Entries' title containing ա : 10000 results

Թաթաւուչ

cf. Թաթաւուն.

· Calfa

NBHL (2)

Թաթաւեալ իսպառ, կամ ընկղմեալ. պարառոցեալ. թաթաղուն. խռկեալ. ճոխացեալ.

Որ սիրելեօքն լինին թաթակուչք յաշխարհիս։ Թաթաւուչ համբակօք (այսինքն զաւակօք), կամ երամովք, կամ ընչիւք. (Պիտ.։)


Թաթաւուն

adj.

full, very full;
running over, full to the brim;
furnished;
endowed;
adorned.

· Calfa

NBHL (2)

Թաթաւեալ. թաթաղուն.

Զի՞նչ է եթեր. օդք տարածք եւ թաթաւաւունք, տեսիլ սուրբ յստակ, լի հողմօք բազմութեան. (Պիտառ.։)


Թաթեմ, եցի

va.

to supplant, to trip up;
to insnare, to dupe, to deceive.

· Calfa

NBHL (3)

Յիրաւի կոչեցաւ անուն նորա Յակովբ, զի թաթեաց զիս այս ահա երկիցս անգամ։ Թաթող ախտիցն Յակովբ։ Թաթեցելոյ ախտին եւ ընկճեցելոյ՝ անկցի հեծեալն յետս կոյս։ Թաթել եւ կարթել եւ հերքել, այլ ոչ թաթիլ եւ կարթիլ եւ հերքիլ. եւ այլն. (Փիլ.։)

Յակոբ զգարշապարէ եղբօր իւրոյ թաթէր. (Բառ. ստեփ. լեհ.։)

πτερνίζω calcepeto, supplanto, insidefior, decipio Խաբել. դաւել. թաթիւ ոտից կարթել. հարկանել զգարշապարս.


Թաթուլ, թլոց

s.

paw, foot.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«արջու ընկոյց, լտ. datura stramonium. ֆրանս. noix me-tel» Բժշ. ունի միայն ՀԲուս. § 754։

= Թրք. [arabic word] tatula նոյն նշ. այս բառը յիշում է Կամուս, թրք. թրգմ. Բ. 168՝ արաբ. [arabic word] ︎ ǰavz-i-maϑil հոմանիշի դէմ. չու-նի Будaговъ։-Աճ.

NBHL (3)

Երկայն պարանոց ուղտու ... յորժամ խոնարհեսցի եւ հասցէ ի թաթուլսն, համարձակ լինի նմա առնուլ ի թփոց եւ ի խոտոց. (Վեցօր. ՟Թ։)

Նոյն ընդ Թաթ, որպէս թէ ի վայր քան զուլն՝ առաջին ոտք կենդանեաց. թաթիկ, տոտիկ. յն. ոտք.

Եւ էր ելեալ եղէգն ընդ թաթուլ բազկին առիւծուն ... զօրէն մարդոյ ի վեր առեալ զթաթուլն՝ նմա զվէրն ... պատէր զթաթ առիւծուն, եւ բժշկէր. (Բուզ. ՟Ե. 26։)


Թաթպան, աց

s.

glove;
cf. Ձեռնոց.

· Calfa

NBHL (1)

Ի ձեռս իւր ագիցէ թաթպանս եւ քահանայապետական մատանին ի վերայ ... արկցէ զթաթպանսն իւր ի ձեռս իւր. (Մաշտ. ջահկ.։)


Թալամ

vn.

to faint, to loose feeling, to become insensible;
— ի ծաղուէ, to laugh till one faints, to split one's sides with laughing, to choke, to burst.

· Calfa


Թալանամ, ացայ

vn.

cf. Թալամ.

· Calfa

NBHL (11)

ԹԱԼԱՆԱՄ ἑκλύομαι dissolvor որ եւ ԹԱԼԿԱՆԱԼ, Թուլանալ. նուաղիլ. ընդարմանալ. թմրիլ. եւ Ցնորիլ կամ շարժլիլ նուաղութեամբ. որ եւ ասի ԹԱԼԹԱԼ ԽԱՂԱԼ. մարմրիլ.

Փոխեաց նա զգոյն իւր, եւ եղեւ նա իբրեւ զթալացեալ. (Եսթ. ՟Ժ՟Ե. 10։)

Փառաւորեցաւ ի լերին անդ, եւ թալացան անկան աշակերտքն յահէն. (Ոսկ. ես.։)

Մինչչեւ կատարելապէս թմբրիլ եւ թալանալ (կամ թալալ) եւ ընկղմիլ, ի զկնի այնր ի միւս եւս գինարբուս պատրաստին. (Փիլ. տեսական.։)

Ոչ ամենայն թալանալ եւ ցնորել մարդկան ի դիւէ է. (Եզնիկ.։)

Վաստակեալ լքեալ թալացեալ. (Յհ. կթ.։)

Որ ծարաւի է ... թալանայ, եւ այսր անդր տատանի. (Լմբ. սղ.։)

Հոգւով եւ մարմնով թալացեալ նուաղիմ. (Վրդն. սղ.։)

Ուշագնաց եղեւ իբրեւ զթալացեալ. (Ոսկիփոր.։)

Քուն զթալանալն ասէ ի տեսլենէն, զոր օրինակ աչք ի բազում լուսոյ այլայլին. (Տօնակ.։)

Ամենեքեան առ հասարակ հանդերձ թագաւորաւն թալացեալ էին ի ծաղուէ. (Բուզ. ՟Դ. 3։)


Թալթալ

s.

acre.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«արտավար, լծվար, օրավար». նառառիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Վստկ. 9 «Յամէն թալթալ՝ որ է լծվար մի՝ փորեն ութ մշակ»։

NBHL (3)

Յիմարեալ է մարդն (այսահար) ... թալթալ խաղայ դողալով թշուառականն յառաջ քան զմահ. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Իսկ ռմկ. թալ թալ, է Ածու, լծվար. թարլա. որպէս եւ թալ. տճկ. թէլ, է բանջար կանխաբոյս, բոլորշի ձուաձեւ եւ խոշոր տերեւովք. զոր խարշեալ կամ տապակեալ յետոյ իւղով՝ ուտեն։

ԹԱԼԹԱԼ ԽԱՂԱԼ. σπαίρω palpito, vibro Թալանալով շարժլիլ. այսր անդր տատանիլ ի նուաղման, յայսահարութեան, ի լուսնոտութեան. թապըլտըկիլ.


Թալթալ խաղամ

vn.

to struggle, to writhe in the agonies of death, to be in convulsions, in agony.

· Calfa


Թալխայ

s.

fine thread.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(սեռ.-ի) «բարակ թել». մէկ ան-գամ ունի Երզն. մտթ. ժթ. 24 (էջ 412) «Պարտին զանձինս մաշել ըստ օրինակի թալխայի, որպէս զի ի ծակ ասղանն ան-ցանէ»։

ՆՀԲ պրս. [arabic word] talk «ոսկեղառիկ, վարախ»։

NBHL (2)

Ասղանի նուրբ եւ բարակ (իբրեւ զթիթեղն ոսկւոյ, որ պրս. ասի թէլք).

Պարտին զանձինս մաշել ըստ օրինակի թալխայի, որպէս զի ի ծակ ասղանն անցանէ. (Երզն. մտթ. ՟Ժ՟Թ. 24։)


Թալկամ

vn.

to abhor, to detest.

· Calfa

NBHL (1)

Յորմէ չէ՛ արժան գարշել, անտի միանգամայն զերեսս դարձուցեալ թալկաս. յն. լոկ, բացադառնաս. (Ոսկ. մ. ՟Բ. 12։)


Թալկանամ, ացայ

vn.

to fall into a fainting fit, to faint, to swoon, to fall in a swoon;
to feel giddy, dizzy, to have a swimming in the head.

· Calfa

NBHL (7)

Իբրեւ մարդոց թալկացելոց՝ ծարաւեաց ի սիոն. (Ես. ՟Ի՟Է. 5։)

Հովանի թռչնոյ՝ պատանւոյն թալկացելոյ. (Խոր. ՟Բ. 7։)

Թալկանային վատքն. (Լաստ. ՟Ժ՟Ա։)

Թալկացեալք էին (յերեսաց վշտաց). (Շ. յկ. ՟Կ՟Ա։)

Հոգի ընդ մարմնոյ ոչ թալկասցի. (Ոսկիփոր.։)

Եթէ բանիւք յասելն թալկանայ մարգարէն, ո՞րչափ չար իցէ տեսանել զսպանեալսն. (Մխ. երեմ. (գրածն, հալկանայ. որպէս թէ հալիլ մաշիլ)։)

ὁλιγοψυχέω sum animo pusillo Թալուկ կրել. թալանալ յոյժ. թուլանալ իսպառ. նուաղիլ, լքանիլ. կթոտիլ. վհատիլ. մարիլ, մարմրիլ, սիրտը անցնիլ կամ կոտրիլ.


Թալկացումն, ման

s.

swoon, fainting, lipothymy.

· Calfa

NBHL (2)

Թալկանալն, թալթալ խաղալն. որպէս յն. ἁποπληξία վերնոտութիւն. սարա.

Զախտ գլխոյն, եւ զցաւս ոտին, եւ կամ զթալկացումն յանկարծակի. (Ոսկ. ապաշխ. ՟Ե։)


Թալկացուցիչ, չի, չաց

adj.

that causes fainting.

· Calfa

NBHL (2)

Որ տայ թալկանալ կամ թալթալ խաղալ.

Զայսախառն հեծեծութիւնս թալկացուցիչս. (Նար. ՟Ղ՟Բ։)


Թալուկ

s.

fainting fit, swoon, swimming in the head, giddiness;
nausea, disorder or rising in the stomach;
— զսրտիւն գալ, to turn the stomach, to disgust, to loathe, to be sick or ready to vomit.

· Calfa

NBHL (2)

σκοτοδίνη vertigo tenebricosa Թալացումն. թալկացումն. պտոյտք գլխոյ եւ խառնուրդ սրտի ի մաղձոյ կամ ի նուաղմանէ կամ ի լուսնոտութենէ եւ ի ցնորելոյ մինչեւ ի ժայթքումն. մարմըրուք.

Մաղձայոյզ ոք իցէ, եւ թալուկ եւ ցնորք զսրտիւն գայցէ, եւ երթեալ դարձուցանել կամիցի (այսինքն փոխել) զչար մաղձն։ Որոյ թալուկ զսրտիւն գայցեն, (յն. փսխօղն) զառաջինն անդէն ի ներքս ունել եւ զմաղասն ջանան. իսկ յորժամ շարժիցի, այնուհետեւ բազում խիխաւրաս ընկենու արտաքս. (Ոսկ. մ. ՟Ա. 18։ ՟Բ. 17։ յորմէ եւ Երզն. մտթ.։)


Թախանձ, ից

s.

importunity, instance, solicitation, entroaty;
grief, sorrow, trouble;
—ք, dowry, marriage-portion, dower;
— արկանել, to solicit earnestly, to importune, to entreat, cf. Թախանձեմ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(գրուած նաև թախանծ, թա-ղանձ), ի հլ. «ձանձրացնելու աստիճան ա-ղաչանք, պաղատանք» Եւս. քր. Ոսկ. կող, «տխրութիւն, նեղութիւն» Եփր. թգ. Արշ. Ճա-ռընտ, որից թախանձել «ձանձրացնել» ՍԳր. Ոսկ. ես. և մ. գ. 3. «նեղուիլ, կարօտիլ» Ոսկ. եբր. թախանձելի «տաղտկալի» Ոսկ. մ. ա 15. թախանձեցուցանել «ձանձրացնել» Դատ. ժզ. 16. թախանձութին «թախանձանք» Ոսկ. Ա. տիմ. «նեղութիւն, դժկամակութիւն» Սե-բեր. թախանձալից «թախծալից» Փարպ. ո-գեթախանձ Մարաթ. բազմաթախանձ «մարդ նեղացնող» Ոսկ. Ա. տիմ. (անստոյգ է ՋԲ-ի թախանձք «օժիտ» ձևը)։ Բառիս կրկին նշա-նակութեանց համար հմմտ. ֆրանս. ennui «ձանձրոյթ. 2. մեծ նեղութիւն, ցաւ, տա-ռապանք»։

Հիւնք. նախանձ բառից։

ԳՒՌ (dialectal) Ախց. թախանծիլ։

NBHL (11)

ԹԱԽԱՆՁ. գ. որպէս Թախծանք, թաղծութիւն. տխրութիւն. նեղութիւն. դժկամակութիւն. դժուարութիւն. տաղտկութիւն. յն. անհամութիւն. անախորժ իրք. ἁηδές injucundum, taedium

գրի եւ ԹԱԽԱՆԾ, ԹԱՂԱՆՁ. Ժտութիւն. նեղելն զոք աղաչանօք մինչ ի ձանձրոյթ.

Շնորհէր նմա ի թախանձսն յանուանէ զասորիս եւ զփիւնիկէ, զսամարիա եւ զհրէաստան. (Եւս. քր. ՟Բ։)

Թախանձս ի մէջ բերել. (Ոսկ. կող. ՟Ժ՟Բ։)

Ի մի թախանձ նմին մաղթանաց աստանօր եդից։ Հայրենի գթոյդ թախանձ արկանեմ. (Նար. ՟Ի՟Է. ՟Խ՟Է։)

Թախանձ. (խիստ աղաչանք, որ ձանձրանայ լսօղն. Լծ. նար.։)

Թախանձ եղեալ ի խնդրողական բանից. իմա՛ թախանձիւք ձանձրացեալ. (Վանակ. յոբ.։)

Որ զձեռանէ հօրն կախիցի թախծեալ. եւ նա յուսով փարատիցէ զթախանձն, թէ մի՛ լար ո՛րդեակ. (Արշ.։)

Տրտմեալ եւ խռովեալ մեծաւ թախանձիւ դաղձոյց անդրէն. (Եփր. թագ.։)

Երիցս անգամ առնի թաղանձ սգոյ ի տան իմում։ Ի բաց ընկենոյր զթաղանձ սրտին. (ՃՃ.։)

Գովեստ առ ի մարդկանէ եւ յաստուածոցն է արդեօք բարի. եւ թախանձ եւ դժուարագովութիւնք՝ ներհականք սոցա։ Ոչ անիրաւելն զոք, եւ ոչ ի ձեռն ուրուք անիրաւելն թախանձ է իսկ արդեօք, սակայն բարի կամ ազնիւ։ Տեսանելն զքաղաք թախանձ ոչ ունիցի, միոյ տան ձեւ ունելով սորա. (Պղատ. օրին. ՟Բ. եւ ՟Զ։)


Թախանձագին

"cf. Թախանձանօք."

· Calfa


Թախանձանք

s. adv.

cf. Թախանձ;
թախանձանօք, humbly, in a suppliant manner, earnestly, urgently.

· Calfa

NBHL (6)

Մեծաւ թախանձանօք աղաչեցին. (Մամբր.։)

Ի մշտադատս հեծութեանց՝ ձանձրացուցիչս թախանձանաց. (Նար. ՟Հ։)

Եթէ զպատուիրանս իմ պահեսջիք, մնասջիք ի սէր իմ. եւ ե՛ւս թախանձանօք, որպէս ես ասէ զպատուիրանս հօր իմոյ պահեցի, եւ մնամ ի սէր նորա. (Բրս. հց. (իբր առաւել ժտութեամբ, որպէս զօրագոյն կամ ազգողագոյն եւ շարժիչ բանիւ)։)

Ի բազում թախանծանաց սրտի իմոյ։ Յամառեալ պնդին ի սուգ տրտմութեան ... անհնարին թախանձանօք. (Մանդ. ՟Ժ՟Է. ՟Ի՟Գ։)

Փոքր ինչ թախանծանօք բուժել ի բազում մաղասոյն. (Վրք. հց. ձ։)

Բազում կսկիծ լալոյ, եւ աղէտ թախանձանաց եղեւ. (Ուռհ.։)


Թախանձելի, լւոյ, լեաց

adj.

troublesome, importunate, annoying, tedious, tiresome, disgusting.

· Calfa

NBHL (4)

Մի՛ այսուհետեւ դժուարեսջիք, եթէ թախանձելիք ինչ իցեն բանքդ. (Ոսկ. մ. ՟Ա. 15։)

Առաջինն սէր հաստատեցաւ ընդ ձեզ եւ ընդ թագաւորն իմովս թախանձելի միջնորդութեամբ. (Լմբ. պտրգ.։)

Թախանձելի մտածութեամբ, եւ մրրկեալ խորհրդովք զմտաւ ածի. (Մագ. ՟Ի՟Ը։)

Իբր Ձանձրացուցիչ, եւ տաղտուկ. ἑπαχθής molestus


Թախանձեմ, եցի

va.

to solicit earnestly, to importune, to entreat with earnestness;
to molest, to annoy, to vex, to torment, to cease not from entreating, or causing annoyance.

· Calfa

NBHL (16)

ἑνοχλέω turbo, molestus sum, perturbo, molestiam creo ὐπωπιάζω sugillo Նեղել եւ աշխատ առնել՝ ժտելով. ստիպել. ձանձրացուցանել.

Պատմեաց նմա, քանզի թախանձեաց զնա. (Դտ. ՟Ժ՟Դ. 17։)

Կամ թէ թախանձիցէ՞ ոք զքեզ, զի տացես պատասխանի. (Յոբ. ՟Ժ՟Զ. 3։)

Զի մի՛ իսպառ եկեալ թախանձիցէ զիս. (Ղկ. ՟Ժ՟Ը. 5։)

Պա՛րտ է անամօթ զողորմութիւնն Աստուծոյ թախանձել. (Կլիմաք.։)

Տէրն քո ընդ այն ցասնու, յորժամ ոչ ստէպ թախանձիցես. եւ դու իշխես ցասնուլ՝ յորժամ թախանձիցիս. (Ոսկ. ես.։)

Վասն է՞ր ի մեծացուցչէն վրիպեալ՝ եւ զչքաւորն թախանձես. (Ոսկ. մ. ՟Գ. 3։)

Ի թախանձելոյ կանանցն կատարէ զկամս արքայի. (Խոր. ՟Բ. 23։)

Զանսահմանելիդ միշտ թախանձեսցէ. (Նար. ՟Ծ՟Դ։)

Թախանձել զվրէժխնդրութիւն, կամ զկատարումն. եւ այլն։ Թախանձէ Աստուծոյ. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)

Նեղիլ. կարօտիլ. եւ Թախծել.

Ոչ ինչ կարի իմիք թախանձիցիս. (Ոսկ. եբր. ՟Ի՟Ը.) յն. կարօտիցիս. այսինքն նեղեսցիս կարօտութեամբ։

Թախանձեալ եւ մորմոքեալ սրտիւ. (Զքր. կթ.։)

Իսկ մեղսասէրքն թախանձին. (Շար.։ եւ Յիսուս որդի.։)

Այն ինչ արդեօք՝ որ թախանձեսցի ի սոցունց՝ արտաքս ելանել կամ ի ներքս մտանել. (Պղատ. տիմ.։)

Կամ Անցանել ըստ չափն. յանցանել. πλημμελέω incomposite ago, pecco


Թախանձեցուցանեմ, ուցի

va.

cf. Թախանձեմ.

· Calfa

NBHL (5)

Թախանձեցոյց զնա եւ պարտասեցոյց զնա մինչեւ ցմահ. (Դտ. ՟Ժ՟Զ. 16։)

Թուի թէ զքեզ այսպիսեօք թախանձեցուցից բանիւք. (Ածաբ. աղք.։)

Ո՞ւմ թախանձեցուցանէք զիս քահանայանալ. (Փարպ.։)

Թախանձեցուցանէր զնա՝ տեսանել զմիմեանս, եւ առնել սէր եղբայրական. (Կաղանկտ.։)

Մի՛ զոք աղաչելով թախանձեցուսցես։ Զմիանգամ ասացեալն կրկնելով չկամեցաւ ասել, զի մի՛ թախանձեցուսցէ զլսօղսն. (Մագ. ՟Ծ՟Թ. եւ Մագ. քեր.։)


Թախանձեցուցիչ, չի, չաց

adj.

importunate, urgent, troublesome, tedious.

· Calfa


Թախանձիմ, եցայ

vn.

to wish for, to desire;
to have need of, to want;
to sadden, to afflict.

· Calfa


Թախանձութիւն, ութեան

s.

cf. Թախանձանք.

· Calfa

NBHL (9)

ὅχλος perturbatio, molestia, moles, tumultus ἁηδές injucundum որ եւ Թախանձ. թախանձանք, Ստիպումն ձեռնարկութեամբ. եւ յոյզ բանից. նեղը խօթելը, մտնալը. զօռ.

Ոչ մի ոք ի սահմանացդ ընդ թախանձութեան մեղադրանօք անկանի։ Կրթեա՛ զքեզ կոչեցելովն առ ի բազմաց թախանձութիւն. (Անյաղթ պորփ. եւ Անյաղթ ստորոգ.։)

Ուր չիք ինչ ծաղր, եւ ոչ մարմնաւոր ինչ իրաց թախանձութիւն. յն. աղմուկ. (՟Ա. Տիմ. ՟Ժ՟Դ։)

Կամ Նեղութիւն. անձկութիւն. տաղտկութիւն. դժկամակութիւն.

Ժուժկալութեամբն (խնդրօղ երից նկանակաց՝) յաղթեաց թախանձանացն ... Որ ոչ թախանձութեամբ զգածի (Աստուած), եւ ո՛չ քնոյ ծառայէ. (Սեբեր. ՟Թ։)

Զբազում թախանձութիւնն, եւ զյետոյ բնաւորեալն ... որ են խռովեցուցիչք։ Վասն առ մարմնոցն թախանձութեան տեսանել լինելով։ Եթէ հանդերձեալ են ծիծաղել զինեւ, ոչ իցէ ինչ թախանձութիւն՝ խաղալով եւ ծիծաղելով շրջել ի հանդիսարանի. (Պղատ. տիմ. եւ Պղատ. եւթիփռոն.։)

Իսկ որ գրի ի Վարս ոսկ. ըստ հին ձեռ.

Գիտելով քո զբազում թախծութիւնս իմ.

զԲազում թախանձութիւնս։


Թախանձումն, ման

s.

cf. Թախանձանք.

· Calfa

NBHL (5)

Թախանձելն. ժտելն. ժտութիւն.

Յաւելեալ ի նոյնս թախանձումն եւ աղերս. (Փարպ.։)

Մեծաւ թախանձմամբ. (Խոր. առ արծր.։)

Եւ Նեղութիւն. անձկութիւն. դժկամակութիւն.

Ամենագորով թախանձմամբ ընդ եղծման ջրողողն զազրագործաց կրկին վշտացար. (Նար. կ.։)


Թախթ

cf. Թաղթ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«գահ, գահոյք» Կոստ. երզն. էջ 130 (Չթողու ինք սուլտան, ոչ փատիշահ ի թախթ). յատկապէս՝ թախթ ի զառ «ոսկի գահ» էջ 131. գրուած է թախտ Վրդ. պտմ. հրտր. Էմինի, էջ 212 և թաղտ Գնձ. տպ. Վե-նետ. էջ 46. «Ի Գառնի, հուպ առ զարմանա-ի թաղտն Տրդատայ»։-Վերջին երկուսը յե-տին յաւելուած են. Վարդանի վէնետկեան հրատարակութիւնը ունի նոյն տեղը՝ էջ 161 գահոյք։

= Պրս. [arabic word] taxt «գահ, գահոյք», որի վը րայ աւելի ընդարձակ տես տախտ։-

NBHL (2)

ԹԱԽԹ կամ ԹԱԽԹԸԴ. Թուի բառ ար. թախդըդ. Թուղթ գրեալ կամ գրելի.

Թախթըդ լուսային (սուրբ կոյս), գրող սուրբ հոգին՝ զբանն ի քոյդ մարմին. (Գանձ հոգ.։)


Թախիծ, խծի

s. adj.

affliction;
grief;
grievous, afflicting, disconsolate, forlorn;
—ք դժնդակք, black bile, deep sadness;
—ք մտաց, compunction, regret, remorse;
ընկենուլ զ— սրտի, to console, to cheer up;
—ս արկանել առաջի ուրուք, to supplicate, to beseech, to implore.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «կսկիծ, ցաւ, տրտմութիւն» Եփր. թգ. 442. «տրտմական, նեղիչ» Ոսկ. յհ, ա. 2. որից թախծիլ «տրտմիլ, տխրիլ» ՍԳր. Եզն. թախծութիւն Բ. մակ. գ. 16. թախծա-լից Եզն. թախծեցուցանել Եփր. մն. 482 ծանրաթախիծ Կորիւն. Բուզ. յոգնաթախիծ Նար. Վրդ. պտմ. թախծոտ (արդի գրակա-նում). գրուած է նաև թաղծիլ, թաղձիլ, ո-րոնցից ենթադրուած է թաղձ կամ թախծ (փխ. թախիծ) Շիր։

ՆՀԲ լծ. թախանձիլ և մաղձոտիլ։ Հիւնք. դահիճ բառից։

NBHL (11)

ԹԱԽԻԾ ἁηδία moeror որ եւ ԹԱՂՁ. Կսկիծ սրտի՝ արտաքին նշանօք յայտնեալ. տխրութիւն. մղձկումն ի մաղձոյ. սրտնեղութիւն, մաղձոտութիւն, տրտմութիւն.

Տրտմեալ խռովեալ մեծաւ թախծիւ. (Եփր. ել.։)

Թախիծ սրտի. (ՃՃ.։ Սարգ. ՟բ. պետ. ՟Ա։ Լմբ. սղ.։)

Թախիծ մտաց։ Սկսանի սիրտն բերկրել, եւ պակասէ յերեսացն թախիծն. (Լմբ. համբ. եւ Լմբ. առակ.։)

Թախիծ ի դէմսն ամօթալի. (Վրդն. ծն.։)

Թախիծք անզրաւք՝ քան թէ խնդութեանց աճեն բողբոջք. (Արծր. ՟Դ. 11։)

Թախիծք դրացեաց գոլն, եւ մերձաւորացն տխուր տրտմութիւն. (Պիտ.։)

Իբր Թախանձանք կողկողագին.

Արկանէ զթախիծս մայրական գթոյն առաջի միածնի իւրոյ. (Տօնակ.։)

ԹԱԽԻԾ. ա. Տխրական, կամ նեղիչ.

Տաղտկութեան, եւ թախիծ բռնութեան. յն. լոկ, բռնաւորութեան. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)


Թախծագին

adj. adv. sorrowful, mournful;
sorrowfuily, mournfully.

· Calfa

NBHL (2)

Տխուր. տխրական. ցաւագին.

Ողորմաղերս թախծագին ձայնի ողբերգարկութեան. (Նար. ՟Հ՟Ա։)


Թախծադէմ

adj.

of a mournful countenance, melancholy, sorrowful, sad.

· Calfa

NBHL (2)

Թախծեալ դիմօք. տխուր երեսօք.

Ամենայն ինչ սգազգեստ եւ թախծադէմ երեւի (յելս աշնայնոյ). (Պիտ.։)


Թախծալի

adj.

full of sadness, of hitter grief, very sad, painful, bitter;
— առնել զոք, to afflict, to sadden, to cast down.

· Calfa

NBHL (5)

ԹԱԽԾԱԼԻ ԹԱԽԾԱԼԻՑ. Լի կամ լցեալ թախծութեամբ. տխուր. տխրական.

Թախծալի եւ տրտմականն (կիրք) ի նինուէացւոցն ի մարգարէն շրջեցաւ. (Փիլ. յովն.։)

Առնէ զսա թախծալից. (Եզնիկ.։)

Կացեալ ի վերայ ծնկաց իւրոց՝ թախծալից զղջմամբ, եւ արտասուօք դնէր աղերս ամենահաստիչ փրկչին. (Կաղանկտ.։)

Ուրախանային զառժամանակեայ թաղծալից ուրախութիւն կենցաղոյս. (Փարպ.։)


Թախծական, ի, աց

adj.

sorrowful, grievous, melancholy.

· Calfa

NBHL (3)

Տխրական, տրտմական.

Եւ այս են պատկանեալ թախծականացն կերպագրութիւնք. (Նար. ՟Ի՟Զ։)

Րոտեա՛ զերկունըս թախծական. (Շ. թղթ.։ Շ. ոտ.։)


Թախծանք

s.

cf. Թախծութիւն.

· Calfa

NBHL (5)

Զթախծանս զամենայն ի բաց ընկեցեալ. (Նիւս. երգ.։)

Ընչից կորստեամբ ի բախձանս զմեզ արկանելով. (Ոսկ. անոմ. ՟Դ։)

Տրտում թախծանօք անցեալ գնացի. (Յհ. կթ.։)

Կողկողագին թախծանօք հոգւոյ։ Ողորմագին թախծանօք հեծէ։ Դարձցին վտանգք թախծանացն ի հոգեւոր խրախճանութիւն. (Նար. ՟Ի՟Գ. ՟Ի՟Դ. ՟Լ՟Բ։)

Սրբադեղ առնուլ ... փոքր ինչ թախծանօք բուժել ի բազում մաղասոյն. (Վրք. հց. ձ։)


Թախծեալ

adj.

sorrowful, afflicted, melancholy, gloomy.

· Calfa


Թախծելի

cf. Թախծական.

· Calfa

NBHL (2)

cf. Թախծական.

Թախծելի սգով լալ. (ՃՃ.։)


Թախծեցուցանեմ, ուցի

va.

to saddden, to afflict, to make desolate.

· Calfa

NBHL (2)

Տալ թախծել. տխրեցուցանել. զկծեցուցանել.

Ռոճկօքն՝ զոր առաքեաց թագաւորաց հեթանոսաց, յաճախեաց եւ թախծեցոյց զժողովուրդն. (Եփր. մն.։)


Թախծիմ, եցայ

vn.

to grieve, to be afflicted, to mourn.

· Calfa

NBHL (7)

ԹԱԽԾԻՄ σκυθρωπάζω, σκυθρωπέω vultu tetrico et tristi sum, contristor, moestus sum τρύχομαι affligor κατανύσσομαι compungor որ եւ ԹԱՂԾԻՄ. ԹԱՂՁԻՄ. լծ. թախանձիլ. եւ մաղձոտիլ. Տխրիլ. տրտմիլ կսկծմամբ. ցաւագնիլ. մաղձոտ ու տրտում կենալ, երեսը կախել.

Ոդի՝ որ ի տրտմութեան, թախծեռ շրջի. (Առակ. ՟Ժ՟Ե. 13։)

Տարաժամ սգո թախծեալ հայր. (Իմ. ՟Ժ՟Դ. 15։ տե՛ս եւ Երգ. ՟Խ՟Է. 5։ Յոբ. ՟Ժ. 1։ Ողբ. ՟Ա. 7 (որ չի՛ք յն)։)

Թագաւորի թաղծելոյ ի հարուածոցն. (Եզնիկ.։)

Ողորմելի հեծութեամբ թախծեալ ի հոգի։ Մեղուցելոյն իսպառ թախծելոյ. (Նար. ՟Լ՟Թ. ՟Ժ՟Ա։)

Թախծեցաւ երկիր ի ներքոյ ոտից ձերոց. (Եղիշ. ՟Գ։)

Ո՞ ոք (յիշեաց) զանկրելիսն էութեանն, եւ ո՞ թախծեցաւ. (Նար. ՟Ի՟Թ։)


Թախծողական, ի, աց

cf. Թախծական.

· Calfa

NBHL (2)

Պատճառ թախծելոյ. տխրեցուցիչ. կամ թախանձեցուցիչ.

Մարմինս հոգւոյս իմ թախծողական. (Նար. ՟Ի՟Բ։)


Թախծութիւն, ութեան

s.

sorrow, grief, sadness, affliction, melancholy;
mourning.

· Calfa

NBHL (5)

Գոյն երեսացն ցուցանէր զսրտին թախծութիւն. (՟Բ. Մակ. ՟Գ. 16.)

Յանդիմանէ զքո ոգւոյդ տրտմութիւն՝ թախծութիւն դիմացդ. (Փիլ. յովն.։)

Ի հուր թախծութեան։ Թառանչ թախծութեան։ Յոգի կամ ոգւով թախծութեան։ Թախծութեամբք եւ հեծեծանօք. (եւ այլն. Նար.։)

Նմանապէս եւ ի զղջանալն՝ ընդ թախծութիւն հոգոցս այսոցիկ ոչ առնէ անտես. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Ա։)

ἁηδία moeror ἁγωνία agonia, angor, anxietas որ եւ ԹԱԽԻԾ, ԹԱԽԾԱՆՔ. Կսկիծ սրտի. տխրութիւն դիմաց. նեղութիւն. տագնապ.


Թակ, ի

s.

mallet;
large hammer;
pavers beetle, rammer.

· Calfa

NBHL (8)

ԹԱԿ կամ ԹԱԿՆ. որ եւ ռմկ. թակ. ասի եւ ԹԱԿԱՂ։ Փայտ գնտածայր՝ ի հարկանել զցիցս. բիր մեծագլուխ. կոփիչ, տոփան. կռան.

Թակն զգլխոյ ձերմէ կոշկոճիչ կապէք զիս. (Բուզ. ՟Դ. 3։)

Թակաւ բաղխէին. (Բառ. ստեփ. լեհ.։)

Եւ Կենդանի ինչ անյայտ կամ կեղծեալ վասն օրինակի, որ ի յունականն է Մուկն.

Քանզի եւ ո՛չ ներ թակն՝ ակն նշանական, այլ՝ ձայն է այժմ միայն. (Պերիարմ. (յն. մի՛ս, ի՛ս))

ուր այսպէս գրէ (Անյաղթն.)

Ցուցանէ յումեմնէ կենդանւոյ, որ կոչի թակն. քանզի թակն ասելով՝ տեսակ իմն անբան կենդանւոյ նշանակէ. իսկ ակն՝ ոչ եւս տեսակ կենդանւոյ. ապա ուրեմն ներթականս՝ ակնս ոչինչ նշանակէ։

Որպէս զայն կենդանի, որ կոչի թակն. զոր թէ զմի գիրն առնու ոք յետ, նա նշանակէ ակն։


Թակն, կան

cf. Թակ.

· Calfa


Թակալակ

s.

dalmatica.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«յատին սարկաւագի շապիկ. dalmatique» Մաշտ. ջահկ։

= Պրս. [arabic word] tagālā «կարճ հանդերձ» (ԳԴ 1ջ 114, 686), չաղաթայ. և թթր. [arabic word] կամ [arabic word] tekele, նաև [arabic word] ︎ կամ [arabic word] degele «մի տե-սակ կարճ վերնազգեստ, որ կարող է նաև ոսկիով կարուած լինել» (Будaговъ 1, 562), որից էլ վրաց. თაგალა թագալա «կարճ մուշտակ, душeгpeя, шубка на ватe, omy-шенная мexомъ» (Չուբինով 534)։ Իմաստի ձևափոխության համար հմմտ. պրս. [arabic word] kurta «կարճ զգեստ, կոռտիկ», որ եղել է հլ. կոռտիկ «աբեղայի վերարկու»։-Աճ.

ԳՒՌ (dialectal) Նջ. թագալա «հին տարազի կա-նանց այն երկար հագուստը՝ որ միւս շորերի վրայից էին հագնում», Ագլ. թայլա «կանացի մի հագուստ է, որ Ղրբ. արխալուղ է կոչւում» (Սարգսեան, Ագուլ. բարբ. Բ. 54)։


Թակակոփ

adj.

beating with a sledgehammer;
hardening with the hammer.

· Calfa

NBHL (2)

Որ կոփէ թակաւ, եւ Կոփեալն.

Կացնաւորաց, ուռնաւորաց ... պղնձագամս ... թակակոփս. (Վրդն. ծն. (նոր ձեռ. թակնակուռիս. իբր թակաւ կռանող կամ կռեալ)։)


Թակաղակ, ի

s.

small beetle;
architrave.

· Calfa

NBHL (2)

Երկուց միջնորդաց, այսինքն երկու նշանաւս թակաղակին եւ փայտին. (Լծ. նար.։)

Ըզժամահար փայտն այրեցին, եւ զթակաղաղսըն կորուսին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)


Թակաղաղ, աց

s.

capital (of a pillar);
— նաւու, top (in the rigging of a ship).

· Calfa

NBHL (6)

ῤόπαλον, κρόταλον clava, fustis, crepitaculum Թակ. մանաւանդ ուռն կոչնակի փայտեղէն.

ԹԱԿԱՂԱՂ գրի եւ ԹԱԿԱՂԱԿ. κεφαλίδιον, κεφάλιον, κεφαλίς capitulum, capitellum Գլուխ սեան. վերնախարիսխ. խոյակ. (իբրու թագ, թաքքեա. կամ թակ ի վերայ գլխոյ սեան).

Կարկռճմամբն թակաղին ի վերայ փայտին։ Թակաղն, այսինքն երգիչն (ձայնահան)։ Զկրկտելն թակաղին ի փայտն. (Լծ. նար.։)

Սիւն մի հրեղէն, եւ ի վերայ նորա թակաղաղ մի ամպեայ, եւ խաչ լուսոյ ի վերայ նորա։ Հաւասարք էին այնր լուսեղէն սեանցն թակաղաղի. (Ագաթ.։)

Տախտակք եւ խոյակք, եւ խարիսխք եւ թակաղակք։ Ընդելուզեալ ոսկւով մակաւասար թակաղակին. (Մագ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Գ։)

Շինեցի յեկեղեցւոջ զերկու սիւնս, որք խարսխօք եւ թակաղանօք պարաբարձեալ ունին զձեղունն. (Ուռպ.։)


Թակարդ, ից, աց

s.

"trap, snare, gin, net;
թակարդօք որսալ, պարփակել, փակել, արկանել ի թակարդ, to draw into a snare, to entrap, to catch;
շաղիլ ի թակարդի, ի թակարդի հարկանիլ, to fall into a snare, to be entrapped;
թակարդաւ ջուր բերել, to beat the water, or the air, to toil in vain, to have one's labour for one' s pains;
որպէս թակարդ զհողմն՝ անցուցանել զխրատ, to be heedless, to disregard warning or admonition, ""in at one ear, out at the other"";
cf. Որոգայթ."

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. (յետնա-բար նաև ի հլ.) «որոգայթ, ցանց» ՍԳր. «վանդակ» Փիլ. Յճխ. որից թակարդապատ Կոչ. 11. թակարդապատեալ Նխ. գծ. Կորիւն. թակարդադիր Գնձ. թակարդել Յհ. Իմ. պաւլ. թակարդափակել Յհ. կթ։

ՆՀԲ թակ կամ կարթ բառից։ Հիւնք. պրս. [arabic word] tagar «սարդի ոստայն»։ Li-dén IF 18,500 համարում է -արդ մաս-նիկով կազմուած՝ թակն բառից. (հմմտ. մակ-արդ)։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 340 դագ «որոգայթ» բառից։

NBHL (8)

ԹԱԿԱՐԴ ԹԱԿԱՐԹ. λίνος laqueum, cassis δίκτυον rete Գործի իբր թակաձեւ, կամ կարթօղ. որոգայթ ըմբռնելոյ. հաղբք. վարմ. ուռկան. ցանց. եւ Ամենայն մեքենայ վանդակաձեւ, եւ պաշարօղ.

Պատել թակարդօք։ Շաղիլ ի թակարդի. (Եզեկ. ՟Ժ՟Դ. 8։ ՟Լ՟Բ. 3։ Յոբ. ՟Ժ՟Ը. 8։)

Թակարդօք որսալ, կամ պարփակել, կամ փակել. (Փիլ.։ Պիտ.։ Իսիւք.։)

Հնարի թակարթիւք գթեցուցանել զմեզ ի նոյնն շաւղաց։ Ետես զինքն ի նոցա ըմբռնօղ թակարդիցն զերծեալ. (Լմբ. սղ.։)

Դպիրքն՝ սուտ ուսուցանեն զժողովուրդն, եւ թակարդ յօդեն ոչ հաւատալ ի Քրիստոս. (Երզն. մտթ.։)

Կամ պարզապէս Վանդակ եւ ցանց լի ծակտեօք, ընդ որս ջուր եւ հողմ անարգել խաղան անցանեն.

Զոյգ է ըստ առակին ասացեալ, աղիւս լուանալ, եւ կամ թակարդաւ ջուր բերել, զչարութիւնն ի բաց հանել ի մարդոյ ոգւոյն. (Փիլ. լին. ՟Բ. 54։)

Որպէս թակարդ զհողմն՝ անցուցանէ զխրատն. (Յճխ. ՟Ժ։)


Թակարթ

cf. Թակարդ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. (յետնա-բար նաև ի հլ.) «որոգայթ, ցանց» ՍԳր. «վանդակ» Փիլ. Յճխ. որից թակարդապատ Կոչ. 11. թակարդապատեալ Նխ. գծ. Կորիւն. թակարդադիր Գնձ. թակարդել Յհ. Իմ. պաւլ. թակարդափակել Յհ. կթ։

ՆՀԲ թակ կամ կարթ բառից։ Հիւնք. պրս. [arabic word] tagar «սարդի ոստայն»։ Li-dén IF 18,500 համարում է -արդ մաս-նիկով կազմուած՝ թակն բառից. (հմմտ. մակ-արդ)։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 340 դագ «որոգայթ» բառից։


Թակարդադիր

s.

he who lays snares or spreads nets.

· Calfa

NBHL (2)

Որ դնէ զթակարդ. որոգայթադիր.

Ի բազմօրինակ եւ յոքնակի հաղբից՝ ի թակարդադիր (կամ թակարթակիր) բելիարայ չարին. (Գանձ.։)


Թակարդապատ

adj.

trapped;
ensnared;
cf. Թակարդադիր.

· Calfa

NBHL (5)

ԹԱԿԱՐԴԱՊԱՏ եւ ԹԱԿԱՐԴԱՊԱՏԵԱԼ. Թակարդաւ պատօղ, պատեալ, պատելով.

Ի դիւացն թակարդապատ պատրանքն. (Լծ. կոչ.։)

Թակարդապատ արարեալ զքեզ քոյին խորհրդովքն շաղեալ պատեալ. (Կոչ. ՟Բ։)

Թակարդապատ եղեալ ի մենքենայից բանսարկութիւնն. (Ճ. ՟Բ.։)

Տրտմական հոգովք պաշարեալ եւ թակարդապատեալ. (Կորիւն.։)


Թակարդապատեալ

adj.

cf. Թակարդապատ.

· Calfa

NBHL (5)

ԹԱԿԱՐԴԱՊԱՏ եւ ԹԱԿԱՐԴԱՊԱՏԵԱԼ. Թակարդաւ պատօղ, պատեալ, պատելով.

Ի դիւացն թակարդապատ պատրանքն. (Լծ. կոչ.։)

Թակարդապատ արարեալ զքեզ քոյին խորհրդովքն շաղեալ պատեալ. (Կոչ. ՟Բ։)

Թակարդապատ եղեալ ի մենքենայից բանսարկութիւնն. (Ճ. ՟Բ.։)

Տրտմական հոգովք պաշարեալ եւ թակարդապատեալ. (Կորիւն.։)


Թակարդապատտիր

adj.

that entraps, ensnares;
deceitful.

· Calfa