s.

corban, gift, alms;
alms-basket.

s.

Բառ եբր. գարպան, գօրպան. ռմկ. գուրպան, ղուրպան. (որպէս զոհ) κορβᾶν corban. Պատարագ աստուծոյ. ընծայ. նուէր.

Կորբան, որ է պատարագ. (Մրկ. ՟Է. 11։)

Ոչ է արժան ընդունել զայդ ի կորբանն. (Մտթ. ՟Ի՟Է. 6։)

Կորբան զաստուծոյ պատարագն ասէ. (Ոսկ. մ. ՟Բ. 26։)

Արկին զարծաթն ի կորբանն, այսինքն յնծայս տաճարին. (Երզն. մտթ.։)

ԿՈՐԲԱՆ. γαζοφυλάκιον . Գանձանակ (ի պէտս տաճարին).

Զանպատեհսն գործեն, ոյք եւ զկորբանն են հաւատացեալք. (Աթ. ՟Ը։)

Պիղատոս զգանձակն՝ որ ի հրէից կորբան կոչէր, ի ջրէջս ջուրց ծախեաց. (Եւս. քր. ՟Բ։)

Յարծաթունակ եւ յոսկիակիրն կորբան տապանակին ընդունարան. (Նար. խչ.։)

ԿՈՐԲԱՆ, փոխանակ գրելոյ՝ Կորփան, կամ Կորպան. Իբր յն. κορυφαῖον, κόρυς որ է Գլխանոց. սաղաւարտ. գագաթնադաշտն. գլխու թաս. cf. ԿՈՐԴԱԿ.

Որպէս զօրականացն սաղաւարտն, զոր ի հին արտաքնոցն կորբանն կոչեն. (Մաշտ.։)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-սանց վկայութեան. հոլովուած դտնում եմ միայն կորբանից Մագ. գամագտ. 14) «տա-հարին տրուած նւէր, ընծայ» Մրկ. է. 11, Մտթ. իէ. 6, Ոսկ. մ. բ. 26. Երզն. մտթ. 585. «տաճարի գանձանակը» Եւս. օր. Բ. 266. Աթ. ը. Նար. խչ. 391։

• = Եբր. [hebrew word] qarbān «մատաղ, զոհ առ Աստուած՝ շնչաւոր կամ անշունչ բաներով, ձօն», որի հետ նոյն են արաբ. [arabic word] qur-ban, արամ. [hebrew word] qūrbanā «մատաղ. զոհ»։ Եբրայական բառը Ս. Գրքի թարգ-մանութեամբ անցել է ուրիշ լեզուների. ինչ. յն. ϰορβαν «ընծայ, ձօն, նուիրա-բերութիւն», ϰορβανας «տաճարի գանձը» (Sophocles 681բ), լտ. corban, հսլ. և հռուս. коръвана, корванъ, коръманъ, ւեհ. karbona, չեխ. karban (Berneker 489) ևն, աւելի նիւթական կամ դրամական նուէրի իմաստով. յոյն բառից էլ տառադար-ձուած է հայերէնը։

• Ուղիղ մեկնեց ՆՀԲ։

• «սաղաւարտ». մէկ անգամ ունի Մաշտ. «Որպէս զօրականացն սաղաւարտն, զոր ի հին արտաքնոցն կորբանն կոչեն»։

• = Յն. ϰορυφαῖον «գլխանոց». ըստ այսմ էլ մեր բառը լինելու էր գոնէ *կորփան, որ նախորդի հետ շփոթուելով՝ գրուել է կորբան.

• Ուղիղ մեկնեցին ՆՀԲ և ՋԲ։