Entries' title containing ա : 10000 results

Աթոռակցութիւն, ութեան

s.

company on the same throne.

· Calfa

NBHL (3)

συνέδριον, γέρας consessio, honor, munus Աթոռակիցն գոլ. բարձակցութիւն. բարձ եւ պատիւ ըստ աւագանւոյ.

Արժանի լեալ երկրորդ աթոռակցութեան իմոյ համան. (Եսթ. ՟Ժ՟Գ. 3։)

Առնես անուսմանցն բանաւորացն յոլով աթոռակցութիւնս։ Արանց բարետոհմից աթոռակցութիւն։ Ընդգրկեմ զնոյն որպէս զՔրիստոսի աթոռակցութիւն։ Ընդ Պետրոսեան աթոռակցութեանցն վերապատուիլ. (Առ որս. ՟Ա. ՟Ը։ Լմբ. առ լեւոն.։ Մաշտ.։)


Աթութայք, յից

s. pl. elements, letters, characters, alphabet.

· Calfa

NBHL (3)

իբր Աթ եւ աթ, աթերք. այս ինքն Յօդք եւ զօդք տառից եւ վանկից. կապք կամ տարերք փաղառութեանց ըստ կանոնաց առոգանութեան. զի աթ կամ հադ, ըստ եբր. քաղդ. եւ ասոր. է Յօդ, մասնիկ. նիշ. նշան. որ եւ յն. լտ. ἅρθρον articulus իսկ ասոր. աթութա է տառ, նշանախեց.

Առ ձեռն պատրաստ Մեսրոպայ փոխատրելով զհայերէն աթութայսն ըստ անսայթաքութեան սիղոբայից հելլենացւոց. (Խոր. ՟Գ. 53։)

Երանելին Մաշթոց հանդիպեցուցանէր զհայերէն աթութայսն ըստ կարգման սալովբայիցն յունաց, ստէպ հարցմամբ եւ ուսանելով ի սուրբ կաթողիկոսէն Իսահակայ զաթութայիցն գաղափար ըստ անսայթաքութեան յունին. (Փարպ.։)


Աթուր

adv.

cf. Առ՞՞՞աթուր.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«ոտք» Հին բռ. առանձին անգոր-ծածկան է. ոճերով ունինք՝ առաթուր կո-խել «ոտքի տակ առնել» Դ. թագ. թ. 33. Գ. մակ. ե. 23. առաթուր կոխան առնել Եզեկ. լբ. 2. առաթուր հարկանել Գ. մակ. ո. 15 Ա. գաթ. Ոսկ. մ. բ. 25, 26. առաթուր անկեալ Լծ. ածաբ. ընդ աթուր հարկանել «սրով ջար-դել» Յուդ. ժզ. 6. «ոտքի տակ առնել, ընկ-ճել» Փիլ. իմաստն. սրա համեմատ ընթաթ-րել «ընդ ոտն հարկանել» Բուզ. Գ. 15 (տը-պագրում դրուած է ընթադրել, որ իբր յետ-նադարեան ձև չի կարող Ոսկեդարում գոյու-թիւն ունենալ. ուստի Նորայր, Կոր. վրդ. 461 ուղղում է ընթաթրել «ոտքի տակ առնել», որ պէտք է հասկանալ ընդաթրել). առաթուր գնալ «ծնկաչոք՝ չոքէչոք երթալ» Զքր. սարկ, Բ. 36։

= փոխառեալ է հիւս. կովկասեան լե-զուներից. հմմտ. ուտ. թուր «ոտք», որից թուրքն «հետիոտն», թուրնութ «ոտք չունե-ցող», թուրղա՞յ «բոբիկ»։-Ուղիղ մեկնեց ուտէացի Պատուական Քուշմանեան (անձ-նական)։

Հիւնք. աթոռ բառից է հանում։ Աթր տե՛ս Արթր։


Աժան

adj. adv. cheap, cheaply;
— գնել, to buy cheaply.

· Calfa

NBHL (2)

յաժան. մ. առաւել ռմկ. այս ինքն Դիւրագին. դիւրագնի. ուճուզ.

Զմանկունս եբրայեցիս գնէին յաժան. (Լմբ. յովէլ.։)


Աժէք, էից

s. pl. value, price.

· Calfa

NBHL (2)

Արժէք. արժողութիւն. յարդ եւ դին իրաց. պահա, գըյմէթ.

Տուեալ նմա տեղիս, որ յոյժ պակաս էր ըստ աժէիցն անւոյ։ Առնու զաժէքն՝ մինչ նոր էր. (Լաստ. ՟Ժ։ Մխ. դտ.։)


Ալ, ի

s.

cf. Ալի.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, յգ. ալք «ծննդկաններին թշնամի՝ այլանդակ կերպարանքով մի չար ոգի» Տա-թև. ամ. 574. հարց. 150. Ախտարք. որ և ալի Ադամ. 37 (դևք, սատանայ, քաջք և ա-լին),

=պրս.❇ al «ախտ ինչ սատակիչ, որ պատահի կնոջ, որ նորոգ ծնեալ իցէ զմանուկ իւր. և այս դիպի նմա յօրէ ծննդեան մինչև ցօրն եօթներորդ». մեր մէջ, թերևս և պար-սից մէջ, չար ախտը անձնաւորուած է իբրև չար ոգի. հմմտ. փարսի al «այլանդակ կանացի կերպարանքով առասպելական մի հրեշ»։-Հիւբշ. 262։

Ուղիղ մեկնեց նախ Պատկ. Maтep. II 4։ Աւիշան, Հին հաւ. 222 ալք «անդունդ» բառից, որ կցում է գոթ. hell «դժոխք» ռառին։ Սագրզեան, ՀԱ 1909, 335 սու-մեր. alal «մի չար ոգի»։

ԳՒՌ (dialectal) Շատ տեղ պահուած է ալք ձևով. տե՛ս Բիւր. 1898, 296-7 և 1899, 70 Աբե-ղեան, Arm. Volksgl. 118, Աճառ. Գւռ. բառ. 53։ Ագլ. օլ. Ննխ. ալէհար ըլալ «յանկարծա-կան մի բանից սաստիկ վախենալ» (հաղոր-դեց Ա. Զամինեան, նամակ 1927 յունիս 13). բառը ցոյց է տալիս, որ արմատն է ալ և ո՛չ ալք։ Նոյն արմատից են նաև ալոց-գալոց Մշ. «փորձանք, պատահար», ալոց-գալոց լինել «յանկարծ կորչիլ, անհետանալ. 2. յանկար-ծական մի փորձանքի ժամանակ գլուխը կոր-ցընել», ալոց աշխարհ (կամ երկիր) Սեբ. «հեռավոր անծանօթ երկիր»։

ՓՈԽ (borrowing) Կպդվկ. յն. ἅλης «ծննդկան կանանց և նորածին մանուկներին վնասող մի չար ոգի», ἀλοῦς «մութ գիշերները թափառող և մասռկանց վնասող մի չար ոգի» (Karoli-des KA, συγϰρ, 136-8), ուտ. հալ «ալք. քաջք», հալբաֆտի «դիւահար»։ Քրդ. ալթ «նոյն նշ.» (Ալիշան, Հին հաւ. 226). վրաց. ալի «անտառի ոգի»։

NBHL (2)

կամ ԱԼԻ. Սեռն. լիսեռն. առանցք անուոյ, աղօրեաց. կամ ճախարակ։ (Իսկ յն. ἅλη է թափառումնս որպէս եւ ἁλέω աղալ)

Ալի հոլովելով՝ ոչ փոխէ զտեղին. ինքն յինքեան շրջելով՝ ոչ մատչի ի բաց. նոյն օրինակ եւ երկին պատի յինքեան՝ ոչ տեղափոխութեամբ. (Փիլ. ել. ՟Բ. 55։)


Ալապասար

s.

alabaster

· Calfa


Ալաւունք

s. pl. cf. Ալաւսունք.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«բազմաս-տեղք, բոյլք համաստեղութիւնը» Հին բռ. Ճառընտ. Վրք. և վկ. ա. 682. -երկու ձևերից մին սխալ գրչութիւն է։

Բառ. երեմ. էջ 7 գրում է ալասուն և մեկնում է «բազմատաղ»! Ալիշան, Հին հաւ. էջ 114 մեկնում է «Սայլն» (Մեծ արջ)։

NBHL (1)

կամ ԱԼԱՒՍՈՒՆՔ. որպէս Բազմաստեղք։ Հին բռ. եւ Ճ.։


Ալաւսունք

s. pl. the pleiades or pleiads;
cf. Բազմաստեղք.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«բազմաս-տեղք, բոյլք համաստեղութիւնը» Հին բռ. Ճառընտ. Վրք. և վկ. ա. 682. -երկու ձևերից մին սխալ գրչութիւն է։

Բառ. երեմ. էջ 7 գրում է ալասուն և մեկնում է «բազմատաղ»! Ալիշան, Հին հաւ. էջ 114 մեկնում է «Սայլն» (Մեծ արջ)։

NBHL (1)

կամ ԱԼԱՒՈՒՆՔ. որպէս Բազմաստեղք։ Հին բռ. եւ Ճ.։


Ալեզարդ

adj.

gray-haired, gray-headed.

· Calfa


Ալեսաստ

adj.

cf. Ալիասաստ.

· Calfa


Ալերախառն

adj.

farinaceous, mixed with flour, mealy.

· Calfa


Ալերավաճառ

s.

meal-man.

· Calfa


Ալեւոյթ, ութի

s.

cf. Ալեւորութիւն.

· Calfa

NBHL (2)

Որ ի ծերութեան զպատշաճն գործիցէ, որ յալեւոյթն դառնայցէ (ի լաւ անդր). (Ոսկ. եբր. ՟Է։)

γήρα senectus Ալեւորութիւն. աւագոյթ ծերութեան. հալւորութիւն. գօճալըգ. փիրլիք. քեմալիյէթ.


Ալեւոր, աց

s.

gray-haired;
old man.

· Calfa

NBHL (3)

πολιός canus Ալիս ունղ ի մօրուսն. սպիտակացեալ մօրուօք եւ հերովք. հասեալ ի խոր ծերութիւն. ծեր. հին աւուրց. հալւոր, ճերմակ մօրուք. գօճաման, ագսագալլը, իխթիյար.

Ճշմարիտն ալեւորաց՝ ո՛չ մարմնով, այլ մտօք։ Ալեւոր հերովք, ալեւոր եւ խորհրդովք։ Ալեւոր հերով։ Ալեւորք հերօք. (Փիլ. լին.։ Ածաբ. մակաբ.։ Պտմ. աղեքս.։ Յհ. կթ.։)

Գարշելի ալեւոր։ Ի մեծամեծաց եւ յալեւորաց իսկ զոք ի մէջ ածցուք։ Միթէ զերիցա՞նց պատուոյ ասիցէ. ո՛չ, այլ զալեւորաց։ Այր ալեւոր իբրեւ հին աւուրց, եւ լի իմաստութեամբ ... Ասեն՝ ո՛չ զսովորական ձայնն, թէ ահաւասիկ ես եւ մանկունք իմ, այլ թէ մեք եւ ալեւորս մեր. (Խոր. ՟Բ. 85։ Ոսկ. մտթ. եւ Ոսկ. ՟ա. տիմ.։ Արշար.։)


Ալեւորիմ, եցայ

vn.

to grow gray-haired, to grow old.

· Calfa

NBHL (6)

πολιοῦμαι canesco Ալեւոր լինել. ծերանալ յոյժ. հալւորնալ. գօճամագ.

Ալեւորեալ եւ լի աւուրբք։ Մինչեւ յալեւորել եւ ի ծերանալ մի՛ թողուր զիս. (Ծն. ՟Ի՟Ե. 8։ Սղ. ՟Հ. 18։)

Յոլովակի, որպէս վաթսնամենին ալեւորել. իսկ սակաւաւոր, որպէս ումեմն վաթսնամենի ո՛չ ալեւորել. (Պորփ. եւ Նիւս. բն.։)

Ծերք ձեր՝ աստուածային հանճարով ալեւորեալքն. (Ոսկ. գծ.։)

Սպիտականալ հերաց կամ մօրուաց իբրեւ զալիս փրփրեալ. աղարմագ.

Հեր գլխոյն ալեւորեալ էին, այլ մուրուքն սեաւ. (Բուզ. ՟Դ. 56։)


Ալեւորութիւն, ութեան

s.

old age, the state of being gray-haired.

· Calfa

NBHL (4)

Տարօքն միջավայր լինի ընդ մանկութիւն եւ ընդ ալեւորութիւն. (Մխ. բժիշկ.։)

Նմանութեամբ Կատարելութիւն. քեմալիյոթ.

Ալեւորութիւն գիտութեան. (Լմբ. սղ.։)

πολιότης, πολιά canities Խոր ծերութիւն ալեւորաց. հալւորութիւն. իխթիարլըգ.


Ալէլուիա

s.

hallelujah.

· Calfa

NBHL (5)

Գլուխ բանից բարբառոյն եւ վախճան եդին զալէլուիայ. (Գ. Մակ. ՟Է. 9։)

Օրհնութիւն գովութեան ... Ալէլուիա ... Ալէլուիա. (Սղ. ՟Ղ՟Դ. ՟Ճ՟Դ. եւ այլն։)

Լուայ ձայն մեծ բազմութեան յերկինս՝ ասելով, ալէլուիա։ Եւ կրկին անգամ օրհնեցին եւ ասացին, ալէլուիա. (Յայտ. ՟Ժ՟Թ։)

Ալէլուիա, որպէս նախագոյն թարգմանեցին, գովեցէ՛ք զՏէր է. եւ արդ նշանակէ ալէլու՝ գովեցէ՛ք. իսկ իա՝ զՏէր կամ զԷն. (Եպիփ. սղ.։)

կամ ԱԼԷԼՈՒԻԱՅ. որ եւ ԱԼԷԼՈՒ. ἁλληλοώια alleluja բառ եբր. հալելու իահ Օրհնեցէ՛ք զԱստուած, կամ գովեցէ՛ք զՏէր. երգ փառաբանութեան.


Ալէխառն

adj.

gray, gray-haired.

· Calfa

NBHL (2)

Ոյր մօրուքն խառն են ալեօք կամ սպիտակութեամբ. գըռ սագալլը.

Սուրբն Մարկոս էր ալէխառն։ Յերրորդ մասն հասակի խառնին ալիք, եւ լինի մարդն ալէխառն. (Հ=Յ.։ ՃՃ.։ Ոսկիփոր.։)


Ալէծուփ, Ալէկոծ

adj.

subject to tempests, tempest-beaten, floating, agitated, troubled;
— առնեմ cf. Ալէկոծեմ;
— լինիմ, cf. Ալէկոծիմ.

· Calfa


Ալէկոծեմ, եցի

va.

to beat to and fro;
to agitate violently, to trouble.

· Calfa

NBHL (8)

κυμαίνω fluctuo Կոծել ալեօք. ալէկոծ առնել. ծփել. տատանել. եւ նմանութեամբ՝ խռովել. տակնուվրայ ընել. չալգաթմագ. ալթիւսթ էթմէք.

Կոծեալ՝ ծփեալ՝ բախեալ յալեաց. խռովեալ. ուր իցեն յոյզք ինչ եւ ծփանք. չալգանըճը. մուղդարիպ.

Մինչդեռ ալէկոծն ծովածուփ իցէ ի մէջ բազում փորձութեանց։ Նմանեալ իսկ էր ծովածուփ ալէկոծն խռովութեանց։ Ակնկալցեն ամենայն հոսանաց, եւ ալէկոծ ծփանաց։ Հեղձեալ ի ծով աշխարհիս ալէկոծ կենօք. (Ոսկ. մ. ՟Ա. 24։ Եղիշ. ՟Բ։ Մաշկ.։ Երզն. մտթ.։)

Բռնութիւնք հողմոյն ամբոխեալ զծովն՝ ալէկոծս առնիցեն զեզերսն. (Վեցօր. ՟Ը։)

Տարի ողջ հանդերձեալ էր (տապանն) ալէկոծ լինել։ Ընդ ծով անցանել, եւ ալէկոծ լինել. (Փիլ. լին.։)

Յամենայն կողմանց ալէկոծ լինէին միտք նոցա. (Եղիշ. ՟Ը։)

Ալեաց սաստումն ալէկոծէ զնա անհաստատուն։ Ալիք յանցանաց զիս ալէկոծեն. (Նեղոս.։ Շար.։)

Ալէկոծեն զմիտս եւ զզգայութիւնս։ Որ ալէկոծէ զմիտսն։ Մի՛ խռովեցուցաներ զամբոխեալս, մի՛ ալէկոծեր զբքացեալս. (Յճխ. ՟Ժ՟Ը։ Լմբ. սղ.։ Նար. ՟Ժ՟Է։)


Ալէկոծիմ, եցայ

vn.

to float, to chafe, to grow troubled or agitated.

· Calfa

NBHL (3)

Ալէկոծ լինել. ծփիլ. տատանիլ. խռովիլ. չալգանմագ. մուղդարիպ օլմագ.

Ալէկոծիմ հողմով անօրէնութեան իմոյ։ Ալէկոծի անհնարին ծփանօք. (Շար.։ Պիտ.։)

Մի՛ նաւ հոգւոյս ալէկոծեալ (լիցի)։ Մի՛ ընկղմեսցի նաւ հաւատոց մերոց ի մէջ ալէկոծեալ մեղաց ծովու։ Զանքոյթ կայանսն ի մրրկաց եւ ալէկոծեալ խռովութեանց. (Նար. ՟Ձ՟Է։ Եղիշ. ՟Ը։ Պիտ.։)


Ալէկոծութիւն, ութեան

s.

agitation of the sea, storm, tempest;
trouble, agitation.

· Calfa

NBHL (2)

κύμανσις fluctuatio, κλύδων, χειμών tempestas, aestus Կոծումն ալեօք. ծփումն. տատանումն. եւ Ծուփք. խռովութիւն. յոյզք. փորձանք. արկածք. թէմէվվիւճ. ֆուռթունա. հարեքէթ.

Նաւապետես, զնաւդ զերծո՛ յալէկոծութենէ։ Զծովային մրրկացն ալէկոծութիւն լուծանել ... Յաշխարհականս ալէկոծութենէ ... Ալէկոծութեամբ սահուն եղեալ կենցաղս։ Ալէկոծութիւն ծփանացս։ Պատմեաց զնեղչացն դաւաճանութիւն, եւ զազգի ազգի ալէկոծութիւնն։ Համօրէն աշխարհի ալէկոծութիւնն (յերեսաց ջրհեղեղի). (Մանդ. ՟Գ։ Պիտ.։ Նար. ՟Լ՟Բ։ Յհ. իմ. եկեղ.։ Շ. մտթ.։)


Ալէկոծումն, ման

s.

cf. Ալէկոծութիւն.

· Calfa

NBHL (2)

Ալէկոծիլն. ալէկոծութիւն. ամբոխումն.

Զալէկոծումն իւրոց խորհրդոց նիւթեալ մրրկէ. (Լմբ. սղ.։)


Ալէտանջ

adj.

floating, swelling, rough.

· Calfa

NBHL (4)

Ալեօք տանջօղ, ալիս յարուցանօղ. ամբոխիչ, եւ ամբոխեալ.

Ի ծուփս բազմավտանգս ալէտանջ հողմոց։ Յալէտանջ նոցին (կանանցն) ծփմանց զերծեալ. (Նար. ՟Ծ՟Դ։ Լմբ. առակ.։)

ԱԼԷՏԱՆՋ ԼԻՆԵԼ. Ալեօք տանջիլ. ալէկոծիլ.

Ծով միշտ հանապազ ի ծուփ է, եւ յալէտանջ լինել. (Լմբ. սղ.։)


Ալի, լւոյ, լոյ

s.

axle;
millstone;
pulley;
phantom.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«առանցք, երկանաքար կամ ճախա-րակ». մէկ անգամ գործածուած է Փիլ. ել 509. «Ալի հոլովելով՝ ոչ փոխէ զտեղին. ինքն յինքեան շրջելով՝ ոչ մատչի ի բաց. նոյն օ-իինակ և երկին պատի յինքեան, ոչ տեղա-փոխութեամբ»։

Այս վկայութեան մէջ ալի անշուշտ ուղ-ղական է. բայց ՆՀԲ կարծում է, որ կա-րող է նաև սեռական լինել, ուստի և նշանակում է ալ, սեռ. ալի, կամ ալի, սեռ. ալւոյ։ ՋԲ ունի միայն ալի ձևը։ Պէտք է կարծել, թէ ՆՀԲ-ի ենթադրած ալ ձևը ճիշտ չէ։-Բառիս մեկնութեան հա-մար ՆՀԲ յիշում է յն. ἀλη «թափա-ռումն» և αλέω «աղալ»։

NBHL (6)

Պիտակ եզականն բառիս Ալիք. տալղա.

Յեզերս՝ սպիտակացեալ ալի ցուցանել։ Զծովու զահադին ալի։ Ես եզէց ալի;
եւ հեղձուցանեմ զնա։ Վերանայր ալի առ ալի։ Գնաց լուանալ ի ծովն, եւ հարեալ ալոյն՝ առ զսկին ի ձեռանէ ծառային.
(Պիտ։ Մագ. Ե։ Եփր. յհ. մկր։ Ճ. Ա։ Վրք հց։)

Իբրու թէ ալի ինչ ի ներքոյ եզերացն բեկեալ տարածեցաւ. (Բրս. բարկ։)

Եւ իբր ալիք մօրուաց. ագ սագալ.

Ալի ծովու, եւ ալի մարդոյ. (Երզն. քեր.)

Զերիտասարդսն իբրեւ յալւոյ ծերս զգաստագոյնս ցուցցուք. (Ոսկ. մ. բ. 24։)


Ալիասաստ

adj.

having large waves, swelling, stormy;
subject to tempests.

· Calfa

NBHL (2)

Ուր իցէ սաստ կամ սաստկութիւն ալեաց. ալէկոծ. ալէտանջ. ֆուրթուալը. տալղալը.

Աշխարհս է ծով ալիասաստ. (Կրպտ.։)


Ալիւր, ալեր, ալերբ

s.

meal, flour;
ցանել զ— ի վերայ, to powder or whiten with flour.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, հնագոյն ձևն է ալևր «ալիւր» ՍԳր. (հետևում է ր հոլովման. բայց կայնաև սեռ. ալևրոյ Եփր. թգ. 434, ալիւրոյ 435. յետնա-բար եղել է ո հլ.). ընդհանրացմամբ «որևէ նուրբ փոշի». ինչ. ալիւր գործելւոյ «ածուխի բարակ փոշի» Տաթև. ամ. 231. այս բառից ալիւրադիւթ «ալիւրով հմայող» Մխ. Երեմ. Վահր. յայտ. գարէալիւր Վստկ.։

= բնիկ հայ բառ՝ հնխ. al «աղալ» արմա-տից. ամենամօտիկ ձևն է յն. ἅλευρον «ա-լիւր»։ Հարց է թէհայբառը փոխառութի՞ւն է յունարէնից, թէ նրա հետ միասին պատկա-նում է հնխ. al=հյ. աղալ արմատին, որի վրայ մանրամասն տե՛ս առանձին։ Lag. Ur-gasch. Arm. 904, Arm. stud. § 28, Bugge KZ 32, 40 և Meillet (անձնական) համարում ևն թէ հայ բառը փոխառութիւն է. հին հայոց ծանօթ չէր ալիւրը. նրանք գործածում էին կորկոտ կամ ձաւար, այսինքն ցորենը պար-զապէս սանդի մէջ ծեծում և այնպէս խոշոր խոշոր եփելով ուտում էին. աղած ալիւրը ա-ռաջին անգամ յոյներից անցաւ մեզ՝ Պոն-տոսի վրայով։ Ընդհակառակը Pictet 1, 277 և Հիւբշ. չեն ընդունում, որ այսպիսի հասա-րակ ու սովորական մի բան փոխառութիւն լինի։ Վերջին կարծիքին ի նպաստ կարելի է յիշել բնիկ հայ. աղալ, աղօրիք, երկան ևն բառերը, որոնք ցույց են տալիս, թե ջաղաց-պանութեան արհեստը սկզբից ծանօթ էր հա-յոց։-Հիւբշ. 414։

ԳՒՌ (dialectal) Ակն. Ասլ. Գոր. Մկ. ալիւր, Մրղ. Շմ. Սլմ. Վն. mլիւր, Ագլ. m՛լլիւր, Ալշ. Ախց. Կր. Հմշ. Մշ. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սչ. Տփ. ալուր, Երև. Խրբ. ալիր, Տիգ. mլիր, Ղրբ. ա՛լ-յէր, ա՛լլէր, Կալաջուղ (Մարաղա) mլէօր, Հճ. էլիյ, Զթ. էլէյ, էլէր, Ոզմ. յէլօր, Ռում. լուր (վերջինը տե՛ս Պ.քհ. Մամիկոնեան, Ռու-մանահայոց ներկան և ապագան, էջ 81)։ Նոր բառեր են ալրտուն, ալրմաղ, ալրոտ, ալիւր-սրբի, ալրաթաթախ, ալրաշաղախ, ալրբերք, ալրահամ, ալրեճաշ, ալրմաղել, ալրքաշ ևն։

NBHL (4)

ԱԼԻՒՐ կամ ԱԼԵՒՐ ἅλευρον farina Աղացեալ փոշի ցորենոյ եւ այլոց արմտեաց. ալուր ուն.

Առ ալիւր, թրեաց։ Ա՛ռ երկան, աղա՛ ալիւր։ Զտասներորդ գրուի ալիւր (կամ ալեր) գարեղէն։ Արդու մի ալիւր բաղարջ։ Սափոր ալերն մի՛ պակասեսցի։ Ցորեան եւ գարի եւ ալեւր եւ փոխինդ։ Ի գրիւս երիս ալեր։ Յալեր երից գրուաց. եւ այլն։

Զեղաւ շտեմարան նորա ալեւրովն եւ եւղովն։ Եգիտ լցեալ զտունն ցորենով, եւ զանօթ ալերոյն՝ ալերով։ Տարեալ զալիւրս իւր ի փռան՝ արար հացս. (Լմբ. առակ.։ Վրք. հց. ՟Ժ՟Դ. ՟Ժ՟Զ։)

Խմորն՝ եթէ զբաղարջ ալիւրն ո՛չ փոփոխէ յաճումն, չէ՛ խմոր. (Ոսկ. յհ. ՟Բ. 6։)


Ալիք, ալեաց

s. pl. wave, billow, surge, swell of the sea;
gray hairs, old age;
ծաղկիլ ալեաց, խոնարհիլ յալիս, to grow gray-haired, to get old;
ալիս յարուցանել, to agitate the waves;
հերձանել՝ պատառել գալիս, to cleave the waves.

· Calfa

NBHL (19)

Κύμα, ϰλύδων. Unda, fluctus. Կոհակք. մրրկեալ եւ փրփրեալ ջուր ծովու կամ գետոց. տալղա, գում, թալաս, մէվճ.

Որ խռովեմ զծով, եւ գոչեցուցանեմ զալիս նորա։ Ընդ ամեհի ալի կամիցի ճանապարհորդել։ Անսաստ ալիք ծովու։ Իբրեւ զծով ալեօք կուտակեալ։ Այդրէն ի քեզ խորտակեսցին ալիք քո։ Այն ինչ կամէր ի վերայ ալեաց ծովու սաստել. եւ այլն։

Ցնդմամբ ալեացն՝ ծովն զձուկն արտաքս ընկենլով։ Բարկացայտ ալիքն կուտակին։ Ոչ լուծական ալեօք կոծեցեալ։ Զալեաց ծովու բերէր զնմանութիւն։ (Յհ. կթ։ Ագաթ։ նար մծբ։ Լաստ. Ժ)

Նմանութեամբ՝ Յոյզք կրից. խռովութիւն. հարէքէթ, իզդիրապ.

Զաւելորդ ալիսն ցանկութեան կուտեալ ի բնուիս՝ արգելուլ. (Սրգ. Ա. պ. Է։)

Πολιἁ. Canities. Πολιαί, Cani capilli. Սպիտակացեալ հերք ծնօտի արանց. մօրուք փրփրացեալ իբրեւ զալիս ծովու. ճերմակ կամ ճերմկած մօրուք. աղարմըզ՝ ագ սագալ.

Փառք ծերոց ալիք։ Ալիք՝ իմաստութիւն մարդոյ են. (այս ինքն բուն ալիք մարդոյ՝ իմաստութիւն իւր է)։ Մի՛ խորշեսցուք ի բազմաժամանակեայ ալեաց ծերոյն։ Ծաղկեցին ալիք նորա, եւ նա ոչ զգաց։ Յառաջ քան զժամանակն ածեն ալիս հոգք։ (Առակ։ Իմ։ Ովս։ Սիր. լ. 26։)

Բան իմաստնոյն, որ ալիս զիմաստութիւնն կոչէ. (Յիզատ. ի շմբ։)

Անդէն իսկ ի հացին քարշեն զալիսն արգամայ։ Ծաղկեալ ալեօք մօրուսն։ Խայտայր ալեօքն ծերունին. (Խոր. Բ. 48։ Յհ. կթ։ Շար։)

Ոչ զուր տարապարտուց եկին ալիքս իմ. (Եւս. պ. Բ. 24։)

Եւ Սպիտակ հերք զլխոյ կանանց. ճերմկած մազեր. ազարմըշ սաշ.

Դուսար քաղգէացւոց՝ ընկեա՛ զքօղ քո, քարշեա՛ զալիս քո. (Ես. Խե. 2։)

Զստինսն ցուցանէր, եւ առաջի կարկառէր զալիսն։ Եբաց զգլուխ իւր տեկուսա, եցոյց զալիսն։ Առեալ ի պարկեշտ պառաւուն ալեացն մասն ինչ. (Ածաբ. մակաբ. Հ = Յ։ ՃՃ։)

Նմանութեամբ՝ ծերութիւն. ալեւորութիւն. իխթիյարշըգ. եւ որպէս թանձրացեալ՝ Ծերք. ալեւորք.

Ոչ իջուսցես զալիս նորա խաղաղութեամբ ի դժոխս։ Իբրեւ զի գեղեցիկ է ալեաց՝ առնել դատ. (Գ. թգ. Բ. 6։ Սիր. ԻԵ. 6։)

Այր հասակաւ խոնարհեալ յալիս։ Եթէ իցես ծեր եւ ծոյլ, ալիքն զքեզ ոչ շահեցուցանեն. (Լաստ. ԺԸ։ Սրգ. Բ. պ. Գ։)

Ուսումն՝ ալեաց արժանի. (Փիլ. իմաստն։)

Բարեկեցութիւն... տարաժամ ալիս ածէ. (Ոսկ. Մ. Բ. 19։)

Առաջի ալեաց յարիցես։ Տանէին զբազմութիւն ծերակոյտ ալեացն հնացելոց. (Ղեւտ. ԺԹ. 37. Գ. մկ. Դ. 5։)


Ալոճ, ից

s.

a small medlar.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(որ և ալուճ) «մի տեսակ վայրի պտուղ է ֆր. azerole» Վստկ. 155, որից ալոճի «նոյնի ծառը. ֆր. azεrolier» Բժ»։

= արևել. թրք. ❇ aluǰ, թրք. haləǰ նոյն նշ.-Հիւբշ. 261։

Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ։ Մեր բառը ԳԴ համեմատում է պրս. [arabic word] aluča «սալոր» բառի հետ, որ սակայն այս-տեղ կապ չունի և ծագում է պրս. [arabic word] álū «սալոր» բառից՝ ča նուազականով։ Բայց կարելի է որ վերի թրք. alul ձևը ծագած լինի նոյն պրս. բառից։ Bötticher, Arica 94 և 199 և Lag. Ges. Abhd. 44 պրս. alu «սալոր» բա-ռից։ Lag. Arm. stud. էջ 188 թրք. [other alphabet]

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Կր. ալօճ, Ռ. Սեբ. ալօջ, Մշ. ալուճ, Ասլ. ալէօչ, Խրբ. Հճ. Տիգ. ալուջ, Ոզմ. ալըչ, որից ալոչիկ, Սս. «լեռնային ա-լոճ»։


Ալոճենի

s.

small medlar-tree.

· Calfa


Ալոջ, ի, աց

s. zool. she-kid.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«էգ ուլ» Ղևտ. դ. 28, 29, Թուոց ժե. 27. նորագիւտ Մնաց. բ. լե. 7-8։

Հիւնք. որոջ հոմանիշից։ Lidén, Stud. 25 լտ. alo, հհիւս. ala, գոթ. alan, հիռլ. alim «սնուցանել» բառերի հետ, իբր բը-նիկ հայ, հնխ. al արմատից (տե՛ս Ա-լիկ), կազմուած -ոջ մասնիկով։ Karst, Յուշարձ. 406 ուլ բառի հետ միասին կցում է սումեր. lu «գառն» ձևին։

ԳՒՌ (dialectal) Մշ. ալոջ, Մկ. ալիւչ, Ոզմ. ա՛լուչ «երկու տարեկան էգ ուլ»։

NBHL (3)

χίμαιρα capra, capella Ուլ էգ. էգ այծ մատաղ. չէփիճ. չէփիւղ.

Ալոջ անարատ։ Էգ յօդեաց որոջ, կամ ալոջ մի յայծեաց։ Ալոջ մի տարեւոր. (Ղեւտ. ՟Դ. 28։ ՟Ե. 6։ Թուոց. ՟Ժ՟Ե. 27։)

Իսկ ըստ Երզն. քեր. Ալոջ ասի լինել չէզոք, կամ հասարակ արուի եւ իգի։


Ալուց, ալցի

s. adj. hollow, cavity, inside;
hollow, interior, deep.

· Calfa

NBHL (4)

μυχός penetrale Ալք. ներքսագոյն վայր. խորշք. խորք. խոր. գունճ, խորունկ տեղ. ուճուպուճագ.

Օդ ի վերուստ ձգտեալ մինչեւ ի ստորինս երկրի ի բուն յալուցս ... Այնք՝ որք ի ներքին յալուցսն են, անտեսանելիք են։ Ոչ էր հնար յալցի ուրեք կալ թագուցեալ. (Փիլ. քհ. ՟Բ։ Փիլ. ել. ՟Բ։)

Յալուցս ծովուց եւ գետաց. (Արշ. ՟Դ։)

Եզինն ձմերանի ընդ ալուց կողմն նստելոյ, եւ մօտ ի գարունն ընդ դրաց կողմնն դառնալոյ. (Եզնիկ.։)


Ալփաբետք

s. pl. alphabet.

· Calfa

NBHL (3)

կամ ԱՂՓԱՓԵՏՔ. Այբուբենք. այբ եւ բենք. յն. ալֆա վիտա կամ պիդա. եբր. եւ ար. ալէֆ պէթ կամ էլիֆպէ.

Առանց ալփափետաց ուսուցանէ։ Նշանագիրս աղփաբետաց հայերէն լեզուին։ Աղփափետացն զառաջինն եւ զանուանսն անգամ զգրոյն չհամարձակի երկրորդել։ Ըստ գծագրացն գումարութեան, որ յալփափետաց անտի վերաթուի։ Մեսրովպ եգիտ նշանագիր դպրութեան հայերէն լեզուին՝ վարելոյ ալփափետացն հանգամանս։ Զի՞նչ ինչ թեթեւ քան զալփափետսն ուսանել կայցէ.(յն զտառս στοιχεῖα) (Մամբր.։ Կորիւն.։ Մանդ. ՟Բ։ Նար. ՟Ղ՟Գ։ Եզնիկ երէց.։ Ոսկ. մ. ՟Բ. 24։)

Որպէս եւ գիրն ալփափետաց յուսումն դպրութեանն։ Լուծանիլ ի տղայական ալփափետացն, եւ կապել ընդ Հոգւոյն Սրբոյ. (Տօնակ.։)


Ալփավիտք

cf. Ալփաբետք.

· Calfa

NBHL (2)

cf. Ալփափետք.

Սուրբ գիրն է ըստ ալփավիտացն համարոյ. (Վրդն. պտմ.։)


Ալք, ալուց, ալից

s. pl. cf. Ալուց.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-«խորք, խորունկ տեղ, անդունդ, ան-տակը» Փիլ. Սարկ. աղ. 62. Երզն. մտթ. 486, 491. որից ալուց «աւելի ներսը, խորը» Եզն. (Եզինն ձմերանի ընդ ալոց կողմն նստելոյ). սրանից է կազմուած նաև Պետրոս Դուրեա-նի անալի «անյատակ» բառը՝ որ գործա-ծուած է մի անգամ իր հռչակաւոր «Տրտունջ, քի» հետևեալ գեղեցիկ տողերի մէջ.

Որ ժպրհի ձգտիլ՝ սուզիլ խորն երկնի, Ելնել աստղերու սանդուխքն անալի... Հիւնք. ալիք բառից։ Ալիշան, Հին հաւ. 222 ռեոմ. գոթ. hell «դժոխք», հհիւս. Հէլ «դժոխոց դիցուհին», Karst, Յուշ. 417 տճկ. alčaq «ցած», alt «տակը»։

NBHL (4)

μυχός, ἅδυτον penetrale, intimus locus, recessus, adytm, profundum Ներքին եւ խորագոյն վայրք անմատչելիք. խորք. խորշք. խոր տեղ. տէրին եէր, էնտէրուն, քեօշէ պուճագ.

Զերկրի ներքին ալսն. որ մինչ յանդունդս եւ ի ներքին ալս ոգւոցն։ Յաղագս անմարմնոցն խօսելով նշանակօք, յորժամ ըստ ներքին ալիցն զտապանակն աստուածաբանէր։ Թունաբերքն (ճճիք) եւ ի նոյն ինքն յալս տաճարաց դարանամուտք են. (Փիլ.։)

Ձգէ զտկարութիւն հոգւոյ իմոյ յալս խաւարի եւ ի մահ մշտնջենական. (Սարկ. աղ.։)

Նուրբ է եւ թափանցիկ, մինչ զի ի ներքին ալս մտանել զօրէ։ Իբր գոռոզն այն դնէր զաթոռն յամպս, անկաւ ի ներքին ալս որպէս փայլակն. (Երզն. մտթ.։)


Ալքիմիա

s.

alchemy.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«տարրաբանութիւն կամ բնա-յուծութիւն», մանաւանդ «ոսկի շինելու ա-րուեստը» Առաք. 243. այժմ գործածական է միայն քիմիա՝ առաջին իմաստով։

= արաբ. [arabic word] al-kimyā, որից նաև ֆրանս. alehimiē ևն։ Հիւբշ. 262։

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։

NBHL (2)

cf. ՔԻՄԻԱ. (որ են նոր եւ այլազգական բառք)

Ոչ միայն սէրն է ոսկի, այլ եւ ալքիմիա, որ զայլս ոսկի առնէ. (Առաք. 243։)


Ախ, ի, ից

s. int.

cf. Աղխ. Ah ! Alas !

· Calfa

Etymologies (4) · Adjarian

. ի հլ. «փականք. 2. օղակ. 3. կահ-կարասիք, ունեցած-չունեցածը. վաճաս-քի բեռներ. 4. ճամբորդների բազմութիւն, ամբոխ» ՍԳր. Ագաթ. «5. ցեղ, զարմ, ժողո-վուրդ» Սամ. անեց. 42 (Մեռանի Հայկ յանձն առնելով զաղխն՝ Արամանեկայ). «6. մարմնի յօդ» Մագ. որից աղխել, ախել «կողպել» Դատ. գ. 6. Ագաթ. աղխիլ «կողպուիլ» Բ. թագ. գ. 34. (տե՛ս և ախաղել Ոսկ. բ. տիմ. 241), ախեալ «փակուած, կողպուած, կոյս» (Ս. Կոյսի համար ասուած՝ ի կուսական ար-զանդէ և յախեալ մօրէ) Յհ. իմ. խոստ. 2 աղխամաղխ (կրկնութեամբ և մ յաւելուա-ծով. հմմտ. արհամարհ) «հակ հուկ ապրանք, բազմութիւն ընչից» ՍԳր. աղխազուր «կոշտ» (գրուած նաև ալխազուր) Խոր. աղխատրոյզ (կամ ախատրոյզ, աղխատրոյժ) «աւազակ» Յհ. կթ. ախատրուզել «կողոպտել» Պտմ. առ Լհ. բազմաղխաղխ «բազմախուսն» Սեբեր. գ. (ինչպէս պէտք է կարդալ ըստ Հիւնք. էջ 182՝ ձեռագիրների բազմախաղաղ ընթեր-ցուածը). «Որք զայսպիսի ինչ բանս և զանուանս և զկարգս ընդ միմեանս խառ-նեալ չզատանիցեն ի միմեանց, բազ-մաղխաղխ ինչ նիւթոց ընդ միմեանս խառնելոց նման են... գտանիցես այ-նուհետև զբազմաղխաղխ նիւթս ընդ մի-մեանս խառնեալ». աղխաղխակոյտ «բեռան հակերի պէս դիզուած» Մծբ. ը (երկիցս), Կոչ, ժղ. Ասող. Գ. խբ. Անան. ժմնկ. էջ 18 (առա-ջինների մէջ գրուած խաղաղակոյտ, վերջին երկուսի մէջ խաղխաղակոյտ. բոլորն էլ ոս-կորների դիզուած կոյտի համար է ասուած. ՆՀԲ մեկնում է «խաղաղ անշարժ մնացած կոյտ», որ յարմար իմաստ չէ. ըստ իս պէտք է ուղղել աղխաղխակոյտ). ճարտարաղխ Ոսկ. Ես. (անստոյգ և սխալ գրչութիւն). աղխաղ-խել «դիզել, կուտել, խռկել» Բ. մակ. ժա. 4. Ոսկ. Վեցօր. 129. աղխեալ գանձ (ուղղել աղ-խաղխեալ գանձ «դիզուած գանձ»՝ ըստ Նո-րայր, Հայկ. բառաքն. էջ 57) Սեբ. էջ 40։ ՆՀԲ լծ. տճկ. հալխա, հալվա «օղակ»։

Հիւնք. խաղ բառից։ Bugge, Beitr. 36 յն. ἀρϰὲω «արգիլել», ὰρϰος «պահպա-

նութիւն», լտ. areco «արգելք հանեւ». լիթ. rakinu «կողպել», raktas «բանա-լի» ևն բառերի հետ՝ հնխ. arkh-նախա-ձևից։ Petersson KZ 47, 284 խ մասնի-կով՝ ոլորել և աղեղն բառերի հետ։ Մառ, Оcнов. таблицы, էջ 6 և ЗВО 22 62 «տուն» նախիմաստով կցում է եբր. [hebrew word] ahel «վրան, տուն», արաբ. [arabic word] ︎ ahl «ընտանիք», վրաց. სახღი սախլի «տուն, ընտանիք», լազ. մինգ. օխօրի «տուն» բառերի հետ՝ յաբեթական sxl-hxl արմատից։ Պատահական նմանու-թիւն ունի արաբ. [arabic word] aγlaqq «դու-առ փակել»։

ԳՒՌ (dialectal) Ախց. Հմշ. Մշ. ախ «դռան փա-կանք», Ակն. Խրբ. Հմշ. ախէլ «դուռը փակել», Սեբ. ախլը «գոց, կողպուած». հմմտ. նաև ախլանք Բզ. Բն. Եւդ. Կիւր. Զն. Սեբ. «դուռը կողպելու համար վրան անցուած շղթան», ախիկ Ակն. «դռան կողպէք», ախլել Սեբ. Չն. «դուռը կողպել՝ շղթան դնելով»։ Գրաբարում բառիս ուղղագրութիւնը անորոշ է (ա՞ղխ թե ախ). նոր գրականում միայն աղխ ձևը հա-մարւում է ուղիղ. գաւառականների ախլը, ախլանք, ախլել ձևերի լ ձայնը թերևս շարու-նակութիւնն է հին ղ ձայնի։

NBHL (6)

cf. Աղխ. Կահ կարասի. ինչք. աղըրլըգ, թէճէմմիւլլէթ.

Կանամբք եւ որդուովք եւ ամենայն ախիւ իւրեանց։ Գնայ ընտանեօք եւ ախիւ առ կայսր։ Չու արարեալ սաստիկ կազմութեամբ, եւ ուժգին ախիւք. (Ագաթ։ Յհ. կթ։ Փարպ։)

այս ինքն աղխ, որպէս Յօդ մարմնոյ. յօդուած. օյնագ.

Զանդամոցն պատկանաւոր ախից ընդ միմեանս յօդումն. (Մագ. Զ։)

առաւել ռմկ. Ո՛հ. ո՛վ. աւաղ. ա՛հ.

Եւ աւաղականն (մակբայ). ա՛խ, ու՛խ, ո՛հ, ի՛շ, վա՛հ. (Թր. քեր. հյ։)


Ախազ

s.

ermine.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«սպիտակ աքիս» Քաղ. առ լեհ. Ու-րիշ տեղից անյայտ է։

ՆՀԲ համարում է աքիս բառի ռամկա-կանը։

NBHL (2)

իբր ռամկականն բառիս ԱՔԻՍ. որպէս կելինճիկ, եւ սամսար կամ քաքում, սամուր. որպէս լատ. mustella alba.

Նմանին ողջախոհք ախազաց, որք թողուն զինքեանս ըմբռնիլ յորսորդաց՝ քան թէ շաղախիլ. (Քաղ. առ լեհ.)


Ախախիա

s.

acacia.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, որ և աղաղիա, խախիա, կա-կիա «ակացիա ծառը և ուլկումիլի խէժը» Բժ. ԱԲ. ՀԲուս. § 28։

= արաբ. [arabic word] aqāqiā «ուլկումիլի խէժ» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. բ. 535, qaraž բառը և Շթայնշնայդէրի հաւաքածոյի մէջ WZKM 11, 273), լտ. ֆրանս. acacla, իտալ. acazia, ռուս. aкaцiя «ակացիա ծա-ռը». բուն ծագումը յն. է, բայց մեր ձևը արաբերէնից փոխառեալ է։ Պէտք չէ շփո-թել մեզ ծանոթ ակացիան նախորդի հետ, որ նրա մէկ տեսակն է. կոչւում է faux acacia կամ robinier. բուն ակացիան տաք երկիրների յատուկ փշոտ մի ծառ է։

Ուղիղ մեկնեց Ալիշան. ՀԲուս.


Ախամախ

adj.

foolish, gross-headed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«տխմար, անմիտ». մէկ անգամ ռռնում եմ ռործածուած Ոսկ. պօղ. ա. 268. Թեպէտ և ախամախ ինչ մարդիկ իցեն... և անպիտանք և ապաժամանք և անարգք և անգոսնեալք։ Կապ չունի թրք. ախմախ հո-մանիշի հետ, որ է արաբ. ❇ āhmaq, ըստ որում մեր բառը աւանդուած է Ոսկեդարից։


Ախատրոյզ

adj.

highwayman;
indocile, ferocious.

· Calfa

NBHL (2)

cf. ԱՂԽԱՏՐՈՅԶ. որ եւ ԱՂԽԱՏՐՈՅԺ. իբր յելուզակ. բարբարոս. եւ բարբարոսական. անհեթեթ.

Բնակիչք Տաւրոս լերինն ըստ ախատրոյզ իւրեանց բարուցն։ Զախատրոյզ բնակիչսն Գուգարաց. բազում ախատրոյզ շփոթմունս զնոքօք զեղեալ. (Յհ. կթ.։)


Ախաւեղագէս

s.

hanging cornice.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(սեռ. -ի) «խոյակ, սիւնա-գլուխ» Երեմ. ծբ. 22 (երեք անգամ), Ոսկ. մ. բ. 25, Փիլիպ. 465, գրուած է նաև ահաւե լագէս, խաւեղագէս, աղաւաղագէս, աղխա-ղեագէս (Անկ. գիրք հին կտ. էջ 214), հաւե-ղագէս Ոսկ. եփես. էջ 781։ = անշուշտ բարդուած է ախաւեղ և գէս բառերից, որովհետև այսքան երկար մի բառ չի կարող արմատ լինել։ Առաջինը՝ որ հաւա-նաբար «սիւն» նշանակութիւնն ունի, աւ-լուստ իսպառ անծանօթ է։ Երկրորդը՝ ըստ Թորոմանեանի (անձնական), հյ. գէս «մազ, վարս» բառն է. ախաւեղագէսը ներկայաց-նում է սեան խոյակից վեր՝ թակաղաղի տակ գտնուած մասը, որ աստիճանաձև է լի-նում և կարող է վարսաւոր ձևեր էլ ստանալ։ Ըստ իս գէս՝ յն. γεῖσος, γέῖσσος, γεῖσσο» բառն է, որ նշանակում է «դուրս եր-կարած մաս, քիւ, ցիւ, corniche» և Երեմ. ծբ. 22 երեք անգամ գործածուած է՝ հենց ախաւեղագէս բառի դէմ։-Աճ.

ՀՀԲ և ՆՀԲ աղխ և գէս բառերից։ φԲ (խաւեղագէս բառի տակ) խաւիղ «բու-ռաստան» և գէս «մազ» բառերից։ Թոր. նեան, Հատընտիր. Ա՛. 212 մեկնում է «վրայէ վրայ շատ ծալք ունեցող»։

NBHL (3)

գրի եւ ԱՀԱՒԱՂԱԳԷՍ. γεῖσος suggrunda, gisus, epistylium, ornamentum Գլուխ սեան իբր գիսաւոր աղխիւք. խոյակ. վերնախարիսխ. տե՛ս եւ ՔՈՎԹԱՐ. սընգլուխ. տիրէք պաշը՝ սաչաղը, սէրսիւթուն.

Սեանցն ... ախաւեղագէսքն նոցա պղնձիք. եւ բարձրութիւն միոյ ախաւեղագիսին ի հինգ կանգնոյ. եւ վանդակապատք եւ նռնաձեւք ի վերայ ախաւեղագիսին. (Երեմ. ՟Ծ՟Բ. 21։)

Սիւնս ախաւեղագէսս խոյակօք. յն. սեանց գլուխս։ (Ոսկ. մ. ՟Բ. 25.)


Ախերակ

adj. adv.

vain;
յախերկան, cf. Յախերական;
յախերկան, cf. Յախերկան.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. մէկ անգամ գործածում է Բուզ. դ. 5.-«Միտք ի կերպարանացն (հաւատոց) թափուր և ունայն իբր ախերակք»։ Որից յա-խերկան կամ յախերական՝ նոյնպէս մի ան-գամ գործածուած. «Յախերկան կոտորել զա-նասունս իւրեանց ի զոհս ճենճերոյն» Ագաթ.։ Երկուսի էլ իմաստը անորոշ է։ Հին բռ. մեկ-նում է յախերկան «անխնայ կամ ընդվայր», Արմատակտն բառարան-7 ՆՀԲ ախերակ «անշահ, անպիտան, աւերակ կամ հնոտի», ախերական «ի զուր, անխնայ ևամ յախուռն»։ Պէտք է ուղղել ախերակ «յիմար, ապուշ», յախերական «յիմարաբար, անմտօրէն», ինչպէս ցոյց է տալիս

ՓՈԽ (borrowing) Վրաց. ახვირაკი ախվիրակի «ա-պուշ, անմիտ, անխելք, տխմար»։

NBHL (2)

Անշահ. անպիտան. աւերակ, կամ հնոտի.

Միտք ի կերպարանացն (հաւատոց) թափուր եւ ունայն իբր ախերակք. (Բուզ. ՟Դ. 5։)


Ախժինք, Ախժիք

s.

dregs.

· Calfa

NBHL (3)

կամ ԱԽԺԻՔ. Աղտք ստորիջեալք. մրուրք. դիրտ. տօրթու.

Ուր առաւել լինի ծծումբ եւ ժիպակ եւ մրրկանք եւ ախժիք, եղեւ պղինձ, որ է մրուր արծաթոյ. (Ոսկիփոր.։)

Ամենայն ախժինքն ի յատակն նստի. (Վստկ. ՟Ճ՟Ծ՟Ա։)


Ախճապակ, ի, աց

s.

cf. Յախճապակ.

· Calfa


Ախմար, ի, աց

adj.

cf. Տխմար.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «տխմար» Տիմոթ. կուզ. էջ 330. Յհ. իմ. Պիտ. Փիլ. Մագ. որից ախ-մարութիւն Փիլ. Պիտ. Մագ. ախմարաբար Երզն. մտթ. ախմարագոյն Փիլ. Պիտ. գրուած նաև աղմար ԱԲ. աղամար ԱԲ, որից աղա-մարութիւն «տխմարութիւն» Խոր. ա. 3։ Այս բառի մի քանի ոսկեդարեան վկայութեանց մէջ գործածութիւնը յետսամուտ է համարում Վարդանեան ՀԱ 1921, 110 (Բառաք. դիտ. Գ. էջ 9) և ուղղում է տխմար։

ՆՀԲ մեկնում է արաբ. ղումր, լգ. աղ-մար։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 38

պհլ. a-hamār «անհամար, անհաշիւ. անզգոյշ» բառից։ Պատկ. Драг. камнн 65 արաբ. ❇ ahmar «յիմար» բառի հետ։ Տե՛ս և տխմար.

NBHL (5)

որ եւ ՏԽՄԱՐ. ἱδιώτης, σκαιός, εὑήθης. idiota, rudis, imperitus Տգէտ. ռամիկ. գռեհիկ. անուսումն. թանձրամիտ. պարզամիտ. տղայամիտ. ահմագ. գապա. պէօն. արաբ. եզ. ղումր, յոքն. աղմար.

Որ ոչն էր ախմար գիտութեամբ։ Ախմարաց է ձեռնարկութիւնս։ Ըմբռնել զախմարս եւ պարզամիտս ի մարդկանէ։ Փոփոխմամբ խաբէութեանն զրկեն զանձինս ախմարաց։ Ըստ ախմարացն կարծեաց։ Որով տուաք՝ ո՛չ թէ գիտնոց, այլ ախմարաց եւ տղայոց. (Առ որս. ՟Է։ Անյաղթ ստորոգ.։ Յհ. իմ. պաւլ.։ Պիտ.։ Լմբ. պտրգ.։ Շ. եդես.։)

Եւ Ախմարական.

Ախմար եւ տղայական բարք։ Շամբուշ եւ ախմար ինձ թուի՝ կեանս անմահ ի մահկանացուս (յայս աշխարհ) գտանել։ Այո արդարեւ յիրաւի, եւ ոչ ախմար կամ անգիտաբար։ (Փիլ. նխ. ՟ա.։ Մագ. ՟Ի՟Զ։)

Զօրութիւն անհասանելի խորհըրդոյն յաղթէ ախմար եւ տկար մտաց իմոց. (Եպիփ. ծն.։)


Ախմարաբար

adv.

cf. Տխմարաբար.

· Calfa

NBHL (2)

Տխմարաբար. տգիտութեամբ. անմտաբար.

Զի մի՛ ոք ախմարաբար զանյարմարն բարբառիցի. (Երզն. մտթ.։)


Ախմարագոյն, գունի, ից

adj.

very ignorant.

· Calfa

NBHL (5)

Առաւել կամ յոյժ տխմար. տգիտագոյն. անմտագոյն. աւելի կամ շատ տգէտ.

Ախմարագունիցն զթեթեւաշարժ երագութեան երեւեցուցանէ կարծիս։ Այս անիրաւ դատաստան եւ ոչ ի կարի չար դատաւորացն եւ յախմարագունից հաստատին։ (Պիտ.։)

Զպարզամիտս եւ զախմարագոյնս յինքեանս ձգելով։ Զի մի՛ վարկպարազի գիտացեալ ախմարագունիցն եւ այլն. (Շ. բարձր.։)

Կամ յոյժ տխմարական. կարի անմտական.

Ախմարագոյն է եւ թերեւս շամբուշ՝ երկայնաբանել յաղագս այսպէս յայտնեաց։ Ի վերայ այնորիկ ախմարագոյն յիմարութեան. (Փիլ. ՟ժ. բան.։ Պիտ.։)


Ախմարութիւն, ութեան

s.

cf. Տխմարութիւն.

· Calfa

NBHL (3)

Տխմարութիւն. տգիտութիւն. անմտութիւն, տղայամտութիւն. շաշկընլըգ, սէրսէմլիք, գապալըգ.

Կենակի՛ց է ախմարն՝ ախմարութեան, եւ իմաստունն՝ իմաստութեան։ Իբրեւ տղայոյ տխմարութիւն. (Փիլ. լին.։)

Եւ յանբան կենդանիս անկար է այսպիսի ինչ գտանել ախմարութեան կուրութիւն։ Զախմարութիւն ի բոլորն բարիս։ Տեսեալ զզրկանսն, եւ զախմարութիւն զրկելոյն։ Զնոցա ախմարութիւնն արգելու. (Պիտ.։ Մագ. ՟Ի՟Թ։ Լմբ. սղ.։ Գէ. ես.։)


Definitions containing the research ա : 5914 results

Ընդգճիմ, եցայ

vn.

to fall on one's knees;
to coil one's self up.

· Calfa

NBHL (3)

Ի գուճս անկանիլ. գճիլ ի վայր. չոքիլ.

Ընդգճեալ ի ծունկս՝ երկիրպագանէր։ Ընդգճեալ առաջի արտօսրաթոր կականմամբ. (Յհ. կթ.։)

Ուղղորդ ոտքն ... եւ չեն ընդգճեալ յիւրեանցն բարձրութենէ. (Լծ. եւագր.։)


Ընդգոգեմ, եցի

va.

to take or receive to one's bosom, to make welcome.

· Calfa

NBHL (4)

Զամենայն տիեզերս (համեմատեալ) առ երկինս, որ զնոսա զամենեսեան յինքն ընդգոգեալ ունի. (Կոչ. ՟Զ։)

Ընդգոգեալ ոսկի եւ արծաթ բազում։ Ո՛վ քաջ, առ ի՞նչ զայս ընդգոգես. (Պտմ. աղեքս.։)

Զայս աւետիս եւ վստահութիւն ընդգոգեալ ունէր։ Սեռք մերմանց անճառից ընդգոգեալ ի մի ասպարէզ. (Նար. ՟Ժ՟Ա. եւ Նար. մծբ.։)

ἑγκολπόω insinuo, in sinum colligo, constringo Ի գոգն ժողովել. ամփոփել. պարունակել իբրեւ ի ծոցի. ծոցը առնուլ, իր մէջը ունենալ.


Խստիւ

adv.

hardly, harshly, roughly, rudely;
cruelly, severely, rigorously;
rigidly, strictly;
— գնալ ընդ ումեք, to treat harshly, to maltreat, to rule with a high hand;
— պատուհասել, to punish rigorously, severely.

· Calfa


Խստորուկ

s. bot.

elephantiasis;
venereal disease;
a Cretan grape;
—ք, garlic sauce.

· Calfa

NBHL (2)

ԽՍՏՈՐԱԿ կամ ԽՍՏՈՐՈՒԿ, կամ ԽՈՍՏՈՐՈՒԿ. ἑλεφαντίασις elephantiasis. Խիստ եւ կոշտ կեղ. քոսոտութիւն. որպէս յն. եղեփանական (այսինքն փղական) բորոտութիւն։ Գաղիան.։

Իսկ ռմկ. ՍԽՏՈՐՈՒԿ կամ ԽՍՏՈՐՈՒԿ, է Խաղող սպիտակ՝ փոքր ինչ երկայնաձեւ, միջակ անուշութեամբ. (իբր փարմաղ իւզիւմիւ ).


Խտղեմ, եցի

va.

cf. Խտղտեմ.

· Calfa

NBHL (1)

Զոհիւք եւ սեղանօք կամէր բաղաամ խտղել զաստուած, որպէս ինքն խտղեցաւ պատուով քըն. (Եփր. թուոց.։)


Խտղտեմ, եցի

va. fig.

to tickle, to titillate;
to dazzle, to bedazzle;
to tickle, to please, to gratify, to delight, to flatter.

· Calfa

NBHL (13)

(Իբր խըտըղտեմ). γαργαλίζω titillo ἑπικνίζω prurio եւ այլն. Խթել եւ շարժել խլրտմամբ զբնութիւն ի ներքուստ. մարմաջեցուցանել, գրգռել ի ցանկութիւն. եւ Զօշոտել. խատղել. խաղեցնել, խըտղըտել, խտուկ՝ խուտուկ տալ.

Չարն ... իբր քաղցր օծմամբ, զի հրապուրանօք խաղտեալ զքիմսն պարարիցէ. (Անյաղթ հց. իմ.։)

Ի ձեռն փափկութեան եւ գիջութեան պոռնուկութեան խըտղըտէր զնոսա. (Եւս. պտմ. ՟Ը. 15։)

Խտղտեալ զաման ցանկութեանն։ Յանդիմանեալ յաղջկանց խտղտելոյ. (Եզնիկ.։)

Զհեշտութիւն մարմնոյ առաջի աչաց կերպարանէ, եւ այնու յիշատակաւն զմիտսն խաղտէ։ Խաղտէր խորհրդովն, եւ ծանրանայր տենչանք ցանկութեան աշխարհիս. (Լմբ. սղ.։)

Եթէ ընչիւք խաղտեսցէ զնոսա, աղքատութեամբ յաղթեն նմա. (Նեղոս.։)

Զո՞րչափ ղօղեալս ի միայնաւորութեան ես խաբեալ պատրեցի, եւ հաւանեցուցի խաղտելով. (Աթ. անտ.)

Այս չէ ինչ, այլ ընդ վայր զաչս եւեթ խաղտէ. (Ոսկ. փիլիպ. ՟Ժ։)

Զնոցա աչս՝ որ ընդ դաստիարակութեամբն էին՝ խաղտիցէ. (Սեբեր. ՟Գ։)

Գեղեցկութիւն սպիտակութեան նորա խտղտէ զաչս. (Սիր. ՟Խ՟Գ. 20։)

ԽՏՂՏԵՑՈՒՑԱՆԵՄ, ցուցի. ԽՏՂՏԵՄ, եցի, եալ. ն.կ. Նոյն ըստ. վ.

Որ զցանկականն խաղտեցուցանէ։ Հեշտութեանց աշխարհիս, որք խաղտեցուցանեն զմարմինս եւ զմտածութիւնս. (Լմբ. առակ.։ ՃՃ.։)

Եւ իբրու ոչ յայսցանէ խտղտկեալ յածէի ուրեք, այլ զօգուտ կենաց իւրոց խնդրէի առնել. (Մագ. ՟Ի՟Զ։)


Խտղտկեմ, եցի

va.

cf. Խտղտեմ.

· Calfa

NBHL (2)

Որ զցանկականն խաղտեցուցանէ։ Հեշտութեանց աշխարհիս, որք խաղտեցուցանեն զմարմինս եւ զմտածութիւնս. (Լմբ. առակ.։ ՃՃ.։)

Եւ իբրու ոչ յայսցանէ խտղտկեալ յածէի ուրեք, այլ զօգուտ կենաց իւրոց խնդրէի առնել. (Մագ. ՟Ի՟Զ։)


Խտղտումն, ման

s. fig.

tickling, titillation;
dazzling;
burning desire, prurience, itching, inciting, lust;
delight, pleasure.

· Calfa

NBHL (10)

γαργαλισμός, γάργαλος titillatio χρησμός pruritus, prurigo. Խաղտելն, իլն. խտղտանք. խատիղ. Խտտղանք. մարմաջումն. գրգռութիւն բնութեան. լուցկիք. շարժումն եւ ազդումն ներքին (չար եւ բարի). խլրտումն. խթումն. եւ Զօշոտումն. անկղիտանալն. Խտուկ ունենալը կամ տալը.

Խտղտմամբ մարմնոյ եւ մեղաց. (Խոր. հռիփս.։)

Մարմանջմունս առնելով, եւ անդադար խտղտմունս։ Խածմունս կոչէ զխտըղմտունս հեշտ ցանկութեան. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. այլաբ.։)

Ես պոռնկութեան սիրելի եմ, ես զնորա դարմանս եւ զխտղտմունս առ նորահասակսն յանձն առեալ հաւատացեալ եմ. (Աթ. անտ.)

Զարմացիր ընդ խտըղտումն՝ որ բնակեալ էր յանդամս նորա, եւ ոչ վնասեցւ նա։ Հնազանդեցան ատելի խտղըտման ցանկութենացն. (Եփր. ծն. եւ Եփր. համաբ.։)

Բաց հալածէր յինքենէ զմարմաջումն եւ զանվայելուչ խտղտմունս ցանկութեան. (Վրք. ոսկ.։)

Զպէսպէս ցանկութեանց խտղտմունս։ Մնաց անփորձ յաղտեղի խտղտմանց տիկնոջն։ Մարտակցին զէնք են անիրաւութիւնք ախտից խտղտմանց, եւ չարութիւնք. (Լմբ. սղ.։)

Խտղտմունք եւ մարմանջմունք դժուարահանդուրժելիք. (Ոսկիփոր.։)

Իբրեւ կենդանիք եւ առողջք էին, մատչէին առ բեմ անդր, զի հարցցին ի դատաւորէ անտի՝ ի ձեռն խտղտմանն աստուծոյ. (Եւս. պտմ. ՟Ե. 1։)

Խտղտման աչաց. (Արծր. ՟Ա 11։)


Խտութիւն, ութեան

s.

condensity, density, thickness, consistence.

· Calfa

NBHL (5)

πυκνότης densitas τὸ συνεχές continuatio, frequentia. (գրի եւ յոմանց իբրեւ ռմկ. Խտտութիւն) Խիտ գոլն. հոծութիւն. թանձրութիւն. սերտութիւն. եւ ԱՆընդհատ յաճախութիւն. եւ Շատութիւն. խուռն բազմութիւն.

Որպէս անգայտութիւն առ խտութիւնն։ Զհոծութիւն եւ զխտութիւն առ զխտութիւն օդոյն. (Նիւս. բն. ստէպ։ Փիլ. լին.։)

Զխտութիւն պտղոցն, եւ զբազմութիւն սաղարթիցն։ Ողկուզօրէն խտութեամբ կախեալս ունելով զյոլովութիւն պտղոցն. (Պիտ.։)

Յայնժամ է զխտութիւն մարդկան տեսանել. (Նանայ.։)

Այսպէս լինիմք տաճար աստուծոյ, յորժամ ոչ հոգւով երկրավորացս զտխրութիւն յիշատակին կատարեսցուք. (Բրս. թղթ.։)


Խտտիղ

cf. Խտղտումն.

· Calfa

NBHL (2)

ԽՏՏԻՂ ԽՏՏՏԱՆՔ. cf. ԽՏՂՏՈՒՄՆ. Թշնամին պատրանօք մերձենայ առ մեզ խտտով։ Վաստակովք պահոց եւ աղոթիւք կարեմք մեք զերծանիլ ի մեքենաւոր հնարից եւ ի խտտղոց պատրանաց չարին. (Եփր. եփես.։)

Յերեւելեացս գերաբուն զարդուց խտղտանք. (Յհ. կթ.։)


Խտտղեմ, եցի

va.

cf. Խտղտեմ.

· Calfa

NBHL (5)

cf. ԽՏՂՏԵՄ. γαργαλίζω (իբր թ. գըճըթմագ. եւ գամաչտըրմագ ).

Խտղտէ զնոսա բեզմադէմ ցանկութեամբ։ Խտտղէ զնա իբրեւ զթռչուն, եւ անկանէ նմա կեր. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Ի մօտ կան մոլեկան փառք, որ եւս չար քան զայն խտտղեն։ Իբրեւ զծառ պտղալից, որ խտտղիցէ զչարս տեսողաց. (Ոսկ. ՟ա. թես. ՟Գ։ եւ Ոսկ. մ. ՟Ա. 23։)

Ոչ խտտղեաց զմեզ սաստկութիւն պարէիցն նորա. (Եփր. համաբ.։)

Երեւելի զարդս նոցա պատրաստեալ յարդարէին առ ի խտտղել ական տեսանելոյ. (Յհ. կթ.։)


Խտրոցեմ, եցի

vn. va. to distinguish, to classify.

· Calfa

NBHL (3)

ԽՏՐՈՑԵԼ. Խտիր արկանել, եւ անկանիլ.

(Շաղկապք) անջատականք են, որ եզանգամ զայլսն մակշաղկապեն, բայց սակայն յիր յիր խտրոցեն. եւ են այսք. կա՛մ եւ կամ, եւ կամ թէ. (Թր. քեր.։)

Յիրէ յիր խտրոցին. այսինքն է՝ ի խորհրդէ իրին ի խորհուրդս ինչ խտրոցին՝ դնելով զկամն. (Երզն. քեր.) (լաւ եւս, խտրոցեն։)


Խրեմ, եցի

va.

to thrust in, to plunge;
to stick in the mire, to be mire;
to run aground, to strand.

· Calfa

NBHL (10)

ԽՐԵՄ ԽՐԻՄ. ἑρείδω figo, trudo ἑμπαγεῖναι affigi. Մխել եւ մխիլ ի խորս աւազոյ, տղմոյ, հողոյ, եւ այլն. հարստել, տիլ. մածանիլ. պինդ կռուիլ, յարիլ.

Մօտ ի նաւահանգիստն խրիցէ զնաւն, կամ բախիցէ. (Ոսկ. եբր. ՟Ի՟Դ։)

Առաջինկողմն նաւին խրեալ՝ անշարժ մնայր. (Գծ. ՟Ի՟Է. 41։)

Անկեալք ի տիղմն հանդերձ երիվարօքն խրէին. (Փարպ.։)

Գարշապարօք իւրեանց յերկիր խրեցան. (Երզն. մտթ.։)

Ի գետնանախանձ նուաստութիւն պատկերացն ախտաւորաբար խրիլ. (Դիոն. երկն. ՟Բ։)

Ի պարսկական մայրապականութեանցն վայր վտանգեալ խրին խոհերս. (Յհ. իմ. պաւլ.։)

Խրիլ ի ծակ խլրդան. (Մեսր. երէց.։)

կաքաւէր ի վերայ սառին, եւ խրեալ ոտք նորա՝ եհատ սառն զպարանոց նորա. (Երզն. մտթ.։)

Ոչ խրել ամենեւին յերկրաւորս. (Վրդն. ղեւտ.։)


Խրթնութիւն, ութեան

s.

obscurity;
meanness.

· Calfa

NBHL (2)

Նսեմութիւն. մթութիւն. պակասութիւն պայծառութեան.

Ճգնութեամբ պայծառացեալ վայելչաբար, եւ առանց խրթնութեան. (Մագ. ՟Կ՟Դ։)


Խրխնջեմ, եցի

vn.

cf. Խխնջեմ.

· Calfa

NBHL (4)

Ձի ի խրխնջելոյ ունի զանուն. (Վեցօր. ՟Դ։)

Զի ի խոնջիլն եւ ի քրտնիլն խրխնջէ, եւ հանգիստ խնդրէ. (Մխ. երեմ.։)

Լուեալ ձիոյն զխօսն աղեքսանդրի՝ երկրորդ անգամ խըրխնջեաց. (Պտմ. աղեքս.։)

Ոչ խրխնջէ չարժեալ յարձակմամբ ախտիցն ցանկութեան. (Նեղոս.։)


Խրխնջիւն

cf. Խխնջիւն.

· Calfa

NBHL (1)

Լուաւ նա զահագին խըրխընջիւն (նոր ձ. խըրխընջմունսն), եւ ասէ. զի՞նչ է ձայնս այսշ խըրխխընջի՞ւն ձիոյ է, եթէ գոչիւն առիւծու. (Պտմ. աղեքս.։)


Զինուորեմ, եցի

va.

to enlist, to maintain soldiers;
to exercise in the art of war;
to arm.

· Calfa

NBHL (7)

ԶԻՆՈՒՈՐԵՄ ԶԻՆՈՒՈՐԵՑՈՒՑԱՆԵՄ. եւ այլն. στρατεύω exercitum in exspeditionem conscribo եւ այլն. Կարգել զոք ի զինուորութիւն. զինուոր առնել՝ գրել.

Կամին զինուորել զիս ի դուռն թագաւորին. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Ռոմիղոս նախ յռամկէ զինուորեցոյց արս. (Եւս. քր. ՟Բ։)

Զերկուս ի նոցանէ զինուորեցուցին ի դուռն կայսեր. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Ի հոգեւոր իշխանութիւն զինուորեցուցանէ. (Լմբ. եկեղ.։)

Օրէնս հակառակ մտացս, զոր զինուորէ, մարմինս. (Լմբ. սղ.։)

Որք իւրեանց ընչիւք զորդիսն իւրեանց զինուորեն .. . Դնէ զինչսն՝ որովք զինքն զինուորեցին. (Մխ. դտ. յօրէնս թգ.։)


Զի՞նչ

adv.

s. adj. who? which? what? how? why? prep. adv. that, which, what;
— կերիցուք, կամ — արբցուք, կամ — զգեցցուք, what ye shall eat, or what ye shall drink, what ye shall put on;
— եւ իցէ, whatever, whichever;
— է ինձ ? what does it matter? — կամիք ? what do you like ? — խնդրէք ? what are you seeking ? — աղագաւ ? why ? for what cause ? — օրինակ ? in what manner? — ասիցեն ? what will they say? — ինչ ? what ? — ինչ առնել էր եւ ես ոչ արարի ? what is that which I ought to have done and have not done ? — ապա ? what ? what then ?

· Calfa


Զինչ, էն, էին, էումն, ման

s.

nature, substance, state of a thing.

· Calfa

NBHL (33)

ԶԻ՞ՆՉ τίς;
τί;
quis, quae, quid? Անուն հարցական, կամ իբր հարցական, զի՛նչ, զի՛նչ ինչ։ Առընթեր ներգործական բայից է որպէս հայցական բառիս Ի՞նչ այսինքն զո՞ր կամ զո՞րպիսի. ի՞նչ, ի՞նչ բան.

Զի՞նչ կերիցուք, կամ զի՞նչ արբցուք, կամ զի՞նչ զգեցցուք։ Զի՞նչ տեսեալ՝ արարեր զբանդ զայդ։ Զի՞նչ արասցես ինձ։ Զի՞նչ տաց քեզ։ Մի՛ գիտասցէ ձախ քո՝ զի՛նչ գործէ աջ քո։ Մի՛ հոգայցէք, թէ ո՛րպէս կամ զի՛նչ խօսիցիք, զի տացի ձեզ ի ժամուն յայնմիկ՝ զի՛նչ խօսիցիք.եւ այլն։

Առընթեր էական բայից եւ չէզոքաց՝ կամ առանց բայի, է ուղղական. իբր Ո՞ր կամ ո՞րպիսի ինչ. ո՞ր բան, ո՞ր.

Զի՞նչ դիւրին է. ասե՞լ ... եթէ ասել։ Գիտէ հայրն ձեր, զինչ պիտոյ է ձեզ։ Եւ մի՛ ամենայնի, զի՛նչ ընկերի քոյ իցէ.եւ այլն։

Եւ ապա յանդիմանութիւն այսոցիկ զի՞նչ, եթէ ոչ անտես առնել. (Խոր. ՟Գ. 68։)

Զի՞նչ առ նոցին չարչարանսն՝ դիւահարաց չար կիրքն, կամ զի՞նչ մեռելոց սուգն. (Վրք. հց. ՟Դ։)

ԶԻ՞ՆՉ. ա. ուղղ. եւ հյց. Ո՞ր, ո՞րպիսի. զո՞ր, զո՞րպիսի. ի՞նչ.

Զի՞նչ վարձք իցեն։ Զի՞նչ օգուտ է մարդոյ։ Զի՞նչ շահ եղեւ։ Զի՞նչ գործ գործեալ է քո.եւ այլն։

Առ իս զի՞նչ պատգամ յղեն. (Փարպ.։)

Զի՞նչ վայելումն։ Զի՞նչ քեզ աղերս մատուցից. (Նար.։)

Զի՞նչ բան բաւական լիցի ասելոյ. (Ոսկ. յհ. ՟Ա. 11։)

Զի՞նչ պատճառ է։ Վասն զի՞նչ պատճառի. (Դիոն.։)

Զի՞նչ են զարմանըք հիացման, թէ ... եւ այլն. (Շ. խոստ.։)

Զի՞նչ ոք յառաջ քան զայս էր Անտոն. (Աթ. անտ.)

Բժշկացն պաշտօնն զի՞նչ գործոյ գործակից հանդիպիցի գոլ պաշտօնական. առողջութեան։ Եւ նաւակառուցաց պաշտօնն զի՞նչ գործոյ գործակից պաշտօնական իցէ. նաւու. (Պղատ. եւթիփռոն.։)

Զի՞նչ գործեցեր զայդ։

Զի՞նչ գործեցեր զայդ ընչ իս, ընդ մեզ, եւ այլն։

Զի՞նչ է ինձ՝ ի թիւ արկանել։ Եւ զի՞նչ է ինձ սակաւս յօդել, կամ ի կիր արկանել։ Զի՞նչ վնասեսցեն զիս պարտիքս. (Նար.։)

ԶԻ՞ՆՉ. Ո՛րպէս. ո՛րչափ. քանի՛.

Զի՛նչ շատ գործեաց սքանչելիս. (Բուզ.։)

Ղամբարափայլ ծագես յաւէտ՝ զինչ զարեգակըն բազմագէտ ... Շո՛ւրջ պատեսցես ուսման գըրոց, որ զմիտս առնէ՝ զինչ բով հալոց ... Զի յիւր հօրէն՝ խօսի խախուտ, որ զմարդն արար՝ զինչ զփայտ փուտ. (Երզն. այբուբ.։)

Նոյնպէս եւ այլ տաղասացք ի նոյն դարս, եւ զկնի։

ԶԻ՛ՆՉ, կամ ԶԻ՛ՆՉ ԵՒ. ԶԻ՛ՆՉ ԵՒ ԻՑԷ. Անորոշ հարցական, Որ ի՛նչ միանգամ. զոր ինչ եւ իցէ. զի՛նչ ինչ.

Արա՛ նմա՝ զի՛նչ հաճոյ է առաջի աչաց քոց։ Պատմեսցի Յակոբայ եւ Իսրայէլի, զի՛նչ կատարելոց իցէ Աստուած։ Զի՛նչ եւ անուանեաց Ադամ, այն անուն է նորա.եւ այլն։

Եթէ եպիսկոպոս ոք գտցի զինչ եւ իցէ ի վատթար գործս. (Կանոն.։)

ԶԻ՞ՆՉ. մ. τί;
quid? ut quid? quomodo Առ ի՞նչ. առ ի մէ՞. զիա՞րդ. զի՞. ի՞ւ.

ԶԻ՛ՆՉ ԷՆ, էին, էումն. գ. τὸ τί ἑστιν ..y quid est, q.d. quidditas Զի՛նչ ինչ գոլն իրին, իբրու զինչութիւն սահմանաւ եւ անուամբ բացատրելի. էութիւն. իսկութիւն.

Զի՛նչ էն կա՛մ անուամբ ճանաչի մեզ, եւ կամ սահմանաւ։ Յորժամ զի՛նչ էն սահմանաւ ճանաչի, յայնժամ որպիսի ինչ էն ի զինչ էումն տեսանի։ Իսկ յորժամ զինչ էն անուամբ ճանաչի. յայնժամ որպիսի ինչ էն ոչ տեսանի ի զինչ էումն. (Սահմ. ՟Ա. 1։)

Զի՛նչ էումն ստորոգի. այսինքն ի վերայ զինչ էին, կամ զզինչ էէն. (Անյաղթ պորփ.։)

ԶԻ՛ՆՉ ՕՐԻՆԱԿ. մ. Որո՞վ կամ զինչպիսի՞ օրինակաւ. ո՞րպէս. ի՞նչպէս, ի՞նչ կերպով.

Զի՞նչ օրինակ արդեօք սկիզբն արար Անտոն. (Աթ. անտ.)

Կամիցի ուսանել, թէ զի՛նչ օրինակ մեք զԱստուած հայր կոչեմք. (Կոչ. ՟Է։)

Զի՞նչ օրինակ առ ուխտաւոր կուսանսն տեսութիւն արասցուք։ Զի՞նչ օրինակ ի մարմնում աստուածութիւնն. որպէս հուր յերկաթում. (Բրս. հց. եւ Բրս. ծն.։)


Զինչուզինչ

adj. s. how ? what can it be ? how can it be ?

· Calfa

NBHL (1)

Թէպէտեւ չգիտիցեմք իսկ քաջ, զի՛նչուզի՛նչ այսր աւուր մեղուցեալ իցէ. (Ոսկ. մտթ. ՟Ա. 19։)


Զինչպէտ

adj. adv.

futile, vain, frivolous;
capriciously.

· Calfa

NBHL (3)

ԶԻ՛ՆՉՊԷՏ. Ումպէտ. անպէտ. եւ Ըստ մտի. ըստ կամի.

Զինչպէտ բանսարկութիւնս առնէին։ Գրեաց զինչպէտս ըստ կամի. (Փարպ.։)

Իշխեցին զի՛նչպէտ զի՛նչ կամք իւրեանց գնալ առ խաչին. (Կոչ. ՟Ժ՟Ե։)


Զինչպիսի՜

adj.

what ? in what manner ? how ?

· Calfa

NBHL (3)

Զի՛նչպիսի հնարիւք լուծանել կարասցուք զկապ սիրոյ. (Խոր. ՟Ա. 24։)

Զինչպիսի հնարիւք զելս իրացն գտանել կարասցեն։ Զինչպիսի հնարիւք ցուցանիցէ Աստուած. (Փարպ.։)

Որպիսի՞ ինչ չար, կամ զինչպիսի՞ ինչ վնաս առ յինէն քեզ բերաւ արդեամբք. (Յհ. կթ.։)


Զինչպիտկէն

adv.

capriciously, conceitedly.

· Calfa

NBHL (2)

Զինչպէտ օրինակաւ. յումպէտս. անխորհրդաբար. ըստ կամի. ըստ հաճոյս անձանց.

Մերժեալք ի տէրութենէն իւրեանց ... կէին անկարգաբար զինչպիտկէն. (Արծր. ՟Ա. 8. (ա՛յլ ձ. զինչպիտակեն)։)


Զիջութիւն, ութեան

s.

calmness, tranquillity;
subsiding;
condescension, connivance, deference;
indulgence.

· Calfa

NBHL (5)

ԶԻՋՈՒԹԻՒՆ ԶԻՋՈՒՄՆ. Զիջանելն, իրօք կամ նմանութեամբ.

Երկինք ցօղովն (սնուցանեն)՝ յամպոց զիջմանէ. (Յճխ. ՟Ժ՟Դ։)

Անասնաբար սահեցմամբ՝ ըստ հողոյն զիջման՝ ընդ երկիր մածաք. (Նար. ՟Ձ՟Զ։)

Մի՛ ինչ յայսմանէ երկիցես, քանզի զիջութիւն է իրողութիւն. (Ոսկ. գծ.։)

Տնօրէնութիւն՝ ո՛չ է սեպհական գործ, այլ զիջումն ի պէտս հօտին։ Ճմլեցուցեալ խանդաղատեսցուք զԱստուածային կամացդ սաստն ի զիջումն եւ յողորմութիւն. (Լմբ. պտրգ.։)


Զիջումն, ման

s.

cf. Զիջութիւն.

· Calfa

NBHL (5)

ԶԻՋՈՒԹԻՒՆ ԶԻՋՈՒՄՆ. Զիջանելն, իրօք կամ նմանութեամբ.

Երկինք ցօղովն (սնուցանեն)՝ յամպոց զիջմանէ. (Յճխ. ՟Ժ՟Դ։)

Անասնաբար սահեցմամբ՝ ըստ հողոյն զիջման՝ ընդ երկիր մածաք. (Նար. ՟Ձ՟Զ։)

Մի՛ ինչ յայսմանէ երկիցես, քանզի զիջութիւն է իրողութիւն. (Ոսկ. գծ.։)

Տնօրէնութիւն՝ ո՛չ է սեպհական գործ, այլ զիջումն ի պէտս հօտին։ Ճմլեցուցեալ խանդաղատեսցուք զԱստուածային կամացդ սաստն ի զիջումն եւ յողորմութիւն. (Լմբ. պտրգ.։)


Զկծեմ, եցի

va.

to embitter, to afflict, to torment;
cf. Զկծիմ.

· Calfa

NBHL (1)

Որչափ ողոքես, զայրանայ, եւ զկծէ, թէ ընդէ՞ր ոչ չարին չար հատուցանես. (Լմբ. առակ.։)


Զկծեցուցիչ, չի, չաց

adj.

sharp, biting, piquant;
— բանք, biting words, sarcasm.

· Calfa


Զկծիմ, եցայ

vn.

to be vexed, grieved, concerned, moved, soured, exasperated;
— գինւով, to intoxicate, to get drunk.

· Calfa

NBHL (13)

Զգածիլ ջերմ կրիւք, կամ կիզանիլ ջեռմամբ կրից. կամ կծանիլ եւ կծուիլ յերեսաց կսկծանաց սրտի։ (լծ. ընդ թ. գըզմագ)։

Խաշինքն ... զկծիցին ... եւ զկծէին խաշինքն ի գաւազանսն։ Զկծէին խաշինքն ի խառնսն եւ յղենային։ Առ ի զկծելոյ նոցա ըստ գաւազանացն. (Ծն. ՟Լ. 38 = 41։)

Սմա վարձեցաւ ոչխար ասրաբերութեամբ, եւ ինքն ի սառուցմանէն զկծի (այսինքն կծկի առ ի ջեռնուլ). (Լմբ. յանառակն։)

Ո՞վ ոք ետես զստրուկն յիւրում մեծութեան, եւ ոչ զկծեցաւ։ Ընդ որս եւ զսորին նմանիս պարծանաց (առաջի եդիր) առ իմս խրախոյս, եւ ոչ զկծեցայ. (Նար. ՟Ի՟Թ. ՟Կ՟Դ։)

Չի՛ք այլ ինչ զօրաւոր, որ այնպէս խածանէ զսիրտ մարդոյ իբրեւ զնախատինսն ... սակայն եւ ոչ յայսոսիկ զկծեցաւ արդարն. (Սարգ. յկ. ՟Գ։)

Չարակն կոչի այն, որ ընկերին բարութեամբ զկծի։ Մոռանայ զնախագործեալ բարիսն, եւ զկծի՝ թէ ընդէ՞ր սխալեցի. (Լմբ. առակ. եւ Լմբ. ժղ.։)

Գիտեմ զի կծեալ սրտիւք խօսիք զայսպիսի խօսս (ընդդէմ Արտաշրի). (Փարպ.։)

Սա ոչ միայն գինւով զկծէր (կամ, ոչ զկծէր), այլ եւ ոչ ջրով զծարաւոյն պէտսն կատարէր. (Արծր. ՟Դ. 8։)

Վասն առաքելոցն ասէին զկծեալք, զի՞նչ արասցուք արանցս այսոցիկ. (Ոսկ. գծ.։)

Զի եւ հարք յաղագս մանկանց զանբժշկականն ախտացելոցն խռովին եւ զկծին. (անդ։)

Ի բաց անցեալ գնացին ի միմեանց զկծեալ կռուով. (Պտմ. աղեքս.։)

Որպէս Ջեռնուլ, ըստ եբր. եախան. յն. իբր բաղեղն պատատիլ. ἑγκυσσάω, ἑγκυσσεύομαι hederae more volvor, implicor

ԶԿԾԻՄ. παροξύνομαι exacerbor Այրիլ սրտի, կսկծիլ, խանձիլ, վառիլ, զայրանալ, դառնանալ ստրջանօք. սիրտը խշխշալ, էրիլ մրկիլ.


Ցեց, ոյ

s. med.

moth, worm, wood-fret-ter, moth-worm;
ring-worm, herpes.

· Calfa

NBHL (5)

Իբրեւ ցեց հանդերձի, եւ որդն փայտի։ Իբրեւ զցեց ի վերայ ձորձոց։ Իբրեւ ցասր՝ որ ուտիցի ի ցեցոյ։ Ցեց ոսկերաց՝ սիրտ հոգած։ Ապա թէ ոչ՝ եւ զիս ցեց կերիցէ.եւ այլն։

Թէպէտ ցեցք ոչ ուտեն զոսկին, սակայն գողք յափշտակեն. (Մէկն. Ղկ.։)

Արդ ի դժոխս իջցես ի խոր, քեզ անկողին մէցդ եւ ցեցեր. (Շ. եդես.։) ի բառս Գաղիանոսի գրի.

Երպիտոս, ցեց. արդ յն. էրբէտօս է սողուն, զեռուն. իսկ է՛րբիս, ախտ՝ որ սողի, իբր էրլանճըգ։ Այլ Ստեփ. լեհ. կամի ընթեռնուլ ցեց, եւ վերածէ ի յն. լտ. էրիֆի՛ա, իբրու խոտ ինչ եօթնաճղի, ծիրանի ծաղկամբ՝ մշտասերմն։

σής tinea. իտ. tignuola, tarma. լինի եւ ցեցեր՝ իբր ցեցք. յն. սիս կամ սէս. արաբ. սուս. պ. սիւբիւզէ. եբր. սաս եւ այլն. Որդն կամ ճճի փոքրիկ, որ ուտէ զհանդերձս անմերձս յօդոց. cf. ՈՒՏԻՃ, cf. ՄԷՑ.


Ցիրդ, ցրդոյ, ցրդի

s. bot.

briar, bramble;
pimpernel, burnet;
smilax, rough bindweed;
cf. Գի;
ցրդոյ պտուղ, juniper-berries.

· Calfa

NBHL (5)

Յոյժ ի զտտ պահէր ցիրդն. (Խոր. ՟Գ. 45։)

Փոխանակ ցրդւոյն (կամ ցրդոյն) նոճ բուսցի, եւ փոխանակ դժնկին մուրտ ելցէ. (Ես. ՟Ծ՟Ե. 15։)

Ցրդի, ցրդիլ կամ ցրդել. (Գաղիան.) որպէս յն. ա՛րքիւդօս. ἅρκευθος juniperus. այն է գիհի, կամ բեւեկնի։

Ցրդոյ պտուղ, կամ ցրդւոյ պտուղ, կամ ցրդի պտուղ կոչի անդ ռամկական ձայնիւ ափուլ, աբհուլ կամ աբհոլ. որպէս յն. ἅρκευθις bacca juniperi maturitate nigrescens.

որ եւ ՑՐԴԻ, դւոյ կամ դոյ. στοιβή, στοιβάς stoeba, stiva եւ stipes, virgultum. (լծ. թ. չըրփը ). Նոճ վայրի՝ թփատեսակ փշատերեւ. եւ այլ եւս թուփք վայրի. ցրդի.


Ցլիկ

s.

steer, bullock;
pn. Tzelig.

· Calfa

NBHL (2)

Ցուլ փոքրիկ. զուարակ. մականուն եդեալ մարդոյ.

Ամրամն այն անուանեալ, որ ստ ուժեղականութեան անձինն՝ ցլիկ ի բազմաց յորջորջիւր։ Ամրամն այն՝ ցլիկն յորջորջեալ. (Յհ. կթ.։)


Ցխոտ

adj.

miry, covered with mire.

· Calfa

NBHL (3)

(որպէս ռմկ. ցեխոտ, չամռոտ, աղտոտ)

Ցխոտ ձեռօք ի կերակւորս խղճես մերձենալ։ Զի՞նչ օգուտ է լուանալն, յորժամ դարձեալ ցխոտ լինիս. (Մանդ. ՟Ի՟Բ։)

Տես զիա՛րդ լինիցիս ամենեւին ցխոտ. (Ոսկ. մ. ՟Բ. 24։)


Ցխոտիմ, եցայ

vn.

to soil oneself, to get dirty.

· Calfa

NBHL (2)

որպէս ռմկ. ցեխոտիլ. Տղմաշաղախ լինել.

Որ զանկեալն ի ցիխն յարուցանել կամի, ինքն ցխոտի. (Բրսղ. մրկ.։)


Ցնծութիւն, ութեան

s.

exultation, rejoicing, cheerfulness, blithesomeness, mirth, joy, exhilaration;
— զգենուլ, to be festive, joyous, gladsome, blithe.

· Calfa

NBHL (3)

Ցնծութիւն է սրտի իմոյ։ Լցան բերանք մեր խնդութեամբ, եւ լեզուք մեր ցնծութեամբ։ Ի ձայն ցնծութեան ոստովանութեան։ Բլուրք ցնծութիւն զգեցցին։ Ուրախութիւն եւ ցնծութիւն։ Ցնծութեամբ եւ ուրախութեամբ։ Ձայն ուրախութեան եւ ձայն ցնծութեան։ Զամենայն տեղի զարդու զցնծութեան իւրոյ ելից ի գիսոյ հերաց իւրոց։ Ոստովք արմաւենեօք ի ցնծութիւն փողոյ եւ սրնգի։ Ցնծութիւն իմ, փրկեա՛ զիս.եւ այլն։

Ցնծութիւն արարծոց Քրիստոս այսօր արտասուի որպէս մեռեալ ի տրտմազգեցից. (Շար.։)

ἁγαλλίαμα, ἁγαλλίασις, χαρά, χαρμοσύνη exultatio, laetitia, gaudium. Խնդութիւն մեծ. ուրախութիւն. բերկրութիւն. հրճուանք. կայտիռք. խայտալն. ձայն ուրախութեան. ուրախութիւն, ցնծում.


Ցնորք, րից

s.

giddiness, delirium, raving, vertigo, frenzy, madness;
phantom, shadow, whimsical fancy, vision, illusion, imagination, fantasy, chimera;
— անդոհականք, անժպիտք, horrible visions, fantastic apparitions.

· Calfa


Ցնորեմ, եցի

va.

to cause giddiness, to induce to idle fancy, vagaries, day dreams, to building castles in the air, to creating oneself illusions, to running after chimeras or vain show, to seduce, to infatuate, to craze, to drive mad.

· Calfa

NBHL (5)

Ջանայ ցնորել ցմիտս մարդկան ի ժամ աղօթիցն. (Խոսր.։)

Առ ուսմունս մոլորութիւն ի խելս մտացն անկանի, եւ ցնորեցուցանէ որպէս կատաղի։ Գան՝ պատմեն, եւ ի նմին ցնորեցուցանեն։ Կերպարանին ի հրեշտակս, եւ ցնորեցուցանեն զանմիտս։ Ընդ սնոտի զբաղմունս ցնորեցուցանէ. (Յճխ. ՟Դ։ Եւագր. ՟Ժ՟Բ։ Կանոն.։ Լմբ. սղ.։)

Զի մի՛ տարակոյս ի տարակոյսս կցեալ ցնորեցուցանեմք ինչ զձեզ. (Ոսկ. մ. ՟Ա. 6։)

Թմբրեցոյց զպահապանսն, եւ զդահիճսն ցնորեցոյց. (Հ. կիլիկ.։)

ՑՆՈՐԵՄ ՑՆՈՐԵՑՈՒՑԱՆԵՄ. ἑξίστημι de statu mentis dejicio եւ այլն. Տալ ցնորիլ. արկանել ի ցնորս. ցնդել ի սնոտիս. մոլորեցուցանել. յիմարեցուցանել.


Ցնորիմ, եցայ

vn.

to be delirious, deranged or light-headed, to feel giddy, dizzy, to be crazy, to talk nonsense, to rave;
to be beside oneself, to wander, to run mad;
to create oneself illusions, to build castles in the air.

· Calfa

NBHL (12)

Սողոմովն որքան առաւել տարրանայր ի խորսն, այնքան յաճախագոյն ցնորէր։ Դաւիթ ցնորի, եւ ո՞ ապրիցի. (Առ որս. ՟Է. ՟Ժ՟Ա։)

Ցնորէր, եւ յանհնարութիւն երթայր։ Ընդէ՞ր արդեօք յորժամ վասն հոգւոյն լսես, ցնորիս։ Ցնորեցաւ կինն առ ի խօսելն. (Ոսկ. յհ.։)

Զոր դուք ցնորեալ պաշտէք յափշութիւն մտաց ձերոց. (Ագաթ.։)

Ցնորեալ ի տրփական ցանկութենէ. (Խոր. ՟Ա. 14։)

Ի սոյն միտս ցնորեալ դանդաչէր։ Ցնորեալ մոլորիք զկնի նորին խրատուն։ Ոչ կարաց իմանալ ցնորեալն . (Եղիշ. ՟Ա. ՟Բ։)

Ոչ ամենայն թալանալ եւ ցնորել մարդկան ի դիւէ է. (Եզնիկ.։)

Անմտին՝ որ յագահութիւնս ցնորի։ Այսինքն՝ որ քան զնոսա լաւագոյնք էին, յայսպիսի իրս ինչ ոչ ցնորէին։ Արանց աշխարհականաց յայսպիսի ցնորս ցնորիլ թերեւս իցէ մարթ պատշաճի։ Ոչ թողու վասն նոցա մեծամեծ ինչ ցնորս ցնորիլ. (Նախ. ժող.։ Ոսկ. յհ.։)

Ողջամիտ են միտք, յորժամ ինչ զիւիք՝ որ յաշխարհի աստ են, ի ժամանակ աղօթիցն ոչ ցնորիցին։ Մի՛ զնովաւ զբաղեալ ցնորիցիս. (Եւագր.։)

Ահագին իմն խորոց հանդիպեալ իմաստութեան ընթերցուածոցն, ցնորեցայ ի խորհուրդս. (Արշ.։)

Մի՛ կարծիցես, եթէ փոփոխումն է հոգւոց մարդկան ի միմենաց մարմին, որպէս ոմանք ցնորեցան ասել. (Մեկն. ղկ.։)

Ցնորեցաւ խելքն, եւ հարաւ գլուխն ուժգին ի մարմարիոնեայ սալ. (Հ. կիլիկ.։)

ἱλιγγιάω, μαίνομαι, ἑξίσταμαι vertigine laboro, insanio, furo, exstasim patior, obstupefio. Ի ցնորս անկանիլ. խանգարիլ երեւակայութեան. ծփիլ խելաց. ցնդիլ մտօք. բանդագուշել. յիմարիլ. մոլիլ. այլ յայլմէ ինել. ապշիլ. վրդովիլ. խելացնորիլ, խելքը տարտղնիլ կամ թռչիլ, իրմէ դուրս ելլալ.


Ցնորումն, ման

s.

wandering of mind, delirium, folly;
illusion;
distraction.

· Calfa

NBHL (2)

Ցնորումն առեալ արբեցութեան։ Ցնորմունք մտաց։ Ցնորմունք խորհրդին. (Մաշկ.։ Լմբ. սղ.։ Գանձ.։)

Տղայոց մտաց արդարեւ այսպիսի ցնորմունք։ Գիշերական ցնորմունք անվայելուչք. (Բրս. կրօն. եւ Բրս. հց.։)


Ցնցոտեմ, եցի

va.

to piece, to patch.

· Calfa

NBHL (2)

Կարկատել, կրկտել որպէս զցնցոտիս.

Ըստ ամաղութեան քո ըսթարումն ցնցոտեցից փաղպիական. (Մագ. ՟Ժ՟Զ։)


Ցոլումն, ման

s.

reflection, reflex, reverberation;
sparkling, flashing, lightening.

· Calfa

NBHL (5)

(լծ. հյ. ծաւալումն. յն. սէլա՛ս. ճաճանչ) Ցոլելն. ցոլացումն. ցայտումն. հոսանք. բորբոքումն. արծարծումն. ցնցուղ հրոյ, լուսոյ եւ այլն.

Մինչ ի սուրբ լերին՝ համբարձման տեղին՝ ցոլումն խաչին. (Գանձ.։)

Տիեզերածաւալ ցոլմամբ յայտնեալ երեւի. (Լմբ. սղ.։)

Աստեղաբորբոքմունք ցոլմանց՝ որ լինին։ Հրացայտ ցոլմունք (շանթք). (Փիլ. նխ. ՟բ.։ Յհ. կթ.։)

Ցոլմունք հրեղէնք (փայլատակունք)։ Զորոտմունս կարկտաբերս, զցաւագին ցոլմունս։ Շանթք կիզանօղք, ցոլմունք ահագինք, հոսանք հրեղէնք. (Շար.։ Նար. ՟Ղ՟Բ. եւ Նար. առաք.։)


Ցող

cf. Ցօղուն.

· Calfa

NBHL (1)

Ի ցող ցորենոյ կերակրեաց եւ հաստատեաց յովսէփ զերկիրն եգիպտացւոց. եւ նա եղեւ եղեգն ջախջախ՝ նեցուկ եղբարցն յովսեփու. (Եփր. ծն.։)


Ցու

cf. Ցուք.

· Calfa

NBHL (2)

Ելին ի տանիսն, եւ ի ցուոցն կախեցին զնա։ Զոր ի ցուոցն կախեալ իջուցին առաջի նորա. (Ղկ. ՟Է. 19։ Շ. թղթ.։)

Ձեղուն. յարկք. ծածկոյթ տան. մարդակ. ծածք. (ըստ յն. κέραμος . թ. քիրէմիտ. այն է կղմինտր՝ որ ծածկէ զտանիս. որպէս եւ լտ. tegula. լծ. ընդ թ. իբր թուզլա ).


Ցում

s.

humour, matter, pus, sanies.

· Calfa

NBHL (2)

ՑՈՒՄ կամ ՑՈՒՄՆ. ἱχώρ sanies. Նիւթ եւ հիւթ փուտ, որպէս շարաւ. երր նեխութիւն. (լծ. թ. սիւմիւք ).

Մեռեալք՝ յետ միոյ եւ երկուց աւուրց հոտին, եւ ցումն եւ թարախ եւ որդունս ծնանին. (Ոսկ. մ. ՟Բ. 9։)


Ցուցումն, ման

s.

exposition;
indication;
demonstration, proof.

· Calfa

NBHL (8)

Որպէս ցնորիւք ինչ ցուցումն արարեալ։ Գործարանականին մարմնոյ ցուցման։ Ցուցմամբ երեւեցելոյն ի ձեռն չարչարանացն եւ յարութեանն։ Մարդ ըստ մեզ տկարութեամբք, եւ Աստուած առ ի ցուցմանէ անմահութեանն. (Աթ. ՟Դ։)

Ի յայտնի ցուցումն աստուածութեան իւրոյ. (Նախ. ՟ժ՟բ. մարգ.։)

Նշան յերկնից ի ցուցումն աստուածութեան նորա չէր տեսեալ. (Շ. մտթ.։)

Աստուածասիրութեանն ցուցումն. (Յճխ. ՟Զ։)

Զի եւ ոչ մի շաւիղ կամ ցուցումն գոյ յասացեալսդ. (Խոր. ՟Ա. 21։)

Այդ իսկ է ցուցումն անմտութեանքո. (Ճ. ՟Ա.։)

Ունս համառօտ զասացելոցս ցուցումն. (Ճ. ՟Գ.։)

δείξις, ἑπίδειξις, ἕνδειξις ostensio, indicatio, monstratio, demonstratio, probatio, indicium, argumentum. Ցուցանելն, իլն. ցոյց. ցուցութիւն. ցուցակ. ցուցակութիւն. տարացոյց. ապացոյց.


Ցոփոգի

adj.

effeminate.

· Calfa

NBHL (2)

Ցոփ ոգւով. ցոփասիրտ. թու՝ամորթ.

Ցոփոգի մեղկութեամբն իգանան։ Ամենայն ցոփոգեացն եւ աղալեզուացն չեւ խօսք ի սրտին՝ երդումն ի լեզուն կալ պատրաստ։ Ցոփագեացն եւ աղալեզուացն, թէպէտեւ բիւր անգամ երդնուն, ոչ ոք հաւատայ. (Մանդ. ՟Դ. ՟Ժ՟Ե։)


Ցոփութիւն, ութեան

s.

profligacy, disorder, libertinism, licentiousness, debauchery, lewdness, scandalous behaviour.

· Calfa

NBHL (8)

Ետես զցոփութիւն նորա ուխտադրուժն յուդա։ Զհաստատեալ միտիս ի հրապոյրս ցոփութեան դարձուցանել ջանային. (Երեմ. ՟Գ. 7։ ՟Բ. Մակ. ՟Զ. 21։)

Առ պագշոտ յիմարութեան ցոփութեան բարոյիցն. (Ագաթ.։)

Զտեսիլ շռայլութեան ... եւ զամենայն ցոփութիւնս եւ զգոռոզութիւնս յանձանց թօթափել. (Յճխ. ՟Ժ՟Ը։)

Շրջել ցոփութեամբ ի զբճսանս եւ ի զօշաքաղութեան. (Եփր. պհ.։)

Եւ ոչ վայրապար ուրուք շրջել ցոփութեամբ. (Մանդ.։)

Ոչ ի տեսիլ բարւոյ ցոփութեան զչարս քողարկեցիցի. ոչ խենեշացայց ի զարդ օտարոտի. (Նար. ՟Հ՟Բ։)

Յիմարութիւն ցոփութեան բարոյիցն յայլանդակ միտս զնա փոխաբերէր։ Ի հրապոյրս ցոփութեան բերեալ ի բանից բանսարկութեանց ոմանց. (Յհ. կթ.։)

ἁσυνθεσία praevaricatio եւ այլն. Ցոփ գոլն ի գնացս կամ ի բանս. թուլամորթութիւն. յողդողդութիւն. անառակութիւն. թեթեւութիւն.


Ցռէշ

cf. Ցիռ.

· Calfa

NBHL (2)

Առաւել ռմկ. որպէս Ցիռ. էշ վայրի.

Ցռէշի կաթն. (Ոսկիփոր.։)


Ցռկեղ, աց

adj.

thick muzzled.

· Calfa

NBHL (2)

Որ ունի զցռուկ կամ զքիթ մեծ. դունչը խոշոր.

Ոչ մագլաւոր, ոչ կնճթեղ, ո՛չ ցռկեղ. (Վրդն. ծն.։)


Ցռկիմ, եցայ

vn.

to jut out, to project, to protrude;
to spout or rush out.

· Calfa

NBHL (3)

Իբրեւ զցռուկ երկայնիլ. ի դուրս բերիլ. ճապաղիլ. ցնդիլ. դէպ ի դուրս երկննալ, ցնցռկիլ, ցրցնքիլ.

Առաջն ցռկեալ (կամ ցիւռկեալ) յառաջ եկեալ լուսոյն, եւ զօրքն ընդ նմին. (Ագաթ.։)

Եւ իբրու ոչ փութանակի զօրէր զերծանել, բացանցութեանց սոցա յերկիւղէ ցռկեալ լուծական ըզորկաղութեամբ. այսինքն բացմամբ ծակտեաց թորեալ. (Մագ. ՟Կ՟Ա։)


Ցտեմ, եցի

va. med.

to graze, to rub the skin off, to scratch, to bruise, to notch, to jag;
to make incisions, to cut;
to wrest, to extort, to carry off;
to scarify, to cup;
— զհերս, to tear out one's bair.

· Calfa

NBHL (9)

Մի՛ ցտիցէք (կամ մի՛ ցտիցիք), եւ մի՛ հարկանիցէք զճակատ ի վերայ մեռելոյ։ Մի՛ կոծեսցին, եկ մի՛ ցտեսցին, եւ մի՛ խզեսցին։ Ցտէին ըստ օրինի իւրեանց սրով եւ գեղարդեամբք մինչեւ ցհեղուլ արեան։ Ողբային յանկողինս իւրեանց, եւ ի վերայ ցորենոյ եւ գնիւոյ ցտէին։ Հերարձակ ցտեալք. (Օր. ՟Ժ՟Դ. 1։ Երեմ. ՟Ժ՟Զ. 6։ ՟Գ. Թագ. ՟Ժ՟Ը. 28։ Ովս. ՟Է. 14։ ՟Գ. Մակ. ՟Դ. 6։)

Ոչ ցտեցայց զմարմինս եղնգամբք. (Ածաբ. մակաբ.։)

Որ անյուսութեամբն լան եւ կոծին եւ ցտին զհրաժարեալսն յերկրէս. (Յճխ. ՟Ժ՟Բ։)

Եւ ոչ զայտս ցտել. (Մանդ. ՟Է։)

Ցտեալ կեղեքէ չարչար զամենայն մարմինն (այլոց). (Լմբ. սղ.։)

Եղնգամբք ցտէր զերեսս իւր։ Ցտեալ զհերս. (Ճ. ՟Ա.։)

Արտասուօք ցտէր զմորուսն, եւ բախէր զկուրծսն. (Վրք. հց. ձ։)

Ցտեցեր ցրուեցեր զբանակսն. (Ոսկ. մ. ՟Բ. 21։) այսինքն քայքայեցեր։

ՑՏԵՄ ՑՏԻՄ. κατατέμνω, -ομαι concido, disseco, -or ἑντομίδας ποιέω incisiones facio κάπτω, -ομαι lugeo ξαίνω rado, carmino, carpo, pecto διασπάζω divello. Ցաւատել (կամ ծուատել) զերեսս եւ ցայլ մարմինն՝ կոծելով. կտրատել, հերձոտել. պատառոտել. խզել, եւ փետել. ճղքրտել, բզըքտել, ծեծկուիլ՝ պատռտելով զինքը, արիւնոտել, փետտուիլ .... Տե՛ս եւ ՎԷՏՍ ՀԱՏԱՆԵԼ.