Entries' title containing ա : 10000 results

Դիմագրաւ, ից

adj. adv.

that exposes himself, that ventures, adventurous, hazardous;
adventurer;
hold, insolent;
boldly;
— լինել, to expose one's self, to venture

· Calfa

NBHL (9)

Որ ընդդէմ ոսոխին նախագրաւ բերի. իբր յառաջամարտիկ. ախոյեան. նահատակ. աձնամատոյց. ձեռներէց. յանդուգն. դիմակաց. հակառակորդ. առաջ նետուօղ.

Ինքնակամ դիմագրաւ կամակար ի վիշտս մահուն եւ տանջանացն դիմէր. (՟Բ. Մակ. ՟Զ. 28։)

Զղօղանջիւն դիմագրաւին. (Յիսուս որդի.։)

Տեսանէր զկամս սրտից նոցա դիմագրաւս. (Աթ. ի ստեփ.։)

Դիմագրաւ է ջուր (հանգոյն այծի). (Փիլ. լին.։)

Ա՛յ վսեր եկեալդ դիմագրաւ. (Ճ. ՟Ա.։)

Ուր ինքնակամ դիմագրաւ նահատակն եղեւ. (Խոր. ՟Գ. 9։)

Դիմագրաւ ընդդէմ նորա գտանէին չարութեամբ. (Յհ. կթ.։)

Մի՛ դիմագրաւ լինիր մահկանացու ազգիդ կենդանութեան. (Սարգ. ՟բ. պ. ՟Բ։)


Դիմագրաւեմ, եցի

vn.

cf. Դիմագրաւ լինիմ.

· Calfa

NBHL (8)

ԴԻՄԱԳՐԱՒԵՄ ԴԻՄԱԳՐԱՒԻՄ. Դիմագրաւ լինել. միջամուխ բերիլ. համարձակ դիմել. զդէմ ունել. յանդգնիլ. իշխել. առաջ նետուիլ.

Կին ոմն խոշորագեղ, զոր ոչ ոք դիմագրաւեաց առնուլ կնութեան. (Խոր. ՟Բ. 34։)

Դիմագրաւեալք ընդ խռովութիւն ահագին ծովուն. (Ագաթ.։)

Ի չարէն հալածեալք, եւ առ աստուած դիմագրաւեալք. (Յճխ. ՟Ժ։)

Զամենայն զարդելեալսն անխէթ եւ անկասկած դիմագրաւեալ գործեն. (Ոսկ. մ. ՟Ա. 17։)

Ընդէ՞ր այդչափ դիմագրաւեալ՝ չկամիս հնազանդել ինքնակալին։ Տեսանեմ զքեզ դիմագրաւել, եւ չհամարիս ինչ զտանջանսդ. (Ճ. ՟Ա.։)

Պաշարիլ. գումարիլ յանձն. յանհնարս մտանել.

Եւ նոքա դիմագրաւեալք առ այն ոչինչ կարէին տալ պատասխանի. (Համամ առակ.։)


Դիմագրաւիմ, եցայ

vn.

cf. Դիմագրաւ լինիմ.

· Calfa

NBHL (8)

ԴԻՄԱԳՐԱՒԵՄ ԴԻՄԱԳՐԱՒԻՄ. Դիմագրաւ լինել. միջամուխ բերիլ. համարձակ դիմել. զդէմ ունել. յանդգնիլ. իշխել. առաջ նետուիլ.

Կին ոմն խոշորագեղ, զոր ոչ ոք դիմագրաւեաց առնուլ կնութեան. (Խոր. ՟Բ. 34։)

Դիմագրաւեալք ընդ խռովութիւն ահագին ծովուն. (Ագաթ.։)

Ի չարէն հալածեալք, եւ առ աստուած դիմագրաւեալք. (Յճխ. ՟Ժ։)

Զամենայն զարդելեալսն անխէթ եւ անկասկած դիմագրաւեալ գործեն. (Ոսկ. մ. ՟Ա. 17։)

Ընդէ՞ր այդչափ դիմագրաւեալ՝ չկամիս հնազանդել ինքնակալին։ Տեսանեմ զքեզ դիմագրաւել, եւ չհամարիս ինչ զտանջանսդ. (Ճ. ՟Ա.։)

Պաշարիլ. գումարիլ յանձն. յանհնարս մտանել.

Եւ նոքա դիմագրաւեալք առ այն ոչինչ կարէին տալ պատասխանի. (Համամ առակ.։)


Դիմագրաւութիւն, ութեան

s.

boldness, courage, assurance.

· Calfa

NBHL (2)

Համարձակութիւն. յառաջ խաղացումն. նահատակութիւն.

Ասել ընդ նահատակին (դաւթի), որ զայս դիմագրաւութիւն առ բարին ունէր միշտ, թէ վասն քո մեռանիմք զօրհանապազ։ Դիմագրաւութիւն զօրեղ եւ անհերքելի. (Նար. կ.։ Նար. ՟Հ՟Ա։)


Դիմադարձ, աց

adj.

that resists, opposes;
contumacious, disobedient, contrary.

· Calfa

NBHL (9)

ἁντικείμενος, ἁντιστάς, προσκεκουκότως oppositus, adversarius, resistens որ եւ Ընդդիմադարձ. Դիմակաց. որ ի դիմի հարկանի կամ բախի. հակառակորդ. դէմ դարձօղ, դէմ կայնօղ.

Սատակէր զամենայն դիմադարձս իւր. (Յուդթ. ՟Բ. 15։)

Որ միանգամ դիմադարձ (կամ ընդդիմադարձ) լինէին հրէիցն. (Եսթ. ՟Թ. 1։)

Յերկոսին (առ երկոսին) կողմանս շահիցն դեղոց գտանէին դիմադարձք. (Ոսկ. ես.։)

Ամենայն դիմադարձաց. (Ագաթ.։ Մովս. քերթ. կարգ.։ Մաշկ.։)

Ճշմարիտ ծառայից աստուծոյ ոչ է օրէն դիմադարձ լինել երկրաւոր իշխանաց. (Եղիշ. ՟Ը։)

Հովուացն դիմադարձ լինէր, եւ աղջկանցն զրկելոց վրէժխնդիր. (Կիւրղ. ել.։)

Նա ո՛չ առ այն ինչ դիմադարձ լինէր. (Երզն. մտթ.։)

Աստուծոյ դիմադարձ լինիս։ Ընդ բարեգործսն նայեա՛ց, եւ մի ընդ դիմադարձսն։ Որ քեզ դիմադարձիդ ետ, ո՞չ ապաքէն եւս առաւել պօղոսի տայր. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. փիլիպ.։)


Դիմադարձեմ, եցի

vn.

to oppose, resist.

· Calfa

NBHL (6)

ԴԻՄԱԴԱՐՁԵՄ ԴԻՄԱԴԱՐՁԻՄ. Դիմադարձ լինել. ընդդէմ կալ.

Ոչ ի կապելն զքեզ դիմադարձեցեր. (Նար. ՟Հ՟Է։)

Ոչ դիմադարձեաց, եւ ոչ իրաւունս ինչ կամեցաւ ցուցանել. (Ոսկ. ես.։)

Որում դիմադարձեալք քահանայապետքն. (Արշ.։)

Ընդ արարչին դիմադարձեալք (կամ ձել) ձեռնարկէին. (ՃՃ.։)

Դիմադարձէին զօրքն անօրինաց. (Մեսր. երէց.։)


Դիմադարձիմ, եցայ

vn.

cf. Դիմադարձեմ.

· Calfa

NBHL (6)

ԴԻՄԱԴԱՐՁԵՄ ԴԻՄԱԴԱՐՁԻՄ. Դիմադարձ լինել. ընդդէմ կալ.

Ոչ ի կապելն զքեզ դիմադարձեցեր. (Նար. ՟Հ՟Է։)

Ոչ դիմադարձեաց, եւ ոչ իրաւունս ինչ կամեցաւ ցուցանել. (Ոսկ. ես.։)

Որում դիմադարձեալք քահանայապետքն. (Արշ.։)

Ընդ արարչին դիմադարձեալք (կամ ձել) ձեռնարկէին. (ՃՃ.։)

Դիմադարձէին զօրքն անօրինաց. (Մեսր. երէց.։)


Դիմադարձութիւն, ութեան

s.

opposition, resistance, contrariety.

· Calfa

NBHL (3)

Հակառակութիւն՝ բանիւ կամ գործով։ (Առակ. ՟Ի՟Դ. 26։ Փիլ. իմաստն.։ Պիտ.։ Երզն. մտթ.։ Բենիկ.։)

Կամ Խոչ եւ խութ. ընդդիմութիւն. արգելք.

Քանի՞ հոգք, քանի՞ դիմադարձութիւք, ո՞րքան վիշտք (վաճառականաց). (Ոսկ. մ. ՟Բ. 13։)


Դիմադրական, ի, աց

adj.

opponent, contrary.

· Calfa

NBHL (3)

Ընդդիմադրական. հակառակ.

Բան դիմադրական. (Գր. տղ. առ տուտ.։)

Յայլոց դիմադրական գրողացն. (Վրք. ոսկ.։)


Դիմադրեմ, եցի

va.

cf. Դիմադարձեմ.

· Calfa

NBHL (5)

cf. Ընդդիմադրել. ἁντιτίθημι oppono, -or

Դիմադրէին (նոցա), թէ չէ՛ եւ չէ՛ այդպէս. (Ոսկ. յհ. ՟Բ. 13։)

Որում եւ դիմադրէ ձիթենի զդիւրանցութիւն պտղոյ նորա. (Մխ. առակ.։)

Զիմաստութեան խորսն դիմադրէ. (Համամ առակ.։)

Հակառակ նմին դիմադրի. (Երզն. քեր.։)


Դիմադրութիւն, ութեան

s.

antiperistasis;
cf. Դիմադարձութիւն.

· Calfa

NBHL (5)

Տնապանութիւնն ըստ ընտանութեան դիմադրութիւն վայրագութեան է. (Փիլ. լին.։)

Ըստ միումդ նմանութեան հեշտածինք են, եւ ըստ միւսումդ դիմադրութեան՝ դիւրամեռք։ Դիմադրութիւն դիմեցմանն։ Դիմադրութիւնն ի հակառակաց հարթ պահեցեալ. (Նար. ՟Ե. ՟Կ՟Ե. ՟Ձ՟Զ։)

Ասիցէ ասէ ոք ի ձէնջ. իբրու դիմադրութեամբ իմն զբանս ի կիր արկանէ. (Սարգ. յկ. ՟Է։)

Դիմադրութիւն յեւնոմիոսէ. (Կիւրղ. գանձ.։)

cf. Ընդդիմադրութիւն. ἁντίθεσις oppositio, objectio


Դիմազուրկ

adj. gr. impersonal.

· Calfa


Դիմախօսեմ, եցի

vn.

cf. Ընդդիմաբանեմ.

· Calfa

NBHL (2)

ԴԻՄԱԽՕՍԵՄ կամ ԴԻՄԱԽՕՍԻՄ. cf. Ընդդիմաբանել.

Դիմախօսել նմա կամիցի։ Ոչ կարէին դիմախօսել։ Ո՛չ եղեւ անհաւատ ասացելոցն, եւ ոչ դիմախօսեցաւ. (Ոսկ. յհ.։)


Դիմակ, աց

s.

facet;
face, visage, presence;
sort, manner, fashion;
mask;
—ս արկանել, to mask, to put a mask on the face;
բառնալ զ—, to unmask;
— —, several, in several ways or manners.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «կերպարանք, պատկեր կամ նկար» Ոսկ. պօղ. 910, 465. մատ. 10, 175, «աչք» Կոչ., «դիմակ, կեղծ երես» Ոսկ. պօղ. 299 (Չտեսանիցե՞ս զազգի ազգի դի-մակսն զոր դնեն երեսաց գուսանքն).-միւս օրինակները տե՛ս Տաշեան, Ուսումն դասա-կան հայերէն լեզուի, էջ 519, ծան. 1.-վերջի իմաստով է նաև արդի գրականի մէջ, ուր ու-նինք դիմակաւոր, անդիմակ, դիմակահանդէս նոր բառերը։

= Պհլ. dēmak «կերպարանք, ձև», յոգն. demagān (իմա՛ dēmakān), պրս. [arabic word] dīma «դէմք, կերպարանք». միւսները տե՛ս դէմք բառի տակ. այս բառը հայերէնի մէջ կազ-մուած չէ, որովհետև -ակ նուառաևան մաս-նիկ չէ այստեղ, այլ ամբողջը պատրաստ ի-րանեանից է։-Աճ.

NBHL (21)

Դէմ, դէմք. երես. տեսիլ. կերպարան. եւ Տեսակ. կերպ.

Խօսի առ դիմակ ոք, եւ ասէ, ես, դու, նա։ Մակբայ անխաղաց ասի, առանց ուրուք դիմակի. (Երզն. քեր.։)

Յաստեղս արեգակն, եւ ի կենդանին դիմակն. (Տօնակ.։)

Մերովք իսկ դիմակօք ընկալեալ. այսինքն աչօք. (Կոչ.։)

Զճճեացն եւ զայլ եւս վատթարաց դիմակս առնէին պատկերս աստուծոյ։ Ի վերայ առաքելոցն դիմակք հրեղէն լեզուացն յայտնեցան. (Ոսկ. մ. ՟Ա. 1. 12։)

Առ ստուերին դիմակ (երեւոյթ)։ Ի դրութիւն դիմակացն քառակուսեան լծորդացն։ Դիմակ տեսակօք։ Դիմակս դիմակս կերպից կերպից. (Նար.։)

Կուսական, եւ մարմնական (այսինքն ամուսնացելոց) դիմակօք. (Ճ. ՟Գ.։)

Ամենայն դիմակօք լուծանելոց էր զմահու իշխանութիւն. (Տօնակ.։)

ԴԻՄԱԿ. Պատրուակ. առ երեսս ձեւացեալ կերպարան. մասխարա.

Քակտեցաւ տեսիլն, եւ յայտնեցան դիմակքն։ Հեռացեալ մերժիցի դիմակն կեղծաւորութեան. (Ոսկ. ղկ.։)

Զդիմակս նենգաւոր խորհրդոց նորա մերկացեալ. (Փարպ.։)

Եւ ո՛չ դիմակօք կեղծաւորելի. (Նար. ՟Դ։)

Չունէր այլ ինչ դիմակս դնել այսպիսի պիղծ բանից. (Սարգ. յուդ. ՟Բ։)

Յետ խաղուցն անցանելոյ, յետ կերպարանելոյն յաչս տեսողացն, յետ տաղաւարիս (թատրոնի), ապա քակտին դիմակքն, եւ երեւի ճշմարտութիւն. (Մաշկ.։)

Ընդդէմ, հակառակ, դիմակաց, ընդդիմակ. եւ Հանդիպահայեաց կողմն.

Դիմակ տրտմութեանն զուրախութիւնն դնէ. (Շ. մտթ.։)

Որ ոչ միայն զինքն, այլ եւ զդիմակն հանդարտ առնէ. (Շ. ընդհանր.։)

Եւ որ ի յայս սէր է համակ, է աստուծոյ սիրոյն դիմակ. (Շ. այբուբ. ՟Ա։)

Ոչ կարացեալ դիմակ գոլ հրամանի արքային։ Յարեւելից դիմակի քարանձաւին. (Յհ. կթ.։)

ԴԻՄԱԿ իբր Ընդդիմակ.

Ծառ կենաց, դիմակ մահառիթ։ Զէն երկիւղածաց՝ դիմակնետից գաղտնեաց. (Շ. տաղ.։)


Դիմակալեմ, եցի

vn.

to oppose, to resist, to abide by.

· Calfa

NBHL (4)

ԴԻՄԱԿԱԼ կամ ԴԻՄԱԿԱՅ ԼԻՆԵԼ. ԴԻՄԱԿԱՅԻԼ. ἁνθίστημι, ὐπόστημι resisto, adversor, sustineo Զդէմ ունել. ընդդէմ կալ. տոկալ. որ եւ ԴԻՄԱԿԱՑ ԼԻՆԵԼ. դէմ դնել, կայնիլ.

Մեք ոչ կարեմք լինել դիմակալ նմա։ Դիմակալ եղեւ թշնամեաց ազգի նոցա. (՟Ա. Մակ. ՟Ե. 40։ ՟Ժ՟Դ. 29։)

Դիմակայ բազմութեանն լինել. (Յհ. կթ.։)

Աննահանջ արութեամբ դիմակայեալ. (Մագ. ՟Ի՟Է։)


Դիմակալ լինիմ

sv.

cf. Դիմակալեմ.

· Calfa


Դիմակաց

cf. Դիմադարձ.

· Calfa

NBHL (6)

cf. Ընդդիմակաց.

Մի՛ ոք գտցի դիմակաց այնց հրամանաց. (Եսթ. ՟Ը. 8։)

Սատակեսցի ամենայն մարդ դիմակացք (կամ դիմադարձք) թագաւորի. (Յուդթ. ՟Բ. 4։)

Ըմբերանեալ զդիմակաց կողմնն. (Եզնիկ.։)

Ո՞ է որ կարէ դոցա դիմակաց լինել. (Եղիշ. ՟Գ։)

Դիմակաց եղեալ հրամանի արարչին. (Անան. նին.։)


Դիմակաւոր, աց

adj. s. masked;
mask, person masked.

· Calfa


Դիմակաւորութիւն, ութեան

s.

masquerade.

· Calfa


Դիմակերպութիւն, ութեան

s.

resemblance.

· Calfa

NBHL (2)

Նմանութիւն. համեմատութիւն. օրինակ.

Վեհագոյն մեծութեան խորհրդոյ դիմակերպութիւն. (Նար. ՟Ղ՟Գ։)


Դիմակցիմ, եցայ

vn.

cf. Դիմադարձիմ.

· Calfa

NBHL (2)

ԴԻՄԱԿՑԵՄ կամ ԴԻՄԱԿՑԻՄ. Հակառակ կալ հակառակողին.

Հակառակաբանութիւն, կամ գրգռութիւն առ ի հատուցմունս դիմակցողին. (Նեղոս.։)


Դիմահար

adj.

opaque;
cf. Ընդդիմահար.

· Calfa

NBHL (6)

cf. Ընդդիմահար ըստ ամենայն առման.

Ոչ կողոպտէ միւսանգամ դիմահարն. (Ճ. ՟Գ.։)

Զի եւ աշտարակն ոչ եղեւ խափան եւ դիմահար. (Լաստ. ՟Ի՟Դ։)

Դիմահար արկեալ զմեօք զմաշկեղէն պատմուճանն. (Վրդն. երգ.։)

Թափ անցանելով, ընդ ամենայն բնակութիւնս եւ դիմահարս. (Շ. բարձր.։)

Ի դիմահարէ անբաւութեանն արգելեալ՝ ոչ կարաց անցանել, եւ անսկիզբն անուանեաց. (Լծ. ածաբ.։)


Դիմահարութիւն, ութեան

s.

opacity.

· Calfa


Դիմամարտ

adj. s. opponent, contrary, enemy, adversary.

· Calfa

NBHL (5)

cf. Ընդդիմամարտ.

Զնիւթն գոյացոյց ի հակառակացն եւ ի դիմամարտացն. (Զքր. կթ.։)

Մի՛ իբր զքո դիմամարտ։ Իբր զլեառն դիմամարտ։ Անհարուածելի ի դիմամարտից։ Պահպանութիւն ի դիմամարտից։ Յարձակմունք դիմամարտին. (Նար.։)

Դիմամարտ գոլով սրբոցն ընդ կռապարիշտ պաշտամունս. (Շար.։)

Դիմամա՛րտ են բանք գրոց ամենայն խարդախութեանց դիւացն. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)


Դիմամարտիկ

cf. Դիմամարտ.

· Calfa

NBHL (2)

cf. Ընդդիմամարտիկ.

Իբր զդժնդակ դեւս դիմամարտիկս։ Ախոյեանն դիմամարտիկ դիւաց ներհակաց. (Նար.։)


Դիմամարտիմ, եցայ

vn.

to oppose, to resist.

· Calfa

NBHL (4)

cf. Ընդդիմամարտիմ.

Դիմամարտեսցուք եւ մեք ընդ աստուածամարտ հրէայսն. (Ճ. ՟Դ.։)

Դիմամարտեալ՝ ի կայսերէ ապստամբեցին. (Զքր. կթ.։)

Սրեա՛ զսուր աղօթից քոց դիմամարտել ընդ նմա. (Վրք. հց. ՟Ժ՟Գ։)


Դիմամարտութիւն, ութեան

s.

war, contrast, opposition, resistance, enmity, adversity.

· Calfa

NBHL (3)

cf. Ընդդիմամարտութիւն. φιλονικία

Դիմամարտութիւն թիւնից վիշապին։ Դիմամարտութիւն տնկակից։ Դիմամարտութիւնք զինուորութեանց դժնեայ մատնչին. (Նար.։)

Որ առ ցանկութիւնս եւ դիմամարտութիւնս ճահաւորեալ է. (Պղատ. տիմ.։)


Դիմանամ, ացայ

vn.

cf. Ընդդիմանամ.

· Calfa

NBHL (9)

Ընդդիմանալ. եւ Տոկալ. դէմ կայնիլ, ու դիմանալ.

Բայց ոչ դատեաց ըստ օրինին, ո՛չ դիմացաւ չար ոսոխին. (Յիսուս որդի.։)

Եօթն անգամ նեղեալ ի խորհրդոյն՝ կամէր գնալ եւ ննջել. եւ դիմացաւ, եւ ոչ գնաց. (Վրք. հց. ձ։)

Ոչ ոք կարէր դիմանալ նմա, կամ աստուծոյ, կամ պատկերին աստուծոյ։ Դիմացաւ, եւ փշրեցաւ. (Վրդն. դան. եւ Վրդն. ել.։)

Ոչ ոք դիմասցի չարեաց նոցա. (Ուռհ.։)

Դիմացողացն տալ հրաժեշտ. (Տօնակ.։)

ԴԻՄԱՑԵԱԼ. իբր Դիմաւոր, անձնաւոր.

Երրեակ դիմացեալ, անձամբ որոշեալ. (Գանձրն.։)

Գտեալ օգնութիւն ի կայսերէ՝ դիմացաւ պարսից. (Պտմ. վր.։)


Դիմառական, ի, աց

adj.

of prosopopoeia, that partakes of prosopopoeia;
allegorical, metaphorical.

· Calfa

NBHL (2)

որ եւ Դիմառնական. Ուր իցէ զդէմս առնուլ ուրուք ի խօսել.

Զբան եւ ըզգործ համանգամայն առ իս փոխեալ դիմառական. (Յիսուս որդի.։)


Դիմառնութիւն, ութեան

s.

prosopopoeia.

· Calfa

NBHL (3)

προσωποποιΐα prosopopoeja, personae confictio Որպէս թէ դիմառնելութիւն. Ձեւացուցանելն զդէմս այլոց. ձեւ խօսելոյ ի դիմաց անխօսից.

Եւ դիմառնութիւն, ուրանօր զբարսն՝ միանգամայն զդէմսն ստեղծանեմք, որպիսի. զի՞նչ արդեօք ասիցէ բանս ծով՝ ծովակալ եղելոց լակեդմոնացւոց. (Պիտ.։)

Օր աւուր բղխէ զբան. ո՛չ բանիւ, եւ խօսս արձակելով, այլ դիմառնութեամբ եւ ի յիմացուածս մեր. (Վրդն. սղ.։)


Դիմառութիւն, ութեան

s.

metaphor, allegory.

· Calfa

NBHL (3)

Որպէս թէ Առնուլն զդէմս այլոյ. փոխաբերութիւն. հայեցուած բանի. խորհուրդ.

Իբրեւ յաստուած հաւատացին, իբրեւ զբժիշկ ճարտար առ հիւանդս կոչէին. յղեաց առ նոսա բան միջնորդի. յերկուց կողմանց դիմառութիւն ցուցանէ. (Մամբր.։)

Մառնամուտ, որ եւ այս միւռոն ... որ եւ սոյն կոչումն դիմառութեան չէ՛ օտարացեալ. (Նար. ՟Ղ՟Գ։)


Դիմաւոր

adj.

personal, having the person.

· Calfa

NBHL (3)

Ունօղ զդէմ. անձնաւոր,

Հոգի կերպաւոր, անձն դիմաւոր. (Նար. գանձ.։)

Սիոն հոգեւոր, դիմաւոր անձնաւոր, յայտ առնէ զեկեղեցին մտածեալ իբրեւ մայր ոք։ (Նար. մծբ.)


Դիմեցուցանեմ, ուցի

va.

to make run or to rush on.

· Calfa

NBHL (3)

Խաղացուցանել. ընթացուցանել. վարել. վազցընել, քշել.

Ձեռն կառավարին բաւական է յամենայն կողմանս դիմեցուցանել. (Եզնիկ.։)

Զուռուցիկ տիկսն (ի վերայ գետոց) ... ընդ պարիսպն դիմեցուցանէին. (Կաղանկտ.։)


Դինար

cf. Դենար.

· Calfa

NBHL (2)

cf. Դենար.

Ցրուեաց զտասն զայն դինար. (Վրք. հց. ՟Է։)


Դիպակ, աց

s.

gold stuff, brocade.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ2 «մետաքսեայ մի տեսակ ոսկեթել գործուածք և նրանով շինուած հա-գուստ» Ես. գ. 21, 24. Եզեկ. իէ. 7. Կղնկտ. Ա. 321. Ղևոնդ 62. Ասող. 129, «դիպակից շի-նուած» Յայսմ., որից՝ դիպակագործ Ոսկ. ես., ղիպակազգեստ Վրք. հց., դիպակակի-տուած Նար.-Բառ. երեմ. 78 դիպակ մեկ-նում է «ծայր», որ ճիշտ այնպէս է՝ ինչպէս ճոթ, որ մեր արևմտեան բարբառներում նշա-նակում է «ծայր», իսկ արևելեան բարբառ-ներում «կերպասեղէն կամ այլ գործուածք»։

= Պհլ. dēpāk «դիպակ», որ և պրս. [arabic word] dēbā, [arabic word] dēba, [arabic word] ︎ dēbāh, աֆղան. dēbā, քրդ. dība։ Իրանեանից փոխառեալ ևն նաև ասոր. [arabic word] ︎ dībagā «ոսկեթել հանդերձ», արար. [arabic word] dībāq կամ [arabic word] drbāǰ, վրաց. დიბა դիբա, սերբ. diba, dl-va, ռում. diba, լեհ. dyba ևն հոմանիշ բա-ռերը։ Իրանեան բառը Horn, § 591 ստա-ռաբանում է սանս. dīp «փայլիլ, ցոլալ» ար-մատով, բայց կասկածում է, որովհետև սանա-կրիտի մէջ նոյն արմատը ē ձայնավորով աւանդուած չէ։-Հիւբշ. 143։

Առաջին անզամ Շրէօդեր, Thes 42 պրս. (իմա՛ արաբ.) dībāǰ ձևից փո-ևառեալ։ Ուղիղ մեկնեցին ԳԴ, ՆՀԲ, Bötticl. ZDMG. 1850, 353, Arica. §8, 440, Lag. Urgesch. 928, Muller, SWAW, 38, 572 ևն։

NBHL (5)

ռմկ. տիպաս. տիյպա, տիպաճ. Հանդերձ մետաքսեայ եւ ոսկեթել. Տե՛ս (Ես. ՟Գ. 21. 24։ Եզեկ. ՟Ի՟Է. 7։)

Լցին զգանձատուն քո դիպակով. (Ճ. ՟Բ.։)

Ոսկով եւ դիպակով զարդարեաց. (Հ=Յ. նոյ. ՟Ժ՟Բ. եւ Հ=Յ. մայ. ՟Գ.։)

Նստաւ ի տախտի ի վերայ դիպակ անկողնի (կամ դիպական ընկողնի). (անդ. հոկտ. ՟Ի՟Ը։)

Իբրեւ դիպակ ի սեւոյ՝ դեղին ստիք ունելով. (Վրդն. ծն.։)


Դիպակագործ

adj.

brocaded.

· Calfa

NBHL (2)

Գործեալ ի դիպակէ.

Փոխանակ ոսկեհուռ դիպակագործ պատմուճանիդ քո՛ւրձ զգեցիր. (Ոսկ. ես.)


Դիպակազգեստ

adj.

furnished or dressed in brocade.

· Calfa

NBHL (2)

Որոյ զգեստն է ի դիպակէ. եւ Գործեալ ի դիպակէ.

Դիպակազգեստս հանդերձիւք. կամ Դիպակազգեստ հանդերձիւ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Դիպակակիտուած

adj.

embroidered on a stuff;
furnished with embroidered stuff.

· Calfa

NBHL (2)

Որ ունի զկիտուած դիպակի.

Ի պատուական հիւթ պայծառ պաստառաց՝ եգիպտացի դիպակակիտուած. (Նար. խչ.։)


Դիպական

cf. Դիպաւոր.

· Calfa

NBHL (2)

Դիպօղ. բարեդէպ.

Դիպական ճահաւորութիւն. (Մագ. ՟Ծ՟Թ։)


Դիպահ

s.

arrest;
prison;
ի դիպահոջ, arrested, prisoner;
դնել՝ արկանել ի դիպահոջ, to arrest some one;
to make prisoner;
լինել ի դիպահոջ, to be arrested, detained or under arrest.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«արժամեալ բանտ». առանձին բործածուած չէ, այլ միայն ներգոյական ձե-վով՝ ի դիպահոջ Ծն. խբ. 16, Ոսկ. ես. Եղիշ Յհ. կթ. (Ոսկ. ես. գրուած է ի դիպահւոջ), ո-չից՝ դիպահաւոր «բանտարկեալ» Ոսկ. եբր.։

ՆՀԲ «ղէպ պահ, դիպօղ տեղի պա-հեստի»։ Հիւնք. համարում է կազմուած ղի և պահ բառերից. առաջինը՝ յն. διατή-ջին երկու տառերն են!

NBHL (5)

φυλακή custodia Դէպ պահ. դիպօղ տեղի պահեստի. կամ պատուաւոր բանտի. պահեստ, պահ.

Կացէ՛ք ի դիպահոջ, մինչեւ յայտնի լիցին բանք ձեր. (Ծն. ՟Խ՟Բ. 16։)

Ի դիպահոջ արքուն լիցի. (Եղիշ. ՟Ը։)

Ի դիպահոջ դնել. (Յհ. կթ.։)

Մինչ ի տէրունեան դիպահւոջ էին. (Ոսկ. ես.։)


Դիպաձգութիւն, ութեան

s.

the art of drawing the bow.

· Calfa

NBHL (2)

Քաջադէպ նետաձգութիւն.

Դիպաձգութեամբ նետից կորովի. (Խոր. ՟Ա. 11։)


Դիպաղեղն, ղանց

adj.

that shoots very well with a bow.

· Calfa

NBHL (3)

Քաջաղեղն. դիպեցուցօղ ի նպատակն.

Առ հասարակ դիպաղեղունք. (Խոր. ՟Ա. 13։)

Կորովազէնք եւ դիպաղեղունք. (Արծր. ՟Ա. 11։)


Դիպան

adj.

suitable, proper, decent, fit;
— պատահեմ, ելանեմ, to brave, to attack, to touch.

· Calfa

NBHL (6)

Ի դիպան տեղւոջ։ Ի դիպան վայր ի նշանաւոր տեղւոջ. (՟Ա. Մակ. ՟Դ. 46։ ՟Ժ՟Ա. 37։)

Ի դիպան ժամանակի. (Բուզ.։)

Ոչ զայս ասես, եւ դիպան այսմ, այլ ե՛ւս առաւել քան զայս ի վայր. (Սեբեր. ՟Ժ։)

ԴԻՊԱՆ ՊԱՏԱՀԵԼ կամ ԵԼԱՆԵԼ. Պատահել պատերազմաւ. ի դէպ բախիլ. դպչիլ, դէմ ելլալ.

Յառաջ խաղալ, առ դիպան պատահել զօրացն պարսից։ Պատեհ է դիպան ելանել զօրացն յունաց. (Բուզ. ՟Դ. 22։ ՟Ե. 4։)

ἑπιτήδιος Դիպօղ. պատշաճ. յարմար. եւ Նման.


Դիպանաւոր

cf. Դիպաւոր.

· Calfa


Դիպանեմ

cf. Դիպան պատահեմ.

· Calfa


Դիպաւոր

adj.

suitable, proper, fit.

· Calfa

NBHL (4)

Դիպօղ. եւ Հանդիպեալ ըստ դիպաց.

Այս դիպաւոր պատասխանի՝ անզգամացն. (Համամ առակ.։)

Ապա թէ առ դիպաւոր ինչ բացադրեսցին, եւ ո՛չ առ որ ասին, ո՛չ հակադարձին. (Արիստ. առինչ.։)

Բազում այլովք ձեռնարկութեամբք վարին, մանաւանդ դիպաւորիւն մահու յոյժ բազումս ի դուն ժամանակի. (Փիլ. լին. ՟Ա։)


Դիպաւորութիւն, ութեան

s.

fitness, convenience.

· Calfa

NBHL (5)

Դէպք. պատեհութիւն. յանկաւորութիւն. եւ Դիտաւորութիւն. նպատակ.

Պատշաճ ըստ իւրաքանչիւր դիպաւորութեանն եւ զօրութեան. (Բրս. հց.։)

Ոչ հեռի ի դիպաւորութենէ. (Առ որս. ՟Ժ՟Ա։ Ոսկ. ՟ա. տիմ.։)

Զյաւիտենական համբարձման ունի դիպաւորութիւն. (Ճ. ՟Ա.։)

Զեկուցումն ասեն գոլ դիպաւորութեանն. (Փիլ. լին. ՟Գ. 3։)


Դիպեցուցանեմ, ուցի

va.

to cause to touch or strike.

· Calfa

NBHL (9)

ἀρμόσσω apto եւ այլն. Ի դէպ եւ յարմար բերել. ուղղել. եւ Յարմարել, զարկուցանել ի նպատակն. եւ Տալ հանդիպիլ. դպցընել, հանդիպցնել.

Դիպեցուցանէ զերեքթեւեանն կրծից տախտակին։ Դիպեցուցանէ աղեղամբ ընդ մէջ թիկանցն։ Որ զդաւթեան պարսաքարն դիպեցուցեր ճակատու այլազգւոյ. (Խոր. ՟Ա. 10։ ՟Բ. 81։ ՟Գ. 9։)

Յոր դիպեցուցեալ զհայեցած։ Ի նետաձգութեանն դիպեցուցողք. (Փարպ.։)

Զագուցեալ գլխանոցն երկաթի վաղերբ դիպեցուցեալ. (Յհ. կթ.։)

Ի ձեռն մահու քո ... կեանս յամենեսին դիպեցուցեր. (Եփր. համաբ.։)

Յայս միտս դիպեցոյց տէրն ի քառասներորդին զվերանալն. (Տօնակ.։)

Ողորմութեան դիպեցուսցէ. (Վանակ. յոբ.։)

Ոչ դիպեցոյց զռուբէն անդ ի ժամանակի՝ իբրեւ վաճառէին զյովսէփ. (Եփր. օրին.։)

Դիպեցոյց զանձն իւր կուրի միոյ, որ յորովայնէ մօր իւրոյ կոյր էր։ Ի ժամ մահուան ղազարու ոչ դիպեցոյց տէր մեր զանձն իւր ի գեօղ անդր. (Եփր. համաբ.։)


Դիպուած, ոց

s.

chance, accession, accident, adventure, event, incident, luck, hazard, lot;
contingency.

· Calfa

NBHL (8)

συνάντημα, τύχη casus, eventus Դէպք. անցք. պատահումն. պատահար.

Մի դիպուած է յամենեսեան ի նոսա։ Որպէս դիպուած (կամ պատահար) է անմտին, եւ ինձ դիպեսցի. (Ժող. ՟Բ. 14. 15։)

Ի դիպուածոց աստի վտանգեալ. (Յհ. իմ. ատ.։)

Այլ այսոքիկ ոչ դիպուած առաւել քան թէ նախախնամութիւն աստուծոյ. (Սարկ. լս.։)

Ըստ հին դիպուածոյն։ Զապադայիցն դիպուածս. (Նար.։)

Իրն ոչ ի դիպուած եղեւ, այլ աստուած կամեցաւ. (Երզն. մտթ.։)

Մերթ որպէս ռմկ. դպչիլը, դպած տեղը.

Զկտեալ դիպուածս այս փայտի զարկման. (Նար. ՟Ղ՟Բ։)


Դիպուածական, ի, աց

adj.

casual, eventual, accidental;
contingent.

· Calfa