Entries' title containing եր : 3886 results

Երկնառատ

adj.

that flows, that falls from heaven abundantly.

· Calfa

NBHL (3)

Յերկնից առատացեալ. յորդեալ ընդ երկինս.

Տեսեալ զայսպիսի երկնառատ պարգեւս առ նա եղեալ. (Կաղանկտ.։)

Քրիստոսաձիր երկնառատ ճառագայթիւք տապանայր ծովն. (Շար.։)


Երկնառաք

adj.

sent from heaven.

· Calfa

NBHL (2)

Յերկնից առաքեալ.

Ջանային ապրեցուցանել զնոսա յերկնառաք բարկութենէն. (Ոսկ. ես.։)


Երկնասլաց

adj.

that rushes to heaven, ejaculatory.

· Calfa


Երկնաստեղծ

adj.

that has created heaven.

· Calfa

NBHL (2)

Ստեղծօղ երկնից.

Յերկնաստեղծ քո ձեռացդ ձեռնադրելոց։ Պաշտպանեա՛ երկնաստեղծ ձեռամբդ. (Նար. ՟Ձ՟Բ. ՟Ձ՟Դ։)


Երկնավտակ

cf. Երկնահոս.

· Calfa

NBHL (2)

Յերկնից վտակօրէն հոսեալ. ի բարձանց գետահետեալ. (եթէ չիցէ գրելի Կրկնավտակ)

Խառնարան անոյշ երկնավտակ աղբերն. (Շ. տաղ խչ.։)


Երկնատեղաց

adj.

that has flowed or fallen from heaven, celestial.

· Calfa


Երկնատուր

cf. Երկնաձիր.

· Calfa

NBHL (2)

Յերկնից տուեալ.

Կրկին օրէնք մեզ երկնատուրք գրեալ մատամբն աստուծոյ այլ ոչ առաքին. (Մանդ. ՟Ի՟Զ։)


Երկնացոյց տախտակք

s.

astronomical chart.

· Calfa

NBHL (2)

Որ ինչ ցուցանէ զերկինս կամ զչափ շարժման երկնից.

Արուեստիւ երկնացոյց ունէր նոյ ի տապանին, եւ այնու իմանայր զտիւն եւ զգիշերն. (Լծ. փիլ.։)


Երկնաւոր, աց

adj.

celestial, divine;
հայրն մեր —, our heavenly father.

· Calfa

NBHL (4)

οὑράνιος, ἑπουράνιος caelestis Երկնային. որ, կամ որ ինչ յերկինս է. եւ Սեպհական երկնից. աստուածային. հոգեւոր. իմանալի, անապական, գերահրաշ.

Հայրն ձեր երկնաւոր։ Բազմութիւն զօրաց երկնաւորաց։ Որպէս երկնաւորն, նոյնպէս եւ երկնաւորք։ Երկնաւոր տեսիլ, կոչումն, պարգեւ, եւ այլն։ Վկայեն մեզ երկինք երկնաւորօքն. (Եղիշ. ՟Գ։)

Գրեցի ձեզ բանս աստուածային լի իմաստութեամբ երկնաւորաւ. (Սարգ. ՟ա. յհ. ՟Թ։)

Թէպէտեւ յերկրէ էր մարմինն, այլ ընդ երկնաւորին միաւորեալ՝ կոչեցաւ երկնաւոր. (Աթան. ի Ճ. ՟Գ.։ եւ Սեբեր. ՟Գ. յորմէ եւ Շար.։)


Երկնաքաղաքացի, ցւոյ, ցեաց

adj. s. inhabitant of heaven.

· Calfa

NBHL (6)

Քաղաքացի երկնից. եւ Որոյ կենցաղավարութիւնն է յերկինս.

Երկնաքաղաքացի նմանիւր (երեւեալն). (Փիլ. սամփս.։)

Ըստ հոգեւոր առաքինութեանն ամենեքեան երկնաքաղաքացիք. (Եղիշ. ՟Ը։)

Արս երկնաքաղաքացիս խրատտուս քեզ ունելով. (Արշ.։)

Ասի եւ զիրաց՝ որ անկ են երկնաւոր քաղաքին.

Արտաքս մնալ երկնաքաղաքացի ճոխութեան. (Ճ. ՟Ա.։)


Երկնաքար

s.

aerolite, bolid, falling stone.

· Calfa


Երկնեմ, եցի

va.

to be in labour, to bring forth a child;
to suffer;
to be pained or grieved;
to think, to contemplate, to ponder over;
to elaborate.

· Calfa

NBHL (15)

Որթ երկնել ի հրոյն. (Ճ. ՟Գ.։)

Ընդէ՞ր երկնեցեր զիս։ Եւ ի սառա, որ երկնեացն զմեզ։ Ոչ երկնեցի, եւ ոչ ծնայ։ Որպէս որ երկնիցէն մերձ ի ծնանել. (Ես. ՟Խ՟Ե. ՟Ծ՟Ա. եւ ՟Ի՟Գ. ՟Ի՟Զ. եւ այլն։)

Որդեա՛կք իմ, զորս դարձեալ վերստին երկնեմ. (Գաղ. ՟Դ. 19։)

Տեսցեն զքեզ ազդք, եւ երկնեսցեն. (Ամբ. ՟Գ. 10։)

Ամենայն արարածք հեծեն եւ երկնեն մինչեւ ցայժմ. (Հռ. ՟Ը. 22։)

Տրտմեսցին, եւ երկնեսցեն հառաչմամբ. (Վրք. հց. ՟Բ։)

Վշտագին երկնեմ, զի ոչ ամենեքեան զայսպիսի այր գիտեն. (Ոսկ. հռ.։)

Առաւել երկնեսցի ծարաւ իմ, եւ առաւել վարձս առից յաստուծոյ». իմա՛, սաստկասցի տ վշտագնել զիս. (Վրք. հց. ՟Ե։)

Յամենայն ժամ երկնէին զմահաբեր չարիսն. (Ոսկ. յհ. ՟Բ. 18։)

Ի վերայ մեր զմերտն երկնելով. (Նիւս. թէոդոր.։)

Բայց կարծեմ զայլ ինչ երկնել մտաց ձերոց այսպէս կեղծաւորելովդ. (Յհ. իմ. երեւ.։)

Զօրհանապազ երկնեցաք եւ երկնեմք առ միմեանս զչարութիւն. (Լմբ. ատ.։)

Կամ Առթել, յառաջ բերել ինչ ճգամբք.

Կրկին ինձ երկնէ մարտից յարուցմունս։ Պաղատանս բազմադիմիս ընդ իմս երկնեսցի։ Եւ ոչ արեան արտասուս երկնեաց. (Նար. ՟Ա. ՟Գ. ՟Ի՟Թ։)

եւ չ. ὡδίνω parturio, in partu doleo Երկամբք ծնանել, եւ կրել զցաւ ի ծնանելն. տղաբերքի ցաւ քաշել.


Երկնթաց

cf. Երկնաչու.

· Calfa


Երկնուղէշ

adj.

having branches very high or reaching to heaven.

· Calfa

NBHL (2)

Ունօղ զուղէշ երկնաբերձ կամ երկնային.

Եւ ծառ երկնուղէշ անթարշամ խնծորին. (Նար. կուս.։)


Երկնուստ, յերկնուստ

adv.

from heaven, from on high.

· Calfa

NBHL (6)

ԵՐԿՆՈՒՍՏ ՅԵՐԿՆՈՒՍՏ, Ի ՅԵՐԿՆՈՒՍՏ. οὑρανόθεν, ἑκ οὑρανοῦ caelitus, e caelo, e caelis Յերկնից. երկնքէն.

Ի վերուստ յերկնուստ. (Եղիշ. ՟Բ։)

Ծագեաց յերկնուստ լոյս. (Խոր. ՟Գ. 66։)

Յաղագս յերկնուստ իջանելոյ. (Մամբր.։)

Ի յերկնուստ հայեցող ի վերայ նորա. (Ոսկ. համբ.։)

Զառ ի յերկնուստ ընծայեալ զդեղդ կենաց։ Հոսեալ ի յերկնուստ. (Նար. ՟Ծ՟Գ։)


Երկնչիմ, եայ, երկի՛ր, կերո՛ւք, կի՛ք

vn.

to fear, to be afraid of, to dread, to apprehend, to be frightened, to tremble;
to distrust;
մի երկնչիք, don't be afraid, never fear.

· Calfa

NBHL (2)

φοβέομαι, δηλιάω, εὑλαβέομαι timeo, metuo, paveo, vereor, reveror Կրել զերկիւղ. յահի յերկիւղի լինել. զանգիտել. խիթալ. ակն ածել. պատկառել. վախնալ. վախել.

Լուայ զձայն քո, եւ երկեայ։ Մի՛ երկնչիր։ Յահէդ ձերմէ երկիցեն. յորոց երկնչէիքն՝ երկիցեն ի ձէնջ։ Երկեան երկիւղ մեծ։ Երկեան արքն երկիւղ մեծ ի տեառնէ։ Ի զարհուրանաց սրտի քո՝ զոր (այսինքն որով) երկնչիցիս։ Երկիցէ յերեսաց նորա ամենայն երկիր։ Անդ երկիցեն զերկիւղ։ Երկերուք, եւ այլն։


Երկնչոտ

cf. Երկչոտ.

· Calfa

NBHL (4)

Փոխանակ զանձինս աներկիւղս ունելոյ՝ զնա եւս երկնչոտ ուսուցանէին. (Մամբր.։)

Զարին երկնչոտ ցուցանէ։ Վա՛յ սրտի երկնչոտի եւ ծանրաշարժի. (Բրս. արբեց. եւ Բրս. ապաշխ.։)

Վշտակիր եւ երկնչոտ մարմնովս չարչարակից եղեն քրիստոսի. (Լծ. կոչ.։)

Միթէ վա՞տ իցեմք եւ երկնչոտ. (Հ=Յ. ապր. ՟Թ.։)


Երկնօրէն

adv.

like heaven.

· Calfa


Երկշաբաթի, թւոյ

s.

monday.

· Calfa

NBHL (5)

ԵՐԿՇԱԲԱԹ ԵՐԿՇԱԲԱԹԻ. ἠμέρα δεύτερα, σελινιακή feriae ii. dies lunae որ եւ ԵՐԿՈՒՇԱԲԱԹ, ԵՐԿՈՒՇԱԲԱԹԻ. Երկրորդ օր եօթնեկի զկնի միաշաբաթու. երկուշաբթի.

Երկշաբաթ օր արար աստուած զհաստատութիւնն։ Սկսանի ի յերկշաբաթի. (Տօնակ.։)

Մինչեւ ցառաւօտ երկշաբաթւոյն։ Երկշաբաթին՝ կարգեալ է, եւ այլն. (Յհ. իմ. ատ. եւ Յհ. իմ. եկեղ.։)

Յերկրորդ շաբաթուն երկշաբաթոյն։ Յառաջին երկուշաբաթոյն. (Արշ.։) ՟Բշի. ՟Գշի. այսինքն երկուշաբթի, եւ այլն. (Տօնաց.։)

Կանովն մեծի երկուշաբթին։ Մեծի ՟Բշի գիշերն. (Շար.։ Տօնաց.։)


Երկոտանի, անւոյ, անեաց

adj. s. two-footed, biped.

· Calfa

NBHL (3)

δίπους bipes Որոյ են ոտք երկու.

Որպէս մարդումն գոլ երկոտանի. (Պորփ.։)

Զչորքոտանիս կամ զերկոտանիս. (Վրդն. ծն.։)


Երկոտասան, ից

adj.

twelve;
— յիւնիսի, the 12th of June, the twelfth instant.

· Calfa

NBHL (6)

δώδεκα, δεκαδύω duodecim Երկու թուով աւելի քան զտասն. երկիցս վեց. տասուերկու.

Զերկոտասան ամ ի ծառայութեան կացեալ էին։ Երկոտասան ազգ ծնցի։ Երկոտասան իշխանք նոցա։ Եւ էին որդիք յակոբայ երկոտասան։ Ըստ ազգացն երկոտասանից։ Ամաց իբրեւ երկոտասանից։ Յամաց երկոտասանից (հետէ).եւ այլն։

Ժամուք երկոտասանօք (կամ երկոտասանիւք). (Ճ. ՟Բ.։)

Մերթ որպէս Երկոտասաներորդ.

Ի սկզբան երկոտասան ամի թագաւորութեան իւրոյ. (Եղիշ. ՟Բ։)

Որ օր երկոտասան էր ամսոյն առաջնոյ. (՟Բ. Եզր. ՟Ը. 31. յն. երկոտասաներորդ։)


Երկոտասանածալ

adj. s. duodecimo, 12 mo.

· Calfa


Երկոտասանամեայ

adj.

cf. Երկոտասանամեան.

· Calfa

NBHL (5)

ԵՐԿՈՏԱՍԱՆԱՄԵԱՅ եւ ԵՐԿՈՏԱՍԱՆԱՄԵԱՆ. δωδεκαετής duodecim annorum Երկոտասան ամաց՝ հասակի, կամ միջոցի. տասուերկու տարուան՝ տարեկան.

Կին մի տեռատես երկոտասանամեայ». այսինքն ի ՟Ժ՟Բ ամաց հետէ. (Մտթ. ՟Թ. 20։)

Սաղոմոն երկոտասանամեայ թագաւորեալ. (Խոր. ՟Գ. 3։)

Ընդ երկոտասանամեայ չարեօք չարչարեալ վշտագին կնոջն տանջեցելոյ. (Նար. ՟Ժ՟Ը։)

Յերկոտասանամենից եւ ի վեր. (՟Ա. Եզր. ՟Ե. 41։ եւ Բուզ.։)


Երկոտասանամեան, մենից

adj.

of twelve years, twelve years old.

· Calfa

NBHL (6)

ԵՐԿՈՏԱՍԱՆԱՄԵԱՅ եւ ԵՐԿՈՏԱՍԱՆԱՄԵԱՆ. δωδεκαετής duodecim annorum Երկոտասան ամաց՝ հասակի, կամ միջոցի. տասուերկու տարուան՝ տարեկան.

Կին մի տեռատես երկոտասանամեայ». այսինքն ի ՟Ժ՟Բ ամաց հետէ. (Մտթ. ՟Թ. 20։)

Սաղոմոն երկոտասանամեայ թագաւորեալ. (Խոր. ՟Գ. 3։)

Ընդ երկոտասանամեայ չարեօք չարչարեալ վշտագին կնոջն տանջեցելոյ. (Նար. ՟Ժ՟Ը։)

Յերկոտասանամենից եւ ի վեր. (՟Ա. Եզր. ՟Ե. 41։ եւ Բուզ.։)

Առ երկոտասանամենիւք ուրեմն սկսանի շարժիլ յարբունս հասակին. (Անյաղթ հց. իմ.։)


Երկոտասանանիստ

s. geom. dodecahedral.

· Calfa


Երկոտասանանկիւն

s.

dodecagon.

· Calfa


Երկոտասանեակ, նեկի

s.

dozen.

· Calfa


Երկոտասաներորդ, աց

adj.

twelfth.

· Calfa

NBHL (2)

δωδέκατος duodecimus Վերջինն երկոտասան թուոյ. տասուերկուերորդ.

Յաւուրն, կամ յամսեանն, կամ յամին երկոտասաներորդի. (Թուոց. ՟Ե. 78։ ՟Դ. Թագ. ՟Ը. 25։ ՟Ի՟Ե. 27։)


Երկոտասանեքեան

adj.

all the twelve.

· Calfa

NBHL (4)

ԵՐԿՈՏԱՍԱՆԵՔԵԱՆ ԵՐԿՈՏԱՍԱՆԵՔԻՆ. Իւրաքանչիւրն յերկոտասանից. տասուերկուքնալ.

Ազգացն երկոտասանեցունց (կամ երկոտասանից). (Ել. ՟Լ՟Թ. 14։)

Ի ցլուցն պղնձեաց երկոտասանեցունց. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Զ. 17։)

Այս երկոտասանեսին աստուածք են. (Ճ. ՟Ժ.։)


Երկոտասանեքին, եցունց

adj.

cf. Երկոտասանեքեան.

· Calfa

NBHL (4)

ԵՐԿՈՏԱՍԵՆԵՔԵԱՆ ԵՐԿՈՏԱՍԱՆԵՔԻՆ. Իւրաքանչիւրն յերկոտասանից. տասուերկուքնալ.

Ազգացն երկոտասանեցունց (կամ երկոտասանից). (Ել. ՟Լ՟Թ. 14։)

Ի ցլուցն պղնձեաց երկոտասանեցունց. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Զ. 17։)

Այս երկոտասանեսին աստուածք են. (Ճ. ՟Ժ.։)


Երկոտասանիցս

adv.

twelve times.

· Calfa

NBHL (2)

Երկոտասան անգամ. տասուերկուկ հեղ.

Տասնիցս երկոտասան ... երկոտասանիցս տասն. (Փիլ. լին.։)


Երկոտնաչափ

adj.

bipedal.

· Calfa


Երկորեակ

s.

"mark of abbreviation or elision ("")."

· Calfa


Երկու, կուց, կոքումբք, երկուք

adj. adv.

two;
pair;
second;
besides, moreover.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

(անեզական. հյց. երկուս, սեռ. տրակ. երկուց, գրծ. երկուք) «2» ՍԳր. Եւս քր. Եփր. ել. Ոսկ. ա. տիմ., որից՝ երկուϑ-րեայ «երկու օրուայ» Եփր. պհ., երկուորիք ՍԳր. Եւս. քր., երկուօրեակ Յհ. ժա. ի. իա., երկուանք «կասկած» Ոսկ. յհ. ա. 34, ընդ եր-կուիլ Պղատ. օրին., յերկուանալ Գ. մակ. ե. 23. Մտթ. իը. 17. Կոչ. Եզն., յերկուական «կասկածելի» Եզն., յերկուումն «կասկած» Փիլ., երկուաւոր «երկուսից բաղկա-ցած» Լծ. պրպմ. 788 ևն.-երևան է գալիս նաև հետևյալ ձևերով.-2. Շրնո-որից՝ երկոտասան «տասներկու» ՍԳր., երկոքին կամ երկոքեան ՍԳր. (հյց. երկոսին, բայց սրա դէմ Սիր. խ. 20, 21 եր-կուսին), երկոտասնեակ «դուժին» (նոր բառ).-3. ⦿րկի-. այս ձևը յայտնապէս երե-ւան է գալիս երկեամ «երկու տարի» ՍԳր. Ոսկ. մ. բ. 8. Եւս. քր., երկերիւր «երկու հա-բիւր» ՍԳր. Եղիշ., երկեակ Փիլ. Յհ. իմ. երև., երկևան «երկբայանք» Ոսկ. մ. և Եփես. Սե-բեր. բառերի մէջ, որոնք գալիս են նախաւսր *երկի-ամ, *երկի-հարիւր, *երկի-ակ. *երկի-հաւան ձևերից։ Անկախ և առանձին գործա-ծուած գտնում եմ մէկ անգամ Ոսկ. փիլ. 347 «Մի՛ միայն մի օր և մի՛ զերկի կամ զերիր, այլ զամենայն ժամանակս». բայց այլուր նոյնը երկտի. ինչ. Ոսկ. փիլիպ. 380, 439 Կող., 537. Եփես. 813, 895, որոնց վրայ տե՛ս տի (ըստ այսմ ուղղել երկտի).-4. ⦿րկ-, որից՝ երկարմատեան Եզն., երկդիմի Ղևտ. ժթ. 19. Եւս. քր., երկապաշտ Ոսկ., երկա-կեաց «երկակենցաղ» Եւս. քր. Ա. 21 (հմմտ. ՀԱ, 1905, 17 և 1914, 122), երկբան Ագաթ. Եւագր., երկմտութիւն ՍԳր. Եզն. Եւս. պտմ., երկիցս ՍԳր., երկրորդ ՍԳր. Եզն., երկա-տեսակել «երկու տեսակի վերածել» Պրպմ. 299ա, երկագոյ «երկու տեսակ գոյացութիւն ունեցող» Լծ. պրպմ. 537.-նոր գրականում՝ երկանիւ, երկաստիճան, երկբարբառալին, երկդասեան, երկդիմութիւն, երկզուգաթի, երկընտրանք, երկլեզուեան, երկկայմ, երկ-հատոր, երկհարիւրամեակ, երկյարկանը, երկսապատ, երկտող, երկտողիկ ևն։ Կայ նաև առանձին երկ «երկու» Մագ., որից երկիր «երկրորդ» Փիլ. Լին. Թր. քեր.։ Վերի բառե-ռեզ ոմանք կարող են յառաջացած լինել եր-կի-ձևից. յատկապէս բաղաձայնով սկսող բառերի բարդութեան մէջ. օր. երկբան<*եր-կիբան? Բայց ա-ով սկսվող բառերի, ինչպէս նաև ա յօդակապով ձևացած բարդերի մէջ՝ արմատն է անշուշտ երկ-, ինչ. երկապաշտ =

-Բնեկ հայ բառ՝ հնխ. dwo, dwou ձևից. որ յատուկ էր տրականին (իգականը լինելով dwai և չեզոքը dwoi). ժառանգորդ լեզունե-րի մէջ պահուած է հետևեալ ձևերով.-սանս. š dvá, ❇ dva, [other alphabet] dvaú, [other alphabet] dvi, թո-խար. wī, wi, բոշայ. լվի, զնդ. [arabic word] dva. հ. պրս. duvitiya-«երկրորդ», պազենդ. do, պրս. [arabic word] du, աֆղան. dva, քրդ. du, զազա di du ռեւուճ. do. du. օսս. duvà, մինջ. lo, յն. δόω, լատ. duo, հիռլ. dāu, da, di, հիսլ. tveir, tvau, անգլ. two, լիթ. du, գոթ. twai, twa, հբգ. zwene, zwō, zwei, գերմ. zwei, հսլ, dva, düva, ալբան. dü, di ևն (Walde 247, Boisacq 205, Berneker 247. Trautmann 64)։ Այս բոլորի մէջ ամէնից աւելի ձևափո-խեալը հայն է, այնքան, որ հնդևրոպական կերպարանքը բոլորովին անճանաչելի է դարձած։ Բայց ըստ որում հայերէնի բոլոր թուականները բացատրւում են հնդևրոպա-կանով, ըստ այսմ պէտք է որ երկու բառն էլ բացատրուի վերի ձևերով։ Հայերէնի մէջ եր-կու հին երկակի թուի մնացորդներից է. իր ընկերներից մի եզակի, երեք և չորք յոգնա-կի լինելով՝ այս էլ բնականօրէն երկակի մի-այն կարող էր լինել։ Երկակի թուի նշանն է -ու. արմատական երկ-երկ-իւղ, երկ-այն, երկ-ար. այս բոլորի մէջ ե աւելացուած է իբր յենարան, որով երկու բառի բուն ձևը կլինի րկ, որ շրջուած գտնում ենք նաև կր՝ կին բառի մէջ (հմմտ. երեք-կին, չուեք-կին ևն)։-Այս րկ ձևի մէջ ր ծագում է d ձայնի կակղած δ ձևից (հմմտ. ապարանք <հպրս. apadāna), իսկ կ ծագում է w ձայնից՝ ան-շուշտ անցնելով գ-ից (հմմտ. արեգ< *rev)։ Նկատելի է, որ բոլոր սկիւթական լեզունե-րում d դարձած է ბ, որով ունինք սոգդ. δw' «երկու» և ბა «տասը» (MSL, 17, 158). հմ-մտ. նաև բոշայ. լվի «երկու», լասը «տասը», որոնց մէջ d դարձել է լ՝ անցնելով ր-ից կամ նրան մերձաւոր մի ձայնից։ Հայերէնի հնդև-և երկու, գտնում են իրենց նմանները միս քոյր լեզուներում. հմմտ. սանս. dvih, յն. δίς, լտ. bis, հիսլ. tvis-var «երկիցս», սանս. dvi-pāt, յն. δί-πους, լտ. bi-pēs «երկոտանի» և լտ. duödecim «երկոտասան», վեդ. dvaká-«երկ-երկու», լն. δυοτϰαί-δεϰα «երկոտատան» ևն (Pokorny, I, 8I7, Ernout-Meillet, 278)։ (Այս ձևերի քննու-թեան համար տե՛ս մասնաւորապէս Meiliet, MSL, 11, 394, 12, 227 և 431, 15, 353, 18. 250, Gauthiot, La fin de mot, էջ 76-7)։

Klaproth, Asia polygl. 197 կցում է վրաց. ori, սվան. jeru, մինգր. žiri հո-մանիշներին։ Peterm. 151 եզ «մեկ» բա-ռից՝ կու երկակի մասնիկով։ Windisch. 30 կրկին բառի հետ=լատ. circum «շուրջ»։-Bopp, Abhnd. d. Ak. d. Wiss zu Berlin 1846, 290 նախաւոր *երգու ձևից, ուր գերկու». իսկ էջ 219 ու համարում է երկակիի նշան։ Muller, SWAW, 35, 191-9 չի ընդունում այս մեկնութի-նը և մեր ձևը համարում է վրաց. ori, սվան. ieru ձևերից փոխառութիւն։ Մորթման, ձևից, համեմատում է բևեռ. divizi։ Տէրվ. Altarm. 68 dvau ձևից՝ ե լաւև-լուածով։ Հիւբշ. ZDMG, 30, էջ 774-9 անընդունելի է գտնում այս։ Müller, SWAW, 88(1877), էջ 13 երկու բառի նշանակութիւնը համարում է «զոյգ» և կցում է լիթ. su-renku, su-rinkti «հա-ւաքել» բառերին։ Տէրվ. Երկրագունտ, Ա, 18-20, Լեզու, 169 ընդարձակօրէն և Նախալ. 131 նախաձևը դնում է կր (ինչ-պէս ունինք կր-կին), որից շրջմամբ րԿ, և ե յաւելուածով՝ երկ-երկակիի նշանով՝ երկու. կր ձևի մէջ կեր՝ մասը համարում է երեք բառի նմանութեամբ յաւելուած, որով արմատը լինում է կու, որ գտնում է նաև կուղ և կրկին< *կուր-կին բառերի մէջ.

*կուեր)-կիր <*dui-teros։-Meillet, MSL, 8, 160 հասնում է Bugge-ի պաշտպանութեան, իբր ❇-պացոյց բերելով քո=սանս. tvád ձևը։ Հիւբշ. 445 անապահով է գտնում այս մեկնութիւնը։ Հիւնք. երկ «գործ» բառից է հանում։ Patrubány, SA, 1, 197 լատ tergum «կռնակ» բառի հետ։ Gauthiot, ASI. 13, 10 վերի մեկնութեամբ։ Karst, Յուշարձան 406, 409 սումեր. ra «եռ կու»+ հին հայ. *կու<հնխ. dvo ձևերից։

ԳՒՌ (dialectal) Ջղ. յերկու, Ախց. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մղր. Շմ. Սլմ. Վն. Տփ. էրկու, Ալշ. Խրբ. Հմշ. Մշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Պլ. Տիգ. էր«ու-Ասլ. էրգիւ, էրգիւ*, Ոզմ. յէրկօ, Ագլ. արկիւ-Անտ. ըրգ'էօք, Հւր. յարկու, Զթ. իրգու, իյգու-Հճ. էյգու, Մրղ. օրկու (բայց էօրքիւշպmթ «երկուշաբթի»)։ Հոլովման մէջ արևմտեան բարբառները գործածում են երկուք բունը, իսկ արևելեանները՝ երկուս. Ռոտոսթօ ունի հաւասարապէս երկուսն էլ։-Նոր բառեր են երկուոգիս, երկհոգիս «յղի», երկհոգսանալ «յղիանալ» (որի համար հմմտ. «Յղիքն յեր-կուս ոգիս են» Զքր. կթ. այսպէս նաև վրաց. ორსული որսուլի, որ է «յղի», բուն «եռևու հո-գի»), երկուաչքանի, երկուբերնանի, երկուե-րեսանի, երկումատնի, երկումտքանի, երկու-ոտնանի, երկուռեխանի, երկուսաբռնիկ, եր-կուսանոց =երկուքնոց, երկուտակ, երկուց-քել ևն։ Էնկիւրիի թրքախօս հայերը ունին ersapdə «երկուշաբթի» (տե՛ս Բիւր. 1898, 789).

ՓՈԽ (borrowing) Հայերէնից է փոխառեալ վրաց. რշემალი երկեմալի «մի տարեկանից մեծ արու ոչխար» (Բառարան Սաբա Սուլխան Օր-ռելիանիի, ժԸ դար), «խոյ» (Աղուէսագիրք, հրտր. Պենոելաշվիլի, ԺԸ դար), որ ըստ Շա-նիձեի երկու+ամ բառերից է՝ վրաց. -լի մասնիկով (հաղորդագրութիւն Իլիա Աբուլա-ձէի՝ Թիֆլիսից)։

NBHL (12)

Զերկուս լուսաւորսն։ Երկու երկու։ Երկուս երկուս։ Լաւ են երկու քան զմի։ Կամարք յերկուց կանգնոց։ Երկուս կանգունս։ Երկու կանգուն յերկայնութիւն.եւ այլն։

Զերկուսս զայս։ Զայս երկուսս. (Խոր. ՟Բ. 8։ եւ ՟Գ. 51։)

Զերկուսս զայսոսիկ. (Յհ. իմ. ատ.։)

(ուղղ. եւ գործ) երկուց, երկուս, հյց. եւ ուղղ) δύο duo, duae Միութիւն կրկնեալ. կէսն չորից.

Ի նոցանէ երկուն միայն թուով բաւական լիցին մեզ. (Եւս. քր. ՟Ա։)

Նախկի երթն՝ մինն երկուցն, եւ երկուսն երիցն՝ որպէս դաս ինչ ընկալցի. (Ոսկիփոր.։)

Երկուք յերկուց մատուցեալ գրէին զթուղթն խարդախութեան». իմա՛ երկոքին միայնակ։

Վեց թեւք միոյ, եւ վեց թեւք միոյ. երկո՛ւքն (իմա՛ երկոքումբք) ծածկէին զերեսս իւրեանց, եւ երկուքն ծածկէին զոտս իւրեանց, եւ երկուքն թռուցեալ. (Ես. ՟Զ. 2։)

Կենդանին ոչ կենդաննւոյն երկո՛ւք առաջացեալ եւ առաւելեալ է, երեւութիւ եւ յարձակմամբ. (Փիլ. այլաբ.։)

Մին միով ճանապարհաւ, եւ միւսն երկուք. (Յհ. իմ. պաւլ.։)

Պարտ է երկուօքն (այսինքն երկու իրօք) վարիկ առ օրէնսդրութիւնս, հաւանակութեամբ, եւ բռնութեամբ. (Պղատ. օրին. ՟Դ։)

Մի՝ զի յաւելցէ պատուիրել. եւ երկու զի եղիցի նմա օրինակ։ Նախ՝ վասն ծննդեան նորա. երկու՝ զի առ նա էր. (Եփր. ստէպ։)


Երկուանամ, ացայ

vn.

cf. Յերկուանամ.

· Calfa

NBHL (3)

Տ. Յերկուանալ.

Զերկուանալիդ եդ՝ գուցէ. (Մխ. երեմ.։)

Մերթ Բաժանիլ.


Երկունք

cf. Երկն.

· Calfa


Երկուշաբաթի, թւոյ

s.

monday;
դէր —, shrove -;
աւագ, մեծ —, — before Easter.

· Calfa


Երկուորածին

adj.

that brings forth

· Calfa

NBHL (3)

ԵՐԿՈՒՈՐԱԾԻՆ եւ ԵՐԿՈՒՈՐԱԿԱԾԻՆ. Որ երկուորեակս ծնանի. որպէս եւ որ յերկմիտ խորհուրդս լինի.

Երկուորածին հօրանցն հաւասար ցուցանէր։ Երկուորածինք են այսպիսի ատամունք. (Նիւս. երգ.։)

Վատթարին չարութիւն երկուորակածին լինի. զի երկմիտ է եւ երկբայ յերկուանօղ անզգամն. (Փիլ. լին. ՟Բ. 12։)


Երկուորական, ի, աց

adj.

dual;
double.

· Calfa

NBHL (4)

Եզական, կոփեմ. (երկուորական, կոփոմ. Թր. քեր.։)

Որ ոչ զարուն մեկնէ, եւ ոչ զէգ, եւ ո՛չ զերկուորականն ... եւ որք թարգմանեցինն՝ փոխանակ երկուորականին զբազմաբարն ասացին. (Կիւրղ. թագ.։)

Չունիմք երկուորական անուն յատուկ, այլ յոքնականաւն կոչեմք։ Երկուորական խօսս ոչ ունելով ի բառս մեր. (Վրդն. սղ. եւ Վրդն. օրին.։)

Մերթ որպէս Կրկին. կրկնեալ.


Երկուորեակ, եկաց

adj. s.

that brings forth, that has twins;
couple, pair;
twin;
—ք, testicles.

· Calfa

NBHL (7)

Թովմաս՝ անուանեալն երկուորեակ. (Յհ. ՟Ժ՟Ա. ՟Ի. ՟Ի՟Ա։)

Եւ երկուորեակք բազում անգամ դէպ եղեւ զի ծնան. (Փիլ. ՟ժ. բան.։)

Կաշառեալք ի չարէն երկուորեակ ամբարհաւաճութեամբ, եւ ի սնոտի կարծեաց խաբեալ. (Փիլ. նխ. ՟բ.։)

Երկուորեակ աչքն երկնից՝ արեգակն եւ լուսին. (Տօնակ.։)

Եւ ո՛չ երկուորեակք լծոցն ի ճահ ճեմեսցին առանց եղողի. (Նար. ՟Ծ՟Դ։)

Զերկուորեակս, զոտսն, զծունկսն ջախջախեցին. (Հ=Յ. յունիս. ՟Գ.։)

Կապեցին զնա յերկուորեակս վայրի ձիոյ. (անդ. Հ=Յ. յուլ. ՟Ժ՟Գ.։)


Երկուորի, րւոյ, րիք, րեաց

cf. Երկուորեակ.

· Calfa

NBHL (7)

Մերթ՝ Երկուորակածին. διδυμεύουσα gemellos pariens էքիզ բերօղ

Եղբարք, որ կոչեցան երկուորիք, անտիոքոս եւ փիղիպոս. (Եւս. քր. ՟Ա։)

Իբրեւ զուլս երկուորիս այծեման. (Երգ. ՟Դ. 5։)

Երկուորեօք ծննդովքն զուարճացեալք։ Հանդերձ երկուորի ծննդովք. (Նիւս. երգ.։)

Միակի նմանի, ոչ ընդ ումեք բոլորովին խառնեալ այնոցիկ՝ որ ի հասարակութեան միաբանութեան են երկուորւոյն. (Փիլ. ել. ՟Բ. 29։)

Ամենեքեան երկուորիք են, եւ անորդի (կամ անծնունդ) ոչ գոյ ի նոսա. (Երգ. ՟Դ. 2։ ՟Զ. 5։)

Բուռն հարկանիցէ զերկուորեաց նորա. (Օրին. ՟Ի՟Ե. 11։)


Երկուցանեմ, ուցի

va.

cf. Երկեցուցանեմ.

· Calfa

NBHL (5)

Երկուցեր փոքր այս խթանաւ զապարասանին զվիթխարութիւն. (Նար. ՟Ղ՟Բ։)

Աստ եւ անդ երկուցանէ զանիրաւս. (Լմբ. իմ.։)

Այժմ խորտակի գաւազանն՝ որ երկուցանէ զձեզ. (Լմբ. նաւում.։)

Միայն բանիւք երկուցանես. (Հ=Յ. մարտ. ՟Ա.։)

Ե՛կ երկուսուք զնա . . . մի՛ երկուսցուք զդա. (Վրք. հց. ՟Ժ՟Գ.) ձ. (տպ. երկեցուսցուք)։


Երկոքեան

adj. s. both.

· Calfa

NBHL (7)

ԵՐԿՈՔԵԱՆ ԵՐԿՈՔԻՆ. δύο, ἁμφότερος duo, ambo, uterque Երկու անձինք կամ իրք միանգամայն. երկաքանչիւր. երկուքնալ

Եւ էին երկոքեան մերկ։ Բացան աչք երկոցունց։ Եդին ի վերայ թիկանց երկոցուն։ Երկոքին դստերք նորա ընդ նմա.եւ այլն։

Երկոքումբք փեսայասցիս դու ինձ այսօր». այսինքն երկու դստերօքս. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Ը. 21։)

Ծովուցն երկոցունց. (Խոր. ՟Բ. 11։)

Երկոքեան կողմանքն։ Յերկոցունց կողմանց։ Ի վերայ ձեր երկոցուն։ Առ երկոքեան կողմանսն արդարութեամբ կեցեալ են. (Եղիշ. ՟Զ. ՟Ը։)

Երկոքին թեւովքն զերեսացն տեսութիւնն ծածկեն. երկուքն զոտս, եւ երկուքն ի բարձունս թռչին մեծս. (Պիսիդ.։)

Որ երկոքումբք ընտրելովք. (Շար.։) (Գրիչք գրեն նաեւ Երկոքումք, Երկոքումբ։)


Երկոքին, կոցունց

cf. Երկոքեան.

· Calfa

NBHL (7)

ԵՐԿՈՔԵԱՆ ԵՐԿՈՔԻՆ. δύο, ἁμφότερος duo, ambo, uterque Երկու անձինք կամ իրք միանգամայն. երկաքանչիւր. երկուքնալ

Եւ էին երկոքեան մերկ։ Բացան աչք երկոցունց։ Եդին ի վերայ թիկանց երկոցուն։ Երկոքին դստերք նորա ընդ նմա.եւ այլն։

Երկոքումբք փեսայասցիս դու ինձ այսօր». այսինքն երկու դստերօքս. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Ը. 21։)

Ծովուցն երկոցունց. (Խոր. ՟Բ. 11։)

Երկոքեան կողմանքն։ Յերկոցունց կողմանց։ Ի վերայ ձեր երկոցուն։ Առ երկոքեան կողմանսն արդարութեամբ կեցեալ են. (Եղիշ. ՟Զ. ՟Ը։)

Երկոքին թեւովքն զերեսացն տեսութիւնն ծածկեն. երկուքն զոտս, եւ երկուքն ի բարձունս թռչին մեծս. (Պիսիդ.։)

Որ երկոքումբք ընտրելովք. (Շար.։) (Գրիչք գրեն նաեւ Երկոքումք, Երկոքումբ։)


Երկչոտ, աց

adj.

timid, fearful, pusill-animous, cowardly.

· Calfa

NBHL (4)

δειλός timidus որ եւ ԵՐԿՆՉՈՏ. Որ դիւրաւ եւ ստէպ երկնչի. վատասիրտ. անարի. վախկոտ

Ռոբովամ էր մանուկ, եւ երկչոտ սրտիւ. (՟Բ. Մնաց. ՟Ժ՟Գ. 7։)

Երկչոտ՝ եղջերու եւ նապաստակ են. (Փիլ. լիւս.։)

Զփանաքիս եւ զերկչոտսն. (Պիտ.։)


Երկչոտիմ, եցայ

vn.

to feel intimidated, to get frightened.

· Calfa

NBHL (1)

Մի՛ երկնչիր հոգի իմ, ըիդէ՞ր երկչոտիս. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Երկչոտութիւն, ութեան

s.

timidity, pusillanimity, cowardice.

· Calfa

NBHL (3)

Նուաստ է երկչոտութիւն. իսկ արութիւն՝ նուաստութեան եւ երկչոտութեան թշնամի եւ հակառակ է։ Սրտմտականին, որ ըստ արութեան, եւ ըստ երկչոտութեան է. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. լին.։)

Յաղթեսցէ՛ երկչոտութեանն՝ գութ, աստուծոյ երկիւղն՝ մեղկութեն. (Ածաբ. աղք.։)

Մտրակեաց զիւրաւացի հեղգ երկչոտութիւն մտաց իմոց. (Արշ.։)


Երկպառակ

adj.

divided, discordant.

· Calfa

NBHL (5)

Իբր Յերկուս պառակս կամ ի դասս բաժանեալ, անմիաբան. հակառակ.

Զիա՞րդ համահարք՝ միոյ մօր որդիք՝ երկպառակք լիցին. (Եղիշ. ՟Ը։)

Հակառակողաց՝ երկպառակաց. (Սկեւռ. աղ.։)

Սխալ եւ երկպառակ է գարւոյն կերակուր». իբր ոչ այնչափ զանգելի. (Փիլ. ՟ժ. բան.։)

Գիտութիւն չարի եւ բարւոյ խառնակ է եւ երկպառակն. (Վրդն. ծն.։)


Երկպառակեմ, եցի

va.

to divide, to disunite, to set at variance.

· Calfa

NBHL (1)

Քակեալ երկպառակեաց (ա՛յլ ձ. երկպառակտեաց) զգունդն հայոց. (Եղիշ. ՟Դ։)


Երկպառակիմ, եցայ

vn.

to be divided, disunited, discordant.

· Calfa

NBHL (2)

Ոչ երկպառակին ի նմանէ (ի թագաւորէն), այլ ի հնազանդութեանն կամ մնան. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ե։)

Ոչ երկպառակել ի միմեանց. (Սարգ. յկ. ՟Ժ։)


Definitions containing the research եր : 10000 results

Կռուիմ, եցայ

vn. fig.

to take offence, to wrangle, to strive, to contend, struggle or dispute with, to debate, to contest, to quarrel;
to skirmish, to grapple with each other, to clash together, to fight, to come to blows;
to take hold of, to cleave to, to cling, adhere or stick to, to hold fast by, to catch or grasp at, to get entangled in;
— ընդ միմեանս, to beat one another, to fight together;
to quarrel;
թօթափել զփոշին կռուեալ, to shake the dust off one's foot;
ի բեւեռ կռուեցաւ հանդերձ նորա, his coat is caught by a nail.

· Calfa

NBHL (9)

Կռուեցան կամ կռուեսցին կամ կռուիցին երկու արք։ Մի՛ կռուօ՛ղ։ Կռուեցան ընդ միմեանս թագաւորքն։ Յովաթամ կռուեցաւ ընդ արքայի որդւոց ամոնայ։ Դարանակալքն կռուէին ի տեղւոջէ իւրեանց։ Տէր աստուած իսրայէլի համագունդ կռուէր ընդ իսրայէլի։ Եթէ կարասցէ կռուիլ ընդ իս։ Ընդարմացոյց զամոլաջիլ զըստին յակոբայ ի կռուելն իւրում ընդ նմա.եւ այլն։

Խորհրդովք մերովք մարտնչի եւ կռուի ընդ մեզ. (Խոսր.։)

Մի՛ կռուիցի ի ձեռին քում ի նզովից նորա։ Զփոշիս՝ որ կռուեալ է ի քաղաքէ ձերմէ յոտս մեր։ Սարդ կռուեալ է։ ի քաղաքէ ձերմէ յոտս մեր։ Սարդ կռուեալ ձեռօք յորմն. (Օր. ՟Ժ՟Գ. 17։ Ղկ. ՟Ժ. 11։ Առակ. լ. 28։)

Որթն իբրեւ տնկի, ոչ եթէ յարմտիս նորա երթան բրել տեսանել եթէ գուցէ կռուեալ եւ կցեալ իցէ. (Եփր. աւետար.։)

Ժանգ՝ որ կռուի յերկաթ. (Ոսկ. յհ. ՟Ա. 29։)

Զաղտեղութիւն մեղաց, որ կռուեալ էր ի բնութիւնս մեր, եւ ի նմին միացեալ, ոչ զօրէն փոշւոյ, այլ կպրաձիւթոյ. (Սարգ. յկ. ՟Ե։)

Պանիրն ի բերանն աճէ եւ կռուի. (Կանոն.։)

μάχομαι, πολεμέω pugno, contendo, certo, belligero, praelior եւ παλαίω , ἑμπαλαίω, προσπαλαίω luctor, eluctor, colluctor. Ի կռիւ մտանել. մաքառիլ. կարգել. վիճել. եւ Մարտնչել. պատերազմիլ. եւ Գօտեմարտիլ. կռուիլ, կռուըտիլ, ծեծկուիլ, զարնուիլ.

դիմազ. ԿՌՈՒԻ եցաւ. դիմազ. κολλάομαι, προσκολλάομαι agglutinor, adhaereo ἑρείδομαι firmor, fulcior, inniteo, figor. Կառչել. կուռ եւ սերտ կռուան գտանել. մածանիլ. շփիլ. շաղիլ. յարիլ. միանալ. հաստատիլ. պնդիլ. փակչիլ, կպչիլ.


Կտրեմ, եցի

va.

to cut, to cut off, to lop, to cut down;
to divide, to separate;
to take away, to discontinue, to retrench;
to shear sheep;
to cut hair;
to castrate, to geld;
— ընդ մէջ or յերկուս, to divide in halves;
— ի չորս մասունս, to cut in quarters, to quarter;
— զանդամս մարմնոյ, to cut off, to amputate, to maim, to mutilate.

· Calfa

NBHL (5)

Կտրեաց ի կնոջէն։ Զերիվարսն կտրել (այսինքն արձակել) արօտի պատճառաւ. (Մամիկ.։)

Կտրելն զխաչինս իւր։ Ոի՛ կտրեսցես զանդրանիկս հօտից քոց։ Կտրէ նաբաղ զհօտս իւր։ Զոր զենի պատրուճակս կտրողաց իմոց։ Իբրեւ զերամակս կտրելոց, եւ այլն։ Զօգիս եւ զայծիս քո ես ոչ կտրեցի. (Մծբ. ՟Ժ։)

ԿՏՐԵԼ. Խուզել զհերս. փոքրել.

Կտրեա՛ զհերս քո, եւ ի բա՛ց ընկեա՛։ Գերծի՛ր եւ կտրեա՛ (կր) ի վերայ փափուկ որդւոցն քոց։ Կտրեաց զվարսս գլխոյ իւրոյ. (Երեմ. ՟Է. 29։ Միք. ՟Ա. 16։ Յոբ. ՟Ա. 20։)

ԿՏՐԵԼ. εὑνουχίζω, ἑκθηλύνω eviro. ներքինացուցանել


Նկարագիր, գրաց

s. adj.

description;
picture, painting;
representation, likeness, portrait;
delineation, design, plan, model, form;
style;
text;
cf. Նկարագիծ;
painted;
described;
պատկերակերպ —, portrait, likeness;
— բնութեան, the picture of nature;
ըստ —գրին, literally;
մեկնել ըստ —գրին, to explain literally.

· Calfa

NBHL (14)

Նկարագիր տանն ի վերայ գլխոյ լերինն. (Եզեկ. ՟Խ՟Գ. 12։)

Խելամուտ լիցուք, թէ որո՛ց նկարագրաց են գաղափարք, եւ որո՛ց աներեւութից են պատկերք. (Դիոն. եկեղ.։)

Լի՛ց քոյին շնորհօք զայս նկարագիրս (զպատկեր քո նկարեալ). (Շ. տաղ.։)

Եւ ոչ զերեսն ապականեաց, այլ ամբողջ եւ անարատ իսկ պահէր զնկարագիրն. (Ոսկ. մ. ՟Բ. 5։)

Ոչ երբէք տեսի այսպիսի նկարագիր պատկերի (դիմաց)։ Ո՞ր խորութիւն գերեալ ունի զարքունական զայն նկարագիր. (Ճ. ՟Ա.։ Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Այսպէս վայելչացուցանէ նկարագրաւ զգարնանային ժամանակս բանս. (Նիւս. երգ.։)

Նկարագիրս ոչ միայն զայն գուշակէ՝ որ երեւինն, այլ՝ եւ այլ ինչ բազում։ Երկու անուանք (սառայի եւ հագարու) էին ի նկարագիրն, եւ յանուանն ցուցանէր բազում ինչ. (Ոսկ. գղ.։)

Ըստ նկարագրին՝ կատարեցաւ այս նախ ի գանձին ի գերութենէ. (Ոսկ. ես.։)

Ընկէց զինքն առաջի նկարագիր պատկերի վկային. (Ճ. ՟Ա.։)

Իբրեւ ետես թագաւորն զգեղապանծ վայելչութիւն պատկերակերպ եւ նկարագիրն հռիփսիմեայ. (Ագաթ.։)

Կոչեաց նկարագիրս, եւ ասաց հանել զճշմարիտ զնմանութիւն պատկերին՝ զոր ետես. (Հ=Յ. սեպտ. ՟Ի՟Դ.։)

ՆԿԱՐԱԳԻՐ. γραφεύς, ζωγράφος pictor. որպէս՝ Նկարիչ. պատկերահան.

Ի ձեւ խաչի բազում կերպարանք են յօրինեալք ի նկարս նկարագրաց. (Շ. թղթ.։)

διαγραφή, ὐπογραφή descriptio χαρακτήρ character, nota insculpta. Նկար գրեալ, գրուած նկարեալ. նկարագրութիւն. ստորագրութիւն. պատկթեր. նմանութիւն. կնիք. տիպ. կերպարան. օրինակ հարազատ. բուն գաղափար, եւ գաղափարեալն.


Նմանատիպ

cf. Նմանակերպ.

· Calfa

NBHL (1)

Կցորդ է սմին, եւ յոյժ նմանատիպ։ Քեւ զանհամեմատն մարդոյ պատկերի՝ մեզ նմանատիպ գործով գրեցաք. (Նար. ՟Ժ՟Ա. եւ Նար. կուս.։)


Նմանացեղ

cf. Նմանասեր.

· Calfa


Նմանութիւն, ութեան

s.

similarity, resemblance, conformity, analogy;
assimilation;
comparison;
uniformity, equality;
imitation;
likeness, image, effigy;
figure, type, form;
parable, example;
ըստ նմանութեան, ի —, in imitation of, after the fashion of;
ըստ նմին նմանութեան, in like manner, likewise;
cf. Բերեմ.

· Calfa

NBHL (10)

Ըստ պատկերի մերում, եւ ըստ նմանութեան։ Ըստ ազգի եւ ըստ նմանութեան։ Շինել տաճար ի նմանութիւն սրբոյ խորանին։ Իբրեւ նմանութիւն փայտեղէն սեղանոյ։ Ըստ նմանութեան սիդոնացւոցն։ Սրամտութիւն նոցա ըստ նմանութեան օձին.եւ այլն։

Մի՛ արասցես դու քեզ կուռս ըստ ամենայն նմանութեան։ Նմանութիւն ինչ ոչ տեսէք։ Բռնադատեաց արուեստիւն ածել զնմանութիւն ի գեղեցկութիւն։ Նմանութիւն հաստատութեան ի վերայ գլխոյ գազանացն. եւ այլն։

Ի նմանութենէն ապաքէն լինի ճշմարտութիւն խնդրելի։ Նմանութիւնք երեւեալ՝ առժամայնք արդարոցն՝ գուշակք ճշմարտութեան յաւիտենականի, որ գալոցն էր, լինէին. (Ագաթ.։)

Աստուածանալն է՝ առ աստուած նմանութիւնն։ Պատկերք միշտ առ սկզբնատիպն ունին զնմանութիւն. (Դիոն. եկեղ.։ Կիւրղ. գանձ.։)

Այսոքիկ ամենեքին՝ նմանութիւնք եւ երեւո՞յթք թուիցին քեզ եղեալք ի Քրիստոսէ, թէ ճշմարտութիւն. (Յհ. իմ. երեւ.։)

Ըստ նմին նմանութեան կամիմք չարչարանօք եւ արեամբ նորոգել զանձինս մեր. (Եղիշ. ՟Գ։)

Երանի թէ եւ դուք ըստ բժշկական արուեստին բերէիք զնմանութիւն. (Եղիշ. ՟Ը։)

Բերել զնմանութիւն երկնային հրեշտակացն՝ փառաբանիչս տեառն աստուծոյ ամենեցուն եւ մեզ լինել. (Ժմ.։)

Զոսկեհանացն բերել զնմանութիւն. (Շ. թղթ.։)

ὀμοίωσις, ὀμοίωμα, ὀμοιότης , μίμημα similitudo, assimilatio, imitatio եւ այլն. Նման գոլն կամ գտանիլն. նմանելն. հետեւողութիւն. եւ Նմանեալն իւիք՝ պատկեր, կերպարան, ձեւ, երեւոյթ. առակ. օրինակ. սարաս. տարազ.


Նշխարեմ, եցի

adj.

vn. va. to remain over and above;
to leave fragments;
—եալ, left, remained;
— ոսկերք սրբոց, relics;
— կեանք իմ, my spark of life;
the rest of my life.

· Calfa

NBHL (3)

Կերիցեն, եւ նշխարեսցեն ... եւ եդ առաջի նոցա. եւ կերան, եւ թողին նշխար ըստ բանի տեառն։ Ժողովեցէ՛ք զնշխարեալ կոտորսդ, զի մի՛ ինչ կորիցէ. (՟Դ. Թագ. ՟Դ. 43։ Յհ. ՟Զ. 12։)

Յագեցան կերակրովք, եւ նշխարեցին տղայոց. (Լաստ. ՟Ժ՟Ա։)

Որ ի հընդից նըկանակաց՝ նշխարեցեր հինգ հազարին. (Յիսուս որդի. այսինքն ետուր ուտել, եւ թողել եւս նշխար։)


Նշկահեմ, եցի

va.

to rise, to rise against, to revolt, to rebel, to mutiny, to rise in insurrection;
to reject, to despise;
— զոք, — ի ներքուստ ձեռին ուրուք, to shake off the yoke, to free or rid oneself from another's domination.

· Calfa

NBHL (9)

Նշխահեաց մովաբ զԻսրայէլ։ Նշկահեաց արքայն Մովաբու զարքայն Իսրայէլի։ Արքայ Մովաբու նշկահեաց զիս։ Նշկահեաց եդոմ ի ներքուստ ձեռին Յուդայ։ Նշկահեաց զարքայն Ասորենստանի, եւ ոչ ծառայեաց նմա։ Յո՞ յուսացեալ նշկահեցեր զիս։ Նշկահեաց Սեդեկիա զարքայն բաբելացւոց. (՟Դ. Թագ.։)

Նշկահեալ զկայսերբ՝ յղէ առ շապուհ. (Արծր. ՟Ա. 14։)

ՆՇԿԱՀԵԼ. լայնբար՝ Մերժել եւ յոչինչ գրել. կամ անպատուել եւ անարգել եւ առ ոտն հարկանել զոք, կամ զոր ինչ եւ է.

Հաւատացելոյն աշխարհ ամենայն գանձիւք լի է նորա վասն նշկահելոյն՝ կոխելոյն՝ ի վերայ թռանելոյն. (անդ. ՟Ե։)

Մի՛ նշկահեր զմարմնաւորութիւն. քանզի փրկութեան է թելադրութիւն. (Ճ. ՟Գ.։)

Մի զՔրիստոսի շնորհսն մերով թերահաւատութեամբ նշկահեսցուք։ Մոռանսն զաստուծոյ դատաստանն, նշկահեն եւ զերկիւղ իշխանաց ... Մանուկն զքաղցրութեամբ խրատիլն նշկահէ, իսկ գաւազանին ցաւ երկեցուցանէ։ Նշկահեաց զայս սէր եւ զողորմութիւն, եւ գնաց յարեցաւ ի կուռս օտարոտիս. (Լմբ. սղ. Լմբ. առակ. Լմբ. ովս.։)

Արհամարհեաց զքաղց, նշկահեաց զմերկութիւն. (Գր. հր.։)

Յուսիկ իբրեւ զախոյեան նահատակ ի տղայութենէ տիոց նշկահէր՝ աներեւոյթ թշնամւոյն յաղթութեամբ սպառնացեալ. իմա՛ կամ ընթերցի՛ր, ի տղայութեան տիոցն շկահեր. կամ թէ զդէմ ունէր թշնամւոյն։

ἁθετέω rejicio, sperno, despcio, praevaricor, rebellor. եւս եւ ὐπερφονέω insolesco ἁτιμάζω dedignor ἑπιβουλέω insidias struo եւ այլն. Շկահել իբր շառաչմամբ՝ սիգալով՝ խրոխտալով. մերժել. անարգել. արհամարհել. անգոսնել. թօթափել զլուծ. ընդվզիլ. վտարանջել. ապստամբիլ. չսեպել. սայպել, թօթվել, գլուխ վերցընել.


Նշմարեմ, եցի

va.

to catch a glimpse of, to see imperfectly, to perceive, to discover, to examine, to observe, to regard;
զերկիր —, to cast the eyes down, to look on the ground.

· Calfa

NBHL (2)

Աստեղագէտքն՝ որ նշմարեն զաստեղս երկնից։ Նշմարեա՛ զամպս։ Ի քում ական զգերանդ ոչ նշմարես։ Ի մատչելն նորա նշմարել (զմորենին)։ Զգոգ մի նշմարէին, թէ ափն ծովուն իցէ։ Նշմարեսցես զտեղին.եւ այլն։

Առ ահին զերկիր նշմարել. (Սարգ. յկ. ՟Զ։)


Շրշիւն

s.

murmur, rustling of leaves;
ի — տերեւոյ զարհուրի, he trembles at the fall of a leaf.

· Calfa

NBHL (2)

Ի շրշիւն տերեւոց զարհուրի ամբարտաւանն. (հինտ թրդ. խար շափ. տպ. շիշուն) (Վրք. հց. ՟Ե։)

ՇՐՇԻՒՆ կամ ՇՐՇՈՒՄՆ. συρισμός sibilus, stridor. Խօշիւն. խարշափ. սօսափիւն եւ շրջշրջումն տերեւոց. խշրտոց.


Շրջան, աց

s.

turn, gyre, turning, circuit, revolution, circumvolution, circulation, conversion;
course, cycle, period, circle, round;
turning, wheeling, winding;
sinuosity;
change, vicissitude;
— մեծ, period or cycle of five hundred and thirty-two years;
—ք ջուրց, whirlpool, vortex;
— զօրաց, evolution;
— առնուլ, to turn, to make or take a turn, to turn or whirl round and round, cf. Շրջաբերիմ, cf. Պտուտեմ;
to circulate, to revolve, to move;
to spin round upon one leg.

· Calfa

NBHL (7)

Գիտիցե՞ս զշրջանս երկնից (կամ զշրջանակս). (Յոբ. ՟Լ՟Ը. 33։)

Խոստովանեցաւ ի վերին աթոռոյն շրջան նստելոցն՝ տէր ամենակալ. իմա՛ ի շրջանակն. շուրջը, բոլորտիքը։

Ժողովեալ ամաց շրջաբերութեան լուսնին, եւ արեգական տարբերութիւն հհաւաքեալ՝ ժողովին. որ լինի մի շրջանն՝ հինգ հարիւր երեսուն երկու։ Արեգակն ի քսան եւ ութ ամին դարձաւ (ի նոյն կէտ ծագման), եւ լուսինն յիննեւտասն, որ լինի շրջան արեգական եւ լուսնի։ Ի յառաջին շրջանին ելն ադամայ ի դրախտէն. եւ յերկրորդ շրջանին ենովք փոխեցաւ ... ի հինգերորդ շրջանին բաժանումն լեզուացն ... Յեօթներորդ շրջանին ի ձեռն մովսէսի կոչէ զազատութիւնն ի վերայ իսրայէլի. եւ այլն. (Զ՝քր. կթ։ եւ Տօմար.։)

ՇՐՋԱՆ ԱՌՆՈՒԼ. Բոլորիլ. շուրջ պատել. երթալ եւ դառնալ շրջանաւ. պտուտկիլ. պտըտիլ, պտուտ ընել, ման գալ.

Ոտիւքդ պարեա՛, եւ ի շրջան առնուլն քո զարմացո՛ զհերովդէս եւ զբազմական իւր. (Եփր. ի յհ. մկ.։)

Բնաւորեալլ է ծովու երբեմն շրջան առնուլ ալէկոծութեամբ, եւ զներքին աւազն յերեսս տալ. (Շ. բարձր.։)

κάμπα flexura τροπή conversio διέξοδος diverticulum καταιγίς lapsus cum impetu, procella. Շրջաբերութիւն. դարձուած յինքն կոյս կամ ի նոյն վայր եւ ի ժամանակ. պտոյտ. ոլորք. յորձանք. խաղ գետոց. պտուտ.


Շրջանակ, աց

s. ast. adv.

circle, hoop;
border, contour, outline, circumference;
frame, frame-work, sash;
enchasing;
turn, circuit, ring;
cycle;
—ք երկնից, the spheres;
— կենդանական, the zodiac;
բեւեռային —, polar circle;
—ք ապարանից, gallery, terrace, promenade;
սիւնք —օք or —աւ, peristyle;
—աւ, in a circle, in a ring, circularly, cf. Շուրջանակի.

· Calfa

NBHL (7)

Բնութեամբ ի մարդկայնոցս ոչինչ հաստատուն, այլ՝ շրջանակ իմն մերոց իրացն շուրջ ընթանայ։ Պօղոս զբազում շրջանակս աւետարանին ելից. (Ածաբ. աղք. եւ Ածաբ. առ որս. ՟Ժ՟Բ։)

Բազում շրջանակս ունին մեր ստորին կեանքս. (Ածաբ. կարկտ.։)

Կենդանական շրջանակ (զոդիակոս)։ Որ շրջանակօք ի միմեանց վերայ բազմօք եդեալ։ Շուրջ զնովաւ լամբար իմն շրջանակ սքանչելի։ Խոհականութիւնն եւ արծութիւն կարեն պարիսպս եւ շրջանակս արկանել զհակառակօք չարեացն. (Փիլ.։)

Գիտիցե՞ս զշրջանակս (կամ զշրջանս) երկնից. (Յոբ. ՟Լ՟Ը. 33։)

Շրջանակս երկնից՝ զդասս մարգարէից եւ իմանալ. (Նար. յովէդ.։)

Սիւնս երկուս, եւ շրջանակս քանդակագործից սեանցն ի վերայ գլխոյ սեանցն։ Հանդէպ դրանն մափկաթ մինչեւ յելս շրջանակին։ Եւ ինքն դարձուսցէ զշրջանակս։ Երկաթ բազում ի բեւեռս դրանց եւ դրանն. եւ զշրջանակսն արար դաւիթ. (՟Գ. Թագ. ՟Է. 41։ Նեեմ. ՟Գ. 31։ Յոբ. ՟Լ՟Է. 12։ ՟Ա. Մնաց. ՟Ի՟Բ. 3։)

Որ ունի ասէ զշրջանակն կամ զծիր երկրի. տեսանե՞ս, զի բոլորակ իմն է երկիր. զի շրջանակն ասելն՝ զայն իմն յայտ առնէ. (Գէ. ես.։)


Շրջիմ, եցայ, եա՛ց, եա՛

vn.

to take a walk, to walk, to march, to go;
to turn, to be changed, converted, transmuted;
to fall back, to be upset;
— ժամանակաց, changes, mutations or vicissitudes of time;
— ի մտաց, ի խորհրդոց, to alter or change one's mind, to change sides;
շրջեցաւ գոյն երեսաց նորա, his countenance altered;
cf. Օր.

· Calfa

NBHL (2)

Հոգի աստուծոյ շրջէր ի վերայ ջուրց։ Արի՛ շրջեա՛ց ընդ երկիրդ։ Յառնիցէ այրն, եւ շրջիցի արտաքոյ ի ցպոյ։ Շրջել առ տամբ կանանցն։ Շրջի ի վերայ ծովու իբրեւ յատակի։ Ընդ մարդկան շրջեցաւ։ Շրջել զեղբարբք։ Ամենայն շնչոյ՝ որ շրջիցինզ ի ջուրս, եւ ամենայն շնչոյ՝ որ շրջիցի ի վերայ երկրի։ Որ շրջի անարատ յարդարութեան.եւ այլն։

περιπατέω, περιέρχομαι, διοδεύω , διαφέρομαι եւ այլն. ambulo, deambulo ἁκολουθέω sequor διατρίβω commoror եւ այլն. Շուրջ գալ, շրջագայիլ. քայլել. գնալ. զգնալ. ճեմել. յածիլ. թափառիլ. պատիլ. դեգերիլ. այց առնել. սողի. զեռալ. ժուռ գալ, պտըտիլ, փալել ասդին անդին.


Ոգի, ոգւոյ

s.

"spirit;
spirit, soul, ghost;
breath, respiration;
spirit, meaning, sense;
genius;
manes, shades, ghost, hobgoblin;
life;
heart;
soul, energy, courage;
puff, air, wind;
— գինւոյ, spirit of wine, alcohol;
cf. Հոգի;
— բանական, intelligence, reason;
—ք խաւարի, the spirits of darkness;
— կենդանութեան, spirit of life;
կենդանական —ք, animal spirits;
— նախանձու, the spirit of jealousy;
ոգւով չափ, with all one's soul, heartily, willingly;
— առնուլ, կլանել, to breathe, to take breath, to breathe freely, to respire, to rest, to take repose, to revive, to acquire new strength or vigor, cf. Հանգչիմ, cf. Շունչ կլանել;
յ—ս ապաստան լինել, to be extremely downcast, depressed, prostrated, to be tormented;
cf. Ապաստան;
յ—ս ապաստան առնել, to reduce to the last extremity;
to exhaust, to harass, to vex;
յոգւոցն (պարզել) ապաստան լինել, to be at the last extremity, near the last breath, to be dying, cf. Հատկլիմ;
թափել զ— ուրուք, to keep in suspense;
հարկանել զոք յ—, to sting, to gall to the quick;
to deprive of life, to kill;
դնել զ— ի ձեռն or ի բռին, զ— ի բռին ունել, to endanger oneself, to risk, brave or face death, to risk, expose or hazard one's life, to lavish or to be prodigal of life;
յոգւոց ելանել, to sigh, to heave sighs;
to groan, cf. Հեծեմ, cf. Հեծեծեմ, cf. Հառաչեմ;
ոգւով չափ սիրել, to love to distraction;
խռովիլ յ— իւր, to be disconcerted, perturbed or disturbed;
գիտել յ— իւր, to know within oneself;
արձակել, հանել, փչել զ—, to yield or give up the ghost, to breathe one's last, to expire;
յոգւոցն ցամաքել, to die;
տալ — կամ շունչ ի վէմս կճեայս, to give spirit or life to marble;
ոգւով երգել, to sing with great expression;
եւ դարձաւ — իւր առ ինքն, his spirits returned, his strength revived;
հաստատեցաւ — նորա, he regained strength or vigor;
քաղէին —ք նորա, he fainted or swooned;
գուն գործեալ ոգւովք չափ, risking his life;
—ն էր դաւոյն, he was the soul of the conspiracy;
յ— խաղալ, to play at dice."

· Calfa

NBHL (7)

Շունչ ամենայն կենդանեաց, եւ ոգի ամենայն մարդոյ։ Եղեւ մարդն յոգի կենդանի։ Ընդ հանել ոգւոցն։ Մի՛ հարցուք զդա յոգի։ Նորա ոգին կախեալ կայ զդորա ոգւոյդ։ Ոգի նախանձու։ Ոգի մեծաբանութեան։ Ոգի տեառն շնչեաց ի նա։ Մի՛ մնասցէ ոգի իմ ի մարդկանդ յայդմիկ։ Ամենայն ոգիք՝ ուստերք եւ դստերք։ Ամենայն ոգիք տանն յակոբու։ Սիրեաց ոգւով չափ.եւ այլն։

Ջուրն սրբէ զմարմինն, եւ ոգին դրոշմէ զոգիսն։ Գրէ յառաջագոյն ոգին սուրբ յերեսաց քրիստոսի. (Կոչ. ՟Գ. ՟Ժ՟Գ։)

Որ բնութեամբ մարդիկ էին, առաքինի ոգիս ի չարչարանսն ցուցանէին. (Սեբեր. ՟Թ։)

Թալանայր, հանէր զոգին, ոգի զոգւով ածէր, եւ ոչ կարէր բանիցն տալ պատասխանի մինչեւ յերեկոյ. (Բուզ. ՟Դ. 10։)

Ըստ վարիչ ոգւոյն (փչման հողմոյ) վարելոյ բռնավարեալք ի վերայ յորձանացն. (Ագաթ.։)

Եւ տէր յարոյց ոգի ի ծովուն։ Յարոյց տէր ոգի ի վերայ ծովուն սակս յովնանու. (Աթ. ՟Ժ՟Բ։)

Որպէս մեր շունչս ոգի կոչեցեալ, եւ օդս այս որ շնչէ՝ ոգի կոչեցեալ. եւ հրեշտակք՝ ոգի կոչեցեալ. եւ արութիւն մեծ ինչ՝ ոգի կոչեցեալ. եւ դեւ հակառակորդ՝ հոգի (կամ ոգի) կոչեցեալ. (Կոչ. ՟Ժ՟Դ։)


Ոլորակ, աց

s. mus.

cf. Ոլոր;
flexion of voice, accent;
tone — աւագ, mode major;
— կրտսեր, minor tune.

· Calfa

NBHL (3)

Մանաւանդ՝ ըստ քերականաց եւ երաժշտաց՝ Ուժգնութիւն հնչման յելեւէջս ձայնի կամ յառոգանութեան. եւ գիծք նշանակք նորին.

Յաղագս ոլորակի։ Ոլորակ է բացագանչութիւն պատկանաւոր ձայնի. թէ ըստ վերսաստութեան, շեշտիւըն. թէ ըստ հարթութեան, բըթիւըն ( ՝ ). թէ ըստ պարբեկութեան, պարուկտւն (՜ ՞ )։ Առոգանութիւնք սեռականք են երեք, ոլորակ, ամանակ, հագագ։ Ոլորակք են երեք. շե՛շտ, բո՝ւթ, պարո՞յկ. (Թր. քեր.։)

Ոլորակն՝ մարդկայինս բարբառոյ է։ Ոլորակդ՝ այսինքն դոյն (իմա՛, դօ՛նօս. ըստ յն) ծնանի զշեշտ, զբութ, եւ զպարոյկ։ Ոլորակացն օրինակ եւ այլն. (Երզն. քեր.։)


Ոլորտք, տից

s.

bounds, limits, extremities;
ring, circuit, circumvolution;
— երկրի, the universe;
— երկնից, airy space, the vault of heaven;
— բանից, ambages, circumlocution, tricks;
ընդ —տս մտանել (թռչնոց), to fly about or round;
to flap, to flutter in the wind, to wheel about;
to turn on one's hands and feet like a wheel, to tumble, to fall head over heels, to turn a somerset.

· Calfa

NBHL (5)

Պարփակեալ պահել անընդոստ խաղաղութեամբ ի յոլորտս։ Ի խորշ եւ յոլորտս եւ յընդհանուր մասունս երկրի. (Պիտ.։)

Ընդ ոլորտս երկրի մերոյ։ Ընդ ոլորտս հեթանոսաց։ Միահազոյն զոլորտս ամենից բոլորից լրութեան. (Յհ. կթ.։ Սարգ. ՟ա. պ. ՟Գ։ Նար. խչ.։)

Բաղխելով մագլացն պատառեալ զհողմն թեթեւ, եւ հերձեալ բռնութեամբ ընդ ոլորտս մտանէ. (Իմ. ՟Ե. 11։)

Եւ յայսոսիկ յարմար եւ զկնի կացցէ բանս, զի մի յոլորտս պրկել՝ այն սպրդեալ մտցէ։ Ոչ կարկատեցի զսա հագներգութեամբ, եւ շարամանեալ յոլորտս ստորասացութեամբ, այլ յայտնի եւ դիւրահաս. (Մագ. ՟Դ. ՟Ի՟Գ։)

πέρατα fines, termini. Ոլորեալ եւ բոլորեալ եզերք, ափունք. սահմանք. կոպար. պարունակ. շրջանակ. շրջան. տիեզերք. ամենայն կողմանք.


Ոխորիմ

adj. fig.

nursing rancour, wrathful, rabid, furious, cruel, relentless;
ill-natured, malevolent;
— թշնամի, a sworn enemy, a mortal, declared, implacable or inexorable enemy;
arch-enemy, the devil;
— պատերազմ, an obstinate, bloody battle.

· Calfa

NBHL (4)

Մախայ եւ ատէ, եւ ոխերիմ մտօք միշտ հայի. (Խոսր.։)

Ի հակառակադիր եւ ոխերիմաց (կամ ոխորիմաց ) այլոց կամաց այս գործ համբաւոյ լեալ. (Յհ. կթ.։)

Մարտ ոխորիմ պատերազմողի (կամ պատերազմի). (Պիտ.։)

Լաւ համարէր զբազմաց օգուտ քան զնոցա ոխերիմսն. (Երզն. մտթ.։)


Ողջամբ

adv.

safe and sound, soundly, safely, safe;
quite, totally, entirely, completely;
— դառնել, հասանել, to return, to arrive safe;
— եկիր, — տեսի զքեզ, you are welcome;
երթ —, God keep you, God be with you, adieu!.

· Calfa

NBHL (1)

Հասաք ողջամբ եւ խաղաղութեամբ յերուսաղէմ։ Ե՛րթ ողջամբ ի տուն քո։ Ողջամբ ընկալաւ զնա. (՟Ա. Եզր. ՟Ը. 62։ ՟Բ. Թագ. ՟Ժ՟Դ. 8։ Ղկ. ՟Ժ՟Ե. 27։)


Ողջոյն, ջունի

s. adj. adv.

salute, salutation, greeting, compliments, kind regards;
health, state of salubrity;
all, entire, whole;
entirely, wholly, completely;
— հրաժարական, leave-taking, adieu, farewell;
— տալ, to salute;
to compliment;
հարցանել զողջունէ, տեսանել զ— ուրուք, to salute affectionately, with kind expressions;
հարցանել զողջունէ ուրուք, to ask news of;
տալ — հրաժարական, to take leave;
to say good bye, farewell;
—, — քեզ, — ընդ քեզ, good morning ! good day !
— իցէ քեզ, how do you do ? how are you ?
— է, very well;
— է քեզ, is all well with you ?
— է, do you bring good news ?
— է, health, peace, prosperity;
— քեզ տունդ իմ սիրելի, — քեզ երկիր ծննդեան, fare well sweet home ! adieu my native land ! adieu !.

· Calfa

NBHL (9)

Եթէ ի վերայ միոյ անձին այսպէս, ո՛րչափ եւս առաւել ի վերայ ողջոյն ազգի միոջ. (Եղիշ. ՟Դ։)

Մինչեւ լնուցու նորա տարին ողջոյն։ Վտանգեաց զնա բանիւք զգիշերն ողջոյն։ Ողջոյն իսկ մարդ բժշկեցի։ Թէպէտեւ նոյնպէս ողջոյն հատանիցէ, չէ՛ ինչ պիտոյ ի գործ. (Ղեւտ. ՟Ի՟Ե. 30։ Դտ. ՟Ժ՟Զ. 16։ Յհ. ՟Է. 23։ Եզեկ. ՟Ժ՟Ե. 5։)

Անհոլովն ըստ այսմ նշ. երեւի հոլովեալ յայս բան.

Արեգակն՝ կենդանահալած, ի ստուերս միջօրէի կիսաբաժին աւուրն ողջունի (իբրու ամբողջի). (Գիւտ թղթ. առ վաչէ։)

Տրդատիոս հայոց մեծաց արքայ՝ առ ամենեսին ողջոյն։ Շապուհ արքայից արքայ՝ նախարարաց հայոց՝ ողջոյն շատ շնորհեմ ձեզ։ Բազմասցի ձեզ ողջոյն մարդասիրութեան մերոյ. (Ագաթ.։ Խոր.։ Եղիշ. եւ այլն։)

Բերձեալ ունէր ողջոյն ի բերան իւրում (գաբրիէլ). (Եփր. համաբ.։)

Եւ ոչ ի մահուն համբուրիւք ողջունից յուղարկին յընտանեաց. (Պիտ. (որ բերի եւ ի յաջորդ նշ։))

ՈՂՋՈՅՆ. εἱρήνη pax. խաղաղութիւն՝ անդորրութիւն հանդերձ ողջութեամբ. եբր. շալօմ

ՈՂՋՈՅՆ, ջունի, իւ, ից. գ. ὐγιαίνειν, χαίρειν, ἁσπασμός sanum esse, valere, gaudere, ave, salus, salutem, salutatio եւ այլն. Ողջութիւն, առողջութիւն, ընդերկար կենդանութիւն մաղթեալ. մաղթանք կամ ընտանի հարցումն վասն ողջ եւ առողջ յանդորրու գոլոյ՝ բանիւ կամ գրով. ի տէր խնդալ. ուրա՛խ լեր. ողջութիւն, բարեւ.


Ոչէ, էի, էից

s.

nothing;
void, vacuum;
հաստել յոչէից, to create from nothing;
ստայօդ ոչէիցն երկիր պագանել, to adore false gods.

· Calfa

NBHL (2)

Էիցս, եւ ոչ էիցն։ Քան զէսս, եւ զոչէսն։ Ոչէիցն երկիր պագանել։ Իբր զճաճանչ փոքու կայծական սահմանեալ ի չափ ոչէից՝ անկեալ ընկլուզեալ։ Զամբարհաւաճութիւնն իբր ոչէիւք առ վեհսն գոռոզութիւն. (Դիոն.։ Ճ. ՟Ա.։ Նար. ՟Ի՟Ը. ՟Խ՟Ե։)

Զոչ էն ի վերայ աստուծոյ էացուցանեն՝ ըստ մեզ զիջանելով։ Որքան ինչ միանգամ ոք ասէ զնմանէ, զոչէն սահմանէ ի վերայ նորա. (Սարգ. յկ. ՟Ժ. եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Ա։)


Ոսկեթել, ի

adj. s.

interlaced or interwoven with gold;
embroidered with gold;
gold-thread, gold-wire;
— դիպակք, կերպասք, brocade.

· Calfa

NBHL (2)

Ոսկեթել պատմուճան, կամ հանդերձ, կամ դիպակք, կերպասք, վերարկու. (Խոր. ՟Բ. 57։ Վրք. հց. ՟Ժ՟Դ։ Ոսկ. յհ. ՟Ա. 39։ Լմբ. պտրգ.։ Նար. խչ.։)

Ծառ ոսկէգոյն, ոսկէթել, եւ ոսկէտերեւ. (Ոսկիփոր.։)


Ոսկեկազմ

adj.

made of gold;
adorned with gold;
— երիվար, horse with gold accoutrements;
— գիրք, book bound in gold.

· Calfa

NBHL (1)

Ոսկէկազմ աթոռ։ Ոսկեկազմ երիվար կամ երիվարօք. (Ճ. ՟Բ.։ Հ=Յ. յունիս. ՟Ը.։ Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Որկոր, ոյ

s. fig.

oesophagus, gullet, throat;
gluttony;
զկնի —ոյ երթալ, to give oneself up to gluttony.

· Calfa

NBHL (4)

Թէ քո՝ շարայի որկորն է, ասեն, մեր շիրակայ ամբարքն չեն. (Խոր. ՟Ա. 11։)

Զկնի որկորոյ եւ շուայտութեան որովայնի երթալով. (Սարգ. ՟բ. պ. ՟Դ։)

Ոչինչ գովեմք (զկերակուրս), որ զկնի որկորից՝ զուգապատուացն, մանաւանդ եթէ անպատուացն։ Լեզուին եւ որկորիցն զկնտընտոցի օրինակն ունելով. (Առ որս. ՟Ը։ Նիւս. բն.։)

οἱσοφάγος oesophagus, gula λαιμός faux, fauces γαργαρέων gurgulio. լծ. եւ κόρος satietas. Խողովակ ուտելեաց եւ ըմպելեաց ի կոկորդէ, եւ ի պարանոցէ ցստամոքսն. եւ լայնաբար՝ Որովայնամոլութիւն. շատակերութիւն.


Նուագարան, աց

s.

musical instrument;
music-book or song-book;
— փչողական, բերանաւոր, լեզուակաւոր, wind, mouth, reed instruments.

· Calfa

NBHL (3)

Երգեն զսաղմոսս նուագարանօք երգոցն, քնարօք եւ սրնգօք եւ ծնծղայիւք. (՟Ա. Մնաց. ՟Ժ՟Ե. 16։ Տե՛ս եւ ՟Ժ՟Զ. 5։ ՟Ի՟Գ. 5։ ՟Բ. Մնաց. է. ՟Ի՟Գ. ՟Ի՟Թ. ՟Լ. ՟Լ՟Դ։ Դան. ՟Գ. 7. 10։ ՟Ա. Եզր. ՟Դ։ 63։ ՟Բ. 2. 59. եւ այլն։)

Ըստ նուագարանաց երգողին։ Ի գլուխս լրման գրոց նուագարանաց սաղմոսիս, եւ այլն. (Նար. ՟Ի՟Ա. ՟Կ՟Ա. ՟Կ՟Է։)

ὅργανον instrumentum musicum ψαλτήριον psalterium τὰ μουσικά musicalia. Գործի կամ գործարան նուագաց եւ երաժշտաց, ընդհանուր եւ մասնաւոր. երգիոն. սաղմոսարան. սրինգ, եւ այլն. սազ.


Նուազական, ի, աց

adj.

diminutive, decreasing;
— պատկեր, negative picture.

· Calfa

NBHL (1)

Որպէս եւ օր քան ըզտարի՝ է նուազական. (Երզն. ոտ. երկն.։)


Նուազումն, ման

s.

diminution, lessening, decrease, extenuation;
want of, deficiency in, scarcity;
rarity;
discount, reduction, lowering;
decline, wane, waning;
eclipse;
— գնոյ, reduction in price, abatement;
երթալ ի —ումն, to fall, to decay, to decline.

· Calfa

NBHL (1)

Վասն երթալոյ տակաւին ի նուազումն՝ թագաւորութեան յազգէն արշակունեաց. (Փարպ.։)


Նուիրական, ի, աց

adj.

sacred, consecrated, holy, divine;
— եւ փրկաւէտ երգ, toast, health.

· Calfa

NBHL (5)

Նուիրական օրհնութիւնք, կամ աղօթք, սաղմոսերգութիւն, զենումն, պատարագ. (Սեբեր. է։ Յհ. կթ.։ ստէպ։ Շար.։)

Նուիրական առաքեալն Պօղոս։ Զնուիրական առաքելոյն կարծեմ։ Յեստեայ երեք նուիրական կոյսք (քրմուհիք). (Եւս. քր. ՟Ա։)

Միանգամայն երկեցուցանէ եւ խրատէ սուրբ եւ նուիրական սեղանովն այնուիկ. (Ոսկ. մ. ՟Գ. 29։)

Առ ի մէնջ սրբազան աւանդութեանս նուիրական եւ լուսաւորիչ եւ մաքրիչ զօրութիւնք. (Դիոն. երկն.։)

ՆՈՒԻՐԱԿԱՆ ԵՒ ՓՐԿԱՒԷՏ ԵՐԳ. παρασπονδίος precatio, vel hymnus inter inter libandum. Երգ կամ բան մաղթողական ի վերայ բաժակի. ձեր կենաց .... իտ. brindisi որ եւ թօքա։ (Փիլ. տեսական.։)


Նստեմ, եցի

va.

to lower, to diminish;
— զերկաթ, to fine down, to make subtile, to sharpen.

· Calfa

NBHL (1)

(Զերկաթ խիստ) յայնչափ թանձրութենէ նստել, տուայտել, եւ ասեղն մի փոքրիկ գործել. (Սեբեր. ՟Է։)


Նստիմ, տայ, նիստ

vn.

to sit down, to be seated;
to repose;
to lodge, to reside, to dwell;
to be settled, to be resident;
— զօրաց, to be encamped, to encamp;
շուրջ — զքաղաքաւ, to besiege, to blockade, to block up;
ի դարան —, to lie in ambush, in wait;
to plot;
— ի սեղան, to sit down to table;
— յաթոռ ի պէտս, to go to stool, to evacuate;
— յինքեան, to retire from business, to live alone;
— ի վերայ աւանդի, to neglect one's deposit.

· Calfa

NBHL (4)

Նստէր առ դուրս խորանի իւրոյ։ Նի՛ստ այրի ի տան հօր քոյ։ Նի՛ստ ընդ աջմէ իմմէ։ Որ նստիսդ ի քերովբէս։ Աստուած նստաւ յաթոռ սրբութեան իւրոյ։ Նստել ի վերայ (գրաստու)։ Շուրջ նստել (զքաղաքաւ, այսինքն պաշարել).եւ այլն։

Մի՛ ոք կերիցէ զնա՝ իբրեւ նստցի. խորհուրդ է այս մարմնոյ նորա սրբոյ։ Իսկ ո՛վ ուտէր զնա ի նստելեաց եւ այլն։ Ի հեղեղատէ ջուրցն մթերելոց, որ ի հնէն ի վեր նստէին. (Եփր. ել. Եփր. յես.։)

Արիոս (ի վերայ ճանապարհի) հարցեալ, թէ գուցէ ուրեք մերձ տեղի առ ի պէտս նստելոյ. (Սոկր. ՟Ա. 38։)

καθίζω, -ομαι, καθήμαι, θρονίζομαι sedeo ἑγκάθημαι insideo ἑπιβαίνω ascendo եւ այլն. Ի նիստ կալ, կամ հանգչել ի վերայ զըստի. բազմիլ. ի ստոր զետեղիլ, կամ ի վայր իջանել. ցածնուլ. դադարել. հեծանել. (նմանաւոր ձայնք են եւ յայլ լեզուս. պ. նիզէսթէն, ուստի թ. նիզէսթ էթմէք ... լտ. սէտէրէ, յն. էտրա՛օմէ. եւ գա՛թիմէ ..., այսինքն ըստ կամ ի ստոր զետեղիլ).


Ուստեք

adv.

from some place;
— —, from several places, in all directions;
ամենայն —, on all sides;
from all quarters;
այլ —, այլուստ —, from another side, elsewhere, in or from another part;
բազում —, յոլով —, from many places;
often, in many ways;
ոչ —, ոչ — այլ —, from no other place, from no other part;
երկիւղ եւ ոչ —, no fear;
ոչ — է իշխանութիւն, եթէ ոչ յաստուծոյ, there is no power but from God;
ոչ գոյր — նմա պատերազմ, no war was undertaken in his time.

· Calfa

NBHL (12)

ԲԱԶՈՒՄ ՈՒՍՏԵՔ. ՅՈԼՈՎ ՈՒՍՏԵՔ. մ. πολλαχόθεν multis e locis, partibus, rebus եւ πολλαχοῦ multis in locis. Ի բազում տեղեաց, եւ ի բազում տեղիս. բազում ուրեք. ստէպ. բազում օրինակաւ. շատ տեղաց, շատ տեղ, շատ կերպով.

Ո՛Չ ՈՒՍՏԵՔ. մ. οὑδαμόθεν nullo ex loco, nulla ex parte οὑδαμῶς, μηδαμῶς nullatenus եւ այլն. Յոչինչ տեղւոջէ. յոչինչ կողմանէ. ո՛չ այլուստ. բնաւ ոչ յումեքէ կամ յիմեքէ. ոչ իւիք. ոչ երբէք. ո՛չ. հիչ տեղաց մը. հիչ.

Յո՞ւստ սերեցան նահապետութիւնք սիսական ազգին. (Ուռպել.։)

Զո՛ւստն ոչ ոք գիտէ, ուստի՞ գայ, կամ յո՛ երթայ. (Համամ առակ.։)

Ո՞ՒՍՏ ՈՒՍՏԵՔ. Ուստի՞ արդեօք բնաւ. ուստի՞ երբէք.

Յո՞րժամ աշակերտէր, եւ ուստի՞, եւ ո՞ւստ ուստեք. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

Ի բնակութենէն, եւ ի հանդերձիցն եւ յամենայն ուստեք յայտ արար, թէ որպիսի ինչ ոք էր. (Ոսկ. մ. ՟Բ. 12։)

Փրկեալ ի ձեռն նորա յերկրէն եգիպտացւոց, եւ այլ ուստեք բազում անգամ։ Այլ ուստեք առնու մարմին, եւ այլ ուստեք զպատմուճանն։ Վասն առնս այսորիկ այլուստեք ցուցանել ինչ որ ունիմք. (Կոչ. ՟Ժ՟Գ։ Ճ. ՟Գ.։ Իգն.։)

Զի՞նչ հաղորդութիւն ունէր ընդ մեզ, թէ այլուստ ուստեք էր մարմինն, եւ ոչ ի մերմէ զանգուածոյս. (Ոսկ. մտթ.։)

Ոչ ուստեք առնոյր կին, եթէ ոչ ուստի ինքն իսկ էր։ Ոչ ուստեք, քան եթէ յարմատոյ եւ այլն։ Ոչ երկիւղ զնա սասանէ ուստեք. (Ոսկ. մտթ.։ Պիտ.։ Խոսր.։)

Ոչինչ երեւէր օգնականութիւն ուստեք։ Ոչինչ այնուհետեւ կասկած շփոթից ուստեք ունէր։ Ոչ արտաքուստ ուստեք. (Եղիշ. ՟Գ։ Խոր. ՟Ա. 13. եւ 1։)

Ի յոչ ուստեք եւ յոչ գոյէ եղեն զօրութեամբ աստուծոյ. (Հին քեր.։)


Ուտեմ, կերի, կերայ, կեր

va. fig.

to eat;
to run through, to squander, to eat up, to waste, to consume;
to eat away or up, to corrode;
to fret;
to consume, to devour;
անյագաբար —, to eat greedily, to eat up, to devour;
եկեր զամենայն կեանս իւր, he lavished or squandered away all his fortune.

· Calfa

NBHL (9)

ն. եւ կր. ուտի, ուտիցի, կերիցի. կերաւ, իբր կերեալ եղեւ - (լծ. յն. լտ. էտօ, կամ է՛տօմե ). ἕδω , մանաւանդ ἕδομαι, φάγω, φάγομαι edo, comedo τρώγω rodio ἑσθίω, ἕσθω vescor καταφάγω, καταβρώσκω , κατεσθίω, κατέδομαι (որպէս չարաչար ուտել). devoro, consumo եւ այլն. Դնել զկերակուր ի բերան, ծասկել, եւ կլանել. ճաշակել. ճարակիլ. եւ Ծախել. վատնել. հալել, մաշել. ուտել եէմէք ... խօրտէն. (որպէս եւ եուտմագ ՝ է կլանել)

Իգնատիոս կերաւ ի գազանաց վասն վկայութեանն քրիստոսի. (Եւս. պտմ. ՟Գ. 6։)

Ուտելով կերիցես։ Յամենայն կերակրոց՝ զոր ուտիցէք։ Բաղարջ ընդ եղեգի կերիցեն։ Եւ ոչ ուտիցէք ի նոցանէ հում։ Առ ի պտղոյ նորա, եկեր, եւ ետ առն իւրում ընդ իւր, եւ կերան։ Որ ուտէր ընդ իս հաց։ Ռա՛բբի հա՛ց կեր։ Ուտէին եւ ըմպէին։ Որ ուտէ զմարմին իմ, եւ ըմպէ զարիւն իմ։ Առէ՛ք կերա՛յք.եւ այլն։

Հուր զհակառակորդս կերիցէ։ Նզովք կերիցեն զերկիր։ Եկեր ուտելով զարծաթ մեր. եւ այլն։

Գազան չար եկեր զնա։ Մարախ եկեր զամենայն բանջար երկրին. եւ այլն։

Ուտէին զպարգեւսն՝ զոր տայր նոցա փարաւոն։ Եթէ ուտելով կերեալ էր յաւարէ թշնամեաց. եւ այլն։

Ի տան միում կերիցի։ Միս նորա մի՛ կերիցի։ Մի՛ ուտիցի։ Կամ ուտիցի՞ հաց առանց աղի.եւ այլն։

Յերկիւղէ եւ ի կասկածոյ եւս առաւել ուտէ զմիտս։ Աստ զմիտս ուտիցեմք, եւ անդ զպատիժսն կրիցեմք. (անդ։)

Երիթացեալ զերեսս, զմիտս եւ զսիրտս ուտիցէք.


Ուտիք

s.

flesh-day, meat-day;
— ուտել, to eat meat;
ոչ ամենայն օր —, եւ ոչ երկիցս զատիկ, Christmas come but once a year.

· Calfa

NBHL (1)

Պահք է՝ բնաւին կերակրոյ ոչ հաղորդիլ. (իսկ ուտիք է՝ կերակուր ուտել. եւ զատիկ է՝ պարարտ կերակրովք ուրախանալ. Երզն. մտթ.։)


Ուրաստ

s.

cf. Ուրացութիւն;
յ— լինել, կալ, cf. Ուրանամ;
յ— լինել յերախտեաց, to be unmindful of favours received, to pay a favour with ingratitude, to be ungrateful, unthankful;
յուրաստ լինիմ, to deny, to disown.

· Calfa

NBHL (2)

Սարրա յուրաստ լինէր զծաղրն։ Յուրաստ կացելոց զաւանդս։ Ոչ կարեմք յուրաստ լինել զահագին տեսիլ յարութեանն։ Զոր եւ յուրաստ կինն լինէր՝ ասելով, չիք իմ այր։ Յուրաստ կալով զմինն՝ թուի նշանակել զայլսն. (Փիլ. իմաստն. եւ Փիլ. ՟ժ. բան.։ Եղիշ. յար.։ Նանայ.։ Անյաղթ պերիարմ.։)

Որ յուրաստ է ի հօրէ, յուրաստ է եւ ի յորդւոյ։ Մի՛ յուրաստ կար ի խրատուէ անտի։ Ոչ յուրաստ ինչ կալ (այսինքն հրաժարել) ի նշանէն. Յորժամ պահանջէիր զբանն, յուրա՞ստ ինչ ի լուծմանէն կայի։ Ի հեշտութենէն յուրաստ կալ։ Յուրաստ եղեն ի նմանէ. (Կոչ. ՟Է։ Եւագր. ՟Ժ։ Սեբեր. ՟Ը։ Լմբ. առակ.։ Տօնակ.։)


Ուրեմն

conj. adv. prep. adj.

then, consequently;
some where, in some place;
about, near;
some, certain;
աստ —, here;
անագան —, too late, in the end, at last, after much time, finally;
վաղ —, already, before;
վերագոյն —, above;
before;
զքառասնամենիւք — էր, he was about forty years old.

· Calfa

NBHL (13)

ἅρα, οὗν igitur, ergo, itaque. (որպէս թէ Ուր իմն՝ նշանակ հետեւողութեան կամ մակաբերութեան. որ եւ կոչի բազբանական, եւ շփոթի ընդ երկբայական կամ տարակուսական) Ապա. ապա ուրեմն. այսուհետեւ. արդ . արդեօք. մի՛ արդեօք.

Ապա եթէ հոգւով աստուծոյ հանեմ ես զդեւս, ուրեմն հասեալ է ի վերայ ձեր արքայութիւնն աստուծոյ։ Ուրեմն մոլորեցաք։ Ուրեմն կին քո էր.եւ այլն։

Աստուածքն մեր ուրեմն եկեալ իջեալ են ի բանտս. (Եղիշ. ՟Ը։)

Գնաց յագարակ ուրեմն։ Բնակել կամ երթալ ի տեղի ուրեմն։ Ի վանք ուրեմն. (Վրք. հց. ստէպ։)

Ընդ գաղտնի դուռն ուրեմն մեքենաւորութեամբ ի բերդն մտանէին. (Բուզ. ՟Դ. 55։)

Ճառագայթ՝ ուրեմն է ճառագայթ. եւ կերպարան՝ ուրեմն է կերպարան. (Առ որս.։)

Ծեր ոմն բնակէր ընդ եղբօր ուրեմն. (Վրք. հց. ՟Ժ՟Գ։)

եւ շ. ՈՒՐԵՄՆ. մ. եւ շ. ποῦ alicubi, aliquo, aliquando եւ fere, ferme, circa, circiter. Ուրեք. երբէք. երբեմն. եւ Շուրջ. իբր. գրեթէ. գոգցես.

Ասէ ուրեմն քրիստոս, հա՛յր փառաւորեա՛ զորդի քո։ Ասէ ուրեմն դաւիթ։ Ասէ ուրեմն դարձեալ երանելին յովհաննէս։ Սաղմոսէ ուրեմն եւ երանելին դաւիթ. (Կիւրղ. գանձ.։)

Ի վախճան ժամանակիս երեւեալ նմա, եւ խօսեալ ընդ մեզ նովաւ, ասէ ուրեմն որ ասացն. (Մագ. ՟Ե։)

Որ անդ ուրեմն ի խորսն կան։ Որպէս անդ ուրեմն ի հինսն։ Անդ ուրեմն երբեմն ի հարուածս եդովմայեցւոց. (Եւս. քր. ՟Ա։ Խոր. ՟Բ. 89։ Նար. ՟Ա։)

Զոր աստ ուրեմն յետոյ ոմանք բարձին։ Իսկ աստ ուրեմն յարուցեալ գունդս։ (Պատմէ) ապա ուրեմն զպատերազմն հնդկաց։ Յետոյ ուրեմն արժանաւորեցան առնուլ. (Խոր. ՟Ա. 4։ ՟Բ. 7. եւ. ՟Ա. 17. 22։)

Քան զարգիացւոց իշխանութիւնն յետոյ՝ մօտ ուրեմն՝ ամօք երեք հարիւրովք. (իբր՝ գոգցես) (Եւս. քր. ՟Ա։)


Չաչ, ից

cf. Չաչեր.

· Calfa

NBHL (1)

Մազմզկով տնկելիք՝ խնձորի, նռնենի, եւ այլ այսպիսիք. եւ այնոքիկ՝ որ չաչից տնկվին՝ այսոքիկ են, այսինքն առանց քօքի տնկել, թրնջի, նումայի, թթենի, սերկեւելի, ձիթենի, այլ եւ այսպիսիքս։ Զբերուկ ճիւղն առնես չաչեր, եւ շուրջանակի փոսոյն շարես. (Վստկ.։)


Չարագլուխ

adj.

ill-contrived, malignant, spiteful, malevolent, worst of all;
— երիվար, untameable horse.

· Calfa

NBHL (1)

Ասէ ցսուրբն, չարագլուխ, եւ ամենայն կախարդութեամբք լի։ Ե՛րթ յետս չարագո՛ւխ վիշապ։ Ո՛վ չարագլուխ ծեր. (ՃՃ.։)


Չարիք, րեաց

s. adv.

ill, misfortunes, adversity, disaster, calamity, misery, tribulation, disgrace;
evil deeds, malice, iniquity, rascality;
ill-usage, violence;
— ախտից, the effects of the passions;
չարեօք, badly;
wickedly;
mischievously;
spitefully;
չարիս գործել, to do evil, ill or wrong, to injure, to harm;
— խօսել զումեքէ, to speak ill of, to slander;
cf. Չարախօսեմ;
չարեաց ի չարիս վերանալ, դիմել, to rush from bad to worse, to grow or get worse and worse;
զփոքրագոյնն ընտրեա ի չարիս, of two evils choose the less.

· Calfa

NBHL (4)

Բազմացան չարիք մարդկան ի վերայ երկրի։ Գուցէ հատուցանիցէ մեզ հատուցումն զամենայն չարեացն՝ զոր անցուցաք ընդ նա։ Մի՛ յօժարեսցիս ընդ բազումս ի չարիս։ Եօթն չարիք կան ի սրտի նորա։ Վասն ամենայն չարեացն՝ զոր գործեաց հերովդէս։ Ի դառնալ ձեզ իւրաքանչիւր ի չարեաց ձերոց.եւ այլն։

Որք չարեաց ի չարիս վերացեալ ելին. (Յհ. իմ. պաւլ.։)

Աստուած անփորձ է չարեաց». (Յկ. ՟Ա. 13.) ընթերցի՛ր չարաց, կամ ի չարեաց։

Ո՞րպէս կեաս հայր. (ասէ ցնա ծերն. չարեօք՝ ո՛րդեակ. Վրք. հց. ՟Ժ՟Զ։)


Չորաճաշակ

cf. Չորակեր.

· Calfa

NBHL (1)

Չորակեաց. չորակեր.


Շանթեքար, ի

s.

meteoric stone, meterolite;
cf. Երկնաքար;
cf. Օդաքար.

· Calfa

NBHL (1)

Ասեն ոմանք զշանթեքարն որոտմամբ հանդերձ անկեալ՝ նման կրիայի գլխոյ. (Շիր ըմտ Լեհ.։)


Շառագոյն

adj.

red, reddish;
— աչք կամ երեսք, fiery or flashing eyes;
cf. Տենդ.

· Calfa

NBHL (2)

Խեթի հայելով շառագոյն աչօք։ Եթէ բարկութիւն կալցի, շառագոյն արիւըռուշտ լինին երեսքն (ա աչքն). (Փիլ. լիւս. եւ Փիլ. իմաստն.։)

Դաւիթ շառագոյն՝ հանդերձ գեղեցկութեամբ աչաց. (Ոսկ. ղկ.։)


Շառագունիմ, եցայ

vn.

to blush, to redden with shame, to be ashamed, confounded;
—նեցան երեսք նորա ի ցասմանէ, his face flushed with anger.

· Calfa

NBHL (3)

Ամաչեալ (կամ ամաչեցեալ) ոք՝ շառագունէ, եւ երկուցեալ՝ դեղին լինի։ Յամաչել ուրուք՝ շառագունի, եւ յերկնչելն՝ դեղնի. (Արիստ. որակ.։ Նիւս. բն.։)

Ոչ շառագունին երեսքն անամօթ ծիծաղելով. (Բրս. պհ. ՟Ա։)

Շառագունեցան երեսք նորա եռանդմամբն սրտի. (Եփր. թագ.։)


Շարժումն, ման

s. fig. ast.

movement, motion, stir, stirring, nod, shake, toss;
fluctuation, staggering;
excitation, provocation;
agitation, motion, impulse, commotion, emotion;
gesture, action;
earthquake;
movement;
զշարժմունս երակաց զննել, to feel the pulse;
cf. Ընդոստ.

· Calfa

NBHL (5)

Ընդ մերոյ աշխարհին շարժման եւ արեւմուտք եւս մեծապէս շարժեցան. (Եղիշ. ՟Գ։)

Որ նախ ի շարժումն ջուրցն իջանէր։ Տաց զնոսա ի շարժումն ամենայն թագաւորութեանց երկրի։ Գնասցէ շարժմամբ սպառնալեաց իւրոց. (Յհ. ՟Ե. 4։ Երեմ. ՟Ի՟Թ. 18։ Զաք. ՟Թ. 14։)

Շարժումն մեծ երեւ. (Մտթ. ՟Ի՟Ը. 2։)

Փլածի մեծի լերինն, զորմէ լեալ ասեն յահագին իմն շարժմանէ. (Խոր. ՟Ա. 29։)

ՇԱՐԺՈՒՄՆ. σεισμός, συσσεισμός terremotus, commotio, concussio. Սասանութիւն երկրի. ժաժ.


Շինական, ի, աց

s. adj.

country-man, country-fellow, rustic, peasant, villager;
—ք or —եր, the peasants, peasantry, country people;
rustic, gross, rude, impolite, uncivil, clownish, boorish;
կին —, country-woman, peasantess;
մանուկ —, country lad;
աղջիկ —, country lass, cottage girl.

· Calfa

NBHL (1)

Աղատաց, եւ շինականաց։ Շինականաց, եւ ազատաց։ Ի մէջ շինական մարդկան կեցեալ էր։ Իբրեւ մարդք՝ որ վշտամբերք լեալ իցեն անդստին ի շինական սովորութեանցն. (Եղիշ.։)


Շինեմ, եցի

va. fig.

to found, to build, to erect, to construct, to make;
վերստին —, to rebuild, to build up again or anew;
to renew, to restore;
to edify, to instruct, to set a good example.

· Calfa

NBHL (3)

Շինեաց սեղան աստուծոյ։ Շինէր քաղաք։ Շինեսցուք մեզ քաղաք եւ աշտարակ։ Եթէ ոչ տէր շինէ զտուն, ի նանիր վաստակին շինօղք նորա։ Ի վերայ այդր վիմի շինեցից զեկեղեցի իմ։ Զգերեզմանս նոցա շինէք։ Շինեաց տէր աստուած զկողն՝ զոր առ յադամայ՝ ի կին։ Աշխարհս ողորմութեամբ շինեսցի։ Շինեցից ազգէ յազգ զաթոռ քո.եւ այլն։

Բարիոք շինէ ի վերայ զասացեալս՝ որ ի կարգիս կայ. (Վանակ. յոբ.։)

οἱκοδομέω, ἑποικοδομέω, κτίζω եւ այլն aedifico, fabrico, condo եւ այլն. Շէն եւ տուն՝ տաղաւար եւ բնակարան կառուցանել. հիւսնել. կերեալ՝ կազմել զո՛ր եւ է իրս. հաստել. յօրինել. յարդարել. յարմարել. շէ՛ն եւ կանգուն պահել նորոգութեամբ զիրս, կամ բարի օրինակաւ զմարդիկ. բարեկարգել. բարեզարդարել. օգտել. օգնել. շինել, ընել, շտկել.


Ուղեղ, ուղղոյ

s.

brain, brains;
marrow;
cf. Թափեալ;
սենեակ ուղղոյ, skull;
— ի գլուխ ունել, to be judicious, in one's right senses;
մինչեւ ց— ոսկերաց, to the very marrow of the bones.

· Calfa

NBHL (9)

Եհար վաղերբ զգլուխն երուանդայ, եւ ցրուեաց զուղեղն ի յատակս տանն. (Խոր. ՟Բ. 44։)

Գլուխն, յոր ուղեղն է գանձեալ։ Ուղեղն վարդապետէ անձինն եւ խելացն զգործս եւ զբանս։ Իմաստ ուղղին ի գլուխ մարդոյն է։ Իմաստիցն՝ որ յուղղոյն։ Թափուրս ի հոգւոյն ուղղոց. (Նար. երգ.։)

Զախելով արկանէր ընդ սաղաւարտն եւ ընդ ճակատն ի ներս յուղիղն (այսինքն յուղեղն)։ Ուղիւղ գլխոյ եւ ոսկերաց։ Եօթնեակն՝ աթենա կուսածին յուղւոյն (այսինքն յուղղոյն) արամազդայ. (Պիտ.։ Արիստակ. գրչ.։ Մագ. ՟Ը։)

Ուղղեղ (կամ ուղիւղ, կամ ուղիղ) նորա շճեսցէ։ Շնչոյ եւ ոգւոյ եւ յօդից եւ ուղղոց (կամ ուղղոյ)։ Կերիջիք զուղեղ (կամ զուղիւղ) երկրիս. (Յոբ. ՟Ի՟Ա. 24։ Եբր. ՟Դ. 12։ Ծն. ՟Խ՟Ե. 18։)

Կերիցես զուղեղ երկրին. (ասորին ասէ, զբարութիւն երկրի. Կիւրղ. ծն.։)

Սովն տիրեաց յաղիս եւ յուղիղս։ Ուժգին ջերմ իբրեւ ի խոր ուղոյ (այսինքն ուղղոյ) նորա այրէր զնա. (Եւս. պտմ. ՟Գ. 6։ ՟Թ. 11։)

իլք, ուղեղ, ոսկր, ատամն։ Յոսկեր կառուցեալ՝ կարծրանայ, եւ յուղղի կակղանայ. (Նիւս. բն. եւ Նիւս. կազմ.։)

Հերձաւ գլուխն նորա, եւ արիւնն հանդերձ ըղեղաւն ցրուեալ ի վերայ վիմին. (Ոսկիփոր. հին. (նորն, ըղեղովն)։)

ՈՒՂԵՂ 2. μυελός, ἑγκέφαλος cerebrum. իտ. cervello. (գրի եւ ՈՒՂԻՒՂ, եւ ՈՒՂԻՂ, ուղղի, ից. ռմկ. ըղեղ ). որ եւ ԽԵԼՔ ասի. Ծուծ գլխոյ. օթարան մտաց. փափուկ եւ ոգելից հիւթ սպիտակ իւղաւոր՝ փակեալ ի խելապատակի, ուստի ծորի ոյժ եւ պարարտութիւն ընդ ամենայն խողովակս մարմնոյ ոսկերաց.


Ուղղածուծ

adj.

whose marrow is dried up;
— առնել, to consume or suck the marrow;
— առնել ցաւոց զոսկերս, to torment, to excruciate, to torture.

· Calfa

NBHL (2)

Կերիցէ զազգս թշնամեաց իւրոց, եւ զպարարտութիւն նոցա ուղղածուծ արասցէ. (Թուոց. ՟Ի՟Դ. 8։)

Ուղղածուծ առնէին ցաւք զոսկերսն։ Ուղղածուծ առնէին խղճմտանքն. (Վրդն. սղ.։)


Ունիմ, կալայ, կալ

vn.

to have;
to take, to hold, to possess, to occupy, to enjoy;
to take, to stop, to retain;
to seize upon, to become master of, to subject, to subdue;
to contain, to enclose;
to carry, to support, to sustain;
to relate to, to refer to;
to be able, to know how;
— առ, իբրեւ, to esteem, to repute, to take for, to look upon as, to regard as;
— զտեղի, to stand instead of, to supply the place of;
— զոք, to stop one, to seize;
— զգուշութիւն, to take care, to watch;
— ի մտի, to form a design or project, to propose to oneself, to think to;
to retain;
զառաջս —, to oppose, to resist, to impede, to hinder;
to stand or go before;
զդէմ —, to make head against, to face, to resist, to oppose, to fight;
— առ իւր զխորհուրդս, to keep another's secret;
— զտունն, to maintain the honour of the house;
պինդ — զխոստովանութիւն, to keep the faith;
ի վայր — զբարկութիւն, to refrain from anger, to control one's anger;
գութ — զմէնջ, to have pity on us;
— զաղանդ, զուսումն, to follow the doctrine, to be of the sect of;
ոչ առ սուտս ունիմ զձեզ, I do not take you for liars;
զանձինս առ իմաստունս ունէին, they thought themselves wise;
իբրեւ զմարգարէ ունէին զնա, they looked on him as a prophet;
սրտմտութիւն կալաւ զնա, he was enraged;
զի՞նչ ունիս առնել, what have you to do ?
կալ զնա զեղջերացն, take it by the horns;
հրամայեցին նմա — զգլուխ բազմականին, they gave him the highest place at the feast;
տենդն կալաւ զնա, the fever has seized him, he has caught a fever;
ունիմ ի վենետիկ քսան եւ չորս ամ, I stayed twenty-four years in Venice;
ահ կալաւ զիս, fear seized me;
ի բանի մի ունիք, never mind, do not care for that;
— ունէին իւղ՝ այլ, they had indeed oil, but;
խօսել կալաւ, he began to speak;
կալարուք զկիրճս ջրոցն, seize the canals;
դիպող պատասխանեօք ունի զբերանս նոցա, he silences them with opportune replies;
խօսիլ ոչ ունիմ, ոչ ունիմ ասել, I cannot speak, I do not know how to speak.

· Calfa

NBHL (12)

ἕχω habeo. (Արմատն է Ոյն. լծ. ընդ ոյժ. եւ Կալ. լծ ընդ գոլ) Կայ իմ, կամ յիս, գոյ մեր. են իմ սեպհական այս իչն իրք. եւ Ստանալ. ժառանգել. եւ Կրել՝ տանել յինքեան. ունենալ, կա՛յ.

Վաճառեաց զամենայն՝ զոր ինչ ունէր։ Իբրեւ ոչինչ ունիցիմք, եւ զամենայն ինչ ունիմք։ Ունիմք մեք հայր զաբրահամ։ Ես կերակուր ունիմ ուտել։ Որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցէ։ Թողուցուք՝ եթէ ունիցիք ինչ (ի սրտի) զումեքէ։ Զսէրն աստուծոյ ոչ ունիք։ Որ ունի հարսն, նա է փեսայ։ Ոչ է արժան ունել քեզ զկին եղբօր քոյ։ Ընդ իս խաղաղութիւն ունիցիք. յաշխարհի աստ նեղութիւն ունիցիք.եւ այլն։

Կալաւ զհերաց նորա։ Բերէ՛ք ի ձկանց այտի՝ զոր դուքդ կալարուք այժմիկ։ Ձեռն նորա ունէր զգարշապարէն եսաւայ։ Կալան զանցս յորդանանու, կամ ջրոցն.եւ այլն։

Հրամայեցին նմա ունել զգլուխ բազմականին». այսինքն նստիլ ի վեր. (Եղիշ. ՟Ը։)

Դիպօղ պատասխանեօք ունի զբերանս նոցա». այսինքն ըմբերանէ. (Իգն.։)

Ունէր պսակ ի փշոց։ Որ ունիցի զհանդերձսն պայծառս։ Երիս խանս նաշհոյ ունէի ի գլուխ իմ։ Կալաւ զվարսից գլխոյ նորա. եւ այլն։ Սոցին հանգոյն եւ յայլ գիրս։

ՈՒՆԻՄ. Կարել. մարթել. ի դէպ է. եւ Հանդերձեալ է, առաջի՛ կայ.

Երթալ ունիս, մինչեւ ուրանօր արժանն ցէ երթալ. (Յհ. իմ. երեւ.։)

Զանձինս առ իմաստունս, կամ առ արդարս ունէին։ Զայնպիսիսն առ պատուականս ուիջիք։ Իբրեւ զմարգարէ ունէին զնա, եւ այլն։ Զծերս ի նոցանէ առ հարս ունէր. (Եղիշ. ՟Ը։)

Զիս ունին՝ առ որ չեմ (այսինքն բարի համացին, որպիսի չեմ)։ Եթէ ոք ունիցի զինքն վատթար քան զընկերն, ոչ սրամտեսցի այնպիսին. (Նար. ՟Ի՟Է։ Վրք. հց. ՟Բ։)

ՈՒՆԻՄ. φορέω, αἵρω, βαστάζω fero, tollo, porto. Կրել կամ տանել. ի վեր ունել. բարձեա ունել.

ՈՒՆԵԼ ԱՌ ԻՐԵԱՐՍ. σχέσις relatio. Յարաբերիլ. առնչութիւն. հայեցուած ծագման՝ ծննդեամբ կամ բղխմամբ.


Ուռուցիկ

adj. fig.

swelled out, puffed up, bloated, turgent;
swelling, puffing;
proud, fastuous, pompous;
— հողմն, tempestuous or stormy wind, gust;
— ոճ, turgid, inflated or fustian style;
— հերք, wavy hair.

· Calfa


Ուսանիմ, սայ, սիր, սեալ

vn.

to learn, to study, to read;
to be instructed;
to exercise oneself in;
— զդասն, to learn, to study one's lesson;
— ի բերան, to con over, to study by heart;
cf. Թոշակ.

· Calfa

NBHL (3)

μανθάνω disco, didici. ի յն. διδάσκομαι . որ եւ ՎԱՐԴԱՊԵՏԻԼ. Ուշիւ առնուլ ի միտ. զուշն լնուլ. սերտել ի միտ. իրագէտ՝ հմուտ՝ փորձ լինել. վարժիլ ի գիրս. կրթիլ. յարուեստ. սորվիլ, սովրիլ.

Ուսջի՛ք զնոսա։ Ուսցիս երկնչել ի տեառնէ։ Ուսարո՛ւք զբարիս գործել։ Ըստ ճանապարհաց հեթանոսաց մի՛ ուսանիք։ Ուսարո՛ւք յինէն, զի հեզ եմ եւ խոնարհ սրտիւ։ Զիա՞րդ զգիրս գիտէ սա, զի ուսեալ բնաւ չիք։ Եղիցին ամենեքեան ուսեալք յաստուծոյ (յն. ուսուցեալք). եւ այլն։

Փող հարկանէին. անտի ուսէ՛ք զգալ պատերազմին։ Զի թէ բանիցն ոչ հաւատայք մարգարէից, յաւերածոյն ուսի՛ք երուսաղէմի. (Մխ. երեմ.։)


Որոնեմ, եցի

va.

to seek, to search, to inquire after or into, to make search, to ferret, to investigate, to rummage;
to louse;
— զերկիր, զքաղաք, to explore, to spy out.

· Calfa

NBHL (1)

Որոնեսցէ զերկիրդ եգիպտացւոց, որպէս որոնեսցէ հովիւ զհանդերձս իւր. (Երեմ. ՟Խ՟Գ. 12։)