Your research : 81 Results for ներ

Entries' title containing ներ : 290 Results

Definitions containing the research ներ : 2155 Results

Քնթռնոց

s.

folds of serpents;
rings or wrinkles in the elephant's trunk.

• «փղի կնճիթի վրայ ոլորք կամ գալարներ» Վեցօր. 195. որից քնթռնեցուցա-նել «քիթը այս ու այն կողմ դարձնել» Կղնկտ. հրտր. Էմ. էջ 159։ Երկուտը միասին ծագում են *քնթիռն արմատից։


Քնքուշ

adj. s.

delicate, tender, soft, morbid, pretty, darling, mincing;
puss.

• ԳՒՌ.-Ռ. քունքուշ (հացի և այլ նման բաների համար է՝ ասւում)։


Քոյր, քեռ, քերբ, քորք, քերց

s.

sister;
nun.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. suèsōr ձևից (սեռ. suesrós>քեռ, suesores>քորք). միւս լե-զուները ունին suesor ձևով. հմմտ. տանս. svásar. զնդ. ❇xvañhar-, պհլ. պրս. ❇xvāhar, քրդ. xōh, xuha, vale, աֆ-ռան xōr. ռեւուճ gvahār, օսս. xore, xo, լտ. soror, ֆրանս. soeur, ռում. sorá, իտալ sorella, գոթ. swistar, հբգ. swester, անգսք. sweostor, գերմ. Schwester, հհիւս. syster, անգլ. sister, կիմր. chwaer, բրըտ. c'hoar, հկորն. huir, նկորն. hoer, hor, հիռլ. siur, fiur, լիթ. sesuó, հպրուս. swestro, հսլ. բռւս. sestra, են (Pokorny 2, 533, Walde 727, Horn § 501, Trautmann 258, Ernout-Meillet 917)։ Հնխ. բառը կազմսած է հա-մարւում sue-«իւր» դերանունից։ Թւում է թէ հնդևրոպականներից են փոխառեալ էստն. վոտյ. sōzar, ֆինն. և վեպս. sizar, լիվ. sozar, մորդվ. sazor, չերեմ. šužar, šožar, որոնք բոլոր նշանակում են «քոյր»։ Յոյնը որ չունի «եղբայր» բառը, չունի նաև այս. բայց նոյն ընտանիքից գիտէ ἐօթ «դուստր» (ըստ Հեսիք.) (Boisacq 262, 682)։-Հիւբշ. 504։


Քոռ, ից

s.

corus, bushel;
strike.

• = Յն. χόρ և աւելի սովորական՝ ϰορος «մև տեսակ չափ». փոխառեալ է ինքն էլ (Boi-sacq 497) եբր. [hebrew word] kor բառից, որի հետ նոյն են արամ. kor, ասոր. [syriac word] kor, արաբ. ❇ kurr, այն է «չափ ցամաքե-ղէնների»։ Բուն աղբիւրն է ասուր. [other alphabet] gur-ri կամ. [other alphabet] gurru կամ [other alphabet] gur-ru-u «ցամաքեղէնի, ցորենեղէնի և արմաւի մե-ծագոյն չափը» (Delitzsch, Assyr. Hndwь. էջ 205, Strassmaier, Alphabet. Verz. էջ 244), սումեր gar (Autran, Sumer. 155)։ Յոյնից է փոխառեալ նաև լտ. corus։-Հիւբշ. էջ 388։

• Հներից Շիր. հրտր. Պատկ. էջ 31 բառիս համար գրում է. «Ջափ 880 քսեստի լինի քոռ մի և կոչի եբրայեց-ւոցն և ասորւոցն ի Հայոց առեալ (I)... և քոռն ըստ հելլենականին կորոս լտի»։ Նորերից Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 189 եբր. քօռ բառից։ ՆՀԲ եբր. յն. և լտ. ձևերը։ Տէրվ. Altarm. 70 և Հիւնք. 36 եբր.-ից։


Քոս, ոյ, ով

med.

itch, scurf, scab.

• , ո հլ. «շան բորոտութեան նման չոր բռր» ՍԳր. Ոսկ. ա. տիմ. Վեցօր. «ծա-ռի մի տետակ հիւանդութիւն» Մտթ. ևագը. 117. Մտթ. ներբ. 169. որից քոսոտ Ղևտ. իբ. 22. Ոսկ. Կող. 574. Մանդ. քոսոտիլ Եւա-գըր. էջ 132, Բոսութիւն Արծր.։ Նոյն բառն է նտև քոս «մամուռ, գորտնբուրդ» (ՀԲոա. § 3205) Ոսկիփ. ինչպէս ցոյց է տալիս քարա-քոս «քարի մամուռ» Ագաթ. Ոսկիփ. «մար-մրնի սպիտակ քոս» Գաղիան. քոսոտեալ վրան մամուռ կապած» (ծառ) Վեցօր. 97։


Քորեպիսկոպոս, աց

s.

chorepiscopus, rural bishop, suffragan.

• , ի-ա հլ. «փոխ-առաջ-նորդ, առաջնորդական փոխանորդ, գաւառ-ների և գիւղի կրօնական տեսուչ» Եղիշ. Զե-նոբ. Կանոն. (սխալմամբ գրուած քորիսկո-պոս Յհ. կթ. 377), որից քորեպիսկոպոսու-թիւն Բուզ. գ. 14. քորեպիսկոպոսաջոկ ԱԲ.

• Հներից ուղիղ է մեկնում Կանոն. «Քորեպիսկոպոսդ տեսուչ գաւառաց և գիւղից ասի ըստ հոռոմոց»։ Նորերից ուղիղ են մեկնում ՀՀԲ և ՆՀԲ։


Քուզայ

cf. Կապիճ.

• «կապիճ, չափ 6 քսեստի, որ րստ Մանանդեան, Կշիռները էջ 66=է 2 kil. 448 gr.» Շիր. հրտր. Պատկ. էջ 30-31։


Քուն, քնոյ, ով

s.

sleep, slumber, nap, rest, repose, pause;
— մահու, sleep of death;
քաղցր, ախորժ, հան գիստ, խաղաղ, փրկաւէտ, կենսանորոգ, —, soft, agreeable, tranquil, calm, healthy, refreshing slumber;
— թեթեւ, ընդհատ, անհանգիստ, յուղեալ or խռովեալ, դժնդակ, ծանր, վնասակար, մահացու —, light, broken, agitated, troubled, hard, heavy, dangerous, mortal sleep;
ի — լինել, երթալ, քնոյ տալ զանձն, to sleep, to go to sleep, to lie down, to repose;
զքնով անկանիլ, ի — մտանել, to be overcome with sleep, to fall asleep;
ննջել — յաւիտենից, to sleep the sleep that knows no waking;
ի — առնուլ, to send to sleep;
(յորորանի ) to lull or rock to sleep;
խոր — ի լինել, to be in a sound sleep, to sleep soundly;
ճաշակել զքաղցրութիւնս քնոյ, to enjoy sleep;
ի — գտանել զոք, to find a person asleep;
խռովել, ընդհատել, խափանել, զ—, to trouble, to disturb or break one's sleep, to awake, to rouse;
իբրեւ — ընդ արթունս լինել, to be half asleep;
հատանիլ քնոյ յաչաց, to lose one's sleep;
— քաղցրանինջ հատեալ էր յարտեւանաց նորա, calm sleep was unknown to him;
փախեաւ յինէն —, sleep fled far from me;
այս ի — տանի, that causes sleep;
ընկղմեալ ի — թանձրութեան, buried in sleep, fast asleep;
— հատեալ է յաչաց իմոց զցայգ եւ զցերեկ, I sleep neither night nor day, I am sleepless.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. swoрno-ձևից (ըստ Meillet, Rev. crit. թրգմ. Բազմ. 1898, 120, MSL 13, 373, Pedersen KZ 38, 350). սրա դէմ միւս հնդևրոպականներն ունին swonno-. swepno-կամ supno-նախաձևե-րը. հմմտ. սանս. svápna-, հինդուստ. [syriac word] supn, [arabic word] supna, գնչ. sunno, զնդ. [arabic word] ϰvafna, պհլ. xvāp. պրս. [arabic word] xuāb, քրդ. xeu, xev, xaun, զազա h'au, աֆղան. xub, xōb, բելուճ. vāb, սոգդ. γwβn-(xufn). ար-ևել. իրան. կամ տակ. hōna. hulne (MsI 18, 104), յն. ὅπνος, լտ. somnus. ֆոանս-songe, հիսլ. švefn, անգսք. swefn, հսլ. sunū, ռուս. cонъ, չեխ. sen, լիթ. sapnas, լեթթ. sapnis, հիռլ. suan, կիմր. կորն. բրըտ. hun, ալբան. gume ևն, բոլորն էլ «քուն կամ երազ» նշանակութեամբ։ Բառիս պարզ արմատն է հնխ. suep-, sup-«քնել», որ պահում են սանս. svápiti «քնել», suptá-«քնած», զնդ. xvap, լտ. soрio. հհիւս. sofa, անգսք. svefan, հտլ. sūipati, ռոա. cnaть, ներբ. spim ևն, բոլորն էլ «քնել» իմաստով, որ ջնջուած է հայերէնի մէջ, սակայն պա-հուած է, հյ. բոշ. սվել «ննջել» ձևի մէջ (Pokorny 2, 523, Walde 724, Trautmann 292, Horn § 495, Boisacq 1004, Ernout-Meillet 914, և յատկապէս իրանեան ձևերի համար՝ BSL N 89, էջ 75-79)։ Տե՛ս և քունք։-Հիբշ. 504։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ակն. Երև. Զթ. Խրբ. կր. Հճ. Հմշ. Մշ. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սչ. Տփ. Տիգ. քուն, Մկ. Վն. ք'ուն, Գոր. Ղրբ. քօն, քէօն, Սվեդ. քօն, Ասլ. Սլմ. քիւն, Ագլ. Մրղ. ք'իւն (բայց բայը Մրղ. քինէլ), Շմ. քըն։ Նոր բառեր են քնալ, քնանալ, քնուկ, քննջել, քնոց, քնոտիլ, քնազղեղ, քնաթա-թախ, քնակալած, քնակոխ, քնակոլոլ, քնա-ճոսր, քնաձայն, քնատ, քնաշոր, քնատեղ, քնատէր, քներակ, քնխօս, քնկատ, քնկրիլ. քունխրտուկ, քունկռիւ, քունքունատել ևն։ Հետաքրքրական է Հճ. դmգ'գ'ուն «արթուն, անքուն», որ տքուն ձևն է։


Քունք

s.

temple, side of the head.

• = Հյ. քուն բառն է. իմաստի զարգացման համար հմմտ. գերմ. Schläfe, հբգ. slat, լտ. sopor, վենետ. sono, չեխ. spánkv, սլով. senec, որոնք բոլոր նշանակում են «քունք» և ծագում են «քուն» բառից. այս-պէտ նաև գւռ. քնատեղ «քունք», քնելտեղ, քներակ, քներք «քունք»։ Հմմտ. նաև Անկ. գիրք Հին կտ. 209 Եհար բրով զքնոյ տեղի նորա (այլ ձ. զծամելիսն)։


Քուշկէն

s.

deaconess' stole.

• «սարկաւագուհիների փոքրիկ ուրար». ունի միայն Մխ. դտ. (որ և գրուած քօշկէն, քուչկէն, տե՛ս անդ. էջ 257). նոյնը Սմբ. դատ. 85 գրում է «քուշ կենայ ի յաջ թևն»!


Քուրայ, ից

s.

cupel, crucible;
cf. Հալոց.

• = Ասոր. ❇ kurā «քուրայ, հնոց, վա-ռարան», որի հետ նոյն են եբր. [hebrew word] kur, արաբ. [arabic word] kur, ասուր. ❇ [other alphabet] ku-u-ru=kūru (Delitzsch, Assyr. Hndwb, 324) և եգիպտ. krr. արմատը ընդհանուր սեմական է, ինչպէս ցոյց են տալիս իր զա-նազան ածանցները. ինչ. ասոր. ❇ι aə kauranā «օերմութիսն», ❇ kauranā-ya «տաք, կիզիչ» ևն։ Նոյնից են փոխառեալ նաև պրս. օ [arabic word] kūra, վրաց. კურა քուրա «բովք, հալոց, վառարան»։-Հիւբշ. 319։


Քուրմ, քրմաց

s.

heathen or pagan priest.

• Հներից Վանակ. վրդ. մեկնում է իբր պրս. «հրավառ» (?), անշուշտ ի նկա-տի ունենալով ատրուշանը. Bottich. Arica 46, 22 հայերէնից փոխառեալ է դնում ասորին, իսկ Lag. Urgesch. 849 ընդհակառակը։ Müller SWAW 41. 13 ասորուց։ (Kiggs, Քերակ. 1856, էջ 60 յիշում է եբր. kemarim, որ տես վե-րը քովմարիմ)։ Սէր 1862, 183 օտար ռառ է համարում։ Տէրվ. Altarm. 70 և Երկրագունտ 1883, 171 քաղդէարենից է դնում։ Canini, Et. étymol. 72 պրս. kārukar «Աստուած» բառից։ Հիւնք. յն. ϰουρῆτες «քուրմ Կիւրեղեայ դից», եբր.


Քուք, քքոյ

s. fig.

scorpion, knotty cudgel, iron rod;
groan, moan, wail, sigh.

• , ո հլ. (յետնաբար յգ. գրծ. քքօք) «յանցաւորները ծեծելու յատուկ փշփշոտ գաւազան» Գ. թագ. ժբ. 11, Կիւրղ. թգ. Գոր. և շմ. 70, Արծր. 198, Ղևոնդ, Անան. եկեղ. Սարգ. ա. պետ. ժ, էջ 368 (բ տպ.). գոր-ծածուած է միշտ անեզաբար։


Քսակ, աց

s.

purse, little bag, satchel;
pack, packet;
— արծաթոյ, purse, flat-purse, money-bag, billcase, portfolio;
— հասարակաց ունել, to have the same, or a common purse.

• Նախ Schröder, Thesaur. 46 արաբ. kis բառից փոխառեալ։ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 191 և ԳԴ պրս. քիյսէ։ ՆՀԲ թրք. քիսէ, եբր. սաք, յն. σάϰϰος, լտ. saccus, sacculus։ Böttich, Horae aram. 37, 76 և Rudim. 43, 136 արաբ. և ասոր. ձևերը։ Lag. Anmer. kungen 7III կարծում է թէ տեմական-ները փոխառեալ են։ Տէրվ. Altarm. 70. պարսկերէնից է դնում։ Յ. Արշէզ ՀԱ 1896, 267 և Բգմ. 1897, 52 լտ. yesica «գեղձ, պարկ, միզափամփուշտ»։


Քսեստ, ից

s.

sextary;
pitcher, jar;
measure of bushels, or English gallons.

• Հներից Շիր. հրտր. Պատկ. էջ 30 ասում է թէ «այսպէս ամենայն լեզուք


Քրտիկար

adj.

worship among the ancient Persians;
good and faithful minister.

• «բարի գործք, արդիւնականք, արժանի վարձուց, պատուիրեալք ի Սազ-ռեզն դենէ». գործածուած է միայն երկու անգամ Եղիշ.բ և է. Զկրակ սպանանէք և զջուրս պղծէք և զմեռեալս ի հող թաղելով՝ զերկիր ապականէք և քրտիկար չառնելով՝ ոյժ տայք խարամանւոյն (էջ 35). Ետ սպա-նանել զհօրեղբայր իւր զՎաղինակ և յինքն տարաւ զտէրութիւնն իբրև քրտիկար յարքու-նիս (էջ 106).-Բոլոր տպագիրները ունին քրտիկար, միայն Անձևացեաց օրինակը, տպ. Թէոդոսիա, ունի քրտար։

• = Պհլ. *kirpikār «բարի և առաքինի գործ» ձևից, որի դէմ ունինք աւանդուած պհլ. գ9 kirpak «բարի գործ, առաքինութիւն» (հա-կառակը vinās, որ է վնաս, յանցանք), օր. vinās hač kirpak vičitan «յանցանքը առա-քինութիւնից զանազանել», hač kirpak sut u hač vinās ziyān «առաքինութիւնից օ-գուտ և յանցանքից վնաս», kirpak karian «բարի գործել», kār u kirpak «կրօնական պարտականութիւն և առաքինութիւն» (Ny-berg, Hilfsbuch d. Pehlevi 2, էջ 120 և 129), պհլ. [arabic word] krpkar=մանիք. պհլ. [hebrew word] ︎ kirbkr=պրս. [arabic word] karfagar «բարի և արդար գործեր կատարող (մարդ)» (Salemann, ЗAH 8 (1908), էջ 89), պա-զենդ. kerba, kereba, թուրֆանի պհլ. kir-baγ, նաև յգ. kerbikān (տե՛ս Մայնոխրատ, հրտր. West, էջ 121), որ նշանակում է Մազ-դեզական կրօնի պատուիրած բարի գործե-որ. սրանք 33 տեսակ են և մի առ մի նշա-նակուած են Մայնոխրատի Լէ գլխում. գըլ-խաւորները առանձին դրուած են Դ գըլ-ևում, ինչ. առատաձեռնութիւն, ճշմարտա-ևօսութիւն ևն։ Իրանեան այս բառերը մահ-մետականութեան ժամանակ ջնջուելով՝ փո-ևանակուեցան արաբ. [arabic word] savāb «բա-րի գործ, վարձք» բառով։ Ըստ այսմ մեր բառը նախապէս պիտի ունենար քրպիկար ձևը, որ պ և տ տառերի շփոթութեամբ դարձաւ քրտիկար։ (Փարպ. հրտ. Վենետ. 1873, էջ 294 որպէս բարեգործ ձևը, որ ուղ-ղուած է Վասակին, կարծետ հայերէն հա-մապատասխանն է իբրև զքրպիկար-ի և հաստատում է բառի ծագումը)։


Քրքանք

s.

cf. Քրքիջ.

• «ծիծաղ» Փարպ. արմատն է քրք-, որից քրքել «ուրախացնել» Ոսկ. պօղ. ա. 169, նաև քրքիջ «ծաղր, ծիծաղ» Ոսկ. մտթ. և եբր. Վրք. ոսկ. քրքջել «համարձակ ծիծաղիլ» Ոսկ. մտթ. կող։ և եբր. քրքնջալ «ծիծաղիլ» Բրս. մրկ. 258. քրքինջ Բրս. մրկ. 258։ Սրանց հետ նոյն է Ղրբ. քրքզալ «ծև-ծաղիլ, վրան խնդալ». հմմտ. դարձեալ քրքուիլ և քքուիլ բառերի տակ ատուածները, որոնց միջոցով քրքանք, քրքել հասնում է քուք արմատին, իբր


Քրքում, քմոյ

s. chem.

crocus, saffron;
crocus;
— վայրենի, սուտ —, carthamus, bastard or mock saffron, safflower;
հնդիկ —, curcuma, turmeric, terra merita.

• (հնից կայ սեռ. քրքմի Վեցօր. 83. յետնաբար ո հլ.) «սաֆրան» Երգ. դ. 14. Վեցօր. 83. Նար. Խոր. աշխ. որից քըր-քրմացան Առակ. է. 17. քրքմաւէտ Խոր. քրքմեղ «մի տեսակ ծաղիկ, խալոկ» Խոր. աշխ. (ըստ իս «քրքումի իւղ», տե՛ս խալոկ և խաղուկ բառերի տակ). քրքմել «մազերը քրքումով. ներկել» Կղնկտ. քրքմատեսակ «կարմիր» Գառն. 25. քրքմատեսիկ Աթան. 181. քրքմագոյն, (նոր բառ)։-Բառիս բուն նշանակութեան և գիտական համազօրների վրայ տե՛ս Պասմաճեան, Բանատ. 1907, 56 և Արթինեան, Ածաշնչի տունկերը, էջ 75, Ղ. եպս. Դուրեան ՀԱ 1914, 335,

• = Պհլ. *kurkum ձևից (գրուած է kulkem, բայց հմմտ. պրս. [arabic word] kurkum, karkum, karkam). այս բառը արևելեան ծագում ունի և փոխառութեամբ տարածուած է շատ լե-զուների մէջ. ինչ. սանս. kuhkuma-, քուչ. kurkama, ասոր. [syriac word] kurkəmā, եբր. [hebrew word] karkom, արաբ. ❇ ︎ kurkum, պորտ. իտալ. հֆրանս. curcuma, սպան. corcoma, ռում. kurkum, ինչպէս նաև յն. ϰρόϰος (Boisacq 520), տրից փոխառու-թեամբ հյ. կրովկոս «քրքում»։ -Մեր բառը ծագում է իրանեանից և ո՛չ թէ ասորուց, ուր մեր ու ձայնի դէմ ունինք ə, որ պիտի տար դըշ

ները յիշում են զանազան ձևեր, ինչ. ՆՀԲ «յն. քրօ՛քօն, լտ. crocum. եբր. քարեքքօմ», Böttich. ZDMG 1850, 363 սանս kuñkuma, Lag. Ges. Abhd. 58 (որից Տէրվ. Altarm. 70) եբր. karkom, պրս. karkam։ Պատկ. Խոր. աշխ. 84 պարսկերէնից։ Հիւնք. պրտ. կիւրկիւմ. ւն. *թიϰός։ Հիւբշ. 320 դնում է ասորե-րէնից, որ ըստ մեզ ուղիղ չէ։


Օգն

s.

help, aid, assistance, succour;
յ— գալ, հասանել, to help, aid or succour a person;
յ— կոչել, to call for help.

• aukan բառերի հետ հնխ. vag, vaks= vags «աճիլ, զօրանալ, օգնել» արմա-տից։ Հիւնք. յն. εῦ «լաւ» և γνωρίζω «գիտել»։ Karst, Յուշարձ. 416 մոնգոլ. asik թրք. asik «օգուտ», ճապոն. sukē «օգնութիւն»։ Վերի մեկնութիւնը տուաւ Meillet MSL 22, 62։ Պատահական նը-մանութիւն ունի զնդ. aogañh (արմա-տը aogah.), որ թէև ըստ Justi, Zend-sp. 9բ նշանակում է «օգնութիւն», բայց ըստ պհլ. թրգմ. «բարեկամու-թիւն» և ըստ նոր գիտունների «ոյժ, զօրութիւն»։


Օգոստոս, ի

s.

august, empress;
— Տիրուհի, Holy Virgin, Queen of heaven & earth.

• Ուղիղ մեկնեցին հներից Տաթև. հարց 201 և նորերից ՀՀԲ և ՆՀԲ։


Քաղաք, աց

s.

town, city;
cf. Թագաւորեալ;
ի —ս, ընդ —աց —աց, —ի —ի, in every city or town, every where;
—է ի-, from one town to another;
մարտաքս քան զ—ն, out of town;
բնակիչք —ի, towns-people, towns-folk;
վիճակ, սահման —ի, township.

• , ի-ա հլ. «քաղաք» ՍԳր. Կոչ։ Ագաթ. հին և շատ գործածաևան ռառ. տա-լիս է բազմաթիւ ածանցներ, որոնց հնա-գոյններից յիշենք՝ քաղաքագիւղ Ագաթ. քա-ղաքաժողով Գ. մկ. դ. 1. քաղաքակից ՍԳր. Ոսկ. եբր. քաղաքամէջ ՍԳր. Ագաթ. Կոչ. քաղաքային Երեմ. իթ. 28. Եւս. քր. Ոսկ. մ. գ. 6. քաղաքացի ՍԳր. Ոսկ. մ. բ. 11 քաղաքիկ Բուզ. մայրաքաղաք ՍԳր. մօտա-քաղաք Բ. մկ. զ. 8. հինգքաղաք Իմ. ժ. 6. հետաքրքրական է քաղաքուհի «մայր կամ մեծ քաղաքից կախւող փոքր քաղաք կամ ա-ւան, իբր նրա դուստրը» Բանք իմ. 54 (ըստ մեկնութեան Բազմ. տե՛ս իմ Հայ. նոր ռա-ևեր հին մատ. Բ. 115).-Նոր բառեր են քաղաքակիրթ, անքաղաքակիրթ, քաղաքա-բէտ, քաղաքամաս, քաղաքագլուխ, քաղա-քավար, անքաղաքավար, քաղաքացիական, քաղաքապետութիւն, քաղաքապետական, քաղաքակրթիչ, քաղաքագիտութիւն, քաղա-քագիտական, քաղաքականութիւն (=politi-que), որոնք շինուած են քաղաք բառիռ՝ համեմատ հին յունական պետական դրու-թեան, ուր ամէն մի քաղաք առանձին տէրու-թիւն էր կազմում։


Քաղդեայ, էի, ից

s.

Chaldean;
caster of nativities;
astrologer, soothsayer.

• , ի հլ. (ասւում է նաև քաղդէ) քհմայող, գուշակ» ՍԳր. Եւս. քր. Վեցօր. 150. Եփր. նին. 115. Վրդն. դան. յետին գրիչներից գրուած հյց. քաղդէո Եփր. մն. էջ 490. որից քաղդէութիւն «աստեղադէտու-թիւն, հմայութիւն» Ոսկ. լհ. Բ. 17. Բուս. քաղդէացի «գուշակող մոգ» Կոչ. քաղդէական Եւս. քր. Փիլ. քաղդէաղանդ Փիլ. իմաստ. հմմտ. նաև քաւդէալ։

• -Ասոր. [arabic word] xaldāyā «մոգ, աստղա-հմայ», xaldāyuϑā «մոգութիւն, կախարռու-թիւն», որ և յն. γαλδαῖος «աստղաբաշխ, աստղահմայ», և I ձայնը վերածելով Տ՝ եբր. [hebrew word] kašdīm «աստղահմայ»։ Բոլորն էլ ծագում են Քաղդէացոց ազգի յատուկ անու-նից և իրենց առաջին նշանակութիւնն է «քաղդէացի»։ Այս ազգն էր, որ աստղա-բաշխութեան և մոգութեան հիմնադիրն ե-ղաւ և մինչև վերջն էլ այդ գիտութեանց ու-տուցիչը մնաց. յոյներն անգամ աստղաբաշ-խութեան գիտութիւնը նրանցից տովորեցին և «յունաց բոլոր գուշակները, հմայողները և մարգարէները կամ Եփրատի ափերից էին գալիս և կամ քաղդէական հին սրբավայրե-րում սովորած էին համարւում. քաղդէացի բառը կախարդի հոմանիշ դարձաւ» (Mas-nero Hist anr. des peuples de I' Urient. էջ 774)։-Հիւբշ. 318։


Քաղիրթ, ղրթաց

s.

tripe;
վաճառանոց քաղրթի, tripe-stall.

• , ի-ա հլ. «անասունների ստա-մոքսը» ՍԳր. Վեցօր. 192 (գրուած է նաև քաղիրդ Վստկ. 189, քաղերթ Տաթև. ձմ. կգ). որից քաղրթեղ «փորը ուռած» Անյ. պորփ. յառաջաքաղերթ, յառաջաքաղերթութիւն Անյ. պորփ. նոր գրականում կայ միայն քաղիրթ ձևը։


Քաղց, ի, ոյ, ից

s. adj.

hunger;
hungry;
— դժնդակ, ուժգին, անհնարին, violent, canine, ravenous, appetite, or hunger;
յուղել զ—, to excite, sharpen or quicken the appetite;
—իւ հարկանիլ, to be hunger-beaten, to be or feel hungry;
մեռանել առ —ոյն, to starve, to die of starvation;
հարկանել զ—, to stay or satiate hunger.

• , ո, ի հլ. «անօթութիւն» Բ. կոր. 4ա. 27. Ես. թ. 20. Ոսկ. մտթ. «անօթի» Եպիփ. ծն. Պտմ. յյտ. Ներս. 76 (քաղցք և ծարաւի եմք). Ճառընտ. որից քաղցնուլ «անօթենալ» ՍԳր. քաղցենալ Փիլիպ. π 12. Եփր. փիլիպ. 163. Մծբ. քաղցանալ Եւս. պտմ. քաղցութիւն Եփր. համաբ. 42. քաղցելաբար Եփր. համաբ. 227. քաղցա-կան Ագաթ. քաղցեցուցանել Եփր. ասաց. Նիկոմ. (Յուշարձան 206), ընչաքաղց Ա-գաթ. ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. suld-sk'-ձևից, որ կազմուած է հնխ. suel-արմատից՝ d և sk' աճականներով։ Մեր բառի հետ առաջին հերթին համեմատելի են հհիսս. svelta «քաղցիլ», sultr «քաղց», շվեդ. svalta և դան. sulte «քաղցնուլ», որոնք ծագում են գերմ. suelt <հնխ. sUel-d-արմատից։ Այս արմատի բուն իմաստն է «նքողիլ, քաղցից նւաղիլ», ինչպէս ցոյց են տալիս հհիւս. svella «մեռնիլ», անգսք. sweltan և գոթ. swil'an «մեռնիլ», հբգ. swelzan «այրել», անգլ. swelter «տաքից ուշքը գնալ», sultry «կիզիչ տաք»։ Բոլորի պարզականն է հնխ. suel-«այրել, խանձել», որից յառաջանում են գերմ. schwelen, մգ. swelen, հբգ. swi-lizōn «այրել, խանձել», անգսք. swelab «կամաց կամաց այրիլ», լիթ. svilti «խան-ձիլ». լեթթ. swel-«խանձել», յն. εἰλη «արևի տաքութիւնը», ἔλα «արեգակ» (Po-korny 2, 531-2)։


Քաղցր, ցու, քաղցունք, ունց

adj. s. adv.

sweet, delicious;
mild, pleasant, agreeable, charming, amiable, affable, dear, be loved;
sweetness, honey;
— or —ցունս, sweetly, softy, gently, pleasantly, nicely;
— հայեցուածք, mild, looking;
— բնաւորութիւն, good temperedness;
— բարք, gentle manners;
— յիշատակ, pleasing remembrance;
— է տեսանել, it is pleasant to see;
— է նեաց, it is a pleasure for them to;
— է ինձ, I should like;
— էր մեզ տեսանել, we saw with pleasure.

• (-ցու, -ցունք, -ցունց, -ցուք. յետին են -ցրի, -ցուի, -ցրունք) «անուշ. համեղ» ՍԳր. բառս տալիս է հարիւրի չափ ածանցներ, որոնց մէջ ներկայանում է եր-կու ձևով. 1. քաղցր, ինչ. քաղցրանալ ՍԳր. քաղցրացուցանել ՍԳր. Եզն. Ագաթ. քաղց-րաբան Կոչ. Եւագր. քաղցրալից Ոսկ. մ. գ. 17. քաղցրուսոյց Կորիւն. Ագաթ. քաղզրուտ Եփր. ասաց. Նիկ. (Յուշարձան 206).-2. քաղց-. ինչ. քաղցու «նորաքամ գինի, շիրա» Յոբ. լբ. 19. քաղցոալից Գծ. բ. 13. քաղցու-ենի «քաղցր պտուղ տուող (ծառ)» Վեցօր. 99. Մծբ. ևն։ Նոր բառեր են քաղցրաբոյր. քաղցրադաշնակ, քաղցրալեզու, քաղցրօղի ըç,

• = Այս գաղափարի համար հնդևրոպական լեզուները ներկայացնում են երեք տարբեր ռառ, որոնք են. 1) հնխ. dlkú-? որի ժա-հանգներն են յն. γλυϰός և լտ. dulcis «քաղցր». 2) հնխ. suād-, որից ունինք աանս svādú-, յն. ἠδός, դոր. ἀδός, լտ. suā-vis (<*suaduls), հսաքս. swōti, հբգ. suozi, անգսք. swέte, հհիւս. sotr, գոթ. suts, գերմ. súss, անգլ. sweet, հոլլ. zoeh «քաղցր». *) հնխ. saldu-, որից յառաջանում են միայն լիթ. saldus, լեթթ. salds, հսլ. šladuku, լեհ. slodki, ուկր. soiodkyǰ, ռուս. cладкiи «քաղցր»։ Սրանցից երեքն էլ մօ-տենում են մեր բառին, բայց ո՛չ մէկը չի ծածկում նրան, որ ըստ ձևի պահանջում է հնխ. sul-sk-։ Այս պատճառաւ էլ զանագան քննիչներ վերի ձևերը զանազան փոփռևու-թեանց ենթարկելով՝ ուզում են հասցնել նրան։ Այս փորձերի մասին տե՛ս տակը։ Երրորդ խմբի saldu-ձևը յառաջանում է հնխ. sāld-«աղ» բառից (ինչպէտ հյ. աղ և աղու), որ տալիս է հյ. աղ, աղտ, և հետ-ևաբար գործ չունի քաղցր բառի կազմու-թեան հետ։

• svādu, լիթ. svaldus, յն. ἠδός, հսլ. šladúku, զնդ. xvāstra ևն հոմանիշ-ների հետ։ Lag. Ges. Abhnd. 31 հմմտ. զնդ. xvarəǰišta «քաղցրակեր»։ Պատկ., Изcлeд. և Տէրվ. Altarm. 65, Նախալ. 115 svādu ընտանիքի հետ։-Հիւբշ. Arm. Stud. § 287 քննում է զնդ. xva-rəz-išta ձևը, որ մեկնւում է «արմաւ (պհլ. թրգմ.), տննդառատ (Darmeste-ter), համեղագոյն (Ueldner). բայց սրա դէմ սպասելի էր հյ. *քաղձր կամ *քաղծր։ Տէրվ. Պատկեր 1891, էջ 331-4 հնխ. svadu ձևից։ Հիւնք. քա-ցախ բառից։ Müller WZKM 1895, 381 պրս. [arabic word] xvālīdan, հպրս, uwar-du, պրս. xvāl «համեղ» բառի հետ։ Հիզբշ. 502 մերժում է թէ՛ զնդ. xvaгəz-ièta «համնեռառոյն» և թէ՛ պրտ. xval ձևերը։ Այստեղ յիշատակւում է նաև Bartholomae-ի մէկ անձնական կար-ծիքը, որով քաղցր. <հնխ. svlk'hu-, իբր երկրորդ ձև զնդ. *xvərəzu-<հնխ. svlg'hu-բառի դէմ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 151 քաղց բառի հետ։ Schet-telowitz BВ 28, 290 լտ. dulcis ձևի հետ՝ իբր հնխ. dulk'u-(յիշում է Walde 246, շատ կասկածելի է համարում Boisacq 151 ծան., չի ընդունում Po-korny 1, 816)։ Patrubány ՀԱ 1908, 154 յն. ϰαλέω, լտ. calo, հբգ. halōn, գերմ. -holén բառերի հետ՝ իբր «հրա-ւիրական»։ Petersson, Ar. u. Arm. Stud. 46 չի ընդունում Scheftelovitz-ի առաջարկած *dulk'u-նախաձևը որ պիտի տար հյ. *կղս-, և նրա փոխա-րէն դնում է *dlk-s-k'u-, որ հենց նա-խալեզւում շրջուած դարձած էր *kld-s-k'u-, որից էլ քաղցր։ oštir, Btrg, ala-rod. 45 բասկ. galtz «աղ» բառի հետ է կցում։


Քամ, ոյ

s.

juice;
gravy;
jelly.

• «օամուք, քամուածք» Վստկ. «հե-ղեղի մնացորդը» Տաթև. ամ. 250. որից ՍԳր. Եզն. «ծծել, մինչև յատակը կամ ցմր-րուր խմել» ՍԳր. Վեցօր. քամուք, քամուած Արծր. Վրդն. ել. Բրս. մրկ. արիւնաքամ Վրդն. լուս. համաքամուած Մագ. նաև փխբ. թերաքամ «կիտովին բացուած (աուր, թուր, դուռ ևն)» Ոսկ. և Երզն. մտթ. 367. թերա-քամեալ «կիսովին պատեանի մէջ մտոռաձ (սուր)» Բ. թգ. ի. 8։-Ըստ իս այս նոյն բառն է քամի «գետ», որ մէկ անգամ գոր-ծածել է Խորենացու աշխ. հրտր. Սուքր. 30. ռեւ ամենայն քամի լերանց Հայոց ի Դկլաի իջանէ»։ Հիւբշման, Հին Հայոց տեղւոյ ա-նունները ՀԱ 1905, 123 ա, ծան. 3 (արտա-տպ. էջ 160) բառը գտնում է յիշուած Սի-պական, էջ 4, տող 15 և համարում է ան-ծանօթ ձև։ Անշուշտ նոյն է վերոյիշեալ քամ «հեղեղի մնացորդը» Տաթև. ամ. 250 բառի հետ և նշանակում է «լեռների ջրային քամուածքը»։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. qm-«ճմռել, տեղ-մել, խցկել, արգիլել» արմատից, որի ժա-ռանգներից յիշատակելի են լիթ. kamuoti «ճմռել, խցկել», լեթթ. kamuot «չարչա-րել, տանջել», լիթ. kemšu, kimsti և լեթթ. k'emsu, k'imst «խցկել, ճխտել». միա ա-ւելի հեռաւոր ձևերի յիշատակութիւնը տե՛ս Pokorny 1, 388 հնխ. qem-«ճմռել, արգիլել» արմատի տակ։-Հյ. թերաքամ բառի երկ-րորդ մասը յատկապէս այս վերջին նշանա-կութիւնից է բղխում. ապա թէ ոչ «ջուրը քա-մել» և «թուրը պատեանը խցկել» իրարից բխող գաղափարներ չեն։


Քան

prep. conj.

more than, more, under, beneath, over;
as, as well as, as much as;
or;
—եթէ, —թէ, that;
more, than;
անդր —, further, beyond;
ոչ ոք — զնա, no one but he;
առաւել -զե րեսուն եւ հինգ ամք են իմ, I am more than thirty five years old;
զքեզ ըն տրեաց -զազգս ամենայն, he chosed thee before all the nations;
պատրաստ եմք մեռանել —անցանել ընդ օրէնս հայրենիս, we are ready to die, rather than violate our country's laws;
հասաւ — զամենայն սուր, much keener than any other sword;
ո՛րքան քաղաղութիւն է ի տունս շինականաց — ի տունս թագաւորաց, when will peace reign alike in the cottage and in the palace !.

• «չափ, որչափ լինելը». իբր գոյա-կան առանձին գործածուած չէ, բայց շատ սովորական է իբր նախադասութիւն՝ քան, քան զ-, քան սական, քան չև, քան եթէ, քան թէ, քան զի ձևերով՝ ՍԳր. Ոսկ. Եզն. Բուզ. սրանից են քանի ՍԳր. քաներորդ Ոսկ. մ. ա. 4. քանիցս ՍԳր. քանիօն Սղ. լը. 5. Յոբ. ժգ. 23. Եստ. պտմ. Սեբեր. քանզի ՍԳր. ոռքան Հռ.. ժա. 13. Գղ. դ. 1, ժղ. թ. 1Ս. այնքան Խոր. Պիտ. այսքան Պիտ. նոյնքանի Սարգ. Լաստ. ցայսքան Փիլ. իմաստ. ցայն-քան Պիտ. անքան «անչափ» Վրք. և վկ. բ. 162. քանակ Փիլ. լին. Ոսկ. յհ. ա. 38. քա-նակութիւն Փիլ. լին. զուգաքանակ Յհ. իմ. ատ. վեցաքանակ Յհ. իմ. պաւլ. յն։ Սխալ է անքանակ Եզն. 226, որ ըստ Նորայր, Քըն-նասէր 10 պէտք է ուղղել անքակ։ Յետնա-բար մհյ. քան «որպէս» Վրդն. առկ. 175 (Խառնչէ քան զէշ, հաջէ քան զշուն «էշի պէս զռա՛, շան նման հաջի՛ր»)։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k*ān (k*ām) ձևից. հմմտ. լտ. quam «քան, աւելի քան (մասնիկ բաղդատականի), ի՛նչքան, յոյժ», quantus «առաւել քան, որքան», quantum ռայնքան... որքան», qшando «երբ», ouam-quam, quanquam «թէև», quanto «որքան», quanti «քանի՛», օսկ. pan, ումբր. pañe «քան», նաև գոթ. hvan «եբը, ինչաես». հսա-քըս. hwan, հբգ. hvanne, հպրուս. kan, լիթ. ka «եթէ» ևն. բոլորի պարզականն է հնխ. k*o-, k*e-, k*1-դերանոսանական արմատը, որի ժառանգները ընդարձակ տե՛ս ❇։ Հիգբշ. 502?

• «տահմա՞ն», որից քանակից «սահ. մանակի՞ց». նորագիւտ բառ, որ երկու ան-ռամ գտնում եմ գործածուած Վիմ. տար. 95 և 241. «Զիմ կուղպակն, որ ի կօշկակա-րոցին, քանակից է վերի դեհն Տիգրանայ, ներքին Սլքերոյն (արձ. 1251 թ.)-Կուղ-պակն որ շինեցի, տերքի դեհն քանակից է Աւետեազն» (արձ. անթուական)։


Քանդ, ի

cf. Քանդակ.

• «քարի վրայ փորագրութիւն» Ոսկ. եփետ. որից քանդել «քակտել, աւերել, քայքայել, փուլ ածել» ՍԳր. «չարչարել. տանջել» Բենիկ. «քարի վրայ փորագրել» Պիտառ. քանդուած «փորագրութիսն, բա-նուածք» Սարգ. Իգն. Նար. քանդումն Խոր. Յհ. կթ. պտղաքանդ «վրան պտուղներ փո-րագրուած» Վկ. գէ. 38. դիւրաքանդ Նիւս. երգ. կրկնութեամբ՝ քանդքանդել Առաք. ատմ. 135, 233. տրա հետ միատին նաև՝


Քանուն

cf. Քանոն.

• «մահճակալի կամ գահոյքի սիւները» Յուդթ. ժգ. 8 (Մատեան առ քա-նուն գահոյիցն τω ϰανόνι τῆς ϰλίνης), «հիւս-նի կամ ատաղձագործի քանոն, գիծ քաշե-լու տափարակ և ուղիղ տախտակ. փխբ. ուղղութիւն, կարգ, օրէնք, կանոն» Փիլ. Ճառընտ. (սեռ. քաննոյ, գրծ. քաննով). ո-րից քաննակ «տախտակ» Ոսկ. յհ. բ. 8. քանընեցեալ «ուղիղ, կարգաւորեալ» Փիլ. նև. առում է նաև քանոն, ի-ա հլ. «ռա-ռագեղի ճաղերը» Վեցօր. 198. յետնաբար քանոն, քանովն «գիծ քաշելու քանոն» Սարգ. Անյ. բարձր. Արծր. ևն։


Քանքար

cf. Տաղանդ.

• Հներից Շիր. 33 մեկնում է. «Եբրա-յեցիք զտաղանդն քանքար կոչեն»։ Երզն. մտթ. 392 և 531՝ Տաղանդն քան-քար ասի ըստ եբրայեցւոյն։ Schröder, Thes. 45 և Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 185 եբր. բառից։ ՆՀԲ եբր. քիքքար, թրք. քընդար, քանդար։ Lag. Urgosch. 849 եբրայեցերէնից, բայց Arm. Stud. § 2337 ասոր. kakkar։ Տէրվ. Altarm. 70 քաղդ. ձևից։


Քաշտի

s.

ship.

• «նաւի թի». մէկ անգամ ունև Մագ. թղ. 220. «Հանդիպի ոմանց ուղևորաց քաշտեօք նաւուց». սրա հետ նոյն է քաշտիկ «նաւարար կամ տնաւակառոյց». մէկ անգամ ունի Նոնն. 50. «Նասակառոյցք առաջինք ևեսնեևեցիք և քաշտիկ՝ Շամիրամ». թերևս աւելի յարմար էր դնել «նաւորդ». յոյն բը-նագրի համապատասխան ձևն է ըստ Ակի-նեան ՀԱ 1904, 171 τριήρη δὲ ή ❇εμίραμις, ուր τριήρης «ցռկանաւ». այս իմաստի հետ նոյն է գալիս քաշտի «նաւ» Մագ. թղ. 48. «Յոյժ հակառակեալ ընդ քեզ. ներհակական հակաճառութեամբ, վրդովեալ կոհակօք պղտորեալ ծառացեալ ալեօք, կամէի ծփել զքոյդ հաստատագոյնք () աղտիս», որ պէտք է՜ ուղղել «զքոյդ հաստատագոյն քաշ-տիս»-քու ամուր նաւերդ պիտի ալեկոծեմ (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 173)։


Քաջ, աց

adj. s. adv.

brave, gallant, valiant, courageous, intrepid, valorous, manful, stout, bold, daring;
good, honest, worthy;
clever, excelling in, of good abilities, fit for;
noble, distinguished, eminent;
hero;
tutelar genius;
cf. Մղձաւանջ;
good, well, right, suitably, very, much, very much;
— արանց, emperor, Caesar, Augustus;
— ի բաց, very far;
very, much, much more;
կարի —, կարի իսկ —, very well, as well as can be;
— է, that will do, that is settled;
well, very well !
— լեր ! courage ! be of good cheer ! cf. Կարի;
cf. Վաղ.

• , ի-ա հլ. «լաւ, ընտիր» (հմմտ. յոս-կոյ քաջէ Նորագիւտ ա. մն. իը. 18, ոսկւով քաջաւ Նորագիւտ բ. մն. գ. 4). «ազնիւ, ա. ռաքինի, պատուական. 3. արի, կտրիճ, 4. դիւցազն, հսկայ. 5. աւելի, շատ, մեծա-պէս» ՍԳր. Եւս. քր. Եզն. Ոսկ. Կոչ. 6. «ոգի, դև, փէրի» Եղիշ. հրց. 50. Խոր. Շնորհ. վիպ. Կանոն. որից քաջ արանց «թագաւոր, կայսր» Գծ. իե. 21, 25. Ագաթ. Արծր. բազ-մաթեւ ածանցներ (ԱԲ ունի աւելի քան 300), որոնցից յիշենք մի քանի հնագոյն-ները. ինչ. քաջաբան Եփր. թգ. tաջաբոյս Ագաթ. քաջալերել ՍԳր. քաջալերիչ Ագաթ. Կռրիւն. Եփր. ա. թես. քաջահաւ Ղևտ. ժա. 17, Դատ. ժդ. 16 (Նորայր, Բառ. ֆր. ibis այս ձևը դնում է քաջ «ոգի» բառից, իբր հոմանիշ արտասազդահաւ բառի, որ ծագում է Արտաւազդ Բ-ի անունից, իբր քաջքերից շղթայուած թագաւորի թռչունը). քաջահը-մուտ Ոսկ. մ. բ. 8. քաջաձայն Ոսկ. փիլիպ. քաջանուն Եւս. քր. Եզն. Ոսկ. մ. ա. 10. քաջասրտիլ Եփր. թգ. Եւագր. ևն։

• Klaproth, As. pol։ 101 պրս. [arabic word] xōš «լաւ, քաղցրահամ» բառի հետ։ ՆՀԲ աջ, աջող բառի՞ց։ Müller SWAW 38, 581 և 586 գործածում է մեկնելու համար զնդ. xvāšaya բառը, ուր ուրիշ-ները «ուտելիք» են հասկանում։ Այս-պէս xvašaya zi vispō afmus astvá ǰvainti Վենդ. Գ. 33 ըստ Müller «զօ-րութեա՛մբ. քանզի ամենայն էակք աշ-խարհի կեան»։ Ըստ այսմ Justi, Znd-sp. 90 զնդ. նոյն xvāša «ուտելիք» բա-ռի տակ դնում է հյ. քաջ «ոյժ»։ (Վեր-ջին անգամ Barthol. Altir. 1879 մեկ-նում է բառը «Essen. ուտելիք»)։ Տէրվ. Altarm. 25 մերժում է այս և էջ 22 կր-ցում է աանս. kavi «իմաստուն», պրս. kay «մեծ, կարող, հզօր» ևն բառերին։ Müller SWAW 88 (1877), էջ 12 զնդ. ϑwaxša բառի հետ (որ Barthol. Altir. z93 մեկնում է «աշխոյժ»)։ Մորթման ZDMG 26, 618 բևեռ. khaidiani։ Karo-lides, Iλ. ουγϰρ. 88 կապադովկ. ϰατσὄρα «մղձաւանջ, չար ոգի» և սանս. çat «հարուածել», çatru «թշնամի»։ Հիւնք. գաճ բառից, ինչպէս յն. *ἰπανος «գաճ» և τιτάν։ «հսկայ, բաջ»։ Jensen, Hitt, u. Arm.. 101 հաթ. psi=waǰi «քաջ, արի», ՀԱ 1904, 271 հաթ. h.-ši «մեծ»։ Patrubány SA 1, 194 յն. ηδυς. գերմ. šuss «քաղցր» <հնխ. svādhyos։ Pe-dersen, Հայ. դր. լեզ. 157 աջ բառից։ Karst, Յուշարձ. 423 ալթայ. koč, չա-ղաթ. koča, kočak «արի, քաջ»։ Պա-տահաևան նմանութիւն ունի սանտ. դև» աշանակութեան վրայ տե՛ս՝ Էմին,

• ԳՒՌ.-Ագլ. Սլմ. քաջ, Ար. քաջ՝, Մշ. քաճ, Ախց. Խրբ. Կր. Ռ. քաչ, Ասլ. քաչ, քաջ «քաջ, կտրիճ».-իսկ Ալշ. քաչք, Գոր. Ղրբ. քաշկ, Տփ. քաչկ, քա՛շկիր, քա՛նկիր՝ «դև, դևեր». Երև. քաչքէրս էկան «բարկացայ» ևն գալիս են քաջ «ոգի» բառի յգ. քաջք ձևից։ Բոլորի նախնական իմապտն է «լաւ». իսկ «ոգի, դև» նշանակոզթեան զարգացման համար Ըմմտ. ռմկ. մէնէ աղէկները «դև, ոգի»։-Նոր բառեր են քաջքոտ, քաջքոտիլ, քաջքա-մեր, քաջքաքամի, քաջքաձայն, քաջքաձոր, քաջքատուն, քաջքաքար։-Թրքախօս հայե-րից կայ քարջ «հսկայ մարդ» Ատն.։


Փուլ

s. ast.

crumbling, falling, fall;
wane;
—ք, ruins, rubbish;
ի — ածել, to ruin, to destroy, to crumble;
ի — գալ, to go to ruin;
լուսին ի — է, the moon is waning.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. phol-ձևից, որի այլ. ժառանգներն են լիթ. pulu, pնlti, լեթթ. oulu, pult, հբգ. fallan, անգսք. feallan, հիսլ. falla, անգլ. fall, նբգ. fallen «ընկնել. ցած ընկնել», einfallen «փուլ գալ», հբգ. falla, գերմ. Falle, հոլլ. val, անգսք. fealle «թակարդ», թերևս նաև հպրուս. aupallai «գտնել» (Pokorny 2, 103, Walde 268, Trautmann 229, Kluge 129)։ Ըստ Meillet, Esq. 80 այստեղ է պատկանում նաև յն. σφáλλω «տապալել, վայր ձգել», որ ուրիշներ դնում են սխալ բառի հետ. վերջին անռամ կրկնում է նոյնը Ernout-Meillet 313, որի հետ կասկածով նաև լտ. fallo «խաբել, խուսափիլ»։-Հիւբշ. 501։


Փուղձ

adj.

soft, damp, moist.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Փիլ. ժ բան. էջ 223. «Ի զուգակողմանցն կրկնակաց երեքանկիւնիցն՝ երեք տառք բաղկանան. հուր և փուղձ և ութանիստն քանզի է՛ որ հրոյ ձև է և է՛ որ օդոյ և է՛ որ ջրոյ. իսկ ի չորեքանկիւնեացն քուեայն է»։ Բառ. երեմ. էջ 325 մեկնում է «ջուր». նոյն բառը վեց անգամ գտնում եմ գործա-ծուած էֆիմ. հետևեալ ձևով. Շոգիք՝ որք են բարակ փուղձ, նուրբ ճենճեր և անզգայ շունչ (էջ 245). Նծումբն ունի յինքեան ոյժ հրային, փուղձ և խոնաւութիւն սնդկային, նաև աղ հողային (էջ 252). Հոյծ, պարարտ փուղձ և սոսնձանման խոնաւութիւնն է սրն-դիկ (էջ 261). Փայտն ունի առաւել փուղձ և խոնաւութիւն ջրային, բայց քարն ունի սա-կաւ փուղձ և խոնաւութիւն... հրահալելին աարարտ խոնաւութեամբ և փղձով (էջ 262)։ ՆՀԲ մեկնում է «լոյծ, խոնաւ, հոտանուտ», իսկ ՋԲ սրա հետ նաև «ջուր», ԱԲ «թոյլ, լոյծ, խոնաւ»։ Ըստ իս, ինչպէս հուր (պիրա-միդ) և ութանիստ, նոյնպէս և փուղձ երկ-րաչափական մի մարմին է նշանակում։ Ըստ Փիլոնի երեքն էլ հաւասարակողմեան եռանկիւններից կազմւած ձևեր են. քա-ռանկիւններից կազմուած իբր ձև յիշում է քիչ յետոյ խորանարդը (քուեայ). եւ որով-հետև երկրաչափութեան մէջ հառասարա-կողմեան եռանկիւններից կազմուած կանո-նաւռր բազմանիստերը երեք են միայն (պի-րամիդ, ութանիստ և քսանանիստ), որոն-ցից առաջին երկուսը արդէն յիշուած են, աւստի փուղձ նշանակում է «քսանանիստ, իկոսաէդռոն»։-Բոլորովին ուրիշ իմաստ ունի փուղձ՝ էֆիմէրտէի մէջ։ Երկրորդ վը-կայութեան մէջ տեսնում ենք որ ծծումբին վերագրւում է հների չորս տարրերը, հուր (ոյժ հրային), ջուր (խոնաւութիւն սըն-դըկային), հող (աղ հողային), մնում է փուղձ, որ պիտի նշանակէ «օդ»։ Այս իմաս-տով է նաև առաջին վկայութեան մէջ, ուր «օդ» և «գազ» համազօր են։-Երկու նշա-նակութիւնները փուղձ «օդ» և «քսանա-նիստ» թէև շատ անյարիր, բայց միևնոյն բաներն են։ Հները, ըստ Պիւթագորեան փի-լիսոփայութեան չորս տարրերը չորս երկ-րաչափական ձևերի հետ էին կապում. օդը ութանիստի հետ, հողը խորանարդի հետ, ջուրը քսանանիստի հետ և հուրը պիրամի-դի հետ (տե՛ս Փл. Kзджори, Исторiя Зпемент. Mатематики. Qnecca, 1910, էջ 55)։ Սրա համար է որ Փիլոնի մէջ էլ հուր (պիրամիդ) «հրոյ ձև է», փուղձ (քսանա-նիստ) «օդոյ ձև է» և ութանիստն «ջրոյ ձև է»։ Ինչպէս տեսնում ենք, շարքը տեղա-փոխուած է. և դրա համար է որ էֆիմէր-տէն դնում է փուղձ «օդ» ըստ Փիլոնի, իսկ Բռ. երեմ. փուղձ «ջուր»=քսանանիստ՝ ըստ Պիւթագորեանց։


Փունդ

cf. Կաղապար.

• «մի տեսակ աման կամ չափ». մէկ անգամ ունի Եփր. թգ. էջ 365. «Արարին զե-րաստանսն ոսկի և զմկունսն ոսկի և առա-քեցին հանդերձ տապանակաւն ի սայլակին ... եկին իջուցին զտապանակն Ղևտացիքն և զփունդսն ոսկեղէն մկանցն և տարան եդին առ մեծ վիմին»։ Համապատասխան տեղը Ս. Գրքում կարդում ենք. «Եւ Ղևտացիքն հանին զտապանակն Տեառն և զքուրձն ար-գոբ ընդ նմին և զանօթսն ոսկիս որ ի նմա և եդին ի վերայ վիմին մեծի» (Ա. թագ. զ. 15)։ Համեմատութիւնը դժբախտաբար ևա-տարեալ չէ փունդ բառի իմաստը ստուգելու համար։ Բառ. երեմ. էջ 325=Հին բռ. դնում է փունդս և մեկնում է «աման ինչ»։ Այսպէս է ընդունում ևաև ՆՀԲ։ Նորայր, Բառ-ֆրանս. 300բ յատկացրած է ֆր. cornue բառին, որ է «անօթ ինչ խեցեղէն կամ ա-պակեղէն ի պէտս տարրագիտաս»։ Բառս մէկ անգամ էլ գտնում եմ գործածուած Մծբ. 219. «Յեսու պարտաւորեաց զԱքար, զի գո-ղեաց և թագոյց զարծաթն ի փնդէ անտի, զոր ունէր. և Յիսուս փրկիչ մեր ետ զքան-քարս առ շահս». ասորի բնագիրը (հրտր. Graffin, էջ 504) ունի. «Յեսու Բարնուն պարտաւորեաց զագահն Աքար, զի գողացաւ և թագոյց, և Յիսուս փրկիչ մեր դատապար-տռեաո ոագահն Յուդաս, զի գողացաւ և թա-ռոյց զարծաթն յարկղէն», ըստ համեմատու-թեան Վիեննայի միաբան Պ. էսապալեանի (անձնական)։ Այս համեմատութիւններից երևում է, որ փունդ նշանակում է «արկղ»։


Փունջ, փնջի

s.

root or stalk;
bunch, nosegay, bouquet;
— հրեղէն, bouquet, girandole, crowning-piece;
—ս յօրինել, to make a nosegay.

• (սեռ.-ի) «բոյսի ցօղուն» Ծն. խա. 5, 22. «տրցակ բոյսի կամ կապոց ծաղիկ-ների» Տաղ. Վրդն. սղ. Երզն. լս. Միսայէլ, որից ոսկեփունջ Յհ. կթ. Ասող. նոր բառեր ևն ծաղկեփունջ, վարդափունջ, փնջակ, փըն-չիկ։


Փուշ, փշոց

s. bot. mus.

thorn, spine, prickle;
thistle;
an Armenian note;
— ձկան, bone, fish-bone;
— պսակ, crown of thorns.

• Justi, Dict. Kurde 78 քրդ. pež «թուփ, մացառ»? Հիւնք. շփել բայից։ Petersson IF 43 (1925) էջ 74 յն. πευϰέδανος πέυϰη, լիթ. puszis, գերմ. Fichte ծառանունների հետ, որոնք ծա-դում են հնխ. peuk', puk՛ «խթել» ար-մատից. հյ. փուշ <*spuk -uo-։


Փուտ, փտոյ

adj. s.

rotten, putrid, spoiled;
rottenness, corruption, putrefaction;
— ատամանց, caries, cariosity;
cf. Ատամն.

• = Պհլ. ὶ pūt ձևից. հմմտ. պրս.❇ pūd «հին, փտած», ❇ pūda «հին և փտե-ալ. 2. փտեալ ծառ», պազ. pūd «փտած. փտութիւն», պհլ. [other alphabet] pūtak «փտած, նեխած», զնդ. [arabic word] puīti-«մարմնի փտութիւն». սանս. pūti-«փտած, նեխած, հոտած, շարաւ, թարախ», putika-«նեխած, հոտած» (Horn § 334)։ Այս բոլորի ար-մատն է հնխ. pū-«հոտիլ, նեխիլ» (համար-ւում է բնաձայն, փո՜ւհ բացագանչութիւնից յառաջացած), որի այլ ժառանգներես են սանս. pūyati «հոտիլ», pū̄ya-«թարախ», զնդ. puyeiti «հոտիլ», յն. πίϑω «հոտեց-նել», πύον «թարախ», լտ. pus «թարախ», լիթ. puvù, գոթ. fls «հոտած» ևն (Boisacq 328 Trautmann 234, Pokorny 2, 82, Er nout-Meillet 788)։-Հիւբշ. 256


Փուտկայ

s.

caravanserai.

• (սեռ. ի) «պանդոկ, կապելայ». մէկ անգամ գործա-ձում է Գոր. և շմ. էջ 69. «Եւ հրամայեաց դատաւորն Եւետոս դահճապետի տանել ռևռկոսեան և արգելուլ ի բանտի, ուր ար-գելեալ էին ընկերք իւրեանց ի փուտկայի միոջ որ կոչի բեթթիկա»։ Զարմանալի է որ բառս գործածում են նաև նոր ժամանակի մատենագիրներից երկուսը՝ Առաքել և Յա-կոբ Կարնեցի. այսպէս՝ Զետեղեալ բնակե-ցուցին ի փութկայն՝ որ է քարվանսարայ (Առաք. պտմ. 111.-հրատարակիչը յատուկ անուն ևառծելրվ դնում է գլխատառ). Վասն տանց և ապարանից, բաղանեաց և փութ-կայից, որ է քարվանսարայ (Առաք. պտմ. 373). Բաղանիքներ և փութկաներ և քաղա-քի պարիսպն (անդ, էջ 514). Սպանդանոցք և շուկաներ, սալարակապ խաներ և փութ-կաներ, քարատաշ գեղեցիկ շինուածովք և եկեղեցիք բազումք (Յկ. կր. 31)։-Սրանց համեմատ Բառ. երեմ. էջ 325 փութեաւ «քարվանսարայ», որից և ԱԲ «կարաւանի իջևան, քարվանսարայ»։

• Ալիշան, Հին հաւ. 303 պրս. butkada «կռատուն, պանդոկ» բառից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Մառ ՀԱ 1898, էջ 270 բ. և յետոյ Goussen, որ հրա-տարակեց Վարդանեան ՀԱ 1913, 136։ Ի նկատի ունենալով բառի նոր գործա-ծութիւնները, ուզեցի կարծել որ փութ-կայ բառը թերևս արաբերէնի մէջ էլ գոյութիւն ունի, որից անցել է ստորին


Փուք, փքոց

s. fig.

breath, wind;
intestinal gas, fart, wind, flatulency, windiness;
swelling, puffiness;
turgidness, bombast;
— հպարտութեան, gust or fit of pride;
անձայն —, noiseless fart, fizzle, foist;
—ս արձակել, հանել —ս, to fart, to let a fart, to break wind;
(անձայն) to fizzle, to foist;
— արձակող, farter;
fizzler, foister.

• , ո հլ. «փչած շունչը, փուքսից դուրս եկած օդը» Յոբ. է. 7. Սեբեր. Եզն. «հպարտութիւնից ուռիլը» Լմբ. ատ. Ներս. մոկ. «փորի քամի» Բրս. մրկ. 28. Յայսմ որից փուքք (անեզական) «կրակը հրահրե-լու գործիք, քէօրիւկ» Յոբ. լբ. 19. Երեմ. զ. 29. Ետ. ծդ. 16. «նուագելու տիկ» Սեբեր. «ընդեղէնի կճեպ», Բժշ. փքալ, փքանալ, «ուռիլ, տկռիլ» (հպարտութիւնից) Բ. մկ. թ. 4. Ագաթ. «փուք արձակել» Մանդ. փըք-նուլ Փիլ. լին. փքռիլ «ուռչիլ» (թթուած խմո-րի համար ասուած) Տարօն. Ա. § 96, էջ 196, «ուռիլ» Ձիաբուծութիւն (Ձեռ. Թաւրիզի, էջ 110). փքուն, փքոց (նոր բառեր), փքո-ցուռոյց Ագաթ.։

• նից փոխառեալ չէ, այլ փչել բառի հետ՝ իբր բնիկ հայ կցւում է յն. φῦοα, φυοαω «փչում, փչել» բառերին։ Justi, Dict. Kurde 294 քրդ. fik «սրինգ», fikandin «սրինգ ածել» և վրաց. փուքսի բառերի հետ։ Տէրվ. Նախալ. 93 հնխ. pu «փր-չել» արմատից՝ ք ածանցիչով։ Meillet MSL 758 և 8, 293 փուք և թուք բառե-րի ք ձայնի համապատասխանը չգտնե-լով ցեղակիցների մէջ՝ մասնիկ է հա-մարում։ Հիւնք. հյ. փչել և պրս. pug ձևերից։ Horn. Grdr. § 339 յն. φυσα ևն ձևերի հետ՝ իբր բնիկ հայ։ Հիւբշ. 256 և 502 չի կարողանում որոշել թէ բառս պրս. puk ձևի՞ց է փոխառեալ թէ իբր բնիկ կցւում է վերինների հետ և կամ թէ իբր բնաձայն՝ նմանութիւնը պատահական է։ Meillet, Dial. indo-eur. 81 ունի վերի ձևով։ Պատահական նմանութիւն ունին հսլ. fukati, ռուս. Փукaть, ուկր. fukaty, չեխ. foukati «փչել, քամի անել», լեհ. fukač «նախա-տել» ևն (Berneker 286)։


Փոքր, քու, քունք, քունց

adj.

little, small;
few;
inconsiderable, trifling;
minor;
— ինչ, — մի, somewhat, a little;
փոքու իմն, in few;
almost;
յետ փոքու, զկնի փոքու ինչ, յետ — ինչ, shortly after, in a short time, shortly;
ի փոքուստ, from small matters;
ի փոքուն, in small things;
ի փոքուստ or փոքրուստ, in infancy, yet young;
— —, առ — —, ըստ փոքու փոքու, առ ի — —, by little and little, little by little, by degrees, insensibly;
— մի յառաջ, shortly before;
— մի եւս՝ եւ, — միւս եւս, — ինչ՝ եւ, little was wanting, there was little wanting to, almost, nearly;
— միւս եւս եւ անկանէի, I was very near falling in;
— մի եւս սասանեալ էին ոտք իմ, my feet were near sliding;
— ինչ համարել, վարկանիլ, — իմն թուիլ յաչս, to hold as trifles, to consider as insignificant;
ի փոքունս յարեալ հայիլ, to stand upon trifles, to lay much stress upon things of no importance.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. phuku-ձևից, որ տուել է հյ. *փուքու, տարանմանու-թեամբ փուքու, որից փոքր։ Հնխ. արմատն է pok, pou, pu «փոքր, քիչ», որ -ko-, -ro-, -lo-մասնիկներով աճած ձևի տակ երևում է հետևեալ բառերի մէջ. լտ. paucus «ռեւ» paulus, paullus «փոքր, տկար», pauxillus «շատ փոքրիկ», pauper «աղքատ», paryus «փոքր», parum «շատ քիչ», յն. παυβος «սա-կասութիւն, փոքր, կարճ», նաև գոթ. fawai, հբգ. fao. fō, fōh, անգսք. féa, անգլ. few, հհիւս. fár «քիչ, սակաւ»։ Հնխ. pōu-առ-մատի տաստկականն է (ըստ Ernout-Meillet 707) phau-, որից է յն. φαῦλος «ցածրո-


Փսալտ, աց

s.

psalmist.

• Ուղիղ մեկնութեան ծանօթ էր հնե-րից Լմբ. մատ. էջ 85. «իններորդ դաս եկեղեցւոյ՝ փսալտք, որ թարգմանին երգեցողք»։ Նորերից ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և յետոյ ՆՀԲ։


Փրփուր, փրոյ, փրոց

s.

froth, foam, scum;
slaver, drivel;
— օճառի, soap-lather;
— ի վեր բերել, to froth, to foam;
ի բաց առնուլ or բառնալ զ—ն, to skim, to scum, to despumate.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. phēr-արմատից, որ և sper-«ցանել, ցրուել, սփռել», (տես փռել, սփիռ). սրանից հյ. *փիր, կրկնու-թեամբ *փիր-փուր>փրփուր. ցեղակիցնե-րից ունինք միայն յն. αՓρός «փրփուր»՝ պարզ արմատից, առանց կրկնութեան և α լաւե-լուածով. հմմտ. նաև օստ. ffiur «փրփուր»։ Միւս հնդևրոպական լեզուների մէջ այլ ար-մատից ունինք n կամ m բաղաձայնով՝ սանս. phéna-, օստ. fing, հսր. pšna, հպրուս. spaoуno, լիթ. spáine, հբգ. ferm, հանգլ. fám, լտ. spūma, սոգդ. pym 'kh, ո-րոնք հաւասարապէս պակասում են հյ. և յն. (Meillet-Ernout 927)։


Փքին, փքնի, նաւ, նաց

s.

shaft, arrow, dart, javelin;
ի քէն եւ անդր է —ն, the arrows are beyond thee.

• ՆՀԲ պրս. [arabic word] paykān «նետ» բա-ռի հետ։ Pictet 2, 208 նոյնի հետ նաև լտ. spica «հասկ» ևն, իբր pik=pie արմատից։ Տէրվ. Altarm. 6. մերժում է պրս. paykān, որ արդէն տալիս է հյ. պատկան, և հանում է փուք բառից. հմմտ. սանս. pū «փչել» և payi «նետ տլաք» Հիւնք. պրս. բէյքեան։ Վերջին անգամ խօսում է բառիս վրայ Peters-son KZ 47, էջ 267 և կցելով լտ. spīca «հասկ», spiculum «տէգ, ճոկան, խայ-թոց», լեթթ. spikis «սուին» բառերին, հանում է *spiqino-նախաձևից։ Ընդու-նում է Pokorny 2, 654 հնխ. snei-«սրածայր, սրածայր փայտ» արմատի տակ, որի բոլոր ժառանգորդներն էլ անորոշ է համարում Ernout-Meillet 923։


Քալա

int.

I say ! holla ! hallo !.

• Հներից Առաքել Սիւնեցի հանում է քայլ բառից. «Դարձեալ կոչեն զանունն քալ, քանզի քալեաց ի ծառն չար (ակ-նարկութիսն Եւայի). այսպէս դստերք իւր անհամար՝ քայլ քայլ քարշեն զմար-դիկ ի չար» (Ադամ. էջ 139)։ Մնացեա-յը տե՛ս ծօ բառի տակ։


Քալաք

s.

circle, orb.

• «երկնքի պարունակը, մոլորակ-ների սահմանը» Տօմար. (քանիցտ)։


Քած, ից

s. adj.

bitch;
Scylla;
female.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. ի) «էգ շուն» Նոնն. 46. Տաթև. ամ. 22. գործածուած է նաև ուրիշ անատունների հա-մար. ինչ. իշու քած Վրդն. առ. 119. գայլի քած Առաևք որոմպ. ա. քած ինձ (իբր ած. «էգ ինձ») Բռ. ստեփ. լեհ. որից քածբոր «մի տեսակ բորոտութիւն» Վստկ. 223 (գըր-ուած քածպոր)։

• -Կովկասեաններից փոխառեալ բառ, որի հետ հմմտ. արչ. k'ačč «էգ շուն», վար. k'aša. ւակ. k'učča, կիւր. k'aé, kkxac, թուշ. kaz կումուկ. kueči, ավար. k'uca, guaži, օսս. քաչա «էգ» ևն (տե՛ս Erckert, Die Spr. d. kauk. Stammes, лл 190, 191 և 346)։ Որովհետև հայ բառը շատ սակաւ գործածութիւն ունի, մինչդեռ ընդհակառակը Կովկապեանների մէջ շատ է տարածուած, ուստի պէտք է կարծել թէ փոխառուն հայն է։-Հիւբշ. 397։

• Böttich. Arica 64, 48 սանս. svaǰa «աղջիկ»?. Lag. Urgesch. 869 աֆղ. xaca ձևի հետ։ (Հիւբշ. Arm. St. էջ 14 մերժում է երկուսն էլ)։ Տէրվիշ. Al-tarm. 62 հտլ. coyka «էգ շուն», զնդ. spaka, պրս. sag «շուն»։ Նոյնո նաև Մասիս 1882 յուլ. 24 և Լեզու 160։ Հիւնք. քննել բայից։ Վերի մեկնութիւնը տուին Thomaschek, Deutsche Litt. 1883, էջ 1254 և Bugge KZ 32, 86։ Pedersen, Հայ. դր. լեզ. 230 հայ բառը կցելով մբգ. swach «տկար» բառին (հմմտ լտ. mulier «կին» ները հայերէնից փոխառեալ է համարում։ (Հակառակ է Pokorny 2, 527)։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 342 հյ. քէնթ և թրք. [arabic word] qanjəq։ Պատա-հական նմանութիւն ունի սանս. kača «էգ փիղ»։

• ԳՒՌ.-Ջղ. քած «էգ էշ», Ախց. քած «էդ մատակ» (բոլոր անասունների), Գոր. Կր. Ղրբ. Մրղ. Ալմ. Շմ. Տփ. քած, Երև. Հմշ. Մշ. Սեբ. քաձ, Ագլ. քաց «էգ շուն կամ նխտ. կին», Վն. ք'ած «մատակ էշ կամ էգ շուն», Մկ. ք'ած «նախատական բառ կանանց», Ասլ. քաձ, քազ «էգ շուն կամ նխտ. կին», Սչ. քաձ «անամօթ՝ ջլթիկ աղջիկ», Խրբ. tmá «էգ մատակ», Սեբ. քաձ աձու միս «յո-ռի տետակի բան».-նոր բառեր են քածո մատ. քածուքուծ «աղջիկներ», քածիկ-փծիկ լինել «քծնիլ», քածաբեր, քածորձ, քածի։


Քածաւարոտ, աց

adj. s.

castrated;
eunuch.

• «կռտած, ներքինացեաւ». մէկ անգամ ունի Ղևտ. իբ. 24. նոյն բառը Տաթև. հարց. 371 գրում է քածաւարի և մեկնում է «այլամազն խառնեալ», այտինքն «բուրդը խառնիխուռն գոյներ ոմնեցող ա-նասուն»,

• համարելով՝ իր կողմից շինում է նաև քածաւարել «արուն կռտել, ներքինաց-նել» ձևը, որ այլուր չեմ գտած։ Տէրվ. Altarm. 75-76 քած «ձուանք կամ վարոց» (=սանս. skand «ցայտել, ցրուել»)+ւար «կտրել, ջարդել» (= սանս. vadhri «ներքինացնել»)+-ոտ մասնիկ։ Հիւնք. խաւարծի բառից՝ -ոտ մասնիկով։ Հիւբշ. 398 պէտք չէ, ասում է, սրա մէջ քած բառը փնտռել։ Peder-sen. Հայ. դր. լեզ. 218 -ոտ մատնիկով քած և վարել բառերից։


Քակոր, ոյ

s.

animal excrement, ordure;
— արջառոյ, cow-dung, manure.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. kakka-«քաք» մանկական բառից՝ -որ մասնիկով. ժառանգ-ներից են պրս. [arabic word] kaka, [arabic word] kaki, յն. ϰαϰϰη, միռլ. cacc, քիմր. cach, բրըտ. cac'h, քորն. caugh, ռուս. кака (գոյականի նշա-նակութեամբ), լտ. caco, cacare, յն. xаϰϰаω, մեռլ. caccaim, ռուտ. какать, աբգ. kakken (բայական ձևով) ևն։ Նախաձևի կրկնակ k ձայնը պահած են յն. իռլ. լեզուները, բայց հայր կրկնակ թաղաձայն չընդունելով՝ վե-րածել է (Pokorny 1, 336, Ernout-Meillet 121, Walde 104, Boisacq 395)։ Մեր. բառի երկրորդ և առանց մասնիկի ձևն է քաք, որ տե՛ս առանձին։ Քաք և քակոր բառերի կա-պը հաստատում է նաև Ղրբ. քա՛քուռ, որի մէջ -ուռ մասնիկի համար հմմտ. ծակ-ուռ։

• kլt, լտ. cacare, լիթ. sziku, յն. ϰαϰϰη կամ հյ. քաք բառից։ (Ոմանք արանցից ուղիղ են, միւսները ախալ)։ Pedersen, racare. ռուս. кака։ Վերի ձևով ունի Meillet MSL 15, 339։ Petersson, Ar. u. Arm. Stud. 92 չընդունելով հյ. ք <հնխ. k, մերժում է այս համեմա-տութիմնը և դնում է անգսք. post, հբգ. dost «թրիք» <հնխ. *tug-s-to-, իսկ հայր *tuag-or-o. արմատը *tueg-, *tug-։


Քահանայ, ից

s.

priest, clergyman.

• , ի հլ. «կրօնական մի պաշ-տօնեայ, տէրտէր» ՍԳր. Եփր. քրզ. որից քահանայութիւն Ագաթ. քահանայել Եփր. գծ. 23. քահանայապետել Եւս. քր. զքահա-նայ Փարպ. չքահանայապետ Բ. մկ. դ. 13. քահանայարան «տաճար» Տիմ. կուզ. էջ 287. Ճառընտ. ունինք և քահանայատակ «լտ. peonia բոյսը» Բժշ. (>ՀԲուս. § 3123), որ կոչուած է նաև քահանայուկ, խաչափայտ. հարիւրալամ ևն. այս անունները ստագած է ժողովրդական հաւատալիքների համեմատ. արաբերէն էլ ըստ ՀԲուս. կոչւում է [arabic word] kahiānā (չունի Կամուս), որ կարող է մեր բառից ծագած լինել կամ ընդհակառակը հայերէնը նրանից փոխաեալ և յարմարեալ։

• = Ասոր. [syriac word] kāhnā, ն. ասոր. k'ana, արամ. [hebrew word] kāhanā (լգ. kāhanayā) «քահա-նայ», որ ընիկ սեմական բառ է և ստնւամ է նաև միւս ցեղակից լեղուների մէջ. ինչ. փիւնիկ. [hebrew word] khn, եբր. [hebrew word] kohēn, եթովպ. ե ὶ)Պ kāhne «քահանայ», արաբ. [arabic word] kähin «հմայող, կախարդ, բախտագուշակ, անտես. մատակարար». բուն արմատո հա-մարւում է kvn «ոտքի վրայ կանգնիլ, ծա-ռայել (Աստուծոյ)» (Gesenius I777 տպ. էջ 335)։-Հիւբշ. 318։

• Հները ստուգաբանում են քաւել կամ քահել «տտոնել» բայից. հմմտ. Քահա-նայ՝ ըստ մերումս պատշաճեալ լե-զուի՝ մաքրող կամ սրբիչ անուանի (Լմբ. մատ. 135). Այլ է արբելն քահանային և վասն այսորիկ թարգմանի անուն նո-րա մաքրող (Լմբ. մատ. 433). Սրբու-թիւն հայցէ, քանզի քահանայ է, որ թարգմանի մաքրող կամ սրբող (Լմբ. մատ. 503). Ըստ հայկական բառին քա-ւիչ ստուգաբանի կամ հարկանող (Միխ. աս. 538). Երէցն աւագ կոչի և քահա-նայն՝ առաջնորդ (Եփր. քրզ.) Քահա-նայն քաւիչ թարգմանի (Տաթև. ամ. 308)։ Նորերից նախ Schroder, Ihe-saur. 46, 383 քաղդ. ասոր. ձևից փո-խառեալ։ Klaproth, As. pol. 104 ա-րաբ. kāhin ձևի հետ։ ՀՀԲ քահէ նա. այսինքն քաւէ նա։ Ջրպետ, Քերակ. 69 սխալ է համարում դնել տեմական, ո-րովհետև հայ բառը մեկնւում է միայն քան (քաւել) -ան-այ։ Սեմականից են