tie, rope, cord, bonds, iron, fetters.
κλοιός, -όν, σειρά ligamen, vinculum. Կապ, եւ կապանք՝ ոտից, եւ պարանոցի. շղթայ, եւ տոռն. պարան. սիրայ. (որպէս թէ շուրջ պնդիչ՝ կապիչ՝ կամ վանդիչ պարանաւ. որպէս եւ գանգանաւանդ՝ է ատամնակապ, բերանակապ).
Տարկինոս սիւպերբոս եգիտ կապանս, գանս, կոճեղս, բանաս, պահս, պարաւանդս, անուրս. (Եւս. քր. ՟Բ։)
Հրամայէ լուծանել նոցա զպարաւանդս ոտիցն (ղազարու)։ Լուծին զպարաւանդ ոտիցն եւ բոլոր անձինն. (Նանայ.։)
Կարի լաւ էր ի գերեզմանի կապեալ կալ, եւ ոչ պարաւանդօք մեղաց ծածկեալ. (Ոսկ. մ. ՟Բ. 2։)
Պարաւանդք որսացելոցն ի նմանէ քակտեսցին արագ արագ։ Զպարաւանդս կապանաց նորա քակետ՛ յինէն. (Սարկ. աղ.։)
Առատանք կապանաց վարմից աներեւոյթ խորացելոյ բանտին, եւ պարաւանդ յաւիտենից կորստեանն. (Բենիկ.։)
(Կին)՝ պիտանի չար, պարաւանդ աներեւոյթ. (Մխ. առակ.։)
Խառնակութիւն արտաքին խարդախչաց պարաւանդք են ուղղոյն. (Եփր. ծն.։)