Definitions containing the research է : 10000 results

Անկցորդ

adj.

disjoined, separate;
that does not participate, that takes no share.

· Calfa

NBHL (3)

Որ չէ կրոցդ կամ հաղորդ. անմասն. անբաժ. իլհագ օլմայան, լագասըզ, պէրի. ἁμέτοχος. non particeps, expers.

Ամենայն ախտի անկցորդ՝ Աստուծոյ բնութիւնն է։ Անկցորդ է եւ ի վեր քան զամենայն ախտս։ Անուն ունայն՝ անկցորդ ի ճշմարտութենէ իրաց. (Փիլ.։)

Անկցորդ մնացեր ի մասնէ հողածնելոցս հասարակաց։ Անկցորդ տեսականաց, կամ պարտեաց մեղանաց։ Առ օրէնս երկրի անկցորդ. (Նար.։)


Անկքելի, լւոյ, լեաց

adj.

inflexible.

· Calfa

NBHL (1)

ԱՆԿՔԵԼԻ կամ ԱՆԿԸՔԵԼԻ Որ ոչն կքի. անկորանալի. անընկճելի. որ չի ճկիր. էկիլմէզ. եէնիլմէզ.


Անհագագ

adj.

speechless;
without aspiration;
breathless.

· Calfa

NBHL (1)

Ոյր չգուցէ հագագ. անշունչ. անշշունջ. անձայն.


Անհալ

adj.

not fusible;
indissoluble;
indigest.

· Calfa

NBHL (1)

Ոչ հալեալ. առանց հալելոյ կամ եղծման. չհալած, չաւրած. էրիմէտէն, էրիթմէտէն.


Անհակառակելի, լւոյ, լեաց

adj.

indisputable, irresistible.

· Calfa

NBHL (2)

Որում չէ մարթ հակառակ կալ՝ իրօք կամ մտօք. անժխտելի. յն. անյերկուանալի.

Այս է ճշմարտութեանն անհակառակելի արդիւնք, յորժամ զթշնամիս ոք կոչիցէ վկայս. (Փիլ. իմաստն.։)


Անհաղորդ, ից

adj.

that does not participate;
incommunicable;
that does not receive the communion.

· Calfa

NBHL (9)

ἁμέτοχος, ἁμέθεκτος. non particeps, expers. որ չէ հաղորդ իմիք. անկցորդ. անմասն. անբաժ. մասնակից չեղօղ. իլհագ օլմայան, լագասը եօգ.

Ոչինչ յէիցս՝ անհաղորդ ի բարւոյ, կամ անհաղորդ միոյ. (Դիոն. ածայ.։)

Խնամակալութեան անհաղորդ լեալ ի Քրիստոսէ. (Գէ. ես.։)

Չհաղորդեալ խորհրդոյ սուրբ հաղորդութեան. եւ հատեալն ի սուրբ խորհրդոյ անտի կամ ի հաղորդակցութենէ եկեղեցւոյ. հաղորդ՝ կամ սրբութիւն չառած, մասնակցութենէ կտրած.

Անհաղորդ կացցեն ամս երիս։ Եթէ անհաղորդ մեռցի. (Կանոն.։)

Մի՛ անհաղորդ եւ անդասակից դատապարտեր զմեզ ի հօտէն Քրիստոսի. որ հայի եւ ի ՟Ա. նշ. (Վրք. ոսկ.։)

ՅԱստուծոյ անհաղորդ էէն յառաջ եկեալ առատ հեղմամբ (գոյք ամենայն). այս ինքն յԱստուծոյ՝ որ ըստ Աստուածութեանն է անհաղորդելի. (Դիոն. ածայ.։)

Կամ որ չկամի հաղորդակից լինել մարդկան, որպէս եւ որ չկամի հաղորդել այլոց զիւր բարիս. ուրիշներէն հեռացօղ. եւ ուրիշի բարիք մը չընօղ.

Որք ի լերինս եւ ի ծերպս վիմաց մեռան՝ անհաղորդք ի մարդկանէ. (Լմբ. պտրգ.։)


Անհաճոյանամ, ացայ

vn.

to displease, to be disagreeable.

· Calfa

NBHL (2)

ԱՆՀԱՃՈՅԱՆԱԼ Անհաճոյ գտանիլ. չսիրուիլ. սէվիլմէմէք.

Ջանայ հաճոյանալ նմա, երկնչի անհաճոյանալոյ ի նմանէ. (Վրք. հց. ՟Բ։)


Անհամ, ից

adj.

insipid, unsavoury;
nauseous, disgustful.

· Calfa

NBHL (4)

ἅναλος. insulsus եւ μωρός. insipidus. որ եւ մորոս, եւ անհամեստ. Անբաժ ի համոյ. անհամեմ. անախորժ. անաղի. անլի. տադսըզ. լեզզէթսիզ.

Անհամ է պտուղ կաղնոյն. (ՃՃ.։)

Զի եթէ յայտնեալ էր՝ թէ ե՛րբ գայ նա, անհամ լինէր գալուստ նորա. (Եփր. համաբ.։ եւ Ոսկ. գծ.։ եւ Երզն. մտթ.։)

Ոչ եղէ աղ անհամից. (Մաշկ.։)


Անհամար

adj.

innumerable, infinite.

· Calfa

NBHL (4)

Զենուին արջառս եւ ոչխարս անհամարս եւ անթիւս (յն. մի բառ) ի բազմութենէ։ Մեռեալս անհամարս։ Անհամար մնացեալ են արտաքոյ այդր գրոյ. (՟Գ. Թագ. ՟Ը. 5։ Իմ. ՟Ժ՟Ը. 12։ ՟Գ. Մակ. ՟Դ. 14։)

Գունդ կազմէր անհամար բազմութեամբ. (Եղիշ. ՟Բ։)

Կամ ἅλογος. որոց համարն ոչ է առեալ. ոչ հաշուելի. դժուարին ի հաշուել. սայըլմազ.

Ի պահս եւ յաղօթս անհամար էր. (ՃՃ.։)


Անհամբեր

adj.

impatient;
intolerant.

· Calfa

NBHL (1)

Որ ոչ համբերէ. անհամբերող. սապըրսըզ, թէհամմիւլսիւզ.


Անհամբոյր, բուրից

adj.

haughty, unsociable, reserved, austere, churlish, uncivil, morose, sullen, surly, harsh, forbidding.

· Calfa

NBHL (3)

Թշնամիք անհամբոյրք։ Աննուէր եւ անհամբոյր թշնամեաց գործ է. (Փիլ.։)

Ոչ համբոյր. անընդել. վայրենի. կատաղի. դժնդակ. անհաշտ. անողոքելի. որ ոչ համբուրէ զբարի ինչ, կամ ոչ է համբուրելի առ դժնէութեանն. անճահ. անդէպ. ἁνήμερος, ἅγριος, μαινόμενος, ἁμείλικτος, ἅσπονδος. immanis, furiosus, implacabilis.

Յանհամբոյր նմին ձեռնարկեսցէ զգովութեանցն զհետեւումն. (Պիտ.։)


Անհամեմատ

adj.

disproportionate;
incomparable, unparalleled, matchless.

· Calfa

NBHL (4)

ἁσύγκριτος. incomparabilis. որ եւ ԱՆՀԱՄԵՄԱՏԵԼԻ. Անբաղդատ. աննման. անչափ. անկշիռ. չունօղ զհամեմատ ինքեան, կամ զհամեմատութիւն ընդ այլում. մենէնտի՝ ագրանը եօգ, պինազիր, պիմիսալ.

Եթէ կամիցի յիրս ինչ համեմատել, անհամեմատ գտցէ զնա. (Սարգ. յկ. ՟Դ։)

Տարբերեալ. օտար. անյարմար. պէնզէմեզ. ույմազ.

Անհամեմատք ի հասարակաց ծնողէս ի յերկրէ երեւին յառաջ եկեալք տեսակք կենդանեաց. (Պիտ.։)


Անհամեմատական

cf. Անհամեմատ.

· Calfa

NBHL (1)

Անհամեմատելի է տարբերութիւն Արարչի եւ արարածի. (Կիւրղ. հանգ.։)


Անհամեմատաբար

adv.

incomparably, disproportionally.

· Calfa

NBHL (2)

Ամենայն բանի եւ մտաց ի նմանութենէ նորա անհամեմատաբար ի վայր մնացեալ. (Դիոն.։)

Անհամեմատաբար վերագոյն է։ Վեհագոյն է անհամեմատաբար. (Պրպմ.։)


Անհամեստ

adj.

immodest, unchaste, obsccene.

· Calfa

NBHL (1)

Որ չէ համեստ. անամօթ. անպարկեշտ. խենէշ. լկտի. անհամ բարուք. ետեպսիզ. տադսըզ.


Անհամիմ, եցայ

vn.

cf. Անհամանամ.

· Calfa

NBHL (2)

Ապա թէ աղն անհամի (կամ անհամեսցի), ի՞ւ յաղիցի, (կամ համեմեսցի). (Մտթ. ՟Ե. 13։ Մրկ. ՟Թ. 49։ Ղկ. ՟Ժ՟Դ. 34։)

Անհամեալ էր ամենեւին ամենայն բնութիւն մարդկան ... Այլոց անհամելոց մարթի ձեռօք գալ ի համեստութիւն։ Եւ դու ծիծաղիս, եւ անհամիս, լկտանաս, եւ խօլանաս. (Ոսկ. մտթ. եւ Եբր.։)


Անհամութիւն, ութեան

s.

insipidity, ill flavour;
nauseousness.

· Calfa

NBHL (4)

Աղն եթէ ոչ զնեխութիւն եւ զանհամութիւն բառնայ (յն. եթէ ոչ յաղէ, կամ համեմէ), ո՛չ է աղ. (Ոսկ. յհ. ՟Բ. 6։)

Պատճառք իսկ չարեաց՝ լեզուոյն անհամութիւնն է։ Այն ամենայն անհամութիւն է, եւ անհեդեդ կերպարանք. (Ոսկ. ես. եւ Ոսկ. ՟ա. տիմ.։)

Զորոյ անհամութիւն ի դէպ ժամանակի յանդիմանեսցուք. (Եզնիկ.։)

Նմանութեամբ, կամ ըստ հոմաձայնութեան յունին, մորոսութիւն. անխառնութիւն. անհամեստութիւն. անամօթութիւն. էտէպսիզլիք. μωρότης, կամ μώροσις, ἁκρασία, ἁναίδεια. fatuitas, intemperantia, ineptia, impudentia.


Անհայր

adj.

fatherless.

· Calfa

NBHL (8)

ἅπατωρ. patris expers. Որոյ չիք հայր. հայր չունեցօղ. աթասըզ. պապասըզ. Զմելքիսեդեկէ ասի, ըստ որում չիք հայր նորա նշանակեալ ի սուրբ գիրս.

Առաւել զՔրիստոսէ, որ ըստ մարմնոյ ծնաւ ի կոյս մօրէ առանց մարմնաւոր հօր.

Անմայր ի Հօրէ անսկզբնաբար՝ լինել անհայր ի սրբոյ Կուսէն։ Անհայր ծնունդ. (Շար.։)

Զանհայրն մանուկ՝ մայրդ որդեպէս գերագգուեցեր. (Նար. կուս.։)

Ո՞ պատմեսցէ զազգատոհմն անհօրն (ըստ մարմնոյ), եւ անմօր (ըստ Աստուածութեանն). (Սարկ. հանգ.։)

որպէս որբ կամ անխնամ մնացեալ ի հօրէ.

Հարցցո՛ւք ընդ հարս մեր. եւ արդ զիա՞րդ ոք մեզ պատմեսցէ, անհայր գոլով, սակս քո. (Մագ. ՟Թ։)

Հայր ոչ եթէ անհայր (կամ անհօր) վանիցն լինել. (Լմբ. պտրգ.։)


Անհանգիստ

adj. adv.

restless, fretful, agitated;
turbulent, unquiet, tumultuous;
incessantly, always;
— կալ, to fret, to be agitated, to fidget;
— առնել, to fret, to agitate.

· Calfa

NBHL (3)

Անքուն եւ անհանգիստք լինէին։ Անհանգիստ առնիցեն զմեզ պատերազմաւ. (Փարպ.։)

Խռովէին զաշխարհս, եւ անհանգիստ պահէին. (Խոր. ՟Գ. 24։)

Զտիւ եւ զգիշեր անհանգիստ նմա ժամ աղօթից էր։ Անհանգիստ ի նոյն խորհուրդս ճեպեցուցանէր։ Աղաղակէին առ միմեանս անհանգիստ. (Փարպ.։)


Անհանգիտութիւն, ութեան

s.

disparity, inequality.

· Calfa

NBHL (1)

Վաթսուն եւ չորքն հանգիտութիւն է, յիսուն եւ վեցն անհանգիտութիւն։ Չենք օրէնքն՝ անհանգիտութեան պատմիչ. (Փիլ. լին. ՟Ա. 91. 216։)


Անհանգստութիւն, ութեան

s.

inquietude, uneasiness;
agitation.

· Calfa

NBHL (2)

Զոր եւ ի վերայ գործեաց երաժշտականք զգուշութեամբ պահեն՝ զջիլսն թուլացուցանելով, զի մի՛ պրկմամբ անհանգստութեամբ պախումն առցէ. (Փիլ. լին.։)

Հանապազ տեղեաց ի տեղիս փոխին, զի անհանգիստ են, եւ գիշահոտ յանհանգստութենէն. (Ոսկիփոր.։)


Անհանդերձ

adj.

unclad, naked.

· Calfa

NBHL (2)

Ի մէջ օտարաց կորեաւ՝ անսուգ, անխնամ, անհանդերձ (յն. անթաղ). (՟Բ. Մակ. ՟Ե. 10։)

Ոչխարք ոչինչ ցանկան պէսպէս խորտկաց, այլ զլոկն զհանդերձ ճարակն ճարակին. (Ոսկ. ես.։)


Անհանդուրժական

cf. Անհանդուրժակ.

· Calfa

NBHL (2)

ԱՆՀԱՆԴՈՒՐԺԱԿԱՆ ԱՆՀԱՆԴՈՒՐԺԵԼԻ Որում անհնար է կամ դժուարին է հանդուրժել. անժուժալի. անըմբերելի. անբերելի. անտանելի. ահաւոր եւ սաստիկ յոյժ. որ քաշելու՝ դիմանալու՝ տարւելու բան չէ. տայանըլմազ. չէքիլմէզ. կեօթիւրիւլմէզ. ἁφόρητος. intolerabilis.

Անհանդուրժելի արդեօք զծախիցն իցէ առնել յոլովութիւն ընչից. (Պիտ.։)


Անհանճար, ից, աց

adj.

foolish, imprudent, ill-advised.

· Calfa

NBHL (9)

Անհանճար քան զամենեսեան զինքն անուանէ։ Առ իմաստութիւնն անհանճառք. (Ածաբ.։)

Տեսի անհանճարս, եւ մաշէի. (Բրս.։)

Անհանճարիցն եւ խստապարանոցաց մարմնաւոր իմն տեսիլքն վայելէին։ Ոմանք յանհանճարիցն ասեն։ Անհանճարացն ոչ այնպէս պատուհասք ծանունք թուին, որպէս տանջանքն ահագինք։ Զանհանճարացն ճառել. (Ոսկ.։)

Անհանճար խնդրօղն յամենայնէ վրիպի. (Սարգ.։)

Վրիպեսցէ ի ձեռն ինքեան յանհանճար խնդրոյն. (Դիոն.։)

Յանհանճար աղանդոցն մաքրէր. (Ածաբ.։)

Չէ՛ անհանճար սգոյ այնպիսի արտօսր, այլ՝ գթոյ եւ խնամոց, եւ միւսն անհանճար սգոյ է։ Տրտմութիւն անհանճար։ Կամելն Աստուծոյ ո՛չ անհանճար ինչ է։ Զի՞նչ բան զայն անհանճարոյ կայցէ. (Ոսկ.։)

Զի՞նչ պէտք անմիտ եւ անհանճար բանից. (Խոր. ՟Ա. 31։)

Քննէր զվրիպումն անհանճարս բարբառի. (Գէ. ես.։)


Անհանճարաբար

adv.

foolishly, imprudently.

· Calfa

NBHL (4)

ἁσυνέτως, ἁνοήτως, ἁσόφως. imperite, stulte. եւ այլն. Առանց հանճարոյ. անմտաբար. անիմաստաբար. անխելքաբար. շաշգընճա. տելիճէ.

Անհանճարաբա՛ր ասելն, զիա՞րդ հնար է այսմիկ լինել։ Ո՛չ ըողուլ անհանճարաբար, զոր ինչ գործելն էր պարտ. (Պրպմ.։)

Անհանճարաբար ի բաց մերկացեալ զլուսեղէն զարդարանսն. (Ճշ.։)

Զձեռսն եւ զոտսն անհանճարաբար ի հարուածս շարժէ. (Գր. հր.։)


Անհանճարական, ի, աց

cf. Անհանճար.

· Calfa

NBHL (1)

Մի՛, վասն զի շնորհաց է փրկութիւնն, անհանճարական ինչ համարիցիս։ Մի՛, յորժամ ցասումն լսիցես, կարիս ինչ անհանճարականս կարծիցես զԱստուծոյ. (Ոսկ. ես.։)


Անհանճարութիւն, ութեան

s.

folly, imprudence;
insipidity, dulness.

· Calfa

NBHL (3)

Բա՛բէ անհանճարութեանն. (Պրպմ.։)

Են անհանճարութեամբ իմաստունք՝ քան եթէ յաղագս իմաստութեանն անհանճարք. (Ածաբ. աղք.։)

Զի՞նչ քան զայն անհանճարութիւն տգեղագոյն կայցէ։ Յայնպիսի անհանճարութիւնս (յն. յանզգայութիւն) հասաք, մինչ՝ եւ յանիրաւութենէն չտալ. (Ոսկ. մտթ.։)


Անհաշիւ

cf. Անհամար.

· Calfa

NBHL (1)

Անհաշիւ բազմութիւն. (Գէ. ես.։)


Անհաշտ

adj.

implacable, irreconcilable.

· Calfa

NBHL (5)

Ի մէջ երկուց անհաշտ թշնամեացն. (Եղիշ. ՟Գ։)

Զօրէն անհաշտ հակառակորդաց. (Պիտ.։)

Անհաշտ պատերազմ գոռայր ընդ հրէայսն. (Ոսկ. գղ.։)

Ընդ որում անհաշտ թշնամութիւն պարտ էր ունել. (Եզնիկ.։)

Գուցէ հաշտիցի որդին ընդ հօր իւրում, եւ նմա անհաշտ (այս ինքն անաջող) լիցի մեքենայքն. (Կիւրղ. թագ.։)


Անհաշտական, ի, աց

cf. Անհաշտ.

· Calfa

NBHL (1)

Զանհաշտականն յինքեանս արծարծելով զքէն. (Փիլ. իմաստն.։)


Անհաս, ից

adj.

imperceptible, incomprehensible, inconceivable;
unripe.

· Calfa

NBHL (12)

ἁνέφικτος. inaccessus, non assequendus. Յոր չէ մարթ հասանել. անմատոյց. եւ անհնար ի ձեռս բերել կամ ստանալ. որուն որ հասնիլ չըլլար. եէթիշիլմէզ. եանաշըլմազ.

Պարզէր զանհա՛ս եւ զխակ լեզուսն տղայոց. (Ճ. ՟Թ.։)

Անզգամ միտք՝ անհասիցն ցանկալով՝ հանապազ յերկունս է. (Փիլ. այլաբ.։)

Իբր անհաս ոչ ըմբռնական։ Յընթացս թեւոց թեթեւոց հողմոց անհաս երագմամբ։ Փախեաւ որպէս անհաս։ Պատուար անհուպ եւ անհաս մատուցման դժնեայ դժրողաց. (Նար.։)

Զմեծութիւն էութեանդ՝ անհաս գերագոյութեամբ ամփոփեցեր. (Պիսիդ.։)

Ոչ եթէ զանհաս բնութենէն կարիցէ ոք ճառել։ Զանհասն զիա՞րդ ոք կարիցէ քննել։ Անհաս ի քննողաց։ Անհաս մտաց եւ խորհրդոց. (Ագաթ.։)

Անհաս է քան զմիտս. (Յճխ.։)

Յորժամ իմանան զնա, յայնժամ ճանաչեն՝ թէ անհաս է. (Լմբ. սղ.։)

Զբանս անհաս քննեսցէ (կամ ի գաղտնիս նորա մտախորհ եղիցի). (Սիր. ՟Լ՟Թ. 10։)

Անհաս մնայ բանս։ Յայտնի է բանս, եւ ըստ պարզ տեսութեան անհաս։ Վարք առաջին սրբոցն եւ բանք՝ իբր զանհաս թուին յաչս մեր. (Լմբ. սղ.։)

Որ էր պատկերաւն եւ հասակաւն անհա՛ս գեղեցիկ. (Մարթին.։)

Ոչ հասու. ոչ լիով խելամուտ. անգէտ. անտեղեակ. ἁγνοῶν. ignorans, minime comprehendens.


Անհասական, ի, աց

cf. Անհաս.

· Calfa

NBHL (2)

Մշտնջենաւորի եւ անհասական աստուածեղէնն ծննդեան Որդւոյ Աստուծոյ. (Աթ. ՟Ը։)

Շարժիմ յաւէտ՝ թռչիմ արագ՝ անհասական. (Շ. իմ. եղ.։)


Անհասանելի, լւոյ, լեաց

cf. Անհաս.

· Calfa

NBHL (2)

Ամենեւին անհասանելին՝ անյուսալի է եւ անձեռնարկելի. (Աստոաւծաբ Ծն.։)

Գիտել եւ հասու լինել յաւէտ կամեցեալք զմեծամեծսն եւ անհասանելի. (Աթ. ՟Բ։)


Անհասութիւն, ութեան

s.

incomprehensibility;
unripeness.

· Calfa

NBHL (5)

Յառաջ քան զյաւիտեանս մշտնջենաւորութեամբ եւ անհասութեամբ (յն. անհասաբար) ի հօրէ ծնեալ. (Կոչ. ՟Դ։)

Եւ ոչ լինելն հասու մտօք. չիմանալն. չըմբռնելն տիրապէս.

Յանհասութեան էր եւ ի տգիտութեան. (Նար. երգ.։)

Բազում ինչ է՝ որ միտքն իմանայ զԱստուծոյ, եւ բանն տկարանայ, եւ ոչ տրտմի ընդ անհասութիւնն. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ա։)

Զսքանչացումն ընդ անհասութիւն խառնեալ։ Անհասութիւն հասողացն ... Անբան անհասութիւն. (Լմբ. էր ընդ. եւ Սղմ.։)


Անհաստատ

adj.

inconstant, changeable, variable, alterable;
fragile.

· Calfa

NBHL (5)

ἅστατος, ἁστήρικτος, ἁβέβαιος. inconstans, fluxus, incertus, invalidus. Որ չունի զհաստատութիւն, անկայուն. շարժուն. դիւրափոփոխ. այլայլակ. անհիմն. անհաւաստի. թէմէլսիզ. էյրէթի. պիգարար.

Կամ որ չէ հաստատուն յառաքինութեան. յողդյողդ մտօք եւ կամօք. տկարամիտ. թուլամիտ. տկար.

Գլորումն է անհաստատի. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Պսակն այն անհաստատ է, եւ լուծանելի. (Շ. ընդհ.։)

Անհաստատ լիցի՝ որ ի նմանէ արարեալ գտանիցի. (Կանոն.։)


Անհաստատութիւն, ութեան

s.

inconstancy, instability, mutability, frailty;
fragility.

· Calfa

NBHL (2)

Ի խորհրդոցն անհաստատութենէ տարակուսեալ լինէին. (Յհ. կթ.։)

Անհաստատութեան բարուց է նշանակ. (Շ. ընդհ.։)


Անհատ, ից

adj. s.

undivided, indivisible, inseparable;
incessant, continual;
individual, one, atom.

· Calfa

NBHL (24)

ἅτμητος. non sectus, indivisibilis, ἅτομος, atomus, individuus, insecabilis, στιγμή, punctum. Ոչ հատեալն, եւ ոչ հատանելին. անբաժանելի. որ ոչ մասնատի, կամ չունի մասն. եւ Հիւղէ. կէտ. վայրկեան. պէօլիւնմէզ, շախս, զաթ.

Անհատ եւ առանց մասանց է. (Եզնիկ.։)

Ոչ հատանի, զի անհատ բնութիւն է. (Սարգ.։)

Անհատ ասի, որ ոչ հատանի, եւ ոչ բաժանի. որպէս գիծ եւ կէտ. (Դամասկ.։)

Լինի անհատ ըստ մանրութեանն, որպէս հիւղէ ի շող. (Մագ. քեր.։)

Կործանեա՛ ինձ զեպիկուրեայ զանաստուածութիւնն, եւ զանհատսն (այս ինքն զհիւլէսն). (Առ որս. ՟Ա։)

Կամ եզականն տեսակի, որ ոչ բաժանի յիւրմէ.

Անհատ ասի եւ առ իմաստասէրս, որ յայտնէ զանձնաւորութիւնն. (Դամասկ.։)

Ո՛չ է կարողութիւն զքտնիօնութիւն անհատիցն գիտել, այլ զբնութիւն։ Ի տեսակէ յանհատս, որպէս զհանուր մարդ բաժանեմք ի Սոկրատէս, ի Պղատոն, Յալկիպիադ, եւ յիւրաքանչիւր յանհատս. (Սահմ. ՟Է. ՟Ժ՟Ը. եւ այլն։)

Ոչ կտրեալ կամ հատեալ ի բաց. անխզելի. անքակ. ամբողջ անարատ. ἅτμητος, ἁρραγής, ἁλώβητος. non decisus, non fractus, illaesus եւ այլն. քեսիլմէմիշ. քեսիլմէզ.

(Ըստ հերայ գլխոյ)՝ բազմութեանն անհատ լինել՝ իբրեւ մի մարմին. եւ եթէ հատցին գիսակքն՝ բազմացն զօրութիւնքն անկցին։ Պնդեալ զնա կարի քաջ անհատ ջլօք։ (Փիլ.։)

Առ նա նմանութեամբ սրբազանին անմեղութեան՝ յաստուածեղէն եւ անհատ ունակութիւնն ընթանալ. (Դիոն.։)

Փշրեալ, եւ բաշխի ի մասունս անհատս։ Նուիրեալ, եւ ի մասունս անհատս բաշխեալ. (զի յիւրաքանչիւր մասին սուրբ հաղորդութեան է նոյն Քրիստոս ամբողջ) (Նար. ՟Խ՟Է. ՟Ծ՟Գ։)

Հրեղէն բերանով զանհատ սուրբ սուրբն ասելով։ Ձայնք պաշտօնէից ի տուէ եւ ի գիշերի անհատ էին ... Անհատ աղօթիւք. (Եղիշ. խչ. եւ Եղիշ. պատմ.։)

Տեւէ անհատ ընթացիւք (կեանքն). (Արիստակ.։)

Կամ անպակաս. անսպառ. անյագ. անվերջ. անբաւ. անհատնում. թիւքենմէզ.

Եւ քո յայսոսիկ անհատ ցանկութիւն։ Հէնք եկեալ անհատք. (Խոր. ՟Ա. 1։ ՟Գ. 68։)

Անհատ կամք, կամ ստգտանք։ Անհատ մշտնջենաւորութիւն, կամ լուսաւորութիւն։ Կուտակէ զանհատ ջուրցպարբերութիւն. (Պիտ.։)

Դարձեալ ասի յաւիտեան՝ որ ի գալստենէն Քրիստոսի՝ անհատն եւ անսպառն. (Խոսր.։)

Այսոքիկ յանհատսն վարին, եթէ մանրամասնաբար թեւակոխեսցես. (Մագ. ՟Ծ՟Է։)

Նոքօք փայլէր նա իբրու անհատ գեղով. (Եփր. համաբ.։) cf. ԱՆՀԱՍ՝ սովին մտօք, որ թերեւս ԱՆՀԱՏ է գրելի. որպէս եւ ի (Նար. մծբ.)

որպէս անպակաս. անդադար, կամ անսպառ. յաւերժաբար. ի սպառ. շարունակ.

Անհատ գրեթէ զամենայն բարեփառութեանցն վայելեցին կեանս։ Որ եւ հանդերձ բազմապատիկ կենդանեացն յարատեւութեամբ՝ անհատ եւս զբանաւորիս ունի զկենդանութիւն. (Պիտ.։)

Այրէ ի սպառ՝ բայց ոչ ծախէ, անհատ պահէ միշտ ի յերեր. (Շ. եդես.։)


Անհատաբար

adv.

indivisibly, inseparably;
individually.

· Calfa

NBHL (5)

cf. ԱՆՀԱՏ. իբր անպակասաբար. անընդհատ. յաւէժաբար. եւ անբաժանաբար. ἁδιαλείπτως. assidue, συνεχῶς, continuo. միւտավէմէթ իւզրէ.

Ծնեաւ անճառապէս եւ անհատաբար. յն. անհասաբար կամ անպարիմանալի ἁπερινοήτως։

Որ տռփօղ պարկեշտութեանն է, զյաղագս Յովսեփայ պատմութիւնն անհատաբար ընտրեսցէ (որոճեսցէ). (Բրս. թղթ.։)

Աստուածութիւնն անհատաբար էր ի մարմինն եւ յանձն. (Զքր. կթ. թղմ.։)

Որ ի հարաշարժ ի յաղբերէն յառաջ բղխեալ անհատաբար ի յորդւոյ. (Շար.։ եւ Քեր. քերթ.։)


Անհատական, ի, աց

adj.

individual, atomic.

· Calfa

NBHL (4)

Նոյն ընդ անհատ. որպէս անբաժանելի. եւ ոչ հատեալ.

Չէ՛ մարթ հատանել անհատականին. (Սեբեր. ՟Ա։)

Ոչ նուազանային անհատական շնորհք մարգարէութեան (ի Մովսիսէ). (Լմբ. հանգ.։)

Անհատական թիւ խորհրդական երկեակ տասնեկի, (Նար. ՟Ի՟Զ.) ի պէսպէս միտս ձգի. cf. Լծ։


Անհատահոս

adj.

that flows incessantly.

· Calfa

NBHL (1)

Ի հարաշարժ աղբերէն անհատահոսըդ վտակ. (Շար.։)


Անհատութիւն, ութեան

s.

inexhaustibleness;
individuality.

· Calfa

NBHL (1)

Անձնաւորութիւնն զանհատութիւն նշանակէ, եւ զբաժանական դէմ. (Դամասկ.։)


Անհարազատ

adj.

illegitimate, bastard, base-born, natural;
altered, corrupted, false.

· Calfa

NBHL (2)

Որոյ չի՛ք այլ հարազատ. կամ եղբայր. միածին. միամօր. մէկ հատիկ.

Որ ի կուսէ մաքրելոյ անդրանիկ եւ անհարազատ. (Նար. առաք.։)


Անհարթ

adj.

crooked, uneven, rough, rugged;
awkward, rude, unpolished, coarse.

· Calfa

NBHL (2)

Յանհարթ աւազինս։ Յանհարթ խոշորութենէն. (Պիտ.։)

Յայսպիսի իրս անհարթս՝ առ ոչ ուղիղ հայելոյ՝ կարծեցին թէ չար ինչ բնութեամբ իցէ. (Եզնիկ.։)


Անհարթութիւն, ութեան

s.

unevenness, inequality of surface;
want of politeness, rudeness, awkwardness, harshness, roughness, coarseness;
— օդոյ, intemperance

· Calfa

NBHL (6)

Ի կենցաղոյս անհարթութենէ. (Լմբ. սղ.։)

Տե՛ս, ո՛րչափ ինչ անհարթութիւնք են։ Մի միայն ճանապարհ է ազատ յայնպիսի անհարթութենէ. առաքինութիւնն. (Ոսկ. եփես. եւ Ոսկ. ՟բ. տիմ.։)

Որպէս սանձիւք ընդդէմ բաղխելով զխորհրդոցն անհարթութիւն։ Անհարթութիւն բարուց. (Բրս. հայեաց. եւ Բրս. ընչեղ.։)

Զանհարթութիւնն ի պատշաճականսն՝ ուղղակի միաւորութեամբ հանդէպ հաւասարէ. (Նար. խչ.։)

Անհարթութիւնք ի մարմինս (ըստ խառնուածոցն) գործիցին։ Որ զայն ամենայն անհարթութիւնս տայցէ գործել. (Պիտ.։)

Անհարթութեան սուղ ժամանակին զանանցական կեանս հատուցանէր փոխարէնս. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)


Անհարթչելի, լւոյ, լեաց

adj.

inevitable;
fearless, assured.

· Calfa

NBHL (1)

Որ ոչ հարթչի, կամ խուսափէ. աներկիւղ. անքոյթ. անկորուստ. անկապուտ.


Անհարկ

adj.

exempt from tax or impost.

· Calfa

NBHL (5)

Ետ հարկս՝ բնութեամբ ազատ եւ անհարկ՝ էակից հօր որդին. (ՃՃ.։)

Զի թէ էր ոք ի նոցանէ ճշմարիտ լեալ առաջի Աստուծոյ, անհարկ էր Քրիստոսի մահն. (Լմբ. սղ.։)

Անկեալ ի հարկէ պաշտաման եկեղեցւոյ.

Զանհարկսն՝ անդրէն դարձի իմաստութեամբ բժշկեալ. (Մխ. դտ.։)

ἁφορολόγητος. liber a tributo. Ազատ ի հարկաց արքունեաց. տուրքէ ազատ. վէրկիսիզ.


Անհարսնացեալ

adj.

cf. Անհարսն.

· Calfa

NBHL (2)

ἁνύφευτος, ἁπειρόγαμος. innupta, nuptiarum expers, intacta. Կոյս անապական. ոչ մտեալ յառագաստ հարսնութեան. պսակեալ որպէս հարսն ընդ փեսայի, այլ առանց մերձաւորութեան. անփորձ յառնէ. անշաղախ. միշտ կոյս, կոյս եւ մայր, մայր եւ կոյս.

Յանհարսնացեալ կուսէն. (Դամասկ.։) Ասի եւ


Անհարց

adj. adv. without asking.

· Calfa

NBHL (4)

Ոչ հարցեալ զոք, կամ յումեքէ. առանց հարցման. ինքնին, եւ լռիկ. սիւալ էթմէտէն.

Հարցանէր ցՅիսուս, եւ ոչ անհարց եւ անհրաժեշտ (յն. եւ ոչ իւրովի) երթայր. (Ոսկ. մ. ՟Բ. 2։)

Անհարց անդրէն ընդ կրունկն դառնայցեն. (Վեցօր. ՟Ը։)

Ի մահուն անկարեկից եւ անհարց մեռանին, իբր ի մէջ թշնամեաց. (Պիտ.։)


Անհաց

adj.

without bread, — the means of subsistence.

· Calfa

NBHL (4)

ἅσιτος. impastus. Անճաշակ. առանց հացի. անկերակուր. անսուաղ. էքմէքսիզ. եէմէքսիզ.

Երեք մանկունքն ունդ միայն ուտէին անհաց. (Լծ. կոչ.։) եւ (Տօնակ.։)

Քսան եւ աւելի աւուրս անհաց պահէր. (Գէ. ես.։)

Զերիս յիսնակսն՝ անհաց եւ անջուր կատարէր. (Վրդն. պտմ.։)


Անհաւան, ից

adj.

incredulous, who makes difficulties;
obstinate, subborn, headstrong.

· Calfa

NBHL (8)

Ոչ եղէ անհաւան երկնաւոր տեսլեանն։ Լուարո՛ւք ինձ անհաւանք։ Ժողովուրդ անհաւան է։ Սիրտ անհնազանդ եւ անհաւան։ Լուիցես նմա, եւ մի՛ անհաւան լինիցիս։ Ձգեցի զձեռն իմ առ ժողովուրդն անհաւան եւ հակառակօղ. եւ այլն։

Ամանս բարկութեան զանհաւանիցն ոգիսն կոչէ. (Սեբեր. ՟Գ։)

Այս թեթեւ լիցի ասէ՝ առ անհաւանիցն դատաստան. (Երզն. մտթ.։)

Կամէի անհաւան վիճաբանութեամբն զհարազատ սիրոյն ցուցանել օրինակ. այս ինքն կամաւոր դիմադրութեամբ. (Պիտ.։)

Եւ ոչ անսացօղ ո՛ր եւ է բանից.

Անհաւան եղեալ նոցա ասիցն՝ յաշակերտսն դարձուցանէ. (Երզն. մտթ.։)

Մեզ անհաս է, եւ զբօսացելոցս ի վարս մարմնոյ՝ անհաւան ի հաւատալ։ Գիտելն զԱստուած՝ անճառ բանի, եւ անհաւան ունկան։ Կարծեմ ոչ ումեք թուի ասացեալս անհաւան. (Լմբ. սղ.։)

եւ ընդ բայի. ἁπειθής. inobediens, contumax, ἁπειθέω. non obedio. Որ ոչ հաւանի՝ մանաւանդ հրամանաց. անհնազանդ. հեստ. անսաստ. չանսացօղ. անլուր. չմըռօղ. տինկլէմէզ. իդաաթսըզ.