդ-կականից. հայերէնը գալիս է յն. ձևից, որի վրայ աւելացել է հ, ինչպէս հեթանոս բառի վրայ. յոյնից փոխառեալ են նաև լտ. aloe, ռուս. aлой (Berneker 28), մբգ. alōē, գերմ Aloe, անգլ. aloes, վրաց. ალო ալո ևն։-Հիւբշ. 360։


Հակ

adj. s.

contrary, opposed to;
bale, bag, sack, pack.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«հակառակ» Լծ. սահմ. այս արմա-տից են հակիլ «ծռիլ, միտիլ» Իմ. թ. 15, հակերգ «վիճաբանող» Մծբ. հակառակ «դէմ, ընդդէմ, ներհակ» և փոխաբերաբար «սա-տանայ» ՍԳր. Մծբ. Ոսկ. Եզն. հակառակա-գնաց Վեցօր. հակառակասէր Ագաթ. հակա-ռակել ՍԳր. Ոսկ հակառակորդ ՍԳր. Եփր. Թուոց. հակառակութիւն ՍԳը. ինքնահակա-ոակ Կլիմաք. խոնարհահակ Վեցօր. էջ 56 ներհակ Արիստ. ստորոգ. սրտառակիլ Լմռ. սղ. ներհակօրէն Հայել. 303 (նորագիւտ բառ), հակակիլ «հակառակիլ» (չունի ԱԲ) Խսրվկ. էջ 158. «Եւ նոքին անուանքն մարդ-կայինք, որք հետևին մարմնոյն Քրիստոսի, հակակեալք լինին նմա»։ Այստեղ է պատ-կանում նաև հակ «բեռան կապոց» Մանդ. Ոսկիփ. Վրդն. առկ. 152, այսպէս կոչուած՝ ակնարկելով ձիու երկու կողմը՝ իրար դէմ դրուած կապոցները։ Մի ուրիշ ընդլայնաց-մամբ ունինք հակ «պատասխան (հմմտ. Ննխ. դարձ «պատասխան»). 2. զուգորդ» ըստ Բառ. երեմ. էջ 172։ Նոյնից է յառաջա-նում վերջապէս հակակ «հաւասար, նման», որ մէկ անգամ ունի Մագ. թղ. 60՝ բա-ցատրութեամբ միասին. «Ո՞ւր Հայկակ, որ ըստ հաւուն իւր հակակ, որ է հարթակ հա-ւասար». հմմտ. Վստկ. 198՝ Հալեաց ի ւն-ձին մեծութիւնն և զգլուխն ըստ անձինն մե-ծութեան հակակայ արա՛։-Յետոսկեդարեան հայերէնի մէջ հակ դարձած է շատ գործա-ծական նախամասնիկ՝ համապատասխան յն. ἀντι-ձևին. այսպէս՝ հակադարձ= ἀντίστρο-φος Արիստ. հակակիր= άντιπαϑής Սահմ, հակատրամատել= ἀντιδιαί́ρεοις Անյ. ստոր. հակադրել= ἀντιτίϑημι Արիստ. ևն։ -Մի-ջին հյ. ունինք հակառ՝ գործածուած 994 թուի մի արձանագրութեան մէջ (տե՛ս Վիմ. տար. էջ 11)։ -Նոր գրականում կազ-մուած են բազմաթիւ բառեր, որոնցից յի-շենք՝ հակաականանաւ, հակաառաջարկ, հա-կադաշնակցական, հակազդեցութիւն, հակա-թոյն, հակաթոռ, հակակարծիք, հակակղե-րական, հակակրութիւն, հակահարուած, հա-կահրէական, հակամանկավարժական, հա-կամարտութիւն, հակայեղափոխութիւն, հա-կայեղափոխական, հականեխել, հականե-խական, հակապետական, հակաառողջապա-հական, հակասահմանաղրական, հակասա-կան, հակուղիղ և այլն։

ԳՒՌ (dialectal) Տփ. հակ տալ «հակուիլ՝ ծռիլ» (յատկապէս կշիռքի նժարի համար է աս-ւում), Երև. Տփ. հակ, Զթ. հօգ, հոգ. Հճ. հօգ, Ջղ. խակ «բեռան հակ, բարձուած բեռան մէկ կողմը, թայը», Շմ. հակ, Ղրբ. հա՛կնը, Ագլ. հօ՛կնը «պայուսակի մէկ աչքը», Այն, Վն. հակառ «յամառ՝ հակառակ մարդ», Մկ. խակառ, Նբ. հակառ կանգնիլ, Երև. հակաս ընգնէլ, Վն. հակառ իյնալ, Ալշ. Մշ. հագառ կէնալ «հակառակիլ, մէկի հետ բռնուիլ, կռուիլ».-Ջղ. հակառակ «ընդդէմ» և խակա-ռակ «դռան փականք».-«հակառակ», բայռ աւելի փխբ. «սատանայ» նշանակութեամբ ունին Ախց. Երև. Կր. Շմ. Ոզմ. Սլմ. հակա-ռակ, Ալս. Մշ. Ննխ. Պլ. Սչ. Տիգ. հագառագ, Ասլ. հագառագ, հագառայ, Զթ. հագառօգ, հագառոգ, Տփ. հակարակ, Հճ. հագարօգ, մի-այն հակառակի պէս դարձուածի մէջ.-Ննխ. հագրոգէլ «հակառակիլ».-Ղրբ. նէ՛րհակ, Ապ. նէ՛հրակ «ներհակ, հակառակասէր», Ջղ. ներհակել «հակառակիլ»։ -Շրջմամբ ունինք ճաճակառութիւն (Ակն. Պլ. ևն), իբր գրական հակաճառութիւն ձևից փոխառեալ։-Նոր բա-ռեր են հակառակու «ի հեճուկս», հակկալ «մաճ ևամ բեռը պահելու փայտ», հակու հա-կու անել, հակուն տալ «երկու կողմ կաղալ, յերկուս հետս կաղալ»։

ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. Եւդ. և Կս. hāg (Յուշար-ձան 329բ), heγ (Բիւր. 1898, 713) «հակ, բեռան հակը»։ Ուտ. հակարակ «բնաւորու-ռեամբ հակառակ». օր. hakarak adamar «հակառակ մարդ»։


Կեղթ, ից

s.

bushel;
pannier, basket.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Յն κάλαϑος «կողով», ϰαλαϑιον «եռ-ղովիկ», նյն. ϰαλάϑι «կողով» բառից, որից փոխառեալ է նաև լտ. calathus «կողով» Նմանութիւնը աւելի պայծառ կերպով ցոյց ևն տալիս գաւառականները (ինչ. կաղաթ Ակն., կաղարթ Սեբ., կալաթ Արտ. Հմշ. Տր., կղաթ Ք. «կողով»)։ Սրանք յայտնապէս փո-խառեալ են յունարէնից, ինչպէս է նաև լազ. կալաթի «կողով»։ Հին բռ. կաղթ ձևը՝ որ իբ-րև միջին եզր է ներկայացնում կաղաթ և կեղթ հոմանիշների միջև, ցոյց է տալիս, որ այս վերջինն էլ նոյն յն. բառի մէկ ձևափո-խութիւնն է։-Յունարէնից փոխառեալ են դարձեալ ասոր. [syriac word] qaləttā և վրաց. გალათა կալաթա «կողով»։

ՆՀԲ նոյն ընդ կայթ։ Bugge KZ 32, 50 իբր բնիկ հայ կցում է յն. ϰάλαϑις բառին, իսկ կաղաթ դնում է փոխա-ռեալ։ Հիւբշ. 353 կաղաթ դնում է փո-խառեալ, իսկ կեղթ ձևի վրայ չի խօ-սում։ Scheftelowitz BВ 28, 146, 373 և 29, 27 յն. ϰαλαϑος «բաժակ» ե սանս. kathina-«պուտուկ» բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 77 թէ՛ կեղթ և թէ կաղաթ դնում է յունարէնից փոխառեալ, որ ընդունում է նաև Boisacq 396։ Petersson KZ 47. 266 մերժում է դնել կեղթ փոխառու-թիւն (որովհետև միևնոյն բառից երկու ձև չի ընդունում ծագած) և կցում է լտ. globus «գունդ», գւռ. շվեդ. kulp «հաստ մարդ» ևն բառերին։


Կեղծ

adj.

feigned, dissembled, false, counterfeit, sham, fictitious, artificial, factitious;
affected, prim, finical;

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«շինծու, ձևացեալ, սուտ». առան-ձին չէ գործածուած հին լեզուի մէջ, բայց արդի գրականում շատ է գործածական. ո-րից են կեղծս ի կեղծս «պէսպէս սուտ կեր-պարանքներով» Եզն. կեղծիք «կեղծաւորու-թիւն, պատրանք, խաբէութիւն» Եզն. Ոսկ. մ. ա. 6. և յհ. ա. I. կեղծաւոր ՍԳր. Վեզօր. կեղծաւորակից Ոսկ. մտթ. և գաղ. կեղծա-տրիլ ՍԳր. Ոսկ. մ. ա. 8. կեղծաւորութիւն ՍԳր. անկեղծաւոր Ա. տիմ. ա. 5. անկեղծիկ Ոսկ. ա. տիմ։-Նոր բառեր են կեղծամ (<*կեղծածամ), կեղծարար, կեղծմաշկ, ան-կեղծօրէն, կեղծել ևն։-Կեղծ բառի բուն նը-շանակութիւնն է «ձև», ինչպէս յալտնի երե-ւում է կեղծս ի կեղծս ասացուածի մէջ։ Այս նախնական նշանակութիւնը պահած է նոյն բառի բացասականը՝ տկեղծ «տձև, անձև, անկազմակերպ» Ոսկ. եբր. 492 (Վասն տկեղծ հասակի), մեկնուած «դժուարատե-սակ կամ թերատեսակ» Բառ. երեմ. 312, սխալ գրչութեամբ էլ տգեղծ «անշնորհք, ան-վայելուչ» Առակ. իե. 26 (յն. ἀϰοσμον «ան-կարգ, անպատշաճ»), Վրք. հց. Ա. 4. Լմբ. իմ. Ոսկ. բ. տիմ. 209, հռովմ. 360, Վրք. և վկ. Ա. 139, որ և «վախկոտ, անարի» Մանդ. 217 (տգեղծ ի մարտի)։ -Արմատի երկ, րորդ ձևն է խեղծ, որ առանձին չէ գործա-ծուած և կայ միայն տ բացասականով. այս-պէս՝ տխեղծ «տձև, անկազմ, տգեղ» Ոսկ. ես. և եբր. Փարպ. «անկատար տիօք, տհաս» Ոսկ. մ. բ. 2. տխեղծութիւն Ոսկ. մ. ա. 17. տխեղծանալ Պիտ. անտխեղծ կամ անտխիղծ Երգ. ը. վերջ. Նար. սխալմամբ գրուած տհեղծ Լաստ։-Սրանց հետ նոյն է նաև տկեղտ, որ մէկ անգամ գործածուած է Ոսկ. պօղ. Բ. 494 (Մարթի ի մանկութեանն զծերութեան միտս ունել, որպէս ծերք ի ծե-րութեան խակք իցեն և տկեղտ).-այս բա-ռը Վարդանեան ՀԱ 1914, 742 սրբագրում է տկեղծ, բայց եթէ ճիշտ է տկեղտ ձևը, կարող է ներկայացնել աւելի նախնական մի ձև, *կեղտ փոխանակ կեղծ. հմմտ. պարձ-հպարտ ևն։

ԳՒՌ (dialectal) Առմատր պահուած չէ. գրականից փոխառութեամբ ունինք միայն Վն. կէղծա-վոր, Ջղ. կեղծավոր, Մկ. կէղծmւոր, Ախց. կէղծավօր, Ալշ. Մշ. կէղձավոր, Ննխ. Պլ. Սեբ. գէղձավօր, Սլմ. կեխծավոր, Ոզմ. կեղ-ծավուր, Երև. կէխցավօր, Ղրբ. կէղծա՛վըէր, Գոր. կ'ըղծավօր, Մրղ. կէխծավիր, Տփ. կիխծավուր, Զթ. գէղձmվիւյ, գէղձmվիւր. Շմ. կէխծօօր։

ՓՈԽ (borrowing) Սրերդի արաբախօս քրիստոնեա-ները ունին gəγzavor «կեղծաւոր» (Բիւր. 1899, էջ 116)։


Կեղտ, ոյ, ի, ոց

s. adj.

spot, stain, blot, blemish;
brand, stigma;
stained, soiled;
— անուն, infamy, dishonour, discredit, disrepute;
հանել զ—, to clean, to scour, to take out stains.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մկ. կէղտ, Ալշ. Մշ. կեղղ, Երև. Սլմ. կեխտ, Մրղ. Շմ. կէխտ, Տփ. կիխտ, Տիգ. գիղդ։ Նոր բառեր են կեղտակորոյս, կեղտոտել, կեղտակեր, կեղտակալել։-Ման-կական բարբառի ձև է Տփ.կի՛տուտ՝ փոխա-նակ կի՛խտուտ «կեղտոտ»։


Կենդրովն, ի

cf. Կենդրոն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Յն [arabic word] τοον «կենտրոն, միջին կէտ». բուն նշանակում է «խայթոց» և ծագում է ϰεντὲω «խայթել» բայից. փոխառութեամբ տարածուած է բոլոր եւրոպական լեզունե-իի մէջ. ինչպէս՝ լտ. centrum, գերմ. zent-rum, ֆրանս. centre, ռուս. центръ, վր კენჯრო կենտրո ևն։-Հիւբշ. 356։


Կեռաս, ից

s. bot. cherry.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Սչ. գեռաս, Ասլ. Ննխ. գէռաս, Սեբ գէ՝ռաս, Բլ. գեռյազ, Մշ. գըռյազ, Խրբ. գիյ-րազ, Զթ. գէռօս, գէռոս (ծառը կոչւում է գէռիսե, գէռիսինե, գէռասինե), Վն. գիլազ, Պլ. քիրազ, Ախց. քիրmզ, Սվեդ. քրուզ ևն. վերջինները նոր փոխառութիւն թուրքերէնից կամ քրդերէնից։


Կեր, ոց

s. fig.

nourishment, food;
prey;
bait, decoy, allurement, lure;
— առնուլ, to take nourishment;
— արկանել, to bait, to lure, to allure, to decoy;
— լինել, to be food for, the prey of;
to allow, to let itself to be decoyed or allured;
— լինել սուսերի, to be put to the sword.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Բացի կերայ ևն բայաձևերից, ո-բոնք ամէն տեղ գործածական են, ունինք նաև կեր «ուտելիք» (յատկապէս ձիուն տը-րուած ուտելիքը) և կերակուր բառերը՝ հետե-ւեալ ձևերով.-Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. կեր Ախց. Երև. Ղրբ. Շմ. կէր, Ննխ. Ռ. Սեբ. գէր. Ասլ. գէ՝ր, Տփ. կիր, Հճ. գէյ.-Ագլ. Տփ. կէ-րակուր, Սչ. գերագուր, Ննխ. Պլ. Ռ. գէրա-գուր, Տիգ. գէրmգուր, Մրղ. կէրակուռ, Ախց. Երև. Կր. Ջղ. կիրակուր, Ակն. Սեբ. գիրա-գուր, Ասլ. գիրագիւր.-վերջաձայնի փոփո-խութեամբ ունինք Սլմ. կերակուլ, Ալշ. Մշ. կէրագուլ, Ոզմ. կէրակօլ, Մկ. կիրmկուլ. (սրանց մէջ լ ձայնը կարող է յառաջացած լինել տարանմանութեան օրէնքով՝ նախորդ ր-ի պատճառաւ, և կամ շփոթուելով կուլ արմատի հետ. վերջինը աւելի հաւանաևան է)։-Նոր բառեր են անկեր, կերուխում, կերկոխ, կերցաւ, կերմաշ, կերմէջնոցիկ, կերմունք, կերուածք, կերուկ, կերուցք, տը-կեր «քիչ ուտող»։


Կերատ, ի, աց

s.

carob-seed;
carat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ϰερατιον՝ նոյն կշիռը. նուազականն է ϰέρας «եղջիւր» բառի և բուն նշանակում t «եղջիւրիկ կամ այծեղջիւր պտուղը». (այծ-Արմատական բառարան-37 եղջիւր պտղի մի կորիզը իբր ունի նոյն քաշը). փոխառութեամբ անցած է շատ լե-զուների. ինչ. լատ. čeratium, ֆրանս. անգլ. carat, իտալ. carato, գերմ, Karat. ռուս. кapатъ (Berneker 501), պորտ. quirate. սպան. quilate, արաբ. ❇ [arabic word] qirāt կամ ❇ ︎ qirrat (Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 503), որի տառադարձութիւնն է յետին հայ. ղերատ։ Նոր լեզուների մէջ գործածական է իբրև «20 սանտիգրամանոց փոքր կշիռ՝ ա-դամանդի կամ մարգարտի և զանագան գո-հարների համար»։-Հիւբշ. 356։


Հաշ

adj.

lean, lank;
wasted, languid.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մաշած, նիհար, տկար» Շնորհ. այբ. որից հաշիլ «մաշիլ, ծիւրիլ», հաշել «մաշեց-նել, ծիւրել». ՍԳր. Ոսկ. ա. 8, բ. 33. Փարպ. հաշանք «նիհարութիւն, տկարութիւն» Թէոդ. մյրգ. «հիւանդութիւն» Կնիք հաւ. 286. հա-շումն Առակ. զ. 15, Եզեկ. իա. 10. գրուած է նաև խաշել Ոսկ. պետր. և յեղ. Մանդ. խա-շումն Մծբ. հարշել Վրք. հց. Ոսկ. ճառք 355, 361, 456. փոխաբերական իմաստով է հաշիլ արևու «արևի մայր մտնելր» Անկ. գիրք հին կտկ. Ա. էջ 164, 166. (այս իմաստով սը-խալմամբ գրուած է հաշտել Վրք. հց. բ. 381, որ պէտք է սրբագրել համաձայն նախորդի


Հաշմ, ից

cf. Հաշմանդամ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ხამეი խաշմի «վատառողջ կլիմայ», ხამმიანი խաշմիանի «վատա-ռողջ», სიხაϑმე սիխաշմե «արատ, թերու-թիւն, պակասութեւն»։


Պապաս

s.

priest.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. πάππας «հայր, տէ՛ր հայր, տէր-տէր», որից փոխառեալ է նաև թրք. [arabic word] papas կամ [arabic word] papaz «յոյնի կամ հայի քահանայ». հմմտ. պապ։


Պապկայ, ից

s.

parrot;
էգ —, hen-parrot;
cf. Թութակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. փոխառութիւն է. հմմտ. [syriac word] napgā, papagā (գրուած է [syriac word] papā) Պտմ. աղէքս. կամ [syriac word] babgā «թութակ» (Գալիլ. և Դիմնա). այս բառի հետ նոյն են նաև արաբ. [arabic word] babγā (Կամուս, թրք թրգմ. Բ. 801), պրս. [arabic word] bapγā, թրք. [arabic word] papaγan, յն. παπαγά́λλος, իտալ, pappagallo, papagallo, սպան. papagayo, հֆրանս. papegai, ռոմանականից փոխա-ռութեամբ՝ գերմ. Papagei, հոլլ. papegaai, անգլ. popinjay (Kluge 360), գերմանակա-նից էլ ռուս. naпуraй ևն։ Այս բոլորի առա-ջին աղբիւրը յայտնի չէ, բայց անշուշտ արե-ւելեան է։ Հայերէնը ծագած է ասորերէնից, ինչպէս ցույց է տալիս -այ վերջաւոբութիւ-նը. կ ձայնը (ասոր. g-ի դէմ) անշուշտ յա-ռաջացած է նախորդ պ-ի ազդեցութեամբ։-Հիւբշ. 315։


Պառակ, աց

s. adj. adv. bot.

sheep-park, sheepfold, sheepcot, pen;
herd;
flank;
muffle-furnace;
laid at full length;
— խոզի, pork chop;
— որթու, veal cutlet, cutlet;
— գառին, lamb chop;
— ոչխարի, chop, mutton chop;
— —, in herds, in droves, in flocks;
ի — դնել զտունկն, to lay the plant at length.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «կող». մէկ անգամ ունի Եզն. 281. «է ձուկն՝ որոյ իբրև խոզի պա-ռակայ, թամբ ի վերայ կողիցն կայ. և արիւն այնչափ ելանէ, որչափ յոչխարէ ոչ ելանէ». փոխաբերաբար դարձել է «լեռան կող», ինչպէս գտնում եմ մի անգամ գոր-ծածուած Օրբել. էջ 169. «Հարսնավազին ձռ-րակովն զառ ի կողմն յեկեղեցին որ ի պա-ռակոջ ճանապարհին» (տե՛ս և տակը գւռ.) Սրանից է ձևացած պառակիլ «կողի վրայ ընկնել, պառկիլ» (հմմտ. հյ. կող-կողմն, ընկողմանիլ և թրք. yan «կող», ռմկ. եան գալ «ընկողմանիլ, պառկիլ»), մանաւանդ «որսի համար դարան մտնել» Բուզ. դ. 12, էջ 118 (Նորայր, Կոր. վրդ. էջ 228 մեկնում է «որսական շներով հետազօտել կամ որոնել զանասունս»? իբր պառական բառից), որ և յետնաբար պառիկիլ «պառկիլ» Վստկ. Վրդ. առ. 63 (այլ ձ. պարկիլ), Վրք. հց. պառիկել Վստկ. պառկիլ Յայսմ. Վստկ. 80. պառա-կեցուցանել «պառկեցնել» Վստկ. էջ 173. պառիկելիք «անկողին» Սմբ. դատ. 60. պա-ռիկելեց «անկողնի վերաբերեալ իրեր» Ան-սիզք 45. ոճով էլ ասւում է պառակ դնել «(բոյսը) մի կողի վրայ պառկեցնել» Վստկ. 54, 73։ Պառկելու գաղափարից ձևացել է պառակ «ոչխարների պառկած տեղը, մա-կաղատեղ, բակ» Ա. թադ. իդ. 4. և լայնա-բար՝ պառակ «ոչխարի հօտ, անասունների խումբ կամ երամ» Սիւն. քեր. 210=Երզն. քեր. Տօնակ. պառակ պառակ «խումբ խումբ» Ոսկ. մ. ա. 15։ Սրանցից յառաջացած բա-ռեր են պառակամայր «հորթ ունեցող կով» Եզեկ. խզ. 6. աստուածապլարագ (!) «աս-տուածախումբ» Փիլ. լիւս. (իսկ Բռ. երեմ. 33 «աստուածապարակք ասին որք զդիրս սուր-բըս կամակորեն»). պառակտել «խմբից բա-ժանել,. հօտի մէջ հակառակութիւն գցել» Սղիշ. Ոսկ. հռ. պառակտումն «բաժանում, խմբից անջատուիլը» Ոսկ. ես. պառակտե-ցուցանել Ոսկ. կող. երկպառակ «երկու խմբի ռաժանուած. անմիաբան» Եղիշ. Փիլ. երկ-պառակել «մէջերը հակառակութիւն գցելով իրարից բաժանել» Եղիշ. Սարգ. երկպառա-կութիւն Ա. մկ. գ. 29. Գաղ. ե. 20. երկպա-ռակտել Ոսկ. հռ.։

ՆՀԲ պրս. պէռէգ (?) և լծ. հյ. փա-րախ։ ❇ Bugge, Beitr. 34 և KZ 32, 3 պառակ «մակաղատեղ» փոխառեալ է դնում մլտ. parcus բառից։ Նոյն, IF 1, 455 պառակտել, փեռեկել ևն իբր բնիկ հայ կցում է գոթ. brikan, գերմ. bre-čhen «խորտակել» ևն բառերին։ Հիւնք բոլորն էլ փարախ բառից։ Ղափանցեան ЗВО 23, 350 արաբ. [arabic word] varik և վրաց. barkali «ազդր», իսկ էջ 351 արաբ. [arabic word] farq «բաժանել»։-Թիրեաքեան, Արիա-հայ բռ. 250 պառակ և փարախ դնում է պհլ. vār «շուրջ փակեալ ընդարձակ վայր» և պրս. [arabic word] ︎ farax «ընդարձակ արձակ», իսկ էջ 311 պառակտել =պհլ. pārak, պրս. pāra «մաս, բաժին»։


Պառաւ, ոյ, աւունք, անց

s.

old woman, beldam.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Փոխ.-Քրդ. [arabic word] paraw «պառաւ, հայ աղախին» (Justi, Dict. Kurde 70)։


Պասկուճ

s. zool. gryphus, condor.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. მახკუნჯი պասկունջի կամ უახკηნჯი փասկունջի «կորճ, ֆր. griffon, ռուս. rpифъ» (նմանութիւնը յիշում է նախ ՆՀԲ)։ Այս բառը երկու անգամ միայն գոր-ծածուած է վրաց մատենագրութեան մէջ (տե՛ս Մառ ИАН 1918, էջ 2083) և անշուշտ հայ բնագրից է տառառառձուած։


Պատագրոս

cf. Պոտագրոս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ποδαγρός «ոտքի կաթուած ունեցող». կազմուած է πούς (սեռ. ποδός) «ոտք»+ ἀγρὲω «որսալ, բռնել» բառերից։ Յոյնից են փոխ-առեալ նաև ասոր. [syriac word] ︎ ptaγrā կամ podagrā, լտ. podager, po-dagricus, գերմ. Podagra, ռուս. подaгра ևն հոմանիշները։ Մեր բառի մէջ առաջին ձայնաւորը երկրորդի ազդեցութեամբ է. իսկ տ (փխ. դ) թերևս ասորականի ազդեցու-թեամբ։-Հիւբշ. 371։


Պատառ, աց

s.

bit, slice;
mouthful;
piece, shred, strip;
պատառ պատառ, in pieces, in rags;
piecemeal;
— մի հացի, a bit or piece of bread;
բրդել —ս —ս, to cut in pieces or in bits;
ի մի — կլանել, to devour, to take in one mouthful;
— — կոտորել, to be lacerated, torn or cut to pieces, butchered;
— — երկիր անկանիլ, to fall off bit by bit, to decay gradually.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Տէրվ. Նախալ. 86 հնխ. dar «պատ-ռել» արմատից՝ պա<ապա նախդիրով, հմմտ. սանս. dar, յն. δὲρω «մորթել» ևն։ Հիւնք. պատել բայից։ Müller WZKM 6 (1892), 267 պհլ. փոխառութիւն պի-տի լինի. հմմտ. պրս. [arabic word] fatār-dan, [arabic word] latarīdan «պատ-ռել»։ Բ. Խալաթեանց, Բանաս. 1902, էջ 166 ասուր. patāru, ասոր. ftr «պատա-ռել»։ Scheftelowitz BВ 29, 68 փղխառ-եալ արաբ. batara «խուզել, կտրել» և եբր. [hebrew word] bathar «մաս, կտոր» ձևե-ոից։ Karst, Յուշարձան 400 ասուր. pa-taru, patēru «ճեղքել, հերձնուլ»։ Պա-տահական նմանութիւն ունին արաբ. ❇ [arabic word] fadra «պատառ, կտոր» և [arabic word] batr «ճեղքել»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ბატარა պատարա «մի քիչ, քիչ, փոքր, մանուկ, սակաւ ժամանակ» (ճիշտ այս նշանակութեամբ նաև Գոր. Ղրբ. պա՛տառ). მატარა მური պատարա պուրի «մի քիչ հաց», მატარება պատարեբա «քչացնել, նուազեցնել», ჩაბატარავება չապատարավեբա «պակասեցնել, փոքրաց-նել», სიმატარავე սիպատարավե «փոք-ռութիւն»։-Ըստ Bugge IF 5, 168-80, թրգմ. ՀԱ 1895, 231 հայերէն պատառել բա-յից է (պա-մասի կրճատմամբ) գոթ. tarmei «գոչեա՛» Գաղ. դ. 27։-Ուտ. պատար «կը-տոր»։


Պատարագ, աց

s.

sacrifice, victim, immolation;
mass;
oblation, offering;
present, gift;
bribe;
հանել — to sacrifice;
— ձայնաւոր, high-mass;
թիւ —, low mass;
— վասն ննջեցելոց, mass for the dead;
պաշտել, մատուցանել զսուրբ —ն, to celebrate or say mass;
տեսանել զ—, to attend mass.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ժելով այս, յայտնում է թէ պրս. ba dar kardan պիտի տար հյ. *բադարկայ, և թէ պատարագ բառը նշանակում է «ըն-ծայ, նուէր» և ո՛չ թէ «արտաքսում». ինքը բառը համարում է պրս., ինչպէս են պատ մասնիկով սկսող ձևերը.-արագ մեր արժել, յարգել բառն է, որով նախաձևը լինում է *պատարգ։-Պա-տասխանում է ոմն Գ. Յ. Փ. (Մասիս 1881 մայիս 1) դնելով պատարագ= պրս. պէտրագա «ապացոյց, առաջնորդ ճանապարհի Տեառն»։ Մ. Գալուստ Թի-ռաքեան, անդ մայիս 7, ցոյց է տալիս որ պէտրէգա արաբերէն է, ուստի և ան-յարմար. իսկ ինքը պատարագ դնում է պրս. badargāh «սեամ կամ դուռն թա-գատրաց»։ Սրա վրայ ընդդիմառանում են Տէրվ. (մայիս 25, յունիս 2) և Թի-ռաքեան (մայիս 30, յունիս 11), առա-ջինը պնդելով թէ երկու մեկնութիւն-ներն էլ սխալ են, իսկ երկրորդը աշ-խատելով հաստատել իր առաջարկած մեկնութիւնը։-Երկրորդ վիճաբանութիւ-նո բացաւ Մերկերիոս Ադամեան, Արրտ. 1898, 183-6, որ բառը համարում է փոխառեալ արաբ. ֆատիր ձևից՝ աճած պրս. ակ նուազական մասնիկով, իբր ֆատիրակ «բաղարջիկ»։ Դ. Խաչկոնց, Բեւր. 1898, 415 անհնար է ոտնում Ե դարուն արաբական փոխառութիւն. ու-րիշ խնդիր եթէ բառը ասոր. կամ արամ. ւինէր։ Բասմաջեան, Բիւր. 1898, 435 ասոր. փատիրա «անխմոր հաց, բա-ղարջ» ձևից, իբր նոյն ընդ արաբ. iftār «ճաշակել, ճաշի սկսիլ»։ Աճառ. Առռտ. 1898, 485-6 ցոյց է տալիս տր պատա-րագ բառի առաջին և նախաքրիստո-նէական նշանակութիւնն է «նուէր, ըն-ծայ», ուստի չի կարող ծագիլ «բաղարջ ևն» նշանակող ձևերից, որոնք յետին օրիստոնէական շրջանի առումներ են, բառի ձևը ցոյց է տալիս որ իրանական փոխառութիւն է paiti-մասնիկով, իբրև պհլ. *patarag<զնդ. *paitiragayami «ընծայեմ, նուիրեմ»։ Կուրտիկեան, Մա-սիս 1898, թ. 130 սանս. պատարաքա

ՓՈԽ (borrowing) Ուտ. պատարակ, պատարաք «պա-տարագ»։


Պատգամ, աց

s.

oracle;
words;
sentence;
message, errand, order, ordinance;
counsel, advice;
—ս տալ, որոտալ, to deliver or utter oracles;
ի —ս անկանել, to parley, to negotiate, to enter into treaty;
—ս առաքել առ ոք, to send to say.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. patgām «պատգամ, լուր» բառից, որ աւանդուած է սխալագիր [other alphabet] ︎ pagtām, paitām, pεtām ձևերով. հմմտ. մանիք. պհլ. [hebrew word] padgām (Salemann ЗАН 8 (1908), 109), սոգդ. patγām «պատգամ», պազ. peγam, պրս. [arabic word] paiγām կամ [arabic word] ︎ payām, բելուճ. paiγām «պատգամ, լուր, զրոյց» (Horn § 348)։ Իրանեանից են փոխ-առեալ նաև եբր. [hebrew word] piϑgām, արամ. piϑgāmā «հրաման, վճիռ, պատուէր», ա-ռոր. [arabic word] petgāmā «խօսք, վճիռ», մանդայերէն [hebrew word] pugdāmā «լուր, պատգամաւորութիւն»։ Այստեղ են պատկա-նում նաև պատգամաբեր =պհլ. patgāmbar, պրս. paiγāmbar, paiγambar, payāmbar, payambar, աֆղան. paiγāmbar, բելուճ. paiγambar, քրդ. pḗγamber, օսս. n'axum-p'ar, pexompar, որից թրք. peyγamber «Մուհամմէտ մարգարէն». (այս բառն է նաև Ղրբ. խա՛մբար «եգիպտացորեն», որ է թրք. peyγamber buγdasə «եգիպտացորեն» (բուն «մաոգարէի ցորեն»)։ Բոլորի նախաձևն է զնդ. *paiti-gāma-։-Հիւբշ. 222։


Պատժանակ, աց

s.

glass, calyx, cup.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Լծ. փիլ. մեկնում էր պատիժ բառով. «Առաջի դնեն թէ կամ խմես կամ ի բաց գնա, որպէս պատիժ զայն հատուցանեն»։ ՆՀԲ «Թերևս իբրու րա-ժանակ կամ առեալ ի բաժակէ նեռու-թեանց»։ Ըստ ձևի երևում է որ եռան-եան փոխառութիւն է։


Պատճէն, ից

cf. Պատճեան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *patčē̄n ձևից, որ ծագում է հպրս. *patičayana-ձևից. բուն նշանակութիւնն է «հակընթերցումն» (հմմտ. յն. ἀντίγραφον «ընդօրինակութիւն, արտագրութիւն»)։ Թէև պհլ. *patčen աւանդուած չէ, բայց կայ նպհլ. [other alphabet] pačen «ամբողջական ընդօ-րինակութիւն», որից hampačen «կատարե-լապէս ընդօրինակեալ»։ Հին պհլ. ձևից են փոխառեալ հյ. պատճէն, արամ. [hebrew word] naršeγen, եբր. [hebrew word] paϑšeγen, ասոր. [syriac word] ❇ paršaγnā «ընդօրինակութիւն, օրինակ, պատճէն», իսկ նոր պհլ. ձևից են հյ. պաճէն, վրաց. ბაჭენისი պաճենիսի «ընդօրինակութիւն, պատճէն»։ Հյ. պատ-հեան, պաճեան ծագած են սխալ ենթադրու-թեամբ պատճենի ևն ձևերից. իսկ պաճիկ, պատճիկ անծանօթ են։-Հիւբշ. 224։


Պատնէշ, նիշի, նէշի, աւ, իւ, նիշաց

s.

rampart, intrenchment, barricade, stockade, barrier, bastion, bulwark;
— պաշարման, circumvallation, contravallation, siege, blockade;
պատել — պաշարմամբ, to besiege;
դնել — շուրջ զքաղաքաւ, to invest a city;
— ածել, արկանել, կանգնել, պատել, to intrench, to throw up intrenchments, to intrench or fortify oneself, to surround with ramparts or trenches, to barricade, to palisade;
to fortify with bastions.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրազ. ბატნემი պատնեշի «աատ-նէշ, պատնէշաւոր տեղ, մարտկոց» Գ. թագ. ի. 12, ուր հայ թարգմանութիւնն էլ նոյն բառն ունի։ (Չուբինով, էջ 1008 սխալմամբ տպել է მატნეზი պատնեզի, ինչպէս որ էջ 1105 სა3ატნეზო սապատնեզո «окопныи»)։


Պատուար, աց

s.

bulwark, rampart, bastion, barrier, epaulment, beam, rafter;
ceiling;
— լինել հայրենեաց, to be a bulwark of one's country.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *patvār ձևից, որից փոխառեալ է նաև ասոր. [syriac word] p dtūrā «պատուառ» կազմուած է pat-նախդիրով vār=զնդ. *vā-ra=պրս. օ [arabic word] bāra «պատ, պարիսպ» բա-ռից, իբր զնդ. *paitivāra=սանս. [other alphabet] prativāra «արգելք»։ Նոյն արմատից տար-բեր մասնիկներով կազմուած են պրս. [arabic word] barvār «ամառանոց, քօշկ», օ [arabic word] varvā-ra «վերնայարկի պատշգամ» <զնդ. *upairi-vara-, պրս. [arabic word] farvār «ամառանոց, ա-մառնատուն, չարդախ»<պհլ. farvār<զնդ. ❇ fravāra-«ամրոց, մարտկոց», պհլ. *parvār (որից փոխառեալ է արամ. parvārā «արուարձան»)<զնդ. ❇ ︎ pairivara-«պատնէշ, պատուար»=սանս. [other alphabet] parvvara-«ծածկոց, շրջակայք»։ -Հիւբշ. 226, 514։


Պատուհան, ից

s. fig.

window, casement;
dormer-window;
sky-light;
niche, wall-press;
sluice, flood-gate;
chimney;
senses;
վանդակ —ի, blinds, Venetian blinds;
—ք բացան երկնից, it rains pailfuls;
cf. Կարկառիմ;
cf. Հայիմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրազ. მატოანი պատոանի «պա-ռահան. ւուսամուտ, окно» Չուբինով 1008։


Պատուհաս, ից

s.

punishment, chastisement, pain, correction;
scourge, revenge;
threat, threatening tone;
reprimand, reproach, rebuke;
պատիժ —ի, severe punishment;
— մահու, sentence or punishment of death, capital punishment;
տեղի —ի, exile;
ազգի մարդկան, the scourge of human kind;
— կապել ի վերայ, to inflict a punishment;
կրել խիստ —, to be severely punished;
առնել —, to threaten.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Սղերդի արաբախօս քրիստոնեա-ներն ունին patixas «պատուհաս» (Բիւր. 1899, 116)։


Պատրիարք, աց

s.

patriarch;
— հայոց, patriarch of the Armenians, Catholicos.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Յն, πατριάρχης «նահապետ, հաւռա-պետ», որ կազմուած է πατριά́ «ցեղ, ընտա-նիք» (այս էլ πατήρ «հայր» բառից)+ ἀρχω «իշխել» բառերից և ըստ այսմ թարգման-ուած է հայրապետ։ Յունարէնից են փոխառ-եալ նաև լտ. patriarcha, ֆրանս. patriarche, արաբ. [arabic word] batrīq, թրք. [arabic word] patriq «պատրիարք» ևն։-Հիւբշ. 371։

Ուղիղ մեկնութեան ծանօթ են հնե-րից Լմբ. մատ. էջ 82 «Դաս պատրիար-գաց, որ թարգմանին առաջին հարք, այսինքն հայրապետք... և կոչին ւունա-րէն պատրիարգք».-Յհ. արճիշ. էջ 20 «Պատրիարգն՝ որ թարգմանի հարանց հայր».-Տաթև. հարց. 607 «պատրի-արքունքն, որ թարգմանին՝ հայրապետ»։ Նորերից ուղիղ մեկնեց նախ Schroder, Thesaur. 47, 382. նոյնը նաև ՀՀԲ ՆՀԲ,-Գ. Թիռաքեան, Մասիս 1881 մալ. 30 նոյն է դնում արաբ. badraaa «առաջնորդ»։ Տէրվ. անդ՝ յունիս 2 նոյ-նութիւնը ընդունում է, բայց արաբը դնում է փոխառեալ յոյնից կամ լատի-


Պատրոյկ, րուկի

cf. Պատրոյգ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Կր. Ջղ. Տփ. պատրուք, Մկ. Վն. պատրուք՝, Աշլ. Մշ. պադրուգ՝, Ագլ. պm՛տ-րիւգ՝, Երև. պա՛տրիք, Սվեդ. բmդրէք, Մրղ. Սլմ. պառուք, Ատն. բադրիգ, Եւդ. բառուք, Խրբ. բայրօք, Ակն. բայօք, որոնք նշանա-կում են «ճրագի պատրոյգ». փոխաբերա-բար Տփ. պա՛տրուք «ողնաշարի միջի ծու-ծը», Զթ. բադրըք (նաև Ակն. Չն.) «բուրդի կամ բամբակի գլանաձև ոլորք՝ որից իլիկ են մանում»։ (Այս նշանակութեամբ է թըր-քախօս հայերից Այն. bedrig)։ Նոր բառեր են պատրգամէջ, պատրուգկալ կամ պատըր-գալ «բարակ ու կոլոր ճիւղ, որով բամբակը ոլորում ու պատրոյգ են շինում»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. მატრუკი պատրուքի, թուշ. მატრუკ պատրուք «պատրոյգ», թրք. գւռ. Տ. beruk «պատրոյգ» (Բիւր. 1899, 799). կայ նաև գւռ. թրք. ❇ [arabic word] bedruk «բամբա-կից հիւսած պատրոյգ վէրքի վրայ դնելու ևն» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 544) կամ❇ [arabic word] bedrek «բամբակի ոլորած քուլայ՝ մանելու համար» (Будaгoвъ 1, 247)։


Պար, ու, ուց

s.

dancing, dance;
ball;
ballet;
choir, chorus;
company, assembly, circle;
troop, band;
herd, drove, flock;
— աստեղաց, chorus of the stars;
cf. Ատամն, cf. Մեղու;
— առնուլ, to dance;
to surround, to encompass, to encircle;
— առնուլ, գալ, յօրինել, խմբել, —ս բոլորել, տալ or պարել, ի — անցանել, to dance, to leap, to hop, to jump;
to caracole;
— արկանել, to surround, to environ;
—ս տալ, to gather together.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

զնդ. pairi ձևի տակ։ Տէրվ. Մասիս 1882 սեպտ. 2 և Canini, Etudes étym. էջ 196 զնդ. pairi-«շուրջ»։ Տէրվ. Նախալ. 92 զանազանում է պար «խումբ» լտ. per, զնդ. pairi, հպրս. pariy, յն. περι, ալբան. per, լիթ. ner, հսլ. prè, գոթ. fair, հբգ. far, նբգ. ver)։ Karst, Յուշարձան 403 պար (ոռ-յականը) սումեր. bar «հաւաքել, դիզել, միասին», իսկ պար «շուրջ» (մասնիկը) սումեր. bar «շրջափակ, շրջապատել». 428 թթր. qar, kor «շուրջ»։ Մառ, Хxрист. Bocт. 2 (1913), էջ 27 պար= վրաց. უერკი փերխ'ի «ոտք», փերխ'ու-լի «պար», մինգ. պորկի «ոտք» բառերի հետ. հայերէն ձևն էր նախ պար1, սխալմամբ ք յոգնակիի նշան համա-րուեց և դարձաւ պար։ Պատահական նը-մանութիւն ունի կամիս. piran, biran, որ թէև ըստ Hrozny, Die Sprache der Hethiter 181 նշանակում է «շուրջը». բայց ըստ Sommer, Hethitisches (Boghaz-koi-Studien лe 4), էջ 7 նշա-նակում է «առջևը» =հյ. առ, լտ. prae։

ՓՈԽ (borrowing) Վրաց. Յარი պարի «պար» (տե՛ս Մառ, Հայ-վրաց. յարաբերութ. թրգմ. էջ 31), შუმბარი շուշպարի «պար», მუმძრობა շուշպրոբա «պարել», սվան. šäspar «մի տեսակ պար» (ծագում են հյ. շուրջպար բա-ռից. տե՛ս նաև ցուցք). թրք. գւռ. Կր. bar «պար, շուրջպար» (տ. Բիւր. 1898, 387 և 627)։


Պարան, աց

s. mar.

cord, rope, cable;
—ք, cordage, ropes;
— կտաւուց, clothesline;
— նաւու, shrouds, ship's cable.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) թրք. գւռ. Ակն. թրք. յն. գւռ. Ատն. baran «որթատնկերի շարքը այգու մէջ». (նոյն թրք. բառը [arabic word] baran ձևով յիշում են Կամուս, թրք. թրգմ. Ա. 159 և Будаговъ 1, 222)։


Պարաւանդ, ից, աց

s.

tie, rope, cord, bonds, iron, fetters.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *pāδawand ձևից, իբր հպրս. *na-dabanda=սանս. pādabandha «ոտնա-կապ», բարդուած pāda-«ոտք» և banda-«կապ» բառերից։ Սրանց նոր ձևն է պրս. [arabic word] pāy-band կամ ︎ pāband «ոտնա-կապ, յատկապէս ձիու ոտնակապ»։ Իրան-եան փոխառութիւն է նաև վրաց. գւռ. უარ-მანდიփարմանդի «ձիու ոտնակապ» (Бepи-дəe, Гpузинcк. rлоcc. nо имерcк. и pa-ս'ичրx говорамъ CI. 1912, էջ 44), թերևս հայերէնի միջոցով՝ ր-ի պատճառաւ. m ձայ-նը՝ փոխանակ v, յառաջացած է յետոյ՝ ւ-ջորդ n-ի ազդեցութեամբ։-Հիւբշ. 227։


Կամուրջ, մրջաց

s.

bridge;
պսակ կամրջի, parapet —.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ. հմմտ. յն. γέϰῦρα «պո-ղոտայ, յետնաբար՝ կամուրջ», որ ուրիշ բարբառներում ժողովրդական ստուգաբա-նութեամբ ստացել է διφοῦρα, δίφουρα, δέφορα, βέευρα, βιυφόρις, βλέευραν ձևերը։ Ուրիշ լեզուների մէջ պահուած չէ սոյն հնդևրոպական բառը, անշուշտ կրօնական նախապաշարմունքով, և փոխանակուած է զանազան նոր դարձւածներով. ինչ. սանս. «կապ», իրան. «անցք», լտ. «ճանապարհ» ևն։ Հալերէն ու յունարէն ձևերը ապահովա-պէս նոյն են իրար հետ, բայց իրար այն-քան աննման, որ կարելի չէ վերականգնել հնդևրոպական նախաձևը։ Jacobsohn (Wör-ter und Sachen, Kulturhistorische Zeit-schrift, հտ. II, էջ 198) յունարէն բառի հետ է միացնում լտ. vibia «գերան», այս վեր-ջինը դնելով հնխ. g'*ebhia ձևից։ Արմատը ենթադրելով g*ebh-կամ gebh-՝ հայերէ-նում սպասելի էր *կաւուրջ. մեր մ ձայնը կարող է մի անծանօթ ձայնական օրենքի և կամ ժողովրդական ստուգաբանութեան ար-դիւնք լինել։ Ըստ Meillet նախաձայնը ան-շուշտ g* է, ինչպէս երևում է կրետական δεφυρα, բէովտ. βέφυρα և յոն. -ատտ. γέ́φῦρα ձևերի համեմատութիւնից. իսկ հյ. ա յառաջացել է նախաւոր e>ե-ից՝ ազդեցու-թևամբ յաջորդ վանկի ու ձայնաւորի. հմմտ. վեց և վաթսուն (փխ. *վեթսուն)։

ՓՈԽ (borrowing) Patrubány SA 1, 311 հունգ. Kar-macs տեղական յատուկ անտւնր հայերէնից է դնում։-Бeридзe, Tpyз. rлоcс. nо имep. и paчин. говор. 1912, էջ 23 հայ բառին է միացնում վրաց. գւռ. կիպորճի «կամրջի տեղ ծառայող գերան», որ ըստ իս հայերէ-նից փոխառութիւն է և պահում է նախաւոր շրթնայինը (փոխանակ մ)։


Կամփսակ, աց

s.

oil-bottle;
phial.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ϰαμώνάϰης, ϰαώάϰης «իւղի կուժ», սափոր», որից նաև լտ. capsaces. յունարէն բառը գործածուած է Ս. Գրքի վերոյիշեալ հատռուածնեռում և թարգմանութեան ժամա-նակ փոխ է առնուած պարզ տառադարձու-թեամբ։-Հիւբշ. 354։


Կայ, ք, ից

s. adj.

posture, position, standing still;
stage, pause, rest, stop, halt;
dwelling, lodge, seat;
situation, state;
conduct, customs;
being, substance existing, existent;
զ— առնուլ, to stop, to pause, to halt, to rest, to cease;
կալ յուղիղ —ի, to remain in uprightness;
ոչ լինիցի — թաթից ոտից քոց, neither shall the sole of thy foot have rest;
կաց ի —ի քում, stand upright !

· Calfa

Etymologies (1) · Adjarian

րի հետ։ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից փոխառեալ է դնում ալ-բան. kam «եմ, ունիմ» ապառնի կազ-մող օժանդակը։ Karst, Յուշարձան 404 սումեր. gar, gal «կանգնիլ, կալ», 405 ik «ևանգնիլ, կալ»։ Թիրեաքեան. Ա-րիահայ բռ. 196 պրս. ❇ gāh «տեղի, տեղ», հմմտ. [arabic word] istgāh «կա-յարան»։


Կայծ, ից

s.

spark;
cf. Կարկեհան.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. gaid-արմատեռ. Սրա հետ հմմտ. լիթ. gaidrus, giēdras «պայծառ, զուարթ», gaidrá, giedra «գե-ղեցիկ եղանակ», gaīsas «երկնքում գիշե-բային լոյս», gaisras «երկնքում լուսաւոր երևոյթ, հրդեհ, բարկութիւն», gaīzdras «լու-սաւոր երևոյթ երկնքում», լեթթ. dzīdrums «պայծառութիւն», gäiss «օդ, եղանակ», ga-išs «պայծառ, լուսաւոր», gaisma «լոյս», Հպրուս. gaylis «սպիտակ»։ Այս բառերը կարող են ներկայացնել թէ՛ g* և թէ g*h նախաձևը։ Լեզուաբանները այս բառերի հետ միացնում են յն. φαιδρός «փայլուն, պայծառ, զուարթ», φαίδιμος «լուսաւոր, փայլուն, սքանչելի», φαιδρὸνω «փայլեց-նել», φαιός «գորշ, մթագոյն», φαιϰόν «լուսաւոր» (Boisacq 1010-1011, Traut-mann 75, Pokorny, 1, 665), որոնք մատնանշում են միայն նախաձայն g*h։ Սրա համար էլ լեզուաբանները բոլորի նա-խաձևը դնում են g*haid-։ Այժմ, որովհետև հյ. կ նախաձայնը պահանջում է միայն g, ուստի պէտք է ընդունիլ թէ կայ հնխ. g' և g''h ձայների փոխանակութիւն՝ մի կամ միւս խմբի միջև։-Աճ.

ՓՈԽ (borrowing) Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից փոխառեալ է դնում ալբան. gadz «կայծ, կրակ»։-Գւռ. կայծառ ձևից է կապադովկ. յն. ϰαίζάρ «երկաթագործի ու-նելի» Karolides, Iλ. συγϰρ, էջ 61, 85 և 165 (ի զուր Karolides ստուգաբանում է այս բառը յն. ϰαίω «վառել»+սնս. dhar, պրս. dar «կրել, ունել» բառերից)։ Հայերէնից է դարձեալ կապադովկ. ϰϰσϰάρα «կայծքար» (որի առաջին մասի մէջ Karolides, էջ 82 ուզում է տեսնել սանս. kas «փայլիլ», ա-ռանց մեկնութեան թողնելով երկրորդ մա-սը)։ Առաջին ձևի մէջ հյ. ծ տուել է Հ իսկ միւսի մէջ σ՝ յաջորդ ք-ի պատճառաւ։