cf. Պատճեան.
ՊԱՏՃԷՆ որ եւ ՊԱՏՃԵԱՆ, եւ ՊԱՃԵԱՆ, (լծ. լտ. բա՛ճինա ). ἁντίγραφον rescriptum, pagina, forma, exemplar. Օրինակ թղթոյ, կամ հրովարտակի. հաւասարն գրոյ.
Պատճէն հրովարտակացն կամ հրովարտակին։ Պատճէն գրոյն, կամ բանից։ Զգիրս զայս գրել ի տախտակս պղնձիս, եւ զպատճէնս նոցա դնել ի գանձ։ Եւ առ նոսա գրեցի պատճենիւդ այդուիկ. (Եսթ. ՟Դ. 8։ ՟Ը. 13։ եւ ՟Ա. Մակ. ստէպ։ ՟Բ. Մակ. ՟Թ. 25։)
Պատճէն հրովարտակին՝ որ գրեալ էր յԱբգար արքայէառ Յիսուս։ Պատճէն զայսր թղթոյ տո՜ւք տանել այլում եկեղեցեացն։ Ի պատճենից անտի հրովարտակացն իմոց. (Եւս. պտմ.։)
Ըստ այսմ պատճենի հրովարտակ եհաս եւ ի հայոց աշխարհն. (Եղիշ. ՟Ա։)
Ձեռն ի գործ հրամայեաց արկանել պատճենին պատասխանւոյ. (Զենոբ.։)
Առաքեաց նմա թուղթ գաղտուկ, որ է պատճեանն (կամ որ ունէր պատճեան) օրինակ զայս. (Պտմ. աղեքս.։)
Զայս պատճէն տառի. (Նար. մծբ. այսինքն զայս գրութիւն ներբողի։)
Թարգմանեալ ի նմանէ քսան եւ ութ պատճեան (գլուխ բանի), եւ տասն՝ որ ի գրի առ իս կայր. (Մամիկ.։)
• , ի հլ. (-ճենիւ, -ճենից) «պաշ-տօնական մի թղթի ընդօրինակութիւնը» ՍԳր. Եւս. պտմ. Եփր. մն. 494. Եղիշ. Զե-նոբ. գրուած է նաև պատճեան Պտմ. աղէքս. Մամիկ. պաճեան Յայսմ. պաճէն Յհ. կթ. պատճիկ, պաճիկ Եւս. քր. ա. 76, ռ. 284. որից պատճենաբեր Նար. խչ. պրակապատ-ճէն Նար. խչ. նոր գրականում ընդունուած է միայն պատճէն ձևը։
• = Պհլ. *patčē̄n ձևից, որ ծագում է հպրս. *patičayana-ձևից. բուն նշանակութիւնն է «հակընթերցումն» (հմմտ. յն. ἀντίγραφον «ընդօրինակութիւն, արտագրութիւն»)։ Թէև պհլ. *patčen աւանդուած չէ, բայց կայ նպհլ. [other alphabet] pačen «ամբողջական ընդօ-րինակութիւն», որից hampačen «կատարե-լապէս ընդօրինակեալ»։ Հին պհլ. ձևից են փոխառեալ հյ. պատճէն, արամ. [hebrew word] naršeγen, եբր. [hebrew word] paϑšeγen, ասոր. [syriac word] ❇ paršaγnā «ընդօրինակութիւն, օրինակ, պատճէն», իսկ նոր պհլ. ձևից են հյ. պաճէն, վրաց. ბაჭენისი պաճենիսի «ընդօրինակութիւն, պատճէն»։ Հյ. պատ-հեան, պաճեան ծագած են սխալ ենթադրու-թեամբ պատճենի ևն ձևերից. իսկ պաճիկ, պատճիկ անծանօթ են։-Հիւբշ. 224։
• ՆՀԲ լծ. լտ. pagina «էջ, թերթ, գրու-թիւն»։ Եբրայեցերէն բառի հետ են հա-
• քեմատում La Croze (ըստ Lag. Ur-gesch. 1031 և Բազմ. 1897, էջ 8), Lil-demeister ZKM 1842, 209, Böttich. Horae Aram. 42, 100, Rudim. 47, 164, ուր նաև ասորի ձևն ու սանս. ças ար-մատն են յիշուած։ Հիւնք. հանում է պատճառ բառից։ Ուղիղ մեկնեց Mül-ler WZKM 6, էջ 264-5։ Նոյնը նաև Հիւբշ. Pers. Stud. էջ 110։