Definitions containing the research կու : 9632 results

Մարգարէօրէն

adv.

prophetically.

· Calfa

NBHL (1)

Մարգարէաբար. իբր գուշակութեամբ.


Մարգարտաշար

adj.

strung with pearls.

· Calfa

NBHL (1)

Կերպարանք նկարակերտք մարգրտաշարք ծաղկերանգ անկուածոց. (Անան. եկեղ։)


Մարգարտափայլ

adj.

bright as a pearl.

· Calfa

NBHL (1)

Ի փոխումն աստուածածնին մարգարտափայլ սրբոյ կուսին. (Շար.։)


Մարգարտեայ

adj.

of pearls, pearly.

· Calfa

NBHL (1)

Համարձակութիւն տայ նմա վարսակալ ածել մարգարտեայ (կամ մարգարտէ). (Խոր. ՟Ա. 12։)


Մարգարտօրէն

adv.

like a pearl.

· Calfa

NBHL (1)

Մարգարտօրէն (կամ մարգըրտօրէն) ծընունդ կուսին, աստուած եւ մարդ՝ մի երկոքին. (Յիսուս որդի.։)


Մարդաբնակ, աց

adj.

inhabited by man.

· Calfa

NBHL (1)

Ուր իցէ բնակութիւն մարդկան.


Մարդագերի

s.

captive, prisoner, slave.

· Calfa

NBHL (1)

Զօրքն զմարդագերին վաճառակուր արարին. (Լաստ. ՟Բ։)


Մարդադաւութիւն, ութեան

s.

murder, assassination.

· Calfa

NBHL (3)

Դաւելն զմարդիկ. մարդագողութիւն. աւազակութիւն. յելուզակութիւն.

Զաւազակութիւն եւ զմարդադաւութիւն. (Խոր. ՟Բ. 6։ Ասող. ՟Գ. 7։)

Զաւազակութիւնն մարդադաւութեան. (Յհ. կթ.։)


Մարդազգեստ

adj.

clothed in human nature, incarnate, become man, made flesh.

· Calfa

NBHL (1)

ἁνθρωποφόρος hominiferus, homo factus. Որ զգեցեալ է զմարդկութիւն. մարդացեալ. տե՛ս ՄԱՐԴ, ըստ որում մարդկութիւն.


Մարդախառն

adj.

hypostatically united with the human nature.

· Calfa

NBHL (1)

Խառնեալ՝ այսինքն միացեալ ընդ մարկութեան. զգեցեալ զբնութիւն մարդկային.


Մարդախողխող

cf. Մարդախոշոշ.

· Calfa

NBHL (1)

Մարդախոշոշ բռնաւոր, կամ վիրագ, կամ բանսարկուն. (Եղիշ. ՟Բ։ Ոսկ. մտթ.։ Փիլ. լին.։)


Մարդախոշոշ

adj. s.

slaughtering or massacring man, murderous, killing, bloody, sanguinary, cruel;
cut-throat, homicide.

· Calfa

NBHL (1)

Մարդախոշոշ բռնաւոր, կամ վիրագ, կամ բանսարկուն. (Եղիշ. ՟Բ։ Ոսկ. մտթ.։ Փիլ. լին.։)


Մարդակերպ, ից

adj.

human, having a human form or figure;
after the men's manner;
s. zool. anthropomorphite.

· Calfa

NBHL (1)

Արարին իւրեանց ձեռագործս մարդակերպս՝ կուռս կարկատունս. (Կոչ. ՟Ժ՟Բ։)


Մարդաձայն, ի

s.

human voice.

· Calfa

NBHL (1)

Փախուցին ի բնակութենէ, ցրուեցին ի մարդաձայնէ մարդկութեանս. (Մաշկ.։)


Մարդանամ, ացայ

vn.

to become man, incarnate, to take human flesh or nature.

· Calfa

NBHL (1)

Ըստ յն. ոճոյ, եւ Մարդակերպ երեւիլ աստուծոյ կամ հրեշտակի. վասն որոյ ըստ կրկին նշանակութեան ասի.


Մարդասիրական, ի, աց

adj.

philanthropical.

· Calfa

NBHL (1)

Ի քո յուսալով մարդասիրական եւ անդառնալի աղօթսդ առ միածինն քո. (Սարկ. աղ. կուսի.։)


Մարդաստան, աց

s.

place of reunion.

· Calfa

NBHL (1)

Պարունակ (անուն), կուսաստան, մարդաստան. (Թր. քեր.։)


Մարդավաճառ, աց

s.

slave-merchant or dealer.

· Calfa

NBHL (1)

Որպէս զմարդավաճառ, որ գողանան զմանկունսն. (Նար. երգ.։)


Մարդավայելուչ

adj.

meet for or worthy of man.

· Calfa

NBHL (2)

Կաթն (մեզ՝) մարդավայելուչքն տեառն ... կերակուր՝ աստուածավայելուչքն. (Կիւրղ. գանձ.։)

ἁνθρωποπρεπής hominem decens, homini conveniens. Որ ինչ վայելուչ է մարդոյ, կամ մարդկութեան (քրիստոսի).


Մարդատեցութիւն, ութեան

s.

misanthropy, hatred of mankind.

· Calfa

NBHL (1)

Ցանկութիւն ընչից եւ հեշտ ցանկութիւն, եւ երկոքին սոքա զմարդատեցութիւն կազմեն. (Անյաղթ հց. իմ.։)


Մարդելուզական, ի, աց

adj.

adulatory, deceitful.

· Calfa

NBHL (1)

Պահօք մարդելուզական ցանկութիւնքն հատանին. (Գեննանդ.։)


Մարդեղութիւն, ութեան

s.

incarnation;
our Lord's human nature;
creation, gene ration or genealogy of mankind.

· Calfa

NBHL (2)

Անսկիզբն բանն հաճեցաւ առնուլ մարդեղութեամբ սկիզբն ի կուսէդ՝ քրիստոս աստուած թագաւոր յաւիտենից։ Զճշմարիտ մարդեղութիւն մարմնացելոյն ի սուրբ կուսէն։ Վկայ եղեն քո մարդեղութեանդ. եւ այլն. (Շար.։)

Եւ որպէս humanitas christi. Մարդկութիւն կամ մարդկային բնութիւն քրիստոսի.


Մարդկային

adj.

human;
belonging to man, manlike.

· Calfa

NBHL (2)

ἁνθρώπινος, ἁνθρωπικός humanus. Սեպհական մարդոյ կամ մարդկութեան. մարդկեղէն. մարդկական.

Զմարդկայինսն բանս աղքատութեան քրիստոսի։ Ո՛չ է մարդկայնոյս բնութեան բարին գոլ, այլ աստուծոյ միայն։ Առ զմարդկային աթոռն դաւթի զըստ մարմնոյ հօրն իւրոյ։ Երկուս կամս աստանօր ցուցանէ, է ին՝ որ մարդկային, որ է մարմնոյ, եւ է ինչ՝ որ աստուածային. քանզի մարդկայինն վասն տկարութեան մարմնոյն հրաժարէ ի չարչարանաց, իսկ աստուածայինն նորա յօժար է. (Աթ. ՟Ա։)


Մարդպետութիւն, ութեան

s.

dignity, office or post of kislar-agasi.

· Calfa

NBHL (1)

Տան զնա ի ձեռս իշխանին մարդպետութեան, որում անուն իւր՝ հայր կոչէր։ Որ ունէր զպատիւն մեծի մարդպետութեանն՝ այր ներքինի։ Եւ էր մարդպետն հայր՝ այր չար, ելանէր շրջէր ընդ մարդպետութիւնն իւր. ապա եկն էջ հայր մարդպետ ի գաւառն տարոնոյ ընդ իւր գեօղսն տեսանել։ Այս գործակալութիւն եւ մարդպետութիւն, որում հայրն կոչէին, ներքինեաց գործ լեալ էր ի բնէ ժամանակաց ի թագաւորութեանն արշակունւոյ. (Բուզ. ՟Գ. 17. 18։ ՟Դ. 13։ ՟Ե. 7։)


Մարեմխոտ

s.

sweet marjoram.

· Calfa


Մարզպանութիւն, ութեան

s.

government of a march, governorship of a province.

· Calfa

NBHL (1)

ἠγεμονία principatus. Կողմնապետութիւն. կուսակալութիւն. իշխանութիւն աշխարհին.


Մարթանք, նաց

s. adv.

stratagem;
means, experient, resource, remedy;
skill, art, ability, cleverness, mastery;
—նօք, ingeniously, cunningly.

· Calfa

NBHL (1)

Գիտասցուք մարթանօք փախչել ի նմանէ։ Անցուցանէք մարթանօք զաղմուկս, եւ զամբոխն խռովութեան եւ հակառակութեան. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Մարթեմ, եցի

va.

to find means, to invent, to contrive, to find out.

· Calfa

NBHL (2)

Հայցէին եւս յարքայէ մանկունս մատաղս, որով զնշանագիրսն մարթեսցեն. (Կորիւն.։)

Որ ոչն մարթիցէք խնդրել զնա։ Գտանել մարթացից։ Խորամանկութեամբ որսալ մարթասցէ. (Բուզ. ՟Դ. 5։ Յհ. կթ.։ Եղիշ. ՟Բ։)


Մարթեցուցանեմ, ուցի

va.

to render possible;
to execute, to carry into effect, to accomplish.

· Calfa

NBHL (1)

Համարձակ զդաւելն ի ձեռն երթեւեկութեան անյայտաբար ընդարձակ մարթացուցանեն (կամ մարթեցուցանեն), շարժել. (Խոր. ՟Ա. 26։)


Մարթիմ, մարթի

v. imp. it is possible;
զիա՞րդ — այդմ լինել, how can these things be?
չ-, ոչ —, it can't be, it is impossible;
—ցի՞, is it possible?.

· Calfa

NBHL (1)

Առանց կուսութեան մարթի տեսանել զարքայութիւնն, բայց առանց ողորմութեան անհնար է տեսանել։ Մարդ չմարթի զքեզ կոչել։ Զողորմութիւն չմարթի գաղտ գործել. (իսկ զաղօթսն եւ զպահսն մարթի. (յն. կոչիլ, գործիլ։) Ի նազարեթէ մարթիցի՞ բարւոյ իմիք լինել։ Ոսկ. մտթ.։)


Մարի, րւոյ, րեաց

s.

hen.

· Calfa

NBHL (1)

Երկու ծիծռան գլուխ, մէկն որձ, եւ մեկն մարի։ Ի մէջ մեղուաց զինչ մարին կու գործէ, զայն որձն ուտէ. (Վստկ. ՟Մ՟Յ՟Ա։)


Մարմաջիւն

cf. Մարմաջումն.

· Calfa

NBHL (1)

Մարմնական մարմաջունք։ Մարմաջմունք ցանկութեան. (Պիտ.։ Տէր Իսրայէլ. յնվր. ՟Ժ՟Է.։)


Մարմաջումն, ման

s.

itching, pruriency;
incitement, tickling, titillation;
smart, burning, puncture.

· Calfa

NBHL (1)

Մարմնական մարմաջունք։ Մարմաջմունք ցանկութեան. (Պիտ.։ Տէր Իսրայէլ. յնվր. ՟Ժ՟Է.։)


Մարմին, մնոց

s. geom.

body;
flesh;
man, creature, mortal;
corpse, dead body;
carcass, carrion;
body, consistency;
whole, ensemble;
solid;
— առնուլ, to become incarnate;
եւ բանն — եղեւ, and the Word was made flesh;
cf. Երկնային.

· Calfa

NBHL (3)

Առ մի ի կողից նորա, եւ ելից ընդ այնր մարմին։ Մարմին ի մարմնոյ իմմէ. եղիցին երկուքն ի մարմին մի։ Երինջք ընտիրք մարմնով, վտիտք մարմնով։ Զոսկերօք եւ զմարմնովք նորա։ Հերք իմ եւ մարմինք։ Մարմին եւ արիւն ոչ յայտնեաց քեզ։ Հացն՝ զոր ես տաց, մարմին իմ է։ Կերիցեն թռչունք զմարմին քո։ Ոչ ամենայն նոյն մարմին է. այլ՝ այլ մարմին է մարդկան, եւ այլ մարմին անասնոց. եւ այլն. որպէս ի վեր անդր։ Ուստի նոյն բառք այլոց ազգաց ըստ կրկին նշ. թարգմանին ի մեզ ըստ տեղւոյն նաեւ Դի, Գէշ, Մարդ, Անձն, եւ այլն։ Որպէս Մարմին կոչի փոխաբերութեամբ եւ մարմնասէրք, երկրաքարշք վարուք, ընկղմեալք ի նիւթ։ Մարմին կոչի եւ իսկութիւն մարմնոյ՝ հակադրեալ ստուերի. որպէս եւ վերին երես մարմնոյ կամ մորթն, իբրեւ մասն մսոյ, եւ այլն։

ՄԱՐՄԻՆ. որպէս Մարդն ամբողջ, եւ կատարեալ մարդկութիւնն քրիստոսի.

Բանն մարմին եղեւ։ Տեսցէ ամենայն մարմին զփրկութիւն աստուծոյ մերոյ, եւ այլն։ Ձայն արձակեալ ի ձեռն մարմնոյն՝ զղազար կոչեաց. այսոքիկ լինին ի ձեռն մարմնոյն, այլ ոչ էին գորք մարմնոյ. (Պիտառ.։)


Հերձանեմ, ձի

va.

cf. Հերձեմ.

· Calfa

NBHL (1)

Յերկուս հերձուլ ժողովրդեանն. (Նանայ.։)


Հերձի, ձւոյ, ձեաց

s.

lentisk, mastic-tree.

· Calfa


Հերձնում, ձայ

vn.

to be split or cloven, to crack, to burst;
to be torn or rent.

· Calfa

NBHL (1)

Հերձնուլն ի սաստիկ բարկութենէն. (Ոսկ. գծ.։)


Հերձուած, ոյ

s.

division, separation;
scission, rupture, disunion, discord, dissent, schism;
sect;
heresy;
— առնել, to bring about a scission;
to sow discord;
եղեւ — ի ժողովըրդեանն վասն նորա, there was a division among the people because of him;
դարձեալ — լինէր ի մեջ հրէից, there was a dissension therefore again among the Jews;
— անկեալ էր ի մէջ նոցա, they were divided among themselves;
they were at variance.

· Calfa

NBHL (4)

σχίσμα schisma, scissura, fissio, dissidium, discordia, ruptio unionis. Հերձումն. պատառումն. եւ առաւել նմանութեամբ՝ Բաժանումն մտաց եւ անձանց. որպէս երկպառակութիւն. անմիաբանութիւն. տարաձայնութիւն .... եւ սեպհական առմամբ, Բաժանումն ի միութենէ մարմնոյն քրիստոսի, այսինքն յեկեղեցւոյ, կամ ի գլխոյ նորա, կամ յանդամոց նորա. (ըստ յն. սխի՛սմա. որ է նոյն ընդ հյ. ձայնիս խզումն).

Մուծանեն հերձուածս կորստեան։ Հակառակութիւնք, երկպառակութիւնք, հերձուածք։ Ըստ ճանապարհին՝ զոր ասեն հերձուած։ Ոմանք ի հերձուածոյն փարիսեցւոց.եւ այլն։

Լսեմ, եթէ հերձուածք գոն ի ձեզ. իմա՛, երկպառակութիւն։

Հանդերձ հերձուածովն եւ այլ իմն վարս անառակութեան ունէին. (Սարգ. ՟բ. պետ. ՟Գ։)


Հերձումն, ման

s.

cleavage, cleaving;
greet;
cf. Հերձուած;
— որովային, gastrotomy.

· Calfa

NBHL (1)

Կամ որպէս Հերձուած. երկպառակութիւն կամ մոլար վարդապետութիւն. աղանդ.


Հերքեմ, եցի

va. vn.

to repulse, to reprove, to refute, to contradict;
ի բաց —, to refuse, to reject;
to suffice, to be sufficient.

· Calfa

NBHL (1)

Խարանաւ բանիս արտաքս հերքել։ Սաստկութեամբ հերքեաց. (Նար. ՟Զ. եւ Նար. խչ.։)


Հիանշմար

adj.

charming, ravishing, surprising, stupendous, admirable.

· Calfa

NBHL (1)

Հիանշմար մրրիկ ահարկու՝ ընտրող հրեղինաց լեզուացն. (Նար. գանձ հոգ.։)


Հիացումն, ման

s.

admiration, astonishment, surprise, wonder;
charm, enchantment;
ecstasy;
աստուածահրաշ —, rapture, trance, divine ecstasy;
— or ի — ածել, — արկանել, cf. Հիացուցանեմ;
լինել ի —, to be the admiration of;
արկանել — ի վերայ ուրուք, to plunge into ecstasies, to enrapture;
— է մտաց լսել, it is surprising to hear.

· Calfa

NBHL (1)

θάμβος stupor ἕκστασις extasis κατάπληξις obstupefactio, terror, attonitum esse. Հիանալն. հիացումն. սքանչացումն. կարի զարմացումն՝ հանդերձ ահիւ. պակուցումն. ապշութիւն. թմբրութիւն. եւ Արհաւիրք. եւ Հիանալի իրք.


Հիացուցանեմ, ուցի

va.

to astonish, to surprise, to amaze, to astound, to enchant, to charm to admiration, to strike with amazement.

· Calfa

NBHL (1)

Տալ հիանալ. սքանչացուցանել. ապշեցուցանել. պակուցանել. զարհուրեցուցանել.


Հիմնադրեմ, եցի

va.

to found, to build, to lay the foundations;
to institute, to establish.

· Calfa

NBHL (1)

Բարենշան կերպիւ հիմնադրեաց։ Ի քէն հիմնադրեաց զսկիզբն մարդեղութեան. (Նար. խչ. եւ Նար. կուս.։)


Հիմնադրութիւն, ութեան

s.

foundation;
establishment, institution.

· Calfa

NBHL (2)

Դրութիւն պիման. հիմնարկութիւն. սկիզբն շինութեան.

Մայր հիմնադրութեան հաստատութեան եկեղեցւոյ. (Նար. կուս.։)


Հիմնանամ, ացայ

vn.

to be founded, established, built.

· Calfa

NBHL (1)

Եկեղեցեաց հիմնանալ։ Եկեղեցիք հիմնացեալ գոն. (Աթ. խչ.։ Կիւրղ. կուս.։)


Հինախաղաց ժամանակ

sn.

periodical incursion.

· Calfa

NBHL (1)

Յորժամ իցէ յարձակումն հինից, կամ արշաւանք ասպատակաւորաց.


Հինահարութիւն, ութեան

s.

marauding, plundering, invasion, pillage.

· Calfa

NBHL (2)

Արշաւանք հինից. ասպատակութիւն. յելուզակութիւն. աւարհարութիւն.

Հինահարութեամբ ուղխեալ յաշխարհ հեղեղեն։ Ի գերութեան տանել հինահարութեամբ։ Վարին յաւազակութիւնս, եւ յաւարիցն հինահարութիւնս։ Ի դժնդակ հինահարութենէն զերծեալք. (Պիտ.։)


Հինգամասն, մասունք

adj. s.

of five parts;
to fifths.

· Calfa

NBHL (1)

Այժմ (ի) հինգամասանց երկուս հազիւ ընկալան մարդիկ. (Փիլ. նխ. ՟բ.։)


Հինգամեայ

adj.

of five years, five years old;
— շրջան ուսմանց, quinquennium.

· Calfa

NBHL (1)

Մանկունք չորքամեայք եւ հինգամեաք։ Հինգամեա կամ վեցամեայ մանուկ։ Հինգամեա լռութիւն կամ ժամանակ. (Շ. ՟ա. յհ. ՟Ի։ Լմբ. սղ.։ Եզնիկ.։ Եւս. քր. ՟Ա։)