Definitions containing the research ճան : 2481 results

Պատուիրանադրեմ, եցի

NBHL (1)

Որ առ պատուիրանադրեալն ոչ ձգտի հասնեալ կանոն, նա յահեկակողմանն դանտչէ խոտորեալ ճանապարհի. (Յհ. իմ. ատ.։)


Վշտական

NBHL (1)

Վաղվաղակի զվշտական պատմուճանն ի մէնջ ի բաց մերկացոյց. (Ոսկ. ի մելիտ.։)


Տարաշխարհական

NBHL (3)

Երթալ ի հեռաւոր եւ ի տարաշխարհական ճանապարհ։ Չի՛ք ինչ հանգոյն այնմ հանգստեան, յորժամ անխիղճ մտօք ոք զայն զտարաշխարհական ճանապարհն (երկնից) երթայցէ։ Ի տարաշխարհական գերութենէ զերծեալ ապրեսջիք. (Ոսկ. ես.։)

Յայլ տարաշխարհական ճանապարհ փութայցեմք երթալ։ Թռչունքն դիւրաւ հարկանեն զտարաշխարհական ճանապարհս. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. փիլիպ.։)

Այրն տարաշխարհիկ։ Մի՛ նեղեր զտարաշխարհիկս։ Իբրեւ ճանապարհորդք տարաշխարհիկք։ Տարաշխարհիկ եղաք. (Նար. խչ.։ Ճ. ՟Ա.։ Սարգ. յհ. ՟Ե։ Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Տունջենային, յնոյ, ոց

NBHL (1)

Քուն մահկանացու ազգիս ետ, զի ի տուընջենային երկոցն դադարեսցէ։ Մինն լիցի ճանապարհ տըւնջենային, իսկ միւսն գիշերոյ։ Արեգակն կամ ջերմութիւն կամ ընթացք, կամ աշխատութիւն տըւնջենային. (Յհ. կթ.։ Յիսուս որդի.։ Լմբ. ժղ.։ Տօնակ.։)


Օրըստօրէ

NBHL (1)

Մաշին մարդկան կենքս օրըստօրէից եւ տարեաց շուր ճանապարհօք (այսինքն պարագայութեամբ). (Ածաբ. ժղ.։)


Արտախոյր, խուրի

s.

tiara, mitre, diadem.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«թագաւորական թագ». մէկ անգամ Ագաթ. «Զթագաւորս շքեղացուցա-նեն ի նմանութիւն արտախոյրն պսակի ի վեր-ջաւորն փողփողելոյ»։ Նմանութեամբ՝ «Լու-սընթագ կամ Երևակ մոլորակը». «Զհինգ աստեղացն, որք մոլորական անուանակոչին, որոնց անուանքն են այսոքիկ. լուծ, եղջերու, ծկրաւորի (կամ ծկաւորի), փառազնոտի (կամ փարանձոտի), արտախոյր (արտախուր կամ արտախուրի). Ստեղծեալ արտախուրն ի չորրորդում արարչութեանն» Զքր. կթ. ի շարչ. Տօմար.։ Այս բառից են ծագում արտա-խուրել «թագով պսակել», արտախուրիլ «թագով պսակուիլ» Յհ. կթ. արտախուրակել մէկ անգամ գործածում է Արամ մատենա-գիր ժ դարի, տե՛ս Հայկականք Միաբանի, Վղրշպտ. 1894, էջ 42). արտախուրակ «ծած-կոյթ, ծածկոց» Ել. լզ. 19, խ. 17. Թիւք գ. 26, դ. 25, «խոյրի կամ թագի արտաքին զար-դերը, ինչպէս նաև եկեղեցական զգեստաւո-րութեան մէջ եպիսկոպոսական թագի այն զարդերը՝ որոնք թագի ետևի եզերքից կա-խուելով՝ անցնում են վակասի տակից և հանգչում շուրջառի թիկունքի վրայ» Ագաթ. (առնոյր զքահանայութեան թագն՝ օծանել և դնել նոցա արտախուրակս). Լմբ. ժբ մարգ. էջ 194 (Զաք. զ. 13)։-Արտախուրակ բառը բռոծածուած է նաև Դան. Գ. 21 հատուածում. «Կապեցան պատմուճանօք և վարտեօք, ար-տախուրակօք և զանկապանօք իւրեանց»։ Չորս խնդրական բառերի դէմ եբրայեցին ունի [hebrew word] ზზε [hebrew word] , որ Եօթանասնից ժամանակից ի վեր զանազան ձևերով հասկացուած է. յոյն օրինակը ունի՝ ἔχοντες τά ὸποδήματα αύτῶν ϰαὶ τας τίάρας ἀντων ἐπὶ τφν ϰεεαλω» ἀννῶν σῦν τω ἰματισμὸ ἀντων. Վուլգատան անե Cum braccis suis et tiars et calce-amentis et vestibus*. բողոթականների անգ-լերէն պաշտօնական հրատարակութիւնը՝ tn their coats, their hosen, and their hats and their other garments. բողոքականնե-րի իտալական թարգմանութիւնը՝ con le lor giubbe, le lor calze, le lor tiare e tut-t︎ ︎ lor vestimenti. բողոքականների պարս-կերէն թարգմանութիւնը՝ [arabic word] ︎ ❇ [arabic word] ︎︎ [arabic word] չ։ Այս բոլորի մէջ էլ արտախուրակ բառի դեմ գալիս ե čtiara, թագ, գլխարկ, իմամա, փաթթոց»։ Սակայն նորագոյն քննութիւնները ցոյց են տալիս, որ եբրայական բնագրի համապա-տասխան բառը ո՛չ թէ «գլխարկ», այլ «մի տեսակ հագուստ» է նշանակում։ Այսպէս Gesenius-ի եբրայերէն-արամերէն բառա-րանը յիշեալ բառերը մեկնում է «ներքնա-վարտիք, ներքնազգեստ, վերարկու, զգեստ» (Hosen, Unterkleid, Mantel, Kleid). եբրա-յականբնագրի Kautzsch-ի թարգմանութիւնն ունի՝ Untergewándern, Röcken, Mánteln und (sonstigen) Kleiden (տպ. Freiburg 1890). բողոքականների հայ աշխարհաբար թարգմանութիւնը(տպ. Պօլիս 1884) «Անդրա-վարտիքներովը, բաճկոններովը, վերարկու-ներովը ու (ամէն) հանդերձներովը». նոյնի արևելահայ թարգմանութիւնը (տպ. Պօլիս 1906) «իրանց անդրավարտիքներովը, պատ-մաճաններովը և վերարկուներովը և միւս հանդերձներովը». բողոքականների արա-բերէն թարգմանութիւնը ունի նմանապես [arabic word] ︎︎ [arabic word] ︎ [arabic word] Արդ՝ հալ թարգմանիչները ի՞նչ են հասկա-ցել այս արտախուրակ բառով։ Յոյն օ-րինակի համեմատութիւնը ցոյց է տալիս, որ ինչպէս այլուր, նոյնպէս և այստեղ արտախուրակ նշանակում է «թագ, գոլ-խարկ»։ Բայց Միաբան (Հայկականք, Վա-ղարշապատ 1894, էջ 42-49) ենթադրում է թէ արտախուրակ այստեղ նշանակում է «վարտիքի վրայից հագնելու զգեստ՝ որ ա-ռաջից բարձերը և յետևից զիստերն էր ծած-կում»։ Իբրև ապացոյց բերում է նախ՝ եբրա-յական բնագրի համեմատութիւնը, երկրորդ՝ այն հանգամանքը՝ որ վերի հատուածում արտախուրակ բառը դրուած է վարտիքի և զանկապանների միջև և հետևաբար գլխի հետ գործ չունի. երրորդ՝ միջին դարի հայ մեկնիչների ակնարկները։ Սրանցից Արամ մատենագիր ժ դարու՝ Դանիէլի այս հա-տուածի ակնարկութեամբ գրում է. «Զի մեր-կանդամ ո՛չ է արկեալ ի հուրն, այլ պատ-մուճան հաւատոյն ընդ իւր է և վարտեօք ա-պաշխարութեան զառականս մեղացն ծած-կեալ է. և զբարձս սրբութեանն արտախու-րեալ»։ Վարդան, Մեկն. Դան. դ. էջ 252՝ «Կա-պեցան վարտեօք և բարձիցն հանդերձիւքն»։ Արտախուրակ այս նշանակութեամբ գործա-ծում է նաև Սեբ. էջ 63 «Առաքէ նմա ոսկի և հանդերձս թագաւորականս արտախուրակս ոսկեզօծս և զանգապանակ ակամբք և մար-գարտովք կարգեալ»։-Այս բոլորը սակայն ըստ մեզ ոչինչ չեն ապացուցանում. մեր նախնիք եբրայեցերէնի անտեղեակ էին և Ս. Գիրքը յունարէնից են թարգմանել, ուստի ամենևին նշանակութիւն չունի այն հանգա-մանքը թէ եբրայական բառը բուն ի՛նչ է նը-շանակում. մանաւանդ որ հները միշտ «թագ» ևն հասկացել և միայն շատ նոր ժամանակ-ներում պարզուել է բառիս իմաստը։ Երկ-րորդ՝ մեր ուշ ժամանակի մատենագիրները թէև կարող էին եբրայերէնի տարբեր նշա-նակութիւնը սովորած լինել, բայց վերոյի-շեալ արտախուրակը միշտ «թագ» են հասևա-ցել։ Այսպէս՝ Արամ մատենագրի արտախու-րակելը նշանակում է պարզապէս «ծածկել». հմմտ. արտախուրակ «ծածկոյթ, ծածկոց» Ել. լզ. 19, խ. 17, Թուոց գ. 26, դ. 25. -յատ-կապէս Վարդան Դանիէլի մեկնութեան շա-րունակութեան մեջ ասում է. «Կապեցան վար-տեօք՝ բարձիցն հանդերձիւք, արտախուրա-կօք, խո՛յր ասեն ունել ի գլուխն, թագն՝ նշան պատուոյ»։ Վերջապէս բնաւ պէտք չկայ Սե-իսկ թագաւորներին անյարմար է.-Պատկա-նեան նոյն բառը հասկանում է «գլխի ապա-րօշ, чалма»։


Արփ

cf. Արփի.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «եթեր, օդից այնկողմ մին-չև հրեղէն երկինքն եղած միջոցը» (ըստ հին աստղաբաշխութեան) Հց. աթ. Կիւրղ. Ճա-ռընտ. Տոմար. Նար. կուս. որ և արփի (-ւոյ, եաւ) Փիլ. Նիւս. կազմ. Պիտ. Խոր. գ. 62. արփին Նար. կուս. Գնձ. Սարգ. ա. պ. ժա։ Ածանցման մէջ մտնում են վեց ձևով. 1. արփա-ինչ. արփագեղ Տոմար. արփամերձ Պիտ. արփային Փիլ. Խոր. արփաճաճանչ Զքր. կթ.-2. արփայա-, որից արփայագնաց լի-նել Խոր. գ. 55. -3. արփե-ինչ. արփեգնաց լինել, Փիլ. լիւս. արփենի Յս. որդի. Գնձ. Նար. տաղ.-4. արփիա-ինչ. արփիազարդ Պիտ. արփիակիզն Թէոդոր. խչ. արփիաճեմ Փիլ. լին. բառավերջում արփի-ինչ. գերարփի Շար. Սարգ. Նար. լուսարփի Նար. ևուս. նրա-շարփի Պրոկղ. յայտն.-5. արփն-, որից արինաթևել Ոսկիփ.-6. արփին, ոռեռ եռեք-արփին Մաքս. եօթնարփին Շար.։ Այստեղ է պատկանում նաև արփող «երեկոյեան արևե-լեան ժամը 12, երբ արևը մայր է մտնում»։ Բոլոր այս բառերը յետին են. Ոսկեդարը այս արմատը չի ճանաչում։ Նոր գրական լեզուն գրական բարձր սեռերում միայն գործածում է արփի «արեգակ»։


Արքայ, ից

s.

king;
prince, monarch, potentate, sovereign;
արքայից —, king of kings, emperor;
կեցցէ՛ —, God save the King! long live the King!

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ե հյ. «թագաւոր» ՍԳր. որից ար-քայագունդ Բուզ. Ագաթ. արքայատուր Ա-գաթ. Կորիւն. օձարքայիկ Կող. 155. արքա-յութիւն ՍԳր. Եւս. պտմ. Ագաթ. արքայորդի Դ. թագ. ժա. 12. Ոսկ. մ. ա. 6. աւելորդ բար-դութիւն է թագարքայ «թագով պսակուած արքայ», որ թէև գործածուած չէ, բայց նրա-նից է թագարքայածին «թագաւորից ծնուած» (նորագիւտ բառ) Պարակ. շար. էջ 21։ Բառիս բուն պարղական արմատն է արք, որ թէև գրաբարի մէջ առանձին գործածուած չէ, բայց կայ մի խումբ բարդութեանց մէջ. այս-պէս՝ արքունի ՍԳր. Ագաթ. Ոսկ. մ. բ. 8. առքունիք ՍԳր. Ագաթ. Սեբեր. արքունուստ, որ և յարքունուստ ՍԳր. Ագաթ. արքունատուր Ագաթ. Կորիւն. արքունական Յկ. բ. 8. Եւս քր. Ագաթ. Կորիւն. Գեղարքունի՝ տեղական յատուկ անուն ևն։ Եթէ գրչի սխալ չեն, հին են նմանապէս՝ արքական «արքայական» Եւս. քր. ա. 232. արքազունք «արքայազունք» Ագաթ. յետին են՝ արքապատկեր Ոսկ. գաղ. արքեան «արօայական» Ճառընտ. արքակո-րոյս Կեչառ. յաղէքս. արքակաղին Գաղիան. արքի, արքին, արքինի, արքենի «լաւ ուրճա-ցած, ազնիւ (բոյս)» Վստկ. 15, 19, 20, 35. արքիանալ, արքինանալ «բոյսի ուռճանալ. ազնուանալ» Վստկ. 23. արքինացնել «ազ-նուառնեւ» Վստկ. 16. հմմտ. արքայենի պը-տուղ «ընտիր պտուղ» Ոսկ. յհ. ա. 45 (այս-պէս ըստ ՆՀԲ. իսկ ըստ տպ. էջ 484 արքենի), արքունի գինի «ընտիր գինի» Ոսկ. մ. բ. 28. (պարսկերէնում ամէն ինչ՝ որ մեծ է, ընտիր և ազնիւ, կոչւում է [arabic word] š̌āh «արքայ». ինչ. šah-anǰīr «ընտիր թուզ», šahi-guharān «ընտիր գոհար», šāhluk «ընտիր սալոր», šāhbāl «մեծ փետուր», šah-ballud «շագա-նակ», šāhbuy «ընտիր անուշահոտութիւն», šahrāh «մեծ փողոց» ևն ևն)։ Նոր բառեր են փոխարքայ, արքայամորի, արքայիկ «ռաւա-ռաեան թագաւոր», արքայավայել, արքայա-ձուկ, արքայախնձոր, արքայադուստր ևն։


Բադէն, ի

cf. Բադեան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կտաւէ կամ բեհեզէ սպիտակ շապիկ» Դան. ժբ. 6, 7. գրուած է բադեան Ոսկ. յհ. (Հին բռ. մեկնում է «ծիրանի», Ոսկ. ճառք, էջ 588 «բադէն, այս է պատմուճան աստուածային», Վրդն. դան. զ. էջ 269 «ոռա-դէն զգեցեալ՝ որ է փառս քահանայական զգեստու»)։


Անտառ, աց

s.

forest, wood;
— փոքր, grove, copse, thicket;
— թաւ, thickest part of a forest;
վերակացու անտառի, ranger of a forest, forester.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (Յոբ. խ. 17 անտառովք, յետնաբար նաև ի հլ.) «անտառ, մէրի» ՍԳր. որից անտառախիտ «անտառները շատ. 2 ծառաշատ. 3. տերևախիտ» ՍԳր. Կոչ. 219 Եզն. անտառակ Բուզ. անտառանալ «աճիլ, ուռճանալ» Երեմ. ժէ. 8. անտառատուն «զի-նարան»! Եփր. թգ. 425. տատասկանտառ Տօ-նակ. նոր բառեր են՝ անտառաաահ. անտա-ռապետ, անտառային, անտառաբանական, անտառաբնակ ևն։


Աշտուճ

adj.

dry;
— հաց, dry bread.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. ը հլ. ասւում է միայն աշտուճ հաց պարզ՝ «ցամաք հաց» Ոսկ. մ. բ. 23 և ես. Եւագր. Կանոն. գրուած է նաև աշոտուչ Տաթև. ձմ. իբ. աստուճ Սասն. 34, Վրք. հռ. Բ. 386. Ուռպ. (այս ձևը թէև յետնաբար ա-ւանռուած, բայց նախնականն է. տե՛ս աս-տիճան բառի տակ). ածանցմամբ ունինք աշտիճագոյն (առանց սղման) Եւագր. աշտ-ճակեր Եփր. վկ. արև. (=Սոփերք Ի, 147) կամ աստճակեր Եփր. վկ. արև. 86 (սրղ-մամբ)։

ՆՀԲ լծ. յն. ἀσιτος «անկերակուր», ի-տալ. asciutto «չոր, ցամաք»։ Հիւնք. աստիճան բառից։


Ապախտ

adj.

vain, useless, neglected, slighted, forgotten;
— առնել, to neglect, to forget, to slight, to violate, to infringe, cf. Արհամարհեմ, cf. Խոտեմ;
— լինել, cf. Անպիտանամ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«անսուրբ, պիղծ» Ղևտ. է. 18 «անվաւեր» Ոսկ. Եփես. 795. «ապերախտ» Ածաբ. կարկտ. «խարդախ, կեղծ» Պռատ. օրին. որից ապախտ առնել «խօսքը չլսել, արհամարհել, երախտամոռ լինել» ՍԳո. Ա. գաթ. Ոսկ. յհ. ա. 2. ապախտ լինել «անկար-գանալ. խանգարուիլ, փճանալ» Ոսև. ա. տիմ. ապախտաւոր «ապերախտ, երախտա-մոռ» Սեբեր. Ոսկ. մ. բ. 18. ա, տիմ. ժե. և ես. ապախտիք «ապերախտութիւն» Բուզ. գ. 14. ապախտաւորագոյն Ոսկ. մ. ա. 13. ա-ղախտասէր «ապերախտ կամ կեղծարար» Կնիք հաւ. 367 ևն։


Ապառաժ, ից

s. adj.

rock;
rocky, rugged, hilly, stony;
—ն Արաբիա, stony Arabia.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. հյ. ապ և երէզ, արաբ. arz «հող», յն. ἀϰορος «անանց, անկոխ», ἀπήρρηςμα «հատած». αταοασσω «հա-տանել»։ Հիւնք. առապար բառից։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 51 պհլ. aviras «անճանապարհ»։


Ապարանջան, աց, ից

s.

bracelet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ. թէև ա-ռանց վկայութեան) «դաստակին անցկաց-նելու օղակաձև զարդ, բլազուկ (թէ՛ այրերի և թէ՛ կանանց յատուկ)» ՍԳր. Եփր. թգ. 389. Կաղկնտ. հրտր. Շահն. Ա. էջ 291. յետնա-բար ապրանջան Վստկ. 149. առպնճան Արձ. 1318 թուից (Վիմական տարեգ. 159). ա-պարանջ ԱԲ. որից ոտնապարանջան ԱԲ. ապառճան Վրդ. առ. 134։


Ապաւարտակ

adj.

dirty, unclean.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «արգանդ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Տիմոթ. կուզ, էջ 160 «Քանզի որպէս ի կուսական ապաւարտակացն յառաջ եկեալ մարդ ոչինչ նհատ Աստուած ի ձեռն ճահագործութեանն ճանաչիւր, այսպէս և մարմնով մեռեալ յարոյց զսա...»։ Տեղից և գործածութիւնից յայտնի է, որ ապաւարտակ «արգանդ» նշա-նակութիւնն ունի. յոգնակի գործածութիւնը համապատասխան է համք հոմանիշին, որ նոյնպէս անեզական է. հմմտ. Փիլ. այլաբ. էջ 108, Տիմոթ. կուզ. էջ 292 ևն։ Նոյն բա-ռը եզակիով ունի Օրբ. հկճռ. գ. էջ 32 և զ. էջ 79 «Նախ մարմինն գոյանալ յապաւարտակի և յետ տեսականալոյ անդամոցն ի կերպս ձևոցն, ապա առնու շունչ և տպաւորի ի նը-մա կենդանութիւնն» (մի քիչ ցած՝ պարտ է գոյանալ մարմնոյն յարգանդի մօրն). «Սերմ առն և արիւն կնոջ ի միասին խառնեալ յա-պաւարտակի՝ լինի մարմին և գոյանայ մա-նուկն»։


Առոյգ

adj.

young, blithe, lively, gay, brisk.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

կայտառ մարմնով, որ և թրք. առըղ» (սակայն թրք. առըղ նշանակում է «նի-հար, ազազուն»)։ Թաղիադեան, Առաջ-նորդ մանկանց, էջ 47արուգ բառի հետ կցում է հնդ. ուգ «շաքարեղէգի ծաղիկ» ձևը։ Lagarde, Urgesch. 356 լտ. au-gus-tus ձևի հետ։ Տէրվ. Նախալ. 105 սանս. vaǰ, ukš, զնդ. vaǰ, vaxš, յն. αύζω, լտ. vigere, augere, գոթ. vakslan ևն ձևե-րի հետ՝ հնխ. vag, vaks «աճիլ, զօրանալ, օգնել» արմատից՝ ցեղակից հյ. օգնել, զօրաւիգն, օճան, օժանդակ, օժիտ և վաշխ բառերին։ Karolides տե՛ս արի բառի տակ։ Հիւնք. արուգ «նիհար» բա-ռից։ Աճառ. Բանասէր 1899, 252 իբր առ+ոյգ, ոյժ բառից գ-ժ ձայների լը-ծորդութեամբ։ Վերի մեկնութիւնս ըն-դունում է նաև Meillet (անձնական)։


Ասպաստան, աց

s.

stable;
drove of horses, horses.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «ախոռ», Երեմ. լա. 40. Բուզ. դ. 16 (քանիցս). Եփր. թգ. 423, 426. 457. Պտմ. աղէքս. Փիլ. լիւս. Արծր. Ճա-ռընտ. որից շինուած կեղծ ձևեր են ասպաս-տանի «ախոռ» Մխ. Երեմ. (իբրև թէ մեկնե-լու համար Երեմ. լա. 40 ասպաստան բառը)։ ասաաստանեակ «արածող ձիոց կամ դառ մանող երիվարաց» ՀՀԲ, ասպաստանք «երկ-րորդական ձի ճանապարհորդաց» ՓԲ։


Աստուած, տուծոյ

s.

God, the Supreme Being.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ըստ հյ. թրգմ. Նար. Վահր. երրդ. Վրդն. պտմ. էջ 1՝ աստ էած։ Միխայէլ ասորի, Երուս. 1870, էջ 536՝ «Աստուած, որ է ածիչի գոյութիւն յանգոյից»։ Տաթև հարց. 49 Աստուածն յաստ էած զմեզ և կամ ստեղծօղ և կամ ճանաչօղ լսի. իսկ Տաթև. ամ. էջ 78 ա «Աստուած տեսօղ թարգմանի»։-Ագաթանգեղոս (տպ. 9 փ. 1909, էջ 40) բառախաղով ունի «զոր կոչես դու աստուածս՝ ստոյգ իսկ են հաստուածր. վասն զի հաստեալք են ի մարդկանէ»։-Նոր քննիչներից նախ Schröder, Thesaurus էջ 43 ազդու ած «efficaciter proϑucens, ազդու կերպով արտադրող»։ La Croze, Ձեռագ. աշ-խատ. տե՛ս Բազմ. 1897, էջ 8 մարա-կան Աժդահակ յատուկ անունի հետ։ ՀՀԲ հների համեմատ՝ աստ էած։ Ինճի-ճեան, Եղանակ Բիւզանդ. 1820, էջ 211 հաստել բայից, իբր հաստուած, հաս-տիչ։ ՆՀԲ «իբր հաստիչ կամ աստ և յաս-տիս ածօղ, այսինքն գոյացուցիչ... և կամ... աստոյ, աստևոր, հաստատուն»։ E. Boré JAs. I1, 652 ծ դնելով=sի՝ Աստուած բառը կարդում է astvast և թարգմանում է «Աստուած Աստուածոց», արմատը դնելով Ast «Աստուած», իբր պրս. yazd, yazdan «արարիչ Աստուած»։ Ազգասեր Կալկաթայ, հտ. Բ. թիւ 42, էջ 180 աս «ասել, խօսք, շունչ» և տուած, որ է «տուող» բառերից։ Windischm. էջ 20 «լինել» բառից, ինչ. զնդ. astvañt «աշխարհ»։ Gosche էջ 7 նոյն կարծիքն ունի։ Կովկաս լրագիր, Տփ. 1847, թ. 15 աշտուած, այսինքն յաշտիւք պատուեալ կամ հաշտեալ։ Bötticher, Arioa 63 և Lagarde, Urqesch. Arm. 503 զնդ. astvat «գոյութիւն ունեցող»։ Մսեր Մսերեանց, Ճռաքաղ 1861, էջ 8-10 հաւաքում է մինչև այն ժամանակ եղած ստուռառա-նութիւնները, որոնցից լաւագոյնն է հա-մարում Խոսրով Անձևացու մեկնութիւ-նը՝ աստ էած. բայց աստ համարելով «հառտումն. ստեղծումն» և ո՛չ թէ «աստ, այստեղ»։ Տե՛ս նոյնպէս նոյն հեղինա-


Ապուր

s.

pottage, soop;
nourishment;
cf. Ապուռ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. պրմատ առանձին անգործածա-կան. երևան է գալիս բարդութեանց ծայրին. ինչպէս՝ անձնապուր «անձն ազատած» Ոսկ. ես. Եզն. մազապուր «հազիւ ազատուած» ՍԳր. Եւս. քր. մարդապուր Դ. թագ. է. 7. Ոսև. մ. ա. 8. դիւրապուր Ոսկ. ա. տիմ. բա-յական ձևով ապրիլ կամ ապրել «ազատիլ» ՍԳր. Ոսկ. Ագաթ. որից ապրեցուցանել ՍԳր. ապրուստ «փրկութիւն» Ագաթ. ապրանք «ա-զատութիւն» Փիլ. Պիտ.։ Բուն արմատն է պուր, որից ծ աճականով՝ պուրծ և ա ւաւե-լուածով՝ ապուր. տե՛ս պուրծ։-Ապրիլ «ա-զատիլ» բայը յետոյ ստացել է «կեալ, ապ-րիլ» նշանակութիւնը. արդեն հին լեզուի մէջ էլ կան պարագաներ, ուր «ազատեւու» հետ նաև «ևեաւ» նշանակութիւնը անբաժան է. ինչ. Ոչ էր ապրանաց. Բ. թագ. ա. 10 (ա-զատուելու չէր. մեռնելու էր, չէր կարող ապրիլ. այս վերջին իմաստով առած է ան-շուշտ Անկ. գիրք հին կտակ. Ա. էջ 121). «Ջարչարեաց զհարսն մեր առնել ընկեցիկ զմանկունս նոցա, զի մի՛ ապրեսցին» Գծ. է 19. «Տղայք ծնանելով վեցամսայք և ութամ-սայք ոչ ապրին, իսկ եօթնամսայքն ապրին» Սահմ. ը. ժդ. «Եթէ ճանաչեմք չմահացու կե-րակուրն և զապրեցուցանողն» Սարգ. ա. պ. թ։ Այս նշանակութիւնից են բխում ապրուստ «ուտելիք, կերակուր» Յհ. կաթ. Անան. ե-ևեղ. Նար. ապրանք «պարէն, կայք» Վրդն սղ. և դան. Մաղաք. աբ. Երզն. խրատ. «հա-րըստութիւն» Թլկր. 52. ապուր «ուտելիք, կե-րակուր» Շն. առակ. Ուռհ. հրտր. էջմ. էջ 199, 200. և յատկապէս «ջրալի կերակուրը, սուպ, չօրբա» Մխ. բժշ. վերջինների իմաստի զար-ռացման համար հմմտ. հյ. կեանք «ինչք, ատացուածք, ապրանք», յն. βios, լտ. vita «կեանք, ուտելիք, պարէն», ֆրանս. vivre «ապրիլ. 2. ուտելիք»։


Աղամող

adj.

stray, misled;
dissipated, absent.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ իմաստով բառ է. հնա-գոյն գործածութիւնը և հարազատ նշանակու-թիւնը «մոլորիլ, շեղուիլ, ծռիլ, խոտորիլ» երևում է աղամողիլ բայից՝ հետևեալ օրինակ-ներում «Չուղղորդ ճանապարհն գնայցեն և չաղամողիցեն առ անտեղեկութեան. ի մտաց այլուր աղամողելոյ» Ոսկ. մ. ա. 6. 13. -երկ-րորդ՝ «ցրուիլ, զնդիլ». «Բազում հետք ևն առամողեալք յամենայն կողմանս-Վեցօր. թ. 190 «Մի՛ ոք այսուհետև լի-ցի յարդ և մի՛ այսր անդր աղամո-ղեալ իբրև զունդ». Ոսկ. մ. ա. 11։ Այս ի-մաստն ունենալու է նաև աղամողումն «ցըր-ւումն» «Յարդգողի ծիր, ոմանք կարծեն գոլ լուսոյ աղամողումն, զոր աստեղքն փայլա-կեն». Փիլ. նխ. բ. էջ 101. որի հետ հմմտ. Շիր. էջ 47. «Սորին հրոյ սակի է զոր ցոլմունք աս-տեղաց անուանեմք. քանզի առ ի յոյժ բախ-մանց շրջագայ պարունակացդ շարժելով զյարմարական գնացս՝ երևումն լինի վերին լուսոյն... և ի յաղամողել լուսոյն է առ փայ-լատակիւն՝ առ ի ցրուել ուժգնութեան օդոյն»։ նաև Շիր. էջ 66 աղամողել հրոյ «ցրւումն հրոյ»։ Յետին հեղինակները սակայն գործա-ծռւմ են զանազան իմաստներով. այսպէս՝ Փիլ. այլաբ. էջ 165 օձի շարժումների մասին խօսելով ասում է. բազմաման և շաղապատ, և աղամող բազմապատիկ, որպէս օձին շար-ժումն։ Այստեղ կարող էինք աղամող բառն ըստ հին նշանակութեան դնել «ծուռու մուռ», ռայց յն. բնագիրն ունի «խատուտիկ, գոյնըզ-գոյն», և ըստ այսմ Նչ. եզեկ. մեկնում է «բազմագունի, աղամող՝ ըստ Ակիւղասայ». Հին բռ. մեկնում է «գելաթիւր կամ անդարձ» (ուզում է ասել «շատ ոլորուն»)։ ՀՀԲ, որից և ՓԲ. մեկնում են աղամողել «մթնել, սևանալ». որ յայտնապէս սխալ է։ ՆՀԲ աղամող «խա-տուտիկ», աղամողիլ «այլայլիլ, այլափոխիլ, այլագունիլ, ծածանիլ, խառնակիլ. 2. խոտո-րիլ, մոլորիլ, տատանիլ, ցնդիլ», աղամողումն (լուսոյ) «տատանումն»։


Աղօտ, ից

adj.

obscure, dull, dim, cloudy, dark, hidden, without lustre;
tawny;
wan;
feeble, indistinct, small;
— լոյս, darkness visible, glimmer, faint light;
ընդ — տեսանել՝ ակնարկել, to catch a glimpse of, to see indistinctly, to blink.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «նսեմ, կէս մութ (լոյս), թոյլ. տկար (ձայնի համար)» Եփր. աւետ. Առ որս. «սուղ, կարճ (վանկ)» Թր. Երզն. և Նչ. քեր. որից ընդ աղօտ «մեղմով, կամացուկ, թեթև իմն» Ա պետ. ա. 12. Ոսկ. մ. բ. 5, 7. յհ. ա. 1. աղօտանալ Փիլ. Նար. աղօտաջահ Պիսիդ. ա-ղօտերևակ ԱԲ. աղօտաճաճանչ Յհ. իմ. ատ. աղօտագոյն Ոսկ. յն. Դիոն. Մաքս. ընդ աղօ-տատեսիլ Փիլ. աղօտալոյս, աղօտափայլ (նոր բառեր) ևն։


Ամեթ

adj.

strong, firm, solid, massive.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հաստատուն, անփոփոխ, բերրի». հմմտ. հետևեալ վկայութիւնները. Ամեթ քա-րոզչութեամբք. Ագաթ. Սերտ և ամեթ ոգիքն, Ոսկ. բ. տիմ. 217. Ամեթ և զետեղ պահեսցի կարգ. Պիտ։ Որից ամեթագոյն «արդիւնա-ւէ՞տ» Եւագր. ժա (Վաստակքն ամեթագոյն են). ամեթանալ «ուռճանալ (բոյսի)» Շնորհ եդես. Ոսկ. յհ. ա. 1. ամեթութիւն «զօրաւոր՝ ամուր լինելը, ուռճանալը» ԱԲ. ամեթացեալ «փորձառու, գործի մէջ եփուած» Վրք. հց. ա. էջ 266։


Ազատ, ի, աց, ից

adj. adv.

free, independent;
freed, affranchised, redeemed, quit, ransomed;
large, vast;
noble;
— Մասիս, the great Ararat;
— առնել cf. Ազատեմ;
— կացուցանել;
to dispense, to exempt;
cf. Ազատաբար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

թրգմ. Ասողիկի, 1864, էջ 254 (ար-տատպ. Истор. М.Хорен. 1893, էջ 304) ազ «ազն, ազգ»+զատ < պրս. zad բառերից։-Ազատ է նաև Մա-սիս լեռան ածականը. Յազատն ի վեր ի Մասիս. (վիպաս. երգ). այս վերա-դիրը բացատրելու համար տրուած են զանազան մեկնութիւններ, ՆՀԲ հաս-կանում է «արձակ, ընդարձակ, բարձր», Մ. Թաղիադեանց, Ճանապարհորդ. ի Հայս. Կալկաթա 1847, Ա. 168, «մայր ասատեալ յերկանց ծննդեան իւրոյ.. արգանդ լեալ նորածին սերնդոց զարմիս մարդկութեան»։ Աստղիկ Արևելեան, 1855, թ. 1, էջ 10, «այս ածականը Նո-յի ան գագաթը տապանը մնալով ազա-տելէն է»։ Կոստանեանց, Հայ հեթ. գր. 1879, էջ 17, «մեզ այնպէս է երե-վում թէ ազատ=զնդ. уazata «պաշտելի բառն է» ևն։ Այս բոլորը անտեղի մեկ-նութիւններ են. ազատ Մասիս նշանա-կում է «ազնուականն, ազատազգին ։


Ախաւեղագէս

s.

hanging cornice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. -ի) «խոյակ, սիւնա-գլուխ» Երեմ. ծբ. 22 (երեք անգամ), Ոսկ. մ. բ. 25, Փիլիպ. 465, գրուած է նաև ահաւե լագէս, խաւեղագէս, աղաւաղագէս, աղխա-ղեագէս (Անկ. գիրք հին կտ. էջ 214), հաւե-ղագէս Ոսկ. եփես. էջ 781։ = անշուշտ բարդուած է ախաւեղ և գէս բառերից, որովհետև այսքան երկար մի բառ չի կարող արմատ լինել։ Առաջինը՝ որ հաւա-նաբար «սիւն» նշանակութիւնն ունի, աւ-լուստ իսպառ անծանօթ է։ Երկրորդը՝ ըստ Թորոմանեանի (անձնական), հյ. գէս «մազ, վարս» բառն է. ախաւեղագէսը ներկայաց-նում է սեան խոյակից վեր՝ թակաղաղի տակ գտնուած մասը, որ աստիճանաձև է լի-նում և կարող է վարսաւոր ձևեր էլ ստանալ։ Ըստ իս գէս՝ յն. γεῖσος, γέῖσσος, γεῖσσο» բառն է, որ նշանակում է «դուրս եր-կարած մաս, քիւ, ցիւ, corniche» և Երեմ. ծբ. 22 երեք անգամ գործածուած է՝ հենց ախաւեղագէս բառի դէմ։-Աճ.


Բաշխիշ

s.

gratuity, drink-money.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պէտք է ուղղել բալկուլ, իբր «բալ կուլ տուող», ինչպէս ունինք ձկնկուլ և ճանճակուլ թռչունները։ Բալկուլ ձևը կենդանի է Լոռիի գաւառականում (Ազգ. հանդ. ժ. 190). ըստ Ռուբէն Քալանթարեանի (անձնական) դա մի փոքրիկ թռչուն է, որ լինում է միշտ անտա-ռում՝ բալենի կոչուած վայրի ծառի վրայ։ Սխալը յառաջացել է լ և շ տառերի նմանու-թիւնից։-Աճ.


Բարգաւաճ, ից

adj.

signal, illustrious;
cheerful;
increased, flourished, flourishing, civilised.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի հլ. «պանծալի, փառաւոր, ա-նուանի» Օր. իզ. 19. Յհ. կթ. «զուարթ, ծաղ-կեալ» Բրս. պհ. որից բարգաւաճիլ Պիտ. Նար. Կանոն. բարգաւաճանք Ոսկ. մտթ. Փիլ. (գրուած է պարգևաճանք՝ մի անծանօթ գը-ռուածքի մէջ, որ Ոսկեբերանի գործերից է թւում. տե՛ս ՀԱ 1913, էջ 55). բարգաւաճա-գոյն Պիտ. անբարգաւան Փիլ. իմաստ. նոր գրականում բարգաւաճ նշանակում է «յաջո-ղած, զարգացած, prospérè»։


Բէկ

s.

prince, bey.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Թրք. [arabic word] beg, օսմ. bey, կիրգիղ. biy, ալթայ. piy, «իշխան». սրանց զանազան աս-տիճանների և պարտաւորութիւնների և իրա-ւունքների մասին տե՛ս Будaговъ 1, էջ 263-5։


Բծիծ

s.

louse;
քաղել զ—ս, to louse, to free from lice.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ղրբ. պծէզնը «ծետուկի ճանճի գցած որդը», որից բայաձև պըծըզնէլ «ծե-տուկի ճանճի որդեր գցելը». ծագում է նա-խաւոր բծիծն ձևից։


Բողոք, աց

s.

appeal;
complaint, recourse;
claim, lodging an appeal;
— արկանել բառնալ՝ հարկանել ունել cf. Բողոքեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (յետնաբար կայ նաև յգ. ևես. -առ) «բարձրաձայն գանգատ» ՍԳր. Փարպ. Եղիշ. ոճով ասւում է բողոք արկանել, բողոք հարկանել, բողոք բառնալ, բողոք ու-նել «բողոքել, բղաւելով գանգատիլ» ՍԳր. Փարպ. Եղիշ. որից բողոքել ՍԳր. Ագաթ. Եզն. բողոքիչ Նար. բողոքումն Պիտ. Նար. մարգարէաբողոք Անան. եկեղ. նորաձև նշա-նակութեամբ գտնում եմ բողոք «մունետիկ» և բողոքել «մունետիկի բարձրաձայն յայ-տարարելը». հմմտ. «Եթէ ոք գտանէ ինչս և քարոզն բողոքէ և գտողն խորէ... Եթէ բո-ղոքն ոչ բողոքէ և զտէր ընչիցն ոչ ճանաչի-ցէ... իսկ եթէ բողոքն բողոքէ և զտէր ընչիցն ճանաչիցէ...» Աթան. հրց. էջ 429։ Նոր գրա-կանին յատուկ բառեր են բողոքական, բո-ղոքագիր, բողոքարկու, բողոքատու, բողո-Քոլդր ևն։


Գաբ, ի

s. bot. rhubarb (the root);
muzzle, snout;
hook.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) ԳԱԲ «կեռ, ճանկ». իբր միջին հյ. բառ ու-նի Նորայր, Բառ. ֆր. 327ա։ Նոյնը ունի Բառ. երեմ. էջ 59՝ մեկնելով «փայտեայ կեռ գործի ի գլուխ պարանոցի». դարձեալ նոյն է «կորակտուց երկաթ չուանի ջրհորոյ՝ յոր մուծանեն զդոյլն առ ի հանել ջուր». մհյ. բառ՝ ըստ Նորայր, Բառ. ֆր. էջ 770 ա։

ԳՒՌ (dialectal) Պահուած է գափ ձևով՝ Երև. Ղրբ. կեփ Գնձ. Ղզ. Ղրբ. «չուանի ծայրն ագուց. ուած փայտէ ճանկաձև կեռ՝ բեռ կապելու համար»։ Ըստ Նուպարեան, Բառ. ֆրանս. 243 «մէկ ծայրը սուր, միւսը տափակ բևեռ. patte-fiche»։


Գազ, ի

s. bot. tragacanth;
milk-vetch;
cubit.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ըստ Քաջունի, հտ. Գ, էջ 42 նշանա-կում է նաև «pie», բայց ֆրանս. pie ունի եր-կու իմաստ՝ «կաչաղակ» և «ճանճկէն ձի»։ Յայտնի չէ, թէ Քաջունին այս երկուսից ո՞րն է ակնարկում, չէ յիշուած անդ, հտ. Բ, էջ 330 կրկնակ pie բառերի տակ։


Դող, ի

s.

tremor, trembling, shivering, fear;
զդողի հարկանիմ, to tremble;
ի դողի եւ յերերի կալ, to shake, to stir, to shudder;
ի դողի կացուցանել, to cause to tremble.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ (երկիւղ բառի տակ) լծ. յն. δειλία «վախկոտութիւն»։ Canini, Eb. étym. 179 յն. ταρταρίζω «ցրտից դողալ»։ Տէրվ. Նախալ. 84. սանս. tras, զնդ. darəs, հպրս. tars, պրս. tarsidan, լիթ. trišu, լատ. terrare, յն. τρεῖν ձևերի հետ հնխ. tars, tras «դողալ» արմա-տից։ Եազրճեան, Արևելք, 1884 թ. հոկտ. 17'tval արմատից։ Meillet, MSL, Տարեց. Պապիկեան, 1905, 125 և Արե-ւել. մամ. 1907, 934-5 թրք. titre-mek «դողալ, սարսոալ» բառի հետ։ Pokorny, 1, 865 կցում է նորվ. և շվէդ. գւռ. dilla «շարժել, ճօճել, թևերը շար-ժելով քայլել», նորվ. գւռ. dalla, dullā «մանր քայլերով գնալ», հոլլ. dallen «կամաց կամաց քայլել», անգլ. dally «ժամանաև վատնել, ձգձգել, յապաղիլ զուարճանալ», նորվ. dilte, dalte «ցատ-կըտելով գնալ» բառերին և բոլորի նա-խաձևը դնում է հնխ. dhel-«դողալ, մանր քայլերով քայլել»?


Եւ

conj. adv.

and;
also, likewise;
-..., -..., both..., and;
— ոչ, neither, no, nor;
ոչ մին եւ ոչ միւսն, neither;
neither one nor the other;
— երիտասարդք — ծերք, both young and old;
— այլն, et caetera, and so on;
— այն զի, — այս զի, the more so;
— արդ, now, then;
—եթ, only, solely;
conj. adv. — եւս, also, more, over, still, moreover, likewise;
— զի, — քանզի, since, because.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. èpi «նաև, ևս» ձե-ւից. հմմտ. սանս. [other alphabet] api «նաև, դեռ ևս, էլ, մօտը», հպրս. apiy, զնդ. aipi «հենց, ըստ, մօտը, միջոցին», յն. έπί «վրայ, սրա վրայ», թոխար. pi «նաև», ալբան. êperε (Walde, 532, 605, Boisacq, 264)։ Հայերէնի հետ յատկապէս նման են գալիս յն. ἐπ' τουτω=հյ. ևս և թոխար. pi, որ թուականնե-րի մէջ ծառայում է իբր կցորդ՝ ճիշտ ինչպէս հայ. իննևտասն, քսանևինն ևն ձևերի մեջ։ Սոյն հնխ. èpi ձևի ձայնդարձներն են opi (միջին աստիճան) և pi (ստորին աստիճան), որոնց վրայ տե՛ս ու և ըստ (Pokorny, 1, 122)։-Հիւբշ. 445։


Գաղջ, ից

adj.

tepid, lukewarm.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «մի քիչ տաք» Յայտ. գ. 16. էլ. արիստ. 62, որից գաղջանալ Շնորհ. վիպ. Վանակ. յոբ., գաղջացուցանել Փիլ. ել. գրուած է նաև գաղճ, գաղճանալ ևն։-Բառ. երեմ. էջ 61 գաղջ բառին տալիս է նաև «ան-պիտան, մանր, կակուղ» նշանակութիւնները, որոնք փոխաբերական առումներ են։


Գայիսոն, ի, աւ

s.

lance.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն, γαϊσος բառն է, որ գործածուած է Ս. Գրքի համապտասխան տեղը հյց. γαισὸν ձևով և նշանակում է «մի տեսակ տէգ՝ ամ-բողջապէս երկաթէ, որ գործածում էին կել-տերը»։ Ըստ այսմ բառը բնիկ կելտական է (հմմտ. զալլ. gaisōn. raisos, հիռլ. gae. կիմր. gwaew «տեգ»), որ յետոյ փոխառու-թեամբ անցաւ լատիններին (հմմտ. լտ. gaesum «ծանր երկաթեայ տէգ կամ աշտէ», gaesati «դալլիական բանակ՝ նոյնպիսի տէ-գերով զինուած», gaesa «տէգ» = ֆրանս. gèses) և յետոյ էլ յոյներին։ Կելտական բառը բնիկ հնդևրոպական է և նրա ցեղա-կիցներն են հբգ. geisala, գերմ. Geisel «մտրակ», հբգ. gēr, անգլսք. gār, հիսլ. geirr «տէգ», սանս. hêša «նետ» և զնո. zaēna «զէնք» (Walde, 331)։ Վերջին զան-դիկ ձևից փոխառեալ է հյ. զէնք, որով գայիսոն և զենք դառնում են միևնոյն բա-ոը՝ տարբեր ճանապարհներով հասած Հա-յաստան. տե՛ս Ernout-Meillet, 390, Po-korny, 1, 528 և 546։


Գահ, ուց, ից

s.

throne;
seat, chair;
dignity;
precipice, high and very steep place;
անկանել ի —է, —է ի ժ կործանիլ, հտիլ ի —ից, ի —իցն վիժել, to be precipitated, to be thrown or to fall from one precipice to another;
ի —ից մղել, to precipitate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ու հլ. (յետնաբար նաև ի հլ. սեռ. գահոյ Փարպ.) «բարձր նստարան, բեմ, 2. պատուի աթոռ (թագաւորի կամ իշխանի), 3. պատիւ, իշխանական աստիճան» Գ. մակ. ե. 8. Ագաթ. Բուզ. Եղիշ. Փարպ., որից գա-հագլուխ Մրկ. ժբ. 39. Ոսկ. մտթ., գահակ «գահ» Ուռհ. Ոսկիփ., գահերէց Ա. Եզր. ե. 63. Ոսկ. մտթ. Ագաթ., գահակալ Վրդն. ծն. Համամ. առկ. Գնձ., գահոյք «գահ, 2. տախտ, մահիճ, 3. պատգարակ, դեսպակ» ՍԳր. Եփր. մնաց., նախագահ Ոսկ. լհ. ա. 21, 27. Խղր., յառաջագահք Մտթ. իգ. 6, բարձրագահ Ա-գաթ. Ղուկ. ժա. 43. Եղիշ., գահոյանի «գա-հոյք» Պտմ. աղէքս., մեծագահ Խոսր.։ Նոր բառեր են՝ գահաժառանգ, գահընկէց, գահա-«ուրկ ևն.


Գահաւոր, աց

adj. s. that keeps a seat;
page of the hack stairs;
throne.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Հիւս. պհլ. *gahvar, պհլ. gatvarճան», որ ծագում է gāh, gās, gāϑ «գահ» բառից՝ -var մաս-նիկով-Հիւբշ. 125։


Ժամ, ուց

s. ast.

hour;
time, moment;
proper time, precise time;
loisure-time, opportunity, occasion;
canonical hours, divine service;
season;
horoscope, nativity, ascendant;
*church;
Վրան or Խորան ժամու, Tabernacle;
միջին —, mean -;
աստեղական —, sideral —;
արեւային —, solar -;
ճշմարիտ —, true -;
հնչել երկրորդ —ու, to strike two;
քանի՞ են —ք, what o'clock is it ? what's o'clock ? — է երկրորդ, it is two o'clock;
—ք երկու եւ վայրկեանք տասն, it is ten minutes past two (o'clock);
երկու —ք եւ քառորդ մի, it is a quarter past two;
—ք երկու եւ վայկեանք քսան, twenty minutes past two;
—ք երկու եւ կէս, half past two;
—ք երկու քառորդաւ ընդհատ, a quarter to three;
—ք երկու եւ վայրկեանք քառասուն, twenty minutes to three;
զերրորդ —ու, about three o'clock;
առաջին — եւ կէս, an hour & a half;
կէս —, half an hour;
քառորդ մի —ու, a quarter of an hour;
ի վեցերորդ —ու առաւօտուն, at six (o'clock) in the morning, or at six AM.;
յեօթն —ու յետ միջօրէի, at seven in the afternoon, or at seven PM.;
ի սմին իսկ —ու or պահու, just now, now;
յամենայն —ու, յորում եւ է —ու, every hour in the day, at every moment;
ի նշանակեալ —ու or պահու, at the appointed time;
ամենայն —ուց են նորա գործք, every hour of his time has its appointed task;
ի —ս պարապոյ իմոյ, in my leisure hours;
— առնուլ, գտանել, to take occasion, to find time, or opportunity;
— բարեպատեհ, favorable moment;
—ու, ի —ու, ի դէպ —ու, in time, in good time, at the proper time;
— առնել, դնել, տալ, to appoint an hour, a time, to fix a day, cf. Ժամադրեմ;
յորժամ — լինիցի, when the opportunity arrives;
— է, it is time, it is the fitting moment;
այլում —ու եւ ժամանակի սպասել, to wait better times, or for a more favorable occasion;
զում —ս ընդ իմն հանել, to stay some hours with;
— հարկանել, to ring the bell;
— առնել, to pray;
to say the mass;
յամենայն —, at all times, always;
— ի —, from hour to hour;
— ի — առնել, սահմանել, to put off from time to time, to spin out, to prolong;
— ի —է, —է ի —, at every moment, hourly, from hour to hour;
առ — մի, ընդ —ս, առ —ս, at present, for the moment, now, provisionally;
—ս —ս, ընդ —ս —ս, —ս ընդ —ս, from time to time, now and then, sometimes;
յառաջ քան զ—ն, out of time, before the time, too soon;
եկեալ հասանէր —ն, the moment had arrived;
— ճաշոյն, dinner-time, the dinner hour;
— ճաշոյն է, it is dinner-time;
ըստ —ուն պիտոյից, according to circumstances, seasonableness;
զօգուտ —ս, ի բազում —ս, —ս ձիգս, ցմեծ —ս, for hours together, whole hours, hours at a time, a long time;
ի —ու եւ տարաժամու, seasonably and unseasonably;
հասանել —ու կնոջ, to be near delivery or childbirth;
to be near her time;
յետին —, dying hour, hour of death, last moments;
time.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) ժամ բառը հայկական կազմութիւն լինելով՝ մեզանից են փոխառեալ հետևեալ բառերը. -թուշ. žam «ժամ», մինգ. ყამი ժամի «ժամ, ժամանակ», վրաց. ყამი ժա-մի «ժամանակ, ժամացոյց, ճօճանաև. ժա-մանց, երջանկութիւն», მეეამნე մեժամնե «ժամագործ», ყამად ժամադ «էր երբեմն, ժամանակաւ», ამ-ჟამად ամ-ժամադ «այ-ժըմ», ყამადი ժամադի «ժամանակաւոր». ეამად ყამად ժամադ ժամադ «ընդ ժամա-նակս ժամանակս, երբեմն երբեմն», ყამითο-ყამად ժամիթի-ժամադ «մերթ ընդ մերթ», უჟამო ուժամո «անժամանակ», საჟამო սա-ժամո «ժամացոյց», ყამი ժամի, ყამობა ժա-մոբա «ժանտամահ, մահտարաժամ», მეეა-მეობა մեժամեոբա «հողը ժամանակաւորա-պէս վարձող անձ», მოჟამება մոժամեբտ «պայմանաժամի լրացում»։ «Եկեղեցի» նշա-նակութիւնը պահել են յատկապէս վրաց. ეამნე ժամնե «պաշտօնակարգութեան ժամա-նակ կարդալ ժամագիրքը», ყამის-წარვა ժամիս-ծարվա «պատարագ, արարողութիւն». ყამნ-ვულანი ժամն-գուլանի «երգարան, շարական», ყამი ժամի, ყამნ-კანონი ժամն. կանոնի «ժամագիրք», მოეამნე մոժամնե «փոխասաց», საჟამნე սաժամնե «ժամա-գիրք»։ Այսպէս է նաև գնչ. žam «մաղթանք, բարեմաղթութիւն»։ Ստարախօս հայերը պա-հած են այս բառը. ինչ. Արմաւիրի չերքեզա-հայերը zam, Սղերդի արաբախօս քրիստո-նեաները žam, «պատարագ» (Բիւր. 1899, 116), էնկիւրիի թրքախօս հայերը՝ǰam «եկե-ղեցի», ǰamaser «ժամասեր», ǰamgos «ժամ-կոչ», ǰamos «ժամուց», axšam žamə «իրի-կուայ մօտ խմելը» (Բիւր. 1898, 789, 865)։ Սրանց միջոցով էլ բառս անցել է նաև օտար-ներին. այսպէս՝ էնկիւրիի թուրքերն ու յոյ-ներն էլ ունին axšam zamə, Եւդ. թրք. գւռ. [arabic word] zámgōc «ժամկոչ» (Յուշարձան 330 ա), Տ. թրք. գւռ. ženkos «ժամկոչ» (Բիւր. 1899, 798). նոյն իսկ Պօլսի մէջ օտարները, մասնաւորապէս հայոց հետ խօսակցութեան ժամանակ, գործածում են ժամ «եկեղեցի» բառը՝ թուրքերը žam, յոյները ǰam ձևով։ Ուտ. ժամուկալ «ժամասաց», ժամհար «ժամ-հար», իսկ zamanag «ժամանակ» ուղղակի իրանեանից է։


Գէզ

cf. Գեզ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«լուսնի, արևի կամ ակնեղէնի վրայ երևցած արատ, սև բիծ, ճեղք» Շիր. հրտր. Պտև. էջ 50, որից փոխաբերաբար՝ «կաս-կած, տարակոյս» Ոսկ. յհ. ա. 12 (Մի՛ ինչ գէզ առ սակաւիկ մի ի ներքս մնասցէ. այլ դիւրաւ մարթացէ զբազմաց միտս հածել), Եղիշ. այլակ. 218 (այս իմաստը չունի ՆՀԲ). -ածանցներն են՝ անգէզ «առանց գէղի կամ սպիի, անարատ, միապաղաղ» Շիր. 5Ս. 54. Վրք. շնորհ. 39. Դիոն. ած. Մագ., գի-զակն «արևելեան ժամացոյցով գիշերվայ ժամը 8» (իբր թէ «արևի աչքի գզուիլը՝ ճեղ-քուիլը, լոյսի մօտենալը» (ըստ Ս. Վ. Նազա-հէթեանի, Պատկեր, 1893, 160)։ Այս արմա-տի միւս ձևերն են՝ 2. ԳԵԶ «պատառուածք» Վրդն. ծն. որից գեզութիւն (և ո՛չ թէ գիզու-թիւն, որից հետևում է, թէ արմատն է գեզ) «ադամանդի վրայ բիծ» Ագաթ., «քարի վրայ ճեղք, ճաթածի գիծ, ճաք» Խոր., գեզիւ «յե-տին մտքով» Կնիք հաւ. էջ 7.-3. ԳԻԶ. ար-մատ առանձին անգործածական, որից ա-ծանցուած են՝ գզել «պատառոտել, ծուա-տել, մարմինը պատառ-պատառ անել, ճան-կերով քերթել, կտրտել» Եփր. պհ. Անան. ե-կեղ. Պղատ. օրին. Սարգ. Յայսմ. արդի լեղ-ուի մէջ «բուրդ գզել». այսպէս և բրդգզետլ կամ բրդագզեալ «գզգզուած հագուստներով» Սարգ. Կանոն., որից նաև անգիզ «չյօշոտ-ուած» Սասն. 68։ Այստեղ են պատկանում նաև գզիլ «կռուիլ, վիճիլ» ԱԲ և գզեալ «ցնո-րած, ափեղցփեղ խօսող» ԱԲ, որոնո հետ հմմտ. գւռ. գզվտիլ Արբ. Եւդ. Պլ. «իրար հետ կռուիլ», գզզուած Երև. «բզկտուած. 2. ցնդած, խռֆած, զառամած», գզզնիլ «ցնդիլ, ծերութիւնից ցնորիլ»։ Արմատի կրկնաւորներն ունին գաւառականները՝ գրզ-գըզել և գզզել ձևերով (տե՛ս վերը գզել բա-ռի տակ). վերջին գզզել ձևով հնից գտնում եմ հետևեալ վկայութիւնները. «Այնչափ հա-րին, մինչև ամենայն մարմինն գզզեցաւ» Յայսմ. մրտ. 5, «Գզզեցին զմարմին նորա» Ցայսմ. փետ. 18, «Բոլոր մարմինն զազրու-թեամբ գզզեալ հերձոտեցաւ» Վրք. իլար. 123։


Գէս, գիսոց, աց

s.

hair, head of hair, long hanging hair.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ՝ իբր պրս. կիյսու։ ՆՀԲ սանս. քէսա, պրս. քէյ-սու, կիսու։ Peterm. 21 սանս. kēça։ Windisch. 7 սանս. kēça և լտ. cae-saries, Էմին, Истор. Bарданa էջ 66 ռուս. кoca «մազ» բառի հետ, որ սակայն այլ ծագում ունի՝ ըստ Berneker 580. Karst, Յուշարձան, 404 սումեր. gis, guš, kiš «մազ»։ +ԳԻՏ, ի-ա, ի հլ. «գիտակ, գիտուն, գիտ-ցող» Կոչ. Եւս. պտմ., «ծանօթ, ճանչւոր, բա-րեկամ» Եւս. պտմ., «կախարդ, հմայող, քաղդեայ» ՍԳր. Եփր. թգ., «գնոստիկեան աղանդաւոր» Կոչ. 339, «գիտցուած, ծանօթ» Սկևռ. աղ., որից՝ գիտել «գիտենալ, իմա-ՍԳր. Ոսկ. յհ. ա. 25, «համարել, կարծել» Ագաթ. Կիւրղ. ծն., «մերձաւորիլ, գուռաւո-րիլ» ՍԳր., գիտենալ «գիտենալ, ճանաչել» Պղատ. օրին. Արիստ. առաք. Նիւս. կազմ., «խառնակիլ, զուգաւորիլ» Նոննոս. Վրռն. օ-ոին., գիտոտել «լաւ գիտենալ» Սիւն. քեր. 213 (նորագիւտ բառ), գիտուն ՍԳր. Ագաթ. Սեբեր. Եփր. յես. թգ. և Փիլիպ., գիտակ ՍԳր. Եփր. ծն. Ագաթ. Կոչ., գիտահարց Մծբ., գիտութիւն ՍԳր. Ագաթ. Կիւրղ. ծն-գիտնական Փարպ. Պիտ., գիտաստութիւն «գիտութիւն» Իմ. իա. 16, արուագէտ Ա. կոր. ա. 10. զ. 10, անասնագէտ Մանդ. Կանոն., մեռելագէտ «մեռելի հետ խառնաևոր» Բառ երեմ. էջ 213 (չունի ԱԲ), երկնագէտ Ոսկ. ես. 335, խորագէտ ՍԳր. Վեցօր., տգէտ ՍԳր., տգիտանալ Ագաթ., տգիտանք Կոչ., չգիտանք Եզն., չգիտուն Սեբեր., յանգէտս ՍԳր. Ագաթ., զանգիտել «վախենալ» ՍԳր., զանգի-տանք «երկիւղ» Սեբեր., անզանգէտ «ան-վախ» Աթան. էջ 556։ Նոր բառեր են՝ գի-տակցաբար, գիտակցական, անգիտակցա-բար, բնագիտութիւն, լեզուագիտութիւն, ձայնագիտութիւն, ձայնագրագէտ, լեզուա-գէտ, աշխարհագրագէտ, բևեռագէտ ևն ևն.


Գձուձ

cf. Գծուծ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(գրուած նաև գծուծ) «անարգ, չըն-ւեն, նուաստ» Սիր. լբ. 10. Ոսկ. «խռնաոհ համեստ» Եփր. Բ. տիմ. 254 (չունի ՆՀԲ), ո-րից՝ գձձել «նուաստացնել, խայտառակել» Եզն., գձձիլ «խեղճանալ, անարգ մի բան դառնալ» Բ. մակ. ը. 35. Բուզ. Ագաթ. Եփր. պհ., գձձութիւն Եփր. թգ. 379. հռ. 24. Ոսկ. հռ. Փիլ., գձձասէր Ասող. ևն։


Գումար, աց, ից

s.

assembly, session;
action;
addition, summing up;
sum, amount;
— առնուլ, to assemble;
— դնել ընդ ումեք, to fight or quarrel with some one.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ) «խումբ, հաւաքումն» Ագաթ., որից՝ գումարել «հաւա-օել, ժողովել» (օր. ամպերը հաւաքել՝ Ծն-թ. 14. կառքերը՝ Դատ. դ. 13. մարդիկ Բ. մնաց. լբ. ս. գրքեր հաւաքել, ժողովածոյք կազմել՝ Եւս. քր.). «մի թիւ մի թուի վրայ աւելացնել, թուերի համագումարը կազմել, տարեհաշիւ տեսնել» Եւս. քր. «զօրք հաւա-քելով կռուի պատրաստուիլ» Դ. թառ. ժև 3Ո. Ա. մակ. զ. 12. Եղիշ. «վրան ուղարկել (օր. սով՝ Եզեկ. ե. 16. զօրք՝ Բուզ. Սեբ. 48. տե՛ս և Նորայր, Քննասէր 15), «զօրք հա-ւաքելով մէկին յանձնել» Ագաթ. Սեբ. 59, մէկին զօրաց հրամանատար կամ գաւառև կառավարիչ նշանակել» Սեբ., գումարիլ «հաւաքուիլ» ծն. ժդ. 3. լգ. 14, «զօրք հաւա-քելով կռուի պատրաստուիլ» Բ. թագ. իգ. 2. Գ. թագ. ժզ. 16, «վրան կռուի երթալ» Դ. թագ. ժգ. 49, ժե. 10, «հետը կռուիլ» Ծն. լ. 8. «շշկլուիլ, շփոթուած մնալ» Մեսր. եր. Ղրք. հց. Ուռհ. 256, գումարութիւն Դ. թագ. ժե. 13. Ագաթ. Կորիւն. Եւս. քր., բազմագու-մար Կղնկտ. Նար. առաք. Արծր., երկնագու-մար Մամբր. Խոր. հռիփ. Բենիկ., հոգեգու-մար Անան. եկեղ. շփոթ գրչութեամբ է գու-մար դնել «գուպարիլ» Վրք. հց. Ա. 121 (թե-րևս պէտք է կարդալ զուպար դնել)։-Նշա-նակութեանց զարգացումը այսպէս է եղած։ Բառիս առաջին իմաստն է «հաւաքել», որ յետոյ բանակի համար առնուելով՝ գոյացած են «զօրք հաւաքել, կռուի պատրաստուիլ, կռուի երթալ, կռուիլ» նշանակութիւնները, կամ որ նոյնն է՝ «զօրքը կռուի ուղարկել, նրա հրամանատարութիւնը մէկին յանձնել, մէկին գլխաւոր կարգել». (հմմտ. արաբ. [arabic word] ijmā' «գումարել, հաւաքել, պատ-ռաստութիւն տեսնել, մէկի վրայ դիմել» Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 560)։ Աւելի յետոյ՝ «հաւաքուիլ» նշանակութիւնից ձևացած է «ամփոփուիլ, կուչ գալ, կծկուիլ», որից և «խեղճանալ, անճարիլ, շշկլուած մնաթ։ Վերջին նշանակութեան համար ունինք հե-տևեալ օրինակները՝ «Եւ թագաւորն ռումա-րեալ պշուցեալ ընդ երկիր հայէր» Մեսր. եր., «Եւ յոյժ ամաչեցեալ... և գումարեալ՝ ո՛չ գիտէր թէ զի՛նչ պատասխանի արասցէ» Վրք. հց. Ա. 537, «Ի փայլատակմանէ սա-ղաւարտացն և ի շաչել զրեհացն և ի ճայթ-մանէ աղեղանցն եղեն գումարեալք ամե-նայն բազմութիւնք զօրացն այլազգեաս» Ուոհ, էջ 256, «Ծով մեղաց զիս պատեր և ես եմ գումարեր» Տաղ. (հրտր. Պալեան, Հայ աշուղներ, Ա. էջ 160)։ ՆՀԲ սրանց համար տալիս է «խռովիլ յանձին կամ ընդ անձին ոգորիլ ամօթով» նշանակութիւնը. ըստ իս պէտք է պարզապէս թարգմանել «շշկլուիլ, անճրկիլ, շփոթուած մնալ», ինչպէս ցոյց է տալիս Ննխ. բարբառը (տե՛ս տակը ԳԻՌ)։ Վերջապէս «հաւաքուիլ, ամփոփուիլ» իմաս. տից հեռու չէ «բնակիլ», ինչպէս գտնում ենք Զգօն, էջ 298 «Ո՛չ ապաքէն ահա առաւել ևս սիրէ զնոսա Աստուած և ղհոգին իւր գումա-րեալ առ նոսա, որպէս և ասաց եթէ բնակե-ցայց ի նոսա և գնացից ընդ նոսա» (այստեղ ասորին ունի «բնակիլ»)։


Գրատ, ի

s.

great coat, loose coat, Persian dress.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. անստոյդ ձևով բառ, որ գրուած է նաև գրաստ, դրատ, դրաստ, դրաւտ (միշտ անեզական) «պատմուճան, վերարկու» Բ. թագ. ժ. 4. Մխ. դատ. էջ 262. Բուզ. ե. 6 (հին տպ. մադրաստ, էջ 208 դրաստ, էջ 209 որատ). Կաղնկտ. (հրտր. Էմ. էջ 138 դրաւտ. իսկ հրտր. Շահնազ. Ա. 292 գրատ). ԱԲ քեկնում է նաև «քղանցք» ըստ Կիւրղ. թագ?

հրտր. Բուզ. էջ 171, ծանօթ. 1 ուղղա-գոյն ձևը համարում է գրատ, որ կցում է պրս. [arabic word] բառին։ Սա անշուշտ պրս. [arabic word] kurād «հնոտի և մասնատեալ հանդերձ և զգեստ», թրք. գուրատէ «անպէտք, հին ու մին մնացորդ բաներ» բառն է, որ սակայն ո՛չ նշանակութեամբ և ո՛չ էլ ձևով համաձայն է մեր բառին։ Հացունի, Պատմ. տարազի, էջ 97 ճիշտ ձևը համարում է դրաստ և նոյն է ռնում պրս. durust «ուղիղ» բառի հետ, իբր Ռէ «ուղիղ ստորոտով պատմուճան», իսկ էջ 120 դնում է գրատ և մեկնում է պրս. կիրատ «հին զգեստ մը», գուրաթ «կրկնոց կանանց» (իմա՛ [arabic word] qurat «շորի պատռած կտոր՝»)։


Դալար, ի, ոյ

adj. s.

green, that is not dry;
fresh;
—, գեղ —, verdure, herb, grass, greens.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ռ հլ. «խոտ, կանաչութիւն. ռան-ջար» Դան. դ. 12. Առակ. ժդ. 12. Եփր. թգ., «կանաչ, թարմ (խոտ, փայտ)» ՍԳր, «մատ-ոաշ, թարմ, նոր (միս, ձուկ, հաց, խորտիկ թուզ ևն)» Դատ. ժզ. 7. 8. Ոսկ. մ. գ. 17, Վեցօր. 133. Շիր. էջ 51. Մխ. Բժշ., որից դալարի «խոտ, կանաչութիւն, բանջար» ՍԳր. դալարանալ «կանաչիլ, բողբոջիլ, ծլիլ» Թուոց ժէ. 8, Յովել. բ. 22, «ուրախանալ, զւարճանալ» Զքր. կթ. Վրդն. ծն., դալարա-րար Կոչ. 344, դալարեցուցանել Եզեկ. ժէ. 24. Ագաթ., դալարութիւն Եզեկ. խէ. 12. Ագաթ., դալարուտ Եփր. թգ. 423, դալարահեր Մծբ., մշտադալար (նոր գրականում), դալրուկ «ԱՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. ևն։


Դանդաղ, աց

adj.

slow, tardy, idle, heavy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Աղայեան, Աղբիւր, 1889, էջ 6 մև. զանից փոխառեալ է դնում վրաց. დანდალი դանդալի, որ ըստ Չուբինով, էջ 396 նշանա-կում է «աստիճան» և փոխառեալ է հայերէ, նից'-կայ նաև վրաց. դատանտալեբա «կըմ. կըմալ, տնտնալ, ասդին անդին սլքտալ», մո-տանտալե «սլքտացող, ծանրաշարժ», բայց նախաձայնը անհամապատասխան է։


Դրոշմ, ից, աց

s.

character, mark, print, note, impression, stamp;
seal;
bodkin;
blemish;
confirmation.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ղրբ. տրիւշմը «խոզի ականջի վրայ կտրելով արուած նշան՝ ճանաչելու համար (դամղա)», Ջղ. դ'րօշմել «կնքելու ժամանակ մանուկը մեռոնով օծել», Եւդ. Պլ. (կատակի լեզւով) թրօշմէլ, Ասլ. դ'ռօշմէլ՝ «լաւ ծեծել, գանահարել».-Կայ և դրոշմ Ակն. «մարդու բնական կազմուածքը»։


Դրուժ

cf. Դրժանք. cf. Դրժող.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«նենգութիւն, խարդախութիւն. 2. նենգող, խարդախ». այս իմաստներով նշա-նակում է ԱԲ, բայց մատենագրութեան մէ» առանձին չէ գործածուած, այլ բարդութեանս և ածանցմանց մէջ. այսպէս՝ ուխտադրուժ Երեմ. գ. 7, 10. Հռ. ա. 31. Ոսկ. հռ. Փարպ., տիրադրուժ Եզն. Կորիւն. Բուզ., բարեդրուժ Ոսկ. հռովմ. Բ. տիմ., դրժել (<*դրուժել, «խաբել, դաւաճանել, ուխտը մերժել» Փիլ. լին. Յհ. կթ., դրժողութիւն Խոր. Յհ. իմ. պաւլ., դրժութիւն Պիտ., դրժումն Փիլ., դըր-ժադաւ Յհ. կթ., դաւադրժող Յհ. կթ. գրուած է նաև շրջեալ -ժր-ձևով. ինչ. դժրել Փարպ., դժրանք Իգն. Նիւս. երգ., դժրութիւն Ոսկ. ա-նոմ. դ. (իսկ Զգօնի դժրամիտ, դժրեալ ձևե-րը (էջ 284-5) ասորի բնագրին համաձայն պէտք է ուղղել դժուարամիտ, դժուարել՝ ըստ Վարդանեան, ՀԱ, 1914, 120)։-Նոր գրա-կանում՝ երդմնադրուժ, խոստմնադրուժ ևն.-հմմտ. նաև դրուժ «դև», դրուժան և դրաժել բառերը։


Դրուժան

cf. Դրժող.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ասլ. դ'րիւժա, Սվ. դրռջան «շատ անհանդարտ (տղայ)», Եւդ. դռջան, Ննխ. ըո-ջան (գիւղերում կայ և ըռժանգ, Չալթը գիւ-ղում՝ դոջան) «դաժանաբարոյ, անհամբու--կռուասէր», Մն. Պլ. Ռ. Սեբ. դըռջան՝ անյայտ նշանակութեամբ անարգական ածական, որ տրւում է մի՛միայն յոյներին (առևմտեան տառադարձութեամբ՝ տռճա՛ն հոռոմ, տրո-հա՛ն շուն)։ Նոյն բառը՝ ըստ Ս. Մխիթարեան. Բիւր. 1898, 865 ունին նաև Անգորայի թրքա-խօս հայերը՝ «խոշոր» նշանակութեամբ օր. dərǰan gibi kedi «տռճանի պէս կատու». Մխիթարեան աւելացնում է թէ «այս բառի աւանռութիւնը պակասում է»։


Դրօշ, ուց, ից

s.

banner, ensign, flag, standard;
gonfalon;
idol, statue;
—ս արձակել, to hoist a flag;
ի ջուցանել զ—, to lower the flag, to strike one's colours.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ դրով յօշել, պրս. tlrāsidan «քանդակել»։ Canini, Et. étym. 89 պրս. darāyiš «գրել, տպել»։ Հիւնք. պրս. tirāšīdan «թրաշել, տաշել» բա-յից։ Müller, WZKM, 10, 354 յն. δρύπ-τω «ճանկռտել, պատառոտել» բայի հետ։ Աւելի լաւ և հաւանական է նոյն հեղինակի (անդ, էջ 353) տուած ծա-նօթութիւնը, որով ուզում է միացնել բառս նախորդի հետ, ասելով թէ դըօ-շակը հին ժամանակ ո՛չ թէ շորից էլ. այլ տարբեր տեսակի մի բան, օրինակի համար բարձր ձողի վրալ հասաատա-ած մի քանդակ, արծիվ, վիշապ ևն։ Այսպէս է ընդունում նաև Հացունի, Հայ դրօշները, էջ 7։


Եղիճ, ղճի

bot.

s. bot. nettle;
մշտան —, indigo;
եղճի սերմն, ivy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մե տեսակ փշաբոյս է. թրք. ըսըր-ղան, ֆր. ortie, ռուս. краnива, գւռ. կճան. խնի, լտ. urtica dioica L (Տիրացուեան, Contributo, § 85)» Յոբ. լա. 40. Ագաթ. Ոսկ. ևս. 417, որից՝ եղնի սերմն «մի տեսակ բա-ղեղ» Գաղիան., եղիճկի տակ «խուպազի, որ է մոլոշ» Բժշ., եղինճմայր, լսնեղիճ (նոր բա-ռեր) «lamium striatum Տ.» Տիրաց. Cout-rib. § 456. ռամկաձև գրուած է աղիճ, աղիջ, աղինճ, աղինջ, աղիջիկ, եղինիկ, եղեճուկ, ե-ոինջ։-Յետնաբար նշանակում է նաև «ձα-վային մի տեսակ խեցեմորթ» Գաղիան. այս իմաստով յարմարուած է յունարէնից, ուր ու-նենօ ϰνίδη «եղիճ փուշը. 2. ծովային մի խե-ռեմորթ. ֆրանս. ortie de mer», բայց հմմտ. նաև եղինջ Ղրդ. «խղունջ (մէջը պառունա-կուած կենդանին)»։-Ըստ այսմ այստեղ է պատկանում աղին՝ մեկնուած «կնիդոս» (և-մա՛ ϰνίδη) Գաղիան. (որ ՀԲուս. § 57 հա-մարում է լտ. cnidium, ֆրանս. cusson, գոճ-մաև բոյսր. բայց հմմտ. Նորայր, ՀԱ, 1921, 515) նոյնպէս այստեղից է ծագում մոլոշ (mauve, տճկ. էպէմ կիւմէնի, լտ. malva, Ղոբ. փիփէրթ) բոյսի անունը, որ խառնա-մառն ձևերով գրւում է՝ աղճկտակ, աղջ-կտակ, աղճկուտակ, աղճտակ, աղջկի տակ, աղճկտան, աղնկուտատ, աղջիկտակ, աղջ-կուտակ, աղէճկիտակ, եղնճկտուկ, եղիճկը-տուկ, եղինկտուտ, եղնճկտակ, եղինճկտակ և որոնց մէջ ուղղագոյն ձևն է եղիճկի տակ.-նոյն բառը Մխ. բժշ. 96 գտնում եմ գործա-ծուած աղնկուտատի ձևով (մօլօխ՝ որ է խու-աւազէ ազգ մի, որ է ցանծոյ և տանու աղձ-ևուտատի). այս բանը ցոյց է տալիս, որ ւե-շեալ ձևերի հետ նոյն են նաև կուտատուկ (կտատեակ, կուտակուտ, կուտաւտուկ, կա-տատուկ, կուտատակ) «մոլոշ» Գաղիան.. կուտակեայ բանջար Պտմ. աղէքս. (տե՛ս ՀԲուս. § 1528), որ գաւառականներումն էլ պահուած է. հմմտ. Ագլ. կտա՛տի, Մժ. կտա՛-տու «մոլոշ»։-Տե՛ս և կուտատուկ, իսկ մըշ-կան եղիճ տե՛ս Լեղինջ։