deceit, fraud, cheating, knavery;
fraudulent, deceitful;
deceived, cheated, defrauded, duped;
— գործել, տալ, to cheat, to defraud, to dupe, to swindle;
ի —ս անկանել, to be deceived, to fall into error;
ի —ս ինչ լինել, to be in fault;
ընդ —ս գտանել, to detect in fraud;
ընդ խաբս, ընդ խաբ, fraudulently, deceitfully, knavishly, roguishly;
cunningly, astutely;
— շրթանց, the spell of eloquence;
գուցէ ընդ —ս ինչ իցէ, perhaps it was done by mistake.
ԽԱԲ. ἁπάτη deceptio. որ եւ ԽԱԲԱՆՔ, ԽԱԲԷՈՒԹԻՒՆ. (շփոթի ի գրչաց եւ ընդ Խաղբք. cf. ՀԱՂԲՔ. Պատրանք. նենգ. դաւ. եւ Վրիպումն. սխալանք.
Այլ ն՝որքանս խաբն. (Պերիարմ.։)
Խաբն, իբր այն թէ պատրանք։ Զնոյն յայտնեաց՝ ասելով, եթե խաբն է. Զի ապրեսցիս ի չար խաբից նորա։ Անկան ի խաբս կորստեան։ Հեռի արա զնորա խաբսն ի մէնջ. (Մանդ ՟Ի՟Գ։ Լծ. կոչ.։ Ի գիրս խոսր.։)
Եթէ թմբրութեամբ խաբից խաբից խաւարից գործոց իցէ ոք վնասեալ. (Նար. ՟Գ։)
Փախիցէ յամենայն խաբից նորա. (Մաշտ.։)
Զմիանձնացեալսն ապրեցուցանել ի խաբից թշնամւոյն. (Բրս. քրզ.։)
Յետ յաստուծոյ՝ ի խաբից կանանցն. (Վրդն. երգ.։)
Լոյծ զամենայն կնճիռն անիրաւութեանգ քանզի արդարեւ կնճիռն իմն դժուարալոյծ է, զոր իմաստունն խաբ կոչէ. (Ոսկ. ես.։)
ԽԱԲ ԳՈՐԾԵԼ կամ ՏԱԼ, է Խաբել, դաւել. դարան գործել.
Սա կամէր խաբ գործել. (Ասող. ՟Ա. 5։)
Գաղտնաբար դարձաւ բուրսուխն այլազգի՝ (իբր ի փախուստ), խաբ տալով զօրացն ֆռանկաց. (Ուռհ.։)
ԸՆԴ ԽԱԲՍ կամ ԸՆԴ ԽԱԲ. մ. Յանգէտս. վրիպակաւ. կամ Պատրանօք.
Գուցէ ընդ խաբս ինչ իցէ. յն. անգիտութեամբ. (Ծն. ՟Խ՟Գ. 12։)
Այլ չգիտեմ, զիարդ վայրապար ընդ խաբս եկի յայսպիսի բանքս. (Ոսկ. մ. ՟Բ. 5։)
Ընդ խաբս գտեալ սմբատայ զմար ոմն տղայ։ Որպէս թէ ընդ խաբս վրիպանօք՝ էրէոյ կամելով ձգել՝ նմա պատահեալ նետն. (Խոր. ՟Բ. 35։ ՟Գ. 23։)
Զտէրն ընդ խաբ խաչեցաք. (Երզն. մտթ.։)
ԽԱԲ. ա. Խաբօղ, կամ խաբեալ.
Յայտ է ի բերանոյ բառբառոյ քո, թէ խաբ եղար, եւ ոչ կրօնաւոր, միայն մորթով ոչխարաց զմարդիկ պատրել. (Լմբ. պտրգ.) (այսինքն չեղեր աբեղայ, որ է հայր, այլ որպէս թէ ասէիր՝ խաբ եղայ. cf. ԽԱԲԵՂԱՅ.։