Definitions containing the research ճառ : 2898 results

Պանիր, նրոյ, նրի

s.

cheese;
գործել մածուցանել —, to make cheese;
to curdle milk.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար սեռ. -ոյ կամ -ի) «պանիր» Յոբ. ժ. 10. Նոնն. Պտմ. աղէքս. Իսիւք. որից պանրանալ «մակարդիլ» Ճառ-ընտ. Սանահն. պանրուտի (գրուած նաև պանրուտէ, պանդրուտու, պանդրուտոյ, «կթեղէնով պաս, նաւակատիք, յն. τυροφαγία» Գիրք թղ. 334. Տօնակ. Ասող. Ոսկիփ. պանդ-րաջուր (որ է պանրաջուր) Մխ. բժշ. 46, 133 (դ յաւելուածի համար հմմտ. ծանդր, ման-դըր, ծունդըր. նոյն յաւելուածն ունին նաև ռեռ. պանտրի Մաշտ. ջահկ. և Ագլ. պա՛ն-դիր). պանրավաճառ, պանրային (նոր բա-ռեր)։


Պաշար, աց

s.

provision, viaticum, food, victuals;
victualing, providing, provisions, stores, equipment;
the Holy Sacrament.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ մեկնում է «պաճարանք ուտե-լեաց»։ Lag. Urgcsch. 480 պաճար բա-ռի հետ։ Հիւնք. նոյն ընդ վանառ։ Վերի մեկնութիւնը տուաւ Աճառ. Kev. d. Et. arm. 3, 8։


Պաշտպան, աց

s.

defender, patron, protector, favourer;
minister, servant;
— սուրբ, patron saint, patron;
— դատի, advocate, attorney;
— կալ, լինել ումեք, to defend, to protect, to assist.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Müller SWAW 42, 250 պրս. pušl-bān ձևի հետ։ Էմին, Ист. Aсохика 1864, էջ 82 փուշտիպան բառից։ Lag Beitr. bktr. Lex. 57, 38 մերժում է ա-ի պատճառաւ։ Հիւբշ. KZ 23, 403 հայր պարսկից փոխառեալ։ Հիւնք. փուշտի-պան բառից. գործ չունի պաշտել բայի հետ։


Ռահ

s.

way, road;
— գործել, հորդել, to travel, to go on a journey.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «ճամբայ, ճանապարհ» Զքր. կթ. Նար. Շար. Անան. խոստ. 6. Տաղ. որից ռահվիրայ «ճամբայ բացող» Բուզ. գ. 20 (այս բառը ցոյց է տալիս, որ ռահ արմատը Ոսկեդարում գոյութիւն ունէր). ռահահորդ Շնորհ. ռահել Շնորհ. յիշ. սող. ռահադուռն Ճառընտ. անռահավար Մագ. հ>խ հնչու-մով՝ ռախունակ «առաջնորդ» Ճառընտ.։


Ռահան, ի

s. bot. basil;
սուտ —, mercury, dog's caul.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Ուտ. irehan «ռեհան»։ Մեզանի՞ց են վրաց. რეჭანი րեհանի (ե-ի պատճա-ռաւ) և էնկիւրիի թրքաց և թրքախօս հայոց ու յունաց մէջ գործածական ərahän հոմա-նիշը (Բիւր. 1898, 789), նախաձայն օ-ի պատճառաւ, որ հայկական յաւելուած է։


Ռայ, ից

s.

ensign of victory;
—ք, pomp, show, luxury.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

λrm stua § 1913 ընդունում է ՆՀԲ-ի մեկնութիւնը, բայց Հիւբշ. 275 Ոսկեբե-րանի վկայութեանց պատճառաւ կար-ծում է որ կա՛մ յիշեալ վկայութիւնները խարդախուած են և կամ բառը արաբ. փոխառութիւն չէ։ (Ռայ «դրօշակ» ան-շուշտ արաբ. փոխառութիւն է, ինչպէս երևում է յաջորդ բառից, բայց Հիւբշ. ուշադիր չէ եղած որ Ոսկեբերանի յի-շեալ վկայութեանց մէջ ռայ չի կարող ունենալ «դրօշակ» իմաստը, այլ, ինչ-պէս Թունեան, Հատրնտ. Ա. 319 հաս-կանում է, «բազմութիւն, հանդէս»)։


Ռեմոն

s.

earnest, pledge.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Արդեօք հայերէնի միջոցո՞վ է վո-րաց. არამონი արամոնի «գրաւ»՝ նախաձայն յաւելուածական ա-ի պատճառաւ (իբր. հյ. ըռամոն)։


Սաթ, աց

s.

electrum, amber, yellow amber;
սեւ —, black amber.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վռաղ. სათი սաթի «սև սաթ, սաթ քարը» (Աճառ. Արրտ. 1898, էջ 367ա, Մառ. 1910, անդ), ուտ. սաթ՝ նոյն նշանակու-թեամբ։


Սալոր, ի, ոյ

s.

plum;
— դամասկեան, damson;
— վայրենի, sloe, wild plum;
— չոր, prune, dried plum, French plum;
օշարակ ի —ոյ, plumwine.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀԲուս. § 2683 և յետոյ Patrubány SA 1, 106 կցում են հսլ. sliva, լեհ. šliva հունգ. szilva, լիթ. slyva, հբգ. sleha, նբգ. Schlehe, անգլ. sloe հոմա-նիշների հետ։ Յիշատակուած ձևերի հետ համեմատութիւնը տուաւ նախ Pic-tet, բ. տպ. Ա. 281, բայց կասկածով։ Հիւբշ. IF Anz. 10, 49 յիշում է կաս-կածով։ Յիշեալ բառերը ըստ Solmsen KZ 37, 598, Walde 437, Trautmann 269-230 կցւում են լտ. līveo «կապ-տիլ», līvor «կապտագոյն», lyidus «կապտաւուն», հիռլ. li «գոյն, փայլ» ևն բառերին («սալոր» բուն նշանակում էր «կապտագոյն») և ծագում են հնխ. sleivā ձևից, որից չի կարող յառաջա-նալ հյ. սալոր։ Այս պատճառով Patru-bány ՀԱ 1906, 343 մերժելով նախկին մեկնութիւնը, դնում է հնխ. kale, kelā «տաքանալ» արմատից (հմմտ. լտ. ca-lere «տաքանալ»), իբր հնխ. kaloris «տաք ժամանակի պտուղ»։ Մառ ИАН 1913, 318 -որ յոգնակերտ մասնիկով վրաց. քլիավի «սալոր» բառի հետ։ Պա-տահական նմանութիւն ունի սպան։ ciruela «սալոր»։


Սակառ, ի, աց

cf. Սակառի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «մեծ կողով» Ագաթ. Ճառընտ. որ և սակառի (-ուոյ, -ռեաց) «կո-ղով» ՍԳր։


Սակր, կեր, կերբ, կրով

s.

hatchet, axe;
cf. Սակեր.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ր հլ. (հյց. սակերս, գըծ. սակե-րօք) «արքունի հրովարտակ» Ճառընտ. Կո-րիւն. (առաջինը ունի ուղ. սակր, երկրորղը սակերս, սակերօք ձևերով. սրանցից ՆՀԲ, ՋԲ և ԱԲ հանում են սակեր ուղղականը՝ իբր հին ձև, մինչդեռ սակր դնում են իբր յե-տին ձև։ Ըստ իս այսպիսի խտրութիւն դնե-լու պէտք չկայ. սակերս, սակերօք կարող են կանոնաւորապէս ծագիլ սակր բառից որին համաձայն է նաև յոյնը։ ՆՀԲ դրել է սակեր՝ համաձայնեցնելու համար լտ. ձևի հետ, բայց հայր ուղղակի լատիներէնից չէ)

Լատինական ծագումից է դնում հնե-րից Ճառընտ. «թագաւոր ոք տպաւորե-լով զբանսն ի քարտիսի, որ իտալացւոց բարբառովն սակր ասի»։ ՆՀԲ հյ. սակ «պայման» բառից և կամ մանաւանդ լտ. sacer։-Lag. Arm. Stud. § 1933 աւե-լացնում է յն. σάϰοα։


Սահ

s.

troop, phalanx;
slip, slide.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Սչ. սահել «սայթաքիլ», Ննխ. սա-յէլ, Հմշ. սէհուշ, Սվեդ. սիֆիլ.-կրկնաբար Եւդ. սահսհիլ «շատ անգամ տահիլ»։ Պիտ. զանցասահման Ճառընտ. ևն։ Նոր բա-ռեր են սահմանաքար, սահմանադրական, հակասահմանադրական, սահմանամերձ, սահմանափակ, անսահմանափակ, սահմա-նագիծ, սահմանագլխային, սահմանային. սանմանակցութիւն, անսահմանօրէն ևն։


Սահմի

s.

the third month of the ancient Armenian calendar, March.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Վանակ. տարեմ. և Տաթև հարց. 200 մեկնում են. «Սահմի, զի գնայ հարաւայինն և գայ հիւսիսայինն (սահիլ բայից) և դարձեալ արք իմաս-տունք սահմանեն զտունս իւրեանց առ ի գալ ձմերայնոյն»։ Տաթև. ձմ. ա-«Սահմի զերևումն սահմանացն ասէ, յորժամ զհուրն և զջուրն բաժանեաց ի միմեանց»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Brosset JAs 1832, 529։ Պատկ. O нааванiяxь древи. aрм. месяцевъ 40 հեռու գտնելով զնդ. haoma և սանս. soma «նուիրական հեղուկ» բառերից, կցում է Կապադովկ. οσαμ «111 ամիսը» ձևի հետ։ Վրացերէնից են դնում նաև ք Բազմ. 1845, 82, Հ. Ե. Տայեցի, Բազմ. 1897, 337, Բասմաջեան՝ անը 339. Ա. ճառեան, անդ 394։ Հիւնք. 313 վրաց. սամի «երեք» և պրս. savum «երրորդ» բառերից։ Ալիշան, Հին հաւ. 140. եբր. Նոյեմի և յն. Սամիա յաւերժահարսի անուան հետ։ Յակոբեան, Բանաս. 19ՈՈ. 38 քաղդ. sivanu, եբր. sivan «երրորդ ամիսը», հպրս. զնդ. spenta, սանս. Civa աստուածը կամ soma նուի-րական հեղուկը։ Պատահական նմանու-թիւն ունի ինչպէս մեր ամսանուան, նոյնպէս և կովկասեան «երեք» բառի հետ չին -sanl «երեք»։


Սաղապ

adj.

slippery, failing, frail, wavering, unsteady, inconstant, fickle.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«անհաստատ, յողդողդ, փոփո-խամիտ» Յհ. կթ. 227. «դեգերանք գիտու-թեան մէջ, ուսման փորձեր» Ոսկ. յհ. բ. յիշ. էջ 960. որից սաղապաճեմ «քայլամոլոր, անտնալով պտտելով» Խոր. սաղապեցուցա-նել «մոլորեցնել, խոտորցնել» Խոր. սաղա-պիլ «սլքտալ» Պիտ. վջ. սաղապումն «դե-գերանք, կրթանք» (հմմտ. յն. τριβή «սլքտալ, դանդաղիլ, զբաղմունք, խնամք, գործունէու-թիւն») Մաքս. եկեղ. անսաղապ «անամոքե-լի, խիստ» Յհ. կթ. 363. դիւրասաղապ «շուտ սայթաքող՝ մոլորուող» ի գիրս Խոսր. 141. շուտասաղապ «շուտ սխալող» Խոսր. առսա-ղապել «մէկին մի բան վերագրել» Տիմոթ. կուզ 108 (ստրկական թրգմ. բնագրի ποοσ-τρίβω հոմանիշից, հմմտ. Ակինեան և Աճառ-եան, Տիմոթ. կուզ, էջ 47, 67). սրա հետ նոյն է սողոպումն «սայթաքում, անկում» Բրս. հց. որից դիւրասողոպ «շուտ գայթող, մեղքի մէջ շուտ ընկնող» Բրս. չար.։

-Արաբ. [arabic word] ϑa'lāb, նոր հնչումով sa' lab, որ է նոյն բոյսը (բուն նշ. «աղուէս», այս պատճառաւ էլ հյ. թրգմ. աղուէսաձուք). դարձած է թրք. ❇ saleb՝ նոյն նշ.-Ահ.


Պարգեւ, աց

s.

gift, present;
donation, favour, grace, gratification, munificence, liberality;
premium, remuneration, recompense;
salary, pension;
ի —, ի —ի, ի —ի մասին, as a gift, as a present;
—աւ առնել զոք, to lavish gifts or benefits on, to gift;
cf. Լնում;
cf. Ճոխացուցանեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «մեծից տրուած նուէր, ինծայ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. ես. Եզն. 38 (Որ պարգև ի տեսանէ կամ ձիր ի բարեկամէ առնուցու). «ռոճիկ, թոշակ, ուտելեղէն» Ծն-խէ. 22. Ա. մկ. գ. 28. «մրցանակ» Ա. եզր. գ. 5. որից պարգևել ՍԳր. Եզն. Եփր. աւետ պարգևաբաշխ Ագաթ. պարգևական Ագաթ. պարգևապետ Երեմ. ծա. 59. պարգևատու Գ. մկ. ե. 6. Եբր. ժա. 6. պարգևիչ Ոսկ. Կողոս. աստուածապարգև Կորիւն. Ագաթ. նորա-պարգև Ագաթ. բարեպարգև Ոսկ. յհ. ա. 41. երախտապարգև Բուզ. մեծապարգև ՍԳր. Բուզ. Սեբեր. վերնապարգև Կորիւն. պարգե-ւամտիկ «հարուստ, մեծատուն» Ոսկ. ճառք, էջ 109 ևն։


Պարուս

cf. Պարուսան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սէզից հիւսուած չուան» Ճառ-ընտ. սրա հետ նոյն է պարուսան «նոյն նշ.» Վրք. հց. (այլ ձ. պատրուսան, տպ. գաւա-զան), պարուսանի «ուղտի պախուրց» Ա-թան. էջ 581, Վրք. հց. ա. 55։


Պարտէզ, տիզաց

s.

garden;
— բանջարոյ, kitchen garden;
— պտղոց, fruit —, orchard;
տնկաբանական —, botanical -;
գծել զձեւ պարտիզի, to lay out a -;
մշակել զ —, to garden;
cf. Թի.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Schrōder, Thesaur. 56 ստուռառա-նում է պարտ սէզ (այսինքն պիտանի կանաչներ) և մեզանից փոխառեալ է դնում միւսները։ Ըստ այսմ նաև Վիս-տոնեանք, թրգմ. Խոր. յռջ. էջ 6 հայե-ռէնից են դնում յն. և լտ. ձևերը, որ ուրիշ գիտուններ մար կամ պարսիկ են համարում։ Աւգերեան, Լիակ. վրք. սրը-բոց. հտ. Բ. 221 նոյն է գտնում պրս. և ուրիշ լեզուների հետ։ ՆՀԲ լծ. եբր. ւտ. ւն. և արաբ. ձևերը։ Lag. Urgesch. 634 կցում է յն. և զնդ. ձևերին, բայց հայը իրանեանից փոխառեալ է դնում։ Մ. Մսերեանց, Ճռաքաղ 1859, 430 հա-յերէնից փոխառեալ է դնում բոլորը «Եբրայեցին դրախտին անուն տայ ֆարտէս, բայց Հայդ պնդեա՛ թէ այն մերն իսկ է պարտէզ»։ Ուղիղ են նաև Muller SWAW 38, 594, Justi Zendsn 180, Տէրվ. Նախալ. 87 ևն։ Բառիս վրայ մի գեղեցիկ քննութիւն ունի Meillet MSI 17. 250, ուր ցոյց է տալիս թէ հայր աքեմենեան ժամանակից է փո-խառեալ և այս հնութեան պատճառով է որ իրանեան d ձայնի դէմ ունի տ։

ՓՈԽ (borrowing) Արաբ. [arabic word] ❇bardazba «երկրա-գործ, մշակ». այս բառը Կամուս, թրք, թրգմ. Ա. 77 աարսկերէնից է համարում, բայց յայտնի է որ չի կարող լինել պարսկերէնից, որովհետև պրս. ձևն է pālēzbān. չի կարող նաև լինել ասոր. [syriac word] pardaispānā ձևից՝ միջին s ձայնի պատճառաւ առնը-ւազն. վերջապէս չի կարող պհլ. *pardēzpān ձևից լինել, ըստ որում այդ շրջանի պհլ, *pardēz բառը արաբ. տուած է ❇ firdaus։ Այլ, ինչպէս պ և տ ձայների յե-տին տառադարձութիւնը ցոյց է տալիս, նոր ժամմանաև փոխառեալ է հյ. պարտիզպան բառից (Աճառ. Արրտ. 1910, 269)։


Պերետուտ

s.

inspector, visitor.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ յն. περιείδων կամ ὸπερτίδωνι Brockelmann, Ուս. փոխ. բառից 94 վե-րի ձևով։ Մառ ЗВО 7, 324 ձևի տաս-բերութեան պատճառաւ կարծում է ոս բառս ասորական ճամբով է րառաջա-ցել, ուր ձայնաւորների բացակայու-թեան պատճառով կարելի էր նաև այս-պէս կարդալ։


Պերճ, ից

adj. adv.

illustrious, famous, distinguished, celebrated, renowned;
elegant, magnificent, excellent;
pompous, sumptuous, fine, rich, superb;
proud, haughty, stiff and starched;
— or —ս, proudly, haughtily;
pompously;
— եւ պաճոյճ, richly and magnificently;
—ս խօսել, to speak elegantly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «փառաւոր, շքեղ, զարդա-րուն» Խոր. Ճառընտ. Յհ. կթ. Մադ. որիզ պերճանալ «հպարտանալ, ճոխանալ» ՍԳր. պլերճութիւն Յոբ. դ. 10. ժդ. 12. Բարուք դ. 34. պերճանք Ոսկ. ես. և փիլիպ. պերճա-Սանահն. պերնապատիւ Հայել. էջ 212 (նո-րագիստ բառ). նոր բառեր են պերճախօս, պերճախօսութիւն, պերճափայլ, պերճաշուք ևն։


Սարակ

s.

mare, brood mare;
small height, upland, hill.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Գործածական է Մկ. Շտ. Սլմ. Վն. սարակ ձևով և «օրականով աշխատող բան-ւոր» իմաստով, որից սարակախափան «գոր-ծից դադար՝ որևէ արգելքի պատճառով»։


Սարբինայ

s.

vine-trellis.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. Եւդ. ❇ särpánδ̄ «սարբինայ» (Յուշարձան 329)։ Հայերէնից փոխառեալ պէտք է համարել ի ձայնի պատ-ճառով։


Սարդ, ից

s. zool. bot.

spider;
երդաբնակ, նըստուկ, ուղղընթաց, շեղընթաց, թելհան, սփռող, թափառուկ, մոլար, ոստին, ջրային —ք, house spider, sedentary, retrigrade, laterigrade, spinner, snaring, vagrant, erratic, land spider, waterspiders;
արագ or ժիր, նուրբ, կայտառ, խիզախ or արի, ճարտար or ճարպիկ, հնարագէտ, հանճարեղ, գիտուն, վաստակաւոր, արթուն —, agile, cunning, quick, prompt, skilful, industrious, ingenious, knowing, laborious, vigilant spider;
կախուկ, վերնակառ or վերամբարձ, մանողակ, փորեղ or տղընդեր, տգեղ or մախիզ, անհեդեդ, սոսկալի, թունաւոր —ք, hanging, suspended, spinning, big-bellied, ugly, deformed, frightful, venomous spiders;
starling. laurel, baytree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «մամուկ, գործարար մի-ջատը» ՍԳր. Վեցօր. 121. Փիլ. լիւս. Նար. 257, որից սարդիոստայն ՍԳր. Վեցօր. 121 Ոսկ. մ. բ. 24. Ճառընտ. սարդանկու «նըր-բահիւս» Փիլ. տեսակ. 20. սարդաբոյն (նո-րագիւտ բառ) «սարդի ոստայն» Վրք. և վկ. Բ. 447։


Սարեակ

cf. Սարեկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Սրանի՞ց է լազ. սուրիկի «սարեկ» (Աճառ. Արրտ. 1911, 418)։-Patrubány SA 1, 312 մեզանից է դնում հունգ. seregély «սարեակ»։


Սարկարան, աց

s.

crater, cup, large goblet;
քամել զ—, to drink off, to quaff.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Բառս գործածուած է մէկ անգամ Սեբեր. թ. էջ 164. «Եւ այն իսկ են զարմանալիք, զի մատսուակք արբեալ առաւեւութեամբ սպասաւորութեանն ծանրանան, և դուք որ այդչափ զսար-կարանս աստուածեղէն բանիւն քամեցէք և յետ արբեցութեանն ծարաւի էք»։ Բառարանները նշանակած են սարկա-ռան վաոռանեան ՀԱ 1911, էջ 19 ուղ-ղում է արկարան՝ կազմւած արկանել բայից, իբր թրգմ. յն. ϰρατήρ «գինու աման» ռառիզ։ (Յն. ϰρατήρ գալիս է ϰεράσω «խառնել» բայից և բուն նշա-նակում է «խառնարան». այսպէս է կոչուած գինին ու ջուրը միասին խառ-նելու պատճառաւ։ Յն. ϰεράσω թարαა մանւում է հյ. խառնել կամ արկանել (ջուր, գինի). ուստի ϰρατήρ ձևն էլ պիտի թարգմանուէր խառնարան կամ արկարան)։-Հացունի, Ճաշեր 78 պրս. սէրկիրան «գլխագարութիւն ի գինւոյ». որով ենթադրում է «մեծ ըմպանակ, ռռով կարելի էր արբենալ»։-Հմմտ. նաև սակարան։


Սարկաւագ, ի, գունք, գաց

s.

deacon;
servant, minister;
աւագ —, archdeacon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (յգ. նաև -գունք) «սպասաւոր, ծառայ» Փիլ. տեսակ. Միխ. աս. Ոսկիփ. «եկեղեցական պաշտօնեայ՝ որ սպասաւորում է պատարագչին» ՍԳր. Ոսկ. Փիլիպ. «ԴՍ ձայնին պատկանող մի եղանա-կի անուն» Մանրուս. (Ամատունի, Հայոց բառ ու բան, 585). որից սարկաւագել «ծա-ռայել» Փիլ. նխ. Սարկ. քհ. սարկաւագուհի Ոսկ. ա. տիմ. (այս վկայութիւնը ստոյգ չէ՝ ըստ Յուշարձան 310). սարկաւագութիւն Եփր. ա. տիմ. կիսասարկաւագ Լմբ. պտրգ. նախասարկաւագ Ճառընտ. Մաշտ. լառաջ-սարկաւագ Բուզ. ռամկաձև գրուած է բառս սարկաւարգ Եփր. փիլիպ. 154, տիտ. 262, նաև սարգաւարգ։


Սարոյ, ից

s.

pine-tree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Նախապէս բառիս իմաստը որոշ չէր. ՆՀԲ ՋԲ և ԱԲ տատանում են բազմա-զան նշանակութեանց մէջ. ՆՀԲ դնում է նար «լեռ» կամ թրք. sarə «դեղին» ռա-ռից։ Lag. Urg. 816 պրս. sarv բառի հետ կասկածով, որովհետև սարոյ բա-ռի նշանակութիւնը «թեղօշ. pinus» է կարծում։ Pictet 1, 235 սանս. šarja rsborea rosusta ծառի ռետինը», Laα Ges. Abhd. 79 պրս. sarw, ասոր. օ5. sarū։ ՀԲուս. § 2723 սար «լեռ» բառից։ Հիւբշ. 237 դրաւ կասկածով պրս. sarv սարոյ բառի նշանակութեան անստու-գութեան պատճառով։ Բառիս վրայ մանրամասն քննութիւն ունի Արթինեան, Ածաշունչի տունկերը, էջ 99-110, ուր հիմնաւոր կերպով ցոյց է տալիս որ բառիս նշանակութիւնն է «նոճի». (այս հաստատելու համար կարելի է օգնու-թեան առնել նաև վրացին). համեմա-տում է պրս. sarv, saru, բայց նաև նում ասուր. շուրմանի, շուրուէնի. ա-սոր. շորբինօ, քաղդ. շրբան, արաբ. šarbīn «նոճե»։


Սարսուռ, սռոյ

s.

shivering, cold chill, chilliness, trembling, terror;
— առնուլ or ունել զոք, to quake with fear, terror or horror.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Կրկնական է համարում Այտն. Քնն. քեր. էջ 309։ Վերի ձևով մեկնեց Աճառ. ՀԱ 1899, 232։ Սագրզեան ՀԱ 1909, 334 թրք. sar-səlmaq «խախտիլ»։ Meillet, Altarm. Elementarb. էջ 43 վերի ձևով, բայց էջ 206 սարսիլ բայի հետ։ Մաք-սուդեան, Շողակաթ 164 կրկնուած՝ իբր սար+սուռ։ Թիրեաքեան, Բազմ. 1913, էջ 342 թրք. սարսմաք «ցնցել»։ Պատա-հական նմանութիւն ունի արաբ. ︎ -sarsar «սաստիկ և ցրտաշունչ հողմ» (Աբիկեան, Բառ. տճկ. 1892, էջ 360)։


Սափասուտ

adj.

quite false, untrue, lying.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ յն. σάφα «յայտնի, ակներև հաստատ» և φενδ կς «սուտ» բառերից է դնում, Տէրվ. Altarm. 6 և Նախալ. էջ 115 սուտ բառի *սփուտ նախաձևի հետ կրկնուած։ Հիւբշ. 377 կասկածով դնում է յն. σάϰα, σαφως և հյ. սուտ բառերից բարդուած։ Ուղիղ մեկնեց նախ Այտնե-ան, Քնն. քեր. էջ 310, որից անկախա-բար Աճառ. (անտիպ)։


Սեաւ, սեւոյ

adj. fig. s.

black;
sad, gloomy;
ink;
negro;
black;
— փայտ, cf. Եբենոս.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Պարթև. *siyāv «սև» ձևից փոխառեալ. սրա մայրն է հպրս. *siyāva=զնդ. ❇ syava-«սև», որ պահուած է միայն յատուկ անունների մէջ. հմմտ. սանս. [other alphabet] cyāvá «թուխ, սևաթոյր», օսս. sau «սև», և փո-խառութեամբ՝ մանդ. [hebrew word] syāvε «սև» (ZDMG 33, 147)։ Այս *siyāv ձևի հետ կար նաև պհլ. *sāv հոմանիշ ձևը (հմմտ. սոգդ. šaw «սև», վախի šu, սանգլ. šói «սև» Horn § 761), որից փոխառեալ են վրաց. მავი շավի «սև», ինգիլ. მავ շավ «սև» և հյ. *շաւ (պահուած միայն Շաւարշ, Շաւասպ յատուկ անունների մէջ)։ Աւելի յետոյ երևու ձևերն էլ գործածութիւնից ընկնելով՝ փոխա-նակուեցան պհլ. 1 sivāk և siyāh ձևերով, որոնց յաջորդներն են պրս. օ [arabic word] siyāh, սեմն. sūah, քրդ. բելուճ. siyāh, զա-զա siá «սև» ևն։ Բայց *siyav ձևը շարու-նակւում էր անշուշտ Պարթևականում, որից էլ անցաւ հայերէնին (ըստ Meillet REA 3, 6), որովհետև, ինչպէս այժմ հաստա-տուած է, հայերէնի իրանական փոխառու-թիւնները պարթևական են և ո՛չ պարսևա-կան։-Իրանեան բառի նախնականն է հնխ. *k'lēuá-, որ ծագում է պարզական k'ei-ար-մատից՝ «մութ կամ մուգ գոյնով». սրանից ղանազան աճականներով յառաջանում են 1) ր աճականով՝ միռլ. ciar «մութ», հհիւս hā̄rr, անգսք. hār «ծերութիւնից գորշ ևամ սպիտակ գոյն ստացած», հբգ. her «պա-տուաւոր (տարիքի մեծութեան պատճառով, իբրև ախսախկալ)», գերմ. Herr «տէր, պա-րոն», herrschen «իշխել» (Kluge 208-9, 215-6),-2) m աճականով՝ տանս. cvam». «սև», լիթ. sēmas «մոխրագոյն» լտ. sīmex «մլուկ» (իբր «թխատեսիլ»), հյ. ն-սեմ (տե՛ս այս բառը).-3) n աճականով՝ հսլ. sini, ռուս. cиniи, cnne, սերբ. sinǰi, չեխ. siny «կապոյտ».-և 4) վերջապէս v աճականով՝ սանս. çyāvá-«թուխ», հսլ. sivū «մութ մոխ-րագոյն», սերբ. Տīv «գորշագոյն», լիթ. šῦ-vas «ճերմակ ձի», չեխ. sivy, սլով. siy. ռուս. cивыи, հին պրուս. sуwan «գորշ», որոնց պատկանում են նաև իրան. *siyāv և հյ. սեաւ (Pokorny 1, 361, Walde 107, Boisacq 156 Trautmann 306)։ «Սև» բառի նման մի շատ հասարակ բառի փոխառեալ լինելը իրանեանից՝ մեկնւում է (բացի այն՝ որ բո-ւոր գլխաւոր գոյները փոխառեալ են իրա-նեանից, ինչ. կարմիր, կապոյտ, սպիտակ,-գոյն, երանգ) նաև թաբուով։ Արդի բերբե-րական լեզուների մէջ ընդհանրապէս խու-սափում են արտասանել «սև» բառը և ամէն մի գաւառ ունի առանձին մի ձև՝ արտայայ-տելու համար այս իմաստը։ Դրա համար է որ հնդևրոպական լեզուների մէջ չկայ «սև իմաստով ընդհանուր բառ։ Հին է սանս. krsná-= հպրուս. kirsnan=հսլ. črunū «սև». բաւզ այս խմբից դուրս՝ ուրիշ լեզունեռև մէջ չի գտնւում (Meillet BSL Л 84, էջ 45-46)։-Հիւբշ. 489։

Gram. 489 շարունակ տատանում է փո-խառեալ կամ բնիկ դնելու մէջ. բայց վերջինի մէջ տուած պատճառաբանու-թիւնները այնպէս են, որ աւելի փո-խառեալ լինելն են հաստատում։ Էս-զէթ, Արրտ. 1915, 498 արաբ. ❇ savda' կամ պրս. ❇ siyāh «սև»։


Սեկ, ի, ոյ

s.

dressed leather, morocco, cordwain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Աճառ. ՀԱ 1908, 121 համարում է թաթարական ծագումով բառ. հմմտ. մանչու թթր. suko «կաշի» (ուրիշ է պրս. [arabic word] č̌akī «սեկ»)։ Patrubány ՀԱ 1908, էջ 213 հնխ. k'ei «պառկիլ» ար-մատից։ Յիշատակելի են նաև սանս. çik-«կապ, ցանց», լիթ. sikšna «ռա-րակ կաշի», յն. ϰισσηρις «արջառաջիլ», որոնք միասին հանւում են հնխ. k'īq-«փոկ, կաշի» բառից (Pokorny 1, 451)։


Սեղմ

adj.

close, dense, compact, firm, strait, narrow, compressed, confined.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. սէղմել, Զթ. սէղմիլ, Տփ. սիղ-միլ, Ախց. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. սըխմէլ, Ասլ. սըխմէլ, Ագլ. Սվեդ. սխմիլ, Հմշ. սրխ-մուշ, Ակն. Ատ. զխմէլ, Խրբ. զըխմիլ, և շրջուած ձևով՝ Արբ. ղոմէլ. նշանակում են «սեղմել, ճնշել». այս ձևերը ազդուած են թրք. [arabic word] səq-maq «սեղմել» հոմանիշից և անկանոն կերպով վերածած են ե>ը և ղ>խ. տե՛ս Աճառ. MSL 10, 324 և Բազմ. 1897. 260։ Նոր բառեր են սխմուիլ, սխմուն, սխմոտել, սխմռտկել։

«մի տեսակ ծանր հիւանդութիւն, հալևմաշ կամ բարակցաւ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ ունի Մխ. բժշ. էջ 4. «Իսկ այն ազգ ջերմն, որ պատճառն չոր և ռենա անռամունքն լինին, հոռոմն լխթկօն ասէ, և տաճիկն դեկ, որ թարգմանի հալևմաշ. և այլ ոմանք սեղմ ասեն. և Հայք բարակ ա-չի

Շփոթելով հյ. սեղմ բառի հետ՝ սոյն բառի վրայ ոչ ոք ուշադրութիւն չէր դարձրած։ Seidel, Մխ. հեր. § 29a մեկ-նում է վերի ձևով, բայց միևնոյն ժա-մանակ յիշում է արաբ. ❇ sahm «նիհար»։ Անշուշտ ուղիղ է միայն ա-ռաջինը՝ ղ ձայնի պատճառով, որ է արաբ. [arabic word] (և ո՛չ օ), առանց որի հյ. սեղմ բառի հետ շփոթութիւն չպիտի յառաջանար։


Սեմփոր

cf. Խոստուկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ ռնում է իբր անստոյգ բառ։ ՋԲ և ԱԲ չունին։ Brosset համարում է «dy-sentérie», որով անշուշտ կապում է փոր բառի հետ, ինչպէս որ Վենետ-կեան հրատարակիչն էլ սրբագրում է «ախտս իմն փորի» փխ. ախտ սեմփո-րի։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Հյ. նոր բառերի հին մատ. Բ. 15-16։


Սենատոր, աց

s.

senator.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «ծերակուտական, ծերակոյտի անդամ» Ճառընտ. գրուած է նաև սենոտոր, սենադուր Մին. համդ. 61, բենատուր Մին. համդ. 88, սենոտորոս Վրօ. և վկ. Բ. 301։


Սեպուհ, պհաց

s.

peer, noble, gentleman, patrician, esquire;
Sebooh (name of mount in Armenia);
— զատք, the highest nobility;
— գունդն ազատաց, knighthood, chivalry, squirehood.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

aš5, ընդունում է Ած. Խաչատրեան, Լումայ 1896 Ա. էջ 294։ Հիւնք. էջ 282 նեպուհ=պրս. իսբէհ, սեպհական<սեպ բառից, իսկ էջ 344 սեպուհ =պրս. շա-պուր «արքայորդի»։ Մառ ЗВО 11 165-170 պնդում է ընդդէմ Հիւբըշ-մանի, իբր կռուան առնելով վրաց. საზეβურო սազեպուրո բառը, որ երևան է հանում հնագոյն հյ. *սեպուրի և աւելի է մօտեցնում զնդ. vīsō-puϑra ձևին= պհլ. vis-pūhrak։-Գ. Փառնակ, Անահիտ 1907, 21 Սեբէոսի մէջ գտնե-լով ի սեպհական գնդին կողմանսն՝ դրուած իբրև Վասպուրական, այս եր-կու բառերն էլ դնում է=զնդ. vīsō-pu-ϑra> *վսպուհր >*սպուհր>*սպուհ= սեպուհ։ Salemann, Manich. Stud AAН 8 (1908), էջ 75 մանիք. պհլ. vīspuhr ձևի հետ։ Marquart ՀԱ 1911, 541-2 բուն ձևը դնում է *սեփուն, թրգմ. վրաց. սեփեծուլի ձևից. -ուե, իգ. -ուհի՝ ծագում է հպրս. puthra «որ-ռի» բառից։ Meillet MSL 17, 248 հա-մարում է իրանական փոխառութիւն. բառի երկրորդ մասը հիւս. պհլ. puhr (=puϑra) «որդի» բառն է. անծանօթ է նե-, որ կապ չունի vis-«տուն» բառի հետ։ Վերի ձևով պատճառաբանեց ու մեկնեց վերջին անգամ Benveniste ՀԱ 1927, 762 և REA, 9 (1929), էջ 9։ Lidén, Göteborgs högskolas arsskriit 1933, Jջ 52-54 ալբան. ϑep «տեպ ժայռ» բառի հետ, իբր հնխ. k'epoo--


Սեռն, սեռին

s.

axle, axis, pivot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Քոռ. sarni «առանցք, սռնի» (Ա-ճառ. MSL 16, 365)։


Սեռն

adj.

clean, pure, clear, limpid;
sincere, true, simple.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Քոռ. sarni «առանցք, սռնի» (Ա-ճառ. MSL 16, 365)։


Սերմն, սերման, սերմունք, սերմանք, մանց

s. fig. bot. med.

seed, grain;
berry;
corn, pulse;
progeny, race, descendants;
germ, bud, seeds, cause, principle;
cotyledon;
— արութեան, sperm;
— ձկանց, spawn;
— շողգամի, rape-seed;
ի — տալ զցորեան, to sow corn;
ելանել արութիւն սերման, to be afflicted with gonorrhea;
— առնուլ կնոջ, to conceive.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (-ման, -մանք, -մանց. կայ նաև յետնաբա՞ր սերմունք) «բոյսի կամ կենդանական սերմ, ցեղ, սերունդ։ ՍԳը. ասւում է նաև սերմ Ղևտ. ժբ. 2. Ոսկ. մ. ա. 5. ածանցման մէջ մտնում է 3 ձևով. 1. Սերմն. ինչ. սերմնակաթ ՍԳր. սերմնըն-կալ Եզն. 135. սերմնարկութիւն Ոսկ. եբր. իգ. մանկասերմնութիւն Փիլ. լին. չարասեր-մըն Ճառընտ. 2. Սերման. Ինչ. սերմանիք եւս. ատմ. սերմանաքաղ Գծ. ժէ. 18. Վեց-օր. սերմանել ՍԳր. սերմանիչ Եւագր. սեր-մանարկու Եզն. 135. սերմանական Ոսկ. ես. ներմանահան Մտթ. ժգ. 3. 3. Սերմ. ինչ։ երմակրել Յայսմ. սերմահեղձութիւն Շնորհ, ներմառել Տօնակ. դիւասերմ Մարաթ. բա-հեսերմութիւն Նար. ևն։ Սրանցից հնագոյնը երկրորդն է, միջինը՝ առաջինն է, նորագոյ-նը՝ երրորդ ձևն է։


Պիսիդոն, ի

s.

Neptune.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. -ի) «ծով» Նար. խչ. որից պիսիդոնացեալ «ծովացեալ, ծովածա-ւալ» Ճառընտ. =Վրք. և վկ. ա. 424 կայ նաև պոսիդոն ըստ ԱԲ։


Պիտակ, աց

adj. s.

false, improper, abusive, adventitious, extrinsic;
degenerate, bastard;
note, letter, bill, card;
— ի պարտուց, innocent, guiltless, faultless.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. թրք. պիթի։ Հիւնք. պրս. պէ-թէք, յն. πιττάϰιον։ Աճառ. Արրտ. 1910, 269 մերժելով յունարէնը՝ դնում է թա-թարականից. բայց ճիշտ չէ, որովհետև այս դէպքում սպասելի էր առնուազն *պիթակ և ո՛չ թէ պիտակ։


Պիրկ

adj.

tight;
— ձգել, to stretch tightly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«արկուած, ձիգ, ամուր» Տօնակ. որից պիրկ ձգել «ուժով քաշել» Նիւս. կազմ. պրկել «ամուր քաշելով կապել» Ա. մկ. ե. 47, Գծ. իբ. 25. Ագաթ. Բուզ. Ոսկ. Եւս. պտմ. «քաշելով երկարացնել, ձգտել» Կիւրղ, ծն. Նիւս. կազմ. Փիլ. պրկումն Եւս. պտմ. պրկոց Եղիշ. ը. էջ 131. պրկանք Ճառընտ ուժգնապիրկ Նար. խչ.։


Պիւռիոն, ի

s.

pyrheum, Persian Fire-altar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, որ և պիռիոն, պռիոն, պեռիոն «ատրուշան, Պարսից կրակատունը» Ճառ-ընտ. Յայսմ. ապր. 14. Վրք. և վկ. Ա. էջ 1։


Պղեմբատ

s.

plumbatae, leaden shot or bullets.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կապարեայ գունտ և այդպի-սի գնտակով ծեծ՝ ձաղկում» Ճառընտ.։


Պղպեղ, ի

s.

pepper;
— լոսեալ, ground or pounded -;
համեմել —աւ, to -.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(գրուած նաև պղպիղ) «տաքդեղ» Սահմ. Ճառընտ. Խոր. աշխ. 615. որից պրղ-պեղիկ «մի տեսակ բոյս. piperitis sili-quastrum, lepidium latifolium» Ռոշք. հմմտ. նաև կոճապղպեղ, դարապղպեղ։


Պղպջակ, աց

s.

air-bubble or water-bubble, globule, froath, foam.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «ջրի երեսին ձևացած բշտիկ» Վեցօր. գ. էջ 47. Պիտ. Շիր. որից պղպջակաձև Յայսմ. պղպջակել «ջերմուկի ջրի դուրս բխիլը» Պիոն. 383 (ոսկեդարեան բառ), «ջրի երեսին պղպջակ կազմել» Յհ. կթ. Ճառընտ. պղպջակիչ Պիտառ. գրուած է նաև բղբջակ Զքր. կթ. պաղպաջակ Եփր. խչ. 77. պարզ արմատն է *պղպուջ, ինչպէս ցոյց են տալիս պղպջանալ «խմորի ուռչիլը» Փիլ. ել. (որ և փղփջանալ Կիւրղ. թգ.), պղպջաձև Յայսմ. պղպջումն Փիլ. բագն. միջին հյ. բխբուճ «գիրգ» Տաղ. հրտր. Չօպանեան, Հայ էջեր, էջ 28. գւռ. բխբճալ, բղբնջիլ, պխպճալ, փխպճիլ և մանաւանդ բխբուճ, բղբունջ, փխպուճ «փափուկ ուռած հաց», պղպու «պղպջակ»։ Նոյն բառի այլայլուած ձևը (գուցէ և տպագրական սխալ) եմ համարում աղպկալիլ «խմորի թթուելով պղպջալը», որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Ջա-րօն. Ա. § 97, էջ 202. «Պղպկալելն և ուռչիլն խմորոյն և թթուութեամբ քացախիլն»։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. bul-«ուռչիլ» ար-մատից. որ երևան է գալիս նաև bol-, bhel-phel-ևն հոմանիշ ձևերով. առաջին ձևև ժա-ռանգներն են՝ յն. βομβυλίς «պղպջակ» (Հե-սիւք.), βολβός «սոխ» (իբրև կոճղէզ), լտ. bulla «պղպջակ, կոճակ», bulbus «սոխ», ւթ. burbulas «պղպջակ», bulbé, bulwis «գետնախնձոր», bumbulys «շողգամ», bulis «յետոյք»=սանս. bulih «բունոց. 2. յե-տոյք», լեթթ. burbulis «պղպջակ», bulbes, bulwas «գետնախնձոր», bumbuls «ու-«ուռչիլ», peul «ընդեղէնների պատիճ», ան-գըլ. pulse «պատճաւոր ընդեղէն», մռեռմ poll «գլուխ», իսկ bhel-ձևից յիշենք յատ-կապէս յն. πομ-φόλυς «պղպջակ», φλυϰτίς «բշտիկ» և ռուս. булкa «փափուկ ուռած հաց, բուլկի» ևն։ Հյ. պղպջակ կրկնական է՝ ինչպէս դող-դոջ, բող-բոջ և կազմւած է պուլ-պարզ արմատից, իբր պուլ-պուջ-ակ > պլպջակ>պղպջակ (լ դարձած ղ յաջորդ բաղաձայնի պատճառաւ)։ Նոյն արմատի ժառանռներից են հայերէնի մէջ և պալար (հնխ. bl-ստորին ձայնդարձից), բողբոջ, բողկ, բող (հնխ. bhel-, bhol-արմատից), նաև գւռ. պլուզ «ուռած՝ դուրս ցցուած (աչ-քեր)» (որից պլզել, պլոզել, պլզացնել «աչ-քերը չռել», պլզան «չռած աչքերով»), պլուզ «այծի կղկղանք» (Սեբ.), (որից պլզել «այ-ծի կղկղել». նմանութեամբ այծու պլուզ «մի տեսակ պտուղ. թրապուզան խուրմասի= Ննխ. թստան խուրմա»). առաջինի հետ նոյն են սերբ. bulǰiti, iz-buljiti «աչքերը չռել, պլզել», buljo-ok «ուռած աչքերով», չեխ. vy-bouliti «աչքերը պլզել» (Berneker 100), երկրորդի հետ յն. βόλβιτος, βόλιτος «այծի թրիք»։ Առանձին տե՛ս պուց (Pokorny 2, 111 և 176-9, Walde 101, Boisacq 126, 803, 1030, Berneker 100)։-Աճ.

ԳՒՌ (dialectal) Ջղ. պրպճել «մածնի թթուելով պճպճալը», փխպուճ «փափուկ՝ ուռած (հաց)», Երև. փխպուճ, փխպուջ՝ նոյն նշ. Դվ. պխպճալ «հացի լաւ եփուելով ուռչի-լը».-անփոփոխ կրկնութեամբ Եւդ. բղբղիլ «օճառի լաւ փրփրիլը» (<պուլպուլիլ).-պողոճ, պղոճ «միջատ» բառի նմանութեա՞մբ ևն Մկ. պօղօճակ «ջրի պղպջակ», Ալշ. պօ-ղօջգել «մարմնի վրայ բշտիկներ դուրս գալ», որի հետ նոյն են Թեհ. Վն. պօղօճկել, Աա. պղոճկիլ, Ապ. Վն. օղօճկել «մարմնի վրայ բշտիկներ դուրս գալ, այրուելով կամ հա-րուելով կոշտ կապել» ևն, արմատը պղոնակ Բլ. «աշխատելուց յառաջացած կոշտեռ»։-Այս բոլորի մէջ կարելի էր պ, բ, փ ձայների փոխանակութիւնը վերագրել հնխ. b, bh, ph ձայներին, բայց աւելի բանաւոր է վերագրել բաղաձայնների յարմարեցման, ինչպէս են նաև խ, ղ և ճ, ջ ձայներու


*Պոլոճ

cf. Ճճի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«միջատ, ճճի». նորագիւտ բառ, որ մի անգամ գտնում եմ գործածուած Լծ։ սահմ. 260. «Եւ այս առաքինութիւնքս են պատուականք, որք ջանիւ և ուսմամբ լինին, քան որք բնական լինին ողջախոհք. որպէս պօլօճքն. զի այս անպատճառ ողջախոհ է և ո՛չ կրթութեամբ, այլ ի ցուրտ խառնուածոյ»։ Գործածական է արդի բարբառներում պոլոճ, պլոճ, պողոճ, պղոճ, բոլոճ, բլոճ, բողոճ, բղոճ և բոլոնճ ձևերով. բայց նաև առանց վերջաձայն ճ-ի պլօ, պոլօ, բոլօ, ինչպէս և բոբող (վերջինս Գնձ. ըստ Ազգ. հանդ. Զ. 285). բոլորն էլ նշանակում են «միջատ»։ Ստացել է «երևակայական էակ, ուրուական, երեխաներին վախեցնելու էակ, ճիւաղ» նշա-նակութիւնը և այս նշանակութեամբ գոր-ծածւում է բոլօ, բոլոլան, բոբոլ, բոբօ, բո-ղոլա, բոբոխ ձևերով (այս նշանակութեան զարգացման համար տե՛ս վերը ժժմակ բա-ռի տակ)։


Պողոտայ, ի, ից, այց

s.

high-way;
thoroughfare, broad street.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ յն. լտ. իտալ. ձևերը։ Peterm. 17 լտ. platea բառից է հանում։ Lag. Arm. St. § 1892 դնում է ասորուց։ Այսպէս նակ Müller WZKM 8, 284, թրգմ. ՀԱ 1894, էջ 294, ասելով թէ յունարնէից լինելու դէպքում պիտի ունենայինք պողոտի, ինչպէս ունինք եկեղեցի։-Հիւնք. յունարէնից։ Հիւբշ. 315 -այ վեր-ջաւորութեան պատճառաւ դնում է ասո-րուց, բայց կարծում է թէ կարելի է նաև ռնել յունարէնից։


Պոռնիկ, նկաց

adj. s. fornicator;
letcher, whore-monger;
adulterer;
— կին, prostitute, abandoned or debauched woman, harlot, street-walker, courtesan, whore, strumpet, wench, trull;
adulteress.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. πύρνος «պոռնիկ մարդ». πόρνη «պոռ-նիկ կին» բառն է, որ յառաջանում է περνημι «արտահանելով վաճառել» բայից, որ հնդև-րոպական բառ է՝ ցեղակից հիռլ. renim (*prinami) «վաճառեմ» բային (Boisaq 805). -նախնաբար պոռնիկները գերուհև էին լինում, այն է վաճառքի առարկայ։ Յու-նարէնից է փոխառեալ նաև ասոր. [arabic word] თ pornā «պոռնիկ»։ Հայերէնի -իկ վերջաւո-րութիւնը ըստ Meillet REA 1, 12 ցոյց է տալիս թէ բառը նախ անցել է Պարթևներին և այնտեղից էլ հասել է մեզ։-Հիւբշ. 373։


Պռիմիկուռ

s.

primicerius, dean.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. որ և պռիմիկեռ. պռիմիկիւռոս «առաջին ատենադպիր, նա-խագահ իշխան» Ճառընտ. =Վարք. և վկ. Ա. 414, Բ. 49. Յայսմ. հոկ. 7։


Պտոյտ, տուտի, տուտից

cf. Պտոյտք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «ջրի՝ գետի յորձանք» Յոբ. իր. 10. Սղ. կր. 16. Իմ. ժթ. 7. Ոսկ. փիլիպ. որից պտուտիլ, պտուտել «ոլոր ոլոր դառ-նալ՝ դարձնել» Խոր. Յհ. կթ. Բրս. մրև Ճառընտ. պտուտանալ Եպիփ. կուս. պտու-տաբար Շիր. Յհ. կթ. պտուտկել Շնորհ, եդես. Բրս. մրկ. եռանդնապտոլտ Անան եկեղ. հերձինապտոյտ Սիւն. տաղ. խչ. շըր-ջանապտոյտ Նար. տաղ. շրջապտուտկեալ Դիոն. թղթ. ոլորապտոյտ, պտուտակ, պտու-տակաւոր (նոր բառեր) ևն։ Նոյնից է նաև պուտուտակ «սիսեռ», որ տե՛ս առանձին։


Պրաստին

s.

suburb.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«քաղաքի արուարձան, նախա-քաղաք» Սոկր. էջ 89, 112. գրուած նաև պռաստին Սոկր. 194. Վրդն. պտմ. տպ. Վե-նետ. էջ 92, 98, 102 (հասկանում է «գիւղ», ինչ. էջ 102՝ Եւ զպռաստինս հարիւր, որ է գեօղեան). Յայսմ. փետ. 17. Ճառընտ. Պտմ. ամաս. 60. արաստ կամ պռաստ Ճառընտ. որից պռաստնոց «դաւառ, երկիր» Մագ. թղ. 157։