Your research : 1 result for շտապ

Շտապ, ի, աւ, իւ exact entry

s. adj. adv.

diligence, haste, hurry, promptitude, urgency;
urgent, pressing;
— տագնապի, too great haste, hurry, great urgency, hasty eagerness, precipitation;
constraint, imperious or urgent obligation;
pain, anguish, affliction, trouble;
—, — —, առ —, —աւ, hastily, in haste, expeditiously, speedily, diligently;
— տագնապաւ, with all possible speed or despatch, in a hurry, precipitately, post-haste;
առանց —ոյ, without hurry;
— տագնապի հասուցանել, ի վերայ դնել or ի վերայ հասուցանել, to urge, to press, to force, to compel, to oblige, to constrain;
to grieve, to pain, to agonize, to harass;
— քան զասելն, no sooner said than done.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի հլ. (յետնաբար ո հլ. ՆՀԲ դնում է նաև ի-ա հլ., բայց առանց վկայութեան) «ա-ճապարանք, վտանգից յառաջացած խուճապ» ՍԳր. Եւս. պտմ. Եփր. թգ. Ոսկ. յհ. ա. 9, բ. 16. «շտապով, աճապարական» Ոսկ. յհ, ա. 1. «շուտով, փութով» Լաստ. Ուռհ. Վրք. հց. որից շտապել Եփր. թգ. Ոսկ. ես. շտապիլ Եփր. յես. և թգ. շտապանալ Պտմ. աղէքս. ևն։ Գրուած է նաև ըշտապ (ինչպէս հնչւում է)։ Թերևս և նոյն է սրանց հետ շտամբ, որից կազմուած է ըստ ՆՀԲ շտամբաձայնութիւն «յորդոր երգեցողութիւն» Քերթ. եկեղ.։

= Պհլ. štap ձևից, որ աւանդուած չէ. բայց հմմտ. պհլ. [other alphabet] ostaftan «շտապել, աճապարել», [other alphabet] oš-tāp=պրս. [arabic word] šitā̄b կամ [arabic word] iš-tāb «շտապում, աճապարանք», ︎ sī taftan կամ [arabic word] istāftan «շտապել, աճաաարել». որոնք կազմուած են tap «տապ, տաքութիւն» արմատից՝ aiwiš-մաս-նիկով, իբր զնդ. *aiwiš-tap «տաքանալ, եռանդ ստանալ» (Horn § 777)։-Հիւբշ. 215։

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։-ՆՀԲ «լծ. հլ. շութափ, ստէպ, ճեպ և շոյտ ափ յափոյ, պրս. շիթապ, շիթա, թրք. չաբըգ»։ Ուղիղ են նաև Peterm. 22, Böttich. Arica 77, 273, Müller SWAW 38, 577։-Lag. Beitr. baktr. Lex. 43 պրս. sitab և զնդ xštāv «քաջ, կտրիճ»։ Մնակեան, Հայ-րենիք 1893 նոյ" 2 առաջարկում է կար-դալ շըտապ և ո՛չ թէ ըշտապ, որովհետև պրս. շիթապ ձևով է։ Karst, Յուշարձան 407 սումեր. šib «աճապարանք, վառո». tab «արագ, շտապել», 423 օսմ. čabuk «արագ», č̌apmaq «վազել», čevik «աշ-խոյժ» բառերի հետ։

ԳՒՌ (dialectal) Տփ. շտապ, շտա՛պիլ, Մշ. τիշ, տաբ։

NBHL (13)

Անդ էր տեսանել շտապ տագնապի տառապանս չարչարելոցն. (՟Բ. Մակ. ՟Զ. 9։)

Որ ոչ յօժարին՝ վտանգ ի վերայ ումեք ոչ գնէ, եւ շտապ տագնապի։ Ասացէր՝ եթէ ննջեաց, եւ հիւանդ է. (ապա ո՛չ է շտապ գործոյ՝ գնալ անդ. Ոսկ. յհ. ՟Ա. 9։ ՟Բ. 16։)

Բազում շտապ տագնապի եղեւ ի մէջ ծառայից իւրոց։ Իբրեւ զայս ասէր, շտապիւ տապոյ ցաւոց տանջեալ լինէր նա. (Եւս. պտմ. ՟Ա. 8։ ՟Բ. 10։)

Եւ ի գնալոյ տագնապէ շտապոյն շարժէր զերկիր՝ իբրեւ զնաւս. (Ճ. ՟Բ.։)

Փախիր ասելն՝ փութացուցանել եւ շտապ առնելոյ փոխան է. (Վրդն. երգ.։)

Ի շտապս լեալ վաստակին՝ երագ դիմեաց. (Ուռհ.։)

Շտապ տագնապի ի վերայ հասուցանել։ Անդ էր տեսանել շտապ մեծի տագնապին. (Եղիշ. ՟Գ. ՟Զ։)

Առ շտապ տագնապի նեղութեանն ստիպեցին երկունք նորա. (Եփր. թագ.։ (որ լինի եւ ածակ։))

Մեկնեալ եւ պարզեալ յամենայն շտապ տագնապէ. յն. յամենայն հարկէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

Մեծաւ շտապով գնացին ի տեղիս իւրեանց։ Գանալից հարուածովք առ շտապ ի նոցանէ բաժանէին. (Լաստ. ՟Ե. ՟Ժ՟Զ։)

Եւ ահա գայր այր մի ի շտապս ըստ հետեւակ գնացս ճանապարհին. (Ուռհ.։)

Յերկնից յերկիր հասանէ շտապ քան զասելն. (Պիտառ.։)

Շտապ շտապ. (Վրք. հց. ՟Ժ՟Բ։)


Entries' title containing շտապ : 15 results

Երաժշտապետ, աց

s.

music-master;
chief of musicians, leader of the band.

· Calfa

NBHL (5)

Գլուխ պարաւորացն, կամ երաժշտապետ երգոցն՝ մարգարէն դաւիթ. (Տօնակ.։)

Ըստ հոգենուագ երաժշտապետին դաւթայ. (Սհկ. կթ. արմաւ.։)

Յաղթեցան յայսմ երգոց երաժշտապետքն յունաց. (Ճ. ՟Ա.։)

Երկոտասան փոխելն (սաղմոսաց՝) երկոտասան երաժշտապետաց եկեղեցւոյ՝ առաքելոցն թիւ. (Ճ. ՟Թ.։ եւ Տօնակ.։)

Երաժշտականն գործի ի յերաժշտապետէ անտի ունի զհնչելն եւ զնուագելն. (Խոսրովիկ.։)


Շտապանամ, ացայ

vn.

cf. Շտապիմ.

· Calfa

NBHL (1)

Գոչեաց մեծաձայն, եւ շտապացաւ ցաւօքն՝ յուսահատեալ ի կենաց. (Պտմ. աղեքս.։)


Շտապեմ, եցի

va.

cf. Շտապեցուցանեմ.

· Calfa

NBHL (6)

Յոյժ շտապէ զիս երկունք աղիտից. (Պիտ.։)

Յաղթեաց ծածուկ բռնութիւնն, որ շտապէր զնոսա. (Եփր. թագ.։)

Բազում հարուածս հասուցանէր ի վերայ զօրացն արքունի եւ այնպէս նեղեալ շտապէր, եւ այլն. (Եղիշ. ՟Ը։)

Ահ եւ երկիւղ շտապէ զգործն. (Ոսկ. ես.։)

Զարհուրեցոյց տեսիլն զմարդարէն, շտապեաց ահն. (անդ. յն. բազում ահ արկ։)

Որ զայն շտապեցուցանէ գործել. (Շ. յկ. ՟Ի՟Է։)


Շտապեցուցանեմ, ուցի

va.

to hasten, to press, to urge, to hurry, to precipitate.

· Calfa

NBHL (6)

Յաղթեաց ծածուկ բռնութիւնն, որ շտապէր զնոսա. (Եփր. թագ.։)

Յոյժ շտապէ զիս երկունք աղիտից. (Պիտ.։)

Բազում հարուածս հասուցանէր ի վերայ զօրացն արքունի եւ այնպէս նեղեալ շտապէր, եւ այլն. (Եղիշ. ՟Ը։)

Ահ եւ երկիւղ շտապէ զգործն. (Ոսկ. ես.։)

Զարհուրեցոյց տեսիլն զմարդարէն, շտապեաց ահն. (անդ. յն. բազում ահ արկ։)

Որ զայն շտապեցուցանէ գործել. (Շ. յկ. ՟Ի՟Է։)


Շտապիմ, եցայ

vn.

to be quick, to hasten, to hurry, to precipitate.

· Calfa

NBHL (3)

ՇՏԱՊԻՄ որ եւ ՇՏԱՊԱՆԱԼ. պ. շիթապիտէն, շիթաֆթէն. Անկանիլ ի շտապ տագնապի. խուճապիլ. զահի հարկանիլ. աճապարել. փութալ. ... եւ իբրեւ կր. ստիպիլ.

Զի մի՛ շտապեսցի ժողովուրդն տեսլեամբ նորա։ Ետես զկինն, զի ճեպեալ շտապեցաւ ի նմանէ. (Եփր. յես. եւ Եփր. թագ.։)

Իսկ փախստեայքն որ շտապէին, յահէ սըրոյն զարհուրէին. (Շ. եդես.։)


Շտապութիւն, ութեան

s.

cf. Շտապ.

· Calfa

NBHL (3)

ՇՏԱՊՈՒԹԻՒՆ ՇՏԱՊՈՒՄՆ. Շտապելն, իլն. շտապ.

Եղիցի ելանել ոգւոց մարդկան յերկիւղէ եւ յայլափոխ շտապութենէ տագնապին. (Ոսկիփոր.։)

Գործքն առաւել քան զզօրութիւն բանի՝ շտապումն բանի հասուցանէ. (Պրոկղ. ներբ. ղկ.։)


Շտապումն, ման

s.

cf. Շտապ.

· Calfa

NBHL (3)

ՇՏԱՊՈՒԹԻՒՆ ՇՏԱՊՈՒՄՆ. Շտապելն, իլն. շտապ.

Եղիցի ելանել ոգւոց մարդկան յերկիւղէ եւ յայլափոխ շտապութենէ տագնապին. (Ոսկիփոր.։)

Գործքն առաւել քան զզօրութիւն բանի՝ շտապումն բանի հասուցանէ. (Պրոկղ. ներբ. ղկ.։)


Կշտապանակ, աց

s.

bracelet, armlet

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. *kuštpānak ենթադրեալ ձևից, որ կազմուած է *kušt «կուշտ, սնակուշտ» (հմմտ. տակը կուշտ) և pānak (pān-ak) բա-ռերից։ Իրանեան ձևից չի կարող զատուի։ վրաց. კუმტაბანი կուշտաբանի (նշ. «կո-ճակի ծակ, լամբակ» ըստ Չուբինով 638, բայց «կշտապանակ» ըստ Մառ, Փизiолотъ 123), որ միջին պարսկական ձևից փոխա-ռեալ պէտք է լինի, ինչպէս ցոյց են տալիս պհլ. ak վերջաւորութեան անկումը (սովո-րական՝ պարսկերէնում) և b ձայնը փոխա-նակ հնագոյն p-ի։-Հիւբշ. 172

ՆՀԲ մեկնում է պահպանակ կշտի, իբրև զուտ հայ հողի վրայ կազմուած բարդութիւն։ Lag. Arm. Stud. § 1169 յի-շում է արամ. [hebrew word] gušpn անստոյգ բառը և պրս. anguštvāna (= զնդ. *angušta-pāna) «մատնոց, կնիք», բայց առանց կարենալու որոշեր հայերէն բառի առնչութիւնը սրանց հետ։ Հիւբշ. Arm. Gram. 172 հեռաց-նում է վերջին պրս. ձևը։ Հացունի, Պատմ. տարազի 125 հիմնուելով angus. tapāna ձևի վրայ, կշտապանակ համա-րում է «զարդի մատանի» (համաձայն յունարէնի), իսկ մատանի «կնքելու մատանի»։

NBHL (1)

Է ծառ ինչ, որ կոչի պետրիքոն (կամ պերիդեքսիոն), որ թարգմանի կշտապանակ. եւ է ի հնդիկս. եւ պտուղ ծառոյն քաղցր է քան զամենայն քաղցրութիւն. (Եպիփ. բարոյ.։)


Կշտապինդ

adj. adv.

glutted, surfeited, very much satiated;
to satiety;
— վայելել՝ ուտել, to eat one's belly full, to eat ones fill, to cram oneself.

· Calfa

NBHL (3)

Կշտապինդ վայելիցէք ի գալստենէ փառաց դորա. (Ես. ՟Կ՟Զ. 11։)

Կշտապինդ վայելեցէ՛ք ի հացն երկնային. (Երզն. մտթ.։)

Յորժամ կշտապինդք եւ յադեալք իցեն կերակրով. (Ոսկ. եբր.։)


Կշտապնդութիւն, ութեան

s.

satiety, fulness, surfeit, cloyment, repletion.

· Calfa

NBHL (1)

Խոյս տալ ի կշտապնդութենէ հացի եւ ջրոյ. (Եւագր. ՟Ի՟Ա։)


Հեշտապաշտօնեայ, էի, ից

adj.

devoted, trusty, faithful.

· Calfa

NBHL (1)

Մատնեցաւ յիւրոց հեշտապաշտօնէից. (Եւս. քր. ՟Ա։)


Մշտապայծառ

adj.

permanently shining, clear or luminous.

· Calfa

NBHL (5)

Լոյս մի, աստուած, մշտապայծառ՝ երեքապայծառ. (Ածաբ. նոր կիր.։)

Դու լոյս իսկ բնութեամբ, եւ արեգակն մշտապայծառ. (Նար. ՟Ղ՟Գ։)

Մշտապայծառ փառաց գերակայութիւն. (Խոր. վրդվռ.։)

Մշտապայծառ լուսովդ լրանլ։ Ըստ արեգակնային մշտապայծառ վսամական զարդու. (Մագ. ՟Ի՟Թ. ՟Կ՟Զ։)

Լոյսք մշտապայծառք. (Նար. կուս.։)


Մշտապաշտօն

adj.

instant in prayer, constant in worship, fervent, devout, pious;
assiduous.

· Calfa

NBHL (2)

Միաբանակեաց վանսն թանահատի վանից, որք էին մշտապաշտօնք։ Եւ սոքա մշտապաշտօնք։ Երիցավանք՝ որք էին մշտապաշտօնք. (Ուռպ.։)

Մշտապաշտօն բազկատարածութեամբ մաքուր միանձանց. (Նար. գանձ խչ.։)


Մշտապիշ լինիմ

vn.

continually to fix one's eyes upon, to look at steadfastly or intently, to gaze at.

· Calfa

NBHL (1)

Զմշտապիշն լինել բերանաբացութեամբ յաստեղս. (Անան. եկեղ։)


Վաշտապետ, աց

s.

major.

· Calfa


Definitions containing the research շտապ : 78 results

Կշտամբանակ

cf. Կշտապանակ.

· Calfa

NBHL (1)

Փոխանակ գրելոյ Կշտապանակ.


Յանկարծահաս

adj.

happening unexpectedly, coming by chance, unlooked for, unexpected;
cf. Յանկարծ;
— շտապ տագնապի, երկիւղ, violent fright, panic, panic terror;
— մահ or օրհաս, sudden, unexpected death.

· Calfa

NBHL (1)

Յանկարծահաս գալուստ, կամ դիպեալ։ Յանկարծահաս տնանկութիւն, կամ մթութիւն. շտապ տագնապի. օրհաս, ցաւ, փոփոխումն, հնչումն. (Նախ. ՟ա. թես.։ Թէոդոր. ի կոյսն.։ Ագաթ.։ Յճխ.։ Յհ. կթ.։ Լաստ.։ Մխ. դտ.։ Գէ. ես.։ Շար.։)


Մշտափայլ

cf. Մշտապայծառ.

· Calfa

NBHL (1)

Միշտ փայլեալ՝ փայլուն՝ լուսափայլ. մշտապայծառ.


Ժուռ, ժռի

s.

sour grapes;
— քաղել, to gather unripe grapes;
— ումուռ մեռանել, to die prematurely;
ի — գալ, to walk, to take a walk.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ազոխ, խակ խաղող» Բժշ. «տհաս, խակ» Ոսկիփ. որից ժուռուժուռ մեռանիլ «վաղամեռիկ լինել» Ոսկիփ. ժռութիւն Լծ. նար. ժռատ «ազոխ» Մխ. հեր. 123։-ՆՀԲ ունի նաև ժիռ բառը, ի հլ. որ մեկնում է «կա՛մ է ճիռ ողկուզոյ և կամ այգի ժայռոտ. որ և յոմանց ժուռ ասի»։ Սրանից առնեւոմ ԱԲ ժիռ «ճիռ», երկուսի մէջ էլ սխալ է բա-ռը՝ թէ՛ ձևով և թէ նշանակութեամբ։ Այս ձևը հանուած է Ոսկիփորի հետևեալ հատուածից. «Թէ համբերես և ոչ շտապես, ի ժըռէն հա-լուա զուգես», ուր ի ժըռէն պէտք է հասկա-նալ «ազոխից, խակ խաղողից» (ժուռ բառի բացառականը). որի համար հմմտ. թրք. ժո-ղովրդական առածը՝ sabr əlan qoruqdan helva olur-«համբերութեամբ ազոխր հրու-շակ կը դառնայ». (ակնարկելով ազոխից խաղողը, խաղողից ռուպը և ռուպից պատ-րաստուած հրուշակը)։

NBHL (1)

Թէ համբերես, եւ ոչ շտապիս, ի ժըռէն հալուա զուգես. կա՛մ է ճիռողկուզոյ, կամ այգի ժայռոտ, որ եւ յոմանց ԺՈՒՌ ասի։


Երիթամածեալ

adj.

driven in like a wedge.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ ան-գամ ունի Գ. մակ. ե. 28 «Եւ մինչդեռ յայնմ յաղէտս տարակուսի և ի շտապ տագնապի երիթամածեալ կային»։ ՆՀԲ մեկնում է «կա՛մ է երիթացեալ, իբր չուառացեալ, չո-րացեալ և կամ պատեալ պաշարեալ ի ըս-պառ», ՋԲ մեկնում է «պնդեալ որպէս զերիթ կամ զսեպ». ԱԲ «հալած մաշած, աղտոտ, սևցած, խեղճ»։ (Յունարէնը այս ամբողջ կտորը չունի. համար 50.-Սանկտպետրբ. 1817 թուի հրատարակութեան մէջ յիշեալ բա-ռը կարդում ենք ի թաւ մածեալ)։

NBHL (1)

Ի շտապ տագնապի երիթամածեալ (կամ ի թաւ մածեալ) կային. (՟Գ. Մակ. ՟Ե. 28. ի յն. չի՛ք այս տող՛)


Շութափ

adj.

nimble, light-footed, swift, quick, agile, lithe.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«արագ, շուտ շարժուող» Փիլ. նխ. բ. 101, որից շութափել «շտապել, փութալ, արտորալ» Սիր. ժա. 11. Ոսկ. մ. բ. 7. Վե-ցօր. 85. Արծր. 211. «ազատել» Արծր. 240. շութափութիւն (գրուած նաև շութափութու-թիւն) Առակ. ժդ. 35. Ոսկ. հռ. Յհ. կթ.։

ՀՀԲ շուտափոյթ բառից։ ՆՀԲ շուտ թա-փով, շտապ։ Հիւնք. 16 շտապ բառի հետ նոյն։ Patrubány ՀԱ 1907, 305 կրճատ. ուած շուտաթափել ձևից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 226 պրս. [arabic word] sitab= շտապ բառից։

NBHL (1)

Շո՛յտ թափով. շտապ եւ արագ ի գնացս.


Շտամբաձայնութիւն, ութեան

s. mus. andantino.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Շտապ։


Շփոթ, ից

s. adj.

confusion, broil, embarrassment, trouble, disorder, tumult, uproar;
confused, mixed, confounded, troubled, disordered, out of order;
deranged, complicated;
indistinct;
—ս յուզել, յարուցանել, to excite confusion, trouble, sedition;
աղմուկ —ի յարուցանել, to make a clatter, racket or uproar, to kick up a row;
յայն աղմուկ —ի, in that disorder;
cf. Աղմուկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. յն. σπουδή, վրաց. շփոթի, որ-պէս թէ ըփումն ընդ միմեանս կամ փոյթ յաղթասիրութեան, շտապ և խուճապ. արմատն է շիփ։ Այվազեան, Ուղղագր. էջ 38 արմատը դնում է շուփ։ Հիւնք կա՛մ փոթորիկ բառից և կամ պրս աշիւֆթէն, աշուպ։

NBHL (1)

σύγχυσις, ταραχή, στάσις (լծ. եւ σπουδή ). confusio, perturbatio, seditio, studium partium, factio. վր. շփո՛թի. (գրի եւ Շփոյթ. որպէս թէ շփումն ընդ միմեանս. կամ փոյթ յաղթասիրութեան, շտապ եւ խուճապ. արմատն եւ Շիփ) Շփոթութիւն. խառնակութիւն. խռովութիւն. աղմուկ. վրդով. պղտորումն. իրարանցում, տակնուվրայ ըլլալը.


Ճեպ, ոյ, ի, ով

s. adv.

diligence, haste, speed, hurry;
— զ—ի, —ի —ոյ, —ով, diligently, in haste;
hastily, in a hurry, hurriedly, precipitately;
— շտա —պոյ, haste, alacrity;
— տալ, —ս կացուցանել, cf. Ճեպեմ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո, ի-ա, ի հլ. «աճապարանք, շտա-պումն» ՍԳր. Վեցօր. Ոսկ. ես. և մ. բ. 5, 18. որից ճեպ ի ճեպոյ Եփր. թգ. 428, 430, 455. Մծբ. ճեպ զճեպի Արծր. ճեպս կացուցանել «շտապեցնել» Կոչ. ճեպել ՍԳր. Մծբ. Եւս. պտմ. ճեպել կարկուտ «առատօրէն կարկուտ թափել» Եփր. յոբ. (ՀԱ 1912, 670), ճեպե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 26. ճեպընթաց Երզն, մտթ. ճեպումն Ոսկ. յհ. բ. 39. Վրք. հց. հապճեպ Յհ. կթ. հապճեպել Խոր. արագա-հեպ Ոսկ. գծ. 239։-Ճեպել և փութալ բա-ռերի երանգը որոշելով՝ Սարգ. բ. պետ. բ. 420 գրում է. «Ճեպելն քան զփութալն առա-ւելագոյն է. վասն զի փոյթն է արտաքոյ պղերգութեան՝ յօժարութեամբ սրտի զիրս ինչ կատարել. իսկ ճեպելն է ամենայն ին։ պնդութեամբ զհետ ընթանալ և հասանել իրացն»։

ՆՀԲ լծ. ստէպ, շտապ, խուճապ, թրք. չափըգ «շուտ»։ Peterm. 246 լծ. շտապ։ Հիւնք. պրս. čapuk «շուտ», թթր. čap -maq «արշաւել»։ Müller WZKM 8 (1894), էջ 275 սանս. čāpa, cεpala, յն. ϰαμπύλος «կոր» բառերի հետ։ Փոր-թուգալ փաշա, Եղիշէ 301 ճապուկ= պրս. čāpūk «արագ» բառի արմատն է։ Karst, Յուշարձան 407 սումեր. šib «ա-ճապարանք, վազք», tab «շտապել, ա-րագ», 423 չաղաթ. čapuk, օսմ. cabuk

NBHL (2)

σπουδή studium, festinatio μελέτη cura περίστασις occasio. (լծ. ստէպ. շտապ. խուճապ. թ. չափըգ ) Աճապարումն. վազվազումն. փութալն. փոյթ. ջան. ճիգն. հոգ. գործ կամ պատճառ հարկեցուցիչ. արտորանք.

ՃԵՊ ԶՃԵՊԻ. ՃԵՊ Ի ՃԵՊՈՅ. ՃԵՊՈՎ մ. Փոյթ ընդ փոյթ. փութով. ստիպով. ստիպաւ. շտապաւ. խուճապաւ. cf. ՀԱՊՃԵՊ. շուտով, արտորանօք, թեզով.


Ստէպ, սպիպոյ, ով, աւ

s. adj. adv.

speed, haste, alacrity, diligence;
frequent, instant;
frequently, often, instantly;
— —, quickly, hastily;
very often, continually, incessantly;
ստիպաւ or —պով, in haste, in a hurry, quick, fast, with great speed or alacrity;
eagerly, hotly;
— կալ, to persevere in, to be assiduous, steadfast in, constant in, to apply or addict oneself to, cf. Հանապազորդեմ

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա, ո հլ. «շտապումն, աճա-պարանք» Եղիշ. Լմբ. պտրգ. «յաճախ, շատ անգամ, անդադար» ՍԳր. Փարպ.. «լաճա-խադէպ» Ա. տիմ. ե. 23. որից ստէպ ստէպ Բ մե. ե. 6, զ. 7. Ագաթ. ստիպաւ «փութով» Ա. մկ. բ. 15. ստիպով Ոսկ. յհ. ա. 16. Փարպ. Յհ. կթ. ստիպել ՍԳր. Եղիշ. ստիպե-ցուցանել Փարպ. ստիպւոջ կալ Ոսկ. փիլ, էջ 502. ստիպագոյն Ոսկ. յհ. բ. Փարա. ստիպողական, ստիպողականութիւն, ստի-պողաբար (նոր բառեր) ևն։

ՆՀԲ նոյն ընդ ճեպ և շտապ? Lag. Urgesch. 155 լտ. stipare «դիզել, սեղ-մել, խճողել» բառի հետ։ Նոյն, Beitr. bktr. Lex. 20 զնդ. staēvya, stipti «վատ, գէշ» բառի հետ։ Հիւբշ. Arm. Stud. էջ 14 մերժում է ինչպէս զնդ. stipti «վատ, գէշ», նոյնպէս և stōi «միշտ»։ Bugge KZ 32, 61 ընդունում է միացնել լտ. stipare ձևի հետ։ Meillet MSL 9, 154 դնում է յն. στεἰβω։ Հիւբշ. Arm. Gram. 493 ամբողջութեան համար աւելացնում է նաև վերի ձևերը ևն, բայց համեմա-տութիւնը անապահով է համարում, ո-րովհետև յն. στἰβ դրւում է հնխ. stig2 արմատից (Fick, Wörterb2. I 568), իսկ լտ. stip-ձևի դէմ սպասւում էր հյ, *ստիւ։ (Այժմ ընդունուած է թէ հնխ. արմատներն են steib-, steibh-, steip-երեքն էլ b, bh, p աճականներով կազ-մուած, որոնցից առաջինի ժառանգորդ-ների մէջ մտնում է նաև հայերէնը)։ Թիրեաքեան, Պատկեր աշխ. գրակ. 208, Կարնամակ ծան. 41 և Հիւնք. հյ. շտապ, պրս. շիթապ ձևերի հետ։

NBHL (2)

σπουδή studium, festinatio, properatio. Ճեպ. ճեպումն. շտապ, շտապումն. փոյթ. արտորանք. (լծ. լտ. ա՛րտօռ, որ է եռանդն)

ՍՏԷՊ ՍՏԷՊ. մ. Փոյթ ընդ փոյթ. ճեպ ի ճեպոյ. շտապաւ. անդադար. անընդհատ. շարունակ, շուտ շուտ.


Փոյթ, փութոյ, փութի, փութով

s. adj. adv.

care, solicitude, study, attention, entreaty;
diligence, promptitude, activity, celerity, hast, hurry;
active, diligent, careful, prompt, vigilant, assiduous;
— պնդութեան, eagerness, assiduity, interest, care;
—, ընդ —, — ընդ —, — —, — ի փութոյ, diligently, soon, promptly, hastily;
փութոյ պնդութեամբ, eagerly, carefully, earnestly, ardently, passionately;
— առնել, ունել, դնել, — ի մէջ առնուլ, — յանձին ունել, to be or zealous about, to apply oneself with diligence to, to take to heart, to be warm about, to endeavour or strive to;
— տանել, to take care of, to care, to solicit, to watch;
— ի մէջ առեալ, seriously, earnestly;
մեզ չէ —, that is no matter to us, what is that to us ?
;
չէ —, չէ ինչ —, no matter, never mind, it is nothing;
ոչ զի զաղքատաց ինչ — էր նմա, not that he cared for the poor;
— մեծ էր նորա այսմ, he took great care of that;
ոչ — ինչ առնեմ, I don't c are, it is no matter to me;
ամենայն — նոցա, all their care, effort or thought;
զի՞ — է, what does that matter ? what does it signify ? what of that ?
զի՞ — է քեզ, what is that to you ? what does it matter to you ?
զի՞ — է ինձ, what does it concern me ? what does it matter to me ? nonsense !
— ինչ չառնէր, he did not take it into account, he took no heed of it;
չէ — ինձ, it is no matter to me, it is all the same to me, I don't care about it, I am indifferent about it;
չառնեն ինչ — զիմեքէ, they care for nothing;
վաղ ընդ փոյթ, cf. Վաղ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. «ջանք, ճիգ, հոգատարու-թիւն, աշխատասիրութիւն» ՍԳր. Եփր. ծն. Իւս. պտմ. և քր. Ոսկ. «աճապարանք, ըշ-տապում» Եզն. 19 (առ փութի), «աշխատա-տէր, ջանացող» (ի հլ.) Ոսկ. մ. ա. 17։ Վեցօր. որից փոյթ առնել-փոյթ ունել «ջա-նալ, հոգ տանիլ» ՍԳր. Բուզ. փոյթ ի փութոյ «շուտով» Եփր. թգ. 430. փութալ «շտապել» ՍԳր. Ագաթ. փութանակի ՍԳր. Եւս. օր. Ա-գաթ. փութագոյն Ոսկ. ես. և Կողոս. Կիւրղ. ծն. փութկոտ Եւս. պտմ. փութոտ Եւագր. անփոյթ ՍԳր. Սեբեր. Ագաթ. բազմափոյթ Ոսկ. ժ. կուս. երագափոյթ Մծբ. մեծափոյթ Եփր. թգ. 418. յօժարափոյթ՝ Մծբ. տագ-նապափոյթ Ագաթ. փութաքայլ (չունի ԱԲ) «արագընթաց» Յայսմ. սեպ. 20. փութա-ջան, անփութօրէն (նոր բառեր) ևն։

-Բնիկ հայ բառ՝ հնխ. speud-«ճնշել, արտորցնել, շտապել» արմատից. ժառանգ-ներն են յն. օπουδή «խնամք, ջանք, փոյթ, ե-ռանդ», σπεύδω «շտապել, փութալ», σπου-ბαῖος «փութկոտ, ջանասէր», ալբան. pune «գործ, աշխատանք» (<*spudna), կիմր. ffvdan «շտապումն, փութկոտութիւն» (Zu-pitza BВ 25 (1899), 104), լիթ. spuditi «շտապել, փախչիլ», spaudžiu «նեղել, ճըն-շել», spūdéti «նեղութիւն քաշել», spaus-tùve «մամուլ, քամիչ», լտ. pudet «ամաչել» (Ernout-Meillet 782)։ Հայերէնի մէջ դժուա-րութիւն է յարուցանում վերջաձայն թ (փխ. տ), որ կարող է մեկնուիլ կա՛մ նախաձայն փ-ի ազդեցութեամբ և կամ (ըստ Meillet MSL 10, 277) հնխ. պարզ արմատը դնելով speu-, որից d աճականով speud-և t ա-ճականով էլ speut->հյ. փոյթ (Pokorny 2, 659, Boisacq 895, Trautmann 273-4)։ -Հիւբշ. էջ 501։

NBHL (2)

ՓՈՅԹ. որպէս Ստիպումն. շտապ. վաղվաղումն. ճեպ.

ՓՈՅԹ. մ. ԸՆԴ ՓՈՅԹ. ՓՈՅԹ ԸՆԴ ՓՈՅԹ. ՓՈՅԹ ՓՈՅԹ. ՓՈՅԹ Ի ՓՈՒԹՈՅ. Փութով. փութապէս. փութանակի. վաղվաղակի. արագ արագ. իսկ եւ իսկ. ճեպով. ստիպաւ. շտապաւ. նոյն հետայն. ի կարճոյ. հարեւանցի. շուտով.


Ստէպ, ստիպոյ, ով, աւ

Etymologies (2) · Adjarian

, ի-ա, ո հլ. «շտապումն, աճա-պարանք» Եղիշ. Լմբ. պտրգ. «յաճախ, շատ անգամ, անդադար» ՍԳր. Փարպ.. «լաճա-խադէպ» Ա. տիմ. ե. 23. որից ստէպ ստէպ Բ մե. ե. 6, զ. 7. Ագաթ. ստիպաւ «փութով» Ա. մկ. բ. 15. ստիպով Ոսկ. յհ. ա. 16. Փարպ. Յհ. կթ. ստիպել ՍԳր. Եղիշ. ստիպե-ցուցանել Փարպ. ստիպւոջ կալ Ոսկ. փիլ, էջ 502. ստիպագոյն Ոսկ. յհ. բ. Փարա. ստիպողական, ստիպողականութիւն, ստի-պողաբար (նոր բառեր) ևն։

ՆՀԲ նոյն ընդ ճեպ և շտապ? Lag. Urgesch. 155 լտ. stipare «դիզել, սեղ-մել, խճողել» բառի հետ։ Նոյն, Beitr. bktr. Lex. 20 զնդ. staēvya, stipti «վատ, գէշ» բառի հետ։ Հիւբշ. Arm. Stud. էջ 14 մերժում է ինչպէս զնդ. stipti «վատ, գէշ», նոյնպէս և stōi «միշտ»։ Bugge KZ 32, 61 ընդունում է միացնել լտ. stipare ձևի հետ։ Meillet MSL 9, 154 դնում է յն. στεἰβω։ Հիւբշ. Arm. Gram. 493 ամբողջութեան համար աւելացնում է նաև վերի ձևերը ևն, բայց համեմա-տութիւնը անապահով է համարում, ո-րովհետև յն. στἰβ դրւում է հնխ. stig2 արմատից (Fick, Wörterb2. I 568), իսկ լտ. stip-ձևի դէմ սպասւում էր հյ, *ստիւ։ (Այժմ ընդունուած է թէ հնխ. արմատներն են steib-, steibh-, steip-երեքն էլ b, bh, p աճականներով կազ-մուած, որոնցից առաջինի ժառանգորդ-ների մէջ մտնում է նաև հայերէնը)։ Թիրեաքեան, Պատկեր աշխ. գրակ. 208, Կարնամակ ծան. 41 և Հիւնք. հյ. շտապ, պրս. շիթապ ձևերի հետ։

NBHL (2)

σπουδή studium, festinatio, properatio. Ճեպ. ճեպումն. շտապ, շտապումն. փոյթ. արտորանք. (լծ. լտ. ա՛րտօռ, որ է եռանդն)

ՍՏԷՊ ՍՏԷՊ. մ. Փոյթ ընդ փոյթ. ճեպ ի ճեպոյ. շտապաւ. անդադար. անընդհատ. շարունակ, շուտ շուտ.


Այլափոխ

adj. adv.

changed, altered, converted, turned;
degenerate;
different;
allegorical;
differently.

· Calfa

NBHL (1)

Յերկիւղէ եւ յայլափոխ շտապութենէ տագնապին. (Ոսկիփոր.։)


Բազկատարածութիւն, ութեան

s.

stretching of the arms.

· Calfa

NBHL (1)

Մշտապաշտօն բազկատարածութեամբ մաքուր միանձանց. (Նար. գանձ խչ.։)


Բախեմ, եցի

va.

to strike, to beat;
to shock, to knock;
to touch;
to scourge;
—ի քարի զոտս, to strike one's foot in a stone;
— հողմոց զտուն, raging of the wind against the houses;
— զգուռն, ի գրան, to knock at the door;
— զկուրծս, to beat one's breast;
— զքնար, to touch a cithern, harp, lyre;
— ճառագայթից զաչս, to dazzle the eyes;
բախեալ արտասուօք, burst into toars.

· Calfa

NBHL (1)

Սաստկապէս բախեալ զմիմեանս (հին տպ. ընդ միմեանս), յերկոցունց կողմանցն բազում վիրաւորս յերկիր անկեալ։ Անդ էր տեսանել շտապ մեծի տագնապին, առ ի յանդուգն յարձակմանէն՝ զմիմեանս բախելով. (Եղիշ. ՟Զ։)


Աճապարեմ, եցի

vn.

to make haste, to use diligence;
to forward, to hasten, to press or push forward;
to prevent, to anticipate, to get the start.

· Calfa

NBHL (1)

(ի բառէն ճեպ. շտապ. ջափուգ, աճէլէ) ταχύνω, φθάνω , προφθάνω, προκαταλαμβάνω, σπεύδω accelero, anteverto, praevenio, festino, propero Ճեպիլ. փութալ. յառաջել. կանխել. վաղվաղել. երագել. նախաժամանել. արտորալ. էվէթլէմէք. թէզ տավրանմագ.


Զարկուցանեմ, ուցի

va.

cf. Զարկանեմ.

· Calfa

NBHL (1)

Զարկուցանելով փախի՛ր ի նորա ճաշակմանէն, զի դառն է յետ գործելոյն. մարթ է իմանալ եւ որպէս չ. շտապելով։


Զարհուրագին

adj.

astonishing;
frightful, horrible.

· Calfa

NBHL (1)

Իսկ փախըստեայքն որ շտապէին՝ յահէ սըրոյն զարհուրագին. (Շ. եդես.։)


Գերակայութիւն, ութեան

s.

eminence, height, pre-eminence, superiority.

· Calfa

NBHL (1)

Մշտապայծառ փառաց գերակայութիւն. (Խոր. վրդվռ.։)


Երագեմ, եցի

vn. va. to make haste, to hasten;
to double the pace, to go quicker, to run, to trot;
to accelerate, to hasten, to press.

· Calfa

NBHL (1)

ԵՐԱԳԵՄ ն. ἑπισπεύδω accelero Փութացուցանել. ճեպել, կամ շտապաւ գործել. կանխել.


Թանահատ, ից

adj.

abstaining from soups.

· Calfa

NBHL (1)

Թանահատի վանից, որք էին մշտապաշտօնք, հեռացեալք յամենայն փափուկ կերակրոց. վասն որոյ եւ թանահատք կոչեցան։ Ոչ առին յանձն ի կիրակէքն (անգամ) ի թան կամ ի պանիր կամ յիւղ խթիլ, այլ բանջարովք եւ հնդով շատանային. վասն որոյ թանահատք կոչեցան. (Ուռպ.։)


Ը (yét)

s.

the eighth letter of the alphabet and the fourth of the vowels;
eight, eighth.

· Calfa

NBHL (1)

Բազում անգամ զօրութեամբ դնի. զոր օրինակ, ստոյգ, շտապ. այսինքն ըստոյգ, ըշտապ. զ՝նտանութիւն, յ՝նդելից, յ՝ղձալի, զ՝ղձալի. այսինքն զընտանութիւն, յընդելից, յըղձալի, զըղձալի։ Վասն որոյ եւ անխտիր գրի, ննջել կամ նընջել. ծնունդ կամ ծընունդ. բանս, բանդ, բանն, կամ բա՛նըս, բա՛նըդ (զի այլ է բանդ, այսինքն բանտ), բա՛նըն. զնա, ըզնա, ըզընա. այսպէս իմա՛ եւ զգրեալն, զընա։


Լերինաթինդ

adj.

causing the mountains to tremble and quake.

· Calfa

NBHL (1)

Լերինաթինդ խոր վէմ ի վա, ծփին ի նոյն շտապ յորձանաց. (Նար. տաղ.։)


Շութափեմ, եցի

vn.

to be hurried, to hasten, to make haste.

· Calfa


Շուտաժիր

adj.

nimble, diligent, active, ready.

· Calfa

NBHL (1)

Շուտաժիր շտապով արագեցին եւ յառաջեցին. (Նար. խչ.։)


Շուտասաղապ

cf. Դիւրագայթ.

· Calfa

NBHL (1)

Մարդկայինս բնութիւն դիւրամէտ եւ շուտասաղապ, երագասխալ եւ հեշտապատիր գոլով. (Խոսր.։)


Ողոց

s.

end of a fishing net.

· Calfa

NBHL (1)

Ըստ Հին բռ. մեկնի՝ Ոմանց. եւ ողոցն տալ, Տագնապել. կամ շտապել. որ են անստոյգ. թերեւս առեալ ի գրոց Եւս. քր. ուր դնի ողոց, իբր յն. ա՛ւթիս, այսինքն դարձեալ. գուցէ ընթերցեալ որպէս յն. օ՛լօս, որ է բոլորովին, ամբողջ։


Ուխտակալ, աց

adj.

observing, keeping a vow or convention, faithful, true, loyal, true-hearted.

· Calfa

NBHL (1)

Որ պինդ ունի զուխտս եւ զդաշինս. ուշտապահ.


Հապճեպ

s. adv. vn. va.

haste, speed, hurry, diligence, promptitude, precipitation, headlong haste;
—, —իւ, —ով, in haste, hastily;
expeditiously, diligently, promptly, swiftly, rapidly, quickly;
— տագնապու, with all possible speed, in a hurry, precipitately;
— տալ, to hasten, to make haste, to be quick;
— տալ, to expedite, to hasten, to urge on, to quicken, to hurry;
to despatch;
cf. Փութացուցանեմ.

· Calfa

NBHL (1)

ՀԱՊՃԵՊ ՀԱՊՃԵՊԻՒ ՀԱՊՃԵՊՈՎ մ. Փութանակի. ճեպով. ստիպաւ. շտապաւ. շուտով.


Ճեղանակ, աց

cf. Ճեղենակ.

· Calfa

NBHL (1)

Զմատանիս եւ զկշտապանակս նոցա, զդիպակս, եւ զճեղանակս (կամ ճեղենակս). (Ես. ՟Գ. 22։)


Ճեղենակ, աց

s.

plume or egret.

· Calfa

NBHL (1)

Զմատանիս եւ զկշտապանակս նոցա, զդիպակս, եւ զճեղանակս (կամ ճեղենակս). (Ես. ՟Գ. 22։)


Հրաւէր, ւիրաց

s.

invitation;
սիրալիր —, courteous -;
— հարսանեաց, յուղարկաւորութեան, եւ այլն —, to a wedding, to a funeral;
— տալ, to invite, to bid;
մերժել զ—ն, to decline an invitation.

· Calfa


Հոգենուագ

adj.

singing or sung by inspiration of the Holy Spirit.

· Calfa

NBHL (1)

Ըստ հոգենուագ երաժշտապետին դաւթայ։ Զհոգենուագ մանուկն զդաւիթ. (Սհկ. կթ. արմաւ.։ Երզն. քեր.։)


Յագեցուցանեմ, ուցի

va.

to satisfy, to satiate, to sate;
կշտապինդ —, to surfeit, to cloy, to glut, to stuff, to gorge;
— զցասումն իւր, to vent one's wrath.

· Calfa


Յագիմ, եցայ, գի՛ր, գերո՛ւք, գեցարո՛ւք

vn.

to be satisfied, to have one's fill;
— յանչափս or կարի իմն, to glut, cram or gorge oneself with;
չյագէր ի հայելոյ, he was never tired of looking at.

· Calfa

NBHL (1)

ՅԱԳԻՄ կամ ՅԱԳԵՆԱՄ. χορτάζομαι , κορεννύμι, πλήθομαι, ἑμπίμπλημι, πληρόομαι satior, saturor, impleor, repleor. Անցուցանել զանձինն զքաղց. կշտապինդ վայելել ի կերակուրս կամ յըմպելիս՝ իրօք կամ նմանութեամբ. լիանալ. շատանալ. յափրանալ. կշտանալ.


Յագուրդ

s.

satisfying;
repletion;
satiety, disgust;
ի յագուրդ, for satiating;
յագուրդ ասել ագահութեան, to say I have had enough;
ուտել զյագուրդ, to eat one's fill;
— առնել ագահութեան, to glut one's avarice;
ի — փառամոլութեան իւրոյ, for satisfying his ambition.

· Calfa

NBHL (1)

πλησμονή satietas, saturitas κόρος expletio, fastidium. Կշտապինդ վայելումն. որ ասի եւ Յագ. յագեցումն կամ յագումն. յագեցութիւն կամ յագութիւն. եւ Լիութիւն. յափրութիւն. եւ նողկումն.


Յափշտակեմ, եցի

va.

to ravish, to carry off by force, to carry away with violence, to snatch, to bear off;
to usurp;
to rob, to pillage, to ravage, to plunder;
— զմիտս, to charm, to enchant, to attract, to ravish or carry away the senses;
— զանձն, to escape, to be saved or liberated;
— զսիրտ, to enrapture, to captivate or enslave the heart;
յինքն —, to appropriate, to usurp, to occupy ore possess illegally.

· Calfa

NBHL (1)

(որ ըստ հին մեկնչաց քերականի ստուգաբանի, Յափ շատ արկանել. գուցէ լաւ եւս՝ յափ շուտով կամ շտապաւ ձգել. եւ անշուշտ նոյն ընդ ռմկ. գափըշմագ, գափմագ. լտ. գա՛փդօ ). ἀρπάζω , διαρπάζω, συναρπάζω rapio, diripio եւ այլն. Կապտել ի բաց. բռնի կորզել. շորթել. յանկարծ քարշել. բուռն հարկանել. աւազակել կամ յայտնի գողանալ. առնուլ եւ փախչել. տե՛ս եւ Հափափել, որ է յափըշտակել զկին, կամ առեւանգել. խլել, ուրիշի ձեռքէն հանել. պ. րիւպուտէն. լտ. րա՛փդօ. յն. արփա՛զօ. իսկ իտ. ռուպա՛րէ, գողանալ)


Մեծափոյթ

adj.

very diligent.

· Calfa

NBHL (1)

Մուտ բերսաբէէ մեծափոյթ փութով շտապեալ տագնապեալ. (Եփր. թագ.։)


Ծծեմ, եցի

va.

to suck, to imbibe;
to suck up, to absorb;
— զօդ, to breathe the air;
թուղթդ ծծէ, this paper blots.

· Calfa

NBHL (1)

θηλάζω sugo ῤοφέω sorbeo ἑκπίνω ebibo ἑκσιφωνίζω per siphonem exhaurio ἐλκύω traho. Արմատն է Ծուծ. (կամ ռմկ. ծիծ. լծ. թ. սիւզմէք. եւ նոյն ընդ լտ. սու՛կօ). Յինքն ձգել զըմպելին կամ զօդ. քամել լափել զոր ի խորս կայ. դիել. իսպառ ըմպել. ուտել ցյագ. կշտապինդ վայելել.


Լրութիւն, ութեան

s.

entire estate, complement, completeness, fulness;
accomplishment, completion, perfection, consummation;
satiety;
reunion, multitude;
— լուսնի, full moon;
ի — ածել, to accomplish, to complete, to finish, to crown, cf. Կատարեմ;
ի — գալ՝ ելանել՝ հասանել, to be accomplished, to be fulfilled;
ի —, for the completion of;
ի — աղետիցս, to complete my misfortunes, to give me the finishing blow, to fill up the measure of my misfortunes;
— ժպրհութեան, եղերան, the height of insolence;
the lowest depth of crime;
— եղեւ փառաց նորա, his glory was at the highest pitch.

· Calfa

NBHL (1)

ԼՐՈՒԹԻՒՆ. πλησμονή, χορτασία satietas, expletio, pabulum. Յագուրդ. կշտապինդ վայելումն. ճարակ.


Տագնապ, աց

s. adv.

anxiety, anguish, restlessness, embarrassment, perplexity, agitation, alarm, trouble;
crisis;
haste, precipitation;
—աւ, in haste, hastily, with all possible speed, in a hurry, hurriedly, precipitately;
anxiously, with anxiety;
— մտաց, grief, anxiety, mental torture, constraint, heaviness of heart, oppression;
— մահու, pangs or agony of death, death-struggle;
արկանել, մատնել ի —ս անհնարինս, to embarrass extremely, to place in a strait, in a scrape, embarrassment or perplexity;
արկանել զանձն ի —, to embarrass oneself;
կալ ի —ի, to be in trouble, anxiety or embarrassment;
հասանել ի յետին —, to be reduced to extremities;
եղիցի — հեթանոսաց, the nations shall be plunged in consternation;
եկն յանկարծակի դողումն եւ —, a sudden fear fell on them;
ամենայն — հասցէ ի վերայ նորա, every kind of grief shall fall upon him;
ըմբռնեալ յանլոյծ — հասանէր, he found himself embarrassed by that insuperable necessity;
— էր նմա յամենայն կողմանց, he was hemmed in by necessities;
— մեծ էր նմա, he had extreme difficulty, he turned on all sides;
հարից զամենայն երիվարս —աւ եւ զհեծեալս նորա յիմարութեամբ, I will turn the horses into stone and their riders will I stultify;
յետին — կալաւ զնա, he was brought to the last extremity;
փոյթ եւ — եղեւ ի ջուրս, the waters rivalled each other.

· Calfa

NBHL (3)

ἁγωνία angor, angustia, anxietas συνοχή coarctatio περικατάληψις deprehensio ἁνάγκη necessitas σπουδή studium եւ այլն. Յետին վիշտ վտանգի. անձկութիւն. վարանք. տատամսութիւն. խուճապ. շտապումն. աղէտք. կարիք եւ հարկ. հոգ. հոգեվարք. նեղութիւն. սրտադող.

ՏԱԳՆԱՊԱՒ մ. ταχέως, ῤοιζηδόν prospere, festinanter, subito, cum magno impetu. Ստիպաւ. շտապաւ. ճեպով. աճապարելով. խռովեալ սրտիւ. այլայլմամբ. արտորնօք, սրտադողով.

Սաստիկ խուճապ տագնապի էր կողմանցն երկոցունց։ Վտանգ ի վերայ ուրուք ոչ դնէ, եւ ոչ շտապ տագնապի. (Եղիշ. ՟Զ։ Ոսկ. յհ. ՟Ա. 9։)


Տագնապեմ, եցի

va.

cf. Տագնապեցուցանեմ.

· Calfa


Տագնապիմ, եցայ

vn.

to be grieved, distressed, disturbed, embarrassed, to be torn with anguish, to be in great pain;
to have an urgent and pressing necessity, to be in despair;
to be hurried, in haste;
տագնապէր ջերմամբ մեծաւ, he had been seized with a violent fever.

· Calfa

NBHL (1)

συνέχομαι obtineor, comprehendor κινδυνεύομαι periclitor ἑξίσταμαι obstupefio եւ σπεύδω, σπουδάζω, κατασπουδάζω studeo, propero pavide եւ այլն. եւ այլն. Ի տագնապ անկանիլ. պաշարիլ ի վիշտ վտանգի. վարանօք փութեալ ճեպիլ. խուճապիլ. շփոթիլ՝ ստիպիլ եւ շտապիլ. պաշարուիլ, տակնուվրայ ըլլալ, արտորալ, նեղը ինկնալ, չարչրկիլ.


Սթափութիւն, ութեան

s.

cf. Սթափումն.

· Calfa

NBHL (1)

Պատմէին զօրագլխացն՝ սթափութեամբ հասնել ի միջոյ կողման աշխարհիս. զոր լուեալ ճեպէին երթալ ընդնէմ նոցա. իմա՛, որպէս շութափութեամբ, շտապաւ, ստիպաւ։


Սթափումն, ման

s.

awaking;
refreshment, distraction, diversion, pastime;
sobering.

· Calfa

NBHL (1)

Պատմէին զօրագլխացն՝ սթափութեամբ հասնել ի միջոյ կողման աշխարհիս. զոր լուեալ ճեպէին երթալ ընդնէմ նոցա. իմա՛, որպէս շութափութեամբ, շտապաւ, ստիպաւ։


Ստեղնաչափութիւն, ութեան

s.

dactyl meter.

· Calfa

NBHL (1)

Չափ ոտից յերաժշտութեան՝ վարելով առաւել զստեղն, կամ զսուղ վանկս որպէս ի շտապաձայնութիւնս.


Վաղվաղ

adv.

quickly, very fast, swiftly, rapidly.

· Calfa

NBHL (1)

Վաղվաղ շոյտ շտապ փութացէ՛ք. (Գանձ.։)


Վաղվաղկոտ

adj.

cf. Վաղվաղուն.

· Calfa

NBHL (1)

πέρπερος, σπουδάζων perperus, praeceps, festinns, arrogans. Որ վաղվաղէ. վաղվաղուկ. շութափ. խուճապեալ, շտապօղ՝ փութացօղ քան զչափն. արտսրացօղ, չուստ.


Վաղվաղուկ

adj.

cf. Վաղվաղուն.

· Calfa

NBHL (1)

Կամ իբր մ. Վաղվաղակի. շտապաւ. աճէլէ.


Վայելեմ, եցի

va. vn.

to enjoy, to taste of, to possess, to have the enjoyment of;
to relish, to taste with pleasure;
to become, to fit, to sit well on;
to be proper, suitable, meet, to beseem;
— յարգասիս քրտանց, to enjoy the fruit of one's labours;
հանդերձս այս վայելէ քեզ, this coat fits you well.

· Calfa

NBHL (1)

Ի նոր ճաշակսն վայելեսցեն։ Ընդ նոցին արգարոցն վայելէին։ Կշտապինդ՝ վայելիցէք ի գալստենէ փառաց դորա։ Եկա՛յք եւ վայելեսցու՛ք ի բարութիւնս որ կանս։ Ե՛կ եւ վայելեսցուք սիրով (այսինքն ի սէր)։ Ձերով իշխանութեամբդ վայելեն.եւ այլն։