Definitions containing the research եր : 10000 results

Զուարճացումն, ման

s.

rejoicing, happiness, delight;
flourishing anew, growing green again.

· Calfa

NBHL (2)

Զմիտս աստուածասիրացն զարթուցանել ի խրախամիտ զուարճացումն։ Փայլօղ գեղեցկագունութեամբ (ընծայել) զուարճացումն տեսանելեաց։ Անթարշամելի զուարճացմամբ տերեւոյն միշտ դալարանալ. (Պիտ.։)

Ծաղիկքն ի զուարճացման են ասէ. այսինքն յուռճացման. (Նիւս. երգ.։)


Զուարճացուցանեմ, ուցի

va.

to rejoice, to recreate, to delight, to divert, to drive away melancholy, to amuse, to give pleasure.

· Calfa

NBHL (1)

Որ երեւելի լուսով քո զուարճացուցեր զամենայն արարածս քո. (Ժմ.։)


Զուարճութիւն, ութեան

s.

joy, enjoyment, rejoicing, pleasure, deliciousness, delight, diversion, cheerfulness;
contentment, complaisance, pleasure, pleasantry;
amusement, recreation, pastime;
gaiety, frolicsomeness;
— տեղւոյ, amenity.

· Calfa

NBHL (1)

Յերեսաց քոց՝ լուսաւորութիւն, եւ ի դիմաց քոց զուարճութիւն։ Եւ ոչ առանց տեսման աչաց՝ առ լոյս զուարճութիւն։ Խնդալից դիմաց զուարճութեամբ. (Նար. ՟Թ. ՟Ծ. ՟Ձ՟Ա։)


Զուգաբանեմ, եցի

vn.

to agree, to be of one mind.

· Calfa

NBHL (2)

Զի՞նչ զնոյն ինքն զԱստուծոյ զգետն ընդ մանր անձրեւոյս այսմ իցէ զուգաբանել. (Նիւս. երգ.։)

Եւ զայս Յովհաննէս յայտնապէս զտեղին եւ զժամանակն համաձայն զուգաբանիւր քարողաց. էր երեկոյ ասէ միաշաբաթոջ աւուրն. (Սկեւռ. յար.։)


Զուգաբանութիւն, ութեան

s.

analogy, proportion

· Calfa

NBHL (1)

Նոյնպէս է տեսանել եւ յոգւոջն զուգաբանութիւն իմն առ մարմնական հասակն։ Իւրաքանչիւր ոք ի լսողացն զուգաբանութեամբ զասացելոցն կարծիս առցէ սքանչելեացն. (Նիւս. երգ.։)


Զուգաբարբառ

cf. Զուգաձայն.

· Calfa

NBHL (3)

Զուգաբար զերկուս ասացեալ մասունսն գումարեալս ի մի վայր իմասցի. (Փիլ. լին.։)

Զուգաբար անմարմնոցն զերկրաւորքս երեւեցուցեր. (Գանձ.։)

Եւ զնոյնս նուագաւոր երգ երաժշտական զուգաբարբառ հնչմամբք պարաւորակք եղեալ՝ յերկուս բաժանէին դասս. (Պիտ.։)


Զուգաբնակ

adj.

that lives or dwells together, neighbouring, adjacent.

· Calfa

NBHL (3)

Ելանէ յանմարմնականացն դադարս, եւ ընդ նոսա ... զուգաբնակն լինել երգակցէ. (Յհ. իմ. ատ.։)

Յամուսնութիւնս եւ ի զուգաբնակութիւնս շարամերձեսցին. (Ճ. ՟Ա.։)

σύνοικος contubernalis, vicinus Բնակակից. մերձաւոր.


Զուգագոյն

adj. adv.

equal, companion;
equally.

· Calfa

NBHL (1)

Ո՛չ մասին ուրեմն մարմնոյս՝ կապել զմիտսն, այլ ընդ ամենայն զուգագոյն մերձենալ կշռապէս. (Նիւս. կազմ. ՟Ժ՟Զ։)


Զուգադրեմ, եցի

va.

to combine;
to compose.

· Calfa

NBHL (1)

cf. ԲԱՂԱԴՐԵԼ;
Զուգադրեալ եմ ի չորից։ (Երզն. քեր.)


Զուգաթիւ

adj.

even;
equal, alike;
of the same number;
consubstantial.

· Calfa

NBHL (1)

Փորոտիք եօթն, եւ անդամք մարմնոյն նմանապէս զուգաթիւ (կամ զուգաթիւք)։ Զուգաթիւ ժամանակ աւուրց յառ տարիս (այսինքն աւուրս ՟Խ) ի վեր անդ կայ մնայ աղօթիւք եւ բարխօսութեամբ վասն ազգին. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. ել. ՟Բ. 49։)


Զուգաթուեմ, եցի

va.

to relate, to join together.

· Calfa

NBHL (1)

Ինձ ոչ անիրաւ դատել թուի, որ զուգաթուեաց զսոսա, որպէս ծնօղ անհաւատութեան ասելով (զտգիտութիւն). (Յիշատ. ներբ. լմբ.։)


Զուգախառնեմ, եցի

va.

to mix together, to compose, to allay.

· Calfa

NBHL (1)

Միջակաւ զօրութեամբ յերկոցունցն զուգախառնեաց. (Պղատ. տիմ.։)


Զուգախառնութիւն, ութեան

s. phys.

combination, mixture, medley, miscellany;
cf. Զուգախառնումն.

· Calfa

NBHL (1)

Վասն անընդդիմամարտ՝ ներհակացն զուգախառնութեան. (Յհ. իմ. պաւլ.։)


Զուգախնդիր

s.

competitor.

· Calfa

NBHL (1)

Զմտերմագոյնն տեսանելով սարաս վարդապետութեան, եւ զուգախնդի՛ր՝ զպատուոյն հայցեալ վարկ. (Պիտ.։)


Զուգածիրանի

adj.

clothed with the same purple, that has the same dignity.

· Calfa

NBHL (2)

Ծիրանակից. կայսերակից.

Եղբարքն երկոքին հարազատք ... զուգածիրանիք՝ Վասիլ եւ Կոստանդին. (Նար. խչ.։)


Զուգական, ի, աց

adj. s.

even, alike, equal;
counterpart.

· Calfa

NBHL (4)

ἵσος, ἵσιος aequalis, par Զուգահաւասար. հաւասարակից. նման. համեմատ. ընկեր. եւ Ամոլակից. եւ Համագոյական.

Իսկ երանելի զուգականին լուեալ (Մեսրոպ զՍահակայ). (Կորիւն.։)

Ըստ երկնային զօրուն զուգականք. (Նար. առաք.։)

Զզուգական պատիւ Երրորդութեանն ի մի բերեալ փառաւորութիւն ըստ օրհնութեան սրբոց Սերովբէիցն. (Յհ. իմ. եկեղ.։)


Զուգականութիւն, ութեան

s.

likeness, equality;
equivalent.

· Calfa

NBHL (2)

Համեմատութիւնն մերթ ի զուգականութենէն լինի. (Ոսկ. մտթ. ի ճ. ՟գ.։)

Յերրորդութեանդ սրբում ... ի նոյն պաշտօն հաւասարութեան միապատիւ զուգականութեան. (Նար. ՟Հ՟Գ։)


Զուգակարգեմ, եցի

va.

to put in order, to dispose;
to put into verse.

· Calfa

NBHL (1)

Զտարերս զուգակարգեցեր առ ի կենդանութիւն արարածոց քոց. (Մաշտ.։)


Զուգակիր

adj.

alike, partaking.

· Calfa

NBHL (1)

Ընտրեցեր ի մարդկանէ չարչարանաց քոց զուգակիրս. (Շար.։)


Զուգակից, կցի, կցաց

adj. s.

alike, equal, same;
spouse (man or woman).

· Calfa

NBHL (5)

συζυγής, -γεῖς conjux, -junx Ի բառէս Զոյգք. Լծակից ըստ մարմնոյ. կողակից. ամուսին. ընկերը, այսինքն կնիկը կամ էրիկը.

Մինչ զուգակիցն ի գերութիւն էր. (Կանոն.։)

Ո՞ր վիշապ զիւր զուգակիցն կամի թէ կորիցէ. (Ոսկ. հերոդ.։)

Ծնունդ ի վեր քան զժամանակ, զուգակից եւ հանգունակ հօր. (Լծ. կոչ.։)

Որ թէպէտեւ յայլսն հանգիտացաւ սմա իւրն լծակից, սակայն նուազանալ յայսմ երեւել քան զզուգակիցս. (Պիտ.։)


Զուգակշիռ

adj. s.

equivalent, equipollent;
just, equal;
equilibrium;
compensation.

· Calfa

NBHL (3)

Որդիք Սիովնի պատուականք, եւ զուգակշիռք ոսկւոյ՝ երթեալք ի գերութիւն. (Առ որս. ՟Ժ՟Ե։)

Վայելչապէս ունի յինքեան զտարերացդ զուգակշիռ. (Պիտ.։)

Փո՛քր արդեօք՝ ամենայն աշխարհ ստացուածոց երեւեալ լինէր առ քո առաքինութիւնդ զուգակշիռ. կա՛մ իմա՛ զուգակշռեալ, եւ կամ՝ առ քո առաքինութեանդ զուգակշռութիւն։


Զուգակշռեմ, եցի

va.

to reduce to an equilibrium, to render equivalent;
to equal, to compare;
to counterbalance, to make up for, to counterveil.

· Calfa

NBHL (1)

Ի վերին զուգակշռող աջոյ ամենագիտին. (Փարպ.։)


Զուգակողմն

adj.

equilateral.

· Calfa

NBHL (2)

Ի զուգակողմանցն կրկնակաց երեքանկիւնիցն երեք տառք բաղկանան. (Փիլ. ՟ժ. բան.։)

ԶՈՒԳԱԿՈՂՄՆ ἱσόπλευρος aequilaterus, -ralis որ եւ ՀԱՒԱՍԱՐԱԿՈՂ. այսինքն Հաւասարակողմեան ըստ երկրաչափից.


Զուգակրօն

adj.

of thesame religion.

· Calfa

NBHL (2)

Հաւատարիմ եւ զուգակրօն աշակերտօքն յաղօթս ապաւինեալ. (Կաղանկտ.։)

Հանդիպեցաւ Փերմեղիանոսի ... աշակերտեալ ի Կապադովկիա՝ զուգակրօն ըստ սովորութեանն. (Նիւս. ի սքանչ.։)


Զուգակցեմ, եցի

va.

to join together.

· Calfa

NBHL (2)

Ամենեքին զուգակցին նմա յերգելն. (Լմբ. պտրգ.։)

Ոսկերք մեր հաւատով ի նա զուգակցեալ. (Համամ առակ.։)


Զուգակցորդ

adj.

participant;
equal.

· Calfa

NBHL (2)

Կցորդակից. մերձաւոր. հաղորդ. կից.

Զուգակցորդք են միմեանց եւ զկնի երգեցեալքս։ Զուգակցորդ ընդ Քրիստոսի գոյք փառաւորեալ. (Նար. ՟Կ՟Ա. եւ Նար. առաք.։)


Զուգակցութիւն, ութեան

s.

participation, equality;
coupling, match, union.

· Calfa

NBHL (2)

Ագռաւք երամանեան, եւ յոլովակի ի բաց զատանին ըստ զուգակցութեանն, իւրաքանչիւր ուրուք ճանաչելով զմիմեանս զուգակցացն. (Նիւս. բն. ՟Ա։)

Զմարմին մերժէ ի զուգակցութենէ (հոգւոյն). (Ճ. ՟Ա.։)


Զուգահայր

adj.

of the same paternity, that has the same quality as the father.

· Calfa

NBHL (1)

Ոչ որպէս տագերբ, այլ իբր նոյնազաւակ զուգահարբ զմանկունսն փայփայեցեր (առ Մեսրոպաւ՝ որպէս առ Սահակաւ). (Խոր. ՟Գ. 68։)


Զուգահասակ

adj.

of equal age;
of the same height.

· Calfa

NBHL (1)

Մի են հոգի եւ մարմին՝ զուգահասակք եւ հանգիտապատիւք։ Զարդարել խոհական իմաստութեամբ եւ զուգահասակ դստերօք կուսիցն շնորհաց. (Երզն. մտթ.։)


Զուգահաւասար

adj.

equal, just, equivalent;
alike, same.

· Calfa

NBHL (3)

Յանհաւասարս զզուգահաւասարն դնես գոյացութիւն (կամ ենթակայութիւն)։ Զուգահաւասար առ երկոսին դնելով թշնամութիւն. (Յհ. իմ. երեւ. եւ Յհ. իմ. պաւլ.։)

Զթոռն քո Վարդան՝ կարգեսցէ ի վերայ Հայոց զուգահաւասար թագաւորին. (Խոր. ՟Գ. 64։)

Ոչինչ յերկրաւորացս՝ երկնայնոց տրիցն գտաւ զուգահաւասար. (Լմբ. ստիպ.։)


Զուգահաւաքումն, ման

s.

assemblage.

· Calfa

NBHL (2)

Ոչ էր ի զուգահաւաքման աշակերտացն. (Տօնակ.։)

Որք զՍաբելի զուգահաւաքմանն ի միասին՝ զդսրովելի ախտն ախտանան. այսինքն խառնակութեան երից անձանց. (Կանոն.։)


Զուգաձայն

adj. adv. mus.

correspondent, equal, unanimous;
joining in accord;
of one accord;
— գտանիլ, to come to terms, to agree, to be of one mind;
to be in tune.

· Calfa

NBHL (2)

Երբեմն անյարմար բերելով ի ձեռն աննմանութեանն, եւ երբեմն զուգաձայնք ի ձեռն նմանութեանն։ Զուգաձայն, եւ ընդդիմաձայն. (Պղատ. տիմ. եւ Պղատ. օրին. ՟Է։)

Արիոսի եղեալ գտանիս չարապաշտութեանն զուգաձայն. (Յհ. իմ. երեւ.։)


Զուգաձայնեմ, եցի

va. mus. to form an accord, to put in tune, to make harmony.

· Calfa

NBHL (1)

Որպէս զտասնաղի երգարան զուգաձայնեալ զհոգին եւ զմարմին տասն զգայարանօք. (Լմբ. սղ.։)


Զուգաձայնիմ, եցայ

vn. mus.

to agree with, to correspond;
to sing in concert.

· Calfa

NBHL (3)

συμφωνέω consono, concino, convenio Միաձայնիլ. միաբանիլ. ձայնակից լինել. երգակցիլ.

Զուգաձայնեա՛ ընդ Պետրոսի, զի ընդ նմին եւ երանեսցիս. (Խոսրովիկ.։)

Ընդ նոսա եւ զուգաձայնեալ երգաբանէ։ Ընդ որս եւ զերեքսրբեանն զուգաձայնեալ երգակցեն զսրբասացութիւն. (Յհ. իմ. ատ.։)


Զուգաձայնութիւն, ութեան

s. mus.

correspondence, union, equality, concord;
unison, symphony;
accompaniment.

· Calfa

NBHL (1)

Համակցորդ զուգաձայնութեամբ ... ընդ նմին վասն նորին աղերսել. (Նար. ՟Խ՟Ը։)


Զուգամասն

adj.

participant.

· Calfa

NBHL (1)

Որ առ մեզս է լոյս, գիշերաւ հատանի, եւ հատանէ զգիշեր՝ զուգամասն. (Ածաբ. նոր կիր.։)


Զուգամասնեմ, եցի

va.

to impart, to make partake of.

· Calfa

NBHL (1)

Զո՞ ոք ապա ի բազմահոյլ չարացն զուգամասնելով բերեալ յարադրեսցուք առ սա. (Պիտ.։)


Զուգամասնութիւն, ութեան

s. chem.

participation;
isomeria.

· Calfa

NBHL (2)

(Օդն) ըստ նմանութեան մանանային բաժանման՝ բաւականութեամբ բովանդակի, եւ զուգամասնութեամբ պատուի։ Հասարակաց (է կարգ) տունջեան եւ գիշերոյ զուգամասնութեամբ։ Տիւ եւ գիշեր զուգամասնութեամբ առ միմեանս վիճակեալք. (Առ որս. ՟Է. ՟Ը. եւ ՟Ժ՟Գ։)

Հաւասարապէս բաշխէր երկրածնաց՝ մանանային զուգամասնութեամբ. (Նար. ՟Ղ՟Գ։)


Զուգանամ, ացայ

vn.

to be united, to join.

· Calfa


Զուգաշար

s. gr. syllable.

· Calfa

NBHL (1)

Յաղագս հասարակ շաղաշարաց, որ ասի զուգաշարաց, այսինքն շարեցելոցն ի հասարակաց խօսս զրուցատրութեան, եւ բանից պատմութեան. (Երզն. քեր.։)


Զուգաշաւիղ

adj.

that holds the same course, companion on the road.

· Calfa

NBHL (1)

Իբր պատկերակիցք՝ միատեսակք՝ զուգաշաւիղք։ Բազմամեղ ... ինձ զուգաշաւիղ։ Զուգաշաւիղք մաքրութեան վարուցն Մելքիսեդեկի։ Զուգաշաւիղք պարագրողին։ Համասերմ միաբոյս զուգաշաւեղ եղբօրն յաղթեաց. (Նար. ՟Ժ՟Թ. ՟Խ՟Ը. եւ Նար. առաք. եւ Նար. մծբ.։)


Զուգապարակցեմ, եցի

va.

to receive or rank in the same company, to associate.

· Calfa

NBHL (1)

Աննիրհելի փառաբանողաց զերկրպագուս քումդ նշանի զուգապարակցեա՛. (Նար. խչ.։)


Զուգապարութիւն, ութեան

s.

the same company, participation in the same company.

· Calfa

NBHL (1)

Ի միաբուն զուգապարութիւն անմահից փառաբանողաց լուսակերպից. (Նար. մծբ.։)


Զուգապէս

adv.

equally, alike, likewise.

· Calfa

NBHL (5)

Զուգապէս եւ հանգիտաբար իրաւացուցեալ (Սառա ընդ Աբրահամու)։ Զի՞նչ են վեց ոտքն, որ ելանէին՛ի կողմանէ երկոցունց՝ երեք զուգապէս. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. ել.։)

Զուգապէս զերկաքանչիւրոցն մերձ դնել շահեկանութիւն։ Բաժանէին զուդապէս՝ ցուցանելով զձեւ արդարութեան. (Պիտ.։)

Զուգապէս ըստ պիտոյիցն ձեւեալ կերպարանի յարուեստագիտացն գործին. (Նիւս. կազմ.։)

Միասնական Երրորդութիւնն Հայր եւ Որդի եւ Հոգին Սուրբ զուգապէս եկեալ ի վերայ ջուրցն Յորդանանու. (ՃՃ.։)

Զաւերումն քաղաքին, եւ զահաւոր դատաստանն զուգապէս վարդապետէ. (Կիւրղ. ղկ.։)


Զուգաստուած

adj.

equal to God;
(the Man-God).

· Calfa

NBHL (2)

Ի մեզ ո՛չ վարի որպէս յն. ἱσόθεος deo par Հաւասար Աստուծոյ. այլ դնի փոխանակ այնր՝ Զոյգերկնային, եւ Զուգական Աստուծոյ. բայց վարի որպէս յն. ὀμόθεος simul deus այսինքն Համանգամայն Աստուած. որ զՔրիստոսէ եւեթ ասի.

Աստուած մարդացաւ, մարդն աստուածացաւ. այսինքն Աստուած էառ զմարդկութիւն, որով մարդկութիւնն անձնաւորեցաւ Աստուածային ենթակայութեամբ բանին. նմին իրի ոչ յաւելաւ թիւ յերրորդութեան։


Զուգաց

adv.

together, conjointly;
— նստել, to sit beside, contiguous;
— —, by two and two, in pairs.

· Calfa

NBHL (2)

Թերեւս երեքեան (խաչքն) զուգաց կալ (թաղեալ ի Գողգոթա)։ Ո՛չ զուգաց նստէին (հրեշտակք առ գերեզմանին). այլ զատ ի միմեանց. (Ոսկ. յհ. ՟Բ. 38. 39։)

Զուգաց զուգաց գային ի գերեզմանն. (Տօնակ.։)


Զուգաւորեմ, եցի

va.

to join together, to couple, to pair, to match, to tie or put two by two, to unite, to join;
to liken, to compare;
to marry, to join in wedlock.

· Calfa

NBHL (6)

Զտարերս զուգաւորեցեր ի կենդանութիւն արարածոց. (Ճշ.։)

Զբնութիւնս կանգնեցեր ի գլորութենէ, եւ առ քեզ վերստին զուգաւորեցեր։ Ելեալ յորդահոս վտակն վարդագոյն արեան քո՝ զուգաւորէր ընդ կողահոս արեանն Քրիստոսի. (Գանձ.։)

Զուգաւորի ընդ նմա (ընդ փերմեղիանոսի) յաշակերտութիւն Որոգինի. (Նիւս. ի սքանչ.։)

Զուգաւորեալ շարամանին նոր պատուիրանք ընդ հնոյն. (Վրթ. քերթ.։)

Տատրակ յորժամ յամուսնոյ իւրոյ զերծանի, ընդ այլ ամուսնոյ ոչ զուգաւորի. (Նիւս. երգ.։)

Կամ Առընթեր կալ, դեգերիլ. կենակից լինել. συγγίνομαι versor


Զուգընթաց

adj.

that runs together, that accompanies, concomitant;
— զօրութիւն, concurrent.

· Calfa

NBHL (1)

Արեգակն ի տարին (շրջաբերի. եւ սորա զուգընթացք՝ լուսաբերն եւ հերմէս (փայլածու) ասացեալն. (Արիստ. աշխ.։)


Զուգընթացական, ի, աց

adj. ast. Synodical;
— շրջաբերութիւն, synodic revolution.

· Calfa


Զուգիցս

adv.

in like manner, likewise, equally, as much;
twice, double.

· Calfa

NBHL (1)

Երեւեցուցանէ եւ զչորեքանկիւնին զչորրորդն՝ զուգիցս զոյգն (այսինքն երկիցս երկու). եւ սակայն եւ քուէն զութն, որ է զուգիցս զոյգ (այսինքն երկիցս չորք). (Փիլ. ՟ժ. բան.։)