note;
line, letter;
notch of an arrow;
նուագել զխազս, to solfa;
նուագումն խազից, solfeggio;
immoderately addicted to;
immature, unripe.
• =Նոյն է հյ. խանձ բառի հետ, որից խան-ձիլ «մոլիլ, մոլեգնաբար ցանկալ», մարդա-խանձ, գիշախանձ ևն. բառավերջի նձ դարձել է այստեղ զ (հմմտ. այս մասին իմ յօդուա-ծը՝ ՀԱ 1905, 346)։
front, head;
arm, division, branch;
—ք գետոյ, arm of a river;
յ—ոյ or յ—ոյ կողմանէ, before, in front, at the head of;
զ—ս ունել, առնուլ, to obviate, to be beforehand, to prevent, cf. Սկսանել;
— նաւու, head, prow, how of a ship;
— զօրաց, division of forces;
ընդ առաջ գնալ ելանել, to go to meet.
• ՓՈԽ.-Ցոյները և ռումինացիք ունին ար-ցիվո՛ւրիօն (άρτζιβούριον), արցի՛վուրցի (άρτζίβουρτζι), արթէզֆօռթէզ ևն ձևով բա-ռեր, որոնք փոխառեալ և յարմարեալ են մեր Առաջաւորաց Պահոց անունից, որի վրայ այ-լակերպ առասպելներ են պատմում։ Առաս-պելի հնագոյն վիճակը գտնում ենք Ճառ ընդ-դէմ Հայոց խորագրով յունարէն ընդարձակ մի գրուածքի մէջ, որ վերագրւում է ԺԱ-ԺԲ դարից Սահակ անուն մի հայ կաթուղիկոսի, բայց հաւանօրէն Եւտեմիոսի (ԺԲ դարից) կամ Կալլիստոսի (ԺԴ դարից) խարդախու-թիւնն է (տպ. Migne, Patr. gr. հտ. 132)։ Այս Ճառի մէջ մի առանձին գլուխ կայ՝ որի վերնագիրն է Γερί τῆς σατανιϰῆς νηστείας τοῦ αρτζιβουρίον (Յաղագս դիւական պահոց արցիվուրի, Ա. գլ. ժդ)։ Ահա թէ ի՛նչ է պատմւում յիշեալ գլխում. «Սարգիս անու-նով մէկը, Հայոց մոլորութեան վարդապետ, մի շուն ունէր արցիվուր անունով։ Սակայն այս բառը նշանակում է «առջևից գնացող» (առաջաւոր)։ Սարգիսը սատանայի ազդեցու-թեամբ այս շունը գործ էր ածում իբրև իր ռաւստեան աւետաբեր և յայտարար, ամէն անգամ՝ երբ մի գիւղ, մի քաղաք կամ մի ուրիշ տեղ երթար, ուր իր մոլորութեան ժան-տախտից բռնուած աշակերտներ էին բնա-կում։ Երբ սրանք տեսնում էին շանը, յա-ջորդ օրը թափորով մի քանի մղոն տեղ ընդ առաջ էին գնում իրենց վարդապետին։ Մի անգամ՝ երբ շանը սովորական պաշտօնով մի տեղ ուղարկեց, գայլերը ճանապարհին պատառեցին նրան։ Սարգիսը երկրորդ օրը գնալով նոյն տեղը և տեսնելով որ ոչ ոք իրեն ընդ առաջ չի եկել, ինչպէս սովորութիւն էր, սաստիկ բարկացաւ։ Երբ քաղաք մտնելով ի-հասած, մարդիկ ուղարկեց փնտռելու համար և գտնուած ոսկորներից գուշակելով թէ գայ-լերն են կերել, հրամայեց ամենայն Հայոց՝ որ ամէն տարի, սահմանեալ օրեր, նրա մահուան համար ծոմ պահեն ու մեծ սուգ բռնեն. և այս պասը կոչեց արցիվուրց պաս»։-Նոյն առաս-պելը գտնում ենք նաև Աֆթիմիոս Սեկտատի-նոսի Զէն կատարեալ գրքում. Նիկեֆորոս Կալսթասի Պատմութեան և Աթէնքի Միլե-տիոս արքեպիսկոպոսի Եկեղեցական պատ-մութեան մէջ, որ Ջենատիոս Սքոլարիոս սար-կաւագի ձեռքով համառօտուելով տպուած է նախ Զմիւռնիա (1861) և յետոյ արաբերէն թարգմանութեամբ՝ Երուսաղէմ (1867), այն ժամանակի յունաց Երուսաղէմի պատրիարք Կիւրեղի հրամանով։ Սրա իններորդ գլխի թարգմանութիւնն ունի Երուսաղէմի Սիօն ամ-սագիրը (Չ տարի, 1871, մայիս, թիւ 5, էջ 100), ուր մեր բառը դարձել է յն. արթէզֆոո-թէզ կամ արթէզֆոռ։ Առասպելի մի ուրիշ ձևն ունին ռումինա-ցիք, որոնց մէջ բառը դարձել է արցիվուրցի։ Ռումին առասպելի մէջ արցիվուրցի է կոչւում մի հայ աւագերէցի շունը։ Աւագերէցը անտա-ռով անցնելիս մոլորուել և այդ շան միջոցով կարողացել է գտնել ճանապարհը։ Հայերը աւդ շունը սրբերի կարգն են դասել և ի պա-տիւ նրա՝ Ս. Սարգսի բարեկենդանին պաս են պահում և Զատկի թաթախման երեկոյին էլ նրան նուիրուած մի տօն են կատարում (տե՛ս Պ. քհ. Մամիկոնեան, Ռումանահայոց ներկան և ապագան, Կալաց 1895, էջ 44-45)։
ceiling, roof;
floor;
garret.
• , ի-ա հլ. (հմմտ. սեռ. առաս-տաղաց Եփր. աւետ. 324) «առիք, ձեղուն, հճոռք» ՍԳր. Յհ. կթ. Նար. «սենեակի յատա-կը՝ տախտակամած՝ որ ներքնայարկի ձե-ղունն է» Եփր. աւետ. 324. «երկինք» Ոսկ. յհ. Բ. 1. «քիմք, բերնի ձեղունը» Ոսկիփ. Մխ. բժշ. (ռմկ. բերնին թավանը, որ է թրք. «ձե-ղուն»), որից առաստաղակալք Բ. մաև. ա 16. առաստաղակեալ «առաստաղով ծած՝ կուած» Վկ. գողթ. 17։
smalled
• այն՝ յոր իբր սևեռմամբ պնդեալ գայլախազ քարին, կասուն այնու զցո-րեան ի կալի, վասն տրոհելոյ զհատն ի լարդէն»։
cf. Առատուկ.
• այն՝ յոր իբր սևեռմամբ պնդեալ գայլախազ քարին, կասուն այնու զցո-րեան ի կալի, վասն տրոհելոյ զհատն ի լարդէն»։
cf. Յարալէզ.
• նակ հազիւ թէ պիտի դոյութիւն ունե-նար. մինչղեռ ընդհակառակը աւս նա-հապետի ժամանակ շատ տարածուած է. ուստի ծագում է «յար լիզող» ձեւից։ Böttich, Arica 30, 5 և Lag. Gesam Abhd. 170 «թերևս կապ ունենայ ասուր. Aral «դժոխք» բառի հետ»։ Sayce, The cun. inser. of van, էջ 415 հանում է ռա-բել. Arali բառից, որ է «սանդարամետ, ստորերկրեայ աշխարհ, մահու երկիրը, ուր իջաւ Թամմուզը»։ Տէրվիշ. Լեզու 1887, 115 լիզել բայից։ Առլէզների վրայ վեց առանձին յօդուած ունին Հմայեակ Նաւեան, Եղիշե վրդ. Դուրեան, Կ. 3. Պասմաճեան, Դ. Խաչկոնց և Դ. Շառա-րեան (տե՛ս Ծաղիկ 1895, էջ 550-556 և 601-616)։ Դուրեանի կարծիքն այն է, որ յարալէզ միջնադարեան մի ձև է, իսկ «յար լիզօղ» ստուգաբանութիւնո ծա-գում է Վարդան Վարդապետից. հին և ուղիղ ձևն է առլէզ կամ արալէզ։ Sche-il, Բազմ. 1897, էջ 77 խալդեան erilas «արքայ» բառից, իբր «արքալ աս-տուածոզ»։ Մանրակրկիտ և ընտիր մի ւռուած ունի Կ. Յ. Բասմաջեան, Բազմ, 1897, էջ 525-531, ուր յաջող կերպով ցոյց է տրուած թէ առլէզները ասորես-տանեան աղբիւրից են և ներկալառնում ևն ասորեստանցոց Մարդուկ աստուածն ու սոա հետևորդ չորս շները, այն է [other alphabet] -ուկկումու «յափըշ-տակիչն», [other alphabet] Γ=)) ակկու-լու «ուտիչն», [other alphabet] իկշուդա «կորզիչն» և [other alphabet] ❇ իլթեբու «յագեցուցիչն». այստեղ էլ մեր բառը ստուգաբանուած է «յար լիզող»։ Այս յօդուածին պատասխանում են Մենեվիշեան ՀԱ 1898, 26 և Դ. Խաչ. կեան, անդ, էջ 41-44։ Առաջինի կար-ծիքն այն է թէ ուղիղ ձևն է առլէզ և թերևս պատահաբար միայն լեզ նմանութիւն ու-նի մեր լիզել բայի հետ. առ գտնւում է արիական բառագանձում ar «վէրք» ձևով, Բասմաջեան, Բիւր. 1898, 409 աատաս խանում է թէ ar «վէրք», ինչպես նաև
shield, buckler.
• (ի-ա հլ. յետնաբար նաև ռ հլ.) «վահան» ՍԳր. որից ասպարաբեկ «վահանի բեկոր կամ փոքր վահան» Եզեկ. լթ. 9. աս-աարակիր Ոսկ. Փիլ. ժգ. ասպարաւոր Բ. մը-նաց. ժդ. 8. ժէ. 17. ասպարափակ Փարպ. աս-պարել «վահան գործածել» Պիտ. գերասպա-րել «պահպանել, պաշտպանել, խնամակալել» Տիմոթ. կուզ, էջ 282 (իբր ստրկական թրգմ. յն. ὸπερασπίζω «պաշտպանել» բառի, որ կազմուած է Նπὲρ «գեր, վեր» և ἀσπίς «վա-հան» բառերից. տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի հակաճառութեան մէջ, էջ 71)։ Երբեմն բարդութեանց մէջ եղած է սպար-այսպէս են՝ սպարակիր Բուզ. դ. 15, ե. 5. սպարափակ Ագաթ. առանձին սպար «վա-հան» ձևը ունի ԱԲ, բայց ՆՀԲ չգիտէ։
equerry, knight, squire, cavalier.
• Առաջին մեկնիչն է Dulaurier, որ ❇As 18(1861), էջ 291 բառս դնում է պրս. asp «ձի» ձևից։ Էմին, Истор. Bapдana Չ0 ասպահապետ բառից համարօ-տուած։ Müller, SWAW 38. 573 ևն սանս. açvapati, զնդ. aspapaiti։ Էմին, Ист. Aсохика 251 ասպ և պետ բառե-րից։ Տէրվ. Մասիս 1882 յուլ" 24=աս-պապետ =սանս. ասվապատի. հալերէ-նում երկու պ-երից մին ընկած է։ Նոյնը նաև Լեղու, էջ 158։ Հիւնք. սպայապետ կամ ասպատակ ձևից։ Մառ Kрит. и мeлкiя cт. (1903), էջ 70 նկատելով, որ հների մէջ միջին ա-ի անկում չկար, ուս-տի չէր կարող *ասպապետը դառնալ ասպետ. հետևաբար ասպետ դնում է ասուպետ ձևից (ինչ. մոգուպետ>մոգ-պետ), որ հանում է պրս. [arabic word] sū կամ [arabic word] asū «կողմ» բառից. այսպէսով աս-պետ դառնում է ճիշտ «կողմնապետ, կուսակալ»։ (Այս մեկնութիւնը սխալ է, որովհետև՝ 1. միջին ա-ի կորուստ չկայ *ասպապետ>ասպետ բառի մէջ. այլ ա-րագաբանութիւն (haplologie), որ ծա-նօթ էր նաև հներին. ինչպէս հպրս. *ha-mamātā >hamātā և հյ. ճարտարասան >նարտասան. 2. փոփոխութիւնը կամ անկումը եղել է նախապէս իրանակա-նում և յետոյ պատրաստ անցել հայե-րէնի. 3. պրս. sū «կողմ» բառի հին ձևն
to enlist, to maintain soldiers;
to exercise in the art of war;
to arm.
• = Իր շատ ճոխ գործածութիւնից դատելով՝ պէտք է լինի բնիկ հայ։ Բայց որովհետև զ ձայնով սկսող հայերեն բառերը կա՛մ փո-խառութիւն են և կամ դեռ մեկնուած չեն, ուս-տի յայտնի չէ թէ ի՛նչ պիտի լինէր սրա հնխ. ձևը։ Սակայն որովհետև հնխ. g'h երկու ձայ-նաւորի միջև տալիս է հայերեն զ և բառի սկզբում տալիս է հյ. ձ, իսկ ձ դառնում է բաղաձայնի մօտ զ, ուստի կարելի է ենթա-զրել՝ որ զ ձևն էլ ծագել է հնխ. g'h-ից (այս-պէս դարձած նախ բաղաձայնով սկսող բա-ռերի մօտ և յետոյ ընդհանրացած)։ Այս մը-տածումով կարելի է մեր բառի հետ համե-մատութեան առնել հսլ. za մասնիկը, որի գործածութեան եղանակը մերին շատ է մօ-տենում. այսպէս՝ za n je= զ-ի. jetu ja za raka =կալաւ զձեռանէ նորա. za utra=զա-ռաւօտու.-հսլ. za սեռականով ցոյց է տալիտ ժամանաև և որրծողութեան պատճառը (տե՛ս Miklosich, Vergl. Gram. IV, էջ 527 ևն), հայցականով՝ գործողութեան տևողութիւնը (անդ, էջ 410 ևն), գործիականով՝ «ետևը» (հմմտ. հյ. զերիս աւուրս, զհետ, զկնի ևն)։ Թերևս սլաւական za բառին կցելու է նաև արևել. լիթ. azլ լեթթ. uz «վրայ», aiz ռետևը, պատճառաւ, յայնկոյս»։ Իսկ գոթ. ga-մասնիկը (ինչ. ga-laubǰan=գերմ. glau-ben «հաւատալ») սրանցից բաժանելով՝ կը-սում են սովորաբար լտ. com, cum, հիռլ. com, cum, con, կիմր. cyf, գալլ. com «ընդ, հետ» ձևերին. հնխ. kom (տե՛ս Walde, էջ 180)։
walnut;
— մշկահոտ, nutmeg;
— հնդկաց, cocoa-nut;
— արքայական, the finest quality of -;
— ործացուցիչ, nux vomica;
կեղեւ ընկուզի, nut-shell;
cf. Կորճ, cf. Փեճեկ;
կանանչ կեղեւ ընկուզի, green husk of -;
cf. Կղեղ, cf. Ոզոխ;
(ներքին) մաշկ ընկուզի, epidermis or brown cuticle of -;
cf. Պոպոկ, cf. Փեճեկ;
միջուկ ընկուզի, the kernel of -;
cf. Կթուն;
ծառ ընկուզի, — tree;
cf. Ընկուզի;
փայտ ընկուզի, — wood;
ի գոյն ընկուզի, nut-brown;
cf. Ընկուզագոյն;
քազել —ս, to nut;
երթալ ի քաղել —ս, to go a nutting;
գաւազան ի ժողովել —ս, nut-hook;
cf. Թափիչ.
• ԳՒՌ.-Ախց. Կր. ընկուզ. Սվեդ. ունղ'այզ, Հմշ. Մշ. Սեբ. Տիգ. ընգուզ, Ննխ. ընգուզ, հւնգուզ, օնգուզ, Ռ. ունգուզ. Մրղ. ունգուէզ (Կալաջուղ՝ ունգուէզ). Խրբ. ընգօզ (մնկ, գօգօզ), Արբ. ընգօզ, Ակն. ինգօզ, Սչ. ուն-գուզ, ունգուս, Դվ. Ջղ. անգուզ, Ասլ. ընգիւզ, Ապ. m՛նգ'իւզ (իսկ ընգէ՛զի, ինգիզի՛ «ըն-կուզենի»). Հճ. mնգիզ, Զթ. ինգէզ, Սլմ. ին-գ'էօ՝զ, Տփ. նընգուզ, Ալշ. գուզ, Մկ. գի՛ւզ. Վն. գոզ «ընկոյզ»։ Միւս բարբառները ունին կա՛մ թրք. jeviz բառը և կամ նոր ու անծա-նօթ գաւառական բառեր. ինչ. պոպոկ, կա-կալ, ճղոպուր։-Նոր բառեր են ընկզիկ, ըն-կուզակ, ընկուզմէջ, ընկուզախաղ, ընկուզ-նոց։
hand;
palm of the hand;
— ոտից, foot;
the sole of the foot;
— կենդանեաց, paw, claw, talon;
— երկաթի, gauntlet;
— կշռոց, cf. Նժար.
• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Հմշ. Մշ Ննխ. Ոզմ. Պլ. Ջղ. Սեբ. Տփ. բաթ, Շմ. թաթ. թmթ, Մրղ. Սլմ. Վն. Տիգ. թmթ, Զթ. թօթ, թոթ, Հճ. թօթ.-գաւառականներում թաթ նշանակում է նաև «կօշիկի կամ գուլպայի առջևի մասը, գուլպայ, զանկապան, ճրագկալ, կշիռքի նժար, թաթաձև ծայրով դաւազան՝ աշակերտների ափին զարնելու համար, ճա-խարակի այն մասը՝ որի վրայ է իլիկը».-յատկապէս Մկ. զանտզանում է թmթ «ձեռքի թաթ» և թաթ «գուլպայ»։ Նոր բառեր են թա-թախաղ, թաթակիշ, թաթաճաղ, թաթան, թա-թաշոր, թաթաչհար, թարել, թաթիկ, թաթլուկ թանթուլ (Ղրբ. թm՛նթիւլ=թաթուլ Բուզ.), թանթլիկ, թաթնոց, թաթուկ, թաթ ու կրունկ լինել, թաթօն, թաթալօշ «ապտակ», թաթիկ «մի տեսակ բոյս, delphinium glandulosum Boiss. (ըստ Տիրացուեան, Contributo § 193).-թաթպան «ձեռնոց» բառը դարձել է Խտջ. թաթման։
importunity, instance, solicitation, entroaty;
grief, sorrow, trouble;
—ք, dowry, marriage-portion, dower;
— արկանել, to solicit earnestly, to importune, to entreat, cf. Թախանձեմ.
• (գրուած նաև թախանծ, թա-ղանձ), ի հլ. «ձանձրացնելու աստիճան ա-ղաչանք, պաղատանք» Եւս. քր. Ոսկ. կող, «տխրութիւն, նեղութիւն» Եփր. թգ. Արշ. Ճա-ռընտ, որից թախանձել «ձանձրացնել» ՍԳր. Ոսկ. ես. և մ. գ. 3. «նեղուիլ, կարօտիլ» Ոսկ. եբր. թախանձելի «տաղտկալի» Ոսկ. մ. ա 15. թախանձեցուցանել «ձանձրացնել» Դատ. ժզ. 16. թախանձութին «թախանձանք» Ոսկ. Ա. տիմ. «նեղութիւն, դժկամակութիւն» Սե-բեր. թախանձալից «թախծալից» Փարպ. ո-գեթախանձ Մարաթ. բազմաթախանձ «մարդ նեղացնող» Ոսկ. Ա. տիմ. (անստոյգ է ՋԲ-ի թախանձք «օժիտ» ձևը)։ Բառիս կրկին նշա-նակութեանց համար հմմտ. ֆրանս. ennui «ձանձրոյթ. 2. մեծ նեղութիւն, ցաւ, տա-ռապանք»։
earthen-pot or vessel, basin;
flowor-pot.
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «խեցեղէն գոգաւոր կամ կոն-քաձև աման՝ մէջը թրջոց դնելու» Վրք. հց. Ա. 573. Վստկ. 103, 126, 136, 185 (գրուած նաև թեղար). «հարկ, տուրք» Կիր. էջ 218, Մա-ղաք. աբ. 8, 10, 16. Անիի արձանագրու-թեանց մէջ էլ յաճախ յիշուած է եզին թա-ղար, կալի թաղար ևն. մէկ բառով էլ կա-լաթաղար «կալի տուրք» Վիմ. տար. 226-արևմտեան գրականում այժմ գործածւում է բառս «ծաղկաման» նշանակութեամբ։
cf. Թանկ;
saddle-girth.
• «թամբակալ, գրաստների թամբի գօտին» Բռ. ստեփ. լեհ. (երկու վկայութիւն միայն ունի)։
• -Պրս. [arabic word] tang «թամբակալ՝ զոր առնեն վասն ամուր ունելոյ նորա զթամբն ի վերայ ձիոյ». սրանից է փոխառեալ արաբ. [arabic word] lanj «թամբակալ»։ Պրս. բառի բուն իմաստն է «անձուկ, նեղ», փոխաբերաբար և լայնա-բար «նեղութիւն, բարկութիւն. 2. լեռան կիրձ, 3. իւղ հանելու մամուլ. 4. բեռան մի հաևս» և վերջապէս «թամբակալ». տե՛ս և թանկ։-Հիւբշ. 265։
dear, high priced;
precious;
— է, it is dear;
փոքր մի —, rather dear;
— մարմնով, corpulent.
• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։-Հինք. հյ. դանգ կամ պրս. թէնկ բառից. «կալցի
matter, sanies, corrupted matter.
• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ասլ. Երև. Կր. Հմշ. Մշ. Ննխ. Ռ. Սեբ. Սլմ. բարախ, Խրբ. Պլ. թա-ռախ, Տիգ. թmրmխ, Զթ. թայօխ, թարոխ, Հճ. թայօխ. (-Տփ. դա՛խլը անշուշտ օտար է).-նոր բառեր են թարախոտ, թարախոտիլ, թարխրիլ «թարախակալել»։
bell;
clock bell;
handbell, small bell hung on the neck of cattle;
— ելեքտրական, electric chimes;
— բուսոց, bell-glass;
— կանթեղի, lamp-glass, glass-globe, glass-shade;
գանգիւն —ի, stroke of a bell;
ձուլիչ —աց, bell-founder;
չուան —ի, bell-rope, bell-pull;
— հարկանել, to ring the bell;
— վասն ննջեցելոց, to toll for the dead;
հնչէին —ք պատարագի, the bells were ringing for church.
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «զանգակ կամ բոժոժ (մեծը և կամ փոքրը)» ՍԳր, որից՝ զանգականի «զան-գակներ» Մագ. մեծ են, էջ 20 զանգակագանչ Նարեկ., զանգակաձայն Եղիշ. չրչր. և խա-չել., զանգակատուն Յիշատ., զանգակեալ «բոժոժներով զարդարուած» Արծր. գրւում է նաև կ տառով՝ զանկակ, զանկակաձայն ևն։ Բուն արմատն է զանգ, որ ունի Վահր. գրուած զանկ ձևով. սրանից զանգիկ կամ զանկիկ «մակալեզու, պզտիկ լեզու, լեզուակ, voile de palais» Ոսկիփ.։ Արդի գրականում արե-վելեան բարբառը գործածում է զանգ, իսկ արևմտեան բարբառը՝ զանգակ։-Նոր բառեր են՝ զանգահարութիւն, զանգակաձև, զանգա-կածաղիկ (ըստ Տիրացուեան, Contributo, § 508 campanula crispa Lam. ծաղիկո)։
• = Պհլ. *zang ձևից, որ աւանդուած չէ. բայց նոյնն են հաստատում պրս. [arabic word] ︎ zang,) [arabic word] ︎ zangala, zangula, [arabic word] zangul, [arabic word] zangūla, [arabic word] zangulāla «զանգակ, բո-ժոժ, փոքր զանգակ». սրանցից փոխառեալ ևն նաև ասոր. ❇ zaggā «զանգակ», [syriac word] . zangā «հնչիւն», քրդ. zenk, zengil, zangei, zangil «բոժոժ», zengeluk «կոկորդ, կոկոր-դի ոսկոր» (հմմտ. վերը զանկիկ «մակալե-զու»), ուտ. զmնգ, օսս. žangarak մռառ ზანგალაკი զանգալակի «բոժոժ» ևն։-Հիւբշ. 149։
dormer window, sky-light;
roof, house, family.
• ԳՒՌ.-Մշ. Հէրդ'իկ, Սեբ. τէրդ'իգ, Ախց. Կր. էրթիք, Ալշ. յէրտիկ, Ջղ. յերթիկ, Վն. էրտիս. Խոր. էրթիւ՝, Ս.մ. էրթիս. Սրո. էր-տիս, էրծիս, Տփ. է՛րթիկ, հիրթ, հի՛րթիկ. Ոզմ. հէրտէս, Երև. հէ՛ռթիկ, Գոր. հէրթ, Ղրբ. հիւրթ, Մկ. հիւրտիւս, բոլորն էլ ծառում են երդ, երդիք, հյց. երդիս ձևերից։ Նոր բառեր են՝ աներդիք, երդիբնակ, երդմուխ, երդիս-կալ, երդկակալ, երդկակոճ, երդկատակ.-շատ սղուած մի ձև է Ագլ. ըրբmնmկ «երդիքի ծակը», որ յառաջանում է երդիբնակ ձևից
cf. Զոհ.
• ԳՒՌ.-Զթ. զէնիլ, Վն. զինել, Մկ. Ոզմ. զէնիլ «մորթել» (Ոզմ. միայն ծածկալեզուի մէջ), Սվ. զէնլիք «մորթուած եզան կամ կո-վի միս՝ որով ապուխտ են շինում».-Խրբ. կայ զէնիլ «զարնել», որ թուի թե զենուլ և զարնել բառերի միացումից է յառաջացած։
a heap of unwinnowed grain.
• ԳՒՌ-Աւ. Մշ. Ոզմ. Սլմ. Վն. թեղ, Երև. խտջ. Մկ. թէղ «կամնած, բայց դեռ յարղը չմաքրած ցորենի դէզ». (Խտջ. թէղ է կոչւում նաև մանելու պատրաստ մաքուր բըդի դէզը). նոյնից ունինք թեղ տալ «յարդը կալի մէջ-տեղը հաւաքել», թեղը հանել Բիւթ. «երնել», թեղել «կամնած ցորենը դիզեւ»։
diocese, bishopric;
episcopal revenues.
• (սեռ. թեմի, գրծ. թիմով, յգ. գրծ. թեմօք) «եպիսկոպոսի առաջնորդա-կան վիճակը կամ գաւառը» Օրբել. Ուռհ. Զքր. ծործ. Վրդն. աշխ. «նահանգ, երկիր, թագա-ւորութիւն» Սամ. անեց. 105. որից թեմա-բերդ «բերդաքաղաք» Ուռհ. 80. նոր գրակա-նում ընդունուած է միայն թեմ, որից կազ-մուած են թեմակալ, թեմական, անթեմ, թե-մականցի, թեմականաւարտ։
assembly, session;
action;
addition, summing up;
sum, amount;
— առնուլ, to assemble;
— դնել ընդ ումեք, to fight or quarrel with some one.
• Ft. clym. 141 գումար=լտ. summare. Bugge, KZ, 32, 36 գում, գումար կը-ցում է յն. όμός «նոյն», ὄμοῦ «միասին», ὄμόω «միացնել», ὄμιλος «հաւաքոյթ. բանակ» ևն բառերին, գ յաւելուածով։ Müller, WZKM, 9, 295 վերի իրանե-ան ձևերին ավելացնում է հսլ. gumino «կալ»? Պասմաճեան, Բիւր. 1899, 686 ասուր. գիմիր «լրացնել, վերջացնել» բառի հետ։ Մեր մէջ ոմանք կարծած են թէ բառիս արմատն է գում, որից ածանցւած է գում-ար՝ ար մասնիկով. ինչ. մեծ-ար-ել, զարդ-ար-ել ևն. սրա դէմ է գրում Տերվ. Մասիս Κ 3161 1882 թ. ապրիլ 16 (մանրամասն տե՛ս Գամապետ)։ Karst, Յուշարձ. 400 ա-սուռ. gamru «կատարեալ, ամբողջ» gimru «համագումար», gammaru «ամ-բողջական», 423 չաղաթ. kób «շատ». օւմ. köpúr «խումբ», gubre «դէզ», ույ-գուր. komar «կծիկ»։ Վարդանեան, ՀԱ, 1921, 245 Զգոնի գումարիլ «բնակիլ» նշանակութիւնը չկարենալով կցել միւս-ների հետ՝ այս ձևը համարում է բուո-ոովին անջատ բառ և հանում է ասորի բնադրի ❇ 'əmar «բնակիլ» (=ա-րաբ. [arabic word] omr «կեանք») ձևից (տառա-դարձութիւնը չի թողնում սակալն ա-նել մի այսպիսի ենթադրութիւն)։-Պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] ǰamra «մարդկանց խումբ», [arabic word] tajmīr «հաւաքել, դիզել», [syriac word] lamr «մարդոց հաւաքուիլը», [arabic word] ijmār «հա-ւաքուիլ. 2. արագ քայլել. 3. ընդհա-նուր գումարը հաշուել», [arabic word] ǰamār «համագումար, ամբողջ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 801-803)։ ՒԻՌ.-Առաջին նշանակութիւնները կո-+ են ամէն տեղ. արևմտեան հայոց մէջ
assembly, assemblage, mob, band, corps, forces;
assembled, gathered together;
— նաւուց, squadron;
— առնել՝ դնել՝ կազմել՝ կարգել՝ սփռել, to assemble, to gather together;
to levy troops, to send a body of troops;
ի —ի, in war.
• = Իրանեան ձևով անցեալ դերբայն է նա-խորդ գումարել բայի. և անշուշտ ո՛չ թէ հա-յոց մէջ ի կազմուած, այլ բոլորովին պատ-րաստ ձևով փոխառեալ է պահլաւերէնիգ.-այսպէս՝ պհլ. պազենդ. gumārtak, gumar-dak. պրս. [arabic word] gumāšta։ Բառիս առա-ջին և նախնական նշանակութիւնն էր ուռեմն «հաւաքուած», որ յետոյ նախորդ բառին նման զանազան եղանակաւորումներ կրեց։ Բայց, ինչպէս նախորդի մէջ, նոյնպէս և այստեղ իրանեան բառերը առաջին նշանա-կութիւնը կորցրած՝ պահում են միայն երկ-րորդական նշանակութիւնները. այսպէս՝ պհլ. պազենդ. gumārtak, gumārdak «կուսա-կալ», պրս. gumāsta «յանձնեալ, պատուի-րեալ. 2. տեղապահ, տեղակալ, վերակացու իրողութեանց» (ԳԴ)։
effort;
— գործեմ՝ դնեմ, — ի վերայ դնեմ, to study, to devise, to strive, to try, to labour, to intrigue.
• նալ», հյ. ջանալ և սանս. կունա «ոյժ, ռօրութիւն»։ Չուբինով համեմատում է վրաց. գոնի, թուշ. գոն «բանականու-թիւն, ծանօթութիւն»։ Հիւնք. քուն բա-ռից։-Թիրեաքեան, Հայ-երան. ուսու-մըն. էջ 141 պհլ. kūnišn «գործ» բառի հետ։ Petersson. KZ, 47, 255 սանս. vánati «ցանկալ, սիրել, շահել, ձեռք բերել», հիսլ. vinna «աշխատիլ, շահիլ, նուաճել», անգսք. winnan «կռուել, շա-հիլ», հբգ. winna «կռիւ», wān «յոյս» ևն բառերի հետ։ [Գուն. գործածուած է նորագիւտ կեղծ Շապհոյ Բագրատունւոյ Պատմութեան մէջ, էջ 63 «Հեծի՛ր, որդեակ Դերէն, ինչի՞ գուն ես» -հասարակ ձեռագրական սխալ է և պէտք է կարդալ քուն «քնած, քնացած»։ Հմմտ. նոյն ձեռագրի մէջ այլուր գրուած գնար՝ փոխանակ քնար։
assemblage, band;
troops, brigade, battalion, regiment, legion, cohort, phalanx;
globe;
sphere;
ball, bowl;
pincushion;
pommel;
sounding line, plummet;
— փոքրիկ, bullet;
globule;
— անսւոյ, nave of a wheel;
— կշռոց, weight;
— կապարեայ, lead;
չափել զծով գնտով, to sound;
— գունդ, cf. Գունդագունդ.
• ԳՒՌ.-Ննխ. Պլ. Տիգ. Տփ. գունդ, Ախց. Կր. գ'ունտ, Ալշ. Երև. Խրբ. Մշ. Ջղ. Սեբ. գ'ունդ, Շմ. կունդ, Զթ. գ'օնդ, գ'ոնդ, Ոզմ. կոնտ, Ասլ. գիւնդ, գիւ*, Մկ. Մրղ. Սլմ. Վն. կ-իւնդ։ Այս բառերը ներկայանում են մեզ զանազան նշանակութիւններով. այսպէս՝ Վն. Տիգ. «գնդաձև», Երև. Զթ. Խլ. Խրբ. Կս. Մշ. Մրղ. Շիր. Շմ. Վն. Սեբ. «խմորի (կամ նտև կարագի) գունտ», Հմշ. «ընկոյզի ամ-բողջ դուրս եկած միջուկը», Պլ. «գնտաձև դի-զած», կամ «խոշոր կտորով», Հմշ. Մշ. Ոզմ. Վն. «սայլի, ճախարակի, գութանի և ջաղաց-քի անիւ, մանաւանդ անիւի գունդ մասը, որի մէջ անցած է սռնին», Ալշ. կունդ, յգ. կընդ-ներ «սայլի ակ»։ Այս վերջինը գործածւում է նաև կ նախաձայնով. այսպէս՝ հին մատե-նագրութեան մէջ կունտ, կունտն, նոր բաբ-բառներից Ոզմ. կօնտ։ Այս հանգամանքը կարող էր կարծել տալ թէ կունտ «անիւ» տարբեր բառ է. բայց հմմտ. գւռ. թրք. top (թօփ) «սայլի անիւ», որ բուն նշանակում է «գունդ, գնդաձև» և գործածական է նաև մի քանի հայ գաւառականների մէջ (օր. Ղրբ)։ Սրանցից դուրս ունինք նաև Ասլ. Պլ. գունղ և Ռ. քունդ «բթամիտ» նշանակութեամբ, ո-սից յատկապէս գունդգլուխ «հաստագլուխ, բթամիտ»։ Բառիս հետ համաձայն է գալիս պրս. [arabic word] kund «բութ, գուլ, հաստ, ոչ-սուր (դանակի համար գործածուած). 2. կորովի, քաջ, զօրաւոր», որից փոխառեալ են չաղաթ. [arabic word] ︎ qund«խոշոր, կոշտ, ծանր», օսմ. kund «ուժեղ, զօրաւոր», ույգուր. kóndek «կոշտ. տձև». ալթալ. kund «կոշտ, ուժեղ, բիրտ» (տե՛ս Vámbery, Etym. Wört. էջ 97), արե-վել. թրք. [arabic word] kund «կոշտ, ծանր» (Pavet de Court. Dict. Turc-Or.)։ Պարսկերէն բա-ռի հետ համեմատւում է սանս. kantha-«գուլ» (Horn, § 868). և որովհետև Ասլ. Պլ. գունդ ձևը կարող է ծագած լինել նաև կունտ ձևից, ուստի կարելի է կարծել, որ կունտ փո-խառեալ է պրս. kund բառից, իբրև բոլորո-վին տարբեր բառ՝ ծանօթ գունդ բառից։ Այս խնդիրը կարօտ է մեկնութեան։-Գունդ նշա-նակում է նաև «մահմետականների մարգա-րէն՝ Մահմետ» և այս իմաստով իբրև ծած-կալեզու գործածական է Պօլսի բարբառում (անշուշտ գլխին կապած փաթթոցի ձևից առնուած). սրա հին վկայութիւններն ունին Շնորհ. եդես. էջ 59 (Թէ ոչ ուժով իւրոյ բազ-կին կամ զօրութեամբ իւր պիղծ կընտին) և 1567 թուին Կաֆա գրուած վկայաբանական մի գրուածք (Դարձեալ տարան տունն գըն-տին, ուր սոխտաներն բնակէին). Նոր վկ. էջ 405։-Նոր բառեր են՝ գունդուկծիկ, գուն-դուկլոր, գունդուկ, գունդուլ, գունդուլուկ, գունդուկոլոշ, գնդալիւր, գնտագազ, գնտիկ, գնտիչ, գնտլել, գնտլիկ, գնտոց, գունդա-պուր.-տ>ծ ձայնափոխութեամբ ձևացած են՝ գնծիկ, գունծիկ, գունծուլ, գունձուլ։
dry, arid, dead;
benumbed, impotent.
• ՆՀԲ յիշում է պրս. խուշ (ուզում է ա-սել [arabic word] xušk «չոր»)։ Հիւնք. սոսկալ բառից։
girdle;
twist;
belt;
zone;
— ածել, — ընդ մէջ ածել, to gird, to tie or to draw close round the body;
to be prompt;
այրեցած՝ բարեխառն՝ սառուցեալ —, torrid, temperate, glacial zone;
— լերանց, chain of mountains.
• = Բարդուած է ըստ իս գաւ+տի բառերից երկրորդն է տի «կապ», որ հնխ. dē-«կա-պել» արմատից է (տե՛ս տի) և գտնւում է նաև սամետի, կալոտի, ոռտէն, վզտա (<վզտի), կամնտայ, բերանտայ «բերանա-կապ արջառոց ի կասուլն, առ չուտելոյ զցո-րեան» (Քաջունի, հտ. Գ. էջ 36), լամտա «չուանեայ կանթ կողովոց» (Քաջունի. հտ. Դ 88) բառերի մէջ. անծանոթ է գաւ, որ պիտի նշանակէր «մէջք». հմմտ. գւռ. մէջկապ «գօ-տի»։-Աճ.
slow, tardy, idle, heavy.
• Bötticher, ZDMG, 1850, 352. Arica, 81 357 սանս. tandrālu «ծոյլ, դան-ռաղ»։ Տէրվ. Մասիս, 1881 ապր՛՛ 28 կրկնուած դար, դաղ արմատից. հմմտ. դիլ, դուլ, դլալ, հնխ. dhar «կացուցած նել, կալ, ունել, տանիլ, կրել», լծ. դա-դարել։ Bugge, Btrg. 41 մերժում է սանս. tandrālu. որովհետև ծագում է tandate բայից։ Հիւնք. Տանտաղոս յա-տուկ անունից։ Meillet, MSL, 10, 279 իրար է կցում դողալ, դղրդել, դղոր-դել, դրդուել, դանդաղիլ, իբր կրկնա-կան. հմմտ. սանս. dardirat dédisat, յն. τανβαρύςω, τανϑαλύζω «շարժել, դղրր-դել», τονορόσσειν «դղրդալ», լիթ. dru-gys «ջերմն», ռուս. дрогнуть «ցնցու-իլ», дрожать «դողալ», լեհ. držec', չեխ. drhati, լիթ. drebu, drebéti «ոռ-ղալ», որոնք բոլոր կրում են dh-ձայնաւոր+r արմատական տարրը։ Իբ-րև կրկնաւոր խօսում է Աճառ. ՀԱ, 1899,
cf. Դանդաչումն.
• , ի հլ. «երերտկալը, ցնորք» Հին լծ. եւագր., որից՝ դանդաչել «հարբածի պէս այս ու այն կողմ երերալ, տատանիլ. 2. ցըն-դաբանել, յիմար յիմար խօսիլ» ՍԳր. Եզն. Եփր. ել. էջ 183, Եփես, 147. Ոսկ. ա. տիմ., դանդաչուն Բուզ., դանդաչութիւն Ոսկ. ես. 276, դանդաչունք Եզն., դանդաչական Ոսկ. ես. ևն։
sabre, cutlass;
hanger, poniard.
• «եոեսայրի կարճ սուր» Յուդթ. ժգ. 8. ժզ. 11. գրուած դարշոյն Եփր. դտ. 345, որից դարշունակալ «սուսերաւոր» Մծբ. 385։ Արդի գրականի մէջ գործածական է մի-այն առաջին ձևը, որից դաշունահար։
cessation, intermission, pause, relaxation, truce;
— եւ դադար լինել, to cease;
— եւ պատուէր տալ, to permit;
to give directions;
to order, to bid, to command;
to exhort;
— տալ, to cause to cease;
to give rest, to repose;
— առնել, to halt;
to pause;
— առնուլ, to cease, to break off, to take rest or relaxation, to stop;
— զինուց, armistice, truce.
• Տէրվ. Մասիս, 1881 ապր. 28 լծ. հյ. դադարել, դանդաղ, որոնց բոլորի ար-մատն է հնխ. dhar «կալ, կացուցանել, ունել, տանիլ, կրել»։-Հիւնք. թոյլ բա-ռից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. St. էջ 17։
• ԳՒՌ.-Կալ միայն Ալշ. դ'ուլ ու դ'ադ'ար, Սեբ. դ'ուլ-դ'ադ'ար, Ասլ. դ'իւլ-դ'ադ'ար, Պլ. թուլ-թաթար։
carpenters tool, plane;
auger;
— պայտառաց, butteris, horse-picker.
• ԳՒՌ.-Ագլ. Երև. դուր, Ալշ. Ախց. Ակն, Խրբ. Մշ. Կր. Ջղ. Սեբ. դ'ուր, Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. տիւր, Ոզմ. դ'օր, Կալաջուղ (գիւղ Մարաղայի) տէօր։ Նոր բառ է դրթակ «փայտէ երկգլխի թակ՝ որով զարնում են դու-րի գլխին»։
lecturer;
scholar, one brought up at a seminary;
transcriber;
notary;
scribe, copyist;
արքունի or յիշատակաց —, chancellor;
հրովարտակաց —, secretary of State.
• = Պհլ. [arabic word] dipir «քարտուղար, գրա-գիր», dipirih «գրչութիւն», dipīrān me-hist «դպրապետ», մազդէական պհլ. dpyr Թուրֆանի մանք. պհլ. [hebrew word] dbīr (Salem Manich. Stud. ЗAH, 8, 65), պազենս diverī (իմա՛ divīrr) «գրչութիւն», պրս. [arabic word] dabīr կամ dibir «գրագիր», [arabic word] dabīristān կամ dibiristān և [arabic word] ︎ dabis-tān կամ dibistān «դպրոց, վարժարան»։ Այս բոլորի արմատն է հպրս. dipi-«գրու-թիւն, արձանագրութիւն», որ բնիկ իրա-նեան չէ, այլ թերևս սեմական փոխառու-թիւն։ Հնագոյն աղբիւրներն են ելամ. tup. pi «արձանագրութիւն» և սումեր. dub «գրութեան տախտակ, tablette», որից փո-խառեալ է աքքադ. tuppu, duppu, dappu «տախտակ, գրուած բան, տեղեկութիւն, նա-մակ» (Muss-Arnolt, Ass. engl. Handwb. 262-3) և սրանից էլ արամ. [hebrew word] dappā, հպրս. dipi, սանս. dipi, lipi «գրութիւն» (տե՛ս MSL, 23, 214 ծան., Nyberg, Hilfsb. 2. 55, Autran, Sumer. etind 153)։ Այս ար-մատո իրանեանների մէջ աճելով -bar մաս-նիկով՝ տուէլ է dipibar. հմմտ. պհլ. dpvu գրչութիւնը, որ գտնում ենք մի հին փորա-գրութեան մեջ։ Նոյն իրանեան ձևից փո-խառեալ են այնուհետև սանս. dlvira «դր-պիր», divirapati «դպրապետ», առաևա-dipi-, lipi-«գրոթիւն, գրուածք», արաբ. [arabic word] dalr «գիր գրել» (Կամուս, թրք. թրգմ Ա. 850), թալմ. [hebrew word] dabīr, քրդ. debir «հաշուակալ» (Bartholomae, 747, Horn, § 540)։-Հիւրշ. 145։
hair-band.
• «ծամակալ, գլխի մազերի կապ». ունի միայն ԱԲ։ Վկայութիւնը անյայտ է։
banner, ensign, flag, standard;
gonfalon;
idol, statue;
—ս արձակել, to hoist a flag;
ի ջուցանել զ—, to lower the flag, to strike one's colours.
• . ու. և հլ. «դրօշակ» Բ. մակ. ժե. 21. Եղիշ. Փարպ., «գունդ, վաշտ» Բուզ. Ճառ-ընտ., որից՝ դրօշակ (-ակ մասնիկով) «դրօշ» Մագ., դրօշակիր Ոսկ. գաղ. Մարթին. Ճառ-ընտ. (գրուած է նաև դրովշակիր), խաչադրօշ Մամիկ. Արծր., աղաւնադրօշ Բուզ. դ. 3. նոր բառեր են՝ դրօշակակիր, դրօշակակալ, դրօ-շակաւոր, արծուեդրօշ, սպիտակադրօշ, ղրօ-շահամբոյր ևն։
ox;
Taurus;
եզին ագի, mullein;
եզին աչք, camomile;
cf. Եզնակն.
• , ն հլ. (-զին, -զանց) «եզ» ՍԳր, «ցուլ կենդանակերպը» Եզն., որից՝ եզնանոց «գոմ» Ոսկ. մ. բ. 27, եզնալուծ Սիր. իզ. 10, եզնակ «փոքր եզ» Եպիփ. ծն., «ոսկի բզեզ» Գաղիան. Մխ. առակ., եզնախոլ Պտմ. ա-ղէքս. եզնող «հօտաղ, մշակ, երկրագործ, հերկող» Վեցօր. էջ 129 (ըստ սրբագրութեան Հ. Ա. Վարդանեանի, ՀԱ, 1911, 302 չունի ՆՀԲ), որ յետնաբար եղել է եզող Նար. էջ 138 (Աւետիքեան, Մեկն. Նարեկի, Վենետ. 1859, էջ 281 հասկանում է «միաւորող, կապող լծոց, մաճկալ», իբր եզ «մէկ» բառից). նոյն արմատից է նաև Եզնիկ յատուկ անունը։
• ԳՒՌ.-Վն. լեզ, Ջղ. ւեզ, Ախց. Երև Խրբ. Կր. Մշ. Մրղ. Ննխ. Սլմ. Սչ. Սեբ. Տիգ. յէզ, Ասլ. յէ՛զ (սեռ. էզա), Գոր. Ղրբ. Շմ. յէ՛զնը, Ագլ. Մժ. ի՛զնը, Հմշ. յիզ (սեռ. էզօ-նը, յգ. էզնին), Տփ. յի՛զը, Մկ. Ոզմ. իզ։ Պլ. գործածւում է կով բառը. յատկապէս որոշև. լու համար ասում են մանչ կով։ Նոր բառե» են՝ եզանճակտիկ, եզնաշռիկ, եզընկալ, եզ-նագին, եզնաչք, եզնասայլ, եզնավար, եզնե-ղէն, եզնարած, եզնազու, եօնտքար ևն.
hoar-frost, rime, frost;
իջանել եղեման, to drizzle.
• ԳԱՌ.-Առհասարակ գործածւում է թրք. բառը (ղրավ, խռաղի, qəraγə). նոր բառ է եղմակալել Ղզ. «եղեամով պատուիլ»։-Հմշ. եղիմ «տանիքներից կախուած սառոյցի երկար լուլայ»։
that keeps a seat;
page of the hack stairs;
throne.
• «գահ կամ դեսպակ». մէկ ան-գամ ունի Ագաթ. (ըստ ՆՀԲ). «բազմեցաք ի միում գերահրաշ գահաւորի»։ Սովորական ձևն է գահաւորակ, ի-ա հլ. «արքունի կամ իշխանական գահ, հովանաւոր մահճակալ, դեսպակ, պատգարակ» Երգ. գ. 9. Ագաթ. ե-ղիշ. Նար. էջ 206. Մագ. թղ. 9, 220. նաև «կասկարայ» (վկայութեան խորանի ևահե-րից մին) Ել. իէ. 4, 5։
stone-cutter.
• ՓՈԽ.-Վրաց. გალატოზი գալատոզի կամ კალატოზი կալատոզի «քարտաշ», մինգը։ գալատոզի և թուշ. կալտազ «որմնադիր»։ Բայց կարող է լինել, որ բոլորի էլ ծագումը օտար մի աղբիւրից լինի, որովհետև ո՛։ հա-յերէնը և ո՛չ վրացերէնը բնիկ բառի երե-վոյթ չունին։
mud, mire, filth;
slough.
• . ի հլ. «ցեխ, տիղմ, աղբ, կեղտ, փսխունք» Ոսկ. մ. բ. 26, գ. 17. Սարգ. ա. պետր. ը. (էջ 331). Բրս. մրկ. այս արմատից են՝ «այռիլ «աղտոտիլ, ապականիլ» Տաղ. յհ, եղբ. հեթմ., գայռիք պայթիք «ճաքելու չափ ուտելը» Ոսկ. պօղ. Ա. 733 (տե՛ս և այռիք), գայռալիր «կեղտոտ, գարշելի» Արծր. ա. 14, գայռանոց կամ գայռոց «սրբան, յետոյք» Ոսկ. հռ., գրուած նաև գառ և կամ գեռ, այս-պէս՝ գեռ «աղբ» Ճառընտ., գեռաթաթախ «աղբի մէջ թաթախուած» Մանդ. Վրք. հց. Ա. 672, միջին հյ. գոռ «ցեխ» (տե՛ս Սիսուան, էջ 539)։-Այս արմատը զ նախդիրով աճելով տալիս է ԶԳԱՅՌ, ի հլ. «ստամոքսի գազերի ժանտահոտ արտաշնչութիւնը բերնից» Ոսկ. պօղ. Ա. 800. Մանդ. Ճառընտ., որից զգայ-ռել «կեղտը դուրս տալ» Պիսիդ., «զկռտալ, ործկալ» Ոսկ. մ. բ. 17. Պիռն. (հրտր. WZKM 28 (1914), էջ 392). Ճառընտ. «վատ խօսքեր դուրս տալ» Լմբ. սղ. Վրք. հց. Կանոն. էջ 254, զգայռութիւն «ործկալը» Ոսկ. մ. գ. 17, զգայռումն Փիլ. ել. Լմբ. սղ. Վրդն. սղ. անզգայռել «զգայռել» ԱԲ։ Նախորդի նման գրուած է նաև զգառ, զգեռ Վրք. հց. Բ. 510 որից զգառիլ «ապականուիլ» Արծր. ա. 14։
• ՆՀԲ գայռ հանում է գռեհ բառից (իբր կաւ գռեհաց), գեռ=լծ. թրք. կէ-րիզ «կոյուղի», զգայռիլ =լծ. թրք. կէ-յիրմէք «ործկալ»։ Հիւնք. քայ «մա-նեակ» բառից։ Scheftelowitz, BВ, 29 44 սանս. vāri «ջուր», հպրուս. wurs «ճահիճ» բառերին է կցում։ Թիրեա-քեան, Բազմ. 1913, 340 թրր. [arabic word] ger-mek «երկարել» և [arabic word] geyir-īnek «զգայռիլ»։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 121-122 հնխ. urr-ī ձևից, որի հետ համեմատում է լտ. ūrina, որ է «մէզ»։ Պատահական նմա-նութիւն ունին գայռ «ցեխ» բառե հետ՝ սանս. karda «ցեխ, տիղմ, կղկղանք»։ սոգդ. γirek «ցեխ»։
execrable, ugly, deformed, slovenly;
exerementitious;
impure;
unchaste, smutty, obscene, lewd.
• ԳԴ համեմատում է պրս. [arabic word] γirš «գարշիլ, զզուիլ, զանիլ» բառի հետ։ ՆՀԲ «յետս քարշիլ իբրև ի գիշոլ կամ խորշիլ»։ Justi, Dict. kurde, էջ 310 և 331 քրդ. [arabic word] qyriš «աղտեղութիւն աղբ», [arabic word] keriz «ստահակ», kurēž klrin «աղտոտել» և [arabic word] kurēži «աղ-տեղութիւն» ձևերի հետ համեմատում է պրս. [arabic word] ❇ [arabic word] «աղտե-ղութիւն?», ավար. qeriš, կիւրին. qu-rùš և հյ. գարշ։ Տէրվ. Altarm. 78 հյ. բռստել, քստմնել, զագաշիլ, զարգաշ-եալ, գարշ ձևերի հետ նոյն է դնում սանս. harš «շշմիլ, սոսկալ, մազերը տնկուիլ, ուրախանալ ևն», լտ. horreo (
home, house.
• Կալ արաբ. [arabic word] bayt «տուն, բնակա-րան», յգ. [arabic word] buyut կամ [arabic word] aby-āl «տներ»։
yew;
cartilage, kernel, gland;
cf. Գեղձումն.
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. vel արմատից՝ աճած ձ աճականով. հմմտ. լտ. volo «ու-ղել», սանս. váranam «ընարութիւն, փա-փազ», vrnītē «ընարամ, փափաղոմ, սի-րում է», զնդ. var, vərənav-«ընտրել. կա-մենալ», գոթ. wiljan «ուզել», waljan «ընտ-րել», հբգ. wêllan «ուզել», wellen «ընտ-րել», գերմ. wollen «ուզել», wahlen «ընտ-րել». հիսլ. val «ընտրութիւն», լիթ. vely-ǰu, vēlyti «փափագիլ, տենչալ, ցանկալ, բարեմաղթել», viltis «յոյս», հսլ. volja voliti «ուզենալ, կամենալ», volla «կամք». ϑαι «ուղել», ἔλδομαι, ἔέλδομαι (
river.
• ԳՒՌ-Ջռ. գ'ետ, Ախց. Կր. գ'էտ, Ալշ. Հճ. Մշ. գ'եդ, Ակն. Երև. Խրբ. Սեբ. գ'էդ, Ասլ. գ'է՝դ, Վն. կ'ետ, Ղրբ. Սլմ. կէտ, Մրղ. կ'էտ, Հմշ. կէդ, Տիգ. քէղ, Ոզմ. գ'իտ, Տփ. գիդ. Ագլ. գ-իտ, Մկ. կ'իտ։ Նոր բառեր են՝ գետա-ռիլ, գետփոր, գետկալ, գետկապ, գետաբե-րուկ, գետուտի, գետատար, գետատուտ։
cf. Դարպաս.
• (յետնաբար սեռ. ու, ի։ գրուած նաև դարեպաս, դարպաս «արքունի կամ իշխանական դուռ, մեծ դուռ», լայնա-բար «պալատ, ապարանք» Մամիկ., էջ 37, Արծր. դ. 12. Օրբել. հրտր. Էմ. էջ 36. Ոսկ. գծ. 338. Մարթին. Սամ. անեց. 113. փոխա-բերաբար «ընծայ՝ նուէր, որ իբր դռան առաջ տրւում է մեծաւորին կամ վանքերի մէջ փա-կակալ վարդապետին, իբր օթևանի կամաւոր վարձք» Տօնակ., որից՝ դարպաս տալ «մե-ծաւորի առաջ ներկայանալու համար դար-պասի նուէրը տալ», դարապաս առնել «մեծա-ւորի ընդունելութեան պատրաստուիլ» (արդի արևմտեան գրական լեղւով դարպաս ընել կամ դարպասել «մէկի հետ սիրահարութիւն անել», ֆր. faire la cour ձևից թարգմա-նուած), դարպասպան «դարպասի պահա-պան» Ոսկիփ., դարպասցի «պալատական» Շապհ. 32։
side, part;
cf. Կողմն.
• ՓՈԽ.-Պօլսի տաճիկ բանտարկեալների ծածկալեզուի մէջ շատ գործածական է antin «էսրար, հաշիշ, ծխելու ափիոն», որ հյ. ան-ղին բառն է. հաշիշ ծխելը սաստիկ արգի-լուած լինելով՝ հեռացում կամ զգուշութիւն ցոյց տւող անդի՜ն բասը սաացել է այս նշա-նակութիւնը (տե՛ս Թէոդիկ, Ամէնուն տարե-ռոյցը, 1920, էջ 221)։
remedy, medicine, medicament, purgative, potion, draught;
spice, drug;
cure, dressing;
poison, venom;
ink;
die, colour;
amulet, talisman;
— դալար, grass, herbage, green;
nacea;
dress;
verdure;
ամենաբոյժ —, panacea;
— մատուցանել, to physic, to dress;
— առնուլ, to take a remedy;
to take poison;
անոյշ՝ դառն՝ սաստիկ՝ գօրաւոր՝ ազդու —, sweet, bitter, violent, powerful, efficacious remedy.
• ՓՈԽ.-Շատ հին փոխառութիւն է վրաց. მgელო մդելո «խոտ, դալարիք», որ պահում է հին հայերէնի բունը (դեղ, դեղոյ) և մեր բառի առաջին և նախնական նշանակութիւ-նը։ Նախաձայն մ վրացական սովորական յաւելուած է, ինչ. მგოსანი մգոսանի «գու-սան»։ Կալ և վրաց. φელა դելա, որ ըստ Ե-րիսթավի բառարանի՝ անծանօթ մի բոյս է։-Նոր փոխասութիւն է գ.ռ. թրր. [arabic word] t-tal «խիսա աղդեցիկ միջոց, դարման» (< հյ. դեղթափ) (տե՛ս Յուշարձան 329 ա, հմմտ. նաև Բիւր. 1900, 670 ա)։-
ear-ring, buckle, ear-drop.
• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «ականջի օղ» ՍԳր. Եփր. ծն. «մանեակ, օղա-մանեակ, շրջանակ» Փիլ. նխ. բ., որից գըն-դապաճոյն «գինդերով կամ գնդանման զար-դերով զարդարուած» (նորագիւտ բառ) Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 171, գնդանոց «գինդ կամ գինդի օղակը» Գնձ., գնդակալ «գինդի օղը» Վրդն. ծն., գնդակ «շրջանակ, պսակաձև զարդ» Կիւրղ. Թուոց. «Ճիւղ, մանաւանդ խա-ղողի խիղբ» Ծն. խթ. 11. Վեցօր. 92. 95. Կռ. 152, գնդաձև «ոլոր ոլոր, մանուածապատ» Մաօս. դիոն.-գրուած է նաև գինտ.
the two arms extended, open arms;
bosom, breast;
fathom;
—ս արկանել, — ընդ —ս խառն լինել, to embrace, to hug one another;
ընդ —ս մտանել, ընդ աղեղն լինել, to draw the bow well;
այն ինչ լինէր զոգիսն ի —ս իւր թափել, whilst he drew his bow tight;
— ընդ — խառնել or խառն լինել, — ընդ խառն or գրկընդխառն or գրկախառն լինել, to wrestle, to struggle with one;
— ընդ խառն կռիւ or մարտ, wrestling.
• , ի-ա հլ. (մանաւանդ անեզաբար գործածուած) «գոգ» ՍԳր. Ագաթ., «մէկ գըր-կաչափ» Գծ. իէ. 28. Եւս. քր., որից ոճերով աւնինք գիրկս արկանել «գրկել» ՍԳր. Եւագր. Ոսկ. ես., ընդ գիրկս մտանել «աղեղը լարել» ՍԳր, գիրկ ընդ գիրկ խառնիլ Վեցօր. Ոսկ մ. ա. 13 կամ գիրկ ընդ խառն լինել «գրկա-խառնուիլ» Եւս. քր. ղանաղան ածանցումնե-րով՝ գրկալիր Երեմ. դ. 29, գրկախառն Ոսկ մ. բ. 22 և բ. տիմ. գրկախառնիլ Ոսկ. բ. կոր. և հռ., գրկատարած Ոսկ. ես. 205, ընդգրկել Առակ. իդ. 33. Ագաթ., իննագիրկ «ինը գըր-կաչափ» Նոննոս., լիագիրկք Ոսկ. ես., գիր-կուծոց «գիրկընդխառն» Քուչ. 73։
thief, robber, bandit;
sharper.
• ՆՀԲ իրար է խառնում գաղտ, ղօղել, ղուղակել։ Bugge, Btrg. 38 համեմա-տում է զնդ. gadha և աֆղան. γal «գող, աւազակ» բառերի հետ։ Հիւնք. քօղ բառից։ Meillet, MSL, 9, 150 գող, գաղտ համեմատեց լեթթ. wilt «խա-բել» բառի հետ։ Հիւբշ. 431 աւելաց-նելով նաև վերի միւս եւրոպաևան ձև-վերը, միացնում է նրանք սանս. vrthā «ըստ կամս, ձրի, սնոտի, թիւր» բա-ռին և նշանակութեանց տարբերութեան պատճառով անստույգ է համարում։ Patrubány, SA, 1, 5 ֆրանս. vol-eur լտ. fur-are, in-vol-are։ Scheftelovitz, BВ, 29, 43, լտ. volare «թռչել», velox «արագ», ռուս. vilatl «վազվզել» բա-ռերի հետ, ինչպէս որ ֆր. voler է «թրռ-չել և գողանալ», Karst, Յուշարձ. 414 մոնգոլ. xulagai, կալմ. xulugai, թուն-գուզ. մանչու. xulxa «գողութիւն», ա-րևել. մոնգոլ. xulagu, կալմ. xulu, kulu «գողանալ», 418 ույգուր. okri, ok-rin «ծածուկ», okrik «գող», չաղաթ. ogri «գող», ogrin «ծածուկ», եակ. vor "գող-նալ», voru «գող» ևն։ Պատահական են թուշ. ղ'օլօ ևն։