Definitions containing the research ծագ : 1487 results

Պիւռիոն, ի

s.

pyrheum, Persian Fire-altar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. πυρεῖον նոյն նշ. (ծագում է πυρ = «հուր» բառից)։-Հիւբշ. էջ 372։


Պիւրամիդ

cf. Պիւրամիտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. πυραμίς, πυραμίδος «բուրգ». ընդհա-նուր տարածուած բառ է. ինչ. ֆրանս. py. ramide ևն։ Առաջ կարծում էին թէ ծագած է πῦρ «կրակ» բառից, իբր թէ կրակի բրգաձև բարձրացման օրինակով, բայց այժմ այս կարծիքը թողնուած է և յն. πυραμίς համար-ւում է օտար փոխառութիւն (Boisacq 829)։ -Հիւբշ. 372։


Պղինձ, ղնձոյ

s.

copper;
coppercoin;
— ծխեալ, yellow copper, brass, bronze, tombac;
— հրաքարային, copper pyrites, yellow copper-ore;
— երփներանգ, variegated copper-ore, phillipsite.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Իրանեանից փոխառեալ բառ. հմմտ. պրս. [arabic word] ︎ birinj կամ [arabic word] pirinǰ «արոյր, պղինձ», որի հին ձևերը յայտնի չեն. յաւա-նի չէ նաև բառիս ծագումը (Horn § 208 bis), որովհետև պատահական նմանութիւն միայն ունի bronze, որ յառաջանում է ստ. լտ. aes Brundisinum ձևից և նշանակում է «Բրինդիզոյ պղինձ» (Kluge 74)։ Պարսկե-րէնից են փոխառեալ նաև քրդ. birinj, pirin-ǰok «արոյր», բելուճ. brinj, թրք. [arabic word] pirinǰ վրաց. ბრინჯაო բրինջաօ, աբազ. prinj-žeš «արոյր», ասոր. [syriac word] parnog «պղինձ»։ Հայերէնի ձ ձայնի համար հմմտ. բրինձ< պրս. birinǰ։-Հիւբշ. 231։

Ուղիղ մեկնեցին նախ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 153, Klaproth, Asia pol. էջ 102։ ՆՀԲ լծ. իտալ. bron-zo, թրք. փիրինճ։ Lag. Urgesch. 8II Müller SWAW 38, 588, Diefenbach KZ 12, 76, Պատկ. Изслeд. 10 զնդ. berejya. պրս. birinǰ։ Justi, Zendsp. 187 զնդ. parō-berejya ձևի տակ՝ պրս. և քրդ. ձևերի հետ, ասելով թէ ըստ Pott ZKM 4, 264 բառս արևմտեան ծագում պէտք է ունենայ։ (Զնդ. bərəjya կար-ծեօք միայն «պղինձ» է նշանակում. իսկ պրս. birinj բառի հետ համեմատութիւ-նը համարւում է շատ անապահով՝ ըստ Horn § 208.-Bartholomae, Altir Wört. 958 զնդ. bərəjya-մեկնում է «աստուածութեան մի անուն», իսկ էջ 859 parō. bərəjya-թողնում է անլայտ իմաստով)։ Պատկ. Истор Монг. 72 և Հիւնք. թրք. pirinյ։ Խ. Ուղուրիկեան. Ամէն. տարեց. 1908, էջ 36 կզում է bronze բառին! Յ. Գ. Մ. Պատմ. դրակ. էջ 15 եբր. պըտիլ։ Մառ, O полож. aб-xaз. 7 յաբեթական hpil, spil առմա-տից, որից և ափխազ. bγ «պղինձ»ս


Պճեղն, ճղան, ճղունք

s.

instep, ankle, ankle-bone;
foot;
cf. Խստոր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

պիւճիւլ, պիւժիւլ «վէգ» (իմա՛ [arabic word] bužul «ոտքի կոճ», ︎ buǰul «վէգ», որից նաև արևել. թրք. [arabic word] buǰul խաղալու վէգ»։ Նշանակութեամբ նոյն, բայց ձևով տարբեր են. ծագումն ու հը-նագոյն ձևերը անյայտ)։ Petersson, Ar u. Arm. Stud. 101 -եղն համարում է մասնիկ, ինչպէս ասեղն, աղեղն, տա-ռեղն, բաղեղն բառերի մէջ։ Ղափան-ցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 96 վրաց. ბრჭალი բրճալի «ոտքի կրունկ»։


Պնակիտ, կտի

s.

writing-tablet, table-book;
— ծոցոյ, tables, memorandum-book;
— նկարչի, painter's pallet;
— գրաշարի, galley, composing galley, pan.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. πιναxίς (սեռ. πιναϰίδος), πιναϰίδιον «այբուբենի տախտակ», որից փոխառեալ է նաև ասոր. [syriac word] penaqīdtā «տախ-տակ»։ Յոյն բառի ծագումը տե՛ս պնակ։-Հիւբշ. 373։


Պոդիրի

s.

gown, long robe.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. τοδήοης «պճղնաւոր», որից նաև հսլ. podiri նոյն նշ. ծագում է ποῦς, ποδός «ոտք» բառից։-Հիւբշ. 373։


Պողովատ, ոյ, ի, ից

s.

steel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Պրս. բառի հետ համեմատեցին Klap-roth. As. polygl. էջ 105, Bottich. ZD-MG 1850, 367, Lag. Urgesch. 813, Ges Abhd 75. Justi. Dict. Kurde 84. վերջինը նաև քրդ. և պհլ. ձևերը։ Հիւնք. յն. πλατῦა «պողոտայ» և պրս. բուլատ. -Պհլ. բառիս ծագումը և ստուգաբա-նութիւնը յայտնի չէ. Müller WZKM 5, 186 համարում է յունարէնից փոխա-ռեալ՝ իբր πολύπατας «շատահնչիւն», բայց այս մեկնութիւնը չէ ընդունուած (Horn § 340)։ իսկ Ագլ. նոր փոխառութեամբ՝ փօ՛լաթ։ Այս բոլորը յանգում են 4 ձևի, այն է՝ պողվատ. պողպատ, պողղատ, պողատ. առաջինը ներ-կայացնում է պհլ. polavāt, երկրորդը՝ պհլ pōlāpat, երրորդը յառաջանում է ղ և վ ձայ-ների համանմանութեամբ, իսկ չորրորդը (պողատ) ո՛չ թէ նախորդների ինչ որ աղա-ւաղեալ ձևն է, այլ յառաջանում է պրս. ❇ bolād ձևից մի քիչ աւելի հին *polāt ձևից։


Պողոտայ, ի, ից, այց

s.

high-way;
thoroughfare, broad street.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [arabic word] plātīā «հրապարակ, հա-սարակաց փողոց», որ իր հերթին փոխառեալ է յն. πλατεῖα հոմանիշից։ Այս բառը πλατύς բառի իգականն է. նշանակում է «լայն ու հարթ» (ցեղակից հյ. լայն բառին, որ տե՛ս) և առնուելով όδός (իգ.) «ճամբայ» բառի հետ՝ πλατεῖα ὄδός «լայն ու հարթ ճամբայ», որից գոյականաբար πλατεῖα «մեծ փողոց». Սրանից է փոխառեալ նաև լտ. platea և սրա միջոցով էլ գոթ. plaϑja, հոլլ. plaats, գերմ. Platz, անգլ. ֆրանս. place, իտալ. piazza «հրապարակ» (Kluge 373), որից վերջապէս թրք. piasa «դրամական կուրս», ռմկ. Պլ. փիացա «զբօսանք, շրջագայութիւն. 2. դրա-մական կուրս»։ Ըստ այսմ հայերէնի լայն, պողոտայ և փիացա բառերը, որոնք՝ իմաս-տով իրարից շատ տարբեր, արտաքին նմա-նութեան ո՛չ մի կէտ էլ չունին, ծագմամբ և ձևով միևնոյնն են։-Հիւբշ. 315։


Պուրակ, աց

s.

wood, forest, grove.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Թերևս պհլ. մի ձևի միջոցով փոխառ-եալ սանս. [other alphabet] pauraka «քաղաքի մօտ գտնուած զբօսավայր պարտէզ» բառից, որ ծագում է [other alphabet] pura «քաղաք» բառից (Böht-lingk, Sans. Wört. IV 889)։-Աճ.


Պռեստեր

s.

prester, hot and scorching wind, typhoon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն, πρηστήρ «կայծակով ու փայլակով ուրագան». որից նաև լտ. prester «հրային պտուտկող քամի». ծագում է πρήσω «այռեւ բայից։-Հիւբշ. 374։


Պռոյգ, ուգի, գաց

s.

paraphernalia, portion, dowry, dower.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն, προίς, «ροίς, սեռ. προιϰός. նյն, προυϰίν προτϰα «հարսի բերած օժիտը», որից προίζαα-ϑαι «պռուգել, օժիտ տալ». ծագում է πρό «առ, ի» և ἴϰω «գալ» բառերից։-Հիւբշ. 374։


*Պռուկ

s.

muzzle, snout.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մկ. Սլմ. Վն. պռուկ, Մրղ. պու-ռուկ, Մշ. պռուգ, Տիգ. բռուգ, բռունգ, Ախց. Կր. պռունկ, Ալշ. Երև. պռունգ, Տփ. պրունգ, Սչ. բրունգ, Ննխ. բուռունգ, Սվեդ. բռօնգ, Պրտ. Սեբ. բռգունք, Ասլ. բռգիւնք, բռգիւ՝, Զթ. բը'ոգընիյք, բը'ոգընիրք, Ռ. բռղունք, բուռղունք, Հմշ. բըրբունք (իսկ ըստ Մառ, Зan. Kолл. Bоcтоконедовъ I, էջ 73-80 Համշէնի թրքացած հայոյ բարբառով՝ բէր-բուք), նշանակում են «շրթունք. 2. ծայր, եղերք»։ Սրանց դէմ Ջղ. ունի պռնչուկ, որ գիտէ նաև Բառ. երեմ. էջ 216 և որի ծագու-մը անյայտ է։ Նոր բառեր են պռկապռուկ «մինչև եզերքը լցուած», պռկօշ «կախուած շրթունքներով», պռնկկալ «լաջակ»։ Բ. բըո-թունք, յդ. բըռթընէր «շրթունք. 2. ամանի եզերքները», որոնք յառաջացած են պռուկ և շրթունք, շրթներ բառերի խաչաձևմամբ։


Պտուկ, տկոց

s.

button, bud, eye;
nipple;
cf. Պուտուկ;
պտկունք կովու, ոչխարի, udder, dug, teat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Կր. Մկ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. պտուկ, Ալշ. Մշ. պդուգ, Հմշ. Սեբ. Տիգ. բդուգ, Ասլ. բդիւգ, բդիւյ, Ագլ. Գոր. Ղրբ. պտօկ, Զթ. բօդուգ, Հճ. բmդուգ, Սվեդ. բու-դիւգ, Ննխ. Պլ. Ռ. բուդուղ, թրքախօս հայե-րից էլ՝ Ատն. բդուղ. բոլորն էլ «ծծի ծայր կամ կովի ծիծ» նշանակութեամբ (վերջին-ների մէջ ղ ձայնը յառաջացած է շփոթելով պտուղ բառի հետ)։ Նախաւոր «ծիլ» իմաստը պահում են Վն. Գոր. Ղրբ. վերջինիս մէջ նը-շանակում է նաև «ծայր» (ինչպէս՝ լեռան, գրչի ևն), որից էլ պտկիլ, պտկուիլ «գոյա-նալ, յառաջ գալ, նոր երևան գալ». հմմտ. ծագ և ծագիլ։ -Նոր բառեր են պտկալ, պըտ-կակար, պտկ-տ։


Պտուղ, տղոց

s. fig.

fruit;
fruits;
fruit, produce, effect, result;
tip of finger;
— աչաց, pupil, eye-ball, apple of the eye;
չորս — խունք, four grains of incense;
դալար, կանաչ, վաղահաս, հասուն, չոր, փտեալ —, fresh, green or unripe, premature, ripe, dried, rotten fruit;
կեղեւ պտղոց, peel, paring;
կեղեւել զ—ս, to pare, to peel;
to decorticate, to strip;
— տալ, բերել, to bear, to yield, to produce fruits;
— քաղել, to gather, to pluck, to pick fruit;
to reap the fruit of, to derive benefit from.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Աւետիքեան, Քերակ. 1815, 312 պա-տել (կճեպով պատած) կամ պէտք (ծա-ռին պիտանի) և կամ պտուկ «ծառի ծիլ» բառից։-ՆՀԲ պտղակն լծ. յն. πτίλλος τοῖς ὄφϑαλμοῖς։ Մառ ЗВО 5 319 պտուղ կցում է զնդ. fsuša հոմա-նիշին։ Հիւնք. արաբ. badal «փոխա-րէն» բառից։ Patrubány SA 1, 311 հնխ. pat «ընկնել» արմատից՝ -ուղ մասնիկով։ Pedersen, Հայ. դր. լեզ. 15 հնխ. bhidu-lo-m ձևից, որ է «պայթիլ» արմատից. հմմտ. լտ. findo «ճեղքել», ինչպէս սանս. phala-«պտուղ» ծագում է phal-«ճաքիլ» արմատից։ Petersson KZ 47, 253 պտուկ բառի հետ դնում է հնխ. bud-«ուռչիլ» արմատից, որի ժա-ռանգները տե՛ս պուտ բառի տակ։ Wal-de 293 ընդոտնում է Pederson-ի մեկ-նութիւնը, բայց Pokorny 2, 116 և 139 մերժելով այն՝ ընդունում է Petersson-ի մեկնութիւնը։ (Ձևապէս անընդունելի չէ


Ջայլամն, ամանց

s.

ostrich.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Սեմական ծագումով բառ պէտք է լինի, ըստ որում Հայաստանի բնիկ թռչուն չէ ջայ-լամը. հմմտ. արաբ. [arabic word] zalīm «արու ջայլամ», յգ. [arabic word] zilmān կամ zulmān տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Գ. 508)։-Աճ.


Ջայլեամն, լեմանց

cf. Ջայլամն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Սեմական ծագումով բառ պէտք է լինի, ըստ որում Հայաստանի բնիկ թռչուն չէ ջայ-լամը. հմմտ. արաբ. [arabic word] zalīm «արու ջայլամ», յգ. [arabic word] zilmān կամ zulmān տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Գ. 508)։-Աճ.


Ջով

s.

leafy branch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Karolides, Γλ. συγϰρ. 91 մերժում է կցել Կապադովկ. cionō «ծագիլ արևու-ռողբոջել բոյսի»։ Հիւնք. չու, չուել ար-մատից։ Scheftelovitz BВ 28, 301 սանս. ghabasti «թև, ղեկ», լտ. gaba-lus «կախաղան» բառերի հետ, որ մեր-ժում են Lidén, Arm. St. 32 և Pokorny 1, 533, Walde 331։ Karst, Յուշարձան 422 թրք. čop «փայտի կտոր», čubuq «ցուպ, գաւազան»։ Թիրեաքեան, Արիա-հայ բռ. 325 պրս. [arabic word] ǰuvān «մա. տաղատի»։


*Ջուլհակ

cf. Ոստայնանկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] ǰulāhak «ոստայնանկ» բա-ռից փոխառեալ. ծագում է պրս. ❇ [arabic word] ǰu-lāh բառից, որից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] ǰullāh, [arabic word] ǰullah, քրդ. ulanι ǰulfa, թրք. [arabic word] čulha «ոստայնանկ»։-Հիւբշ. 233։


Ջուր, ջրոյ, ով՝ ջուրբ, ջրոց՝ ջուրց

s. adj.

water;
juice;
liquid, watery;
օրհնեալ —, holy water;
չած ջրոյ, water-god;
անոյշ, ըմպելի, պաղ or ղով, գաղջ, տաք, եռացեալ, հանքային, ծծմբային, աղային —, good or portable, drinkable, cold or fresh, tepid, hot, boiling, thermal, sulphurous, saline water;
— մսոյ, broth, cf. Արգանակ;
գաւաթ մի, դոյլ մի —, a glass, a bucket or pail of water;
դոյլ մի լի —, a pailful of water;
ըստ — եւ ըստ ցամաք, by sea & land;
տեղատութիւն եւ մակընթացութիւն ջուրց, tide, flux reflux, & reflux, ebb & flow;
երթալ զջրոյ, to go to fetch water;
— հանել, to draw water;
— ըմպել, to drink water;
— հեղուլ, թափել, առնել —, to make water, to piss, to urine;
— տալ, to water, to sprinkle;
to water, to give to drink to;
եռացուցանել զ—, to warm, to boil water;
— արկանել ձեռաց ուրուք, to pour water on a person's hands;
լաւ է — հորի քան զգինի յոռի, pure water is better than bad wine;
cf. Թակարդ, cf. Ըմպեմ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. yuro-ձևից. այս արմատը նախալեզւում երկու ձև ունէր՝ wor և ur, և նախաձայնի ձայնդարձով՝ yur, your. առաօինից են ծագում վեդ. vár «ջուր». սանս. väri «օուր», զնդ. yār-«անձրև» (պհլ. varān>պրս. bārān «անձրև»), vairi «լիճ», Lvarayā «կաթիլ ջրոյ», սոգդ. wār «անձրև», թոխար. wär «ջուր», հանգլ. waer, ēar «ծով», հիսլ. vari «ջուր», ur «բարակ անձ-օրև, խոնաւութիւն», aurigr «թրջուած», յն ύρον «մէզ», լտ. ūrīna «մէզ», ūrīno «ջրի աակ ընկղմել»,-իսկ երկրորդից՝ հպրուս. iuren «ծով», լիթ. jures, jurios «ծով», jáura, jáuras «ճախճախուտք», լեթթ. jūra «ծով»։ Երկու խմբերի կապր ցոյց է տալիս հպրուս. wurs «ճահիճ»։ Հայերէնի մէջ նա-խաձայն y ըստ օրինի դարձել է ջ. հմմտ. ջան, ջով (Pokorny 1, 268, Trautmann 335, Boisacq 729, 1099, 1120, Walde 860)։

ԳՒՌ (dialectal) (Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 556)։ ԳԻՌ.-Ննխ. Պլ. Տփ. ջուր, Ալշ. Ախց. Երև. Խրբ. Կր. Մշ. Ջղ. Սեբ. Սչ. ջ'ուր, Ռ. Տիդ. չուր, Ագլ. Մղր. ջիւր, Ասլ. ջ'իւր, Հմշ. ճուր, Գոր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. ճիւր, Ակն. ջ'իւր, Սվեդ. ջ'էօր, Զթ. ճօյ, ջ'օր, Հճ. ջ'ույ. -սրանից կազմուած են շատ բազ-մաթիւ ոճեր ու ածանցներ, որոնք տե՛ս իմ Գաւառ. բառարանը, էջ 940-6։ Յիշելու ար-ժանի են ջրաղաց և ջրորդան «ջրի խողովակ» բառերը։ Սրանք ր-ի կորուստով արդէն մի-ջին հայերէնի մէջ տուել են ջաղաց Յայսմ. Յիշատ. Գաղիան. Երզն. երկն. ջորդան Վստկ.։ Ջրաղաց բառի վկայութիւնները ըստ ՆՀԲ հասնում են ԺԲ դար, բայց ըստ Թ. Աւ-դալբէգեանի, Տեղեկ. ինստիտ. 3, 69 գնում է մինչև 966 թ. (տե՛ս Վիմ. տար. 8)։ ր-ի կորուստը պատճառ է դարձած բոլորովին մոռանալու բառիս ծագումը և ասւում է օր. քամու ջաղաց, ելեկտրական ջաղաց, և մին-չև անգամ ջրաջաղաց! Առաք. լծ. սահմ. 618։ Գաւառական ձևերի համար Ջառառl տե՛ս վերը առանձին. իսկ ջրորդան բառի ձևերն են՝ Մկ. ճուռmթան, Ոզմ. ճուռռա-թան, Վն. ճօռօթան, ճօռթան, ճօլօտրան, Խրբ. ջռթօն, Մշ. ճօլօրտան, Սվ. ջօրդէն, Այն. ջէօրդէն, Բղ. ջլօզդրան, Ագլ. շռի՛դmն, շըռռէօ՜դmն, շռի՛նդmն, Ղրբ. շռօ՜թկան, Ջղ շոնօթակ, Ղրդ. շոնօթ, Ազա ճօռնակաթ, Սլմ. նօռնըկաթ, Նբ. չօռնաղաթ։ (Սրանց մէջ ժողովրդական ստուգաբանութիւնը մեծ դեր ունի. այսպէս Վն. անշուշտ կապուած է ճօռ «խողովակ» բառի հետ, այլուր շոռալ և կաթ, կաթիլ բառերի հետ)։ Այս բոլորի դէմ աւելի հնից ունինք շօռոթ Տաթև. ձմ. ձգ. Շօռոթ՝ որ զջուրն առնու յաղբերէն և հեղու (ըստ այսմ նշանակում է «աղբիւրի առջև շինուած խողովակը»)։-Գաբիկեան, Երիտ. Հյստ. 1921, ժէ. թ. 86, մոռանալով ջորդան ձևը, գւռ. ճըռթօն մեկնում է իբր ջուր+թօն ռանձրև» կամ իբր բնաձայն ռառ։


Սրինգ, րնգաց

s.

flute;
flageolet;
fife;
syringe;
— հաւորսաց, bird-call;
— հովուական, shepherd's pipe, reed;
նուագել սրնգաւ, to play the flute;
to pipe.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Թուի թէ փոխառեալ է փռիւռաևանեռ. որից փոխառութիւն պիտի լինի նաև յն. օն-թιγί «սրինգ, սուլիչ», որից συρίγγιον «փոքր սրինգ». σύριγμα կամ συριγμός «շչիւն, սոյլ», συρίζω «սրինգով նուագել»։ Յունական երա-ժըշտութիւնը և շատ յունական երաժշտական գործիքներ իրենց անուններով հանդերձ փոխառեալ են Փոքր-Ասիոյ փռիւգացինե-րից։ Այսպէս Ստրաբոն (Գիրք ժ, գլ. գ, § 10-17) բաւական երկար խօսելուց յետոյ, յոյն երաժշտութեան թրակիական և ա-սիական ծագման վրայ, աւելացնում է ϰαὶ των ὄργάνων ἔνια βαρβάρως ωνόμασται ναβ-λας ϰαὶ σαμβύϰη ϰαὶ βάρβιτος ϰαὶ μαγάδις ϰαὶ ձλλα πλείω -եռաժշտական գործիքներից շա-տերը կրում են բարբարոսական անուններ, ինչպէս նաբլաս, սամբիակէ, բարբիտոս, մագադիս և այլն»։ Չէ յիշուած σῦριγς, բայց երկար խօսւում է մի ուրիշ տեսակ սրինգի մասին (αῦλός), որի ծագումը նոյնպէս փռիւ-գական է դնում։ Կայ σῦριγζ-ի մասին հե-աևեալ առասպելը. «Սրինգը փռիւգացի մի նիմֆայ էր. Ապոլլոնը սիրահարուեց նրան. Սրինգը փախաւ. Ապոլլոնը վազեց ետևից. Սրինգը տեսնելով որ հասուեհաս է, կանգ, նեց և եղէգ դարձաւ։ Ապոլլոնը կտրեց եղէգը և իբր սրինգ նուագեց»։ Այս առասպելը ցոյց է տալիս, որ սրինգը փռիւգական ծագում ունի։ Բայց բառի ձևը այնպէս է, որ նա չի կարող լինել հնդևրոպական։ «Յն. σῦριγς, ինչպէս նաև φόρμιγς «քնար», անպայման փոխառեալ են. և եթէ իրօք փռիւգական լի-նին, այդ նոյն փռիւգական բառն էլ փո-խառեալ է ոչ-հնդևրոպական մի լեզուից» (Meillet, նամակ 1931 դեկտ. 4)։ Տե՛ս նաև փանդիռն։


Սրուակ, աց

s.

phial, flagon, bottle;
cruet;
gauge;
— վիրաբուժից, cupping-glass.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *sruvak ձևից, որ բուն նշանակում է «եղջիւր». հմմտ. պհլ. sruv, srūv (գրուած srūb), զնդ. ❇❇ srva-, sruvā-, պրս. [syriac word] ︎ surū. ❇ sarūn «եղջիւր», որոնցից փո-խառեալ բելուճ. surum, srunbē «սմբակ». հունո. szaru, szaro «եղջիւր» (Horn § 734)։ Արևելքում եղջիւրը մինչև այսօր էլ գործած-ւում է իբր շիշ զանազան հեղուկների հա-մար. հմմտ. եգիպտ. tnw.t «եղջիւր. 2. գինու աման» (MSL 23, 303)։ Բացի սրանիս սրուակ իբրև արիւն առնելու եղջիւր՝ պա-հում է իր նախնական նշանակութիւնը։ Վեր-ջապէս երկու գաղափարների նոյնութեան շօշափելի ապացոյց է Դ. թագ. թ. 1՝ «Ա՛-զսրուակ իւղոյս ի ձեռին քում», որ Ա. թագ. ժզ. 1, 13 դառնում է «Լից զեղջիւր քո իւղոմ.. և առ Սամուէլ զեղջիւրն իւղոյ և օծ զնա»։-Իրանեան բառերը ծագում են հնխ. k'er-«եղջիւր» (u-բնով k'eru-) ձևից, որի զա-նազան ժառանգներից յիշենք յն. ϰέρας «եղ-ջիւր», ϰεραῦς «եղջիւրաւոր», ϰερατίας «եղջիւ-ռաւոր», նյն. ϰερατας «կաւատ» (որ է «եղջիւ-րաւոր»=թրք. [arabic word] kerata>ռմկ. քէրաթտ «կաւատ»), ϰερατιον «եղջիւրիկ, 2. շատ փոք-րիկ մի քաշ, կերատ» (>ռուս. kapáтъ. ա-րաբ. [arabic word] qirrat>ռմկ. քրաթ «ադամանդի կշիռ». տե՛ս կերատ), լտ. cornu «եղջիւր», cervus «եղջերու», կիմր. carw, կորն. caroա. բրըտ. karó, հբգ. hiruz, անգսք. heorot «եղ-ծերու». գոթ. haurn, հբգ. հհիւս. գերմ. անգլ. horn, հոլլ. horen «եղջիւր», գերմ. Hirsch «եղջերու», լիթ. kár-vē «կով», հպրուս. kurwis «եզ», հսլ. krava, ռուս. корова «կով» (այն է «եղջիւրաւոր»), ալբան. kā «եզ» ևն ևն, տե՛ս և սար բառի տակ (Pokor-ny 1, 403-8, Walde 156, 193, Trautmann 119, Berneker 577, Boisacq 437, Kluge 224)։


Սրսկապան, աց

s.

cabinet, lady's private room, boudoir;
nuptial bed, thalamus;
bed-curtain.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրան. *srisk-pān բառից, որ թէև ա-ւանդուած չէ, բայց նոյնն է հաստատում պրս. ❇ siriskvān, որ և ❇ siris-kān, [arabic word] siriškūn. այս բառը կազմուած է srisk «արցունք» (սրա ծագումն էլ տե՛ս տակը՝ սրսկել) +pān «պահող» բառերից և բուն նշանակում է «արցունքը պահող՝ ծած-կող»։ Այս բանաստեղծական բացատրու-ռեամբ հասկացւում է «քօղ հարսին զոր ար-կանեն զերեսօք հարսին յայնմ գիշերի, յո-ռռամ ռնելոց իցեն զնա յառագաստ»։ Ար-դարև հարսը իր հօր տնից բաժանուած ժա-մանակ լաց է լինում և նրա երեսը ծածկող քօղը իբր նրա արցունքն է ծածկում։ Այս մասնաւոր նշանակութիւնը պարսկերէնի կամ հայերէնի մէջ յետոյ աւելի լայնաբար առ-նուելով դարձել է «առագաստի վարագոյր». այսինքն այն մեծ քօղը՝ որ հարսի անկողի-նը միւսներից բաժանում է, և աւելի լայնա-բար՝ «հարսի սենեակ, առագաստ». ճիշտ ինչպէս առագաստ «փռելու շոր, նաւի առա-գաստ» նշանակում է նաև «հարսի սենեակ». -Աճ.


Սքողաստիկոս, աց

adj. s. scholastic.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. σχολαστιϰός «ուսումնական, գիտուն». ծագում է σχολαςω «պարապիլ, ուսմամբ պարապիլ» բայից. յոյնից են նաև լտ. scho-19-2045 lasticus, ֆրանս. scolastique «միջնադա-րեան վարդապետութեանց հետևող»։-Հիւբշ. 518։


Վահան, աց

s. mech.

shield, pavice, buckler;
cf. Կումբ;
բառնալիք —ի, handle of a shield;
հաւատոյ, օրինաց —, shield, defender of the faith, or the law;
lid, cover.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրանեան փոխառութիւն պէտք է լինի. հմմտ. զնդ. ❇ կvərəϑra-«վահան», օսս. vart' «վահան», սանս. [other alphabet] vartra-«թումբ, պատնէշ», որոնք ծագում են զնդ. ❇ var «ծածկել», սանս. [other alphabet] var «ծածկել, բռնել, կասեցնել, պաշտպանել, արգիլել» բայիս (Bartholomae, Altr. Wört. 1421)։ Զնդ. բառը պիտի ունենար համապատասխան հպրս. *vrϑra-, հպհլ. *varhra-ձևերը, որոնց հետ հյ. բառը համաձայնեցնելու հա-մար պէտք է ենթադրել, -an մասնիկով՝ հպհլ. *varhran, որից հյ. *վարհան և ր-ի սովորական անկումով՝ վահան։ Ձևի կող-մից հմմտ. զնդ. Vərəϑraγna->հյ. Վահագն։ Վեդ. vrtra-և զնդ. vərəϑraγna բառերի վրայ մի առանձին մենագրութիւն հրատա-րակեցին Benveniste և Renou, Paris 1934 ուր. հյ. վահան բառն էլ մեկնուած է այն-պէս՝ ինչպէս մենք, այս մեկնութիւնը ընդու-նոմմ է նաև Meillet BSI հտ. 35. л 105. էջ 31։ -


Վիրագ, աց

adj. s.

fierce, ferocious, tyrannous, brutal;
wild beast.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Ծագում է վայրագ բառից, որի վրայ տե՛ս վայր։

ՆՀԲ նոյն ընդ վայրագ? Lag. Urgesch 244 սանտ. yīra, yir բառերի հետ դը-նում է հյ. վիրակ «մարդ», որով թերևս ուզում է հասկանալ վիրագ։ Տէրվ. Al-tarm 76 իրար հետ նոյն է դնում վայրագ, վիրագ և վէրք, որոնց արմատը վայ= սանս. vadh-aka «սպանող», զնդ. xvara «վէրք»։ Հիւնք. տարբեր է վայրագ բա-ռից և ծագում է յն. χάρυβδις «անդնդա-յին» բառից, իբր χαριβ >βιραχ> վիրագ, Ալիշան, Հին հաւ. էջ 170 վիր «վիհ»+ ագ (հմմտ. վիշապ), հնդ. ուրակ «մեծ օձ». ւտ. Uragus «դժոխքի աստուածը». virago «կին այրասիրտ», virgo «կոյս». հնռ. վիրաճա «կոյս»։


Վկայ, ից

s.

witness, testifier;
voucher;
martyr;
աստուած ինձ —, God is my witness;
— լինել, to be a witness of, the witnesses of, to be admitted as evidence;
— կոչել, to summon as witness;
to invoke or call on to witness;
— առնուլ, to take to witness.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *vīkay բառից, որ չէ աւանդւած, բայց նոյնն է հաստատում զնդ. [arabic word] vīkaya-«վկայ». (ծագում է kay-արմատից vī-մասնիկով,. որ է «բաժանել, անջատել, որոշել» ըստ Bartholomae, Altir. Wört. 441, 1436)։-Հիւբշ. 248։


Տաբեռնի

s. adj.

tavern;
overloaded.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ταβέννϰ «կապելայ, պանդոկ» (So-phocles 1067), որ փոխառեալ է լտ. taberna «խանութ, խրճիթ, պանդոկ» բառից. այս էլ ծագում է լտ. trabs «գերան» բառից (Walde 759)։


Տակ, ի, ից, աց, ուց

s. bot.

bottom, under part or side;
root;
beet;
— առնուլ, to take root, to be rooted;
մամլոյ —, in the press;
race, row, range, string;
խոտս —աւ մեծաւ, great provision.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *tak հոմանիշից, որ չէ աւան-դուած, բայց նոյնն են հաստատում պրս. [arabic word] tak, tag «յատակ, տակ, աւազանի՝ հո-ոի տակ ևն» և սրանից փոխառեալ չաղաթ, ❇ [arabic word] tag, teg «տակը, յատակը, հիմ, խա-րիսխ», tagida «տակը», կիրգիզ. [arabic word] tek «ցեղ, տոհմ, սերունդ, ծագումը» (Будaговъ 2, 398)։-(Գ. Փառնակ, Անահիտ 1903, 103 և Տարազ. 1903, 263 ունի պհլ. tak «ճիւղ», որ եթէ ստոյգ է, այստեղ է պատկանում)։-Հիւբշ. էջ 250։


Տաղ, ից

s. med.

verse, poem, ode;
canticle, hymn;
cautery;
stamp, mark, print.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] daγ «խարան, ատրաշէկ երկա-թով այրելով նշան», dāγ kardan «խարանել, դաղել», որից փոխառութեամբ թրք. [arabic word] daγlamaq «խարել», արև. թրք. կամ չաղաթ. ❇ ︎ daγ «այրածի սպի, խարան», [arabic word] daγlamaq «խարել», քրդ. [arabic word] daγ «խա-րան»։ Իրանեան բառը ծագում է հնխ. dhegšh-«այրել» արմատից, որի ժառանգ-ներից են սանս. dáhati, զնդ. dažaiti, հսլ. žega, ալբան. djek, δez, ndez, լտ. foveo, լիթ. degù ևն՝ «այրել, վառել, տաքացնել» նշանակութեամբ (Horn § 529 Pokornν 1 849), որոնց դէմ իբր բնիկ հայ պիտի ունե-նայինք դեգ։


Տաղանդ, աց, ոց

s. fig.

talent (weight);
talent, ability, parts, attainments;
— ոսկի, golden talent.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. τάλαντον բառն է, որ բուն նշանա-կում է «կշռի նժար», յետոյ «կշիռ, ծանրու-թիւն, քաշ» և մասնաւորապէս «ծանրութեան և դրամի չափ, որ տեղի և ժամանակի հա-մեմատ փոփոխւում էր. Աթէնքի մէջ սովո-րաբար տաղանդը իբր կշիռ՝ 26 kil. էր, իսկ իբր դրամական չափ՝ արծաթը արժէր 56Որ ֆրանկ, ոսկին՝ 56,000 ֆրանկ»։ Բառս փո-խառութեամբ անցել է շատ լեզուների. ինչ. լտ. talentum, ֆրանս. անգլ. talent, ռուս. талантъ, վրաց. ტალანტი տալանտի ևն։ Ծագում է հնխ. tel-, tol-, tl-«քաշել, կշռել» արմատից. հմմտ. յն. ταλαντεύω «կշռել, հաւասարակշռել», τάλας, τάλαν «դժբախտ, որ չարիքներ և թշուառութիւն է քաշում», ταλασ-σαι «կրել, տանիլ, տառապիլ», τολμάω «կըշ-ռել, քաշել», սանս. tulá «կշիռք», tulayati «կշռել», լտ. tollo «բարձրացնել», tolero «կրել, տառապիլ», հլտ. tulere «կրել», գոթ. hulan, անգսք. ֆolian, հբգ. dolen, գերմ. dulden «տանիլ, համբերել», Geduld «համ-բերութիւն» ևն (Boisacq, էջ 937-9, Kluge, էջ 169 ևն)։-Հիւբշ. 383։


Տաճիկ, ճկաց

s. adj.

Arab;
Turk;
Arabian;
Turkish;
swift-footed;
— ձի, barb, Barbary or Arabian horse;
— ասորի, Canaanite;
cf. Ուղտ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Տաճիկ բառի վրայ խօսել է նախ Տե-րոյենց, Երևակ 1861, յնվ. 16, առանց որոշելու բառի ծագումը։ Ուղիղ մեկնեց նախ Պատկ. Aрм. reorp. 54։ Հիւշռ. 86 թէև դնում է պհլ. tāčik բառից, բայց այս ձևը հանում է ասոր. tāi, արաբ. ❇ tai ցեղանունիզ՝ čik մասնիկով, ինչպէս սագճիկ «Սագաստանցի» և rā-čīk=պրս. razi «Ray գաւառիզ»։ Sta-ckelberg WZKM 17 (1903), 50 տա-ճիկ ուղտ=պհլ. ustr-i-tāčīk։ Տե՛ս նաև Seidel. Մխ. հեր. § 15։ Բառիս ծառման մասին վէճ ծագեցաւ Ճակատամարտի մէջ. Լ. Մեսրոբ (անդ՝ թ. 894) բառը հա-նում էր tāǰ «թագ» բառից, իբր «թագին հպատակող ստրուկ ցեղ» (առաջին տա-ճիկներն համարելով այն քրիստոնեա-ներին, որոնց թաթարները քշելով Թուր-քեստան, պահում էին ստրկական ծա-ռայութեան մէջ)։ Այս հերքելով շատ ուղիղ մեկնութիւններ է տալիս վերի ձե-

ւով Գ. Մեսրոպ (անդ, թ. 933)։ Նոյնը Marquart, անդ, 1922 փետր. 8, որ և Պարսկաստանի արևելեան սահմանի վը-րայի Taζ̌ik-ներին ծագած է համարում tat նախատական անունից+ նուացա-կան -čik. այսպէս (Tat) էին կռչում նաև Խրիմի թաթարները տեղացի գո-թերին ու յոյներին. նոյն ծագումից է թւում դարձեալ մաճառական tot կոչու-մը, որ տրւում է Սլովաքներին։ Այս բո-լոր ստուգաբանութեանց ամփոփումն ունի Թէոդիկի Ամէն. տարեց. 1923, էջ 354-6։ Բառիս մասին մի լաւ յօդուած ունի Բ. Ե. Կ.՝ Ամերիկահայոց «Տաւ-րոս» հանդէսում, 1919, էջ 504։


Սերտ, ից

adj. fig. adv.

solid, firm, hard, compact, constant, fix, stable, strong;
true, sincere, close, intimate, cordial;
—, —իւ, firmly, constantly;
voluntarily, willingly;
sincerely, intimately, closely;
— առաքինութիւն, solid virtue;
— սիրով, tenderly, affectionately, cordially;
— սիրել, to love sincerely, with all one's heart, passionately;
— աղօթել, to pray intensely, warmly, earnestly, eagerly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Կայ պրս. [arabic word] ︎ sārdij «լոկոն. և է այն, զի զկիրն կամ զգաճն իւղով կտա-ւատի և բամբակով խառնեալ, և խմոր արա-րեալ, և այնու զփողրակս ջրոց ընդ իրեարս մածուցեալ ամրացուցանեն» (ԳԴ)։ Այս ի-մաստը իսկոյն յիշեցնում է հյ. սերտիչ մի ձև, մանաւանդ որ պարսկերէնի մէջ ❇ տառը ենթադրում է օտար ծագում։ Բայց վերոյիշեալ պրս. բառը ըստ իս սխալ ըն-թերցման արդիւնք է և պէտք է ուղղել ❇ [arabic word] sarviǰ կամ sārūǰ, որ է պրս. ❇ sāruǰ «գաճ», արաբացեալ [other alphabet] ︎ sāruj «գաձ, յատկապէս ապակի կամ ջրի փողրակ կպցը-նելու գաճ կամ լոկոն» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 417)։


Սիկղ, սկեղաց

s.

shekel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-άն. αἰϰλος կամ σἰγλος «պարսկական, հրէական կամ եփեսական մի դրամ», որ ծագում է եբր. [hebrew word] šeqelհոմանիշից. արմա-տը šaqal «կշռել։=արար. [arabic word] ϑaqal «կշռել ծանրութիւն», ասուր. ❇ [other alphabet] ša-ka-lu «կշռել» (յետոյ «հաշուել»), šikiu «սիկղ» (Strassmaier, Alphabetisches Verz A Assyr. u. Akkad. Wörter. էջ, 994, Delit-zsch, Assyr. Handwört. 685-6)։ Յոյնից են նաև լտ. siclus, ֆրանս. sicle, գերմ. Sekel, վրաց. sikili, ռուս. cиклъ ևն։ Նոյն բառից է կազմուած յն. σἰγλαι «ականջի գինդ», որ արևելեան սովորութեամբ ոսկի կամ արծաթ դրամ է լինում (Boisacq 863)։ -Հիւբշ. 378։


Սիղիգն

s.

cf. Նաշիհ;
fine-wheaten bread, French-roll.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Յն. σιλίγνιον «գերմակ ալիւրէ հաց», որ ծագում է լտ. siligo «առաջին կարգի ըն-տիր ալիւր», silīgineus «գերմակ ալիւրով շինուած» բառերից։-Հիւբշ. 379։


Սինդոն

cf. Սնդոն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Յն. οινδών «հնդկական բարակ կտաւ վուշէ կամ բամբակէ». համարւում է ծագած Γνδός բառից՝ իբր հնդկական (Boisacq 866). որից փոխառեալ են նաև լտ. sindon «բա-րակ կտաւ, մուսլին», վրաց. სიდონი սիդոնի, სინდონი սինդոնի «բարակ կտաւ», ասոր. ❇ sidōna, քրդ. sindan «քօղ»։-. էջ 380։


*Սինօռ, ի

cf. Սահման.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. σύνορος «յարակից, սահմանակից», միջին և նոր յն. «սահման» (Sophocles 1052). ծագում է σνν «կից» և ὄρος «սահ. ման» բառերից. որից փոխառեալ է նաև թրք. ❇ sinor «սահման»։


Սիսեռն, սեռան, սռան

s.

chickpeas.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ.՝ հնխ. k'*lik'er-ձևից, որի դէմ միւս լեզուներն ունին k'ik'er-. հմմտ. լտ. cicer, մակեդ. ϰίϰερροι, յն. ϰριός (ծագած *ϰιϰριός կամ *ϰιϰρός ձևից), սանս çiçna «ոլոռ» (եթէ միայն ճիշտ է այս նշա-նակութիւնը), և լատինականից փոխառու-թեամբ հբգ. kichurra, chihhira, մ. և նբգ. kicher, հպրուս. keckers «ոլոռ». ա. kihra «սիսեռ» և աւելի ուշ փոխառութեամբ հբգ. ciser, նբգ. zisern, սլ. cizara, չեխ. cizrna, լեհ. cieciorka, cieciercczka (Pokorny 1, 451, Boisacq 519, Berneker 503, Walde 158, Ernout-Meillet)։-Հիւբշ. 490։


Սիր

s. adj.

damp weather;
effeminate;
sire.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ֆրանս. sire «տէր՛ արքայ», որ ծագում է լտ. senior «ծերագոյն» բառից (տե՛ս հին)։-Հիւբշ. 390։


Սիրամարգ, աց

s.

peacock;
էգ —, peahen;
ձագ —ի, pea-chick;
— գոչէ, the peacock cries or screams;
նազել or սիգալ որպէս զ—, to plume oneself;
to boast.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իբր Հայաստանում չգտնուող մի թռչու-նի անուն, անշուշտ օտար է. ծագում է, ինչ-պէս ցոյց են տալիս գաւառականները, *սի-նամարգ ձևից և փոխառեալ է իրանեանից. հմմտ. ռնռ. saēnō-mərəγo, պհլ. sen(o). murūk, sen-i-murūk, պազ. sīnmuru, պրս. ❇ [arabic word] sīmurγ «պասկուճ» (ըստ ԳԴ «թըռ-չուն ինչ անգոյ ըստ իրին և ասի զնմանէ թէ է յաղթանդամ և զարմանալի ըստ որ-պիսութեան».-մեր դաւառականների մէջ էլ սինամարգը առասպելական մի թռչուն է և ո՛չ «սիրամարգ»)։ Պարսկերէնից է փոխա-ռեալ ասոր. ❇ sīmūr «առապպե-լական մի թռչուն»։


Սիրտ, սրտից

s. adv.

heart;
heart, soul, mind, intellect, memory, intelligence;
courage, spirit, heart;
heart, inmost thought;
heart, centre;
առ սրտի, through anger;
սրտի դիւր, ease, pleasure, contentment, satisfaction;
բարութիւն, խստութիւն սրտի, kindness, hardness or obduracy of heart;
լքումն սրտի, faintheartedness, despondency;
ուղիղ, անկեղծ սրտիւ, sincerely, openheartedly, openly;
բոլորով սրտիւ, ի բոլոր սրտէ, յամենայն սրտէ, սրտի մտօք, with all one's heart or soul, heartily, with good will, willingly, voluntarily;
կրթել զ—, to form the mind or character;
հեռացուցանել յանձնէ զ—ս, to alienate good will;
գերել զ—, to captivate, to gain the heart or affection;
յինքն արկանել զ— ուրուք, to gain a person's good;
յափշտակել զ—ս, to charm or gain all hearts;
գորովել, ժառանգել զ—, to touch, to move, affect or stir, to possess the heart;
իջանել ի խորս սրտին, to descend into one's heart;
թափանցել ի խորս սրտին, to penetrate the inmost recesses of one's heart;
տալ, նուիրել զ— իւր, to give one's heart;
խոտարեցուցանել զ—, to pervert, to deprave the heart;
խօսել ընդ սրտի, to speak to the heart;
ասել ի սրտի իւրում, to say within oneself, to say in one's heart;
սրտի մտօք վաստակել, to labour heartily, to take to heart, to occupy oneself seriously with;
— ի բերան շրջել, to seek painfully for;
սրտի դիւր լինել, to be in a state of contentment or tranquillity, to feel pleased, comfortable, contented;
զեղուլ զ— իւր առաջի աստուծոյ, to open one's heart before God;
հայրական, մայրական, գողտր, զգայուն, խաղաղ or անդորր, խաղաղաւէտ, երախտագէտ, ազնուական, բարի, ազնիւ, վսեմախոհ, վեհ, անվեհեր —, paternal, maternal, tender, feeling or sensible, calm, pacific, thankful, noble, good, excellent, elevated (high-minded), great, intrepid or dauntless heart;
անզգայ, ապերախտ, խիստ, ապականեալ, վատ, անգութ, անողորմ, չար, լքեալ —, unfeeling or insensible, ungrateful, flinty or obdurate, spoilt or corrupt, craven or dastard, hard(hearted), unmerciful or pitiless, cutting, drooping, dejected or despondent heart;
խորհուրդք մեծամեծք ի սրտէ գան յառաջ, great thoughts take their rise in the heart;
—ն բաբախէ, թնդայ, the heart palpitates;
արկ ի — իմ, he placed in my heart, he inspired me;
անկցի գութ ի — քո, let your heart be touched;
նուաղեալ էր — նորա, his heart was weak;
հրճուէր ի սրտի, he rejoiced from the bottom of his heart;
եթէ ուրուք — առնուցու կերիցէ, let him eat it if he has the heart to, if he has courage enough;
— իմ գելանի, my heart is moved;
— ի բերանն էր, he struggled with death;
որ յաչաց հեռացաւ՝ ի սրտէ հեռացաւ, out of sight, out of mind.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. k'ērdi-ձևից. ցեղակիցներն են յն. ϰαρδία, յոն. ϰραῦιη, ϰ7թ, կիպր. ϰορζία, լեսբ. ϰάρζα, լտ. *cord> *rors>*corr>cor, սեռ. cordis, գոթ. ha-irto անոսք. heorte անգլ. heart, հհիւս. hiarta հսարս. hêrta հոլլ. hart. հբգ. herza, գերմ. Herz, լիթ. širdis, լեթթ. sirds, հպր-րուս. seyr (հյց. sīran), հսլ. srudice ռուս. оврицe, չեխ. srdce, սերբ. sfce, հիռլ. cride. ն. իռլ. croidhe, բրըտ. kreiz («միջավայր» իմաստով), կիմր. craidd, կամիս. kardis բոլորն էլ «սիրտ» նշանակութեամբ, որոնք ռալիս են հնխ. k'red, k'erd, k'rd-ձևերից (Pokorny 1, 423, Walde 191, Trautmann 302 Boisarn 412 Ernout-Meillet, Kluge 216)։ Հայերէնի հետ յատկապէս համաձայն է յն. ϰῆρ որ ծագում է հնխ. k'erd->յն. ϰϰηρδ ձևից։-Այս բոլորից շեղւում է նա-խաձայնի կողմից արիական խումբը, որ ներկայացնում է հնխ. g'hrd-, հմմտ. սանս. hfd-, hՐdaya, hárdi. զնդ. zərəd-, zarəδaya-, zərəδaya-, հիւս. արևմ. պհլ. zird, պհլ. dil, պազ. պրս. [arabic word] dil, քրդ. zar, աֆղան, zra, օսս. zärdā, բելուճ. zirdē «սիրտ» (Po-korny 1, 641, Horn § 571)։-Հիւբշ. 490.


Սիւն, սեան, սեանց

s.

column, pillar;
— չորեքկուսի, pilaster;
անջրպետ սեանց, intercolumnation;
չարք սեանց, colonnade;
— ամպ or ամպոյ, pillar of cloud;
cf. Շրջանակ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

Աւգերեան, Վարք Սրբոց Զ. 68 հա-մեմատեց նախ յն. ϰίων ձևի հետ, ԳԴ պրս. ❇ sitūn «սիւն»։ ՆՀԲ և Win-disch. 19 յն. ϰίων Böttich. ZDMG 1850, 361 և Arica 75, 233 սանս. sthu. nā, պրս. sutūn։ Riggs, Քերակ. էջ 60 եբր. tsiun։ Lag. Urgesch. 161 և Justi, Zendsp. 301 սանս. sthuna, զնդ. stūna, պրս. sutūn և կամ յն. ϰίων։ Պատկ. Иa-cлед. այս բոլորը մէկ ծագումից է դը, նում։ Lag. Ges. Abhd. 13 յն. ϰίων ձևի հետ է կցում եբր. [hebrew word] kiyyūn «ար-ձան»։ Ըստ այսմ Schrader, Sprachw. u. Urgesch. յոյնը դնում է սեմական ծա-գումից, ինչպէս որ Wissen, Pompeia-

nische Stud. Leipzig 1877, էջ 618 (ըստ ՀԱ 1893, 219 ծան.) դնում է փիւնիկերէնից։ (Սակայն եբր. kiyyūn բառը ըստ Gesenius 343 անստոյգ է և թերևս ասուր. kaiwanu, պրս. արաբ. [arabic word] kaywān «Երևակ» բառն է)։Տէրվ. Altarm. 102 յն. ϰίων ձևի հետ, բայց ոչ սանս. sthūnā, որին կցում է հյ. ցից բառը։ Müller BВ 1, 290 տալիս է ուղիղ մեկնութիւնը։ Հիւբշ. Arm. Stud. § 251 կցում է յն. ϰίων -ին, որի նա-խաձևը դնում է *ϰīfων, որով և հայերէ-նը *սի՛ւան կամ *սէվան։ Osthoff SA 2, 53 և Parerga 1, 290 հյ. և յն. բառե-ոի նախաձևը դնում է *k'īson, որին կցում է նաև սանս. s'is «աւելորդ մնալ»։ (Յաջորդ քննիչները, Bartholomae Stud. II, 36, Brugmann I12 1, 298, Boisacq 463 և Pokorny 1, 451 դնում են к'īán-կամ k'īsϑn-, և այլ ևս սեմական ծագ-ման մասին չի խօսւում)։ Յակոբեան, Բեւռ. Ո 479 պրս. սիւթուն։ Պատահա-կան նմանութիւն ունին արաբ. [arabic word] isyān «սիւն» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 760) և եբր. [other alphabet] siyyun «շիրմի կո-թող» (Gesenius 682)։


Սկահ, ի

s.

cup, bowl, goblet;
— աշտանակաց, drip-receiver.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. [syriac word] ǰesqəfā «բաժակ» բառից (Brockelmann, Lex. syr. 20բ), որ ոռո-ձածուած է Ծն. խդ. 2, ուր հայերէնն էլ ունի ճշտիւ սկիհ. (Եւ զսկիհն իմ արծաթի դիջիք յամանի կրտսերոյն)։ Ձևի համար հմմա. ասոր. [syriac word] ︎ nəšīfā>նաշիհ։ Ասորի բառը փոխառեալ է յունարէնից. հմմտ. σϰάφη, σϰαφίς, σϰάφσς, σϰαφίον և σxνφος «նաւակ, ջրաման, լական, բաժակ», որից նաև լտ. scaphium, scapium, scapha «նաւաև. ա-ման, բաժակ»։ Համարւում է ծագած հնև-sqabh «քերել» արմատից (Boisacq 871-2, 882)։ Սրանց հետ նոյն են հսաքս. skap, հբգ. skaf, գերմ. Schaff «ջրաման», որոնք ոմանք դնում են փոխառեալ լատինականի միջոցով (Kluge 416բ), ուրիշներ ցեղակից յունարէնի՝ իբր ծագած նոյն sqabh արմա-տից (Boisaca)։ սըկի, Հմշ. Շմ. ըսկի, Ալշ. սրգի, Մշ. սըգի, բըգին, Ռ. Սչ. սիգի, Ասլ. սիգիյ, Ախց. Ջղ. Մկ. ըսկին, Խրբ. Տիգ. սիգին, Սվեդ. սըգէն, բոլորն էլ «Հաղորդութեան բաժակ»։


Սկեպտոր

s.

exceptor.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ἐζxεπτωი «ընդօրինակող» ծագում է լտ. exceptor «դատաւորի մօտ նստող և վը-ճըռագրերը գրող քարտուղար» բառից։-Հիւբշ. 380։


Սկեսուր, սրաց

s.

mother-in-law;
cf. Կեսուր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ. նախալեզուն զանազա-նում էր իգական *suek'rú-«կեսուր» և արա-կան *suék'uro-«կեսրայր»։ Առաջինից են ծագում սանս. [other alphabet] çvaçrú-, պրս. օ,︎ xusūra, [arabic word] xusu, օ [arabic word] xusra «զո-քանչ», քրդ. xosī, xesu, xasru, աֆղան. xvaša. բելուճ. vasī, vase, vassō, սոգդ. γwsh, յն. έϰυτά, լտ. socrus, գոթ. svaihro, հբգ. swigar, նբգ. schwieger, անգսք. swe-ger, հհիւս. svōēra, հսլ. svekry, ռուս. ուռ svekry, գրակ. cвeкровь, կորն. hweger, կիմր. chwegr, ալբան. vjéhεfε «կեսուր»։ Երկրորդից են սանս. [other alphabet] çváçura, զնդ. ❇ xvasura, պրս. [arabic word] xusur, [arabic word] xusūr, քրդ. xazūr, xozīr, xaur, աֆղան. srar ռեւուճ. vasarik, յն. έϰυρός, լտ. socer, գոթ. svaihra, հբգ. swēhur, նբգ. schwaher, անոսօ. swēor, հսլ. svekru, ռուս. свëкоръ, լիթ. sēsuras, կորն. hwigeren, ալբան. vǰehεr «կեսրայր»։ Սրանցից ոմանք ուղղակի հա-մապատասխանում են հնխ. ձևերին, իսկ միւսները երկուսը իրար են խառնել. ոմանք էլ մի կամ միւս ձևը ջնջելով նոր ձևեր են հնարել. այսպէս օր. գերմ. «հայր» և «մայր» բառերի բարդութեամբ՝ Schwieger-mutter «կեսուր», schwieger-vater «կեսրայր». ի-տալ. suocera «կեսուր» և suocero «ևես-րայր». ֆրանս. beau-père «կեսրայր», belle-mère «կեսուր», անգլ. mother-in-law «կե-սուր», father-in-law «կեսրայր» ևն։ Հայե-րէնի մէջ արականը կորած է. (և յետոյ կազ-մւած կեսրայր «կեսրոջ այր» ձևը)։ Իգական հնխ. suek'rū-բառի մէջ՝ նախաձայնը ազ-դուելով երկրորդ վանկից՝ յառաջացել է նախ *k'uek'rū, ինչպէս ունին նաև սանս. և լիթ. ձևերը. այնուհետև *k'uek'rū-ձևը ազդուե-լով արական *suék'uro-ձևից, եղաւ *k'ue-k'urā (ինչպէս ունի նաև յն. έϰυρά) որից և ձևացաւ հյ. սկեսուր։-Հնխ. ձևերի արմատը համարւում է *sue-«ինքն, իւր» դերանունը (Pokorny 2, 521, Walde 719, Trautmann 295-6, Boisacq 235, Horn § 486-7, Ernout-Meillet 907-8 (շեշտում է այն հան-գամանքը որ նորահարսի համար աւելի կա-րևորը ամուսնու մայրն էր և ոչ հայրը. սրա համար է որ հայերէնի մէջ անաղարտ մնում է սկեսուր բառը, իսկ նրա վրայ շի-նուած է սկեսրայր բառը)։ Հայերէն բառի ձայնական կազմութեան վրայ քննութիւննե» տե՛ս Scheftelovitz BВ 28 290 և Lidén, Յուշարձան 383-4)։-Հիւբշ. 491։


Սկիւռ

s. zool. squirrel;
թռիչ-, flying -;
— գանչէ, the — growls.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. αϰίουρος «սկիւռ» բառից փոխա-ռեալ. ծագում է σxιά «շուք» և ούοα «պոչ» բառերից. բուն նշանակում է «պոչով իր վը, րայ շուաք անող» (այս անասունը ընդհան-րապէս իր թաւ ու գեղեցիկ պոչր բարձրաց-նում է գլխից վերև և տակին նստում). սրա համար հայերէն յարմարցուած է նաև հովա-նագի (տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 439ա), որ սակայն ընդունելութիւն չէ գտած։ Յոյնից են ծագում նաև լտ. sciurus, անգլ. squirrel, ֆրանս. écureuil հոմանիշները։ Հայր կարող է նաև լատինից կազմուած լինել։-Աճ.


Սմբակ, աց

s.

hoof;
առ — պզտորել զջուրս, to foul or muddy water by walking through it.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *sumbak «սմբակ» ձևից փոխա-ևեալ. հմմտ. պհլ. sumb, sunb, պրս. ❇ sum, [arabic word] summ, [arabic word] sunb, քրդ. sīm, աֆղան. sum, swa, օսս. säft'äg, զնդ. [arabic word] ︎ safa-, սանս. [other alphabet] უ çaphá-«սմբակ»։ Պհլ. *sumbak ձևը թէև չէ աւանդուած, բայց նոյնն է հաստատում արաբ. ❇ sunbak «սմբակ» (նաև sunbuk ըստ Կամուս, թրք. թրգմ. Գ. էջ 95)։-Արիական ձևերը ծագում են հնխ. k'apho-բառից, որից նաև հբգ. huof, գերմ. Huf, հսաքս. hōf, անգլ. hoof, հուլ. hoof, հհիւս. hofr «սմբակ» (Kluge 225, Horn § 745)։ Բառս բնիկ հայ լինեւու պարագային պիտի ունենար *սափ ձևը։-Հիւբշ. 237։


Սնդուկ

cf. Արկղ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] sanduq կամ sūnduq «առևղ, սնդուկ», որ իբրև քառատառ օտար ծագում պէտք է ունենայ։ Կարծում եմ որ փոխառեալ է յն. συνϑήϰη բառից, որ բուն նը-շանակում է «համադրութիւն (συν-τίϑημι «համադրել, միացնել, կազմաւորել» բայից), կարգաւորութիւն, պայման», բայց նաև «դագաղ». հմմտ. Պլ. սնդուկ, որ թէ հայոց թէ թուրքաց մէջ ունի նաև «դագաղ» նշա-նակութիւնը։ Արաբերէնից են փոխառեալ նաև պրս. sá̄ndūq, թրք. sandəq, գնչ. sen-duki, նյն. σανδύϰιον, εενδοῦϰι, σάνδυς, ռում. sinduk լեհ. sundak, ֆինն. sunduka, ռուս. сcундукъ, վրաց. ზანდუკი զանդուկի ևն։-Հիւբշ. էջ 277։


Սոխ, ոց, ից

s.

onion;
bulb, bulbous root;
դալար —, scallion, green onion;
— մանր, shallot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պհյ, *sōx ձևից, որ աւանդուած չէ. սա-կայն նոյնն է հաստատում պրս. ❇ sox «սոխ». բառիս ծագումն ու ստուգաբանու-թիւնը յայտնի չէ։-Հիւբշ. 238։


Սուրբ, սրբոց

adj. s. adv.

holy, sacred;
pure, clean, exempt, spotless, stainless, immaculate;
divine, godly, innocent;
saint;
*patron;
holily;
—ն սրբոց, the Holy of Holies;
— առնել, to sanctify, to purify;
— առնել զաստուած, to glorify God;
— առնել զանձն, to offer, consecrate or devote oneself.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ, հնխ. k'ubhrō-ձևից, որից ծագում է նաև սանս. çubhrá-«փայ-լուն, պայծառ, գեղեցիկ, մաքուր»։ Պարզ արմատն է հնխ. k'u->վեդ. çu-, որից կազ-մուած է bh աճականով և -r-մասնիկով. հմմտ. ուրիշ աճականներով çundhati «սըր-բել, մաքրել», çuddhá-«մաքուր», cumbhati «փայլիլ, զարդարուիլ», çučis «փայլուն, մա-քուր» ևն։ Այս բառերը գործածական են Ագ-նիի և ուրիշ աստուածութեանց համար. յպռ-կապէս çuddhás ունի «սուրբ» կրօնական ի-մաստո. որ և հայերէնի էլ իմաստն է։ Միւս լեզուներից միայն իռլ. cuanna «գեղեցիկ, սիրուն, նուրբ» ունի այս բառի համազօրը (Sommerfelt BSL 24, 222, Pokorny 1, 368)։-Հիւբշ. 492։


Սպաթար, ի

s.

chief-hangman.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. σπαϑάριος, որից լտ. spatharius «թրաւոր», վրաց. სმათარი սպաթարի, «զի-նեալ, զինւոր». ծագում է յն. σπαϑή «թուր» բառից։ Սեբ. 114 ունի նաև սպաթար և կանտիտատ, որ ծագում է յն. σπαϑαρόϰανδιδά, τος բառից և որի դէմ ԺԱ դարու մի առձա-նագրութեան մէջ ունինք երկու անգամ սպա-թար կանկիտատ (Վիմ. տար. էջ 27)։-Հիւբշ. 380։