Definitions containing the research երկ : 8150 results

Նուիկ

cf. Նուիճ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ պրս. նիվիշթ, նէշէ «գրեալ, նկա-րէն»։ ՀԲուս. § 2204 արմատը դնում է նիւ, իսկ § 2221 «հարազատ հայ անուն լսուի, թէև չէ հեռի արաբ. [arabic word] lui «նուիճ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. էջ 292 պոս. [arabic word] navīč «բաղեղ, պա-տատուկ», որ սակայն իմաստով համա-պատասխան չէ և երկրորդ չի բացատ-րում նուիկ ձևը։


Նուիճ

s. bot. snake-root, serpentaria, dragon-wort, tarragon.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ պրս. նիվիշթ, նէշէ «գրեալ, նկա-րէն»։ ՀԲուս. § 2204 արմատը դնում է նիւ, իսկ § 2221 «հարազատ հայ անուն լսուի, թէև չէ հեռի արաբ. [arabic word] lui «նուիճ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. էջ 292 պոս. [arabic word] navīč «բաղեղ, պա-տատուկ», որ սակայն իմաստով համա-պատասխան չէ և երկրորդ չի բացատ-րում նուիկ ձևը։


Նուիրակ, աց

s.

usher, sheriff's officer, sergeant, lictor;
nuncio;
deputy;
cf. Նուիրանոց.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «պալատական յատուկ պաշտօնեայ՝ որ արքունիք կանչուած անձե-րին առաջնորդում էր թագաւորի առաջ. 2 թագաւորի կամ իշխանի առաջից գնացող պաշտօնաւոր՝ որ նրա գալուստն է յալտա-րարում և ճանապարհ բաց անում» Գծ. ժզ. 35, 38. Ոսկ. ես. 439 (Առաջի իշխանաց յոր-ժամ սպասաւորն երթայցէ, կարապետք և նուիրակք և քարոզք մեծաձայն առաջի կար-դայցեն). Վեցօր. 86 (Աստի անտի նուիրակք հպարտացեալք ամբարհաւաճեալք ստիպեն ճեպեն, զխառնաղանճ ամբոխն ի բաց պար-զեն). Եփր. բ. 284. Լաբուբ. 30. Բուզ. 221. Գիրք թղ. 90. Փարպ. Եղիշ. ը. էջ 156 (Չե-կաց ուրուք նոցա նուիրակ առ դուրս և ոչ կոչեցան պատուականք յարանց ի տաճարս նոցա). Մամիկ. էջ 25 (Վահան կոչեաց ըզ-նուիրակն և ասէ. Ե՛րթ կոչեա՛ զայս անուն իշխան). Անկ. գիրք նոր կտ. 58 (նոյնը մի քիչ ցած կոչւում է հրաւիրակ). «նոյն պաշ-տօնը կատարող եկեղեցական՝ կաթուղիկոսի մօտ» Օրբել. (Կաթողիկոսն Անանիա կոչէր նուիրակօք զՅակոբ և զՍահակ. Յուղարկէ նուիրակ... զՍտեփաննոս վարդապետ... հրա-ւիրական նամակօք) հրտր. Էմինի, էջ 201 և 321. «պտղի և եկեղեցական տուրքերը հա-ւաքելու համար կաթուղիկոսի կողմից ուրիշ երկիր կամ քաղաք ուղարկուած կրօնաւոր» (նոր բառ). որից նուիրակապետ Բուզ. 128 Պիոն 389. Յայսմ. Ճառընտ. (սխալ գրչու-թեամբ նուիրապետ Ուռհ. Ճառընտ. նուիրա-պետական Դիոն. երկն.)։


Նպատակ, աց

s. fig.

aim, butt, level, end;
premium, prize;
object, goal, end, scope, view, purpose, design, intent;
կէտ —ի, aim;
ուղղել ի —ն, to take aim at, to aim, to level at, to point;
հարկանել ի —ն, to hit the mark;
to attain one's end;
առնուլ կամ յափշտակել զ—ն, to obtain the premium, to win the prize.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Lae. Ges. Abhd. 66 սանս. ni-pāta-։ Այս բառը նշանակում է «ընկնել, առաջն ընկնել, ծնրադրել, վրան վազել, յար-ձակիլ» ևն. այս իմաստները համաձայն չեն մեր բառի իմաստին, թէև երկու ձևերը իրար հաապատասխան են ձայ-նապէս։ Այս պատճառով Lag. Arm. Stud. § 1659 և Հիւբշ. 207 մերժում են Մեր բառն իրանեան փոխառութեան երևոյթն ունի և ենթադրում է պհլ. *ni, pātak ձևը, որ սակայն այլուստ չի ա-պացուցւում։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 292 զնդ. nivat «արձակել, նետ» + պրս. gāh «տեղ»։


Նպար

cf. Նպարակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«պարէն, ուտելիք» Պիտ. որ և նպա-րակ՝ նոյն նշ. Երեմ. խ. 5. Եւս. պտմ. 158. (երկուսն էլ ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան). որից նպարակաւոր Ծն. խե. 23. նպարակել Փարպ. կը. նպարակեալ Վկ


Նպերտ

adj.

poor and proud.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հպարտ. ամբարտաւան». մէկ ան-գամ ունի Կղնկտ. հրտր. Էմ. էջ 217. «Անձ-նահաճ կամօք ըստ նպերտ բարուց Հայաս-տանեացն». (սրա դէմ հրտր. Շահն, Ա. 41n ունի բիրտ, որ նպերտ բառի մեկնութիւնն է) սրանից է առնում նաև Ոսկիփ., որից նպեր-տական՝ նոյն. նշ. Ոսկիփ.։-Երկրորդ անգամ գտնում եմ այս բառը Օրբել. հրտր. Էմ. էջ 142. «Ըստ նպերտ բարուց ոմանց, որպէս թէ ճգնազգեաց և անապատասէր գոլով, կուսու-թիւն աչաց և ականջաց խոկացեալ՝ պատշաճ համարեցան բնակել ի վանս». այստեղ բառս «խոնարհ, պարկեշտ» նշանակութիւնն ունի։ -Ո՞րն է ստոյգ։


Նօթի, թւոյ

adj.

fasting, hungry, famished, starved.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

է հնխ. naphtio-ձևից։ Հիւբշ. 479 անա-պահով է համարում այս մեկնութիւնը, որովհետև կարող է լինել՝ որ յն. νήφω կապ ունենայ գերմ. nüchtern «անօ-թուց» բառի հետ և երկուսը միասին ծագին հնխ. nag2hō ձևից։ Իրօք էլ Pe-dersen, Հյ. դր. լեզ. 28 երեք ձևերը իրար է միացնում, որ կրկնում է նաև Boisaq 670։ Բայց Kluge 352 ցոյց է տալիս, որ գերմ. nüchtern<հբգ. nuohturn ծա-գում է լտ. nocturnus «գիշերային» բա-ռից։ Ըստ այսմ Pokorny 2, 317 պա-հում է միայն յն. νήφω =հյ. նօթի, որոնջ դնում է հնխ. nāg2h-(nābh-?) արմա-տի տակ։


Շահապ

cf. Շահապետ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Սասանեան պհլ. *šahrap ձևից, որի հինն էր արշակունեան պհլ. *šatiap. այս բառը գալիս է հպրս. *xšaϑrapā «գաւառա-պետ» բառից, որ կազմուած է հպրս. xšaϑ. ra=զնդ. xšaϑra «թագաւորութիւն, երկիր, գաւառ» և զնդ. հպրս. pā «պահել, պահպա-նեւ» բառերից. հմմտ. սանս. kšatrapa-ձևըր Հպրս. *xšaϑrapā-ձևի մօտ կային նաև xšaϑ. rapāvā (որ աւանդուած է բևեռագիր արձա-նագրութեանց մէջ) և ենթադրեալ *xšaϑrapa-na-. առաջինից է տառադարձուած յն. ἐkατ-ὄάπης (KZ 33, 215), երրորդից են եբր. [hebrew word] axasdarpənīm Եզր. ը. 36, Եսթ. գ. 12, ը. 9, թ. 3 և արամ. [other alphabet] axašdarpənīn, axašdarpənayyā Դան. գ. 2, 3, 27, զ. 2-8։ Պհլ. ձևից է տառադարձուած յն. οατράπης, σατράπαι, որի միջոցով են հյ սատրապ, լտ. satrapes և ասոր. [syriac word] [other alphabet] satrāpā։-Հիւբշ. 208, 513։

Աւետիքեան, Մեկն. թղթ. Պօղոսի 18Ո6. հտ. Ա. էջ 554 համարում է պրս.։ ՆՀԲ արաբ. [arabic word] sāhib «տէր» բառի հետ։ Ուռիղ մեկնեց նախ Lag. Urgesch 1118, Ges. Abhnd. 68։ Նոյն, Arm. Stud. § 1667 «քաղաքապետ» նշանա-կութիւնը պրս. šahr. «քաղաք» բառից կարծելով՝ ենթադրում է թէ նախապէս երկու տարբեր բառեր լահապ ձևի մէջ միացած են։ Այս բանը չի ընդունում Հիւբշ. 208։ Բազմ. 1895, 148 դնում է շահապետ բառից կրճատուած։


Շահապետ, աց

s. fig.

vice-roy;
governor;
prefect;
mayor;
chamberlain;
guardian;
— դաշտաց, dryad;
— անտառաց, sylvan, satyr.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «պետ, իշխան, պահա-պան». այսպէս ունինք՝ շահապետ արքայի Ոսկ. բ. կոր. Գէ. ես., շահապետ այգեաց (ձի-թենեաց և ամենայն ծառոց) Ոսկ. ես. 274 շահապետ գերեզմանաց Ագաթ., լահապետ վայրաց Եզն. (վերջին երկուսը յատկապէս նշանակում են «մի ոգի, պարիկ»). յետնա-բար շահապետ քաղաքի «քաղաքապետ» Վրդ. առ. 50։

ՆՀԲ իբր նահապետ և նոյն ընդ շա-հապ։ Lag. Urgesch. 1118 զնդ. xšaϑra-paiti և Ges. Abhd. 68 սանս. kšatrapati sōiϑranaiti, xšaϑropaiti։ Բազմ. 1895, 148 զնդ. xšaϑrapaiti ձևից, հինը շահ-րապետ։ Հիւբշ. 208 դժուար կարող է լի-նել հպրս. *xšaϑrapati-, սանս. kšatrá-nati,-որ է «երկրապետ»։ Թիրեաքեան, Կարնամակ ծան. 10 պհլ. շատուրիար, պրս. šahriyār բառերի հետ։ Պատահա-կան նմանութիւն ունի արաբ. ❇ šahām «խոխ, բոբոխ, մանուկներին վախեցնելու էակ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 493)։


Շահոքրամ

s. bot. clove, pink, carnation.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բառիս առաջին մասը կարող է լինե պրս. šāh «թագաւոր» բառը, որով բարռուած են շատ բուսանուններ. ինչ. լահպալուտ, շահպրակ, շահպանաճ ևն. իսկ երկրորդը ան-յայտ է. ամբողջը պարսկական փոխառու-թիւն պէտք է լինի, որ իրանեանում կորել էր Հիւբշ. 272։


Շաղ, ից

s.

cf. Ցօղ;
night-damp, evening-dew.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «ցօղ, խոնաւութիւն, շիթ, կա-թիլ» Երգ. ե. 2. Յոբ. լը. 28. Վստկ. 215. որից շաղալից «ցօղալից» ԱԲ. շաղել «ջրով թրջել, թրմել, շաղախել» Մաշտ. Կիլիկ. Զքր. կթ. (իմաստի զարգացման համար տե՛ս և հմմտ. թրել). արմատի երկրորդ ձևն է *շող, որից շողիք «լորձունք, թուք» Վստկ, ընդ-հանուր իմաստն է «թացութիւն»։ Հմմտ. նաև ջաղախ։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ասլ. Գոր. Երև. Ղրբ. Մկ. Մշ. Շմ. Ռ. Սլմ. Վն. Տփ. շաղ, Զթ. շօղ, շող, Ագլ. շէհ «ցօղ».-2. Երև. Պլ. շաղէլ, Գոր. Ղրբ. Տփ. լա՛ղիլ «անձրևը բարակ ցօղել», Ալշ. Հճ. Ջղ. Մղ. շաղել, Զթ. Խրբ. շաղիլ, Տիգ. շmղէլ «ալիւր կամ ցեխ շաղախել, շաղուել». որ և Ակն. շէղիլ.-այս երկու իմաստները զանազանելու համար կազմուած է յետոյ, շաղվել «խմորը շաղախել», որից ունինք Ախց. Կր. Ննխ. Պլ. Սեբ. շաղվէլ, Հմշ. շաղ-վուշ, Ռ. շաղվէլ, շավղէլ, Ակն. շէղվիլ. (հին գործածութիւնը ունի Քուչ. 63).-ցօղի պատ-կերով է շաղ տալ Ախց. Երև. Տփ. «ցանել ցրուել»։-Նոր բառեր են շաղիկ, շաղաթա-թախ, ըաղակալել, շաղակոլոլ, շաղամէջ, շաղայրեց, շաղատար, շաղափուք, շաղոտիլ, շաղուիլ։


Շամբ, ից

s.

cane-brake, cane-field, fen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. Ջղ. շամբ, Ղրբ. շmմբ, Կր. շամփ, Ագլ. շումբ (վերջին երկուսը իբր յա-տուկ անուն)։


Ուրբաթ, ու

s.

friday;
աւագ —, Good Friday.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

բաթ, որ արդարև տւաւ բօթ մեղուցեալ մարդոյն»։ Երկուսը միացնելով Տաթև. հարց. 200. «Ուրբաթ ասի, որ է կազ-մութիւն. ասի և բօթ. այսինքն սուգ և տրտմութիւն վասն ելիցն ի դրախտէն»։ Նորերից ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Lag. Urgesch. 882 (ասորերէնից). նոյ-նը նաև Dulaurier, Rech. chrol. (1859), էջ 14, Müller SWAW 41, 13։ Մասեաց աղաւ. 1857, 154 եբր. րապաթ «պատ-րաստութիւն» բառից, ինչպէս է նաև յն. παρασxευή, Հիւնք. ասոր. էռրուբթօ, ա-րաբ. արիֆէ, արէֆէթ «նախընթաց օրն տօնի»։


Ուրուր

s. zool. buzzard.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ցին թռչունը. տճկ. չայլախ» Մարթին. Վրդն. առ. 67 (Ցին այն որ է ու-րուրն). սրա հնագոյն ձևը պիտի լինի որոր «մի տեսակ թռչուն» Ղևտ. ժա. 15 (յն. λάρος, լտ. larus, garia ձևի դէմ). երկուսի համար էլ ուրիշ վկայութիւն չկայ. սրանից է շնորոր կամ շնօրօր «սագի նման մի թռչուն» Բժշ. (ո և ու ձայների փոխանակութեան համար հմմտ. որիշ և ուրիշ, որոյն և ուրոյն)։


Ոփ, ոց

s.

large hole, pit, ditch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «խոռոչ կամ փոս, որի մէջ ջուր է հաւաքւում» Վեցօր. էջ 70. Վրք. Աբերկիո-սի ՀԱ 1910, 371, տող 25 (յն. λάϰϰος), Վա-նակ. (տե՛ս Վարդանեան, Բառաք. դիտ. Ա 87). Վրդ. առկ. 36։-Սրանի՞ց է արդեօք խորոփ «խոռոչ» (բարդւած խոր բառով), որ ւեշում է ՆՀԲ ոփ բառի տակ, բայց չունի այբուբենական շարքում։


Ոփի, ոփիք, ոփեաց

s. bot. white poplar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յգ. սեռ. -եաց) «անպտուղ մի ծառ՝ որի փայտը յարմար է շինութեան մէջ» Պիտ. (յիշուած է կաղամախի հետ). գրուած է նաև տփի, յուբի, հոփի և մեկնուած է զանազան ձևով. այսպէս՝ յուբի «կաղամախ» Բժշ. յո-փի «կապպար» Ռոշք. հոփի «կասլայ, դափ-նի» Հին բռ. ոփնի «կաղամախի, populus» Ղուկ. վրդ. Խարբերդցի (ՀԲուս. § 2430). «ազգ կաղամախի» ՆՀԲ և ՋԲ, իսկ ըստ Տի-րացուեան, Contributo § 77 fagus silvatica L, § 303 ucer campestre L (առաջինը ըստ ՀԲուս., երկրորդը ըստ Քաջունի)։-Տե՛ս և գւռ.։


Չաման, ոյ

s.

cumin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Խրբ. Ռ. չաման, Զթ. չամօն, չա-մոն, Ախց. Կր. Սեբ. Տիգ. չmմmն, Պլ. չէ-մէն (այս վերջին երկու խումբը նոր փոխա-ռութիւն թուրքերէնից). իսկ Մշ. չաման «կարմիր տաքդեղի փոշին». Սչ. չաման «գինձ»։-Կապ ունի՞ նաև չաման Ղրբ. «ի-գական անդամ»։


*Չանչ

s.

husks of pressed grapes.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

=Կովկասեաններից փոխառեալ բառ. հմմտ. վրաց. ჩენჩო չենչո «կեղե, կճեպ», ჩენԲოიანი չենչոիանի «կճեպը վրան, դեռ չմաքրուած» (հացահատիկների համար է ասւում), լազ. չոնչի «եգիպտացորենի կուր-ծի վրայի տերևները», վրաց. ჭა ճաճա «խաղողի չանչ», լազ. ճաճի «կաղինի դրսի կանաչ կեղևը». հմմտ. նաև պրս. [arabic word] cunča կամ [arabic word] ǰunja «խաղողի ևուտ» (Առաջինները համապատասխանում են մեր չանչ բառին, երկրորդները՝ մեր չեչ ձևին). -Աճ.

ԳՒՌ (dialectal) Ալշ. Երև. Մկ. Մշ. Մրղ. Սլմ. վն չանչ, Ագլ. Ղրբ. չmնչ, Ջղ. չենչ, Տիգ. չինչ «խաղողի շրուանդ, կոխածի մնացորդը, կու-տերն ու կեղևները». նշանակում է նաև «խնձորի, տանձի, սերկևիլի դէն գղելու մա-սր, քացախի դիրտ, հալած իւղի փրփուրը» (այսպէս Ալշ. Լ. Կր. Վն.)։


Շամս

s.

sun.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«արեգակ» Դամասկ. Կոստ. երզն, էջ 180. գրուած ըէմս Երզն. երկն. է։


Շառափ

s.

light, beam, shine.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«յորդ անձրև, տեղատարափ». նո-րագիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ 32-488 գործածուած միջնադարեան հայերէնում. Հանցկուն եմ ի քո սիրուդ՝ զինչ ամպերն կառնեն շառափ. Քուչ. 58. Կուտեցաւ առ իս շատ մեղք յայն նման որ երբ գայ շառափ. Տաղ. (հրտ. Չօպանեան, Հայ էջեր, էջ 89)։

Նախ Պատկ. Maтep. II. 12 և յետոյ անկախաբար Աճառ. SA 1, 303 փոխա-ռութիւն են դնում արաբ. [arabic word] šaraf «փառաւորութիւն, պերճութիւն, վեհու-թիւն, շուք» բառից. վկայութիւնները ձեռքի տակ չունենալով յայտնի չէ թէ իրօք շառափ «լո՞յս» թէ «պերճութիւն» պէտք է հասկանալ։ Բայց նախորդ շա-ռափ «տեղատարափ» բառի գիւտը կաս-կածելի է դարձնում երկու իմաստներն էլ. թերևս այս բառն էլ պէտք է միացնել նախորդին։


Շարական, ի, աց

s.

hymn, canticle, melody;
hymn-book, hymnology.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Կառմուած է հյ. շար(ք) բառից՝ -ական մասնիկով։ Այս բառով հասկանում էին իւ-րաքանչիւր տօնի յատկացուած ինը երգերի մի շարք, որոնք մի ամբողջութիւն էին կազ-մում։-Հնագոյն ժամանակներում ամէն տօ-նի համար կային զանազան հոգևոր երգեր։ Ը դարուն Յունաց մէջ, և նրանց օրինակով նաև Հայոց մէջ սովորութիւն դարձաւ միև-նոյն տօնին պատկանող զանազան հոգևոր երգերից ընտրելով կամ, եթէ պակասներ կա-յին, լրացնելով՝ կազմել ինը երզերի մի շարք։ Շարքի այդ մասերն էին՝ 1. Օրհնու-թիւն, 2. Հարց, 3. Գործք, 4. Մեծացուսցէ, 5. Ողորմեա, 6. Տէր յերկնից, 7. Մանկունք, 8. Ճաշու, 9. Համբարձի. իսկ բոլորի ամբող-ջութիւնը կոչւում էր կանոն կամ կարգ, եր-բեմն նաև սարք. օր. կարգ ծննդեան, կարգ աւագ շաբաթուն, կարգ ապաշխարութեան, իւր սարօքն ևն։ Այս բանը հաստատում է նաև Օրբելեանի հետևեալ վկայութիւնը. «Բա-ժանեաց և զութ ձայնսն և կարգեաց լարեաց զՅարութեան Օրհնութիւնսն» (հրտր. Էմ. էջ 101)։ Նախապէս ասւում էր (իբր ածական) շարական երգ, յետոյ բառը դարձաւ գոյա-կան, ինչպէս ունինք բազմական, գեղական, ուրուական, վաճառական, ազգական, իսկ գիրքը կոչուեց շարակնոց։-Շարական բառը կանոն բառից աւելի նոր է, մօտաւորապէս ԺԲ դարից, բայց կարող է լինել նաև աւելի հին՝ ժ դարից։ Ըստ Ամատունի (Հայոց բառ ու բան, էջ 511) «Բառս առաջին անգամ լի-շում է ԺԱ դարում ապրող Պօղոս վրդ. Տա-րօնեցին՝ ասելով. իսկ ի կիւրակէի և ի մար-տիրոսաց յիշատակս խնկարկութեամբ և շա. րականաւ (կատարել)»։ Բառիս կազմութեան համար կարող ենք համեմատել նաև յն εἰρμός «շարք, բայց նաև բանահիւսութիւն, շարական» (Sophocles 426բ). հմմտ. Վրք. հց. ա. 421 տունս եռմոսից, որ էջ 422 դառ-նում է տունս շարականաց. հմմտ. նաև անո՝ էջ 535-6 ասուածները։

Schrōder, Thesaur. 45 եբր. [hebrew word] šrq «սուլել» արմատից։ ՀՀԲ շարք ականց։ Հ. Գ. Աւետիքեան, Բցտր. շար. էջ ժ մերժում է այս բացատրութիւնը, որով-հետև ակն բառը բարդութեանց սկիզբը դառնում է ական-, վերջը՝ ակն. ուստի, պիտի ասուէր ականաշար կամ շարակն. ինքը հանում է կա՛մ հլ. շարք (հմմտ. շարագիր, շարագրած. նաև Մովս. քերթ. «շարադրութիւն շարամանութեան հոգե-ւոր երգարանիս ըստ երաժշտական չա-փոց) և կամ եբր. շիր, լիրահ «երգ» բա-ռից։ ՆՀԲ լծ. եբր. շիր, շիրա, արաբ. [arabic word] ši'r, պրս. surūd, թրք. šarqi «երգ»։ ՓԲ «ուր շարեալ կան ամենայն երգք»։ Peterm. իր մի ընդարձակ յօդուածում՝ Uber die Musik der Armenier, ZDMG 1851, էջ 365-372 մեկնում է «շարք մարգարտաց, այսինքն ականց»։ Էմին, Ист. Bарданa, էջ 116, Iepeводы 320, 327 սեմ. շէր «երգ» բառից, որ ունի նաև Մամիկ. շեր ձևով։ Հիւնք. հյ. սարեակ = պրս. šārak «սոխակ» բառից։ Ա. վրդ. Ամատունի (Ուս. շարականաց, Արրտ. 1894, էջ 176-180, 218-222, 250-256) դնում է շարք բառից։ Մառ, Teксть и paз. I (1900), էջ 22-23 մերժում է դնել արաբ. ❇ ši'r «երգ» բառից, որով-հետև այս բառից նախ չի կարող յառա-ջանալ ըար-ձևը, և երկրորդ՝ կրօնական մի բառ չի կարող յառաջանալ արաբե-րէնից. ուստի դնում է ասոր. šahrā «հսկում, նաև հսկման երգ» բա-


Շարիատ, ի, իւ

s.

usury, illegal interest.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «տոկոս, վաշխ» Ղևտ. իե, 37. Օր. իգ. 20.-նոյն է նաև յետին արձա-նագրութեանց մէջ գործածուած շարյատ կամ շարիատ «տուրք» բառը. այսպէս՝ 971 թ. (Վիմ. տար. 8), 1001 թ. (էջ 26). 1008 թ. (էջ 13), 1015 թ. (էջ 14). յետնաբար դար-ձաւ շարէտ, ինչպէս ունի երկու անգամ Արձ. 1285 թ. (Վիմ. տար. էջ 127)։ Նոյն է վերջա-պէս շարատ «հողային հա՞րկ», որ անստոյգ ձևով գործածուած է երկու անգամ Յովհան-նավանքի անթուական մի արձանագրութեան մէջ, որ Զքր. սարկ. Գ. 23 ա՛յսպէս է օրի-նաևում. «Հասարակաց տունս խլած էր, էդոց հողի շարատ էր դրած, մեք էլ հասարակ ի Ա Կարապետս ապսպարեցաք, վանաց էգոց հո-ղի շարինատ վեր կալաք վասն արևշատու-թեան պարոնաց մերոց»։ Այս բառի հետ նոյն եմ համարում Շիր. շառատ «ջաղացքում ա. ղունաւորի վարձը բնատուրքով» (հաղորդեց ն. Նիկողոսեան, որ կազմել է Լենինականի գաւառական բառերի հաւաքածուն, անտիպ), Ուրիշ ամէն տեղ այս վարձը կոչւում է շա-հադ, որի ծագումը ըստ իս հետևեալ ձևով է Նախ շառատ բառը հայերէնից անցել է թուր-քերէնի. այստեղ ժողովրդական ստուգաբա-նությամբ դարձել է šahad, իբր թէ արաբ šahad «վկայ», որից յետոյ յետ դառնալով անցել է հայերէնի։


Շաքար, ի, աւ

s.

sugar;
մաքուր, սպիտակ, refined or lump -;
խակ —, moist, brown or raw -;
— վանի —, candy;
գործատուն —ի, sugar-mill;
զտարան —ի, rugar-refinery;
համեմել —աւ, to —, to sweeten, to strew or sprinkle with -.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] šakar հոմանիշից. այս էլ մի հնդկական բառ է. հմմտ. սանս. [other alphabet] çarkarā, պալի sakkharā. թւում է թէ հնդիկ բառն էլ հնագոյն ժամանակ փոխառեալ է հնդկաչինական լեզուներից (հմմտ. J. Przy. luski MSL 22, 208. նկատելի է սակայն որ սանս. բառի առաջին իմաստն է «խիճ, խո-շոր աւազ», երկրորդ՝ «շաքարաւազ»). յետոյ, նիւթի հետ միասին բառը բենգալից անցաւ միւս ասիական լեզուներին. ինչ. պրս. ša-kar, šakkar, վրաց. მაკარი շաքարի, մինգր. მანკარიշանքարի, սվան. թուշ. šak'ar, ափ-խազ. aššak'ar, քրդ. šekir, sukir, šeker. թրք. šeker, արաբ. [arabic word] sukkar, ասոր. [syriac word] šekar. նոյնը խաչակիրների ժամանաև ա-րաբների միջոցով անցաւ Եւրոպա և ձևա-ցան՝ յն. σάϰχαρ, σάϰχαρον, σάχαρον (Boisacq 849). լտ. saccharum, մլատ. zucharum zu. cara, սպան. azucar, իտալ. zucchero. ֆրանս. sucre, գերմ. Zucker (իտալերէնից Kluge 547), անգլ. sugar (հնչւում է šugr, ուր § ձայնը նորից վերականգնուած է), ռուս. caxapъ, բուլգ. zahar, սերբ. cahara (Ber-neker 131) ևն։-Հիւբշ. 213։


Շեպ

adj. s.

steep, abrupt;
declivity, slope;
անկանել ի —, to fall in one's back, to fall supine.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. շեփ «գութանով հողը վարած ժամանակ շուռ տրուած հողը՝ երկար թըմ-բի ձևով դարսուած» (նոյնը և Բլ. Նբ. Վն.)։


Շերաս

cf. Շերամ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(1897), էջ 34 յն. σήρ։ Մառ, Teксть I (1925), էջ 111 ռուս. шeлк «մետաքս» կամ цepвь «որդ», մինգր. šuala, ršuala «կտաւ», վրաց. qsal «առէջ» բառերի հետ։ (Վրաց. qsal բառի համեմատու-թիւնը հյ. կտաւ բառի հետ, ինչպէս նշա-նակած եմ վերը, հտ. Գ. էջ 1457, վեր-ջին երկու տողերը, սխալման արդիւնք է և պէտք է ջնջել)։


Շերտ, ից

s.

splinter of wood, chip, lath, strip, slip, part, morsel;
— պտղոց, slice, bit, piece;
— տակառաց, barrel-stave;
— կերպասու, strip of fine linen;
— ընդ — ստեղանցն, through the balustrade.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «փայտի ջարդած կտոր» Գ. թագ. ժը. 33-38. «պանրի կտոր» Ոսկիփ. Վրդն. առակ. 29. «որևէ բանի երկար կամ տափակ կանոնաւոր կտրուած կտոր (օր. հա-ցի, սեխի, պանրի ևն»), «խաւ (օր. հողի, կաւիճի, աւազի)» (այս երկուսը միայն արդի գրականում), «ցանկապատի ցից, ցանկ» ԱԲ, «տապար, կացին» (այս իմաստով երևում է միայն ածանցների մէջ)։ Սրանից են լերտել «շերտ շերտ կեղևել, գծել, ջարդել» Շնորհ. Բարձր. «ճեղքել» Յհ. կթ. 434. շերտակոտոր առնել (գրուած նաև շերդակոտոր) «տապա-րով ջարդել, կոտրատել» Պիտ. 408. շերտա-փակ «ցիցերով փակած՝ գոցած», շերտաւոր փակել «ցիցերով պատնէշ շինել» Եղիշ. ե. էջ 81 (ՆՀԲ չունի), լերտաւոր. «տապարաւոր զինւոր» Բուզ. Խոր. Յհ. կթ. (Հացունի Պատմ. տարազի 154 հասկանում է «շերտ շերտ զրահներ հագած» և ո՛չ թէ «վերտ կամ կողինաւոր»)։ Նոր բառեր են շերտա-արել, շերտաւորում, շերտաւորութիւն։

Նպաստ 18 և համեմատում է յն. σγίտ «ճեղքել» և σϰεδαννυμι «ցրւել» բառերի հետ, ենթադրելով թէ հնխ. sqheid-և sqhed-միևնոյն արմատի ձևափոխու-թիւններն են։ Patrubány SA 1, 195 լիթ. kertù «կտրել», յն. ϰρότος լտ. curtus ևն (որոնք սակայն կցւում են հյ. քերել ար.. մատին), Թիրեաքեան, Արիահաւ բռ. 3ՈՈ հյ. ըրտնում և սարտնում բայերին է միացնում։ Pokorny 2, 558 նորից է կր-ցում սանս. skhadatē «ճեղքել», պրս. škastan «կոտրել», յն. σϰεδάννυμι «ցրը-ուել», σxίδνημι «ցրուիլ», ալբան. tšan' tšai «ճեղքել, պատռել, հերկել», անգսք. scaterian «ցրուել», անգլ. shatter «ջար-դել, փշրել», լեթթ. škedens «ջարդած փոքր փայտ», լիթ. kedéti «ճաքիլ, ճաք-ճըքիլ», ռուս. шедрьи «առատաձեռն» ևն բառերին և բոլորը միասին հանում է հնխ. sq (h)ed-«ճեղքել, ցրուել» արմա-տից։-Այս բոլոր ձևերից ամենայար-մարն է Հիւբշմանի մատնանշած լիթ. škèdrá «տաշեղ», որ թէև պիտի տար հյ. 'ըէրտ, բայց այս էլ համաձայն հայերէնի ներքին ձայնական օրէնքներին՝ իսկոյն պիտի դառնար շերտ։ Անպատեհ է մի-այն այն հանգամանքը, որ լիթ. skêdra դրւում է հնխ. sqeid-արմատի տակ, որ տալիս է հյ. ցտել։ Ներկայ ենք թերևս ձայնաբանական մի առանձին օրէնքի, որի պայմանները անծանօթ են մեզ։-Petersson. Ar. u. Arm. Stud. 89 հսաքս. hvat, հբգ. hwaz «սուր, հատու», հհիւս. hváta «ծակել», հիռլ. cuit «մաս», կիմր. peth «իր, մաս», կորն. peth, բրըտ. pez «կտոր» բառերի հետ հնխ. k'ued-«ճեղ-քել» արմատից, որ աճել է -r-աճակա-նով։ Մառ, Яфeт. cбoр. 1, 124 յաբեթ. skor-«կտրել» արմատից։ -Պատահա-կան նմանութիւն ունին ասոր. [other alphabet] ։ šərat «պատառոտել» և արաբ. [arabic word] šart «մարմինը շառտել»։


Շիղ, շղի, շղոյ, շղից

s.

fescue, mote;
bit or slip of straw;
little branch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մշ. Սեբ. շուղ «բարակ փայտի կը-տոր, ծառի ճիւղ», Սվեդ. շէօղ «աչքի մէջ ընկած շիւղ», որ և Երև. Մկ. Մշ. Սլմ. Վն. շուղ «գուլպայ հիւսելու փայտէ կամ երկաթէ ճաղ», որից շուղէ մարթ «շատ բարակ՝ վտիտ մարդ»։


Շիշակ, աց

s.

lamb of a year old, yearling sheep.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] šišak կամ [arabic word] sīšāk «մեամեալ գառ», որից փոխառեալ են նաև արևել. թրք. [arabic word] šišak «երկամեայ ոչխար՝ այծ» (Shaw), [arabic word] sišek կամ [arabic word] ššek «մեծ ոչխար» P. de Cour-teille, Vámbery), թրք. [arabic word] šisek «մի-ամեայ գառ» (Будaговъ 1, 667), քրդ. sisak, լազ. šīšeγi «երկու տարեկան գառ», վրաց. მიმაგი շիշագի «միամեայ գառ՝ լաւ սնուած».


*Շիպ

cf. Պաղլեղ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«պաղլեղ». գործածական է նոր գա-ւառաևաններում. հներից թէև աւանդուած չէ, բայց սրանից են շպարար «ներկարար» Կիր. տպ. Վենետ. էջ 210. Պիտառ. շպլեղ կամ շապլեղ «պաղլեղ» Ոսկիփ. Վստկ. 224. շպել «պաղլեղով թրջել» ՓԲ. (գւռ. «տտպել, բե-րանը փոթոթել»)։


Ուղերձ, ի

s.

gift, present, homage;
address;
— մատուցանել, to present an address.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ընծայ, նուէր» Հին բռ. որից ու-նինք. ուղերձել «ընծայ տալով մի բան խընդ-րել, աղերսել, սիրտը իրեն քաշել» Իմ. ժը. 21. Եզեկ. ժզ. 33. Ոսկ. մ. բ. 10. «նուիրա-բերել» ժմ. 604. «քաջալերել, յորդորել» Սարգ. գ. յհ. ա. էջ 620բ տպ. (Որք մօտ եր-թան և ողերձենն առ նահատակութիւնսն). ուղերձումն Նար. խչ. գրուած է նաև օղերձ, օղերց, ըղերձել, ողորձել (Սարգ. անդ, ա տպ. 784,բ տպ. 620), ըղորձել, ողերձել։ Արմատի երկրորդ նշանակութիւնն է «դէզ. հակ, բեռ», որից ունինք օղերձեալ՝ փխ. ու-ղերձեալ «բեռնաւորուած» Վեցօր. էջ 129 (տե՛ս Աճառ., Հայ. նոր բառեր հին մատ. Ա. 163) և նախաձայն ու-ի կրճատմամբ էլ ղերձ, ի հլ. «հակ, վաճառքի կապոց» Ոսկ, մ. բ. 1 (հմմտ։ ուղղորդ>ղորդ)։


Ուղի, ղւոյ

s.

road, way, route, journey;
passage;
յ— արկանել, to send on a voyage, to start a person on a journey;
յ— անկանել, ուղւոյ լինել, to set out, to start, to leave, to depart, to go away.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ճամբայ, ճանապարհ» ՍԳր. Ա-գաթ. որից ուղևոր Դտ. ժթ. 17. Առակ. զ. 11, ուղեկից ՍԳր. Ոսկ. ես. ուղեկցել Վեցօր. ուղեգնաց Ագաթ. գողուղի Ա. մկ. ժ. 82. արտուղի Իգնատ. թղ. 77 (ոսկեդարեան!) զարտուղի Յճխ. Սարգ. նրբուղի Վրդն. երգ. Տօնակ. ուղանցական «ճամբո՞րդ» Տիմոթ. կուզ, էջ 192. ուղարկել կամ յուղարկել ՍԳր. Ոսկ. Եղիշ. յուղարկիչ Ոսկ. մ. գ. 6. յուղար-կաւոր Ա. եզր. ը. 52. Ասող. Մաշտ. յուղարկ երթալ Եփր. թգ. յուղարկութիւն կամ ուղեր-կութիւն «մեռելի յուղարկաւորութիւն» Նորա-գիւտ բ. մն. ժզ. 13. ստարտուղիլ Սարև հանգ. յղել (<*յուղել) ՍԳր. Ոսկ. մ. բ. 2 ևն։ Շփոթուելով ուղիղ բառի հետ՝ երբեմն սխալմամբ գրւում է կրկին ղ-ով. ինչ. ուղ-ղեկից (իմա՛ ուղեկից) Տոբ. ե. 22։ Միջին հայերէնի ձևեր են յղարկել, աղարկել Վրդն, պտմ. 157, յըղրկել REA 1, 245, յղարկաւոր, բղևորիլ Վրք. հց. ըղևորութիւն Գնձ. ղևորել Վրք. հց. ա. 174. Սիսիան. ղևորեալ Պա-րականոն շար. 140. ղևոր Ճառընտ.։ Յղոմ ձևն ունի Համամ. քեր. 265։ Նոր բառեր են երկաթուղի, երկաթուղագիծ, ծառուղի, խճու-ղի, փապուղի, փակուղի, ներքնուղի, ուղար-գել, ուղեցոյց, կոյուղի, գործուղել, գործու-ղում ևն։ Յետին հեղինակների մօտ մի քա-նի տեղ գտնում ենք ուղ «անցք, ճանապաոհ, ձևը. այսպէս Նար. կէ. էջ 173 և կուս. Երռն մտթ. 352. այս ձևը սխալ գրչութիւ՞ն է, թէ

= Բնիկ հայ բառ՝ հնխ. ul-արմատից. սրա հետ հմմտ. յն. ἀυλός «երկարաձև փոս անցք, սրինգ, խողովակ», ἕ́ναυλος «գետի ան-կողին», αὸλών «կիրճ, հովիտ, փոս, նեղուց, ջրանցք», հսլ. ulica, ռուս. улипa. չեխ. ulioα «փողոց, նրբանցք», հսլ. uliji, ռուս. улeй, չեխ. նl, լիթ. aulys, avilys, լեթթ. aulis, aule, avele «մեղուի փեթակ» (այսպէս կոչ-ուած, ըստ որում փեթակը նախապէս ծա-ռերի խոռոչումն էր, ինչպէս ցոյց են տալիս նաև ռուլգար. ulei «սնամէջ կոճղ ծառի, որ գործածւում է իբր ջաղացքի նաւ, կամ իբր փեթակ», սլով. նlj «սնամէջ ծառ, փեթակ»). լիթ. aūlas, հպրուս. aulinis «կօշկի վիզ», aulis «ոտքի ոլոք», նորվ. aul, aule, jol «angelica silvestris բոյսը», հհիւս. -joli «սպիտակ եղիճի (angelica archangelica) ցօղունը» (այս երկու բոյսերը Նորվեգիայում կոչւում են նաև slke, որի բուն նշանակու-թիւնն է «եղէգ»), լեթթ. ula, ulá «անուի ա-կանոց, այսինքն անուի մէջտեղի ծակը, որից առանցքն է անցնում», լատ. (շրջմամբ) al-vus «խոռոչ, փոր», alveus «խոռոչ, փոս, գուշ, փեթակ, գետի անկողինը» (Pokorny 1, 25, Walde 30, Boisacq 101, Ernout-Meil-let 38. Trautmann 18)։ Այս ձևերը ենթա-դրում են հնխ. aulos գոյականը, որի ար-մատն է eul-, oul-, ul-. վերջինը՝ որ նոյնի ստորին ձայնդարձն է, գտնում ենք յատ-կապէս հյ. ուղի և լեթթ. ula, ulá ձևերի մէջ։ Տե՛ս նաև Օղ։


Ումեկ

s.

zest, relish, much sweetness.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ ումեկ մեկնում է «բառ մթին, որ-պէս թրք. էմէք «վաստակ, արդիւնք» և կամ որպէս հյ. ամոքումն, ողոքանք», ումեկաւոր «վաստակաւոր»։ ԱԲ ումեկ «ամռռումն, սիրտ առնելը, անուշու-թիւն», ումեկաւոր «բարերար, արդիւնա-ւոր», անումեկ «անոք»։ Երկուսն էլ ումե-կել դարձնում են ամեհել։ Վերի ձևով մեկնեց Նորայր, Բառաք. էջ 1-2, որ և բառը դնում է պրս. [arabic word] umīd «յոյս» ձևից փոխառեալ։ գինըմպութիւն Ճառընտ. թերըմպեալ կանոն ըմբոց «ջուր խմելու աման» Կղնկտ. (հրտր, Էմ. էջ 126, Շահն. Ա. 272), ոմտամտն «փարչ» Բառ. երեմ. 292 (երկուսն էլ չունի ԱԲ). ըմպարան «բաժակ» Տիմոթ. կուզ. էջ 227. նախըմպել Նոնն.։


Ումպ

s.

drinking, drink;
drinking-bout, draught, sip, gulp;
ըմպել — առ —, to sip;
թէպէտեւ յ— էր, although he was about to drink.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, As. pol. 1823, էջ 106 վո-գուլ. aem, ain, սիրյ. պերմ. juny, ման-չու omi բառերի հետ։ ՆՀԲ սանս. ամպու «ջուր»։ Peterm. 17 ըն-մասնիկով սանս. pā «ըմպել» արմատից։ Սրա հա-մեմատ են նաև Lag. Urgesch. II0, Ges. Abhd. 12, Justi, Zendsp. 180 սանս. զնդ. pa, յն. πίνω։ Այս վերջին-ները հնդևրոպական ընտանիքի մէջ կազմում են շատ հաստատուն մի ձև. արմատն է հնխ. pō, pi, որին պատկա-նում են սանս. pā, ներկ. pibāmi «խը-մել», պալի phā̄-iya «ըմպելի», հին-դուստ. pina «ըմպել», pāni «ջուր», գնչ. peo, piava «խմել», pani «ջուր», հյ, բոշայ. բիել, պիել «խմել», յն. πενω, ևոլ. πώνω, կտ. πέπωϰα «խմել», πόσις, πῶμα «արբումն», լտ. bibo<*pibo «խմել», pօ-tus «ըմպելիք», հիռլ. ibim «ըմպեմ». հևեմո. iben «ըմպեմք», կորն. evaf «խմել», լիթ. pénas «կաթ», հպրուս. poūt «խմել», հսլ. piti, ռուս. пить «խը-մել», ալբան. pi «խմել» ևն։ Այս հա-րուստ ընտանիքի մէջ հայերէնն է մի-այն՝ որ համապատասխան բառ չունի. ոմտել ձևն է՝ որ իր պ ձայնով բաւա-կան յիշեցնում է հնխ. po, pōi, pi-աոմատը, բայց մանրամասնութեան» մէջ չի յարմարւում։-Lag. Arm. Stud. § 823 հյ. ըմպիկ կցում է արաբ. պրս. ասոր. anbīq «թորակ» բառին, որ մեո-ժում է Հիւբշ. էջ 163, քանի որ պատ-կանում է այս ումպ արմատին։ Canini, Et. étym. 103 ամպ բառի հետ՝ միաց-նում է յն. ὄμβρος «անձրև» ձևին։-Հիւբշ. Arm. St. § 108 միացնում է ևաս-կածով ընդհանուր հնդևրոպական pō, pi արմատին։ Տէրվ. Նախալ. 91 բացատրե-լու համար ումպ ձևի ծագումը նոյն ար-մատից՝ համարում է շրջուած պու ձևից


Ունկն, կան

s.

ear;
ունկունք, handle;
cf. Ականջ;
— դնել, մատուցանել, to give one's ear to, to lend an ear to, to listen, to hearken, to be attentive;
խօսել յունկանէ, to speak in one's ear;
to whisper;
— արկանել, to obey;
չդնել յունկան, to disobey;
զոր լուայք յունկանէ, what has been confided to your year;
եհաս յ— նորա, it reached even his ears;
— դիք, listen! attention !
cf. Թմբուկ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ն հլ. (-կան, -կամբ. գրուած է նաև ունգն) «ականջ» ՍԳր. Եփր. համաբ. «ամանի կանթ, բռնելատեղ, անգղ» Վրք. հց. բ. 324. (իմաստի զարգացման համար հմմտ. ռմկ. խուլախլը «երկու ունկով մի տեսակ տափակ աման» <տճկ. qulaq «ականջ» բա-ռից)։ Որից ունկնդիր ՍԳր. Եւս. քր. սրունկն Կոչ. 24, 248, ունկնամուտ «ականջմտուկ մի-ջատը» Նար. էջ 257. ունկնախից Նար. Լմբ. առունկնճառ «քսու, բամբասող» Սրգ. Վրք. հց. ունկանող «հլու, հնազանդ» Տիմոթ. կուզ z72, որի հակառակն է ստունգանել «ականջ չդնել, ուշադրութիւն չդարձնել, անհնազանդ գտնուիլ» ՍԳր. Ոսկ. Եզն.։-Հայ ունկն գոր-ծածւում է միայն իբր եզակի՝ մէկ ականջի համար. յոգնակին է ականջք, որ հին հա-յերէնի երկակիի թանկագին մի մնացորդն է՝ աչք (եզ. ակն) բառի հետ. «ամանի կոթ» նշանակութեամբ յետնաբար յարմարցուած է յգ. ունկունք ձևը։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. ōsn-կամ usn-ձևից. սրա ցեղակիցներն են զնդ. uši «եր-կու ականջները. 2. խելք, հասկացողութիւն» (որից էլ պրս. [arabic word] hōš «խելք, միտք»> հյ. փոխառութեամբ ուշ), յն. οῦς, դոր. ὥς, լտ. auris (որ է <*ausis, որ շատ լաւ եռե-ւում է aus-cultō «լսել»>ֆրանս. écouter «լսել» բայի մէջ), գոթ. ausō, հբգ. ora գերմ. Ohr, հոլլ. oor, հհիւս. eyra, անգսք. éare, անգլ. ear, լիթ. ausis, լեթթ. auss. հպրուս. ausins, հսլ. ucho (սեռ. ušese, երկ. սši), չեխ. ucho, uši, ռուս. уϰо, уաи, հիռլ. áu, o, ալբան. veš, բոլորն էլ «ականջ» նշա-նակութեամբ (Pokorny 1, 18, Trautmann 19, Boisacq 731, Walde 76, Ernout-Meillet 88-9, Kluge 355)։ Նախաձևն էր հնխ. aus, us, ōus, ōs, որ թերևս ծագում է նախնական au «լսել» արմատից։ Հայերէնի մէջ արմա-տը աճելով n ռնգականով՝ դարձել է նախ osn-կամ usn-, որ տուել է ուն-(նոյնպիսի աճում ցոյց է տալիս նաև յն. ούατος <*aus-n-t). և յետոյ աւելանալով -կն մասը (իբրև մասնի՞կ. հմմտ. մուկն, ձուկն, արմուկն, և կամ յառաջացած ակն բառի նմանութեամբ՝ ըստ Meillet ZАPh 1, 147),, ստացուել է ունկն, իբր ու-ն-կն։-Հիւբշ. 484։


Ունջ, ընջոց, աց

s.

the inner side;
bottom;
earth;
root;
յ— բերդին, under the castle walls;
յ— լերին, at the foot of the mountain;
ընդ — տանել զոք, to drag a person along the ground;
ընդ — տանել զլերինս, to raze the mountains to the ground, to level with the earth;
բրել զ—ս այգւոյ, պատառել զ—ս որթոյ, to dig about the roots of vines.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

=Նոյն է վրաց. უნჯი ունջի «գանձ, հա-րըստութիւն», որից უნჯება ունջեբա «դիզել, հարստութիւն հաւաքել», ճիշտ ինչպէս հյ. գանձ-ել. հմմտ. Ամովս Գ. 10. Հռովմ. Բ. 5. որոնց մէջ վրացին ունի ունջեբա, իսկ հայը գանձել։ Զգիտեմ սակայն թէ բառը կապ ու-նի՞ նախորդ ունջ «խորք, յատակ» ձևի հետ. երկուսի միջին կապն է թերևս ներկայաց-նում Վեցօր. «Զցօղ մեղուն քաղեալ և ի խորս մոմակերտ գբոցն յունջս արկեալ համ-բարեալ դնէ». որի մէջ յունջս արկեալ նշա-նակում է «դիզել», բայց ձևով է նախդրիւ հյց. ունջ «խորք» բառի։-Աճ.

ԳՒՌ (dialectal) Շմ. ունջ, Գոր. Ղրբ. օնջ «մուր, երկաթի ժանգ, սարդոստայն», Հջղ. մունջ «սառռի ոստայն»։ Նոր բառեր են ունջաթա-թախ, ունջակալել, ունջաջուր, ունջոտ, ուն-ջոտացնել, ունջոտել, ունջոտուիլ։ Նոյնից են նաև մնջոտ Երև. «կեղտոտ», մունջկաթ, մուճկաթ Մրղ. Վն. «մուրկաթ, ունջաջուր»։


Որոգայթ, ից

s.

snare, trap, net, springe;
ambush, ambuscade;
cf. Լարեմ;
անկանել յ—, to fall into a snare;
cf. Ըմբռնիմ;
լարել զ— եւ ի նոյն հարկանիլ, շաղիլ, to fall into one's own snares;
— դնել ումեք բանիւք, to convict a person by his own words.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «որով գայթէ ոք»։ Տէրվ. Նա-խալ. 49, 107 հնխ. yargh «խեղդեւ» արմատից։ Bugge, Beitr. 25-26 ա-սում է թէ կապ չունի հսաքս. wurgil «չուան», հբգ. wurgen «խեղդել», հս։ vrùza «կապել», լիթ. werszti «կապ-կպել» բառերի հետ՝ որոնք հաւեռենև մէջ պահանջում են ձ. այլ կցւում է լն, βρόχος «որոգայթ, չուան» բառի հետ՝ իբր հնխ. goroghəth-ձևից, որ բուն պիտի նշանակէր «կոկորդ». հմմտ. յն. βρόχϑος, լտ. gurges, gurgitis «կոկորդ»։ Մէնէվիշեան ՀԱ 1890, 54 մեկնում է որ-ո-գայթ «ոտք գայթեցնող». որ «ոտք» նշանակութեամբ մի հին բառ է, որ ունին նաև ար-ա-հետ և ար-ա-գիլ։ (Այս մեկնութիւնը շատ դժուար է գըտ-նում ինքը ՀԱ 1898, 253)։ Հիւնք. յն άράχνη «սարդ, սարդոստայն» բառիզ՝ =այթ մասնիկով։ Սարգիսեան, Բիւր. 1898, 484 իբր հոր-ո-գայթ «հորի մէջ գայթեցնող». որ նախամեսրոպեան մի բառ է՝ «խորութիւն» նշանակութեամբ, որից կազմուած են նաև հոր, խոր, ձոր. ծործոր։ Patrubány ՀԱ 1908. as որո-+գայթ բառերից. առաջինն է լտ. rārus «նոսր, ցանցառ», rēte «ցանց», իսկ երկրորդը՝ գամ բայի գոյականն է։


Որոճ

s. fig.

rumination, chewing the cud;
thought, meditation, reflection;
— ածել, բերել յ—, cf. Որոճեմ;
ազգի ազգի —ս որոճել, to ruminate or meditate upon, to think over, to revolve in one's mind.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«անասունների՝ իրենց կերածը երկ-րորդ անգամ ծամելը» Վեցօր. 192. Յղ. մովս. և դաւթի 78. փխբ. «խորհուրդ, մտած մունք» Ոսկ. մ. բ. 7. Սեբեր. 179 (տպուած և որոհան, որ Վարդանեան ՀԱ 1914, 640 ուղղում է որոճսն). որից որոճել, որոճալ, որոճիլ, որոճացուցանել ՍԳր. Վեցօր. Ոսկ. որոճային Փարպ. մահորոճ «մահ որոճացող» (նորագիւտ բառ) Յհ. իմ. խոստ. 5։-Գրուած է նաև որոջ։

ԳՒՌ (dialectal) Երև. Կր. Մկ. Սլմ. օրօճալ, Մրղ. օ-ռօճալ, Ալշ. օրօջալ, Մշ. օրօջալ, օրջալ, Տիգ. օրօջmլ, Գոր. ըրօ՛ճալ, Ախց. օրճալ, Խրբ օրջալ, Երև. ա՛րօճ անէլ, Տփ. ա՛րօճ անիլ, Ջղ. օրօջ անել, Ղրբ. ա՛րուճ անէլ, Ագլ. ա՛-րուճ արիլ, Շմ. ուրօճիլ, Սվեդ. իրջիլ, Հմշ. օյջուշ, Ննխ. գօռջալ, Ասլ. գէօրջալ (երկուսն էլ կազմուած սահմանականի կ մասնիկև կցումով)։

«ուլունքի նման մի խեցեմորթ, որ գետափներումն է գտնւում». ունի միայն ՀՀԲ. աւանդուած է միջին հայերէնում օրոճ ձևով (տե՛ս Նորայր, Բառ. ֆրանս. porcelai-ne բառի տակ). գտնում ենք նաև գաւառա-կաններում. ինչ. երուճ Ասլ., օրոճիկ Բլ. Մկ. Մշ. Նբ., օրօճ Խտջ. Ջղ. Սլմ. (հմմտ. Նորայր. Բանաս. 1901, 127). յետին հեղինակներից գիտէ բառս Սալաձ. տող 62 (Բանաս. 1901, 92)։ Որոճ նշանակում է նաև «մի տեսակ բոյս, genista, genêt (տե՛ս Արթինեան, Ա-ծաշնչի տունկերը, էջ 27-33), genista al-bida W var. armeniaca Stach» (Տիրա-ցուեան, Contributo § 224)։ Այս նշանա-կութիւնը յառաջացած է նմանութեամբ բոյ-սի որոճիկի նման ծաղիկների, «որոնք գրե-թէ լերկ անտերև ծղօտներու վերև անկոթ փունջեր կը կազմեն»։ Բառս բոյսի նշանա-կութեամբ գործածում է Բժշ. «զայն որոճն՝ որ ի Մսրայ կուգայ» ըստ ՀԲուս. § 3258, որ և յիշում է թէ բառը այս երկրորդ նշանակու-թեամբ պահում են մինչև այժմ Ջուղայեցիք (կասկածելի1) և Պոնտացիք։ Բոյսի իմաս-տով ունի Վրդ. անեց. 18. «Առ բարդութիւն որայի և հասկին. ի ցնծաբեր որոճդ և ի յիշումն կենաց հացին»։ (Ըստ Արթինեան՝ անդ՝ որոն բոյսը գործածւում էր արաբպ-կան բժշկութեան մէջ, այժմ էլ հանում են նրանից spartéine կոչուած դեղը, որ սրտի կանոնաւորիչ է)։


Հապալաս, ի

s.

cf. Պտուղ մրտենւոյ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

և մէկայլն՝ կասլապտուղ ասեն և այն՝ կասլայի պտղոյն է նման և յայն ձևն է. և մեևասն երկայն պտուղն է և ինքն է քան զամէնն լաւ և գէր»։-Ուղիղ մեկ-նեց ՀԲուս. անդ, որ կրկնում է Seidel, հրտր. Մխ. հեր. § 434։


Հաս, ից

s.

ripeness, maturity;
arrival, coming;
tax, duty, dues;
income, rent;
funds, annuity;
gift, offering;
ի — գալ, to arrive at maturity, to ripen, to grow ripe, to mature.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «ժամանում, հասնիլը» Դիոն. ածայ. Յհ. կթ. «հասունութիւն, կատարեալ աճում» Մխ. դտ. Մարթին. «տուրք, հարկ, բաժին» ՍԳր. (ըստ Մանանդեան, Տեղեկ. ինստիտ. 1, 31 «ուղղակի հարկ, գլխահարկ և հողային եկամտային հարկ». իսկ ըստ Աւ-դալբէգեան, անդ 48-58 ընդհանրապէս «հարկ» և ո՛չ բնաւ «հողահարկ»)։ -Շատ գործածական և զանազան նշանակութիւննեն րով զարգացած արմատ է, որից կազմուած են՝ հասանել «հասնիլ, ժամանել. 2. փափա-գածը գտնել. 3. յարմար՝ պատշաճ գալ, վի-ճակիլ, բախտին այնպէս պատահիլ. 4. հաս-կանալ, իմանալ, վերահասու լինել. 5. հա-ռունանաւ. ևատարեալ աճիլ» ՍԳր. Սւս. քր։ Եզն. Եփր. ել. հասևառիկ «ոլիմպիական խա-ղերի մէջ պանկրատիոն մրցանակը» Եւս. քր. Սարկ. քհ. (տպ. Սոփերք Գ. 70), հասևխած «անյագաբար ուտելը» Վրք. հց. հասակ «տա-րիք, տիք, մարմնի երկարութիւնը» (հմմտ աշխ. հասած տղայ) ՍԳր. Եւս. պտմ. և քը. Ոսկ. եբր. Վեցօր. «ժամանակ» Ագաթ. հա-սակագեղ Վեցօր. հասակակից ՍԳր. հառա-կաչափ Բ. մակ. ե. 24. Ագաթ. բարեհասակ Բուզ. անհասակ «անչափահաս» Սմբ. դատ. էջ 131. հասուն Ա. մն. իզ. 9, Եզն. Ոսկ. մ. ա. 9. հասոմաս Եւագր. հասու ՍԳր. Կոչ. հասոյթ Մխ. դտ. թշուառահասոյց վիտ. կան-խահաս Երեմ. իդ. 2. երագահաս Բ. պետ. բ. 2. Փարպ. անհաս ՍԳր. Վեցօր. Ագաթ. տհաս Յոբ. իդ. 6. Ոսկ. յհ. բ. 19 (ասուած է մարդու համար). ձեռնհաս ՍԳր. Եզն. վերա-հառու Խռր. հասանողութիւն «մտքի ըմբոռ-նում» Եւագր. դիւրահասոյց Ագաթ. կարճա-հառ «խելքը կարճ» Ագաթ. վաղահասիկ Մծբ. վաղահասուկ Ես. իը. 4. Ովս. թ. 11. Եփր. ծն. էջ 29. հասառու, հասունութիւն, հասու-թաբեր (նոր բառեր), հասկանալ «հասու լի-նել, իմանալ, ըմբռնել» Շնորհ. Լմբ. Ոսկիփ. անհասկացող (նոր բառ) և այլն։


Հարակաշ

s.

associate, partner.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *haδakaš ձևից, որի առաջին մասն է = զնդ. haδa-«միասին» (տե՛ս հարազատ և հարևան բառերը), երկրորդը = զնդ. karša ռակօս», karšā «ցել», karš «ակօսներ քա» շել», a-karšta «անվար, անհերկ, կորռ. 2. առանց ցանելու բուսած, ինքնաբոյս», սանս. karšknsáti «ակօսներ քաշել, հերկել», պհլ. kiš «ակօս», kistan «հերկել», պրս. [arabic word] kaštan (ներկ. [arabic word] kāram) «սերմա-նել, սերմ ցանել», աֆղան. karal, բելուճ. kišag «ցանել» (Bartholomae, Altir. Wört. 457 և Horn § 836)։ Ըստ այսմ հարակաշ =պհլ. haδakas նշանակում է բուն «միա. սին ցանող»։


Հարաւունք

s.

fields, country;
seed or sowing-time, tillage, ploughing.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. հյ. արօր, արտորայք, յն. áοουρα։ Հիւնք. հարաւ բառից՝ «ըստ նը-մանաձայնութեան յունին. զի յն.νότοσ յորմէ և տճկ. լօտօս, նշ. «հարաւ» և λφτός «հարաւունք»։ Bugge KZ 32։ 14 հնխ. aramon-ձևից. արմատն է ar-«հերկել», որից նաև արօր, գւր. հարօր նոյն հ յաւելուածով, ինչպէս և հարա-ւունք. այսպէսով բառը նոյնանում է լտ. aramentum հոմանիշի հետ։ Scheftelo-witz BВ 29, 58 լտ. arvum, arvae, կորն. erv, ereu «ագարակ», որ պատ-կանում է նոյն ar-արմատին։ Այս եր-կու մեկնութիւնները յիշում են Walde 64 և Pokorny I, 78, աւելացնելով նաև առաջինի վերաբերմամբ Meillčt-ի կաս-կածը, որ յայտնել է նամակով։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 346 պրս. ❇varz «գործ» բառիցս


Հարբուխ, բխոյ

cf. Խարբուխ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ) «նէվազիլ, դումով, սալում, զուքամ» Մխ. ապար. (երկու ձևերից հնագոյնն է հար-բուխ, ուր նախաձայն հ՝ վերջաձայնի ազդե-ցութեամբ դարձել է խ. տե՛ս խրախ բառի տակ). արդի գրականի մէջ ընդունուած է հարբուխ. բայց ոմանք սխալ ստուգաբանու-թեամբ գրում են հարբուղխ. հմմտ. գւռ. հա-րինք, հարով-հազ «հարբուխ»։


Հարիւր, ոց

adj. s.

hundred;
cent;
տասն առ —, ten per cent.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ո հլ. (գրուած նաև հարևր՝ որ հնագոյն ձևն է) «100» ՍԳր. միջին հ։ հա-րոյր Անսիզք 93. որից հարիւրատր ՍԳր. Եւս. քր. հարիւրապետ ՍԳր. հարիւրամեայ Կոչ. հարիւրամեան ՍԳր. հարիւրերորդ Բ. մակ. ա. 1Ո. հարիւրորդ ՍԳր. Ոսկ. մ. գ. 3. բարդու-թեանց վերջում՝ երեքհարիւր, չորեքհարիւր ևն. բայց նաև երիւր կամ արիւր ձևով. այս. պէս՝ երկերիւր «200» ՍԳր. երեքարիւր «300» Բ. Ռառ. եռ. 18. Եւս. քր. երերիւր «300» ԱԲ. (ըստ այսմ էլ ՀՀԲ և ՆՀԲ յիշում են անկախ երիւր ձևը). հարիւրամեակ, երկհարիւրամ-եակ (նոր բառեր) ևն։

Peterm. 158 դնում է եր արմատից սրա յոգնակին է երեր «մէկեր, բա-զումք», որ դարձել է յետոյ հարիւր. այս եր ձևից է նաև երր=երեք։ Boрp, Abhnd. d. Ak. d. Wiss. zu Beriin 1846, 297 համարում է *հատ-իւր ձևից, ուր -իւր մասնիկ է, իսկ հատ=սանս. çata, պրս. sad «հարիւր» ևն։ Justi, Zendsp. 312ա ոնդ. haurva, սանս. sarva «բո-լոր» բառերի հետ։ Müller, Benfeys Ur. u. occ, II (1864), էջ 585 մերժելով Boрp-ի մեկնութիւնը՝ դնում է para-ivare ձևից, որի մէջ para «մէկ», իսկ ivare գտնւում է baevare «բիւր» բառի մէջ։ Ascoli BVS 5, 212 իրանեան par-var ձևից. հմմտ. սանս. parvan, parus, իբր «խումբ, լիութիւն»։ Müller SWAW 66, 272 ուզում է կցել յն. πօλώ «շատ» ևն ձևեռեն։ Böttich. Rudimenra 41, 113 Թալմուդի յիշած պրս. [hebrew word] yr «հարիւր» ձևը համարում է [hebrew word] hrvr = հարևր։ Müller ՏWAW 84 (1877), 225 *paruvat «բազմաթիւ» ձե-ւով է մեկնում։ Տէրվ. Երկրագունտ Ա, 49=Լեզու էջ 179 համարում է ծագումն անծանօթ, բայց հաւանական է կարծում *paru «բազում» արմատից դնել։ Մառ ЗВО 5, 316 զնդ. sata բառի հետ։ Հիւնք. հարաւ բառից։ Patrubány SA 1, 196 յն. πολύς, սանս. purú «շատ» բառե-ոի հետ, իբր հնխ. polevros ձևից։ Meil-let MSZ 11, 384 կասկածով համեմա-տում է վրազ. asi, մինգր. oši, սվան. ašir «հարիւր» բառերի հետ։ Pedersen, Հալ. դր. լեզ. 59-61 ենթադրում է որ չափ ցոյց տուող մի գոյական էր, որ

ԳՒՌ (dialectal) Ասլ. հարիւր, Գոր. Ղրբ. հm՛րիւր, Ախց. Ակն. Երև. Կր. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տփ. հարուր, Ննխ. հարուր (բայց արագ հաշուելու ժամանակ՝ հարու, հար), Երև. հարուր, հա-րիր, Հմշ. հարուր, հաուր (երկրորդ ձևը տա-լիս է Մառ. Maтep. nо Хемшин. наречию) Շմ. հառուռ, Խրբ. հարիր, Ալշ. Մշ. Տիգ. ճmրիր, Մժ. հmռիւռ, հmռիւ, Վն. Մկ. խա-րիր, Մրղ. խmրիր, Ոզմ. խարէր, Սվեդ. հm-րէր, Ագլ. հէօ՜րիւր, Ջղ. խէրուր, Սլմ. խmյիր. Զթ. հէյիյ, հէրիր, Հճ. հէյիյ, հէյի։


Հարց, ից

s.

demand, interrogation, question, examination;
cf. Հարցն;
— եւ խնդիր առնել, to ask, to make inquiries, to inquire about;
ի — եւ ի փորձ արկանել, անկանել, to question, to examine;
ի — եւ ի խնդիր մտանել ընդ ումեք, to discuss, to argue, to dispute.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «հարցում, փորձ, քննու-թիւն» Ագաթ. Սեբեր. որից հարցանել ՍԳր. հարցափորձ ՍԳր. Եւս. պտմ. հարցուփորձ Յոբ. լա. 14. հարցփորձ Կորիւն. հարցաքըն-նել Ոսկ. յհ. բ. 11. հարցումն ՍԳր. Փարպ. հարցաւոր Ոսկ. յհ. բ. 14. գիտահարց Մծբ. հարցախնդիր, հարցաքննիչ (նոր բառեր). արմատը նշանակում է նաև «հմայել, կա-խարդութիւն անել, գուշակել», որից հարցուկ «կախարդ» ՍԳր. Կոչ. հարցկութիւն Ոսկ. ես-հատահարը «սերմերով հմայող» Ոսկ. բ. տիմ. ը. և տիտ. հաւահարց «թռչուններով գուշակութիւն անող» Օր. ժը. 10. բ. մն. լգ. 6. գետնահարց Ոսկ. ես. մեռելահարցութիւն Կոչ. (իմաստի զարգացման համար հմմտ. վրաց. მკითხავი մկիթխավի «հարցուկ, վհուկ», թուշ. յօთხობ կիթխոբ «դիւթու-թիւն». երկուսն էլ კითხ կիթխ «հարցնել» արմատից)։

= Բնիկ հայ բառ, որ ճոխ ձևերով պահ-ուած է նաև բազմաթիւ ցեղակից լեզուների մէջ։ Հնխ. արմատն էր prek'-«հարցնել, խնդրել», որի ձայնդարձներն էին prok-prk'-, աճական ձևը *prk'-sk՛-։ Այս չորս ձևերից (ինչպէս նաև ամբողջական perek-ձևից) յառաջացած են՝ սանս. praçna-«հար-ցում, ծանօթութիւն, հակառակութիւն», prč-cháti «հարցանէ», prčchā-«հարցում, խըն-դիր», հինդուստ. [arabic word] pučhna, պալի pučchi, գնչ. pučava, pačava «հարցնել», քուչ. am-blāk-ante «առանց հարցնելու», զնդ. [other alphabet] pərəsaiti «հարցանէ», frašna «հարցում», հպրս. [hebrew word] [other alphabet] aparsam «հարցրի», պհլ. [other alphabet] ︎ [other alphabet] pursītan «հարցնել», [other alphabet] pur-sišn «հարցում, փուրսիշ», պրս. [arabic word] pursidan «հարցնել», քրդ. pərsin, աֆղան. puxtēdal, օսս. farsun, farsin, բելուճ. p'ur-s'aν (Horn § 299), յն. ϑεο-πρόπος (հնխ. prok'os) «մարգարէ» (այն է «աստուածա-հարց». հմմտ. հյ. հարցուկ ևն). լտ. precor, proco, posco (Երկրորղ նշանակութեամբ ունինք հարսն, որ ծագում է հնխ. prk՛-ար-մատական ձևից՝ հյ. ն մասնիկով։-Հիւբշ. 464։


Հաւան

s. adj.

consent, persuasion;
*cf. Սանդ;
consenting, persuaded, convinced;
— գտանիլ ընդ, to consent, to assent;
ի — ածել, cf. Հաւանեցուցանեմ;
ի — գալ, cf. Հաւանիմ;
— հաճութեամբ, willingly, with pleasure;
—ք եւ հաւասարք, agreeing together, unanimous.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Շմ. հավանիլ, Երև. հավանէլ, Ալշ. Մշ. Սչ. հավնել, Ննխ. հավնէլ, Ախց. Ասլ. Խրբ. Կր. Պլ. Ռ. Սեբ. Տփ. հավնիլ, Զթ. հավ-նըլ, Հմշ. հավնուշ, Ագլ. հվա՛նիլ «հաւանիլ», հօ՛վան «հաւան», Սվեդ. Տիգ. հmվնիլ, Հճ, հէվնել, Ալշ. Գոր. Ղրբ. հավան կէնալ, Սլմ. Վն. խավնել, Մկ. Ոզմ. խավնիլ, Մրղ. խավ-նէլ, Ջղ. խօվանել. -այս բոլորը նշանակում են «գեղեցիկ՝ վայելուչ գտնել, դուրը գալ». արևմտեան գրականը զանազանելով երկու ձևերը՝ գործածում է հաւանիլ «համաձայնիլ» և հաւնիլ «դուրը գալ»։


Խալամ, ի

s.

skull of animals.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ռը Zupitza KZ 37, 389 (=Walde 117) միացնում է հսլ. golü «մերկ», լատ. ralvus., հբգ. kalo, գերմ. kahl «ճա-ղատ» բառերի հետ։ Pedersen Հայ. դր. լեզ. 132 -ամ մասնիկով խել(ք) բառից։ Hrozny ՀԱ 1924, 454 հաթ. halanta «գլուխ» բառի հետ։


Խահուէ

cf. Սուրճ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«սուրճ». նոր փոխառեալ բառ ունի միայն ՓԲ՝ խահվէ ձևով, որից էլ խահ-վէագործ և խահվէավաճառ, երկուսն էլ ՓԲ. -նոյն խահվէ ձևն ունի նաև Կ. Սարաֆեա-նի Բանալի գիտութ. Պետերբ. 1788, էջ 110. -իսկ ՀԲուս. § 1799 գրում է ղահվէ՝ ըստ Բժշկարանի։

= Արաբ. [arabic word] qahva «սուրճ», որից փո-խառեալ են նաև թրք. kahve, լտ. cafaeum, յն. ϰαφέῖον, ϰαգενες, գերմ. Kaffee (Kluge 235), Հոլլ. koffie, անգլ. coffee, իտալ. caffe, ֆրանս. café, ռուս. кoфe, լեհ. kawa (Ber-neker 468) ևն, մինչև անգամ չին. Խ սγի ká-fei'։ Բոյսի գիտական անունն է coffea arabica։ Կան գիտուններ, որոնք պնդում են թէ բառս Ափրիկեան Caffa երկ-րի անունից է, ուր, ինչպէս և առհասարակ հասարակածային Ափրիկէի մէջ՝ սրճենին աճում է վայրի վիճակում և անտառներ է կազմում։ Այստեղից Եթովպիոյ վրայով ան-ցել է Արաբիա, որտեղից էլ տարածուել է ամէն կողմ (Տաշեան ՀԱ 1925, էջ 177)։


Խաղաւարտ, ից

s.

abscess, apostume;
swelling;
wen;
wart;
pimple, pustule, tubercle;
եռալ, ի վեր եռալ —ից, to suppurate, to form an abscess, or tumour.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «պալար, ուռեցք» Ել. թ. 9. 10. Եղիշ. հրց. 54. Փիլ. Յհ. կթ. 198. «քաղցկեղ» Գաղիան. գրուած է նաև խա-ղուարտ, որից խաղուարտեցուցանել «ու-ռեցքներ յառաջ բերել» Սարգ. յկ. ը. (էջ 146)։ Այս միևնոյն բառն է՝ որ գործածուած է Յայսմ. մայ. 3 խաւարտիլ ձևով և «մորթը այրուելով փապարիլ, բշտիլ» նշանակու-թեամբ. «Արկին զնա ի յեռացեալ ջրով կաթ-սայ... և նա առեալ երկու ափովն ջուր և արկ ի ձեռսն դատաւորին, և առժամայն խաւարտեցան և քերթեցան ձեռք դատաւռ-րին»։


Խամծերք

s.

chin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կզակ, ծնօտ». գործածուած է հետևեալ տեղերում. «Ջախջախեցաւ խամ-ձերք նորա» (մէկ ձ. ջախջախեաց զխամ-ծերքն. երկու ձ. կոտորեաց զկզակն. այլ խմբ. զատամունք) Վրդ. առ. 56. «Կիցս ե-հան զօրութեամբ և եհար զնա ի խամծերքն և ջախջախեաց». (այլ ձ. զխամծեկ նորա-այլ խմբ. զխամծէք կզակ). Վրդ. առ. 118. «0՛ծ զխամծէքն և զփողքն ձիոյն». Վստկ, 205. նոյնը խամծեծք ձևով ունի Վարք Ս. Գէորգայ, էջ 50. «Բացեալ զբերան նորա և եդեալ ուր ստինս նորա և զխամծեծքսն պըն-դեցին ուժգին մամլովքն»։ Յայտնի չէ թէ այս չորս ձևերից որն է ուղիղը. բայց յգ. հյց. զխամծեծքսն և եզակի ջախջախեցաւ ձևերից երևում է որ վերջաձայն ք յոգնակիի նշան չէ, այլ արմատական։


Խամութ

s.

traces (harness).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կաշին՝ որով ձիերն են լծւում և կառքի ղեկին կապւում», որից խամթա-ւոր «կաշիով կառքի ղեկին կապուած (ձի)», երկուսն էլ ունի միայն ԱԲ։