to rove, to ramble, to wander.
absence (of mind), evagation, dissipation.
Տատանումն. եւ յեղափոխութիւն բանից կամ մտաց.
Անկայան պատսպարին գիւտիւքն մերովք աստանդութիւնքն օգտակար իրացն մերոցառնեմք. (Վեցօր. ՟Ա։)
Ոչ միայն տկարութիւն, այլ եւս աստանդութիւն խորհրդոց բամբասես. (Սեբեր. ՟Թ։)
here, in this place.
(որպէս թէ՝ Աստէն ուր). ἑνθάδε, ἑνθαῦτα. hic, istic. Աստ՝ (ըստ ամենայն առման) յայսմ տեղւոջ, վայրի, միջոցի, բան, եւ այլն.
Աստանօր ի սրբարանին. (Պիտ.։)
Աստանօր ի սրբարանին. (Պիտ.։)
Աստանօր նորոգեցաւ. (Շար.։)
Աստանօր նորոգեցաւ. (Շար.։)
Աստանօր պիտոյ են վարդապետք իմաստունք. (Վրք. հց.։)
Աստանօր ճառագայթ ճշմարտութեան ի հայաստանս փայլէր աշխարհ. (Խոր. հռիփս.։)
Աստանօր ենանոս ընկեցաւ ի պատուոյն։ Աստանօր ամենայն հայք հարկեցան հռովմայեցւոց. (Յհ. կթ.։)
Աստանօր տեսեալ մտացս իմաստիւ զապագայիցն դիպուածս։ Աստանօր ի սոյն ամանակի. (Նար.։)
Ոչ իմ կամքս եղիցին, այլ քոյդ. երկուս կամս աստանօր ցուցանէ. (Աթ. ՟Ա։)
Ահա աստանօր փոխանակ սեռի առաւ արհեստն. (Սահմ. ՟Դ։)
Աստանօր աքիլլեայ չէմքն են ծանօթք. (Պիտ.։)
Որ ինչ աստ կամ յաստի կեանս է. արդի. աս տեղի, հիմակուան.
Զաստանօր կենացս պէտս պատրաստէ. (Պիտ.։)
Յաստանօր մեծութիւնս եդեալ զյոյս իւր։ Յաստանօր կենացս, որ լի է դառնութեամբ. (Սարգ. յկ. ՟Է։ եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Է։)
Ի վե՛ր ընթացիր յաստանօր ուրախութիւնս (երկնից). (Աթ. ի ստեփ.։)
lining.
• (յետնաբար ի-ա հլ. հմմտ. աս-տառօք Կանոն. էջ 1005) «հագուստի ետևի կողմը դրուած շորը» Կանոն. էջ 105, Վստկ. 119, Վրդն. սղ. ճը, էջ 371, հնից ունինք ան-աստառ «առանց աստառի» Կիւրղ. թագ։
• -Պհլ. *astar, որ աւանդուած չէ, բայց հաստատւում է հայերէնի հետ պրս. [arabic word] astar «աստառ» ձևի միջոցով. ծառում են sty «սփռել, տարածել, փռել» արմատից. հմմտ. սանս. astara «ծածկոց, գորգ, անկո-ղին, շոր» (ինչպէս նաև հյ. սփռել և սփռոց). պարսկականից փոխառեալ են նաև քըռ. [arabic word] astār. թրք. astar և սրանից էլ նյն. ἰσταρύνω «աստառ քաշել», սերբ. hastar «աւստառ»։-Հիւբշ. 110։
• ՓԲ աաստառ բառից համառօտուած է կարծում։ Ուղիղ մեկնութիւնը տուա-նախ Bötticher, Arica 75, 240, Lag, Ulrgesch. 245, Gesam. Abhd. 14։
• ԳՒՌ.-Առլ. Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Ննխ. Շմ. Ջղ. Սլմ. աստառ, Աևն. Հմշ. Պլ. Ռ. Սեբ. աստառ, Տփ. աստար, Հճ. ասդօր. նոր բառեր են աստառել. աստա-ռազու, աստառուկ, աստառաձևէք։
Բառ ռամկական, իբրու Պաստառ՝ որ դնին ի ներքին կողմն հանդերձի.
Երեսք, եւ աստառ լիցի. (Վրդն. սղ.։)
astronomer;
astrologer, observer of the stars.
astronomy;
astrology.
ἁστρολογία astrologia. Գուշակական ասեղագիտութիւն. սուտ քաւդէութիւն ախտարաց. ախտարք.
Աստեղաբանութեամբ հզօր եղե՛ալ՝ յօժարեցաւ ուսանել զկատարեալ չարութիւն. (Խոր. ՟Ա 31։) (Շիր.։)
astronomer.
ἁστρονόμος. astronomus. Աստեղաց՝ զննէ զչարժմունս նոցա իմաստասիրաբար. ասի եւ զսուտ գուշակաց, որպէս Աստեղաբանակ.
Խաղան նովաւ աստեղաբաշխքն, խոստանալ կամին գտակք գոլ եւ այլն. (Փիլ. նխ. ՟ա.։)
astronomical.
ἁστρονομικός. astronomicus. Որ ինչ անկ է աստեղաբաշխից կամ աստեղաբաշխութեան.
Մակացութիւն աստեղաբաշխական. (Անյաղթ ստորոգ.։)
իբր Աստեղաբաշխութիւն. ἠ ἁστρονομική. ars astronomica
Աստեղաբաշխականն ի շարժուն շարունակ քանակէն։ Զաստեղաբաշխականն (գտին) քաղդէացիք. (Սահմ. ՟Ժ՟Է։)
astronomy.
ἁστρονομία. astronomia. Ուումն եւ գիտութիւն աստեղաց՝ բաշխելով զդիրս նոցա, եւ ստէպ զննելով զանմոլարս եւ զմոլորակս՝ բաժանելիս յիրերաց, եւ դիտելիս ըստ յատկութեան շարժմանց նոց. որ է մասն ուսումնականին, այս ինքն մաթէմաթիգայի. եւ մասն է նորա տոմարականն. աստղաբաշխութիւն.
Աստեղաբաշխութիւն ենթակայ ունի զերկնային մարմին. իսկ կատարումն ո՛չ եթէ զառնելն նման նմա, այլ դիտել զշարժումն նորա։ Աստեղաբաշխութեան ենթակայ գոյ երկնային մարմին. իսկ իմաստասիրութեան նոյն ինքն աստեղաբաշխութիւնն է ենթակայ. (Սահմ. ՟Դ. ՟Ժ՟Ա։)
Զաստեղաբաշխութիւնն գտանել ասեն բաբելացիք ի ձեռն զորոստոսի (զրադաշտ մոգի), եւ երկրորդ՝ եգիպտացիքն ընկալան. (Նոննոս.։)
cf. Աստեղաբան.
Որպէս ἁστρονόμος astronomus. Որ ունի զգիտութիւն աստեղաց՝ իմաստասիրաբար. աստեղաբաշխ.
ցաստեղագէտսըի քաջ հարցաք. (Հեթում ոտ.։)
Ռաստ եւ զանապ կոչեն աստեղագէտքն. (Վրդն. սղ. ՟Ճ՟Գ։)
Եւ որպէս ἁστρολόγος astrologicus. Աստեղաբանակ. քաւդեայ. մոգ. (երբ. հօպէր. այս ինքն դիտօղ).
Յարիցեն եւ ապրեցուսցեն զքեզ աստեղագէտքն քո, որ նշմարեն զաստեղս երկնից. (Ես. ՟Խ՟Է 13։)
Ատղաս աստեղագէտ ճարտար. (՟Բ։)
Աստեղագիտին պարտ եւ պատշաճ է բազում փոյթ յանձին ունել եւ այլն. (Վեցօր. ՟Զ։)
cf. Աստեղաբանութիւն.
ἁστρονομία astronomia Գիտութիւն աստեղաց. աստեղաբաշխութիւն գովելի.
Քաղդէացիք առաւել աշխատի յաստեղագիտութեան. (Փիլ. իմաստն.։)
Աստեղագիտութեան զգուշացեալքն՝ նոքումբք աստեղբքըն զՔրիստոսին ուսուցին խորհուրդ. (Պրպմ. ձ։)
Աստեղագիտութիւն, եւ աստեղք. քանզի եւ՛ աստեղագիտութիւն անսխալ է, եւ՛ ենթակայ նորին, այս ինքն աստեղք. (Սահմ. ՟Ժ՟Բ։)
Զաստեղագիտութեան մատեանս նա եհան ի յունաց լեզու. (Եւս քր. ՟Ա։)
Չափէր աստեղագիտութեամբն զաստեղսն. (Կեչառ.։)
Եւ որպէս ἁστρολογία astrologia Աստեղաբանութիւն պարսաւելի. ախտարք.
Մի՛ հայիր այսուհետեւ յաստեղագիտութիւն։ Մի յաստեղագիտութիւնս ինչ հաւատար, եւ մի՛ ի հաւահմայութիւնս. (Կոչ. ՟Դ։)
Եւ արդ զիա՞րդ, եթէ ըստ օրինաց աստեղագիտութեան էր ծնեալ, քակէր զաստեղագիտութիւն. (Ոսկ. մ. ՟Ա 6։)
Եւ գտողաց զաստղագիտութիւնն եւ մեկնչաց աստղագիտացն. բազում ինչ վրիպեն. (Վեցօր. ՟Զ։)
observer of the stars.
full of stars, starry, studded with stars.
Իբր աստղ կամ աստեղբք զարդարեալ.
Աստեղայերկրի թշնամւոյն խոնարհեցո՛, եւ թագիւ աստեղազարդ աստուած զգլուխ քո զարդարէ յերկինս. (Նար. խրատ.։)
cf. Աստեղազարդ.
ԱՍՏԵՂԱԼԻՐ ԱՍՏԵՂԱԼԻՑ Լի աստեղբք. աստեղազարդ.
Եդին ի գլուխ նորա պսակ աստեղալից (կամ աստեղալիր). (ՃՃ.։ Հ=Յ. յունիս. ՟Ժ՟Զ.։)
to decorate, to stud with stars.
starlike, that has the shape of a star;
asterisk.
Ունօղ զնիչ եւ զտեսիլ աստեղ.
Շարք աստեղանշք։ Աստեղանշ լուսաւորութեամբ բոցաճաճանչ շքով պաճուճեալ. (Նար. առափ. եւ Գանձ եկեղ։)
Զհետ աստեղանիշ կուսիցն արեւ ցոլացաւ, խաւարն ջնջեալ բընաւ ի միջոյ բարձաւ. (Տաղ.։)
constellation.
τὸ ζώδιον, σημεῖον constellatio, signum Տուն աստեղաց. խումբ խումբ աստեղաց յիւրաքանչիւր կողմանս երկնից, մանաւանդ ի կամարն կենդանակերպից. համաստեղութիւն.
Որպէս թէ աստեղատունք ինչ իցեն, եւ ըստ դիպելոյ պատճառաւորաց աստեղացն յաստեղատունսն՝ նոյնպիսիք եւ ծնունդքն լինիցին։ Մինչդեռ առիւծն ասեն յաստեղատանն իցէ։ Անցեալ ընդ ամենայն աստեղատունսն. (Եզնիկ.։)
Ասեն երկոտասան աստեղատանցդ բաժանել զերկին, զոր կենդանակերպ կոչեն. (Շիր.։)
Զյեղեղմունս ժամանակաց գործէ (արեգակն), փոփխելով յաստեղատունսն. (Պիտ.։)
Ծանօթ էին մոգքն ամենայն պարուց աստեղատանց. (Զքր. կթ.։)
Զծննդոցն իմն զաստեղատանցն յայտ իմն առնել կամէին։ Ասեն, աստեղքս այս յանկակիցք են պատկերաց եւ աստեղատանց կերպարանաց. (Վեցօր. ՟Զ։)
sure, infallible, constant.
ἅριστος optimus, idoneus Հաստատուն. կուռ. արաստոյ. եւ զօրաւոր. եւ կարիլաւ. ընտիր.
Ցուցանէ աստեւոր ճանապարհ բարձրութեան զխոնարհութիւն. (Ածաբ. ծն.։)
Զաստեւոր եւ ըզզարմանալին տեսին ծնունդ (մովսեսի). (Պիտ.։)
Վէմ ինչ աստէոր եւ ստուար զառ ի վեր դժուարաւ տարեալ լինի, իսկ զառ ի վայր իւրովի հոսեսցի. (Խոսր. պտրգ.։)
here;
hence.
ὦδε, ἑνθαῦτα hic Աստ. աստանօր. յայսմ տեղւոջ՝ վայրի՝ վիճակի՝ աշխարհի. եւ Այժմէն.
Աստէն ի հրէաստանի յերկիւղի եմք։ Չելանեմ, քանզի աստէն մեռանիմ. (՟Ա. Թագ. ՟Ի՟Գ 3։ ՟Գ. Թագ. ՟Բ 30։)
Ես աստէն պահեցի առ իս։ Դու աստէն ի հայս կաս. (Փարպ.։)
Աստ ելով խաչ՝ աստ իմասցի գողգոթայ, եւ աստէն խաչելութիւն. (Անյաղթ բարձր.։)
Աստէն ընկալեալ զհատուցումն մեղաց իւրոց. (Ագաթ.։)
Աստէն իսկ դատապարտեալ է. (Փարպ.։)
Զաստէն դսրովեալս մի՛ կշտամբեսցես կրկնակի դատել ի մեծի աւուրն։
ԱՍՏԷՆ ԵՒ ԱՍՏ. որ եւ ասի՝ ԱՍՏԷՆ ԻՍԿ ՎԱՂՎԱՂԱԿԻ. αὑτίκα mox
Անյապաղ. ի մօտոյ. հուպ ընդ հուպ. փոյթ ընդ փոյթ։ (Պիտ.։ Ոսկ. յհ. ՟Ա 3։ Պորփ.։)
παρών, -οῦσα, -ον praesens Ներկայ. առաջիկայ. այժմեան. այժմու.
Ե՛ւ յաստէն ամօթոյս ապրիցիմք, ե՛ւ ըզհանդերձալ կեանսն շահեսցուք. (Ոսկ. մ. ՟Ա 7։)
hence, thence;
here;
this, present;
գնասցուք —, come let us go hence;
— սկսանի թագաւորութիւնն Արշակայ, here begins the reign of Arsaces;
— առ յապայ, henceforward;
ի մարդոյ —, from this man;
ի տանէ —, from this house;
— կեանք, this life, the present life;
— եւ անտի, here and there, on each side.
present life, world, temporal things;
youth, young people, yonng folks;
vigour, force, freshness;
firm, sure;
vehement, impetuous, strong;
յ—ս մանկութեան, in the flower of age;
յ—ս երիտասարդութեան, in all the vigour of youth.
stair, step;
pace;
stair-case;
steps;
gradation;
graduation;
story;
degree, dignity, character, class, condition, honour, place;
quality, rank;
— եկեղեցական, holy orders;
հոսիլ ընդ —ս ի վայր, to run down stairs;
տալ —, բաժանել յ—ս, to graduate.
• , ի-ա հլ. «սանդուխի ոտք» ՍԳր. «բաժանմունքներ ժամացոյցի, այժմ նաև ջերմաչափի, երկրագնտի լայնութեան և եր-կայնութեան» ՍԳր. «չափ, կէտ» ՍԳր. Վեցօր. «եկեղեցական կարգ» Ա. տիմ. գ. 13. Ագաթ. Կորիւն. «իշխանութիւն, պատիւ» Խոր. Յճեւ «տան յարկ, դստիկոն» Ոսկ. գծ. «յառաջդի-մութիւն» Կոչ. ժա. որից աստիճանիլ «աս-տիճանների բաժանուիլ, 2. արևի կամաբ կամաց վեր բարձրանալը» Վեցօր. =Շիր. էջ 57. աստիճանաւոր «կարգաւոր, կղեր» Յհ. իմ. ատ. Նոր գրականում՝ աստի-հանաչափ, աստիճանացոյց, աստիճանա-բար, աստիճանական, բարձրաստիճան, երկ-աստիճան, եռաստիճան, քառաստիճան (ընտրութիւն) ևն։ Ս ձայնը ազդուելով յա-ջորդ ճ-ից՝ դարձել է շ և ըստ այսմ ունինո աշտիճան, աշտիճանել, ութաշտիճանեայ Մամբր. իննաշտիճանեան Մագ. նոր գրակա-նում միայն առաջին ձևն է գործածական։
• = Ակնյայտնի կերպով կապ ունի հնխ. šteigh-«երթալ, սանդուխի աստիճաններից վեր բարձրանալ» արմատի հետ, որի ժա-ռանոնեռն են սանս. stigh, յն. στείγω «եր-թալ, յառաջանալ», στίχος «կարգ, շարք», στοιχὲω «կարգով առաջ երթալ», գոթ. stei-gan, հբգ. stigan, նբգ. steigen ღելանել, սանդուխից բարձրանալ», stiege «աստիճան, սանդուխ», հսլ. stigna «գալ, հասնիլ», stid-za «շաւղ», լիթ. staigá «շտապ, յանկար-ծակի», հիսլ. tiagaim «երթալ, քայլել» ևն։ Աստիճան բառի հնգոյն ձևն է *աստէճան, որի հետ ճշտիւ համաձայն են հնխ. steigh. արմատի առաջին երկու բաղաձայնները և երկբարբառը. դժուարութիւն են հանում մի-այն նախաձայն ա (հմմտ. սակայն աստղ) և վերջաձայն gh, որ հայերէնում սովորաբար տալիս է գ, սակայն կարող է լինել նաևջ (ինչ. ջեր, ջերմ) և թերևս ձ, ժ (օձ, իժ), բայց ո՛չ բնաւ ճ։ Դժբախտաբար իրանեանում ա-սանդուած չէ բառս, որով կարելի չէ նաև ստուգել թէ իրանեանից փոխառութիւն չէ՞ արդեօք։-Աճ. (տե՛ս Pokorny 2, 614, Wal-He 829, Boisacq 907, Kluge 470, l'raut-mann 285)։
• ՆՀԲ «ի ձայնէս ճան՝ իբր արմատ ռա-ռիս սանդուղք, և աշտ, ոստ, թրք. իւսթ, իբր «բարձր, ի վեր», Տէրվ. Altarm. 73 և Նախալ. 114 համեմատում է վերի ձե-վերի հետ, իբր բնիկ հայ։ Հիւնք. պրս. šutur «ուղտ» բառից։ Meillet (անձնա-կան) ապահովաբար փոխառեալ բառ է։
• ԳՒՌ.-Երև. Շմ. աստիճան, Սեբ. ասդի-ջան, Տիգ. mսդիջmն, Ջղ. ասդիջան, ասլի-ջան, Գոր. Ղրբ. mստիջան, ասլըջան, Տփ. ասլիջան, Ախց. չափն ու ասլիճանը ճանչել (Գեղամեան, Զէնիաթ-ղէնիաթ, էջ 24)։
Ի տեղի լսողութեան աստիճանին. (Փարպ.։)
ԱՍՏԻՃԱՆ. Նշանակ եւ վիճակ որպիսի եւ է բարձրութեան եւ ցածութեան, կամ մերձաւորութեան եւ հեռաւորութեան.
Երթիցէ ստուերն զտասն աստիճանօք (արեգակ նային ժամացուցի). (՟Դ. Թագ. ՟Ի 9. 11։ Ես. ՟Լ՟Ը 8։)
ԱՍՏԻՃԱՆ կամ ԱՇՏԻՃԱն (ի ձայնէս ճան՛ իբր արմատ բառիս սանդուղք, եւ աշտ, ոստ. թ. իւսթ իբր բարձր. ի վեր) ἁναβαθμός, βαθμός, κλίμαξ, κρηπίς gradus, scala, basis Ի վեր ելք ոտն առ ոտն ընդ սանդուղս. ելեւելք, կամ ելեւէջք, մատունք, կամ ոտք եւ ոտք եւ ոտնատեղիք սանդղոց. եւ Սանդուղք, եւ բեմ.
Մի՛ ելանցես ընդ աշտիճանս ի սեղան իմ։ Երկոտասան առիւծք կային ի վերայ վեցեցունց աստիճանացն (աթոռոյ)։ Ի վերայ միոյ աստիճանացան (բեմին՝) ուր նստէին։ Պօղոս կացեալ ի վերայ աշտիճանացն՝ շարժեաց զձեռն. եւ այլն։
Ելանելիս երկաթիս, եւ ի նմա որոգայթս իմն ծածուկս ընդ մէջ աստիճանացն. (Խոր.։)
Իբրեւ աստիճանօք բարձրացաւ. (Արշ.։)
Բարձրացոյց իբրեւ սանղոց աստիճանօք զլսօղսն. (Սարգ.։)
Որպէս յաստիճանէ յաստիճան զգնացսն փոփոխելով։ Խոսր. (։)
Աշտիճանս սեմոց դրանցն սահմանեալ։ Լմբ. (։)
Օրհնութիւնք աշտիճանաց (յելեւէջս ձայնից երգոց). (Սղ. ՟Ճ՟Ժ՟Բ. եւ այլն։)
Երգ աստիճանաց է. (Ժմ.։)
Յնստիճան մահու հասանէր. (Վեցօր. ՟Ա. այս ինքն ի կէտ, կամ առ դուրս մահու։)
ԱՍՏԻՃԱՆՔ ՏԱՆ. Յարկք. դստիկոնք։ որ ըստ յն. ըստիկսն ...
Անկաւ յերից աստիճանաց եւտիքոս. (Ոսկ. գծ.։)
ԱՍՏԻՃԱՆ. նմանութեամբ՝ է Յառաջատութիւն ուսման, առաքինութեան, եւ ո՛ր եւ է բանի. կամ շարադասութիւն բանից ըստ ճար տասանից հետ զհետէ յիրէ յիր փոխելով.
Իմաստասիրութիւն բազում աստիճանց պիտանայ. քանզի եւ բազում աստիճանք են իմաստասիրթեան. (Սահմ. ՟Ժ՟Գ։)
Առաջին աստիճան խոնարհութեան է . երկրորդ աստիճան եւ այլն. (Վրք. հց.)
Սուգն պահս ուսուցանէ. պահք աղօթս բերեն. աղօթքն յողորմութիւնս դարձուցանէ. եւ առ սակաւ սակաւ աստիճանաւ յաստիճան ելանեն, եւ դիւաւ յերկինս ելանեն. (Մանդ. ՟Ժ՟Ը։)
Ոչ տակաւ տակաւ աստիճանէ յաստիճան փոփխեալ. յն. ո՛չ ի յառաջատութեանէ (աճեցեալ). (Կոչ. ՟Ժ՟Ա։)
ԱՍՏԻՃԱՆ. Աւագութիւն, իշխանութիւն. բարձրութիւն. պատիւ.
Թագաւորութեան հասանեն յաստիճան. (Խոր.։)
Յարարչութեան աստիճանի դնէր. (Յհ. իմ.։)
Աշտիճանի փառաց։ Այս պետ պանծալի այսր աստիճանի. (Նար.։)
Որք առաքեցանն առ նա, հաւատարիմ էին, եւ բարձր աշտիճանաւ. (Ոսկ. յհ.։)
Ոմն այր իսիդորոս անուն՝ աշտիճանաւ իշխան. (Կլիմաք.։)
Որ ելեւէջս աստիճանի՝ բնութեան եմոյծ հաւաստրի. (Շ. խոստ.։)
Զբարեկամացն Քրիստոսի ընկալարո՛ւք զաստիճան. (Շ. ընդհանր.։)
Որ զվկայութեանն աշտիճան առին ի ժամանակի հալածանացն. (Յճխ. ՟Է։)
Մանաւանդ՝ Եկեղեցական կարգ, եւ դասակարդութիւն զանազանեալ պատուով եւ իշխանութեամբ.
Սարկաւագունք ... որ բարւոք պաշտիցեն, աստիճան բարի անձանց իւրեանց շահին. (՟Ա. Տիմ. ՟Գ 15։)
աստիճան պաշտաման երիցութեան, կամ վարդապետութեան. (Ագաթ.։ Կորիւ։ Փարպ.։ Յհ. կթ.։)
Ձեռնադրութիւնքն ըստ ամենայն աստիճանաց։ (Կամրջ.։)
Առ դասս քահանայիցդ՝ որք աստիճանաւ երկրորդ էք եպիսկոպոսացդ. (Շ. ընդհանր.։ Տե՛ս եւ Լմբ. պտրգ. եւ Մխ. դտ. ինն աստիճանս երկրաւոր եւ երկրաւոր դասակարգութեանց։)
dignitary, graduated;
gradual.
Ունօղ զաստիճան եկեղեցական. ժառանգաւոր. կղերիկոս. կարգաւոր.
Նշխար կազմի աստիճանաւորաց ձեռօք. (Վրդն. յաւետար.։)
Դնէ զյովհաննէս մկրտիչ ի դէմս ամենայն աստիճանաւորաց. (Բրսղ. մրկ.։)
Աստիճանաւոր պատուովք զնախապատուեզին բարեպաշտել՝ յառաջ մատուցանելով նախկին զփսաղտն. (Յհ. իմ. ատ.։)
Զարս սուրբս աստիճանաւորս եւ դպիրս օրինացն Ատուածոյ կոչէ. (Երզն. մտթ.։)
to graduate;
to ascend gradually, to go by degrees.
ἕνθεν, ἑντεῦθεν hinc Յայսմ տեղւոջէ.ի տեղւոջէս յայսմանէ. եւ յայսմ բանէ. աստից, ասկից, ասկէ, սկից, հոսկից.
Աստի առ ձեզ անցանել։ Բարձին աստի։ Երթիցու՛ք աստի. եւ այլն։
Եւ ոչ ի տուն իմ դարձայց. բայց ի նոյն (այս ինքն միանգամայն) աստի իսկ ի վանս երթայց. (Վրք. հց. Դ։)
Աստի սկսաք լինել առանց թագաւորի. (Լմբ. ատ.։)
Զի մի՛ խնղճ ինչ աստի երեւեսցի. (Ոսկ. յհ. Ա 3։ Ռամկական է ասելն.)
Ես այլ աստից ոչ գնացից. (ՃՃ.։)
ԱՍՏԻ ԵՒ ԱՆՏԻ. ἑντεῦθεν καὶ ἑντεῦθεν hinc inde Յայսմ եւ յայնմ կողմանէ. մէկ դին. մէկալ դին
Երկուս եւս այլս աստի եւ անտի, եւ ի միջի զՅիսուս. (Յհ. ԺԲ 18։)
Աւուր գնաց աստի, եւ աւուր գնաց անտի։ Ցանգ աստի, եւ ցանգ անտի. (Թուոց. ԺԱ 31։ ԻԲ 24։)
Անտի մերժումն ի տանջանս, եւ աստի մերձումն յարքայութիւնն. (Իսկ Ագաթ.) իմա՛, յիրէ անտի, ի բանէ աստի։
ԱՍՏԻ ԱՆՏԻ. Որպէս Յամենայն կողմանց. չորս դիէն.
Վասն յաճախութեան ազգի ազգի մտացն (այս ինքն իմաստից) որ աստի յորդին. (Սեբեր. Ե։ ա.)
ԱՍՏԻ ԱՆՏԻՔ, տից. Գտեալքն յերկոսին կողմանս. յն. երկաքանչիւր. ἐκάτερα utraque
(ԶԱվ եղեալ) աստի անտիքն՝ պատուականքն եւ առաջինք եւ հուպք եւ մերձաւորք անուանին զօրութիւնք։ Պաշտօն առնլով միջինն յերկաքանչիւրց յաստից անտից զօրութեանցն. (Փիլ. իմաստն.։)
դերանուն ԱՍՏԻ. Իբր դերանուն, Յայսմանէ. կամ որպէս յօդ. ս. ὀ, ἠ, τὸ
Յիշխանուենէ աստի զմեզ ի բաց մերժել, եւ յոգւոց աստի մերոց։ Յաշխարհէ աստի. ի մարմնոյ աստի. զայսպիսեաց աստի. եւ այլն։
Ի մերոց աստի. (Ագաթ.։)
Ի միջոյ աստի մերմէ։ Ի հեռաստանէ աստի. (Յհ. կթ.։)
Ի յերկրածնացաստի։ Ի ստորնայնոցս աստի։ Ի ներքոյ աստի հոսեալ. (Նար.։)
Յախտէ աստի յայսմանէ։ Յազգէ աստի խոտորելոյ յայսմանէ. եւ այլն։
ὀ, ἠ, τὸ ἑντεῦθεν կամ ἑνταῦθα quod est hic vel hinc, hujus vitae, terrenus, temporalis Որ ինչ է աստի ծագեալ. կամ որ ինչ գտանի աստ, մանաւանդ եղեալն յայսմ աշխարհի. ժամանակաւոր. երկրաւոր. այս. սոյն
Յայտարարեալ զանտի վնասն, եւ զաստի օգուտ։ զի այսպէս յաստի եւ յանտի բարութիւնսն վայելեսզուք. (Ոսկ. մ. Բ 20։)
Հայցեսցուք զանդ հանգիստն, ընկեսցուք զաստի ճոխութիւնս. (Ածաբ.)
Մեծաօտունն զրկեցաւ ի դրախտէն վասն աստի փափկութեանն. (Բրս. հց.։)
Ամբարտաւանութիւն աստի կենաց. յն. լոկ, կենացս. (Ա յհ. Բ 16։)
Զաստի կարծիս։ Աստի յաւիտենիս. Յաստիս բերկրիցիք յաւիտենի. (Ագաթ.։)
Ոչ վասն աստի աստի ինչ իրաց. (Պիտ.։)
Յետ աստի փառացս. (Խոսր.։)
Աստի սգովս անդ մտնեմք ժառանգել. (Լմբ. սղ.։ Յորմէ ա. գ.)
ԱՍՏԻՔ, աստեաց. ա. գ. Երկրաւորքս. մահկանացուք. ժամանակեայք. մարդիկ. աշխարհ. արդիքս. այսոքիկ.
Զփափկութիւն եւ զկամս աստիս քան զյաւիտենականն լաւ համարեցար. (Գրք. հց. Բ։)
Խնդրեսցուք զանտի զհանգիստն աստօք աշխատութեամբ(ք). (ԽՃԽ. ԺԶ։)
Յիշատակ աստեացս պարտեաց։ Ի ստորիցս աստեաց. (Նար. ԾԴ. եւ Նար. մծբ.։)
Ամենայն ինչ աստիքս իբր զստուեր երեւի. (Ոսկ. յհ. Բ 41։)
Զներքնովք եւ զվերնովքն, զաստեօքս եւ զհանդերձելովքն։ Զաստեացս հոգամք, եւ զերկնից եւ ոչ երբէք. (Ոսկ. մ. Ա 6. 22։)
Աստիս (այս ինքն աստի կեանք) է ձիր եւ շնորհ։ Զոր յաստիս կրեն մարդիկ։ Յաստիս տալիով եւ այլով. (Լմբ. էր ընդ եղբ. եւ Լմբ. սղ.։)
Աստեացս խնամ ածէ. (Սահմ. ԺԱ։)
Մին աստեացս, եւ միւսն ապառնեացն։ Զաստեացս միշտ հոգացեալ դիպուածս։ Կնքելոց յիմաստից աստեացս։ Ի կենցաղ աստեացս։ Զաստեաց կենցաղոյս պատկեր։ Զհոգին յաստեացս փրկեաց. (Նար. Լ. ԽԶ. ՀԹ. ՁԱ. ՁԵ. եւ Նար. մծբ.։)
Տե՛ս եւ զայջորդ բառս։ ԱՍՏԻ 2 (աստւոյ, ւոջ, տիք, տեաց կամ տից.) ա. որ եւ ԱՍՏԻՆ, ԱՍՏԵՒՈՐ, ԱՍՏՈՅ, ԱԶԴՈՅ. Հաստատ. հաստատուն. անյողդողդ. պինդ. տոկուն. առաքինի. եւ Սո՛ւր. սաստիկ.
Իմաստունն եւ աստին. աստին, եւ վատթարն։ Աստի իմաստունն ողորմութեամբ վարի առ ամենեսին։ Առաքինութիւնն ազգակից է աստւոյ եւ իմաստնոյ բարուց։ Ընդ աստուածպաշտութիւն, եւ ընդ այլ եւս ընդ աստի առաքինութիւնս։ Անորդութիւն աստի իմացուածոց կարգաց։ Առաքաինութեան, զոր գաւառ ոդւոցն աստեաց եւ առաքինեաց կարծելի է. (Փիլ. ստէպ։)
Աստի՛ է զայրումն բարկութեան քան զամենայն բոց. (Ոսկ. յհ. Ա 3։ Ի Հին բռ. դրի.)
Աստի. հաստատամիտ, կամ զօրաւոր։ գ. ԱՍՏԻ. գ. Հաստատութիւն. պնդութիւն. զօրութիւն. առոյգութիւն. cf. ԱԶԴ, cf. ՅԱԶԴՈՋ։
Արձանացելոց հաճոյ օրինացն է ինչ, որ յաստւոջն է. որոց եւ արժան է կանգուն կալ, եւ հաստատուն ունել զնիստ կայանին. (Փիլ. ել. Բ 17։)
Պէսպէս սպառնալեօք յաստւոջ պահէ ի նոսազերկիւղն. (Ոսկ. ես.։)
Յաստւոջ (կամ յաստիոջ) հալածանացն էր յագարակն ուրեմն ղօղեալ. (Ճ. Ա.։)
Եւ եւս յետոյ առաւել աստիք առ կռնաւն. (Եզնիկ.։)
Զի մի՛ անկանիցիք յաստեաց հաստատութենէ. (Բ. Պետ. Գ 17. յն. ի բնիկ կայից. ըստ հյ. իբր ի վիճակէ կայից։)
Յորժամ յաստիս յուժի զօրացաւ կեղծաւորական բարի համբաւն. (Լաստ ԻԱ. ԻԲ։) Ուստի եւ Արբունք. հասակ առոյգ.
Յաստիս մանկութեան. (Բուզ. Դ 3։)
Աստեօք մանկութեան ծաղկեալ. (Ասող. Գ 5։)
Զանց է արարեալ զաստեօք ի մանկութենէ, եւ ի ծերութեան դար հասեալ. (Յհ. կթ.։)
Յայնմ մանկութենէ աստեաց՝ հասանէ յաստիս երիտասարդութեան. (Լմբ. սղ.։)
Աշխատութիւն յաստիս մարմնոյ, պտուղն եւ վայելք ի ծերութեան յանցեալ ժամանակի։ Յետ աստեացն մանկութեան անցանելոյ ապա առ զկինն. (Ոսկ. մ. Գ 14։ եւ եբր. ԻԴ։)
Երինջ երեմեան է, այս ինքն յաստիսս յուժի զօրութեան, ի մեծութեան ի փափկութեան. (Ոսկ. ես.։)
Առ հակառակն աստեօք երիտասարդութեանն արիապէս մարտնչի։ Մինչեւ յաստուածպաշտութեանն եւ արդարութեանն եւ սրբութեան ած յաստիս. (Շ. ա. յհ. ԻԳ։ Ի պէսպէս միտս ձգի ասելն.)
Ո՞ւր այն իմ ժամանակ, յորում ընդ ասել բանին եւ ես (երկիրս) յոքնազան վերաբերէի բուսակաս ի կենցաղաւէաս աստից։ Օդ քաղցրաշունչ ի ձեռն արեւելեան ցօղոյ, եւ բազմագութ խնամով սնուցանէին զիմ աստիցն զարմ. (Պիտ. Ժ 5։)
աստիք, աստեաց. Իբր Երկրաւորք, եւ իբր Աստեւորք. եւ իբր Արբունք. տե՛ս ի վեր անդր ԱՍՏԻ. ա. գ.։
ԱՍՏԻՃԱՆԵՄ կամ ԱՇՏԻՃԱՆԵՄ Հանել յաշտիճան պատուոյ. տալ զաստիճան եկեղեցական.
Պահել արժան է զգիրս եկեղեցւոյն իբրեւ ոչ եպիսկոպոս մարթ իցէ առնել, եւ ոչ վրիպանօք զեղձսն աշտիճանել. (Կանոն.։)
cf. Աստի.
star;
asterisk;
— գիշերոյ, star of night, the moon;
— տուընջեան, star of day, the sun;
— առաւօտին, morning-star, Venus, Lucifer;
— սլացեալ, թռիչ —, shooting, flying star;
բեւեռային, հաստատուն —, polar, fixed star.
ἁστήρ, ἅστρον stella, astrum, sidus (լծ. ընդ լտ. ստէ՛լլա, ա՛ստռում. սի՛տուս. յն. ասդի՛ռշ ա՛սդռօն. պ. սիդարէ, սիդէր) ար. նէճմ. Լուսաւոր, կամ լուսատու մարմին երկնաւոր, մեծ կամ փոքր, անմոլար կամ մոլորակ. մանակւանդ անմոլարքն.
Արար աստուած զերկուս լուսաւորսն զմեծամեծս, եւ զաստեղս։ Ընդ լուսնով, եւ ընդ ամենայն աստեղբ։ Այլ փառք արեգական, եւ այլ փառք լուսնի, եւ այլ փառք աստեղաց, եւ աստղ քան զաստղ առաւել է փառօք.եւ այլն։
Արեգական եւ լուսնի՝ աստեղօք հանդերձ. (Ագաթ.։)
Տի՛ նա եւ այլոցն աստեղց շարունակութիւնք.
Աստեղք մոլարք։ Մոլորական աստեղք. (Յուդ. 13։ Եւս. քր. ՟Ա. եւ այլն։)
Որ գնայուն աստեղքն են, արեգակն եւ լուսին, եւ այլ եւս հինգ աստեղք. (Եզնիկ.։)
ԱՍՏՂ ԱՌԱՒՕՅԻՆ, կամ ԱՌԱՒՕՏՈՒ. կամ ԱՍՏՂ. իբր (Արուսեակ։ Յայտ. ՟Ի ՟Բ 16։ Նար. կուս.։ Սարգ. յուդ. ՟Բ։)
Ի ծագելոյ առաւօտուն մինչեւ յելանել աստեղն. (նեեմ. ՟Դ 12։)
ԱՍՏՂ ՍԼԱՑԵԱԼ. cf. ԹՌԻՉ. (ասուպ)
Զոր օրինակ ի գիշերի որք յանկարծակի յօդս փայլատակմունք լինին, զորս եւ սլացեալ աստեղս կոչեն.քանզի ասեն զհրաձեւ զայն ձգումն բոց լեալ յօդս՝ հողմով յերկնի գծեալ. (Նիւս. կուս.։)
ԱՍՏՂ. որպէս Աստղանման ժժմակ ծովու.
Իսկ որք կոչին աստղ, կարի քաջ իմաստնաբար զօրէն խահամոքի զհետ երթեալ. (Փիլ. լիւս.։)
cf. Աստեղաբաշխ.
cf. Աստեղաբաշխական.
cf. Աստեղաբաշխութիւն.
Աստղաբաշխութիւն ի քաղդէացիս երեւեցաւ. եւ ապա եգիպտացւոց եւ հելլենացւոց ուսեալ՝ առաւել եւս զօրացուցին։ Մի՛ ուսանել լիով զարուեստ աստղաբաշխութեան, զի դիւրահաւան է ի մոլորութիւնս. (Շիր.։)
Հնար գոլ արհեստ աստղաբաշխութեան, վասն զի քաղդեայ էր. (Մագ. ՟Ե։)
Քաղդէացիք գործեն աստղաբաշխութիւն նախ առաջին. (Փիլ. լին.։)
that is announced by a star;
prognosticator.
prognostic.
astrolabe;
telescope.
cf. Աստեղալիր.
that has the form of a star.
Որ է ըստ կերպի աստեղ. աստեղաձեւ. աստղանման.
Աստղակերպ փայլումն. (ՃՃ.։)
astrologer.
judicial astrology
cf. Աստղակերպ.
Նման աստեղ։
Ընդ ըղձութիւն նոցա ձեւացեալ աստղանման. (Զաք. կթ. ծն.։)
Աստղանման սպարապետին՝ սրբոյն վարդանայ՝ քաջ նահատակին. (Գանձ.։)
Սեղանք սրբութեան աստղանման անթիւ։ Աստղանըման պայծառ փայլելով՝ գէորգէոս վկայն նահատակելով. (Տաղ.։)
cf. Աստեղանիշ.
ԱՍՏՂԱՆՇԱՆ որ եւ ԱՍՏԵՂԱՆԻՇ. Բերօղ կամ բերելով յինքեան զնշան եւ զնմանութիւն աստեղ.
Աստղանշան սիւն, կամ խաչ, կամ լոյս. (Ճ. ՟Ա.։ Վրք. սեղբ.։)
Յարուցեալ աստղանշան՝ գնաց առ վոնիփատոս. (Հ=Յ. յուլ. ՟Ժ՟Դ.։)
Որ բացական արեւելեաց աստղանշան ծանօթ դտեալ. (Ագաթ.։)
Բացաւ դուռն արեւելեան՝ աստղանշան ճանապարհաւն ... ԱՍտղանշան ուղեւորութեամբ. (Թէոդոր. ի կոյսն.։)
studded with stars, starry.
ἁστερόεις stellatus, sidereus Իբր Աստղաւոր. կամ ուր վարին աստեղք. ճեմարան աստեղաց.
Զեւս հիմն երկրի, եւ աստղավար երկնի. (Արիստ. աշխ.։)
venereal;
of Venus.
ἁφροδίσιος. venereus. Ափրոդիտական. ցանկական.
Անառակ ցանկութիւնք, որ ափրոդիսեանն կոչին, այս ինքն աստղկեան. (Ոսկ. եբր. ՟Է։)
God, the Supreme Being.
• հին և ընտիր բառ, որից ունինք մի քանի հարիւր ածանցներ. հնագոյններից յիշենք հետևեալները. աստուածառարռառ Ագաթ. Վեցօր. Կորիւն. աստուածաբեր Կո-րիւն Ագաթ. աստուածագէտ Ոսկ. Ագաթ. աս-տուածագիր Բուզ. աստուածախուი Եռն աս-տուածախօս Սեբեր. Ագաթ. աստուածախօ-նել Ոսկ. ա. տիմ. աստուածահար կոչ. աս-տուածանշան Եւս. քր. աստուածեղէն ՍԳր. Իւեռ ձն. Բուր. աստուածական Ագաթ. Եզն. Ոսկ. ես. անաստուած Եփես. բ. 12. Կոչ. բազ-մաստուածեան Եզն. Սեբեր. երեքաստուա-ծեան Սեբեր. չաստուած ՍԳր. Եզն. Սեբեր. յետին են աստուածունի «աստուածային» ևնևր հաւ. 315. աստուածարել, աստուածա-րեալ ևն՝ ար մասնիկով. հմմտ. մեծ-ար-ել, հրաժ-ար-իլ։-Մեր քերականութիւնները սո-վորեցնում են թէ Աստուած բառը նշանակե-բով «ճշմարիտ Աստուածը», հոլովւում է Աս-տուծոյ, յԱստուծոյ, Աստուծով, իսկ «չաս. ռուած» նշանակութեամբ հոլովւում է աո-տուածոյ, աստուածոց, աստուածով ևն (տե՛ս Բագրատունի, Քերակ. զարգաց. էջ 24), բայց այս կանոնը սխալ է։ Ստոյգն այն է, որ ա-ռաջին նշանակութեամբ բառս երբեք ամ. բողջովին չէ գրուած մեր ձեռագրերի մէջ, այլ միշտ պատուվ՝ Ած, Այ, յԱյ, Ավ։ Օրինակի համար կրկնագիր Ագաթանգեղոսի մէջ ած, ოծն. ιծ, զածս պատահում է 10 անգամ, իսկ բարդութեանց մէջ 20 անգամ և միշտ գրուած է ած. սեռական այ՝ 20 անգամ. բա-ցառական յայ՝ 3 անգամ. ընդամէնը 53 ան-գամ և միշտ պատուով (տե՛ս իմ յօդուածը ՀԱ 1913, էջ 4)։ Այսպիսի համառօտագրու-թիւններով ի հարկէ կարելի չէ իմանալ բառի ճիշտ ընթերցումը. բայց կարելի էլ չէ առանց պատճառի պնդել թէ հին հնչումն էր Աստու-ծոյ։ Ընդհակառակը՝ յոգնակի հոլովները, չաստուածոյ սեռականը, անաստուած, ան-աստուածի, անաստուածիւ ձևերը և հայերէ-նի ընդհանուր ձայնափոխութեան օրէնքները ցոյց են տալիս թէ հին հայերէնի մէջ աստու-ծոյ ձևով մի բառ չէր կարող գոյութիւն ունե-նալ և թէ աստուած՝ ամէն նշանակութեամբ էլ հոլովւում էր աստուածոյ, աստուածով ևն. Մեր ձեռագրերում կան արդէն մի քանի դէպ-քեր, որոնք վերի կանոնին հակառակ են. այս-պէս՝ էջմիածնի Կարինեան թ. 526 ձեռագրի (ՋՉ=1457 թուից) մագաղաթեայ պահպա-նաևում գտնում ենք աստուծոյն ամբողջա-կան գրութիւնը (Գրծ. ե. 43, որ տպագրում աստուածոյն է. Մ. վրդ. Մաքսուդեանց ՀԱ 1913, 312). կրկնագիր Ագաթանգեղոսում՝ էջ 52բ գրուած է աստուծոց և 30 ա աստու-ծոցն (Աճառ. ՀԱ 1913, էջ 4). բայց երեք պա-րագային էլ խօսքը չաստուածների վրայ է և հետևաբար՝ ըստ ենթադրեալ կանոնի՝ պիտի լինէր աստուածոյ, աստուածոց։-Աստուծոյ, ձևը միջին հայերէն է, որ կանոնասորապէս յառաջացած է հնագոյն *աստուածոյ սեռա-կանից, միջին ա-ի անկման օրէնքը հաստա-տուելուց յետոյ. *աստուածոյ ձևը տառացի գրուած չլինելով անհետացել է և ժողովրդա-իսկ հնագոյն բնագրերի մէջ։ (Այս գաղափա-րը յայտնած և պաշտպանած է Meillet. վեր-ջին անգամ տե՛ս իր Altarmenisches Fle-mentarbuch1913, էջ 20. Հիւբշման ևս համա-ձայն է նրան (անձնական). միայն Pedersen ծում է թէ աստուծոյ հին հայերէնի յատուկ մի ձև է և յառաջացած է երաժշտական շեշ-տի պատճառով *աստուածոյ նախաձևից։ Բայց այս պարագային ինչո՛ւ «չաստուած» նշանակութեամբ մնաց աստուածոյ։
• = Փոխառեալ է փռիւգերէնից. հմմտ. նշա-նատո թրակօ-փռիւգական աստուածութիւնը λαβάζιος, λαβάβιος, λεβάζιος, λεβάδιος, λευά-διος. Ըαυάζιος, λαοαζιος, λαάζιος (տե՛ս Ա-րիստոփան, Vespae 9, Aves 875, Lysistrata 388, Թէոփրաստի Նկարազիրք 16, Ոպպիա-նոս, Որսականք 1, 26, Կղեմէս Աղէքս. Protreotioue 14, Ստրաբոն 471). այս աս-տուածութեան անունը յետոյ յատկացուեց Բագոսին։
• Մեր հին մատենագիրները հետևեալ ձե-վերով են ստուգաբանում։ Խոսրով Ան-ձևացի, Մեկն. ժամակարգ. էջ 99 «Աս-ույծ անըյնն ըիայն ք և մեզ ստուգաբանի թէ աստ էած զմեզ»։ Նոյն հեղինակի Մէկն. պտրգ. էջ 16 «Տէ-րըն անուն վասն տիրելոյն է, իսկ աս-տոսածն՝ վասն ստեղծանելոյն և յաստիս ածելոյ զեղեալքս»։ Յովհ. Վանակ. վրդ. Բացատր. աղօթից Ամբակումայ՝ «Աս-տուած է անուն, որ թարգմանի զմեզ յաստիս ածող»։ Ս. Ներս. Լամբր. Մեկն. Պաւտարագի «Աստուած, այսինքն աստ ածող զոչէսն յէութիւն և ի գոյութիւն» (Լմբ. մատ. էջ 349)։ Յովհ. Վնկն. վրդ. հարց և պտսխ. «Ո՞վ եդ զա-նունս Աստուած. Պատասխան. Ասեն թէ օձն ասաց Եւայի. Զի՛ է զի ասաց ձես որ զքեզ աստ ած։ Զայն, ասեն, ածն առին և Աստուած անուանեցին։ Բայց դու մի՛ ընդունիր զայս. զԱստուած ա-նունն Ադամ եդ (և ոչ օձը)»։-Սկևռ. աղ. 53 «ըստ քերթողական արհեստի ծա-նեաք զանուն յիրէ և ի ձայնէ և ի ներ-գործութենէ. ըստ որում յաստիս ած-մանէ՝ Աստուած», Այսպէս և Առ որս. ե.
• ըստ հյ. թրգմ. Նար. Վահր. երրդ. Վրդն. պտմ. էջ 1՝ աստ էած։ Միխայէլ ասորի, Երուս. 1870, էջ 536՝ «Աստուած, որ է ածիչի գոյութիւն յանգոյից»։ Տաթև հարց. 49 Աստուածն յաստ էած զմեզ և կամ ստեղծօղ և կամ ճանաչօղ լսի. իսկ Տաթև. ամ. էջ 78 ա «Աստուած տեսօղ թարգմանի»։-Ագաթանգեղոս (տպ. 9 փ. 1909, էջ 40) բառախաղով ունի «զոր կոչես դու աստուածս՝ ստոյգ իսկ են հաստուածր. վասն զի հաստեալք են ի մարդկանէ»։-Նոր քննիչներից նախ Schröder, Thesaurus էջ 43 ազդու ած «efficaciter proϑucens, ազդու կերպով արտադրող»։ La Croze, Ձեռագ. աշ-խատ. տե՛ս Բազմ. 1897, էջ 8 մարա-կան Աժդահակ յատուկ անունի հետ։ ՀՀԲ հների համեմատ՝ աստ էած։ Ինճի-ճեան, Եղանակ Բիւզանդ. 1820, էջ 211 հաստել բայից, իբր հաստուած, հաս-տիչ։ ՆՀԲ «իբր հաստիչ կամ աստ և յաս-տիս ածօղ, այսինքն գոյացուցիչ... և կամ... աստոյ, աստևոր, հաստատուն»։ E. Boré JAs. I1, 652 ծ դնելով=sի՝ Աստուած բառը կարդում է astvast և թարգմանում է «Աստուած Աստուածոց», արմատը դնելով Ast «Աստուած», իբր պրս. yazd, yazdan «արարիչ Աստուած»։ Ազգասեր Կալկաթայ, հտ. Բ. թիւ 42, էջ 180 աս «ասել, խօսք, շունչ» և տուած, որ է «տուող» բառերից։ Windischm. էջ 20 «լինել» բառից, ինչ. զնդ. astvañt «աշխարհ»։ Gosche էջ 7 նոյն կարծիքն ունի։ Կովկաս լրագիր, Տփ. 1847, թ. 15 աշտուած, այսինքն յաշտիւք պատուեալ կամ հաշտեալ։ Bötticher, Arioa 63 և Lagarde, Urqesch. Arm. 503 զնդ. astvat «գոյութիւն ունեցող»։ Մսեր Մսերեանց, Ճռաքաղ 1861, էջ 8-10 հաւաքում է մինչև այն ժամանակ եղած ստուռառա-նութիւնները, որոնցից լաւագոյնն է հա-մարում Խոսրով Անձևացու մեկնութիւ-նը՝ աստ էած. բայց աստ համարելով «հառտումն. ստեղծումն» և ո՛չ թէ «աստ, այստեղ»։ Տե՛ս նոյնպէս նոյն հեղինա-
• 129։-Պօղոս պտր. Ադրիանուպօլսեցի, Թանգարան խրատուց, Ա հտ. էջ 170, ազդուած, այսինքն «ազդեալ, ծանու-ցեալ»։ Էմին, Исгopiя Bарданa, ծան։ 1 և Muller SWAW 48, 428 աստել, հաստել բայից։ Կ. վրդ. Շահնազարեան, Երկրագունտ Մանչէստրի, 1864, թիւ 1, էջ 7 և թիւ 5, ստուգաբանում է աս+ տուած. աս՝ իբրև զնդ. աս, էս, եզ, էզ. իզ «Աստուած» (ինչպէս աս-եր=աթր «Աստուած հրոյ», ասման «երկինք», եզ-դան «Արարիչ Աստուած» ևն), իսկ տռւած=սանս. devas, լտ. deus, յն. ბέα «շռռշոռուն էակ»։ JAs. 1(2864), 170 թերևս ազդել, ազդող։ ZDMG 1868, 330 հաստել =stā արմատից։ Տէրվիշեան, Altarm. էջ 92-93 ընդարձակ մի յօ-դուած ունի, ուր բառիս արմատ է դնում սնս. և զնդ. stu «գովել, բարձրացուցա-նել»։ Մարկոս Աղաբէգեան, Թուղթ, Պօ-ւիս 1878, էջ 22 աչաւահիստա բառից! (ուզում է ասել զնդ. Aša-vahišta «գե-րագոյն արդարութիւն», որ և բարձր աս-տուածութիւն էր)։ Կ. Կոստանեանց, Հա-յոց հեթան. կրօնը, էջ 14 սանս. աս «է» բառից. ինչ. Ահուրա «էութիւն, էակ»։ Մորթման (ըստ Ալիշան, Հին հաւ. էջ 17) փռիւգ. Ասդուատ «Աստուած» ձևի հետ։ (Աւսաեսի մի ձև այլուստ մեզ անյայտ է)։ Ա. Լ. (Արևել. մամուլ 1889, 178) սանս ասվաս «ազդող, Աստուած» բառից։ Ա-լիշան, Հին հաւ. 18-19 հնդ. աստուատ-թա «աստուածային ծառը», սուատադ «ինքնատուր», զնդ. ասդվատ «էական», կելտ. Duez «Աստուած», սկանդ. Աս-կերտ, Աս-բուրգ «աստուածոց բնակա-ռան», աս, անց «սիւն հաստատ թեան», լապոն. ացի և հունգ. իսդեն «Աստուած», խպտ. Սս, պոլինէզ. Ա-դուա «Աստուած»։ Տաշեան, Ուսումն. հայ լեզ. էջ 361 ուրարտ. asdu, istubi ևն ռառերը կցում է հաստել, Աստուած ռառեռին։ Meillet, Revue critique 1896, էջ 423 աստ-դնում է =уaz(aǰta։ Pat-rubány, Ethnol. Mittheil. 1896 V. էջ 148 Աստուած
• ղաքի Աստուած» (վեդ. vastu «բնակա-տեռի»), որ ինքը SA 1, 211 մերժե-լով դնում է սանս. stávati, զնդ. Stao-iti «օրհնել, գովել»։ Bugge, Lvk Stud 1, 13 Պամփիւլիոյ λσπενδος. λστfεδιινς քաղաքի անուան մէջ. հայերէնում ած մասնիկ է։ Սանտալճեան, L'idiome, էջ 16, զնդ. astu և բևեռ. aste։ Marqoll-uth, Բիւր. 1900, 335 զնդ. astvath «գո-յութիւն ունեցող». հայից փոխառեալ է եբր. [other alphabet] səbāō̄ϑ «Սաբաւովթ»։ ǰensen ZDMG 1899, 453 և ՀԱ 1ეρ.. 42» հաթ. Uστϰσος Մեծ Ած, որ աւանրում է Ստեփանոս Բիւզանդացի (նոյնը նաև lensen IF Anz. 14, 55)։ Թիրեա-քեան, Կարնամակ, ծանօթ. 91 պհլ. ուզ-տիշ «կուռք» բառը աուզտաս կարդա-լով՝ նոյն է դնում Աստուած բառի հետ։ Աւետիսեան ՀԱ 1907, էջ 277-285 ու-նի մի ձանձրալի յօդուած Աստուած բառի մասին, որ մեկնում է asti «է, կալ» բառից՝ ant ու vant մասնիկներով։ Patrubány ՀԱ 1908, 188 հասկ տուած։ Pedersen KZ 39, 213 հաստ կամ հաս-տել բառից։ Մառ առաջին անռամ ա-ղիղ համեմատեց վերի փռիւգական ձե-վերի հետ (տե՛ս Borъ ἕαβαζιος y Армянъ, ИАН 1911, էջ 759-774, հյ. թրգմ. Արարատ, 1911, էջ 794-9). Մառը չի մեկնում բառը, այլ հարց է տալիս թէ արդեօք յաբեթական չէ՝, որ յետոյ Փռիւգիա և այնտեղից էլ Թրա-կիա է անցել. հայերէնի մեջ տ ձայնը համարում է յետոյ աւելացած, հին ար-մատական ձևը ասված։ Նոյն հեղինակը ИАН 1912, 829 նոյնին է եռում նաև սվան. ափսադ, ափսատ, ափսաստ «որսի աստուած»։ Յ. Գ, Մ., Պատմ. գրակ. էջ 16 սանս. իզվարս։ Սանտալ-ճեան, Hist. de 1' Arménie I 61 ուռարտ. asta, aste, astas «հաստող», Oštir, Btrq. alarod. 66 լն. *Ἀσγνπαλուռ յատուկ անուան մէջ, որ մեկնում է «Ասաու ածների սեղան»։ Պատահական նմանութիւն ունի ռունական ծածկա-
• ԳՒՌ.-Ագլ. Մկ. Ոզմ. Ջղ. Վն. աստված, Ալշ. Մշ. աստվաձ, ասվաձ, Տփ. ա՛ստվաձ, ա՛ստուձ, Երև. ա՛ստվաձ, ա՛ստօձ, Հմշ. Տիգ. ասովաձ, Ախց. Կր. Մրղ. Սլմ. ասված, Ասլ. Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. ասվաձ, Գոռ. Ղրբ. ա՛ստուծ, Շմ. աստօծ, Հճ. ասվօձ, Ակն. ասվաձ, ասբաձ, Վն. ասպած, Զթ. ասբ'օձ։ Հոլովման ժամանակ տ, ծ, վ ընկնելով կամ փոփոխուելով յառաջանում են հետևեալ կըր-ճատ ձևերր. Զթ. սեռ. ասուձու, Մրղ. աստու-Կր. Շմ. ասսու, Երև. ա՛սսու, Պլ. ասդուձու, ասձուձու, ասձու։ Սրանցից դուրց լիշելու արժանի են Ագլ. ըսսա՛ծին, Մկ. ասպարա-ծին, ասվարածին, աստվարածին, Խոյ և Ապ. ասվարածին, էնկիւրիի թրքախօս հայոց բար-բառով ասվայիզին «Աստուածածին»։
θεός. deus. (իբր Հաստիչ, կամ աստ՝ եւ յաստիս ածօղ, այս ինքն գոյացուցիչ, արարիչ, ստեղծիչ. որպէս ստուգաբանի ի բազմաց. տե՛ս (Առ որս. ՟Ե. ըստ հյ. թրգ։ Խոսր.։ Նար.։ Լմբ.։ Սկեւռ.։ Վահր.։) եւ կամ կրաւորաբար, Աստոյ, աստեւոր, հաստատուն, անշարժ, անփոփոխ, հզօր, եւ այլն։) Սեպհականեալ կոչումն անեղ եւ հարկաւոր էակի՝ էացուցչի ամենայն էից. որ եւ ասի Որ էն. Է. Տէր. մի միայն բարի, ճշմարիտ, ամենակալ, ամենատէր եւ այլն. վասն որոյ եւ ըստ ինքեան եզակի եւեթ ասի Աստուած. ալլահ, հագգ, մէվլա, րէպպ, թանզրը, խիւտա, եէզտան, իզիտ. եբր. եահ, էօվա, էլօհիմ որ է յոգնական ի նշանակ պատուոյ. ատօնա եւ այլն.
Ի սկզբանէ արար աստուած զերկինեւ զերկիր։ Եւ ասաց աստուած, եղիցի լոյս։ Եւ ասէ տէր աստուած։ Տերն Ատուածոյ երկրի պագցես. եւ այլն։
Բանն էր առ աստուած, եւ աստուած էր բանն. եւ այլն։
Աստուած անունն արարչական է, որ զնախախնամելն յայտ առնէ ըստ փիլոնի. եւ առ մեզ ստուգաբանի, թէ աստ էած զմեզ. (Ի Գիրս խոսը։)
Եբրայեցին այլ եւ այլ անուամբք կոչէ զաստուած. մերթ էլ կոչէ զնա, եւ մերթ՝ յահ (այս ինքն եահ). եւ մերթ ադոնայի (ատօնայի). եւ մերթ եղուիմ (կամ էլօհիմ). (Կիւրղ. ծն.։)
ԱՍՏՈՒԱԾ, եւ ԱՍՏՈՒԱԾՔ, ատուածոց, կամ աստուածոց. ասին պիտակաբար՝ երբեմն Հրեշտակք, եւ մարդիկ՝ իբր առաւել հաղորդեալք ձրից բնութեան եւ շնորհաց առ յատուածոյ.
Երեւեցաւ նմա աստուած առ կաղնեաւն մամբրէի. (Ծն. ՟Ժ՟Ը 1.) որ եւ զկնի կոչին Երեք արք, եւ ապա Երկու հրեշտակք եւ այլն. որպէս եւ (Ել. ՟Գ 2.) նախ կոչի Հրեշտակ, եւ ապա տէր, աստուած, եւ այլն. զի ի դիմաց Ատուածոյ երեւէին հրեշտակք։
ասի վասն Մովսեսի.
Ետու զքեզ աստուած փարաւոնի։ (Ել. ՟Է 1.)
Զաստուածս քո մի՛ բամբասիցես. (Ել. ՟Ի՟Բ 28.)
Աստուած եկաց ի ժողովս աստուածոց (կամ ատուածոց). (Սղ. ՟Ձ՟Ա.) իմա՛ զդատաւորս, եւ զայլ իշխանս։
Ած՝ ոչ մարդկան միայն, այլեւ ատուածոց է (ատուածոց), եւ իշխան՝ ոչ միայն գեղջկաց, այլեւ իշխանաց. (Փիլ. բագն.։)
Աստուած կոչէ աստուածաբանութիւն զերկնայինսն եւ գերագոյն քան զմեզ էութիւնս, եւ առ ի մէնջ աստուածասէրս, եւ սրբազան արս. (Դիոն. ՟Ժ՟Բ։)
Զի որդիք Ատուածոյ լիցուք, եւ աստուածք սիրով. (Յճխ. ՟Բ։ Տե՛ս եւ Նար. ՟Խ՟Զ. ՟Ծ՟Ը. ՟Հ՟Ե։ Շ. ընդհ.։ Լմբ. սղ. եւ այլն։)
Եւ շատ եւս՝ Դիք. չաստուածք եւ չաստուածուհիք. սուտ եւ առասպելեալ աստուածք հեթանոսաց, եւ արձանք նոցա, որ եւ ԿՈՒՌՔ. Տե՛ս (Իմ. ՟Ժ՟Գ 2. 10։ Ծն. ՟Լ՟Ա 30։ ՟Լ՟Է 2։ ՟Գ. Թագ. ՟Ժ՟Ը 27. 29. եւ այլն։)
Զմեծին Ատուածոյ արտեմեայ։ Հայհոյիչս Ատուածոյ մերոյ. Գծ. ՟Ժ՟Թ. 27. 37։ յն. θεά այսինքն աստուածուհի
Վասն դիցն թէ ասես, զոր կոչես դու աստուածս, ստոյգ իսկ են հաստուածք. վասն զի հաստեալք են ի մարդկանէ. (Ագաթ.։)
Յաղագս ատուածոցն պատուոյ ասացեալքս բաւական են .. Յաղագս ատուածոցն իսկ, եւ այնոցիկ՝ որ յետ ատուածոցն են. (Պղատ. օրին. ՟Դ։)
ՏԷՐ ԱՍՏՈՒԱԾ. Տ՛ես ի բառն ՏԷՐ։
Ասի եւ իբր ռամկական միջարկութիւն ի զարմանալի.
Տէ՛ր աստուած, եթէ զի՛նչ նման է մարդս այս տեառն պետրոսի մաքսաւորին. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)
ԱՍՏՈՒԾՈՅՆ ծոյքն. Հոլովականն բառիս Աստուած. իբր Այն ինչ իրք՝ որ Ատուածոյ անկ են.
Տո՛ւք զկայսեր, եւ զԱտուածոյ՝ Ատուածոյ։ Ոչ խորհիս դու զԱտուածոյսն, այլ զմարդկանն։ Նոյնպէս եւ ոչ զայսինքսն ոք գիտէ, եթէ ոչ հոգին Ատուածոյ. եւ այլն։
Նոցաբանքն այսչափ ինչ. իսկ ատուածոյքն խափանչք էին ասենայն խորհրդոց նոցա. (Ոսկ. ես.։)
ԱՍՏՈՒԾՈՎ. իբր Մակբայ հաստատութեան կամ երդման. երդուեալ յաստուած. աստուած վկայ լիցի. վալլահի.
Տամ ձեռագիր ատուածով, որ ոչ ընդդիմանամ. Եւ այս վասն սորին այսքան շատասցի յուղիղ մտաց, ատուածով՝ որ զսիրտս եւ զերիկամունս քննէ. (Շ. թղթ.։)
Ատուածով՝ տէրն պետրոս է նա. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)
ԱՍՏՈՒԱԾՈՎՔՆ. այսինքն Երդնում կամ երդուեալ ի դիս.
Աստուածովքն, զի ի կարգի ետուր ղպատասխանսդ։ Աստուածովքն, զի վայե՛լ է քեզ անուրդ. (ՃՃ.։)
heathen gods, false gods, idols.
theologian.
Որպէս ասաց ոմն յաստուածաբանցն, շարժեցեալ կնիք անփոփոխելի, պատկեր հօր՝ սահման եւ բան. (Քեր. քերթ.։)
θεολόγος theologus Որ խօսի զԱտուածոյ վարդապետական օրինօք. վարդապետ եկեղեցւոյ. եւ ըստ այսմ գրի որ նազիանզանցին մականունի Ատուածաբան՝ որպէս խորագոյն եւ զօրագոյն ի տեսական աստուածաբանութեան. եւ Յովհաննէս որդին որոտման կոչի Աստուածաբան աւետարանիչ, զի յայտնագոյնս եւ բարձրագոյնս ճառեաց զաստուածութենէ բանին.
Որ համապատիւ հօր եւ որդւոյ քարոզեցին զքեզ աստուածաբանք եկեղեցւոյ. (Շար.։)
Աշակերտք հեղգ առ ի յուսումն, եւ փոյթ առ ի վարդապետել, որ նախ քան զտեսութիւն աստուածաբանք (որ է առեալ ի բանից աստուածաբանին)։ Մկրտէր զԳրիգոր զհայրն Գրիգորի աստուածաբանի. (Խոր. ՟Գ 68։ եւ ՟Բ 86։)
Յայտնութիւն սրբոյն Յոհաննու առաքելոյն, եւ աստուածաբան աւետարանչին. (Յայտ. Վերնագիր։ Նար. ՟Ղ՟Գ. եւ այլն։)
ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆ. Որ խօսի զբանս Ատուածոյ, կամ գրէ եւ պատմէ զաստուածային պատգամս. cf. ԱՍՏՈՒԱԾԱԽՕՍ։ Ըստ այսմ աստուածաբան կոչին մատենագիրք սուրբ գրոց, մարգարէք, եւ առաքեալք, եւ աւետարանիչք, ըստ իմիք եւ նահապետք.
Վասն է՞ր աստուածաբանքն զամենայն երկնայինսն համանգամայն հրեշտակս կոչեն։ Առ ի սրբազանից աստուածաբանիցն։ Ոմն յաստուածանիցն զաքարիա։ Այլ ոմն յաստուածաբանիցն եզեկիէլ. (Դիոն. ստէպ։ եւ Շ. հրեշտ.։)
Յայտ ի յոլովից աստուածաբանիցն է. (Պիտ.։)
ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆ. որպէս Աստուածաբանական, կամ ընդունարան բանիցն Ատուածոյ.
Աստուածաբան թղթոցն առաքելոց. (Սարգ. յկ. ՟Ա։)
Աստուածաբան բերանոյդ. (Շար.։)
Ետ նոցա զգիտութիւն ճշմարտութեան հաւատոցն աստուածաբանիւ քարոզութեան. (Բուզ. ՟Գ 13։)
theological.
Որպէս Աստուածաբան, կամ Աստուածախօս. եւ այն սեպհականեալ անուն նախամարգարէին Մովսէսի.
Աստուածաբանական Մովսէս պատմէ կադաւ. (Նախերգ. փիլ.։)
Յայսց թուոց զխորանն՝ Աստուածաբանական ասէ կառուցանել։ Այլ ո՛վ տէր աստուածաբանակ։ Ո՛վ աստուածաբանակ. (Փիլ. ել. ստէպ։)
θεολογικός theologicus Սեպհական աստուածաբանից եւ աստուածաբանութեան.
Աստուածաբանականն ատենախօսութիւն, կամ ճառ, կամ գիրք (սուրբք). (Գր. սքանչ. ի ստեփ.։ Սկեւռ. ի լմբ.։ Դիոն. եկեղ. ՟Ա։)
Ապականեալ են խորհուրդք եւ միտք, ոչ միայն ի տնտեսականսն, այլ եւ յաստուածաբանականն. (Խոսրովիկ.։)
Կամ Աստուածախօս. Աստուածաբան. օրհնաբանիչ այս ինքի.
Շրթունք հայհոյիչք՝ եղեն աստուածաբանականք. (Շ. յկ. ՟Խ՟Դ։)
ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆՆ. իբր Աստուածաբանական գիտութիւն. աստուածաբանութիւն.
Տեսականն բաժանի ի բնաբանականն, եւ յուսումնականն, եւ յաստուածաբանականն. ((որ է ըստ հեթանոսաց՝ դիցաբանականն). Սահմ. ՟Ա. ՟Ժ՟Զ. ՟Ժ՟Է. ՟Ժ՟Ը։)
աստուածաբանականն cf. աստուածաբանականութիւն
to write, to discourse or speak theologically.
θεολογέω de deo loquor, de rebus divinus dissero Խօսել զԱտուածոյ եւ զաստուածայնոց՝ վարդապետօրէն, կամ մարգարէական հոգւով, կամ օրհնաբանութեամբ, դաւանութեամբ, եւ ո՛ր եւ է օրինակաւ.
Շնորհօք հոգւոյն սրբոյ առլեցեալ՝ զհայրական ծնունդն աստոածաբանեաց.
ԶՅովհաննէս զաստուածաբանողն, եւ զսիրելի աշակերտն. (Նեւս. Թէոդոր.։)
Զխաչեալն աստոածաբանելով. (ի ստեփ։)
Մարմինն նորա ընդ նմա աստուածաբանեցաւ։ Գոչեաց՝ տէր իմ եւ աստուած իմ, երկաքանչիւրովն աստուածաբանեալ։ Բան միոյն եւ միայնոյ այ սինքն՝ աստուածաբանեալ ի հօր, որպէս եւ հայր յորդւոջ աստուածաբանի. ըստ որում եւ եսայի ասէ՝ աստուածաբանելով զորդի ընդ հօր. (Աթ. ՟Ա. ՟Դ. ՟Ը. եւ այլն։)
Զքեզ աստուածաբանել ընդ հօր եւ սուրբ հոգւոյդ ի մի աստուածաբանել ընդ հօր եւ սուրբ հոգւոյդ ի մի աստուածութիւն. (Ճշ. հին.։)
Քահանայք աստուածաբանելով. (Շար.։)
Լաւագոյն է զնա բացբարձականաւն աստոածաբանել, քան վերադրականաւն. այսինքն ասել զնա անուր անտեղի. (Վահր. երրորդ.։)
Վասն ոչ գոլոյ պարտապան օրինին աստուածաբանել. (Պղատ. օրին. ՟Ժ։)
Զձիոյն աստուածաբանէ աստուած առ յովբ. (Քեր. քերթ.) իմա՛, աստուածաբար կամ բարձրագոյնս ճառէ, տիրաբանէ։
Աստուածաբանեալ գիրք. որպէս աստուածաբանական. (Հ=Յ. մայ. ՟Ժ.։)
theology.
θεολογία theologia, sermo de deo, et divinus Բան կամ ճառ զԱտուածոյ՝ բերանով եւ գրով, վարդապետաբար կամ ուսումնաբար, եւ որո՛վ եւ է օրինակաւ.
Հրաշալի աստուածաբանութեամբ սրբոյն ստեփաննոսի. (Շար.։)
Կատարեաց ի հրաշալի աստուածաբանութիւն. (Խոր ՟Գ. 65։)
Որպէս թէ հրեղէն լեզուաւն աստուածաբանութիւնս բարբառին. (Սարգ. ՟բ. պետ. ՟Դ։)
ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ. Բան կամ պատգամ այ սինքն գիրք. տառք մարգարէից եւ առաքելոց.
Օրէնք, որպէս աստուածաբանութիւն ասէ, ի ձեռն հրեշտակաց պարգեւեցան մեզ։ Ամենիմաստ աստուածաբանութիւն զտեսիլն զայն վայելչաբար կոչէ Ատուածոյ երեւումն։ Զամենայն երկնայինսն էութիւնս աստուածաբանութիւն ինն յայտնաբանական մականունութեամբ կոչեաց. (Դիոն. ստէպ։ եւ Շ. հրեշտ.։)
Ըստ աստուածաբանութեան սուրբ մարգարէին. (Նար. ՟Ժ՟Ը։)
Գլուխ աստուածաբանութեան հնոյն եւ նորոյս. (Լմբ. պտրգ.։)
Համաբաւ հեշտալուր բարեփառութեանն սոցա յայտ ի մեծաբոյս աստուածաբանութեանցն գոլ. (Պիտ.։)
Դաւանելն զաստուած, կամ օրհնաբանութիւն.
Զաստուածաբանութիւն տղայոցն վերաձայնաբար ճառեմք. (Մամբը։)
Զտղայս ստնդիացս շրջեաց յաստուածաբանութիւն. (Զքր. կթ.։)
Դիցաբանութիւն.
Հեթանոսաց իմաստնոցն աստուածաբանութիւն սակս ատուածոցն իւրեանց՝ ամենայնն առասպել էր. (Սարգ. ՟բ. պետ. ՟Բ։)
Քան զհեթանոսականացն առասպելեալ աստուածաբանութիւնսն. (Շ. թղթ.։)
theologically.
godlike, divinely.
θεϊκῶς divine եւ divinus ԱՍՏՈՒԱԾԱՊԷՍ. Իբրեւ աստուած. ըստ որում աստուած. եւ Աստուածային. աստուածավայելուչ.
Աստուածաբար ասել, կամ խոստանալ, կամ եղեալքն (յԱտուածոյ). (Կիւրղ. գանձ.։ Դիոն. երկն. ՟Դ։)
Որ փրկելն փութայ, աստուածաբար փրկէ. (Արշ.։)
Աստուածաբար ներգործութեամբ յարոցեր զմարդն նախնի. (Նար. ՟Ժ՟Դ։)
Ամենայն նորա են, ե՛ւ աստուածաբարքն, եւ մարդկաբարքն. (Պրպմ. ՟Ի՟Զ։)
Եւ Նման Ատուածոյ.
Տիրել, կամ իշխել աստուածաբար, կամ հատուցանել։ Աստուածաբար կենդանացուցիչ. (Պիտ.։ Փարպ. ստէպ։)
Ըստ Ատուածոյ. հոգեւորապէս.
Տօնեսցո՛ւք, մի՛ աշխարհապէս, այլ աստուածաբար. (Ածաբ. ծն.։)
declared by God.
Որ զաստուածայինս եւ զԱտուածոյ բարբառի հնչմամբ.
Զոր եւ աստուածաբարբառ տաւիղն հարկանելով դւիթ. (Պիսիդ.։)
Եւ ՅԱտուածոյ բարբառեալ, կամ Ատուածով բարբառօղ.
Աստուածաբարբառ պատգամք, կամ հրաման, ձայն, վրդապետութիւն. (Ագաթ.։) (Կորիւն.։) (Վեցօր. Երզն. լուս.։) (Ոսկ. լուս.։) (Լծ. կոչ.։)
where God dwells.
Բնակարան եղեալ Ատուածոյ՝ ո՛ր եւ է օրինակաւ.
Սուրբ կոյս աստուածաբնակ տաճար. (Տօնակ.։)
Խորանաց աստուածաբնակաց։ Խորանի աստուածաբնակի։ Յաստուածաբնակ յայս ելանել իմանալի լեռան. (Նար. ՟Լ՟Ա. եւ Նար. յիշ. եւ Նար. երգ.։)
Որ Քրիստոսասեէր անձն էր եւ Աստուածաբնակ. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Բ։ Տե՛ս եւ Փիլ. ել. ՟Բ 74։ եւ նխ. ՟Բ։ Լծ. կոչ.։)
ՅԱստուած խրախուսեալ սուրբ աստուածաբնակ զօրացն հայոց՝ կատարեցան ի Քրիստոս. գուցէ լաւ եւս՝ աստուածաբանակ, որպէս բանակ Ատուածոյ։ (Արծր. ՟Բ 1.)
Եւ որպէս Դիւցաբնակ. սրբազան ըստ հեթանոսաց. ζάθεος divinus, sacer
Գառինս արածէր յելիկոնայ յաստուածաբնակ լերինն (եսիոդոս՝ ըստ ասելոյ իւրոյ). (Փիլ. նխ. ՟բ.։)