Definitions containing the research թիւ : 10000 results

Պճնողական, ի, աց

adj.

ornamental.

· Calfa

NBHL (1)

Որ ինչ հայի ի պճնողն եւ ի պճնողութիւն.


Պճնումն, ման

s.

ornament, dress, embellishment;
cf. Պճնանք.

· Calfa

NBHL (1)

Յարդարիչ ծածուկ պճնութեան, որ ի հոգին է վայելչութիւն. (Նար. ՟Ղ՟Բ։)


Պնդագոյն

adv.

firmly, tightly, strongly;
steadily, steadfastly;
constantly, earnestly, diligently;
— չարախօսէին զինէն, they stood and vehemently accused me.

· Calfa

NBHL (1)

Պնդագոյնս դնէին վկայութիւնս՝ մեռանել ի վերայ նորա. (Իգն.։)


Պնդակազմ

adj.

strong, robust;
brave, daring, gallant, courageous, manful;
hard, firm, solid, steady.

· Calfa

NBHL (2)

Որ ժամանեալ պնդակազմ մարտիւն առին զառաւել յաղթութիւնն յաւիտենական. (Եփր. վկ. արեւ.։)

Բայց թէ յայլմէ վարեսցուք (իՓորձութիւն), կալ պնդակազմ եւ առաքինի. (Շ. մտթ.։)


Պնդակազմեմ, եցի

va.

to give heart, to encourage, to fortify;
to consolidate, to strengthen.

· Calfa

NBHL (1)

Հոգին սուրբ առաքի առ ձեզ, եւ պնդակազմէ ի ճշմարտութիւն. (Տօնակ.։)


Պնդեմ, եցի

va.

to affirm, to fortify, to consolidate, to confirm, to strengthen;
to tighten, to strain, to restrain, to draw closer, to bind faster, to tie tight;
to constrain, to enforce, to press;
to invigorate, to corroborate, to encourage, to inspirit, to remove one's fear;
to persist, to insist, to urge, to be bent upon, to pretend, to maintain;
— զմէջ or գօտի ընդ մէջ, to gird up one's loins;
to arm or prepare oneself;
— զանձն, to refrain oneself, to keep with in bounds, cf. Ժուժկալեմ;
— զանձն ընդդէմ, to provide against;
— զհաւատս, to confirm the faith.

· Calfa

NBHL (1)

Երկիր ի բազմակոխութենէ անտի պնդեալ, եւ դժուարավաստակ։ Նշանակէ ոսկրն (ոչ բեկեալ՝) զպնդող եւ զծածուկ աստուածութիւնն ի մարմինն. (Բրսղ. մրկ.։)


Պշնեմ, եցի

vn.

cf. Պշնեմ.

· Calfa

NBHL (1)

Յորժամ ոք ընդ զննական արեգակամբս նայիցի՝ պշնելով, եւ շնչմարելովն՝ ճանաչէ զպայծառութիւն լուսաւորութեանն. (Սեբեր. ՟Ա։)


Պշնում, եայ

vn.

to gaze, to stare, to look at fixedly, to fasten or fix one's eyes upon, to look upon attentively, to consider, to observe, to contemplate;
cf. Հայիմ.

· Calfa

NBHL (1)

Պշնելով, եւ շնչմարելովն՝ ճանաչէ զպայծառութիւն լուսաւորութեանն. ոչ զի ետես, այլ զի ոչ ստէպ պշեաւ, իմացաւ. (Սեբեր. ՟Ա։)


Պշուցանեմ, ուցի

va.

to cause to look at fixedly or attentively, to cause to rivet one's gaze on.

· Calfa

NBHL (1)

Եթէ կարճիչք յանցանաց էին դեւք, ոչ երբէք զմարդիկ ի կռապաշտութիւն յօժարեցուցանէին ... ոչ ընդ աստեղաց պշուցանել, թէ նոքա ինչ իցեն պատճառք բախտաւորութեան եւ շուառութեան. (Եզնիկ.։)


Պոչիւն

s.

bellowing, lowing.

· Calfa

NBHL (1)

որ եւ պոռոզիւն. Բառաչիւն արջառաց. Ամօթ է ի ցուլն փոփոխութիւնք . զի անարժան է աստուածութեանն անուանն պոչիւնք եւ պոռոշիւնք. Կոչ. ՟Ղ։


Պոռնկանոց, աց

s. fig.

house of ill-fame, brothel;
high-place, heathen temple, idol-house.

· Calfa

NBHL (1)

Զարքայութիւն կանամբք խոստովանին՝ եւ զդրախտն պոռնկանոց. (Մխ. դտ.։)


Պոռնկապատիր

adj.

enticing to lewdness, obscene.

· Calfa

NBHL (1)

Պատրանօք հրապուրիչ ի պոռնկութիւն.


Պոռնկատուն

cf. Պոռնկանոց.

· Calfa

NBHL (1)

Ասէին՝ եթէ եդիտ պոռնկատունս եւ եմուտ յարբեցութիւն։ Կամ զոհել, կամ երթալ ի պոռնկատունն. (Հ=Յ. յունիս. ՟Ժ՟Թ.։ եւ Հ=Յ. յուլ. ՟Թ.։)


Պոռնկեմ, եցի

va.

cf. Պոռնկեցուցանեմ.

· Calfa

NBHL (2)

Զսրբութիւն պաշտաման իւրոյ պոռնկեաց ի կուռս հեթանոսաց. (Լմբ. ամովս.։)

Ընդ աստուածս ազդաց օտարաց զսրբութիւն հաւատոյ իւրեանց պոռնկեցուցանել. (Լմբ. ովս.։)


Պոռնկեցուցանեմ, ուցի

va. fig.

to cause to commit fornication, to prostitute, to abandon to prostitution;
to induce to idolatry, to idolize.

· Calfa

NBHL (2)

Զսրբութիւն պաշտաման իւրոյ պոռնկեաց ի կուռս հեթանոսաց. (Լմբ. ամովս.։)

Ընդ աստուածս ազդաց օտարաց զսրբութիւն հաւատոյ իւրեանց պոռնկեցուցանել. (Լմբ. ովս.։ 1)


Պոռնկորդի

s.

whore-son, bastard.

· Calfa

NBHL (2)

Ոչ ՟Ը վայր խոտեցին հեթանոսք զպոռնկորդին չմտանել ի քրմութիւն։ Եփթայի պոռնկորդի էր. (Եղիշ. դտ.։)

Սողու աթենացի օրէնս եդ՝ ոչ ընդունել զպոռնկորդիսն ի ժառանգութիւն. եւ զիկուրգոս՝ ոչ թաղել զպոռնկորդիսն. (Պիտառ.։)


Պոռնկոց

cf. Պոռնկանոց.

· Calfa

NBHL (1)

Պոռնկոցս զերանելի բարութիւնս երկնից կարծելով՝ ընդ ամենանդրեայ եւ ընդ այլ չարագլուխս. (Միսայէլ խչ.։)


Պոռոչիւն

cf. Պոչիւն.

· Calfa

NBHL (1)

Ամօթ է ի ցուլն փոփոխութիւնք. զի անարժան է աստուածութեանն անուան պոչիւնք եւ պոռոչիւնք. (Կոչ. ՟Զ։)


Պոտագրոս

adj.

gouty.

· Calfa

NBHL (1)

Ուղղագոյն գրչութիւն բառիդ ՊԱՏԱԳՐՈՍ, զոր տեսցես.


Պորտաբոյծ

cf. Որովայնապարար.

· Calfa

NBHL (1)

Ի պորտապարար զեղխութիւն դեգերել. (Պիտ.։)


Պորտապարար

cf. Որովայնապարար.

· Calfa

NBHL (1)

Ի պորտապարար զեղխութիւն դեգերել. (Պիտ.։)


Պուետեմ, եցի

va.

to versify, to poetize, to make or write poetry.

· Calfa

NBHL (1)

Քեզ եւ հոմերականս հատանէին բան ի պիսանի պուետեալ առաւել քան զեւնոմիոս։ Ասի բան սակս կեստոնի՝ յոլովագոյնս սիրել նմա զայլոցն պուետել առասութիւն (այլ ձ. պատուել). (Մագ. լ. եւ ՟Կ՟Թ։)


Պուետէս, տի, տեայք, տեայց, տէից

cf. Պուետիկոս.

· Calfa

NBHL (2)

Որպէս ոք ուստեք ի պւետիկոսացն ասաց զճշմարիտն, կրթութիւն գործոյ օգտակար է. (Նախ. գծ.։)

Տաղասացութիւնս գովասանական առնել ըստ սովորութեան պուետիկոսաց. (Մագ. ՟Ծ՟Դ։)


Պուետիկոս, ի, աց

s.

poet;
philosopher.

· Calfa

NBHL (2)

Որպէս ոք ուստեք ի պւետիկոսացն ասաց զճշմարիտն, կրթութիւն գործոյ օգտակար է. (Նախ. գծ.։)

Տաղասացութիւնս գովասանական առնել ըստ սովորութեան պուետիկոսաց. (Մագ. ՟Ծ՟Դ։)


Պչրանք, նաց

s.

affectation, studied elegance, finery;
primness, prim ways, smirking, mincing air, simpering, alluring manners, enticing looks or ways, coquetry;
prudery, prudishness;
peevish temper, disdainful airs, grimaces;
cf. Ընդվայրայօն;
ընդ —նս գալ, cf. Պչրեմ, cf. Պչրիմ.

· Calfa

NBHL (2)

Ուր պչրանք եւ հպտանք եւ արբեցութիւնք, անդ եւ ոչինչ հաստատութիւն. (Բաբիղ. յհ. մկ.։)

περιεργία nimia diligentia, curiositas, ambitio. որ եւ ՊՉՐՈՒԹԻՒՆ. Կանացի պաճուճանք, հտպտանք. եւ լկտութիւն. խենեշութիւն. ցոփութիւն. եւ արհամարհոտ բարք.


Պչրիմ, եցայ

vn.

to give oneself affected ways, to simper, to be dainty, to mince, to be disdainful, overnice, to play the prude;
to adonize, to be studiously elegant, to be dandy or foppish;
to be well dressed, very spruce.

· Calfa

NBHL (2)

Ուսո՛ ինձ յիմ ջրհորոց ջուր ըմպել, եւ ոչ ի գեղ օտար պչրել. կարծի ունել զզօրութիւն եւ պչնելոյ։

ἁκνόμαι, θρύπτομαι in lasciviam et in delicias labor. Ընդ պչրանո գալ. խենեշանալ. ի լկտիութիւնս հատանիլ.


Պռեստեր

s.

prester, hot and scorching wind, typhoon.

· Calfa

NBHL (1)

Պռեստեր, որ կիզիչ ասի, հողմ է շարամանեալ ընդ ամպոյ խոնաւի եւ թանձրագունի՝ ի ձեռն ինքեան պատառեալ զշարունակ ծալումնս ամպոյն՝ խոշիւն շաչիւն եւ թնդիւն առնելով ... Ապա թէ թերաբորբոք իցէ հրութիւնն առ ի յոչ ուժգին հարկանել ամպոցն՝ պրեստեր կոչի, որ ասի կիզիչ. (Արիստ. աշխ.։)


Պռոյգ, ուգի, գաց

s.

paraphernalia, portion, dowry, dower.

· Calfa

NBHL (1)

Առաջինն (կին) եբեր պռոյգս։ Եթէ ոչ առնէ կտակ (այրն), որդիրք պռուգօք կնոջն ժառանգեն զնա։ Վասն պռուգաց։ Զոր ինչ բերէ կին ի պռոյգս։ Հաւանի այրն ի պռոյգսն։ Յամենայն աշխարհս ըստ սովորութեան բերեն կանայք զպռոյգսն։ Այր ոք՝ որ առնու կին օրինաւոր պռուգօք։ Այն որ յառնէն ի կինն դարձաւ (պարգեւ), ոչ դրի ի թիւ պռուգացն՝ որ հարսինն է բերք։ Պռոյգս տայ դստերացն՝ եւ տուայր որդւոցն. (Մխ. դտ.։)


*Պռուկ

s.

muzzle, snout.

· Calfa

NBHL (1)

Անստոյգ գրչութիւն. իբր Ցռուկ.


Պռստեմ, եցի

vn.

to be cross, illtempered, to make a wry face, to turn up one's nose, to be disdainful;
յունօք —, cf. Յօն.

· Calfa

NBHL (1)

Ոչ աղարտել զաշխատութիւնս մեր ... եւ յունօք պռստել. (Կիր. պտմ.։)


Պսակակից

adj. s.

crowned with another;
sharer in the crown, in empire.

· Calfa

NBHL (1)

Տօնասիրութիւն տօնասիրաց պսակակից առնէ սրբոց զտօնօղս իւրեանց. (Երզն. լս.։)


Պսակահամբար

s.

place where prizes are kept and distributed.

· Calfa

NBHL (1)

Առ ի յառաջադէմ ընտրութիւն պսակահամբար քրիստոսադիր կիտին. (Ագաթ.) (յորմէ եւ Կորիւն. ուր գրի պսակահաս)։


Պսակեմ, եցի

va. fig.

to crown, to wreath;
to reward, to recompense;
to give the nuptial blessing, to marry;
to crown, to achieve, to accomplish.

· Calfa

NBHL (1)

Զարդ փառաց մեծութեան (է մեղայն), որով նոյն ինքն աստուածութիւնն պսակեալ փառաւորի ։ Ոչ եթէ զփրկեալսն նւաստացուցանեմ, այլ զփրկողին անուն պսակեմ. (Նար. ՟Ի՟Է. ՟Հ։)


Պտղաբեր, աց

adj.

bearing or producing fruit, fructiferous;
productive, fruitful, fructuous, fertile;
offering;
— ծառ, fruit-tree.

· Calfa

NBHL (3)

Ամենաղտն ծառոց պտղաբերաց ստացուածս եւ խնամակալութիւնս. (Ածաբ. ժղ.։)

Արդարութիւն՝ արդարեւ էապէս պտղաբեր, եւ ուրախ առնօղ զմիտս. (Փիլ. այլաբ.։)

Լիցուք պտղաբերք զառաքինութիւն եւ զմաքրութիւն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Պտղաբերեմ, եցի

va.

cf. Պտղաբերիմ.

· Calfa

NBHL (2)

Սիրելի է մեզ խաչն որ զանմահութիւն մեզ պտղաբերեաց. (Պիտառ.։)

Պատուհաս ընկալեալ՝ զոր ի մեզ պտղաբերեաց՝ ցաւս եւ տրտմութիւն, ապականութիւն եւ մահ։ Թշվառութիւն եւ հոգք եւ տարակուսանս ի նմանէ ինձ պտղաբերեցաւ. (Մագ. ՟Է. եւ ՟Զ։)


Պտղազարդ

adj.

cf. Պտղազուարճ.

· Calfa

NBHL (1)

Պտղազարդ վայելչութիւն. (Տօնակ.։)


Պտղածին

cf. Պտղաբեր.

· Calfa

NBHL (1)

Միշտ պտղածին է աստուածային բնութիւնն ... ծնեալն զորդին, եւ ցուցաւ պտղածին. (Կիւրղ. գանձ.։)


Պտղաքանդակ

adj.

sculptured with various fruits.

· Calfa

NBHL (1)

Ուր քանդակեալ իցեն նմանութիւնք պտղոց.


Պտղեղ

cf. Պտղալի.

· Calfa

NBHL (1)

Երկու են ծառոց առաքինութիւնք, քաջուղէշ գոլ, եւ պտղեղ. (Փիլ. լին. ՟Ա. 9։)


Պտղի

s.

elm-tree.

· Calfa

NBHL (1)

որ եւ յն. բդէլէ՛ա. πτελέα ulmus. Անուն անպտուղ ծառոյ մեծի, զորով պատի որթ այգւոյ. յաճախ տնկի եւ ի վերայ ճանապարհաց ի զուարճութիւն. Գարա աղաճ։ (Վստկ. ՟Ի՟Ա. ՟Լղ. ՟Լ՟Ը։)


Պտոյտ, տուտի, տուտից

cf. Պտոյտք.

· Calfa

NBHL (1)

Ընդէ՞ր ի պտոյտս արկանիցեմք զանձինս, ի մրրիկս եւ ի նաւակոծութիւնս. (Ոսկ. փիլիպ.։)


Պտուտիկ

cf. Պտոյտք.

· Calfa

NBHL (1)

Ահագնութիւնք ... տիեզերապատ պտուտկացն պիսիդոնի (այսինքն ծովու). (Նար. խչ.։)


Պտուտկեմ, եցի

va. vn.

cf. Պտուտեմ;
to screw, to screw down or on;
to feel giddy, dizzy, to have a swimming in the head.

· Calfa

NBHL (1)

Որ ի մերումս բնութեան պտուտկի ազգի ազգի վրիպականութիւն. (Նար. ՟Ղ։)


Պտսգեմ, եցի

vn.

cf. Պտսկեմ.

· Calfa

NBHL (1)

Մագլցէր զերեսս դատաւորին, որպէս եւ սովորութիւն է տղայոց՝ այսպիսի անակնածութեամբ պտըսկել։ Մինչեւ ի ստնդիայ տղայսն՝ որք ի գիրկս մարցն պտըսկէին, ասելով թերակատար եւ թոթովախօս լեզուով. (Հ. յուլ. ՟Ժ՟Է.։ եւ Հ. փետր. ՟Դ.։)


Պրակագեղ

adj.

wooded, planted with trees, bushy, leafy.

· Calfa

NBHL (1)

Պարարտութիւնք դաշտաց՝ տնկարար է եւ ծաղկածին, եւ բոյսարձակ պրակագեղ եւ ցորենաբեր. (Վրդն. երգ.։)


Պրակսաւթոյք

s.

apocryphal books on the Apostles.

· Calfa

NBHL (6)

ՊՐԱԿՍԱՒԱԹԱՅՔ կամ ՊՐԱԿՍԱՒԹՈՅՔ, ՊՐԱԿՍ ԱՒԱԹԱՅՔ, կամ ԱՒԱԹԵԱՅՔ եւ այլն. Խառնուրդ երկուց յունական բառից՝ Բրա՛քսիս Աւդօն. այսինքն՝ գործք նոցա. իմա՛ զանւավերական պատմութիւնս առաքելոց արտաքոյ սուրբ գրոց.

Իսկ զպրակս աւաթայսն (կամ զպրակսաւաթայսն), եւ զաւետարանն, որ կոչին քարոզութիւնք, ոչ գիտացաք։ Պրաքս տւաթեայքն, (կամ պրաքսաւաթեայքն՝ որ կոչի թէ պօղոսի են, կարծիք երկմտութեան են վասն նոցա. (Եւս. պտմ. ՟Գ. 4։)

(Որ են վրիպակ գրչութիւնք մուծեալք յասորի օրինակաց թարգմանելոց ի յունէ)։

ՊՐԱԿՍԱՒԱԹԱՅՔ կամ ՊՐԱԿՍԱՒԹՈՅՔ, ՊՐԱԿՍ ԱՒԱԹԱՅՔ, կամ ԱՒԱԹԵԱՅՔ. Խառնուրդ երկուց յունական բառից՝ Բրաքսիս աւդօն. այսինքն՝ գործք նոցա. իմա՛ զանւավերական պատմութիւնս առաքելոց արտաքոյ սուրբ գրոց.

Իսկ զպրակս աւաթայսն (կամ զպրակսաւաթայսն), եւ զաւետարանն, որ կոչին քարոզութիւնք, ոչ գիտացաք։ Պրաքս տւաթեայքն, (կամ պրաքսաւաթեայքն՝ որ կոչի թէ պօղոսի են, կարծիք երկմտութեան են վասն նոցա. (Եւս. պտմ. ՟Գ. 4։)

(Որ են վրիպակ գրչութիւնք մուծեալք յասորի օրինակաց թարգմանելոց ի յունէ)։


Պրծանիմ, ծայ

vn.

to escape, to evade, to break, slip or get away or off;
— յուշոյ, to escape the memory, to be forgotten;
— ի ձեռաց, to escape from, to slip from between the fingers, to be lost.

· Calfa

NBHL (1)

Սկսաւ խօսել ընդ յովաբու, զի թագաւորութիւնն որ պրծաւ (կամ պրծեալ) յեղբօրէ նորա, առցէ զնա. (Եփր. թագ.։)


Պրկումն, ման

s.

stretching, tension.

· Calfa

NBHL (2)

Ի հրացանութենէ փայլական հրոյ հասեալ յօդս՝ յինքն ամփոփէ զբնութիւն օդոյն եւ զխոնաւութիւն ջրոյ. եւ այնպէս պրկմամբ օդոյն թանձրանայ՝ մածեալ եռացմամբ հրոյն, եւ կարծրացեալ քարանայ. (Իգն.։)

Որպէս ի գոյացութիւն շրջագոյաթութեան (վերին երկնի), զոր կոզեմք երկին ... եւ ի ներքոյ պրկմանն արգելեալ սաստկութիւն հողմոց. (Շիր.։)


Պրշակ, աց

s.

roof, ceiling.

· Calfa

NBHL (1)

Նաճ ասաց զպճրակս ձեղուանն. եւ պշրակ ասին քաջայարմարք ոմանք եւ դրօշեալք տախտակացն կառուցմունք, որք զձեղուանն գեղացկութիւն զանազանացուցանեն։ Իսկ նոճ քեզ ասացելօքս պչրակօք զ՝ի ներքս գործոյն զկազմութիւն գեղեցկացուցանէ։ Պչրանք մեր՝ նոճք. պրշակ՝ մարդակքն. (Նիւս. երգ.։)


Պրտու, ոյ

s.

rush, bulrush;
papyrus.

· Calfa

NBHL (3)

Ոչ պրտու պրտուի պիտանացու լինի յընդդիմակացութիւն. իսկ քրիստոս զօրաւոր գոլով՝ պրտուով զվիշապն խափանեաց. (Եփր. աւետար. կամ Եփր. յենովք. եւ Եփր. յեղիա.։)

Երկիր տղմային բուսուցանէ պէսպէս եղեգունս եւ պրտուս անշահս այրելիս հրոյ. սոյնպէս եւ որովայն անժուժկալի բղխէ զյոլովութիւնն ախտից. (Եփր. պհ.։)

πάπυρος papyrus, juncus. որ եւ ար. պէրտի, պէրտիյէ. Կնիւն եւ եղէգն լայնատերեւ կամ երկայնատերեւ ՝ ազգի ազգի. յորմէ հիւսին փսիաթք եւ սիրայք. որպէս եւ այն որ բուսանի յեգիպտոս առ նեղոսիւ, զորոյ զտերեւս ի հնումն վարէին ի դրութիւն.