Entries' title containing ա : 10000 results

Ամորձատեմ, եցի

va.

to castrate, to cut, to geld.

· Calfa


Ամորձիք, ձեաց

s. pl. testicles;
պարկ ամորձեաց, scrotum;
— շատ, orchis, satyrion.

· Calfa


Ամուլ, մլոյ, ոց

adj.

steril, barren.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ո հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) «չբեր, չծնող» ՍԳր. Ագաթ. որից ամլորդի

ՆՀԲ լծ. ան-յղի և թրք. (իմա՛ արաբ.) համիլէ օլմայան «որ յղի չէ», իսկ հտ. բ. էջ 11 գ համք «իգական ամօթոյք» բառից է հանում։ Հիւնք. լմել բառից։ Մառ ЗВО 5, 320 զնդ. apubra «ան-որդի»։ Ղափանցեան ЗВO 23. 3ԲՈ ան բացասականով սանս. mula «արմատ»։ Meillet MSL 22, 55 ան բացասականով հնխ. polo>հյ. ուլ «ձագ» ձևից։ Կայ նաև եբր. [hebrew word] aml արմատը՝ «չորանալ, թառամիլ, ցամաքիլ» նշանակութեամբ։

ԳՒՌ (dialectal) Կր. Մշ. ամուլ, Սեբ. ամուր՝ (ան-շուշտ շփոթուելով ամուր «պինդ, կարծր» բառի հետ)։

NBHL (14)

στεῖρα sterilis (լծ. թ. համիլէ օլմայան. հյ. անյղի) Ստերջ կին, կամ արգանդ անկար ի յղանալ. անծնունդ. անզաւակ. ամոյլ, տղայ չբերօղ. գըսըր. ագիմ.

Եւ էր Սարա ամուլ, եւ ոչ ծնանէր։ Մի՛ եղիցի անսերմ (այր), եւ ամուլ (կին) յերկրի քում։ Ամուլն ծնաւ եօթն։ Զի ամլոյն բարի ոչ արար։ Բնակեցուցանէ զամուլն ի տան ուրախամիտ՝ որպէս մայր որդւովք բերկրեալ։ Երանելի է ամուլն անարատ։ Երանի՛ ամլոց եւ այլն։

Ամլոյ արգանդին բանալով. (Խոսր.։)

Զբազմածին յամլոց գործել. (Ճ. ՟Գ.։)

Յորովայնէ ամլոյն երկրպագելով։ Յամուլ մօրէ զմայրն քո պարգեւեցեր. (Շար.։)

Զամուլն արգանդ Սառայի. (Նար. ՟Լ՟Ա։)

Յամուլ արգանդէ խնդրել որդի. (Մանդ. ՟Զ։)

Որպէս այր անսերմն.

Յաղագս դատաստանաց ամլոց, արանց՝ եւ կանանց. (Մխ. դտ.։)

Նմանութեամբ՝ անպտուղ, անբեր. հասըլսըզ. պիհասըլ. զայրի միւմպիթ.

Զամուլ վէմն դարձուցեր ի ծննդականութիւն ջուրց։ Ոչ եթէ այնպիսիք իցեն սերմանիքն ամուլք. (Ագաթ.։)

Յամուլ վիմէն գետս գնացուցանէր. (Յհ. իմ. պաւլ։)

Ամուլ որթն գօսացեալ պտուղ առցէ. (ՃՃ.։)

Հոգի ամուլ բարեաց գործոց. (Յիսուս որդի.։)


Ամուսին, սնի, սնոյ, աց

s.

consort, husband;
wife, spouse.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ո հլ. «կնոջ մարդը կամ մարդու կինը» ՍԳր. ածականի պէս գործածուած է երկու տեղ. Ի վերայ առն իւր ամուսնոյ. Յո-վէլ ա. 8. Կին կռուեսցի ընդ առն ամուսնոյ իւրոյ. Եղիշ. 1. «2. հասակակից, ժամանակա-կից» նշանակութեամբ ունի Փիլ. այլաբ. և ել. ա. 1. որից ամուսնանալ «կարգուիլ» ՍԳր. Եզն. «մերձաւորիլ» Օր. իբ. 13. Եդն. ամուս-նակից «մէկի կինը, ամուսինը« Ոսկ. յհ. բ. 17 ամ'ուսնասէր Ագաթ. ամուսնաւոր Եզն Բուզ. Ոսկ. ամուսնութիւն «կարգուիլը» ՍԳր. «զուգաւորութիւն» Ոսկ. Վեցօր. Կոչ. Եզն. վա-ղամուսնիք բարք «կանուխ ամուսնանալը» Եւս. քր. ա։

= Բնիկ հալբառ, որ կազմուած է ամ «համ կից, միասին»+ուս<հնխ. uk'-«վարժուիլ, սովորիլ»+ին մասնիկով։ Կազմութեան կող-մից սրա հետ միակ համեմատելի բառն է լտ. uxor «կին», տր կազմուած է նոյն uk'-ար-մատից՝ ամենահին հնդևրոպական իգակա-նակերտ -sor մասնիկով, որից ունինք նաև հնխ. swè-sor >քոյր բառը և 3, 4 թուա-կանների իգականը։ Հնխ. uk'-ստորին ձայն-դարձն է euk'-արմատի, որից ունինք նաև ուսանիլ (տե՛ս անդ)։ Ըստ այսմ ամուսին նը-նշանակում է բուն «միասին կամ հետը վար-ժուած՝ մեծացած»։

ՆՀԲ համասին, ի միասին, յն. γαμέτης։ Տէրվիշ. Նխլ. 73 իբր համասին (սնա-

նիլ արմատից)։ Lagarde, Urgesch. Arm. 535 սանս. paç «համաձայնիլ» առմատին է կզում։ Evald, KZ 6, 12 և Müller SWAW 38, 583 ամ=sam(կից) + սանս. vas «բնակիլ»։ Müller, Orient und Occident 3, 347 զնդ. ham-vas = սանս. sam-+vaç «համամիտ, համա-խորհուրդ»։ Lagarde, Baktr. Lex 14 պրս. [arabic word] āmusni (այսպէս նաև Պատկ. Marep. I 7, Հիւնք. և Թիրեա-քեան, Պատկեր աշխ. գրակ. Ա 192, Արիահայ բռ. էջ 25). բայց Lagarde ենքը Arm. Stud. § 85 մերժում է։ (Այս պարսիկ բառը գրւում է āmusnī, asni, asi. նշանակութիւնը ԳԴ հետևեալ ձե-վով է բացատրում. «ի Պարսիկս ընդ միով արամբ կանայք երկու կամ երեք՝ զիրեարս ասի կոչեն»։ Այս նշանակու-թիւնը յարմար չէ մեր բառին և հե-աևաբար նմանութիւնը պատահական է)։ Bugge, Lyk. Stud. 1, 56 իբր հնխ. səm-euk'inā «համաբնակ, ընակակիռ». հմմտ. սանս. ökas «բնակութիւն» և լիւկ. eus «բնակիչ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 191 ուսանիմ բայի հետ։ Ճիշտ մեկնութիւնը տուաւ Meillet, նախ MSL 9, 50 (հաղորդեց Հայկ Պէրպէրեան. նամակ 21 փետր. 1933) և յետոյ BSL 95, 8, Ernout-Meillet 1100։ Նոյնն են ակնարկում նաև Bugge և Pedersen, տե՛ս վերը։ Այս մասին տե՛ս նաև Ben-veniste BSL, հտ. 35. ж 104, էջ 104։ ԱՄՈՒՏ «լուծ, joug». գիտէ միայն Քա-ջունի, հտ. Գ. էջ 8 բ. նման մի բառ չկայ պարսկերէնում կամ արաբերէնում (չունին ԳԴ և Կամուս). ամոլ բառի սխալ մի ընթերցուա-ծը չէ՞ արդեօք (և կամ խամութ ըստ Աղասի Չթչեանի)։

NBHL (12)

(որպէս թէ համասին, ի միասին. լծ. եւ յն. ղամէ՛տիս, ղամէտի՛). γαμέτης, ἠ γαμετή, γαμέτις maritus (այրն) uxor (կինն) ὀ, καὶ ἠ συζυγή , σύζυγεις, -εῖσα conjugatus, conjux, κοινωνός, συνών particeps, conversans, qui sunt simul այր կանամբի, եւ կին արամբի. լծակից. փեսայ եւ հարսն. էրիկ կնիկ, էրիկը՝ կամ կնիկը, հարսուփեսայ, պսակուած կամ նշանած, կարգուած. էհլ. եօլտաշ. էշ. զէվճ. հէմսէր.

Անսովոր ոճով՝ իբր զուգահասակ սննդակից, հասակակից, ժամանակակից. պօյտաշ. ἱσήλαξ aetate par, aequalis

Որդի (Իսահակ) յամուսնէ լինի իմաստնոյն՝ հարազատ եւ սիրելի եւ միայն. (Փիլ. իմաստն.։)

Նոցին ամուսինքն տոռն ընդ անձն փոխանակ երիտասարդութեան ցնծութեանն։ Նա էր ամուսին եւ կին ուխտի քո. (՟Գ. Մակ. ՟Դ. 7։ Մաղ. ՟Բ. 14։)

Որպէս անգոսնէ կին զամուսին իւր. (Երեմ. ՟Գ. 20։)

Ողբա՛ առ իս իբրեւ զհարսն քրձազգած ի վերայ առն իւր ամուսնոյ. յն. կուսականի, կամ կուսի. լտ. յարբունս հասակի. (որպէս նոր փեսայ, կամ խօսնայր։) (Յովէլ. ՟Ա. 8.)

Կին կռուեսցի ընդ առն ամուսնոյ իւրոյ։ Իսկ ի գիրս Պիտոյից առաւել դնի վասն կանանց. (Եղիշ. ՟Գ.)

Անցնիւր այր զիւրոյ ամուսնին դաշն պահեսցէ։ Հանդերձ ամուսնաւ։ Յորդորմամբ ամուսնին։ Նմանապէս եւ զամուսնացն։ Ի հարազատն ամուսնաց. եւ այլն։

Հեռանային յընդանեացն եւ յեղբարց, եւ յամուսնէից, եւ յորդւոց. (Մեսր. եր. (որ կա՛մ է անսովոր հոլով՝ իբր յամուսնից, կամ յամուսնաց. եւ կամ յայտ առնէ զխօսեցեալ կինն։))

Այլաբանութեամբ՝ որպէս հարսն Քրիստոսի.

Այլ եւ ամուսին սրբութեան Բանին Աստուծոյ ասի եկեղեցի սուրբ, եւ այր նորա Քրիստոս բարձրացեալ ի պարծանս խաչին. (Համամ առակ.։)

(Միտք, զգայութիւն, եւ ցանկութիւն) հասակաւ զանազանք առ յիմանալ միայն, իսկ ժամանակաւ ամուսինք եւ զուգահասակք (յն. մի բառ)։ Յառաջնումն գոյացուցանելն ամենայնի՝ յորում եւ զաշխարհ արար, հաստատէ զամենայն ընդ նմին լի իւրեանց պտղովն ամուսին խորհրդոցն. (Փիլ. այլաբ. եւ Փիլ. ել. ՟Ա. 1։)


Ամուսնական, ի, աց

adj.

conjugal, matrimonial, nuptial.

· Calfa

NBHL (4)

γαμικός, γαμίος nuptialis Սեպհական ամուսնութեան կամ ամուսնաց. կարգուածներու վերաբերեալ. տիւնեայա կիրէնլէրէ միւդալիգ.

Կին համարեալ, թէպէտ եւ զամուսնական մերձաւորութիւնն ոչ ունէր. (Բրս. ծն.։)

Զամուսնական ողջախոհ պարկեշտութեանցն։ Ամուսնական կարգաւորութեամբ՝ որ ըստ բարւոյն կամաց. (Պիտ.։)

Սէր ամուսնական։ Մաքրել զմիտս եւ զխորհուրդս յամենայն մարմնաւոր ամուսնական մտածութեանց. (Նար. երգ.։)


Ամուսնանամ, ացայ

vn.

to marry, to wed.

· Calfa

NBHL (15)

Կապիլ ամուսնութեամբ. պսակիլ. փեսայանալ եւ հարսնանալ. կարգուիլ, պսակուիլ. էվլէնմէք. տիւնեայտ կիրմէք. նիքեահլանմագ. γαμέω, ἑπιγαμβρεύω, συνοικέω nubeo, affinitatem ineo, cohabito

Ըստ օրինացն՝ մեծ թշնամանք էին որդւոց, եթէ մարք ի տագերաց ամուսնանայցեն. այս ինքն առցին ի կնութիւն տագերաց։

Լա՛ւ է չամուսնանալ։ Ապա թէ՝ ոչ ունիցին ժոյժ, ամուսնասցին։ Ամուսնասցին ընդ նմա, եւ յարուսցես զաւակ եղբօր քում. եւ այլն։

Եւ ոչ միում ումեք կամէր ամուսնանալ. (Նոննոս.։)

Որ օրինօքն ամուսնացեալ իցէ. (Եզնիկ.։)

Ամուսնանան եւ զինուորին. (Պիտ.։)

Ընդ ամենայն մօտաւոր ընտանիսն ամուսնանային աներկիւղութեամբ. (Մեսր. եր.։)

Եւ գալ առ միմեանս ամուսնաբար. մերձաւորիլ. զուգիլ. գիտել. գիտենալ. մտանել. իրարու գալ. չիֆլէնմէք.

Եթէ առնուցու ոք կին, եւ ամուսնասցի ընդ նմա, եւ ատեսցէ զնա. (Օր. ՟Ի՟Բ. 13։)

Կին՝ որ յղի իցէ, մի՛ ամուսնասցի, մինչեւ ծնցի մանուկն. (Կանոն.։)

Ո՞ ամուսնացաւ ընդ երկիր կոյս, որ ծնաւ զԱդամ. (ՃՃ.։)

Ո՞ւր իշխիցեն շշնջել, թէ հրեշտակք ընդ կանայս ամուսնացան. զի նոքա հրեղէնք կոչին, եւ մարդիկ կաւեղէնք։ Չէ՛ մարթ անմարմնոցն ընդ կանայս մարմնաւորս ամուսնանալ. (Եզնիկ.։)

Յունական ոճով ասի. (Եսթ. ՟Ժ. 6.)

Եսթեր է գետն, զոր ամուսնացաւ թագաւորն. այս ինքն զոր ընդ իւր ամուսնացոյց, կամ ընդ որում ամուսնացաւ։

Անսովոր է եւ ասելն (Երզն. մտթ.)


Ամուսնասէր

adj.

that loves his or her consort.

· Calfa

NBHL (3)

Սիրօղ զամուսինն կամ զզուգակիցն. ընկերը սիրօղ. եհլինի սեվէն.

Տատրակն ամուսնասէր երեւեալ. (Ագաթ.։)

Ըստ նմանութեան ամուսնասէր տատրակի. (Արծր. ՟Ե. 1։)


Ամուսնացեալ

adj.

married, wedded.

· Calfa


Ամուսնացուցանեմ, ուցի

adj.

to marry, to give in marriage, to wed.

· Calfa

NBHL (5)

Տալ յամուսնութիւն զուստր կամ զդուստր. γαμίζω nuptum do, ἑκγαμίζω, ἑκγαμίσκω nuptui colloco, a domo eloco որ եւ ըստ յն. ոճոյ, է ամուսնացուցանել զինքն. առն լինել. կարգել. եվլէնտիրմէք. եվերմէք. թեէհհիւլ էթտիրմէք. եւ կարգուիլ. եվլէնմէք. Ըստ վերջնոյս այսմ իմա՛ զասելն.

Որ ամուսնացուցանէ զկոյս իւր, բարւոք առնէ. եւ որ ոչ ամուսնացուցանէ, լաւ եւս առնէ. (՟Ա. Կոր. ՟Ե. 38։ Այլ ըստ առաջնոյն ասի.)

Դաւիթ ոմն ամուսնացուցանէ զնա ի դուստր իւր Մարիամ։ Ամուսնացուցանել զորբս ընդ միմեանս. (Վրդն. պտմ.։ Մագ. ՟Ժ՟Դ։)

Նմանութեամբ ասի,

Ամուսնացուցաք զսրտնութիւն մեր ընդ դեւն բարկութեան. (Լմբ. ատ.։)


Ամուսնաւոր, ի, աց

adj.

married.

· Calfa

NBHL (7)

γεγαγήμενος nuptus, ta Ամուսնացեալ՝ այր կամ կին. կարգուած, աշխարհք մտած. էվլի միւթէէհհիլ, միւթէզէվվիճ.

Ո՞յք էին ամուսնաւորք յառաքելոցն։ Յովհաննէս եւ Յակովբոս եղբայր իւր եւ Թովմաս կոյսք էին, եւ այլք ամուսնաւորք. (Վրդն. յաւետ.։)

Ամուսնաւորաց եւ մահկանացուաց ազգ է տոհմ աստուածոց նոցա. (Եզնիկ.։)

Ամուսնաւոր քահանայ. (Կանոն.։)

Լեալ էր ամուսնաւոր յաշխարհակեաց կեանս. (Բուզ. ՟Դ. 3։)

Զոր ամուսնաւոր կանանցն չհրամայէ Պօղոս՝ պաճուճել. (Ոսկ. մ. ՟Բ. 24։)

Պսակ փառաց ամուսնաւորաց. (ՃՃ.։)


Ամուսնաւորեմ, եցի

va.

cf. Ամուսնացուցանեմ.

· Calfa

NBHL (1)

Ամուսնաւորեալ (զօրիորդն) ընդ ինքեան վասն չքնաղագեղ կերպարանին. (Խոր. ՟Բ. 75։)


Ամուսնաւորութիւն, ութեան

s.

the married state, wedlock;
cf. Ամուսնութիւն.

· Calfa

NBHL (1)

Զօրէնս եւ զկարգ ամուսնաւորութեանն. (Յհ. իմ. ատ.։)


Ամուսնութիւն, ութեան

s.

marriage, nuptials, wedding;
matrimony, wedlock;
առնուլ յ—, to take in marriage;
եղծանել ըղպսակն ամուսնութեան, to annul or do away a marriage;
գալ յ—, to marry.

· Calfa

NBHL (21)

Վասն ամուսնութեան, եւ որդւոց, եւ ստացուածոց։ Եւ ո՛չ զամուսնութիւն սուրբ տակաւին պահեն։ Պատուական է ամուսնութիւն. (Իմ. ՟Ժ՟Գ. 17։ ՟Ժ՟Դ. 24։ Եբր. ՟Ժ՟Գ. 14։)

Արդ յաղագս ամուսնութեանց այսպէս ճշգրտագոյն ասացեալ է քահանայապետին, մինչ զի եւ ոչ զայրին թողութիւն տալ նմա յամուսնութեան. (Փիլ. քհ. ՟Թ։)

Որք յամուսնութիւն անդր գայցեն, յարժանաւոր տեղիսն զնոսա պսակեսցեն. (Յհ. իմ. ատ.։)

Յողջախոհն ամուսնութենէ։ Ոյք զամուսնութեանցն պահեցին զհարազատութիւնս։ Ընդ որում բազմաժամանակեայն զուգեալ իցէ ամուսնութեամբ. (Պիտ.։)

Տե՛ս թէ որպէս ի հինն եւ ի նորս սուրբքն եւ հաճոյքն Աստուծոյ ընտրեցան յամուսնութենէ անտի. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Ոչ յամուսնութիւն, այլ ընդ քեզ անդրէն ի տան բնակել։ Ասաց՝ եթէ ի Հոգւոյն է, եւ առանց ամուսնութեան. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)

Յաղագս ամուսնութեան հրաման ետուն։ Վասն անյարմար եւ անարժան որդւոցն ընդ մարսն ամուսնութեան (առ պարսիկս). (Փիլ. ՟ժ. բան.։)

γάμος nuptiae matrimonium, conjugium Պսակ. օրինաւոր լծակցութիւն ընդ այր եւ ընդ կին ի մի մարմին՝ անմեկնելի մինչ ի մահ. կարգուիլը. նիքեահ.

Եւ գալն լծակցաց առ միմեանս ամուսնաբար. մերձաւորութիւն. խառնք. γάμος connubium, συνουσία, ὀμιλία congressus, consuetudo, concubitus

Հրոյ ընդ խոտոյ ո՛չ ամուսնութիւն լինի, այլ ծախումն։ Միումն եւեթ մարթ եղեւ ի կուսէ ծնանել առանց ամուսնութեան. (Եզնիկ.։)

Հնար էր կուսի առանց ամուսնութեան ծնանել. (Կոչ. ՟Ժ՟Բ։)

Ո՛չ յամուսնութենէ էառ յանձն զայն, այլ ի պարկեշտ կուսէ եւ յանփորձ ամուսնութեան. (Պրպմ. ՟Լ՟Թ։)

Յո՞ր ժամանակս ծնաւ արգանդ ամուսնութեան. (Կոչ. ՟Ժ՟Բ։ Վեցօր.։ եւ ՃՃ.։)

Յարմարական կարգիւ դասու գան յամուսնութիւն. (Պիտ.։)

Պէսպէս նմանութեամբ ասի.

Յամուսնութիւն ջուրցն՝ բղխելոց էր ամենայն ինչ. (Եփր. ծն.։)

Բնաւորելով գիջին խոնաւ եւ հիւթական (լուսինն), միաւորեալ յամուսնութիւն կիզողական (արեգականն). յորոց խառնից գոլ համայնից ծընընդական՝ բուսոց տնկոց եւ ըզգայնոց որք շնչական. (Շ. իմ. եղակ.։)

Յայսքան չարիս շաղախեալ՝ ամուսնութեամբ՝ օտարոտի օրինաց՝ պոռնկեցան յԱստուծոյ։ Ստեցին նոքա ամուսնութեան Աստուծոյն իւրեանց՝ պաշտել զկուռսն Բահաղու, եւ ստէր երկիրն նոցա՝ ամուսնութեան իւրեանց, եւ հնազանդի թշնամեացն. (Լմբ. ովս.։)

իբր ամուսին. լծակից.

Որ արդ եւս նորոգ ամուսնութիւնք ի միմեանս հասեալ (յն. ի նոր ամուսնութիւնս). (Գ. Մակ. ՟Դ. 5։)

Զամուսնութիւն նախանձայոյզ առն կաշկանդեաց (օտարն)։ Անջատելով զամուսնութիւն այլոյ. (Պիտ.։)


Ամուր

adj. s.

solid, stable, durable, tough, lasting;
hard, strong, firm, fast;
compact, massive, thick;
locked, fastened. —, ամրի, րաց, րոյ, ոց, fort, fortification, fortress;
grotto, cave, cavern.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

. ո. ի-ա հլ. «(իբր ած) զօրեղ, հաս-տատուն, պինդ. 2. (իբր գյ.) ամուր տեղ, բերդ. ամրոց» ՍԳր. Ագաթ. Ոսկ. որիզ ամ-րախիտ առնել «ամուր տեղերում պահել» Ա. մկ. ա. 56 (ուղղելի ամրախիթ, հմմտ. ծա-կախիթ Ագաթ.). ամրանալ ՍԳր. Ոսկ. ամրա-ծածուկ Գ. մակ. դ. 6. Վեցօր. 185. Ոսկ. Կո-Արմատական բառարտն.-11 ղոս. Ես. ամրական «ամուր. 2. բերդ. 3. բեռ-դական» Ա. մկ. ժա. 18. Ոսկ. ես. Ագաթ. ամրակողմն ՍԳր. ամրաշէն Ոսկ. ամրապան «բերդապահ» Բ. մկ. ժե. 31. ամրապարիսպ Եփր. թգ. և յես. ամրոց ՍԳր. ամրութիւն ՍԳր. Ոսկ. Ագաթ. անամրութիւն (նորագիւտ բառ) Ուոհ. 139. մեծամուր «շատ ամուր» Եղիշ.։

ՆՀԲ լծ. թրք. (իմա՛ արաբ.) մամուր «շէն», էմին «ապահով»։ Bö̈tticher ZDMG. 1850, 350 սանս. amura «ան-սխալ», որ չընդունեց ինքը Lagarde. Arm. Stud. § 86։ Justi, Zendsn. ռնո. և սանս. amavant «զօրեղ» բառի հետ ևաս-կածով։ Էմին, Քերակ. էջ 37 ան-ուր։ Հիւնք. էջ 114 որմ բառից, իսկ էջ 237 սրմն բառից։ Մառ ЗВО 5, 320 ամուլ բառի հետ զնդ. apuϑra «անորդի» ձեւին է կցում, իսկ ИАН 1916, 237 հաւատ, հաւան. հաւաստի բառերի հետ դնում է յաբեթական sam արմատից, որից նաև վրաց. մծամս «հաւատամ»։

ԳՒՌ (dialectal) Ախց. Ակն. Խրբ. Կր. Ննխ. Ռ. Սեբ. ամուր Ոոմ. համուր, Մկ. հmմուր, Հմշ. օ-մուր, Ասլ. էմիւր, Հճ. ամույ, Սչ. ամբուր, Մշ. յամբուր. նոր բառեր են ամուրփոկ, ամուր-կեկ, ամրափորի «խնայող», ամրել (Ջղ. ամ-րել, ամբրել, Հնդ. ամբռել) «գոցել, փակել»։ Գաւառաևաններում ամուր բառը ստացել է զանազան նոր նշանակութիւններ. այսպէս՝ «1. բարձրաձայն. 2. ուժգին, ծանր. 3. հաս-տատուն, անսասան. 4. արագ. 5. փորը պինդ». և վերջապէս դարձել է գերադրականի նշան (Կիւրինում). ինչ. ամուր աղէկ «շատ լաւ, ամենալաւ», ամուր անուշ «շատ քաղցը»։

ՓՈԽ (borrowing) Նոր ասոր. ämuirá «լաճախ» փոխառեալ է հյ. գւռ. ձևից. նշանակութեան զարգացման համար հմմտ. ասոր. xeläná «ուժով. 2. յաճախ» և ասոր. kalən «յաճախ», որ թրք. [arabic word] qalən «հաստ, ամուր» բառից է փոխառեալ՝ նշանակութեան նոյնպիսի զար-գացումով։

NBHL (25)

ռմկ. ամո՛ւր, ամպուր. լծ. թ. մամուր, եւ էմին. ὁχυρός կամ ἑχυρός munitus, firmus, tutus, ἑπικαίριος commodus, ἱσχυρός fortis, validus, ἁσφαλής cautus , ἁχείρυτος insuperabilis, qui sub manu redigi non potest Անքոյթ. ապահով. զօրաւոր. զգուշաւոր. պարսպաւոր, ազատ, անառիկ, անձեռնարկելի. անվնասելի. պնդակազմ. պինդ. հաստատուն. գավի. միւհքէմ. փէք. սարփ.

ԱՄՈՒՐ, ամրի, րաց. կամ րոյ, ոց. որ եւ ԱՄՐՈՒԹԻՒՆ, եւ ԱՄՐՈՑ. Ամո՛ւր տեղի. անքոյթ վայր՝ յոր լինի ամրանալ. տեղի ապաստանի կամ փախստեան. զգուշութիւն, պահպանութիւն. մարտկոց. պարիսպ. պատնէշ. բերդ. ակառն. աշտարակ. անձաւ. ὁχύρωμα, περιοχή, φρούριον, φυγαδευτήριον, βάρις, ἅκρα, ἁσφάλεια եւ այլն. munitio, munimentum, praesidium, propugnaculum, confugium, refugium, arx, turis, cautio եւ այլն. էմին՝ սաքին՝ սարփ՝ եէր, գալէ, գուլէ, եւ այլն.

Տեղի ամուր՝ կեցուցանել զիս։ Քաղաք ամուր։ Քաղաքք ամուրք եւ պարսպաւորք։ Պարիսպք ամուրք։ Յամենայն քաղաքսն Յուդայ յամուրս։ Ի վերայ ամուր քաղաքաց։ Ամուր քաղաքի առելոյ։ Իբրեւ պարիսպ պղնձի ամուր։ Հրձիգ առնէր զամուր ամուր տեղիս թշնամւոյ. եւ այլն։

Բռնազբօսեսցի ոք ամուր (յն. ամրագոյն) զօրութեամբ. (Փիլ. քհ. ՟Ժ՟Բ։)

Ամուր եւ անկոխ է ամենեցուն աթոռն այն։ Շտեմարան ամուր՝ ուղղութեանցն, մոռացումն ուղղութեանցն է։ Ամուր յամենայն վնասուց գործէ, եւ անըմբռնելի ի սատանայէ. (Ոսկ. մտթ.։)

Դուռն ամուր շրթանց իմոց. յն. դուռն ամրութեան։ (Սղ. ՟Ճ՟Խ. 3.)

Քաղաք ամուր. յն. ամրութեան, կամ շրջապատութեան։ (Լ. ՟Ծ՟Թ. ՟Ճ՟Է. )

Բերդ ամուր։ Յամուր վայրս։ Յամուր գաւառն։ Ի ծործորս ամուր լերանցն։ Ամուր աշխարհաւն իւրով. (Ագաթ.։)

Ամուր պատուար, կամ մահարձան։ Կնիք ամուր պահպանութեան. (Նար.։)

Ճեղքէր զամուր գլխանոցն. (Յհ. կթ.։)

Դուն ուրեք հոլովեալ գտանի իբր ածական.

Ի ձորակի միում ամրոջ շինէ ձեռակերտ. (Խոր. ՟Ա. 11։)

Վահանօք ամրօք. (Յհ. կթ.։)

Ամրապէս. պնդապէս. յապահովս. փէք. սըգճա. գաթը. միւհքէմ.

Մեկին ասել բանին ո՛չ այնպէս ամուր հաստատէ զվճիռն։ Այսպէս ամուր վառել. (Ոսկ. յհ. եւ Մտթ.։)

Գնայի ամուր ի վերայ նորա. (Վրք. հց. ՟Ի։)

Մինչ ամուր ունէր զդանդանաւանդն հեծեալն, հանդարտ գնայր (ձին). (Կլիմաք.։)

Կամ անխտիր որպէս ա. եւ մ.

Պինդ եւ ամո՛ւր կացէք. (Լաստ. ՟Ժ՟Զ։)

Տեսանեմ զանձն իմ պահեալ ամուր ի Քրիստոսէ. (Վրք. հց. ՟Բ։)

Զամուրս նոցա հրձիգ արասցես։ Բաժանեցէ՛ք զամուրս նոցա։ Կործանեաց զամենայն ամուրս նորա։ Եւ եդ ի հովտին ամրոց։ Դիմէր ի վերայ ամրոցն պաշտրելոց։ Բերէին մեքենայս ի վերայ ամրոց։ Ամենայն պարիսպք ամրաց Հրէաստանի շինեսցին։ Եւ որ էին զամրօքն, սատակեցան յամրականացն։ Որ յամրի անդ էին։ Զիշխանութիւն զամրիդ։ Յայտ առնէր յամրէ անտի։ Պաշարումն ամրոյն։ Դիպեցան ամրոյն այնմիկ։ Յամուրս այրիցն։ Յամուրս անապատի. եւ այլն։

Յամուրս եղեգան եւ պրտուոյ. իմա՛ եղտիւր, ջրակոյտ, խաղ, մարգ։ (Ես. ՟Ժ՟Թ. 6.)

Յամրի պահեմք զգուշութեամբ։ Յամրի կայ, զգուշութեամբ պահի. (Ոսկ. մ. ՟Ա. 3. (յն. լոկ, ի զգուշութեան։))

Դուք էիք մեր ամուր ապաստանի. արդ մեծ ամուրդ այդ հիմն ի վեր տապալեցաւ։ Առեալ զզօրսն՝ հասանէր ի վերայ ամրին. (Եղիշ. ՟Գ. ՟Զ։)

Երթեալ ամրանայ յամուրս բերդի միոջ. (Լաստ. ՟Գ։)


Ամուրի, րւոյ, րեաց

s.

unmarried person, maid, bachelor;
that is about to be married, that is in a marriageable state;
վիճակ ամուրեաց, celibacy.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(սեռ. -ւոյ, -եաց) «չամուսնացած կամ այրի մնացած» Ա կոր. է. 8. Յոբ իդ. 21.-ըստ ՀՀԲ կայ նաև ամուրեայ, ամօրեայ գրչութեամբ։

Lagarde, Arm. Stud. § 87 դնում է սանս. an+vara+уa «դեռ չընտռած = չամուսնացած». բայց այս մեկնութիւ-նը ինքն իսկ չէ ընդունած։ Եազճեան, Պատկեր 1890, էջ 198-209 դնում է աւ մուրի «ան-կին», կազմուած ան>ամ բացատական մատնիկով+ուրի <ուրիի «կին», որ գալիս է սանս. vira «այր» (հյ. ուր) բառից՝ սանս. ī>հյ. ի, հի իգա-կան մասնիկով։ Հիւնք. յն. ἂμμορος «ան-մասն»։ Ղափանցեան, ЗВО 23, 360 [other alphabet] »

NBHL (4)

Ամլոյն բարի ոչ արար, ամուրւոյն ոչ ողորմեցաւ. յն. ըստ ոմանց է γύναιος, կին աղքատ կամ անտէրունչ. խեղճ կնիկ. muliercula եւ ըստ ոմանց ἁγύναιος անկին. qui uxore caret (Յոբ. ՟Ի՟Դ. 21.)

ὀ και ἠ ἅγαμος caelebs et innupta Անկին (այր), եւ Անայր (կին). չեւ ամուսնացեալ, կամ այրի մնացեալ. ազապ. երկէն. պէքեար. երմեշ. եւ տուլ.

Ամուրեացն եւ այրեացն ասեմ. (՟Ա. Կոր. ՟Է. 8։)

Ամուրեաց քահանայիցդ՝ որ ըստ աշխարհի. զի որում ի մանկական հասակին հասանէ վախճան ամուսնոյն, եւ այլն. (Շ. ընդհանր.։)


Ամոք

adj.

soft, sweet, gentle, agreeable, inviting, engaging, winning, attractive, affable, conciliating, persuasive.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մեոմ» Փիլիմ. առ Լեհ. այս արմա-տից են ամոքել «մեղմել, կակղել» ՍԳր. Սե-բեր. ամոքախառն «բարեխառն (օդ)» Վեցօր. 90. ամոքումն «մեղմացում» Լմբ. սղ. դժուա-րամոքելի Նար. դիւրամոքելի Նար. բայց ա-մոքել նշանակում է նաև յետնաբար «եփել, մարսել» Մագ. Նիւս. և այս երկու նշանակու-թեանց համաձայն՝ ամոքումն «մարսումն» Նիւս. բն. ամոքանք «համեմելը» Փեւ. ամո-քարար կամ խահամոք «խոհարար, կերակուր եփող» Փիլ. ևն։

Տէրվ. Altarm. 58 սանս. marǰ «մաք-րել», mršta «մաքուր, համեղ», յն. άμέλ-γω, լտ. mulgeo, հյ. մաքուր, միրգ ևն բառերի հետ։ Canini, Et. étym. 29 յն αμυγ-δάλη «նուշ» բառի հետ։ Հիւնք. ստամոքս-ից։ Pokorny 1, 179 հնխ. omo->հում բառից?

NBHL (2)

Արմատ յաջորդ բառիցդ, որպէս ողոք. մեղմ. միւլայիմ, հազիմ.

Մարի ամոք տածմամբն զձագս հանէ. (Փիլիմ. առ Ստեփ. լեհ.։)


Ամոքախառն

adj.

cf. Ամոք.

· Calfa

NBHL (2)

Բարեխառն. մեղմ. կակուղ, անուշ. ի թիտալլը, միւթետիլ.

Ամոքախառն օդ։ Ամոքախառն խառնուածովն. (Վեցօր. ՟Ե։)


Ամոքանք, անաց

s. pl. seasoning, sauce.

· Calfa

NBHL (2)

παράρτυσις, ἤδυσμα conditura, condimentum Համեմումն. յօրինուած համեմիւք. հանդերձանք համեղութեան. թէրպիյէ.

Կազմութեամբ պատրաստութեան, եւ համեմոցն ամոքանօք (յն. մի բառ)։ Հացք եւ աղ առանց ամոքանաց. անխմոր են հացքն, եւ աղն անխառն. (Փիլ. տեսական.։)


Ամոքեմ, եցի

va.

to soften, to calm, to compose;
to conciliate, to appease, to allay, to pacify, to reconcile;
to affect, to move, to touch;
to abate, to diminish;
to sooth, to caress;
to engage, to win over, to persuade.

· Calfa

NBHL (9)

որ եւ ՀԱՄՈՔՍԵԼ. εὑδοκέω, παραρτύω, συγκεράννυμι placo, complacere facio, commiseo, tempero, apparo, condo Բարեխառնել. անուշել. մեղմել. հաճել, հաճոյական գործել. համեղ առնել. համեմել. համոզել. կակղել՝ իրօք կամ նմանութեամբ. անուշցնել, կակղցնել. տինտիրմէք. միւլայիմ՝ թէսքին էթմէք, կէվշէթմէք. ի թիմատ վերմէք.

Եփել. մանաւանդ՝ մարսել. ἕψω, πέπτω, συνπέπτω կամ πέττω, πέσσω coquo, concoquo, digero. պիշիրմէք. սինտիրմէք. հազմ եթմէք.

Ամոքեսցէ զկեանս իւր իբրեւ զվարձկան։ Չամոքելոցն ի հնազանդութիւն. (Յոբ. ՟Ժ՟Դ. 6։ Եբր. ՟Դ. 2։)

Հաց կերակուր, եւ խորտիկ՝ աղ. որոց էր երբէք, զի եւ զոպայ համեմով ամոքեալ լինէր. (Փիլ. տեսական.։)

Ըստ դեղոցն (այս ինքն մահադեղոցն) չարութեան, որ ամոքեալ է մեղու. (Նիւս. կազմ. ՟Ի՟Բ։)

Զկաւոյն կնատութիւնն յարդիւ իմն ամոքեն, եւ այնպէս՝ առնեն կարծրագոյն զլոյծն։ Յառաքելական ամոքելի զանգուածոյն էին. (Սեբեր. ՟Դ. ՟Է։)

Նմա է կարելի՝ զվէր ցաւոցն ամոքել։ Զցասումն սրտի ամոքել. (Լմբ. սղ.։)

Զոմանս (ի ձկանց) ի սանի հանդերձ պոսիդոնիւ (ջրով) ամոքեալ. (Մագ. ՟Ժ՟Բ։)

Լերդին ընկալեալ յորովայնէն զնիւթն՝ ամոքէ, եւ նմանեցուցանէ իւր։ Փայծաղն ոչ փոքր ինչ նպաստ լինի առ ի յամոքել (զկերեալ կերակուրն)։ Բարութեամբ եղեալքն, որդոն՝ ամոքելն եւ աճելն։ Ամոքելն եւ աճելն ո՛չ կամաւոր է, եւ ոչ ակամայ. (Նիւս. բն. ՟Ի՟Բ. ՟Ի՟Է. ՟Լ՟Ա։)


Ամոքումն, ման

s.

appeasement, assuagement, moderation, abatement;
inducement, persuasion.

· Calfa

NBHL (4)

Որպէս մարսումն կերակրոյ. πέψς conconctio, digestio. հազմ.

Ամոքելն, եւ իլն. ամոքանք, որպէս մեղմութիւն կամ մեղկութիւն.

Ամոքումն եւ զղջումն եւ արհաւիրք խռովութեան տիրէ նմին. (Լմբ. սղ.։)

Խարտեաշն մաղձ առ ի յամոքումն կատարէ, եւ շարժէ զարտաքս ելանել. (Նիւս. բն. ՟Ի՟Է։)


Ամպ, ոյ, ոց

s.

cloud;
— փոշւոյ՝ ծխբյ, a cloud of dust, smoke.

· Calfa

NBHL (9)

ԱՄՊ գրի եւ ԱՄԲ. (լծ. ամբար, եւ ումպ) νεφέλη, νέφος nubes. պուլութ, էպր, սէհապ. Գոլոշի ջրոյ եւ երկրի՝ ջերմութեամբ արեւու վերացեալ՝ դիզացեալ թանձրացեալ յօդս. կամ մէգ ի բարձու, անձրեւաբեր, հողմակոծեալ, եւ հողմաբեր, եւ հովանի ի վերայ երկրի.

Ամպ է թանձրութիւն գոլորշատեսակ թաղկեալ՝ ծննդական ջրոյ. (Արիստ. աշխ.։)

Ամպք ցօղեցին զջուր։ Ծրարէ զջուր յամպս իւր։ Ամպք անջրդիք հողմակոծեալք։ Հողմ հիւսիսոյ զամպս յարուցանէ (այս ինքն ի վեր յարուցանէ, ըստ յն)։ Սիւն ամպոյ (իբր ամպեղէն)։ Ամպ միգախառն, կամ թեթեւ, մեծ, լուսաւոր։ Իբրեւ զամպ ջնջեալ յերկնից։ Անցցեն կեանք մեր իբրեւ զհետս ամպոց։ Ընդ ամպս երկնից. եւ այլն։

Ամպ խտացեալ կամ լրթագոյն, ահագնատեսիլ, կարկտաբեր, անձրեւաձիր, հրածին, լուսարփի. (Պիտ.։ Նար. եւ այլն։)

Գամ ես յամպոյ։ Ամպովքն զհրամանսն կատարէ. (Ագաթ.։)

Յանկարծակի խտացան ամպովք երկինք. (Լաստ.։)

Ամպ անջուր հալածի ի հողմոց. (Նեղոս.։)

Որպէս բառ ռմկ. (լծ. ընդ հյ. ումպ, ըմպել. եւ թ. էմմէք, որ է ծծել. ) Բոյսն եւ ճճին սպնդոյ, կամ սպունգ. սպունկ. սիւնկէր.

Սպունկն աման որ ի ծովն լինի. զոր մարդիկ ամպ անուանեն. (Զքր. կթ.։)


Ամպագոյն

adj.

having the colour or appearance of a cloud.

· Calfa

NBHL (2)

ἑπινεφής nubilis, nubibus tectus, subductus Որ ինչ է ի գոյն ամպոյ. մթագոյն. ամպախառն.

Արեգակն շող ամպագոյն ի վերայ ծագեաց. (՟Բ. Մակ. ՟Ա. 22։ (Իսկ իբր ամպատեսիլ՝ ըստ յն. ասի))


Ամպախաղաց

adj.

moving towards the clouds, rising to the clouds.

· Calfa

NBHL (5)

Որ խաղայ ընդ ամպս. եւ խաղալով ընդ ամպս.

Վասն ահաւոր եւ ամպախաղաց գալստեան իւրոյ։ Յահաւոր եւ յամպախաղաց գալստեան քո Տէր. (Ագաթ.։) (Շար.։)

Ձագախառնեալ ազգըս մարդկան, ամպախաղաց յերկինս թռեան. (Գանձ.։)

Կամ ուր ամպք խաղան եւ յածին. պարունակ օդոց.

Յերկրէ մինչեւ յերկինս հինգ պարունակք են. առաջին՝ ամպախաղացն, երկրորդ՝ լուսինն, եւ այլն. (Ոսկիփոր.։)


Ամպածին

adj.

which produces clouds.

· Calfa

NBHL (2)

Ծնօղ կամ պատճառօղ ամպոց. ամպաբեր.

Ուստի՞ ծնանին օդք ամպածինք, եւ ի նոսին սպառին. (Ագաթ.։ (Իսկ իբր յամպոյ ծնեալ, որպէս մակդիր յուշկապարկաց կամ կենտաւրոսաց։))


Ամպահարեմ, եցի

va.

to strike with a thunderbolt or by lightning.

· Calfa


Ամպահարիմ, եցայ

vn.

to be struck by lightning.

· Calfa

NBHL (2)

Հարուածիլ յամպոց. շանթահարիլ. կայծակէ զարնըւիլ.

Յանկարծօրէն ամպահարեալ՝ անփառունակ տգեղանայր. (Սկեւռ. լմբ.։)


Ամպամած

adj.

covered with clouds, cloudy, misty.

· Calfa


Ամպանամ, ացայ

vn.

to be transformed into clouds, to become clouds.

· Calfa

NBHL (2)

Ամպ լինել. լինել որպէս զամպ. ամպ դառնալ. պուլութ լանմագ.

Չեւ եւս է թանձրացեալ եւ ամպացեալ օդն. (Եզնիկ.։)


Անբովանդակ

adj.

incomprehensible, inconceivable.

· Calfa

NBHL (7)

ԱՆԲՈՎԱՆԴԱԿ ԱՆԲՈՎԱՆԴԱԿԱԿԱՆ. Անբաւ. անհուն. անբաւելի. անբովանդակելի. ἅπειρος.

Այսոցիկ անբովանդակիցս ամենեցունց, եւ չարաց՝ սկիզբն եւ վախճան եղիցի բարին. (Դիոն. ածայ. ՟Դ։)

Անհաս եւ անբաւ անբովանդակ է. (Ագաթ.։)

Անփակն եւ անբովանդակն երկնի եւ երկրի. (Թէոդոր. կուս.։)

Անբովանդակ բնութիւն. (Խոսր.։)

Անբովանդակ, որ զամենայնն բովանդակէ, եւ ինքն յումեքէ ոչ բովանդակի. (ՃՃ.։)

Չի՛ք չափ ինչ հանգոյն անբովանդակական ձեռինն ... Զարարչական նորա ուսար, եւ զիմաստնականն, եւ զանբովանդակականն (զօրութիւն). (Ոսկ. ես. յորմէ եւ Գէ. ես.։)


Անբովանդակելի, լւոյ

adj.

cf. Անբովանդակ.

· Calfa

NBHL (11)

որ գրի եւ ԱՆԲԱՒԱՆԴԱԿԵԼԻ. ἅπειρος, ἅπλετος, infinitus, immensus. Զոր ոչ լինի բովանդակել՝ պարագրել կամ լնուլ. անբաւ. անեզրական. անչափ. անսահման. անհուն, եւ անհաս. անճառ. անիմանալի. որ չամփոփուիր տեղով կամ խելքով. հիչ պիր եէրէ՝ ագըլա սըզմազ, ֆէհմ օլունմազ.

Աստուածպետականին լուսոյ անբովանդակելի եւ առատ անդունդքն։ Անբովանդակելի լուսոյն (հաղորդութեամբ)՝ համեմատաբար լցեալ. (Դիոն.։)

Որ յարարածոց ես անբովանդակելի. (Շար.։)

Յամենեցունց անբովանդակելի. (Մաքս.։)

Ո՛րպէս անբովանդակելին բովանդակեցաւ. (Սարգ.։)

Անբովանդակելոյն՝ եւ բարերարելն է անճառելի. (Նար.։)

Լայնաբար եւ զայլոց իրաց.

Անբովանդակելի է ըստ մասինն տարբերութիւն (անհատից)։ Անբովանդակելի է ուրեմն եւ պատշաճ նախախնամութեան նոցա բան. իսկ եթէ անբովանդակելի, (ապա) եւ անգիտելի մեզ. (Նիւս. բն.։)

Քո են այս ամենայն բարութիւնք անբովանդակելիք. (Նար. ԼԷ։)

Ո՛վ անբովանդակելի տրտմութեանս, Աստուած զղջանայ անզղջանալի բնութիւնն. (Սարգ. ՟բ. պետ. ՟Ե։)

Նոքա՝ որ արդարքն էին, անբովանդակելիք էին յուսով եւ հաւատով. (Վրդն. դան.։)


Անբովանդակութիւն, ութեան

s.

infinity, immensity.

· Calfa

NBHL (4)

Անպարագրութիւն. անչափութիւն. անսահմանութիւն. ըստ յն. անհնութիւն կամ անբաւութիւն կամ անեզրականութիւն. ἁπειρία. infinitas.

Զնեղութիւնս անբով՝ յանձին ունելով. (Գանձ.։)

Բովանդակութեան հակակայ անբովանդակութիւնն ... իսկ Աստուած զամենայնիւք գերազանցեալ է. քանզի ի նա բովանդակ ամենայն, եւ անբովանդակութիւն է յամենեցունց անբովանդակելի. (Մաքս. ի Դիոն.։)

Յամենեսեան ընկալեալ լինի ... յորմէ յայտ է անբովանդակութիւնն. (Առ որս. ՟Զ։)


Անբոց

adj.

without flame.

· Calfa

NBHL (3)

Ուր չիք բոց. առանց բոցոյ. ալէվսիզ.

Աստստին կիզեալ անբոց այրեցայց. (Նար. ՀԸ։)

Զհուր եթէ թաքուցանէ ոք ի յարդի, կայ մնայ ի մէջ յարդին անբոց. (Սարգ. յկ. ՟Ժ։)


Անբոցակէղ

adj.

non-flammable.

· Calfa


Անբուժ

adj.

cf. Անբուժելի.

· Calfa

NBHL (6)

Զանբուժ տրտմութիւնն կրիցէ. (Ոսկ. գծ.։)

Անբանաբար յարձակմանց անբուժ. (Լմբ. հանգ.։)

Զանբուժականն մարմնեղէն ախտին ի մարդկեղէն դեղարանաց. (Սհկ. գալստ.։)

Անբուժելի վտանգ, բեկութիւն, դատաստան, կատաղութիւն. (Պիտ.։ Նար. ՟Ը։ Կամրջ.։ Արծր.։)

Զի մի՛ ինչ անբուժելի կրեսցեն. (Փիլ. լիւս.։)

Զի մի՛ հարցիք յօձէն չարաթոյն եւ անբուժելի. (Երզն. լս.։)


Անբուժական, ի, աց

adj.

cf. Անբուժելի.

· Calfa

NBHL (6)

Զանբուժ տրտմութիւնն կրիցէ. (Ոսկ. գծ.։)

Անբանաբար յարձակմանց անբուժ. (Լմբ. հանգ.։)

Զանբուժականն մարմնեղէն ախտին ի մարդկեղէն դեղարանաց. (Սհկ. գալստ.։)

Անբուժելի վտանգ, բեկութիւն, դատաստան, կատաղութիւն. (Պիտ.։ Նար. ՟Ը։ Կամրջ.։ Արծր.։)

Զի մի՛ ինչ անբուժելի կրեսցեն. (Փիլ. լիւս.։)

Զի մի՛ հարցիք յօձէն չարաթոյն եւ անբուժելի. (Երզն. լս.։)


Անբուժելի, լւոյ, լեաց

adj.

incurable, irremediable.

· Calfa

NBHL (6)

Զանբուժ տրտմութիւնն կրիցէ. (Ոսկ. գծ.։)

Անբանաբար յարձակմանց անբուժ. (Լմբ. հանգ.։)

Զանբուժականն մարմնեղէն ախտին ի մարդկեղէն դեղարանաց. (Սհկ. գալստ.։)

Անբուժելի վտանգ, բեկութիւն, դատաստան, կատաղութիւն. (Պիտ.։ Նար. ՟Ը։ Կամրջ.։ Արծր.։)

Զի մի՛ ինչ անբուժելի կրեսցեն. (Փիլ. լիւս.։)

Զի մի՛ հարցիք յօձէն չարաթոյն եւ անբուժելի. (Երզն. լս.։)


Անբուն

adj.

of a different nature, bastard, spurious.

· Calfa

NBHL (3)

Որ չէ իւր բունն. անբնական. օտար բնութեամբ. παρὰ φύσιν. բնութենէն դուրս.

Յանբուն ի բարի ձիթենւոջն պատուաստեցար. (Հռ. ՟Ժ՟Ա. 24։)

Քեզ (Եսաւայ) անընտանի եւ անհարազատ եւ անբուն ստացուած է առաքինութիւն. (Փիլ. լին.։)


Անբռնաբար

adv.

without force, willingly, freely.

· Calfa

NBHL (1)

Առանց բռնութեան։ (ՃՃ.։)


Անբռնադատ

adj.

voluntary;
inviolable

· Calfa

NBHL (4)

Ազատ ի բռնադատութենէ. առանց բռնադատութեան. զարուրէթսիզ, ճէպր եթմէյէրէք, մէճպուր օլմայարագ.

Անբռնադատ կիրք, կամ եկաւորութիւն. (Նար. ՁԳ. եւ Գանձ. եկ։)

Անբռնադատք ի մեղաց եւ ի մահուանէ. (Տօնակ.։)

Որ անբռնադատ հնազանդեցուցանես լծոյն քաղցրութեան. (Նար. ԽԹ։)


Անբռնադատաբար

adj.

cf. Անբռնադատ.

· Calfa

NBHL (1)

Անբռնադատաբար եւ դիւրաբար արասցուք զամենայն գրեալսն. (Վրք. հց. ՟Բ։)


Անգ

cf. Անկ.

· Calfa

NBHL (1)

cf. ԱՆԿ, իբր ա. Անկաւոր. յանկաւոր. պատեհ. պատշաճ. ճայիզ, տիւշեր, միւնասիպ. ἑπιτήδειος. conveniens. եւ իբր գ. յանգ. յանգումն, նիհայէթ, եւ այլն.


Անգամ

adv. conj. once, at one time;
even, notwithstanding;
այս —, this once;
այլ —, another time;
առաջին —, the first time;
մի —, only once;
բազում —, many times, often;
միւսանգամ, once more, over again;
առ — մի, at once, this time;
քանիցս —, every time;
how many times?

· Calfa

Etymologies (5) · Adjarian

«հեղ». գործածւում է բազմաթիւ ռճեռոմ. ինչ. այս անգամ, այն անգամ, առ անգամ մի, երկրորդ անգամ, կրկին անգամ, երիցս անգամ, բազում անգամ, մի անգամ, միանգամայն, ո՛չ անգամ, բոլորն էլ հին և ընտիր. (յետին է համ-անգամ-այն բառը). հին է նաև անգամ «նաև, ևս, մինչև իսկ» ՍԳր. Ագաթ. Եզն. Ոսկ. մտթ. մինչ անգամ «մինչև անգամ» Բուզ.։

= Պհլ. պազենդ. hangām «ժամանակ, մի ջոց, տարուայ եղանակները», պրս. [arabic word] hangām «ժամանակ, միջոց»և [arabic word] ︎ angām նոյն նշ. վերջինը՝ որ չէ յիշած Հիւբշման, աւելի ուղիղ է ներկայացնում մեր բառը, մինչդեռ միւսները աւելի վերաբերում են հանգամ-անք բառին։ Կազմուած են han-մասնիկովgām-արմատից, որից ունինք նաև aiwi մասնիկով՝ զնդ. aiwigāma-«ձմեռ, տա-րի» (տե՛ս Horn, § 1109 և Bartholomae, Al-tir. wórt. 89)։-Հիւբշ. 97։

Ուղիղ մեկնեց նախ Schröder, Thes. 47, իբր փոխառեալ պարսկերէնից։ ՆՀԲ այն +գամ «անգամ, հեղ» բառերից։ Laga-rde, Arm. Stud. § 111 համարում է թէ հայերէն բառի նշանակութիւնը ասոր. [syriac word] ︎ zabnā «ժամանակ, անգամ» բա-ռի վրայ ձևուած է, ըստ որում իրանա-կան hangām բառը՝ «ժամանակ» նշա-նակութեամբ չէ գործածուած մեր մէջ։ lusti, Zendsp. 3 զնդ. aiwigāma «ձմե». բառի տակ դնում է իրար հետ միասին հյ. անգամ, պրս. hangām, պհլ. փարս. ōgām (կարդա՛ hangām) ևն։ Տէրվ. Նա-խալ. 122 և Լեզու 91 համ-գամ, այսինքն կազմուած գամ բառից՝ համ մասնիկով. հմմտ. անտառ, անքոյթ, անխուլ։ Սա-գըզեան, ՀԱ 1909, էջ 335 հյ. գամ, սու-մեր. gam «անգամ» բառերից։ Müllex WZKM 9, 83 gam «երթալ» բայից, ինչպէս արաբ. [arabic word] xatva «քայլ» և ❇ marra «ընթացք», որոնք նշանա-կում են նաև «անգամ»։

ԳՒՌ (dialectal) Ակն. Աչ. անգ'ամ, Ախց. Երև. Կր. ւնխ. Սեբ. Տփ. անքամ, Տիգ. mնքmմ։

Անգայտ տե՛ս Գայտ։ Անգանակ տե՛ս Անկանել։ Անգանուրդ տե՛ս. Անկարուրդ։ , Անգար տե՛ս Գար։

NBHL (34)

ԱՌ ԱՆԳԱՄ ՄԻ. τέως, interim, interea. Առ մի նուագ առաջիկայ. առ ժամս, առ ժամն. առ ժամայս. առ ետեղ. հիմակուց հիմա, ան ատեն, մէյմը. շիմտիլիք, պիրտէֆա, պիր եօլ, օ հալտէ, օլ եսնատէ.

Անգամ եւ ոչ զբերանդ կարիցես բանալ. (Ոսկ. յհ. ՟Բ. 12։)

Որպէս թէ այն գամ. յայն ինչ եւ յայնչափ ինչ նուագի. հեղ, տարպա. տէֆա. քէրրէ. cf. ԲԱԶՈՒՄ ԱՆԳԱՄ. ՄԻ ԱՆԳԱՄ. ՄԻՒՍ ԱՆԳԱՄ. ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ եւ այլն։

ԱՅՆ ԱՆԳԱՄ. Յայնմ նուագի. ան անգամուն. օ տէֆա.

Այն անգամ եւս ոչ կարէին ի բուռն արկանել զՄերուժանն. (Բուզ. ՟Դ. 35։)

ԱՅՍ ԱՆԳԱՄ. Յայսմ նուագի. աս հեղուս. պու քերրէ, պու տէֆա.

Ո՛չ է բարւոք խորհուրդն, զոր խորհեցաւ Աքիտոփէլ այս անգամ. (՟Բ. Թագ. ԺԷ. 7։)

ԱՆԳԱՄ ՄԻ. որ է իբր ռմկ. այս ինքն մի անգամ, կամ երբեմն։ (Երզն. մտթ. ՟Է. 20։)

Կամ իբր առ անգամ մի. մէյ մը.

Զի անգամ մի ի նեղութենէ զանձինս ապրեցուսցեն. (Եղիշ. ՟Բ. (ա՛յլ ձ. առ անգամ մի)։)

Անսովոր է ասել.

Յերրորդում անգամ. (Նեղոս.։)

Իւրաքանչիւր պատառատուն հանդերձիւն պատէր զսուրբսն առ անգամ մի. (Ագաթ.։)

Եւ այս չէր փոքր՝ առ անգամ մի հաւանեցուցանել զնոսա ... Առ անգամ մի անդրէն արձակէր զնոսա, զի այնչափ առ անգամ մի հաճեսցէ զնոսա։ Առ անգամ մի զայն ուղղեա՛. (Ոսկ. յհ. եւ Մտթ.։)

Ո՛չ առ անգամ մի ունել զհաւատսն, եւ արագապէս ի բաց ուրանալ. (Նանայ.։)

Առ անգամ մի հանգիցո՛ւք ի հոգոց. (Խոսր.։)

Տեսե՞ր առ անգամ մի զհամբերութիւն եւ զհամարձակութիւն կնոջն. (Ոսկ. յհ. ՟Բ. 16։)

Աղէ՛ դու առ անգամ հրովարտակ տո՛ւր. (Եղիշ. ՟Գ։)

Մինչեւ Բառնաբաս անգամ խոնարհեցաւ։ Եւ հաց անգամ չժամանէին ուտել։ Զի եւ թաղելոյ անգամ չէին բաւական կենդանիքն. (Գաղ. ՟Բ. 13։ Մրկ. ՟Զ. 31։ Իմ. ԺԸ. 12։)

Եւ ոչ սակաւուց անգամ հասանելի։ Զոր եւ արժան անգամ ո՛չ է ընդ միտ ածել. (Փիլ.։)

Զի եւ մազ մի անգամ ոչ շարժեալ լինէր։ Մինչեւ ի բազումն անգամ. (Ագաթ.։)

Մինչեւ զկեանս անգամ արհամարհել. (Եզնիկ.։)

Եւ ոչ ի միտս մեր անգամ. (Եղիշ. ՟Գ։)

Բանիւք անգամ լսել ոչ կարեմք. (Փարպ.։)

Եւ ոչ գերեզման անգամ զնա ընկալաւ. (Յհ. կթ.։)

Զայն եւ յերազի անգամ չտեսանես. (Ոսկ. մտթ.։)

Գտանի եւ անսովոր կարծեցեալ շարադասութեամբ.

Մինչ զի անգամ եւ աղօթիւք զմահուն հայցեն հանգիստ։ Բոլորովին իսկ անգամ եւ բանիւ երբէք չէ օրէն։ Եւ անգամ զանուանս լսելոյ զչարին։ Եւ առ հասարակ իսկ անգամ եւ զազգակիցս վարէին ի գերութիւն. (Պիտ.։)

Զոր անգամ եւ ոչ երբէք յիշեմք երբէք զմերն. (Փարպ.։)

Որ անգամ եւ հետք մի՛ երեւեսցին. (Սարգ. ՟ա. պետ. ՟Դ։)

Որ անգամ զհրեշտակս զարմացոյց. (ՃՃ.։)

Եւս. եւ. իսկ. գլխովին. ա՛յլ. ալ. պիլէ, տախի, տա, տէ. δέ, καί (եւ բացասաբար οὑδέ, μηδέ). quoque, etiam, et quidem;
(neque)
.

Անգամ իւրեանց ումեք ոչ ողորմէին։ Մինչ անգամ եւ զէգսն կոտորեցին։ Մինչ անգամ վասն կաշոյ միոջ. (Բուզ. ՟Ե. 59։ ՟Գ. 18. 20։)

Այրեաց զբազում իշխանս, որ յայլ անգամ գնալն նախատեալ էին զնա. (Վրդն. պտմ.։)


Անգամագիւտ

adj.

unsuccessful, unsatisfied.

· Calfa

NBHL (5)

ԱՆԳԱՄԱԳԻՏ ԱՆԳԱՄԱԳԻՒՏ. Ուր չիցէ մարթ գամագիտ լինել, կամ կռիւ ոտից գտանել. անըմբռնելի. անձեռնհաս.

Տուեալ պատերազմ ընդ քաղաքին զտարի մի, անգամագիտ լինելով դառնայ. (Արծր. ՟Դ. 1։)

Նաեւ տէրունեան դրոշմն, զի անգամագիտ լիցի գողոց. (Լծ. ածաբ.։)

Անգամագիւտ էր Յոբ ի չարէն խնամօքն Աստուծոյ. (Տօնակ.։)

Անգամագիւտ պատառօղ նորա ժանեաց ի բնաւիցն կացեր արկածից. (Կկեւռ. աղ։)


Անգայթ

adj.

not liable to stumble, surefooted;
not liable to scandal.

· Calfa

NBHL (6)

Որ ոչ գայթէ. որ ոչ գթէ. անկործան, անշարժ. սերտ. որ չիսահիր, հաստատ. գայմազ, տիւշմէզ, հարեքեթսիզ. ἅπταιστος.

Անգայթ գնացիւք վարի. (Փիլ. իմաստն.։)

Անգայթ հաւատք. (ՃՃ.։)

Զմնալն հոգւոյն անգայթ յառաքինի գործս. (Լմբ. սղ.։)

Հաստատնոցդ դեռեւս եւ անգայթիցդ. (Փարպ.։)

Անգայթ, անվրէպ, եւ անսխալ յառաջբերութիւն. (Երզն. քեր.։)


Անգայթակղ

cf. Անգայթ.

· Calfa


Անգայթակղելի

cf. Անգայթ.

· Calfa


Անգայռագեղ

cf. Անգառագեղ.

· Calfa


Անգայտ, ից

adj.

thin, incompact, porous;
rare, subtile;
soft, liquid.

· Calfa

NBHL (11)

Իբր անխիտ. անօսր. նօսր. ոչ հոծ. նօսր, լանկեկ, ցանցառ. սէյրէք. իմճէ.. μανός, ἁραιός. rarus, tenuis.

Ըստ քերթողաց ԱՆԳԱՅՏ ասի բառ երկավանգ՝ բաղկացեալ յերկուց աղօտ եւ սուղ (իբր նուրբ) ձայնաւորաց. որպէս յն. πυρρίχιος, pyrrhichius.

Անգայտ եւ թոյլ իմն է։ Զխիտն, եւ զանգայտն. (Նիւս. կազմ. եւ Նիւս. բն.։)

Անգայտ, եւ հոծ որակութեան զանազանութիւն. (Սարկ. քհ.։)

Անգայտ մաղովք զգործած գբոցն յօրինէ (մեղուն). (Վեցօր. ՟Ը։)

Որք զպաստառակն յանգայտս յանգեն. (Մագ. լ։)

Հոծն՝ վասն մասնկացն շարամօտն գոլ առ միմեանս, եւ անգայտն՝ վասն տարակաց ելոյն ի միմեանց. (Արիստ. որակ.։)

Զանգայտ ամպոց զճնշումն. (Առ որս. ՟Է։)

Անգայտն՝ ներկուց աղօտաց երկամանակ. հի՛պէս. Եօնոօք։ Զանգայտն եւ զմեծասարն գործիցէ երկայն. (Թր. քեր.։)

Կամ անօսր, որպէս նուրբ, թեթեւ. բարակ. ինճէ. եուֆգա. μανώτατος.

Ակն յոռի, անգայտ, եւ բիրտ, (Ոսկ. մ. ՟Բ. 9.) յն. τραχύς խիստ)։


Անգայտանամ, ացայ

vn.

to be dilated, to rarefy;
to become liquid, to liquefy.

· Calfa

NBHL (2)

Անօսրիլ. ցանցըռնալ. սէյրէքլէնմէք. ἁραιοῦμαι. raresco

Կառուցեալ ի ցրտութենէն ի գիջագոյնն՝ առ ի յոչ հեղուլ, այլ անգայտացեալ. յն. եւ ո՛չ անգայտացեալ. (Արիստ. աշխ.։)


Անգայտացուցանեմ, ուցի

va.

to rarefy;
to liquefy.

· Calfa

NBHL (2)

Անօսրացուցանել. սէյրէկչէթմէք. ἁραιόω. rarefacio

Զօրէն սպնգի անգայտացոյց, զի օդ բազում ընդունելով ընդ նմա թեթեւագոյն համբարձցեն յընթացս. (Փիլ. լիւս.։)


Definitions containing the research ա : 5914 results

Ոգեկորոյս

cf. Հոգեկորոյս.

· Calfa

NBHL (3)

Մի ոք մօտիցի առ ոգէկորոյս մանիքեցիքն։ Ոմանք զսատանայ իսկ իշխեցին առնել հայր՝ զոգեկորոյսն զապականիչն. (Կոչ. ՟Զ. ՟Ե։)

Փախչել յայնպիսի ոգէկորոյս ցանկութեանց. (Սարգ. ՟բ. պ. ՟Ա։)

ՈԳԵԿՈՐՈՅՍ կամ ՈԳԷԿՈՐՈՅՍ. ψυχοφθόρος corruptor vel perditor animarum. Հոգեկորոյս. կորուսիչ, կամ ըստ յն. ապականիչ՝ խանգարիչ հոգւոյ.


Ոգեմ, եցի

vn.

to utter, to pronounce, to say;
to sing.

· Calfa

NBHL (8)

Էր վարժեալ կրթութեամբ, զճարտասանացն ոգեմ արհեստ, ի մանկութենէ. (Պիտ.։)

Զայն՝ որ ինչ ճշմարտիցն հակակային՝ ոգելով, սուտք եւ անիմայք եղեն. (Պղատ. տիմ.։)

Որպէս յայտնէ ոգեալդ առ ի քէն. (Պղատ. օրին. ՟Դ։)

προσαγορεύω profero, ajo, enuncio, cano. Ասել. բարբառել ի հագագէ կամ ոգւով կամ ուժգին. երգել. նուագել.

Երգս առեալ գոչեն ... պարառեալ՝ երգ նոր ոգեն ձայնիւ. (Տաղ.։)

Եղբայր երէց գոլ յարգանդէ, իմ ներսէսի՝ որ զայս ոգէ. (Շ. յիշ. սողոմ.։)

Յաղագս ոգելոյ զչար՝ այս իցէ օրէն առ ամենեսեան։ Ի բաց կալ յամենայն ոգելոյ զչարն. (Պղատ. օրին. ՟Ժ՟Ա։)

ՈԳԵԼՆ ԶՉԱՐ. κατηγορία convitium. Չարաբանութիւն. թշնամանք.


Ոգեշունչ

cf. Հոգեշունչ.

· Calfa

NBHL (1)

Լո՛ւր սուրբ գրոց, եւ ոգէշունչ մարգարէից. (Եփր. ծն.։)


Ոգեսէր

cf. Հոգեսէր.

· Calfa

NBHL (3)

Խնայեա՛ յամենեսեան, զի քո են տէ՛ր ոգեսէր. (Իմ. ՟Ժ՟Ա. 27։)

Ոչ ի մարդ ոք ունիմ զյոյս, այլ ի քեզ տէր իմ ոգեսէր. (Նար. ՟Ի՟Ա. ՟Խ՟Ը։)

Զխայթոց մահուն զնոյն իսպառ սատակեա՛ տէ՛ր ոգեսէր. (Սարկ. աղ.։)


Ոգեսիրութիւն, ութեան

s.

love of life;
self-love.

· Calfa

NBHL (2)

Սէր հոգւոյ այլոց կամ անձին. սէր կենաց.

Ի պատճառս ոգէսիրութեան կռապաշտել ագահութեամբ. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ։)


Ոգեւոր

cf. Հոգեւոր.

· Calfa

NBHL (7)

cf. Հոգեւոր, ըստ ամենայն առման.

Յոգեւոր վիմէ հոսին գետք. (Եւագր. ՟Ժ՟Գ։)

Վայելել մարթասցուք յոգեւոր եւ ի մշտնջենաւոր սեղանն։ Նոր գինիս այս յոգեւոր այգւոյ անտի էր. (Կոչ. ՟Դ. ՟Ժ՟Ե.)

իսկ (անդ. ՟Ժ՟Դ.)

Էջ յոգեւոր մահուն ի ձուկն». իմա՛, յոգիաւոր կամ յիմանալի ձուկն մահու։

ոգեւոր. որպէս Ուժաւոր. հզոր. հարուստ զօրութեամբ.

Ոգեւորք դուք գրթցէիք խեթկէիք, եւ զանաւագն առ ոտն հարկանէիք. (Եփր. աւետար.։)


Ոլորեմ, եցի

va. fig.

to entwine, to twist, to twine, to wreathe, to braid, to plait;
to plot, to hatch, to frame.

· Calfa

NBHL (7)

Սատանայ ոլորօղ տոռանց է. (եւ ո՛րչափ դու թողցես, նա այնչափ ոլորել կարէ. Վրք. հց. ՟Ի՟Դ։)

Առ խորհուրդսն չարին, որ ի վերայ եղբօր իւրոյ ոլորէ. (Եւագր. ՟Ի՟Դ։)

Զքահանայի զմեղս եթէ ձաղեսցէ, ոգւոյն ոլորէ դատաստան. (Կանոն.։)

Տե՛ս, թէ ո՛րպէս ոլորէ զբանն մանուածով ... շարամանելով զհինն եւ զնորս. (Ոսկ. գծ.։)

Զյառաջագոյն ասացելոց բանիցն ստեղծանել կամ ոլորել, եւ կացուցանել տուն մի ոտանաւոր չափով. (Մագ. յիշ. ոտ.։)

Յորժամ մեկնեն ի միմեանց զօրականք զոտս, հարուստ կան ի պատերազմի. եւ յորժամ ոլորեն զընթացս, արագ հասանեն ուր եւ կամին. (Կիւրղ. թագ.։)

στρέφω torqueo, volvo τείνω tendo. Ոլորս կամ լարս առնել՝ ձկտելով. բոլորել եւ պրկել. գալարել. փաթութել. հիւսել՝ մանել՝ նիւթել՝ լարել (չարիս). եւ Փոյթ ընդ փոյթ շարժել. ոլրել.


Ոլորումն, ման

s. mech.

cf. Ոլոր;
torsion.

· Calfa

NBHL (6)

Ոլորումն ձայնի՝ միջինն պատուեսցի. (Բրս. թղթ.։)

Զբարբառոյ սաստկութիւնս ոլորմանցն եօթն գոլ դէպ եղեւ. շեշտ, բութ, պարոյկ. թաւ, սոսկ. երկար, սուղ. (Փիլ. այլաբ.։)

Ոչ լսելեաց զոլորումն ոգւոյ լուծեալ՝ լսականաց անդամոց առ հեշտութիւն արարելոց. (Բրս. թղթ.։)

Որ ըստ ամենայն մասանց մտածութեանց մեղաց՝ գանձեցի յիս անօրէնութեանց ոլորմունս. (Բենիկ.։)

Վէմ հատեալ ի լեռնէ՝ սաստիկ ոլորմամբ վայրաբերի. (Վրք. հց. ՟Ժ։)

τάσις, τόνος extensio, contentio, vigor, tenus, tenor κύλησις volutatio. Ոլոր. ոլորակ. պրկումն. ուժգնութիւն. եւ Մանուած. հիւսուած. եւ Գլումն. գլորումն.


Ոխերիմ

adj.

cf. Ոխորիմ.

· Calfa

NBHL (7)

ՈԽԵՐԻՄ ՈԽԵՐԻՄԱՑ ՈԽՈՐԻՄ. Ոխակալ եւ անհաշտ թշնամի. հակառակորդ. ոսոխ. եւ Յոխորտ. ժանտ. թշնամանական. եւ Ախոյեան. հասիմ. լտ. infestus, odiosus, adversarius.

Մախայ եւ ատէ, եւ ոխերիմ մտօք միշտ հայի. (Խոսր.։)

Ի հակառակադիր եւ ոխերիմաց (կամ ոխորիմաց ) այլոց կամաց այս գործ համբաւոյ լեալ. (Յհ. կթ.։)

Մարտ ոխորիմ պատերազմողի (կամ պատերազմի). (Պիտ.։)

Ղիպիոս՝ հռոմայեցւոց ոխորիմ ընտրեցաւ (այսինքն դատեալ եղեւ)։ Ագոնիստաքն աթղեստայք կոչէին, այսինքն ոխորիմք. ((իբր նահատակք, ախոյեանք) Եւս. քր.։)

ՈԽԵՐԻՄՔ գ. իբր Ոխակալութիւն. թշնամութիւն.

Լաւ համարէր զբազմաց օգուտ քան զնոցա ոխերիմսն. (Երզն. մտթ.։)


Ոխութիւն, ութեան

s.

cf. Ոխ;
revenge;
wrath, anger, indignation.

· Calfa

NBHL (9)

Անիծեալ ոխութիւն նոցա. զի խիստ էր. (Ծն. ՟Խ՟Թ. 7։)

Պատճառս եդեալ զոխութիւն՝ որ ունէին ընդ ամենայն հեթանոսս։ Զոխութիւն խորհրդոցն գաղտնեաց. (՟Գ. Մակ. ՟Է. 3։ ՟Դ. 1։)

Սրտմտութիւն է՝ զի յոխութիւն փոխի. եւ զայս նշան յետ ոխութեան եղեալ գտցէ ոք. (Եւագր. ՟Դ։)

Ոխութեանն (ընդդէմ բերել) զանոխակալութիւն. (Յճխ. ՟Ժ՟Թ։)

Մեծաւ ոխութեամբ։ Զսրտմտութիւն ոխութեան։ Թշնամութեամբ ոխութեանց. (Բուզ. ՟Գ. 4. 7. 13։)

Զատելիսն քո, որ են ոխութիւնք եւ ցասմունք. (Նար. ՟Հ՟Դ։)

Եւ իբր Երեսդարձութիւն, կամ վրէժխնդրութիւն օրինաւոր.

Սկսանէր այնուհետեւ սուրբ կաթողիկոսն հայոց Գիւտ առ ի չժուժալ սրտին՝ յայտնապէս ոխութեամբ գրգռիլ ընդ անօրէն ուրացելոցն. (Փարպ.։)

μῆνις, μηνίαμα ira, indignatio, odium. Ոխակալութիւն, եւ Ոխ.


Ողբերգեմ, եցի

va.

to sing in a plaintive voice, in a lamentable tone, to deplore, to lament;
to compose a dirge, an elegy or a tragedy.

· Calfa

NBHL (4)

θρηνῳδέω, τραγῳδέω lugeo, deploro, tragice decanto. Ողբս կամ ողբաձայն երգել. ողբաձայնել. ողբալ.

Ոչ այնքան զիմ թշուառութիւնս ողբերգեցից, որչափ զծերունոյ հօրն զանմխիթարականն սուգ։ Եւ ոչ գիտեմ, զիա՛րդ ողբերգեցից զպատերազմս զայս։ Ո՛րպիսի ողորմելի բանս ոչ ողբերգեսցէ. (Պիտ.։ Սարգ. յկ. ՟Թ։ Ճ. ՟Գ.։)

Զայս իսկ ի սկզբանս ողբերգելով ասէ։ Ողբերգելով ասեն զսաղմոսն, Ես ասացի՝ տէր ողորմեա՛ ինձ. (Իսիւք.։ Կամրջ.։)

Խանչումն եւ խրոխտանս ողբերգեալս ոչ իրաւ համարեցայց ընդունել։ Զարմանալով ընդ ողբերգելի մեծութիւնն. (Փիլ. ՟ժ. բան.։ Իսիւք.։)


Ողբերգութիւն, ութեան

s.

plaintive song, dirge;
tragedy;
elegy.

· Calfa

NBHL (4)

Մեք եմք ինքեանք ողբերգութեան քերդողք։ Ամենայն մեր քաղաքավարութիւնս բաղկացեալ՝ է նմանութիւն գեղեցկագոյն եւ արիագոյն կենցաղի, զոր արդ ասեմք մեք իսկ գոլ ողբերգութիւն. (Պղատ. օրին. ՟Է։)

Ողբերգութեան է հասեալ ժամանակս եւ արտասուաց։ Ողբերգութեամբ մեծաւ լային զկորուստ անձանց իւրեանց. (Ոսկ. յհ. ՟Բ. 18։ Ճ. ՟Գ.։ Տե՛ս եւ Խոր. ՟Գ. 68։ Նար. ՟Թ. ՟Լ՟Բ. ՟Կ՟Ը։ Պիտ.։ Իսիւք.։)

Կատակերգութիւն թշնամեաց՝ իմ ողբերգութիւնս է։ Ողբերգութեան՝ արտօսր հետեւի, իսկ կատակերգութեան՝ ծաղր։ Կատակերգութիւն, ողբերգութիւն։ Եւրիպիդէս գորովագոյն իմն եւ գեղեցկայարմար ողբերգութեամբքն (կամ ողբերգակցութեամբքն) ուրախացուցեալ զոգիս մտառուացն. (Պիտ.։)

θρῆνος, θρηνῴδημα, θρηνῳδία lamemtatio, planctus, fletus τραγῳδία tragoedia, cantus lugubris. Երգ կամ նուագ ողբոց. ողբ. կոծ. սուգ, եւ Եղերերգութիւն. նոխազերգութիւն.


Ողբերէն

adv.

lamentably, plaintively.

· Calfa

NBHL (2)

Ողբս առնլով. ողբերգութեամբ.

Երեմիա մարգարէն ասէ ի լալն ողբերէն զնոսա. (Մծբ. ՟Ե։)


Ողբումն, ման

s.

cry, weeping, lamentation, complaint.

· Calfa

NBHL (3)

Ողբումն եւ լալումն։ Զանձուկն ձեր, զողբումն ձեր։ Լսելով լուայց զողբումն եփրեմի, եւ այլն։ Սիրելիք եւ դրացիք ողբումն ի վերայ քո առնելով (ի մահուդ), եւ ոչինչ օգտելով. (Բրս. ապաշխ.։)

Ողբմամբ մեծաւ։ Հառաչմամբ եւ ողբմամբ։ Դադարեցէ՛ք յողբմանէդ. (Նիւս. թղմ.։)

θρῆνος, ὁδυρμός planctus, lamentatio, ploratus. Ողբալն. ողբ. ողբերգութիւն. լալիւն. լաց, ողբ.


Ողկուզուկ

s. bot.

small bunch of grapes;
artemisia, mug-wort or moth-wort;
goose-foot, botrys.

· Calfa

NBHL (2)

Ի կրետէ յորժամ այծ նետիւ հարցի, այն որ կոչի ողկուզակն՝ խնդրէ, եւ կերեալ՝ դիւրաւ բժշկեալ լինի. (Փիլ. լիւս.։)

βότρον, βοτρήδιον racemulus. Իբր Ողկոյզ փոքր կամ ճիռ. անուն խոտոյ.


Ողկուզօրէն

adv.

in clusters, in bunches.

· Calfa

NBHL (6)

Մակբայ քերթութեան (այսինքն որակութեան). ողկուզօրէն, տարմաբար. (Թր. քեր.։)

Տարմաբարն եւ ողկուզօրէնն զբազմութեան խտութիւնն՝ զօրութիւն ի քրիստոս (յայտ առնէ). (Քեր. քերթ.։)

Ողկուզօրէնդ եւ տարմաբար, զոր քերթեալ է (ընդ քերթողին հոմերոսի) ի խտութենէ պատերազմիկ զօրէն երթալոյ. իբր թէ տարմաբար երթային, եւ ողկուզօրէն։ Ողկուզօրէն. որպէս ողկոյզք ի հնձան՝ այսպէս առ ոտն կոխել զթշնամին. (Երզն. քեր.։)

Ողկուզօրէն խտութեամբ կախեալս ունելով (տնկոց) զյոլովութիւն պտղոցն. (Պիտ.։)

Ասէր, թէ աստուածքն զայնպիսի պսակս հերացն յաստեղս վերագրեցին, եւ այժմ ողկուզօրէն (կամ ողկոյզօրէն) դրութեամբ է յերկինս. զոր կոչեն հիւսակ բերինկեայ. (Նոննոս.։)

βοτρυδόν sicut botrus, modo uvae densae. Զօրէն ողկուզի՝ բազմաթիւ եւ խիտ առ խիտ (հատիւք). հոծութեամբ. բազմութեամբ. միախուռն.


Ողնիմ, եցայ

vn.

to be curved backwards.

· Calfa

NBHL (2)

Յողնիլ. իբր յետս կոյս թեքիլ՝ գալարիլ. պառկած՝ ոլրած ըլլալ.

Գոմէշ տրտնջէր զաստուծոյ, թէ զեղջիւրս իմ ուղիղ ոչ արար, այլ ողնեալ (առ ի չկարելոյ հարկանել զոք). (Մխ. առակ. ՟Ճ՟Ը։)


Ողնտեռ

s. adj.

galling on a horse's back, scratch on the withers, excoriation;
wither-wrung, galled.

· Calfa

NBHL (2)

Տեռումն ողին, կամ ոյր ողունք են տեռեալ, մինչեւ վէրս բանալ տրորմամբ.

Վասն ձիոյ ողնտեռի (դեղ). ա՛ռ մրտի տակ, որ է վրացի կոճակ, այրէ՛ եւ լոսէ՛, եւ ի վերայ ցանէ՛. (Վստկ. ՟Յ՟Ի՟Ա։)


Ողողեմ, եցի

va.

to inundate, to cover with water;
to immerse, to plunge, to dive;
to rinse, to wash.

· Calfa

NBHL (13)

Հեղեղատք ողողեսցեն զերկիրն լրիւ իւրով։ Եկեսցէ անձրեւ եւ ողողեսցէ։ Գետք ողողեսցեն անխնայ։ Ողողեցին ջուրք զդաշտս թանձրութեան երկրի։ Իբրեւ զբռնութիւն հեղեղաց ջուրց բազմաց, որ ողողէ զերկիր. (Երեմ. ՟Խ՟Է. 2։ Եզեկ. ՟Ժ՟Գ. 11։ Իմ. ՟Ե. 23։ Յոբ. ՟Ժ՟Դ. 19։ Ես. ՟Ի՟Ը. 2։)

Յորդեցին գետք հրեղէնք ողողեցին այրեցին զերկիր նորա։ Անձրեւ՝ որ կարի բազմանայ, ողողէ, եւ անյիշատակելի ջնջէ (զբոյսս). (Ագաթ.։)

Ջուր ոչ միայն արբուցանէ զերկիր, այլ եւ ողողէ, եւ վնաս առնէ. (Յճխ. ՟Դ։)

Մի՛ հոսանք ուղխից կենցաղոյս զիս ողողեսցեն. (Նար. ՟Ձ՟Բ։)

Յառաջնումն ջրով ողողեցաւ երկիր. նոյնպէս յերկրորդումն հրոյ գանձեալ պահի, որ ողողեալ սատակէ զամպարիշտս. (Լմբ. իմ.։)

Ողողեալ յանառակ ցանկութիւնս. (Շիր. այսինքն ընկղմեալ։)

ՈՂՈՂԵԼ. Լուանալ, մաքրել կամ մկրտել՝ մխելով ի ջուր, կամ ցօղելով, կամ յուղելով. ցօղուել.

Եթէ ի պղնձի անօթ եփեսցի, քերեսցէ զնա, եւ ջրով ողողեսցէ. (Ղեւտ. ՟Զ. 28։)

Ի բաց ողողէ եւ զպատարագացն սպասաւորեալ անօթսն, որպէս զի մի՛ այլ իրիք եղիցի. (Մեկն. ղեւտ.։)

Աղեքսանդրի խնդրեալ ջուր՝ ողողել զբերանն, դարձեալ Յուղղոս զբաժակն դեղով արարեալ մատուցանէ նմա. եւ նորա առեալ, եւ ողողեալ զբերանն. (Պտմ. աղեքս.։)

Ընդէ՞ր զուր ջանաս ջրով ողողել զլեղուդ, եւ զապականիչ եւ զվնասակար աղտն առեալ կրես. (Ոսկ. մ. ՟Բ. 26։)

Դեղըմպութեամբ մահու ողողեալ զորովայն նորա. (Յհ. կթ.։)

κλύζω, κατακλύζω, συγκλύζω, ἑπικλύζω inundo, exundo, abluo, lavp, demergo. Հեղեղել. հեղեղատել. զեղմամբ յորդութեանց ջուրց՝ ընկղմել, խոխոմել, տոգորել, ջնջել, ապականել. որ եւ ՈՂՈՂԱՆԵԼ.


Ողողիմ

vn.

to be inundated;
plunged in, immersed;
— յանձրեւոյ, to be soaked through by the rain.

· Calfa


Ողողիչ

adj.

inundating;
bathing, immersing.

· Calfa

NBHL (3)

Այն՝ որ ողողէ, կամ ընկղմէ, կամ լուանայ.

Անիմաստիցն այրիչ վտակքն (հրեղէնք), եւ ողողիչք եւ հրդեհիչք։ Ընկեցեալ ի վտակն վայրկենական ողողիչ. (Ագաթ.։ Նար. ՟Ծ՟Դ։)

Ջուր էր ողողիչ զկեղտ հնութեան չարին արկածից. (Սկեւռ. լմբ.։)


Ողողումն, ման

s.

inundation, submersion;
rinsing.

· Calfa

NBHL (1)

Զերկրի ողողումն յիշէք դուք մի». այսինքն զմի ջրհեղեղ գիտէք. (Պղատ. տիմ.։)


Ողորդ

adj.

right;
cf. Ուղղորդ.

· Calfa

NBHL (2)

cf. Ուղղորդ, ըստ որում խիստ եւ անխոնարհելի. տի՛ք. եւ կամ յոխորտ, խորթ.

Կայ յետկար երդման ոչ եւս յաւելուլ կալ ի նոյն ողորդ միտս ընդ թագաւորին. (Յհ. կթ.։)


Ողորկ, ի, ից

adj. fig.

sleek, glossy, smooth, terse, polished;
level, plane;
refined, sweet, affable, agreeable;
artful, cunning, crafty;
elegant, polite.

· Calfa

NBHL (12)

ՈՂՈՐԿ. λεῖος laevis, glaber, laevigatus, planus, mollis, facilis. Գրի եւ ՈՒՂՈՐԿ, ՂՈՐԿ. Ուղիղ եւ լերկ՝ ըստ մակերեւութիւն. հարթ եւ յղկեալ ի խոշորութեանց՝ ի ձեռն ողողման ջուրց, կամ որպէս զոլոռն. դիւր. կոկ. լպրծուն.

Ընտրեաց իւր հինգ քարինս ողորկս ի հեղեղատէն. (՟Ա. Թագ. ՟Ժ՟Ե. 40։)

Ողորկ, եւ առանց խոշորութեան։ Ողորկ, եւ խոշոր. (Պղատ. տիմ.։)

Անդայտն՝ եւ հոծն, եւ խոշորն՝ եւ ողորկն։ Ողորկն՝ վասն դէպուղիղ մասնկացն գոլ։ Սեռ է ողորկից ըստ շօշափման։ Ի ձեռն կակղոցն եւ խստից, եւ խոշորիցն եւ ողորկից. (Արիստ. որակ.։ Նիւս. բն. ՟Ը։ Փիլ. իմաստն.։)

Որպէս որ փափուկքն են, եւ դիւրատիպք, եւ ողորկ եւ անգէղք. (Դիոն. ածայ.։)

Իբրեւ ընդ ողորկ տեղիս գնայցեն ընդ վարդապետութիւն ուղիղ քահանայից ի սրահս յարկաց աստուծոյ. (Պրպմ. ՟Խ՟Զ։)

Արեան ծառայից քոց ի վերայ ուղորկ վիմին։ Որպէս ձէթ օծեալ զնահատակսն՝ ողորկ առնէ, եւ զձեռս հակառակորդացն լպրծէ. (Շ. յկ. ՟Լ։)

ՈՂՈՐԿ. իբրու նմանութեամբ՝ Մեղմ, ողոք. ամոք. եւ Ընտիր, ճարտար, վայելուչ, եւ Սեթեւեթեալ. կոկ, վարպետ բան.

Շրթունք ողորկք ծածկեն զսիրտս տրտմագինս. (Առակ. ՟Ի՟Զ. 23։)

Հային ի շրթունս ողորկս եւ ի բանս սուտս. (Համամ առակ.։)

Յունական պերճ եւ ողորկ առասպելքն. (Խոր. ՟Ա. 32։)

Զի դու տէր ես երագասիրտ, եւ ողորկ բանից սովորական։ Որ թեթեւացեալ եւ ողորկ բանիւն ունայնացեալ գնայ. (Արշ.։)


Ողորկեմ, եցի

va.

to smooth, to level, to plane;
to curry, to polish, to set a gloss upon, to make smooth or polished;
to smoothen;
to iron, to hot-press, to satin;
cf. Շողոմեմ.

· Calfa

NBHL (9)

Զքարինս ողորկեցին ջուրք. (Յոբ. ՟Ժ՟Դ. 19։)

Զգեստք շրջապատք՝ բոլորեալք, եւ սպիտակափայլ կոկեալ եւ ողորկեալ. (Սիսիան.։)

Սկսանի դարձեալ ողորկել, եւ կակղագոյն հեշտալի իմն զբանն ի լսելիս արկանէ։ Զի ծանրագոյն իմն էր նոցա մեղադրութիւնն, դարձեալ ողորկէ, եւ ասէ, ո՛չ ի դատապարտութիւն ինչ ասեմ. (Ոսկ. ՟բ. կոր.։)

Ողոքելով եւ ողորկելով սիրելի համբուրիւք ողջունի. (Փիլ. իմաստն.։)

Հեշտութիւնն առ ժամանակ ինչ ողորկէ զվայելողն, բայց յետոյ դառնագոյն քան զղեղի առնէ զգոլորշիսն. (Բրս. ի գորդիոս.։)

Հարկանեմք, եւ ողորկեմք նովին ձեռամբ ... նոյն իցէ հարկանելն, եւ ողորկելն. (Սեբեր. ՟Ե։)

Շունք օրինաց քոց արտաքին՝ գոնէ լեզուաւ ողորկէին. (Յիսուս որդի.։)

λειόω laevigo. Ողորկ կացուցանել. յղկել. հարթել. յարդարել. արծնել. փայլեցուցանել. կոկել. շտկել.

ՈՂՈՐԿԵԼ. λεαίνω lenio καταλεαίνω demulceo ἑπιδιορθόω corrigo, tempero προσσαίνω blandior, adulor θεραπεύω curo colo. Մեղմել, կակղել, դիւրել, ողոքել, շողոքորթել, փայփայել. բուժել.


Ողորկութիւն, ութեան

s.

smoothness, polish, sleekness, glossiness;
softness;
delicacy.

· Calfa

NBHL (7)

Առ սոքօք վարիլ մանաւանդ քան զայլս խոշորութեամբ եւ ողորկութեամբ. (Պղատ. տիմ.։)

Գաղատոս յարծաթոյ ողորկութիւն զսալս քերեալ։ Դառնութիւն եդեալ ընդ քաղցու, կամ տատասկ ընդ ողորկութեան. Ուղորկութեամբն սողալով՝ դիւրաւ ի ներքս անկանի. (Նիւս. թէոդոր.։ Նար. ՟Ձ՟Բ։ Սարգ. ՟ա. պ. ՟Գ։)

ՈՂՈՐԿՈՒԹԻՒՆ. Մեղմութիւն, կակղութիւն. եւ Մեղկութիւն. փափկութիւն. եւ Սեթեւեթ բանից, կամ դիւրասահութիւն.

Լսելիք ճանաչէ զձայնից սրութիւնն եւ զծանրութիւն, զողորկութիւնն եւ զխոշորութիւնն. (Նիւս. բն.։)

Հրաժարեսցո՛ւք ի կակղութենէ եւ յողորկութենէ։ Մի՛ կակղութեամբն թուլասցուք, եւ ողորկութեամբն բերկրեսցուք. (Ածաբ. նոր. կիր. եւ մկրտ. յորմէ եւ Սարգ. ՟ա. պ. ՟Գ.)

λειότης laevitas, laevor, laevigatio. Ողորկն գոլ. լերկութիւն. հարթութիւն. յղկումն եւ ուղղութիւն մակերեւութիւն. փայլիւն. որ եւ ՈՒՂՈՐԿՈՒԹԻՒՆ, ՂՈՐԿՈՒԹԻՒՆ.

Մի՛ զշօշափելիս մեր կակղացուսցուք ողորկութեամբ (կամ ղորկութեամբ)։ Ողորկութեամբ եւ երագընթաց բանիւն եղծանէ զմիտս բանին. (Արշ.։)


Ողորմելի, լւոյ, լեաց

adj.

miserable, unhappy, poor, piteous, pitiable.

· Calfa

NBHL (7)

Ոչ գիտես, թէ դու ես ողորմելի եւ հէք եւ աղքատ, մերկ եւ կոյր։ Եթէ այսու կենօքս միայն յուսացեալ եմք ի քրիստոս, ապա ողորմելի եմք քան զամենայն մարդիկ. (Յայտ. ՟Գ. 17։ ՟Ա. Կոր. ՟Ժ՟Ե. 19։)

Ողորմելի է քան զբազումս։ Եղկելիս եւ ողորմելիս քան զամենայն մարդիկ զնոսա համարեսցուք. (Եղիշ. ՟Բ. ՟Ե։)

Ո՛չ զզրկեալսն, այլ զզրկօղսն համարի ողորմելիս. (Գէ. ես.։)

Ողորմելի լինելն չտայ զթշուառացելումն յիշել զսխալանսն՝ ողորմածին. (Խոսր.։)

Մեք որպէս զանգէտս աստուծոյ՝ փոքր մի ողորմելի եմք ի նմանէ». իմա՛ նուազ պատժոյ վիճակեալ. ըստ իմիք ողորմութիւն գտեալ։

Շահաւէտ եւ ողորմելի պատմութիւն». իբր ողորմուկ. (Կլիմաք.։)

ἑλεεινός, ἑλεεινότερος miser, miserabilis, miserabilior. Անկեալն յողորմ վիճակ՝ կարօտ ողորմութեան. տառապեալ. թշուառ. հէք. եղկելի. խեղճ, խղճալի.


Ողորմիմ, եցայ, եա՛ց, եա՛

vn.

to take pity or compassion on, to commiserate, to be affected, moved to pity, to feel for, to sympathize with;
to do good to, to benefit;
ողորմիմ քեզ, I pity you.

· Calfa

NBHL (11)

Մանկունք իմ են, որովք ողորմեցաւ աստուած ծառայի քում։ Աստուած ողորմեսցի քեզ ո՛րդեակ։ Ողորմեա՛, կամ ողորմեաց ինձ աստուած։ Որբոց նոցա եւ այրեաց մի՛ ողորմեսցի։ Ողորմելով ողորմեցայց նմա, ասէ տէր։ Ողորմեցարուք ինձ, ողորմեցարուք ինձ ո՛ բարեկամք.եւ այլն։

Ողորմելն ոչ է պարտուց, այլ ի կարեկցութենէ եւ ի վշտակցութենէ. (Խոսր.։)

Վասն այնր խնայեա՛, եւ վասն այսր ողորմեաց. (Իսիւք.։)

Ողորմիմ ողորմիմ սիրելեաց ձերոց, եւ բազում անգամ ողորմիմ անձանց ձերոց. (Եղիշ. ՟Գ։)

Յորժամ մեք անձանց չողորմի ցիմք, ո՞վ է՝ որ մեզ ողորմեսցի ... ողորմես ցո՛ւք անձանց։ Յորժամ յաղօթս կայցեմք առ աստուած, ասեմք, ողորմեա՛ց մեզ տր. ասասցուք եւ յանձինս, ողորմեա՛ մեզ. (Ոսկ. ՟ա. թես.։)

Ո՞վ սգացեալ՝ ոչ ողորմեցաւ ի քէն։ Թող թշնամանեցայց, միայն լոկ ողորմեցայց ի նմանէ։ Ողորմեա ողորմեալդ. (Գեննադ.։ Ոսկ. ղկ.։ Ածաբ. նոր կիր.)

Մի լիցի ինձ կողկողել, եւ ոչ ողորմե. Որ ի մեծէն աստուծոյ ողորմեալ՝ մեծագունիցն վկայեցաւ։ Ի քէն ողորմեալ փրկի՛չ բոլորից՝ իբրեւ զնոսին առ քեզ դիմեցից. (Նար. ՟Բ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Ը։)

Յամենայն եղբարց աղօթից եւ մեք ողորմեալ լիցուք. (Խոսր.։)

Են ինչ ինչ ի գործոցն, որ ողորմեալ լինին, եւ թողութեան արժանաւորին. (Նիւս. բն.։)

ἑλεέω miseror. Յողորմ եւ ի գութ շարժիլ. գթալ. գորովիլ. կարեկից լինել. աղեկիզիլ. եւ Բառնալ զկարիս եւ զտառապանս այլոց. մարդասիրել. խնայել. խնամել. բարերարել. շնորհս առնել. խղճալ. ողորմութիւն ընել.

ՈՂՈՐՄԻԼ. իբր կր. ըստ հելլենաբանութեան. ἑλέουμαι, ἡλεημένος misericordiam consequor. որ ըստ հայկաբանութեան եւ ըստ լատինաբանութեան ասի, Ողորմութիւն գտանել.


Ողոքեմ, եցի

va.

to supplicate, to persuade mildly;
to soften, to calm, to appease;
to touch, to move to pity;
to fawn upon, to toady, to flatter.

· Calfa

NBHL (10)

Իբրեւ զմօտաւոր զհեռաւորն ողոքեսցեն փութով։ Բազումք ողոքեն զերեսս թագաւորաց (կամ իշխանաց)։ Եթէ տրտմէր, թագաւորդ ողոքէր. (Իմ. ՟Ժ՟Դ. 17։ Առակ. ՟Ժ՟Թ. 6։ ՟Ի՟Թ. 27։ ՟Ա. Եզր. ՟Դ. 31։)

Որք եւ զքեզ թերեւս ողոքեն ոչ փախչել ի տնանկացն։ Ողոքելով հաւանեցուցանել ջանայ. (Պղատ. օրին. ՟Զ։)

Զո՞ յիշխանացն ողոքեցաք ընդդէմ ձեր. (Առ որս. ՟Ը։)

Հարկ է եւ զնոսա ողոքել զոհիւք եւ նուիրօք. (Եզնիկ.։)

Զառիւծս ողոքես։ Ոչ ողոքէին զոք, այլ կսկծեցուցանէին եւս իբրեւ զաղ։ Հարք զիւրեանց որդիսն ոչ այնչափ ողոքեն, որչափ թշնամանեն։ Մի՛ այսուհետեւ եւ մեք ողոքիցեմք ամենայն ուրեք զայնոսիկ՝ որ ընդ ձեռամբ մերով իցեն, եւ մի մեք յիշխանաց ողոքիլ եւեթ փութայցեմք. (Ոսկ. մտթ.։)

κολακεύω, θωπεύω adulor, blandior ἁπομειλίσσομαι demulceo, placo θεραπεύω, ὐγιάζω colo, sano τιθασσεύω mansuefacio. Ողոք բանիւք աղերսել. ամոքել. հաշտ առնել. համոզել. շողոքորթել. հրապուրել. հաճել. ընդելացուցանել. հանդարտել. աղաչել, չօղօզել, երեսպաշտութիւն ընել, սիրտը առնել.

Մի՛ գուցէ արդեօք այժմ ողոքել ի կախարդականաց ինչ բանից դորա. (Պիտ.։)

Ողոքիմ դարձեալ, եւ ոչ զգաստանամ. (Նար. ՟Կ՟Բ։)

Զքաղց եւ զծարաւ ողոքեն (հարկաւորօք) եւ դադարեցուցանեն. (Փիլ. տեսական.։)

Ուխտեաց ի բաց կալ ի չարէն. եւ ստեաց ուխտին, եւ դարձեալ զնոյն ողոքեաց (զախտ իւր). (Անյաղթ հց. իմ.։)


Ողջիկ

adv.

entirely, wholly.

· Calfa

NBHL (1)

Հատուցանիցես ողջիկ զգահեկանն. (Վրք. հց. ՟Բ։)


Ողջնութիւն, ութեան

s.

health, toast.

· Calfa

NBHL (2)

Բառ ռմկ. իբր Ողջութիւն եւ առողջութիւն՝ մաղթեալ բաժակաւ. ձեր կենաց, կենդանութիւն.

Ի մատռուակել բաժակի՝ զառաջինն արբցես ողջնութեան, զերկրորդն թշնամանաց, զերրորդն՝ մոլեգնութեան. (Ոսկիփոր.։)


Ոմբոլոն

s.

subterranean, vault, cave.

· Calfa

NBHL (2)

Բառ յն. ե՛մվօլօն. ἕμβολον, -ος (տրկուած. ձգուած) Կամարակապ սրահակ եւ խորշ խորանի մթին ի տաճարս, իբր ի ձեւ ամբոնի.

Քահանայ՝ որ որիշ կամի պատարագ առնել. մի՛ զատցի ի խաւարային ոմբոլոնսն, այլ մնասցէ ի մեծ եկեղեցին։ Ի մի տեղին՝ ուր բաւական էր մի կամ երկու եկեղեցի, այժմ տեսանի անթիւս ծակոտեալ ոմբոլոնս. (Լմբ. պտրգ.։)


Ոմոփորոն

cf. Եմիփորոն.

· Calfa

NBHL (4)

Բառ յն օմօ՛ֆօրօն. cf. ԵՄԻՓՈՐՈՆ, եւ ՊԱԼԻՈՒՆ.

Օրհնութիւն սուրբ ոմոփորոնին քահանայապետականի։ Ոմոփորոնն՝ ուսոյ զգեստք թարգմանի. զի օմոսն՝ ուսք է, եւ ֆօրօնն՝ զգեստ. (Մաշտ. կիլիկ.։)

Արկեալ զոմոփորոնն ի փողսն՝ խեղդամահ արարին զնա. (Ճ. ՟Բ.։)

Ոմոփորոն քեզ եղբայր կաթողիկոս՝ առաքեցի. (Լուսիոս պապ. թարգ. լմբր.։)


Ո՛յ

int.

oh ! what pain !.

· Calfa

NBHL (7)

Ո կամ ՈՅ. Անուն նախակարգեալ գրոյ.

Ցուցանէ չորս գիրս, թոյ, եջ, ոյ. դա (յն. θ, ε, ο, δ ). (Սոկր. ՟Գ. 19։)

Քառիւք ձայնաւորօք, ոիւ, հիւնիւ, եչիւ, այբիւ։ Փաղառութեամբ՝ եչիւ, այբիւ. եւ վարատմամբ՝ ոիւ, հիւնիւ. (Մագ. խչ.։)

Ո՜Յ. իբր Ո՜. ո՛վ. ո՛հ. վա՛յ. վո՛ւյ, վը՛շ.

Ո՜յ զօրութիւն արտասունաց, ո՛յ զօրութիւն ապաշխարութեան. (ՃՃ.։)

Ո՜յ անօգուտ, ո՛վ մեծաբան բարբառ. (Ոսկ. ես.։)

Ա՛յ ո՛յ, ա՛յ ոյ (կամ ա՛յ վա՛յ) զքեզ ի խաչ տեսողիս. հազար եղո՛ւկ մօրս այրած սրտիս. (Տաղ.։)


Ոյն, ոյնք

s.

habit, disposition;
valour, strength.

· Calfa

NBHL (5)

որ եւ ՈՒՆ, ունք. Արմատ Ունելոյ՝ որպէս Ունելութիւն, ունակութիւն, կալողութիւն. ոյժ. ազդեցութիւն. զօրութիւն. յար եւ նման յն. ἔξις ի ἕχω habitus, adfectio constans corporis vel animi, vigor. (վրիպակաւ գրի եւ Յոյնք)

Զքերթողացն արուեստ տապալեն, եւ զոյնս վերծանողացն ծիծաղելի՛ս յարկացոցեն. (Թր. քեր. յորմէ եւ Յհ. կթ.։)

Պա՛րտ է իւրաքանչիւր կիտին տալ զոյնս եւ զոլորակն՝ հաւաստագոյն հանդիպողութեամբ. (Երզն. քեր.։)

Ոյնք ըստանձնեալ ողջախոհիմ ուղփագունեալ։ Քանզի ոյնք քաջաց է, եւ բերէ քաջոլորակս այս եւ այլն. (Մագ. ՟Ժ՟Զ. եւ Մագ. ոտ. խչ.։)

Ոյնք, քաջութիւնք. զոյնս, զքաջութիւնս. (Հին բռ.։)


Ոչնչութիւն, ութեան

s.

nothingness, nothing;
nullity.

· Calfa

NBHL (2)

Ոչինչ գոլ. պակասութիւն գոլոյ. չքութիւն. չգոյ. ոչէ. ոչինչ.

Ունայնութիւն ունայնութեանց ասաց, եւ սնոտիք սնոտեաց, եւ ոչնչութիւն ոչնչի։ Որ նոցա ճանաչել շնորհեաց զսնոտի կենացս ոչնչութիւն։ Ոչ էր յայտնեալ զօրութիւն սուրբ խաչին քրիստոսի, եւ ոչնչութիւն աւաղակաց խաչին. (Խոսր.։ Նար. երգ.։ Ճ. ՟Ժ.։)


Ոռոգեմ, եցի

va.

to water, to bathe, to bedew, to wet.

· Calfa

NBHL (9)

Ոռոգանէր զամենայն երեսս երկրի։ Ոռոգանել զդրախտն։ Ոռոգանեն ոտիւք (բանալով եւ փակելով զուրգս առուակաց)։ Ոռոգանէին լերինք իմ կաթամբ. (Ծն. ՟Բ. 6. 10։ Օր. ՟Ժ՟Ա. 10։ Յոբ. ՟Ի՟Թ. 6։)

Զբնաւ դաշտն ոռոգանիցեն։ Արիւնն իջեալ ոռոգանէր զերկիր. (ՃՃ.։ եւ Հ։)

Ոռոգանէ զնա արտասուօք։ Տունկք ոռոգեալք արտասուօք։ Ոռոգանեալք աճիցեն եւ պտղաբերք լինիցին. (Եփր. գալստ.։)

Մի՛ ոռոգեսցես այսօր զբանջար քո. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Նախագաղափար, ոռոգեմ. իսկ ածանցական, ոռոգանեմ. եւ պարտ է գիտել, թէ ըստ մերումս բարբառոյ նախագաղափարաւդ վարին կորճայքդ միայն (իբր ռամկօրէն). (Մագ. քեր.։)

Եթէ ոռոգանիցին ոգիք մեր աստուածային պատգամօքն, ոռոգանէ եւ զանդս մեր շայեկան անձրեւովք։ Այլ կարգ տնկելեացն է, այլ կարգ ոռոգանելեացն (այսինքն տնկողաց, ոռոգողաց). (Սեբեր. ՟Գ։)

Զշնչելեացս փողն բնաւորեալ եմք արտաքուստ ոռոգանել (այսինքն զովացուցանել շնչառութեամբ). (Փիլ. բագն.։)

Մնափառութեանն հողմ արբուցանէ զնա, եւ գովասանութեանն ջուր ոռոգէ զնա. (Կլիմաք.։)

ՈՌՈԳԱՆԵՄ ՈՌՈԳԵՄ. Առոգանել. (ի Առու, կամ առոյգ. լծ. եւ լտ. ռի՛կօ. իռռի՛կօ ). δεύω, ἁρδεύω rigo, irrigo χέω fundo, -dis ἑποχετεύω per canalem deduco, derivo. Ջուր տալ. արբուցանել՝ իրօք կամ նմանութեամբ. ջըրել, ջուր տալ.


Ոսին

adj.

lean, emaciated, etiolated, lank, puny, dry, parched.

· Calfa

NBHL (2)

Սին. ազազուն. վտիտ. մանր.

Եօթն հասկք ոսինք. (Ծն. ՟Խ՟Ա. 6. 7. 27։ (ի մի ձ. գրի եւ Սինք։))


Ոսկեբեւեռ

adj.

studded with gold.

· Calfa

NBHL (2)

Սանձք եւ գօտիք ամենայն արծաթեղէն ոսկեբեւեռք. (Բրս. ընչեղ.։)

χρυσόπαστος auro conspersus, auratus. Ոսկւովք բեւեռեալ. ոսկեզարդ. ոսկեզօծ.


Ոսկեբիւրեղ

s.

chrysoberyl.

· Calfa

NBHL (2)

cf. Ոսկեքար.

Ակն սոցա ոսկեքարն է, զոր ոմանք ոսկեբիւրեղ կոչեն. (Տօնակ.։)


Ոսկեբլուր

s.

golden hill.

· Calfa

NBHL (2)

ՈՍԿԵԲԼՈՒՐ կամ ՈՍԿԷԲԼՈՒՐ. Որ է որպէս բլուր ոսկեղէն կամ նման ոսկւոյ.

Խաչն լուսոյ կանգնեալ բարձրացաւ ի վերայ ոսկէբլուրն գողգոթայի։ Ի վերայ գագաթան ոսկէբլուր գողգոթայի. (Կիւրղ. խչ.։)


Ոսկեբողբոջ

adj.

produced like gold.

· Calfa

NBHL (2)

Բողբոջեալ իբրեւ ոսկի ազնիւ (որ գտանի բուսեալ որպէս ծնեբեկ).

Վտակահոս արեամբ ներկեալ ոսկեբողբոջ դեռաբուսիկ. (Շար.։)


Ոսկեբուղխ

adj.

producing gold.

· Calfa

NBHL (1)

Ունի հնդիկք զաւազն ոսկէբուխ. (Նոննոս.։)


Ոսկեգիր

adj. s.

written in golden characters;
chrysograph.

· Calfa

NBHL (4)

ՈՍԿԵԳԻՐ կամ ՈՍԿԷԳԻՐ. Ոսկւով գրեալ դրոշմեալ՝ նկարեալ.

Ոսկէգիր գրով։ Ոսկէգիր կարգովն։ Յոսկէգիր կարգացն. (Փարպ.։ եւ Ճ. ՟Բ.։)

Տոմար մի ոսկէգիր. (Ոսկիփոր.։)

Առեալ բազում գրեանս, գործք (առաքելոց), եւ ոսկէգի՛րք աւետարանք. (Մաղաք. աբեղ.։)


Ոսկեգոյն

adj.

gold-coloured, yellow.

· Calfa

NBHL (4)

Կահ պղնձոյ սուրբ եւ մաքուր ոսկեգոյն. (՟Ա. Եզր. ՟Ը. 58։)

Խնձորենիք էին ոսկեգոյնք։ Եւ իբրեւ գետ հոսէր ոսկէգոյն՝ ջուր ականակիտ երեւելով. (Պտմ. աղեքս.։)

Բուսանի ծառ ոսկէգոյն, ոսկէթել, եւ ոսկէտերեւ. (Ոսկիփոր.։)

χρυσοειδής auri speciem vel colorem referens. Ունօղ զգոյն կամ զտեսիլ ոսկւոյ. ոսկետեսակ.


Ոսկեգործ, աց

s. adj.

gold-smith;
jeweller;
golden, made of gold.

· Calfa

NBHL (8)

Կոչեալ առ ինքն ոսկեգործ՝ հրամայեաց նմա առնել աղաւնի յոսկւոյ սրբոյ. (Ճ. ՟Բ.։)

Ամենայն ոսկեգործ մանրէ զհին անօթ, ապա ձուլէ հալոցօք։ Կաւագործք եւ ոսկէգործք զբեկեալ անօթ վերստին ստեղծանեն. (Լծ. ածաբ.։ Սկեւռ. ես.։)

Հրոյ զօրութիւն, է զի զանպիտան աղտն խառնեալ ընդ ոսկւոյ ... սրբել, եւ յառաջին պայծառութիւնն ածել ի ձեռն արուեստի ոսկէգործաց. (Իգն.։)

Ոսկէգործացն մանկունքն եւ դոյզն ինչ կոշտոյ խնդիր առնեն. (Ոսկ. հռ. ՟Լ՟Ա։)

Կոչեաց զնա ի ճաշ զուղէ ոսկէգործն։ Առեալ զակն՝ ել յերուսաղէմ. եւ եցոյց զնա ոսկէգործին. իսկ ոսկերիչն ասէ, եւ այլն. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

ՈՍԿԵԳՈՐԾ. ա. Գործեալ յոսկւոյ. ոսկեզարդ. ոսկեղէն.

Եւ ոսկէգործ ականակապ կազմեալ՝ պատեաց ոսկւով զփրկագործ սուրբ խաչն. (Արծր. ՟Դ. 11։)

ՈՍԿԵԳՈՐԾ կամ ՈՍԿԷԳՈՐԾ. χρυσουργός, χρυσοτεκτών , χρυσοχόος aurifex, aurifaber, aurifusor. Գործօղ զոսկի, այսինքն ի վերայ ոսկւոյ, եւ ի հանքս ոսկւոյ, կամ սպասս ոսկիս եւ ականակապս. որ եւ ՈՍԿԵՐԻՉ.


Ոսկեգօտի

adj.

girdled with gold.

· Calfa

NBHL (1)

Ծառայք հազարք ոսկէգօտիք եւ ոսկէհուռք. (Վրք. հց. ՟Ժ։)


Ոսկեզօդ

adj.

fastened with gold;
chased in gold.

· Calfa

NBHL (2)

Ոսկւով զօդեալ, յեռեալ. ոսկեհուռ.

Մետաքս ոսկէզօդ, սպիտակ բեհեզ. (Ոսկիփոր.։)


Ոսկեզօծ

adj.

gilded, gilt;
golden.

· Calfa

NBHL (5)

Կահ պղնձոյ սուրբ եւ մաքուր ոսկեզօծ։ Ագանէր կօշիկս ոսկեզօծս։ Բեհեզս եւ ծիրանիս եւ որգան՝ ոսկեզօծս. (՟Բ. Եզր. ՟Ը. 27։ Յուդթ. ՟Ժ. 14։ Յայտ. ՟Ի՟Ը. 16։)

Ոսկէզօծ յօրինեալ արկեղք։ Ոսկէզօծ եւ արծաթաձոյլ կառք։ Ձեղունս ոսկէզօծս. (Յհ. իմ. պաւլ.։ Ճ. ՟Գ.։ Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Պղնձաձոյլ ոսկէզօծ պատկերս. (Խոր. ՟Բ. 11։)

Սպիտակամազ նժոյգ ոսկէզօծ. (Լաստ. ՟Գ։)

χρυσωθείς, κεχρυσόμενος auratus, inauratus, deauratus, auro obductus. Ոսկւով օծեալ, պատեալ. ոսկեպատ. ոսկեզարդ. ոսկեթել. ոսկեգոյն. ոսկեջրած.


Ոսկեթեւ

adj.

golden-winged.

· Calfa

NBHL (1)

Ո՛վ ոսկեթեւ տենչանացն, որ յերկինս ի վեր հանէր. (Ոսկ. ղկ.։)