Definitions containing the research է : 10000 Results

Բազմապտուղ

adj.

that abounds in fruit, that produces much, fruitful.

NBHL (2)

πολύκαρπος fructuosus, faecundus Որ բերէ պտուղ բազում. բերրի. պտղալից. պտուղը շատ.

Ծառ մի ձիթենի ... որոյ բերն էր բազմապտուղ եւ ատոք. (Փարպ.։)


Բազմառատ

adj.

superabundant.

NBHL (2)

Բազմառատ շնորհօք իւրովք՝ յերանելի հանգիստն ժողովէ. (Յճխ. ՟Գ։)

Սփռել անանկաց մի՛ խնայեսցուք, զի առցուք ի տեառնէ բազմառատս պարգեւօք զարքայութիւնն երկնից. (Եփր. պհ.։)


Բազմասեղեխ

adj.

prostitute.

NBHL (1)

Զի ի դէմս բազմաստուած բազմասիզեխն րահաբու նկարագրեսցի խորհուրդ. (Եփր. յես.։)


Բազմասերեմ, եցի

va.

to multiply, to increase by propagation.

NBHL (1)

Ի սմանէ լցին. եւ այլն։


Բազմասխալ

adj.

subject to many faults.

NBHL (1)

Որ բազումս սխալէ. սխալական. բազմավրէպ.


Բազմաստեղն

adj.

that has many branches, boughs or parts.

NBHL (2)

Թէ զբազմաստեղն գնդաձեւ տեսանես. (Շիր.։)

Ուստի բազմաստեղն եւ յոքնուղէշ ընձիւղեալ բողբոջք. (Սկեւռ. աղ.։)


Բազմաստեղնեան

adj.

cf. Բազմաստեղն.


Բազմաստղ

ast.

cf. Բազմաստեղք;
cf. Սայլ

NBHL (2)

ԲԱԶՄԱՍՏՂ. որպէս Սայլք երկնից եօթնաստեղեան. մեծ եւ փոքր արջք.

Հրեղէն նշան երեւեցաւ յերկինս մերձ ի բազմաստղն. (Հ=Յ. հոկտ. ՟Ի. (այն է Հիւսիսային արշալոյս կոչեցեալն։))


Բազմաստուած, ից, ոց

adj. s.

polytheist;
բազմաստուածք, idols, cf. Կուռք.

NBHL (3)

Հեթանոսք կուրացեալ էին ի բազմաստուած մոլորութիւնն. (Զքր. կթ.։)

ԲԱԶՄԱՍՏՈՒԱԾ πολύθεος qui multos deos colit որ եւ ԲԱԶՄԱՍՏՈՒԱԾԵԱՆ, (անձն, մանաւանդ՝ դէն նորա) Որ ընդունի եւ պաշտէ զբազում Աստուածս, կամ զկուռս. եւ որ ինչ սեպհական է այնմ մոլորութեան. հեթանոսական.

Յաղագս երկրպագութեան բազմաստուածոցն քոց։ Մահուամբն իւրով զբազմաստուածոց խռովութիւնն խաղաղացոյց։ Բագինք բազմաստուածոցն կործանեցան։ Իմ թագաւորութիւնս ի բազմաստուածոցն տուեալ է ինձ։ Ո՞չ կամիս բազմաստուածոցն զոհել. (ՃՃ.։)


Բազմաստուածութիւն, ութեան

s.

polytheism.

NBHL (3)

Կամ զաստուածեան կարծիս բերել ի վերայ արարածոցս, որ է բազմաստուածութիւն. (Յհ. իմ. երեւ.։)

Զի՞նչ նմանութիւն է աստուածպաշտութեանս մերոյ առ բազմաստուածութիւնն հեթանոսաց. (Յհ. իմ. պաւլ.։)

Ի ստապատիր կռոցն բազմաստուածութենէ. (Նար. ՟Զ՟Բ։)


Բազմավաճառ, աց

adj.

mercantile.

NBHL (2)

Ուր իցէ տեղի բազում վաճառաց, որպիսի են ծովեզերեայ քաղաքք. առուտուրը շատ.

Զբազմավաճառ քաղաքսն դիտեն, եւ զշահաւէտսն. (Սարգ. յկ. ՟Ժ։)


Բազմավիշտ

adj.

tormenting, painful;
gloomy, grievous.

NBHL (2)

Որ կրէն զվիշտ բազում. բազմաչարչար, ճգնող.

Եւ Ուր իցէ վիշտ բազում.


Բազմավտանգ

adj.

very perilous, dangerous.

NBHL (2)

ԲԱԶՄԱՎՏԱՆԳ ԲԱԶՄԱՎՏԱՆԿ. Ուր կայցէ վտանգ բազում. շատ վտանգաւոր.

Ի ծուփս բազմավտանգս ալէտանջ հողմոց. (Նար. ՟Ծ՟Դ։ Ըստ այսմ ասի.)


Բազմատագնապ

adj.

tormenting, gloomy, painful, sad.

NBHL (1)

Արա՛ անդորր ... ի բազմատագնապս հեծութենէ. (Նար. ղ։)


Բազմատարած

adj.

far extended, very extensive.

NBHL (2)

Որպէս քաղաք ինչ, զի իցէ բազմատար, ազգի ազգի մտիւք՝ որք ի նոյն դիմեալ գան, ընդունելով. (Նիւս. կազմ.։)

Արարեալ նշանագիրս կարճոտունս եւ բազմատարս. այսինքն որք փակեն յինքեանս զբազում գիրս զորպէս, աշխարհ, այսինքն եւ այլն. եւ նշանագիրք սինէացւոց. (Երզն. քեր.։)


Բազմատեղեակ

cf. Բազմահմուտ.

NBHL (1)

Որ բազմատեղեակն է, պատմեսցէ զհանճար. (Սիր. ՟Լ՟Ա. 9։)


Բազմատես

cf. Բազմաչեայ.

NBHL (2)

πολυθεάμων plurima cernens Որ բազում ինչ տեսանէ. սրատես. բազմաչեայ. բազմահայեաց. բազմակն.

Որ բազմատես քրով բէից անտեսանելի. (Տօնակ.։)


Բազմատեսակ

adj.

of many kinds or sorts.

NBHL (5)

Այլեւ հալածչին բանք բազմատեսակք լինէին, որ թշնամանէրն, եւ սպառնայր, եւ ողոքէր։ Վասն բազմատեսակ բարեգործութեանն՝ պարգեւ կոչեմք, շնորհ, եւ այլն. (Ածաբ. մակաբ. եւ Ածաբ. մկրտ.։)

Զօրէն ծաղկաւէտ մարգաց եւ բուրաստանաց՝ բազմատեսակ յօրինեալ գեղեցկութեամբ. (Պիտ.։)

Ոչ միատեսակ (եզակի) դնէ զպտուղսն, այլ՝ բազմատեսակ (յոքնակի). ծառն մի է, սակայն պտուղս զանազանս եւ ազգի ծնանի. (Սարգ. յկ. ՟Թ։)

Բազմատեսակ է առաքինութիւնն. (Վրդն. ծն. եւ Վրդն. սղ.։)

Ախտաժէտն՝ բազմատեսակ հիւանդութեամբք եւ վիրօք՝ ապաքինեսցի. (Սարկ. աղ.։)


Բազմատոհմ

adj.

of many species or kinds;
populous.

NBHL (1)

Բազմատոհմ քաղաքն Նինուէ. (Եփր. պհ.։)


Բազմարծաթ

adj.

very rich, opulent.

NBHL (2)

πολυάργυρος copiosus vel dives argento Ոյր կամ ուր բազում է արծաթ. բազմագանձ. փարթամագոյն.

Բազմարծաթ եւ յոքնոսկի ի մէջ շատից էր (Աբրահամ). (Փիլ. իմաստն.։)


Բազմարուեստ

adj.

ingenious, full of cunning, of ingenuity, artful;
polytechnic.

NBHL (3)

πολύτεχνος, πολυτεχνής multas artes callens, multum artificii habens, et valde artificiosus Հմուտ բազում արուեստից. բազմահնար. ճարտար՝ ոք կամ ինչ. շատ վարպէտ.

Ածեալ լինէին բազմութիւն ... բազմարուեստից հանճարեղաց. (Խոր. ՟Ա. 15։)

Բազմարուեստ դարմանօք տնօրինէ. (Յճխ. ՟Գ։)


Բազմացեղ

adj.

of many tribes;
cf. Բազմատեսակ.

NBHL (2)

πολύφυλος, πάμφυλος in multa genera divisus, cujuslibet tribus Ոյր ցեղն ի բազումս է բաժանեալ. անորիշ ըստ ցեղի.

Իսկ դուք յո՞վ էք յարեալք ... ասացելովքդ՝ (այսինքն ըստ առածին՝) բազմացե՛ղք էք. (Աթ. ՟Դ։)


Բազմացուցանեմ, ուցի

va.

to augment, to grow, to enlarge, to increase, to multiply;
to accumulate;
to re-inforce;
to fill, to people, to repeople.

NBHL (1)

Որ զայս ամենայն առատացոյց՝ մինչ ոչ էր, ունի նա բազմացուցանել զնոյն. (Իգն.)


Բազմաւոր

adj.

multitudinous, numerous;
plural.

NBHL (1)

Բազմաւորս ցուցանէ. (Վրդն. սղ.։)


Բազմաւորական, ի, աց

cf. Բազմաւոր.

NBHL (6)

Ամենայն տուրք, եւ պարգեւք. զբազմութիւն շնորհացն եւ պարգեւացն կամելով յայտ առնել՝ բազմաւորական եդ զբանն։ Զի այս սովորութիւն է գրոց, երբեմն զբազմաւորականն՝ միաւորական դնել, եւ երբեմն զմիաւորականն՝ միաւորական դնել, եւ երբեմն զմիաւորականն՝ բազմաւորական. (Սարգ. յկ. ՟Դ։)

Հազարն զբազմաւորականն ցուցանէ. (Նար. երգ.։)

Բազմաւորական իմն պահանջէ պէտս ... Բազմաւորական թռչունք. (Պիտ.։)

Բազմաւորականս ասաց (փառաւորեցէ՛ք), զի ի դէմս բազմաց էր. (Լծ. ածաբ.։)

Կամ Ստէպ. յաճախ. բազում անգամ.

Մեծն Դաւիթ՝ բազմաւորական զանունս զայս (հովուութեան) ի կիր արկանէ. տէր հովուեսցէ զիս. որ հովուեսդ Իսրայէլի. եւ այլն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ը։)


Բազմափայլ

adj.

very shiny, bright, brilliant.

NBHL (2)

Ծանուցանէր զշողումնն որպէս զբազմափայլ գործս լուսաւորութեան առաքինի մարդոյ. (Փարպ.։)

Մախայր ընդ նմա վասն բազմափայլ շնորհաց հոգւոյն՝ որ բնակեալ էր ի նմա. (Վրք. ոսկ.։)


Բազմաքանդակ

adj.

that has many fine sculptures;
well engraved;
well worked.

NBHL (2)

Զի՞նչ արդեօք քան զայն տեսութիւն էր բազմաքանդակս. (Նիւս. երգ.։)

Թագս եւ պսակս յակուդէ, եւ անդամանեայս բազմաքանդակս՝ քանքարս անթիւս. (Ագաթ.։)


Բազմաքնին

adj.

scrutinizing, very inquisitive.

NBHL (1)

Բազմաքննին եղեալ իմովք ձեռօքս ... Ոչ եւս զիմ տէրդ բազմաքննին առնեմ. (Ճ. ՟Գ.։)


Բազմերախտ

adj.

full of kindness, very obliging.

NBHL (2)

Որ բազում բարիս եւ երախտիս առնէ. երախտաւոր յոյժ. երախտիքը շատ.

Զբազմերախտ ի Քրիստոսէ պարգեւեալ մեզ աւանդ. (Յհ. իմ. ատ.։)


Բազմերան

adj.

very happy, blessed.

NBHL (2)

πολυμάκαρος beatissimus, felicissimus որ եւ ԲԱԶՄԵՐԱՆԵԱՆ. Երանաւէտ. երջանկութեամբ լի.

Բազմերան կայանք (դրախտին)։ Ի բազմերան կենացն տարագիր գտանէր (Ադամ). (Եւս. քր. ՟Ա։)


Բազմերգութիւն, ութեան

s.

frequent use of songs.

NBHL (1)

Յորժամ անպտուղ ի բազմերգութենէն (սաղմոսին) լինիցիմ. (Նար. կ.։)


Բազմերջանիկ

cf. Բազմերան.

NBHL (1)

Զիւրոյն լուսաւորութեան պայծառութիւն՝ բազմերջանիկ հեղմամբ յայտնէ. (Դիոն. երկն.։)


Բազմեցուցանեմ, ուցի

va.

to set, to place, to lay down, to put.

NBHL (1)

Բազմեցուցէ՛ք զդոսա դասս դասս. եւ բազմեցուցին զամենեսեան. (Ղկ. ՟Թ. 14. 15։)


Բազմիմ, եցայ

vp.

to sit down, to sit, to place one's self.

NBHL (3)

ἁνάκειμαι, συνανάκειμαι, ἁναπίπτω , ἁνακλίνομαι, κατακλίνομαι accumbo, recumbo, discumbo Նստել պատուով իմն ի մէջ բազմութեան, կամ ընդ այլս ի սեղան. հանգչել. զետեղիլ. նստիլ.

Եւ բազմեցաւ յուդիթ ի վերայ նորա յակումբն մաշկեայ։ Ելեր բազմեցար, ննջեցեր իբրեւ զառիւծ։ Եւ բազմեալ հանգեաւ իբրեւ զառիւծ։ Բազմեսցին ընդ Աբրահամու յաարքայութեան։ Բազմեցայ ուտել եւ ըմպել։ Ոչ բազմեսցուք մինչեւ ի գալ նորա այսր։ Բազմի, ուտէ, ըմպէ։ Երթիջի՛ր բազմեսջի՛ր ի յետին տեղւոջ։ Կայր բազմեալ ընդ երկոտասան աշակերտսն։ Բազմեալ էին ընդ Յիսուսի եւ ընդ աշակերտս նորա։ Եւ Ղազար մի էր ի բազմելոց ընդ նմա.եւ այլն։

Անպարագրելի բանն հօր բազմի ի մսուր անբանից։ Որ բազմեալ հանգչի ի հրեղէն աթոռ։ Որոյ աթոռ քերոբէ, ի վերնատունն բազմեցար. (Շար.։)


Բազմիմաստ

adj.

very wise, learned.

NBHL (2)

Որպէս յաղթօղ բարի՝ բազմիմաստ. (Նար. ՟Ծ՟Է։)

Փառաւոր եւ երեւելի լինէր յաչս անհաւատիցն իւրով բազմիմաստ գիտութեամբ. (Արծր. վէրջ։)


Բազմիշխանութիւն, ութեան

s.

polyarchy.

NBHL (3)

Ոչ է բարւոք բազմիշխանութիւն, մի իշխան եղիցի. (Պիտ.։)

Բազմիշխանութիւնն լուծանէ եւ ապականէ. (Վրդն. ՟ժ. պտգմ.։)

Յանիշխանութենէն իբր ի բազմիշխանութեանն յողդողդեալք քակտեալք ցրուին (մեղուք). (Փիլ. լիւս.։)


Բազմոստ

adj.

knotty, nodous;
cf. Բազմաճիւղ.

NBHL (2)

Կէսքն ի ծառոց բազմոստք. (Վեցօր. ՟Է։)

Նա է հատ բազմոստ (յետ բուսանելոյն). (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Բազմոտանի

adj. s.

having many fect;
polypous

NBHL (5)

Ամենայն որ գնայցէ ի չորս, մինչեւ ցամենայն բազմոտանիս. (Ղեւտ. ՟Ծ՟Ա. 42։)

Բազմոտանին, եւ բազմադէմ սերովբէն. (Մաքս. ի դիոն.։)

Եցոյց զմեծատանցն զունայնութեան եւ զսնոտի կեանս, եւ զբազմոտանի ամբարշտութիւն։ Նենգաւոր է (սատանայ), եւ բազմոտանի. (Սարգ. յկ. ՟Ժ. ՟Է։)

ԲԱԶՄՈՏԱՆԻ գ. որ եւ յունական ձայնիւ Պողիպոդ. πολύπους, -ποδος polypus Ազգ բազմոտանի լուղակի կամ ժժմակի ծովու. ռմկ. ըխտափօդ եւ որ ինչ նման է նմին.

Բազմոտանիդ յորժամ յորս կերակրոյ է, զիւր մարմինն վիմաց նմանեցուցանէ առ ի պատրել զձկունս. զի թւեցեալ՝ թէ առ քարամբք լողին, բուռն հարեալ ըմբռնէ. (Փիլ. լիւս.։)


Բազմորակ

adj.

having many qualities or accidents;
of many colours.

NBHL (1)

Շինեցեր զտուն քո զեկեղեցի ի բազմորակ նիւթոց ի միասին հաւաքելոց. (Սկեւռ. աղ.։ Զբազմորակ փետուրս բերէ. Մագ. ՟Ծ՟Է։)


Բազմորդի

adj.

having many children.

NBHL (2)

Բազմորդի լինելոց ես։ Զամուլն արար բազմորդի. է. ես.։)

Բազմորդի լինելն (տիրապէս՝) ի ձեռն ուսման եւ հանճարոյ է. ապա ուրեմն բազմորդիք են բազմուսմունքն. (Փիլ. ել.։)


Բազմորդութիւն, ութեան

s.

state of a person having many children.

NBHL (3)

Ոչ բազմորդութիւն զբարեպաշտութիւն, այլ բարեպաշտութիւն զբազմորդութիւն պատուէ։ Բազմորդութիւն առանց բարեպաշտութեան՝ Աստուծոյ օտարոտի է. (Եփր. համաբ.)

Ընդ այնպիսւոյն ես ոչ ընդ բազմորդութիւն, եւ ոչ ընդ յոլովութիւն կենացն նախանձէի. (Ածաբ. ժղ.։)

Լիա օրինակ էր բազմորդութեամբն՝ առաջին ժողովրդեանն. (Շ. մտթ.։)


Բազմորոգայթ

adj.

full of snares or springes, dangerous, perilous.

NBHL (1)

Շա՛տ է երկայնութիւն տունջեան, բազմորոգայթ։ Ի բազմորոգայթ կեանս ասէ՝ խաղաղութիւն զօրս շնորհեցեր. (Խոսր.։)


Բազմոց, աց

s.

altar or resting-place;
chair, seat;
mattress;
couch, sofa.

NBHL (3)

Առեալ եբարձ զնա ի բազմոցէն. այսինքն ի հանդիսէ կոչնոց. (Եփր. յհ. մկր.։)

Հսկումն է, եւ դնի սրբութիւնքն եւ սուրբ խաչն յատեանն ի վերայ բազմոցին. (Տօնակ.։)

Զողկոյզն գեղեցիկ բազմոցօք ցուցանէ ի վայր. (Վրդն. յանթառամն.։)


Բազմութիւն, ութեան

s.

multitude, great number, quantity, crowd, gross, heap, mass, bulk, body;
abundance, increase, inundation;
multiplicity, plurality, infinity;
people, troops, regiment, force, retinue.

NBHL (1)

Անթիւ լիցի ի բազմութենէ։ Որպէս զաստեղս երկնից բազմութեամբ։ Աճեաց ի բազմութիւն։ Հայր բազմութեան ազգաց։ Զօր բազում իբր զաւազ առ ափն ծովու բազմութեամբ։ Հասանէին իբրեւ զմարախ բազմութեամբ եւ այլն։ Զնոսա ոչ կարաց նուազեցուցանել ի բազմութենէն. (Եղիշ. ՟Գ։)


Բազմուսումն, մանց

adj.

very wise, learned, skilful, scientific.

NBHL (2)

πολυμαθής eruditus, doctus Քաջ ուսեալ. յոյժ գիտուն. աղէկ սորված, մեծ կարդացօղ.

Մատուցանէ բազմուսմանց զհանճարս։ Բազմուսումն ոգի, կամ ոգիք։ Փիլ. (լին.։)


Բազմօրինակ, աց

adj. adv.

in several ways or manners, divers, various;
in many shapes.

NBHL (4)

Բազմօրինակք են մարդկան մեղանքն։ Ծանունս եւ բազմօրինակս ի վերայ հասուցանեն մահս։ Արուեստի պէտք են իմաստնոյն՝ բազմօրինակի, ըստ որում օգուտ արասցէ. (Փիլ.։)

Բազօրինակ անօրէնութիւնք։ Անօրէնութիւն բազմօրինակք։ Արուեստս բազմօրինակս։ Տանջանարանք բազմօրինակք. (Նար.։)

Բազմադէմ եւ բազմօրինակ ձգեմ առ իս զմարդիկ. (Վրք. հց. ՟Ժ՟Թ. ձ։)

Մարգարէքն բազմօրինակաբար պատմեցին զհանգամանս աստուածային տնօրէնութեանն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Բ։)


Բազումողորմ

cf. Բազմագութ

NBHL (1)

πολυέλεος multum misericors Որոյ ողորմութիւնն է բազում կամ անբաւ. ամենողորմ. անուն սեպհական Աստուծոյ.


Բազրիք, րաց

s. pl.

flight (of stairs), balusters, balustrade (—);
bed.

NBHL (1)

Նեցուկք (որպէս բազուկք), կամ յենարանք (բազմելոցն). եւ վարդակք կամ ձողք՝ որք դնին յերկոսին կողմանս գահոյից, որպէս եւ սանդղոց, յորս (Յակոբայ՝) խաչն ... եւ բազրիքն՝ քահանայութիւն եւ թագաւորութիւնն Քրիստոսի. (Տօնակ.։)


Բազրոտն

s.

stair, step.

NBHL (2)

Ոտն բազրաց, որպէս աստիճանք սանդղոց, վանդակաց, գահոյից.

Շինել թագաւորին տախտս գեղեցիկս մեծ վանդակաւ ... մի բազրոտան փայտն պակա՛ս էր։ Կոփեա՛ զբազրոսդ ցայդ կարգաւ ի վերուստ մինչեւ ի վայր։ Ա՛ռ զերկուց կողմանց բազրոտն. (Ոսկիփոր.։)


Բաժակակալ

s.

salver.

NBHL (1)

Ունօղ զբաժակ կամ կրօղ, թէ՛ մատռուակն, եւ եթէ ափսեայն՝ յորոյ վերայ եդեալ իցեն բաժակք.