s.

usury, illegal interest.

s.

πλεονασμός abundantia. Բառ եբր. իբր Յեւլուած. այսինքն վաշխ յաւելեալ ի վերայ փոխոյ քան զգլուխ դրամոյն, եւ այլոց ընչից.

զարծաթ քո մի՛ տացես նմա ընդ տոկոսեօք, եւ զկերակուր քո մի՛ տացես նմա ընդ շարիատիւ։ Մի՛ տացես եղբօր քում արծաթ վաշխիւ, եւ մի՛ զկերակուր շարիատիւ, եւ մի՛ տոկոսեօք զամենայն ինչ. (Ղեւտ. ՟Ի՟Ե. 37։ Օր. ՟Ի՟Գ. 20։)

• , ի հլ. «տոկոս, վաշխ» Ղևտ. իե, 37. Օր. իգ. 20.-նոյն է նաև յետին արձա-նագրութեանց մէջ գործածուած շարյատ կամ շարիատ «տուրք» բառը. այսպէս՝ 971 թ. (Վիմ. տար. 8), 1001 թ. (էջ 26). 1008 թ. (էջ 13), 1015 թ. (էջ 14). յետնաբար դար-ձաւ շարէտ, ինչպէս ունի երկու անգամ Արձ. 1285 թ. (Վիմ. տար. էջ 127)։ Նոյն է վերջա-պէս շարատ «հողային հա՞րկ», որ անստոյգ ձևով գործածուած է երկու անգամ Յովհան-նավանքի անթուական մի արձանագրութեան մէջ, որ Զքր. սարկ. Գ. 23 ա՛յսպէս է օրի-նաևում. «Հասարակաց տունս խլած էր, էդոց հողի շարատ էր դրած, մեք էլ հասարակ ի Ա Կարապետս ապսպարեցաք, վանաց էգոց հո-ղի շարինատ վեր կալաք վասն արևշատու-թեան պարոնաց մերոց»։ Այս բառի հետ նոյն եմ համարում Շիր. շառատ «ջաղացքում ա. ղունաւորի վարձը բնատուրքով» (հաղորդեց ն. Նիկողոսեան, որ կազմել է Լենինականի գաւառական բառերի հաւաքածուն, անտիպ), Ուրիշ ամէն տեղ այս վարձը կոչւում է շա-հադ, որի ծագումը ըստ իս հետևեալ ձևով է Նախ շառատ բառը հայերէնից անցել է թուր-քերէնի. այստեղ ժողովրդական ստուգաբա-նությամբ դարձել է šahad, իբր թէ արաբ šahad «վկայ», որից յետոյ յետ դառնալով անցել է հայերէնի։

• ՆՀԲ «Բառ եբր. իբր յաւելուած». (ան-շուշտ ակնարկում է եբր. [hebrew word] sarit «մնացորդ», որ իմաստով անյարմար է»)։ Հիւնք. արաբ. աշրադ «տասա-նորդք»։ Մառ ЗВО 8, 80 շարյատ հա-նում է արաբ. ❇ šārī'at «օրէնք» բառից։