Definitions containing the research գամ : 2355 Results

Խարափ

s.

ditch;
trap, snare.

Etymologies (1)

• «գուբ, խորխորատ, որոգայթ»? մէկ անգամ ունի Եզն. էջ 111 «Ի նոյն խա-րափ անկեալ և աղանդոցն, զոր թշնամին իբրև զորոմն ի մէջ ցորենոյ սերմանեաց»։ Իբրև անստոյգ բառ ունի ՋԲ, որից և ԱԲ և ՓԲ։ Ա. Զամինեան (անձնական) սրբա-գրում է խարխափ. նոյնը Գալեմքեառեան իսկ Mariès, Եզնիկ, էջ 180 խարակ?


Խարբ, ից

s. adj.

sword;
flagitious, iniquitous, wicked;
ill-bred;
lewd.

Etymologies (1)

• ՆՀԲ մեկնում է «կարծի նոյն ընդ խարբանդակ, ուտօղ, խմօղ, եթէ չիցէ յատուկ անուն»։ ՋԲ դնում է «անիրաւ, անզգամ, խառնակեցիկ»։ ԱԲ միացնում է այս երկուսը։ (Բայց թէ՛ ՋԲ և թէ ԱԲ խարբութիւն մեկնում են «անիրաւու-թիւն, անառակութիւն»)։ Մառ. Гpaм. др.-арм. яз. էջ 265 ծանօթ չլինելով հյ. խարբ բառին, վրաց. ხარბი խարբի դնում է հյ. արբ, արբեալ բառից փո-խառեալ (տե՛ս Արբ)։ Կոստանեան, հրտր. Մագ. թղ. էջ 337բ ցանկում համարում է յատուկ անուն, սեռ. խար-բի, ուղ. խարիբ ձևից։ Սրա դէմ է խօ-սում Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Բ 187-190 և համեմատում է արաբ. [arabic word] xarba «կրօնի և ազգութեան դէմ խռովութիւն հանող. 2. թերութիւն, պա-կասութիւն», [syriac word] xarb «գողանալ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 118)։ Այս բա-ռերի նմանութիւնը պատահական է, ինչպէս նաև նոր ասոր. xirbä «գէշ, յո-ռի, անպիտան»։ Հ. Գր. Սարգսեան, Բազմ. 1927, 243 դնում է արաբ. [other alphabet] xarab «փճացած, աւեր» բառից։


Խաբ, ից

s. adj. adv.

deceit, fraud, cheating, knavery;
fraudulent, deceitful;
deceived, cheated, defrauded, duped;
— գործել, տալ, to cheat, to defraud, to dupe, to swindle;
ի —ս անկանել, to be deceived, to fall into error;
ի —ս ինչ լինել, to be in fault;
ընդ —ս գտանել, to detect in fraud;
ընդ խաբս, ընդ խաբ, fraudulently, deceitfully, knavishly, roguishly;
cunningly, astutely;
— շրթանց, the spell of eloquence;
գուցէ ընդ —ս ինչ իցէ, perhaps it was done by mistake.

Etymologies (1)

• Առաջին անգամ Շրէօդէր, Thes. 46 արաբ. xabb ձևից։ Պատկ. Mamep. I. 10 պրս. xab։ Canini, Et. etym, 127 սանս. kapat'a «խաբէութիւն»։ Մառ ЗВO 7, 73 զնդ. dab, dav «խաբել» բա-ռից։ Հիւնք. պրս. խէպ, արաբ. խապ-պուզ։ Patrubány SA 1, 312 հունգ. ká-bit «թմրեցնել, շշմեցնել» բառի հետ։ Մառ ЗВО 22, 45 վրաց. ցբիերի «խա-բուսիկ» բառի հետ. արմատը ցբ։ Leyy KZ 52 (1924), 310 հսլ. chabiti «ապա-կանել, փճացնել» բառի հետ, որի ծա-գումը անյայտ է համարում Berneker 380-381։


Խազ, ից

s. mus. adj.

note;
line, letter;
notch of an arrow;
նուագել զխազս, to solfa;
նուագումն խազից, solfeggio;
immoderately addicted to;
immature, unripe.

Etymologies (1)

• . արմատ առանձին անցրոծածա-կան, որ «մոլեալ, մոլեգին ցանկացող» նշա-նակութեամբ գտնւում է հետևեալ բառերի մէջ. իգախազութիւն «իգամոլութիւն» Փիլ. ի-մաստ. գինեխազութիւն «գինեմոլութիւն կամ արբեցութիւն» Փիլ. մատակախազ «ճակա-բան» Եռեմ. ե. 8. այս վերջին բառը ուղեւոմ մեկնել Մխ. երեմ. առանձին գործածում է խազք բառը և հասկանում է «վազք, խանծք, որ է սովոր». (Չիք մատակախազք եղեն. ո՛չ մի ոք, այլ ամենեքին ի կին ընկերի իւրոյ խազք, կամ վազք կամ խանծք, որ է սո-վորք)։ -Տարբեր կազմութիւն ունի դատա-իազ, որ ամբողջապէս իրանեան փոխառու-թիւն է. տե՛ս նոյն բառը։


Խահուէ

cf. Սուրճ.

Etymologies (1)

• = Արաբ. [arabic word] qahva «սուրճ», որից փո-խառեալ են նաև թրք. kahve, լտ. cafaeum, յն. ϰαφέῖον, ϰαգενες, գերմ. Kaffee (Kluge 235), Հոլլ. koffie, անգլ. coffee, իտալ. caffe, ֆրանս. café, ռուս. кoфe, լեհ. kawa (Ber-neker 468) ևն, մինչև անգամ չին. Խ սγի ká-fei'։ Բոյսի գիտական անունն է coffea arabica։ Կան գիտուններ, որոնք պնդում են թէ բառս Ափրիկեան Caffa երկ-րի անունից է, ուր, ինչպէս և առհասարակ հասարակածային Ափրիկէի մէջ՝ սրճենին աճում է վայրի վիճակում և անտառներ է կազմում։ Այստեղից Եթովպիոյ վրայով ան-ցել է Արաբիա, որտեղից էլ տարածուել է ամէն կողմ (Տաշեան ՀԱ 1925, էջ 177)։


Ինքն, ինքեան, ինքեանք, ինքեանց

pron.

he;
she;
self;
ես —, myself;
դու —, thyself;
նա —, himself, herself;
ընդ — բարբառել, to say to one's self, to talk with one's self;
յ— գալ, գալ — առ —, to come to one's self, cf. Զգաստանամ;
յ— ամփոփիլ մտաց, to concentrate one's ideas, to collect one's thoughts;
յ— արկանել, to attract, to win, to allure, to draw on, to entice, to gain;
յ— հանել, to snatch away, to possess one's self of, to appropriate;
ինքեան զօրութեամբ, by one's own power or force;
ըստ ինքեան, of oneself.

Etymologies (1)

• հմմտ. սանս. sva, զնդ. hva, xva, հպոս. uvā, յն. ἐ, fέο, fοι, fε, լտ. sui, sibi se, գոթ. seina, sis, sik, գերմ. sein, sich, հսլ. se, sebč, լիթ. sāvo, ալբան. vete, <հնխ. seuo-, suo-, suo-(Boisacq 208, Walde 754). -Boрp նախաւոր ին-մասը կցում է սանս. ana-ձևին. Տէրվ. Al-tarm. ին-=այն, որ նոյն է սանս. i-dam, ay-am ձևերի i, ay մասերի հետ։ Karolides Γλωσ. συγϰρ. 120 կապադովկ. ϰιϰιοῦ κιτιασὸ «ինքը, նա» բառերի հետ։ Հիւնք. կնիք բառից հանում է նիգ և ինքն։ Meillet MSL 9, 372 բառը վեր-լուծում է ին-քն, որի մէջ ին նոյն է համարում նո-յն բառի վերջի մասի և հնդիկ-իրանական im-, am-մասնիկ-ների հետ. անծանօթ է մնում -քն։ Բազմ. 1897, 591 համարում է ի դերանուա-նական արմատից՝ քն մասնիկով և ն յօդով։ Մառ, Гpaм. др. aрм. 152 ար-մատն է ի, որից է և իւր։ Patrubány, ormény tanulmányok (Budapest 1884) և SA 1, 197 իբրև իրն է քշում Boрp-ի մեկնութիւնը։ Pedersen, Ցուց. դեր. 41-44 ին-ք-ն, ուր ին և ն նոյն է ամենեք-ին բառի -ին մասնիկի հետ, իսկ ք= սանս. ča, լտ. que, որով ինքնին կամ ինքն ըստ ինքեան բառերի մէջ նոյն մասնիկը 3 և 4 անգամ կրկնուած է լի-նում։-Karst, Յուշարձան 413 թրք. kendu «ինքը»։


Ապստամբ, աց

adj.

rebellious, disobedient, refractory, contumacious, factious, seditious;
—ք, conspirators;
ժողով, միաբանութիւն —աց, conspiracy.

Etymologies (1)

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «իշխանութեան դէմ կանգնած ան-հնազանդ, ըմբոստ» ՍԳր. Ագաթ. որից ա-պըստամբել ՍԳր. Վեցօր. ապստամբեցու-ցանել ՍԳր. Եղիշ. ապստամբութիւն ՍԳր. Ոսկ. ապստամբող Դան. գ. 32. ապստամ-բանոց «ապստամբների բոյն» Միխ. աս. 377. ծառայապստամբ Եւս. քր. նոր գրա-կանում ապստամբապետ ևն։ Բառիս հնա-ռոյն ձևն էր ապաստամբ և սրանից էլ ա-պաստամբութիւն, ապաստամբել, ապաս-տամբական, ինչպէս գտնում ենք գրուած մի քանի շատ հազուագիւտ օրինակներում. այսպէս՝ Եզնիկի նորագիւտ ձեռագրում (Չեռ. էջմ. л 1111, Կարինեան 1091), էջ 53 ապաստամբ (5 անգամ), էջ 91 ապաստամ-բութեանն, էջ 53 ապաստամբի (տե՛ս Ջ. Մկրտչեան և Աճառեան, Քննութ. և համե-մատութ. Եզնկայ նորագիւտ ձեռագրին, էջ 71-73), Իրենէոսի նորագիւտ Ընդդեմ հերձուածոց գրոց մէջ՝ էջ 8, 49, 205, 211, 212 (6 անգամ) ապաստամբ. էջ 148 21n 215, 218, 221 ապաստամբեալ, էջ 155, 212 213, 215, 218, 220, 221, 223 ապաստամ-բութիւն, էջ 212, 222, 224 ապաստամբա-կան (տե՛ս Վարդանեան ՀԱ 1910, 283), Վարք և Վկ. ա 646 ապաստամբութիւն, Յայսմ. յուլ. 17 ապաստամբ, սեպտ. 22 ապաստամբել։ Հնագոյն այս ապաստամբ բառի միջից կորուսման օրէնքով ա ձայնը սղուեց յետոյ (հմմտ. ապասպարել) և նո-րագոյն ապստամբ ձևը ո՛չ միայն գրաւեց նրա տեղը, այլ և նոյն իսկ հնագոյն բնա-գիրների մէջ ներմուծուեց։ Մեր բառարան-ներում ապաստամբ ձևը չկայ. յիշում է միայն ՋԲ։


Ապրդում, դմով

s.

cf. Ապրիշում.

Etymologies (1)

• . ռ հլ. «ձիու սարքի մաս է». մէկ անգամ ունի Բուզ. 110 «Բազում նժոյգս՝ ոսկիվարաւանդ ապրդմովն տայր նմա»։ Նոյնը ապարդում ձևով, ի-ա հլ. ունի Ոսկ. եփես. 769 «Ոսկեսանձ երիվարօք՝ համակ ոսկիվարաւանդօք և ապարդմօք»։


Ապփովթ

s.

pail, vessel to hold water.

Etymologies (1)

• «ջրի կոնք, լական». մէկ ան-գամ գործածուած է Երեմ. ծբ. 19 «Եւ զապ-փովթն և զամասարակովթ»։-Բառս յի-շում են ՀՀԲ, ՋԲ և ԱԲ. չունի ՆՀԲ։


Աջ, ոյ, ու

adj. s.

right;
right hand;
ընդ աջմէ, to the right;
աջոյ ձեռամբ յաջողակ, right-handed;
յաջմէ եւ յահեկէ՝ յաջուց եւ յահեկաց, to the right and left, on each side;
— թեւ բանակի, right wing of an army;
— հաւանութեան տալ՝ կարկարել ումեք, to offer one's hand, to consent;
յ— եւ յահեակ, right or wrong.

Etymologies (1)

• , ռ, ու հլ. (բովանդակ ՍԳրքի մէջ ու-նինք 33 անգամ աջոյ, 8 աջով, 5 աջու, 2 աջուց, 2 յաջում, 62 աջմէ. յետնաբար նաև ի հլ.) «աջ» ՍԳր. Ագաթ. ևն. յետնաբառ «սրբի կամ նաև կրօնաւորի ձեռք», որով աաւում է մինչև անգամ՝ Ուր կայ ձախ աջն Պետրոսի և Պօղոսի. Վրդ. աշխ. 516։ Այս բառից են աջակողմն ՍԳր. աջաթև Արծր. աջակից Սամ. երէց. աջակցիլ Խոր. Յհ. կթ. աջեակ Վրդ. քրզ. աջել «հրաւիրեալը վերև կամ աջ կողմը նստեցնել» (հմմտ. յն. δεζιό-ομαι) Մանդ. աջին Խոր. Յհ. կթ. աջանալ (նոր բառ)։ 2. Լեռուների մէջ առհասարակ աջը հա-մառուած է լաւ, բարեգուշակ, յաջողութեան կողմ, մինչդեռ ձախը նշան է անյաջողու-թեան, ձախորդութեան, իբրև չար, անբա-րեգուշակ կողմ։ Այս նախապաշարման հա-մեմատ ունինք յն. δεšιά «աջ», δεšιδς «յաջող, ճարտար, սրամիտ, ճարպիկ», լտ. dexter «աջ, յաջողակ, ճարտար», տճկ. [arabic word] saγ «աջ, առողջ, ողջ», պրս. [arabic word] rāst «աջ, ուղիղ», գւռ. գործս աջ է գնում «յաջող է»։ Ընդհակառակը՝ յն. ἀριστερός «ձախ, անյաջոզ», լտ. sinister «ձախ, անբարե-յաջող, չարագուշակ», հյ. ձախ, ձախորդ, ձախորդութիւն, ձախող, գւռ. գործս ձախ է գնում «անյաջող է» ևն։ Ըստ այսմ հյ. աα բառից կազմուած են աջող Եզեկ. ծը. 28. Խոր. Փարպ. աջողակ «ճարտար» ՍԳր. Փարպ. «լաւ, յաջող» Պիտ. Զենոբ. աջողա-ձևոն «ճարտար» Խոր. Յհ. կթ. չաջողութիւն Եզն. մանաւանդ յ նախդիրով՝ յաջող Եւս-քր. յաջողակ ՍԳր. յաջողել կամ յաջողիլ ՍԳր. յաջողութիւն ՍԳր. Եզն. Եւս. քր. ան-յաջ «անյաջող, տարադէպ» Խոր. բ. 7. մի-ջին հյ. աջողնալ «հիւանդը լաւանալ, ապա-քինիլ» Անսիզք 65 (հմմտ. թրք. saγ «աջ, 2. ողջ»)։ Ջ. աջողութեան գաղափարից անբաժան է յառաջդիմութեան գաղափարը. ըստ այսմ աջ բառից են ծագում՝ առ մասնիկով՝ ա-ռաջ «առջևը» ՍԳր. Ոսկ. Եզն. Ագաթ. ընդ առաջ ՍԳր. Ոսկ. ես. առաջոյ, առաջապահ. առաջև, զառաջեսք, զառաջեաւ, առաջի, զառաջասուն, յառաջ ևն, բոլորն էլ հին և ընտիր (հմմտ. թրք. ōn բառը՝ որ նշանա-կում է «առջևը», իսկ կումուկերէնում ար-դէն «աջ». այսպէս՝ ong «աջ», ong yanə ռաջ կողմը». տե՛ս Mоxирa, Kумыкско-pyccкiи cловарь, Cбори. мaтep. Kавкaзa, հտ. 17)։-Այս բոլոր բառերը զուգորդուած են տեղի գաղափարի հետ. բայց յառաջդիմու-թիւն առանց ժամանակի գաղափարի՝ ան-կարելի է. այս պատճառով լեզուների մէջ այն բառերը՝ որ նշանակում են «առջև», նշանակում են նաև «նախ». հմմտ. ֆրանս avant «առջևը, առաջ, նախ», devancer քառջևից երթալ և կանխել», յն. πρὸ «առ-ջևը, առաջ, նախ», թրք. [arabic word] ön «առջևը». [arabic word] ónǰe «նախ և առաջ», պրս. [arabic word] pēš «առջևը, նախ», [arabic word] pēšrav «առ-չևից գնացողը», [arabic word] pēšin «առաջուց, կանխաւ» ևն։ Հայերէնի մէջ էլ ունինք ա-հաջ «առջևը», աշխ. «նախ, նախապէս», յառաջ «դէպի առաջ և առաջուց, նախ», յառաջել «առաջ երթալ և կանխել», առա-ջի «առջևը», բայց նաև «առջի, առաջին» Սեբեր. թ. Բուզ. ե. 51. զառաջել «կանխել» Եւս. պտմ. Եփր. ա. տիմ. առաջուստ «առջե-վից» Եփր. աւետ. «առաջուց» Եփր. Եբր. առաջին (այս բառի կազմութեան հետ հմմտ. բելուճ. p'ēšī «առաջին», բառա-ցի «այն որ առջևն է», և սոգդ. sry «առաջին», բառացի «այն որ գլուխն է»), առաջնորդ և վերջապէս յաջորդ, ուր յ և որդ մասնիկ են, հմմտ. նախորդ։


Առաջ, ոյ

adj.

front, head;
arm, division, branch;
—ք գետոյ, arm of a river;
յ—ոյ or յ—ոյ կողմանէ, before, in front, at the head of;
զ—ս ունել, առնուլ, to obviate, to be beforehand, to prevent, cf. Սկսանել;
— նաւու, head, prow, how of a ship;
— զօրաց, division of forces;
ընդ առաջ գնալ ելանել, to go to meet.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Ցոյները և ռումինացիք ունին ար-ցիվո՛ւրիօն (άρτζιβούριον), արցի՛վուրցի (άρτζίβουρτζι), արթէզֆօռթէզ ևն ձևով բա-ռեր, որոնք փոխառեալ և յարմարեալ են մեր Առաջաւորաց Պահոց անունից, որի վրայ այ-լակերպ առասպելներ են պատմում։ Առաս-պելի հնագոյն վիճակը գտնում ենք Ճառ ընդ-դէմ Հայոց խորագրով յունարէն ընդարձակ մի գրուածքի մէջ, որ վերագրւում է ԺԱ-ԺԲ դարից Սահակ անուն մի հայ կաթուղիկոսի, բայց հաւանօրէն Եւտեմիոսի (ԺԲ դարից) կամ Կալլիստոսի (ԺԴ դարից) խարդախու-թիւնն է (տպ. Migne, Patr. gr. հտ. 132)։ Այս Ճառի մէջ մի առանձին գլուխ կայ՝ որի վերնագիրն է Γερί τῆς σατανιϰῆς νηστείας τοῦ αρτζιβουρίον (Յաղագս դիւական պահոց արցիվուրի, Ա. գլ. ժդ)։ Ահա թէ ի՛նչ է պատմւում յիշեալ գլխում. «Սարգիս անու-նով մէկը, Հայոց մոլորութեան վարդապետ, մի շուն ունէր արցիվուր անունով։ Սակայն այս բառը նշանակում է «առջևից գնացող» (առաջաւոր)։ Սարգիսը սատանայի ազդեցու-թեամբ այս շունը գործ էր ածում իբրև իր ռաւստեան աւետաբեր և յայտարար, ամէն անգամ՝ երբ մի գիւղ, մի քաղաք կամ մի ուրիշ տեղ երթար, ուր իր մոլորութեան ժան-տախտից բռնուած աշակերտներ էին բնա-կում։ Երբ սրանք տեսնում էին շանը, յա-ջորդ օրը թափորով մի քանի մղոն տեղ ընդ առաջ էին գնում իրենց վարդապետին։ Մի անգամ՝ երբ շանը սովորական պաշտօնով մի տեղ ուղարկեց, գայլերը ճանապարհին պատառեցին նրան։ Սարգիսը երկրորդ օրը գնալով նոյն տեղը և տեսնելով որ ոչ ոք իրեն ընդ առաջ չի եկել, ինչպէս սովորութիւն էր, սաստիկ բարկացաւ։ Երբ քաղաք մտնելով ի-հասած, մարդիկ ուղարկեց փնտռելու համար և գտնուած ոսկորներից գուշակելով թէ գայ-լերն են կերել, հրամայեց ամենայն Հայոց՝ որ ամէն տարի, սահմանեալ օրեր, նրա մահուան համար ծոմ պահեն ու մեծ սուգ բռնեն. և այս պասը կոչեց արցիվուրց պաս»։-Նոյն առաս-պելը գտնում ենք նաև Աֆթիմիոս Սեկտատի-նոսի Զէն կատարեալ գրքում. Նիկեֆորոս Կալսթասի Պատմութեան և Աթէնքի Միլե-տիոս արքեպիսկոպոսի Եկեղեցական պատ-մութեան մէջ, որ Ջենատիոս Սքոլարիոս սար-կաւագի ձեռքով համառօտուելով տպուած է նախ Զմիւռնիա (1861) և յետոյ արաբերէն թարգմանութեամբ՝ Երուսաղէմ (1867), այն ժամանակի յունաց Երուսաղէմի պատրիարք Կիւրեղի հրամանով։ Սրա իններորդ գլխի թարգմանութիւնն ունի Երուսաղէմի Սիօն ամ-սագիրը (Չ տարի, 1871, մայիս, թիւ 5, էջ 100), ուր մեր բառը դարձել է յն. արթէզֆոո-թէզ կամ արթէզֆոռ։ Առասպելի մի ուրիշ ձևն ունին ռումինա-ցիք, որոնց մէջ բառը դարձել է արցիվուրցի։ Ռումին առասպելի մէջ արցիվուրցի է կոչւում մի հայ աւագերէցի շունը։ Աւագերէցը անտա-ռով անցնելիս մոլորուել և այդ շան միջոցով կարողացել է գտնել ճանապարհը։ Հայերը աւդ շունը սրբերի կարգն են դասել և ի պա-տիւ նրա՝ Ս. Սարգսի բարեկենդանին պաս են պահում և Զատկի թաթախման երեկոյին էլ նրան նուիրուած մի տօն են կատարում (տե՛ս Պ. քհ. Մամիկոնեան, Ռումանահայոց ներկան և ապագան, Կալաց 1895, էջ 44-45)։


Առատուկ, տկի, տկաւ

s.

smalled

Etymologies (1)

• , ի-ա հլ. «առա-սան կամ չոսան՝ որով յանցաւորի ոտքերն ու գլուխը պրկում էին գելարանի մէջ». գործա-ծուած է միայն հոլովեալ ձևերով. երկու ան-գամ առատկօք Ագաթ. Յհ. կթ. 300 և մէկ անգամ առատկաց Յհ. կթ. 912. այնպէս որ անկարելի է ճշտել ուղղականի շեշտեալ ձայ-նատրի երանգը (ի կամ ու)։


Առատիկ, ակաց

cf. Առատուկ.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «առա-սան կամ չոսան՝ որով յանցաւորի ոտքերն ու գլուխը պրկում էին գելարանի մէջ». գործա-ծուած է միայն հոլովեալ ձևերով. երկու ան-գամ առատկօք Ագաթ. Յհ. կթ. 300 և մէկ անգամ առատկաց Յհ. կթ. 912. այնպէս որ անկարելի է ճշտել ուղղականի շեշտեալ ձայ-նատրի երանգը (ի կամ ու)։


Ասպականի, անեաց

s.

huntsman, hunter.

Etymologies (1)

• (-նւոյ, -նեաց) «որսորդ» Փիլ. լին. 371. (շփռթ է Պիտ. թ. 5 հատուածում, ուր կարող է թէ՛ «որսորդ» և թէ մանաւանդ «որսի շուն» նշանակել). որից ասպականա-սպաս, որ մէկ անգամ գործածուած է Նար. լե. էջ 97.-«Ընդ քանանուհւոյն ձայնի ի խորոց սրտիս պաղատիմ, սովեցելոյս ասպականաս-պաս կաղկանձողական ամենաթշուառ վը-տանգաւորիս, ապրուստ կերակրոյ փշրանաց հացի ի բազմազեշտ քո սեղանոյ մասնաւո-րեսցես»։ Այստեղ ամբողջը ակնարկութիւն է Մտթ. ժե 27 Քանանացի կնոջ և յատկապէս «Քանզի և շունք կերակրին ի փշրանաց ան-ևելոց ի սեղանոյ տեառն իւրեանց» հատուա-ծի։ Լծ. Նար. լե. մեկնում է «շան ուտելիք. լափ» (անշուշտ սպաս «թանապուր» բառից կարծելով), ՀՀԲ «շան կերակրոյ սպասող կամ յուսացող», ՓԲ «որսական շան նման կերակրոյ սպասող», Աւետիքեան, Մեկն. Նարեկի, Վենետ. 1859, էջ 194 «սպասաւոր կամ ծառայող որսորդի, որ է շուն» (ասպա-կանի+սպաս բառերից) և էջ 553 «շան պէս սաասող կամ ձիանց պահապան»։ Իսկ ես կարծում եմ, որ ասպականասպաս նշանաևում է «կերակրի մնացորդներին սպասող» և կազմւած է ո՛չ թէ ասպականի «որսորդ կամ շուն», այլ ասպակ «կերակրի մնացորդ» բա-ռից. ըստ այսմ ասպականասպաս ճիշտ այն է՝ ինչ որ Ոսկ. պօղ. ա. 459 «շունք սեղանոյն ասպակի սպասիզեն»։ ՆՀԲ ուզում է հանել ասպ «ձի» բառից


Ասպահապետ, աց

s. adj.

cavalry general.

Etymologies (2)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև ա-ռանց վկայութեան) «զօրապետ, սպարա-պետ». երկու անգամ միայն գործածուած է Խոր. բ. 68 և 28 և այն էլ իբրև ազգանուն կամ տիտղոս. «... և քոյր նոցա՝ ասպահապե-տի պահլաւ, քանզի ի վերայ զօրաց էր այրն նորա»։

• = Պհլ. spāhpat «սպարապետ, զօրագլուխ. որից պրս. [arabic word] sipahbad կամ [arabic word] ispahbad, ispahbud և տառադարձուած՝ ա-րաբ. [arabic word] asbahbuδ, յն. σπε βέδης (Պրոկոպիոս, Պարս. պատ. Ա. 10)։ Բառի հին ձևն էր հպրս. spādapati, որ Արշակունեաց ժամանակ փոխ առնուելով՝ դարձաւ հյ. սպա-ռատետ. ասպարապետ, իսկ Սասանեանց ժամանակ երկրորդ անգամ փոխ առնուելով նոր ձևով՝ դարձաւ ասպահապետ։ Իրանեան բառերը կազմուած են spāda > spāh > sipāh «սպայ, զօրք» և pati>pat>bad «պետ, տէր» բառերից։-Հիւբշ. 22, 240։


Ասպաստանիկ

adj.

brought up in a stable (horse).

Etymologies (1)

• «ախոռի մէջ պահուած, բաւ խնամուած ձի». մէկ անգամ գործածուած է հայ մատենագրութեան մէջ՝ Ա. մակ. գ. 39։


Աստուած, տուծոյ

s.

God, the Supreme Being.

Etymologies (1)

• հին և ընտիր բառ, որից ունինք մի քանի հարիւր ածանցներ. հնագոյններից յիշենք հետևեալները. աստուածառարռառ Ագաթ. Վեցօր. Կորիւն. աստուածաբեր Կո-րիւն Ագաթ. աստուածագէտ Ոսկ. Ագաթ. աս-տուածագիր Բուզ. աստուածախուი Եռն աս-տուածախօս Սեբեր. Ագաթ. աստուածախօ-նել Ոսկ. ա. տիմ. աստուածահար կոչ. աս-տուածանշան Եւս. քր. աստուածեղէն ՍԳր. Իւեռ ձն. Բուր. աստուածական Ագաթ. Եզն. Ոսկ. ես. անաստուած Եփես. բ. 12. Կոչ. բազ-մաստուածեան Եզն. Սեբեր. երեքաստուա-ծեան Սեբեր. չաստուած ՍԳր. Եզն. Սեբեր. յետին են աստուածունի «աստուածային» ևնևր հաւ. 315. աստուածարել, աստուածա-րեալ ևն՝ ար մասնիկով. հմմտ. մեծ-ար-ել, հրաժ-ար-իլ։-Մեր քերականութիւնները սո-վորեցնում են թէ Աստուած բառը նշանակե-բով «ճշմարիտ Աստուածը», հոլովւում է Աս-տուծոյ, յԱստուծոյ, Աստուծով, իսկ «չաս. ռուած» նշանակութեամբ հոլովւում է աո-տուածոյ, աստուածոց, աստուածով ևն (տե՛ս Բագրատունի, Քերակ. զարգաց. էջ 24), բայց այս կանոնը սխալ է։ Ստոյգն այն է, որ ա-ռաջին նշանակութեամբ բառս երբեք ամ. բողջովին չէ գրուած մեր ձեռագրերի մէջ, այլ միշտ պատուվ՝ Ած, Այ, յԱյ, Ավ։ Օրինակի համար կրկնագիր Ագաթանգեղոսի մէջ ած, ოծն. ιծ, զածս պատահում է 10 անգամ, իսկ բարդութեանց մէջ 20 անգամ և միշտ գրուած է ած. սեռական այ՝ 20 անգամ. բա-ցառական յայ՝ 3 անգամ. ընդամէնը 53 ան-գամ և միշտ պատուով (տե՛ս իմ յօդուածը ՀԱ 1913, էջ 4)։ Այսպիսի համառօտագրու-թիւններով ի հարկէ կարելի չէ իմանալ բառի ճիշտ ընթերցումը. բայց կարելի էլ չէ առանց պատճառի պնդել թէ հին հնչումն էր Աստու-ծոյ։ Ընդհակառակը՝ յոգնակի հոլովները, չաստուածոյ սեռականը, անաստուած, ան-աստուածի, անաստուածիւ ձևերը և հայերէ-նի ընդհանուր ձայնափոխութեան օրէնքները ցոյց են տալիս թէ հին հայերէնի մէջ աստու-ծոյ ձևով մի բառ չէր կարող գոյութիւն ունե-նալ և թէ աստուած՝ ամէն նշանակութեամբ էլ հոլովւում էր աստուածոյ, աստուածով ևն. Մեր ձեռագրերում կան արդէն մի քանի դէպ-քեր, որոնք վերի կանոնին հակառակ են. այս-պէս՝ էջմիածնի Կարինեան թ. 526 ձեռագրի (ՋՉ=1457 թուից) մագաղաթեայ պահպա-նաևում գտնում ենք աստուծոյն ամբողջա-կան գրութիւնը (Գրծ. ե. 43, որ տպագրում աստուածոյն է. Մ. վրդ. Մաքսուդեանց ՀԱ 1913, 312). կրկնագիր Ագաթանգեղոսում՝ էջ 52բ գրուած է աստուծոց և 30 ա աստու-ծոցն (Աճառ. ՀԱ 1913, էջ 4). բայց երեք պա-րագային էլ խօսքը չաստուածների վրայ է և հետևաբար՝ ըստ ենթադրեալ կանոնի՝ պիտի լինէր աստուածոյ, աստուածոց։-Աստուծոյ, ձևը միջին հայերէն է, որ կանոնասորապէս յառաջացած է հնագոյն *աստուածոյ սեռա-կանից, միջին ա-ի անկման օրէնքը հաստա-տուելուց յետոյ. *աստուածոյ ձևը տառացի գրուած չլինելով անհետացել է և ժողովրդա-իսկ հնագոյն բնագրերի մէջ։ (Այս գաղափա-րը յայտնած և պաշտպանած է Meillet. վեր-ջին անգամ տե՛ս իր Altarmenisches Fle-mentarbuch1913, էջ 20. Հիւբշման ևս համա-ձայն է նրան (անձնական). միայն Pedersen ծում է թէ աստուծոյ հին հայերէնի յատուկ մի ձև է և յառաջացած է երաժշտական շեշ-տի պատճառով *աստուածոյ նախաձևից։ Բայց այս պարագային ինչո՛ւ «չաստուած» նշանակութեամբ մնաց աստուածոյ։


Զինուորեմ, եցի

va.

to enlist, to maintain soldiers;
to exercise in the art of war;
to arm.

Etymologies (1)

• . նախդիր՝ որ կցւում է բառասկիզբը հայցական, պատմական և պարառական հո-չովները կազմելու ժամանակ, բայց մանա-ւանդ գործածւում է իբրև սաստկական և կամ զօրացուցիչ. հմմտ. զանցանել, զեղծա-նել, զաչացու «կոյր» (աչք բառից), զակա-նել «լաւ դիտել» (ակն բառից), զահի հարկանել, զահանդիլ, զարհուրիլ (հմմտ արհ, ահ, արհաւիր), զահոմիլ «պատշաճիլ» (հոմ ձևից), զաղփաղփուն, զանխուլ, զո-ռածիլ կամ զ-առ-ած-անել, զառամ (իբր զ-առ-ամ) «տարիքոտ, ծերացած, ցնդած», զառանցել, զառաջասուն, զառաջաւոր, զա-ռաջեայք, զառաջեաւ, զառաջել, զառաջինն. զառիվայր, զառիվեր, զառիթափ, զատանել, զատ (իբր զ-հատ-անել), զատչիլ, զատուցա-նել, զարամուր (<զյարամուր), զարգանալ, զարդ, զարդարել, զարդիս (արգ, արդ, յար» դարել, արդի), զ-արթնուլ, զարթմնի, զարթ-խում (արթուն), զարկ, զարկանել (զհարկա-նել), զարմանալ, զարմ, զարտուղի (արմ, արմանալ, արտուղի), զգածել (հագածել, առիգած), զգենուլ, զգեստ(ագանել, հտ-գուստ), զգետնել, զգլխել, զգնալ, զգալ, ըզ-գայուն, զգացում, անզգամ զգաստ, զգօն, զգացուցանել (գալ բայից. հմմտ. զ-եկ-ու-ցանել, զեկոյց, իրազեկ, իրազգած), զօդել, զօղուած, զփախչիլ, զտեղել, զետեղել, զար-գելուլ, զչարիլ, զուլամբիլ «վզի վրայ գլորիլ» (ուլն բառից), զեղծանել, զեղծ, զեղուլ (զ-հեղուլ), զեռալ, զեռուն, զինչ, զինչպէտ (հմմտ. ումպէտ), զիջանիլ, զլեռնայն, զկծել, զկնի (կինք), զհետ (հետ, յետ), զմէ՞ (ի*մ), ճմտաւ ածել, զճանապարհայն, զնստուցա-նել, զով, զովանալ (հով, հովանալ) ևն ևն։-Սրա հետ նոյնէ ս նախամասնիկը, որ զ-ի ստացած ձևն է՝ խուլ բաղաձայնների մօտ. հմմտ. սրափիլ, սքօղել, ստածել, սփռել ևն


Զկրկտանք

cf. Զգայռ.

Etymologies (1)

• . անստոյգ բառ. մէկ անգամ ու-նի Փիլ. նխ. բ. (տպ. Վենետ. 1822, էջ 106). «Քանզի ահա զանցեալք շուայտեալք փափ-կութեամբ և զկրկտանօք՝ այն որ ի խրախու-թիւնս անուշաբոյր հոտք զանազանք են»։=-Աւգերեան այս հատուածը թարգմանում է այսպէս. «Excessus enim crapularum, ex-quisitorumque conviviorum sunnetit tum iragrantia odoris diversi generis», ուր զկրկտանք բառի վրայից լռութեամբ է անց-նում. ՆՀԲ մեկնում է «իբր ձգռտանք, զգայ-ռումն, կերածը վեր տալը» (գւռ. զկռտոց)։ Սակայն այս իմաստը յարմար չէ տեղին և սպասելի է «կերուխում, խրախճան, վայելք» կամ նման նշանակութիւն։


Զմրուխտ, րխտի, րխտոյ

s.

emerald.

Etymologies (1)

• Առաջին անգամ ԳԴ համեմատեց արս. zumurrud ձևի հետ։ Այլևայլ լեզուների հետ կցում են ՆՀԲ, Lag. Arm. Stud.


Զոպայ, ի, իւ

s.

hyssop;
holy-water sprinkler, asperges-brush.

Etymologies (1)

• , ի հլ. «ծոթրինի նման մի բոյս է hyssopus (Տիրացուեան, Contributo § 442). 2. զոպայի տրցակ, հեղուկ մի բան սրսկելու մշտիկ» ՍԳր. Ոսկ. ես. Եւս. պտմ. 114. Կոչ. 29, 269. գրուած նաև զովպայ Մագ. թղ. 118, զոպա Եղիշ. միանձ. 160. զուփա, զուֆ, զու-ֆա Վստկ. 91. զուֆայ Մխ. բժշ. 34. որից՝ զուփայի շարապ Մխ. բժշ. 54։ Նախաձայնը նախդիր կարծուելով՝ դարձել է ոպայ. «Խօսե-ցաւ զմայրից Լիբանանու մինչև ցոպայն որ ելանէ յորմն» (Առաք. 610բ). այսպէս և Գիրք մոլութ. մի անգամ. հմմտ. «Մինչև ցզոպայն որ յորմն ելանէ» Գ. թգ. դ. 33։


Զրահ

s.

cuirass;
corslet;
coat of mail, small coat of mail;
breast-plate.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Մկ. զրէխ «զրահ», որ ներկայաք, նում է հին զրեն ձևը։-Այս բառի՞ց է ար-դեօք. Ղրբ. զրէհվիլ «զուգուիլ-զարղարուիլ» օր. «Սարքուած-զրեհուած ման էր գամ»։


Զօր, ու, աց

s.

army, host, soldiery, militia, soldiers, forces, troops;
հետեւակ —ք, infantry, foot-soldier;
— առնել, հատանել, cf. Զօրաժողով լինել;
ընտիր ընտիր —ուց, the flower of the troops, the best troops in an army;
— ծանր, սաուար, բազմաձեռն, great army, numerous troops, overwhelming forces;
քաջակիրթ, պատերազմափորձ, մարզիկ —, disciplined, experienced, troops inured to war;
—ք երկնից, երկնաւոր —ք, the host of angels;
—, strength, vigour, force;
մինչդեռ —ն եւ սգիքն անդէն կային, and still breathing, giving signs of life.

Etymologies (2)

• , ու, ա հլ. (եզակիում գլխաւորապէ։ գործածւում է ու հլ. յոգնակիում ա հլ. բայց շատ անգամ կայ յգ. սեռ. զօրուց, մէկ ան-գամ եզ. գըծ. զօրաւ Դան. ժա. 13. սակայն ո՛չ բնաւ զօրի, յետնաբար կայո հլ. գըծ. զօ-րով, զօրովք) «ուժ, զօրութիւն» Բ. մակ. ժդ 45 Դան. ժա. 13. «զօրք, զինւորների խումբ» ՍԳր. Բուզ. որից զօրանալ «ուժեղանալ, սաստկանալ» ՍԳր. զօրութիւն «ուժ, ազդե-ցութիւն, ներգործութիւն, զօրք, հրաշք, հրեշ-տակները» ՍԳր. զօրացուցանել ՍԳր. Եզն. զօրագլուխ ՍԳր. զօրագոյն ՍԳր. Եզն. զօրա-ժողով ՍԳր. Բուզ. Եւս. քր. Կոչ. զօրական ՍԳր. Կիւրղ. թգ. զօրանիստ Բուզ. զօրավիգն Սգր. Եւս. քր. զօրավար ՍԳր. զօրաւոր ՍԳր. զօրեղ Բ. մակ. ժե. 17. զօրել Ես. ծ. 2. Եզն. անզօր ՍԳր. Ոսկ. Եզն. մեծազօր Գ. մակ. ե. 7. Վեցօր. Ոսկ. Եզն. Կոչ. Ագաթ. Եւս. քր. բազմազօր Բուզ. Կոչ. հեծելազօր ՍԳր. Եւս քր. զօրօգուտ «զինակից» Եւագր. 99։ Նոր գրականի մէջ զօրաբանակ, զօրագունդ, զօ-րախումբ, զօրակոչ, զօրահանդէս, զօրահւա-մանատար, զօրանոց, զօրանց, զօրաշարք, զօրապետական, զօրապետութիւն ևն. տես և հզօր։

• Առաջին անգամ ուղիղ մեկնեց ԳԴ։--ՆՀԲ դնում է թրք. զօռ (իմա՛ պրս. zōr) զառպ (իմա՛ արաբ. ❇ δarb), չէրի (իմա՛ թթր. č̌eri «զինտր»։-Եւրոպա, թերթ Վիեննայի, 1849, 200 հպրս. զա-ւար, զուր։ Bötticher, Arica 77, 272 պրս. zor. զնդ. zāvarə, սանս. ǰurni։ Այսպէս նաև միւսները։ Մ. Փըրթու-գալ, Եղիշէ 116 սանս. սուրա. ասու-րա, զնդ. ահուրա (մազդա)։ Karst, Յուշարձան 407 սումեր. sur «ուժ, զս-րութիւն, զօրեղ»։


Ըմբռնաղ

s.

23rd. November (the day on which sheep are folded).

Etymologies (1)

• Ալիշան, Հին հաւ. 131 հնագոյն ձեւր դնում է բռամաղ, բռումաղ «քաղդէա-կան մի տօն, որ 5 տարին մի անգամ է պատահում» և կցում է հնդ. peronmal «Վիշնու Աստուած» բառի հետ։ Գաբ. Բառ. լտ. hibernalis «ձմեռնային» բա-ռից. այս ստուգաբանութիւնը ուղիղ է երևում (հայերէնի մէջ կարող էր բառը ըմբռնել ձևին կցուելով՝ այսպիսի ձևա-փոխութիւն ստանալ), բայց դժբախտա-բար միջնորդ յունարէն ձևը պակա-սում է։


Ընկոյզ, կուզից

s.

walnut;
— մշկահոտ, nutmeg;
— հնդկաց, cocoa-nut;
— արքայական, the finest quality of -;
— ործացուցիչ, nux vomica;
կեղեւ ընկուզի, nut-shell;
cf. Կորճ, cf. Փեճեկ;
կանանչ կեղեւ ընկուզի, green husk of -;
cf. Կղեղ, cf. Ոզոխ;
(ներքին) մաշկ ընկուզի, epidermis or brown cuticle of -;
cf. Պոպոկ, cf. Փեճեկ;
միջուկ ընկուզի, the kernel of -;
cf. Կթուն;
ծառ ընկուզի, — tree;
cf. Ընկուզի;
փայտ ընկուզի, — wood;
ի գոյն ընկուզի, nut-brown;
cf. Ընկուզագոյն;
քազել —ս, to nut;
երթալ ի քաղել —ս, to go a nutting;
գաւազան ի ժողովել —ս, nut-hook;
cf. Թափիչ.

Etymologies (1)

• Առաջին անգամ Schroder, Thes. 45 եբր. բառից փոխառեալ համարեց։ ԳԴ կցում է պրս. gavz ձևին։ ՆՀԲ «վրաց. նիկօզի, լտ. nux, որ մերձի ի ձայնս նուշ, որպէս և եբր. ղաքէտ՝ է ընկոյզ և նուշ»։ Böttich. Rudimenta 31, Lag. Urgesch. 829, Arm. Stud. § 825 և Հիւբշ. Ուսումն. փոխ. բառից, էջ 20 տրամադիր են հայերենը մայր համա-րելու։ Tomaschek, Deut. Lilterat. 1883, էջ 1254 կովկասեան բառ է համարում. հմմտ. վրաց. նիգոզի։ Հիւբշ. Armen. Gram. 393 դնում է ծագմամբ անյայտ բառերի շարքը։ Jensen, Hitt. u. Arm. 210 հայ. և եբր. բառերի նմանութիւնը հաթեան շրջանի արդիւնք է դնում։-Հիւնք. պրս. էնկէզ, էնկեազ «գործիք կամ առնացի անդամ»։ ՀԲուս. § 742 արաբ. և եբր. ձևերի հետ նաև հռեամ hnuz։-Patrubány ՀԱ 1906, 346 հնխ. geu. gu «կլորացնել» արմատից՝ ընդ մասնիկով և զ աճականով. հմմտ. լտ. vola «ափ», յն. γυαλον «կամարաձևութիւն», γυάλος «բաժակ», զնդ. gava «երկու ձեռքը», հիսլ. kula «գնդակ» ևն։ Wink-ler, Das Baskische und der vordera-siatisch-mittellándische Volker-und


Թալթալ

s.

acre.

Etymologies (1)

• «արտավար, լծվար, օրավար». նառառիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Վստկ. 9 «Յամէն թալթալ՝ որ է լծվար մի՝ փորեն ութ մշակ»։


Թալխայ

s.

fine thread.

Etymologies (1)

• (սեռ.-ի) «բարակ թել». մէկ ան-գամ ունի Երզն. մտթ. ժթ. 24 (էջ 412) «Պարտին զանձինս մաշել ըստ օրինակի թալխայի, որպէս զի ի ծակ ասղանն ան-ցանէ»։


Թակոյկ, կուկաց

s.

pitcher, water-vessel, jug, jar, water-pot, vessel, pot;
cup, mug, goblet, bowl;
the saveall of a candlestick.

Etymologies (2)

• , ի-ա հլ. (յետին է գրծ. թակո։-կով Լմբ. մատ. էջ 71) «ջուրի կամ գինու մեծ աման» (արևմտեան զրականում համարւում t «ջրի կարաս հողէ, տճկ. քիւփ») ՍԳր. Ոսկ. մ. գ. 4. «աշտանակի վրայ թակոյկի ձևով զարդ» Փիլ. ել. սխալմամբ գրուած է նաև թակոյք Նար. երգ. 342 և վերջաձայնը իբրև յոգնակիի նշան առնելով՝ հոլովուած և թա-կոյս, թակոյից (ըստ ՆՀԲ), մինչև անգամ ածանռուած թակոյաբուղխ Եղիշ. չրչր. 271. (այսպէս ունին ՆՀԲ և ԱԲ, բայց տպագրում գտնում ենք թակոյկաբուղխ ձևով)։

• Առաջին անգամ Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. էջ 86 համեմատեց պրս. բա-ռի հետ. նոյնը նաև ՆՀԲ, որ ընդունում են Lak. Arm. Stud. § 838, Հիւնք. ևն։ Karst, Յուշարձան 403 սումեր. dug «աւման, սափոր»։


Թաղերգիչ

s.

tragedian.

Etymologies (1)

• «կատակերգակ». մէկ անգամ ունի Սանահն. =Ոսկիփ. «Պիսիդոս Կորնթա-ցի հարց ընդ Թուղիոս թաղերգիչ. Զի՞նչ մար-մին. -Պատասխանի. Գործի ոգւոյ առ կեն-ցաղս»։-


Թարկ

s.

talc.

Etymologies (1)

• «ադամանդի երեսները». նորագիւտ բառ՝ որ երկու անգամ գտնում եմ գոռծած-ուած Առաք. պտմ. 461 «Ալմաստն... վեց թարկ է. յոր կողմն շրջես երեք թարկ կու երևնայ»։ Նշանակում է նաև «պարսկական գլխարկի երեսները կամ շերտերը» և այս ի-մաստով գործածուած է 1513 թուի մի յիշա-տաևարանի մէջ՝ հրտր. REA I. էջ 96 «Թար-կըս ունի ժբ». հմմտ. Հացունի, Պատմ. տա-րազի, ուր էջ 279 ասւում է, թէ իրօք պարս-կական գլխարկը ունէր 12 շերտ։


Թանկուզի

cf. Փորանկեալ.

Etymologies (1)

• «անկար, փորանկեալ» (պատ-մուճանի համար ասուած). մէկ անգամ ու-նի Գնձ. աբգարու. «Եւ զպատմուճանն թան-կուզի՝ առաքեցեր որդւոյն կուսի»։


Թաս, ի

s.

cup, mug.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Բոլորն էլ ունին թաս ձևով (մինչև անգամ Տիգ. թաս). միայն Ագլ. թօս.-իսկ Սչ. դ'ացա նոր փոխառութիւն է հունգարե-րէնից կամ լեհերէնից.-նոր բառեր են թա-սընկէց, թասխմէնք։


Թարգման, աց

s.

translator;
commentator, paraphrast;
interpreter;
translation;
— կալ, լինել ումեք, to be an interpreter.

Etymologies (1)

• Առաջին անգամ Schröder, Thes. 46 փոխառեալ համարեց ասորերէնից։ Ուղիղ մեկնեց նաև ՆՀԲ։-ԳԴ դնում է պարս-կերենից։ Peterm. 20 ասորին դնում է հայերէնից փոխառեալ։ Müller SWAW 38, 578 արաբերէնից. նոյն 41, 12 դնում է նաև արամերէնը։ Ըստ Jensen-ի փո-խառութիւնը հաթեան շրջանից է։


Թաւ, աց, ուց

adj. gr. mus.

thick, bushy;
woolly, shaggy;
grave (accent);
flat.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. teu-, tewə, tu-«ու-ռիլ, ուռչիլ, մեծնալ, խոշորնալ» արմատից. այս արմատից են ծագում սանս. [other alphabet] tu, [other alphabet] tavīti, [other alphabet] lāuti «ուժեղ լինել, կարողանալ, զօրել», [other alphabet] tavas «ուժեղ, կտրիճ, ուժ, զօրութիւն», [other alphabet] távisi «ուժ», [other alphabet] tuvi «յոյժ, կարի», [other alphabet] tū-ya «ուժեղ, արագ», զնդ. tav «զօրել, կարողա-նալ», tavah «կարողութիւն, ուժ», tzvīsi «մարմնական ուժ», պրս. [arabic word] tuvān «ուժ, կարողութիւն», [arabic word] tuvānistan «ուժե-ղանալ, զօրել, կարենալ», [arabic word] tuvana= ահւ. tuvānīk «զօրեղ, կարող» (տես հյ. թու-անիկ), յն. ταῦς «մեծ, շատ», լտ. tumeo «ուռչիլ», tumor «ուռեցք», tumulus «հողի վրայ բարձրութիւն, թումբ», հսլ. tyǰu, tyti «գիրանալ», tukū «ճարպ», սլով. otáviti «ու-ժեղացնել», չեխ. otaviti se «ուժ ստանալ, կազդուրուիլ», սերբ. tóv «պարարտութիւն», լիթ. tukti «գիրանալ», táukas «ճարպի կտոր», taukaī «ճարպ», tvinti «ուռչիլ», tulas «այն-քան շատ», հպրուս. tūlan «շատ», իռլ. teo «ուժ», հիսլ. pollr «ծառ», կիմր. twf «ուժ, զօրութիւն, աճում», tyfu «աճիլ» և բազմա-թիւ ուրիշ ձևեր։ Այստեղ են պատկանում մինչև անգամ «ազգ, ժողովուրդ, երկիր» նը-շանակող բառեր. ինչ. հիռլ. tuath, լեթթ. tauta, գոթ. ϑiuda, օսկ. touto, ումբր. totam, կիմր. tūd, հպրուս. tauto, հբգ. diota, և վեր-ջապէս նբգ. deutsch «գերմանացի». (տե՛ս Walde 797, Boisacq 945, Kluge 93, Traut-mann 331, Horn § 401, Pokorny 1, 703, F'rnoдt-Meillet 1021)։-Աճ.


Թափուտ

cf. Դագաղ.

Etymologies (1)

• Առաջին անգամ S' Martin, Mémol-res II 292 դրաւ արաբերէնից, ինչ որ կարելի չէ, որովհետև հայ բառի գոր-ծածութիւնը հին է։ ՆՀԲ յն. ϑαπτω «թա-ղել» բայից։ Մանանդեան, Խորենացո. առեղծ. լուծ. էջ 110-1 գտնելով որ Ա-ղէքսանդրի վարքը թարգմանուած է ուշ ժամանակ, թափուտ դնում է արաբ. և ո՛չ պրս։ Հ. Ն. Ակինեան գրում է ինձ (նամակ 1935 մարտ 22), թէ գտել է նա-խակեչառուական երկու ձեռագիր, որոնք հաստատում են թէ Ալեքսանդրի վարքը Ե դարից է։ Հետաքրքիր է իմանալ, թէ թափուտ բառը կա՞յ նրանց մէջ։ Պատկ. Maтep. I. 9 արաբերէնից։


Երկաթ, ոյ

s.

iron;
iron weapon, sword, razor, nail;
— կակուխ, soft, malleable iron;
— գիւրայերձ, red-short iron, hot-short iron, red shear or sear iron;
— կալուանացեալ, galvanized iron;
— կռանահար, forged, tilted, bar, or malleable iron;
— հայելական, specular, oligist iron, iron ore;
— հրաբեր, pyrophoric iron;
— սպիտակ կամ թանագ, plate, white iron, tinned iron plate, tin, tin plate;
—ք, irons, chains, fetters, gyves;
— հնոտի, old iron;
կոտորք —ոյ, grape shot;
սայր —ոյ, tag;
վաճառական —, smith, blacksmith;
պատել —ով, to bind or mount with iron;
բազմախողխող —, sharp;
—ի դար, iron age;
կռանել զ— մինչ տարաշէկն է, to beat the iron while it is hot.

Etymologies (2)

• , ո հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) «երկաթ. 2. երկաթէ գործիք. 3. կապանք, շղթայ» ՍԳր., որից՝ երկաթագամ Ագաթ., եր-կաթագործ Ագաթ., երկաթագործի Եփր. ել.. երկաթակապ Գ. մակ. դ. 8, երկաթահատ Ոսկ. մ. բ. 18, երկաթապատ Դան. դ. 12, 20. եր-կաթեղէն ՍԳր., երկաթի ՍԳր., աներկաթ Իմ. ժէ. 15. նոր գրականում՝ երկաթեայ, երկա-թուղի, երկաթուղային, երկաթավաճառ ևն։

• [hebrew word] həsina, արաբ. [arabic word] xasin, ա-սուր. hassinu, ասոր. hassīnu, եթովպ. hasīn «երկաթ, սուր ևն». նաև նախա-ձայնի անկումով կայէն արմատը, ա-րաբ. [arabic word] qān «դարբնել», [arabic word] qayn «դարբին». եբր. [hebrew word] rq՝ «ծեծել, տրո. րել, ճզմել», [hebrew word] rāqī'a «երկնա-կամար», որով նաև հյ. երկինք, լազ. երկինաչխա «երեքշաբթի (օր երկնից)». Մառ չի ընդունում սրանց կցել հյ. სր-կաթ բառը, այլ հանում է *շկաթ ձևիզ. հմմտ. սվան. լիւշկադի «դարբնել», կա-դա «կացին», լազ. ճկադ «գամել». ևն։ -Oštir, Btrg. alarod. 22 հյ. երկաթ կցում է տաբասսարան roghel բառի հետ։-lpsen IF 39(1921), 235 երկաթ և արծաթ համարում է փոքր-ասիական ծագումից։


Երկայն, ից

adj.

long, extended;
far;
փոքր մի —, rather long.

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ. պարզ արմատն է երկ-, որի վրայ աւելացել է -այն մասնիկը. հմմտ. մի-այն, ուն-այն, միանգամ-այն, զնանա-պարհ-այն ևն. նոյն արմատից -ար մասնի կով կազմուած է երկ-ար. հմմտ. մեծ-ար-ել, ևն։ Բոլորի արմատն է հնխ. dewə, որի ձայն-դարձներն են dowə, dwā, du. այս առմա-տից զանազան մասնիկներով յառաջանում ևն յն. δfαρόν, հոմեր ἰη ό, δfāլίς δηρίς. δfāν, ղո.. δάν, հոմեր. δfήν. δηὶ ά, δαίν, δ.č, (O աստիճանով) «երկար ժամանակ, երկարատև, վաղուց, շատոնց», երկար u ձայնդարձով՝ հսլ. davš «էր երբեմն», dovī-nu«հին, հնուց», ռուս. давe«երեկ, քիչ առաջ». павно«վաղուց», սլով. davi «քիչ առաջ, այս առաւօտ». լեհ. dávno «վաղուց», ուկր. dá-viky «այս առաւօտ», լատ. dūdum «ի վա-ղուց հետէ, շատոնց», duro «տևել, տոկալ, դիմանալ» (ստորին ձայնդարձով՝ du ձևից)։ Համեմատութեանց վրայ աւելացնել կամես. tuwa «հեռու», tuwaz (a) «հեռուից», tuwa-las «հեռաւոր» (Benveniste, BSL, հտ. 33, ❇ 99, էջ 142. տե՛ս և Pokorny, 1, 779, Er-nout-Meillet, 275)։ Հիռլ. doe «կամաց» թերևս նաև գերմ. zaudern «վարանիլ, ձգձո-գել, ժամանակ անցկացնել» (տե՛ս Walde, 245, Boisaeq, 183, Berneker, 181)։ Ըստ ո-րում՝ հնխ. dw տալիս է հյ. երկ-(հմմտ. եր-կու, երկնչել), ուստի և հնխ. dwāro-տալին է հայ. երկար, ro-ի փոխարէն ռնգային մաս-նիկով՝ երկայն (իբր յն. δfα). միևնոյն ժա-մանակ dewə ձևից տևել և dowə ձևից տո-կալ։ Այսպէս ուրեմն հնխ. երկավանկ ար-մատների և ձայնդարձի օրէնքների համա-ձայն նոյն ծագումն ունին և նոյն արմատից են բխում հյ. երկայն, երկար, տևել և տոկալ բառերը։


Երկու, կուց, կոքումբք, երկուք

adj. adv.

two;
pair;
second;
besides, moreover.

Etymologies (1)

• (անեզական. հյց. երկուս, սեռ. տրակ. երկուց, գրծ. երկուք) «2» ՍԳր. Եւս քր. Եփր. ել. Ոսկ. ա. տիմ., որից՝ երկուϑ-րեայ «երկու օրուայ» Եփր. պհ., երկուորիք ՍԳր. Եւս. քր., երկուօրեակ Յհ. ժա. ի. իա., երկուանք «կասկած» Ոսկ. յհ. ա. 34, ընդ եր-կուիլ Պղատ. օրին., յերկուանալ Գ. մակ. ե. 23. Մտթ. իը. 17. Կոչ. Եզն., յերկուական «կասկածելի» Եզն., յերկուումն «կասկած» Փիլ., երկուաւոր «երկուսից բաղկա-ցած» Լծ. պրպմ. 788 ևն.-երևան է գալիս նաև հետևյալ ձևերով.-2. Շրնո-որից՝ երկոտասան «տասներկու» ՍԳր., երկոքին կամ երկոքեան ՍԳր. (հյց. երկոսին, բայց սրա դէմ Սիր. խ. 20, 21 եր-կուսին), երկոտասնեակ «դուժին» (նոր բառ).-3. ⦿րկի-. այս ձևը յայտնապէս երե-ւան է գալիս երկեամ «երկու տարի» ՍԳր. Ոսկ. մ. բ. 8. Եւս. քր., երկերիւր «երկու հա-բիւր» ՍԳր. Եղիշ., երկեակ Փիլ. Յհ. իմ. երև., երկևան «երկբայանք» Ոսկ. մ. և Եփես. Սե-բեր. բառերի մէջ, որոնք գալիս են նախաւսր *երկի-ամ, *երկի-հարիւր, *երկի-ակ. *երկի-հաւան ձևերից։ Անկախ և առանձին գործա-ծուած գտնում եմ մէկ անգամ Ոսկ. փիլ. 347 «Մի՛ միայն մի օր և մի՛ զերկի կամ զերիր, այլ զամենայն ժամանակս». բայց այլուր նոյնը երկտի. ինչ. Ոսկ. փիլիպ. 380, 439 Կող., 537. Եփես. 813, 895, որոնց վրայ տե՛ս տի (ըստ այսմ ուղղել երկտի).-4. ⦿րկ-, որից՝ երկարմատեան Եզն., երկդիմի Ղևտ. ժթ. 19. Եւս. քր., երկապաշտ Ոսկ., երկա-կեաց «երկակենցաղ» Եւս. քր. Ա. 21 (հմմտ. ՀԱ, 1905, 17 և 1914, 122), երկբան Ագաթ. Եւագր., երկմտութիւն ՍԳր. Եզն. Եւս. պտմ., երկիցս ՍԳր., երկրորդ ՍԳր. Եզն., երկա-տեսակել «երկու տեսակի վերածել» Պրպմ. 299ա, երկագոյ «երկու տեսակ գոյացութիւն ունեցող» Լծ. պրպմ. 537.-նոր գրականում՝ երկանիւ, երկաստիճան, երկբարբառալին, երկդասեան, երկդիմութիւն, երկզուգաթի, երկընտրանք, երկլեզուեան, երկկայմ, երկ-հատոր, երկհարիւրամեակ, երկյարկանը, երկսապատ, երկտող, երկտողիկ ևն։ Կայ նաև առանձին երկ «երկու» Մագ., որից երկիր «երկրորդ» Փիլ. Լին. Թր. քեր.։ Վերի բառե-ռեզ ոմանք կարող են յառաջացած լինել եր-կի-ձևից. յատկապէս բաղաձայնով սկսող բառերի բարդութեան մէջ. օր. երկբան<*եր-կիբան? Բայց ա-ով սկսվող բառերի, ինչպէս նաև ա յօդակապով ձևացած բարդերի մէջ՝ արմատն է անշուշտ երկ-, ինչ. երկապաշտ =


Երմոս

cf. Եռմոս.

Etymologies (1)

• Առաջին անգամ Klaproth. Asia po-lvol 102 սլ. as, օսս. as, jes, քրդ. as, զնդ. esom, լեթթ. լիվ. Շs։ ՆՀԲ համեմատում է ռուս. ազ, եա ձե-վերի հետ։ Ուղիղ են մեկնում Paterm 16Z Windisch. 19, Böttich. ZDMG, 1850, 354 ևն։ Մորթման, ZDMG, 26, 525 բևեռ. iezi=ես։ Վանեան բևեռա-գրերի ies=ես ձևի վրայ նաև ՀԱ, 1896, 268 և Բազմ. 1897, 53։ Meillet, MSL, 7, 164 համարում է թէ մեր բառի նախ-նական ձևն է *եծ, որ բաղաձայնի մօտ դարձել է ես և յետոյ ընդհանրացել է։ Jlensen, ZDMG, 48, 449 ևն գտնում է հաթեան ձայնաւոր +z+ ձայնաւոր ձևով մի բառ, իսկ Hitt. u. Arm. էջ 98, 130 դնում է հաթ. *s'։ Հիւնք. հանում է եզ «մէկ» բառից։ Սանտալճեան, L'idione 16 իմ=բևեռ. mi։ Karst, Յուշարձ. 405 սումեր. iz, giz «ես»։ Մառ. ЗВО. 25 18 մերժում է խալդ. ❇ [arabic word] i-e-še «ես» ձևի համեմատութիւնը, որ


Եփենէ

s.

ossifrage.

Etymologies (1)

• «մի տեսակ թռչուն». մէկ անգամ ունի Վեցօր. ը. էջ 170 «Մևս ևս թռչուն, որ անուանեալ կոչի եփենէ, առնու զընկեցեալ ձագն արծուոյն՝ ժողովէ առ ինքն և սնուցա-նէ»։ Ուրիշ օրինակ չկայ։


Եքինոս

s.

sea-hedgehog, sea-urchin.

Etymologies (1)

• «ծովային ոզնի» Վեցօր. 150 (չորս անգամ). Վանակ. հց.։


Երգ, ոց

s.

chant, song, canticle;
air;
hymn;
recitative;
ballad;
canto;
language, voice;
— համառօտ, canzonet;
—ս առնուլ, to sing;
յ— արկանել, to sing or compose a song;
to make songs on, to lampoon;
յ— անկանիլ, to be the subject of a song;
— անհեդեդ, bad song;
նուագարան երգոց, musical instrument;
— երգոց, the song of songs, the song of Solomon.

Etymologies (1)

• Այս մեկնութիւնը տուաւ առաջին ան-գամ Böttich. ZDMG, 1850. 354։ Նուն։ նաև Arica. 53. 26, Lag. Urgesch. 332, որ կցեց նաև թրակ. σιδ-αλϰνς բառի


Երեկ

s.

eve, even, evening, afternoon;
the evening star;
west;
ընդ —ս, առ —ս, about or towards evening, at the close of day;
յ—ս կոյս, towards evening;
to the west;
զօրն ց—, from morning till night;
դարձաւ օրն յերեկս, the daylight fades, the day wanes, the day is going down;
որպէս or իբրեւ յ—ն եւ յեռանդն, as heretofore;
ընդ —ս է, it grows late;
cf. Երէկ.

Etymologies (1)

• Առաջին անգամ Böttich. Arica, 78, 289, Wurzelf. 23 և Lag. Urgesch. 370 համեմատես սանս. և գոթ. բառերի հետ։ 257։-Հիւբշ. KZ, 23, 32 աւելացնում է նաև յն. ἐεβος։ Տէրվ. Altarm. 68 սանս. rajas։ Նոյն, Նախալ. 102 վերի ձևերի և հյ. ներկել, երկինք, երկիր բա-ռերի հետ՝ հնխ. rag «ներկել, գունաւո-րել» արմատից։ Հիւնք. երկիւղ բառից։


Երիզ, ոյ

s.

band, bandage, ligature, fillet, string.

Etymologies (1)

• , ո հլ. «երկար և նեղ կտաւի շերտ՝ իբր կապ» Բրս. գոհ., որից՝ երիզապինդ Յհ, ժա. 44. երիզապնդեալ Մամբր., երիզապըն-դեայ Նար. բայց երիզ նշանակում էր նաև «բարակ ազնիւ կտաւ, որ ծանրագին գահոյք-ների երեսն էին քաշում». այս իմաստով ա-ռանձին չկայ գործածուած, բայց սրանից է կազմուած երիզապատ «վրան կամ երեսը բարակ կտաւ քաշած» Առակ. ե. 16 Ոսկ. ե-փես. Մծբ.։-Նոր գրականում երիզ նշանա-կում է «մի տեսակ շատ նեղ ժապաւէն՝ որ հագուստի եզերքն են կարում»։-Երիզ բառը հին մատենագրութեան մէջ արմատական ձևով աւանդուած չէ. ունինք միայն վերոյի-ռեաւ ածանցները և մէկ անգամ էլ գրծ. երի-զովք ձևը. բնական է որ հայերէնի ձայնա-փոխութեան օրէնքների համաձայն՝ սրան-ցից պետք էր ենթադրել *երէզ ուղղականը, ինչպէս ունի ՋԲ. բայց ՆՀԲ անուշադրու-թեամբ դրած է *երիզ, և այս սխալը բառա-րանների միջոցով ամէն տեղ տարածուած է։


Երիթամածեալ

adj.

driven in like a wedge.

Etymologies (1)

• . անստոյգ բառ. մէկ ան-գամ ունի Գ. մակ. ե. 28 «Եւ մինչդեռ յայնմ յաղէտս տարակուսի և ի շտապ տագնապի երիթամածեալ կային»։ ՆՀԲ մեկնում է «կա՛մ է երիթացեալ, իբր չուառացեալ, չո-րացեալ և կամ պատեալ պաշարեալ ի ըս-պառ», ՋԲ մեկնում է «պնդեալ որպէս զերիթ կամ զսեպ». ԱԲ «հալած մաշած, աղտոտ, սևցած, խեղճ»։ (Յունարէնը այս ամբողջ կտորը չունի. համար 50.-Սանկտպետրբ. 1817 թուի հրատարակութեան մէջ յիշեալ բա-ռը կարդում ենք ի թաւ մածեալ)։


Երիտասարդ, աց

s.

young man, young gentleman;
թէ գոյր —ի գիտութիւն եւ ծերոյն զօրութիւն, if young folks had experience, and old ones strength.

Etymologies (1)

• Սրանից առնելով ՀՀԲ «յերիս տասն է արդ» և Ինճիճ. Հնախ. Գ. 24 «երից տա-սանց մարդ»։ Նոյնը նաև Մսեր Մսռ-րեանց, Ճռաքաղ, 1861, 331 ոտանաւո-րով՝ «Քեզ չէ արժան կոչումն առնոււ ե-րիտասարդ, Եթէ ամաց երից տասանց իցես ո՛չ՝ մարդ»։ Նոյնը դարձեալ ոտա-նաւորով՝ Թօփուզեան, Արծիւ Վասպ. էջ 44։ Ուղիղ մեկնութիւնը մտածեց ա-ռաջին անգամ Lag. Btrg. bktr. Lex. 5, որ բառի վերջին մասը դնում է պհլ. sard «տարի»։ Տէրվ. Altarm. 46. նա-խալ. 70, Մասիս, 1881 մայիս 8՝ վեռ. ջինիս պէս։ Հիւնք. աւսարդ բառից կամ յն. ἔρως=ερρωτ։ «սէր, տարփանք», ἔσατῶ «մուսայ տռփական նուագաց» և կամ ἐαρ «գարուն»։ Վերի ձևով ուղիղ մեկնեց Հիւբշ. Pers. Stud. էջ 244։ Scheftelowitz, BВ, 29, 67 երի-տասն+ սարդ «30 տարեկան»։


Զեն

cf. Զոհ.

Etymologies (1)

• «զոհ». մէկ անգամ ունի Մծբ. 27 ըստ մէկ ձեռագրի (որ Վարդանեան, ՀԱ, 1914, 124 ասորի բնագրի և միւս հայ ձեռագրերի համեմատ ուղղում է եզն), որից՝ զենուլ «ա-նասունը կտրել, մորթել, զոհել» ՍԳր., զե-նումն Ղևտ. ժե. 5. Սղ. խգ. 22, զենլի «մա-տաղացու» ՍԳր., զենագործութիւն Փիլ. ի-մաստն., զենածոյ Կանոն., զենարան Խոր. Փիլ. բագն., զենել Անան. յհ. մկ. Վրք. հց., անզեն Փիլ. ել., անզենլի Ածաբ. ծն., գառ-նազեն Անյ. բրձր. Թէոդ. խչ., մարդազեն Ոսկ. եփես., մշտազեն ԱԲ, հայզեն «հայա-մորթ» Տաթև. տճկ.։


Զերծ

adj. s.

exempt, frauk, free;
safe, sure;
deliverance, safety;
— առնել, cf. Զերծանեմ;
— կալ, լինել;
to be secure from, sheltered from, exempt from;
— կացուցանել, to shelter, to secure, to screen;
to exempt, to free, to dispense from.

Etymologies (1)

• Առաջին անգամ ուղիղ մեկնեց Lag. IIroesch. 381՝ համեմատելով սանս. sr) և զնդ. uz-harez ձեւերի հետ։ Մորթ-ման, ZDMG, 26, էջ 517 բևեռ. is-zari համարում է «զոհ զերծանելոյ», այսին-քըն «հաշտութեան»։ Տէրվ. Լեզու, 1887, 18 զգերծուլ կամ զքերծուլ ձևից է հա-նում։ Հիւնք. գերծուլ բայից։ Տե՛ս նաև արձակել բառի տակ։ Pokorny, 2, 508 դնում է հնխ. selg'-, որի ժառանգներն է համարում սանս. srǰ-, զնդ. harəz «արձակել» ձևերից դուրս նաև հիռլ. selg «որս», մբգ. selken «կաթկթիլ», անգլսք. šolcen «ծոյլ, հեղգ» ևն։ Մերժում է հյ. զերծ բառի համեմատութիւնը։-Եթէ արմատը դրուի selg-, բնականաբար կարելի չէ այլ ևս կցել հյ. զերծ (ր-ի պատճառաւ՝ փոխանակ ղ)։ Բայց ի՞նչ կապ կայ «արձակել» և «որս» կամ «ծոյլ» բառերի միջև։ Պէտք է բաժանել կելտական և գերմանական խմբերը ա-րիականից, որ միանալով հայերէնի


Զիգն

s.

hammer-headed shark.

Etymologies (1)

• «մի տեսակ ձուկ» ԱԲ, «սեղակաց դասէն աճառուտ ձկանց սեռ, վագերաձկանց և շանաձկանց շատ մօտ, որուն գլուխը մուր-ճի ձև ունի. ֆրանս. marteau» ԳԲ. նոյնը նաև Նորայր, Բառ. ֆր. էջ 787 բ. մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Վեցօր. էջ 153 «Որ անուանեալ կոչի քսիփիէ, պրիոնէ և շնջրիք և կեփաղք և զիգն իցեն ահագինքն և ահարկուքն» (ձեռ. զի դնիցեն)։


Թել, ոց

s. mus.

thread, filament;
fibre;
— ոսկի, արծաթի, երկաթի, gold or silver thread;
iron or metal-wire;
հատանել —ս —ս, to reduce to filaments;
to atomize;
զ—ն յօրինել, to weave thread by thread;
to adorn symmetrically;
—ք բանից, պատմութեան, the thread of a discourse or story;
հատանել զ— բանին, to break the thread of one's argument;
— կենաց, the thread of life;
հատանել զ— կենաց, to cut the thread of life, to cut off one's days. chord.

Etymologies (1)

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ պէտք է լի նի պրս. [arabic word] tēlā̄ «լար, առասան», որի ծա-գումը անյայտ է. (չի յիշում Horn)։ Հաստա-տապէս հայերէնից է թրք. [arabic word] tel «թել, դերձան. 2. լար. թոկ, չուան. 3. նեարդ». ո-ճով ասում են telčekmek (բառացի «թել քաշել») «հեռագրել» (ըստ այսմ նաև Պլ, թիլ քաշել՝ նոյն նշ.), tel qərlaq «սխալիլ» (բառացի «թել կոտրել»)։ Նոյն բառից են կազմուած թրք. [arabic word] telli «թելաւոր. 2. մի տեսակ կերպաս», [arabic word] tellenmek «ձարձ-րիլ, կերպասի թելերը դուրս գալ», [arabic word] tel-pece «նորահարսի ոսկեթել քօղ»։ Թուր-քերէնի միջոցով մեր բառը տարածուած է շատ ուրիշ լեզուների մէջ. այսպէս՝ քրդ. [arabic word] tel «մետաղեայ թել. fil ϑ'archal», t'el «հե-ռագիր» (տե՛ս Աճառ. MSL 16, 368), խրվաթ, teli, սերբ. telani, նյն. τέλι «թել», ալբան. tel, բուլգար. telove, teljosana «թել», լեհ. tele), telet, tylet «մի տեսակ թանկագին կերպաս», delix, deliura, delutka «նոյն կերպասով շինուած զգեստ», գնչ. tellis-bori «նորահարս (որ դեռ կրում է ոսկեթել քօղը)»։ Բայց ուղղակի հայերէնից է բոշ. թել «թել, taden» (Finck. Die Sprache der Arm. Ziqeu-ner, ЗАН, 1907, էջ 123)։-Ըստ Kraelitz-Greifenhorst-, ի WZKM 27(1913), էջ 131 (=ՀԱ 1913, 446) թրք. բառը ուշ ժամանա-կի փոխառութիւն է և ըստ Radloff-ի բառա-րանի գտնւում է միայն Օսմանեան, Ատրր-պատականի և Խրիմի բարբառներում, այ-սինքն ճիշտ այնպիսի տեղեր, ուր կար հոծ հայ բնակչութիւն։ Փոխառութիւնը նոր լինե-լու ապացոյց է համարում այն՝ որ [arabic word] Luγet-i axteri հնագոյն թրք. բա-ոարանը չգիտէ այս բառը. նոյնպէս Վիեննա-յի կայսերական գրադարանի ձեռագիր թրք. բառարանը (1540 թուից) չունի. և առաջին անգամ յիշւում է Մենինսկու բառարանում (Meninski, Thes. ling. orient. Վիեննա 1680, հտ. I, էջ 1356)։ Այս հաշւով օսմ. tel բառին չպէտք է կցել արևել. թրք. [arabic word] tal, որ գործածւում է երկար ու բարակ բաների հատը նշանակելու համար. ինչ. bir tal muy «մի թել մազ», այսինքն «մի հատ մազ», bir tal oq «մէկ հատիկ նետ» (հմմտ. նոյն զործածութիւնը Պլ. թել մը մազ, թել մը դեր-ձան կամ նուզականով՝ թելիկ մը մազ, թելիկ մը դերձան). [arabic word] tal tal «խառնիխուռն, խճճուած» (մարդու մազի կամ ձիու բաշի համար գործածուած). (այս բոլոր ձևերը նշա-նակում է R. B. Shaw, A sketch). չաղաթ. [arabic word] tal՝ գործածուած նոյն ոճով. օր [arabic word] bir tal yiγaǰ «մէկ հատ ծառ» (տե՛ս Vambery, CagataischeSprachstudien)։ Զա-ղաթայերէն գործածւում է նաև [arabic word] tar նոյն նշանակութեամբ, որ թերևս պրս. [arabic word] tār «մետաքսի թել, նուագարանի լար» բառից է փոխառեալ։-Հայերէնից է տառադարձուած։ ըստ Մառ, Վրդն. առ. I. էջ 48, Աղուեսագրքի մէջ արաբ. [arabic word] til «լար»։ Թուրքերենի մի-ջոցով է փոխառեալ Ասորիքի գւռ. արաբ. [arabic word] tilat «կանեփէ կոպիտ չուան» (որ տե՛ս անդ)։