Definitions containing the research ակութ : 2463 results

Գոզ

Մէզ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Սագրզեան, ՀԱ, 1909, 335 և Karst, Յուշարձ. 404 սումեր gas, kas «մէզ» բառի հետ.-Սագրզեան նաև թրք. kā. sanmak «անասունների միզելը»։ Pe-tersson, Ar. u. Arm. Stud. 93 արմա-տը դնում է գո (զ յառաջացած մեզ հոմանիշի նմանութեամբ), որ է հնխ. uoso-և կցում է հբգ. wasal «ջուր, գետ», waso «խոնաւ գետին», նորվ. vesl «աղբիւր», լեթթ. wasa «հողի թացութիւն» բառերի հետ։-Պատահա-կան նմանութիւն ունին ֆինն. kusi, սիրյ. kudz, հիւս. օստյ. xos-jing հո-մանիշները (վերջինիս մէջ jing «ջուր»). Շէֆթէլովից, KZ, 54, (1927), 241 կցում է սանս. vaha «հոսուն», յն. ὄχετος «ջրանցք», պրս. bazγ «աւազան», իռլ. fūal «մէզ» բառերին։ Առաջին երկուսը պատկանում են հնխ. weg'h. «շարժել, քաշել, վարել» արմատին (Pokorny, 1, 249), որ ձևով համաձայն, բայց նշանակութեամբ տարբեր է, երկրորդը weg2 «թաց» արմատին (Pokorny, 1, 248), որ նշանակութեամբ համաձայն, բայց ձևով տարբեր է և ընդհանրապէս բոլորը միասին մէկ արմատի չեն պատկւյնում։


Գոհ

adj.

content, easy, satisfied;
— լինել, to be content, satisfied, to take it kindly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գոհունակ» Ագաթ. Եզն. Ոսկ. ա. թես., որից՝ գոհանալ ՍԳր, գոհութիւն «շնոր-հակալութիւն, գոհունակութիւն» ՍԳր, «Հա-ղորդութիւն» (թրգմ. յունարէնից) Ոսկ. մ. ա-25. Ագաթ., գոհացողութիւն Սիր. ժէ. 25. լթ. 20, գոհաբանել Շար. խոսր. Նար. կուս., դժգոհ Ոսկ. մ. ա. 25. Եւագր. գրուած է նաև տժգոհ Ոսկ. Կող., տժգոհիլ Փիլ. Յս. որդի, որոնք յետին տառադարձութեան արդիւնք են։ Նոր բառեր են՝ գոհունակ, գոհունակութիւն, անգոհունակ, ինքնագոհ, գոհացուցիչ, անգո-հացուցիչ ևն։


Գոհար, աց

s.

precious stone, gem, diamond;
a precious thing;
**** —, false stone, paste;
****** -**, facet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «ազնիւ քար, ակունք» Կոնկտ, Գնձ. Թղթ. դաշ. «պատուական, ըն-տիր» Խոր. աշխ. Նար. տաղ. Գնձ. գրուած է նաև գօհար, գաւհար, գուհար Կոստ. երզն 158։ Սրանից ունինք գոհար վարդ «մի տե-սակ վարդ» Նար. տաղ., որ նոյն ձևով և նշա-նակութեամբ կենդանի է դեռ Սեբ.-նոր գրա-կանում շինուած բառեր են՝ գոհարեղէն, գո-հարավաճառ. գոհարազարդ ևն։


Գող, ոց

s.

thief, robber, bandit;
sharper.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ իրար է խառնում գաղտ, ղօղել, ղուղակել։ Bugge, Btrg. 38 համեմա-տում է զնդ. gadha և աֆղան. γal «գող, աւազակ» բառերի հետ։ Հիւնք. քօղ բառից։ Meillet, MSL, 9, 150 գող, գաղտ համեմատեց լեթթ. wilt «խա-բել» բառի հետ։ Հիւբշ. 431 աւելաց-նելով նաև վերի միւս եւրոպաևան ձև-վերը, միացնում է նրանք սանս. vrthā «ըստ կամս, ձրի, սնոտի, թիւր» բա-ռին և նշանակութեանց տարբերութեան պատճառով անստույգ է համարում։ Patrubány, SA, 1, 5 ֆրանս. vol-eur լտ. fur-are, in-vol-are։ Scheftelovitz, BВ, 29, 43, լտ. volare «թռչել», velox «արագ», ռուս. vilatl «վազվզել» բա-ռերի հետ, ինչպէս որ ֆր. voler է «թրռ-չել և գողանալ», Karst, Յուշարձ. 414 մոնգոլ. xulagai, կալմ. xulugai, թուն-գուզ. մանչու. xulxa «գողութիւն», ա-րևել. մոնգոլ. xulagu, կալմ. xulu, kulu «գողանալ», 418 ույգուր. okri, ok-rin «ծածուկ», okrik «գող», չաղաթ. ogri «գող», ogrin «ծածուկ», եակ. vor "գող-նալ», voru «գող» ևն։ Պատահական են թուշ. ղ'օլօ ևն։


Գողտր

adj.

mild, delicate, soft, morbid.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«փափուկ և անուշ» Տիմոթ. կուզ, էջ 324. Սարկ. լս. Տօնակ. Վանակ. յոբ. Մխ. այրիվ. էջ 9, որից՝ գողտրիկ Փիլ. Լծ. կոչ. Խոսր. Վանակ. յոբ. Տօնակ., գողտրաբար-բառ Թէոդոր. մայրագ., գողտրական Նար. 115. -«ողտր բառը «լոյծ» նշանակութեամբ գործածում է երկու անգամ Տիմոթ. կուզ, էջ 324 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. Կուզի մէջ, էջ 82-83)։


Գոյ, ից

s. adv.

being, existence, that is, substance;
goods;
ըստ գոյին, գոյիւ, գոյիւ իւրով, գոյիւ չափ, as much as his means or property allow, as much as he had;
entirely, completely;
ի — ածել, to create, to cause to exist.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ, որ պատկանում է հնխ ves-արմատին. սրա բուն նշանակութիւնն է «մնալ, բնակիլ, տունուտեղ լինել», որից յա-ռաջացել են սանս. vásati «բնակիլ, մնալ, գիշերել», vasati-«բնակարան, բնակութիւն, բոյն», vastu-«տեղ, վայր, բան, իր», զնդ. vañhaiti «բնակում է», հպրս. a-vahana «բնակատեղի», յն. հոմեր. ἀεσα νύϰτα «գի-շերել», գոթ. wisan «մնալ, բնակիլ», հբգ. ωist և հիսլ. vist «բնակավայր», հիռլ. foss, feiss։ «մնալ, հանգիստ առնելը», կիմր. ar-os «մնալ, սպասել»։ Հնխ. ves կազմուած է նախնական au «բնակիլ» արմատից՝ -es-աճմամբ, իբր aves, կրճատ՝ ves (Walde, 829. Boisacq, 16)։ Վերի նշանակութիւն-ները բնաւ համապատասխան չեն հայերէ-նին. բայց նոյն ves արմատը գերմանական լեզուների մէջ ստացել է «լինել, գոյ լինել» նշանակութիւնը, որ ճիշտ համաձայն է մեր բառի նշանակութեան, այսպէս՝ գոթ. wisan «լինել», was «էի», wists «գոյու-թիւն, բնութիւն», հբգ. wèsan «լինել, գոյ լինել, ներկայ լինել», wist «էութիւն, գո-յութիւն», գերմ. war «էի», gewesen «ե-ղած», անգլ. was «էր, կար» ևն։ Հնխ. ves-արմատը պահուած չէ մեր մէջ ներկայի ձևով, ուր պիտի տար հլ. *գեմ, *գես, *գե, այլ միայն կատարեալի ձևով. հնխ. vóse> հյ. գոյ-և կամ ըստ Meillet. M 19. 18z ներկայի *vos ձևից է. հմմտ. հիռլ. foaid «զիշերը միասին անց կացնել, քնել» (Po-korny, 1, 307)։-Հիւբշ. 435։


Գոյն, գունոյ, ոց, գունի, ից

s.

colour;
complexion, ornament;
tint, dye;
jaundice;
թափել, հատանել or բառնալ զ—, to discolour.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. gūn «դոյն, տեսակ», սոգդ. γwn «գոյն, եղանակ, ձև», պազենդ. gūn «գոյն». պրս. [arabic word] gūn «գոյն, երանգ», [arabic word] gūnāgūn «գոյնզգոյն, երփներանգ, պէսպէս, կանազան», զնդ. gaona-«կերպ, եղանակ, գոյն» (գտնւում է միայն բարդութեանց ծայ-րը, ինչ. zairigaona-«դեղնագոյն) (=պրս. [arabic word] zargūn), hamagaona-«նոյնագոյն»= պրս. [arabic word] hamgūnևն). (Horn, § 946, Bar-thiolomac, 482)։ Իրանեան բառի առաջին և նախնական նշանակութիւնն է «մազ, յատ-կապէս անասունների մազը. 2. մազի գոյն և յետոյ ընդհանրապէս գոյն. Յ. տեսակ, ձև, եղանակ»։ Այս երեք յաջորդական նշանա-կութիւնները պահում է դեռ զանդկերէն gaona-, մասամբ նաև աֆղաներէն γuna. որ նշանակում է «մազ. 2. գոյն»։ Իմաստի այս զարգացումը, որ ըմբռնելի է անասնա-պահ ժողովրդի կեանքի համար, գտնում ենք նաև (ըստ Lidén, IF, 19, 317) ֆիններէն լեզուի մէջ, ուր karva ունի ճիշտ նոյն նշա-նակութիւնները։-Հիւբշ. 128։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ვვენი գվենի, ❇აინა գվինի, გუნი գունի «դալուկ, դեղնութիւն» փոխառեալ է հյ. գոյն «դալուկ» բառից, ըստ որում այս նշանակութիւնը չկայ իրանական լեզուների մէջ։-Իսկ ուտ. գոն, գոմ «գոյն» կարող է թէ՛ հայերէնից լինել և թէ՛ պարն-կերէնից։


Գոյն

prep. adv.

as, like;
so, thus, in this manner.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. gūn «դոյն, տեսակ», սոգդ. γwn «գոյն, եղանակ, ձև», պազենդ. gūn «գոյն». պրս. [arabic word] gūn «գոյն, երանգ», [arabic word] gūnāgūn «գոյնզգոյն, երփներանգ, պէսպէս, կանազան», զնդ. gaona-«կերպ, եղանակ, գոյն» (գտնւում է միայն բարդութեանց ծայ-րը, ինչ. zairigaona-«դեղնագոյն) (=պրս. [arabic word] zargūn), hamagaona-«նոյնագոյն»= պրս. [arabic word] hamgūnևն). (Horn, § 946, Bar-thiolomac, 482)։ Իրանեան բառի առաջին և նախնական նշանակութիւնն է «մազ, յատ-կապէս անասունների մազը. 2. մազի գոյն և յետոյ ընդհանրապէս գոյն. Յ. տեսակ, ձև, եղանակ»։ Այս երեք յաջորդական նշանա-կութիւնները պահում է դեռ զանդկերէն gaona-, մասամբ նաև աֆղաներէն γuna. որ նշանակում է «մազ. 2. գոյն»։ Իմաստի այս զարգացումը, որ ըմբռնելի է անասնա-պահ ժողովրդի կեանքի համար, գտնում ենք նաև (ըստ Lidén, IF, 19, 317) ֆիններէն լեզուի մէջ, ուր karva ունի ճիշտ նոյն նշա-նակութիւնները։-Հիւբշ. 128։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ვვენი գվենի, ❇აინა գվինի, გუნი գունի «դալուկ, դեղնութիւն» փոխառեալ է հյ. գոյն «դալուկ» բառից, ըստ որում այս նշանակութիւնը չկայ իրանական լեզուների մէջ։-Իսկ ուտ. գոն, գոմ «գոյն» կարող է թէ՛ հայերէնից լինել և թէ՛ պարն-կերէնից։


Գոյշ

adv.

God preserve us from it, God forbid;
take care.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

177 = Երզն. քեր. Ես. նչ.։ Նշանակութեանց զարգացման համար հմմտ. թրք. saqən-maq «զգուշանալ, վտանգից խուսափիլ» և saqən «մի՛ գուցէ»։


Գոռ

adj. s.

fierce, bold, haughty, warlike, martial;
noise, anger, crash, attack, assault.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ գոռ (իր բոլոր նշանակութիւննե-րով), գոռալ և գոռոզ դնում է նոյնտր-մատ։ Justi, Dict. kurde մեր բառին


Գումար, աց, ից

s.

assembly, session;
action;
addition, summing up;
sum, amount;
— առնուլ, to assemble;
— դնել ընդ ումեք, to fight or quarrel with some one.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ) «խումբ, հաւաքումն» Ագաթ., որից՝ գումարել «հաւա-օել, ժողովել» (օր. ամպերը հաւաքել՝ Ծն-թ. 14. կառքերը՝ Դատ. դ. 13. մարդիկ Բ. մնաց. լբ. ս. գրքեր հաւաքել, ժողովածոյք կազմել՝ Եւս. քր.). «մի թիւ մի թուի վրայ աւելացնել, թուերի համագումարը կազմել, տարեհաշիւ տեսնել» Եւս. քր. «զօրք հաւա-քելով կռուի պատրաստուիլ» Դ. թառ. ժև 3Ո. Ա. մակ. զ. 12. Եղիշ. «վրան ուղարկել (օր. սով՝ Եզեկ. ե. 16. զօրք՝ Բուզ. Սեբ. 48. տե՛ս և Նորայր, Քննասէր 15), «զօրք հա-ւաքելով մէկին յանձնել» Ագաթ. Սեբ. 59, մէկին զօրաց հրամանատար կամ գաւառև կառավարիչ նշանակել» Սեբ., գումարիլ «հաւաքուիլ» ծն. ժդ. 3. լգ. 14, «զօրք հաւա-քելով կռուի պատրաստուիլ» Բ. թագ. իգ. 2. Գ. թագ. ժզ. 16, «վրան կռուի երթալ» Դ. թագ. ժգ. 49, ժե. 10, «հետը կռուիլ» Ծն. լ. 8. «շշկլուիլ, շփոթուած մնալ» Մեսր. եր. Ղրք. հց. Ուռհ. 256, գումարութիւն Դ. թագ. ժե. 13. Ագաթ. Կորիւն. Եւս. քր., բազմագու-մար Կղնկտ. Նար. առաք. Արծր., երկնագու-մար Մամբր. Խոր. հռիփ. Բենիկ., հոգեգու-մար Անան. եկեղ. շփոթ գրչութեամբ է գու-մար դնել «գուպարիլ» Վրք. հց. Ա. 121 (թե-րևս պէտք է կարդալ զուպար դնել)։-Նշա-նակութեանց զարգացումը այսպէս է եղած։ Բառիս առաջին իմաստն է «հաւաքել», որ յետոյ բանակի համար առնուելով՝ գոյացած են «զօրք հաւաքել, կռուի պատրաստուիլ, կռուի երթալ, կռուիլ» նշանակութիւնները, կամ որ նոյնն է՝ «զօրքը կռուի ուղարկել, նրա հրամանատարութիւնը մէկին յանձնել, մէկին գլխաւոր կարգել». (հմմտ. արաբ. [arabic word] ijmā' «գումարել, հաւաքել, պատ-ռաստութիւն տեսնել, մէկի վրայ դիմել» Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 560)։ Աւելի յետոյ՝ «հաւաքուիլ» նշանակութիւնից ձևացած է «ամփոփուիլ, կուչ գալ, կծկուիլ», որից և «խեղճանալ, անճարիլ, շշկլուած մնաթ։ Վերջին նշանակութեան համար ունինք հե-տևեալ օրինակները՝ «Եւ թագաւորն ռումա-րեալ պշուցեալ ընդ երկիր հայէր» Մեսր. եր., «Եւ յոյժ ամաչեցեալ... և գումարեալ՝ ո՛չ գիտէր թէ զի՛նչ պատասխանի արասցէ» Վրք. հց. Ա. 537, «Ի փայլատակմանէ սա-ղաւարտացն և ի շաչել զրեհացն և ի ճայթ-մանէ աղեղանցն եղեն գումարեալք ամե-նայն բազմութիւնք զօրացն այլազգեաս» Ուոհ, էջ 256, «Ծով մեղաց զիս պատեր և ես եմ գումարեր» Տաղ. (հրտր. Պալեան, Հայ աշուղներ, Ա. էջ 160)։ ՆՀԲ սրանց համար տալիս է «խռովիլ յանձին կամ ընդ անձին ոգորիլ ամօթով» նշանակութիւնը. ըստ իս պէտք է պարզապէս թարգմանել «շշկլուիլ, անճրկիլ, շփոթուած մնալ», ինչպէս ցոյց է տալիս Ննխ. բարբառը (տե՛ս տակը ԳԻՌ)։ Վերջապէս «հաւաքուիլ, ամփոփուիլ» իմաս. տից հեռու չէ «բնակիլ», ինչպէս գտնում ենք Զգօն, էջ 298 «Ո՛չ ապաքէն ահա առաւել ևս սիրէ զնոսա Աստուած և ղհոգին իւր գումա-րեալ առ նոսա, որպէս և ասաց եթէ բնակե-ցայց ի նոսա և գնացից ընդ նոսա» (այստեղ ասորին ունի «բնակիլ»)։

= Իրանական փոխառութիւն է ապահովա-պէս. այս բանը հաստատւում է յատկապէս նրանով, որ բառիս արմատակից գումար-տակ ձևը անցեալ դերբայի զուտ իրանական վերջաւորութիւնն է կրում։ Գումարել բառի իրանական ձևերն են՝ պհլ. պազենդ. [arabic word] gumārtan, gumardan, պրս. [arabic word] gumāštan (ներկ. [arabic word] gumāram), բայց սրանք չունին հայերէնի առաջին և հիմնական «հաւաքել» նշանակութիւնը, այլ պահում են միայն վերջին «պաշտօն յանձ-նել, ուղարկել» նշանակութիւնները. այսպէս՝ պհլ. պազենդ. gumārtan, gumārdan «որո-շել, նշանակել, կարգել, պաշտօն յանձնել», պրս. gumāštan, gumāram «արձակել, ու-ղարկել, պաշտօնի կանչել, պաշաօն հանձ-նել, փոխանորդ նշանակել» (Vullers, Zen-ker, ԳԴ), աֆղան. gumāral «նշանակել, յանձնել»։ Իրանեան բառի ստուգաբանութիւ-նը յայտնի չէ. թերևս փոխառեալ լինի ասաւ-րերէնից. հմմտ. gamaru «լրացնել, վերջաց-նել», gamaru «կատարեալ, լրիւ, ամբողջ», gimru «ամբողջը, ամբողջութիւն», gumuru, gummuru, gimirtu «ամբողջութիւն, գումա-րութիւն» (Muss-Arnolt, Ass. engl. Handw. 223-5)։ Նախաւոր իմաստը պահած կլինի ասուրերէնը, միջինը՝ հայերէնը, վերջինը՝ իրանցին։-Հիւբշ. 130։

Ft. clym. 141 գումար=լտ. summare. Bugge, KZ, 32, 36 գում, գումար կը-ցում է յն. όμός «նոյն», ὄμοῦ «միասին», ὄμόω «միացնել», ὄμιλος «հաւաքոյթ. բանակ» ևն բառերին, գ յաւելուածով։ Müller, WZKM, 9, 295 վերի իրանե-ան ձևերին ավելացնում է հսլ. gumino «կալ»? Պասմաճեան, Բիւր. 1899, 686 ասուր. գիմիր «լրացնել, վերջացնել» բառի հետ։ Մեր մէջ ոմանք կարծած են թէ բառիս արմատն է գում, որից ածանցւած է գում-ար՝ ար մասնիկով. ինչ. մեծ-ար-ել, զարդ-ար-ել ևն. սրա դէմ է գրում Տերվ. Մասիս Κ 3161 1882 թ. ապրիլ 16 (մանրամասն տե՛ս Գամապետ)։ Karst, Յուշարձ. 400 ա-սուռ. gamru «կատարեալ, ամբողջ» gimru «համագումար», gammaru «ամ-բողջական», 423 չաղաթ. kób «շատ». օւմ. köpúr «խումբ», gubre «դէզ», ույ-գուր. komar «կծիկ»։ Վարդանեան, ՀԱ, 1921, 245 Զգոնի գումարիլ «բնակիլ» նշանակութիւնը չկարենալով կցել միւս-ների հետ՝ այս ձևը համարում է բուո-ոովին անջատ բառ և հանում է ասորի բնադրի ❇ 'əmar «բնակիլ» (=ա-րաբ. [arabic word] omr «կեանք») ձևից (տառա-դարձութիւնը չի թողնում սակալն ա-նել մի այսպիսի ենթադրութիւն)։-Պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] ǰamra «մարդկանց խումբ», [arabic word] tajmīr «հաւաքել, դիզել», [syriac word] lamr «մարդոց հաւաքուիլը», [arabic word] ijmār «հա-ւաքուիլ. 2. արագ քայլել. 3. ընդհա-նուր գումարը հաշուել», [arabic word] ǰamār «համագումար, ամբողջ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 801-803)։ ՒԻՌ.-Առաջին նշանակութիւնները կո-+ են ամէն տեղ. արևմտեան հայոց մէջ


Գումարտակ, աց

s. adj.

assembly, assemblage, mob, band, corps, forces;
assembled, gathered together;
— նաւուց, squadron;
— առնել՝ դնել՝ կազմել՝ կարգել՝ սփռել, to assemble, to gather together;
to levy troops, to send a body of troops;
ի —ի, in war.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրանեան ձևով անցեալ դերբայն է նա-խորդ գումարել բայի. և անշուշտ ո՛չ թէ հա-յոց մէջ ի կազմուած, այլ բոլորովին պատ-րաստ ձևով փոխառեալ է պահլաւերէնիգ.-այսպէս՝ պհլ. պազենդ. gumārtak, gumar-dak. պրս. [arabic word] gumāšta։ Բառիս առա-ջին և նախնական նշանակութիւնն էր ուռեմն «հաւաքուած», որ յետոյ նախորդ բառին նման զանազան եղանակաւորումներ կրեց։ Բայց, ինչպէս նախորդի մէջ, նոյնպէս և այստեղ իրանեան բառերը առաջին նշանա-կութիւնը կորցրած՝ պահում են միայն երկ-րորդական նշանակութիւնները. այսպէս՝ պհլ. պազենդ. gumārtak, gumārdak «կուսա-կալ», պրս. gumāsta «յանձնեալ, պատուի-րեալ. 2. տեղապահ, տեղակալ, վերակացու իրողութեանց» (ԳԴ)։


Գունակ

adj. s. adv.

similar, equal, like;
dye, colour;
kind, sort;
manner;
difference;
— —, in several colours;
various, different;
— —, —ս —ս, differently, variously.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի-ա հլ. «նման, պէս» Եւս. քը. Կիւրղ. ղկ. Խոր. Ճառընտ., «իբր» Արծր., «կերպ, տեսակ» Մծբ. Ոսկ. մ. բ. 2 և Կողոս. 591. Կիւրղ. ծն., որից՝ գունակ գունակ «այլ և այլ, զանազան, տեսակ տեսակ» Յուդթ. 4և 15. Առաթ. Ոսկ. ես. և մ. բ. 19, 20, «ռա-նազան կերպով, ձևով» Ոսկ. ա. տիմ. Կորիւն. որ և գունակս գունակս Ոսկ. մ. ա. 24. որից յետնաբար՝ գունակաւորեալ Նար. յովէդ.. գունակեալ Ճառընտ., գունակութիւն Նար. Անան. եկեղ., գունագունակ Արծր. ոսկեդա-րեան ձևեր են այսգունակ Եւս. քր., որգու-նակ «ինչպէս» Եւս. քր. Ոսկ. յհ. բ. 21, երկ-գունակ «երկու տեսակ» Ոսկ. ես., նոլնգու-նակ Իմ. է. 3. Եզն. Ոսկ. Փիլիպ. Սեբեր.։


Գունդ, գնդի, աց

s. adv.

assemblage, band;
troops, brigade, battalion, regiment, legion, cohort, phalanx;
globe;
sphere;
ball, bowl;
pincushion;
pommel;
sounding line, plummet;
— փոքրիկ, bullet;
globule;
— անսւոյ, nave of a wheel;
— կշռոց, weight;
— կապարեայ, lead;
չափել զծով գնտով, to sound;
— գունդ, cf. Գունդագունդ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի, ի-ա հլ. «գնդաձև մարմին» Արիստ. աշխ. Պղատ. օրին. Ճառընտ. Փարպ. Շիր., «երկնակամար, արևի կամ լուսնի գունտը» Փիլ. Շիր., «ճրագարանի գնդաձև մասը՝ որ է բուն լապտերը» Հքր. դ. 2, 3. Դան. է. 5, «ծովի խորութիւնը չափելու գոր-ծիք» Գծ. իէ. 28, «սայլի անիւ» Գէ. ես., «մարդու գլուխ» Վրք. և վկ. Ա, 21. 34 (տե՛ս ՀԱ, 1911, 553)։ Սրանից են՝ գնդակ Դան. ժդ. 26, Խոր., գնդել Եզն. Շիր. Նիւս. կազմ. գնդաձև Ոսկ. ես. փիլ., գնդղուկ «թօփլիկ գնդլիկ» Վստկ. 166, գունդխաղ «գնդակ խաղալը» ԱԲ։ Նոր գրականում կազմուած բառեր են՝ երկրագունդ, ձիւնագունդ, ձիւ-նագնդակ, գնդամուղ, գնդախաղ, գնդակա-հարել, գնդակահարութիւն, գնդասեղ, գնդա-ցիր, քարեգնդակ, խաղագնդակ ևն։ Ինչպէս արմատը, նոյնպէս և ածանցները գրւում են նաև տ-ով՝ ըստ յետին տառադարձութեան. այսպէս՝ գունտ, գնտակ, գնտաձև ևն։ Իսկ «անիւ» նշանակութեամբ ունինք կունտն (սեռ. -տան) կամ կունտ Պիտ. Երզն. քեր. Գէ. ես., կունդ Սիւն. քեր. 209. Զքր. սարկ. Բ. 21, կունդն Լծ. սահմ. 284։ Շինծու բառ է գնտաղ ՓԲ «տեսակ մը քաղցրեղէն. տճկ. լօխմա»։

ԳՒՌ (dialectal) Ննխ. Պլ. Տիգ. Տփ. գունդ, Ախց. Կր. գ'ունտ, Ալշ. Երև. Խրբ. Մշ. Ջղ. Սեբ. գ'ունդ, Շմ. կունդ, Զթ. գ'օնդ, գ'ոնդ, Ոզմ. կոնտ, Ասլ. գիւնդ, գիւ*, Մկ. Մրղ. Սլմ. Վն. կ-իւնդ։ Այս բառերը ներկայանում են մեզ զանազան նշանակութիւններով. այսպէս՝ Վն. Տիգ. «գնդաձև», Երև. Զթ. Խլ. Խրբ. Կս. Մշ. Մրղ. Շիր. Շմ. Վն. Սեբ. «խմորի (կամ նտև կարագի) գունտ», Հմշ. «ընկոյզի ամ-բողջ դուրս եկած միջուկը», Պլ. «գնտաձև դի-զած», կամ «խոշոր կտորով», Հմշ. Մշ. Ոզմ. Վն. «սայլի, ճախարակի, գութանի և ջաղաց-քի անիւ, մանաւանդ անիւի գունդ մասը, որի մէջ անցած է սռնին», Ալշ. կունդ, յգ. կընդ-ներ «սայլի ակ»։ Այս վերջինը գործածւում է նաև կ նախաձայնով. այսպէս՝ հին մատե-նագրութեան մէջ կունտ, կունտն, նոր բաբ-բառներից Ոզմ. կօնտ։ Այս հանգամանքը կարող էր կարծել տալ թէ կունտ «անիւ» տարբեր բառ է. բայց հմմտ. գւռ. թրք. top (թօփ) «սայլի անիւ», որ բուն նշանակում է «գունդ, գնդաձև» և գործածական է նաև մի քանի հայ գաւառականների մէջ (օր. Ղրբ)։ Սրանցից դուրս ունինք նաև Ասլ. Պլ. գունղ և Ռ. քունդ «բթամիտ» նշանակութեամբ, ո-սից յատկապէս գունդգլուխ «հաստագլուխ, բթամիտ»։ Բառիս հետ համաձայն է գալիս պրս. [arabic word] kund «բութ, գուլ, հաստ, ոչ-սուր (դանակի համար գործածուած). 2. կորովի, քաջ, զօրաւոր», որից փոխառեալ են չաղաթ. [arabic word] ︎ qund«խոշոր, կոշտ, ծանր», օսմ. kund «ուժեղ, զօրաւոր», ույգուր. kóndek «կոշտ. տձև». ալթալ. kund «կոշտ, ուժեղ, բիրտ» (տե՛ս Vámbery, Etym. Wört. էջ 97), արե-վել. թրք. [arabic word] kund «կոշտ, ծանր» (Pavet de Court. Dict. Turc-Or.)։ Պարսկերէն բա-ռի հետ համեմատւում է սանս. kantha-«գուլ» (Horn, § 868). և որովհետև Ասլ. Պլ. գունդ ձևը կարող է ծագած լինել նաև կունտ ձևից, ուստի կարելի է կարծել, որ կունտ փո-խառեալ է պրս. kund բառից, իբրև բոլորո-վին տարբեր բառ՝ ծանօթ գունդ բառից։ Այս խնդիրը կարօտ է մեկնութեան։-Գունդ նշա-նակում է նաև «մահմետականների մարգա-րէն՝ Մահմետ» և այս իմաստով իբրև ծած-կալեզու գործածական է Պօլսի բարբառում (անշուշտ գլխին կապած փաթթոցի ձևից առնուած). սրա հին վկայութիւններն ունին Շնորհ. եդես. էջ 59 (Թէ ոչ ուժով իւրոյ բազ-կին կամ զօրութեամբ իւր պիղծ կընտին) և 1567 թուին Կաֆա գրուած վկայաբանական մի գրուածք (Դարձեալ տարան տունն գըն-տին, ուր սոխտաներն բնակէին). Նոր վկ. էջ 405։-Նոր բառեր են՝ գունդուկծիկ, գուն-դուկլոր, գունդուկ, գունդուլ, գունդուլուկ, գունդուկոլոշ, գնդալիւր, գնտագազ, գնտիկ, գնտիչ, գնտլել, գնտլիկ, գնտոց, գունդա-պուր.-տ>ծ ձայնափոխութեամբ ձևացած են՝ գնծիկ, գունծիկ, գունծուլ, գունձուլ։


Գրամար

s.

penny-weight;
scruple.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. γραμμάριον «'1/շ։ ունկիի ծանրու-թիւն, որ է մէկ գրամ». ծագում է յն. γράμμα հոմանիշից, որ բուն նշանակում է «գիր», բայց ստացել է այս նշանակութիւնո՝ սխալ ստուգաբանութեամբ՝ լտ. scripulum «գրամ» բառը յառաջացած կարծելով soribo «գրել» բայից։ Տարածուած է բոլոր լեզունե-րի մէջ gram ձևով, ինչպէս և արդի հայերէ-նում՝ արևմտեան տառադարձութեամբ կր-րամ. արևելեան տառադարձութեամբ գրամ ձևով։-Հիւբշ. 345։


Գրապան, աց

s.

hem, border, list;
collar of a coat;
ephod.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Իրանեան փոխառոթիւն է. հմմտ. պհլ. grīvpān, պրս. [arabic word] girēbān կամ [arabic word] girēvān «հագուստի կամ շապիկի վիզը՝ որ-տեղից զլուխն են անցկացնում. փողպատ». աֆղան. girēvān, քրդ. grīvān «շապիկի վի-ղը». որոնք ծագում են զնդ. grīva-=սանս. grīva-, աֆղան. griva, grēva, պրս. ︎ gir! «վիզ. պարանոց, ծոժրակ» բառից, իբրև զնդ. *grīva-pāna «վիզը պահող, վըզ-պան» (Bartholomae, 530, Horn, § 913) «Օձիք» նշանակութիւնը այնուհետև դարձել է «գրպան», այսպէս՝ պրս. giribān «զգես-տի գրպան», փարս. giribān կամ kissai-karfa «գրպան բարի գործոց»։ Իմաստի զարգացման համար հմմտ. արաբ. [arabic word] ǰayb «օձիք, զգեստի վիզ, որ և նմանա-թեամբ՝ գրպան» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 99 և 100), թրք. ǰeb «գրպան» (փոխառեալ արաբերէնից)։ Նկատենք, որ հները մեր իմաստով գրպան չունէին և նրանց համար իբրև գրպան էր ծառայում գօտու ծալքը։ Իրանեան բառից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] jirrubān, ǰurrubān «շապիկի վիզը», [arabic word] ǰurrubān կամ [arabic word] ǰurbān «շապի-կի օձիք, սրի պատեան», [arabic word] ǰirab «պարկ, որևիցէ աման, ամորձեաց պարկ», [arabic word] fulubbān կամ [arabic word] ǰulbān «սուրի, դանակի, խարազանի ևն կաշէ պատեան կամ պարկ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 91, 95), լեհ. karman, խրվ. karmen, karmenac «մի տեսակ մուշտակ», ուկր. karman, karajman, ռաւս. карманъ «գրպան» (ուրիշ բացատրու-թիւն սրանց համար տե՛ս Berneker, 490) վօթյ. kormana, ֆինն. kormano, էստ. kar-man «գրպան»։-Հիւբշ. 132։

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. նոյնը Lag Gesam. Abhd. 202 (ուր սխալմամբ գըր-ւում է պրս. cliban-us), Arm. Stud. § 538 (ուր աւելանում է արաբ. բառը) և Հիւնք.։-Հիւբշման Arm. Gram. 132 գրապանակ «հմայեակ» բառը համա-րում է վերինից տարբեր և կազմուած գիր-+պան+ակ, իբր «պահպանութեան գիր»։ Այս դէպքում գրապանակ պիտի նշանակէր «գիր պահող, գրի պահա-պան» և ո՛չ թէ «պահապան գիր»։ Ըստ իս գրապանակ նոյն բառն է նախորդի հետ և աւելի լաւ է պա-հում արմատի (arīvā) «վիզ» նշա-նակութիւնը։ Գրապանակը այն բանն է, որ կախում էին վղից ի պահպանու-թիւն։ Աբեղեան, Հայոց լեզ. տեսութ. 286 գիրք+պան, իբր «գիրք պահելու տեղ»։


Գրատ, ի

s.

great coat, loose coat, Persian dress.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

հրտր. Բուզ. էջ 171, ծանօթ. 1 ուղղա-գոյն ձևը համարում է գրատ, որ կցում է պրս. [arabic word] բառին։ Սա անշուշտ պրս. [arabic word] kurād «հնոտի և մասնատեալ հանդերձ և զգեստ», թրք. գուրատէ «անպէտք, հին ու մին մնացորդ բաներ» բառն է, որ սակայն ո՛չ նշանակութեամբ և ո՛չ էլ ձևով համաձայն է մեր բառին։ Հացունի, Պատմ. տարազի, էջ 97 ճիշտ ձևը համարում է դրաստ և նոյն է ռնում պրս. durust «ուղիղ» բառի հետ, իբր Ռէ «ուղիղ ստորոտով պատմուճան», իսկ էջ 120 դնում է գրատ և մեկնում է պրս. կիրատ «հին զգեստ մը», գուրաթ «կրկնոց կանանց» (իմա՛ [arabic word] qurat «շորի պատռած կտոր՝»)։


Դագ

cf. Դեգ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. տաք, դաժան կամ արաբ. թաճիզ «ձանձրացնել»։ Lag. Beitr. bktr. Lex 25 ոնդ. *dāγa ձևից, իբր daž արմատից =սանս. dah, dagh «այրել»։ Տէրվ. Մասիս, 1881 մայ'' 8 հնխ. dhagh արմատից։ Հիւբշ. Arm. St. էջ 12 և Arm. Gr. 437 նշանակութեանց տարբե-ռութեան պատճառաւ չի ուզում կցել սանս. dah «այրել, վառել», պրս. [arabic word] daγ «խարան», գոթ. dags «օր», լիթ. degù, dègti «այրել» բառերին, որոնք գալիս են հնխ. dhegh արմատից։ Մէ-նէվիշեան, ՀԱ, 1897, էջ 248 կերևայ, թէ ընդունոմ է վերջին մեկնոթիւնը և կցում է նաև հյ. *դեհ «այրել», որ պահոած է հրդեհ բառի մեջ։-Scher-telowitz, BВ, 28, 311 լիթ. dagnū «կառչիլ», dagis «փաշ» բառերի հետ։ oštir, Worter u. Sachen, 3, 207 զնդ.


Դագաղ

s.

bier, coffin litter, sedan;
gridiron, grate.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Մ. Մսեռեան, Ճռաքաղ, 1861, էջ 331 ստանաւորով մեկնում է՝ Դի մեռելոյն ի դագաղի, Իբր ի յարկեզ գոգցես գաղի, Եւ որ ի մէնջն ասի դագաղ, Ճշմարտու-թեամբ է դիաքաղ։-Lag. Beitr. bktr. Lex. 25 daž, սանս. dah «այրել» արմա-տից։ Տէրվ. Մասիս, 1881 մայ" 8 հնխ. dagh «այրել» արմատից. հետևցնելով բառիս «կասկարայ» նշանակութիւնից և հների մեռել այրելու սովորութիւնից։ Հիւնք. տճկ. թաճկիյրէ «պատգարակ»։


Դահ

adj.

hard, old, ancient.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Կր. Սեբ. դ'ահ, Ալշ. դ'այ, Մշ. դ'ա. Երև. Ջղ. դ'ախ, Մկ. Մրղ. Սլմ. Վն. տmխ. Զթ. դ'օհ, դ'ոհ, բացի սրանցից դահ բառը ու-նին նաև Դվ. Խն. Խ. Խտջ. Հմշ. «հին, օթեկ, քարթու, ծեր (միս, անասուն, մարդ), տըն-մընայ (աղջիկ) ևն», Ակն. «կարծր, կոշտ» նշանակութեամբ. նոյն իսկ թրքախօս Այն, դահ «խաղողին այն հատիկները, որ շուտ են հասնում ու թառամում ողկոյզի վրայ»։


Դահեկան, աց

s.

penny;
drachm;
gold coin;
coin;
— հատանել, to coin, to mint.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Փոխառեալ է հպրս. մի ձևից, որ բուն նշանակում էր «Դարեհական, Դարեհի նշա-նով դրամ» և յետոյ, առ հասարակ «դրամ»։ Նոյնից փոխառեալ են նաև վրաց. დრაჭკანი դբահկանի, დაეკანი դաեկանի «ոսկի դրամ» Չուբինով՝ 361, ասոր. [syriac word] ︎ ︎︎ darīka-nā, ❇ darikun, եբր. [hebrew word] a-darkon (Ա. մնաց. իթ. 7, Եզր. ը. 27), միշն. [hebrew word] darkōn (յն. δαρειϰός), բոլորն էլ նոյն նշանակութեամբ։


Դամ

s. mus.

snare, toil;
accord.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պոս. ❇ dam «երգի ձայնակցութիւն, ձայն պահելը». ծագում է ❇ dam «շունչ» նախաւոր նշանակութիւնից. որից [arabic word] damkaš «երգակից, ձայնակից» (տե՛ս Ա-բիկեան, Բառ. տճկ. էջ 435-6), մասնաւո-րապէս «փողահարի ձայնը պահողը, գւռ դամքաշ»։ Պարսկերէնից փոխառեալ է նաև թրք. dem čekmek «դէմ բռնել, երգի ձայնը պահել»։


Դան

s.

knife claspknife;
սրել զ—, to sharpen a knife.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ռանակ». մէկ անգամ գործածում է Օրբել. ժա. «Հանեալ ի թափուցն (պատեա-նից) զփոքրիկ զդան» (տե՛ս ՆՀԲ թափ բառի տակ. իսկ հրտր. Էմինի՝ էջ 31-32 և Շահ-նազ. Ա. էջ 86 ունին «զփոքրիկ դանակիկն»)։ ՆՀԲ մեկնում է բառս «դանակ կամ խթան», որին հետևում է նաև ԱԲ, իսկ ՋԲ մեկնում է «կտրոց»։ Որովհետև խօսքը էշի մասին է, ուստի ՆՀԲ ենթադրել է նաև «խթան» նշա-նակութիւնը, որ սակայն ուղիղ չէ։ Ուղիղ է միայն ՋԲ, իբրև «կտրոց, դանակ», ինչպես ցոյց է տալիս վրացերէնը։ Այս արմատից է կազմուած ԴԱՆԱԿ, ի-ա հլ. «կտրոց, դանակ» Վեցօր. 197. Բուզ. Ոսկ. մտթ. Կիւրղ. ծն., որից դանակացիտ «դանակով ճեղքռտող» ԱԲ։


Դոն, ից

s.

tunny;
loaf;
biscuit;
— յաղեալ, pickled tunny.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մի տեսակ հաց, պաքսիմատ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. դեկտ. 7. «Եդ սեղան և ի ներքս 3 պաքսիմաթ և սկսան օրհնել զԱստուած և զհացն ուտել և կերեալ հայրն Անտօն զմի դոնն»։ Այս բա-ռը չունին ՆՀԲ և ԱԲ. յիշում է միայն ՋԲ դոն ձևով, իսկ ՀՀԲ թոն գրչութեամր (իբր թէ «թսն ձկան ձևով մի տեսակ հաց՝ որ յատուկ էր ճգնաւորներին. պաքսիմատ»). բայց գըտ-նում եմ Բառ. երեմ. էջ 270 պաքսիմատ ռա-ռի բացատրութեան մէջ և Թորոսեան, Տետ-րակ համառօտ բառարանի, 1794, էջ 40, իըր «պաքսիմատ» նշանակութեամբ։ Այս երկու ցուցումներից երևում է, որ բառը այն ժամա-նակ կենդանի ժողովրդական բառ էր։ Այս բանը հաստատւում է նաև նրանով, որ նուն բառի նուազական ձևը՝ դոնիկ՝ գործածական է մինչև այժմ էլ Բուլանըխի և Մշոյ բարբա-ռում և նշանակում է «կէս կանգուն երկարու-թեամբ և մի մատ հաստութեամբ մի տեսակ տափակ հաց՝ մէջտեղը ծակով» (տես իմ Գա-ւառաևան բառարանը, էջ 283-4. ունի Ամա-տունին էլ, Հայոց բառ ու բան, էջ 173 դօն (Ղազախ) և դօնիկ ձևերով)։

ՀՀԲ դոն բառը գրելով թոն և բառա-տրելով «թոն ձկան նման հաց կամ պաք-սիմատ», անշուշտ ուզում է հանել թոն բառից. բայց սրան հակառակ են նախ այն, որ բառը թէ՛ հնում և թէ՛ այժմ դոն ձևն ունի և երկրորդ՝ յն. ϑὸννος «թոն ձուկ» բառը չունի «հաց» նշանակութիւնը ո՛չ Bailly-ի մօտ, ո՛չ Sophocles-ի մօտ և ո՛չ էլ նոր յունարէնում։


Դուրգն, դրգան

s.

potter's wheel.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. dhrōgh-արմատից. հմմտ. յն. τρυχύς «անիւ-բրուտի անիւ, դուրգն», հիռլ. droch «անիւ». այս երկու ձևերը ծագում են հնխ. dhroghe-նախաձևից, որ չի կարող տալ հյ. դուրգն։ Հայերէն ձևը բացատրելու համար պէտք Լ ընդունիլ թէ շրջուած է հնխ. dhrōgh-ձևից (երկար ձայնաւորով), որի վրայ աւելացել է յետոյ հայկական ն ածանցը. այսպէս dhrōgh-> ղրուգ>ղուրգ>դուրգն։ (Բառիս ձևի համար աւելի ընդարձակ տե՛ս SA, 2, 122)։-Կարծւում է, որ վերոյիշեալ ձևերի հետ պետք է կապել նաև յն. τρόχος «վազք. ասպարէզ». τρέχω, դոր. τράχω «վազել», τρόχις «սուրհանդակ», τρογίλος «ճախարակ 2. մի տեսակ թոչուն», լեթթ. dräst, լիթ. pa-droszti «վաղել, արագ ընթանալ», զոթ. pragjan, անգլսք. brčzan «վազել», հսլ. tru-ku «վաղք». նսլ. trčati «վազել», ռուս. дорora «ճամբայ», հիռլ. tricc «արագ», trēn «հա-մարձակ, յանդուգն» են ևն, որոնք են-թադրել են տալիս հնխ. dhregh, threqh, treq ևն ձևերով և «վազել» նշանակութեամս արմատները։ (Տե՛ս Pokorny, 1, 875, Ber-neker, 226. վերջինս նշանակութեան տար-բերութան պատճառաւ չի ընդունում կցել ռուս. дорora «ճամբայ» բառը, իսև Pokor-nǰ չի յիշում այն)։-Հիւբշ. 440։

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, որ (անիւ բառի տակ) լծորդ է դնում յն. τσογός ձևը։ Pictet, 2, 162 լտ. torquao «շըր-ջել, դարձնել» ևն։ Հիւնք. յն. τροχός։ Osthoff, SA, 2, 115 և 122 կարծում է որ դուրզն ուղղականը շինուած է յետ-նաբար *դրուգն, սեռ. դրզան ձևից նմանողութեամբ։ Աւելի երկար մի բա-ցատրութին տե՛ս Pedersen, Հայ. դր. լեզ. էջ 21-22։ (Վերի համեմատո-թեանց վրայ տե՛ս Walde. z88. Boi sacq, 983)։ Karst, Յուշարձան 414 ծիր բառի հետ՝ մոնգոլ. togorin «շուրջը», togori «դառնալ», թունգուզ-մանչ. to-*oro «անիւ, շրջանակ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 145 պրս. [arabic word] turkān կամ [arabic word] turk-i-falak «մոլորակների ծիրը»։ Հմմտ. նաև Petersson. Ar. u. Arm. Stud. էջ 79 ուր հնդևրոպական արմատին տալիս է նաև «դառնալ. դարձնել» նշանակութիւնը և ըստ ալսմ միացնում է նրան զանազան նոր բա-ռեր։


Դրակոնդիկոն

s. bot. dragons wort, grass plantain;
cf. Շաւաշարիւն;
cf. Նուիճ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ գրակոնտիկոն ձևի տակ գրում է «բառ անյայտ ըստ ձայնին», բայց շա-ւաշարիւն բառի տակ՝ յն. δραϰόντιον բառի մօտ դնում է դրակոնտիոն։ Broc-kelmann, Ուս. փոխ. բառից, թրգմ. Տա-շեան, էջ 99 վերի յն. բառերի հետ։ Թոռնեան, ՀԱ, 1922, 597 յն. τραγοντιϰόν «թեթևօրէն փորագրելով արծնուած», τραχύνω «անհարթ ընել, արծնել թե-թևօրէն փորագրելով» բայից։ (Այսպի-սի նշանակութիւն չգիտեն ո՛չ Builly, էջ 1953, ո՛չ Sophocles, էջ 1088 և ոչ էլ նոր յունարէնը. չկայ նաև Pape-ի յն. -գերմ. երկհատոր բառարանում, 1888. հտ. Բ. էջ 1136)։


Դրամ, ոց

s.

drachm;
coin, money;
penny;
—ովք վճարել, to pay ready cash — հատանել, հարկանել, կոփել, գրել զ—, to coin, to make money.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. dram, պրս. [arabic word] diram «մի փոքրիկ կշիռ, դրամ. 2. դրամ, փող», քրդ. dirāw «փող»։ Իրանեան բառը փոխառեալ է յն. ὄραχμή բառից, որ նշանակում է «մի փոքր քաշ. 2. մի տեսակ դրամ, որ արժեր 6 օբոլ, մօտ 1 ֆրանկ». (անցել է *draxm, *drahm միջին ձևերից. հմմտ. արաբ. [arabic word] dirham).-յոյն բառը բուն նշանակում է «բուռ, մի բռան պարունակութիւնը (լատ-կապէս մետաղեայ ցպիկների մի բուռը)» և կցւում է δρασσομαι «բռնել, բուռով վերցնել» բային (Boisacq, 198-9)։-Հիւբշ. 145։


Դրուատ, ից

s.

eulogy, praise.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Հպրս. *druwata-ձևից (Marouart Յա-շարձան, 292), որի հետ հմմտ. զնղ. drva-tat-(< druvatāt) «առողջութիւն». նոյն բառը պարսկականում դարձել է drut կամ drōt նշանակութեան նոր փոփոխութիւննե-րով, այսպէս՝ պհլ. drut, drōt «առողջու-թիւն, բարօրութիւն, բարև», drútīk «քա-ղաքավար», pa-drūt «օրհնութիւն», պազենդ. drūδ «ողջոյն, խաղաղութիւն, բարօբու-թիւն», պրս. [arabic word] durōd «օրհնութիւն, բա-րեմաղթութիւն, աղօթք» (Horn, էջ 123) «առողջութիւն, բարօրութիւն, բարև, ա-ղօթք, գովեստ. դրուատիք» (Zenker), «ող-ջոյն կամ խաղաղութիւն» (ԳԴ), [arabic word] du-rōdan «գովել, ներբողել», padrud «ողջոյն, մնաք բարով, հրաժեշտ».-բոլորի արմատն է զնդ. drva, հպրս. duruva-«առողջ» = սանս. dhruvá-«ամուր, հաստատ, մնայուն» (Bartholomae, էջ 782)։-Հիւբշ. 146։


Դրուժան

cf. Դրժող.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ասլ. դ'րիւժա, Սվ. դրռջան «շատ անհանդարտ (տղայ)», Եւդ. դռջան, Ննխ. ըո-ջան (գիւղերում կայ և ըռժանգ, Չալթը գիւ-ղում՝ դոջան) «դաժանաբարոյ, անհամբու--կռուասէր», Մն. Պլ. Ռ. Սեբ. դըռջան՝ անյայտ նշանակութեամբ անարգական ածական, որ տրւում է մի՛միայն յոյներին (առևմտեան տառադարձութեամբ՝ տռճա՛ն հոռոմ, տրո-հա՛ն շուն)։ Նոյն բառը՝ ըստ Ս. Մխիթարեան. Բիւր. 1898, 865 ունին նաև Անգորայի թրքա-խօս հայերը՝ «խոշոր» նշանակութեամբ օր. dərǰan gibi kedi «տռճանի պէս կատու». Մխիթարեան աւելացնում է թէ «այս բառի աւանռութիւնը պակասում է»։


Եբիճաղ

s.

hooded cloak

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. աղաբողոն, ՋԲ համարում է «բառ այլազգական» և անշուշտ ուզում է հասկանալ թրք. [arabic word] yapunǰa, արևել. թրք. [arabic word] yapunǰi «անձրևի և ցուրտի դէմ պաշտպանուելու յատուկ մազեղէն մի տեսակ հաստ վերարկու»։ Այս բառը շատ տարածուած է Արևելքի ժողովուրդների մէջ, բայց ո՛չ ձևով բո-լորովին նոյն է մեր եբիճաղի հետ և ոչ էլ յարմարում է «կրօնաւորի վերարկու» նշանակութեան։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 340 դնում է թրք. եաբընճաք ձե-ւով, որ աւելի յարմար է, բայց բառա-րաններում չի գտնւում. չգիտէ նաև Будaговъ, II, էջ 320։


Եզն, զին, զանց

s. ast. bot.

ox;
Taurus;
եզին ագի, mullein;
եզին աչք, camomile;
cf. Եզնակն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ձևի հետ, բայց նաև ukšan, զնդ. vac-ša։-Boрp, Gram. comp. I. 398 սանս. ukšan, գոթ. auhsin, հբգ. ohsin, գեռմ. Ochs «եզ» ընտանիքի հետ (բայց այս համեմատութեան մէջ բացի ն-ից ուրիշ նման բան չկայ, որովհետև ո՛չ u տա-յիս է ե և ո՛չ էլ kš լինում է զ)։-Justi, Zendsn. 60 նորից է դնում սանս. ιk-šan, զնդ. uxšan, Müller, SWAW, 78, 425 ոնռ, azi «կով»՝ ն մասնիկով։ Այծ մեկնութիւնը մերժում է Lag. Arm Stud § 680։ Tomaschek, Deutsche Litteraturzeit, 1883, էջ 1254 և Bugge, KZ, 32, 83 համարում են կովկասեան փոխառութիւն. հմմտ. թուշ. ase, չեչէն. esi. սեռ. ēsih «հորթ», ուտ. uz «եզ», uzur «եզներ», կայ. դիդ. uns, us, iš աոճ. az «եզ», տաբաս. unza, ավար. oc. կիւր. jac, կազիկում. nic, հիւրկան. unc, լեզգ. os, is, վոտյ. aš, սիրյ. us, օստյակ. uges, ափխազ. ac* ևն ևե։ Այս բոլորը մերժելով Meillet, MSL, 10, 278, վերկանգնում է Lagarde-ի և Müller-ի նախկին մեկնութիւնը, սանս. ahi և զնդ. azi, որոնք ձայնական տե-սակէտով էլ ուղիղ է գտնում։ Հիւբշ. IF, Anz. 10, 47 չի ընդունում այս մեկնու-թիւնը, պատճառաբանելով թէ սանս. ձևը անստոյգ է, իսկ զնդ. բառը իբրև վերադիր է գործածուած «կով» բառին՝ «կաթնտու» կամ ուրիշ մերձաւոր մի նշանակութեամբ։ lensen, Hitt. u. Arm. 80, 109 հաթ. sin=հյ. եզին։ Հայ ժողո-վըրդական մի ստուգաբանութիւն է յի-շում Յ. Մ. Տուտուխեան, Արևելք, 1888 ապրիլ 27, որի համեմատ՝ Աստուած, իբր թէ Ադամի անկումից յետոյ մի հրեշտակ ուղարկեց, որ նրան հողա-գործութիւն սովորեցնէ. երբ հրեշտակը ևւռոհում էր թէ կենդանիներից ո՛րին է ւծելու արօրին, նրանցից մին «ե՛ս, ե՛ս» աղաղակեց, և անունը մնաց «եզ»։ Հիւնք. զենուլ բայից։ Patrubány, SA, 1, 188 իբր «բեռնաբարձ»՝ թերևս կցելի յն. ὄχλος «բեռնաւորումն» բառին, հնխ. eg'hos կամ og'hos ձևից, իսկ KZ,


Ելեփանդական, ի, աց

adj.

belonging to elephantiasis;
affected with elephantiasis;
— ախտ, բորոտութիւն, elephantiasis.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, գրուած նաև եղեփանդա-կան, եղեփանդեան, եղափանդական «մի տե-սակ բորոտութիւն». բուն նշանակութիւնն է «փղական». Խոր. բ. 8. Վրք. սեղբ. տպ. Վե-նետ. էջ 28, 36, 38. տպ. էջմ. 722, 737, z42,


Եռմոս

s.

melody, song.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. εἰρμός կամ εἰρμός «կապակցու-թիւն, կարգ, շարք», յատկապէս հռետո-րական արուեստի մէջ գործածուած ռառ ռ-րից և լտ. hirmos. աւելի յետոյ ստացել է «երգի կամ օրհնութեան առաջին տունը» նշանակութիւնը (այսպէս յունական ծիսարա-նի կամ Մաշտոցի մէջ, ըստ Sophocles, 426)։ -Հիւբշ. 349։


Երաժիշտ, ժշտաց

s.

musician, composer;
music;
—քն, the Muses.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. պրս. ֆէրաշթու «ծիծառ» բա-ռից։ Աճառ. Բանաս. 1899, 252 -իշտ դնում է մասնիկ (հմմտ. նաժիշտ) և ար-մատը երաժ-, որ կցում է երգ բառին՝ գ և ժ ձայների փոխանակութեամբ, հմմտ. ոյժ և առույգ, տուգանք և տու-ժել, արգ և արժել, բագ և բաժին։ Ny-berg, Hilfsb. 2, 191 իբան. *raji-sta ձևից, որի հետ կապում է սանս. rajya-te «գրաւուիլ, հրապուրիլ, սիրահարուիլ», պհլ. ranǰak, պրս. [arabic word] ranj «ցաւ». սը-րանց հետ նաև հյ. երախտիք, ատե-րախտ, պատարագ։ Նշանակութիւնը անյարմար է և չի թոյլ տալիս այս միա-ցումները։


Երախ

s.

mouth, muzzle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ղրբ. ռէխ, ռըխ, Երև. Շմ. ըռէխ, Հւր. ըռաէխ. նոյն բառը գիտեն նաև Ագլ. Գնձ. Դվ. Լ. Ղզ. Ղրդ. յատկապէս գործած-ւում է «անասունի բերան» նշանակութեամբ, բայց նախատաբար նաև մարդոց համար։ (Այս ձևի աւելի հին գործածութիւնն ունի Զքր. սարկ. Բ. 69, 120 ռեխ, սեռ. ռխի, բց. ռխէ ձևերով)։-Նոր բառեր են՝ ռեխալի. ռե-խակալ (կամ ըոկալ), ռեխակալել, ռեխա-հարուստ, ռեխել, ռեխաւոր։


Երախայ, ից

s.

child, little boy, babe;
catechumen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«անկնունք, քրիստոնէական մը. կըրտութիւն դեռ չստացած, չմկրտուած» Ոսկ. մ. ա. 19, 23. Եզն. «նորածին կամ դեռ անխոս մանկիկ» Ճառընտ. Մանդ. էջ 95, «տղայամիտ, անմիտ» Սեբեր.-հիմնական նշանակութիւնը առաջինն է. երախայութիւ-նը կապ չունէր տարիքի հետ. կային չափա-հաս երախաներ և մկրտութիւնը կատարւում էր չափահասութեան ժամանակ. յետոյ, երբ սովորութիւն դարձաւ մկրտութիւնը կատարել մանուկ ժամանակ, երախայ բառն էլ ստա-ցաւ «մանկիկ» նշանակութիւնը, որից էլ յա-ռաջացաւ վերջապես «տղայամիտ» նշանա-ևութիւնը (հմմտ. Մալխասեան, Մշակ, 1913, K 103)։ Սրա լաւագոյն ապացոյցը տալիս է Վրք. սեղբ. 733 «Սրբոյն՝ Սեղբեստրոսի եդեալ զաջ իւր ի վերայ գլխոյ թագաւորին, օրհնեաց զնա և արարեալ երեխայ՝ գնաց» (յետոյ մը-կըրտելու համար)։ Սրանից՝ երախայական Մխ. ապար., երախայացեալ Կամրջ., երա-խայացուցանել «մկրտել» Կամրջ. Շնորհ, թղթ., երախայապէս «անկնունք մարդու պէս» Կանոն. 156, երախայամիտ (նոր գրականի մէջ). գրուած է նաև երեխայ (երկրորդ ձայ-նաւորը նմանեցնելով առաջինին). որից ե-րեխայութիւն Յհ. իմ. ատ. Կանոն. ևն։


Երախան, ից

s.

assembly, company, circle, banquet, table-companions;
բազմել —ս —ս, to sit down by companies or groups;
—ք, mouth, lip.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «խումբ, դաս (կերակուր ուտողների, բազմական)» Մրկ. զ. 39, Եփր. աւետ. 303. Անկ. գիրք առաք. 403, «խնջոյք, կերուխում» Եղիշ. ը. էջ 156. Յհ. կթ. Սահմ. «որ և է խումբ (հրեշտակների, զինւորների, փղերի ևն)» Փիլ. լիւս. Նար. Մագ. թղ. 185 որից՝ երախանիլ «մէկտեղ կերակուր ուտելու նստիլ» Պղատ. օրին.։-Նոյն բառը ունի դար-ձեալ «ճամբու հանգրուան, իջևան, քարվան-սարայ» նշանակութիւնը, որ գտնում եմ մէկ անգամ գործածուած Ոսկ. մ. ա. 1, էջ 15 «Այլ ռմն ծեր անցեալ ընդ բազում աշխարհս, և զերախանացն և զվտաւանացն համարս և զքաղաքաց կայանս և զկերպարանս և զնա-ւահանգստաց և զվաճառաց, բազում հաւաս-տեաւ և ճշգրիտ պատմէ».-յոյն բնագիրն ունի ❇Aλλ' ό μέν γεγηραϰώς ϰαὶ πολλήν ἐπελ-λών γὴν, ϰαὶ σταδίων αριϑμδν, ϰαὶ πίλεων βέσεις..., ուր σταδιον (600 հունական քայլի տարածութիւն) առնելով իբրև վտաւան. ա-ռանց համազօրի է մնում երախան, և կարող է միայն «իջևան» իմաստով առնւիլ (տե՛ս ւմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 259)։


Երանգ, ոց, աց

s. adv.

dye, colour, hue;
— —, in many colours, variegated.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *rang «գոյն» բառից (Nyberg, HMfsbuch, 1, 51 և 2, 191). նոյն են պազենդ. rang, պրս. [arabic word] ︎ rang, քրդ. reng, renk, աֆ-ղան. բելուճ. rang, սանս. ran'ga-, բոլորն էլ «զոյն» նշանակութեամբ (Horn, § 623)։ Պարսիկն ունի նաև arang, ranj հոմանե» ձևերը։ Իրանեանից են փոխառեալ արևել թրք. reng, rang «գոյն, երևոյթ, տեսակ». սերբ. renk, renják «գոյն»։-Հիւբշ. 148։


Երաշտ, ի

adj.

dry, arid, parched;
cf. Երաշտութիւն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *rašt «ցամաք, չոր» բառից, որ ա-ւանդուած չէ, բայց կայ պրս. [arabic word] rašt «very dry, շատ չոր» (չգիտէ ԳԴ), որի երկ-ռորդ փոխաբերական նշանակութիւնն է «հող, ցամաք երկիր» (այս իմաստը գիտէ ԳԴ)։ Նկատելի է, որ «երկիր, հող» նշանակող բա-ռերը ծագում են «չոր» նշանակող բառերից. այսպէս՝ լտ. terra «երկիր, հող» գալիս է հնխ. ters-«չորանալ» արմատից. հիռլ. tīr «երկիր» գալիս է tīr «չոր» բառից. հյ. ցա-մաք «հող» ծագում է նախաւոր «չոր» նշա-նակութիւնից ևն։ Բայց հայերենի մէջ էլ ե-րաշտ ունեցել է «հող» նշանակութիւնը, ինչ-պէս ցոյց է տալիս Ղրբ. ըրըշտա՛ վրէտ<ե-րաշտահոտ «անձրևը նոր սկսած ժամանակ հողի հոտը»։-Աճ.


Երբ

s. adv.

time, moment, hour;
when, in what time;
— եւ է, no matter when;
-? առ -? when? ց-? մինչեւ յ— ? or ց-? how long ? — իցէ՝ զի, please God! o! when shall I be! when will it be that!

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ո՞ր ժամանակ» ՍԳը., «երբեմն, մերթ» Ոսկ. յհ. ա. 19, «քանի որ, որովհե-տև» Բրս. մրկ. Լմբ. պտրգ. «երբոր, ո՛ր ժա-մանակ որ» Նեղոս. (հնագոյն հայերէնում այսպիսի անկանոն գործածութեան հետքեր՝ փոխանակ յորժամ, իբրև՝ տե՛ս Այտնեան, Քնն. քեր. 68). յետնաբար հոլովուած է ի կամ եայ հոլովմունքով՝ իբր գոյական՝ «ժա-մանակ, ատեն» նշանակութեամբ. այսպէս՝ երբին Արիստ. ստորոգ., զերբն Փիլ. այլաբ., երբի Նար., յերբեա՞ց հետէ «երբի՞ց ի վեր, ո՞ր ժամանակից ի վեր» Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 114։-Սրանից են ծագում առ ե՞τր «ե՞րբ» Ել. ր. 9, ցե՞րբ, յե՞րբ «մինչև ե՞րբ» ՍԳր. Կոչ., ե՞րբ իցէ զի «ե՛րբ կլինի որ» Սղ. խ. 6. Յոբ. է. 4. Եղիշ., երբեմն ՍԳր., էր եր-բեմն ժմ., յերբեմն երբեմն ժամանախ «մերթ ընդ մերթ» Լմբ. պտրգ. երբէք, կամ ուղղագոյն գրչութեամբ՝ երբեք ՍԳր. Եզն. Սեբեր., երբեք երբեք Վեցօր. Եզն., երբեք ուրեք Սեբեր., ոչ երբեք ՍԳր., երբեմնի, եր-բեմնակի (նոր գրականի մէջ)։


Երէզ, րիզաց

adj. s.

desert, uncultivated;
sandy plains.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ ետալ. rezzo, պրս. զէրուտ (ի-մա՛ [arabic word] zarūd «անապատ»)։-Հիւնք. երիզ բառից։ Müller, WZKM, 11, 204 պրս. [arabic word] rēz «փշուր» բառից փոխա-ռեալ. հմմտ. [arabic word] rēza «մանրուք, փո-շուր», rēza rēza «կտոր կտոր, մաս մաս», rēzaxōr «փշրանակեր». բառս հնապէս պէտք է որ ունենար նաև «աւազ» նշա-նակութիւնն էլ. հմմտ. պրս. [arabic word] rek «աւազ», որով ձևացաւ. հյ. երէզ «աւազ». երիզուտ «աւազուտ»։ Նոյն, էջ 293 հա-մեմատում է պրս. [arabic word] rek «աւազ». հսլ. rēka «գետ», զնդ. ric, պրս. [arabic word] rεxtan «թափել» բառերի հետ։


Երթ, ից

s.

walk, way, gait, departure, journey;
cf. Տոմսակ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ հնխ. erth արմատից. այս արմատի erdh-ձևն է ցոյց տալիս յն. ἔոχοραι «գալ», որ ըստ Wackernagel, Deh-nungsgesetz, 3, ներկայացնում է հնագոյն ἔοϑ-σϰοτμαι ձևը. (սակայն Walde, 547 և Boisacq, 287 չեն ընդունում և նախաձևը հա-մառում են *εσ-σϰο-μαι =սանս. rčchátī «հանդիպիլ, հասնիլ», պրս. [arabic word] rasad «հասնիլ»). յն. ἐρχτμαι բառը Pokorniy, 1, 137 դնում է er-sk'o նախաձևից, որ է հնխ.er-«շարժիլ» արմատից՝ sk'o ներկայաձևով։ Յոյն բառի վրայ առանձին մի յօդուած ունի Meillet, MSL 23, 249-258 (հայերէնի վրայ ւատկապէս էջ 255), ուր պահելով և հաս-տատելով երթ = ἔρχομαι կապակցութիւնը, յոյն բառը մեկնում է ἐր-χο-μαι կազմուած չ աճականով, բայց ոչ թէ er-«նետուիլ» ար-մատից, այլ ser-«երթալ, շարժիլ», որից նաև ἔρτο, որ «գնալ» նշանակութեամբ ունի արդեն Հոմերոս։ Հմմտ. նաև ալբան. erδa «եկայ», որ փոխառեալ vin՛ «գալ» բայի կա-տարեալն է։-Հիւբշ. IF, Anz. 10, 47։


Երի, երւոյ

s. prep.

spine, or part of the back of animals;
—, առ —, յ—, on the edge, towards, on the side of, near;
առ — ընթանալ, to go, to rank, to put on the same footing with, to agree, to be of one mind.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. perə «առջևը» ձե-վից. այս արմատն է որ իր per, pro, pri և այլ բազմաթիւ ձևերով ու ձայնդարձներով ծնունդ է տալիս ժառանգ լեզուների մէջ հա-րիւրաւոր բառերի. յիշենք դրանցից մի քանի կարևորները և ձևով կամ նշանակութեամբ մեզ մերձաւորները. -սանս. purás «առջևը», prá-«առաջ», prātár «կանուխ, առաւօտոյն» prathamas «առաջին», pratarám «աւելի լե-տոյ», զնդ. fratəma «առաջին», fratara «նախորդ», paurva «առջևը, առաջին». հպրս paruva «առաջնագոյն, կանխագոյն», յն πρίν «առաջ, նախապէս», πρό «առջևը, նա-խապէս, կանխաւ», πρὸσω «յառաջ», πρά «կողքին, առ երի, դէպի», πρόμος «առաջնա-կարգ», πρών «հողի յառաջակարկառ մաս», πρῶτσς «առաջին», πρότερος «առաջնագոյն». πρότεροι πὸδες «առաջի ոտները», πρώρα, πούμνη «նաւի յառաջակողմը, ցռուկ». πρυμ-νόν σxέλος «սրունքի վերի մասը», πρωῖ «ևա-նուխ, առաւօտը կանուխ», πρωέ-ϰαρπος «ե-րախայրիք», πρῶος «վաղահաս (պտուղ)». πρωῖμος «կանուխ եկող, վաղահաս», πρέσβυς «անդրանիկ», լտ. pro «առաջ», primus «առաջին», prior «առաջնագոյն», prandium «նախաճաշ», pridem «վաղուց», pridie «ե-ռանդ», prima «սկիզբ», primo «նախ», pri-scus «վաղնջական, նախնի», prius «աւելի շուտ, առաջուց». prae «առջևը», հբգ. IrdC, գերմ. fruhe «առտուն կանուխ». ռրթ. faúra «առաջ», fruma «առաջին». fram-alders «տարիքոտ», անգսք. forma «առաջին». հսաքս. formo «առաջին», լիթ. prō «առջևը», propernai «երկու տարի առաջ», pirmos «առաջին», pry-«առջևը, քովը», pry-butis բտան առջևի մասը», ալբան. ipare «առա-ջին», հսլ. prùvū «առաջին», pradédu «նա-խապապ», ռուս. nepвыи «առաջին», при «առ, ի» ևն ևն (տե՛ս Walde, 574 և այլուր)։ Հայերէնի մէջ նոյն հնդևրոպական արմատևն են պատկանում առ, երա(խայրի), երէց, հե-ռի, հերու, որոնց իւրաքանչիւրը տե՛ս առան-ձին։-Աճ.


Երիթ, աց

s.

wedge, peg, stake;
bolt, square bolt, iron-pin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «փայտ ճեղքելու մեծ սեպ» Վստկ. 146, 156. Մխ. առակ. (գրուած է ռմկ. իրիթ)։ Գրեթէ նոյն նշանակութիւնն ունի նաև Վեցօր. ե. էջ 97 երիթ, որ ՆՀԲ գրում է երիթ ուռ «պատուաստի ճիւղ՝ որ պատուաստելիք տեղն են անցկացնում. պատրոյս». բայց մի նոր և ընտիր ձեռագրի համաձայն պէտք է պարզապէս կարդալ երիթ։ («Յորժամ վա-րիցեն առ արմատովքն երիթ պարարտ ի բևեկն փայտէ և վարիցի ուռն և մտանիցէ ի սիրտ ծառօցն». տե՛ս Պատկեր, 1893, 61 և ՀԱ, 1911, 302)։


Երիթամածեալ

adj.

driven in like a wedge.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ ան-գամ ունի Գ. մակ. ե. 28 «Եւ մինչդեռ յայնմ յաղէտս տարակուսի և ի շտապ տագնապի երիթամածեալ կային»։ ՆՀԲ մեկնում է «կա՛մ է երիթացեալ, իբր չուառացեալ, չո-րացեալ և կամ պատեալ պաշարեալ ի ըս-պառ», ՋԲ մեկնում է «պնդեալ որպէս զերիթ կամ զսեպ». ԱԲ «հալած մաշած, աղտոտ, սևցած, խեղճ»։ (Յունարէնը այս ամբողջ կտորը չունի. համար 50.-Սանկտպետրբ. 1817 թուի հրատարակութեան մէջ յիշեալ բա-ռը կարդում ենք ի թաւ մածեալ)։


Թաթ, ից

s.

hand;
palm of the hand;
— ոտից, foot;
the sole of the foot;
— կենդանեաց, paw, claw, talon;
— երկաթի, gauntlet;
— կշռոց, cf. Նժար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. თათი թաթի «մարդու ձեռք, անասունի թաթ, ոտք», თათმანი թաթմանի «ձեռնոց» (մեր թաթպան բառից. հմմտ. գւռ. թաթման), մինգ. թվաթվի «ա-նասունի թաթ, ոտք», թօֆի (թերևս պէտք է կարդալ թօթի) «ձեռք» (Erckert, Die spra-Aben der Kauk. stammes, Wien 1895, K169), död «ձեռք»։ Կերևի թէ հայերէնից է փոխառեալ նաև թրք. [arabic word] tetik «հրացանի կամ ատրճանակի ոտք. détente», որ ըստ Будaговъ 1, 342 արդէն միայն օսմաներէնի մէջ է գտնւում և ուրիշ բարբառում չկայ։ Սրա մայրն է հյ. թաթիկ, որի մէջ ա՝ թուրքերէնի ներդաշնակութեան օրէնքի համաձայն՝ յա-ջորդ վանկի ի ձայնաւորի համեմատ *'դարձել է e. հմմտ. էնկիւրիի թրքախօս հայոց բար-բառով tat, tetig, ըստ Բիւր. 1898, էջ 789։-Սրանից տարբեր է սակայն թրք. [arabic word] tetik «արթուն, սթափ։ զգաստ», որի հետ համա-պատասխանում է չաղաթ. [arabic word] titik կամ [arabic word] tituk նոյն նշ. (Будaговъ 1, 342)։


Թախթ

cf. Թաղթ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գահ, գահոյք» Կոստ. երզն. էջ 130 (Չթողու ինք սուլտան, ոչ փատիշահ ի թախթ). յատկապէս՝ թախթ ի զառ «ոսկի գահ» էջ 131. գրուած է թախտ Վրդ. պտմ. հրտր. Էմինի, էջ 212 և թաղտ Գնձ. տպ. Վե-նետ. էջ 46. «Ի Գառնի, հուպ առ զարմանա-ի թաղտն Տրդատայ»։-Վերջին երկուսը յե-տին յաւելուած են. Վարդանի վէնետկեան հրատարակութիւնը ունի նոյն տեղը՝ էջ 161 գահոյք։


Թաղ, ից

s.

quarter, ward, district;
part;
neighbourhood.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. արմատ առանձին անգործածա-կան, որից ածանցուած են՝ թաղել «հողի տակ ծածկել» ՍԳր. թաղակից «միասին թաղուած» Կոչ. թաղելութիւն «թաղում» Ոսկ մ. գ. 27. թաղումն Երեմ. իբ. 19. թաղմանա-կան Բռ. ստեփ. լեհ. անթաղ Եւս. քր. Ոսկ ես. անթաղումն Վրք. հց. դիաթաղ Վրք. հց. ձիւնաթաղ Ագաթ. պարանոցաթաղ Ես. լ. 28. տղայաթաղ, քահանայաթաղ Մաշտ։ Յայտնի չէ թէ բառիս բուն և առաջին նշանակութիւ-նը «փորե՛լ» է թէ «ծածկել», վերջինի կողմն է այն՝ որ բառը յաճախ գործածուած է պարզապէս «ծածկիլ, պահել» նշանակու-թեամբ, հմմտ. Եփր. յոբ. (հրտ. ՀԱ 1912 671) «Թաղեցէք և թագուցէք զորոգայթս ձեր». -Երեմ. ժգ. 7 «Փորեցի և առի զսփա-ծանելին ի տեղւոջէ անտի, ուր թաղեցի զնա (այլ ձեռ. թաքուցի)». և այլն. հմմտ. նաև գւռ. թաղաղոցք անել «ծածկել, պահել»։


Թաղար, աց

s.

earthen-pot or vessel, basin;
flowor-pot.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «խեցեղէն գոգաւոր կամ կոն-քաձև աման՝ մէջը թրջոց դնելու» Վրք. հց. Ա. 573. Վստկ. 103, 126, 136, 185 (գրուած նաև թեղար). «հարկ, տուրք» Կիր. էջ 218, Մա-ղաք. աբ. 8, 10, 16. Անիի արձանագրու-թեանց մէջ էլ յաճախ յիշուած է եզին թա-ղար, կալի թաղար ևն. մէկ բառով էլ կա-լաթաղար «կալի տուրք» Վիմ. տար. 226-արևմտեան գրականում այժմ գործածւում է բառս «ծաղկաման» նշանակութեամբ։

= Ջաղաթ. [arabic word] taγar «պնակ, պնակաձև աման», [arabic word] taqar, [arabic word] taqau «աման, պարկ, ծածկոց» (ըստ Vambery, Gagatai-sche Sprachstudien), [arabic word] taγar «պարկ՝ որ Թուրքեստանում առնում է 4 փութ, իսկ Անդրկովկասում մինչև 30 փութ ցորեն, գա-րի ևն» (ըստ Будaговъ 2, 397), արևել. թրք. ❇ [arabic word] taγar «պարկ, քուրձ» (K. P. Shaw, A Sketrh of the turki language), «երկաչեայ աայուսակ» (Будaговъ 1, 361), [arabic word] taγar «մեծ բաժակ, մի տեսակ երկար և քիչ լայն պարկ» (ըստ P. de Courteil. Dict. Turc-o-riental), օսմ. [arabic word] daγar «մախաղ. պա-յուսակ», [arabic word] daγarjəq «փոքր մախաղ, հովուի մախաղ» (Մ. Աբիկեան, Բռ. տճկ. հյ, գաղ. -այս բառը ԺԶ դարուն հնչւում էր տա-ւարճուղ, ինչպէս ունի Դրնղ. 24). թրք. գւռ. «կօշկակարների այն ամանը՝ որի մէջ կաշի են թրջում», ուտ. թաղար «20 փութ ցորենի քաշ»։ Այս բոլորի մայրն է պրս. [arabic word] taγar «սափոր, կուժ», որից փոխառեալ էր հին ժա-մանակ հայ. տակառ, աւելի յետոյ արաբ. [arabic word] tayγār «լական» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 870) և աւելի ուշ վերոյիշեալ թաթարա-կան ձևերը։ Սրանցից էլ փոխառեալ են հյ. թաղար, քրդ. [arabic word] taγar «վառարան, ման-ղալ», վրաց. თაღარი թաղարի «կուժ. 2. մի տեսակ չափ՝ 63/։ փթանոց», բուլգար. tagar, ռուս. тагаръ, ալբան. taghar, նյն. ταγερ քևողով կամ ճամբորդական պայուսակ», մի-ջին լտ. tagara «լուսիտանացոց յատուկ մի ռեսաև աման» ևն։ -Թաղարը նախապէս ա-մանն էր, յետոյ նշանակեց «առնուած հարկի չափը» և աւելի յետոյ ընդհանրանալով ստա-ցաւ ընդհանրապէս «հարկ» նշանակութիւնը, ինչպէս որ պարսկերէնի մէջ էլ դարձաւ «ռո-ճիկ, թոշակ»։


Թաղերգիչ

s.

tragedian.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ մեկնում է «ողբերգակ». (այս նշանակութեամբ կարելի էր հանել թա-ղել բառից՝ իբր «թաղման՝ մեռելի եր. գիչ»)։ Ուղիղ է ՋԲ, որ դնում է «կա-տաևերդակ». ըստ այսմ էլ Նորայր, Բառ. ֆր. էջ 260 comédie «կատակեր-դութիւն, թաղերգութիւն» և էջ 261 co. mique «կատակերգակ, թաղերգիչ»։