Definitions containing the research առաջի : 2301 results

Լեշկ

adj.

hairless, napless, worn out, consumed, wasted.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. լըշկ «միս՝ որի մէջ ծամ ու ջիղ շատ կայ», -Rivola, Բառ. հայոց 1633, էջ 154 լաշքմիս «նիհար ու ջղոտ միս», Ջղ. լեն-քըշ «նիհար անիւղ միս».-նաև Երև. լէքշ «հորթի տիկ՝ մէջը կուպր չքսած, որով քաղ-ցու են կրում», Վն. լակաշ «հին, մաշած ու պատռած կօշիկ».-առաջին երեքը կարելի ե կցել լեշկ բառի հետ. բայց վերջին երկուսը թւում է թէ ծագում են արաբ. laqš ձևից։


Մեք, մեր, մեզ

pron.

we;
us;
— ինքնին, — մեզէն, ourselves;
զի՛նչ — ողորմելիքս, what poor creatures we are!.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. mes ձևից։ Յոգ-նակի ա դէմքի դերանուան համար հնխ. երկու ձև ունէր. wes և mes. առաջինից են ծագում սանս. vay-ám, զնդ. vaem, գոթ. weis, հբգ. wir, իսկ երկրորդից՝ հյ. մեք, լիթ. և լեթթ. mēs, հպրուս. mes, հսլ. my (նմանողութեամբ vy «դուք» բառի), յն. լեսբ. ὰμ-μες, դոր. *āμτς (որոնցից հետևում է յն. *άομeς)։ -Հիւբշ. 474

մեր=լիկ. mire «սեպհական, բնիկ» և ma «մեր», որոնցից առաջինը մերժում է ինքը անդ, 2, 113։ Մառ, Яз. и Лит. I. 245 վրաց. მე մե «ինձ», չուվաշ. ebé «ես», ebīr «մենք»։ Autran. Sumér. et ind. էջ 107 սումեր. -meš «մենք» ձևի հետ։ Պատահական է հունգ. mink «մենք», ինչպէս և հունգ. tik' «դուք». որ Karst, Gesch. d. Arm. Phil. էջ 11 ցեղակցական է համարում։


Միրգ, ոյ, ոց, ի, աց, ից

s.

fruit;
cf. Պտուղ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (յետնաբար նաև ի, ի-ա հլ.) «պտուղ» Երեմ. խ. 12, 20. խը. 32. Կոչ. որից մրգապահ «պարտէզի պահապան» ՍԳր. մրգաբեր ՍԳր. Ագաթ. մրգիկ Ոսկ. մ. գ. 16. մրգաւէտ Ագաթ. մրգաթափ Եղիշ. չրչր. 277. Վրդն. սղ. հաւամրգի Մխ. առակ. Գաղիան. մաշկամիրգ Խոր. աշխ. նոր բա-ռեր են մրգավաճառ, մրգավաճառանոց, մըր-գաստան, մրգասիսեռ «բոված սիսեռ, լաբ-լաբու, լէպլէպի» (որ և ոմանք գրում են-մրկասիսեռ. առաջինը իբր միրգ-սիսեռ, երկ-րորդը իբր մրկած սիսեռ)։


Կոճ, ոց

s. bot.

astragal;
door-post, side-post, jamb;
joint, articulation;
ankle-bone;
knuckle-bones (for play);
— վրացի, hellebore;
դար եւ — խաղալ, to play at cross & pile, or head & tail.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. ընդարձակ զարգացում կրած ար-մատ. առաջին և հիմնական նշանակութիւնն է «ջարդել, կտրտել». այս իմաստով է կազ-մուած *կոճել բայը, որ առանձին աւան-դուած չէ հին մատենագրութեան մէջ, բայց կայ նրա կրկնականը կոշկոճել (փխ. *կոճկոճել), ինչպէս և մի քանի աճած ձև. վեր, որոնք են՝ կոճոպել, կոճոտանալ, կո-ճոտիլ, կոճկցել։ Սրանց վրայ տե՛ս իւրա-քանչիւրն առանձին։ Ունինք նաև *կոճիկ «ծեծելու գործիք», նորագիւտ բառ, որ գրծ. կոճկամբ ձևով մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Վրք. և վկ. Բ. 251 (Կոճկամբն իւրեանց անողորմ ծեծէին զբերան նորա)։ Այս առաջին իմաստից բխում են յաջորդա-բար՝ 2 «ճեւռերր կտրտուած ծառի բուն» կամ սրանից յառաջացած «կաղամբի կոթ, կոչան». այս նշանակութիւնը՝ որ անյայտ է բառարաններին, մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Յաւսմ. մըտ. 4 «Ջայնքան աւուր-սըն ոչինչ ճաշակեալ, բայց յամէն կիրա-կէի ուտէր կոճ մի կաղամբի». որից ո մաս-նիկով՝ կոճղ (ղ հլ. սեռ. կոճեղ) «ծառի բուն» Գէ. ես. «փայտի խոշոր կտոր» Ագաթ. «բանտարկեալների ոտքը պնդելու մեծ գե-րան» Յոբ լգ. 11. գծ. ժզ. 24, Եւս. պտմ. և քր. «մարդու իրան» Մարթին. կոճակ «փայ-տի մեծ կտոր» Յայսմ. «մեղուի փեթակ» Վստկ. 192. Սմբ. դատ. 152. 3. «Գեռան». այս իմաստով գործածուած է կոճ բառը Եզեկ. խա. 2, 3. «Խոյակք կոճոց դրանն կամ մտից»։ ՆՀԲ այս բառը հասևանում է «կոզակ կամ կողմանոց շի-նուածոյ որ բոլորովին սխալ է», ՋԲ մեկ-նում է «դրանդի», որ ստոյգ է։ Կոճ՝ որ ընդ-հանրապէս նշանակում է «գերան», տո-նուած է այստեղ յատուկ առումով և նշա-նակում է այն երկու գերանները՝ որոնք դռան աջ ու ձախ բարաւորներն են կազմում. Այս բանը ցոյց է տալիս յոյն բնագիրը՝ որ վերոյիշեալ տեղն ունի ἔπωμίς «դռան բա-րաւոր, montant d'une porte»։ Նոյնն են հաստատում նաև հին մեկնիչները. այսպէս՝ Նչ. եզեկ. մեկնում է. «Խոյակս կոճոց դրանն զդարձեկացն ասէ. (դարձեակ նորագիւտ բառը նշանակում է «գերան». հմմտ. դար-ձեկ Խրբ. «տանիքի հիմնական գերանների վրայ՝ նրանց հակառակ շարքով շարուած փոքր գերանները»). խոյակ կոճոց՝ որ ի վերայ որմին դնեն յայսկոյս և յայնկոյս, ապա զդրանդիքն դնեն»։ Ըստ Թորամա-նեանի (անձնական) վերոյիշեալ կոճը նշա-նակում է «դռան երկու կողքի սիւները՝ ո-րոնք գլխից միացած են շրջանակով և շէն-քի մարմնից մի քիչ դուրս են ընկած»։ 4. «Մարմի վրայ դուրս ցցուած ոսկրա-«ոտքի թաթից մի քիչ բարձր՝ երկու կողմից դուրս ցցուած ոսկորները» Վրք. հց. Բ. 381 «մատերի յօդերը» Ճառընտ. Պտմ. մծբ. 61. «վէգ» Պտմ. աղէքս. կոճակ «ոտքի կոճ» Ոսկիփ. որից կոճկոճել Վրք. և վկ. Ա. 195, որ մի քիչ վերևը կոչւում է կոճ կոճ լուծա-նել։ 5. «Գնտաձև ուռուցքներ կամ մասեր՝ բոյ-ռերի վրայ». որից կոճակ «բոյսի ակնուռ ծիլերի ուռեցքը կամ աչքը» Վստկ. 24. կոճ-ղէզ (որ և կոճղիզ, կոճողէզ, կոճողիզ) «բոյ-սերի տակի սոխը» Գաղիան. կոն վրացի կամ վրացի կոճ «եղեբորոս բոյսը, hellebo-τus» Բժշ. (անունը առնուած է բոյսի ար-մատի մօտ ցցուած կոճերից. հմմտ. թրք. doquz depeli, որ բուն նշանակում է «ինը գագաթով»). տարազ վրացի կոճակի «ա-ղարիկոն» Գաղիան. կոճապղպեղ «զէնճէ-ֆիլ բոյսը» Բժշ։ 6. «Նման փոքրիկ գնտաձև իրեր», որից կոնակ «զգեստի կամ ձիու սանձի կոճակ» Լմբ. զքր. կոճկէն Բ. թագ. ժգ. 18, 19 կամ կոճկենիկ Վանակ. ուրխ. «կոճակներով զար-դարուած (զգեստ)» (Հացունի, Պատմ. տրզ. 140 կոճկէն հասկանում է «մինչև ոտքի կոճերը հասնող (=պճղնաւոր)», ըստ որում յոյն բնագիրը Բ. թագ. ժգ. 18, 19 կոնկէն բառի դէմ ունի ϰορπωτός «մինչև ռաստա-կըն իջնող հագուստ»)։ Իմաստի նման զարգացում են սուր տա-լիս լտ. truncus «կտրտուած, խեղաթիւ-րուած. 2. ծառի բուն. 3. սիւն. 4. մարդու իրան», յն. ἀστράγαλος «ողնաշար, գար-շապար, վէգ, մի տեսակ սիւնազարդ, մի տեսակ բոյս», գւռ. կոնդ «ծառի ճիւղ, գե-րան, կոճղէզաւոր բոյսերի տակի գլուխը»։

ԳՒՌ (dialectal) 1. Վն. կոճ, Գոր. Երև. Ղրբ. Շմ. Տփ. կօճ, Ալշ. Մշ. կօջ, Խրբ. գօջ, Մկ. Ոզմ. կուճ «կոճ, գերան». նոյն բառն է զանա-զան առումներով՝ Ախց. կօճ «միս ծեծելու տախտակ», Հմշ. գէօջ «կոճղ», Խրբ. գօջ «հաստ փայտ», Խտջ. «շէնքի քիւ», Ղրբ. «ցորենի հասկի ծունկերը», Երև. Ղրբ. Մշ. «թելի կոճ, գլանիկ», Ջղ. կոճ «բթամատի առաջին յօդը. 2. համեմ», Սլմ. կոճ և Մրղ. կուին «կորիզ», Մրղ. կուիճ՝ նաև «ծնկան գլուխը», Ննխ. գօջ «վէգ»։-2. Ախց. Երև. Կր. Մրղ. Գոր. Ղրբ. Վն. Տփ. կօճակ, Ալշ Մշ. կօջագ, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. գօջագ, Տիգ. գօջmգ, Մկ. Ոզմ. կուճակ, Ասլ. գէօ-ջագ, գէօջայ, Ագլ. կէ՛ճmկ, Զթ. գուջօգ, գու-ջոգ, Սվեդ. գուջիւգ, բոլորն էլ «զգեստի ևն կոճակ», իսկ Ոզմ. Զթ. նաև «կոկոն»։-3, Վն. կօճկել, Ախց. Կր. կօճկէլ, Գոր. Ղրբ. կօ՛ճկէլ, կուճա՛կէլ, կօ՛ժկէլ, Տփ. կօ՛ճկիլ, Երև. կօշկէլ, Մկ. Ոզմ. կուճկիլ, Զթ. Սվեդ. զուջգիլ, Ննխ. գօշգէլ, Պլ. Ռ. Սեբ. գօժգէլ, Խրբ. գօժգիլ, Ասլ. գէօժգէլ, Ագլ. կճm'կիլ, բոլորն էլ «զգեստի ևն կոճակները անց կաց-նել»։--4. Մշ. կօջղէզ, Ոզմ. կուջուղա «կոճ-ղէզ».-5. Ախց. կօճիկ «մատների յօդերի ոսկորները», Սեբ. գօջիգ «ոտքի կոճ», Հմշ. «ոտքի և ձեռքի կոճ, բուն»։ Նոր բառեր են կոճել «կոճիկներով խմորը շաղուել», ան-կոճակ, կոճակամայր, կոճակներաւոր, կո-ճահար, կոճկուիլ, կոճկոտիլ։


Կոյ, ի

s.

dung, cattle-dung.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ ԳԴ համեմատեց պրս. քիւհ բառի հետ։ Նոյնը յետոյ ՆՀԲ։


Կոն, ի

s.

cone;
fir-cone, pinecone.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ϰῶνος «կոնաձև. 2. պիստակենու պտուղ». առաջին նշանակութեամբ փոխա-ռեալ են նաև լտ. conus, ֆրանս. cóne (որ և «շոճիի պտուղ») ևն։-Հիւբշ. 359։


Կոտակ

adj.

little, short of stature.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ միացնում է ռմկ. քոթոտ, քիւ-թէկ, քէօչէկ բառերի հետ և սրանցից հետևցնելով՝ զուր տեղը մեկնում է «ձագ, կորիւն, լակոտ, կոզոն»։ Հիւնք պրս. kodak և թրք. kúčuk «փոքր», որով ինքն է առաջին ուղիղ մեկնիչը։ Müller WZKM 8, 97 պրս. [arabic word] ku-tāh «կարճ» բառի հետ։ Վերի ձևով Հիւբշ. Pers. Stud. էջ 89։ Գաբիկեան, Հողդար 1910, թ. 1 թրք. քիւչիւք, հյ. քուչակ, գւռ. կէօտէկ, կուճուկ։


Կորկոտիճ

s.

speck, spot, speckle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ առաջին իմաստով մեկնում է «որ ինչ նման է կորկոտի, մանը փշուրք, կիտուած, նիշ, սպի, կորկոտ, կորկոտի պէս պուտ պուտ». երկրորդ իմաստի համար դնում է «եբր. ֆառամ է փշրել, իսկ լտ. ֆառ՝ ցորեան կամ ըստ որում կեղևեալ՝ ձաւար և հերիսայ»։ Այսպէ-ռով՝ վերջ ի վերրջոյ կորկոտին բառը դառնում է «կորկոտ», ինչպէս ունին ՋԲ և ԱԲ. վերջինը մեկնում է կորկո-տին «մանրուք, նշան, կորկոտի պէս պուտ պուտ. 2. կարկուտ. 3. կորկոտ»։ Նորայր, Բառ. ֆրանս. էջ 615 ա դնում է «այտումն ի հիւսուածի կոպոց աչաց», նոյնը Կոյլաւ, Բառ. գերմ. 800բ «աչ-քի կոպին վրայ ուռեցք»։


Կուտ, կտոյ

s. fig.

grain, seed;
bait, food;
cf. Կորիզ;
to feed its young birds or chickens, to put into their beaks.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ռ հլ. «սերմ, հունդ, հաւեղէններին տալու հատիկ» Վեցօր. 162. Եփր. համաբ. 129. «կորիզ (յատկապէս խաղողի)» Ոս-կիփ. բրս. մարկ. Յայսմ. «մի փոքր չափ է». Վստկ. 106. որից կտիկ «հատիկ, փոքրիկ ռեոմ» Եզն. կտակեր Վրդն. ծն. կտնառք «խածի, թռչունների առաջին ստամոքսը» ՀՀԲ. կտաբոյս «կուտը տնկելով յառաջա-ցած բոյս» Վստկ. 142։


Կտապ, ի, ոյ

s.

bun, cake;
ginger-bread.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մող. Սլմ. Վն. Երև. կուտապ, Ղրբ. կօ՜տապ, Ագլ. կօ՛տափ. սրանց նշանակու-թիւնը տեղից տեղ տարբերւում է. օր. Ղրբ. մէջը կանաչեղէն կամ ծեծած ընկոյզ լցրած խմորեղէն է. Րրև.՝ փորը զանազան համե-մեղէններ, կանաչի և չամիչ լցրած ու փու-ռը դրուած ձուկ է (Մազիստրոսի կտապին նման) կամ մաշով ու լոբիով լցրած պահոց հաց (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան էջ 368բ)։ Այս բոլորը գալիս են կուտապ ձևից (և ո՛չ թէ կտապ), որի առաջին ձայ-նաւորր համապատասխան է պրս. u


Կտեւ

s.

nut-shell.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալմ. Վն. կտվել «ոջիլները մաքրել» որի հետ նոյն են Ալշ. քթվել, Գոր. Ղրբ. Պլ քթվէլ, Ագլ. քըթըվիլ, Խրբ. Սվեդ. քթվիլ, Տփ. քթըթվիլ, քթվիլ, Սչ. քթֆել, Ասլ. քը*վէ՝լ, Ջղ. քըֆտել, Շմ. քիթիվ անել.-Վանի և Սալ-մաստի ձևը բռնում է կտուել և քթուել բա-ևերի միջին տեղը, ձևի կողմից առաջինի և նշանակութեան կողմից երկրորդի հետ նոյն լինելով։-Արմատական ձևը պահում է մի-այն Հմշ. գդէփ (<կտեփ) «ծառի կեղև» (ձայնական տարբերութեան համար հմմտ. կճեպ, քչև, կողով, կողոփ). բայց նաև կըտ-վօն Հմշ. «զանազան ծառերի, ինչպէս մանր ուռենու ևն կեղև»։


Կրակ, ի, աւ

s. fig.

fire, flames;
fire, heat, flame, spirit, ardour;
— լուցանել՝ վառել, to kindle, to light, to make a fire;
արծարծել զ—, to stir, to poke the fire.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

թուշ. kur «ծուխ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 77 կուր «նաւ» բառին է կցում, առաջին իմաստը համարելով «վառա-րան, կրակարան»։ Lidén, Arm. Stud էջ 123 համեմատում է իռլ. gual, հբգ. kol, kolo, հհիւս. kol, հանգլ. col, գերմ. Kohle «ածուխ» բառերի հետ, որոնք դնում է հնխ. gu-lo-ձևից. (արմատը gu-, geu-«վառիլ»). սրա մէջ -lo-փո-խանակուելով -ro-մասնիկով՝ լինում է հնխ. guro-, gura-, որից էլ հյ. կրակ։ Trautmann 145 և Berneker 652 ըն-դունում են Müller-ի մեկնութիւնը, իսկ Walde 130, Boisacq 436 և Pokorny 1, 418 և 563 մերժելով այն, ընդու-նում են Lidén-ի մեկնութիւնը։


Ներ, ի, ոյ

s. prep.

sister-in-law;
—ք, period or cycle of six hundred years, or months;
in, into;
within;
ի — անձինդ, in thyself;
— արհեստին, skilled in art.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ նուեր «նուեր, նուանք, հարսեր» ձևից։ Windisch. 23 ազգակից է դնում հյ. նու, սանս. snusā, լտ. nurus ռառե-րին։ Վերի ձևերի հետ կապեց առաջին անգամ Տէրվ. Նախալ. 163, յետոյ Bug. ge, Btrg. 37 և IF 445, 449։ Տէրվ. դը-նում է հնխ. yantar>հյ. *նատար> *Բատր>նալր>ներ։ Bugge դնում է *yineter>*նետեր>*նեյր>նէր։ Հիւբշ. Arm. Gram. 478 անապահով է գըտ-նում այս մեկնութիւնը, որովհետև հայը հասցնում է մինչև *neteri-նախաձևը. որ նախաձայնի կողմից համաձայն չի գտնում միւսներին։ Pedersen, Հայ. դր. լեզ. 191 հնխ. *eineter-ից՝ նախաձայնի անկումով։ Հիւնք. նոր բառից։ Ռ. Սեբ. Սչ. Տիգ. նէր (Խրբ. սեռ. նիրօչ), Ասլ. նէ՛ր, Հճ. Զթ. նեյ (սեռ. նիւյիւչ), Սվեդ. նիրդըգէն (որ է ներ-տիկին), բայց նաև նիր։ Նոր բառեր են ներուկ, ներանք։


Նիգ, նգաց

s.

bolt, lock, padlock;
lever, bar;
traverse, cross piece of timber;
trabs, trabeculae (a meteor);
— փայտեղէն, mortar;
փակել նգօք, to bar, to bolt, to fasten with a padlock.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. kneig2h-արմա-տից (ստորին knig2h-ձայնդարձից), որի նախնական նշանակութիւնն էր «յենուիլ» (Meillet, Dict. étym. It էջ 205), յետոյ, դարձաւ նաև «փակել» և «ծռել, թեքել» (Po-korny 1, 476)։ Յեղակիցներից հմմտ. լտ. гoniveo, conivo «փակել, յատկապէս կոպե-րը՝ աչքերը փակել, թարթել, աչք փակել (չտեսնելու տալ), ներողամիտ լինել, համա-ձայնուիլ, կուրանալ, բոյսի ծիլերը փակուիլ». hictare «աչքերը թարթել» (առաջին նշանա-կութիւնը եղել է «յենուիլ», ըստ վկայութեան Festus-և). nitor (հլտ. gnitor) «վրան յեն-ուիլ, ուժով թեքուիլ, ճիգ անել, երկնել (ծննդկանի)», nisus, nixus «ճիգ արած, ջանք գործ դրած, յենուող, յենուած (գաւա-զանի վրայ, ծառի դէմ ևն), հաստատուն». գոթ. hneiwon, hnaiw, հիսլ. hniga, hneig, hnē, անգսք. և հբգ. hnigan «թեքուիլ»։ Հա-յերէնի մէջ ունինք թէ «յենուիլ» և թէ «փա-կել» նշանակութիւնը, որովհետև նիգը այն փայտը կամ երկաթէ ձողն է, որ դռան ետին յենելով փակում է դուռը։ Լատիներէնի հետ բոլորովին նոյնանում են հյ. գւռ. ნիք տալ «սեղմուիլ (կղկղանքը դուրս տալու համար)» = լտ. nitor «faire des efforts pour aller 3 la selle ճիգ գործ դնել կղկղանքը դուրս տա-լու համար» և նիք տալ «ճիգ անել ծննդկա-նի՝ երախան արգանդից դուրս քշելու հա-մար»=լտ. nitor «enfanter, երախայ բե-րել»։-Աճ.

ԳՒՌ (dialectal) Ախց. նիք «դուռը փակելու համար յետևից գցուած ձողը», Խրբ. նիք՝, Ագլ. նագ՝ նոյն նշ։-Հին Ջղ. նիկը «ծանր բաներ շար-ժելու երկաթ ձող, լինգ» (գրուած է նինգ Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպետ. 1788. էջ 90, 119), Սիփ. նիգ (ըստ Ամատ Հայոց բառ ու բան, էջ 248), Երև. Բլ. Շիր. լինգ. (ըստ այսմ վերջինիս ծագման ըն-թացքն է եղել՝ նիգ-ն յաւելուածով՝ նինգ -առաջին ռնգականի տարանմանութեամբ էլ՝ լինգ, ինչպէս բացատրեց Արշակ Տօնեան դասախօս մեր համալսարանում)։-Թերևս նոյն է նաև Կր. Ննխ. Պլ. նիք «մի տեսակ փորկապութիւն, epreinte», նիք տալ Ակն. Կր. Մշ. Շիր. Պլ. «սեղմուիլ (կղկղանքը դուրս տալու կամ ծննդկանի՝ երախան արգանդից դուրս քշելու համար), որից Տփ. լքէցնիլ «փորը քիչ քիչ և ցաւով դուրս գալ»։


Նշդարի, րւոյ, րեաց

s. bot. yoke-elm, horn-beam.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ ծառ. մեկնուած է «նո-ճի, սօսի, որթի նեցուկ ևն» Փիլ. լիւս. էջ 169. ասւում է նաև նշդարենի Յայսմ. յունիս 13. Նար տաղ. 464. Տաղ. առաջին տառի տար-բերութեամբ՝ ճշդար Լծ. փիլ. ճշդարենի Վկ. արև. էջ 235 (ոչ-ոսկեդարեան). Ոսկ. ճառք 879 Յայսմ. Ճառընտ.-երկու ձևերից մին կամ միւսը սխալ։


Նոխազ, աց

s.

he-goat, goat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. գաւառական մի ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] nuhā̄z «արու այծ՝ որ հօ-տին է առաջնորդում», պհլ. n(u)hazīk «այծ-եղջիւր աստեղատունը»։ Մարքվարթ REձ 8 (1928), 222 իրան. բառը մեկնում է իբր պհլ. *naxv-az, հինը *naxv-aza «առաջից առաջնորդող» (նախ+ազ)։-Հիւբշ. 207։


Շռնիտ

s.

basin, wash-hand basin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մէջը ձեռք լուալու կոնք, լական» Մաշտ. ջահկ. որ և շռնիճ «կոնքի մէջ ջուր լցնելու ամանը, երպրրխ» Մաշտ. -այս ի-մաստը՝ որ ընդունուած է արդի գրականումն էլ, սխալ է, որովհետև Մաշտ. իրար յետևից դնում է «զշռնիտն և զքսեստինն և զռաստա-ռակն», որոնցից վերջինը լինելով «թաշկի-նակ, սրբիչ, անձեռոց», երկրորդը լինելով «կուժ»!, առաջինն էլ միայն «լական, կոնք» կարող է լինել։ Ճիշտ այսպէս է նաև Բիւզ. ն. γερνιβσζεστα «basin and pitcher, for washing the hands, լական ու կուժ, ռմկ լէհէն-երպրըխ» (Sophocles 1164բ)։


Ոզնի, նւոյ

s.

hedge-hog;
— մեծ, porcupine;
— ծովու, echinus marinus, sea-urchin, sea-egg;
ձագ ոզնւոյ, hedge-pig.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ յիշում է ռուս. և յն. ձևերը՝ ա-ռանց նմանութիւնը նշանակելու։ Böt-tich. ZDMG 1850, 367 և Arica 34, 22 փռիւգ. ἔ́έουανοῦν (մեկնուած է ἐχιναλωπης ոզնաղուէս) բառի առաջին կէսի և 7A. πανοί յատուկ անուան հետ։ Pictet KZ 6, 186 և Orig. ind. 1, 453, 454 իրար է կցում յն. ἐχῖνος, գերմ. lgel, սանս. a-hina «մեծ օձ» և միւս կողմից ոզնի= սանս. ahi «օձ»։ Պատկ. Изсльд. 20 յն. ἔχῖνος, ձևի հետ։ Հիւբշ. KZ 23, 25 ունի ուղիղ մեկնութիւնը և հանում է հնխ ag'hanya ձևից։ Justi, Dict. Kurde էջ 350 քրդ. kusi հոմանիշին է կցում հյ, կոզնի ձևը։ Հիւնք. յունարէնից է հանում. Karst, Յուշարձան 404 սումեր. eššu, issu «ցորենի հասկ»։ Պատահական նը-մանութիւն ունի չեչէն. zu «ոզնի»։


Ոլոք, աց

s.

fibula, perone, shinbone.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ որ ծագում է հնխ. oleq-ձևից (երկրորդ ձայնաւորը առաջինի ազդե-ցութեամբ դարձել է ռ). սրա ցեղակիցներն են՝ սանս. çkšala (<*lqs-elā) «ձիու կրուն-կից մինչև սմբակը եղած մասը», յն. άλας «արմուկ», λας «կրունկով», λαχμός «քացի, կիցք», λαxτίζω «աքացել, քացի տալ», լտ. lacertus «մկանունք, բազուկ», հիսլ. leggr «սրունքների բումբը», անգլ. ieg «սրունք», հիռլ. less «երանք», հիսլ. laer, հշվէդ. lār «սրունք», հսլ. lakúti, ռուս. lákoti «արմուկ» լիթ. elkuné, հպրուս. alkunis «արմուկ», lag-no «վարտիք, ոտաշոր» ևն։ Հնխ. արմատը oleq-(աճած ole-, elei-, lei-պարզականից) նշանակում էր բուն «ծռել, ճկել» և յետոյ, զանազան լեզուների մէջ յատկացուեցաւ նը-շանակելու արմուկը կամ սրունքը՝ սրանց ևորացած ձևի պատճառաւ. հմմտ. մն. σϰολιός «կեռ» և σxέλος «սրունք», հյ. կարո «ձկնորսի կամ ոտքի ճանկ» (Pokorny 1, 157, Walde 404, Boisacq 555)։ Նոյն ար-մատին են պատկանում նաև ողն և ուլն, որոնք տե՛ս առանձին։ Ernout-Meillet 490 lacertus բառի համար ո՛չ մի համեմատու-թիւն ստոյգ չի գտնում։


Ոյժ, ուժոյ, ուժի

s. adv.

force, strength, power, vigour, energy, virtue, valour;
effort;
weight;
յուժոյ, strongly, vigorously;
— տալ, to force, to make efforts;
to give power, to authorize, to favour;
— առնուլ, to gather strength;
նոր — առնուլ, to gain new strength, to recover one's strength;
յուժի լինել, to be in full vigour, in the prime of strength;
անկանել յուժոյ, to feel one's strength failing, to lose strength, to become weakened or enervated;
cf. Թափեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «լծ. առոյգ, իշխ-, յն. իսխի՛ս և լտ. վիս, վի՛կօռ ևն, թրք. կիւճ, խըզ, հըզ, եբր. օզ ևն». իսկ միազօր բառի տակ լծ. յն. ուսի՛ա։ Առաջին անռամ Windisch. 25 համեմատում է սանս. ձևի հետ, որից յետոյ Böttich. ZDMG 1850,


Ոստիկան, աց

s.

governor, prefect;
inspector, surveyor, commissary;
minister.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. թրք. իւսթէ՝ իւսթտէ տուրան, ուսթատ, ուստա։ Peterm. De ostikanii arabicis, Berolini 1840, հյ. թրգմ. Երե-ւակ 1859, էջ 15 մեկնում է հյ. ոստ «ճիւղ, բլուր» կամ ոստան «մայրաքա-ղաք» բառերով, բայց առաջինի իմաս-տը յարմար չէ. երկրորդը պիտի տար ոստանական, ուստի դնում է թռո. իւոտ «վերին, բարձր» արմատից, որից նաև


Որդի, դւոց

s.

son, child;
— աստուծոյ, Son of God, Only Son;
—ք լուսոյ, խաւարի, the children of light, of darkness;
հոգւոյ —, cf. Որդեգիր;
—ք բրտից, potters;
—ք որդւոց, nephews;
— ի հօրէ, from father to son, successively;
ըստ հօրն եւ —ն, like begets or produces like.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Յոյն պատմիչներից Կոստանդին Պերփերոժէն կայսրը իր Պատմութեան մէջ երկու անգամ յիշում է հունգարացոց նախ-նական անունը՝ Zαβαρτοιάσφαλοι (կարդա՛ Սավարտիա՛սփալի)։ J. Türy հունգարացի գիտունը Századok թերթում (1897, էջ 317-403) աշխատում է ցոյց տալ թէ յոյն բառի առաջին մասն է հյ. Սևորդի, իսկ երկրորդը՝ յն. ἀσφαλεῖς «արի, ամուր»։ Ըստ նոյն հե-ղինակի՝ Սևորդիները Մաճառ ազգի նախնիոն են, հաստատուած էին Պարսկաստանում և երկար ժամանակ անկախ մնալուց յետոյ՝ Հայոց իշխանութեան հպատակեցան. 921-ին Կոստանդին կայսեր դէմ պատերազմի դուրս եկան (տե՛ս ՀԱ 1898, 88ա)։ Թօփչեան, Po-litische und Kirchengeschichte Arm. 1905, էջ 201 նոյն Սևորդիներին է կցում Կոստ. Պերփերոժէնի βερβότιοι ձևը (De Cerem. aulae Byzant. II, 48, 687) և արաբ պատմիչ Մասուդիի [arabic word] siyāvardī ձևը։ Ըստ Մասուդիի սրանք հայ էին և քաջ ժողովուրդ. նշանաւոր էր յատկապէս մի տեսակ պատե-з-րազմական կացին, որ իրենց անունով կոչ-ւում էր [arabic word] ︎ assāvardiyya։


Որեար, երոյ, եարոյ

s.

people, men, folks, persons;
աւագ —, nobility, noblemen, gentlemen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

334 սումեր. uր «որ, մարդ» և հյ. որ։ Karst, Յուշարձան 403 սումեր. eri «մարդ», 408 սումեր. ur «մաոռ»։ Պա-տահական պիտի լինի վրաց. ერი երի, ჭერი հերի «ժողովուրդ», որ դնում է Ա-ճառ. Արրտ. 1910, 181 և որ չի ընռու-նում Ա. Շահնազարեան, Արրտ. 1910, 572։ (Վերջինս ասում է թէ որեար գոր-ծածւում է միայն ազնուականների հա-մառ. ճիշտ չէ այս. հմմտ. Ծն. լդ. 21, 22, Սարգ. բ. յհ. Անկ. գիրք առաք. 306, բոլորն էլ սովորական մարդոց համար գործածուած. առաջին երկուսի դէմ էլ յն. ἀνϑρωποι, հմմտ. մանաւանը ծառա-յորեար բառը, որ ցոյց է տալիս թէ ծա-ռաների համար էլ կարելի է որեար ա-սել)։ Grammont MSL 20, 224 ցեղա-կից է դնում որ յարաբերականին։ Ղա-փանցեան, Նոր ուղի 1929 յնվ. էջ 339 որ «իշխան, տէր»։


Նուրբ, նրբից

adj. gr. fig. adv.

subtile, fine, slender, tenuous, lank, thin, slim;
narrow;
subtile;
finespun, subtile, difficult, abstruse, obscure, profound;
subtilely;
— ձայն, shrill voice;
— մտօք, subtle, acute, shrewd, perspicacious.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, As. pol. 100 օսս. nareg։ Lag. Urgesch. 295 և Muller ՏWAW 46. 465 պրս. narm «մեղմ»։ Այս մեկ-նութիւնը մերժում է Lag. Arm. Stud. § 1656։ Հիւնք. յն. νεβρός «ձագ, կոր-իւն»։ Patrubány SA 2, 31 և 288 յն. νέφος «ամպ, մութ», լտ. imber «տա-րափ» բառերի հետ։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. 64-65.-Karst, Յուշարձան 415 մոնղոլ. narin, թունգուզ. narxōn, թրք. օսմ. narin «նուրբ»։ Persson IF 35, 206-208 դը-նում է հնխ. snerp, snerb «քաշուիլ, ամ-փոփուիլ, կծկուիլ» արմատից, իբր հբգ. snerfan, մբգ. snerfen, գերմ. schnurfen, šchnurfeln, որ և զնդ. narəp «լուսնի-պակասիլը». սրանց պարզականն է հնխ. šner-, որից ունինք անգսք. nearu «նեղ». շվէդ. nōr «մանկիկ», լեթթ. nārs, nāre «ճարմանդ», գերմ. schnurren «սեղ-մուիլ, կուչ գալ», այլ աճականով՝ հնխ. snerk-, snerg-, որից հգերմ. snerhan, յն. νάρϰη, հյ. ներգևիլ։ Pokorny 2, 698 ընդունում է ուղիղ մեկնութիւնը, իսկ 2, 701, առանց անդրադառնալու նախոր-դին, ընդունում է Persson-ի այս մեկ-նութիւնը (միայն սխալմամբ հյ. նուրբ բառի տեղ գրում է սներբ!)։ Այս երկու մեկնութիւններից նախընտրելի էր բնա-. կանաբար առաջինը՝ ըստ նշանակու-


Նքողակ

s.

lake, small lake.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անգամ ունի Ոսկ. ղկ. (տպ. Ոսկ. պօղ. Բ. էջ 627). «Ե՛լ յինէն, տե՛ր, զի մի՛ արքս հանդերձ նաւաւս ընկղմեսցուք. քանզի նոյն ինքն և նքողակ։ մտանել ի նաւս բռնադատի (ամենայն ձը-կամբք)»։ ՆՀԲ մեկնում է «ծովակ, լճակ, եթէ չկայցէ սխալ գրչի», ԱԲ «ծովակ, լճակ. 2 ձկները»։ Առաջին իմաստը աւելի է յարմար։


Շաբաթ, ու

s. adv.

sabbath, sabbath-day, day of rest;
repose, rest;
saturday;
week;
աւագ, մեծ —, holy saturday;
աւագ —, holy week;
— —ուց, the grand or holy sabbath;
—է ի —, ի —ու —ու, every week, weekly;
— ի —է, from one sabbath to another;
վարձել ի —ս, to let weekly;
պղծել զ—, to break the sabbath;
խտրանք —ու, sabbatism;
ըստ —ու ճանապարհի, a sabbath day's journey;
—ու, on the sabbath-day.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ու հլ. «շաբաթուայ եօթներորդ օրը» ՍԳր. «մի եօթնեակ» Ես. կզ. 25. որից շաբաթանալ «հանգչիլ» (ըստ եբր. ոճի, որի համեմատ է նաև յն. σαββατίζω) ՍԳր. շա-բաթացուցանել Ղևտ. իգ. 32. Ա. եզր. ա. 58. շաբաթաւոր Բ. մն. իզ. 12. շաբաթամուտ Դ. թագ. ժա. 5, 7, 9. շաբաթապահ Բ. մն. իգ. 4. Կոչ. Մծբ. շաբաթակրօն Բ. մկ. ժբ. 31. նաև շաբաթուայ օրերի անունները. ինչ. միաշաբաթի, երկուշաբաթի, երեքշաբաթի, չորեքշաբաթի և հինգշաբաթի կամ նաև միա-շաբաթ, երկուշաբաթ ևն։ (Նկատելի է որ օրերի անունները զանազան լեզուների մէջ կազմուած են կա՛մ երկնային մարմինների անունից և կամ թուականներից. առաջինին են պատկանում օրինակ՝ եւրոպական լեզու-ները. հմմտ. գերմ. Sonntag «կիրակի, արևի օր», Montag «երկուշաբթի, լուսնի օր» ևն. երկրորդին են պատկանում միւսները, ին. յունարէնը, պարսկերէնը, վրացերէնը, ռու-սերէնը և սրանց հետ նաև հայերէնը)։ Նոր բառեր են շաբաթաթերթ, երկշաբաթաթերթ, շաբաթօրեակ ևն։

Օրուայ անունների մասին տեղեևու-թիւն տալիս է մեզ հներից Վրք. սեղբ. 703, որ նրանց անուանակոչութիւնը վե-րագրում է Հռովմի հայրապետ Սեռռես-տրոսին. «Աստուստ դէպ եղև առ ի դըպ-րացն բաց ածել թերևս զշաբաթուն փոխանուանակոչութիւնս զառ ի հեթա-նոսացն անուանեցելոց աւուրցն. նախ և առաջին զարեգական, զլուսնի, Արէոսի. Ափրոդիտի, Կրոնի, (Հերմեայ և Դիոսի]՝ Ս. Սեղբեստրոս փոխանուանակոչեաց զԼուսնոյ ահա (l) զօր երկշաբաթի, իսկ զԱրէոսին երեքշաբաթի, (զՀերմո-սին չորեքշաբաթի), զԴիոսին հինգշա-բաթի, իսկ զԱփրոդիսին Ուրբաթ, և զԿրոնին առ ի հին կտակարանաց՝ շա-բաթ. բայց զԱրեգական՝ որպէս տիրա-կանաւն զարդարեալ յարութեամբ՝ կի-րակէ կոչեաց»։ Սրանից է առնում նաև Յայսմ. յնվ. 2. «Եւ եղև յետ վախճանի Մենտեատոնի հայրապետին, ձեռնադը-րեցաւ Ս. Սեղբեստրոս յաթոռ նորա՝ պապ Հռոմայ. և կարգեաց լինել յեկե-ղեցիս ինն դաս կարգաւորաց ըստ նմա-նութեան երկնաւորացն, և եդ անուանս շաբաթուն աւուրց։ Զարեգակ օր կիրա-կի անուանեաց, որ է տէրունի. և զլու-սինն՝ երկուշաբաթ, զԱրէսինն՝ երեքշա-բաթ, զԵրմոսին՝ չորեքշաբաթ, զԴիոսին՝ հինգշաբաթ, զԱփրոդիտայն՝ ուրբաթ, և զԿռոնայն՝ շաբաթ»։-Հին և նոր ազգերի տոմարական դրութեան, օրերի և ամիս-


Շահապ

cf. Շահապետ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Սասանեան պհլ. *šahrap ձևից, որի հինն էր արշակունեան պհլ. *šatiap. այս բառը գալիս է հպրս. *xšaϑrapā «գաւառա-պետ» բառից, որ կազմուած է հպրս. xšaϑ. ra=զնդ. xšaϑra «թագաւորութիւն, երկիր, գաւառ» և զնդ. հպրս. pā «պահել, պահպա-նեւ» բառերից. հմմտ. սանս. kšatrapa-ձևըր Հպրս. *xšaϑrapā-ձևի մօտ կային նաև xšaϑ. rapāvā (որ աւանդուած է բևեռագիր արձա-նագրութեանց մէջ) և ենթադրեալ *xšaϑrapa-na-. առաջինից է տառադարձուած յն. ἐkατ-ὄάπης (KZ 33, 215), երրորդից են եբր. [hebrew word] axasdarpənīm Եզր. ը. 36, Եսթ. գ. 12, ը. 9, թ. 3 և արամ. [other alphabet] axašdarpənīn, axašdarpənayyā Դան. գ. 2, 3, 27, զ. 2-8։ Պհլ. ձևից է տառադարձուած յն. οατράπης, σατράπαι, որի միջոցով են հյ սատրապ, լտ. satrapes և ասոր. [syriac word] [other alphabet] satrāpā։-Հիւբշ. 208, 513։


Շահատակ

cf. Նահատակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ախոյեան, առաջին յարձակո-ղը, յառաջամարտիկ». առանձին չէ գործած-ուած. բայց սրանից են շահատակել «հա-մարձակ արշաւել, յարձակիլ» Գ. մակ. դ. Չ։ Խոր. շահատակիւն Նաւում. գ. 2. շահա-տակարար Թէոդ. կուս. շահատակութիւն Խոր. շահատակումն Մագ.։


Շահոքրամ

s. bot. clove, pink, carnation.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բառիս առաջին մասը կարող է լինե պրս. šāh «թագաւոր» բառը, որով բարռուած են շատ բուսանուններ. ինչ. լահպալուտ, շահպրակ, շահպանաճ ևն. իսկ երկրորդը ան-յայտ է. ամբողջը պարսկական փոխառու-թիւն պէտք է լինի, որ իրանեանում կորել էր Հիւբշ. 272։


Շաղաշուտ

s. adj.

vagabond, good-for-nothing, wretch, scamp, blackguard, scoundrel;
dissolute, shameless, unblushing, brazen-faced.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«անմիտ, խենթուկ» Ոսկ. մ. բ. 12 Բուր. որից շաղաշտութիւն «անառակու-թիւն» Բուզ. 109 (տպ. շաղաշատութիւն, ըստ ՆՀԲ շաղաշտութիւն). -առաջին վկայութեան մէջ գրուած է շաղաշոյտ, որ պէտք է ուղղել շաղաշուտ, ինչպէս ունի Բուզ. և ինչպէս երե-ւում է շաղաշտութիւն ածանցից։ Տե՛ս նաև դղշուտ բառը։-Ըստ իս -ուտ մասնիկ է. բա-ռիս արմատն է *շաղաշ։


Ուր

adv. conj.

where, whither;
while;
when, on;
where ? in what place ?
— զի, whereas;
— ուրեմն, hardly, scarcely;
at last, finally;
— ուրեք, where, in whatever place, wherever;
— եւ, — եւ իցէ, wherever, wheresoever, any where, no matter where;
— եւ իցեն, wheresoever they may be, wherever they are;
— եմ, — իցեմ ես, where am I ?
— է նա, where is he ?
— գնաց, where is he gone ?
— եւ ուստի՞ եկն, how and whence came he ?.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ո՞ւր, ո՞րտեղ. 2. որտեղ որ» ՍԳը. որից ուրեք, ոչ ուրեք ՍԳր. Եզն. է ուրեք Եղիշ. ուրեք ուրեք Եղիշ. Խոր. ուր ուրեք Փարպ. հազիւ ուրեք Յհ. կթ. դուն ուրեք Պորփ. Սարգ. ուրեմն «մի տեղ» Կիւրղ. գնձ. «մօտաւօրապէս» Եւս. քր. «մի, ինչ որ» Բուռ Դ. 55 (ընդ գաղտնի դուռն ուրեմն). «հե-տևաբար, ասել է թէ» ՍԳր. Ագաթ. ուր ուրեմն Եւս. քր. հազիւ ուրեմն Պիտ. Եղիշ. անդ ուրե-մըն Եւս. քր. աստ ուրեմն Խոր. ուրանօր Յհ իմ. ատ. երև. ուրկայ, ուրկայութիւն Անյ. ստոր. Ոսկիփ. այլուր Իմ. ժը. 18. Վեցօր Կոչ. այլ ուրեք Հռութ. բ. 8. այլ ուրեմն Վրք հց. հանուր (տե՛ս առանձին). ա՛յլ է համուռ, որից միահամուռ։-Հնագոյն գործածութեամբ ո՛ւր ցոյց էր տալիս դադարում. իսկ շարժում ցոյց տալու համար գործածւում էր յո՞. աւե-լի յետոյ վերջինս ջնջուեց և երկու գործածա--թեամբ էլ եղաւ ուր. սրա առաջին հետքերն ունի Փարպ. (տես Այտընեան, Քնն. քերակ. էջ 68)։

= Բնիկ հայ բառ. կազմուած է -ր մաս-նիկով *ու անորոշ դերանունից, որ իր ան-կախ գոյութիւնը չէ՛ պահած, բայց գտնւում է նաև յուկամ, յուպէտ «ո՛ւր որ ուզես, ո՛ւր որ պէտք լինի» Եւս. քր. բառերի մէջ և գա-յիս է հնխ. k2u անորոշից։ Սրա միւս ժա-ռանգներն են՝ սանս. kճ «ինչպէս», kuvá, kuha, kutra «ո՞ւր», kutah «ուստի՞, ո՞ոտե-ռից», զնդ. kū, kudā, kuϑrā «ուր», լտ. ubi, հլտ. cubi «ուր», օսկ. puf, ումբր. pufe, pue «ուր», կրետ. ὄπωι, ալբան. kur «իբր», հսլ. kide, լիթ. kur «ուր», անգսք. hū «ին չպէս», կիմր. čw, čwt «ուր», թոխար. kuse, kuce, kupre «եթէ», քուչ. kwri «երբ, եթէ» (MSL 18, էջ 419)։ Այս բոլորը կազմուած են պար-զական k2u արմատից, զանազան աճական-նեռով. յատկապէս «ո՞ւր» նշանակութեամբ ձևերը կազմուած են -dhe կամ -r աճական-ներով. առաջինին են պատկանում սանս. kuha, զնդ. kudā, հսլ. kude, լտ. ubī, ումբ. pufe ևն, իսկ երկրորդին են պատկանում հյ. ուր և ւիթ. kur «ուր»։ Այս բոլորի հետ հմմտ. հյ. ի, ր, որոնք գալիս են հնխ. k2, k2o անորոշներից. յատկապէս ուր կազմում է զուգահեռական ձև՝ իր և որ բառերի՝ իր ր աճականով (Pokorny 1, 522)։-Հիւբշ. 481։


Ոփի, ոփիք, ոփեաց

s. bot. white poplar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յգ. սեռ. -եաց) «անպտուղ մի ծառ՝ որի փայտը յարմար է շինութեան մէջ» Պիտ. (յիշուած է կաղամախի հետ). գրուած է նաև տփի, յուբի, հոփի և մեկնուած է զանազան ձևով. այսպէս՝ յուբի «կաղամախ» Բժշ. յո-փի «կապպար» Ռոշք. հոփի «կասլայ, դափ-նի» Հին բռ. ոփնի «կաղամախի, populus» Ղուկ. վրդ. Խարբերդցի (ՀԲուս. § 2430). «ազգ կաղամախի» ՆՀԲ և ՋԲ, իսկ ըստ Տի-րացուեան, Contributo § 77 fagus silvatica L, § 303 ucer campestre L (առաջինը ըստ ՀԲուս., երկրորդը ըստ Քաջունի)։-Տե՛ս և գւռ.։


*Չանչ

s.

husks of pressed grapes.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

=Կովկասեաններից փոխառեալ բառ. հմմտ. վրաց. ჩენჩო չենչո «կեղե, կճեպ», ჩენԲოიანი չենչոիանի «կճեպը վրան, դեռ չմաքրուած» (հացահատիկների համար է ասւում), լազ. չոնչի «եգիպտացորենի կուր-ծի վրայի տերևները», վրաց. ჭა ճաճա «խաղողի չանչ», լազ. ճաճի «կաղինի դրսի կանաչ կեղևը». հմմտ. նաև պրս. [arabic word] cunča կամ [arabic word] ǰunja «խաղողի ևուտ» (Առաջինները համապատասխանում են մեր չանչ բառին, երկրորդները՝ մեր չեչ ձևին). -Աճ.


Չոր, ոց

adj.

dry;
dried, arid, parched, dead;
— հաց, dry bread;
— ճաշակել, to fast on lenten diet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. թրք. quru, յն. ἔηρός Տէրվ. Altarm. 87 սանս. kšara, յն. ἔηρός նոյն. Նախալ. 112 հնխ. skar «այրել» արմա-տից. հմմտ. խարել, խարշել, սանս. kš̌āra «կծու», kšāma «չոր, ցամաք» ևն։ Հիւնք. ջուր բառից։ Scheftelovitz BВ 28, 293 սանս. ǰvar «տաքանալ, այրել» աոմատի հետ։-Karst, Յուշարձան 429 թթր. kar, kor, kur, չաղաթ. koruk, ku-ruk, եաքութ. kurun, kūr «չոր», օսմ. qavurmaq «խորովել»։ Էսգէթ, Արրտ. 1915, 784 արաբ. [arabic word] šarr «չորա-ցում, չոր» բառից։ Pokorny 1, էջ 500 և 503 իրարից բաժանում է 1) սանս. kšā-ra «կիզիչ», kšāma «չորացած, չոր» և 2) յն. ζερόν «ցամաք», ἔηρός «չոր», լտ. seresco «չորանալ», գերմ. serben ևն. առաջին խմբի մէջ դնում է հյ. ցաւ, ցա-մաք, ցասնուլ. երկրորդը հայերէն ներ-կայացուցիչ չունի. հյ. չոր խաբուսիկ կերպով նման է վերինների և յատկա-պէս յն. ἔηρός բառի հետ, բայց իսկա-պէս երկու խմբի հետ էլ ո՛չ մի կապ չունի։ Պատահական նմանութիւն ունի վրաց. დამრობა դաշրոբա, დავამრობ դավաշրոբ «չորացնել» (արմատը მრ շր-)։


Շամբուշ

adj. fig.

foolish, mad;
extravagant, absurd;
carried away by passion, furious, maniac, mad for, dotingly fond of, lovestricken;
lewd, libidinous.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրանեան փոխառութիւն է. բարդուած է շամբ+ուշ բառերից. առաջինն է իրան. šam «խելագար» (հմմտ. պրս. ❇ šam «խե-լացնոր, յիմարած, խենթ», [arabic word] šamīdan «ուշաթափիլ, երկնչիլ», ❇šamida «խենթ, մտազնոր, ուշաթափեալ»), երկրորդը ուշ< զնդ. uši, պհլ. hos «խելք, միտք», որի վրայ տե՛ս առանձին։ Ըստ այսմ մեր բառի ռուն ձևն է շամուշ (որից շամշիլ, շամշանք ևն) և թարմատար բ-ի յաւելումով՝ լամբուշ։-Հիւբշ. 310։


Շառափնատ

adj.

quite ashamed or abashed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անգամ ունի Եփր. յես. «Յետ նզովածոյ անտի ձա-խողակի շառափնատ կապարճս դարձուցեալ փախստեայք լինէին յերեսաց բնակչացն Գե-հայ.» տպ. Վենետ. հտ. Ա. էջ 312. այսպէս նաև Վիեննայի ❇ 229 ձեռագիրը. այլ ձ. կա-ռափնատ, որից հետևցնելով ՆՀԲ մեկնում է ռառս «կառափնատ», իսկ ԱԲ «խաղք ու խա-ւեր եղած, երեսը կախած», ինչ որ աւելի պատշաճ է։ Համապատասխան տեղը Ս. Գըր-քի մէջ գտնում ենք «Դարձուսցեն զպարա-նոցս առաջի թշնամեաց իւրեանց՝ զի եղեն ի նզովս» (Յես. է. 12), որ սակայն անծանօթ բառի միտքը չի պարզում։


Շատ, ից

adj. adv.

much, several, considerable, abundant, plentiful, copious, in great quantity;
"much, too much, very, most;
enough, sufficiently, as much as necessary;
— անգամ, often, frequently, cf. Բազում անգամ;
— իսկ, sufficiently;
— կամ սակաւ, more or less;
ընդ — եւ ընդ սակաւ, in all about;
փոքր ի —է, somewhat, partly, a little;
more or less;
ոչ ընդ — եւ ընդ փոքր, in no wise, in no way;
" v. imp. "— է, enough, it is enough, sufficient, no more, cf. Բաւական է;
— է այդ, that is enough;
— է զի, it suffices that;
provided that;
— ասել, to be content;
— համարիլ, to content oneself with;
—ք յայնցանէ, most of them, the greatest part of them;
դեռ աւուր — կայ, much time still remains;
ո՞չ իցէ քեզ — զի..., does it seem to you a little thing that."

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ ԳԴ համեմատեց պրս. šad «ջուր յորդ և բազում» ձևի հետ։ ՆՀԲ լծ. լտ. sat, satis «բաւական», հյ, լիթ, կաթն, թրք. sud «կաթ», եբր. շատ, սատ «ստին», որպէս լտ. uber է «ստին» և «առատ», շատիլ՝ լծ. լտ. satior «յա-գիլ»։ Müiller SWAW 78, 425, 430 և 84 (1877), 229 նոյն է դնում զնդ. šāiti, հին պրս. šiyāti. վերջինս ըստ Müller-ի պէտք չէ թարգմանել «ուրախ», այլ հա. մաձայն հայերէնի «առատ»։ Վերի ձե-ւով մեկնեց Lag. Arm. Stud. § 1681։ Մորթման ZDMG 26, 541, 578 և 31. 413 բևեռ. šida, šadai «բազում, շատ»։ Հիւնք. շատ «բազում»=պրս. šad «ու-րախ», sad «հարիւր, բազում», յն. έϰατόν «հարիւր, բազում», οάττω «լնուլ, լը-ցուցանել», իսկ շատ «բաւական»=լտ. sat, satis.-Patrubány ՀԱ 1907, 305 հնխ. k'uo «ուռչիլ» արմատից, որի վրա տես աճել։ Էսգեթ, Արրտ. 1915, 785 արաբ. [arabic word] šadd «սաստկութիւն»։


Շարական, ի, աց

s.

hymn, canticle, melody;
hymn-book, hymnology.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Կառմուած է հյ. շար(ք) բառից՝ -ական մասնիկով։ Այս բառով հասկանում էին իւ-րաքանչիւր տօնի յատկացուած ինը երգերի մի շարք, որոնք մի ամբողջութիւն էին կազ-մում։-Հնագոյն ժամանակներում ամէն տօ-նի համար կային զանազան հոգևոր երգեր։ Ը դարուն Յունաց մէջ, և նրանց օրինակով նաև Հայոց մէջ սովորութիւն դարձաւ միև-նոյն տօնին պատկանող զանազան հոգևոր երգերից ընտրելով կամ, եթէ պակասներ կա-յին, լրացնելով՝ կազմել ինը երզերի մի շարք։ Շարքի այդ մասերն էին՝ 1. Օրհնու-թիւն, 2. Հարց, 3. Գործք, 4. Մեծացուսցէ, 5. Ողորմեա, 6. Տէր յերկնից, 7. Մանկունք, 8. Ճաշու, 9. Համբարձի. իսկ բոլորի ամբող-ջութիւնը կոչւում էր կանոն կամ կարգ, եր-բեմն նաև սարք. օր. կարգ ծննդեան, կարգ աւագ շաբաթուն, կարգ ապաշխարութեան, իւր սարօքն ևն։ Այս բանը հաստատում է նաև Օրբելեանի հետևեալ վկայութիւնը. «Բա-ժանեաց և զութ ձայնսն և կարգեաց լարեաց զՅարութեան Օրհնութիւնսն» (հրտր. Էմ. էջ 101)։ Նախապէս ասւում էր (իբր ածական) շարական երգ, յետոյ բառը դարձաւ գոյա-կան, ինչպէս ունինք բազմական, գեղական, ուրուական, վաճառական, ազգական, իսկ գիրքը կոչուեց շարակնոց։-Շարական բառը կանոն բառից աւելի նոր է, մօտաւորապէս ԺԲ դարից, բայց կարող է լինել նաև աւելի հին՝ ժ դարից։ Ըստ Ամատունի (Հայոց բառ ու բան, էջ 511) «Բառս առաջին անգամ լի-շում է ԺԱ դարում ապրող Պօղոս վրդ. Տա-րօնեցին՝ ասելով. իսկ ի կիւրակէի և ի մար-տիրոսաց յիշատակս խնկարկութեամբ և շա. րականաւ (կատարել)»։ Բառիս կազմութեան համար կարող ենք համեմատել նաև յն εἰρμός «շարք, բայց նաև բանահիւսութիւն, շարական» (Sophocles 426բ). հմմտ. Վրք. հց. ա. 421 տունս եռմոսից, որ էջ 422 դառ-նում է տունս շարականաց. հմմտ. նաև անո՝ էջ 535-6 ասուածները։


Շաքար, ի, աւ

s.

sugar;
մաքուր, սպիտակ, refined or lump -;
խակ —, moist, brown or raw -;
— վանի —, candy;
գործատուն —ի, sugar-mill;
զտարան —ի, rugar-refinery;
համեմել —աւ, to —, to sweeten, to strew or sprinkle with -.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] šakar հոմանիշից. այս էլ մի հնդկական բառ է. հմմտ. սանս. [other alphabet] çarkarā, պալի sakkharā. թւում է թէ հնդիկ բառն էլ հնագոյն ժամանակ փոխառեալ է հնդկաչինական լեզուներից (հմմտ. J. Przy. luski MSL 22, 208. նկատելի է սակայն որ սանս. բառի առաջին իմաստն է «խիճ, խո-շոր աւազ», երկրորդ՝ «շաքարաւազ»). յետոյ, նիւթի հետ միասին բառը բենգալից անցաւ միւս ասիական լեզուներին. ինչ. պրս. ša-kar, šakkar, վրաց. მაკარი շաքարի, մինգր. მანკარიշանքարի, սվան. թուշ. šak'ar, ափ-խազ. aššak'ar, քրդ. šekir, sukir, šeker. թրք. šeker, արաբ. [arabic word] sukkar, ասոր. [syriac word] šekar. նոյնը խաչակիրների ժամանաև ա-րաբների միջոցով անցաւ Եւրոպա և ձևա-ցան՝ յն. σάϰχαρ, σάϰχαρον, σάχαρον (Boisacq 849). լտ. saccharum, մլատ. zucharum zu. cara, սպան. azucar, իտալ. zucchero. ֆրանս. sucre, գերմ. Zucker (իտալերէնից Kluge 547), անգլ. sugar (հնչւում է šugr, ուր § ձայնը նորից վերականգնուած է), ռուս. caxapъ, բուլգ. zahar, սերբ. cahara (Ber-neker 131) ևն։-Հիւբշ. 213։


Շիրիկ

s.

sesame-oil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սուսամի իւղ» Մխ. Բժշ. էջ 117 Կամրկ. ունին միայն ՀՀԲ, ՋԲ և ՀԲուս. § 2316. իսկ Բառ. երեմ. էջ 246 գրում և շիրակ։ Առաջին ձևից են ածանցուած շիր-կագործ, շիրկավաճառ (ըստ ՀՀԲ)։ Rivola. Բառ. Հայոց? դնում է շիրիկ «կտաւատի սերմ», իսկ շիրկի ձէթ «կտաւատի իւղը»։


Ուղտ, ուց

s.

camel;
մատակ —, she-camel;
տաճիկ —, dromedary;
զ—ու զձայն ածել, to bellow like a camel.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Ասուր. udru, uduru «երկսապատ ուղտ» բառից, որ գործածուած է միայն յգ. [other alphabet] u-du-rī (կամ նաև udurē, udre) ձևով։ Ասուրական արձանագրութեանց մէջ յիշուած է եռոև դրսից բերուած և Ասորեստանում մեծացրած անասուն։ Առաջին անգամ այս անասունս բերել է Թագլաթպալասար Ա (1108-1080 ն. Ք.)։ Յիշատակուած են նաև Եփրատի ա-փին Hindān քաղաքից, Guzan կամ Gulzan երկրից, Mēsu երկրից և Մարաստանից բեր-ուած ուղտեր (Delitzsch, Assyrisches Hand. worterbuch. էջ 30 և Strassmaier, Alphabe-tisches Verzeich. d. Assyr. u. Akkad. Wor-ter. էջ 339)։ Ըստ այսմ ասորեստանեան բա-ռը ծագում է իրան. uštra «ուղտ» բառից

Ինճիճեան, Հնախ. Գ. 21 հյ. ոխոտ բառից (ուղտը ոխակալ է)։ Klaproth. Mémoires 1, 436 գրում է սխալմամբ ուզտ և կցում է սանս. ouzza ձևի հետ! Peterm. 29 սանս. uštra։ Pott, Kurd Studien ZKM 4, 12 կարդում է նուն. պէս ուզտ և կցում է սանս. բառին։ Böttich. ZDMG 1850, 359, Arica 65, 59 սանս. ոնռ. պրս. աֆղան. ձևերի հետ։ Lag. Urgesch. 755 համարում է թէ š ձայնը ընկած և tr դարձած է ղտ։ Pic-tet 1, 385 նոյնպէս ուզտ ձևով է։ Müller SWAW 38, 574, Justi, Zenasp. 71 ևն սանս. և զնդ. ձևերի հետ։ Lag Arm Stud. § 1760 փոխառութիւն է համա-րում մի անծանօթ լեզուից և համեմա-տում է ռոթ. ulbandus, ս. գերմ. olvend բառերի հետ։ Boрp, Gram. Comp. 1, 399 սանս. uštra ձևից՝ r դառնալով ղ Տէրվ. Երկրագունտ 1884, 100-1Ո1 սանս. uštra ևն։ Հիւնք. ուխտ բառից։ Riabinin MSL 10, 15 դրաւ առաջին անգամ ասուր. udru բառից (նոյնը կրկնում է Scheftelowitz BВ 29. 69)։ Meillet, Esquisse 109 համարում է իրան. uštra բառի ասուրական ձևից փոխառեալ։ (Այս առթիւ Autran, Su-mer. et ind. II1 ասում է թէ š>Լ ձայ-


Ունջ, ընջոց, աց

s.

the inner side;
bottom;
earth;
root;
յ— բերդին, under the castle walls;
յ— լերին, at the foot of the mountain;
ընդ — տանել զոք, to drag a person along the ground;
ընդ — տանել զլերինս, to raze the mountains to the ground, to level with the earth;
բրել զ—ս այգւոյ, պատառել զ—ս որթոյ, to dig about the roots of vines.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. թրք. uǰ «ծայր»։ Հիւնք. ունչ բառից։ Patrubány SA 1, 189 ուն ներ-կայացնում է գերմ. un-ter «տակը» բա-ռի առաջին մասը, իսկ ջ մասնիկ է՝ նմանութեամբ մէջ բառի։ Նոյն ՀԱ 1908, 151 լտ. inferus, սանս. adhamás, զնդ. aδarō «ստորին» բառերի հետ։ Karst, Յուշարձան 425 թթր. qon-maq «իջևա-նիլ», koyun «տակը»։


Ուռ, ոց

s.

vine-branch;
branch;
cf. Ուռենի;
yew, yew-tree;
— վարսագեղ, vine-branch with foliage and fruit.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ նշանակութեամբ բառ. հա-ւանաբար նշանակում է «բարձ կամ սպասի վերաբերեալ մի բան». ունի միայն Կղնկտ. հրտր. Էմինի, էջ 81, Շահն. Ա. 204. «Եւ գործեալ ճաշ մեծապէս ամենայն մեծամե-ծաց... և ըստ գահու նախապատիւ արարեալ բաժակաւ և ուռով առաջի իւր՝ զամենայն ոք մեծարեալ ցուցանէր»։ Այստեղից առնելով Օրբել. հրտր. Էմինի, էջ 20՝ «Ըստ նախադա-սութեան նախապատիւ արարեալ բաժակօք և ուռովք առաջի իւր՝ զիւրաքանչիւր ոք նախա-մեծար ցուցանէ»։-


Որոգայթ, ից

s.

snare, trap, net, springe;
ambush, ambuscade;
cf. Լարեմ;
անկանել յ—, to fall into a snare;
cf. Ըմբռնիմ;
լարել զ— եւ ի նոյն հարկանիլ, շաղիլ, to fall into one's own snares;
— դնել ումեք բանիւք, to convict a person by his own words.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ «որով գայթէ ոք»։ Տէրվ. Նա-խալ. 49, 107 հնխ. yargh «խեղդեւ» արմատից։ Bugge, Beitr. 25-26 ա-սում է թէ կապ չունի հսաքս. wurgil «չուան», հբգ. wurgen «խեղդել», հս։ vrùza «կապել», լիթ. werszti «կապ-կպել» բառերի հետ՝ որոնք հաւեռենև մէջ պահանջում են ձ. այլ կցւում է լն, βρόχος «որոգայթ, չուան» բառի հետ՝ իբր հնխ. goroghəth-ձևից, որ բուն պիտի նշանակէր «կոկորդ». հմմտ. յն. βρόχϑος, լտ. gurges, gurgitis «կոկորդ»։ Մէնէվիշեան ՀԱ 1890, 54 մեկնում է որ-ո-գայթ «ոտք գայթեցնող». որ «ոտք» նշանակութեամբ մի հին բառ է, որ ունին նաև ար-ա-հետ և ար-ա-գիլ։ (Այս մեկնութիւնը շատ դժուար է գըտ-նում ինքը ՀԱ 1898, 253)։ Հիւնք. յն άράχνη «սարդ, սարդոստայն» բառիզ՝ =այթ մասնիկով։ Սարգիսեան, Բիւր. 1898, 484 իբր հոր-ո-գայթ «հորի մէջ գայթեցնող». որ նախամեսրոպեան մի բառ է՝ «խորութիւն» նշանակութեամբ, որից կազմուած են նաև հոր, խոր, ձոր. ծործոր։ Patrubány ՀԱ 1908. as որո-+գայթ բառերից. առաջինն է լտ. rārus «նոսր, ցանցառ», rēte «ցանց», իսկ երկրորդը՝ գամ բայի գոյականն է։


Հարակաշ

s.

associate, partner.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *haδakaš ձևից, որի առաջին մասն է = զնդ. haδa-«միասին» (տե՛ս հարազատ և հարևան բառերը), երկրորդը = զնդ. karša ռակօս», karšā «ցել», karš «ակօսներ քա» շել», a-karšta «անվար, անհերկ, կորռ. 2. առանց ցանելու բուսած, ինքնաբոյս», սանս. karšknsáti «ակօսներ քաշել, հերկել», պհլ. kiš «ակօս», kistan «հերկել», պրս. [arabic word] kaštan (ներկ. [arabic word] kāram) «սերմա-նել, սերմ ցանել», աֆղան. karal, բելուճ. kišag «ցանել» (Bartholomae, Altir. Wört. 457 և Horn § 836)։ Ըստ այսմ հարակաշ =պհլ. haδakas նշանակում է բուն «միա. սին ցանող»։


Հարաւունք

s.

fields, country;
seed or sowing-time, tillage, ploughing.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. հյ. արօր, արտորայք, յն. áοουρα։ Հիւնք. հարաւ բառից՝ «ըստ նը-մանաձայնութեան յունին. զի յն.νότοσ յորմէ և տճկ. լօտօս, նշ. «հարաւ» և λφτός «հարաւունք»։ Bugge KZ 32։ 14 հնխ. aramon-ձևից. արմատն է ar-«հերկել», որից նաև արօր, գւր. հարօր նոյն հ յաւելուածով, ինչպէս և հարա-ւունք. այսպէսով բառը նոյնանում է լտ. aramentum հոմանիշի հետ։ Scheftelo-witz BВ 29, 58 լտ. arvum, arvae, կորն. erv, ereu «ագարակ», որ պատ-կանում է նոյն ar-արմատին։ Այս եր-կու մեկնութիւնները յիշում են Walde 64 և Pokorny I, 78, աւելացնելով նաև առաջինի վերաբերմամբ Meillčt-ի կաս-կածը, որ յայտնել է նամակով։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 346 պրս. ❇varz «գործ» բառիցս


Հարց, ից

s.

demand, interrogation, question, examination;
cf. Հարցն;
— եւ խնդիր առնել, to ask, to make inquiries, to inquire about;
ի — եւ ի փորձ արկանել, անկանել, to question, to examine;
ի — եւ ի խնդիր մտանել ընդ ումեք, to discuss, to argue, to dispute.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ, որ ճոխ ձևերով պահ-ուած է նաև բազմաթիւ ցեղակից լեզուների մէջ։ Հնխ. արմատն էր prek'-«հարցնել, խնդրել», որի ձայնդարձներն էին prok-prk'-, աճական ձևը *prk'-sk՛-։ Այս չորս ձևերից (ինչպէս նաև ամբողջական perek-ձևից) յառաջացած են՝ սանս. praçna-«հար-ցում, ծանօթութիւն, հակառակութիւն», prč-cháti «հարցանէ», prčchā-«հարցում, խըն-դիր», հինդուստ. [arabic word] pučhna, պալի pučchi, գնչ. pučava, pačava «հարցնել», քուչ. am-blāk-ante «առանց հարցնելու», զնդ. [other alphabet] pərəsaiti «հարցանէ», frašna «հարցում», հպրս. [hebrew word] [other alphabet] aparsam «հարցրի», պհլ. [other alphabet] ︎ [other alphabet] pursītan «հարցնել», [other alphabet] pur-sišn «հարցում, փուրսիշ», պրս. [arabic word] pursidan «հարցնել», քրդ. pərsin, աֆղան. puxtēdal, օսս. farsun, farsin, բելուճ. p'ur-s'aν (Horn § 299), յն. ϑεο-πρόπος (հնխ. prok'os) «մարգարէ» (այն է «աստուածա-հարց». հմմտ. հյ. հարցուկ ևն). լտ. precor, proco, posco (առաջին նը-շանակութեամբ ունինք հարց, որ ծագում է հնխ. prk'-sk-աճած ձևից՝ արմատական k'-ի անկումով, ճիշտ ինչպէս ունինք լտ. posco<*porc-sco։ Երկրորղ նշանակութեամբ ունինք հարսն, որ ծագում է հնխ. prk՛-ար-մատական ձևից՝ հյ. ն մասնիկով։-Հիւբշ. 464։


Խաբ, ից

s. adj. adv.

deceit, fraud, cheating, knavery;
fraudulent, deceitful;
deceived, cheated, defrauded, duped;
— գործել, տալ, to cheat, to defraud, to dupe, to swindle;
ի —ս անկանել, to be deceived, to fall into error;
ի —ս ինչ լինել, to be in fault;
ընդ —ս գտանել, to detect in fraud;
ընդ խաբս, ընդ խաբ, fraudulently, deceitfully, knavishly, roguishly;
cunningly, astutely;
— շրթանց, the spell of eloquence;
գուցէ ընդ —ս ինչ իցէ, perhaps it was done by mistake.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ Շրէօդէր, Thes. 46 արաբ. xabb ձևից։ Պատկ. Mamep. I. 10 պրս. xab։ Canini, Et. etym, 127 սանս. kapat'a «խաբէութիւն»։ Մառ ЗВO 7, 73 զնդ. dab, dav «խաբել» բա-ռից։ Հիւնք. պրս. խէպ, արաբ. խապ-պուզ։ Patrubány SA 1, 312 հունգ. ká-bit «թմրեցնել, շշմեցնել» բառի հետ։ Մառ ЗВО 22, 45 վրաց. ցբիերի «խա-բուսիկ» բառի հետ. արմատը ցբ։ Leyy KZ 52 (1924), 310 հսլ. chabiti «ապա-կանել, փճացնել» բառի հետ, որի ծա-գումը անյայտ է համարում Berneker 380-381։


Խաղախ

s.

boat, barge;
*raw hide, skin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ ռնում է «բառ այլազգական. քt-լէք, գայրգ, գալեօն ևն»։ Սրանցից մի-այն առաջինն է՝ որ կարող է համեմա-տուիլ մեր բառի հետ. այսպէս պրժք [arabic word] kalak, թրք. kelek, քրդ. kalek, kelek «տիկերով կազմուած նաւ, տկա-ւաստ». որ հին ժամանակ գործածա-կան էր Հայոց մէջ և մինչև հիմայ էլ է Տիգրիսի վրայ։ Բայց այս ձևերը չեն յարմարում մեր բառի հետ։


Խայծ, ի

s.

bait, decoy;
slice, bit, piece, morsel;
spot, speckle;
*dark or ripening colour of fruits.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. նշանակութեան կողմից ընդար-ձակ զարգացում կրած մի բառ է. ռուն և առաջին նշանակութիւնն է՝ 1. «պիսակ, ամ. բողջութեան վրայ տարբեր գոյնով մի բիծ», սրից ունինք մհյ. խայծ «բծբծոտ, բծերով կեղտոտուած» Անսիզք 85. ի խայծ լինել «պտուղը կարմրելու սկսիլ» Վստկ. 155. խայծոտ «պիսակոտ» Ոսկ. տիտ. խայծոտիլ Մեկն. ղևտ. խայծիլ «խաղոդի հասունանա-լով գոյն ստանալ ակսիլը, սև ու կարմիր բծեր առնել» Ամովս. թ. 13. խայծուած «խաղողի կարմրիլը» Թուոց ժգ. 21. նորախայծ Յայսմ, պտղախայծ Ովս. ժդ. 9. որից էլ հետզհետէ զարգանալով՝ խայծեցուցանել «հասունաց-նել» Լմբ. սղ. նաև գւռ. խայծ Զթ. «առաջին անգամ հասած պտուղը, նուբար». խաւձո-ղիկ Ալշ. «մի տեսակ միջատ, staphylis» (հմմտ. ծիրանհասուկ միջատը), խէծ ընկնել կամ խէծել Երև. «պտուղը հասնիլ սկսիլ».-2. «չորս կողմը պատող սպիների մէջ մա-ռուր մնացած մի կտոր տեղ՝ մարմնի վրայ» Բուզ. ե. 44. Եղիշ. ը.-3. սրանից էլ փո-զութեան գաղափարը, որից ունինք գւռ. խայծ (Հմշ. խաձ մը) «մի քիչ, փոքր ինչ». ինչ. խաձ մը հող. -4. «պատառ», որից Կր. խազ «մի պատառ (միս, տհալ, խորոված ևն)», երկուսի միջին տեղն է բռնում Ալշ. խէծ «արտում անվար մնացած մի կտոռ հող».-5. «մսի փոքր կտոր, որ իբր ձկան կեր՝ կարթի ծայրն են անց կացնում» Բրս. մրկ. որ և խէծ Տաթև. ամ. 70 (երկիցս). ո-րից խայծկեր «խայծ ուտող» Վրդն. սղ. ճժէ. էջ 389 (իբր զմեղու խածկերք՝ որ զայլոյ, վաստակս ծծեն. տպ. խածկեր. ՆՀԲ դնում է խայծկեր)։