Definitions containing the research է : 10000 results

Անխորհրդութիւն, ութեան

s.

inconsiderateness, rashness, temerity.

· Calfa

NBHL (4)

Պակասութիւն խորհրդոյ. անխոհութիւն. անխոհեմութիւն. ἁβουλία. imprudentia. անմտածութիւն, անխելքութիւն. միւլահազա էթմէմէսի. ագըլսըզլըգ.

Ոչ լաւ քան զԱստուծոյ իմաստութիւն է մեր անխորհրդութիւնս. (Նիւս. կազմ.։)

Անիմաստասէր բարուցն անխորհրդութիւն. (Արծր. ՟Ա. 15։)

Անկան անխորհրդութեամբ։ Անխորհրդութեամբ մերով եւ ծուլութեամբ ոչ վայելեցաք ի վայելչութեան դրախտին ... Յետ իմանալոյ զիւր անխորհրդութիւնն չկարէր իւրովի ելանել. (Վրդն. սղ. եւ Երգ.։)


Անխորշ

adj.

without a bay.

· Calfa

NBHL (3)

Մարմին անխորշ (է երկինք). (Շիր.։)

Զմէջ գաւթի յատակացն անխորշ պնդութեամբ պատշաճ պատրաստեաց. (Նար. խչ.։)

Որ չխորշի. եւ առանց խորշելոյ, համարձակ. անպատկառ. չէքինմեյրեէք.


Անխորշելի, լւոյ, լեաց

adj.

inevitable.

· Calfa

NBHL (1)

cf. ԱՆԽՈՐՇ. Անպատկառ. չխըպնած. չէքինմեզ. առսըզ.


Անխոց

adj.

invulnerable.

· Calfa

NBHL (3)

ԱՆԽՈՑ ԱՆԽՈՑՈՏԵԼԻ Անվէր. եւ առանց խոցոտելոյ. եարասըզ.

Եթէ զանց արասցես առ նովաւ պարզամտաբար, անցեր անխոց. (Փիլ. սամփս.։)

Յայսպիսի փշոցս անխոցոտելի մնալ։ Անմարթ է անխոցոտելի մնալ գարշապարացն. (Սարգ. յկ. ՟Ե։)


Անխուճապ

adj.

intrepid, calm.

· Calfa

NBHL (2)

Անխուճապ դէմս ցուցանել։ Անխուճապ սրտիւ՝ ըրհնաբանօղ Աստուծոյ գոլ. (Լմբ. սղ.։)

Գիշերն՝ անխուճապ աղօթից է ժամանակ. (Տօնակ.։)


Անխռով

adj. adv.

unruffled, calm, peaceable;
Անխռովաբար.

· Calfa

NBHL (4)

Ազատ ի խռովութենէ. անշփոթ. անվրդով. խաղաղ. հանդարտ. քէմալի րահաթ իլէ.

Զանխռովն Աստուած ի խռովութիւն է շարժեալ. (Մանդ. ՟Ժ՟Բ։)

Վասն անխռով առնելոյ զքեզ՝ հալածեցի զնա յաշխարհէ. (Խոր. ՟Բ. 78։)

Պահեսցէ զմեզ անխռովս ի տուէ եւ գիշերի. (Ժմ. որ լինի եւ մ։)


Անխռովաբար

adv.

Without perturbation.

· Calfa

NBHL (3)

ԱՆԽՌՈՎԱԲԱՐ ԱՆԽՌՈՎ. ἁτάραχως. sine perturbatione. Առանց խռովութեան. յանդորրու. խաղաղիկ. հանդարտիկ. քէմալի րահաթ իլէ.

Բաժանեցէ՛ք ձեզ անխռովս. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Անխռովաբար՝ որ զամենայն գիտէր, զայս այսպէս ե՛ւ ասէր ե՛ւ առնէր։ Գոլով ի խաչին՝ զամենայն գործէր անխռովաբար. (Ոսկ. յհ. ՟Բ. 37. 39։)


Անխռովութիւն, ութեան

s.

calmness, tranquillity.

· Calfa

NBHL (2)

Առաքինի այրն յանխռովութեան է միշտ. (Փիլ. նխ. ՟ա.։)

Յորում ի խաղաղութենէ անխռովութեան հոգին ամբոխի. (Լմբ. սղ.։)


Անխտիր, տրի, տրից, տրաց

adj. adv. indifferent;
indiscreet.

· Calfa

NBHL (7)

Զտէր թողին՝ անխտիր լինել ի պոռնկութիւն։ Անխտիր եղեւ ամենայն ազգ որդւոցն Իսրայէլի, խառնակեցան ընդ հեթանոսս. (Ովս. ՟Դ. 10։ ՟Ա. Եզր. 69։)

Առ անխտիրսն ի չարիս։ Անխտիր անօրէնութիւն. (Յճխ. ՟Ը։)

Որպէս զանփորձ անխտիր՝ դատապարտիմ։ Անխտիր եղեալ ի մեղս։ Անխտիր համարձակութեամբ. (Լմբ. պտրգ. եւ Սղ.։)

Կերիցեն անխտիր, եւ մի՛ խոտորեսցեն, որպէս եւ ծնեալքն յանասնոց անտի անխտիր են. (Մխ. դտ.։)

Կամ ըստ յն. պէսպէս. տարբեր.

Մի եւ նոյն է՝ անխտիր անուամբ անուանեալ։ Մի՛ վասն անխտիր անուանցդ եւ այլն. (Կոչ. ՟Ժ՟Ե։)

ἁδιάφορος. indifferens. Որ ոչն խտրէ զխտրելիս. անընտրող. անխիղճ. աներկիւղած. անզգոյշ. համարձակ ի չարիս. ինսաֆսըզ. Ուստի՛ ԱՆԽՏԻՐ ԼԻՆԵԼ՝ ըստ յն. ասի, չպահել զանձն կամ չզգուշանալ. չորոշել.


Անխտիր

adv.

indifferently;
indiscreetly.

· Calfa

NBHL (7)

ἁδιάφορος. indifferens. Որ ոչն խտրէ զխտրելիս. անընտրող. անխիղճ. աներկիւղած. անզգոյշ. համարձակ ի չարիս. ինսաֆսըզ. Ուստի՛ ԱՆԽՏԻՐ ԼԻՆԵԼ՝ ըստ յն. ասի, չպահել զանձն կամ չզգուշանալ. չորոշել.

Զտէր թողին՝ անխտիր լինել ի պոռնկութիւն։ Անխտիր եղեւ ամենայն ազգ որդւոցն Իսրայէլի, խառնակեցան ընդ հեթանոսս. (Ովս. ՟Դ. 10։ ՟Ա. Եզր. 69։)

Առ անխտիրսն ի չարիս։ Անխտիր անօրէնութիւն. (Յճխ. ՟Ը։)

Որպէս զանփորձ անխտիր՝ դատապարտիմ։ Անխտիր եղեալ ի մեղս։ Անխտիր համարձակութեամբ. (Լմբ. պտրգ. եւ Սղ.։)

Կերիցեն անխտիր, եւ մի՛ խոտորեսցեն, որպէս եւ ծնեալքն յանասնոց անտի անխտիր են. (Մխ. դտ.։)

Կամ ըստ յն. պէսպէս. տարբեր.

Մի եւ նոյն է՝ անխտիր անուամբ անուանեալ։ Մի՛ վասն անխտիր անուանցդ եւ այլն. (Կոչ. ՟Ժ՟Ե։)


Անխտրաբար

adv.

cf. Անխտիր.

· Calfa

NBHL (13)

Զէշս եւ զձիս մեռելոտիս առ սովոյն վտանգի անխտիր ուտէին. (Եղիշ. ՟Գ։)

Յանխտիրս հայեցաւ, յանդէպս տեսանէր. (Կոչ. ՟Բ։)

Զանասնօրէն դիմեցումն անխտրաբար. (Նար. ՟Խ՟Ը։)

Ապականագործ ախտիւ պոռնկեցան ընդ նմա անտխրապէս. (Լաստ. ՟Ի՟Գ։)

Յորժամ խոհականն անխտրապէս ի շատախօսութիւն հեղու. (Լմբ. սղ.։)

Կամ անզանազանաբար. առանց խտրանաց. ոչ որոշելով զայս կամ զայն. անաչառ. անստգիւտ. թէքլիֆսիզ. այրը սէլի էթմէյէրէք.

Ընկալեալ զսերմն բարի յանխտիր սերմանողէն։ Անխտիր սփռօղ. (Սկեւռ. լմբ.։)

Ի մի բերէ զամենայն ազգս ի Քրիստոս անխտրաբար. (Ոսկ. գծ.։)

Անխտրաբար երկնային էութիւնս կամ երկնային զօրութիւնս կոչեմք. (Դիոն. երկն.։)

Անխտրաբար կոչէ զամենայն մարդկային բնութիւնս. (Մամբր.։)

Անխտրաբար օրհնէ ընդ մեզ։ Անխտրաբար եղեալ աստուածայնոցն գրոց՝ զբեռիցն ձայն ընդունելով. (Պրպմ. ՟Լ՟Բ։)

Զոր անխտրապէս առեալ մեր՝ կապեցաք զայն նշան ընդ ամենայն նիւթս. (Յհ. իմ. պաւլ.։)

Ի վերայ բոլոր աստուածպետութեանն բոլորման է առնլի եւ անխտրապէս. (Դիոն. ածայ.։)


Անխտրոց

adj.

without interval or intermedium.

· Calfa

NBHL (1)

Սփիռ տարածանէր լիասահման եւ անխտրոց։ Անխտրոց՝ ընդ Քրիստոսի գոյք փառաւորեալք. (Նար. յիշ. եւ Նար. առաք.։)


Անխտրութիւն, ութեան

s.

indifference;
indiscretion.

· Calfa

NBHL (2)

Որք յանխտրութենէ առ ճշդիւ վարս աստուածգիտութեանն յօժարեալք. (Բրս. հց.։)

Ի տրտմականացն ասելով, սահմանեցար զընտրութիւն սորա յաստուածայնոյն անխտրութենէ. (Պիտ.։) թուի՝ անմասն լինել ի տրտմականաց. վասն որոյ գրելի է, անխտրութենէ։


Անխրախոյս

adj.

disheartened, dispirited, cowardly.

· Calfa

NBHL (1)

ԱՆԽՐԱԽՈՅՍ ԱՆԽՐԱԽՈՒՍԵԼԻ Որում չիք խրախոյս կամ քաջալեր. անվստահ. սրտաբեկ. լքեալ. անսիրտ, սիրտը դող. ճէսարէթսիզ.


Անխրախուսելի

cf. Անխրախոյս.

· Calfa

NBHL (1)

ԱՆԽՐԱԽՈՅՍ ԱՆԽՐԱԽՈՒՍԵԼԻ Որում չիք խրախոյս կամ քաջալեր. անվստահ. սրտաբեկ. լքեալ. անսիրտ, սիրտը դող. ճէսարէթսիզ.


Անխրամ

adj.

breach-less, solid.

· Calfa

NBHL (2)

Ուր չգուցէ խրամ կամ խրամատութիւն ինչ. պատառուածք չունեցօղ.

Ունի ցանկ անխրամ, ուր ոչ կարասցէ սողել մտանել չարն. (Եղիշ. ննջ.։)


Անխրամատելի

cf. Անխրամ.

· Calfa

NBHL (1)

Զոր չէ մարթ խրամատել կամ պատառել ճեղքել, եւ անցանել.


Անխրատ, ից

adj.

undisciplined, irregular, licentious, incorrigible.

· Calfa

NBHL (10)

Անխրա՛տք դի՛ք ի սիրտս ձեր։ Ոչ սիրէ անխրատն զյանդիմանիչ իւր։ Բերան անխրատից տեղեկանայ չարեաց։ Ոչ ուրախ լինի հայր ի վերայ որդւոց անխրատի։ Անխրատից պատահէ մահ։ Անձինք անխրատք մոլորեցան։ Ազգք անխրատք։ Պատրաստին անխրատից տանջանք։ Ի տուժել անխրատի եւ այն։

Ընդ անխրատ հրէիցն լուիցուք առ ի նմանէ. (Կիւրղ. գանձ.։)

Յանխրատիցն պատուհասէ. (Լմբ. սղ.։)

Ի բարի ուսմանէ անխրատ է. (Երզն. խր.։)

Վարդապետ անխրատ՝ կորուստ է աշակերտաց. (Նեղոս.։)

Կռուել ընդ այնպիսիսն անխրատս ոչ է պարտ. (Եփր. ՟բ. տիմ.։)

ἁπαίδευτος, ἁκόλαστος. ineruditus, indisciplinatus. Որ չէ խրատեալ բանիւ կամ գանիւ. անիմաստ. անհրահանգ. անկիրթ եւ ստահակ. խեռ. անսաստ. թալիմսիզ. ճահիլ. եարամազ.

Հեռանալ յանխրատ անօրէնութենէ. (Յճխ. ՟Ը։)

Կամ ոչ ուսուցեալ յայլմէ. ինքնին խրատեալ.

Օտարութիւն է՝ անխրատ իմաստութիւն. (Կլիմաք.։)


Անխրատութիւն, ութեան

s.

indocility;
irregularity, licentiousness;
incorrigibleness.

· Calfa

NBHL (3)

Անխրատութիւն է այս։ Բազում եւ այսուիկ, ո՛վ աստուածամարտք, զանխրատութիւն ունել գտանիցիք. (Կիւրղ. գանձ.։)

Անխրատութիւն՝ ամենայն ախտից մայր է. (Եւագր. ՟Թ։)

Մարգարէք զանխրատութիւն մարդկան խրատեցին. (Հ. կիլիկ.։)


Անխօս, ից

adj.

dumb;
irrational.

· Calfa

NBHL (5)

Ընդէ՞ր առնիցես ծառայ զխօսուն ոգիդ անխօս նիւթոյն՝ հօրն ամենայն չարեաց. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)

Գառն խօսուն հարցանէր վասն գառինն անխօսի. (Եփր. նին.։)

Եղեւ անխօս որպէս զորոջ առաջի կտրչի. (Շ. թղթ.։)

Այնքան ի միմեանց որոշեալք՝ որքան լեզու շատխօս յանխօսէն. (Առ որս. ՟Ժ՟Ե։)

Անխօս մարգարիտ. անխօս ըստ այսմ ասէ, զի ոչ կարէ խօսք կամ պատմութիւն բանի առ նա ձգտել. (Լմբ. էր ընդ.։)


Անխօսուն, սնոց

cf. Անխօս.

· Calfa

NBHL (1)

Արձակեցեր ի վերայ նոցա զբազմութիւն անխօսուն անասնոց։ Իբրեւ անխօսուն մանկանց դատաստան ընդ խաղ արձակեցեր։ Զէշն անխօսուն. (Իմ. ՟Ի՟Ա. 16։ ՟Ժ՟Բ. 25։ ՟Բ. Պետ. ՟Բ. 16։)


Անծախ

adj.

inconsumable;
incombustible.

· Calfa

NBHL (5)

ἁνάλωτος. inconsumptus, inexpugnabilis, μὴ δαπανόμενον, quod non absumitur, ἁμείωτος, imminutus. Որ ոչ ծախի. անվատնելի. անմաշելի. անվնասելի. անսպառ. անկապուտ. աննուազ. որ չի մաշիր, չի հատնիր. զայ՝ թէլէֆ օլունմազ.

Անծախ լինելոց են գանձք նոցա։ Զայն մեծութիւն խնդրեսցուք, եւ զանծախ ընչաւէտութիւնն. (Ոսկ. մ. ՟Ա. 20։ ՟Բ. 22։)

Քաղաքս ի քումմէ մտանելոյդ՝ անծախ եւ անվնաս մնասցէ. (Փիլ. յովն.։)

Առաքեսցե՛ս զառատ հոգին, որ է անծախ ի պարգեւին. (Յիսուս որդի.։)

Ողջակէզ անծախ. (Նար. ՟Լ՟Դ։)


Անծախական

cf. Անծախ.

· Calfa

NBHL (2)

Ոչ ժամանակ մաշեն, ոչ հող փտէ, այլ կայ մնայ միշտ անծախական. (Ոսկ. ես.։)

Անծախական պատարագ. (Գէ. ես.։)


Անծախաբար

adv.

without being consumed.

· Calfa

NBHL (4)

Առանց ծախեալ լինելոյ. որ եւ ԱՆԾԱԽԱՊԷՍ. անվատնելի օրինակաւ. անսպառութեամբ, եւ առատապէս.

Աղբիւր գիտութեան ի նոցանէ բաշխի անծախաբար. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Անծախաբար բաշխէ զպարգեւս շնորհի իւրոյ. (Նանայ.։)

Զպէտս պաշտօնէիցն անծախաբար մատակարարէր. (Ճ. ՟Ա.։)


Անծաղիկ

adj.

that does not flower or blossom.

· Calfa

NBHL (3)

Անմասն ի ծաղկէ. որ ոչ բերէ ծաղիկս. չիլէքսիզ.

Ի ծառոց կէսքն ծաղկաբերք, եւ կէսքն անծաղիկք. (Վեցօր. ՟Ե։)

Որ ի մեղուացն անծաղիկս ձմերայնի հայցէ մեղր. (Մագ. ՟Ժ՟Ը։)


Անծաղրածու, աց

adj.

that does not ridicule, not scornful, not apt to deride.

· Calfa

NBHL (1)

Խոնարհեցուսցէ կրօնաւորն զինքն՝ անծաղրածու լինել. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)


Անծամ

adj.

that cannot be chewed, tough.

· Calfa

NBHL (1)

ἁμάσητος. non mansus, non mandabilis. Ոչ ծամեալ. անծասկելի. որ չի ծամուիր, չծամուած. չիյնէնմեզ. չիյնէնմէմիշ.


Անծանօթ, ից

adj. adv.

ignorant;
unknown;
foreign;
ignoble, obscure;
յանծանօթս, ignorantly, unwittingly;
incognito, without being known;
յանծանոթս — լինել, to be in disguise;
to feign or counterfeit.

· Calfa

NBHL (15)

ἁγνοῶν. ignorans. Ոչ ճանաչօղ. չեւեւս ծանօթ. անգէտ. անտեղեակ. չճանչցօղ. թանըմազ. Ուստի ԱՆԾԱՆՕԹ ԼԻՆԵԼ, անգիտանալ. ἁγνοέω. ignoro.

Սամուէլ նախ անծանօթ էր Աստուծոյ։ Իշխանք նոցա անծանօթ եղեն ի նմանէ։ Իբրեւ անծանօթք, եւ ծանուցեալք. (՟Ա. Թագ. ՟Գ. 7։ Գծ. ՟Ժ՟Գ. 27։ ՟Բ. Կոր. ՟Զ. 9։)

Զամենայն տեսօղսն առ նա դարձուցանէր՝ զանգէտսն (կամ զգիտակս) եւ զանծանօթսն. (Ոսկ. յհ. ՟Բ. 11։)

Անծանօթս առնէ ի ճշմարտութենէն. (Յճխ. ՟Դ։)

Անծանօթ խնամոցն Աստուծոյ։ Զիա՞րդ ոչ պահելովն զպատուիրանն՝ անծանօթ է ի նմանէ (այս ինքն ոչ ճանաչէ զԱստուած) (Սարգ. յկ. ՟Բ. եւ Սարգ. ՟ա. յկ. ՟Բ։)

ՅԱՆԾԱՆՕԹՍ. Ոչ ճանաչելով. յանգէտս.

Զոր դուք յանծանօթս պաշտէք։ Յանծանօթս էի երեսօք՝ եկեղեցեացն. (Գծ. ՟Ժ՟Է. 29։ Գաղ. ՟Ա. 22։)

Ոմանք զանծանօթս եկեալս չընդունէին. (Իմ. ՟Ժ՟Թ. 13.) յն. զանճանաչօղս. լտ. զանծանուցեալս։

Ես ծանուցեալ եմ ինձ, եւ ոչ անծանօթ յինէն. (Շ. թղթ.։)

Պատկառեալ է դէմք իմ, եւ անծանօթ (պահեալ) ի պարտապանաց. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Առանց յօդի, այր եկն, որպէս յաղագս անծանօթ իրի ասեմք. իսկ այրն եկն, զյառաջածանօթ իրս նշանակէ. (Սահմ. ՟Է։)

Անարժանք եւ անծանօթք յազգէ տոհմկաց. (Փարպ.։)

Հայրենի անծանօթ ծոցոյն։ Զանծանօթն Հօր էութիւն. (Նար. խչ. եւ Նար. կուս.։)

Այր կարգաւոր ի ձանձրանալոյ անծանօթ է. այս ինքն օտար է, կամ ոչ գիտէ. (Կլիմաք.։)

Եւ ինքն յանծանօթս լինէր։ Ընդէ՞ր իցէ այդ՝ զի յանծանօթս լինիս. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Դ. 6։)


Անծանօթանամ, ացայ

vn.

to be unknown;
to be disguised.

· Calfa

NBHL (4)

Միթէ անծանօթացեա՞լ է առ իս փրկութիւնն. (ՃՃ.։)

Ո՞րպէս ընդ ճանաչելն զճշմարտութիւնն՝ եւ անծանօթացաք. (Լմբ. համբ.։)

Զբնութիւնն անծանօթացաւ, եւ զգութ փակեաց ի նմանէ. (Սկեւռ. աղ.։)

Մի՛ անծանօթանալ մեզ ոգւոյն (բժշկութեան ի մեղաց)։ Ամենեքեան անծանօթանային միմեանց ի բանսարկութիւն վնասամտութենէ. (Բրս. հց. եւ Բրս. ի գորդ.։)


Անծառ

adj.

treeless.

· Calfa

NBHL (2)

Ուր չկայցէ ծառ կամ տունկ երեւելի եւ պտղաբեր.

Յանծառ յանպտուղ յանփոխ անապատի բնակելով յովհաննէս. (Բաբիղ. յհ. մկ.։)


Անծառայ

adj.

free;
without servants.

· Calfa

NBHL (4)

ἁδούλωτος. non servus, liber. Որ չէ՛ ծառայ այլոց, այլ՝ ազատ. գուլ օլմայան.

Ըստ բնութեամբ անծառայ գոլոյ հոգւոյն, եւ անըմբռնելի։ Անծառայ իմն, եւ յամենայն նուաստութենէ ազատ. (Դիոն. երկն.։)

Կամ ոյր չիք ոք ծառայ. խըզմէթքեարսըզ.

Ձանձրացուցանէին բազմածառայքն զանծառայիցն զտուրսն, խնդրելով հանապազ զմիս այլեւայլ որսոց. (Փարպ.։)


Անծառայական, ի, աց

adj.

that is not servile, free.

· Calfa

NBHL (2)

Զանծառայականն տէր ի ծառայի կերպարանս սէրն խոնարհեցոյց. (Տօնակ.։)

Անծառայելի ի չարէն պահէ զխոհականութիւնն. (Նիւս. կազմ.։)


Անծասքելի

cf. Անծամ.

· Calfa

NBHL (1)

Զանծասքելին ժանեացն ճճեաց զշնորհի հոգւոյն ծածկոյթ՝ որք սառուցեալք են՝ զգեցուցանէր. (Սկեւռ. լմբ.։)


Անծերանալի

cf. Անծեր.

· Calfa

NBHL (4)

Որպէս զհին աւուրց, որպէս զանծերանալի, որպէս զանայլայլելի։ Անծերանալի եւ երանականն կատարումն. (Դիոն.։)

Յանծերանալին եւ յանմահն կեանս։ Սակաւ մի աշխատիս, եւ անծերանալի է ուրախութիւնն. (Ոսկ. ՟ա. յհ.։)

Ի կեանսն յաւիտենից, եւ յանծերանալի համաբնակութիւնսն. (Թէոդոր. կուս.։)

Առ Աստուած յոյսն անծերանալի էր ի նոսա. (Առ որս. ՟Դ։)


Անծին, ծնի

adj.

unbegotten, unborn;
barren, steril.

· Calfa

NBHL (11)

ἁγέννητος. ingenitus, non natus. Ո՛չ ծնեալ կամ ելեալ յայլմէ անձէ. սեպհական առանձնաւորութիւն Հօր երկնաւորի.

Ցրտութիւնն անծին է, իսկ չափաւորապէս ջերմն ծննդագործ. (Մաքս.։)

Վէմ անծին եւ ապառաժ՝ ստեամբք վտակաց ջուրց արբուցանէ զծարաւիս. (Սարկ. աղ.։)

Վէմն անծին եւ անպտուղ։ Զի եւ գուբն անծին է։ Արգանդ անծին. (Գէ. ես.։)

Խոստովանիմք զՀօր յատկութիւն առանձնաւորութեանն՝ անծին եւ անսկիզբն։ Ոմն անծին է, եւ ոմն ծնունդ. (Շ. թղթ.։)

Որդի անծնին ի կուսութենէ քումմէ ծնանի. (ՃՃ.։)

Մի՛ երկու աստուածս անծինս կարծիցես. այլ զի որդին միանգամայն ընդ ծնանելն՝ ամենեցուն տէր էր։ Զի մի՛ իբրեւ լուիցես՝ թէ ի սկզբանէ, եւ անծին եւս համարիցիս զնա. (Ոսկ. մ. ՟Բ. 13. եւ Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

Մերթ՝ չծնեալն յարարածս կատարելապէս, այլ՝ վիժեալ անկատար.

Որպէս աղտ եւ վիժած զանծինն եւ անկենդանի եւ անլոյս անկումն ունի յերկրի. Դիոն. եկեղ. ՟Գ։ (Թո՛ղ զի եւ Ադամ եւ Եւայ՝ անծին կամ անեղ ասին, իբր ոչ հասարակ ծննդեամբ գոյացեալք։)

Բարեպատշաճապէս ասեմք անծին զէութիւնն Աստուծոյ. (Աթ. ՟Ը։)

Աստուած մի է, անծին, միայն անձնիշխան. (Կոչ. ՟Դ։)


Անծնելութիւն, ութեան

s.

unborn state.

· Calfa

NBHL (6)

Ամենայն՝ որ ինչ յանծնելութենէն ծնանի, անծնելութիւն է. եւ զի ծնաւ Որդի յանծնելութենէն Հօր (այս ինքն յանեղ Հօրէ), անծնելութիւն ուրեմն է եւ նա, եւ ծնողին մշտնջենաւորակից։ Անծնելութիւն է էութիւն Հօր, անծնելութիւն ուրեմն է եւ ի Նմանէ յառաջ եկեալն։ (cf. ԼԻՆԵԼՈՒԹԻՒՆ, cf. ԱՐԱՐԱԾՔ, եւ cf. ԾՆՈՒՆԴՔ. որք անխտիր ասին վասն առաջին մատենին Մովսէսի. զի ի յն. գրի γένεσις , կամ γέννησις , իբր վ creatio, եւ generatio վասն որոյ բազում արթնութեամբ պիտի արկանել ի բանս հարց, եւ ի թարգմանութիւնս՝ համեմատութեամբ բնագրաց։)

Ո՛չ Հայր ի բաց կացեալ է յանծնելութենէն, վասն զի ծնաւ. եւ ո՛չ Որդի ի ծնանելոյն. քանզի յոչ ծնիցելոյն է. (իսկ եւնոմեանք) զանծնելութիւնն եւ զծնելութիւնն՝ բնութիւն Աստուծոյ դնեն։ Եթէ անծնելութիւնն բնութիւն է Աստուծոյ, ծնելութիւնն ոչ բնութիւն։ Ասա՛ դու զանծնելութիւնն Հօր, եւ ես զծնելութիւնն Որդւոյ բնախօսեցից քեզ. եւ այլն. (Ածաբ. մկրտ. եւ Ածաբ. առ որս. ՟Գ. ՟Զ։)

Ոմն է անծնելութիւն, եւ ոմն ծնունդ. (Կիւրղ. գանձ.։)

Ուղիղ դաւանութիւն է՝ զծնելութիւն եւ զանծնելութիւն ո՛չ բնութիւն ասել, այլ ի մի բնութեանն յատկութիւնք առանձնաւորութեանցն. (Վահր. երրորդ.։)

Յաղագս անծնելութեան եւ ծնելութեան, անեղութեան եւ եղելութեան։ Կամ պարզապէս անծնելութիւն թարգմանի փոխանակ անեղութեան, յասելն (Կիւրղ. գանձ. ՟Ե.)

ἁγεννησία. ingeitum esse, ingenitura. Անծնեալ կամ անծին գոլն. որ է յատկութիւն Աստուծոյ Հօր, որպէս ծնելութիւնն յատկութիւն է Որդւոյ. եւ զի եւնոմեան աղանդաւորք զիսկութիւն Աստուծոյ դնէին յանծնելութեան, նովին ուրանային զԱստուածութիւն Որդւոյ ծնելոյ, եւ Հոգւոյն բղխելոյ.


Անծնութիւն, ութեան

s.

barrenness;
cf. Անծնելութիւն.

· Calfa

NBHL (1)

cf. ԱՆԾՆՆԴՈՒԹԻՒՆ. եւ երբեմն՝ որպէս սին եւ ունայն ծնունդ ապականեալ. ըստ յն. հողմային. ἁνεμιαῖος.


Անծննդական, ի, աց

adj.

barren, steril.

· Calfa

NBHL (2)

Զանծննդականն անդաստան՝ որայից յանկարծակի ցուցանէ մայր. (Ոսկ. կուս.։)

Մառախուղ է խոնաւ գոլոշի՝ անծննդական ջրոյ (այս ինքն ոչ բերօղ զանձրեւ). (Արիստ. աշխ.։)


Անծնունդ

cf. Անծննդական.

· Calfa

NBHL (4)

Որպէս անծննդական, անծին. անզաւակ, եւ անբեր. ἅγονος.

Անծնունդ գաւազանն մերձեցեալ ի վէմն անծնունդ՝ ջուր բղխեաց. (Ճ. ՟Ժ.։)

Եօթն ի ներքոյ տասնեկին անծնունդ է (այլոյ թուոյ), եւ անծին (յայլմէ թուոյ). (Վանակ. տարեմտ.։ եւ Արշ. ՟Լ՟Ա։)

Յայնմ՝ որ անեղ եւ անծնունդն է. (Նիւս. կազմ.։)


Անծննդութիւն, ութեան

s.

sterility.

· Calfa

NBHL (3)

Յանծննդութենէն զգացեալ ամուլս զնոսա։ Սոդոմ ծծմբով եւ հրով ապականեալ լինէր, իսկ կինն (Ղովտայ) փոխեալ լինէր յաղի բնութիւն. անծննդութիւն եւ անպտղութիւն ամենեքին սոքա զեկուցանեն. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. լին.։)

Որ ծնաւն զորդի, անծննդութիւն իցէ. քանզի անծին հանդիպի հայր. (Կիւրղ. գանձ.։)

Եւ անծին գոլն. անծնելութիւն. ոչ լինելն ծնեալ յայլմէ. τὸ ἁγέννητον, ingenitum esse.


Անծուփ

adj.

not agitated by the waves, calm, peaceable.

· Calfa

NBHL (1)

ἁκύμαντος Անալէկոծ. անքոյթ ի ծփանաց. տաշկասըզ. գումսուզ.


Անկազմ

adj.

unbuilt, unfurnished, unprepared, not ready;
unbound.

· Calfa

NBHL (5)

Անզէնք եւ անկազմք ի մայրիս աներկիւղաբար շրջեսցին. (Փիլ. նխ. ՟բ.։)

Տղայոց մատուցանէ զհացն՝ ոչ խիստ եւ անկազմ. (Նիւս. կազմ.։)

Աներեւոյթն եւ անկազմն ծածկեալ ունէր որպէս խաւար զերկիր. (Յճխ. ՟Է։)

Զանկազմն դրժեալ գործեսցէ իր. (Յհ. կթ.։)

ἁπαράσκευος, ἁκατέργαστος. imparatus, incompositus, rudis. պատրաստ չեղած. Ո՛չ կազմ. անպատրաստ. անկահ. եւ ո՛չ կազմեալ օրինօք. չյարդարեալ. անզարդ. անհարթ. անկարգ. անշնորհ. հազըրսըզ. թետարիքսիզ. տիւզէնսիզ.


Անկազմութիւն, ութեան

s.

want of construction, unfurnished state, imperfection.

· Calfa

NBHL (1)

Գտանէ յանհնարին վտանգս եկեալ զհիւղն քան զառաջին անկազմութիւնն. (Եզնիկ.։)


Անկած, ի, ից

adj.

fallen;
abject, vile, despicable;
booty, spoil.

· Calfa

NBHL (19)

Զանկածն տառապեցուցին։ Ոչինչ է մարթ՝ եթէ անկած լինիցի Բանն Աստուծոյ. (Յոբ. ՟Ի՟Դ. 9։ Հռ. ՟Թ. 6։)

Զկարի անկածսն հրամայէ ընդունել. (Ոսկ. մ. ՟Բ. 10։)

Չէ իբրեւ զմարգարէ ոք անկած, թէ նախ առնուցու, եւ ապա տացէ. (Ոսկ. ես.։)

Անկած հարս եւ հաւս ունէին. (Ոսկ. մ. ՟Գ. 5։)

Անկածք ի պատուէ. (Վեցօր. ՟Գ։)

Յիշխանութենէ պատուոյ անկած էր։ Թէ եւ կարի ի մտաց անկած էր. (Լաստ. ՟Գ. ՟Ի՟Բ։)

Անկածն մեղօք։ Փոքունց եւ անկածից։ Հզօրն յանկածէ (կամ յանկարծէ) պատկառէ. (Նար. ՟Ձ՟Բ. ՟Կ՟Թ. եւ Մծբ.։)

Արիաբար հաստատէին զինուք յանկածն պարսպին. (Շ. եդես.։)

Բազում ինչ յանկածէ պատերազմին պարգեւեաց. (Խոր. ՟Ա. 11։ եւ ՟Բ. 22։)

Ըստ յարմարութեան յն. եւ լտ. ձայինց՝ Դի անկեալ. գէշ. լէշ πτῶμα. cadaver.

Ուր անկած է, անդ են եւ արծուիք. (Ոսկ. խչ.։)

Ուր անկածն է, անդր եւ արծուիք ժողովեսցին։ Անկած կոչէ զմարմինն յաղագս մահուն. վասն զի թէ ոչ էր անկեալ, մեք ոչ կանգնէաք. (Մեկն. ՟ա. կոր.։)

Զմարմին իւր անուանէ գէշ եւ անկած. (Երզն. մտթ.։)

Ինքն Տէրն զմարմինն ի գէշ առակեաց վասն չարչարանաց խաչին, եւ ի գերեզմանի դնելոյն. այլ եւ անկած ասի ըստ այլոց, զի անկաւ նա ի բնութիւնս մեր խոնարհագունիւքն. (Տօնակ.։)

Ուր անկած թագաւորական է, անդ եւ զօրք գումարին. (Ոսկիփոր.։)

որպէս անկուած, հիւսուած. անկուածոյ ինչ եւ ընդելուզեալ. եւ ոստայն. ὔφασμα. textura. էօրմէ, օյմա իլի.

Անկած լանջատեսիլ եւ ի վերայ պատմուճանի՝ նշանակ երկնի։ Սարդ իբրեւ կատարեսցէ զանկածսն, ըստ միջոցի տեղւովն իբր ի կիտի դարանամուտ լինի. (Փիլ. քհ. եւ Փիլ. լիւս.։)

ԱՆԿԱԾ ԱՐԾԻՒ. ռմկ. ընկած արծիւ. Աստեղատուն արծուոյ՝ աներեւութացեալ եօթնեակ մի ի կարի մերձաւորութենէ արեւու, եւ անդրէն ի հեռանալն փոքր մի ի վեր երեւեալ.

Ի դեկտ. ՟Ժ՟Դ. օրն ելնէ այն աստղ, որ թարգմանի ընկած արծիւ։ Յեօթն օրն ընկնի անկած արծիւն. (Վստկ. ՟Ծ՟Զ։) cf. ԱՆԿԱՍՏԵՂ.


Անկածութիւն, ութեան

s.

fallen state, humiliation.

· Calfa

NBHL (3)

Վիճակ անկածի, յետնեալ, կամ աննշան, նուաստ եւ արհամարհ. անտոհմութիւն. տկարութիւն. յետնութիւն. ընկածութիւն, ցածութիւն. հագարէթ. տիւշկիւնլիւք. εὑτέλια. ignobilitas.

Զանկածութիւն ազգին կամէին ի բաց քերել յանձանց։ Ո՛չ զվարդապետութիւնն պարսաւէին, այլ զազգին անկածութիւնն արհամարհէին։ Անկած հարս եւ հաւս ունէին։ Որք առ անկածութիւն հարցն հպարտանայցեն. (Ոսկ. մտթ.։)

Մի՛ անկածութիւն զտնտեսութիւնն համարել։ Քրիստոսի՝ որ թագաւոր է սրբոց, անկածութեան բանս պատշաճես. (Սեբեր. ՟Ա. ՟Թ։)


Անկամութիւն, ութեան

s.

cf. Անկամակութիւն.

· Calfa

NBHL (1)

Անհնար է անշնչութիւն եւ անկամութիւն զամենայնէս համարել. (Փիլ. նխ. ՟ա.։)


Անկայ, ի, ից

adj.

unestablished, unfounded, unsupported, uncertain, frail.

· Calfa

NBHL (4)

Որ չառնու զկայ. եւ անկայուն. ἅστατος. qui nonstat, inconstans. տուրմազ, կէլիճի.

Զօրէն անհիմն տան անկայ սասանմամբ տատանէ։ Յանկայ եւ յարածուփ գարշութիւն երեսաց. (Պիտ.։)

Օրինակաց յաւէտ անկայից։ Կտակի անկայի. (Նար. ՟Հ՟Դ. եւ Մծբ.։)

Դադարեաց էութիւն հողմոյն անկայ ունակութեամբն. (Բենիկ.։)


Անկայական, ի, աց

cf. Անկայ.

· Calfa

NBHL (2)

Ի շարժմանէդ մշտախաղաց անկայական, զանշարժելիդ՝ շարժօղ բնաւից՝ որ այժմ կան. (Երզն. ոտ.։)

Մնացական է առաքինութիւնն, եւ չարիք նմին հակառակ՝ անկայական եւ անհաստատական. (Ոսկ. ես.։)


Անկանեմ, անկի

va.

to lay the groundwork of lace;
to weave;
to twine.

· Calfa

NBHL (6)

Թիթղունս ոսկիս՝ թելս թելս անկանել ընդ կապուտակին եւ այլն։ Զխառնուածսն անկեալ անդստին ի նմանէ։ Անկանէր ընդ նմին անկուած ականակապ։ Անկանել գործել զամենայն գործ ճարտարութեան։ Եթէ անկցես զեօթանեսին գիսակս գլխոյ իմոյ ընդ ազբին։ Զոստայնս սարդից անկանեն. եւ այլն։

ԱՆԿԱՆԵՄ որ գրի եւ ԱՆԳԱՆԵՄ, գի. ὐφαίνω, ὐφάω, συνυφαίω. texo, detexo, contexo. հիւսել. նիւթել. յարամանել. յարմարել. հուսել, բանիլ. եօրմէք. տօգումագ. նէսճ էթմէք.

Անկանես անճառ արուեստիւ հնարագիտութեան մէգ եւ առաւօտ. (Նար. ՟Կ՟Գ։)

Երկոքումբք կողմամբք (նեղութեան եւ անդորրութեան) անկանէ զառաքինութիւնս արդարոց. (Ոսկ. մ. ՟Ա. 8։)

Ընծայս բան է՝ իբրեւ հանդերձ ինչ գձուձ յաղքատ մտացս մերոց ոչ առանց երկոց անկեալ. (Նիւս. կազմ.։)

Ընդ սմա անկանել հարկաւոր է զԱստուծոյ հրամանս. (Փիլ. ՟ժ. բան.։)


Անկանոն

adj.

irregular, anomalous.

· Calfa

NBHL (1)

Օտար ի կանոնաց. անկարգ. անօրէն.