stable, sheepfold, stable for oxen.
· Calfa
, ո, ի-ա հլ. (բց. ի գոմոց Ոսկ. ամ-բակ. ի գոմաց Նորագիւտ Ա. մնաց. ժէ 7) «փարախ, ախոռ» ՍԳր. Ոսկ. ամբակ. Խոր. փիլ. (հների մօտ նշանակում էր թէ՛ ոչխարի և թէ՛ տաւարի ախոռ, հիմայ ասւում է տա-ւարի գոմ, ոչխարի փարախ, ձիու ախոռ). ո-րից գոմամուտ լինել «ախոռը քաշուիլ տա-ւարի» Վեցօր. 186։
ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. գ'ոմ, Ախց. Խրբ. Կր. Սեբ Երև. գօմ, Սլմ. Ջղ. Տփ. գօմ, Հմշ. կում (ա-խոռի բոլոր տեսակներին յատուկ ընդհանուր անուն), Ոզմ. գ'ում, Ղրբ. կում, կյիւմ, Գոր. Մկ. կ.իւմ, Շմ. կէօմ։-Նոր բառեր են՝ գոմա-նոց, գոմատեղ, գոմատէր, գոմատուն, գոմել, գոմծակ, գոմտանք։
buffalo.
· Calfa
+ Պհլ. gāvmēš «գոմէշ», պրս. [arabic word] gāvmeš, [arabic word] gāmūš, փարս. gomis, ո-րոնք բուն նշանակում են «եզնախոյ», իբր զնդ. *gao-maeša, բարդուած gao «արջառ» և maeša «խոյ» բառերից։ Պհլ. gā̄vmēš պիտի տար հյ. *գաւմէշ> *գօմէշ. ուստի պէտք է կարծել, որ կա՛մ հյ. գոմէշ ուղղելի է գօմէշ և կամ թէ պհլ. gāvmēš բառի դէմ կար նաև գւռ. պհլ. *gōmēš ձևը (հմմտ. փարսին), որից ուղղակի հյ. գոմէշ։-Իրանեաններից փոխա-ռեալ են նաև աֆղան. gāvmēš, բելուճ. gvameš, gāmēš, ասոր. [syriac word] ︎ gomisa, արաբ. ❇ jāmūs, քրդ. gaumis, games, komiš, վրաց. aამემი գամեշի, კამბემი կամ-բեշի, კამბეჩი կամբեչի, ուտ. gōmiš, g'a-տնš, ինգ. կամմեչ, սվան. կամբեզ, մինգը. կամբեչի, լազ. gomuš, jamusi, ափխ. akan-baš, չեչէն. gamuš, խիւր. gāmuš, ավար. kamyš, garmuš, gainuš, կար. կայտ. անդ. կիւր. ագաւլ. gamiš, տարաս. gamuš, gay-nuš, ռատ. jemis, դիդ. gamuš, ջեկ. բուա-gomus, թաւշ. օսս. kambeč ևն. ըստ այսմ ամբողջ Արեելքի մէջ տարածուած մի բառ է։ -Հիւրշ. 128։
ԳՒՌ (dialectal) Ննխ. Ջղ. Տփ. գօմէշ, Ախց. Երև. Խրբ. Կր. Սեբ. գ'օմէշ, Ոզմ. գ'νօմէշ, Վն. գէօ-մէշ, Զթ. Մշ. գ'ումէշ, Ղրբ. կ'ո՛ւմաշ, Շմ. գիւ-մmշ, Մկ. կ'իւմէշ, Հւր. գիւմէօշ, Գոր. կի՛մmշ, Ասլ. գ'ամէշ, Մրղ. Սլմ. գmմէշ, Ալշ. գ'մէշ (յգ. գ'մշտան, գ'մշտանք «գոմէշներ»)։-Նոր բառեր են՝ գոմշածաղիկ, գոմշակով, գոմշա-ձագ, գոմշասայլ, գոմշավազ, գոմշաեզ, գոմ-շագայլ, գոմշաբերան, գոմշանոց, գոմշանակ, գոմշաքշի, գոմշենի, գոմշաքար, գոմշեղէն, գոմշավարի, գոմշարած, գոմշատէր, գոմէշ-կոտրուկ, գոմշուճակտիկ։
God preserve us from it, God forbid;
take care.
· Calfa
ՆՀԲ հանում է գուցէ բառից։ Վերի մեկնութիւնը տուաւ Հիւբշման, IF, 19, 464, հյ. թրգմ. ՀԱ, 1907, 185 ա։ Միւս-ները տե՛ս զգոյշ բառի տակ։
cf. Գոյշ.
· Calfa
«միակտուր փայտեայ տաշտ» Նչ. խնդ. Դրնղ. 483-4. յիշում է նաև Բառ. ե-րեմ. էջ 138՝ խան բառի բացատրութեան մէջ. գրուած է գոշ Մագ. թղ. 88, որ անշուշտ պէտք չէ գրչագրական սխալ համարել, քանի որ նոր գաւառականների մէջ էլ ունինք գոշ ձևը։
scurfy.
· Calfa
= Իրանական փոխառութիւն է հմմտ. պրս. [arabic word] gunj «այն՝ որոյ ի ներքս երթեալ է նեալ է» (ԳԴ)։-Աճ.
ԳՒՌ (dialectal) Սեբ. գ'ոնջ'-գ'լուխ «գլուխը տձև ու այլանդակ կերպով մեծ, որի վրայ անհարթ ուռուցքներ էլ կան».-նոյն բառն է դարձեալ Ալշ. գօննօ «խոշոր գլուխ ունեցող» կամ նաև գոնչագլուխ, գոնչ, գոնչոյ (Երև. Շիր. Մշ.) «մեծ գլուխ ունեցող, մեծագլուխ, հաստա-գլուխ» Ամատունի, Հայ. բառ ու բան, էջ 148։-Վերջապէս միևնոյն բառն է Ջղ. գ'ոնջ «ածուխի խոշոր կտոր՝ որ քուրսու տակն են դնում», Պլ. գօնջ «որևէ բանից ջարդած խո-շոր ու տձև կտոր»։ Այս զանազան առումնե-իի յառաջացման համար հմմտ. անճոռնի, որ գրաբարում նշանակում է «շատ մեծ». այժմ «տգեղ», անդամալոյծ, որ գրաբարում նշանակում է «խեղանդամ», Պօլսի արդի բարբառով «անշարժ լինելու չափ մեծ»։
fierce, bold, haughty, warlike, martial;
noise, anger, crash, attack, assault.
· Calfa
է կցում սանս. ghar, ռուս. гоpeть, քրդ. guri «զոհ, բոց», որոնք բնաւ հա-րաբերութիւն չունին։ Հիւնք. գոռոզ բա-ռից. Jensen, Hitt. u. Arm. հաթ. gu-rás? «գոռ, մեծ» ձևով մի բառ է գըտ-նում՝ եռր ածաեան թագաւորի և համե-մատում է մեր բառի հետ։ Աճառ. ՀԱ, 1899, 204 համարում է բնաձայն, իբր գ արմատական ձայնից կազմուած. այսպիսի բնաձայններ գտնում ենք շատ ուրիշ լեզուներում, բայց հայերէնի մէջ գոռ բառը բնաձայն չէ. այլ՝ ինչպէս վե-րի վկայութիւններից երևում է, առաջին իմաստն է «խիզախ, հպարտ, ահաւոր» (այսպէս է ոսկեդարեան գրականու-թեան մէջ) և յետոյ միայն դարձել է բնաձայն՝ նշանակելով «գոչիւն, բղա-ւոզ»։ Scheftelovitz, BВ, 28, 310 սանս. grsu «առոյգ, աշխոյժ» բառի հետ. Գառանճեան, Արև. մամ. 1907, 935 համեմատում է թրք. gurlemek «որոտալ» բառի հետ։ Karst, Յուշարձ. 401, 405 սումեր. gur «աղմկել», 416 հմմտ. ոռնալ։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 340 թրք. gur-lemek, gūrultu «գոռալ, գոռոց»։ Սանտալճեան, ՀԱ. 1913, 400 խալդ. kuri «կռիւ»։ Պատա-հական նմանութիւն ունի ջավայ. gora «մեծ աղմուկ», gheroq «գոռալ», մալայ. geroh «մռնչել, խռկալ», guruh «որոտ», արս. [arabic word] γurridan (Շահն. Է. 1190) «գոչել, գոռալ», քրդ. korin «մռնչել», սանս. ghora «սարսափելի, ահաւոր. գոռ, սոսկում», ghorā «զարհուրելի գի շեր, մթին», բոհեմ. goru «սոսկալի», յն. γαυρόω «հպարտացնել», γαυριάω «հպար-տանալ», լազ. gor «բղաւել, հալհոլել»։
ash-coloured, gray.
· Calfa
Տէրվ. Նախալ. 127. հնխ. kars-na ձևեր. հմմտ. սանս. krsna «սև ևամ կապոյտ ագռաւ», krsnāyāmi «գորշա-նամ» ևն։ Petersson, Ar. u. Arm. St. 81 համեմատում է հբգ. gris, հոլլ. grijs, գերմ. greis հոմանիշների հետ. որոնց ծագումը անհայտ է ըստ Kluge, 188 և որոնցից փոխառեալ են յետռւ ֆրանս. gris, իտալ. griso, grigio «գորշ»։ Ըստ Petersson գերմանական բառերը տալիս են հնխ. ghr-ei-so, հայերէնը հնխ. ghor-s-։
frog;
— թունաւոր, toad;
— կարկաչէ, the — croaks.
· Calfa
= Հնխ. wordo-ձևից, որի հետ նոյն են միայն լեթթ. wafde, արևել. լեթթ. vargle, լիթ. varlē «գորտ». միւս լեզուների մէջ գտնում ենք զանազան իրար անհամապա-տասխան ձևեր, ինչ. յն. βάτραχος, լտ. rana, գերմ. Frosch, հբգ. frosk ևն. բառիս այս-քան այլազան ձևեր ստանալը բացատրւում է գորտին վերագրուած հմայական յատկու-թիւններով (տե՛ս BSL, M 80, հտ. 26, էջ 58, Walde, 641, Boisacq, 116, Kluge, 158. Trautmann, 342, Pokorny, 1, 698, Ernout-Meillet, 812 (վերջինս համարում է բնա-ձայն բառ)։-Հիւբշ. 437։
Klaproth, Asla polygl. էջ 100 հա-մեմատում է աբաբ. qyrr բառի հետ։ Առաջին անգամ Lag. Urgesch. 780 աուաւ ուղիղ մեկնութիւնը՝ կցելով նաև յն. βάτραχος<βόρταχος «գորտ»։ Նոյն. Arm. Stud. § 519 ընդունում է նա-խորդները, բայց մերժում է յունարէնը։ Նմանապէս Հիւբշ. Arm. Stud. (կաս-կածով) առած է յոյնը, բայց չէ ընդու-նած Arm. Gram.։-Տէրվ. Altarm. 89 սանս. udra «խեցգետին, կուղբ», զնդ. udra «ջրշուն», յն. ὸδρος «ջրի օձ», հսլ. выдpa «կուղբ» բառերին է կցում։ Mül-ler, SWAW, 136 (1897), էջ 10 լն. βάτραχος և հբգ. chrota «դոդոշ»։ Հիւնք. 205 կոկորդ բառից, իսկ 216 խորդ բառից։
blunt, dull.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Կայ պրս. [arabic word] gūb «անգէտ և յիմար», որ բոլորովին առանձնացած մի բառ է և պարսկերէնով չի մեկնւում (չէ յի-շում Horn)։ Որովհետև «բութ» և «բթամիտ» գաղափարների մէջ առաջինն ու նախնակա-նը «բութ» է (հմմտ. սուր «հատու», յետոյ, «սրամիտ») և նախնական իմաստը չկայ պարսկերէնում և միայն հայերէնի մէջ գոյու-թիւն ունի, ուստի պէտք է կարծել, որ պարս-կերէնը փոխառեալ է հայերէնից։-Պատա-հական նմանութիւն ունի սակայն արաբ. *φ kall «դանակի կռնակը. 2. գուլ՝ բութ դա-նակ. 3. ծանրաշարժ, անպէտք մարդ» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 339)։
assembly, session;
action;
addition, summing up;
sum, amount;
— առնուլ, to assemble;
— դնել ընդ ումեք, to fight or quarrel with some one.
· Calfa
(ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ) «խումբ, հաւաքումն» Ագաթ., որից՝ գումարել «հաւա-օել, ժողովել» (օր. ամպերը հաւաքել՝ Ծն-թ. 14. կառքերը՝ Դատ. դ. 13. մարդիկ Բ. մնաց. լբ. ս. գրքեր հաւաքել, ժողովածոյք կազմել՝ Եւս. քր.). «մի թիւ մի թուի վրայ աւելացնել, թուերի համագումարը կազմել, տարեհաշիւ տեսնել» Եւս. քր. «զօրք հաւա-քելով կռուի պատրաստուիլ» Դ. թառ. ժև 3Ո. Ա. մակ. զ. 12. Եղիշ. «վրան ուղարկել (օր. սով՝ Եզեկ. ե. 16. զօրք՝ Բուզ. Սեբ. 48. տե՛ս և Նորայր, Քննասէր 15), «զօրք հա-ւաքելով մէկին յանձնել» Ագաթ. Սեբ. 59, մէկին զօրաց հրամանատար կամ գաւառև կառավարիչ նշանակել» Սեբ., գումարիլ «հաւաքուիլ» ծն. ժդ. 3. լգ. 14, «զօրք հաւա-քելով կռուի պատրաստուիլ» Բ. թագ. իգ. 2. Գ. թագ. ժզ. 16, «վրան կռուի երթալ» Դ. թագ. ժգ. 49, ժե. 10, «հետը կռուիլ» Ծն. լ. 8. «շշկլուիլ, շփոթուած մնալ» Մեսր. եր. Ղրք. հց. Ուռհ. 256, գումարութիւն Դ. թագ. ժե. 13. Ագաթ. Կորիւն. Եւս. քր., բազմագու-մար Կղնկտ. Նար. առաք. Արծր., երկնագու-մար Մամբր. Խոր. հռիփ. Բենիկ., հոգեգու-մար Անան. եկեղ. շփոթ գրչութեամբ է գու-մար դնել «գուպարիլ» Վրք. հց. Ա. 121 (թե-րևս պէտք է կարդալ զուպար դնել)։-Նշա-նակութեանց զարգացումը այսպէս է եղած։ Բառիս առաջին իմաստն է «հաւաքել», որ յետոյ բանակի համար առնուելով՝ գոյացած են «զօրք հաւաքել, կռուի պատրաստուիլ, կռուի երթալ, կռուիլ» նշանակութիւնները, կամ որ նոյնն է՝ «զօրքը կռուի ուղարկել, նրա հրամանատարութիւնը մէկին յանձնել, մէկին գլխաւոր կարգել». (հմմտ. արաբ. [arabic word] ijmā' «գումարել, հաւաքել, պատ-ռաստութիւն տեսնել, մէկի վրայ դիմել» Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 560)։ Աւելի յետոյ՝ «հաւաքուիլ» նշանակութիւնից ձևացած է «ամփոփուիլ, կուչ գալ, կծկուիլ», որից և «խեղճանալ, անճարիլ, շշկլուած մնաթ։ Վերջին նշանակութեան համար ունինք հե-տևեալ օրինակները՝ «Եւ թագաւորն ռումա-րեալ պշուցեալ ընդ երկիր հայէր» Մեսր. եր., «Եւ յոյժ ամաչեցեալ... և գումարեալ՝ ո՛չ գիտէր թէ զի՛նչ պատասխանի արասցէ» Վրք. հց. Ա. 537, «Ի փայլատակմանէ սա-ղաւարտացն և ի շաչել զրեհացն և ի ճայթ-մանէ աղեղանցն եղեն գումարեալք ամե-նայն բազմութիւնք զօրացն այլազգեաս» Ուոհ, էջ 256, «Ծով մեղաց զիս պատեր և ես եմ գումարեր» Տաղ. (հրտր. Պալեան, Հայ աշուղներ, Ա. էջ 160)։ ՆՀԲ սրանց համար տալիս է «խռովիլ յանձին կամ ընդ անձին ոգորիլ ամօթով» նշանակութիւնը. ըստ իս պէտք է պարզապէս թարգմանել «շշկլուիլ, անճրկիլ, շփոթուած մնալ», ինչպէս ցոյց է տալիս Ննխ. բարբառը (տե՛ս տակը ԳԻՌ)։ Վերջապէս «հաւաքուիլ, ամփոփուիլ» իմաս. տից հեռու չէ «բնակիլ», ինչպէս գտնում ենք Զգօն, էջ 298 «Ո՛չ ապաքէն ահա առաւել ևս սիրէ զնոսա Աստուած և ղհոգին իւր գումա-րեալ առ նոսա, որպէս և ասաց եթէ բնակե-ցայց ի նոսա և գնացից ընդ նոսա» (այստեղ ասորին ունի «բնակիլ»)։
= Իրանական փոխառութիւն է ապահովա-պէս. այս բանը հաստատւում է յատկապէս նրանով, որ բառիս արմատակից գումար-տակ ձևը անցեալ դերբայի զուտ իրանական վերջաւորութիւնն է կրում։ Գումարել բառի իրանական ձևերն են՝ պհլ. պազենդ. [arabic word] gumārtan, gumardan, պրս. [arabic word] gumāštan (ներկ. [arabic word] gumāram), բայց սրանք չունին հայերէնի առաջին և հիմնական «հաւաքել» նշանակութիւնը, այլ պահում են միայն վերջին «պաշտօն յանձ-նել, ուղարկել» նշանակութիւնները. այսպէս՝ պհլ. պազենդ. gumārtan, gumārdan «որո-շել, նշանակել, կարգել, պաշտօն յանձնել», պրս. gumāštan, gumāram «արձակել, ու-ղարկել, պաշտօնի կանչել, պաշաօն հանձ-նել, փոխանորդ նշանակել» (Vullers, Zen-ker, ԳԴ), աֆղան. gumāral «նշանակել, յանձնել»։ Իրանեան բառի ստուգաբանութիւ-նը յայտնի չէ. թերևս փոխառեալ լինի ասաւ-րերէնից. հմմտ. gamaru «լրացնել, վերջաց-նել», gamaru «կատարեալ, լրիւ, ամբողջ», gimru «ամբողջը, ամբողջութիւն», gumuru, gummuru, gimirtu «ամբողջութիւն, գումա-րութիւն» (Muss-Arnolt, Ass. engl. Handw. 223-5)։ Նախաւոր իմաստը պահած կլինի ասուրերէնը, միջինը՝ հայերէնը, վերջինը՝ իրանցին։-Հիւբշ. 130։
Ft. clym. 141 գումար=լտ. summare. Bugge, KZ, 32, 36 գում, գումար կը-ցում է յն. όμός «նոյն», ὄμοῦ «միասին», ὄμόω «միացնել», ὄμιλος «հաւաքոյթ. բանակ» ևն բառերին, գ յաւելուածով։ Müller, WZKM, 9, 295 վերի իրանե-ան ձևերին ավելացնում է հսլ. gumino «կալ»? Պասմաճեան, Բիւր. 1899, 686 ասուր. գիմիր «լրացնել, վերջացնել» բառի հետ։ Մեր մէջ ոմանք կարծած են թէ բառիս արմատն է գում, որից ածանցւած է գում-ար՝ ար մասնիկով. ինչ. մեծ-ար-ել, զարդ-ար-ել ևն. սրա դէմ է գրում Տերվ. Մասիս Κ 3161 1882 թ. ապրիլ 16 (մանրամասն տե՛ս Գամապետ)։ Karst, Յուշարձ. 400 ա-սուռ. gamru «կատարեալ, ամբողջ» gimru «համագումար», gammaru «ամ-բողջական», 423 չաղաթ. kób «շատ». օւմ. köpúr «խումբ», gubre «դէզ», ույ-գուր. komar «կծիկ»։ Վարդանեան, ՀԱ, 1921, 245 Զգոնի գումարիլ «բնակիլ» նշանակութիւնը չկարենալով կցել միւս-ների հետ՝ այս ձևը համարում է բուո-ոովին անջատ բառ և հանում է ասորի բնադրի ❇ 'əmar «բնակիլ» (=ա-րաբ. [arabic word] omr «կեանք») ձևից (տառա-դարձութիւնը չի թողնում սակալն ա-նել մի այսպիսի ենթադրութիւն)։-Պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] ǰamra «մարդկանց խումբ», [arabic word] tajmīr «հաւաքել, դիզել», [syriac word] lamr «մարդոց հաւաքուիլը», [arabic word] ijmār «հա-ւաքուիլ. 2. արագ քայլել. 3. ընդհա-նուր գումարը հաշուել», [arabic word] ǰamār «համագումար, ամբողջ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 801-803)։ ՒԻՌ.-Առաջին նշանակութիւնները կո-+ են ամէն տեղ. արևմտեան հայոց մէջ
ԳՒՌ (dialectal) դպրոցների միջոցով վերակենդանացած է քումար. քումարէլ (թուաբանական գործոռս-թիւնը)։ Թանկագին մնացորդ է Ննխ. գու-մարիլ «հաւի ամփոփուիլ, կուչ գալ նստիլը. 2. փխբ. (մարդոց համար) վարանիլ, ան-ճրրկիլ, շշկլուիլ»։
assembly, assemblage, mob, band, corps, forces;
assembled, gathered together;
— նաւուց, squadron;
— առնել՝ դնել՝ կազմել՝ կարգել՝ սփռել, to assemble, to gather together;
to levy troops, to send a body of troops;
ի —ի, in war.
· Calfa
, ի-ա հլ. «խումբ, բազմու-թիւն (զանազան բաների. ինչ. երամի, հօ-տի, պարգևների ևն)» Նար. յատկապէս «զօրքի բազմութիւն, բանակ, ճակատ» Խոր, Փարպ. Կղնկտ. Յհ. կթ., «բազմախումբ, բազմագումար» Խոր. Թեոդոր. խչ., «վիզը կախելու մարգարտաշարք» Եղիշ. է. էջ 106. Կղնկտ. Նար. մծբ. 440. Թղ. դաշ., որից գու-մարտակ առնել «զօրք հաւաքել, վրան զօրք ուռարկել, կռուիլ» Ա. մակ. գ. 35, 39, գու-մարտակել Յհ. կթ. սրանց մէջ ակ-ը մասնիկ կարծուելով՝ կազմուած են գումարտ «ժողո-վուած» ԱԲ, գումարտական «համախումբ» Թէոդ. խչ., գումարտ լինել «ճամբորդու-թեամբ մի տեղ երթալ» Անան. գիտ. 20 սխալ ձևերը։
= Իրանեան ձևով անցեալ դերբայն է նա-խորդ գումարել բայի. և անշուշտ ո՛չ թէ հա-յոց մէջ ի կազմուած, այլ բոլորովին պատ-րաստ ձևով փոխառեալ է պահլաւերէնիգ.-այսպէս՝ պհլ. պազենդ. gumārtak, gumar-dak. պրս. [arabic word] gumāšta։ Բառիս առա-ջին և նախնական նշանակութիւնն էր ուռեմն «հաւաքուած», որ յետոյ նախորդ բառին նման զանազան եղանակաւորումներ կրեց։ Բայց, ինչպէս նախորդի մէջ, նոյնպէս և այստեղ իրանեան բառերը առաջին նշանա-կութիւնը կորցրած՝ պահում են միայն երկ-րորդական նշանակութիւնները. այսպէս՝ պհլ. պազենդ. gumārtak, gumārdak «կուսա-կալ», պրս. gumāsta «յանձնեալ, պատուի-րեալ. 2. տեղապահ, տեղակալ, վերակացու իրողութեանց» (ԳԴ)։
Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 238 գումար բառից՝ տակ մասնիկով, որի համար երկրորդ օրինակ չունի։ ՆՀԲ գումարել բայից։ Այսպէս նաև էմին, Քերակ. Մոսկ. 1846, 16, իբր գումար-տակ։ Նոյնպէս ունին նաև ուրիշներ, որոնք տե՛ս Գամապետ բառի տակ, Ա-ռաջին անգամ Պատկանեան, Սեբէոս։ 1879, էջ 199 ուզեց դնել պհլ. gumārtan «կազմել, շարել (զզօրս կամ այլ ինչ)» ձևից։ Տէրվ. Մասիս л 3161, 1882 թ. ապրիլ 16 պրս. gumāstah «ոստիկան,
similar, equal, like;
dye, colour;
kind, sort;
manner;
difference;
— —, in several colours;
various, different;
— —, —ս —ս, differently, variously.
· Calfa
= Պհլ. ❇ gōnak կամ gunak «գոյն, կերպ, տեսակ». gōnak gōnak «տեսակ տե-սակ, զանազան», հիւս. պհլ. (մանիքէա-կան) [hebrew word] (Salem. Manich. Stud. ЗAH. 8, 63) gwng «եղանակ, կերպ», պազենդ. guna «գոյն, տեսակ, կերպ, եղանակ», guna guna «տեսակ տեսակ», պրս. [arabic word] gūna «կերպ, Արմատական բառարահ -38 եղանակ, տարազ», gunagūna «գոյնզգոյն, երփներանգ, պէսպէս, զանազան», տֆղան. γūna ևն։ Այս բոլոր իրանեան ձևերը ծա-գում են պհլ. gūn, պազենդ. gūn, պրս. [arabic word] çūn, զնդ. gaona-բառից, որից փոխառեալ է հայ. գոյն (տե՛ս ալս բառը)։ Բայց հյ. գունակ հայերէնի մէջ կապ չունի զոյն բա-ռի հետ. ուրիշ խօսքով ակ վերջաւորութիւ-նը հայոց մէջ աւելացուած մասնիկ չէ, այլ ամբողջը պատրաստի փոխառեալ է ուղղակի իրանեանից։
ՆՀԲ դրած է գոյն բառից, ինչպէս հա-մարում են առհասարակ ամէնքը։ Ուղիղ մեկնեց նախ Müller, ՏWAW, 38, 572 և յետոյ Lag. Gesam. Abhd. 27, Պատկ. Maтep. I, 8։-Հիւբշ. Pers. Stud. էջ 95 իբր պրս. gūna, բայց Arm. Gr. 128 դնում է նոյնպէս գոյն բառի տակ, թէև վերի համեմատութիւններով։
constable.
· Calfa
= Իտալ. contestabile, հֆրանս. cones. table, ֆրանս. connētable, յն. ϰοντασταῦλος, ասոր. [syriac word] qōntōstabl, որոնք ծագում են լտ. comes stabuli ձևիզ, որն է «կոմս ախոռոց»։ Հայերէն ձևերից առաջին-ները հետևում են իտալականին, վերջինը հին ֆրանսերէնին։-Հիւբշ. 389։
wimble, auger;
— փոքրիկ, small auger;
— տակառաց, piercer, gimlet.
· Calfa
գչրօք, որից՝ ծակոտեցին բառի յարա-դրութեամբ՝ կարելի էր դիւրութեամբ հետևցնել անգոյ գչիր «ծակիչ» ձևը։ Հ. Ակինեան, որից խնդրած էի ստուգել այս բանը, յայտնում է (նամակ 1927 յունիս 23), որ էջմիածնի գրադարանի թ. 1506-1516 Յայսմաւուրքներում այսպիսի մի սխալ ընթերցուած չէ գը-տած յիշեալ հատուածում։ Շատ կարե-վոր է քննել Վենետիկի ձեռագիրները։
street, road.
· Calfa
, ի-ա հլ. (նաև ի հլ. ինչպէս ցոյց է տալիս սեռ. գռեհից՝ Եփր. թագ. 408) «փո-ղոց, հասարակաց ճամբայ» Սղ. ժե. 43. Ոսկ. յհ. Վեցօր. 86. Փիլ. նխ. բ. 116. Ճառընտ. Բրս. պհ., որից՝ գռեհիկ «ռամիկ, հասարակ դասակարգի մարդ, գեղջուկ» (ինչպէս կայ հիմայ փողոցային բառը) Գծ. ժէ. 5. Ոսկ. մ. ա. 20. Վրք. հց., գռեհօրէն «ռամկաբար» Մագ., գռեհիք «գռեհիկներ» Արծր. դ. 11, գռեհկութիւն, գռեհկաբար (նոր գրականի մէջ)։ Նոյնը գրուած է նաև գռեահ «ռամիկ, գռեհիկ» Արծր. դ. 5, 11, գռոհ «փողոց» Լմբ. սղ. ժե., գռեհ «աղբ, ցեխ» Բենիկ. որ և գռիհ Նար., գռեխ Առաք. ատմ. 233.
cf. Գանգուր.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Հճ. գ'րուց, Վն. կռուզ, Ագլ. Ղրբ. կըռըզնօտ, Ղզ. կըռըժնուտ «գռուզ»։ Նոր բառեր են՝ գոզիկ, գոզի կուլակ, գոզնոտա-նալ, գոզնոտիլ, գոզնոտցնել, իսկ Զթ. գ'ու-ռուզ խէղիր (<գռուզ խոտեր) «ազատքեղ, nersil, պետրուշկա»։ Հայ բառի հնագոյն ձևն են ներկայացնում Նբ. Սլմ. Վն. կռունձ «գանգուր, գռուզ (մազեր)». հին նձ>զ ձայ-նափոխութեան համար հմմտ. կորիզ և կո-ղինձ։
hem, border, list;
collar of a coat;
ephod.
· Calfa
, ի-ա հլ. «հագուստի վիզը. հա-գուստի եզրերը՝ վզի, լանջքի և քղանցքների վրայ» Ել. իր. 32, լթ. 21. Սղ. ճլբ. 2, «ուսա-նոց, վակաս» Փիլ. ել. և Լծ. փիլ. որ և գրա-պտնակ «քահանայապետի վակասը» Փիլ. ել. յետնաբար ունինք գրապան «դրպան, ջէբ» Վրդ. պտմ. տպ. Վենետ. էջ 110, Սամ. անեց. էջ 79, գրապանակ «ջէբ» Յայսմ. և վերջա-պէս գրպան «ջէբ» Բժշ.։ Արդի գրականում ընդունուած է միայն գրպան «ջէբ», որից շի-նուած են՝ գրպանակ, ծոցագրպան, գրպանել, գրպանահատ։-Ըստ իս նոյն բառն է նաև գրապանակ «հմայեակ, կախարդական գիր» Մտթ. իգ. 5, որի մասին տե՛ս մի քիչ ցած-ըըյմ։
= Իրանեան փոխառոթիւն է. հմմտ. պհլ. grīvpān, պրս. [arabic word] girēbān կամ [arabic word] girēvān «հագուստի կամ շապիկի վիզը՝ որ-տեղից զլուխն են անցկացնում. փողպատ». աֆղան. girēvān, քրդ. grīvān «շապիկի վի-ղը». որոնք ծագում են զնդ. grīva-=սանս. grīva-, աֆղան. griva, grēva, պրս. ︎ gir! «վիզ. պարանոց, ծոժրակ» բառից, իբրև զնդ. *grīva-pāna «վիզը պահող, վըզ-պան» (Bartholomae, 530, Horn, § 913) «Օձիք» նշանակութիւնը այնուհետև դարձել է «գրպան», այսպէս՝ պրս. giribān «զգես-տի գրպան», փարս. giribān կամ kissai-karfa «գրպան բարի գործոց»։ Իմաստի զարգացման համար հմմտ. արաբ. [arabic word] ǰayb «օձիք, զգեստի վիզ, որ և նմանա-թեամբ՝ գրպան» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 99 և 100), թրք. ǰeb «գրպան» (փոխառեալ արաբերէնից)։ Նկատենք, որ հները մեր իմաստով գրպան չունէին և նրանց համար իբրև գրպան էր ծառայում գօտու ծալքը։ Իրանեան բառից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] jirrubān, ǰurrubān «շապիկի վիզը», [arabic word] ǰurrubān կամ [arabic word] ǰurbān «շապի-կի օձիք, սրի պատեան», [arabic word] ǰirab «պարկ, որևիցէ աման, ամորձեաց պարկ», [arabic word] fulubbān կամ [arabic word] ǰulbān «սուրի, դանակի, խարազանի ևն կաշէ պատեան կամ պարկ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 91, 95), լեհ. karman, խրվ. karmen, karmenac «մի տեսակ մուշտակ», ուկր. karman, karajman, ռաւս. карманъ «գրպան» (ուրիշ բացատրու-թիւն սրանց համար տե՛ս Berneker, 490) վօթյ. kormana, ֆինն. kormano, էստ. kar-man «գրպան»։-Հիւբշ. 132։
great coat, loose coat, Persian dress.
· Calfa
հրտր. Բուզ. էջ 171, ծանօթ. 1 ուղղա-գոյն ձևը համարում է գրատ, որ կցում է պրս. [arabic word] բառին։ Սա անշուշտ պրս. [arabic word] kurād «հնոտի և մասնատեալ հանդերձ և զգեստ», թրք. գուրատէ «անպէտք, հին ու մին մնացորդ բաներ» բառն է, որ սակայն ո՛չ նշանակութեամբ և ո՛չ էլ ձևով համաձայն է մեր բառին։ Հացունի, Պատմ. տարազի, էջ 97 ճիշտ ձևը համարում է դրաստ և նոյն է ռնում պրս. durust «ուղիղ» բառի հետ, իբր Ռէ «ուղիղ ստորոտով պատմուճան», իսկ էջ 120 դնում է գրատ և մեկնում է պրս. կիրատ «հին զգեստ մը», գուրաթ «կրկնոց կանանց» (իմա՛ [arabic word] qurat «շորի պատռած կտոր՝»)։
assault, irruption;
nation, people;
— տալ, to storm;
cf. Գռոհ.
· Calfa
, ի հլ. (գրուած նաև կրոհ, գրոխ «ազգ, ցեղ, ժողովուրդ, ամբոխ, բազմու-թիւն, բանակ» Յհ. կթ. Արծր., «տան մէջ գըտ-նուած կենդանիներն ու իրերը» Նխ. ել., «ա-մոլ, ազգակից» Երզն. մտթ. 548, որից գրոհ տալ կամ գռոհ տալ «ամբոխիւ դիմել, խուռն բազմութեամբ յարձակիլ» Եղիշ. գ. էջ 16. Փարպ. Երզն. մտթ., գրոհել (կամ գռո-հել) Ագաթ., աղքատագրոհիկ Օրբ. հկճռ. զ, վատագրոհութիւն տե՛ս վատգոհար. շփոթե-լով դռոյթ բառի հետ, որ իմաստով նոյն է, գրոհ գրուած է նաև դռոհտալ Ոսկ. մ. բ. 5, 12 և ուրիշ զանազան սխալագիր ձևերով, ո-րոնք տե՛ս դռոյթ բառի տակ։
dry, arid, dead;
benumbed, impotent.
· Calfa
(ի հլ. ըստ ՆՀԲ. թէև առանց վկա-յութեան) «չոր (փայտ)» Ագաթ. Փիլ. լին., «չորացած, անպտուղ (ծառ)» Ոսկ. մտթ. Ե-ւագր. 336, «չորացած, քաշուած (ձեռք, ոտք)» Ոսկ. յհ. ա. 21, որից՝ գօսանալ ՍԳր. Ագաթ Փարպ., գօսացուցանել Սիր. ժդ. 9. Ագաթ. գօսագոյն Պղատ. օրին., գօսական Երզն. ռա-երկն., գօսութիւն Մագ., զգօսացուցանել Պր-ղատ. տիմ., կիսագօս Սահմ. Երզն. լս. (Ներբ. յորդ. 25)։
girdle;
twist;
belt;
zone;
— ածել, — ընդ մէջ ածել, to gird, to tie or to draw close round the body;
to be prompt;
այրեցած՝ բարեխառն՝ սառուցեալ —, torrid, temperate, glacial zone;
— լերանց, chain of mountains.
· Calfa
(-ւոյ, -եաւ) «մէջքի գօտի, միջկապ» ՍԳր. Եղիշ., «երկնքի՝ աստղաբաշխական բաժանմունքները» Խոր. Շիր. Փիլ. ել., «ծիա-ծան, ծիրանի գօտի» Տօմար. Մարթին., «լեռ-նաշղթայ» Խոր. բ. 8, «պալատի մէջ ճեմելիք» Ճառընտ. ածանցման մէջ մտնում է գօտի, գօտե-, գօտէ-, գօտև-և գօտել-ձևերով այսպէս՝ գօտիածու Դ. թագ. գ. 21, գօտէ-մարտիլ Ոսկ. յհ. ա. 31, գօտեպինդ Խոսր. Շնորհ. թղթ., գօտէկռիւ Ոսկ. ի կոյսն. Զքր կթ. Մագ., գօտելոյծ Լմբ. պտրգ. Զքր. սարկ, Ա. 28, գօտևոր Ոսկ. մ. ա. 10, գօտևած Ոսկ. ա. տիմ. ը, ընդգօտել «միասին կապել» ԱԲ, համագօտի Շիր., շրջագօտիլ Ճառընտ.. քա-ջագօտի Ոսկ. յհ. բ. 8, գօտելած Վրք. հց.. գօտելարձակ Վստկ. 161 (վերջին երկուսի մէջ լտառը պէտք չէ համարել գրչագրական սխալ, բռովհետև նոյն ձայնը ունինք նաև գւռ. գօտե-լարձակ և գօտելակապ բառերի մէջ)։
sanctuary;
altar of the oracle.
· Calfa
(սեռ. դաբիրայ) «Սրբութիւն Սըր-Արմատական բառարան-39 բոցի ներսի սենեակը, վայր աստուածխօսու-թեան» ՍԳր, որից դուրս ունինք՝ սեռ. դաբի-րայի ձևով Անկ. գիրք հին կտ. էջ 214 և ա-ծանցուած դաբիրայօրէն «դաբիրայի ձևով Նար. խչ. 382։
cf. Դեգ.
· Calfa
«խաբէական, պատրողական» Պիտ. Փիլ. սամփ. 549, Սրկ. հանգ., որից դագ դը-նել (ումեք) «նենգութիւն անել, որոգայթ դնել» Ոսկ. եփես. 323, դագել «անարգել»? Բաս. երեմ. 71 (պէտք է հասկանա. «նեն գել»)։ Դագ բառի այս ուղիղ իմաստի տեղ ռառարանները տալիս են զանազան սխալ մեկնութիւններ. այսպէս՝ Բառ. երեմ. էջ 71 «քաղցր կամ նենգ կամ գէր» (ուղիղ է մի-այն «նենգ»), Լծ. փիլ. «աղոք», ՀՀԲ «դա-ժան, դժնդակ, ժանտ, ընդ որում խօսել ոչ լինի», ՆՀԲ «հարկեցուցիչ, հրապուրիչ», ՋԲ «թախանձեցուցիչ», ԱԲ «շատ վրայ տուող»։ Մեր տուած մեկնութիւնը յայտնի կերպով երևում է մէջ բերուած վկայութիւններից. այսպէս՝ «Կինն ելոյծ զնա պատիր, աղու և դագ բանիւք» Փիլ. սամփս., «Դժոխախեռ, աղու և դագ բանիւք վարէր» Պիտ., «Դագ և աղու բանիւքն պատրանս» Սրկ. հանգ.։ Բո-ւորի մէջ էլ դագ ընկերացած է աղու բառին և պատրանքի հետ գործ ունի։ Նոյն բանր զոյց է տալիս նաև դագ դնել «խաբել» ոճը։ Սխալ բացատրութիւնը յառաջացած է գւռ. դէք «կո-պիտ, կոշտ, անհամբոյր, խեթիւ» բառից, որ ըստ այսմ գործ չունի այստեղ։
bier, coffin litter, sedan;
gridiron, grate.
· Calfa
Մ. Մսեռեան, Ճռաքաղ, 1861, էջ 331 ստանաւորով մեկնում է՝ Դի մեռելոյն ի դագաղի, Իբր ի յարկեզ գոգցես գաղի, Եւ որ ի մէնջն ասի դագաղ, Ճշմարտու-թեամբ է դիաքաղ։-Lag. Beitr. bktr. Lex. 25 daž, սանս. dah «այրել» արմա-տից։ Տէրվ. Մասիս, 1881 մայ" 8 հնխ. dagh «այրել» արմատից. հետևցնելով բառիս «կասկարայ» նշանակութիւնից և հների մեռել այրելու սովորութիւնից։ Հիւնք. տճկ. թաճկիյրէ «պատգարակ»։
yellowish;
colostrum;
cf. Դայլ.
· Calfa
«մի տեսակ ձուկ». ունի միայն Սիւն. քեր. 208 (Երզն. քեր.) հոմանիշների մի շար-քում։
sabre, sword.
· Calfa
«թուր կամ կացին». յիշւում է հոմանիշների մի շարքի մէջ՝ մէկ անգամ Թր. քեր. 19 և երկու անգամ էլ. արիստ. 51 և 55 (միշտ միևնոյն շարքով) «փաղանուն, խադ, դալապր, մարտացու, վաղակաւոր, ռուսեր, նրան»։ Նոյնը տարբեր շարքով ունի Տաթև. ձմ. ճխբ. «սուսեր, նրան, դալապր, մարտացու, վաղակաւոր»։ Ըստ Հին բռ. նը-շանակում է «տապար», ինչպէս ունին լա-տինն ու վրացին. և այս բառն է, որ Բառ. երեմ. 75 դարձել է դեղատր «տապար» (պ և տ վրիպակով շփոթելով իրար հետ)։-Այժ բառից է դալապրել «կացինով ջարդել, կոտ-րել» Դաւ. քեր. 80 (նորագիւտ բառ, որի վը-ռայ տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 105)։-Աւելի մանրամասն տե՛ս խաղ։
ՓՈԽ (borrowing) Վրաց. დალაბრა դալաբրա «կա-ցին, բրիչ» (Չուբինովի 2-րդ տպագրութեան մէջ դրւում է «туnoй, բութ»), որից գամո-դալաբրվա «փորել, խոռոչել», շեմոդալա-բրվա «փորել, կտրտել».-վրացին ենթադրե-լի է հայերէնից՝ առաջին ա-ի պատճառաւ, որ լատիներէնում o է։
hard, old, ancient.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Կր. Սեբ. դ'ահ, Ալշ. դ'այ, Մշ. դ'ա. Երև. Ջղ. դ'ախ, Մկ. Մրղ. Սլմ. Վն. տmխ. Զթ. դ'օհ, դ'ոհ, բացի սրանցից դահ բառը ու-նին նաև Դվ. Խն. Խ. Խտջ. Հմշ. «հին, օթեկ, քարթու, ծեր (միս, անասուն, մարդ), տըն-մընայ (աղջիկ) ևն», Ակն. «կարծր, կոշտ» նշանակութեամբ. նոյն իսկ թրքախօս Այն, դահ «խաղողին այն հատիկները, որ շուտ են հասնում ու թառամում ողկոյզի վրայ»։
butcher's axe, hatchet.
· Calfa
«մսագործի դանակ կամ կացին» ունի միայն ՋԲ և սրա հետևողութեամը ԱԲ. գաւառականներում դահնայ նշանակում է «ջնջոց» ևն. բայց կայ նաև դահրալ Երև, «ծառերի աւելորդ ճիւղերը կտրատելու մեծ դանակ», որ է պրս. [arabic word] dahra «յօտոց»։
god-wit;
heath-cock.
· Calfa
«մի տեսակ թռչուն է. սալամբ. francolin». մէկ անգամ գործածուած է Մագ. քեր. 228=Երզն. քեր. հետևեալ ձևով. «Ոչ ունելով (յունաց) ճէ, յորջորջեն զճուռակն ծուռակ... և զորսոցն զդուռէճն՝ դուռէծ և բռահուճն դահուծ (կամ տահուծ)».-(ճու-ռակ և դուռէճ թռչուններ են)։-Նոյն բառը ունի Մխ. բժշ. էջ 51 տահուճ և էջ 21 տէհուն ձևով։
cf. Դաղձ.
· Calfa
«մի տեսակ վայրի անանուխ. mentha viridis L» (Տիրաց. Contributo, § 415) Վեցօր. 186. Սկևռ. աղ. 132, որ և յետնաբար դաղձ Վստկ. 197. Բժշ. սրա տե-սակներն են՝ առու ի դաղձ Մխ. բժշ., անջրդի դաղձ Բժշ., էգադաղձ և կարմիր ջրի դաղձ (տե՛ս ՀԲուս. § 546-9)։ Գրիչներից ոմանք շփոթած են բառս գաղձի հետ, որ բոլորովին տարբեր բոյս է։
assembly, meeting
· Calfa
, ի-ա հլ. «ունկնդիրների բազ-մութիւն». մէկ անգամ ունի Վրք. ոսկ. 12 «Որպէս իմաստասէր խօսել և գործել և չը-խորհել, և խօսել այդպէս ի մէջ դամարճա-կաց ժողովրդեանն», ուր ձեռ. ունի «ի մէջ դէմականջաց». ըստ այսմ անստոյգ է բառս։
tooth, notch.
· Calfa
, ի-ա հլ. «ատամ, ակռայ» Կա-ղնկտ. (իբրու դանդանաց ցցեալ) հրտր. Էմ. էջ 159, Շահնազ. Ա. 322։-Սիւն. քեր. 209= Երզն. քեր. (դանտան) հոմանիշ է դնում հե-ւան «առջևի ատամները» բառին. իսկ Հին բռ. մեկնում է «լինտք կամ ատամունք»։
cf. Դանդաչումն.
· Calfa
Տէրվ. Մասիս, 1881, մայ"' 11 համա-րում է կրկնաւոր։ Հիւնք. դանդաղ բա-ռից։ Աճառ. ՀԱ, 1899, 204 դա պարռ արմատից կրկնութեամբ և ածանցներով։
cf. Դանգ.
· Calfa
, ի-ա հլ. (յետնաբար ո հլ.) «մի փոքր կշիռ, և դիրհամ» Եփր. փես. 426. Շեր. էջ 27, Վրդն. ել., «հների փոքրա-գոյն դրամը» ՍԳր. Ոսկ. մ. բ. 12. Վրք. հց. ո-հով ասում են դանկի միոյ, երկուց կամ երից «մէկ փարանոց, կոպեկանոց, չնչին, դուզնա-քեայ» Եփր. աղ. և յղ. գող. Ոսկ. մ. բ. 12, որից՝ դանգաշահութիւն «դրամ շահիլը» Սարկ. քհ., դանգարժեայ «մէկ փարանոց» Եփր. մրգ. 353, երեքդանգեան «երեք կոպէ-կանոց, անարժէք (մարդ)» Ոսկ. մ. գ. էջ 122, դանգեկէս «կէս փարանոց» ԱԲ, վեցդան-գեան «վեց դանգ կշռող կամ արժող» Խոր. աշխ.։
field, country, soil, heath, fallow ground, plain;
Եղիսեան —ք, Elysian fields;
Արիսեան —ք, field of Mars.
· Calfa
Ուղիղ մեկնեց նախ Շրէօդէր, The-saur, 47, որից յետոյ Րlapr. As. polygl. էջ 100 և ԳԴ։ Նոյնը նաև ՆՀԲ, Peter-mann, 22, Böttich. Arica, 78, 291 ևն։ -Lag. Gesam. Abhd. 34 հյ. դաշտի կցում է պրս. daštī, պհլ. daštik. ա-սոր. daštig «վայրի» բառերին, որ և կրկնում է Lag. Arm. Stud. § 570։ Հիւբշ. Arm. Gram. 134 ցոյց է տալիս, որ հյ. բառը դաշա ձևի սեռականն է և պարսկականների հետ գործ չունի։ Ny-berg չյիշելով հյ. դաշտ ձևը, իրանեա-նից է դնում հյ. երաշտ<δašta և սոգդ. ձևի վրայ հիմնուելով՝ մեկնում է dag
ԳՒՌ (dialectal) Տփ. դաշտ, Ալշ. Ախց. Երև. Կր. Մշ, դ'աշտ, Սչ. դ'աշդ, Ոզմ. դ'mշտ, Մկ. Մրղ. Սլմ. Վն. տmշտ, Տիգ. թmշդ, իսկ Ագլ. Դէ՛շ-տի՝ յատուկ անուն է (Ներքին Ագուլիս գիւղն է)։ Նոր բառեր են՝ դաշտակոտրիկ, դաշտա-քանդ, դաշտւոր, դաշտամէջ, դաշտահաւ-
menses;
monthly.
· Calfa
-Պհլ. daštān «դաշտան», պազենտ. daš-tān «դաշտան», պրս. [arabic word] daštan «դաշ-տան ունեցող կին», որոնց հնագոյնն է զնդ. daxšta-«նշան, որևէ մարմնաւոր պակա-սութեան արտաքին նշան, 2. դաշտան», daxštavaiti-«դաշտան ունեցող»։ Ստուռա-բանութիւնը անծանոթ է (Horn, § 570, Bartholom. 676--7)։ Իրանեանից փոխառե-ալ են նաև քաղդ. [hebrew word] daštān և վրաց. დამტანი դաշտանի «արիւներթութիւն, տե-սատեռոթիւն», որ կարող է նաև հայերէնի միշոցով անցած լինել։-Հիւբշ. 135։
pail;
tub;
— կաթի, churn;
cf. Խնոցի.
· Calfa
, ի, ո հլ. (երկուսն էլ յետնաբար) «ջուրի աման» Ես. խ. 15. Յհ. դ. 11. Իսիւք. Վանակ. Վրք. հց. (վերջին երկուսում կան նաև դոլ, դօլ ընթերցուածները)։ Այս բառից է դուլել, որ գրուած է դուղել «հորից ջուր քա-շել. 2. ըմպել, խմել». վերջին իմաստով ունի մէկ անգամ Տիմոթ. էջ 93 «Շնորհել Սամա-րուհեայն կենդանի ջուր, ուստի դուղելով նե-մայ գոյր ոչ ևս ծարաւել (տպ. ծառայել)». (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 72). ըստ Տոմար Լևոնի, տպ. Վենետ. 1805. էջ 20 ծանօթ. գրուած է դուլել, որի դէմ յոյն բնագիրն էլ ունի άρυσαμένη (էջ 21, տող 7), որ է յն. ὰ́ρύω, ἀρνσσω «ջուր քաշել հորից, գե-տից ևն». հմմտ. άρυσάνη «ջուր քաշելու պ-ման, դոյլ». -ըստ այս համեմատութեան դու-լել կամ դուղել պիտի նշանակէր «ջուր օա-շել», ինչպէս պահանջում է և ստուռառանու-թիւնը, բայց գործածութեան տեղը պահան-ջում է «խմել»։ Մենք դրինք երկու իմաս-տով էլ։
ԳՒՌ (dialectal) Պարսկերէնից նոր փոխառութիւն է Ջղ. դօլ «դոյլ». -նոր փոխառութիւններ են նմանապէս Խրբ. դ'օլ, Ասլ. դէօ՜լ (որ և դուլիկ Բ.) «դոյլի ձևով՝ մէջը պարապ դդում, որ գործածում են իբր ջուրի կամ գինիի աման, նաև լողալ սովորելու համար»։
tunny;
loaf;
biscuit;
— յաղեալ, pickled tunny.
· Calfa
«մի տեսակ հաց, պաքսիմատ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. դեկտ. 7. «Եդ սեղան և ի ներքս 3 պաքսիմաթ և սկսան օրհնել զԱստուած և զհացն ուտել և կերեալ հայրն Անտօն զմի դոնն»։ Այս բա-ռը չունին ՆՀԲ և ԱԲ. յիշում է միայն ՋԲ դոն ձևով, իսկ ՀՀԲ թոն գրչութեամր (իբր թէ «թսն ձկան ձևով մի տեսակ հաց՝ որ յատուկ էր ճգնաւորներին. պաքսիմատ»). բայց գըտ-նում եմ Բառ. երեմ. էջ 270 պաքսիմատ ռա-ռի բացատրութեան մէջ և Թորոսեան, Տետ-րակ համառօտ բառարանի, 1794, էջ 40, իըր «պաքսիմատ» նշանակութեամբ։ Այս երկու ցուցումներից երևում է, որ բառը այն ժամա-նակ կենդանի ժողովրդական բառ էր։ Այս բանը հաստատւում է նաև նրանով, որ նուն բառի նուազական ձևը՝ դոնիկ՝ գործածական է մինչև այժմ էլ Բուլանըխի և Մշոյ բարբա-ռում և նշանակում է «կէս կանգուն երկարու-թեամբ և մի մատ հաստութեամբ մի տեսակ տափակ հաց՝ մէջտեղը ծակով» (տես իմ Գա-ւառաևան բառարանը, էջ 283-4. ունի Ամա-տունին էլ, Հայոց բառ ու բան, էջ 173 դօն (Ղազախ) և դօնիկ ձևերով)։
= Բնիկ հայ բառ՝ հնխ. dhon-ձևից, սրա ամենամոտիկ ժառանգներն են լիթ. duona «հաց» և լեթթ. duōna «հացի կտոր», որոնց նախաձևը Trautmann, 58 դնում է döná-«հաց»։ Երկրորդ գծի վրայ՝ սրանո հետ հա-մեմատւում՝ են սանս. dhānás «հառահա-տիկ, ցորեն», dhānyá-«արմտիք», պհլ. dān, պրս. [arabic word] dān կամ [arabic word] dāna «հա-տիկ, հատ, ընդէղեն» (որից փոխառեալ են հյ. գւռ. դան «ցորենի հատիկ, աղուն», վրաց. დანა դանա «հատիկ, հատ», արաբ. [arabic word] danaǰ, քրդ. dané, թրք. dane, tane), բելուճ. dān, dānag, աֆղան, dane «հա-տիկօ (Horn, § 535)։ Զանդկերէնում, ուր բառս պիտի ունենար *dānā-ձևը, պահ-ուած է միայն danō-karš-բարդի մէջ, որ նշանակոմ է «հատիկներ քաշող տանռս (մի տեսակ մրջիւն,» (Bartholomae, 734)։ Երրորդ գծի վրայ՝ սրանց հետ համեմատ-ւում են թերևս լատ. fēlix «բերրի, պտղա-բեր. 2. հարուստ. 3. երջանիկ», fēnus «հո-ղից ստացուած բերքը», fēcundus «բերրի, արգաւանդ», fētus «բեղմնաւորուած, յղի», միռլ. indile «աճում, տաւար», հբրըտ-endlim «բերք», կիմր. ennill, ynnil «շահ, վաստակ, օգուտ», որոնց արմատն է հնխ. dhē-«րերրի, հողի արդիւնքը, վաստակ» (տե՛ս Walde, 280)։ Pokorny, 1, 831 լիթ. duona «հաց» բաժանում է այս խմբից և դնում է duoti «աալ» բայից։ Այսպես չէ սակայն Trautmann, 58։ -Աճ.
«մի տեսակ ճարտարապետաևան զարդ է». նորագիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ գործածուած Զքր. սարկ. Գ. 13-14 (երկուսն էլ յոգնակի). «Սալաթոռքն փո-րածու նկար, թէ՛ չորս թևքն, թէ չորեքին փուզեքն (=պրս. [arabic word] pūz «շրջանակ բերանոյ, բերան կենդանեաց»), թէ ներքոյ գտակին. իսկ զամենայն դոնսն տափակ և ի պարանոց կաթուղիկէին մետասան սիւնք. եւ ի վերայ տանեացն երկոտասան սիւն և ի մեռաւ սեան զըն զգտակն դոնքն բոլոր»։-Զաքարիան շատ ընդարձակ նկարագրում է այստեղ Յով-հաննավանքի շինութիւնը։ Կարդալով այս նկարագրութիւնը մեր յայտնի ճարտարապետ ակադեմիկոս Ա. Թամանեանը գտաւ, որ յի-շեալ դոնը կարող է նշանակել սիւների միա-ցումը վերևից, ինչ որ արդի ճարտարապետու-թեան մէջ կոչւում է արխիտրավ կամ արխի-վօլտ։-Ուրեմն վերի դոնն է փոխաբ.։-Աճ.
jelly.
· Calfa
ԳՒՌ (dialectal) Մշ. դ'անդ'ախ և Խրբ. դ'ընդ'ըղուց «կակուղ միս». նոյն են նաև ղնդղում Կր. «կակուղ միս», դնդխտալ Խրբ. «երերալ, շար-ժիլ», ղնդղկտալ Վն. «երերալ, շարժիլ (դոն-դողական բաների, գէր դմակի ևն), լուրի ծր-փալ, վէտվէտիլ», դնդեղ, դնղող Վն. «ալիք, կոհակ», դնդեղ Բլ. «կակուղ միս», թերևս նաև դնդխտիլ Եւդ. «ապուշ դառնալ»։-ՆՀԲ ունի նաև ռմկ. դանդող ձևը։
jar, pitcher;
half a bushel.
· Calfa
= Պհլ. dorak, dolak «բաժակ, պարունա-կութեան մի տեսակ չափ է», պրս. օკ» dō-ra «սկահակ գինւոյ, սկաւառակ»։ Իրանեա-նից փոխառեալ են նոյնպէս ասոր. [syriac word] dauraqā «amphora ansata, ունկնաւոր մեծ աման». արաբ. [arabic word] dauraq, յոգնակին da-variq (տե՛ս Իբն-ի Բատուտա, Ա. 319), վրաց. დორა դորա «հեղուկների մի չափ է, որ պարունակում է 30 շիշ կամ 54 ֆունտ», დორაკი դորակի «15 շիշ առնող հեղուկա-չափ», დურაკი դուրակի «կաթ կթելու ա-ման»։-Հիւբշ. 144։
thou, thee;
ի քէն, from, by or of thee;
thyself;
զքէն, upon thee;
of thee.
· Calfa
Ուղիղ մեկնեց նախ Klaproth, Asia polygl. 1823, էջ 99, և 102։-ԳԴ հա-մեմատեց պրս. tu ձևի հետ։ Այլևայլ լեզուների հետ ուղիղ համեմատում են ՆՀԲ, Peterm. 20, Windisch. 11, Gω-sche, 67 ևն։ Հիւնք. դու=լտ. tu «դու» և duo «երկու», յն. δὸο, պրս. թիւյ «դու» և դիւյ («երկու»։-Karst, Յուշարձան, 407 սումեր. ti «դու»։
barbarous;
savage.
· Calfa
= Հայոց մօտիկ ապրող վայրենաբարոյ մի ցեղի կամ ժողովրդի անունն է. հմմտ. քրդա-կան Duziki ցեղը։ Շատ լեզուների մէջ սովո-րութիւն է վայրենաբարոյ ազգերի անունները իբրև ածական գործածել. այսպէս, հին հայե-րէնի մէջ խուժ (Խուժաստանցոց անունից). խաղտալուր (Խաղտեաց անունից), կորճայ, կորճալեզու (Կորճայք գաւառի անունից). նոր հայերէնի և բարբառների մէջ՝ թուրք, քուրդ. լազ, զազա, տաճիկբերան, բոշա ևն։-Աճ.
cf. Դոյզն;
— ուրեք, seldom, rarely.
cf. Դաշոյն.
· Calfa
. ո հլ., որից՝ դունոյ հատիկ «մի տևսայ բոյս. csperus rotundus, ֆր. sou-chet odorant» (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1158 բ և ՀԲաս § 602). «cyperus longus L» (ըստ Տիրացուեան, Contributo § 42), «լոբի» (ըստ ՋԲ և ԱԲ) Մժշ.-կայ դուն Մշ. «մի տեսակ վնասակար խոտ, որ մօտ *), արշ. խորութեամբ արմատներ է ձգում հողի մէջ, ունի կոտորակի (գնտիկ) մեծութեամբ ա-մուր հունդի պէս կորիզներ. մեծ վնաս է տալիս բամբակի արտին»։
coat, dress.
· Calfa
«ասիական իշխանների լայն և հաստ հագուստը» Լմբ. առ Լև. տա. Վենետ 1865, էջ 239. Երզն. քեր. -ըստ իս այսպէս պէտք է ուղղել նաև Դաշանց թղթի դուղայ ձևը, որ տե՛ս վերը։
Հներից Մագ. քեր. 229=Երզն. քեր. արդէն գրում է. «Իսկ մեր ի Պարսից բա-զում ինչ ընտանեբար ուսեալ զգեստս, որպէս դուռայ և ռիտդէ»։ ՆՀԲ սխալ է մեկնում «բառ ռմկ. դիւռէ, թէօրէ, ձև, կերպ զգեստուց»։ Նոյնը կրկնում է Թի-րեաքեան, Բազմ. 1913, 341 դնելով թրք. թէօրէ «ձև, կերպ»։ Ուղիղ մեկնութիւնը
daughter, girl;
— եղբօր or քեռն;
niece;
— որգւոյ or դստեր, grand daughter;
դստերք քաղաքի, villages, suburbs;
— Սիոնի, the old and new church;
— վերին Սիոնի, the church triumphant.
· Calfa
= Բնիկ հայ բառ. ցեղակից հնդևրոպա-կան լեզուների մէջ գտնում ենք սանս. [other alphabet] duhitár-, թոխար. ckacar, քուչ. tkacer, զնդ. duγδar-, հզնդ. dugədar-, պրս. [arabic word] duxtar, [arabic word] duxt, քրդ. duxt, ditt, մինջ. ləγdá, աֆղան. lur, յն. ϑνγά́τηი լիթ. dukté, գոթ. dauhtar, հբգ. tohter, անգլ. daughter, գերմ. tochter. հհիւս. շվէդ. dotter,ζհսլ. düšti, հպրուս. duckt, ռուս. дочь, սեռ. дбчepи, բուլգար. düšterá, լեհ, cora ևն. հնդևրոպականներից փոխառռթե-ամբ նաև ֆին. վօտյ. tytār, էստ. վէպս. tütar, լիվ. tūdār, չերեմ. adər, մորդվին, štir «աղջիկ»։ Հնխ. մայր ձևն էր dhughə-tér-և սրանից թեթևացած՝ dhughtr-, dhughdr-։ Երկու բուների յարմարութեամբ և միւս -ter յանգող ազգականական անուն-ների ազդեցութեամբ (հմմտ. հնխ. pətér-«հայր», māter-«մայր» ևն) յառաջ եկաւ նախնացոյն հլ. եզ. ուղ. *dhuktér, յգ. *dhuktères, որից նախնի հյ. եզ. ուռ. *դուստիր, յգ. *դուստերք, որից հյ. դուստը, դստերք։-Առաջ ենթադրում էին թէ հնխ. dhughətér-ծագում է հնխ. dhugh-«կթել» արմատից և թէ «դուստը» նշանակում է բուն «կաթ կթող». այժմ այս մեկնութիւնը ոչ ոք չի ընդունում. հմմտ. Berneker, 243. Trautmann, 62, Boisacq, 355, Horn, § 541, Kluge, 490, Bartholomae, 748, Po-korny, 1, 868.-Հիւբշ. էջ 440։
Հներից Առաքել Սիւնեցի բառախա-ղով ստուգաբանում է «դուրս տալ» բայից. այսպէս՝ Առամ. էջ 138-4 «Դարձեալ ասեն դուստր նորին, զի դուրս երետ զմարդն ի դրախտին. այս-պէս և այժմ ամենայն կին զմարդն հանէ կամաց Փրկչին» -Ուղիղ մեկնեց նախ Klaproth, As. polyg. էი 105 և Mémoires 1, 425, յետոյ ՆՀԲ, Peterm. 20, Windisch. 10 ևն։ Էմին, Ист. A-coxикa 1864, էջ 53 դ մասնիկով ուս-տըր բառից կամ վերի ձևերի հետ։
ԳՒՌ (dialectal) Սչ. դ'ուստրը (սեռ. դ'ըսդեր) կամ դ'րուսդ (սեռ. դ'ըրըսղեր) «աղջիկ զաւակ». ու-րիշ ամեն տեղ փոխանակուած է աղջիկ բա-ռով. և այս հին հնդևրոպական բառը, ինչպէս լատիներէնում, նոյնպէս և մեզ մօտ, գոյու-թիւնից զրկուած է. այնպէս որ հայերէնի մէջ «աղջիկ» մասնաւոր և ընդհանուր իմաստով միևնոյնն է (Հօրեղբորս աղջիկը. Մի աղջիկ տեսայ). «իշտ ինչպէս ասում ենք՝ Կինս և Մի ինչ որ կին. (գերմ. Welu և Frau, Tocht r և Mádchen)։
carpenters tool, plane;
auger;
— պայտառաց, butteris, horse-picker.
· Calfa
, ո հլ. «հիւսնի կտրոց» Ես. խդ. 12 13. Եփր. նին. 114. Գէ. ես. էլ. արիստ. 20. մստև 7Ո. 138. «համառօտագրութեան նշան, պատիւ» (յետինների մօտ), որից դրածակ Վրդն. ծն.։
potter's wheel.
· Calfa
= Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. dhrōgh-արմատից. հմմտ. յն. τρυχύς «անիւ-բրուտի անիւ, դուրգն», հիռլ. droch «անիւ». այս երկու ձևերը ծագում են հնխ. dhroghe-նախաձևից, որ չի կարող տալ հյ. դուրգն։ Հայերէն ձևը բացատրելու համար պէտք Լ ընդունիլ թէ շրջուած է հնխ. dhrōgh-ձևից (երկար ձայնաւորով), որի վրայ աւելացել է յետոյ հայկական ն ածանցը. այսպէս dhrōgh-> ղրուգ>ղուրգ>դուրգն։ (Բառիս ձևի համար աւելի ընդարձակ տե՛ս SA, 2, 122)։-Կարծւում է, որ վերոյիշեալ ձևերի հետ պետք է կապել նաև յն. τρόχος «վազք. ասպարէզ». τρέχω, դոր. τράχω «վազել», τρόχις «սուրհանդակ», τρογίλος «ճախարակ 2. մի տեսակ թոչուն», լեթթ. dräst, լիթ. pa-droszti «վաղել, արագ ընթանալ», զոթ. pragjan, անգլսք. brčzan «վազել», հսլ. tru-ku «վաղք». նսլ. trčati «վազել», ռուս. дорora «ճամբայ», հիռլ. tricc «արագ», trēn «հա-մարձակ, յանդուգն» են ևն, որոնք են-թադրել են տալիս հնխ. dhregh, threqh, treq ևն ձևերով և «վազել» նշանակութեամս արմատները։ (Տե՛ս Pokorny, 1, 875, Ber-neker, 226. վերջինս նշանակութեան տար-բերութան պատճառաւ չի ընդունում կցել ռուս. дорora «ճամբայ» բառը, իսև Pokor-nǰ չի յիշում այն)։-Հիւբշ. 440։
Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, որ (անիւ բառի տակ) լծորդ է դնում յն. τσογός ձևը։ Pictet, 2, 162 լտ. torquao «շըր-ջել, դարձնել» ևն։ Հիւնք. յն. τροχός։ Osthoff, SA, 2, 115 և 122 կարծում է որ դուրզն ուղղականը շինուած է յետ-նաբար *դրուգն, սեռ. դրզան ձևից նմանողութեամբ։ Աւելի երկար մի բա-ցատրութին տե՛ս Pedersen, Հայ. դր. լեզ. էջ 21-22։ (Վերի համեմատո-թեանց վրայ տե՛ս Walde. z88. Boi sacq, 983)։ Karst, Յուշարձան 414 ծիր բառի հետ՝ մոնգոլ. togorin «շուրջը», togori «դառնալ», թունգուզ-մանչ. to-*oro «անիւ, շրջանակ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 145 պրս. [arabic word] turkān կամ [arabic word] turk-i-falak «մոլորակների ծիրը»։ Հմմտ. նաև Petersson. Ar. u. Arm. Stud. էջ 79 ուր հնդևրոպական արմատին տալիս է նաև «դառնալ. դարձնել» նշանակութիւնը և ըստ ալսմ միացնում է նրան զանազան նոր բա-ռեր։
duke;
general, chief.
· Calfa
= Յն. διύς «դուքս» (Sophocles 395 ա ձևի միջոցով լտ. dux «դուքս, առաջնորդ» բառից, որ ծագում է duco, ducere «առաջ-նորդել» բայից (Walde, 248)։ Բառիս նո-րագոյն ձևն է դուկ կամ տուկ (տե՛ս այս վեր-ջինը), որ ուղղակի եւրոպացիներից է փոխա-ռեալ Կիլիկեան շրջանին։ Արդի գրականում վերանորոգուած է դուքս ձևը։-Հիւբշ. 346,
lecturer;
scholar, one brought up at a seminary;
transcriber;
notary;
scribe, copyist;
արքունի or յիշատակաց —, chancellor;
հրովարտակաց —, secretary of State.
· Calfa
= Պհլ. [arabic word] dipir «քարտուղար, գրա-գիր», dipirih «գրչութիւն», dipīrān me-hist «դպրապետ», մազդէական պհլ. dpyr Թուրֆանի մանք. պհլ. [hebrew word] dbīr (Salem Manich. Stud. ЗAH, 8, 65), պազենս diverī (իմա՛ divīrr) «գրչութիւն», պրս. [arabic word] dabīr կամ dibir «գրագիր», [arabic word] dabīristān կամ dibiristān և [arabic word] ︎ dabis-tān կամ dibistān «դպրոց, վարժարան»։ Այս բոլորի արմատն է հպրս. dipi-«գրու-թիւն, արձանագրութիւն», որ բնիկ իրա-նեան չէ, այլ թերևս սեմական փոխառու-թիւն։ Հնագոյն աղբիւրներն են ելամ. tup. pi «արձանագրութիւն» և սումեր. dub «գրութեան տախտակ, tablette», որից փո-խառեալ է աքքադ. tuppu, duppu, dappu «տախտակ, գրուած բան, տեղեկութիւն, նա-մակ» (Muss-Arnolt, Ass. engl. Handwb. 262-3) և սրանից էլ արամ. [hebrew word] dappā, հպրս. dipi, սանս. dipi, lipi «գրութիւն» (տե՛ս MSL, 23, 214 ծան., Nyberg, Hilfsb. 2. 55, Autran, Sumer. etind 153)։ Այս ար-մատո իրանեանների մէջ աճելով -bar մաս-նիկով՝ տուէլ է dipibar. հմմտ. պհլ. dpvu գրչութիւնը, որ գտնում ենք մի հին փորա-գրութեան մեջ։ Նոյն իրանեան ձևից փո-խառեալ են այնուհետև սանս. dlvira «դր-պիր», divirapati «դպրապետ», առաևա-dipi-, lipi-«գրոթիւն, գրուածք», արաբ. [arabic word] dalr «գիր գրել» (Կամուս, թրք. թրգմ Ա. 850), թալմ. [hebrew word] dabīr, քրդ. debir «հաշուակալ» (Bartholomae, 747, Horn, § 540)։-Հիւրշ. 145։
cf. Գռոյթ.
· Calfa
«խմբով յարձակում, գրոհ». սո-վորաբար գործածւում է դռոյթ տալ ձևով. Յհ. կթ. գրուած է նաև դռութ, դռոթ Յհ. կթ. Արծր., որից բայական ձևով դռոթել Արծր. կայ նաև դրուդ Երզն. մտթ. յաճախ շփոթ. ւում է գրոն բառի հետ, որ և վերինների աղ-դեցութեամբ գրւում է դրոն։