Your research : 8 Results for թութ

Entries' title containing թութ : 62 Results

Definitions containing the research թութ : 158 Results

Քարտ, ից

cf. Քարտէս.

• = Յն. χάρτης «թղթի կամ մագաղաթի թերթ, գրուածք, գրութիւն, նամակ». ծա-գումն անյայտ է, բայց թերևս եգիպտաևան փոխառութիւն (Boisacq 1052)։ Բառս լունա-կան քաղաքակրթութեան միջոցով տառա-ծուած է ամէն կողմ. ինչ. լտ. charta. ե-տալ. carta, ֆր. carte, գերմ. Karte, չեխ. լեհ. ուկր. karta, ռուս. xартiя, картина, տերբ. hártija, ասոր. [syriac word] xartisā կամ xartēsā, ն. ասոր. kortesa, արաբ. [arabic word] qirtās և [arabic word] xarita, լազ. kartali, տճկ. xarta լ շատ աւելի հեռուները՝ ինչ. ավահիլի karalāsi և մալգաշ. karatāsi «թուղթ, նա-մակ»։-Հիւբշ. 388։


Քթիթ

s.

cf. Քթթելիք.

• ՓՈԽ.-Վրաց. ჭუთუთო քութութո «արտե վանունք, թարթիչ»։


Քնար, աց, ից

s. ast.

lyre;
viol, harp;
Lyra;
— հարկանել, to play on or sound the lyre.

• «մի տեսակ ծառ». առանձին չէ գործածուած, բայց սրանից են քնարուկ «անուն ծառոյ և պտղոյ» (ընկոպի, նուշի, հաճարուկի, թութի և նուռի հետ յիշուած) Ագաթ. քնարենի «մի տեսակ ծառ» (տե՛ս ՀԲուս. § 3199)։


Քրտիկար

adj.

worship among the ancient Persians;
good and faithful minister.

• = Պհլ. *kirpikār «բարի և առաքինի գործ» ձևից, որի դէմ ունինք աւանդուած պհլ. գ9 kirpak «բարի գործ, առաքինութիւն» (հա-կառակը vinās, որ է վնաս, յանցանք), օր. vinās hač kirpak vičitan «յանցանքը առա-քինութիւնից զանազանել», hač kirpak sut u hač vinās ziyān «առաքինութիւնից օ-գուտ և յանցանքից վնաս», kirpak karian «բարի գործել», kār u kirpak «կրօնական պարտականութիւն և առաքինութիւն» (Ny-berg, Hilfsbuch d. Pehlevi 2, էջ 120 և 129), պհլ. [arabic word] krpkar=մանիք. պհլ. [hebrew word] ︎ kirbkr=պրս. [arabic word] karfagar «բարի և արդար գործեր կատարող (մարդ)» (Salemann, ЗAH 8 (1908), էջ 89), պա-զենդ. kerba, kereba, թուրֆանի պհլ. kir-baγ, նաև յգ. kerbikān (տե՛ս Մայնոխրատ, հրտր. West, էջ 121), որ նշանակում է Մազ-դեզական կրօնի պատուիրած բարի գործե-որ. սրանք 33 տեսակ են և մի առ մի նշա-նակուած են Մայնոխրատի Լէ գլխում. գըլ-խաւորները առանձին դրուած են Դ գըլ-ևում, ինչ. առատաձեռնութիւն, ճշմարտա-ևօսութիւն ևն։ Իրանեան այս բառերը մահ-մետականութեան ժամանակ ջնջուելով՝ փո-ևանակուեցան արաբ. [arabic word] savāb «բա-րի գործ, վարձք» բառով։ Ըստ այսմ մեր բառը նախապէս պիտի ունենար քրպիկար ձևը, որ պ և տ տառերի շփոթութեամբ դարձաւ քրտիկար։ (Փարպ. հրտ. Վենետ. 1873, էջ 294 որպէս բարեգործ ձևը, որ ուղ-ղուած է Վասակին, կարծետ հայերէն հա-մապատասխանն է իբրև զքրպիկար-ի և հաստատում է բառի ծագումը)։


Քաղիրթ, ղրթաց

s.

tripe;
վաճառանոց քաղրթի, tripe-stall.

• , ի-ա հլ. «անասունների ստա-մոքսը» ՍԳր. Վեցօր. 192 (գրուած է նաև քաղիրդ Վստկ. 189, քաղերթ Տաթև. ձմ. կգ). որից քաղրթեղ «փորը ուռած» Անյ. պորփ. յառաջաքաղերթ, յառաջաքաղերթութիւն Անյ. պորփ. նոր գրականում կայ միայն քաղիրթ ձևը։


Քաղց, ի, ոյ, ից

s. adj.

hunger;
hungry;
— դժնդակ, ուժգին, անհնարին, violent, canine, ravenous, appetite, or hunger;
յուղել զ—, to excite, sharpen or quicken the appetite;
—իւ հարկանիլ, to be hunger-beaten, to be or feel hungry;
մեռանել առ —ոյն, to starve, to die of starvation;
հարկանել զ—, to stay or satiate hunger.

• , ո, ի հլ. «անօթութիւն» Բ. կոր. 4ա. 27. Ես. թ. 20. Ոսկ. մտթ. «անօթի» Եպիփ. ծն. Պտմ. յյտ. Ներս. 76 (քաղցք և ծարաւի եմք). Ճառընտ. որից քաղցնուլ «անօթենալ» ՍԳր. քաղցենալ Փիլիպ. π 12. Եփր. փիլիպ. 163. Մծբ. քաղցանալ Եւս. պտմ. քաղցութիւն Եփր. համաբ. 42. քաղցելաբար Եփր. համաբ. 227. քաղցա-կան Ագաթ. քաղցեցուցանել Եփր. ասաց. Նիկոմ. (Յուշարձան 206), ընչաքաղց Ա-գաթ. ևն։


Թոհ եւ Բոհ

• . գրուած նաև թոխ և բոխ. առնուած է ասորական Աստուածաշնչի Ծն. ա. 2 համարից, որ մեր թարգմանութեան մէջ թարգմանուած է «աներեւոյթ և անպատ-րաստ»։ Եփր. ծն. էջ 2-3 մեկնելու համար այս դարձուածը՝ գրում է. «Երկիր, ասէ, էր թոհ և բոհ. յայտ արար՝ թէ անպատրաստ էր ցայնժամ և ամայի... երկիր, ասէ, թոհ և բոհ. յոյնն ասէ, աներևոյթ և անպատրաստ... այլ հեբրայեցին փոխանակ այնր՝ զի (ասորին) ասէ թոխ և բոխ, խոր և խաւար ասէ»։ Սրա-նից առնելով Վրդն. ծն. մեկնում է. «Ոմանք ի խաւարէ և յանդնդոց ասեն եղեալ զաշ-խարհս, զոր թոհ և բոհ ասացին, որ է խոր և խաւար»։ Այս երկուսից դուրս բառս գործա-ծուած է մի քանի անկախ տեղեր էլ. այսպէս Առծռ. ա. 10 «ամայի, անմարդաբնակ» նշա-նակութեամբ (Ի խոխոմս ձորոյն ի թոխ և ի բոխ երկրին՝ անբնակ մարդկան). որից կազ-մուած է բոխասեր կամ բոխասէր «դժուար-անցանելի» Նանայ. յռջ։-Հին բռ. մեկնում և քմահաճօրէն «թոհ և բոհ. անկազմ, աներև ւոյթ կամ անպիտան. բոհ, թոհ, բորբ, խա-ւար. բոխ՝ աւերակ»։-Նոր գրականում (արև-մըտեան բարբառ) թոհ և բոհ, մանաւանդ թոհուբոհ գործածւում է «քաօսային վիճակ, կատարեալ խառնաշփոթութիւն» նշանակու-թեամբ։


Անհեթեթ

• «այլանդակ. տձև. անճոռնի, անկարգ» Ոսկ. Եզն. Բուզ. ո-րից անհեդեդութիւն (կամ անհեթեթութիւն) Եզն. ուղիղ գրչութիւնը անստոյգ է դեռ, թէև նոր գրական լեզուն ընդունել է. միայն ան-հեթեթ ձևը։