• «ցին թռչունը. տճկ. չայլախ» Մարթին. Վրդն. առ. 67 (Ցին այն որ է ու-րուրն). սրա հնագոյն ձևը պիտի լինի որոր «մի տեսակ թռչուն» Ղևտ. ժա. 15 (յն. λάρος, լտ. larus, garia ձևի դէմ). երկուսի համար էլ ուրիշ վկայութիւն չկայ. սրանից է շնորոր կամ շնօրօր «սագի նման մի թռչուն» Բժշ. (ո և ու ձայների փոխանակութեան համար հմմտ. որիշ և ուրիշ, որոյն և ուրոյն)։
• = Բնիկ հայ բառ. կազմուած է կրկնու-թեամբ հնխ. or-(կամ or-) արմատից. ցե-ղակիցներն են՝ յն. ὄρνις, ὄρνιϑος, դոր. ὄρνιχος «թռչուն, հաւ, աքլոր», ὄρνεον «թռչուն», հիռլ. irar, ilar, կիմր. eryr, բրըտ. erer, կորն. er, գոթ. ara, հհիւս. orn, are, անգսք. earn, անգլ. erne, հբգ. aro, arn, մբգ. ar, նբգ. Aar, Adler (որ է adel-ar. ռառռուած adel «ազնուական» բառով), հոլլ. arend, լիթ. erē̄lis, arēlis, ēras, āras, հպրուս. are-lis, լեթթ. erglis, հսլ. orilū, ռուս. орeлъ, լեհ. orzet, սերբ. δrao, բոլորն էլ «արծիւ» նշանակութեամբ (Pokorny 1, 135, Boisaq 714, Trautmann 13, Kluge, էջ 2)։
• Ինճիճեան, Հնախ. Գ. 22 ու բնաձայ-նից։ ՆՀԲ որոր համարում է «որի կամ ուրուր»։ Capelletti, Arm. թրգմ. Արշալ. արրտ. 1842, 108 բնաձայն է համա,
• րում։ Մորթման ZDMG 32, 724-8 հա-մարում է «դարձող», իբր ուր «ռառ-նալ» արմատից, որ գտնում է պար--ուր-ել բառի մէջ և հանում է սանս. vrit ձևից։ Տէրվ. Նախալ. 68 լտ. ulula «բու», յն. δλαω, ὄλολώζω ձևերի հետ՝ հնխ. ur «ոռնալ, վայել» արմատի՞ց, իսկ էջ 1z3 հնեւ. uruka «բու»? Pedersen Kelt. Gram. I 491 տուաւ վերի մեկնութիւնը (առ Pokorny անդ)։ Ադոնց REA VII 1 (1927), 194 վրաց. կորի «բազէ», յն. (Հեսիք.) ϰεῖρις, հյ. որի և վրաց. or-bi «արծիւ» բառերի հետ։
• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Ննխ. Սեբ. Տփ. ուրուր, Ասլ. իւրիւր, Խրբ. ուրուրիք՝, Ալշ. Մշ. ցուրուր. նոյն է և ուլուրիկ Մլթ. իսկ փխբ. Պլ. ուրուր «այս ու այն կողմ պրպտող, ան-հանդարտ (տղայ)», Ննխ. ուրուրի աչք «շատ սոատես»։
• ՓՈԽ.-Հայերէնից է տառադարձուած ա-րաբ. ❇ rūrū «ուրուր» Վրդն. Առակաց թարգմանութեան մէջ (ըստ Մառ, Վրդ. ա-ռակ. I, էջ 57)։