(որով գայթէ ոք) παγίς, πάγη laqueus, decipulum, tendicula. Գործի գայթելոյ՝ գթելոյ, եւ ըմբռնօղ. թակարդ. լար. հաղբ. ծուղակ. մեքենայ հնարիմաց առ ի վնասել.
Անկանի յորոգայթ։ Ընդ որոգայթիւ մեռցի։ Խոտորիլ յորոգայթից մահու։ Յորոգայթէ որսողին. (Առակ.։ Սղ. ստէպ։)
Հնարք որոգայթից։ Որոգայթս իմն ծածուկս ընդ մէջ աստիճանացն. (Խոր. ՟Ա. 26։ ՟Բ. 36։)
Յամենայն տեղիս որոգայթս կանգնեցի. (Իսիւք.։)
Ոչ գայթակղին որոգայթիւք դիւացն. (Խոսր.։)
• տե՛ս Առոգ։
• , ի հլ. «թակարդ, ծուղակ» ՍԳր. որից որոգայթել Եփր. աւետ. որոգայթադիր Ագաթ. Ոսկ. ա. տիմ. յհ. բ. 15. բազմորո-գայթ Խոսր. գաղտնորոգայթ Նար.։
• ՆՀԲ «որով գայթէ ոք»։ Տէրվ. Նա-խալ. 49, 107 հնխ. yargh «խեղդեւ» արմատից։ Bugge, Beitr. 25-26 ա-սում է թէ կապ չունի հսաքս. wurgil «չուան», հբգ. wurgen «խեղդել», հս։ vrùza «կապել», լիթ. werszti «կապ-կպել» բառերի հետ՝ որոնք հաւեռենև մէջ պահանջում են ձ. այլ կցւում է լն, βρόχος «որոգայթ, չուան» բառի հետ՝ իբր հնխ. goroghəth-ձևից, որ բուն պիտի նշանակէր «կոկորդ». հմմտ. յն. βρόχϑος, լտ. gurges, gurgitis «կոկորդ»։ Մէնէվիշեան ՀԱ 1890, 54 մեկնում է որ-ո-գայթ «ոտք գայթեցնող». որ «ոտք» նշանակութեամբ մի հին բառ է, որ ունին նաև ար-ա-հետ և ար-ա-գիլ։ (Այս մեկնութիւնը շատ դժուար է գըտ-նում ինքը ՀԱ 1898, 253)։ Հիւնք. յն άράχνη «սարդ, սարդոստայն» բառիզ՝ =այթ մասնիկով։ Սարգիսեան, Բիւր. 1898, 484 իբր հոր-ո-գայթ «հորի մէջ գայթեցնող». որ նախամեսրոպեան մի բառ է՝ «խորութիւն» նշանակութեամբ, որից կազմուած են նաև հոր, խոր, ձոր. ծործոր։ Patrubány ՀԱ 1908. as որո-+գայթ բառերից. առաջինն է լտ. rārus «նոսր, ցանցառ», rēte «ցանց», իսկ երկրորդը՝ գամ բայի գոյականն է։