Definitions containing the research միայն : 2297 results

Անագ, ի, ոյ

s.

tin;
օծանել՝ գրուագել անագաւ, to tin, to cover with tin;
օծումն անագաւ, act or employment of tinning.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Չի գործածւում. այժմ կայ միայն կլեկ և թուրքերէնից փոխառութեամբ խա-լայ։-Արև. մամուլ 1895, էջ 764 այս բառից է դնում անգտել Մն. «հայհոյել», մանաւանդ «սաստիկ հայհոյել», իբր թրգմ. տճկ. qalay-laman «անագով զօծել. 2. փխբ. սաստիկ հալհոյել»։


Անագորոյն

adj.

perfidious, disloyal, traitorous, treacherous, treasonable, faithless;
cruel, ferocious, inhuman, barbarous.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(անհոլով է. գրուած է նաև անագորոն, անագորուն, անագորովն) «ան-գութ, անողորմ» ՍԳր. Ոսկ. Վեցօր. 189. «ան-խելք, անմիտ» Սղ. ճժը. 158. Բ. մակ. բ. 33 որից անագորոյնութիւն (անագորոնութիւն կամ անագորունութիւն) «անգթութիւն» Ոսկ. մտթ. «անբանութիւն» Ոսկ. յհ. անագորունա-գոյն. Կոչ. 331. արդի գրականում ընդունված է միայն անագորոյն ձևը՝ առաջին նշանակու-թեամբ։


Արձագանգ, աց

s.

echo;
resound, repercussion;
— տալ, to echo.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. առհասարակ անե-զական է. յետին և տգէտ գրիչների մօտ գըը-ուած է նաև արձագանք, արծագանք, և յետոյ համարուելով յոգնակի, կազմուած է եզ. ար-ձագան կամ արծագան Մաղ. թղ. 117. նաև «ջրերի և ալիքների շառաչը» Մագ. թղ. 62.-Ս. Գրքում գործածուած է միայն երկու ան-գամ՝ Իմ. ժէ. 18 և Յոբ. լ. 6. վերջինը «ար-ձագանգ տուող, քաջահնչիւն» նշանակու-թեամբ. միւս վկայութիւնները յետին են, ինչ. Բրս. վաշխ. Նար. Խոսր. Լաստ. Փիլ. Շնորհ, ևն. սրանից ունինք արծանագանուտ «խոխո-ջուն, շառաչալից» Մագ. թղ. 140 (նորագիւա բառ. տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. հտ. Բ, էջ 179), արձագանքել (նոր գրակա-նում)։


Արմաւ, ոյ, ու, ոց, ուց

s.

date;
date-tree;
phenix.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *armav? ձևից, որի դէմ ունինք միայն պհլ. պազենդ. xurmā, պրս. [arabic word] xur-mā «արմաւ», xurmāstān «արմաւաստան»։ Այս ձևերը կարող էին յառաջանալ պհլ, *armav ձևից՝ նախաձայն x-ի յաւելումով և վերջաձայն v-ի անկումով։ Առաջին երևոյթի համար հմմտ. զնդ. arša-«արջ» =պրս. xirs զնդ. išthya=պրս. xišt «աղիւս», հպրս. Mška>պրս. xušk «չոր», զնդ. aešma-= պրս. xišm «ցասում»։ Երկրորդ երևոյթի համար հմմտ. հպրս. brūva-> պրս. abrū «յօնք», հպրս. yauviyā>պրս. j5 «ջրանցք», հին պրս. srva>պրս. seru «եղջիւր», սանս զնդ. grivā=պրս. girē «վիզ»։-Հիւբշ. 111


Արշալոյս, լուսոյ

s.

dawn, daybreak, twilight, aurora;
cf. Արշալուրշք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ներկայ գրականի ընդունած ձևն է. հները աւանդում են շատ բազմազան ձևերով. ինչ. արշալուրշ, արշալուշ, աշալուրջ, աշալուրշ, աշալուջ, աշալուշ, աշալուշս, աշա-լուս, աշալոյս, արշալուս, աչալուրջ, որոնք ոսկեդարեան հայերէնի մէջ (ինչպէս նաև յետնաբար) գործածուած են միշտ անեզա-բար, ընդ նախդիրով և անհոլով. (միայն Խոր. բ. 39 ունի հոլովուած աչալրջացն, այլ ձ. աչալրջոցն, աշալրջոցն)։ Այսքան զանա-զան ձևերը բացատրելու համար պէտք է մեկնիլ հնագոյն *արշալուրջ բառից, որի յգ. հյց. հոլովն է *ընդ արշալուրջսն։ Սրա մէջ կրկին ր բաղաձայնները փոփոխակի կամ երբեմն էլ միանգամայն ընկնելով, ջ ձայ-նը յաջորդ բաղաձայնի պատճառով շ-ի վե-րածուելով և յետոյ էլ ջնջուելով, և ս արմա-տական կարծուելով ու լոյս բառի հետ շփո-թուելով՝ ձևացել են բոլոր վերի ձևերը։ *Ար-շալուրջք բառի հին նշանակութիւնն է «յետին պահ գիշերոյ՝ որում յաջորդեն նշոյլք լուսոյ առաւօտուն», իսկ արդի «aurora, արշալոյս, տճկ. շաֆախ» նշանակութիւնը յետին է։


Արշաւ

s.

course.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, արմատ, որ հների մօտ առանձին գործածուած չէ. յետնաբար միայն կայ Գր. տղ. յեմ. Մարթին. որից արշաւել «յարձա-կելու համար վրան վազել» ՍԳր. Ագաթ. Վե-ցօր. արշաւիլ Եզն. Ոսկ. ես. Եփր. ծն. արշա-ւանք ՍԳր. Կոչ. Սեբեր. Ագաթ. ձիոյ արշա-ւանք «մէկ ասպարէզ» Ագաթ. արշաւահան-դէս Մծբ. յարշաւանի (կարդա՛ արշաւակի) Վեցօր. 129. արշաւասոյր Ագաթ. ձիարշաւ Մեսր. եր. Արծր. Գնձ. քաջարշաւ Խոր. կա-ռարշաւ Պիտ. ծովարշաւ ԱԲ. գրչագրի սխալ է շաւակի Բուզ. 182, որ պէտք է կարդալ արշաւակի։ Նոր բառեր են արշաւախումբ, սրարօաւ. նաւարշաւ, քառարշաւ ևն։


Արոյր, րուրի

s.

latten, brass.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. արուրի) «ոսկեպղինձ, դե-ռին պղինձ, ֆրանս. laiton, տճկ. փիրինճ» Ա. մնաց. իը. 2 (ուր յոյն և լատին թարգմա-նութեանց մէջ այս բառը չկայ). նորագիւտ Ա. մնաց. ժը. 8, իր. 2, Բ. մնաց. ա. 4 (միայն այստեղ ենք գտնում հոլովուած սեռ. արուրի ձեւը). որից արուրի «պղնձեայ» Եփր. ղևտ. էջ 220.-արոյրի նշանակութեան վրայ երկար խօսում է Հ. Ս. Երեմեան, Բազմ. 1899, էջ 102։


Արուգ

adj.

meager, thin, dry, barren.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հիւանդ», arittak «նուրբ»։ Մենք էլ կարող ենք աւելացնել դեռ կոյբալ. arak, կարագաս. arak «նիհար, ճռզած», բայց այս բոլորը պատահական նմա-նութիւն միայն ունին, որովհետև ծա-գում են aru-maq «նիհարիլ» արմատից (Будaговъ, Cpaв. cлов. 1, 34)։


Արուեստ, ից

s.

art, trade, profession, study, condition, office;
artifice, expedient, means, invention, ingenuity;
sign, miracle;
գեղեցիկ ազատական մեքենական —ք, the liberal, mechanical, fine arts.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (յետնաբար նաև ի-ա հլ. մէկ անգամ միայն Բուզ. դ. 20 ունի արուես-տաց) «ճարտարարութիւն, մտաւոր կամ ձե-ռական արհեստ» ՍԳր. Ագաթ. Կորիւն. Բուզ. «ձեռագործ, ճարտար շինուած բան» ՍԳր. «հոաշք» ՍԳր. «հրէշ» Փիլ. ժ. բան. Յաւամ «խաբէական հնարք» Ոսկ. յհ. ա. 12. Լմբ. սղ. Սարգ. որից արուեստագէտ Երեմ. իդ. 1, իմ. ժե. 6. Եզն. արուեստագիւտ Վեցօր. ա-ռուեստագործել Ոսկ. մ. ա. 6. արուեստա-խառն Մծբ. արուեստական «ճարտար ա-ռուեստառէտ» Սեբեր. Ոսկ. ես. «առաքինի, բարեպաշտ» Կորիւն. «նենգաւոր» Մծբ. «ե-րաժշտութիւն, նուագարան, երաժիշտ» ՍԳր. արուեստանոց Ոսկ. անարուեստ Վեցօր. զրարուեստութիւն, չարարուեստութիւն Ոսկ. մ. բ. 27, արուեստակ «արհեստ» (նորագիւտ բառ) Անկ. գիրք առաք. 194. յետնաբար աաւում է նաև արհեստ Սահմ. Լմբ. Պղատ. օրին. որից անարհեստ Անյ. պորփ. Սամ. ե-րէց. (իսկ ՆՀԲ-ի յիշած անարհեստ բառը՝ Ոսկ. ես. պէտք է ուղղել անարահետ՝ ըստ Նորայր, Հայկ. բառաք. էջ 26), արհեստագէտ Լմբ. ևն։ Նոր գրականում տարբերւում են արուեստ «մտաւոր արուեստ, art» և արհեոտ «ձեռական արուեստ, mêtier»։ Նոր բառեր են գեղարուեստ, ճարտարարուեստ, գեղարուեո-տագէտ, արուեստակութիւն, արուեստահան-դէս, արհեստական, արհեստանոց, արհեո-տաւոր, արհեստապետ ևն։


Արջ, ոց, ուց

s.

bear;
— մատակ, she-bear;
կորիւն արջու or արչուկ, bear's cub.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Շմ. Սչ. Տփ. արչ, Ասլ. արչ, արշ, Ոզմ. արճ, Ալշ. Մկ. առճ, Հճ. արջ՝ (<*առջ)։ Ախց. Ակն. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Մշ. Մրղ. Ռ. Սեբ. Սլմ. Վն. առչ, Զթ. mռջ՝, Հմշ. այչ, Ագլ. օռջ. այս բոլորը պահած են իրենց նշանակութիւնը. միայն Տիգ. առչ «արու կատու», իսկ «արջ» նշանակութեան համար գործածւում է թրք. այու բառը (նոյնը Պլ., և Ննխ.)։ Նոր գաւառական բառեր են ար-ջագոռ տալ, արջակատու, արջակնճիկ, ար-ջանաշխ, արջապան, արջապապոյ, արջա-պըլոյ, արջապար, արջատանձի, արջաքո-թոթ, արջաքուռակ, արջաքուն, արջխնդեղնի, արջուշապ, արջփիլունց ևն։


Արջասպ, ոյ

s.

vitriol.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(h. ի-ա հլ. ըստ ՀՀԲ, ո հլ. ըստ ՆՀԲ և ՋԲ) «սև թանաքի համար գոր-ծածւող քիմիական մի տեսակ նիւթ, ծծըմ-բատ, ֆրանս. vitriol, sulfate» Երզն. երկն. թ. Բժշ. Վստկ. 80. Վրթ. քերթ. Ոսկիփ. Մխ. ապար., գրուած է նաև առջասպ, արջասպն, արջասպ (վերջինը գիտէ միայն ՓԲ). որից արջասպաներկ «արջասպով ներկուած, սև» Տօմար. «թանաք» ԱԲ. արջասպնագոյն Տա-թև. ամ. 465. նոր բառեր են արջասպախառն ՋԲ, արջասպային ՀՀԲ, ՋԲ, արջասպուտ ՀՀԲ։


Արտախոյր, խուրի

s.

tiara, mitre, diadem.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«թագաւորական թագ». մէկ անգամ Ագաթ. «Զթագաւորս շքեղացուցա-նեն ի նմանութիւն արտախոյրն պսակի ի վեր-ջաւորն փողփողելոյ»։ Նմանութեամբ՝ «Լու-սընթագ կամ Երևակ մոլորակը». «Զհինգ աստեղացն, որք մոլորական անուանակոչին, որոնց անուանքն են այսոքիկ. լուծ, եղջերու, ծկրաւորի (կամ ծկաւորի), փառազնոտի (կամ փարանձոտի), արտախոյր (արտախուր կամ արտախուրի). Ստեղծեալ արտախուրն ի չորրորդում արարչութեանն» Զքր. կթ. ի շարչ. Տօմար.։ Այս բառից են ծագում արտա-խուրել «թագով պսակել», արտախուրիլ «թագով պսակուիլ» Յհ. կթ. արտախուրակել մէկ անգամ գործածում է Արամ մատենա-գիր ժ դարի, տե՛ս Հայկականք Միաբանի, Վղրշպտ. 1894, էջ 42). արտախուրակ «ծած-կոյթ, ծածկոց» Ել. լզ. 19, խ. 17. Թիւք գ. 26, դ. 25, «խոյրի կամ թագի արտաքին զար-դերը, ինչպէս նաև եկեղեցական զգեստաւո-րութեան մէջ եպիսկոպոսական թագի այն զարդերը՝ որոնք թագի ետևի եզերքից կա-խուելով՝ անցնում են վակասի տակից և հանգչում շուրջառի թիկունքի վրայ» Ագաթ. (առնոյր զքահանայութեան թագն՝ օծանել և դնել նոցա արտախուրակս). Լմբ. ժբ մարգ. էջ 194 (Զաք. զ. 13)։-Արտախուրակ բառը բռոծածուած է նաև Դան. Գ. 21 հատուածում. «Կապեցան պատմուճանօք և վարտեօք, ար-տախուրակօք և զանկապանօք իւրեանց»։ Չորս խնդրական բառերի դէմ եբրայեցին ունի [hebrew word] ზზε [hebrew word] , որ Եօթանասնից ժամանակից ի վեր զանազան ձևերով հասկացուած է. յոյն օրինակը ունի՝ ἔχοντες τά ὸποδήματα αύτῶν ϰαὶ τας τίάρας ἀντων ἐπὶ τφν ϰεεαλω» ἀννῶν σῦν τω ἰματισμὸ ἀντων. Վուլգատան անե Cum braccis suis et tiars et calce-amentis et vestibus*. բողոթականների անգ-լերէն պաշտօնական հրատարակութիւնը՝ tn their coats, their hosen, and their hats and their other garments. բողոքականնե-րի իտալական թարգմանութիւնը՝ con le lor giubbe, le lor calze, le lor tiare e tut-t︎ ︎ lor vestimenti. բողոքականների պարս-կերէն թարգմանութիւնը՝ [arabic word] ︎ ❇ [arabic word] ︎︎ [arabic word] չ։ Այս բոլորի մէջ էլ արտախուրակ բառի դեմ գալիս ե čtiara, թագ, գլխարկ, իմամա, փաթթոց»։ Սակայն նորագոյն քննութիւնները ցոյց են տալիս, որ եբրայական բնագրի համապա-տասխան բառը ո՛չ թէ «գլխարկ», այլ «մի տեսակ հագուստ» է նշանակում։ Այսպէս Gesenius-ի եբրայերէն-արամերէն բառա-րանը յիշեալ բառերը մեկնում է «ներքնա-վարտիք, ներքնազգեստ, վերարկու, զգեստ» (Hosen, Unterkleid, Mantel, Kleid). եբրա-յականբնագրի Kautzsch-ի թարգմանութիւնն ունի՝ Untergewándern, Röcken, Mánteln und (sonstigen) Kleiden (տպ. Freiburg 1890). բողոքականների հայ աշխարհաբար թարգմանութիւնը(տպ. Պօլիս 1884) «Անդրա-վարտիքներովը, բաճկոններովը, վերարկու-ներովը ու (ամէն) հանդերձներովը». նոյնի արևելահայ թարգմանութիւնը (տպ. Պօլիս 1906) «իրանց անդրավարտիքներովը, պատ-մաճաններովը և վերարկուներովը և միւս հանդերձներովը». բողոքականների արա-բերէն թարգմանութիւնը ունի նմանապես [arabic word] ︎︎ [arabic word] ︎ [arabic word] Արդ՝ հալ թարգմանիչները ի՞նչ են հասկա-ցել այս արտախուրակ բառով։ Յոյն օ-րինակի համեմատութիւնը ցոյց է տալիս, որ ինչպէս այլուր, նոյնպէս և այստեղ արտախուրակ նշանակում է «թագ, գոլ-խարկ»։ Բայց Միաբան (Հայկականք, Վա-ղարշապատ 1894, էջ 42-49) ենթադրում է թէ արտախուրակ այստեղ նշանակում է «վարտիքի վրայից հագնելու զգեստ՝ որ ա-ռաջից բարձերը և յետևից զիստերն էր ծած-կում»։ Իբրև ապացոյց բերում է նախ՝ եբրա-յական բնագրի համեմատութիւնը, երկրորդ՝ այն հանգամանքը՝ որ վերի հատուածում արտախուրակ բառը դրուած է վարտիքի և զանկապանների միջև և հետևաբար գլխի հետ գործ չունի. երրորդ՝ միջին դարի հայ մեկնիչների ակնարկները։ Սրանցից Արամ մատենագիր ժ դարու՝ Դանիէլի այս հա-տուածի ակնարկութեամբ գրում է. «Զի մեր-կանդամ ո՛չ է արկեալ ի հուրն, այլ պատ-մուճան հաւատոյն ընդ իւր է և վարտեօք ա-պաշխարութեան զառականս մեղացն ծած-կեալ է. և զբարձս սրբութեանն արտախու-րեալ»։ Վարդան, Մեկն. Դան. դ. էջ 252՝ «Կա-պեցան վարտեօք և բարձիցն հանդերձիւքն»։ Արտախուրակ այս նշանակութեամբ գործա-ծում է նաև Սեբ. էջ 63 «Առաքէ նմա ոսկի և հանդերձս թագաւորականս արտախուրակս ոսկեզօծս և զանգապանակ ակամբք և մար-գարտովք կարգեալ»։-Այս բոլորը սակայն ըստ մեզ ոչինչ չեն ապացուցանում. մեր նախնիք եբրայեցերէնի անտեղեակ էին և Ս. Գիրքը յունարէնից են թարգմանել, ուստի ամենևին նշանակութիւն չունի այն հանգա-մանքը թէ եբրայական բառը բուն ի՛նչ է նը-շանակում. մանաւանդ որ հները միշտ «թագ» ևն հասկացել և միայն շատ նոր ժամանակ-ներում պարզուել է բառիս իմաստը։ Երկ-րորդ՝ մեր ուշ ժամանակի մատենագիրները թէև կարող էին եբրայերէնի տարբեր նշա-նակութիւնը սովորած լինել, բայց վերոյի-շեալ արտախուրակը միշտ «թագ» են հասևա-ցել։ Այսպէս՝ Արամ մատենագրի արտախու-րակելը նշանակում է պարզապէս «ծածկել». հմմտ. արտախուրակ «ծածկոյթ, ծածկոց» Ել. լզ. 19, խ. 17, Թուոց գ. 26, դ. 25. -յատ-կապէս Վարդան Դանիէլի մեկնութեան շա-րունակութեան մեջ ասում է. «Կապեցան վար-տեօք՝ բարձիցն հանդերձիւք, արտախուրա-կօք, խո՛յր ասեն ունել ի գլուխն, թագն՝ նշան պատուոյ»։ Վերջապէս բնաւ պէտք չկայ Սե-իսկ թագաւորներին անյարմար է.-Պատկա-նեան նոյն բառը հասկանում է «գլխի ապա-րօշ, чалма»։

է «Տիկին Սաթենիկը ցանկանալով ցան-կանում է Արգաւանի բարձերից (սը-րունք)՝ զիստերի արտախուրին»։ Յովհ. Թումանեանո. Հորիզոն 1894, Ա. էջ 168-176 ընդունում է այս մեկնութիւ-նը, բայց «զգեստ» նշանակութիւնը հա-մարում է արտախոյրի առաջին առումը, երկրորդ առումն է «մի տեսակ ծաղիկ» և այս իմաստով էլ գործածուած է այս-տեղ։ Stackelberg WZKM 15(1901), 382 զարտախոյր ուղղում է զարդախար = պրս. ❇ zardxār։ Բ. եպս. Գէոր-գեան, Հովիւ 1906, 134 զտից համարում է զտիս, որ տիք բառի հայցականն է և մեկնում է «խաւարծիլի ցօղունը»։ Հ. ն. Անդրիկեան, Բազմ. 1906, էջ 105-7 (=Հովիւ 1906, էջ 345-346) համա-րում է արտախոյր ած., խաւարտ «մի ռեռաև կանաչեղէն», տից «տարիքե. հասակի, կեանքի» և խաւարծի «ծիլ». իսկ ի բարձիցն Արգաւանայ ձևը համե-մատում է Նոննոսի ի բարձիցն Արամազ-դայ ձևի հետ։ Ա. Քիշմիշեանց, Τиֆ-лисскiи Листокъ 1906 թ. л 145 և 148 (=Հովիւ 1908, էջ 351) զարտա-խուր «դեղին քաղցրաբոյր մի ծաղիկ՝ որ յարգի է Պարսկաստանում՝ իբրև պարտէզների զարդ», խաւարտ «մի տե-սակ բոյս», խաւարծի «խաւարծիլ», տից «փունջ»։ Աճառեան ՀԱ 1908, 124 ցոյց է տալիս որ չորս բառերն էլ բոյսի ա-նուն չեն կարող լինել. որպէսզի չորսն էլ բոյսի անուններ, այսինքն գոյական-ներ լինէին, պէտք պիտի լինէր նախ՝ չորսի վրայ էլ դնել հայցականի զ յօդը և երկրորդ՝ և շաղկապը դնել կա՛մ վեր-ջին գոյականի մօտ, կա՛մ ամէնքի մօտ և կամ գոնէ երկու բառը մէկ։ Արդ՝ ո-րովհետև և շաղկապը միայն մէկ ան-գամ է դրուած և զ նախդիրը երկուսի վրայ միայն կայ, ուստի հետևում է թէ այստեղ ունինք երկու գոյական՝ երկու ածականով։ Ըստ իս ածական է խա-ւարծի (հմմտ. թաւարծի, աղարծի), ուս-տի տից գոյական է. նոյն համադրու-


Արփ

cf. Արփի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «եթեր, օդից այնկողմ մին-չև հրեղէն երկինքն եղած միջոցը» (ըստ հին աստղաբաշխութեան) Հց. աթ. Կիւրղ. Ճա-ռընտ. Տոմար. Նար. կուս. որ և արփի (-ւոյ, եաւ) Փիլ. Նիւս. կազմ. Պիտ. Խոր. գ. 62. արփին Նար. կուս. Գնձ. Սարգ. ա. պ. ժա։ Ածանցման մէջ մտնում են վեց ձևով. 1. արփա-ինչ. արփագեղ Տոմար. արփամերձ Պիտ. արփային Փիլ. Խոր. արփաճաճանչ Զքր. կթ.-2. արփայա-, որից արփայագնաց լի-նել Խոր. գ. 55. -3. արփե-ինչ. արփեգնաց լինել, Փիլ. լիւս. արփենի Յս. որդի. Գնձ. Նար. տաղ.-4. արփիա-ինչ. արփիազարդ Պիտ. արփիակիզն Թէոդոր. խչ. արփիաճեմ Փիլ. լին. բառավերջում արփի-ինչ. գերարփի Շար. Սարգ. Նար. լուսարփի Նար. ևուս. նրա-շարփի Պրոկղ. յայտն.-5. արփն-, որից արինաթևել Ոսկիփ.-6. արփին, ոռեռ եռեք-արփին Մաքս. եօթնարփին Շար.։ Այստեղ է պատկանում նաև արփող «երեկոյեան արևե-լեան ժամը 12, երբ արևը մայր է մտնում»։ Բոլոր այս բառերը յետին են. Ոսկեդարը այս արմատը չի ճանաչում։ Նոր գրական լեզուն գրական բարձր սեռերում միայն գործածում է արփի «արեգակ»։


Արքայ, ից

s.

king;
prince, monarch, potentate, sovereign;
արքայից —, king of kings, emperor;
կեցցէ՛ —, God save the King! long live the King!

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Исгорiя Арм. M. Хоренcкaгo 1893, էջ 301) այր և քայ «թազաւոր» բա-ռերից. երկուսն էլ հին պրս. ծաղումից, թա՛ պահուած է մինչև այսօր, «պա՛-րոն» նշանակութեամբ. ուրեմն ար-քայ բուն նշանակում է «այր թագաւոր»։ (Ընդհակառակը քա՛ այսօր իդական է և բնաւ պատուաւօր կոչական չէ)։ Ascoli-Schweizer, ZVS 17, 136 (տե՛ս Lag. Arm. Stud. § 286) զնդ. qhrah, qhrahi ևն «թագաւորական», qharanh «փայլ»։ Ապտուլլահ, Բևեռաձև արձանագր. Մորթմանայ, Պօլիս 1872, էջ 48 յն. ἀρχω, խալդ. արքիս. Մորթման ZDMG 26, 537 խալդ. arkizi, 598 arizai, ar-kanini ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 21 կազմուած է համարում զնդ. ār մաս-նիկով (որ գտնում է armaiti բառի մեջ) + քայ արմատով, որի հետ հմմտ. պրս. [arabic word] kay=զնդ. kavaya «արքայական»։ Նոյն, Նախալ. 102 թերևս rag արմա-տից, որի հետ հմմտ. յն. *ορεγω «տա-րածել, երկարել», լտ. regere «իշխել», rex «թագաւոր», գոթ. rakjan, reiks, սանս. raǰan «արքայ»։ Ա. Լ. (Արև. մամուլ 1889, 178) սանս. արքայ «փա-ռահեղ, լուսաւոր, ճոխապանծ» բառից։ Bugge, Lyk. Stud. 1, 81 լիւկ. axati «պետ», յն. ἀρχω և *Ἀγαιοὶ «աքալեզի» անուան հետ. դր հասկանում է «տիրող-ներ»։ Հիւնք. ἀρχων բառից։ Brockel-mann ZDMG 47 հաստատում է, որ բառս չի կարող յունարէնից փոխառեալ լինել, ինչպես ցոյց է տալիս այ վեր-ջավորութիւնը։ Նաղարեթեան, Պատկեր 1893, էջ 91 արեգ բառից, իբր «արե-գական ծնունդ, լուսաւոր»։ Jensen, Hitt. u. Arm. էջ 101 հաթ. arpa, arwā բառերի հետ։ Patrubány SA 1, 211 փոխառեալ է դնում յն. ὰ́ρχός բառից, միայն վերջաւորութիւնը ասորականից առնուած. իսկ ՀԱ 1908, 152 համեմա-տում է ծառայ բառի վերջաւորութեան հետ. Scheftelowitz BВ 29, 68 փոխա-ռեալ է թալմուդ. [hebrew word] rəkha «թագա-ւոր» բառից, որ փոխառեալ է գ երմ.


Արօս, ի

s.

bustard.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«չհերկուած հող, կորդ». ունի միայն ԱԲ՝ առանց վկայութեան. որից արօսանալ «կորդանալ, անմշակ մնալով խոպանանալ» Ոսկ. մ. բ. 24, Մանդ. էջ 47։


Աւագ, աց

adj.

greater, eldest, oldest, senior;
chief, first, noble, nobleman;
prior, superior;
— շաբաթ, holy-week;
— ուրբաթ, good-friday;
— սեղան, խորան, high altar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Զթ. ավօգ՝, ավոգ՝ «մեծ»։ Այլուր ամէն տեղ կենդանի է միայն Աւագ յատուկ անուան և աւագերէց, աւագ քահանալ, ա-ւագ սարկաւագ բառերի մէջ, որոնք գրակա-նից են փոխառեալ։


Աւազակ, աց

s.

thief, robber, rifler;
assassin, brigand, high-wayman.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Առ. Ախց. Ջղ. Սլմ. ավազակ, Երև. ավա՛ զակ, ավա՛զագ, Խրբ. Մշ. Ննխ. Սեբ. ավազագ, Պլ. միայն գօղ-ավազագ ձևով պա-հուած, Ասլ. ավազայ, Տիգ. mվmqmգ. Հճ. ա-վազօգ, ավազոգ։


Աւազան, աց

s.

basin of a fountain;
bath, bathing tub;
pool, reservoir of water;
horsepond;
basin;
— մկրտութեան, font, baptistery.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Փոխառեալ է իրանեանից, բայց սրան ծնունդ տուող մայր ձևը յայտնի չէ. կայ պրս. [arabic word] abzān «փոքր ջրշեղջ» (vullers). 2. «է աման ինչ տապանաձև երկայնաձիգ ըստ հասակի մարդոյ, զոր արարեալ ի պը-ղընձոյ և կամ յերկաթոյ և ի վերայ նորին խուփ ինչ արարեալ և ի միջակի նորին ծակ մի վասն շնչահանութեան կազմեալ, և զո-մանս հիւանդս ի մէջ նորա ընկողմանեցու-ցեալ, դարման մատուցանեն» (ԳԴ)։ Այս բա-ռից են փոխառեալ արաբ. [arabic word] abzan «մէջը ցողանալու աւազան կամ կոնք», [arabic word] bāsān «աւազան, ջրշեղջ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 599), վրաց. აბაზანა աբազանա «լուա-ցուելու մեծ տաշտ»։ Բայց այս պարսիկ բա-ռը չէր կարող տալ հյ. աւազան, որովհետև պրս. [arabic word] abzān ենթադրում է պհլ. *apa-zan, որ կարող էր տալ միայն հյ. *ապազան ձևը։ Սակայն կայ նաև ասոր. [arabic word] avzānā «մկրտութեան աւազան», որ նոյնպէս փո-խառեալ է պարսկերէնից և որի v ձայնր համաձայն է հյ. ւ-ին, բայց վերջաւորութիւ-նը (ā) տարբեր է։-Հիւբշ. 111։

ԳՒՌ (dialectal) Պահուած է միայն «մկրտութեան աւազան» նշանակութեամբ. այսպէս Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Ննխ. Շմ. Պլ. Սեբ. Սլմ Սչ. Վն. Տփ. ավազան, Ոզմ. ավmզmն, Տիգ. mվmզmն, բոլորն էլ գրաբարից փոխառեալ։ Պաոսկերէնի հետ խառնուելով ձևացած է Ջղ. հավիզարան։ Նոր բառ է աւազանեղ-բայր «ազգակից, կրօնակից»։


Աւար, աց

s.

booty;
pillage, sack, capture, recapture, prey;
plunder, marauding;
devastation, depredation, disorder;
— ածել՝ առնուլ հարկանել, յ— մատնել, յաւարի առնուլ՝ տանել, to spoil, to make booty, to pillage, to sack, to plunder, to ravage;
լիաձեռն աւարաւ, charged with plunder;
յ— մատնիլ, to be a prey, to be given to pillage.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Տփ. ավար, որ պահուած է միայն՝ վուրին ա՛վար, վուրին խա՛վար ասացուածի մէջ։


Աւարտ, ի

s.

termination, completion, consummation, end, term, point, extremity, issue, exit, conclusion;
fall, termination, cadence;
— դնել, to end.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *āvart հոմանիշ ձևից, որ կորած է. կայ միայն մանիք. [hebrew word] anavard «ան-վերջ, անվախճան, յաւիտեան» նորագիւա ձևը (տե՛ս Salemann, Manichäische Stu-dien ЗAH 8, 54)։


Աւետ

cf. Աւետիք.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) իրր երօնական բառ պահուած են միայն աւետարան և աւետիս ձևերը. այսպես են՝ Ախց. Երև. Կր. ավէտարան, Ննխ. Պլ. Ռ. Սեբ. ավէդարան, Խրբ. ավէդարան, ավիդ-րան, Ջղ. ավիտարան, Տփ. ավիտարան, ա-վէտրան, Ակն. ավիդարան, Շմ. ավատարան, Ալշ. Մշ. Սլմ. Վն. ավէդրան, Ողմ. ավդրան. Մրղ. ավըտիրան, Տիգ. mվդըրmն, Գոր. ըվիտա՛րան, Ղրբ. ըվըտm՛րան, Ագլ. ըվը-տmրmն, Ջղ. (Փէրիա գաւառի Ազնաւուլ ռեւ-ղը) էվէտարան, Մկ. էվէտրան, Զթ. ավիդ-րօն, Հճ. ավիդայօն։-Իսկ աւետիս բառը իր նշանակութիւնը փոխելով՝ եղել է Երև. Նբ. «Ծննդեան գիշերը տնից-տուն ման գալով Խորհուրդ Մեծ երգել և տօնը շնորհաւորել», Սվ. «նոր տարի, կաղանդ», Ախց. «երկար կոլոնաձև թուղթ՝ վրան սրբանկարներով և շարականներով՝ որ նոր տարուն են պատ-րաստում և տնէ տուն վաճառում»։

ՓՈԽ (borrowing) Կապադովկ. յն. avidos, որ ըստ Kαρολίδης, Γλωσσ. σνγϰρ. էջ 66 գործածա-կան է միայն Avidós Kalendós երգի մէջ, որ երգում են Ամանորի երեկոյին (կաղան-դին)։-Ս. Գրքի քրդ. թարգմանութեան մէջ մտած է աւետարանիչ ձեւր՝ Բ. տիմ. դ. 5. Ամէլէ աւետարանիչէ իճրա պըքm (Զգռոծ։ աւետարանչի գործեա՛)։ Ուտ. avetaran «աւետարան»։


Աւր

s.

cf. Օր;
bile;
dysentery.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «մաղձ». ունի միայն ԱԲ. երեք անգամ գտնում եմ գործածուած Ոսկ. եփես. 8Ո8 և Ոսկ. ա. տիմ. 112. Ի չարաչար ինչ մա-ղասոյ կամ ի յաճախութենէ աւրոյ և մաղձոյ լինին... յորժամ աւրն մածէալ ի մի վայր ժողովիցի. Անդ, խօղ, անդ աւր, անդ շմալ, անդ հեծել, անդ փսխել և զգայռել։


Ափ, ոյ, ով

s. adv.

palm of the hand, handful;
— յ—ոյ, in haste, on a sudden;
—ս զ—ի հարկանեմ, to clap the hands, to applaud.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Ակն. Խրբ. Մկ. Մշ. Մրղ. Ոզմ. Ռ. Սլմ. Սչ. Վն. ափ (Ննխ. ափ՝ միայն ափր ըյնել «ձեռքն ընկնել» ոճի մէջ), Ասլ. ափ. ա*. Տիգ. mփ, Ալշ. չափ, Ագլ. օփ, Զթ. օփ, ոփ.--ուռ մասնիկով աճած ձևեր են՝ Ախց. ափուռ, Գոր. Ղրբ. հա՛փուռ։ Նոր բառեր են՝ ափախաւար, ափատ, ափատել, ափիկ-խու-փիկ, ափիկյափիկ, ափլապուղ, ափլփորել, ափկաժ, ափուխուփ անել, ափուճոպ, ափու-չիք, ափուչարս, ափռտել, ափս անել, ափ։ երթալ, ափսիլ, ափշել «նոր ոտք ելնող ման-կիկների ձեռքով-ոտքով քայլելը», հափռել, հափռամէջ, հափռամիջի ևն


Ափսէ, էից

cf. Ափսեայ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մետաղեայ սկաւառակ» Թուոց դ. 7, Ա. եզր. բ. 13, որ և ափսեայ Դ. թագ. իե. 15. նոր գրականում ընդունուած է միայն ափսէ ձևով, որ արևելեան բարբառով նշա-նակում է «կերակրի պնակ», իսկ արևմտեան բարբառով «մետաղէ տափակ ու լայն ա-ման, թէփսի»։


Աք, ից

s.

leg

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. աք «ոտք, քայլ», աքվի «եր-կու ոտքերը» (կազմուած է յոգնակերտ -ուի մասնիկով. ինչպէս են աչուի, մատուըներ, ծնկվըներ ևն). Հմշ. ագ «ոտք» (օր. աքդ քաշէ՛ «ոտքդ քաշէ՛»), աքվի «եզան ետևի երկու ոտքերը», Ակն. ագ՝ «ոտք», որ պա-հուած է միայն ագ'ինը տակն առնել «ոտքի տակն առնել, ծեծել, տփել» դարձուածի մէջ. Հւր. հաք «ոտք» (շատ սովորական գործատ-ծութեամբ), որից բարդութեամբ հաքըբէբիգ «ոտաբոպիկ»։-Աքացի բառը պահուած է Մշ. ակցի, Ագլ. Գոր. Երև. Ղրբ. քա՛ցի, Ոզմ. թացէ, ացկէ, Տփ. քացի, ածկի, Շտ. ասկի. Մկ. ակ'ուց ձևերով։ Նոր բառեր են քացա-հաւրել, աքզատրաք։


Աքսոր

s.

exile, ban, banishment, transportation.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի հլ. (գործածուած է անեղա-բար) «տարագրութիւն, իբր պատիժ՝ բնակած քաղաքից կամ երկրից դուրս քշելը» Բուղ. դ. 10 (տպ. 1832, էջ 101, տպ. 1889, էջ 105), Եւս. պտմ. Ա. ժա. 55. Ճառընտ. Վրք. հզ. Ճայսմ. որից աքսորել Բուզ. դ. 5, 11. Խոր. Կլիմաք. Լմբ. պտրգ. Հ. Կիլիկ. աքսորիլ Բուզ. դ. 5, 6, 13. աքսորանք Լաստ. Յայսմ։-Բա-ռիս երկրորդ ձևն է եքսորի (յգ. եքսորիք) Սոկր. եկեղ. պտմ. էջ 162, 165, 171, 183, 184. կամ եքսօռի Անան. խոստ. էջ 10 (Յոհան եքսաւռիս լինի). որից բայաձև եքսորել Սոկր. եկեղ. պտմ. էջ 179, 207, 226, 234։ Նոր որականում ընդունուած է միայն աքսոր (եզակի գործածութեամբ), որից շի-նուած նոր բառեր են աքսորական, աքսորա-վայր, աքսորատեղի։

-Յն. ἐεσίz «արսոր», որ կազմուած է εζ-«դուրս» նախդիրով ὄρος «եզերք, սահ ման» բառից. ըստ այսմ բառը թարգմանուած է նաև յունաբան հեղինակներից հյ. արտասահմա-նութիւն (արտ-և սահման բառերից)։ Յունա-րէնից փոխառեալ են ասոր. [syriac word] Aksoria կամ eksoria, վրաց. ეკსორია եք-սորիա «աքսոր»։ Հայերէնի մէջ, ինչպէս նա-խաձայն ֆայնաւորները ցոյց են տալիս. աք-սոր փոխ է առնուած ասորերէն ձևից և աւելի հին հայերէն է, քան եքսորի, որ փոխ է առ-նուած ուղղակի յունարէնից և գոյութիւն ու-նի միայն յետին ժամանակի հեղինակների մօտ։-Հիւբշ. 301։

ՆՀԲ, որ ծանօթ էր միայն աքսոր ձևին, դնում է յունարէնից փոխառութիւն։ Այս-պէս նաև Տէրվ. Altarm. 69, որ նախա-ձայնը հայացած է համարում։ Առաջին անռամ ասորերէն ձևի հետ համեմատեց P. Smith 185 (ըստ Lagarde, Arm. Stud § 304)։-Եքսորել ձևը նորագիւտ է և բառարաններում չկայ։


Բաբ

s.

door

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(կամ բաբոյ). անծանօթ բառ. առան. ձին չէ գործածուած, այլ կայ միայն ջրաբաբ, ջրաբաբոյ բուսանուան մէջ, որ յիշում է Գա-ղիան. բառիս իմաստը անյայտ է. մեևնւում է զանազան ձևերով. ըստ ոմանց նշանաևում է «ջրկոտեմ», ըստ այլոց «սամիթ կամ տուզտ և կամ մոլոշ». ըստ Բժշկարանի «սամիթ»,


Բագ, ի

s.

barnacle, muzzle;
part, portion;
արկանել զ— ի ցռուկն, to muzzle;
— արկանել, to participate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բաժին, ժառանգութիւն». առանձին և անկախ մէկ անգամ միայն գործածուած է Եփր. թգ. 402 «Չիք իմ, ասէ, որդեակ՝ որ ունիցի զբագ և զբաժին իմ» (ժառանգորդ զաւակ չունիմ)։ Այս արմատից են բագ ար-կանել «բաժին հանել» Ոսկիփ. բագ անկա-նիլ «բաժին ընկնիլ» Ոսկիփ. բագորդ «բա-ժանորդ, մասնակից, հաղորդ» Կոչ. 67. Բուզ. դ. 6. Սարկ. լուս. 14. բագել «մասնաւորել» Հին բռ. բագամիտ «երկմիտ, տարակուսած» ՆՀԲ։


Բադ, ուց

s.

drake;
էգ —, duck;
ձագ —ու, duckling;
— ընտանի, tame duck;
— վայրենի, wild duck, teal;
գրգրայ —ն, the duck quacks.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«կից, միասին, հաւաքուած». ա-ռանձին գործածուած գտնում եմ միայն ի բագ անկանիլ «հաւաքուիլ, գումարուիլ» ոճի մէջ, որ մէկ անգամ ունի Մանդ. տպ. Վենետ. 1860, էջ 210 «Ջ'ի բագ անկեալ մեղք տառ-ւոյն քառասուն աւուրբքս ընկեսցուք յան-ձանց». այլ ձեռ. բագանակեալ «հաւաքուած, ժողովուած, գումարուած», ինչպէս գիտեն նաև Մանդ. սիր. 13 և Գիրք թղ. 240։ Նոյն արմատից են բագձաձել «հաւաքել, ամփո-փել» Յհ. կթ. Նիւս. կազմ. Տօնակ. բագձա-ձական «հաւաքական, խմբական» Թր. քեր. Պորփ. Սկևռ. լմբ. բագձաձաբար «հաւաքա-բար» Թէոդ. խչ. որոնք բարդուած են ձաձել «հաւաքել» բառով։

= Այս բառը գտնւում է բազմաթիւ լեզու-ների մէջ. այսպէս՝ ասոր. [syriac word] batfā, արաբ. [arabic word] batt «բադ», պրս. [arabic word] bat և քրդ. [arabic word] bel «բադ, վայրի սագ», չեչէն. bäd, bat, ա-կուշ. bad, վօգուլ. batta, pot, կայտախ. խիւրկ. badbad, բոլորն էլ «բառ» նշանա-կութեամբ. իսկ վրաց. ბატი բատի, մինգր. բատէ, թուշ. սվան. բատ, բատա, կիւրր. բատտ և ալբան. pate՝ բոլորն էլ «սագ» նը-շանակութեամբ. սպան. pato թէ՛ «սագ» և թէ՛ «բադ»։ Բառիս սկզբնական ծագումը անյայտ է De Lagarde, Ges. Abhd. 21 համարում է հնդևրոպական. աւելի ընդարձակ խօսում է այս մասին A. Pictet. Les origines indeur. Ա. էջ 394։ Հայերէնը կարող է միայն ի-րանականից փոխառեալ լինել, որովհետև ա-սորին պիտի տար հյ. *բաթայ կամ 'բան-տայ, իսկ արաբերէնը չէր կարող ազդած լի-նել, որովհետև հյ. բադ Արաբների արշա-ւանքից աւելի հին է։ Ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ, էջ 457 արաբ. [arabic word] , batt «սագ» բա-ռը փոխառեալ է պրս. [arabic word] bat ձևից։-Հիւբշ. 114։


Անքիլոս

cf. Կողամայր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կողամայր ձուկը». ունի միայն ԱԲ, իսկ ՆՀԲ թէև ա-ռանձին մոռանում է յիշել, բայց կողամայր բառի տակ դնում է հետևեալ վկայութեամբ, «Ձուկն անքիլոս, որ կոչի կողամայր, որո-վայնս ոչ ունելով, բայց միայն գլուխս և մերկ կողերս. ուստի կոտորատեալ տնկէ և առնէ զաւակս» Վրդն. ծն։ Այս տեղից առ-նելով Յայսմ. մըտ. 21՝ սխալմամբ գրում է. «Չուկն անթիլոս, որ կոչի կողամայր, ո-րովայն ոչ ունի...»։


Աշարայ, ից

s. bot. rye.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնից փոխառեալ եմ կարծում ասօր. [arabic word] dešrā կամ ❇ daušrā «ave-na», որ ասորերէնի մէջ մենակ մնացած մի բառ է և մեկնութիւն չունի. Brockelmann, Lex. syr. 79բ բառիս համար իբր վկայու-թիւն գրած է միայն Hoffmann, Syrisch-arabische glossen, իսկ բառիս վրայ խոսել է Lów, Aramá̄ische Pflanzennamen N 81. ասորին կարող է հայերէն որևէ գրաւոր աղբիւրից տառադարձուած լինել՝ ա տառը սխալմամբ կարդալով տ։


Աշխէտ

adj.

reddish;
of a fiery colour;
— ձի, chesnut horse.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կարմիր-դեղնագոյն, հրագոյն» Չաք. ա. 8, զ. 2, 6. Լմբ. զքր. ուրիշ տեղ չկայ. որից աշխետաձի Գնձ. (ունի միայն ԱԲ, իսկ ՆՀԲ յիշում է ճարտուկ բառի տակ), աշխետութիւն, աշխետանալ ՀՀԲ (առանց վը-կայութեան)։


Աշտարակ, աց

s.

tower;
donjon;
watch-tower.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Չթ. աշդարօգ «բերդ». իսկ Պլ. կայ միայն «Գիտես թէ աշդարագն ենք» դար-ձուածի մէջ, որ գործածւում է խառնակ հա-ւաքոյթների համար, ուր մեծ անկարգութիւն է տիրում (ակնարկութիւն Բաբելոնի աշտա-րակաշինութեան)։


Աշտուճ

adj.

dry;
— հաց, dry bread.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ը հլ. ասւում է միայն աշտուճ հաց պարզ՝ «ցամաք հաց» Ոսկ. մ. բ. 23 և ես. Եւագր. Կանոն. գրուած է նաև աշոտուչ Տաթև. ձմ. իբ. աստուճ Սասն. 34, Վրք. հռ. Բ. 386. Ուռպ. (այս ձևը թէև յետնաբար ա-ւանռուած, բայց նախնականն է. տե՛ս աս-տիճան բառի տակ). ածանցմամբ ունինք աշտիճագոյն (առանց սղման) Եւագր. աշտ-ճակեր Եփր. վկ. արև. (=Սոփերք Ի, 147) կամ աստճակեր Եփր. վկ. արև. 86 (սրղ-մամբ)։


Ապական, ի, աց

adj.

corrupted, corruptive.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ապականուած» Արծր. (այդ աոմատական ձևով ուրիշ տեղ ռործածուած չէ). որից ապականել «անհետացնել, ջնջել, մէջտեղից վերացնել. 2. խանգարեւ. մնա-սել, աւրել, փհացնել. 3. կեղտոտել. 4. պըղ-ծել զկոյս. 5. (կրաւ) հրակէզ լինել, կրակով այրիլ» ՍԳր. Եզն. Ագաթ. ապականացու Ա. պետ. ա. 18. ապականիչ ՍԳր. Ագաթ. ա-պականութիւն ՍԳր. Ագաթ. անապական Ա-գաթ. ևն։ Նոր գրականում գործածւում է Արմատական բառարան-15 միայն «կեղտոտել» իմաստով և նիւթական կամ բարոյական առումով։


Ապակի, կւոյ, կեաց

s.

glass;
drinking-glass;
bottle;
— պատուհանաց, window-glass.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(-ւոյ, եաց) «ապակի, շուշա» Յոբ. իը. 17. Յայտ. իա. 18. Պղատ. տիմ. Յհ. կթ. «շիշ, սրուակ» Եզն. «գինու բաժակ» Վրք. հց. ա. 580. նոյն բառն է նաև ապիկի «ապակի, շուշա կամ ուլունք» Խոսր. պտրգ. Վստկ. 92. 116. Եփր. արմաւ. 56. «արիւն առնելու սրուակ» Մխ. բժշ. 29. «օնարակ» Բժշ. Վստկ. ածանցման մէջ մտնում է երեք ձևով. I. ապակա-, ինչ. ապակագործ Վրք. հց. ապակագործութիւն Ագաթ. Սահմ. ապա-կատարազ Մագ. 2. ապակե-, ինչ. ապակե-ղէն Ոսկ. ա. տիմ. Ագաթ. Յալտ. ռ. 6 ա-պակեակ Վրք. հց. բ. 66. 3. ապակէ-, ինչ. ապակէգործ Յայսմ. ապակէգործութիւն Սահմ., Իսկ ապիկի ձևից ունինք ապիկած «ջնարակած» Վստկ. ապիկէգործութիւն Մխ. բժշ. ապիկեղէն Յայսմ. սեպ. 20. նաև ապի-կոյ փրփուր, ապիկու խոտ բոյսերը. Բժշ. Նոր գրականում ընդունուած է միայն ապա-կի «շուշա» (բարդութեան մէջ ապակե-) և ապիկի «ջնարակ»։ Նոր բառեր են ապակեայ, ապակեփեղկ, ապակեդուռ, ապակեխոտ, կրկնապակի, ճենապակի ևն։


Ապահարզան, ի

s.

repudiation, divorce;
գիր՝ թուղթ ապահարզանի, act of divorce.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. ի) «կնաթողութիւն», որից գիր ապահարզա-նի Օր. իդ. 1, թուղթ ապահարզանի Ես. ծ. 1. Երեմ. գ. 8. Եփր. ծն. էջ 56. Եւս. պտմ. 285. Նոյն ձևերն ունին ստէպ Ոսկ. ես. և մտ. ար-դի գրականում ընդունուած է միայն ապա-հարզան ձևը՝ «ամուսնալուծութիւն» նշանա-կութեամբ (այսինքն թէ՛ մարդու և թէ՛ կնոջ կողմից, մինչդեռ հնում միայն մարդու կող-մից ապահարզան էր տրւում կնոջ)։


Ապարասան, ի, ից

adj.

unbridled, unrestrained, licentious, insolent, impudent

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Փոխառեալ է պհլ. *apērasan=պրս. bērasan «անսանձ» ձևից. բառը կարող էր նաև հայոց մէջ կազմուած լինել ապ-սա ցասականով և *արասան կամ երասան բա-ռով. բայց որովհետև հայերէնում չունինք արասան ձևը և կայ միայն առասան «չուան» նշանակութեամբ, ուստի ամբողջովին ի-րանեանից առնուած է։-Աճ.


Ապարօշ, ից

s.

turban, head-band, frontlet.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«գլխին կապելու մի զարդ է» (ըստ Հացունի, Պատմ. տարազին, էջ 132 ճոխ ժապաւէն՝ որ ճակատից անցնելով գլխի յետևում կապւում էր). չորս անգամ միայն գործածուած է Ս. Գրքում՝ անհոլով (ՆՀԲ դնում է սեռ.-ի)։

ԳՒՌ (dialectal) Խրբ. կայ աբառօշ բառը, որ գոր-ծածւում է միայն աբառօշ-քէլ «բոլորովին ճաղատ, տճկ. քէլ» ասութեան մէջ. արդեօք նոյն բառի՞ց է։


Ատրճանակ, աց

s.

pistol.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ռէվօլվէր». նոր գրակա-նին յատուկ բառ է, բայց ըստ Տէրվիշեանի «թէև միայն արդի լեզուն կը ճանաչէ զայն, սակայն բառին յօրինուածը կը վկայէ յայտ-նատէս թէ նոյն իսկ Ոսկեղէն դարու ժամա-նակներն, ապահով գոյութիւն ունէր, վասն զի գոնէ նոյն ժամանակին պահլաւիկ փոխա-ռութեանց ճիշտ ձևն ունի»։ Բառիս հնագոյն գործածութիւնը (ատրաճան ձևով) գտնում եմ երկու անգամ Դիւան, ժ. էջ 364 «Ոմանք զատրճանսն վառօդալիս առնէին։ Պատրկա-կայծ ատրաճանաւորաց» (1796 թուից)։


Արագ, ունք, ագք

adj. adv.

quick, prompt, dexterous, nimble;
rapid, swift;
expeditious;
frequent;
quickly, promptly, adroitly, swiftly, speedily;
արագ արագ, very quickly, very soon, cf. Անյապաղ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(անհոլով. յոգնակին արագ( կամ արագունք) «շուտ, փութով» ՍԳր. Ագաթ. Կոչ. որից արագագիր Սղ. խտ. 2. արագա-գնաց Եզն. Վեցօր. արագագոյն ՍԳր. Կոչ. արագազերծ Ոսկ. տիմ. արագաթև Ագաթ. արագախաբիկ Ոսկ. ես. արագոտն Առակ։ իդ. 34. Վեցօր. արագընթաց Վեցօր. արագել ՍԳր.-բառի երկրորդ ձևն է երագ «արագ, ՍԳր. Եփր. ծն. և ա. գոր. Ոսկ. մ. ա. 25, ո-րից երագագնաց Վեցօր. Եփր. ծն. երագա-գոյն ՍԳր. երագակատար Ոսկ. ես. երագա-ծագ Վեցօր. երագահալ Վեցօր. երագանցուկ Ոսկ. ես. երագաւել. Ագաթ. երագասլաց Վեց-օր. երազել Ել. լդ. 8։ Արդի լեզուի մէջ երկ. րորդ արմատը և նրանից ծագած բոլոր ձևերը ջնջուած են. գործածական են միայն առա-ջիններից, որոնց վրայ իբրև նոր բառեր աւե-լացել են՝ արազախօսութիւն, արագահոս, արագասլաց. արագասոյր, արագավազ, ա-րագազնել ևն։

= Պհլ. *rag ձևից՝ հայկական ա կամ ե յաւելուածով (հմմտ. երանգ <պրս. rang)։ Իրանեան ձեւը աւանդուած չէ, բայց կան նրա միւս ցեղակիցները. ինչ. զնդ. *raγu-, իգ. rəvī «արագ, աշխոյժ, փոյթ», գերադր. rən-uišta «շատ արագ», rənjyō «արագ», rənǰa-taspa-«արագաձի», rənǰaiti «թէթև կամ արագ է», սանս. raghù-«վազող, թէթև», բարդութեանց մէջ «արագ, փոյթ, աշխոյժ», ra'has-«արազութիւն», laghú-«թէթև, կարճ, փոքր, սակաւ», rághīyas-«թեթևա-կշիռ»։ Արմատի r ձայնը յատուկ է միայն իրանեան լեզուներին, որի դեմ եւրոպական-ները ունին l. հմմտ. յն. έλαφρός «թեթև, արթուն, փոյթ», έλαχύς «փոքր», լտ. levis «թեթև, արագ», լիթ. leñgvas «թեթև», ալբան. l'eh «թեթև», հսլ. līgukù, ռաւս. лerкo «թեթև, հեշտ», գոթ. leihts, գերմ leicht «թեթև, հեշտ», հբգ. lungar «արագ», անգլսք. lungre «արագ, անմիջապես», ան-գլ. light «թեթև», հիռլ. lugu «փոքր, քիչ», կիմր. llei «սակաւ» ևն։ Այս բոլորը ծագում ևն երկու հնխ. ձևերից՝ leghu և lenghu (առաջինը ռնգականով, երկրորդը առանց ռնգականի. հմմտ. Walde 423, Boisacq 238, Berneker 753, Trautmann 158, Kluge 300, Pokorny 2, 426, Ernout-Meillet 514)։ Հա-յերէն ձևը փոխառեալ է իրանեանից, որով. հևտև ընիկ լինելու դէպքում պիտի ունենա-յինք *լեգ, *լենգ, *եղենգ։-Հիւբշ. 122։


Արաստոյ

adj.

hard, strong.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(հնապէս չէ հոլովուած. ւտ-նաբար կայ միայն բցռ. ի յարաստոյց. ՆՀԲ դնում է ի հլ. ՀՀԲ ի-ա հլ.) «որձաքար պինդ՝ կարծր քար» Ագաթ. Եզն. երէց 268. Փիլ. նխ. ա. 36. գրուած է նաև արազդո։ Փիլ. նխ. ա. երաստոյ Յհ. կթ. 358։


Արատ, ոց

s.

spot, stain, blemish;
vice, fault, defect;
sign, natural mark;
blot, disgrace;
յ— հայել, to regard amorously or indecently.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (յետնաբար նաև բց. յարա-տուէ, գրծ. արատաւ) «մարմնական պակա-սութիւն. 2. բիծ, կեղտի նշան, լաքա. 3. վը-նաս» ՍԳր. Եփր. ծն. և ղևտ. Կանոն. հիմայ գործածական է միայն երկրորդ նշանակու-թեամբ։ Որից արատաւոր ՍԳր. արատել Ել. իր. Բ. կոր. ղ. 3. Ոսկ. ես. անարատ ՍԳր Կոչ. անարատութիւն Ագաթ. սրան են պատ-կանում նաև արատիլ «պատը նեղքուիլ» Ոսկ. Փիլիպ. 411 (չունի ՆՀԲ, բայց յիշում է ԱԲ) և անարատ «ամիանտ քարը» Բրս. պհ. ա. վեր-ջինը կազմուած է թարգմանաբար յն. ἀμί-αντος բառից, որ նշանակում է «անարատ, մաքուր. 2. ամիանդ քարը» (a բազասա-կանով μιαίνω «ապականել, կեղտոտել» բայից)։


Արգանակ, աց

s.

broth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մսի ջուր, խաշու» ՍԳր. (ՆՀԲ դնում է ի-ա հլ. ունինք միայն սեռ. ի, Եզեկ. իդ. 12)։


Արդ

conj. adv. now;
accordingly;
at present, now, presently, recently, lately;
— իսկ, just now;
directly, newly, very lately.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։

kla համարելով սանս. kara «շինող» բառը։ Զարդ բառը Justi. Zenden. 11а համեմատում է զնդ. zairita «ոսկեգոյն դեղին» բառի հետ, իսկ Lag. Arm. stud. § 758 հետևելով ՆՀԲ-ի, բաժանում է զ+արդ և համեմատում սանս. samid-dha բառի հետ, միայն sam մասնիկի տեղ՝ դնելով uz մասնիկը (=զ)։ Տէրվ, Նախալ. 117 ունի զնդ. anarata, սանս. anrta=հյ. անարդար։ Նոյն, Նախալ. 62 և Մասիս 1881 մայիս 11՝ տե՛ս առնել։ Հիւնք. արդ «ձև» հանում է ա՛րդ մակ-բայից. արդարև, արդեօք, յարդարել, զիարդ, զարդ, անարդիլ՝ արդ-ից. ար-դար թէ՛ արդ բառից, թէ՛ յն. ἀρτιος-ից և թէ պրս. dādār ձևից։ Bugge KZ 32, 3 իրարից զանազանում է արդ «ձև» (որից զարդ) =յն. ἀρτύς և արդ «ուղ-ղութիւն» (որից արդար, արդեօք, ար-ղարև) =սանս. rtā-։ Գրեթէ նոյնպիսի ռաժանում անում է նաև Հիւբշ. 423-4, միևնոյն ժամանակ չի ընդունում արդեօք և զիարդ բառերը միացնել նա-խորդներին։ Սակայն այսպիսի մի բա-ժանում անտեղի է, որովհետև արդէն յն. ἀρτύς, սանս. rta-, լտ. ars ևն պատկանում են միևնոյն art-արմատին։ Սրանց ծագման, արդ «հիմայ» բառի հետ հին ցեղակցութեան, ինչպէս և հնագոյն պարզական ar=առնել արմատից ծառե-լու մասին տե՛ս Walde, էջ 61-63։ Թի-ռեաքեան, Կարնամակ, ծանօթ. 32 պհլ. arastan «յարդարել» բայից է դնում արդ և յարդարել։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] ︎ zatt «զարդարել» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 303)։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 107 արդակ «ուղիղ» պրս. ardar բառից և կամ օսս. urdig «ուղիղ»։ + ԱՐԴ «հիմայ» ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. «հիմիկուայ, արդի, այժմուայ» Եփր. հռ. 40 (յարդ ժամանակս). գործածւում է նաև իբր անցման ձև՝ խօսքի սկիզբը, իբրև նախորդ-նեռի հետևութիւնը, «ուրեմն, հետևաբար, ֆրանս. or» նշանակութեամբ. ՍԳր. Ագաթ. (նոր գրականում դործածական է միայն այս նշանակութեամբ)։ Ունինք ցանացան ձևե-րով. ինչ. արդ ևս, և արդ, իսկ արդ, բայց արդ։ Նոյն արմատից են՝ արդի «այժմեան, հիմիկուայ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. արդէն. ար-դէն իսկ «առաջուց, հիմի էլ» ՍԳր. արդածին «նորածին» Կիւրղ. գանձ. արդատունկ «նո-րատունկ» Եփր. աւէտ. արդեան «այժմեան» Փիլ. Խոր. Պիտ. արդային «հիմիկվայ» Ճառ-ընտ. արդեօք «հիմակուհիմայ» Մագ. Վրք. հց. «արդ, ուրեմն» Յայտ. գ. 3. Ոսկ. յհ. ա-29, 38. զարդիս Գծ. ե. 35. ցարդ, ցարդ ևտ ՍԳր. արդիական (նոր բառ)։

ՓՈԽ (borrowing) Վոաց. არდი արդի «այժմ, իս-կոյն» կարող է միայն հայերէնից փոխառեալ լինել, որովհետև եթէ յունարէնից լինէր՝ *արտի ձևը պիտի ունենար։ Չուբինով ևս դնում է հայերէնից։


Արդիւն

cf. Արդիւնք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Պահուած է միայն արդիւնք գալ «մի բանի ծառայել, պէտք գալ» ոճի մէջ (Տա-րէնտէ). նոյն է նաև արդում Երև. «հողի բեր-քը». օր. «Մնին հարիր արդում տուող հողեր» (Պռօշեան, Յեցեր, էջ 90)։


Արեգակն, ական, կունք, կանց

s.

sun;
cf. Արեւ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Հներից Սամուէլ Կամրջաձորեցի (Ժ դար) իր Տօնական բանից մէջ «Արե-գակն անուանեցաւ, այսինքն լուսոյ ակն»։ Վանական վրդ. իր Տարեմտի մէջ մեկնում է «Արեգակն, մեծ ակն ասի կամ տուրնջեան աստղ, կամ լուսոյ ակն» (տե՛ս արէկ)։ Վարդան Վոռ. Սաղմոսաց մեկնութեան մէջ դնում է. «Արեգակն, լուսոյ ակն զի լուսոյն սեռն և յստակ լոյսն ի նմա է»։ ՀՀԲ և ՆՀԲ դնում են իբր «արևու ակն»։ ՆՀԲ յիշում է նաև սանս. arka հոմանիշը։ Էմին, Հայ հեթան. կրօնը, հյ. թրգմ. Յոյս հան դէս Արմաշու, 1876, էջ 293՝ դնում է «արեգի աչք». արեգակը այսպէս ըմբըռ-նել Հայոց միայն յատուկ չէր. նոյնն ու-նէին նաև ուրիշ ազգեր. այսպէս՝ Պար-սիկները համարում էին Արամազդի աչ-քը. Եգիպտացիք՝ Տիմիուրղօսին աջ աչ-քը. Յոյները՝ Դիոսի աչքը. հին Գերման-

ԳՒՌ (dialectal) Ջղ. արեզ'ակ, Կր. արէգ'ակ, Տփ. արե՛զագ, Սչ. արեքագ, Երև. արե՛քակ (բայց տրե՛քագը), Խրբ. Ննխ. Ռ. տրէքագ, Պլ. միայն արեվ-արեքագ «շատ արևոտ, լու-սաւոր (օր)» ձևի մէջ. Ոզմ. արեգկ, լեր-գ.mկ, Վն. արեկmկ, Տիգ. արեքագ, Զթ. արիգ'օզ, Մկ. երեկ.mկ, Սլմ. mրկmկ., Գոր. ըրե՛քնակ, Ղրբ. ըրի՛քմնակ, ըրի՛յհնակ, Ագլ. ըրm՛յնmկ, բայց և արեքա ք։


Արեւ, ու

s.

sun;
light;
life, day;
յ—ու գալ, to come in broad, day-light, to come before the sun sets;
յ—ն երգնուլ, to swear by one's days or life;
զքաղցր —ն յաչաց հանել, ղրկել յ—է, to deprive of light, to blind;
յ—է արկանել, զ— հատանել, to murder, to kill;
to lose one's life;
ի մտանել —ու, the setting of the sun;
յելանել, ի ծագել —ու, the rising of the sun;
ըմպել յ— ուրուք, to drink to the health of some one, to toast;
մուտք, ելք —ու, sun set or – down, sun rise.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Ջղ. Վն. արեվ, Ակն. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. արէվ, Ասլ. արէ՛վ, Սլմ. mրեվ, Հւր. mրէվ, Ագլ. Զթ. Հմշ. Տփ. արիվ, Ոզմ. ա՛րիվ, Մրշ. Մրղ. Տիգ. mրիվ, Հճ. այեվ, Սչ. կայ միայն արեվելք։ Նոր բառեր են արեկող, արևբաց, արևալոյս, արևազուրկ, արևահամ, արետ» հաս, արևակոխ, երկայնարև։


Առիւծ, ու, ոց, ուց

s.

lion;
մատակ —, lionesss;
կորիւն առիւծու, lion's whelp, young lion;
մռնչիւն՝ մռնչել, roaring, to roar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ղրբ. ա՛ռիւծ, Կր. առուծ, Ալշ. Ակն. Մշ. առուձ, Ոզմ. առօծ, Տիգ. առյուձ, Պլ. այռուձ (միայն իբր ած. գործածուած, ինչ. իմին այռուձ զավակս). Սեբ. այլուձ. նոր բառեր են առիւծաճուտ, առիւծբերան։


Առլեզ

cf. Յարալէզ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

նակ հազիւ թէ պիտի դոյութիւն ունե-նար. մինչղեռ ընդհակառակը աւս նա-հապետի ժամանակ շատ տարածուած է. ուստի ծագում է «յար լիզող» ձեւից։ Böttich, Arica 30, 5 և Lag. Gesam Abhd. 170 «թերևս կապ ունենայ ասուր. Aral «դժոխք» բառի հետ»։ Sayce, The cun. inser. of van, էջ 415 հանում է ռա-բել. Arali բառից, որ է «սանդարամետ, ստորերկրեայ աշխարհ, մահու երկիրը, ուր իջաւ Թամմուզը»։ Տէրվիշ. Լեզու 1887, 115 լիզել բայից։ Առլէզների վրայ վեց առանձին յօդուած ունին Հմայեակ Նաւեան, Եղիշե վրդ. Դուրեան, Կ. 3. Պասմաճեան, Դ. Խաչկոնց և Դ. Շառա-րեան (տե՛ս Ծաղիկ 1895, էջ 550-556 և 601-616)։ Դուրեանի կարծիքն այն է, որ յարալէզ միջնադարեան մի ձև է, իսկ «յար լիզօղ» ստուգաբանութիւնո ծա-գում է Վարդան Վարդապետից. հին և ուղիղ ձևն է առլէզ կամ արալէզ։ Sche-il, Բազմ. 1897, էջ 77 խալդեան erilas «արքայ» բառից, իբր «արքալ աս-տուածոզ»։ Մանրակրկիտ և ընտիր մի ւռուած ունի Կ. Յ. Բասմաջեան, Բազմ, 1897, էջ 525-531, ուր յաջող կերպով ցոյց է տրուած թէ առլէզները ասորես-տանեան աղբիւրից են և ներկալառնում ևն ասորեստանցոց Մարդուկ աստուածն ու սոա հետևորդ չորս շները, այն է [other alphabet] -ուկկումու «յափըշ-տակիչն», [other alphabet] Γ=)) ակկու-լու «ուտիչն», [other alphabet] իկշուդա «կորզիչն» և [other alphabet] ❇ իլթեբու «յագեցուցիչն». այստեղ էլ մեր բառը ստուգաբանուած է «յար լիզող»։ Այս յօդուածին պատասխանում են Մենեվիշեան ՀԱ 1898, 26 և Դ. Խաչ. կեան, անդ, էջ 41-44։ Առաջինի կար-ծիքն այն է թէ ուղիղ ձևն է առլէզ և թերևս պատահաբար միայն լեզ նմանութիւն ու-նի մեր լիզել բայի հետ. առ գտնւում է արիական բառագանձում ar «վէրք» ձևով, Բասմաջեան, Բիւր. 1898, 409 աատաս խանում է թէ ar «վէրք», ինչպես նաև