cf. Անութ.
• , ի, ռ հլ. «թևի տակի փոսը, խօլթուխ» Բ. մկ. ժբ. 40. Երեմ. լը. 12. Բուզ. գ. 18. այս հին օրինակների վրայ կարելի է աւելացնել այժմ՝ «Խեցիս ջեռու-ցեալ յանթոն դնէին» Եփր. Վկ. արև. 30 «Գունդս կապարիս հրամայեալ է ջեռուցանել և դնել յանթս ձեր, մինչև ծակեսցի փոր ձեր» (Գոր. և Շմոն, էջ 70)։ Ածանցեալ ձևերն են՝ անթել «թևի տակն առնել» Կանոն. անթմէջ «անութի մէջտեղը» ԱԲ. ընդանթական «թևի տակի» Բժշ. անութքա, անութքայ «թևի կամ վզի տակ ուռեցք» Գաղիան. անթանոց «ու-սընդանութ կապուած ոսկու շարք կամ յան-ջագեղ կամար» Հին բռ. ընթանոց «ղենջակ» Ոսկ. ես. անթանոցիկ «թևի տակ դրած փոք-րիկ խուրձ ցորեն» Յոբ. իդ. 19. անթատակ «թևի տակը» Ոսկիփ. Աբր. կրետ. 84. նոյն բառը գրւում է անթ և անդ ձևերով (վերջին ձևով է Զքր. սարկ. բ. 52). Վարդանեան ՀԱ 1922, 280 սխալ գրչութիւն է համարում անթ, որ սակայն արդարանում է գւռ. ձևե-րով. նոր գրականում ընդունուած է միայն անութ, որից անթացուպ «խեղանդամի թևի տակ գաւազան», ուսընդանութ (իբր մէ՛կ բառ) «կրծքի վրայ խաչմերուկ»։
tiara, mitre, diadem.
• և արտախոյր գոյական (տե՛ս խաւարտ)։ Ա. Բահաթրեան, Հովիւ 1908, էջ 415-6 մեկնում է արտախոյր «արքայական», խաւարտ «մի տեսակ բոյս», տից=դից, խաւարծի «ծիլ, ուղէշ», բարձ «անկո-ղին». որով հատուածը թարգմանում է՝ «Սաթենիկը Արգաւանի անկողնից ցան-կանում էր արքայական խաւարտ և դիւ-ցազնական ուղէշ» (այսինքն՝ յղանալ, ծիլ՝ զաւակ ունենալ)։ Սիօն վրդ. Հովիւ 1909, էջ 235-7 գաւառական բարբառ-ներից առնելով՝ մեկնում է տենչալ «մորմոքուիլ», զարդախոյր «խոյրա-զարդ, խոյրով զարդարուած», խաւարտ խորտ, հուժկու», տից «ցից, իշխանա-կան գաւազան», խաւարծի «խաւարտ, խորտ, հուժկու բառի սեռականը», բար-ձիցն «բառնալը, վերացուելը» (Մորմո-քուիր, Սաթենիկ, խոյրազարդ քաջ Ար-գաւանից գաւազանի իշխանութեան բարձումը)։ Շ. վրդ. Սահակեան, ՀԱ 1911, էջ 334-47, Համշէնի բարբառի համեմատ մեենում է տիզ «փունջ» (որ կցում է դէզ, տրցակ և tisser «հիւսել» բառերին), խաւարծի «խաւարծիլ բոյ-սը», որի հոմանիշն է խաւարտ. իսկ ար-տախոյր «մի կապ, մի փունջ»։ Հ. Կ. Տ. Սահակեան, Բազմ. 1911, 345-52 կար-դում է «Ջարտախոյր սաղաւարտ և զդից հաւ՝ արծուի ի բարձր դիցն՝ Արտաւա-նայ» Հացունի, Ճաշեր 143 այնպէս է հասկանում թէ Սաթենիկը ցանկանում էր մասնակցիլ Արգաւանի խնջոյքին (բարձ) և այնտեղ վայելել խաւարտն ու խաւարծի բոյսերը։
pistol.
• -Իրանեան *āturǰanak ենթադրեալ ձևից որ կազմուած է ātur «կրակ» և հպրս. զնդ. ǰan «զարնել, սպաննել», զնդ. jana-«զար-նող», պհլ. zatan, zanēt, zanišn, պրս. [arabic word] zadan, հրմ. zan «զարնել, հարկանել» ձևերից։ Իրան. *aturǰanak բուն նշանա-կում էր «հրահան, չախմախ». հմմտ. պրս. [arabic word] atašzana «հրահան», կազմուած [arabic word] ataš zadan «հուր հարկանել, կրակ վառել, այրել» ոճից։ Պհլ. ձևերը թէև ունին ձ, բայց հպրս. և զնդ. ձևերը ցոյց են տալիս ❇, որ գտնում ենք նաև նոր եռանեան. ների մէջ, ինչ. բելուճ. lanag և պարսկական բարբառներով jiden, jindemán (տե՛ս Horn § 653)։ Այս պարագային մեր ատրճանակ բառը պէտք է հասկանալ հնապէս 'ատրջա-նակ։ Նոյն ǰan արմատը գտնում ենք նաև մեր խարազան և գաւազան բառերի մէջ, ո-րոնք ունին զ և ոչ ճ կամ ջ. այս պատճառաւ ատրճանակ բառը բուն պահլաւականից տարբեր իրանեան մի գաւառականից պէտք է դնել։ Իմաստի փոփոխութեան համար հմմտ. քրդ. ženin-որ գալիս է նոյն žan ար-մատից և նշանակում է «հուր հարկանել, կը-րակ վառել, հրացան արձակել». հմմտ. նաև տճկ. չախմախլը «հրացան»՝ չախմախ «հրա-հան, կայծքար» բառից։
spade, hoe;
mattock;
բահեմ, to hoe.
• պրս. [arabic word] burīdan «կտրել, բրդել» (ներկ. [arabic word] burram), [arabic word] bēl (գւռ. berd) «բահ». քրդ. birin «կտրել», bāl, bīel, ber «բահ», թրակ. βρίλων «սափրիչ», յն. φάρω «ճեղքել», φάρος «արօր, հերկ», φαρόω «հերկել», ἂφαρος «անմշակ», ալբան. bie, birni «զարնել, բաղխել», brime «ծակ», լտ. ferio «ծեծել, բաղխել, հարուածել», forare «ծակ ծակել», հսլ. briti «մազերը կտրել, սափրել», briči «ածելի», borja «կռուիլ», brani «կռիւ», ռուս. боронa «ցաքան», броня «զրահ», брить «ածիլել», бритва «ածելի», լիթ. barù, լեթթ. bar'u «նախատել» (որ է «խօս-քով ծեծել»), հբգ. borōn «ծակել», bora «գզիր», berjan «ծեծել», նբգ. bohren «ծա-կել», անգլսք. borian, անգլ. bore, հիսլ. borr «ծակել». beria «ծեծել», իռլ. bern «ճեղք», berraim «մկրատով խուզել», ևն ևն (Walde 283-4, Boisacq 1016, Kluge 66, 212 և 257, Pokorny 2, 159, Ernout-Meil-let 333)։ Ալս բոլոր բառերի հիմնական նշանակութիւնն է «ծեծել, ծակել, ճեղքել, փորել»։ Առաջին նշանակութեան հետ կապ-ւում է բիր, միւսների հետ բահ։ Բահ բառի հնագոյն ձևն է *բարհ (ինչպէս ցոյց են տա-լիս կովկասեան փոխառութիւնները), որ հնխ. bher արմատի հետ կապւում է այն-պէս՝ ինչպէս մահ<մարհ կապւում է mer> մեռ-անիլ արմատի հետ։ Այս *բարհ ձևի հետ կար և *բիրհ, որ գրաբարում սղուելով դարձաւ բիր «մահակ, հաստ գաւազան», իսկ գաւառականների մէջ տուաւ բիհ<պիհ, բիհր, բիհիր։ Այս երկու բառերը (բիր և բահ) նշա-նակութեան կողմից շատ անձուկ կերպով միացած են իրար հետ։ Հին հյ. *բիրհ միայն ծեծելու գործիք չէր, այլ նաև փորելու գոր-ծիք. այս պատճառով է, որ գրաբարում ունինք բրել «փորել», բրիչ, երկրաբիր, հողաբիր ևն (տե՛ս բիր բառի տակ). արդի գաւառական-ներից Ղրբ. պիհ (<*բիհ<բիհր) նշանա-կում է «բահ» և ո՛չ թէ «բիր». Ագլ. բրհի՛լ, որ ծագում է *բիրհ արմատից, նշանակում է «բահել» և ո՛չ թէ «բիրով ծեծել»։ Վերջապէս կենդանի է տակաւին Երև. Ղզ. Ղրբ. Տփ. բիհր, բհիր «ծայրին երկաթ անցկացրած բիր՝ գետինը փորելու, նաև իբրև ցից խրելու համար, որից շղթայով շուն, տաւար կամ ձի են կապում»։