Chaldean;
caster of nativities;
astrologer, soothsayer.
χαλδαῖος chaldaeus, astrologus ἑπαοιδός, ἑπῳδός incantator. գրի եւ ՔԱՂԴԷ, ՔԱՒԴԵԱՅ. ՔՕԴԷ. Քաղդէացի. աստեղաբաշխ. աստեղագէտ, աստղահմայ. ախտար. գուշակ. կախարդ.
Կոչեցէք զգէտս եւ զմոգս եւ զկախարդս եւ զքաղդեայս՝ պատմել թագաւորին զերազ իւր։ Մտին առաջի իմ գէտք եւ մոգք եւ իղձք եւ քաղդեայք։ Ի վերայ գիտաց եւ մոգուց եւ քաղդէից. (Դան. ՟Բ. ՟Դ. ՟Ե։)
Կոչեաց զգէստ, որ երազահանք ասէին. զմոգս, որ աստեղօք ասէին ճանաչող լինել. զքաղգեայս, որ ի փորոտիս կենդանեաց հմայութիւնց առնէին. (Վրդն. դան.։)
Քաղդեայս զաստեղագէտս ասէ. (Մեկն. ծն.։)
Բաղտասար՝ իշխան քաղդէից։ ի քաղդէից ճարտարութիւն իմաստութեան պատմէր։ Քաղդեայ էր աբրահամ։ Չիէք քաղդեայ, եւ ոչ աստեղագէտ։ Հնար գոլ նմա արհեստ աստեղաբաշխութեան. վասն զի քաղդեայ էր։ Քաղդէ սովին զծնունդս նուիրէ բախտից, եւ բազում ինչ առնու յանմտից. (Կոչ. ՟Ժ՟Զ։ Եւս. քր.։ Վեցօր. ՟Է։ Մագ. ՟Ե։ Եփր. նին.։)
• , ի հլ. (ասւում է նաև քաղդէ) քհմայող, գուշակ» ՍԳր. Եւս. քր. Վեցօր. 150. Եփր. նին. 115. Վրդն. դան. յետին գրիչներից գրուած հյց. քաղդէո Եփր. մն. էջ 490. որից քաղդէութիւն «աստեղադէտու-թիւն, հմայութիւն» Ոսկ. լհ. Բ. 17. Բուս. քաղդէացի «գուշակող մոգ» Կոչ. քաղդէական Եւս. քր. Փիլ. քաղդէաղանդ Փիլ. իմաստ. հմմտ. նաև քաւդէալ։
• -Ասոր. [arabic word] xaldāyā «մոգ, աստղա-հմայ», xaldāyuϑā «մոգութիւն, կախարռու-թիւն», որ և յն. γαλδαῖος «աստղաբաշխ, աստղահմայ», և I ձայնը վերածելով Տ՝ եբր. [hebrew word] kašdīm «աստղահմայ»։ Բոլորն էլ ծագում են Քաղդէացոց ազգի յատուկ անու-նից և իրենց առաջին նշանակութիւնն է «քաղդէացի»։ Այս ազգն էր, որ աստղա-բաշխութեան և մոգութեան հիմնադիրն ե-ղաւ և մինչև վերջն էլ այդ գիտութեանց ու-տուցիչը մնաց. յոյներն անգամ աստղաբաշ-խութեան գիտութիւնը նրանցից տովորեցին և «յունաց բոլոր գուշակները, հմայողները և մարգարէները կամ Եփրատի ափերից էին գալիս և կամ քաղդէական հին սրբավայրե-րում սովորած էին համարւում. քաղդէացի բառը կախարդի հոմանիշ դարձաւ» (Mas-nero Hist anr. des peuples de I' Urient. էջ 774)։-Հիւբշ. 318։
• ՆՀԲ հանում է Քաղդէացոց ազգի ա-նունից։ Müller, Kuhns. u. Schleich. Btrg. 3, 84 սանս. saar, զնդ. xvarəna
• «լոյս, պերճութիւն», որից և Justi, Zen-dsp. 90 զնդ. qé́ng «արև»? ձևի տակ կասկածով։ Lag. Arm. Stud. § 2328 արամ. ձևից։