Definitions containing the research մարգ : 977 results

Լիրբ, լրբից

adj.

impudent, insolent, impertinent, brazenfaced, bold;
immodest, indecent, shameless;
cynic.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. slibr-ձևիզ։ Այս բառի պարզական արմատն է slei-(կամ նաև lei-) «լպրծիլ, սահիլ»։ Ինչպես երևում է յն. λεῖος «յիղկ, հարթ» (<*lei-ue), լտ. levis «յիղկ, ողորկ, լերկ» (հնխ. leiuis) ձևերից։ Արմատը այնուհետև ստանալով զանազան աճականներ՝ արտադրեց շատ բազմաթիւ բա-ռեր. -այսպէս օրինակ -b-աճականով (այն է հնխ. slei-b-ձևից)՝ յն. ὸλιβrός «սահուն, լպրծուն», հբգ. slīfan «սահիլ, յղկել, սրել», slèffar «սահուն», մբգ. slipfen «սահիւ» šlipfig «սահուն», գերմ. schleifen «քաշել, սահիլ, յղկել», schleppen «քաշ տալ», պը-րուս. Schleife «սահնակ», հիսլ. sleipr «լը-պրրծուն». անգսք. tóslipan «կորնչիլ», հիռլ. slemun (<*slibno-) «լպրծուն», միռլ. slī-paim (<*slibno-) «շփել, յղկել», հկիմր. limnint «քերծել», կիմր. IIyfn (<*slibnos) «հարթ, ողորկ», llyfr cār «սայլի այն մասը որ հողին է քսւում» ևն։ Արմատի ձայնաւորը փոխելով՝ այն է հնխ. sleu-b-ձևից՝ անգսք. slupan «սահիլ», գոթ. sliupan, հբգ. sliofan «սահիլ, սողոսկիլ», լտ. lūbricus «սահուն, լպրծուն, յիղկ, անհաստատ, մեռև. անա-ռակ» ևն։-dh-աճականով՝ (այն է հնխ. klei-dh-կամ sli-dh-ձևից) լն, ὄλισϑανω «սահիլ», ὄλισϑηρός «լպրծուն», ὄλισδος «լպրծոտ տեղ», հբգ. slito, գերմ. schlitten, հհիւս. sleδi, մ. անգլ. slede «սահնակ», ան-գըսք. slidan «սահիլ», slidor «յիղկ, ողորկ, լպրծուն», լիթ. slidus «ողորկ, յիղկ, սա-հուն», slysti «սահիլ», լեթթ. slids «հառթ» Slidas «սահելու կօշիկ, patin», հսլ. ռուո-+дeлъ «հետք».-m-աճականով (հնխ. slei-m-ձևից)՝ յն. λειμών «թաց ու խոնաւ տեղ, մարգագետին», λιμήν «նաւահան-գիստ» (որից թրք. [arabic word] liman նոյն նշ. = ռմկ. իլիման), λίμνη «ճահիճ», լտ. limus «ցեխ», մբգ. slīm «լպրծուն, ցեխ, մա-ղաս, խուխ», հբգ. slimen «ողորկել, յղկել», անգլսք. slim «լպրծուն, ցեխ», գերմ. Sch-leim «թուք, մաղաս, խուխ», յն. λεἰμας = լտ. limax և ռուս. cлимакъ «շողուկ, խը-խունջ», լտ. līma (>իտալ. lima>ռմկ, լիմա) «խարտոց».-n-աճականով (հնխ. slei-n-ձևից)՝ հսլ. slina, ռուս. cлииа «թուք», լեթթ. sliē̄nas «թուք» և այլ բազմա-թիւ ձևեր (Walde 427, 430, 441, Trautm. 269, Boisacq 564-7, 697, Berneker 717)։ Հայերէնի մէջ հնխ. slibr-տուած է նախ լիպր, որից շրջմամբ լպիր և տ, ծ և շ ա-ճականներով՝ լպրտել, լպիրծ, լպիրշ.-նոյն *լիպր ձևից՝ տարբեր շրջմամբ է լիրբ, որի մեջ պ դարձել է բ, որովհետև -րպ-խումբը սովորական չէ հայերէնի ձայնաբանութեան մէջ։ (Ի հարկին կարելի է ենթադրել հնխ. šlibh-ro-, որից ուղղակի հյ. լիրբ, ինչպէս ունին հնխ. k'ubh-ro->սանս. cubhrá-=հյ. սուրբ)։ Իմաստի զարգացման համար հմմտ. լատ. lubricus «սահուն, լպրծուն. 2. անա-ռակ, մեղկ», ֆրանս. lubrique «զեղխ, անա-ռակ», հյ. լպրծիլ «սահիլ. 2. լրբանալ», Վն. ւպզտրուկ «սահուն, լպրծուն. 2. լիրբ, անե-րես», լպստալ «սահիլ»> լպստած «աներես» և նմաններ։ Տե՛ս Pokorny 2, 710, 391, Er-rout-Meillet 534։-Աճ.


Լոր, ոյ

s. ornith. quail;
ձագ —, young -.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայու-թեան) «մի տեսակ թռչուն. տճկ. պրլտրրճին» Վեցօր. 89. Լաստ. որից լորամարգ կամ լո-րամարգի՝ նոյն նշ. ՍԳր. Եփր. ել. էջ 169 լորանոց «թռչունի վանդակ» Պտմ. աղէքս. էչ 168 (ՆՀԲ և ՋԲ ըստ յն. բնագրի ուղղում են այսպէս. իսկ ձեռագիրները վրիպակով գրում են լարանոց. ԱԲ ունի միայն վերջին ձևը)։

ինճիճեան, Հնախօս. Գ. 21 մեկնում է «ի լօռս կամ ի գիճին տեղիս բնակօղ», իսկ էջ 22 բնաձայն բառ։ ՆՀԲ լորամար-գի մեկնում է «լոր մարգաց»։ Picztet KZ 6, 192, Origines ind. 1, 496 պրս. laruh և գերմ. Lerche «արտոյտ» բառե-րի հետ, որ մերժում է Lag. Arm. St. § 934։ Վերի մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. 50, որ ընդունում է Boi-sacq 558։ Մառ. ЗВО 22, 45 վրաց. ծղ'երի, մինգ. ճղ'որի հոմանիշների հետ։ Պատահական նմանութիւն ունին պրս. [arabic word] larō̄n, [arabic word] lārōda, [arabic word] lārada, lārda, [arabic word] lārora «լորամար-գի», գերմ. Lerche, անգլ. lark, հոլլ. leuwerik, հշվէդ. laerikia, հբգ. lerahha «արտոյտ», որոնք ծագում են գերմ. *lè-wrahha նախաձևից (Kluke 303)։

ՓՈԽ (borrowing) Քրդ. [arabic word] lur «լորամարգի, caille, Llusti, Dict. Kurde, էջ 382). ուրիշ է թրք. [arabic word] lori «արևելեան հնդկական կարմիր Սութակ» (տե՛ս Gustav Meyer, Turkische Studien SWAW 1893, 128)։


Խոռ

s. bot. iva.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ծակ, փոս, ծերպ, պարիսպի վրայ բացուած խրամ» (չունի ՆՀԲ) Լաստ. ժզ. տպ. 1844, էջ 69. «պակասաւոր, թերի» Վոռն. առակ. էջ 199 (ատամների համար է ասում, որ իբր թէ հանուելով՝ ծակ, փոս մնացած լինի). Ոսկիփ. «փոս տեղ, ձորակ, fosse». այս վերջին իմաստը չունին բառա-րանները. բայց ահա նրա վկայութիւնները, բոլորն էլ Օրբելեանից.-«Հաս ի խոռն Անձ-նատու, որ է յարևմտից կոյս եկեղեցւոյն, իբրև ձայնընկէց մի» (էջ 31). «Իսկ շնաբա-րոյքն այն գաղտ պահեալ զճանապարհն, որ անցանէ ընդ խոռն Յուրայ, յարեան ի վերայ և սպանին զեպիսկոպոսն» (էջ 183). «Զսա ևառծեմ սպանեալ դաւաճանութեամր հռւ. ոացեաց, ի վերայ խոռոյն Յուրայ» (էջ 215). «Եւ այս իսկ են գաւառք վիճակեալք հօտի նոցա. Սիւնիք... Վայոց ձոր խաչերոյ խո-ռովն...» (էջ 227) «Հատանէ և զսահման Աղ ուանից Ըռըմբի խոռն...» (էջ 227). «Երկու գիւղ... զԱղուերծ և զՅուբական խոռ» (էջ 196). «Ընձաւեգի... զՅուբականխոռ, զոր դնեալ էի ի յԱրտաւազդայ» (էջ 196), «Սկսեալ ի մեծ դիտաւոր սարէդ Գազբոյլայ ջրաթա-փովն մինչ ի խոռին ճանապարհն» (էջ 169). «Անցեալ ընդ գետն՝ փոքր ձորակովն որ ելա-նէ յԱւազեաց խոռ ի խոզաց բլուրակովն» (էջ 169). «Եւ այս են սահմանք... և անտի ջրթա-փաւն յՍտերջաց գաւակ և բնասեռիւդ ի Վարգանայ մարգի խոռն... Հարժիք, որ ի ճանապարհէդ ի խոռդ ելանէ ձորովդ ի վայր ի Սևաջուրդ» (էջ 149-150). «Ջրաթափովն ի մեծ խոռն» (էջ 169)։ (Այս բառը Տաշեան ՀԱ 1926, 73 մեկնում է «կիրճ, կապան». տե՛ս նաև Այտնեան, Քննակ. քեր. էջ 143)։ Այս արմատից են խոռել «պատի վրայ ծակ՝ խրամ բանալ» Լաստ. «մարմնի վրայ վէրք՝ փոս բանալ» Վրք. հց. Ա. 266. Տաթև. ձմ. ժ «յանցաւորին ի պատիժ՝ մարմինը խեղել» Սմբ. դատ. 105, 163. «խանգարել, ձևահան անել» Վստկ. 177. խոռեալ «վէրքի պատճա-ռով տեղը փոս մնացած» Վրք. հց. Ա. 169. խոռոչ (կամ խոռոջ, խորոջ) «փոս, ծակ» Վեցօր. էջ 55, 69. Վրք. հց. խոռոչանալ Ա-զաթ. անխոռ «անեղծ, ամբողջական» Սարգ. ա. պետր. է, էջ 293։ Այս արմատից է դար. ձեալ խոռնոքիլ «մարմինը որևէ հարուածով վնասուիլ, խեղիլ» (մասնիկի համար հմմտ. բարւոք). այս բառը յիշում է միայն ՀՀԲ «սպանել, կտրատել, խողխողել» նշանակու-թեամբ՝ առանց վկայութեան. մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. յնվ. 18, Թէոդոս թագաւորի պատմութեան մէջ. «15 հառար արք խոցեցան, 7000 մեռան և 8000 խոռնոքեցան և խեղեցան»։


Կերատ, ի, աց

s.

carob-seed;
carat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ϰερατιον՝ նոյն կշիռը. նուազականն է ϰέρας «եղջիւր» բառի և բուն նշանակում t «եղջիւրիկ կամ այծեղջիւր պտուղը». (այծ-Արմատական բառարան-37 եղջիւր պտղի մի կորիզը իբր ունի նոյն քաշը). փոխառութեամբ անցած է շատ լե-զուների. ինչ. լատ. čeratium, ֆրանս. անգլ. carat, իտալ. carato, գերմ, Karat. ռուս. кapатъ (Berneker 501), պորտ. quirate. սպան. quilate, արաբ. ❇ [arabic word] qirāt կամ ❇ ︎ qirrat (Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 503), որի տառադարձութիւնն է յետին հայ. ղերատ։ Նոր լեզուների մէջ գործածական է իբրև «20 սանտիգրամանոց փոքր կշիռ՝ ա-դամանդի կամ մարգարտի և զանագան գո-հարների համար»։-Հիւբշ. 356։


Պասկուճ

s. zool. gryphus, condor.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ինճիճեան, Հնախ. Գ. 22 ու բնաձայ-նից։ Մառ ИАН 1918, էջ 2095 մարգա-րէ բառի հետ։ Ադոնց, REA 7 (1927), 188 վերջամասը (-կուճ) միացնում է կորճ թռչնանուան, վրաց. քունջի «ծո-վային արծիւ» և քորի «անգղ» բառերի հետ։


Կաշառ, աց

s.

bribe, present;
fees;
— օք, by force of bribery, through corruption;
— խթել՝ տալ to bribe, to corrupt, to grease the palm;
to suborn;
—ս առնուլ, to take bribes.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա, ո հլ. «կողմնակցութեան համար տրուած վարձք» ՍԳր. որից կաշա-ռել Եփր. թգ. կաշառաբեկ Գ. մակ. դ. 15. Բուղ. կաշառագնաց Բ. մակ. ժ. 20. կաշա-ռակուրծ Բուզ. դ. 5. կաշառառու Առակ. ժե 27. Յոբ. ժէ. 34. անկաշառ Ոսկ. յհ. ա. 13 Բ. ևոր. կաշառանալ «կաշառուիլ» Լմբ. ժբ. մարգ. էջ 138 (ամբակ. ա. 4). կաշառակեր, կաշառակերութիւն (նոր բառեր) ևն։


Կարակին, կնաց

s.

compasses;
arch, vault;
— հիւսանց, mason's plummet, level.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «հիւսնի մի գործիք է. մկրատ կամ աքցան և կամ եռանկիւնի քանոն» Փիլ. ժ. բան. «շրջանակ գծելու գործիք. տճկ. փէրկէլ» Եփր. ծն. էջ 4. «շէն-քի կամար» Արիստ. աշխ. Գէ. ես. որից կարակնեալ «կամարաձև պարզած» (սիրա-մարգի տտունի համար ասուած) Ոսկ. փի-լիպ. է. կարակնահատ «կարծես կարկինով զծուած ձևուած, իբր կլոր» Շիր. էջ 52. Կնիք հաւ. էջ 17. կարակնաձև Խոր. Զքր. կթ. Գնձ. կարակնանձնակ «կորաքամակ» Շիր. կա-րակնապէս «կըս-կլոր» ԱԲ. կարակնակերտ Մագ. Օրբել. կարակնակերտութիւն Մագ. ո-րովհետև բառիս ուղ. -հյց. ձևը գործածուած չէ, ուստի յայտնի չէ թէ արմատը կարա՞կն ձևն ունէր, թէ՞ կարակին։ ՆՀԲ և ՋԲ դրաձ են կարակն. ԱԲ դրած է կարակին, ինչպէս րնդունում է նաև Բագր. Քեր. զրգց. էջ 60։ Ուղիղ է միայն վերջինը, ինչպէս ցոյց են տալիս վրացին, յունարէնը, ինչպէս նաև հայ բառի երկրորդ ձևը՝ կարկին, ի-ա հլ. Ոսկ. ես. 264. Գէ. ես. Տոմար. որից էլ կազ-մուած են կարկնաբոլոր Եղիշ. ծն. կարկնա-ձև Զքր. կթ.։


Սաղմոս, աց

s.

psalm;
psalm-book, psalter;
— ասել, to recite or sing psalms;
to play on the harp, to sound the lyre;
cf. Ծայր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յգ. սեռ. -աց, գրծ. -իւք, իսկ Ոսկ. ես. 367 ունի սաղմոսից) «քնարերգա-կան նուագ (եբրայեցոց). 2. յատկապէս՝ Դաւիթ մարգարէի երգերը և նրանց հաւա-քածոն» ՍԳր. Կորիւն. Եղիշ. Յճխ. որից սաղ-մոսել Նեեմ. ժբ. 28. Ա. եզր. ե. 60. սաղ-մոսանուագ ՍԳր. Ագաթ. սաղմոսասաց ՍԳո. սաղմոսակից Վկ. գէ. 23. սաղմոսարան ՍԳր. Կոչ. Ադաթ. սաղմոսութիւն Եւագր. սաղ-մոսերգու Կոչ. ևն։


Սայր, ից

s.

edge, sharpness;
cf. Սար;
սատակել ի — սուսերի, to put to the edge of the sword.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «թուրի բերան» Բ. մկ. ե. 11. Գ. մկ. զ. 4. Ոսկ. եբր. «լեռան ծայրը» Մաշկ. որից սայրասուր «բերանը սուր» Նար. Լմբ. Շնորհ. Յայսմ. սայրադիր «սուրի ծայր» Սիր. լդ. 31. սայրուց «նաւի քի՞թը կամ կո-ղերը» Ոսկ. եփես. 871. երկսայրի ՍԳր. երեք. սայրի Վրք. հց. երեքսայր Կնիք հաւ. 315. եռասայր Մխ. երեմ. միասայրի Նեեմ. դ. 18. կրկնասայր ԱԲ։ Բառիս երկրորդ ձևն է ՍԱՅՌ, որ յիշում է ՀՀԲ «լեռան գլուխ» նշա-նակութեամբ, առանց վկայութեան. որից ձևացած են սեռ «լեռան մէջքը» Օրբել. 150 (Ելանէ ձորովդ ի վայր ի Սևաջուրդ և ի վեր ի սար վանաց ձորոյ սեռիւդ). Արձ. 1323 թ. = Վիմ. տար. 161, բնասեռ «նոյն նշ.» Օս-բել. 149, 169 (Անտի ի բլուրդ որ ի շինա-գլխիդ, և անտի ջրթափաւն յՍտերջաց գա-ւակ և բնասեռիւդ ի Վարդանայ մարգի խո-ռըն. Եւ ի հիւսիսոյ դեհաց բնասեռովն և վայր ի գետն հանդէպ Խոտոյ և Քարաձորին մեծ բնասեռովն ի սարն). որ և բնասար Օր-բել. 149 (Եւ յարևմտից կողմանէ Լորաձորդ բնասարաւդ. հմմտ. Այտնեան, Քնն. քերակ էջ 143). միասեռի «միասայրի, մի բերանով (սուր)» Կղնկտ. հրտր. Էմինի, էջ 84=Շահն. 209)։


Պսակ, աց

s.

crown, diadem;
crown, prize, premium, reward;
circle, coping, top, crowning, brim, frame, edge, cornice, parapet, battlement;
coronation, achievement, accomplishment;
nuptials, espousals, marriage, nuptial blessing;
— դպրաց, tonsure, shaven crown;
— ծաղկեայ, wreath, garland, chaplet;
— ի փշոյ, crown of thorns;
սրբոց, halo, gory, nimbus;
— կուսին, chaplet, beads, string of beads;
— արեգական, halo around the sun;
— տարւոյ, the course of the year;
— պարծանաց, փառաց, crown of honour, of glory;
հիւսել —, to weave a garland or chaplet;
— դնել ումեք, to marry.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «պսակ, թագ, գլխի վրայ դրուած զարդ» ՍԳր.. «հարսի ու փեսի գլու-խը դրուած մանեակը» Ես. կա. 10. Գէ. ես. «շրջանակ» ՍԳր. «արևի շուրջը բակ» Ոսկ ես. «ամուսնութեան խորհուրդը կամ օրհ-նութիւնը» Յհ. իմաստ. Վրք. հց. Կանոն. «ե-կեղեցականների գլխի կուլակը» Մարթին, «տարեշրջան» Սղ. կդ. 12. որից պսակել ՍԳր. պսակակալ Դատ. ը. 26. Ես. գ. 19. պսակահամբար Ագաթ. պսակահաս Կորիւն. պսակաւոր Իմ. դ. 2. Գ. մկ. բ. 14. քարա-պսակ «բարձրաւանդակ, քերծ» Նորագիւտ բ. մնաց. իե. 12. նորապսակ ժղ. հռոմկլ. կըրկ-նապսակ Վանակ. յոբ. մարգարտապսակ Մամիկ. բռնապսակ Մխ. դտ. խաչապսակ նար. խչ. լուսապսակ Շար. Գնձ. ևն։


Ջով

s.

leafy branch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. youo-ձևից, որ միջին ձայնդարձն է *yeuo-բառի. նշանա-կում է «ցորեն, գարի, կորեկ կամ նման մի բոյս, խոտ, արօտ». ժառանգներիո հմմտ սանս. [other alphabet] yava-«ցորեն, գարի, կորեկ». [other alphabet] yavasa «խոտ, արօտ, մարգ», զնդ. սι︎ уava-«ցորեն», yəvīn-«արտ», ya-vañha-«արօտատեղի», պհլ. jav, yav, պրս. [arabic word] ǰav, քրդ. je, jau, yo «գարի», օսս. yau, yáu, yeu «կորեկ», բելուճ. ǰo, jav «գարի», յն. ζειαί, ζεαί «կարմրահատ ցորեն», լիթ. ǰavai «ցորեն», ǰaviena «ցորենի արտ», iauja «ցորենի չորանոց», ռուս. овинъ, ուկր. бvyn «ցորենի որաները չորացնելու յարկ». միջին ձայնդարձն է ներկայացնում յն. φυσί-ζοος «ցորենաբեր, պտղաբեր, սնուցիչ» բարդի երկրորդ եզրը (Pokorny 1, 202, Boī-sacq 307, Walde 400, Trautmann 107, Horn § 428)։-Աճ.


Վան

s.

repulse;
cf. Վանք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Պատև. Гnaгor. камии, էջ 30 վա-նակն մեկնում է Վանի (Վան քաղաքի) ակն։ Հիւնք. պրս. [arabic word] bānu «բարակ շիշ». (բառիս ծագումը անյայտ է)։ Կայ նաև արաբ. [arabic word] ︎ vaniya, [arabic word] ︎ vanat «մարգարիտ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 953)։


Վատ, աց

adj. s.

bad, wicked, vile, low;
cowardly, weak, pusillanimous, dastardly, craven-hearted, unmanly, poor-spirited or mean-spirited;
idle, lazy, slothful, sluggish;
damage, loss, hurt, ruin, misfortune;
— անուն, infamy, brand of infamy;
— արանց, the most cowardly of men, the basest of wretches.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Schrōder. Thesaur. 46 փոխառեալ պրս. bad ձևից, որին կցւում է հոլլ. quaed «չար»։ ԳԴ պրս. badl։ ՆՀԲ պրս. պէդ, պէթէր։ Windisch. 18 անգլ. bad «վատ» (որի նմանութիւնը պառս-կերէնի հետ բոլորովին պատահական է)։ Նոյնը նաև Riggs, Քերակ. էջ 61։ Պրս. bad ձևին են կցում նաև Böttich. Arica 82, 379, Lag. Urgesch. 945, Müller SWAW 38, 574 ևն։ Մրռթման ZDMG 26, 589 բևեռ. uedaçini թարդ-մանում է «վատակուրծ», մեկնելով ueda = հյ. վատ, պհլ. vat, պրս. bad+eini= պրս. sīne «կուրծք»։ Հիւնք. վատ «գէշ» = պրս. bad, բայց վատ «երկչոտ»=հյ. վհատ բառից։ Սանտալճեան, L'Idiome 10 խալդ. badušini «աւերեալ» բառի հևաւ Karst. Յուշարձան 401 սումեր. bad «մեռնիլ», 422 թթր. bat, baj «ցած, հառառակ»։ Մարգարեան, ժամանակ 1927 օդ. 3 վեհ+հատ-անել։


Սատիր

s.

satyr, faun.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] sadīr «նորաբոյս մարգ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 889), որից և թրք. sedir «շիթիլ»։-Աճ.


Վարաւանդ

s.

horse-harness, horse-trappings.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *varband ձևից, որ կազմւած է 3 var «կուրծք» և [arabic word] band «կապ» բառերից. հմմտ. պրս. [arabic word] ︎ barband «կրծակապ, թրք. կիւմիւշտիւրիւք. և է իրն այն զոր արկանեն ի կուրծս երիվարաց. և ևս նշանակէ զայն իրն, զոր կապեն կանայք ի կուրծս իւրեանց, որ է կազմեալ ի մարգարտոյ, յոսկւոյ, ի մեղեսկէ, և ի զմրխտոյ». քրդ. [arabic word] bārbān «մէկ գինդից մինչև միւսը ձգուած ոսկի շըղ-թայ» (Justi, Dict. Kurde, էջ 43)։-Հիւբշ. 244։


Շնորհ, ի, աց

cf. Շնորհք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (եզակին նաև ի հլ.) «ձրի բաշխուած պարգև. 2. վայելչութիւն, գեղեց-կութիւն. 3. հաճութիւն, գոհունակութիւն» ՍԳր. Ոսկ. Եփր. թգ. և ծն. Կոչ. Ագաթ. որից շնոր-հել ՍԳր. շնորհազարդ Ագաթ. շնորհալից Սե-բեր. Ագաթ. շնորհակալ ՍԳր. Սեբեր. շնորհա-կորոյս Եփր. թգ. 399. շնորհապատում Կո-րիւն. շնորհաւոր Սիր. ժը. 17. Ոսկ. եփես. ոնորհուկք Եզեկ. ժբ. 24. Ոսկ. յհ. ա. 31, 32. ապաշնորհ Ղկ. զ. 35. Ոսկ. մ. ա. 1, 10. ա. տիմ. հռ. Կոչ. անշնորհ ՍԳր. Ագաթ. Բուզ. յոգնաշնորհ Ոսկ. եփես. հոգեշնորհ Փարպ. մարգարէաշնորհ Յհ. իմ. երև. բազմաշնորհ Պիտ. երանաշնորհ Գնձ. եօթնաշնորհ Արշ. նոր բառեր են շնորհագեղ, ընորհակալական, շնորհաւորութիւն, շնորհաւորական ևն. ար-մատը գրուած է նաև շնոհ, որից շնոհար= մհյ. շնոֆոր «շնորհալի» Կոստ. երզն. 117 փխբ. «մի տեսակ վատ վէրք». Յայսմ. մայ. 4 (Ունէր ի մարմինն իւր չար վէրս, զոր շնո-ֆոր ցաւ կոչեն, և ոչ է շնոֆոր, այլ դժոխա-ւոր). հմմտ. Ախց. բարի բան «մի տեսաև վատ վէրք». գրուած շընուոր՝ Դիւան ժ. 514 Պատմ. ԺԹ դարից։


Դէզ, դիզի, ոյ

s.

heap, assemblage, collection, confused collection, mass, pile.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ննխ. դէզ, Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Մչ. Սեր. ղ'էզ. Հմչ. Մկ. Սլմ. Վն. տեզ. Սչ. դ'էզ, ղ'էզել, Ասլ. դ'է՝զ, Ոզմ. ղ'եզ (բայց դ'էզիլ «դիզել»), դ'էյզ, դ'էյզիլ, Ղզ. տից. Ղրբ. տիզ, տի՛զի, Շմ. տmq։-Ոճով ասւում է ղէզ դնել «դիզել», որ գտնում ենք նաև հին լեզուի մէջ. հմմտ. «Եդին դէզս դէզս» Լմբ. ժբ. մարգ. էջ 109 (Յովել. Բ. 20).-Նոր բառեր են՝ դիզուկ, դիզպահ, դիզաչափ, դիզատէր, դիզափայտ, իսկ դիզանալ Եւդ. «հպարտա-նալ, ամբարտաւանիւ»։


Կաթսայ, ից

s. mech.

copper, caldron, kettle, pot;
boiler.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «խալ-կին, պղինձ, մէջը բան եփելու կամ եռազ-նելու մեծ աման» ՍԳր. Եփր. փես. 420-421, Վեցօր. 79, 80. գրուած է կատսանք Վկ. գէ. էջ 30. ստացել է «Հոնաց իշխան թագաւոր» նշանակութիւնը Կղնկտ. «Դար-ձոյց զերեսս իւր կատսայն հիւսիսոյ ւետս ընդդէմ որդւոցն իւրոց» (Շահն. Ա. 284. է-մին, էջ 133 կաթսայն.-Շահն. համարում է յատուկ անուն). այս նշանակութիւնը յառա-ջացած է Երեմիա մարգարէի մի այլաբա-նական պատկերից ազդուելով (Երեմ. Ա. 13). հմմտ. Լաստ. էջ 82՝ «Կաթսայն որ Երե-միայի յեռանդն ցուցաւ, որ ի հիւսիսոյ ի հարաւ ձգէր յայնժամ զցնցուղս եռանդեանն, այժմ ի հարաւոյ ի հիւսիսի ահագին եռան. դեամբ...» (տես Աճառ. Հյ. նոր բառեր հեն մատ. Ա. 19, Բ. էջ 286)։


Ցոյց, ցուցից

s.

showing, indication, mark, index, sign, testimony;
demonstration, evident proof;
show, appearance, parade, ostentation;
spectacle, laughing-stock, butt;
հաստատուն —, plain proof;
— բարեկամութեան, show of friendship;
— մեծարանաց, demonstration of respect;
ի —, ի —ս, ի —ս ինչ, only for show, for pretence, for ostentation;
—ս առնել, to shew, to show off, to make parade or display of, to display;
առնել ինչ ի —ս մարդկան, to do any thing so as to be seen of men, ostentatiously, for mere shew, to obtain applause fraudulently;
լինել ի —ս, to be exposed to mockery or contempt, to be the laughing-stock, the butt of;
զոմանս — առնել ի խրատ այլոց, to hold up to opprobrium for example to others.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. skeu-sk'-ձևից, որ յառաջանում է skeu-«դիտել, նկատել» ար-մատեո՝ sk՛ աճականով. ժառանգակից ձևե-րից յիշատակելի են հբգ. scouwōn «դիտել», հսաքս. scauwōn, նբգ. schauen «դիտել» ռոթ. skuggwa «հայելի», us-skaws «շրջա-հայեաց», հհիւս. skygna «լրտեսել», չեխ. škoumati «նշանակել», պհլ. škóh=պրս. օ︎︎ šikūh «փառաւորութիւն, փառք, շուք» (իրան. <*skauaϑa-), նոյն արմատը առանց նախաձայն s-ի՝ յն. ϰοζω «նկա-տել», άϰούω «լսել», ἀμνο-ϰών «գառնա-րած>միամիտ, պարզամիտ, անմեղ» (բայց նաև s-ով შοο-σϰόος «զոհի տեսուչ»), լտ. caveo «զգուշանալ, հսկել», ռուս. чуять «զգալ, իմանալ», чудo «հրաշք» (հմմտ. գւռ. ցուցանք), սանս. kavi-«դէտ, գուշակ, մարգարէ, իմաստուն», ā-kuvate «ի նկատի ունենաով», զնդ. čəvīsi «փստահ՝ լիայոյս էի» ևն (Pokorny 1, 370, Boisacq 480, Walde 143)։ Հայերէնը պէտք չէ համարել անցողական, իբր *ցու-ուցանել «դիտել տաւ». որովհետև այս պարագային հրամա-յականը պիտի լինէր *ցո, այլ աճած sk' աճականով։


Քակոր, ոյ

s.

animal excrement, ordure;
— արջառոյ, cow-dung, manure.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ռ հլ. սեռ. քակորոյ՝ Լմբ. ծբ մարգ. էջ 40՝ ովս. թ. 4) «թրիք, աթար, արջառի աղբ» Եզեկ. դ. 15. Սղիշ, Վրք. հց. բ. 263. Նչ. եզեկ.։


Քաղդեայ, էի, ից

s.

Chaldean;
caster of nativities;
astrologer, soothsayer.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Ասոր. [arabic word] xaldāyā «մոգ, աստղա-հմայ», xaldāyuϑā «մոգութիւն, կախարռու-թիւն», որ և յն. γαλδαῖος «աստղաբաշխ, աստղահմայ», և I ձայնը վերածելով Տ՝ եբր. [hebrew word] kašdīm «աստղահմայ»։ Բոլորն էլ ծագում են Քաղդէացոց ազգի յատուկ անու-նից և իրենց առաջին նշանակութիւնն է «քաղդէացի»։ Այս ազգն էր, որ աստղա-բաշխութեան և մոգութեան հիմնադիրն ե-ղաւ և մինչև վերջն էլ այդ գիտութեանց ու-տուցիչը մնաց. յոյներն անգամ աստղաբաշ-խութեան գիտութիւնը նրանցից տովորեցին և «յունաց բոլոր գուշակները, հմայողները և մարգարէները կամ Եփրատի ափերից էին գալիս և կամ քաղդէական հին սրբավայրե-րում սովորած էին համարւում. քաղդէացի բառը կախարդի հոմանիշ դարձաւ» (Mas-nero Hist anr. des peuples de I' Urient. էջ 774)։-Հիւբշ. 318։


Վարսակ, աց

s.

oats.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ դնում է վարս «մազ» բառից։ Նոյնը նաև Lag. Urgesch. 669։ Lag. Arm. St. § 2117 և Հիւբշ. 246 մերժում են։ Հիւնք. պրս. [arabic word] farza «դալա-րիք, մարգ» բառից։ Patrubány, Monde oriental հտ. 2 (190718), էջ 221 և Pe-tersson. Ar. u. Arm. Stud. 97 դարձեալ վարս բառից։ Պատահական նմանու-թիւն ունի պրս. barza, barzah «սերմն, կանէլիհատ», pictet բ. տպլ. Ա. 350 սանս. varzéas «սնունդ» բառի հետ։


Տարազ, ուց

s. alg.

form, fashion, manner, way;
furniture;
formula;
—, գործ —ու, clever work, artistic production;
գրահաշուական —, algebraic formula;
— խօսից, style;
cf. Վրացի;
ի — քաղաքացի, in plain, in private clothes;
ի — եկեղեցական, in clerical attire, dressed like a clergyman;
զգեցաւ աշխարհական —, he dressed like a layman.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհյ. *tarāz ձևից, որ թէև չէ աւան-դուած, բայց նոյնն են հաստատում պրս. [arabic word] tarāz, արաբացեալ ձևով՝ [arabic word] ձi-rāz, tarāz «է նշանն այն զոր առնեն ոսկե-թելիւ և մարգարտօք ի յուսս և յօձիս պատ-մուճանի և ի բերանս թեզանեաց», [arabic word] ︎ tirāzidan «կարել ի հանդերձս և ի պատմու-ճանս զարդարիչ իրս», [arabic word] ❇ tirāzgr «այն որ առնէ նշան ոսկեթելիւ և մարգար-տօք ի յուսս և յօձիս պատմուճանի և ի բե-րանս թեզանեաց», արաբ. ❇ tarz «կերպ. ձև», ❇ tirāz «բարք, սովորոյթ, եղանակ». աֆղան. tarz «կերպ, ձև, եղանակ», քրդ. terz «կերպ, եղանակ», փոխառութեամբ՝ ռում. tarz «ձև, կերպ»։-Հիւբշ. 252։


Տարմ, ից

s.

cf. Տարմահաւ;
—, — թռչնոց, flock, flight of birds;
— — or տարմաբար, cf. Տարմաբար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «թռչունների խումբ, երամ» Արշ. Լաստ. ժը. Նար. 176. որից տարմ տարմ «խմբովին» Եփր. ծն. էջ 61 կամ տարմա-տարմ Եզն. տարմանալ «խմբուիլ» Լմբ. ժբ մարգ. էջ 107 (յովել. բ. 8). տարմաջուր «առասպելական ջուր՝ որին հետևում են մորեխասպան թռչունների խումբերը» Վրդն. աշխ. 523. տարմաբար Թր. և Երզն. քեր. Յհ. կթ. լուսատարմիկ Կիւրղ. աղ. Եփր. խչ։ 76. տարմահաւ «մի տեսակ սարեակ» Վեո-օր. 163, 174, և սրանից իբր համառօտեալ՝ տարմ «սարեակ» Շնորհ. եդես. Նչ. քեր. այսպէս կոչուած՝ խմբերով թռչելու պատ-ճառով. հմմտ. Կիր. պտմ. (տպ. Մոսկ. էջ 21z=Վենետ. էջ 209). «Քանզի եկն բաղ-մութիւն մանր հաւուցն պիսակաց, զոր վասն բազմութեանն տարմ անուանեն»։ Սրան է միանում նաև տորմ «նաւերի խումբ», որ տե՛ս առանձին։


Տրէ, ի

s.

the fourth month of the ancient Armenian calendar (November).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. tir «Շնիկ աստղը» (Nyberg, Hilfsb. 2, 225), գւռ. *tīrē ձևից. հմմտ. պրս. [arabic word] tir «արեգակնային չորրորդ ամի-սը», և լայնաբար «ամառ», կապադովկ, τήρι, τειρει, τειδ «կապադովկիական չորրորդ ամիսը», զնդ. [other alphabet] tistrya «Շնիկ աստղը», tištryehe mā «զենդական չորրորդ ամիսը՝ որ նուիրուած է Շնիկ աստ-ոին» (Bartholomae, Altir. Wtb. 651), սանս. [other alphabet] tšya «մի աստեղատուն և նրա համապատասխան ամիսը», տոգդ. tiš, բուդդայական չին. (սոգդիականից փոխա-եեալ)՝ tir «փայլածու»։ Հայերէնը գալիս է հնագոյն *տիրէ ձևից. է վերջաւորութիւնը իրանական մի գաւառականի ուղղականի վերջաւորութիւնն է, ինչպէս ունինք քրիստ. սոգդ. ē, հմմտ. մարգարէ, բազէ. որ և -ալ. հմմտ. կամայ ակամայ, աշկարայ ևն (Bai-ley лRAS 1930, էջ 17)։


Արդ, ուց

Etymologies (1) · Adjarian

, ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։


Դուրճ

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] durj «տուփ, որի մէջ կա-նայք մանր մունը բաներ են պահում» (Կա-մուսի թրք. թրգմ. Ա. 397), որ և պրս. durǰ <փոքրիկ աման, սրի մէջ անուշահոտութիւն, ակներ կամ մարգարիտ են պահում» (ԳԴ)։-Ա«.