Definitions containing the research աբ : 8770 results

Միւռոն

cf. Մեռոն.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Յն. μύρον բառից, որ նշանակում է «հե-ղուկ անուշահոտութիւն, հոտաւէտ իւղ», յետ-նաբար «իւղ օծութեան, միւռոն». ծագում է ո՛չ թէ μόρω «ծորիլ, կաթիլ կաթիլ հոսիլ» բայից, այլ հնխ. smer «քսել, օծել» արմա-տից, որի ժառանգներն են նաև յն. σμυρίζω. μυρίζω «անուշահոտ իւղեր քսուիլ», գոթ. smairϑr, անգսք. smeoru, հհիւս. smior, հբգ. smēro, հոլլ. smeer, անգլ. smear, լիթ. smarsas «ճարպ», հհիւս. smyria, հբգ. smir-wen, գերմ. schmieren «քսել, զօծել, ապա-կանել» ևն (Boisacq 652, 886, Kluge 429, Pokorny 2, 690)։ Նոր կտակարանում յն. բառը թարգմանուած է միշտ իւղ և հյ. միւ-ռոն ձևը ուշ է երևում։ Յոյնից են փոխառեայ նաև ասոր. mīrun, վրաց. მირონი միրոնի, դուս. мvрo, քրդ. mirún հոմանիշները։-Հիւբշ. 364։

Հներից Նար. ղգ. էջ 261-2 տալիս է այլ ընդ այլոյ մեկնութիւններ. «Միռոնս այս օրհնաբանեալ... ըստ քերթութեանն բառի որ ըստ խտրութեանն Հոմերոնի, թարգմանեալ իմանի «ինձ մայր»... Իսկ մառնամուտ՝ որ և այս միւռոն՝ ըստ այլում բառի ցուցանի, այսինքն է «մը-թին», որ և խաւարչուտ գոլ և ծածկե-ռեալ կամ անտեսական... Մեռայ՝ որ է «ռառնութիւն»... որ և միւռոն ստուգա-բանեալ մեկնապէս ըստ մեզ՝ «մեռելու-թեան ազգականութիւն»։ (Սրանց մեկ-նութեան փորձերը տե՛ս Աւետիքեան, Մեկն. Նար. Վենետիկ 1859, էջ 531)։-Սարգիս Շնորհալի, Մեկն. թղթուն Յա-կոբայ, Գլ. ժա (էջ 166) մեկնում է մե-ռանել արմատով. «Զոր միւռոնն սուրբ անուանեմք, այսինքն մեռուցիչ բոլոր ախտից. որով և մարդիկ մեռեալք ի մեղաց՝ ի մեծ պատիւն ի վեր ելանեն և որդիք Աստուծոյ անուանին»։ -Ուղիղ մեկնեցին նորերից նախ ՀՀԲ և ՆՀԲ։-ՀԲուս. § 2065 միւռոնածառ բառի տակ յիշելով Դիոսկորիտէսի աւանդածը՝ թէ հայերը mуuron են կոչում Հռովմայե-ցոց majorana կոչած բոյսը, ենթադրում է որ «ի Հայոց բառէն առած ըլլան արև-մըտեայք majorana անունը»։


Կողով, ոց

s.

basket, pannier, frail, hamper.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասորական անծանօթ մի բարբառից փոխառեալ. հմմտ. երր. [hebrew word] kəluա «պտուղի կողով. 2. թռչունի վանդակ» (եր-կուսի ընդհանուր գաղափարն է «հիւսել, հիւսուածք»), նեբր. [hebrew word] kəlībā «կո-ղով», ասոր. [syriac word] kulbašā, եթովպ. [hebrew word] karabo «կողով», արաբ. [arabic word] qilf «կո-ռով, զամբիւղ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 829). խպտ. glèb «ցռկակապ», նասոր. ❇ kulb «կուժ»։ Սեմականներից է փոխառեալ յետնաբար նաև յն. ϰλωβός, κω-βός, ϰλοβός «թռչունի վանդակ» (Boisacq 473)։-Աճ.


Կողր, ղերց, ղերաց

s.

branch, bough.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. gol-ձևից. հմմա-հսլ. goli «ճիւղ», ռուս. голья «ճիւղ», ուկը. b'il'á «ոստ», չեխ. hül «ցուպ, գաւազան», լեհ. golina «տերևազուրկ ճիւղ»։ Թէև հա-յերէն բառը ր բուն է, իսկ սլաւը ի բուն, բայց երկուսը միասին կարող են գալ միև-նոյն 7/ բնից. իրօք n բնի աճականն է ներկայացնում թերևս հսլ. galgzi, ուկր. há-tuz, չեխ. haluz, լեհ. galaz «ճիւղ, ոստ»։ Բների տարբերութեան համար հմմտ. սանս. Lákti-, լիթ. nakti-և յն. νυϰιωρ, սանս (յգ. գրծ). naktábhis,-սանս. ásthi, asth-nás, յն. ὄσ ραϰον, -սանս. sákthi, sakth-hás, հյ. ազդր։ Դժբախտաբար նոյն արմա-տը ուրիշ լեզուներում պահուած չէ (Berne-ter, էջ 292, 326, Pokorny 1, 640)։


Կոյ, ի

s.

dung, cattle-dung.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «անասունի աղբ» Մանդ. էջ 205, Եպիփ. բարոյ. Վրդն. Վստկ. որից կո-յադնդիռ «աղբի մէջ ապրող բզէզ» Ոսկ. մ. բ. 15. կոյանոց «աղբանոց, լուալիք» Ոսկ. մ. գ. 17. կոյաջուր ԱԲ. կոյուղի (նոր բառ). յետին ձև է կու, ո հլ. Սիրաք. իբ. 2. Վստկ 28. Խոր. աշխ։


Կոպ

cf. Կոպք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(յետնաբար ի, ո հլ. գրուած նաև կոփ) «աչքի կափարիչը» Ոսկ. ա. կոր. Նիւս կազմ. Բրս. մրկ. ևն.-կոփ գրչութեամբ են Ոսկ. ճառք. 601, 608, ա. տիմ. 110։


*Կոպիտ

cf. Կոշտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Տe Պագիլ, Աւետաբեր 1914, էջ 135 կոպտար-անձն հանում է պրս. kaftar «հրեշ» բառից. (բայց սա մեր քաւթար բառն է)։


Կոռ

s.

villein or duty service.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Մամբր. բ. ս պ. էջ 31 «Հրեշտակն զԱմբակում մարգա. րէ հացիւքն եփելովք և թանիւքն հասելովք ոբոլոր կերակուրն տարաւ հասոյց Կոռին յերկիրն Բաբելացւոց»։ Ակնարկում է Դան. ժդ. 32-37. հրատարակիչը համարում է «նշանակիչ գբոյն» և դնում է գլխատառ. միւս խմբագրութեան մէջ, էջ 56, խնդրա-կան բառը պակասում է և ասւում է պարզա-պէս «տարաւ ի Բաբելոն»։


Կոտակ

adj.

little, short of stature.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

-Պհլ. kotak «մանուկ, երախայ. փոքր» բառից փոխառեալ. հմմտ. նաև զնդ. kutā-ka-«փոքրիկ, պստիկ», պրս. [arabic word] ko-dak «մանկիկ, փոքր տղայ», որոնցից փո-խառեալ են նաև թթր. [arabic word] quduq «քու-ռակ», արաբ. [arabic word] kutī «կարճահատակ մարդ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 323) (Horn § 871)։-Հիւբշ. 173։

ՆՀԲ միացնում է ռմկ. քոթոտ, քիւ-թէկ, քէօչէկ բառերի հետ և սրանցից հետևցնելով՝ զուր տեղը մեկնում է «ձագ, կորիւն, լակոտ, կոզոն»։ Հիւնք պրս. kodak և թրք. kúčuk «փոքր», որով ինքն է առաջին ուղիղ մեկնիչը։ Müller WZKM 8, 97 պրս. [arabic word] ku-tāh «կարճ» բառի հետ։ Վերի ձևով Հիւբշ. Pers. Stud. էջ 89։ Գաբիկեան, Հողդար 1910, թ. 1 թրք. քիւչիւք, հյ. քուչակ, գւռ. կէօտէկ, կուճուկ։


Կոտինդ

s.

mug, drinking-vessel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ծեցեալ ընդ յն. ϰότινος որ է հատ խաղողոյ կամ չամչի»։ Բայց այս բառը նշանակում է «վայրի ձիթենի». և սրա համաս ՀԲուս. § 1496 համարում է «վայրի ձիթենւոյ կուտ», իսկ ԱԲ «խմե-լու աման, գաւաթ». Նորայր ՀԱ 1921, 335 կարդալով կոնդինտ՝ կցում է յն. ϰόνὸν «մեծ բաժակ» բառի հետ և դնում է պրս. իբրև «բաժակ»։ Նոյնպէս և Հա-ցունի, Ճաշեր 104 համարում է «ռաս ժակ»։ Այս մեկնութիւնը չի կարող լի-նել ուղիղ, որովհետև վկայութեան մէջ ասուած չէ ի կոտինդն, այլ ընդ կո-տինդն։


*Կոտոշ

cf. Եղջիւր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Անշուշտ փոխառեալ է յետնաբար, բայց բուն մայր ձևը յայտնի չէ. հմմտ. պրս. [arabic word] gadas «եղջիւր» (ընթերցումը տա-լիս է ԳԴ այս ձևով՝ բայց ըստ գրութեան՝ կարելի էր նաև կարդալ kudās), վրաց. კო-ტომი կոտոշի «արիւն առնելու եղջիւր», թրք. [arabic word] qodoš «կաւատ» (Աբիկեան, Ընդ. բառ. տճկ.-հյ. 1892, էջ 459. չունի Буда-говъ)։-Աճ.


Կոր

adj. adv. fig. s.

curved, bent, crooked, adun-cous;
ի —, bowed, inclined;
down, below, downwards;
ի — կորացեալ, depressed, cast down;
ի — կործանել, to cut down, to overturn, to throw to the ground, to overthrow, to upset;
to dishearten thoroughly, to strike with dismay, to confound, to abash;
ի — կործանիլ, to fall, to break down, to sink, to be overthrown;
to droop, to be disheartened, to give way, to lose heart, to be ashamed, abashed;
— գիծ, curve.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

вoй, յն. γυρός, ϰυρτός, թրք. egri, ey. ri, ռմկ. կեռ։ Տէրվ. Altarm. 31, ծան 1 կոր=լտ. curvus։ Canini, Et. etym. 133 անգսք. kerr «կոր»։ Հիւնք. յն. ϰορωνη, γυτω, լտ. curvus։ Յ. Արշէզ, Բազմ. 1897, 52 ոլ-որ, բոլ-որ, հոլ-ով բառերի հետ հնխ. gal, gul «կլոր լի-նեւ» և սեմ. gal «շրջան առնուլ» ար-մատից. հմմտ. յն. ϰυλλός «կոր», լտ. col-lis և հյ. գլել, գլան։ Müller, WZKM 10, 354 յն. ϰυρτός, լտ. curvus խմբի հետ, որ Հիւբշ. 520 ընդունում է մի-այն այն պայմանով՝ որ հնխ. q ձայնը o-ի մոտ դարձած լինի կ։ Յակոբեան, Բիւր. 1899, 600 արաբ. [arabic word] zar', zur', հյ. ծուռ և թիւր։ Scheftelowitz BВ 28, 304 յն. ϰορωνός ևն բառերի ընտանիքին։-Այս ընտանիքի անդամներն են յն. ϰορωνη «ծայրը ծռած՝ կեռ մարմին», ϰορωνος «ծռած, կոր», ϰορωνίς «ծայրը կեռ». ϰορωνιάω «կռանալ, կորանալ», ϰυρτός «կոր, ծռած, կորացեալ», լտ. curvus «կոր, ծուռ», ալբան. kurús «ծռել, կո-րացնել», լիթ. kreīvas «շեղ», հսլ. krivu «ծուռ», հիռլ. cruinϑ «կլոր» ևն, որոնք բխում են հնխ. qer-, qor-ար-մատից։ Lidén, Arm. Stud. էջ 111 մեռժեւով սրանք, որ պիտի տային հյ. քոր ձևը, կցում է յն. γυρος «ծուռ, կլոր» ևն բառերին (որ ընդունում է Walde 216)։ Սակայն ուրիշ հնդևրո-պագէտներ սրա նախաձայն γ համա-րում են

ԳՒՌ (dialectal) Կայ միայն կոռ ձևով՝ որից կոր Մկ. Սլմ. Վն. «կոր, ծայրը ծռած, կեռ, կոր գլխով», Մկ. Վն. «կորացած ծայրով հո-վուական գաւազան», Մշ. Վն. «ծայրը կեռ ցուպ», կոռ-մոռ գալ Վն. «ծռմռկուիլ», կո-ռագլուխ Վն. «խարդախ, խաբեբայ», կոռա-կոտոշ Վն. «ծուռ եղջիւրներով», կոռացնել Երև. «ծռել», կոռել Մկ. Վն. «որևէ բանի ծայրը կեռ շինել», կոռուիլ Վն. «ծռուիլ, կո-րանալ, կէս մէջքից կախուիլ, կզուիլ», կոո-քար Վն. «դուրս ցցուած մեծ ժայռ», կռա-կոռ Ղրբ. «կորաքամակ աառաւ»։


Կորբան, ի

s.

corban, gift, alms;
alms-basket.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] qarbān «մատաղ, զոհ առ Աստուած՝ շնչաւոր կամ անշունչ բաներով, ձօն», որի հետ նոյն են արաբ. [arabic word] qur-ban, արամ. [hebrew word] qūrbanā «մատաղ. զոհ»։ Եբրայական բառը Ս. Գրքի թարգ-մանութեամբ անցել է ուրիշ լեզուների. ինչ. յն. ϰορβαν «ընծայ, ձօն, նուիրա-բերութիւն», ϰορβανας «տաճարի գանձը» (Sophocles 681բ), լտ. corban, հսլ. և հռուս. коръвана, корванъ, коръманъ, ւեհ. karbona, չեխ. karban (Berneker 489) ևն, աւելի նիւթական կամ դրամական նուէրի իմաստով. յոյն բառից էլ տառադար-ձուած է հայերէնը։


Կորդ, աց

adj. s.

rough, unfilled, un-ploughed, wild, waste;
fallow;
waste land.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«խոպան, անվար, անմշակ» Ովս. 4. 4. ժբ. 11. Ոսկ. գաղ. և ա. տիմ. էջ 122 (յետնաբար ո հլ. այսպէս՝ բցռ. ի կորդոյ Օրբել. հրտր. Էմ. էջ 213). որից կորդանալ Նեղոս. կորդացուցանել ժմ. լն.։

ԳՒՌ (dialectal) Մշ. կոռտ, Ալշ. կոռթ, Լ. կորթ. Սլմ. Վն. կոռթ, Մկ. Ոզմ. կուրթ. այս բո-ւորը ասւում է հողի համար. (Ալշ. փոխա-բերաբար նաև «պինդ մածուն»). իսկ Խրբ. զօրթ «կարծր, դահացած, թրք. խարթ». որից կորդանալ Վն. «հողը կոշտանալ», Խրբ. «կարծրանալ, դահանալ, խարթանալ», կոր-դել Վն. «խոպան հողը մշակելի դարձնել՝ վրայից աւելորդ խոտերը քաղհանելով և մաքրելով», կորդապատառութիւն Մշ. «պո-ռոտախօսութիւն», կորդան Գնձ. «կոպիտ անտաշ, անոպայ», կորդափլուցք Սիփ. «վա-րած խամ գետին»։


Կորեակ, եկաց

s.

millet;
սեաւ —, lin-seed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ն հլ. (-րեկան, -րեկանէ) «մի տեսաև հացաբոյս, թրք. տառը, լտ. milium» Ես. իր. 25. Եզեկ. դ. 9. Եզն. Ոսկ. ա. թես. նմանութեամբ «թուզի միջի հատիկները» Բրս. մրկ. 190, 232. յետնաբար կորեկ, ո հլ. (սեռ. կորեկոյ) Տօնակ. որից կորեկա-հատ Եզն. ձիակորեակ Բժշ. կորեկախառն (չունի ԱԲ) Զքր. սարկ. Ա. 24. կորեկահաց, կորեկօղի (նոր բառեր)։


Կորի

s.

conduit, pipe, tube, spout;
drain, channel, gutter

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Bugge KZ 32, 56 սանս. var «ջուր» կամ յն. οῦρός «ջրանցք» բառերին ցեղակից։ Scheftelowitz BВ 28, 303 սանս. kulyā «փոս, ջրանցք» և յն. ϰρήνη «աղբիւր» բառերի հետ է միաց-նում։ Lidén., Arm. Stud. 111 մբգ. kuls «փոս, խորք», նորվ. koyla «ջրանցք», յն. γύαλον «խոռոչ, կիրճ, կամար» բառերի հետ, արմատակից կոր (=յն. γνρός), կորիզ բառերին։ (Նոյնը կրկը-նում է Boisacq 159)։ Մառ ЗВО xIx. 0156 վրաց. ბղարո «աղբիւր», ծղալի = մինգ. ծղարի, լազ. ծկարի «ջուր» բա-ռերի հետ՝ յաբեթական շղր արմատից։ Սագըզեան ՀԱ 1909, 335 սումեր. kur︎ «ջրանցք»։ Karst, Յուշարձան 405 սու-մեր. gur «ջրի հոսանք», 406 սումեր, kure «ջրանցք»։


Կորիւն, րեանց

s.

a cub or whelp of any wild beast;
— առիւծու, lion's whelp;
— շան, puppy, pup, whelp.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. -րեան, -րեանց) «ձագ (ա-ռիւծի, վիշապի, իժի, գայլի, շան, կէտի)» ՍԳր. Եզն. Եփր. դտ. 341. Վեցօր. 190. փո-խաբերաբար «սօսի, կնձնի և այլ ծառերի տերևների տակ ծածկուած պտղանման բռն-դակներ» Վեցօր. էջ 93 (այս երկրորդ նշա-նակութիւնը երևան հանեց Ս. Վ. Նաղարէ-թեան, Պատկեր 1893, էջ 56, մի ընտրելա-դոյն ձեռագրի ընթերցուածի համաձայն. «Կերպարանք ինչ իցեն սերման և պտղոյ, և զնոյն որ երևին ի ծառ կորիւն կոչեն... Ապա ուրեմն զօրութիւն իմն սերման է ի կորիւնսն՝ որ երևին ընդ տերևօք ծառոյն»). «դդումի, վարունգի և նման բոյսերի արձա-կած թևը» Եփր. նին. 121 (մէկ անգամ գոր-ձածուած. Զկորիւն դդմենւոյն և զծաղիկն նորա պատուես քան զանմեղ տղայսն). նշանակութեան զարգացման համար հմմտ. որթ և երինջ)։ Այս արմատից են առիւծակո-րիւն Վեցօր. 192. գայլակորիւն Մամիկ. ի-ժակորիւն Վեցօր. էջ 192. կորնակ «բորե-նու փոքր ձագ» Վրք. հց. Բ. 433 (չունի ՆՀԲ)։


Կորկոտ, ի ou ոյ

s.

decorticated wheat.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«թեփը հանած և կոտրտած ցորեն gruau», Գաղիան. (իբրև հոմանիշ է դնում յն. χόνόρος բառին, որ իրօք ի մէջ այլոց նշանակում է «կորկոտ, gruau», ըստ Bail-ly, Dict. gr.-lr. 215ա). Հալել. էջ 9 «կորկոտի չափ մանր ջարդած» Վստկ. 56, 113. որից գարեկորկօտ Վստկ. էջ 8. Մխ. բժշ. 50. կորկոտապուր «կորկոտով պատ-րաստուած մի տեսակ ապուր» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 130 (գտնւում է նաև արդի բարբառներում)։

= Թուի բնիկ հայերէն բառ՝ հնխ. g2rod-արմատից, որ կրկնութեամբ տուել է նախ *կոկրոտ և տեղափոխութեամբ՝ կորկոտ. ինչպէս կարկուտ<*կակրուտ<հնխ. gža-g2rodo-. հմմտ. լիթ. grudžiu, grudau, grus. ti «սանդի մէջ գարին ծեծել՝ կորկոտ պատ-րաստելու համար», grudas «հատիկ», լեթթ grúžu, grudu «սանդում ծեծել», grouds «հատիկ», grūdenes «կորկոտ», graúds «հացահատիկ», հսլ. gruda «հողի կոշտ կտոր, գուղձ», ռուս. гpудa «դէզ», անգսք. grut «խոշոր ալիւր», հհիւս. grautr «խա-շած խիւս», հբգ. gruzzi, մբգ. gruz «հա-տիկ (ցորենի, աւազի)», հբգ. grioz «աւազ, խիճ», հիսլ. griōt «քարեր», հանգլ. grcot «աւազ», կիմր. gro «խիճ», նբգ. grutze «կորկոտ», հոլլ. qrut, gort «կորկոտ», գեր-մանականից փոխառութեամբ՝ ֆրանս. gruau «կորկոտ», և վերջապէս գերմ. gross, հոլլ, groot, անգլ. great, անգսք. great, հբգ. gróz ևն, որոնք նշանակում են «մեծ, խո-շոր» (Kluge 191-2, Berneker 357, Trautm. 99)։ Նշանակութեան կողմից այս բառերը բոլորովին համապատասխան են հայերէնին. ձևի կողմից բալթիկ-սլաւական խումբը տա-լիս է grud-, որ նոյնպէս յարմար է հայե-րէնին։ Բայց Walde 661 նոյն խմբին է կր-ցում նաև լտ. rudus(rodus) «քարի կտոր-տանք», և նախաձևը դնում է *ghreu-, gh-reu-d-, որ պահանջում է հյ. գ։ Այս դէպ-քում կա՛մ պէտք է ջնջել լատիներէնի հա-մեմատութիւնը (արդէն չէ՛ յիշում Traut-mann, իսկ Berneker կասկածով) և կամ ընդունել նախաձայնի աստիճանի փոփոխու-թիւն։ Pokorny 1, 648-50 նոյնպէս հա-մեմատուած բառերի նախաձևը դնում է հնխ. ghreu-d, որ չի տալիս հյ. կ, այլ գ. գեր-մանական ձևերն էլ չեն ընդունում g. լտ. rudus թէև յիշում է Pokorny 1, 649, բայց Ernout-Meillet 834 բոլորովին առանց ստուդաբանութեան է թողնում։ Եթէ հնարա-ւոր է կցել հայերէնը այս բառերին, անհրա-քեշտ է ենթադրել g2rod-նախաձևը։-Աճ.


Կորկոտիճ

s.

speck, spot, speckle.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մորթի վրայ գտնուած խալ. տուց, խայծ, բիծ». մէկ անգամ ունի Տօ-նակ. «Անասուն շիդիրոն կոչեցեալ. ագի սո-րա փոքրիկ գոլով՝ ունի սակաւ կորկոտիճս ղեղնագոյն»։ Երկրորդ անգամ գտնում ենք բառս Փիլ. լին. 205 «Կադէս մեկնի սուրբ. իսկ փառան՝ կարկո.տ կամ կորկոտիձ». այստեղ բառիս իմաստը անծանօթ է, որով-հետև «կարկուտ» նշանակութեամբ նմանա-ձայն մի բառ չկայ եբրայեցերէնում։ Հեղի-նակը ուզում է մեկնել եբր. [hebrew word] Fā ran անապատի անունը՝ որի ստուգաբանու-թիւնը անծանօթ է։ Այս պարագային ան-շուշտ պատճառ չկայ կորկոտին բառին մի նոր իմաստ վերագրելու։

ՆՀԲ առաջին իմաստով մեկնում է «որ ինչ նման է կորկոտի, մանը փշուրք, կիտուած, նիշ, սպի, կորկոտ, կորկոտի պէս պուտ պուտ». երկրորդ իմաստի համար դնում է «եբր. ֆառամ է փշրել, իսկ լտ. ֆառ՝ ցորեան կամ ըստ որում կեղևեալ՝ ձաւար և հերիսայ»։ Այսպէ-ռով՝ վերջ ի վերրջոյ կորկոտին բառը դառնում է «կորկոտ», ինչպէս ունին ՋԲ և ԱԲ. վերջինը մեկնում է կորկո-տին «մանրուք, նշան, կորկոտի պէս պուտ պուտ. 2. կարկուտ. 3. կորկոտ»։ Նորայր, Բառ. ֆրանս. էջ 615 ա դնում է «այտումն ի հիւսուածի կոպոց աչաց», նոյնը Կոյլաւ, Բառ. գերմ. 800բ «աչ-քի կոպին վրայ ուռեցք»։


Կորճ, ից

s. mus. adj.

griffin;
cf. Պասկուճ;
crotchet;
crooked, hooded;
cf. Փեճեկ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ծուր. թիւր. անհարթ». առանձին չէ գործածուած, այլ կայ միայն հետևեալ ածանոների մէջ.-կորճայ «խեցբեկ, աղա-ւաղ լեզու»։ Տօնակ. կորճալեզու Երզն. քեր. կորճաբառ Հին քեր. նաև բենկորն (Բ), t-կորն ( պեկորն (> և ձակորճ խազերի անունները, որոնք բ, է, պ, ձ գրերի տձև մի պատկերն են ներկայացնում։

= Հայաստանի Կորճայք նահանգի անռւ. նից է կազմուած։ Այս նահանգի ժողովուր-դը պատկանում էր մի օտար ազգութեան և խօսում էր մի առանձին լեզու։ Սովորելով յետոյ հայերէն՝ բնականաբար խօսում էին ո չ-բոլորովին մաքուր լեզւով. ուստի և առնուեցին ծեքական լեզուի իբրև տիպար. հմմտ. «Եւ պարտ է գիտել եթէ ըստ մերու-մըս բարբառոյ նախագաղափարաւդ վարին Կորճայքդ միայն» (Անանուն մեկնիչ, էջ 147). «Բայց յայլ վայրս, որպէս Կորճայքդ, վարին կրականին ո՛չ հմտաբար, այլ ըստ սովորութեան» (Դաւիթ մեկնիչ, էջ 112). «Զբովանդակ զբառսն զեզերականս, որպէս զԿորճայն և զՏայեցին». (Ստեփ. սիւն. քե-րակ. 187)։ Իմաստի զարգացման համար հմմտ. խաղտալուր, խաղտախուղտ։


Կորով

adj. s.

cf. Կորովի;
vigour, force, strength, might, power;
dexterity, skill, proficiency, address, ability, ingenuity;
— մտաց, strength of mind;
— մարմնոյ, bodily strength, vigor.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«քաջութիւն, կտրիճութիւն» Յուդթ. թ. 6, Եփր. ծն. որից կորովի «քաջ» ՍԳո-Կոչ. Ոսկ. Եւս. պտմ. կորովել «պինդ պա-հել» Ոսկ. մ. ա. 16. կորովութիւն ՍԳր. Եփր. փիլիպ. Եւս. պտմ. կորովախօս Եւս. պտմ. կորովաբան Ոսկ. բ. կոր. կորովաձիգ Փարպ. կորովամիտ Մծբ. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ևն։

Տէրվ. Նախալ. 78 կար բառի հետ (տե՛ս անդ)։ Հիւնք. լտ. vigor հոմա-նիշի հետ։ Scheftelovitz BВ 28, 308 հբգ. kraft, հիսլ. kraptr, նիսլ. krefr. «ուժեռ» բառերին ցեղակից է ռնում։ Karst, Յուշարձան 430 թաթար. kar, kor, չուվաշ. kor «որոնել, նայիլ, դի-տել»։ Մառ, Bступителыныя и зaкл cтрoфь... Uoть, էջ KxxIV ճոռոմ բա-ռի հետ կցում է վրաց. ղ'րմածվիլի «պատանի, երիտասարդ» ձևին, որի ռեմական ցեղակիցներն են արաբ. [arabic word] γulam, եբր. [hebrew word] 'elem «պատանի». բոլորի արմատը յաբեթական kram։-Հացունի, Դաստ. էջ 356 կորովի «ա-ղեղ» իմաստով է դնում Ագաթ. հրտր. Վենետ. 1862, էջ 23 և Գիւտ առ Կղնկտ. տպ. Մոսկ. 1860, էջ 18.


Կուզ, կզոց

s. adj.

pole-cat;
cat;
hump;
hunch-backed.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սապատող». առանձին չէ գործա-ծուած հին մատենագրութեան մէջ. կայ մի-այն յետնաբար Տաթև. հարց. 370, գաւառա-կաններում և արդի գրականում. որից կզու-թիւն Գէ. ես։


Կուլ

s.

swallowing.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կուլ տալու գործողութիւնը». ա-ռանձին գործածուած է միայն հրմ. կո՛ւլ ձևով՝ որ ոսկեդարեան է և ի կուլ տալ «կուլ տալ» ոճով՝ որ յետին է. (ունին Տաղ. Մխ. ապար.). այս արմատից են կազմւում կլա-նել, կլնուլ «կուլ տալ» ՍԳր. Կոչ. Եփր. ծն. Եզն. Ոսկ. կլուցանել «կլլեցնել, կլանել տալ» ԱԲ. աշխարհակուլ Ագաթ. ծովակուլ Ոսկ. մ. ա. 20. և Եբր. իգ. ջրակուլ Նար. ջրհեղե-ղակուլ Ոսկ. ես. 332. դժոխակուլ Եւագր. ամենակուլ Կորիւն. գիշերակուլ Գիւտ. դժու-արակլանելի Լմբ. առակ. լեռնակուլ Բրս. ապաշխ. խաւարակուլ Ագաթ. ձկնկուլ (նոր բառ)։-2. Ըճկլճուլ «կուլ գնալ, ջրի տակ ընկղմիլ» ՍԳր. կազմուած է կլնուլ բայից ընդ մասնիկով (բաղաձայնի մօտ դարձած ըն-). որից ընկլումն Իսիւք. անցողականը՝ ընկլուզանել «ընկղմել տալ» (հմմտ. փլու-զանել, ելուզանել) ՍԳր. ընկլուզումն Կիւրղ. թգ. ընկլուզիչ Լմբ. սղ։-3. Ըճկղմել «ջրի տակ երթալ» ՍԳր. Եզն. Եփր. ծն. կազմուած է նախորդի նման ըն(դ) մասնիկով և մ ա-ճականով, որով լ գտնուելով բաղաձայնի մօտ՝ դարձել է ղ. որից ընկղմելութիւն Փարպ. ընկղմիչ, Փիլ. ընկղմութիւն Ոսկ. բ. կոր. ընկղմեցուցանել Մաշկ. (գրուած է ըն-գըղմել Անան. ժմնկ. 51)։


Կուլ, ի — տամ ou * — տամ

sv.

to swallow, to gulp down.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կուլ տալու գործողութիւնը». ա-ռանձին գործածուած է միայն հրմ. կո՛ւլ ձևով՝ որ ոսկեդարեան է և ի կուլ տալ «կուլ տալ» ոճով՝ որ յետին է. (ունին Տաղ. Մխ. ապար.). այս արմատից են կազմւում կլա-նել, կլնուլ «կուլ տալ» ՍԳր. Կոչ. Եփր. ծն. Եզն. Ոսկ. կլուցանել «կլլեցնել, կլանել տալ» ԱԲ. աշխարհակուլ Ագաթ. ծովակուլ Ոսկ. մ. ա. 20. և Եբր. իգ. ջրակուլ Նար. ջրհեղե-ղակուլ Ոսկ. ես. 332. դժոխակուլ Եւագր. ամենակուլ Կորիւն. գիշերակուլ Գիւտ. դժու-արակլանելի Լմբ. առակ. լեռնակուլ Բրս. ապաշխ. խաւարակուլ Ագաթ. ձկնկուլ (նոր բառ)։-2. Ըճկլճուլ «կուլ գնալ, ջրի տակ ընկղմիլ» ՍԳր. կազմուած է կլնուլ բայից ընդ մասնիկով (բաղաձայնի մօտ դարձած ըն-). որից ընկլումն Իսիւք. անցողականը՝ ընկլուզանել «ընկղմել տալ» (հմմտ. փլու-զանել, ելուզանել) ՍԳր. ընկլուզումն Կիւրղ. թգ. ընկլուզիչ Լմբ. սղ։-3. Ըճկղմել «ջրի տակ երթալ» ՍԳր. Եզն. Եփր. ծն. կազմուած է նախորդի նման ըն(դ) մասնիկով և մ ա-ճականով, որով լ գտնուելով բաղաձայնի մօտ՝ դարձել է ղ. որից ընկղմելութիւն Փարպ. ընկղմիչ, Փիլ. ընկղմութիւն Ոսկ. բ. կոր. ընկղմեցուցանել Մաշկ. (գրուած է ըն-գըղմել Անան. ժմնկ. 51)։


Կուղ, ի

s.

plait, fold, doubling;
texture;
— կարթի, fishing-line.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ծալք, ոլորք, հիւսք» Նար. էջ 182, Լմբ. ժղ. «ձկնորսի կարթին անցկացրած մա-զե լարը» Մխ. ապար. որից երեքկուղ «երեքը միասին ոլորուած (չուան)» Լմբ. որ և ե րեքկղի Ժող. դ. 12, չորեքկուղի Աբ. քառա-կըղեան Նար. խչ. 397։


Կուղբ, կղբոց

s.

beaver, castor.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(յետնաբար ո, ու հլ.) «ջրշուն» Մխ. առակ. Բժշ. Գաղիան. Վրդ. առ. 225։

= Ասոր. [syriac word] ︎ kulbā «շուն» բառից, որից և [syriac word] ︎ [syriac word] ︎ kəleb-yama «փոկ» (Brock. Lex. syr. էջ 158)։ Բառը ռնևև ❇և︎ մական է, որի միւս ցեղակիցներն են ա-սուր. kalbu, արաբ. [arabic word] kalb «շուն. նաև շնաձուկ», եբր. [hebrew word] keleb, եթովպ. [hebrew word] Արմատական բառարան-42 kalb «շուն»։ Հայ բառը յառաջացած պիտի լինի ասորի մի այնպիսի գաւառական ձևից, որ ունէր ու ձայնաւորը։-Աճ.

ՆՀԲ լծ. թրք. քէլբ «շուն»։ Müller SWAW 48, 429 և 84 (1877) 218, WZKM 7. 281 սանս. babhru, vabhru «գորշ. 2. կուղբ», հսլ. bobru, լիթ. beb-rus, գերմ. Biber, պրս. [arabic word] kurbā «կատու»։ Տէրվ. Նախալ. 173 հնխ. bhabhru «կուղբ» բառից։ Հիւնո. ա-րաբ. քէլպ «շուն»։ Karst, Յուշարձան 415 մոնգոլ. xali-gun, կալմուկ. xal-gun, բուրեաթ. kalyun, թունգուզ. ka-lun, մանչու. xailun, xaixun «կուղբ, ջրշուն»։


Կուղթ

s.

large boiler or caldron used in torture.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(կամ կղութ) «մետաղէ աման՝ մէջը կուպր կամ ձիւթ հալեցնելու համար». նորագիւտ բառ, որ երկու ձևերով մի մի ան-գամ գործածուած եմ գտնում Վրք. և վկ. Ա. 508 «Հրամայեաց դատաւորն բերել ձէթ և ձիւթ և ծծումբ և կուպը, և խառնել ի միա-սին ի կուղթ երկաթի և ջեռուցանել քաջ և արկանել զգլխով նորա.... մատուցին զկր-ղութն մինչդեռ եռայր և հեղին զգլխովն նո-րա»։ Նոյն վկայաբանութեան երկրորդ խըմ-բագրութեան մէջ՝ բառը երկու անգամ էլ կուղթ ձևն ունի.-«Կուպր և ձիւթ և ծծում խառնեցէք և արկէք ի կուղթ երկաթի... և մատուցին զկուղթն մինչդեռ եռայր» (էջ 510)։


Կում

s.

draught, mouthful.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մէկ ումպ» Մխ. բժշ. 44, 51. ո-րից կմաճաշակ «թեթև իմն ճաշակել, մի քիչ համը նայիլ». մէկ անգամ ունի Մագ. թղ. 50 «Երեկ զկաղնեացն իմաստասիրել քեզ մասնաւոբաբար ի մերոցն կարասեաց կմաճաշակ շատացեալ ընկալաք ի քէն գո-հութիւն»։ Նոր երանգ ստացած մի ձև է կումք «բերանի երկու թուշերը՝ ներսի կող-մից, ուր ջուր ևն առնելով՝ կարելի է պա-հել». նորագիւտ բառ, որ երկու անգամ ունի Վստկ. «Առ հոռոմ ձէթ ի կումքդ և ի կոյզն փչեա՛», էջ 133 «Եւ թէ ի կումքդ առնուս և ի բոյնն կամ ուր լինին՝ փչես, ամէնն փախ-չին», էջ 197։

ՆՀԲ (հտ. Բ, էջ 1064բ) գիտէ գւռ. կում ձևը, որ լծորդ է դնում խում բա-ռին. բայց չանդրադառնալով սրա վրայ՝ կմաճաշակ բառը մեկնում է «իբր քմա-ճաշակ և կամ կմկմալով կիսաբերան»։ Պատահական նմանութիւն ունին առառ [arabic word] qam', արամ. [hebrew word] gəma՝, եբր. [hebrew word] gmā «կում կում խմել»։


Կունդ

adj.

bald, hairless.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

խորենացու իտալական թարգմանիչը (Վենետ. 1850, էջ 84) մեկնում է պրս. kund «քաջ»։ Նոյնը նաև Լանգլուա։ Միաբան, Խոր. պատմ. ուսումն. էջ 4-7 մերժելով այս՝ բնադիրը համա-րում է կատար (իբր «գլուխ, գլխաւոր»), որ յետոյ ընդօրինակողները սրբագրել են կունդ «ճաղատ», իբր անարգական ածական Արամազդին։ Ուղիղ մեկնու-թիւնը վերի ձևով տուաւ Նումէն (Մառ), Արաքս Գ (գիրք Բ), էջ 59-62։ Պրս. kund ձևով ունի նաև Թիրեաքեան, Կարնամակ ծան. 63։ Սիօն վրդ., Հովխ 1907. 567-9 մեկնում է «գնտլիկ՝ կլո-րիկ մարմնով»։ Աւդալբէգեան ՀԱ 1926, 391-6 գւռ. կունդ, կոնդ «հաստ, մեծ, ծայր, կատար, գլուխ» բառով։


Կուշտ, կշտի

s. adj.

flank, side;
belly;
*satiated.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

. ի-ա հլ. «կող» Դտ. գ. 21. Եռեմ ձա. 34. Ոսկ. ես. Ագաթ. «փոր» Եւագր. (Հա-ցիւ և ջրով լնուլ զկուշտս իւրեանց). որից սնակուշտ «մէջքի կակուղ անոսկոր մասը» ՍԳր. Եփր. թգ. (նոյն է թուլակուշտ Առաք. պտմ. 420). կշտագող «գողացող զկողակից այլոց» Պտմ. աղէքս. (որով կուշտ ստացած կլինի «կողակից, կին» նշանակութիւնը). կշտապինդ «փորը լաւ պնդացրած՝ լցրած» Ես. կզ. 11. Ոսկ. եբր. կշտապնդիլ Ոսկիփ կշտապնդութիւն Եւագր. կշտալիր «փորը լի-քը, կուշտ» Եւագր. վերջիններից ենթադը-րուած է կուշտ «յագ, յագեցած» բառը՝ որ գործածական է միայն յետին հայերէնում (օր. Կոստ. երզն. էջ 93). փխբ. «լաւ, շատ. սաստիկ» Սմբ. դատ. էջ 123 (ծեծեն կուշտ). որից անկուշտ «փորը պարապ, չյագեցող» Ոսկիփ. և գւռ. կշտանալ, կշտում, անկըշ-տում, կուշտուկուռ, կուռուկուշտ, կուշտ-կռուշտ, կուշտփոր, կշտահամ, կշտափո-րիկ, կշտապատառ։ ԱԲ ունի նաև կուշտ «խոռոչ», որ նոր առում է միայն. հմմտ սնակուշտ, գւռ. թրք. boš «պարապ» և «կուշտը, կողերը»։

= Փոխառեալ է պհլ. *kušt ձևից, որ հաս-տատում են պրս. ❇ kušt կամ gust, gist «կուշտ, սնակուշտ», զազա. kišt «կուշտը, կող»։-Նոյնից է կազմուած պրս. kušti gi-riftan «ըմբշամարտիլ» ոճը, որից թարգ-մանաբար հյ. կշտի բռնել «ըմբշամար-տիլ». (նորագիւտ բառ) Անկ. գիրք հին կտ. 316 և գւռ. կող բռնել «ըմբշամարտիլ»։ -Պոս. բառը ծագում է հնխ. qeu-s ար-մատից, որի ժառանգներից են սանս. košt-ha «ռրովայն», kusthika «փորոտիք», յն. ϰύστις «միզափամփուշտ», ϰυσϑος «իգա-կան անդամ», կիմր. čwthr «յետոյք, ուղ-ղաղիք», գոթ. huzd, հհիւս. hodd, գերմ. Hort «ապաստարան» ևն (Pokorny 2, 550)։ -Հիւբշ. 173։


Կուպպայ

s.

carter's smock, gabardine.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Արաբ. [arabic word] ǰubba (եգիպտական արտասանութեամբ gubba) «լայն վերարկու որ գրեթէ մինչև ոտքերն է իջնում». սրանից է փոխառեալ նաև թրք. jubbe հոմանիշը։-Հիւբշ. էջ 516։

ՀՀԲ մեկնում է «բաժակ, ըմպանակ» (այլազգական բառ), որ վերինից բո-լորովին տարբեր է. հմմտ. գւռ. կուպ-պայ Զն. «ջուր խմելու յատուկ հողէ բաժակ»=իտալ. coppa։ ՆՀԲ «կապայ, արաբ. ճիւպպէ, իտալ. giubba»։


Կուրապաղատ

cf. Կուսակալ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն, ϰουροπαλάτης «յունաց կայսերա-կան պալատի հազարապետը, ծառայապե-տը» (Sophocles, էջ 687), որ ծագում է լտ. curator palatii ձևից և նշանակում է բուն «հոգաբարձու պալատան»։ Նոյն յն. ձևից է փոխառեալ նաև վրաց. კურატბალატი կուրատպալատի։-Հիւբշ. 358։


Կուրծ

s.

gnawing;
core;
— կաղամբի, cabbage-stump;
— անկոց, ծառոց, pith;
sap-wood.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (անեզաբար գործածուած) «լանջքը, լանջքի տախտակը. լայնաբար սիրտ, ստինք, կուշտ, երբուծ» Ղկ. ժը. 15, իգ. 48. Ագաթ. Ոսկ. յհ. ա. I, 3 և մտթ. որից կրծացաւութիւն Շիր. կրծապահ Ուռհ. էջ 120. կրծանոց Փիլ. Նխ. ել. կրծաբախ Արծր. միջակուրծք Նիւս. բն. կրծոսկր (նոր զրականի մէջ)։


Կռան, աց

s.

hammer;
pick;
chisel.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, որ և կռան բանջար, կռաբանջար. կուաբանջար (անշուշտ ռ և ու տառաձևերի շփոթմամբ) «անստոյդ մի բոյս է» τժշ. ունի միայն ՀԲուս. § 1537. ըստ ոման︎ taraxa-cum, ըստ Յակոբեան, Արևելք 1590, ապր. 27 «dandalian, հինտիպա չիչէյի», ըստ Տի-րացուեան, Contributo § 573 taraxacum officinale Wigg. որ և կոչւում է հյ. գաղ-տիկուր, խպապի, կաթնուկ, բուբու ևն։

ԳՒՌ (dialectal) Գործածական է Ղարաբաղում կռըպէ՛նջmր ձևով։


Կռիւ, կռուոյ, ոց

s.

scuffle, struggle;
strife, contest, debate, dispute, squabble, difference, contention, quarrel, wrangling;
skirmish, combat, battle;
— ոտից, place to put one's foot;
ի — կալ, to oppose, to resist, to contend, to contest, to combat;
to come to blows;
ի — արշաւել, to take the field, to open the campaign;
ի — կոչել, to throw down one's glove, to defy, to challenge.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Klaproth, Asia polygl. 101 պրս. griw, ռուս. krik բառերի հետ։ ՆՀԲ կռիւ «մարտ» լծ. իտալ. guerra, պրս. և հյ. գոռ, կուռ ևն, իսկ կռիւ ոտից լծ. կառչիլ։ Peterm. 73 լծ. խռովիլ։ Muller, Kuhns u. Schleich. Beitr. 5, 141 ոնդ. xru «գոռ, սոսկալի»։ Հիւնք. գրուան բառից։ Bugge, Lуk. St. 1, 73 Կարիացոց Kρύα քաղաքի անուան մէջ է ուզում տեսնել։ Բ. Խալաթեան, ՀԱ 1902, 309 դրաւ ասոր. [syriac word] qārha «կռիւ» բառից։ Նոյնը յետոյ Մառ, Гpaм. др-арм. яз. 14։ (Ասորի բառի ցեղակիցներն են եբր. [hebrew word] qərāb արամ. [hebrew word] qərābā, ասուր. karabu «կռիւ, պատերազմ», որոնց ընդհանուր ռեմաևան արմատն է qrb «մօտենա-մերձենալ, մի բան մատուցանել, կռու-իլ»)։ Չօրպաճեան, Բազմ. 1908, 359 պրս. γərīv, անգլ. fray, լատ. fricare։ Karst, Յուշարձան 399 ասուր. karabu, 405 սումեր. kur «թշնամանալ», իսկ հյ. կռուան= էջ 420 թթր. qur-maq «կա-ռուցանել» և 425 թթր. qar «ձիւն»։ Աանտալճեան ՀԱ 1913, 400 խալդ. kurj «մարտ» և հյ. գոռալ։ Պատահական նը-մանութիւն ունին գերմ. Krig «կռիւ» (առաջին և հիմնական նշանակութիւնն է «ջանք» ըստ Kluge 280), ռուս. крикъ «ճիչ», պրս. [arabic word] γərīv «դոռում, գո-չում», ինչպէս նաև արաբ. [arabic word] farīv


Կռունկ, ռնկան

s. ast. mech.

crane;
the -;
crane.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

[syriac word] kūrkənā, ասուր. kurkū և կաբարդին. krū «կռունկ»։


Կռուփ, կռփաց

s. fig.

fisticuff, blow with a fist;
blame, reproach;
կռուփս հանել, to pommel, to cuff, to box, to beat with the fist.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «բռունցք, բռունցքով հառուած» Ագաթ. Ոսկ. յհ. ա. 19 որից կըո-փել «կռուփ զարնել, ծեծել, չարչարել, խոշ-տանգել» ՍԳր. Եւս. պտմ. Եփր. թգ. 358. կռփիչ Ոսկ. ա. տիմ. (յետնաբար ունին։ կոփիչ կամ կռփող «հանրային կարգի վրայ հսկող ոստիկան» Մխ. դտ. էջ 435, 439, ըստ ևմ Հալ. նոր բառեր հին մատենագր. Ա. 62), կռփանք Սոփ. Բ. 8. կռփահարել Ա, կոր. դ. 11. կռփահարութիւն Ագաթ. կռփա-մարտիկ Եւս. քր. ևն։-Նոյն արմատից ու-նինք նաև կոփակել «ծեծել, կռփահարել», նոռագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ ղործածուած Յայսմ. մրտ. 31 «Եւ ամիրայն ետ ընկենուլ զնշան սուրբ խաչին և կռփա-կեալ (այլ ձեռ. կոփանօք) նեղէին զԴաւիթ կոխել զսուրբ խաչն»։

ՆՀԲ «որպէս կռեալ ափ», լծ. եբր. [hebrew word] eφərop' «բռունցք», իտալ. gruppo «կծիկ», կռփել՝ լծ. թրք. խըր-փալամագ։ Bugge, Etr. u. Arm. 125 ետրուսկ. kurpu «մուրացիկ, հացկա-տակ» մեկնում է հյ. կռուփ բառով։ Հի.նք. կառափն բառից է հանում։ Մ. Ս. Դաւիթ-Բէգ, Յուշարձան 398 ն. արմ. crum «կորացած», իռլ. cromm, նգալլ. բառը շատ մօտիկ է թէև հնչում հայե-րէնին, բայց դժբախտաբար մի ան-ստոյգ բառ է, որ բառագիրներից ո-մանք միայն համարում են «բռունցք», իսկ ուրիշներ մեկնում են «գուղձ կամ բռեչ». տե՛ս Gesenius, 1910, էջ 8բ)։


Կտակ, աց

s.

will, testament, last will testament;
— առնել, to make one's will;
կտակաւ տալ՝ թողուլ, to bequeath by will, to leave a legacy to;
կատարել զ—, to execute a will.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ մեկնում է կիտադրեալ կամ կի-տակ։ Մառ ЗВО 5, 318 զնդ. vid «գի-տել» արմատից։ Հիւնք. լտ. codex «օ, րինադիրք»։ Պատահական նմանութիւն եւնին բաբել. gittu, որից ասոր. [arabic word] gcta «կտաև»։


Կտապ, ի, ոյ

s.

bun, cake;
ginger-bread.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Պհլ. *kutap ձևից, որ թէև չէ աւան-դուած, բայց նոյնն է հաստատում պրս. [arabic word] kūdab կամ gudāb «մի տեսակ կե-րակուր, որ պատրաստում են մսով, բրըն-ձով, սիսեռով և ընկոյզով. վրան անց են կացնում քացախախառն ռուպ» (ըստ Bur-hān-i-Oati), «տեսակ ինչ կերակրոյ. 2 ռուպ» (ըստ ԳԴ), «մի տեսակ փլաւ» (ոսա այլոց)։ Այս բառից է փոխառեալ նաև ա-րաբ. [arabic word] jūδab «շաքարով, մսով և բրնձով պատրաստուած մի տեսակ կեռա-կուր» (Կամուս, թրք. թրգմ. Ա. էջ 90)։

ԳՒՌ (dialectal) Մող. Սլմ. Վն. Երև. կուտապ, Ղրբ. կօ՜տապ, Ագլ. կօ՛տափ. սրանց նշանակու-թիւնը տեղից տեղ տարբերւում է. օր. Ղրբ. մէջը կանաչեղէն կամ ծեծած ընկոյզ լցրած խմորեղէն է. Րրև.՝ փորը զանազան համե-մեղէններ, կանաչի և չամիչ լցրած ու փու-ռը դրուած ձուկ է (Մազիստրոսի կտապին նման) կամ մաշով ու լոբիով լցրած պահոց հաց (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան էջ 368բ)։ Այս բոլորը գալիս են կուտապ ձևից (և ո՛չ թէ կտապ), որի առաջին ձայ-նաւորր համապատասխան է պրս. uաբ. ձևից է փոխառեալ 1. ջիւդաբ և արևեելան թուրքերէնից Շմ. ղու-թաբ, որին համապատասխան է գալիս Հճ. խութապ (կարդա՛ խութաբ կամ աւելի խու-թօբ) «փախլավա» (ըստ Թէրզեան, Ամէն. տարեց. 1924, էջ 197)։-Գաբամաճեան ռա-ռարանն էլ ունի ջուտասպ «իւղով եփած ձաւար»։-Թւում է թէ նոյն բառն է նաև կո-տակ (Քաջունի) «բոված կաղինի և շաքարի խառնուրդով զանգուած ուտելիք», Ննխ. զօդագ (<կոտակ) «ալիւրով ու շաքարով շփոթ, որից մի գդալ դնելով մի բարակ շո-րի մէջ՝ դնում են մանկիկի բերանը, որ ծծէ»։


Կտաւ, ոց

s. adj.

flax;
linen;
linen-cloth or cotton-cloth;
linen-garment;
linen.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ո հլ. (յետնաբար կայ կտաւուց Եանայ) «վուշի բոյսը. linum nodiflorum ι (ըստ Տիրացուեան, Contributo § 320). 2. քթան, նոյն բոյսից գործած կտոր. 3. քթա-նից հագուստ. 4. մեռեալի պատան, սաւան 5. կտաւեղէն» ՍԳր. Եփր. ել. էջ 150. որից կտավագործ Ես. ժթ. 9. կտաւավաճառ Լա-բուբ. 32 (նորագիւտ բառ), կտաւեայ Ել. իր. 42. կտաւի ՍԳր. Եւս. պտմ. կտաւեղէն Փիլ. կտաւատ «կտաւի սերմը, կտաւահատ» Մխ. առակ. Բժշ. Վստկ. և հակառակ դիրքով՝ հատկտաւ Վրք. հց. Բ. 157. կտաւոտեալ «կտաւով պատած» Ճառընտ. կտաւոտեակ «կապերտ, ղենջակ, շոր» Կոչ. 202. Ոսկիփ. կտաւագործութիւն (նոր բառ)։

= Ծագումն անյայտ է. հայերէնի հետ նմանութիւն ունեցող ձևերը մեզանից են փոխառեալ. այս իրողութեան հետ լաւ է պատշաճում այն հանգամանքը, որ կտաւի բոյսը գիտութեան մէջ համարւում է Կով-կասեան ծագումից. հաւանաբար իր օրրանն է Հայաստանը, որտեղից տարածուել է Եւրո-պա և Արևելք (տե՛ս Արթինեան, Ածաշունչի տունկերը, էջ 154 և 156)։ Այս իրողութեան վրայ հիմնուեով՝ կարելի՞ է արդեօք կտաւ բառը մեկնել իբրև զուտ հայերէն ածանց կուտ բառից. (այսպէս կոչուած իր պարու-նակած բազմաթիւ կուտերի պատճառով, ո-րոնք ծանօթ են կտաւատ անունով և որոն։ ռեռ աատռռաստում են կտայաձէթը)։ Նկատե-լի մի հանգամանք է որ այսօր էլ Նոր-Նա-խիջևանի բարբառում կտաւատը բացատրւում է հունդ բառով՝ որ հոմանիշ է կուտ բառին. ասում են սովորաբար հունդ ցանել «կտա-ւատ ցանել»։-Աճ.

Arm. stud. § 1193 արաբ. kattan, պրս. katan և թերևս խպտ. šento, որից ծագել է յն. σινδών։ -Հիւնք. կատու բառից։ Bugge IF 1, 453 դնում է պրս. katan հոմանիշից՝ համարելով թէ ն կարող է երբեմն դառնալ ւ, որին իբրև օրինաև ւիշում է առաւիր, աւարտ, գաւակ, ա-ւեր, աւար։ Müller WZKM 9, 83 փո-ևառեաւ է ասոր. qehtau=ն. ասոր. qe-tō բառից, որի վրայ տե՛ս տակր։ Scheftelowitz BВ 28, 313 սանս. ksauma «կտաւ» բառի հետ։ Kars։ Յուշարձ. 405 սումեր. kud «վուշ»։

ՓՈԽ (borrowing) Հայերէնից են փոխառեալ (ըստ Հիւբշ. Arm. Gram. 308) ասոր. (յետին բառ) [other alphabet] qəttau «բամբակ» և ն. ասոր qeto «բամբակի բոյսը»։-Սակայն այս բա-ռը տարածուած է Առաջաւոր Ասիայից մին-չև Եւրոպայի արևմտեան ծայրը խօսուած բազմաթիւ լեզուների մէջ։-Ամէնից կա-նուխ ունինք ակկադ. kitū և սումեր. gada «կտաւ», որից n աճականով ասուր. kitinnū «կտաւ»՝ փոխառութեամբ տարածուած բո-լոր սեմական լեզուների մէջ. ինչ. ասոր. [syriac word] kettānā «կտաւ», ❇ kutīnā «մտի վրայից հագած երկար շապիկ կամ վերարկու», ն. ասոր. k'itt'än «քթան», k'it'ā-nä «բամբակ», արամ. [hebrew word] kittana եբր. [hebrew word] kutonet «մարմնի վրայից հագած երկար կտաւէ շապիկ», եթովպ. [hebrew word] 2 kətān «վուշ, կտաւ», [other alphabet] Z kədan «շոր, հագուստ», արաբ. [arabic word] kattan (գւռ. kittān) «կտաւ, քթան», [arabic word] quln, qutun «բամբակ»։ Եբրայականից են ծագում հոմեր. յն. γιτών, լոն. [arabic word] «կտաւէ վերարկու» (Boisacq 1061)։ Արա-բերէնից են փոխառեալ մի կողմէց պրս. [arabic word] katān «վուշ» և միւս կողմից իտալ. cotone, ֆրանս. čoton, անգլ. cotton, հոլլ. katoen, մբգ. kottun, նբգ. kattun (Kluge 246), որից էլ լեհ. katun, չեխ. kartoun և ուրիշ սլասական ձևեր (Berneker 653)։ Ա-րաբ. [arabic word] qutni ձևից է փոխառեալ նոյն-պէս թրք. qutni «բամբակախառն մետաք-սեայ կտոր», որից էլ ռուս. кутня՛ (Berne-ker 653) և հյ. գւռ. լութնի, խութնի։ Պարս-կերենի միջոցով են ստացուած թրք. [arabic word] keten, քրդ. ketan, օսս. քաթան, վրաց. კა-თანი քաթանի, սերբ. c'etan և վերջապէս հալ. քթան (տե՛ս այս բառը)։ Եթէ Հայաս-տանո հայրենիքն է կտաւի, ուրեմն այս բո-լոր բառերը ծագում են Հայաստանից, այն է Հայաստանի բնիկ խալդիների լեզուիգ. ո-րից փոխառեալ է նախ ասուրերէնը և այս-տեղից էլ տարածուած ամէն կողմ։ (Schef-telowitz BВ 29, 71 հայերէնը դնում և խալդերէնից, իսկ ասուրականն էլ հայերէ-նից)։


Կտեւ

s.

nut-shell.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ընկոյզի կամ նուռի կեղև». ունի միայն ԱԲ. որից կտուել «ընկոյզը ստկել. կեղևել» Շնորհ. առ. «չամիչ, խնձոր և նը-ման պտուղներ կուտերից մաքրել, ոսպ, սի-ռեռ, բակլայ կճեպից հանել» Բժշ. «կեղևը հանեւ, փեճոկել». իբր մհյ. բառ յիշում է Նո-րայր, Բառ. ֆր. monder, «ծառի աւելոռռ ճիւղերը կտրատել, մաքրել, յօտել» Փիլ. Եփր. աւետ. 288, 289, 291. Մծբ. 311 (որ և կտաւել Մծբ. անշուշտ սխալագիր), կը-տուած «մաքրուած» ՀՀԲ. սրանց հետ նոյն է նաև քթուել «ոջիլները մաքրել» Վրք. հց. Բ 17, որից իբր նոր արմատ՝ քթիւ անել «քը-թուել» Զքր. սարկ. Բ. 142։ Հմմտ. տակը Գւռ։


Կտիտ, կտտի

s.

dung, muck.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Շմ. სտիտ. Ղրբ. կտէտ «կատուի, ոչխարի, մկան աղբ». որից -որ մասնիկով՝ կտտոր Ալշ. Ախց. Երև. Ղրբ., կտո՛ւտըր Ագլ. կտտուր Դվ. Կր. Մժ. «այծի, ոչխարի, ուղ-տի աղբ». փոխաբերութեամբ ունինք Ղրբ. կտէտ «շատ մանր պտուղ»։ Նոր բառեր են՝ կտտահոտ, կտտել, կտտորել, կտտենի, կը-տըտուրենի «մանր միրգ տուող ծառ»։


Կրակ, ի, աւ

s. fig.

fire, flames;
fire, heat, flame, spirit, ardour;
— լուցանել՝ վառել, to kindle, to light, to make a fire;
արծարծել զ—, to stir, to poke the fire.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ մի-այն սեռ. -ի) «հուր, կրակ» ՍԳր. Կոչ. Եւս պտմ. որից կրակաբեր Աբդ. ա. 18. Ագաթ կրակակալ Եւագր. կրակատեղաց Ոսկ. մ. ա. 20 և ես. կրակարան ՍԳր. կրակետղ 32 իա. 9. կրակատուն Եղիշ. կրակապաշտ Փրպ. կրականի «կրակներ» Փարպ. կրակոտ, կրա-կել (նոր բառեր)։

Հներից Սիւն. քեր. 189, 190=Մագ. և Երզն. քեր. մեկնում են իբր կերակ «ուտող». «Կըրակն կերակ է ըստ գոր-ծոյն, փոխանակելով զեթն եչի. Ասա ցաք յաղագս կըրակի, թէ կերակ է»։ Ա. ւետիքեան, Քերակ. 1815, 312 կուր «կե-րակուր» բառից։ Klaproth, Asia po-lygl. 100 ա արաբ. [arabic word] harq «այրել» բայի հետ։ ՆՀԲ յիշում է հրակ, կերան. ճրագ և վրաց. կէրակի «կրակարան»։ Տէրվ. Նախալ. 79 դնում է հնխ. gvar «վառիլ» արմատից. հմմտ. յն. γρύս «վառիլ», γρυνός «հրդեհ», հսլ. goreti «բորբոքիլ», հբգ. kolo «ածուխ»։ Հիւնք. ճառագայթ բառից։ Müller, Armen VI և SWAW 136 (1897), 20 դնելով կու--րակ նախաձևից, կցում է գոթ. haúri «ածուխ». լգ. haurja «ածուխով կրակ», հիսլ. hyrr «կրակ», լիթ. kurti «տա-քայնել», հսլ. kuriti «ծխել», ուկր. kuračyty «ածուխ վառել», սանս. kū. dayati «խանձել»։ Այս մեկնութիւնը ընդունում են Bugge KZ 32, 51, Հիւբշ. 462 (կասկածով) և Scheftelovitz BВ 28, 305։ (Սակայն չէ՛ ստոյգ, որովհե-տև վերի բառերի հնխ. արմատն է ker. որ պիտի տար հյ. *քեր-)։ Bugge պա-տահական է համարում չէչէն. kur և


Կրայ, ից

s.

turtle, tortoise.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Ծագում է կուր «մակոյկ, նաւակ» (այ-սինքն «տաշտ») բառից և նշանակում է բուն «տաշտաւոր». ճիշտ նոյն ձևով են կազմուած պրս. ❇ lāk «տաշտ. 2. կրեայ», որ և [arabic word] lakpust «կրեայ» (բառացի «տաշ-տակռնակ»), լտ. testudo «կրեայ»՝ ծագած testu «պտուկ» բառից, գւռ. տաշտիկռնակ, կրեանկօտ «կրեայ»։ Այս ստուգաբանութիւ-նը ցոյց է տալիս, որ արմատը լինելով կուր, մասնիկ է այ. ուստի լաւագոյն գրչութիւնն է կրեայ, իբր «տաշտեայ, տաշտէ»։ Ձևափո-խութիւնը ճիշտ այնպէս է, ինչ. կարկուրեայ կամ կարկուրայ «նաւակ», կեռեայ, կեռայ, կիւռիայ «կայմ», և կամ կուճ «մարմարիոն» բառից կճեայ ՍԳր. յետոյ կճայ Ոսկ. ճառք։ Այսպէս նաև անդեղեայ-անդեղայ, արտո-րեայ-արտորայ, զրեայ-զրայ-զրեահ, խա բեբայ-խաբեբեայ, շափիւղայ-շափիւղեայ, քուեայ-քուայ-քուէ, և մանաւանդ միջերկրե-այ կամ միջերկրայ։ Ճիշտ այս վերջինի նը-ման կրեայ դարձել է կրայ։ Հայերէնի մէջ չկայ -իա, իայ վերջաւորութեամբ բառ. ռո-լոր այդպիսի բառերը օտար են. այսպէս ալելուիա, ալքիմիա, ախախիա, բրաբիայ, եթիա, զմիւռնիա, լուբիա, մանդիա, էնկո-միա, թեւելիա, կասիա, կեմետրիայ, կու-լուռիայ, մեսիա, ռաքիա, սկիտիա, պիւթիա, քիմիա. կամ սխալ գրչութեան և կամ յունա-բանութեան արդիւնք. այսպէս աղիայ, ըն-տանիայ, թոռնիայ, ստնդիայ՝ իմա ստնդե-այ։-Աճ։

84)։ Պատահական նմանութիւն ունի լտ. բառացանկերի մէջ միայն գտնուած golaia «կրեայ», որի ինչ լեզուի բառ լինելը յայտնի չէ (Ernout-Meillet 410)։ Վերոյիշեալ -եայ, -իա, իայ յան-գող բառերի ամբողջական վիճակագրու-թիւնը կատարեց մեր համալսարանի լե-զուաբանութեան դասախօս Արառատ Ղարիբեանը։


Նեմէ, ի, ւոջ, մեայք

s.

Nemaean games.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. նեմէի, ներգ. ի նեմտջ, յգ. ի նեմեայս) «յունական ագոնական մի խաղ է» Եւս. քր. Փիլ. լիւս. 153. որից նեմէական Ածաբ. կիպր.։


Նեպուկ, աց

s.

milliped, wood-louse.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ափրիկեան ծագում ունի։ Գաբ. բառ. յն. նէփա։


Ներբան

s.

sole of the foot;
— կօշկաց, sole;
— գուրպայից, foot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(անեզաբար գործածուած) «ոտքի տակը» Ագաթ. Եփր. օրին. էջ 278. «ոտ-քերը մէջը պնդելու կոճղ» (տանջանքի գոր-ծիք) Ոսկ. գծ. էջ 296.-գրուած է ներբոն այս վերջին վկայութեան մէջ, իսկ լերբան ձևով ունի Վրդ. առ. 317 (երեք անգամ իրար ետևից)։


Նէեղաս, աց

s.

neelassa;
peacock.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] ︎ ne'elāsā բառն է, որ գոր-ծածուած է բնագրի համապատասխան տե-ղը, անստոյգ նշանակութեամբ. ոմանք հա-մարում են «սիրամարգ» (այսպէս Ս. Գրքի անգլ. New fork 1894 թարգմանութեան մէջ ռռուած է «peacock, սիրամարգ»), այլք «ջայլամն» (այսպէս Պօլիս 1895 Ս. Գրքի գրաբար հրատարակութեան մէջ, ծան. «Եբր. թևք ջայլեմանց ցնծան»)։ Ըստ Gesenius 17րz տպ. էջ 594 բառս ծագում է [hebrew word] s «վայելել» արմատից և նշանակում է «թրո-չունների թևերն ուրախ թափահարելը»։ Բառս յն. տառադարձուած է νεέλασσα, νεέλασα, որից էլ հայ ձևը։


Նժդեհ

cf. Պանդուխտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ნიმდეხი նիշդեխի «նժդեհ» (տե՛ս Մառ, Հայ-վրաց. յարաբերութ. էջ 41)։


Նժոյգ, ուգից

s.

fresh horse, relay, led-horse;
prancer;
courser.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «ընտիր ձի» Ա. մկ. զ. 35. Ոսկ. Եբր. բ. 471. տիմ. 93 (գրծ. նժուգօք), Բուզ. Փարպ. որից նժոյգաձիգ «ձիապան» Արծր. նժուգաւր Ոսկ. բ. տիմ. 207 (չունի ՆՀԲ). գրուած է նաև նոյժիկ ՀՀԲ, նշոգ ԱԲ, նժոյք և այս էլ յոգնակի կարծուելով՝ շին-ուած է սեռ. նժոյից ՆՀԲ։


Նիգ, նգաց

s.

bolt, lock, padlock;
lever, bar;
traverse, cross piece of timber;
trabs, trabeculae (a meteor);
— փայտեղէն, mortar;
փակել նգօք, to bar, to bolt, to fasten with a padlock.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Տէրվ. Altarm. 67 և Նախալ. 90 սանս. nah «կապել», nahana-«գամ, պահանգ, նիգ», լտ. necto «կապել» բառերի հետ հնխ. nagh «կապել» արմատից։ (Ըստ WIalde 512 սրանց արմատն է հնխ. neg'h-, որ պիտի տար հյ. *նեձ, նոյն իսկ ենթադրելով հնխ. (երկար ē-ով) nēg'h>*նիձ, բայց ո՛չ նիգ)։ Հիւնք. ննքել ռայիզ։ Պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] 'ank, [arabic word] i'nāk «դուռը փակել», [arabic word] mi'nak «դռան նիգ կամ փականք» (Կամուս, թրք. թրգմ. Գ. էջ 106)։