ἁνθρώπησις, ἑνανθρώπησις, ἑνανθρωπότης incarnatio, assumtio humanae naturae. Մարդ եղանիլն, մարդանալն որդւոյն աստուծոյ. ներմարդութիւն. մարմնաւորութիւն, անհաս տնօրէնութիւն կամ տնտեսութիւն բանին.
Անսկիզբն բանն հաճեցաւ առնուլ մարդեղութեամբ սկիզբն ի կուսէդ՝ քրիստոս աստուած թագաւոր յաւիտենից։ Զճշմարիտ մարդեղութիւն մարմնացելոյն ի սուրբ կուսէն։ Վկայ եղեն քո մարդեղութեանդ. եւ այլն. (Շար.։)
Ուրանային զանսուտ նորա մարդեղութեանն խորհուրդ. (Յհ. իմ. երեւ.։)
Արդարեւ մե՛ծ է խորհուրդ մարդեղութեանն քրիստոս, եւ ի վեր քան զլոյս. զի ո՞ ոք ակնունէր՝ թէ աստուած վասն մարդկան մա՛րդ լինի. (Գէ. ես.։)
Եւ որպէս humanitas christi. Մարդկութիւն կամ մարդկային բնութիւն քրիստոսի.
Գլուխ է աստուածութիւնն, եւ ոտն համարեալ կոչի մարդեղութիւնն. (Շ. բարձր.։)
ՄԱՐԴԵՂՈՒԹԻՒՆ. ἁνθρωπογονία ortus hominis. Եղանութիւն որդւոց մարդկան. ստեղծումն. ծագումն. սերունդ. ազգաբանութիւն.
Յովհաննու հայր եւ մայր գոլով, յապականացու սերմանէ ունելով զմարդեղութիւնն. (Եղիշ. ի մկրտ.։)
Մովսէս զմարդեղութիւնն կարգ ըստ կարգի ասաց պատմութեամբք։ Ըստ խորհրդական մովսիսեան մարդեղութեան. (Նիւս. կազմ. ՟Ժ՟Ը։)
| Singulier | Pluriel | |
|---|---|---|
| nominatif | մարդեղութիւն | մարդեղութիւնք |
| accusatif | մարդեղութիւն | մարդեղութիւնս |
| génitif | մարդեղութեան | մարդեղութեանց |
| locatif | մարդեղութեան | մարդեղութիւնս |
| datif | մարդեղութեան | մարդեղութեանց |
| ablatif | մարդեղութենէ | մարդեղութեանց |
| instrumental | մարդեղութեամբ | մարդեղութեամբք |