Definitions containing the research եր : 10000 results

Ոգեվար

cf. Հոգեվար.

· Calfa

NBHL (2)

Յաւուր ոգէվարին իւրեանց։ Յոգեվարին իւրում աղաղակէր։ Յաւուր ոգեւարի առաքեցից հրեշտակ խաղաղութեան։ Որպէս մարմին յոգեվարի մերձ է ի վախճան. (Ճ. ՟Գ.։ Հ. կիլիկ.։ Հ=Յ. մարտ. ՟Ի՟Է.։ Ոսկ. յհ. ՟Ա. 3։)

Ի ժամ ոգէվարին։ Յոգէվարի լինել։ Սարսափեմ յոգեվարին։ Յերկարեաց յոգէվարսն. (Լմբ. տնտես.։ Մաշկ.։ եւ Տէր Իսրայէլ.։ Մագ. ոտ.։ Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Ոգորիմ, եցայ

vn.

to brandish the horns, to butt with the horns;
to butt, to run against, to contend, to fight, to come to blows, to make war;
ընդ անձին —, to contend with oneself.

· Calfa

NBHL (1)

κερατίζω, συγκερατίζω, κυρίττω, -σσω cornum vel cornibus peto, ferio, confligo μάχομαι, καταγωνίζω pugno, certo, conflicto πυκτεύω pugilor, dimico. (ի բառէս Եղջիւր, որ է յայլ լեզուս՝ քէրն, քէրանիա, քէրաս, քօռնու ). Եղջերցել. եղջիւր ածել. եղջերօք կռուիլ՝ հարկանել. խեթկել. բախիլ. մրցիլ. մարտնչել գազանաբար. կոտոշով կռուիլ.


Ոլոռնաձեւ

adj.

pea-shaped, round, spherical.

· Calfa

NBHL (1)

Ղօղեալ յերկիւղ քրտանց հոսման, ոլոռնաձեւ կայլակ վիժման. (Շար.։)


Ոլոռնանամ, ացայ

vn.

to conglobe, to grow round.

· Calfa


Ոլորան, աց

s. mech.

cf. Մամուլ;
peritrochium, lathe, axle-tree, wheel and axle, winch, windlass, crab, capstan;
— ատամնաւոր, gear, wheel-gear, catching;
— տարբերական, differential capstan.

· Calfa


Ոլորեմ, եցի

va. fig.

to entwine, to twist, to twine, to wreathe, to braid, to plait;
to plot, to hatch, to frame.

· Calfa

NBHL (2)

Առ խորհուրդսն չարին, որ ի վերայ եղբօր իւրոյ ոլորէ. (Եւագր. ՟Ի՟Դ։)

Յորժամ մեկնեն ի միմեանց զօրականք զոտս, հարուստ կան ի պատերազմի. եւ յորժամ ոլորեն զընթացս, արագ հասանեն ուր եւ կամին. (Կիւրղ. թագ.։)


Ոլորումն, ման

s. mech.

cf. Ոլոր;
torsion.

· Calfa

NBHL (2)

Զբարբառոյ սաստկութիւնս ոլորմանցն եօթն գոլ դէպ եղեւ. շեշտ, բութ, պարոյկ. թաւ, սոսկ. երկար, սուղ. (Փիլ. այլաբ.։)

Վէմ հատեալ ի լեռնէ՝ սաստիկ ոլորմամբ վայրաբերի. (Վրք. հց. ՟Ժ։)


Ոլորտանամ, ացայ

vn.

to be circumscribed, bounded, limited.

· Calfa

NBHL (4)

Գոլ միջոց, որով ոլորտանայցէ ամենայնն։ Իմանալին արտաքս ելանէ ընդ (կամ ըստ ) սահման, եւ ոչ միով իւիք ոլորտացեալ։ Սահմանօք ոլորտացեալ եւ եզերացեալ է։ Արդեօք անեզե՞րք, եթէ ոլորտացեալք. (Առ որս. ՟Է։ Նիւս. երգ.։ Փիլ. այլաբ. եւ Փիլ. իմաստն.։)

Ի ներքոյ մտաց ոչ անկանի, այլ ոլորտացեալ կայ մնայ առ տուողին։ Էր լիով ոլորտացեալ յարգանդի (կուսին), եւ լիով առ հօր. (Սարգ. ՟ա. պ. ՟Ա. ՟Ը։)

Մերթ՝ ի բաց պարուրիլ. զատանիլ, կամ տարագիր գտանիլ.

περατόομαι, περατοῦμαι terminor, finior, circumscribor, contineor. Յոլորտս իմն եղերօք պարունակիլ, ամփոփիլ, պարագրիլ. բովանդակիլ. սահմանիլ. եզերանալ. պարուրիլ.


Ոլորտացուցանեմ, ուցի

va.

to circumscribe, to bound, to limit.

· Calfa

NBHL (2)

Զանոլորտ բնութիւնն ոլորտացոյց՝ խառնելով ի բնութիւնս մեր. (Սարգ. ՟ա. պ. ՟Ա։)

Զբազմաստուածութեանն անմաքրութիւնն ի տիեզերաց ոլորտեցուցանել. (ՃՃ.։)


Ոխաթափ լինիմ

sv.

to give vent to one's wrath, to discharge or vent one's rancor, to revenge oneself.

· Calfa

NBHL (2)

Յո՞ բացիք զբերանս ձեր, եւ կամ իբրեւ ի վերայ ո՞յր պատճառի ոխաթափ եղերուք. (Կոչ. ՟Ժ՟Գ։)

ՈԽԱԹԱՓ ԼԻՆԵԼ. χαλαζόω grandino. (թափել որպէս զկարկուտ) Թափել ի վերայ ուրուք զոխ սրտին կամ զմթերեալ բարկութիւն.


Ոխամ, ացայ

vn.

cf. Ոխանամ.

· Calfa

NBHL (1)

Ոխանային ընդ նմա արք աղեղանց։ Հերովդիա ոխացեալ էր ընդ նմա. (Ծն. ՟Խ՟Թ. 23։ Մրկ. ՟Զ. 19։)


Ոխանամ, ացայ

vn.

to devise, to foment hatred;
to resent an injury, to be resentful, bitter, hating.

· Calfa

NBHL (1)

Ոխանային ընդ նմա արք աղեղանց։ Հերովդիա ոխացեալ էր ընդ նմա. (Ծն. ՟Խ՟Թ. 23։ Մրկ. ՟Զ. 19։)


Ոխացուցանեմ, ուցի

va.

to create, to excite rancour, to exasperate, to provoke to enmity.

· Calfa

NBHL (2)

Դա ոխացոյց եւ գրգռեաց զարքայն յունաց ի վերայ թագաւորին պապայ. (Բուզ. ՟Ե. 35։)

Ո՞ զչարասկիզբն դեւն հակառակ մարդկան ոխացոյց ի պատերազմն. (Բրս. մախ.։)


Ոխութիւն, ութեան

s.

cf. Ոխ;
revenge;
wrath, anger, indignation.

· Calfa

NBHL (1)

Ոխութեանն (ընդդէմ բերել) զանոխակալութիւն. (Յճխ. ՟Ժ՟Թ։)


Ոհ

int.

alas ! oh ! ah ! o !
վայեաց եւ ասէ, ո՜հ տէր, he cried out and said, oh! my Lord !
ո՜հ ինձ տէր, ah ! oh ! alas, oh dear ! woe is me !
ո՜հ անմտութեանն, ո՜հ կուրութեանն, oh what folly ! oh what blindness !
ո՜հ եւ աւաղ աւուրն այնորիկ, oh dreadful day !
ո՜հ հովիւք, woe to the shepherds !
ո՜հ մոլորութիւն, ո՜հ յիմարութիւն, oh what a mistake ! what nonsense !
ո՜հ թէ, would to God !
ո՜հ ո՜հ, ha ! ha !
ո՜հ, ո՜հ օր, woe, woe to the day !.

· Calfa

NBHL (11)

Մակբայ՝ աւաղականն. ա՛խ, ո՛ւխ, ո՛հ. (Թր. քեր.։)

Ո՜հ, պաշարեաց տէր զերիս թագաւորս։ Վայեաց, եւ ասէ, ո՛հ տէր։ Աղաղակեաց եղիա, եւ ասէ, ո՛հ ինձ տէր. (՟Դ. Թագ. ՟Գ. 10։ ՟Զ. 5։ ՟Գ. Թագ. ՟Ժ՟Ե. 20։)

Զո՛հ բառս ի վերայ այնպիսի իրացն առնումք, յոր ձկտիմք, եւ նա զերծանի ի մէնջ. եւ յոչ հասանելն՝ ո՛հ ասեմք ընդ տոյժն»։

Ո՛հ, զի՞նչ արասցուք յորժամ ազդէ բարբառն ի մէջ գիշերին ահեղ. (Տաղ.։)

Ո՛հ, չարաչար մանեցեր, եւ աւերեցեր։ Ո՛հ, քանի՞ պակասութիւն է մեզ եւ երկրի՝ մեկնիլն ի մէնջ սրբոյն մեծին անտոնի։ Զկնի խոզիցն ընթացաք. ո՛հ, եւ զխոզս արածեցաք. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Ո՛հ անագորոյն մտացն։ Ո՜հ թշնամանացս։ Ո՜հ ամբարտաւանութեանս։ Ո՜հ կուրութեանն։ Ո՛հ անտեղոյս եւ ահագին յիմարութեանս։ Ո՜Հ ապախտաւորութեանն։ Ո՜հ անմտութեանն. (Ոսկ. մտթ.։ Սեբեր. եւ այլն։)

Ո՛հ թէ՝ ո՞ւր իցէ նա, որ զայնպիսի մեծութիւնն իւր եւ թող աւերեալ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Կամ ըղձական. Օ՜շ թէ. երանի թէ. իցէ թէ՝. ա՛խ թէ.

Ո՛հ թէ թողոյր ոք զիս մերձ խաչիդ։ Ո՛հ, թէ առնես ինձ այցելութիւն. (Գանձ.։)

Ո՛հ ո՛հ օր, զի մերձ է օր տեառն, զի հասեալ է վախճան ազգաց. (Եզեկ. ՟Լ. 2։)

Ծափէին, եւ երգելով ասէին, ո՛հ ո՛հ, պամբոյ ժպտեցաւ. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)


Ողբ, ոց

s.

lamentation, complaint, groaning, wailing, moans, tears;
—ք, elegy;
—ս առնուլ, յօրինել, զ—ս հարկանել, cf. Ողբամ.

· Calfa

NBHL (4)

Ողբովք եւ արտասուօք անկեալ աղաչէին զաստուած։ Ողբս առէք։ Ողբասցեն ողբս ձայնիւ։ Ողբաց դաւիթ զողբս զայս ի վերայ սաւուղայ եւ ի վերայ յովնաթանու։ Ասաց ողբս երեմիաս ի վերայ յովսիայ. եւ ահա գրեալք են ի ճառս ողբոցն. եւ այլն։

Ողբս ի բերան առեալ անդադար աշխարէին զմեզ. (Եղիշ. ՟Ե։)

Երաժշտականին տեսակս երգոյ, օրհնութիւնք, ողբք, հարուածք, եւ այլն ... խառնելով զողբ եւ զօրհնութիւնս եւ զհարուածք ընդ երկագուռն մեծավերջից. (Պղատ. օրին. ՟Գ։)

θρήν, θρῆνος planctus, lamentatio ὁδυρμός ploratus. Լալիւն. աշխար. կական. կոծ. ճիչ. աղի արտասուք. աղիողորմ հեծութիւն ընդ աղէտս. ձայն բողոքանաց եւ աւաղանաց, եղերերգութիւն.


Ողբալից

adj. adv.

lamentable, deplorable, plaintive;
tragical;
lamentably, plaintively.

· Calfa

NBHL (1)

Բազում բանից, եւ ողբալից աւազանաց պէտք են, որ զայսոսիկ առնեն. (Նար. երգ.։)


Ողբական, ի, աց

adj.

plaintive, sad, mournful.

· Calfa


Ողբակից, կցի, կցաց

adj.

condoling, deploring with another.

· Calfa

NBHL (3)

Ամենայն ոք ողբակից ինքեան առեալ զերեմիաս։ Ողբակից մեծ մեղաւորին (մանասէի), զնորին գոչումն երկրորդեցից եւ ես ընդ նմին. (Յհ. կթ.։ Նար. ՟Ժ՟Դ։)

Գուցէ ոտնհար լինիցիք յարտաքին թշնամեաց, եւ ողբակիցք ի ներքին սիրելեաց. (Եղիշ. ՟Զ։)

συνθρήνων, -νούσα luctus socius, -ia. Կցորդ եւ ընկեր ողբոց. արտասուակցորդ. սգակից.


Ողբակցիմ, եցայ

vn.

to weep, to deplore or lament together.

· Calfa

NBHL (1)

Մարգարէն ընդ մեզ ողբակցէ զառաջին բարեզարդութիւնն, եւ զվերջին ընդդիմակազմութիւնս. (Յհ. կթ.։)


Ողբաձայն

adj. adv. s.

plaintive;
with a lamentable tone;
lamentation.

· Calfa

NBHL (3)

Ընդ ողբաձայնիցն բանաստեղծութեանց վերընծայելոց. (Նար. ՟Ի՟Է։)

Բարբարոսական եւ ողբաձայն ումեմն երաժշտի». յն. կարիացի երաժշտի. (Պղատ. օրին. ՟Է։)

Մինչեւ յառաւօտն ողբաձայնիւ զայս ասէր, որ ստեղծերդ զիս՝ ողորմեա՛ց ինձ. (Վրք. հց. ՟Դ. ձ։)


Ողբամ, ացայ, ացի

vn. va. to lament, to bewail, to groan, to complain, to weep, to deplore;
to wear mourning;
ողբամ զքեզ հայոց աշխարհ, ողբամ զքեզ հանուրց հիւսիսականաց վեհագոյն, I mourn for you, Armenia! I mourn for you, oh chief among the nations of the North !.

· Calfa

NBHL (4)

Ողբացէ՛ք դրօշեալք։ Ողբասցեն յարկք տաճարին, կամ սարոյք։ Ողբացէք կաղնիք։ Ողբացին յանկողինս իւրեանց։ Ողբա՛ առ իս իբրեւ զհարսն քրձազգած ի վերայ առն իւրոյ ամո սնոյ։ Ողբացէ՛ք ի վերայ ցորենոյ, եւ այլն։ Ի վերայ իմոցն ողբալով ասեմ. (Խոր. ՟Բ. 89։)

Իբր ներգ.

Ողբասցեն ողբս ձայնիւ։ Ողբաց դաւիթ զողբս զայս։ Ողբք են, եւ ողբասցեն զնա։ Դստերք ազգաց ողբասցեն զնա։ Ողբալ զդուստրն յեփթայեայ։ Մի՛ լայք զմեռեալն, եւ մի՛ ողբայք զնա.եւ այլն։

Ողբալով ողբայ զմարդկեղէն կեանսս։ Զաստի կեանսս բազում անգամ իբրեւ զստուեր ողբացաւ։ Զյանկարծակի ապականութիւնս ողբացաւ. (Իսիւք.։)


Ողբումն, ման

s.

cry, weeping, lamentation, complaint.

· Calfa

NBHL (2)

Ողբումն եւ լալումն։ Զանձուկն ձեր, զողբումն ձեր։ Լսելով լուայց զողբումն եփրեմի, եւ այլն։ Սիրելիք եւ դրացիք ողբումն ի վերայ քո առնելով (ի մահուդ), եւ ոչինչ օգտելով. (Բրս. ապաշխ.։)

θρῆνος, ὁδυρμός planctus, lamentatio, ploratus. Ողբալն. ողբ. ողբերգութիւն. լալիւն. լաց, ողբ.


Ողկուզաբոյծ

adj.

bearing or producing bunches of grapes.

· Calfa

NBHL (2)

Որ բուծանէ կամ մշակէ յինքեան զողկոյզս. ողկուզաբեր.

Ոչ այգի խաղողաբեր ողկուզաբոյծ (կամ ողկոյզաբոյծ) ճռախիտ քաղցրաշտուղ. (Ոսկ. հերոդ.։)


Ողկուզազարդ

adj.

furnished, adorned with bunches.

· Calfa

NBHL (2)

Զորթն պտղաբեր ողկուզալից ողկուզազարդ սրբէ տէր իւր. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Ողկուզալիցք են՝ առնլովն ի մշտնջենաւոր շնորհացն։ Խոպանացաւ այգին պտղաբեր ողկուզալից. (Եփր. մն.։ Մծբ. ՟Ժ՟Թ։)


Ողկուզալից

adj.

full of bunches.

· Calfa

NBHL (4)

Զորթն պտղաբեր ողկուզալից ողկուզազարդ սրբէ տէր իւր. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Ողկուզալիցք են՝ առնլովն ի մշտնջենաւոր շնորհացն։ Խոպանացաւ այգին պտղաբեր ողկուզալից. (Եփր. մն.։ Մծբ. ՟Ժ՟Թ։)

Զորթն պտղաբեր ողկուզալից ողկուզազարդ սրբէ տէր իւր. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Ողկուզալիցք են՝ առնլովն ի մշտնջենաւոր շնորհացն։ Խոպանացաւ այգին պտղաբեր ողկուզալից. (Եփր. մն.։ Մծբ. ՟Ժ՟Թ։)


Ողկուզական

s. chem. racemic acid.

· Calfa

NBHL (2)

ՈՂԿՈՒԶԱԿԱՆ ՈՂԿՈՒԶԱՒՈՐ. Ունօղ կամ բերօղ զողկոյզս. ողկուզալից.

Բարձրաբեղուն ծառ ողկուզական՝ գերամբարձեալ քան զլիբանան. (Գանձ.։)


Ողկուզաւոր

adj.

loaded with clusters.

· Calfa

NBHL (2)

ՈՂԿՈՒԶԱԿԱՆ ՈՂԿՈՒԶԱՒՈՐ. Ունօղ կամ բերօղ զողկոյզս. ողկուզալից.

Բարձրաբեղուն ծառ ողկուզական՝ գերամբարձեալ քան զլիբանան. (Գանձ.։)


Ողկուզուկ

s. bot.

small bunch of grapes;
artemisia, mug-wort or moth-wort;
goose-foot, botrys.

· Calfa

NBHL (1)

Ի կրետէ յորժամ այծ նետիւ հարցի, այն որ կոչի ողկուզակն՝ խնդրէ, եւ կերեալ՝ դիւրաւ բժշկեալ լինի. (Փիլ. լիւս.։)


Ողկուզօրէն

adv.

in clusters, in bunches.

· Calfa

NBHL (4)

Մակբայ քերթութեան (այսինքն որակութեան). ողկուզօրէն, տարմաբար. (Թր. քեր.։)

Տարմաբարն եւ ողկուզօրէնն զբազմութեան խտութիւնն՝ զօրութիւն ի քրիստոս (յայտ առնէ). (Քեր. քերթ.։)

Ողկուզօրէնդ եւ տարմաբար, զոր քերթեալ է (ընդ քերթողին հոմերոսի) ի խտութենէ պատերազմիկ զօրէն երթալոյ. իբր թէ տարմաբար երթային, եւ ողկուզօրէն։ Ողկուզօրէն. որպէս ողկոյզք ի հնձան՝ այսպէս առ ոտն կոխել զթշնամին. (Երզն. քեր.։)

Ասէր, թէ աստուածքն զայնպիսի պսակս հերացն յաստեղս վերագրեցին, եւ այժմ ողկուզօրէն (կամ ողկոյզօրէն) դրութեամբ է յերկինս. զոր կոչեն հիւսակ բերինկեայ. (Նոննոս.։)


Ողնայար

cf. Ողնաշար.

· Calfa

NBHL (2)

Ոսկերքն հաստումն ամենայն մարմնոյն են, եւ մանաւանդ ողնայարն. (Նիւս. բն.։)

ՈՂՆԱՅԱՐ ՈՂՆԱՇԱՐ. ῤάχις spina dorsi որ եւ ՈՂՆ ասի. Յարակցութիւն եւ շարք ողին, այսինքն երկայնութիւն նորա ի ծոծրակէ զգաւակ, հանդերձ աղխաղխիւք. նմանութեամբ՝ Ողնափայտ յարակաց. հեծանաձգութիւն միջին.


Ողնաշար, ի

s.

vertebra;
spinal marrow;
—յար տանց, beams, roof.

· Calfa

NBHL (2)

ՈՂՆԱՅԱՐ ՈՂՆԱՇԱՐ. ῤάχις spina dorsi որ եւ ՈՂՆ ասի. Յարակցութիւն եւ շարք ողին, այսինքն երկայնութիւն նորա ի ծոծրակէ զգաւակ, հանդերձ աղխաղխիւք. նմանութեամբ՝ Ողնափայտ յարակաց. հեծանաձգութիւն միջին.

Ոսկերքն հաստումն ամենայն մարմնոյն են, եւ մանաւանդ ողնայարն. (Նիւս. բն.։)


Ողնափայտ, ից

s. fig.

keel, ship's bottom;
ship;
Holy Cross.

· Calfa

NBHL (2)

Որով վարիլ նաւակառուցացն առ ներքին մասունս նաւացն եւ ողնափայտիցն հարկաւոր է. (Պղատ. օրին. ՟Դ։)

Նաւակառոյցք բիւրաբեր կառուցանելով նաւ՝ ըստ պատահման ծանրութեանն եկելոյ զողնափայտն կառուցանեն. (Բրս. սղ.։)


Ողնուլար, ի

s.

crupper.

· Calfa

NBHL (1)

Խոցեալ նորա երիվարն ... ջարդեալ զողնալարն, ի բաց ընկէց զհեծեալն. (Արծր. ՟Գ. 12։)


Ողնտեռ

s. adj.

galling on a horse's back, scratch on the withers, excoriation;
wither-wrung, galled.

· Calfa

NBHL (1)

Վասն ձիոյ ողնտեռի (դեղ). ա՛ռ մրտի տակ, որ է վրացի կոճակ, այրէ՛ եւ լոսէ՛, եւ ի վերայ ցանէ՛. (Վստկ. ՟Յ՟Ի՟Ա։)


Ողողանեմ, եցի

va.

cf. Ողողեմ.

· Calfa


Ողողեմ, եցի

va.

to inundate, to cover with water;
to immerse, to plunge, to dive;
to rinse, to wash.

· Calfa

NBHL (6)

Հեղեղատք ողողեսցեն զերկիրն լրիւ իւրով։ Եկեսցէ անձրեւ եւ ողողեսցէ։ Գետք ողողեսցեն անխնայ։ Ողողեցին ջուրք զդաշտս թանձրութեան երկրի։ Իբրեւ զբռնութիւն հեղեղաց ջուրց բազմաց, որ ողողէ զերկիր. (Երեմ. ՟Խ՟Է. 2։ Եզեկ. ՟Ժ՟Գ. 11։ Իմ. ՟Ե. 23։ Յոբ. ՟Ժ՟Դ. 19։ Ես. ՟Ի՟Ը. 2։)

Յորդեցին գետք հրեղէնք ողողեցին այրեցին զերկիր նորա։ Անձրեւ՝ որ կարի բազմանայ, ողողէ, եւ անյիշատակելի ջնջէ (զբոյսս). (Ագաթ.։)

Ջուր ոչ միայն արբուցանէ զերկիր, այլ եւ ողողէ, եւ վնաս առնէ. (Յճխ. ՟Դ։)

Յառաջնումն ջրով ողողեցաւ երկիր. նոյնպէս յերկրորդումն հրոյ գանձեալ պահի, որ ողողեալ սատակէ զամպարիշտս. (Լմբ. իմ.։)

Եթէ ի պղնձի անօթ եփեսցի, քերեսցէ զնա, եւ ջրով ողողեսցէ. (Ղեւտ. ՟Զ. 28։)

Աղեքսանդրի խնդրեալ ջուր՝ ողողել զբերանն, դարձեալ Յուղղոս զբաժակն դեղով արարեալ մատուցանէ նմա. եւ նորա առեալ, եւ ողողեալ զբերանն. (Պտմ. աղեքս.։)


Ողողանիմ

vn.

cf. Ողողանամ.

· Calfa

NBHL (2)

որպէս կր. վերնոյն (=ՈՂՈՂԱՆԵՄ). Ողողիլ. ընկղմիլ. լուանիլ. լոգանալ.

Փոխանակ սուրբ մկրտութեանն հանապազ ողողանիլ (այլազգեաց) ջրով։ Ողողանիլ ջրով գետին՝ մաքրել միայն զերեւելին. (Արծր. ՟Բ. 4։ Սամ. երէց.։ Շ. եդես.։)


Ողողումն, ման

s.

inundation, submersion;
rinsing.

· Calfa

NBHL (1)

Զերկրի ողողումն յիշէք դուք մի». այսինքն զմի ջրհեղեղ գիտէք. (Պղատ. տիմ.։)


Ողոմպիական, ի, աց

adj.

olympic.

· Calfa

NBHL (1)

Ղէոնիդէս ի չորս ողոմպիադս առ երկոտասան պսակս ողոմպիականս։ Զողոմպիականն մենամարտիկ (այսինքն մենամարտութիւն) կռուեցաւ։ Ի տաճարին զարամազդայ ողոմպիական (կամ ողոմպիականի) պատկերն կանգնէր. (Եւս. քր.։)


Ողորդ

adj.

right;
cf. Ուղղորդ.

· Calfa

NBHL (1)

Կայ յետկար երդման ոչ եւս յաւելուլ կալ ի նոյն ողորդ միտս ընդ թագաւորին. (Յհ. կթ.։)


Ողորկ, ի, ից

adj. fig.

sleek, glossy, smooth, terse, polished;
level, plane;
refined, sweet, affable, agreeable;
artful, cunning, crafty;
elegant, polite.

· Calfa

NBHL (4)

ՈՂՈՐԿ. λεῖος laevis, glaber, laevigatus, planus, mollis, facilis. Գրի եւ ՈՒՂՈՐԿ, ՂՈՐԿ. Ուղիղ եւ լերկ՝ ըստ մակերեւութիւն. հարթ եւ յղկեալ ի խոշորութեանց՝ ի ձեռն ողողման ջուրց, կամ որպէս զոլոռն. դիւր. կոկ. լպրծուն.

Արեան ծառայից քոց ի վերայ ուղորկ վիմին։ Որպէս ձէթ օծեալ զնահատակսն՝ ողորկ առնէ, եւ զձեռս հակառակորդացն լպրծէ. (Շ. յկ. ՟Լ։)

Յունական պերճ եւ ողորկ առասպելքն. (Խոր. ՟Ա. 32։)

Զի դու տէր ես երագասիրտ, եւ ողորկ բանից սովորական։ Որ թեթեւացեալ եւ ողորկ բանիւն ունայնացեալ գնայ. (Արշ.։)


Ողորկաբանութիւն, ութեան

s.

smoothness of speech, elegance of expression, eloquent language.

· Calfa

NBHL (1)

Հոծ եւ յարմար շարամանութեամբ, եւ ողորկաբանութեամբ. (Երզն. քեր.։)


Ողորկակեղեւ

adj.

smooth-barked.

· Calfa

NBHL (1)

Կէսքն (ի ծառոց) ողորկակեղեւք են, եւ կէսքն զկերպարանս քոսոցն ունին խոժոռն խոշորութեամբ. (Վեցօր. ՟Ե։)


Ողորկապատեան

adj. s.

provided with a smooth or even shell;
mollusk.

· Calfa

NBHL (1)

Միւս եւս ազգք (խեցեմորդաց) կոչին ողորկապատեանք. այսինքն կապք, եւ խեցգետինք. հանդերձ այլ եւս բազմօք՝ որ սոցին նման են. (Վեցօր. ՟Է։)


Ողորկատեսակ

cf. Ողորկատեսիլ.

· Calfa

NBHL (2)

ՈՂՈՐԿԱՏԵՍԱԿ ՈՂՈՐԿԱՏԵՍԻԿ ՈՂՈՐԿԱՏԵՍԻԼ. λεῖος laevis. Ողորկ եւ փայլուն տեսլեամբ. նմանութեամբ՝ Ջինջ. պայծառ եւ անստուեր.

Ճշմարտութիւն հաւատոց բոլորալոյս եւ գերապայծառ եւ ողորկատեսիկ ի ներքս գայ. (Մաքս. եկեղ.։)


Ողորկատեսիկ

cf. Ողորկատեսիլ.

· Calfa

NBHL (2)

ՈՂՈՐԿԱՏԵՍԱԿ ՈՂՈՐԿԱՏԵՍԻԿ ՈՂՈՐԿԱՏԵՍԻԼ. λεῖος laevis. Ողորկ եւ փայլուն տեսլեամբ. նմանութեամբ՝ Ջինջ. պայծառ եւ անստուեր.

Ճշմարտութիւն հաւատոց բոլորալոյս եւ գերապայծառ եւ ողորկատեսիկ ի ներքս գայ. (Մաքս. եկեղ.։)


Ողորկատեսիլ

adj.

smooth, glossy, bright.

· Calfa

NBHL (2)

ՈՂՈՐԿԱՏԵՍԱԿ ՈՂՈՐԿԱՏԵՍԻԿ ՈՂՈՐԿԱՏԵՍԻԼ. λεῖος laevis. Ողորկ եւ փայլուն տեսլեամբ. նմանութեամբ՝ Ջինջ. պայծառ եւ անստուեր.

Ճշմարտութիւն հաւատոց բոլորալոյս եւ գերապայծառ եւ ողորկատեսիկ ի ներքս գայ. (Մաքս. եկեղ.։)


Ողորկեմ, եցի

va.

to smooth, to level, to plane;
to curry, to polish, to set a gloss upon, to make smooth or polished;
to smoothen;
to iron, to hot-press, to satin;
cf. Շողոմեմ.

· Calfa

NBHL (1)

Հարկանեմք, եւ ողորկեմք նովին ձեռամբ ... նոյն իցէ հարկանելն, եւ ողորկելն. (Սեբեր. ՟Ե։)


Ողորկութիւն, ութեան

s.

smoothness, polish, sleekness, glossiness;
softness;
delicacy.

· Calfa

NBHL (4)

Գաղատոս յարծաթոյ ողորկութիւն զսալս քերեալ։ Դառնութիւն եդեալ ընդ քաղցու, կամ տատասկ ընդ ողորկութեան. Ուղորկութեամբն սողալով՝ դիւրաւ ի ներքս անկանի. (Նիւս. թէոդոր.։ Նար. ՟Ձ՟Բ։ Սարգ. ՟ա. պ. ՟Գ։)

Հրաժարեսցո՛ւք ի կակղութենէ եւ յողորկութենէ։ Մի՛ կակղութեամբն թուլասցուք, եւ ողորկութեամբն բերկրեսցուք. (Ածաբ. նոր. կիր. եւ մկրտ. յորմէ եւ Սարգ. ՟ա. պ. ՟Գ.)

λειότης laevitas, laevor, laevigatio. Ողորկն գոլ. լերկութիւն. հարթութիւն. յղկումն եւ ուղղութիւն մակերեւութիւն. փայլիւն. որ եւ ՈՒՂՈՐԿՈՒԹԻՒՆ, ՂՈՐԿՈՒԹԻՒՆ.

Մի՛ զշօշափելիս մեր կակղացուսցուք ողորկութեամբ (կամ ղորկութեամբ)։ Ողորկութեամբ եւ երագընթաց բանիւն եղծանէ զմիտս բանին. (Արշ.։)