Entries' title containing ք : 4447 Results

Շաքարահամ

adj.

sugar-flavoured, sugary;
սեխ —, sugar-melon.


Շաքարաման

s.

sugar-basin.


Շաքարային

adj.

containing sugar.


Շաքարանուշ

s.

sugarplum, comfit;
burnt almond.


Շաքարաչափ

s.

saccharometer.


Շաքարավաճառ, աց

s.

sugarman, sugarmonger, confectioner.


Շաքարացուցումն, ման

s.

saccharification.


Շաքարեղէն

adj. s.

saccharine;
— or —ք, sweetmeats, comfits, sweets.


*Շաքարկենի

s.

sweet-apple.


Շաքարօղի

s.

rum, taffia.


Շաքիլ, քլոյ

s.

germ, bud, sprout, shoot.

Etymologies (3)

• «ծառի տերևներ» Վստկ. 132, 133. «Կախեա ի հորն և զբերանն տախտակեա և հողով և շաքլով ծածկեա. Ապա վարոցօք շի-նած մղրուն այգւոյ շաքիլ դիր և զինքն ը վերայ շաքլին և աղէկ սեղմեա, որ տափա-կանայ սերտ և ի վերայ շաքլով ծածկեա»։ Այս արմատից է շաքլել «ընձիւղել, բողբո-ջել» Վեցօր. 96։

• ՆՀԲ դնում է շաքիլ «ընձիւղ, ծիլ». բայց այս իմաստը եթէ յարմար է լաք-լել բային, անյարմար է Վաստակոց գը-րոց վկայութեանց, որոնք պահանջում են «տերև» իմաստը, ինչպէս ունի նաև Խրբ. -ըստ ՆՀԲ «թուի բառ պրս. sax «շառաւիղ»։-Տէրվ. Altarm. 31 իբր բնիկ հայ կցում է լիթ. szaká «ճիւղ», szakè «արմատ», հսլ. cукъ, cюкъ «ոն-ձիւղ», սանս. cākhā, պրս. sāx «ճիւղ, ոստ» բառերին, -իլ համարելով մաս-նիկ։ Պատահական պէտք է համարեւ ա-րաբ. [arabic word] šakīr «մեծ. ծառերի տակ բուսնող տունկ, արմաւենու տակի ծիլը կամ մանր տերևները, շիւ, տաշտաթաղ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 923)։

• ԳՒՌ.-Խրբ. շmքիլ «աշնան դեղնած տերև, որ անասուններին են տալիս իբր կեր», Ռ. շաքիլ «բամբակի կեղևները»։


Շաքլեմ, եցի

va.

cf. Շաքլիմ.

NBHL (1)

Ըստ շաքլել արմատոցն ի ներքս նոյնպէս գետնատթարած ոստքն յամենայն կողմանց առ երկրաւ տարածանին. (Վեցօր. ՟Բ։)


Շաքլիմ

vn.

to bud, to sprout.


Շեղջախտիրք

s.

divination by observing heaps.

NBHL (1)

Խտիրք շեղջոց՝ ըստ խտրանաց հմայից.


*Շէք

cf. Ցայլք.


Շթիկք

s.

splash.

NBHL (1)

Որ զայնպիսի սուրբ եւ զյստակ վտակս բղխէ, եւ ի սակաւ ինչ շթքոց բանից մերոց չգարշի. (Սեբեր. ՟Թ։)


Շթունք

cf. Շթիկք.


Շթքեմ, եցի

va.

cf. Շքթեմ.

NBHL (1)

Սակաւիկ մի զգլուխն խոնարհեցուցեալ ի ցանկալի ի վտակս ջուրցն անուշութեան՝՝ ծայրիւք մատանց ձեռինն՝ ներքոյ ի վեր շթքելով լեզուօք իբրեւ զշունս լակեն. (Եղիշ. դտ.։)


Շիկաքար

s.

spinel-ruby.


Շինավայրք

s.

populated places of country.

NBHL (3)

Շէ՛ն եւ մարդաբնակ վայրք. գիւղք եւ աւանք.

Վասն վնասու փախուցեալք ի շինավայրաց՝ օձանման ի քարածերպս սուզանէին. (Վանակ. յոբ.։)

Որք ի քաղաքս՝ յարուեստս դեգերին, եւ ի շինավայրս զերկիր արօրադրեն. (Ոսկ. ես.։)


Շիւանք

s.

acute cry, shriek, scream.

NBHL (2)

Կէսքըն շիւան մեծ քաղէին, կէսքն ըզվարսիցըն փետէին. (Ուռպ. ողբ.։)

Ջայլանք, կոծ, լալիք, ողբք, կականումն, շիւանք։


Շնակաքիք

adj.

dog-footed.

NBHL (2)

κυνήποδες cynopedices. Ունօղք աքս կամ աքեացս՝ այսինքն ոտս՝ նման շան.

Արք վեցոտեայք, եւ փոկոտունք, եւ շնակաքօք (կամ շնակաքիք). (Պտմ. աղեքս.։)


Շնավանք

s.

house of Thondracian sectarians, (Paulicians).

NBHL (2)

Բնակարան շանց, այսինքն շնացողաց եւ շնացելոց, թոնդրակեցւոց.

Բնակեալք են ի շնավանսն այն արք հանդերձիւք կրօնաւորաց, եւ կանանց բազմութիւն բոզից. (Մագ. ՟Ա։)


Շնորհք, աց

s.

"grace, Divine grace;
favour, good offices, auspices, service, benefit;
grace, gracefulness, charm, beauty;
agreeableness, pleasing or graceful manners;
thanks givings, thanks;
forgiveness, pardon, mercy, grace;
gift, concession;
merit, worth;
the Graces;
ի —ս, առ —ս, for, in favour of;
by favour;
ի նորա —ս, —ս նմա առնելով, to please him, to do him the favour, to oblige him;
ի —ս երեսաց քոց, thanks to you;
in your behalf, for you;
—իւ տեառն, թագաւոր..., by the grace of God, king...;
— արա, pray, do me the pleasure;
լի —օք, most graceful;
— or —ս ունել, —ս մատուցանել, to thank, to return thanks, to be thankful to, cf. Շնորհակալ լինել, cf. Գոհանամ;
—ս արկանել, to be grateful, to acknowledge;
—ս գտանել, to be in favour or in the good graces of, to please;
—ս գտանել առաջի or առաջի աչաց ուրուք, to find favour in the sight of any one, to find grace or favour with, to win the good graces of, to please, to be liked;
—ս առնել ումեք, to favour, to gratify, to befriend, to forgive, to excuse, to remit, cf. Շնորհեմ, cf. Ներեմ;
—աց տալ, to give gratuitously;
— ընդ —ս ինչ տալ, to discharge an obligation as if doing a favour;
զրկել ի —աց, to disfavour, to disgrace;
մեռանել ի —ս, to die in a state of grace, in odour of sanctity;
— ունիմ քեզ, thanks, I thank you, much obliged to you;
cf. Զեղումն."


Շնորհակալիք

s.

cf. Շնորհակալութիւն.

NBHL (2)

Զշնորհակալիսն, եւ զտրից տուրսն կաթողիկոսին հատուցին։ Չմարդու գտաք առ շնորհակալիսն։ Զոր առեալ եւ ընկալեալ ի շնորհակալիս, եւ մեծաւ պատուով արձակեաց։ Մեծապէս պարգեւօք շնորհակալիս հասուցին նմա. (Լաստ.։)

Հրամայեաց, զի աներկիւղ կացցէ մնասցէ, մեծաւ շնորհակալիւք (իմա՛. շնորհակալեւք, այսինքն՝ շնորհակալեօք). (Արծր. ՟Գ. 12։)


Շնորհաշուք

adj.

graceful, handsome, charming, genteel, pretty, nice.

NBHL (3)

Շքեղ շնորհօք. շնորհազարդ. վայելչապանծ.

Ո՛վ շնորհաշուք դեղով՝ պաճոյճ փաղփաղեալ։ Շնորհաշուք մօրն սիովնի. (Նար. կուս. եւ Նար. մծբ. (յորս լինի իմանալ եւ արկօղ զգլխով իւրով զշուք շնորհալի)։)

Ըստ հասակին բարձրութեան շնորհաշուք եւ զարմանալի. (Ճ. ՟Ը.։)


Շնորհուկք

s. adv.

flattery, compliance, adulation;
—կս or առ —կս, flatteringly, by flattery or adulation;
—կս առնել, խօսել, ասել, to do or speak according to a person's known proclivities, to seek to please, to shew a particular regard for, to favour, to flatter, to adulate, to wheedle.


Շուք, շքոյ, շքի, շքով

s. fig. adv.

shadow, shade;
veil, head-cover;
honour, respect, consideration;
splendour, brilliancy, lustre, glory, magnificence;
pomp, parade;
protection;
— եւ ձեւք, ceremonial, etiquette;
— դնել, to honour, to pay honour, to respect, to consider, to compliment, to pay court to, to court;
զամենայն — եւ զպատիւ ունել, to give all the respect and honour due;
ի շքի եւ ի պատուի ունել, to hold in respect;
զանձն ծանր եւ ի շքի ունել, to be rave or serious;
— առնուլ, to be honoured or glorified;
շքով, with honour, gloriously, magnificently, pompously.

Etymologies (5)

• . ո հլ. (ներգ. ի շքի Բուզ. ե. լէ) «ստուեր, հովանի» Վեցօր. Կիւրղ. ծն. «ծած-կոց, հովանի» Ա. կոր. ժա. 10. Մաշտ. Նար. «պատիւ, փառք, վեհութիւն» ՍԳր. Ոսկ. Եփր. ա. թես. Սեբեր. Բուզ. որից շքալ «պանծալ» Սիր. ժ. 29. շքեղ ՍԳր. Եփր. ղևտ. շքադիր Ագաթ. շքեղազարդ Կոչ. շքեղալուք Ագաթ. մեծաշուք բ. մկ. գ. 25. Եփր. թգ. Ոսե. Իւս քր. անշուք Ոսկ. ես. բարեշուք Ոսկ. ա. կոր. չարաշուք Բ. մկ. 29. Եփր. վկ. արև (ստէպ), սքանչելաշուք Բուզ. գեղաշուք Մագ. գեղեց-կաշուք Լաստ. գլխաշուք Նար. բազմաշուք Ճառընտ. նոր բառեր են ազնուաշուք, վեհա--շուք, շքախումբ, շքանշան, շքամուտ, շքեղա-փայլ, շքերթ ևն։-Հայերէնի մէջ իմաստի ռարգացման համար հմմտ. անգսք. scima «շուք, ստուեր. 2. փայլ» ևնι

• ՆՀԲ յն. σxιά «շուաք» բառի հետ։ Böttich. ZDMG 1850, 359 սանս. čhā̄yā «շուաք»։ Նոյն, Arica 72, 176 և Lag IIrgesch. 392 սրա հետ նաև աֆղան. soray, պրս. saya, յն. σϰια գոթ. scadus, ռուս. šveni։ Տէրվ. Altarm. 6 և Նա-խալ. 112 սանս. sku «ծածկել», յն. σxύτος «մորթի», լտ. scutum «վահան», ob-scurus «մութ», անգսք. scua «շուաք» և հյ. քիւ ձևերի հետ՝ հնխ. sku «ծած-կել, պատել» արմատից։ Canini, Et étym. 182 սանս. çuč «փայլիլ» արմա-տից։ Bugge KZ 32, 57 հբգ. scūwo. նաւնոսօ. scua «ստուեր» բառերի հետ։ Հիւբշ. 480 սրանց վրայ աւելացնում է նաև հիսլ. skugge «ստուեր», գոթ. skug-gva «հայելի», գոթ. skauns և գերմ. šchón «գեղեցիկ», schauen «նայիլ, դի-տել», որոնք բոլորն էլ դնելով հնխ. sku «նայիլ, տեսնել» արմատից, նոյն մեկ.

• նութիւնը անապահով է համարում։ Հիւնք. շուք «ստուեր» =յն. σxιά́, իսկ շուք «պատիւ» = պրս. šigūh «պատիւ»։ Karst, Յուշարձան 407 սումեր. suk «փայլուն», šug'us «փայլատակել, բոց», 426 թթր. sok, sog, sov «զով, ցուրտ»։ Petersson LUA 1915, 3 և 1916, 47 (ըստ Pokorny 1, 368) հյ. շող, նշոյլ, շանթ բառերի հետ հնխ. k'eu-«լուսաւորել, փայլել, պայծառ» արմատի տակ. հմմտ. սնս. çvah «վաղը», զնդ. sūrəm «վաղն առա-ւօտ կանուխ», սանս. çona «կարմիր» ևն։ L'anaя. Объ отнощ. aбхазcк. я3 էջ 46 ափխազ. açašə «մոմ», išeyt «լու-սացաւ», ašez «առաւօտ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 302 զնդ. suka «փայլուն» և պրս. šigūh «պատիւ»։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Զթ. Խրբ. Կր. Հմշ. Ննխ. Հճ. Մշ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. շուք, Մրղ. շուք, Սվեդ. շէօք, Ակն. շիւք, Վն. շիւք, Ասլ. շիւք, շիւ*, Ագլ. Գոր. Ղրբ. շօք, Երև. Շմ. Ջղ. Տփ. լվաք։ Նոր բառեր են շուքարան, շուքել, շուքաւոր, շքառուն։

• ՓՈԽ.-Վրաց. შუკი շուքի «ճառագայթ, լոյս, գեղեցկութիւն, վայելչութիւն», 9ზიხ მუკი մզիս շուքի «արևի շողը», მუკიანი շուրիանի «լուսաւոր, ճառագայթարձակ», ნამუკი նաշու. քի, ნამუკარი նաշուքարի «լուսափայլ», მუგა շուգա «արևի համար հովանոց»։ (Բայց ան-շուշտ պատահական նմանութիւն ունի չա-ղաթայ. [arabic word] šukur «հովանոց» Будaговъ 1. 670)։

NBHL (28)

Նոյն ընդ ռմկ. շուք. յն. սքիա՛. σκιά umbra. այսինքն Ստուեր, եւ Հովանի.

Շուք իւր անմեկնելի է ի մարդոյն. (Մանդ. ՟Զ։)

Ստուեր ասի, զոր մեք շուք կոչեմք, որ անկանի ի մարմնոյն. (Խոսր. պտրգ.։)

Փոքրկանան ստուերք տարերց երկրի, եւ կարճին շուքք հասակաց. (Վեցօր. ՟Զ։ եւ Շիր.։)

Խաւարն չէ՛ անձնաւոր, այլ յեկրէն՝ երկնից յետ լուսոյն մեկնելոյ՝ շուք. անկեալ եւ ստուերացեալ. (Կիւրղ. ծն.։)

Որ շուք ունի եւ ստուեր։ Զօրէն արեգական միտքս արթուն լինելով՝ շուք եւ ստուեր առնէ զգայութեանց։ Գունոց եւ ձեւոց եւ շքոց տեսիլք։ Եւ ոչ հետ կամ շուք. (Փիլ.։)

Մարդոյ որպէս խստոյ են աւուրք. (հանգոյն հովանւոյ եւ դիւրափոփոխ շքոյ անցանէ. Վրդն. օրին.։)

Շուք նետիցն շլացուցանէր զզօրսն։ Շուքք նետիցն զօդն խաւարեցուցանէին. (Մեսր. երէց.։)

Ըստ սովորըութեան հերձուածողացն որ քաղէն զշուք ճշմարտութեանն. (Բրսղ. մրկ.։)

Առնել ընդդէմ՝ շուք եւ ծածկոյթ ըստուերական. այսինքն քողարկել. (Երզն. ոտ. երկն.։)

Հոգին սուրբ եկն ի մարիամ, եւ զօրութիւն բարձրելոյն շուք արար ի վերայ նորա. (Իրեն. առ Լեհ.։)

Ծմակ, ստուգն (գաւառական հնչմամբ), կամ շուք. (Հին բռ.։)

ՇՈՒՔ. Քօղ. ծածկոյթ գլխոյ կամ երեսաց. գլխաշուք. կամ հովանի այլաբանական, ստուեր նմանութեան.

Պարտի կինն շուք դնել գլխոյն վասն հրեշտակաց. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Ա. 10 (ուր թարգ. մեր երեւի ընթերցեալ սքիա՛, այսինքն հովանի, այլք ընթեռնուն, այսինքն իշխանութիւն. զոր դժուարանան մեկնել)։)

Զայս հովանիս եւ ծածկոցս եւ կամ շուքս ի վերայ տապանակի յեկեղեցւոջ. (Մաշտ. ջահկ.։)

Զարկանելիս զգեստու արարչին ծնողի՝ ի շուք պատկառանաց պարտաւորի մեղօք եւայի։ (Իւղն օծութեան) ճառագայթ շնորհաց, շուք մերոց դիմաց, նկարագրութիւն երեսաց։ Զշուք շնորհին յիսուսի պատկեր իւր կերպաւորեաց. (Նար. խչ. եւ Նար. ՟Լ՟Գ. եւ Նար. մծբ. (որք հային ի յաջորդ նշ)։)

ՇՈՒՔ. τιμή honor δόξα gloria. Պատիւ. փառք.

Լա՛ւ է մարդոյ խոնըարհութեամբ ծառայել անձին, քան անձին շուք եդեալ՝ եւ հաց մուրանայցէ. (Առակ. ՟Ժ՟Բ. 9։)

Բռնադատիցէ առնել շուք թագաւորութեան. (լինել քահանայապետ. Եբր. ՟Ե. 15։)

յոտն կայեւր առաջի նորա, եւ շքով տայր զպատգամ թագաւորին. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Ե. 32։)

Այնչափ շքով եւ պատուով ճեմէր. (՟Բ. Մակ. ՟Գ. 28։)

կամի շուք դնել եպիսկոպոսին, զի ամենեքեան երկնչիցին։ Սպասաւոր զոք ունիցի, զի մի հթարկ լինիցի զանձին շուք արկանել (այսինքն անշքացուցանել զանձն). (Ոսկ. ՟ա. տիմ. եւ Ոսկ. փիլիպ.։)

Զանձինո ծանր եւ ի շքի ունել. (Եփր. ՟ա. թես.։)

Զի գէթ այնպիսի ինչ շքով ահագին համարեսցին զորբութիւնսն. (Սեբեր. ՟Գ։)

Ոչինչ շուքս դնէր նմա. (Բուզ. ՟Դ. 16։ Տե՛ս եւ Խոր. ՟Ա. 20։ ՟Բ. 57։)

Պայծառացան եկեղեցիք, շուք առին վկայանք սրբոց. (Փարպ.։)

Ձեւ եւ շուք թագաւորութեան նմա դնէր։ Դառնայ շքով ի տեղի իւր. (Յհ. կթ.։)

Շինուածոյն շուք անզարդեցաւ. (Նար. ՟Ի՟Է։)


Շպարանք

s.

cf. Շպար.


Շրջառիկ քանոն

sn. geom.

alidade.


Շրջաստուերք, րաց

s. pl.

periscii.


Շփոթանք

s.

cf. Շփոթումն.


Շքադիր, դրաց

adj. s.

honouring, paying honour;
ք, courtiers, attendants.

NBHL (1)

Մեծամեծք աւագանւոյն՝ շքադիրք, որ եկեալ էին պատիւ առնել նմա, եւ երթալ ընդ նմա յարքունիսն. (Ագաթ.։)


Շքալից

adj.

honourable, glorious.

NBHL (1)

Լի շքով. մեծաշուք։ (Պիտառ.։)


Շքամ, ացայ

vn.

to lord, to act the great man, to pique or plume oneself, to glory, to vaunt in.

NBHL (2)

Շուք յանձին ցուցանել փառաց. պանծանալ. շփանալ. յն. փառաւորիլ.

Մի՛ շքար ի ժամանակի նեղութեան քո. (Սիր. ՟Ժ. 29։)


Շքայլեմ, եցի

va.

to hinder, to stop, to prevent.

NBHL (2)

Չքայլեցուցանել. ոտնակապել. արգելուլ.

Յեսու կոյս գոլով՝ ոտնակապեաց զարեգակն, եւ շքայլեաց զլուսինն, թ զյորդանան յետս դարձոյց. (Ոսկ. ՟ա. կոր.։)


Շքաչոր

adj.

dried in the shade.

NBHL (2)

Ի շքի չորացուցեալ. ի հովանւոջ ցամաքեալ.

Բուռ սպիտակ, եւ շքաչոր, եւ որ մգլահոտ չլինի. (Վստկ. ՟Ճ՟Խ՟Գ։)


Շքեղ, աց

adj.

glorious, magnificent, rich, sumptuous, pompous, splendid, superb, majestic;
honourable, august, illustrious, respectful, sublime;
elegant, fair, handsome, genteel, agreeable.

NBHL (9)

αἱδήμων, αἱδέσιμος verecundus, et venerandus, venerabilis, honestus. եւ ըստ հյ. elegans, egregius, splendidus եւ այլն. Ունակ կամ արժանի շքոյ եւ պատուոյ. մեծաշուք. փառաւոր. փառացի. յարգի. հոյակապ. նազելի. պատկառելի.

Գեղեցիկ հայելով, շքեղ տեսանելով, հեզ բարոյիւք։ Զհոյակապ ընդ ամենայն տիեզերս զշքեղ տաճարն. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 12։ եւ ՟Բ. 23։)

Վատսն շքեղ երեսաց ինչ եւ կաշառուց զիրաւըունսն արդարոյ գողանայցէ. (Մանդ. ՟Բ։)

Շքեղ եւ երեւելի քան զամենեսեան երեւէր ամենայն բազմութեանն. (Եղիշ. ՟Է։)

Զքեզ եւ որք ընդ քեզ են՝ արեաց տէրն շքեղ առնէ. (Փարպ.։)

Զի երիցին շքեղ անձինք իւրեանց յաչս իւրեանց. (Եփր. ղեւտ.։)

Շքեղ սեւութիւն (ձիոյ). (Պիտ.։)

Փոխանակ զարդուցն շքեղից տաճարին. (Լմբ. ատ.։)

Շքեղով մտին յերուսաղէմ, իմա՛ շքեղութեամբ. կամ ընթերցի՛ր ըստ տպ. շքով։


Շքեղաբար

adv.

honourably, magnificently, splendidly, pompously, superbly, richly, nobly, majestically.

NBHL (3)

Շքեղ օրնակաւ. եւ Շքեղակերպ. փառացի.

Զառաջիկայ զօգտաբեր շքեղաբար հրահանգս մանկանցն հոգացեալ լնուին. (Փարպ.։)

Ծանուցեալ՝ թագաւորացն, շըքեղաբար զարդիւ կազմեալ. (Մագ. ոտ. խչ.։)


Շքեղագեղ

adj.

of great beauty.

NBHL (2)

Շքեղ կամ պայծառ գեղկով. երեւելի գեղեցկութեամբ.

Շքեղագեղ երուսաղէմ. (Գր. տղ. յերուսաղէմ.։)


Շքեղագոյն

adv.

pompously, with great parade.

NBHL (4)

αἱδημονέστερος, αἱδεσιμότερος, -ον venerabilior, -ius;
verecundior, -ius եւ այլն. Առաւել կամ կաթրի շքեղ. մեծաւ շքով. մեծաշուք. պատկառելի, եւ ամօթխած. պատկառանօք.

Շքեղագոյնք եւ պատուականագոյնք երեւեսցին նոքա քան զչափ ծերութեան։ Որպէս շքեղագոյն էր եւ զգաստ։ Կինս այս քան զնա շքեղագո՛յն ասէր, տէր դու քանզի եւ դոյլ իսկ ոչ ունիս։ Ալեօք պատկառելի է եւ շքեղագոյն. (Ոսկ. յհ. ՟Ա. 2. 30։ ՟Բ. 12։)

Երկնային զօրութիւնքն զնա շքեղագոյն տեսանէին. (Իսիւք.։)

Զոր դու շքեղագոյն ունէիր պատուով (այսինքն պատուէիր). (Ճ. ՟Գ.։)


Շքեղազարդ

adj.

highly ornamented, richly adorned, magnificently dressed, splendid, magnificent, superb.

NBHL (4)

Շքեղ զարդուք.

Ծիրանէկիր շքեղազարդ թագաւոր։ Շքեղազարդ կոյս։ Շքեղազարդ պսակ. (Կոչ. ՟Ժ՟Բ։ Լմբ. վերափոխ. եւ Լմբ. ատեն.։)

Շքեղազարդ պայծառութեամբ զարդարեցան ամենեքեան. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Շինեցին եկեղեցի, եւ շքեղազարդ պայծառացուցին զնա մեծագոյն սպասուք. (Ճ. ՟Բ.։)


Շքեղազարդեմ, եցի

va.

to adorn richly, to decorate, to embellish.

NBHL (3)

ՇՔԵՂԱԶԱՐԴԵԼ. Շքեղաբար զարդարել. շքեղացուցանել. փառաւորել.

Թագ արքունական շքեղազարդեալ զգլուխն զքրիստոս. (Թէոդոր. խչ.։)

Իբրեւ զփեսայ շքեղազարդեալ՝ էր տեսանել զճեմեալն յառագաստ իւր քրիստոս. (Լմբ. ատ.։)


Շքեղանամ, ացայ

vn.

to become pretty, beautiful, glorious, to be adorned.

NBHL (1)

Շքեղ լինել.


Շքեղաշուք

adj.

very beautiful, august, most superb;
cf. Շքեղազարդ.

NBHL (4)

Ունօղ զշուք շքեղ. շքեղազարդ. մեծավայելուչ. մեծափառ. վեհափառ. վայելչապանծ. գեղեցիկ. պայծառ. փառաւոր.

Շքեղաշուք ծերունի հասակ։ Շքեղաշուք դիտակ։ Շքեղաշուք դէմք կենդանի. (Ճ. Գ։ Յհ. կթ։ Լմբ. վերափոխ։)

Շքեղաշուք աթոռ, կամ զարդ, կամ պատիւ. (Ագաթ։ Յհ. իմ. եկեղ։ Տէր իէլ։)

Շքեղաշուք քողընծայ ամենածին կուսի թագուհւոյ. (Նար. ԶԲ. (իմա զշուքն՝ որպէս պատիւ, եւ գլխաշուք։))


Շքեղապանծ

adj.

majestic, illustrious, dignified.


Շքեղացուցանեմ, ուցի

va.

to decorate, to adorn, to beautify, to embellish;
to honour, to glorify.

NBHL (7)

κατευθύνω, exalto, honore vel dignitte decoro. Շքեղ կացուցանել. երեւելի առնել. պատուասիրել. շքեղազարդել. փառաւորել.

Յայնժամ թագաւորն առաւել շքեղացոյց զսեդրագ, զմիսաք, եւ զաբեդնագով յերկիրն բարելացւոց. (Դան. Գ. 97։)

Զթագաւորս շքեղացուցանեն ի նմանութեան արտախոյրն պսակի ի վերջաւորն փողփողելոյ։ Կայսերակերպ զարդու շքեղացուցեալ մեծարեաց զնա. (Ագաթ։)

Եւ ի մէջ զօրաց իւրոց շքեղացոյց զնա. (Բուզ. Դ. 50։)

Զադամ եւ զեւայ շքեղացոյց լուսով՝ եդեալ ի դրախտին աստուածային անկոցն. (Տաղ։)

Երեւելի զարդուք ցանգ զմեզ շքեղացուցանէր։ Շքեղացուցանեն զթագաւորն գագիկ կրկին փառաւորութեամբ. (Արծր. Դ. 12։ Ե. 3։)

Գիւտ յանդիման լինէր աւադաց դրանն. որոց առաջի շքեղացուցեալ (աստուածոյ) զսուրբ այրն զօրութեան, տեսանէր ամենայն մարդ զերեսս նորա իբրեւ զերեսս հրեշտակի. (Փարպ։)


Շքեղաւոր

cf. Շքեղ.

NBHL (3)

Շքեղ եւ գեղեցիկ. փառացի.

Զպատկեր քաջաց արականս եւ շքեղաւորս կենդանադրեալ. (Արծր. Ա. 1։)

Տունք եւ տաճարք զարմանաւոր՝ շինեալ ի գիրկս իմ շքեղաւոր. (Շ. եդես։)


Շքեղութիւն, ութեան

s.

splendour, magnificence, pomp, sumptuousness, majesty;
glory, honour, celebrity;
beauty, elegance, comeliness;
solemnity.

NBHL (5)

Շքեղն գոլ. շուք. փառաւորութիւն. փառք եւ պատիւ. գեղ վայելչութեան. մեծավայելչութիւն. մեծանունութիւն.

Զհոյակապ շքեղութիւն յաղթութեան ընդ ամենայն աշխարհ կացուցանէր. (Ագաթ.։)

Պատուեալ բազում պարդեւօք եւ մեծապէս շքեղութեամբ։ Խոստանայր նմա շքեղութիւն մեծ։ Գայր մատնէր ի խորանսն արքունի մեծաւ շքեղութեամբ. (Փարպ.։)

Հասկիցն կարմրազգեստ շքեղութեամբ. (Պիտ.։)

Տալ նոցա իմաստիցն գեղ, եւ շքեղութիւն. (Լմբ. սղ։)


Շքթակ

cf. Նարկա.


Definitions containing the research ք : 10000 Results

Գռզի, զւոյ

s. bot.

scorzonera (vipers grass).

Etymologies (2)

• «բողկի նման մի տեսակ բոյս» Վրք. հց. Ա. 190 (ըստ ՀԲուս. § 532 լտ. scorzonera, ըստ Նորայր, Բառ. Ֆռանս. էջ 1125բ և Արթինեան, Տունկերը, էջ 36, ֆրանս. salsifis noir, որ և scorsonere, թրք. սգօրչինա). ըստ ՆՀԲ-ի վկայութեան գոզի, տպագրի մէջ հին խմբ. կռէզ, նոր խմբ. կոզի։

• ԳՒՌ.-Ակն. գ'ոզի, Մշ. գոզիկ (նոյնը նաև Ալշ. Խն. Բլ. Շիր. Ապ. Կարս) «չոր տեղեր բուսնող և սինձի նման տարածուած թևերով դաշտային մի բոյս է. արմատը, որ շատ խոր ւև եօնում. ունի գետնախնձորի նման կոճ-ղէզ, որի սպիտակ միջուկը համեղ ուտելիք է (ըստ Ազգ. հանդ. Ե. 20 scorzonera his-panica)»։

NBHL (1)

Արմատ ինչ անապատին իբրեւ զգռզի. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Գռիճ

s.

rock-salt, mineral salt.

Etymologies (1)

• , ի-ա հլ. «մեծ կտոր աղ՝ որ դեռ լեսուած չէ» Կանոնք Ալաւկայ (ԺԲ դարից. տե՛ս Հացունի, Ճաշեր և խնճոյք, էջ 16). ու-րիշ վկայութիւն չկայ։

NBHL (2)

Թուի Հատոր աղի. աղքար.

Անկեալ ի ներքս յաղմուկն ... ի գռճաց վերայ եթէ սատակեսցի. իսկ եթէ ի լեսած անկանիցի. եւ այլն. (Կանոն.։)


Գրապան, աց

s.

hem, border, list;
collar of a coat;
ephod.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «հագուստի վիզը. հա-գուստի եզրերը՝ վզի, լանջքի և քղանցքների վրայ» Ել. իր. 32, լթ. 21. Սղ. ճլբ. 2, «ուսա-նոց, վակաս» Փիլ. ել. և Լծ. փիլ. որ և գրա-պտնակ «քահանայապետի վակասը» Փիլ. ել. յետնաբար ունինք գրապան «դրպան, ջէբ» Վրդ. պտմ. տպ. Վենետ. էջ 110, Սամ. անեց. էջ 79, գրապանակ «ջէբ» Յայսմ. և վերջա-պէս գրպան «ջէբ» Բժշ.։ Արդի գրականում ընդունուած է միայն գրպան «ջէբ», որից շի-նուած են՝ գրպանակ, ծոցագրպան, գրպանել, գրպանահատ։-Ըստ իս նոյն բառն է նաև գրապանակ «հմայեակ, կախարդական գիր» Մտթ. իգ. 5, որի մասին տե՛ս մի քիչ ցած-ըըյմ։

• = Իրանեան փոխառոթիւն է. հմմտ. պհլ. grīvpān, պրս. [arabic word] girēbān կամ [arabic word] girēvān «հագուստի կամ շապիկի վիզը՝ որ-տեղից զլուխն են անցկացնում. փողպատ». աֆղան. girēvān, քրդ. grīvān «շապիկի վի-ղը». որոնք ծագում են զնդ. grīva-=սանս. grīva-, աֆղան. griva, grēva, պրս. ︎ gir! «վիզ. պարանոց, ծոժրակ» բառից, իբրև զնդ. *grīva-pāna «վիզը պահող, վըզ-պան» (Bartholomae, 530, Horn, § 913) «Օձիք» նշանակութիւնը այնուհետև դարձել է «գրպան», այսպէս՝ պրս. giribān «զգես-տի գրպան», փարս. giribān կամ kissai-karfa «գրպան բարի գործոց»։ Իմաստի զարգացման համար հմմտ. արաբ. [arabic word] ǰayb «օձիք, զգեստի վիզ, որ և նմանա-թեամբ՝ գրպան» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 99 և 100), թրք. ǰeb «գրպան» (փոխառեալ արաբերէնից)։ Նկատենք, որ հները մեր իմաստով գրպան չունէին և նրանց համար իբրև գրպան էր ծառայում գօտու ծալքը։ Իրանեան բառից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] jirrubān, ǰurrubān «շապիկի վիզը», [arabic word] ǰurrubān կամ [arabic word] ǰurbān «շապի-կի օձիք, սրի պատեան», [arabic word] ǰirab «պարկ, որևիցէ աման, ամորձեաց պարկ», [arabic word] fulubbān կամ [arabic word] ǰulbān «սուրի, դանակի, խարազանի ևն կաշէ պատեան կամ պարկ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 91, 95), լեհ. karman, խրվ. karmen, karmenac «մի տեսակ մուշտակ», ուկր. karman, karajman, ռաւս. карманъ «գրպան» (ուրիշ բացատրու-թիւն սրանց համար տե՛ս Berneker, 490) վօթյ. kormana, ֆինն. kormano, էստ. kar-man «գրպան»։-Հիւբշ. 132։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. նոյնը Lag Gesam. Abhd. 202 (ուր սխալմամբ գըր-ւում է պրս. cliban-us), Arm. Stud. § 538 (ուր աւելանում է արաբ. բառը) և Հիւնք.։-Հիւբշման Arm. Gram. 132 գրապանակ «հմայեակ» բառը համա-րում է վերինից տարբեր և կազմուած գիր-+պան+ակ, իբր «պահպանութեան գիր»։ Այս դէպքում գրապանակ պիտի նշանակէր «գիր պահող, գրի պահա-պան» և ո՛չ թէ «պահապան գիր»։ Ըստ իս գրապանակ նոյն բառն է նախորդի հետ և աւելի լաւ է պա-հում արմատի (arīvā) «վիզ» նշա-նակութիւնը։ Գրապանակը այն բանն է, որ կախում էին վղից ի պահպանու-թիւն։ Աբեղեան, Հայոց լեզ. տեսութ. 286 գիրք+պան, իբր «գիրք պահելու տեղ»։

NBHL (2)

ὧα, ὥα ora vestis, fimbria Եզր զգեստուց, որպէս զօձեօք եւ զլանջօք եւ զքղանցիւք. տե՛ս (Ել. իը. 32։ լթ. 21։ Սղ. ճբ. 2։)

Երկու գրապանք ընդ միմեանս խառնեալք։ Երկուց գրապանացն հարկ է միումն յաջմէ լինել, եւ միւսումն յահեկէ. (Փիլ. ել. ՟Բ. 10։)


Գրաստ, ուց

s.

led-horse, beast for the saddle, surapter, sorry horse, ass, short or thick horse, animal, beast, tit;
— մատակ, mare.

Etymologies (4)

• ոլ ςլ, «հեծնելու կամ բեռան ա-նասուն, մանաւանդ էշ» ՍԳր, «(ընդհանրա-պես) անասուն, կենդանի», Եզն. «բթամիտ իշագլուխ» Ոսկ. յհ. ա. 2, որից՝ գրաստական «անասնական» Ոսկիփ., գրաստավար «ա-նասուն քշող» ԱԲ, ձիագրաստ, ջորեգրաստ (երկուսն էլ նորագիւտ բառեր. չունի ԱԲ Անևան. գիրք առաք. 234։

• Մորթման ZDMG, 1872, 581 բևեռ. kurra «գրաստ», գերմ. Ross և անգլ. horse «ձի» բառերի հետ։ Հիւնք. յն. σάϰτρα «պարկ, քուրձ, բեռն գրաստու» բառից։ Patrubány, ՀԱ, 1908, 154 կցում է լտ. gradior «քայլել», գոթ. griϑs «քայլ», հսլ. greda «գալ» ևն բառերին։

• ՓՈԽ.-Գնչ. grast, greš, gias, gra «ձի». grái «ձի», grastni, grasni, grani «էգ ձի», grastoro «փոքր ձի», grastano mas «ձիու մես» orasteskoro «ձիավաճառ» (տե՛ս Pas-pati, որ այս բառերը հանում է սանս. gras «ուտել», անզլ. grass «խոտ» ևն բառերից) բոհեմ. graš «ձի», grašd «ախոռ». grašnel «քուռակ», grašni «էգ ձի» (տե՛ս Vaillant, Gram. des Bohémiens, Paris, 1868, էջ 106)։

• նորառիւտ բառ, որ մէկ անգամ ուռնում եմ բռոծածուած Յհ. կթ. 390-39։ «Իւ աաա զյետկար քարտին ի գրաստս խա-չին սրբոյ կապեալ»։ Նշանակում է «խաչի մասերից մէկը, թերևս թևերը»։ Բայց կարող է լինել նաև յաջորդ գրատ, որ և գրաստ բառը և այն ժամանակ նշանակում է «այն քօղը կամ շապիկը, որ խաչի վրայ ձգուած կամ նրան հագցրած էին լինում» (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Ա. 115)։

NBHL (5)

Տալ կերակուր գրաստու, կամ գրաստուց։ Եհան զնոսա ի գրաստս։ Տեսանիցես զգրաստ ընկերի քո անկեալ ընդ բեռամբ։ Առին գրաստուք զամենայն տկարս.եւ այլն։

Ետ օրինակ, թէ որպիսեօ՛ք գրաստուք զաշխատութիւն հանգուցանել պատշաճ է. (Խոսր. պտրգ.։)

Ի գրաստուէ (կամ ի գրաստէ) անտի. (Վրք. հց. ձ։)

Վիշապն՝ որ ինքն գրաստ է, այնու զի անասուն եւ անխօսուն է, զիա՞րդ որ ինքն գրաստ է, զայլ գրաստ վարիցէ. (Եզնիկ.։)

Ոչ ոք է այնպէս գրաստ, թէ անսկիզբն ոք զնա (զերկիր) եւ անծին համարի. յն. անմիտ. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)


Գրատ, ի

s.

great coat, loose coat, Persian dress.

Etymologies (3)

• . անստոյդ ձևով բառ, որ գրուած է նաև գրաստ, դրատ, դրաստ, դրաւտ (միշտ անեզական) «պատմուճան, վերարկու» Բ. թագ. ժ. 4. Մխ. դատ. էջ 262. Բուզ. ե. 6 (հին տպ. մադրաստ, էջ 208 դրաստ, էջ 209 որատ). Կաղնկտ. (հրտր. Էմ. էջ 138 դրաւտ. իսկ հրտր. Շահնազ. Ա. 292 գրատ). ԱԲ քեկնում է նաև «քղանցք» ըստ Կիւրղ. թագ?

• ՆՀԲ (գրատ բառի տակ) լծ. թրք. քt-րաքէ, խըրգա կամ (քղանցք բառի տակ) յն. ϰράσπεδον «քղանցք»։-Պատկ,

• հրտր. Բուզ. էջ 171, ծանօթ. 1 ուղղա-գոյն ձևը համարում է գրատ, որ կցում է պրս. [arabic word] բառին։ Սա անշուշտ պրս. [arabic word] kurād «հնոտի և մասնատեալ հանդերձ և զգեստ», թրք. գուրատէ «անպէտք, հին ու մին մնացորդ բաներ» բառն է, որ սակայն ո՛չ նշանակութեամբ և ո՛չ էլ ձևով համաձայն է մեր բառին։ Հացունի, Պատմ. տարազի, էջ 97 ճիշտ ձևը համարում է դրաստ և նոյն է ռնում պրս. durust «ուղիղ» բառի հետ, իբր Ռէ «ուղիղ ստորոտով պատմուճան», իսկ էջ 120 դնում է գրատ և մեկնում է պրս. կիրատ «հին զգեստ մը», գուրաթ «կրկնոց կանանց» (իմա՛ [arabic word] qurat «շորի պատռած կտոր՝»)։

NBHL (3)

որ գրի եւ ԳՐԱՍՏ. μανδύας mantella, vestis militaris Հանդերձ կրելի զանձամբ. զգեստ. վերարկու զինուորական. . տառատոկ. վարապանակ. (լծ. թ. քէրաքէ, խըրգա ).

Դաս պաղատան. եւ սքեմ է նոցա՝ գրատք կտաւիք ... Եւ սքեմ է նոցա այծենի գրատք կարմիր, եւ այլն. (Մխ. դտ.։)

Մանդիան՝ գրատք են. աստ զդաւթայ հրեշտակացն ասէ ... եհատ զդրօշակս հանդերձից նոցա. (Կիւրղ. թագ.։)


Գրիւ, գրուաց

s.

bushel.

Etymologies (5)

• , ի-ա հլ. «մի տեսակ չափ արմտի-քի համար» ՍԳր. Շիր. Եփր. աւետ. 279, ո-րից գրուան, ի-ա հլ. «մէկ կամ մի քանի գրիւ առնող աման կամ չափ» (մասնիկի համար հմմտ. չաւփփան) Մտթ. ե. 15. Մրկ. դ. 21. նար. լե. սխալմամբ հասկացուած է «մահիճ կամ ծածկոյթ» Բառ. երեմ. էջ 71, որից գրուանող «խուսափող, փախչող, ծածկող» Մագ. թղ. 237 (ակնարկութեամբ Մտթ. ե. 15 և Մրկ. դ. 21 հատուածների). ՋԲ ունի և գրաւան «գրուան» ձևը, որ միւսները չգիտեն։ Սխալ է գրուանիկ, որ տե՛ս թուանիկ։

• = Պհլ. *grīw (grib), որ թէև չէ աւան-դուած, բայց նոյնն են հաստատում հայե-չափ» և նրանից փոխառեալ ասոր. [syriac word] gəribā, արաբ. ❇ jarīb (Կամուս, թրք. թրգմ. Ա. 90) հոմանիշները։ Գրիւ բառի իրանեան յոգնակի ձևն է գբուան<*գրի-ւան<պհլ. *griwān։ (Հմմտ. նաև Mareel Cohen, BSL, K 81, էջ 101)։-Հիւբշ. 131։

• Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. էջ 67 գրիւ=պրս. ղարի (այս բառը անծանօթ է Գէորգ Դպրի բառարանին), իսկ էջ 2Ո գրուան դնում է գրիւ բառից։ ՆՀԲ առում է թէ «պրս. ղարի և կէվնիյզ՝ են այլևայլ չափք»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Laσ Gesamm. Abhd. 29։-Տէրվ. Al-tarm, 106. կապում է գրաւել, կողով. ժողով, կաղապար ևն բառերին, իբրև «պարունակող»։ Հիւնք. պրս. կէրի.

• իմա՛ [arabic word] gari «արտավար, կանգուն (չափը), քոռ, աւազէ ժամացոյց»։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] γirāf «մի մեծ չափ է» (Կամուս, թրք. թրգմ. հտ. Բ. էջ 819)։

• ՓՈԽ.-Վրաց. გრივი գրիվի «գրիւ»։-Կայ նաև վրաց. ვირვანკა գիրվանքա, թուշ. ვირვანკ գիրվանք, չաղաթ. [arabic word] qirvanqa «մի ֆունտ», որ ամբողջը Կովկասում տա-րածուած բառ է և առաջանում է իրանեան ձևից։

NBHL (2)

μέτρον, σάτον, οἱφί mesura, satum, medimnus, modius. եբր. էֆա, սէա. Չափ արմտեաց՝ փոքր քան զարդու, որ փոքր է քան զքոռ. ... cf. ԳՐՈՒԱՆ. եբր. շինիկ. (իսկ պրս. ղարի, եւ կէվնիյզ, են այլ եւ այլ չափք

Թրեա՛ գրիւս երիս ալեր։ Երկու գրիւք գարւոյ։ Զտասանորդ դրուի միոյ նաշիհ։ Եւ չափն էր տասներորդ երից գրուաց.եւ այլն։


Գրոհ, ի

s.

assault, irruption;
nation, people;
— տալ, to storm;
cf. Գռոհ.

Etymologies (2)

• , ի հլ. (գրուած նաև կրոհ, գրոխ «ազգ, ցեղ, ժողովուրդ, ամբոխ, բազմու-թիւն, բանակ» Յհ. կթ. Արծր., «տան մէջ գըտ-նուած կենդանիներն ու իրերը» Նխ. ել., «ա-մոլ, ազգակից» Երզն. մտթ. 548, որից գրոհ տալ կամ գռոհ տալ «ամբոխիւ դիմել, խուռն բազմութեամբ յարձակիլ» Եղիշ. գ. էջ 16. Փարպ. Երզն. մտթ., գրոհել (կամ գռո-հել) Ագաթ., աղքատագրոհիկ Օրբ. հկճռ. զ, վատագրոհութիւն տե՛ս վատգոհար. շփոթե-լով դռոյթ բառի հետ, որ իմաստով նոյն է, գրոհ գրուած է նաև դռոհտալ Ոսկ. մ. բ. 5, 12 և ուրիշ զանազան սխալագիր ձևերով, ո-րոնք տե՛ս դռոյթ բառի տակ։

• = Պհլ. grōh բառից. հմմտ. պհլ. kārvān çrōhē «ամբողջ մի կարաւան», պրս. eაš gurōh «գունդ, բանակ, բազմութիւն, ամ-բոխ», քրդ. guruh, kuruh «մարդոց բաղ-մութիւն», թրք. ժողովրդ. guruf gurui «գունդագունդ, մեծ բազմութեամբ»։ Իրա-նեանից են նաև վրաց. ვროვა գրովա «կոյտ, խումբ, բազմութիւն», გროვება գրո-վեբա «բազմութեամբ հաւաքուիլ», მევრო-ვაბა մեգրովեբա «հաւաքել», მეგროვება շեգրովեբա «հաւաքել, դիզել, հաւաքուիլ, կիտուիլ, խմբուիլ»։-Հիւբշ. 132։

NBHL (2)

Ի հայկականս գրոհի։ Թորգոմեանս գրոհի։ Գրոհի մերոյ։ Մերոյս գրոհի։ Հայրենի գրոհի։ Գրոհք թշնամեաց. (Յհ. կթ.։)

Երկու են կատարեալ առաքինութիւնք իբրեւ գրոհք եւ ամոլք. աստուածասիրութիւն եւ մարդասիրութիւն. (Երզն. մտթ.։)


Գրտակ, աց

s.

small loaf, roll.

Etymologies (1)

• «ելոր հաց» Վրք. հց. Ա. 271. Ճառընտ. Յայսմ. ապր. 10։

NBHL (1)

Առեալ ի բուռն գրտակ մի ի գրաստէն (կամ ի գրաստուէ անտի) արձակեաց։ Մի գրտակ հացի։ Մի գրտակ հացիկ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։ եւ ՃՃ.։)


Գօս, ից

adj.

dry, arid, dead;
benumbed, impotent.

Etymologies (2)

• (ի հլ. ըստ ՆՀԲ. թէև առանց վկա-յութեան) «չոր (փայտ)» Ագաթ. Փիլ. լին., «չորացած, անպտուղ (ծառ)» Ոսկ. մտթ. Ե-ւագր. 336, «չորացած, քաշուած (ձեռք, ոտք)» Ոսկ. յհ. ա. 21, որից՝ գօսանալ ՍԳր. Ագաթ Փարպ., գօսացուցանել Սիր. ժդ. 9. Ագաթ. գօսագոյն Պղատ. օրին., գօսական Երզն. ռա-երկն., գօսութիւն Մագ., զգօսացուցանել Պր-ղատ. տիմ., կիսագօս Սահմ. Երզն. լս. (Ներբ. յորդ. 25)։

• ՆՀԲ յիշում է պրս. խուշ (ուզում է ա-սել [arabic word] xušk «չոր»)։ Հիւնք. սոսկալ բառից։

NBHL (3)

ξηρός siccus, aridus Չոր, ցամաքեալ, իրօք կամ նմանութեամբ. չորցած. գուրումուշ. պ. խուշ.

Նիւթ փայտից յորժամ ցամաք է եւ գօս եւ չոր, վաղվաղակի ի հրոյ ծախեալ լինի։ Ախտից յղփացելոց եւ սոնքացելոց՝ ապականեալ լինի ոգի. եւ ապրի՝ գօս եւ ցամաք սոցա եղելոց. (Փիլ. լին.։)

Գօս եւ անպտուղ։ Գօսք եւ անպիտանք. (Ոսկ. մտթ.։ Իգն.։ Սարգ.։)


Գօտի, տւոյ, տեաց

s.

girdle;
twist;
belt;
zone;
— ածել, — ընդ մէջ ածել, to gird, to tie or to draw close round the body;
to be prompt;
այրեցած՝ բարեխառն՝ սառուցեալ —, torrid, temperate, glacial zone;
— լերանց, chain of mountains.

Etymologies (5)

• (-ւոյ, -եաւ) «մէջքի գօտի, միջկապ» ՍԳր. Եղիշ., «երկնքի՝ աստղաբաշխական բաժանմունքները» Խոր. Շիր. Փիլ. ել., «ծիա-ծան, ծիրանի գօտի» Տօմար. Մարթին., «լեռ-նաշղթայ» Խոր. բ. 8, «պալատի մէջ ճեմելիք» Ճառընտ. ածանցման մէջ մտնում է գօտի, գօտե-, գօտէ-, գօտև-և գօտել-ձևերով այսպէս՝ գօտիածու Դ. թագ. գ. 21, գօտէ-մարտիլ Ոսկ. յհ. ա. 31, գօտեպինդ Խոսր. Շնորհ. թղթ., գօտէկռիւ Ոսկ. ի կոյսն. Զքր կթ. Մագ., գօտելոյծ Լմբ. պտրգ. Զքր. սարկ, Ա. 28, գօտևոր Ոսկ. մ. ա. 10, գօտևած Ոսկ. ա. տիմ. ը, ընդգօտել «միասին կապել» ԱԲ, համագօտի Շիր., շրջագօտիլ Ճառընտ.. քա-ջագօտի Ոսկ. յհ. բ. 8, գօտելած Վրք. հց.. գօտելարձակ Վստկ. 161 (վերջին երկուսի մէջ լտառը պէտք չէ համարել գրչագրական սխալ, բռովհետև նոյն ձայնը ունինք նաև գւռ. գօտե-լարձակ և գօտելակապ բառերի մէջ)։

• = Բարդուած է ըստ իս գաւ+տի բառերից երկրորդն է տի «կապ», որ հնխ. dē-«կա-պել» արմատից է (տե՛ս տի) և գտնւում է նաև սամետի, կալոտի, ոռտէն, վզտա (<վզտի), կամնտայ, բերանտայ «բերանա-կապ արջառոց ի կասուլն, առ չուտելոյ զցո-րեան» (Քաջունի, հտ. Գ. էջ 36), լամտա «չուանեայ կանթ կողովոց» (Քաջունի. հտ. Դ 88) բառերի մէջ. անծանոթ է գաւ, որ պիտի նշանակէր «մէջք». հմմտ. գւռ. մէջկապ «գօ-տի»։-Աճ.

• Böttich. Horae Aram. 42, 102 պհլ. kostik «գօտի» բառի հետ։ Lag. Ge-sam. Abhd. 210 փնտրում է եբր. [hebrew word] = պարեզօտ բառի մէջ։ Տէրվ. Altarm. 79 գոթ. vasdi «զգեստ», լն. գւռ. γαστίαքիոսի)։ Canini, Et. etym. 131 գօ-

• տի և ագուցանել կցում է պրս. cátն «ծածկոց», cádar «վերարկու» բառերին (իմա՛ čātə, čadra)։ Տէրվ. Նախայ. 102 զգեստ և զգենուլ ձևերի հետ սան-vas, գոթ. vasjan, լատ. vestire, յն. ἐσϑέω ևն։ Հիւնք. արաբ. թավիս, թավս «աղեղն, կամար, գօտի»։ Թիրեաքեան, Արիահայ բառ. 126 փարս. [arabic word] kušti «գօտի» բառից։ Պատահական նմանու-թիւն ունի արչ. kotol «գոտի»։

• ԳՒՌ.-Ախց. Կր. գ'օտի, Ննխ. Պլ. գօդի, Ալշ. Խրբ. Մշ. Սեբ. Սչ. գ'օդի, Ռ. քօդի, Հմշ. կօղի, Հճ. գ'ուդի, Ասլ. գ'էօդի, Ղրբ. կէօ՛տէ, Չթ. գ'ուդը՝.-խ ձայնով՝ Ջղ. գ'ոխտի, Ազլ. գ'ա՛խտի (ինչպէս ունինք եօթը>օխտը).--իկ մասնիկով՝ Տփ. գօ՛դիկ, Երև. գ'օդիկ. Շմ. գէօտիգ՝։-Նոր բառեր են՝ գօտեկախ, գօտետեղ, գօտկատեղ (սրա հին վկայութիւնն ունի Օգոստ. բաջ. 13՝ մինչև ի գոտկայ տե-ղըն), գօտկածալ, գօտնափաթ, գոտկաւոր, գօտկափայտ, գօտկակոխ, ոռագօտի. եր-կայնգօտի «ծիածան» (=էնկ. էրգանգուդի). հմմտ. յատկապէս գօտելարձակ Բլ. Զթ. և գօտելկապ Բս.։

NBHL (11)

Գօտի կտաւի, մաշկեղէն։ Չուան գօտի։ Ոչ լուծցեն զգօտիս ի միջոյ իւրեանց։ Ցից լինիցի զգօտւոյ քումմէ։ Եղիցին գօտիք ձեր պնդեալ ընդ մէջս.եւ այլն։

Գօտին՝ արիութեան եւ քաջութեան նշան է. (Վրք. հց. ՟Բ։)

Խրատիմք դարձեալ գօտեաւն ո՛չ ըստ անբանիցն անկապ ունել զմէջս առ ի ցանկութիւն. (Շ. մտթ.։)

Սանձք եւ գօտիք ամենայն արծաթեղէն ոսկեբեւեռք. (Բրս. առ ընչեղս.։)

Գիտել, եթէ արեգակն յորու՛մ գօտւոջ է, եւ գօտիք են այսոքիկ. հրատ, արեգակն, լուսաբերն, փայլածու, լուսինն, երեւակ, լուսնթագ. (Տօմար.։)

Յերկաքանչիւր գօտիսն ... Զանցանիւր գօտիսն. (Խոր. ՟Գ. 62։)

Լուսինն բերի յիւրում գօտւոջն. նոյնպէս եւ այլք ի մոլորակաց. (Շիր.։) cf. ԱՅՐԵՑԱԾ, (գօտի)։

Վասն տէրունեան գօտւոյ։ Աղեղն՝ որ ի յերկինս երեւի, ծիածան կոչի. զոր առաջին իմաստասէրքն աստուածակամար կոչեն. յոյժ անմիտքն՝ գօտի աստուածական. (Տօմար.։)

ԳՕՏԻ. Շրջապատ կամ շարունակութիւն լերին. եւ Կամարաձեւ ճեմելիք յապարանս.

ԳՕՏԻ ԱԾԵԼ. ζωννύω cingo, περιζώννυω, περιζώννυμι circumcingo, accingo Գօտեւորիլ, եւ Գօտեւորել. գօտի կապել ինքեան կամ այլում, եւ կազմ լինել ի գործ. գօտի կապել.

Գօտի ածեալ հաստութեամբ ընդ մէջ իւր։ Որպէս գօտի որ ածի հանապազ ընդ մէջ։ Գօտի ընդ մէջ ածցէ, Գօտի ածեալ պաշտեա՛ զիս։ Անձամբ անձին գօտի ածէիր։ Ա՛ծ զգօտի քո. եւ այլն. (Առակ. ՟Լ՟Ա. 17։ Սղ. ճը. 19։ Ղկ. ՟Ժ՟Բ. 37։ ՟Ժ՟Է. 8։ Յհ. ՟Ի՟Ա. 18։ Գծ. ՟Ժ՟Բ. 8։)


Դաբիր, այ

s.

sanctuary;
altar of the oracle.

Etymologies (2)

• (սեռ. դաբիրայ) «Սրբութիւն Սըր-Արմատական բառարան-39 բոցի ներսի սենեակը, վայր աստուածխօսու-թեան» ՍԳր, որից դուրս ունինք՝ սեռ. դաբի-րայի ձևով Անկ. գիրք հին կտ. էջ 214 և ա-ծանցուած դաբիրայօրէն «դաբիրայի ձևով Նար. խչ. 382։

• = Եոր. [hebrew word] dəbir, dəwīr նոյն նշ.։ Բուն իմաստն է «յետևը» և ցոյց է տալիս աաճարի յետևի սենեակը. ցեղակից է ոսա այսմ արաբ. [arabic word] d'abara «յետ երթալ» ❇ dubur «յետոյք, նստոյ տեղի» բառերին։ Մեր բառը ծագում է եբրայեցերէնից լն։ δαβίρ տառադարձութիւնից՝ Ս. Գրքի թարգ-մանութեան միջոցով (Sophocles, 343). կայ նաև δαβείρ ընթերցուածը։-Հիւբշ. 345։

NBHL (1)

δαβείρ dabir, adytum Բառ եբր. դապիր կամ տեվիր. իբր Տեղի պատգամաց կամ աստուածային դպրութեան. խօսարան, պատասխանարան. այն էր վայր աստուածխօսութեան ի քաւութենէ ի միջոյ քրովբէից.


Դագ

cf. Դեգ.

Etymologies (4)

• «խաբէական, պատրողական» Պիտ. Փիլ. սամփ. 549, Սրկ. հանգ., որից դագ դը-նել (ումեք) «նենգութիւն անել, որոգայթ դնել» Ոսկ. եփես. 323, դագել «անարգել»? Բաս. երեմ. 71 (պէտք է հասկանա. «նեն գել»)։ Դագ բառի այս ուղիղ իմաստի տեղ ռառարանները տալիս են զանազան սխալ մեկնութիւններ. այսպէս՝ Բառ. երեմ. էջ 71 «քաղցր կամ նենգ կամ գէր» (ուղիղ է մի-այն «նենգ»), Լծ. փիլ. «աղոք», ՀՀԲ «դա-ժան, դժնդակ, ժանտ, ընդ որում խօսել ոչ լինի», ՆՀԲ «հարկեցուցիչ, հրապուրիչ», ՋԲ «թախանձեցուցիչ», ԱԲ «շատ վրայ տուող»։ Մեր տուած մեկնութիւնը յայտնի կերպով երևում է մէջ բերուած վկայութիւններից. այսպէս՝ «Կինն ելոյծ զնա պատիր, աղու և դագ բանիւք» Փիլ. սամփս., «Դժոխախեռ, աղու և դագ բանիւք վարէր» Պիտ., «Դագ և աղու բանիւքն պատրանս» Սրկ. հանգ.։ Բո-ւորի մէջ էլ դագ ընկերացած է աղու բառին և պատրանքի հետ գործ ունի։ Նոյն բանր զոյց է տալիս նաև դագ դնել «խաբել» ոճը։ Սխալ բացատրութիւնը յառաջացած է գւռ. դէք «կո-պիտ, կոշտ, անհամբոյր, խեթիւ» բառից, որ ըստ այսմ գործ չունի այստեղ։

• = Պհլ. *dag ձևից, որ հաստատում են պրս. [arabic word] daγā «կեղծիք, խաբէութիւն, ան-ուղղութիւն», daγa numōdan «կեղծել, խա-բել». սրանից փոխառեալ են թրք. [arabic word] dek «խաղ, խաբէութիւն», dek etmek «գլխուն խաղ խաղալ, խաբել»։-Աճ.

• ՆՀԲ լծ. տաք, դաժան կամ արաբ. թաճիզ «ձանձրացնել»։ Lag. Beitr. bktr. Lex 25 ոնդ. *dāγa ձևից, իբր daž արմատից =սանս. dah, dagh «այրել»։ Տէրվ. Մասիս, 1881 մայ'' 8 հնխ. dhagh արմատից։ Հիւբշ. Arm. St. էջ 12 և Arm. Gr. 437 նշանակութեանց տարբե-ռութեան պատճառաւ չի ուզում կցել սանս. dah «այրել, վառել», պրս. [arabic word] daγ «խարան», գոթ. dags «օր», լիթ. degù, dègti «այրել» բառերին, որոնք գալիս են հնխ. dhegh արմատից։ Մէ-նէվիշեան, ՀԱ, 1897, էջ 248 կերևայ, թէ ընդունոմ է վերջին մեկնոթիւնը և կցում է նաև հյ. *դեհ «այրել», որ պահոած է հրդեհ բառի մեջ։-Scher-telowitz, BВ, 28, 311 լիթ. dagnū «կառչիլ», dagis «փաշ» բառերի հետ։ oštir, Worter u. Sachen, 3, 207 զնդ.

• dav «նեղել, ճնշել», հսլ. daviti «սեղ-մեւ» ևն, իսկ Btrg. Alarod. 5 միռլ. daig «կրակ»։ Թիրեաքեան, Բազմ. 1913 340 թրք. deke getirmek «խաբել»։

NBHL (4)

Հարկեցուցիչ. հրապուրիչ. (լծ. ընդ տաք, տաժան, դաժան. կամ թաճիզ )

Կինն ելոյծ զնա պատիր, ազու, եւ դագ բանիւք. (Փիլ. սամփս.։)

Որ յոյժ դժոխախեռ, ազու եւ դագ բանիւք վարէր. (Պիտ.։)

Զդժնէին առ բարիսն ասեմ, յոլովից ժամանակացն դագ եւ ազու բանիւքն պատրանս. (Սարկ. հանգ.։)


Դագաղ

s.

bier, coffin litter, sedan;
gridiron, grate.

Etymologies (2)

• Մ. Մսեռեան, Ճռաքաղ, 1861, էջ 331 ստանաւորով մեկնում է՝ Դի մեռելոյն ի դագաղի, Իբր ի յարկեզ գոգցես գաղի, Եւ որ ի մէնջն ասի դագաղ, Ճշմարտու-թեամբ է դիաքաղ։-Lag. Beitr. bktr. Lex. 25 daž, սանս. dah «այրել» արմա-տից։ Տէրվ. Մասիս, 1881 մայ" 8 հնխ. dagh «այրել» արմատից. հետևցնելով բառիս «կասկարայ» նշանակութիւնից և հների մեռել այրելու սովորութիւնից։ Հիւնք. տճկ. թաճկիյրէ «պատգարակ»։

• ԳՒՌ.-Երև. դագաղ, Մշ. Ջղ. դ'ագ'աղ, Սլմ. տակաղ, Հճ. դ'ագ'գ'ող, Խրբ. գ'ադ'աղ, Սեբ. գ'ադ'ախք (համաձայն հնագոյն հայերէնի անեզական գործածութեան).-նոյնը նաև թրքախօս հայոց մէջ՝ Այն. գադաղ (Բիւր, 1900, էջ 671բ), Ատն. գաթաղ (Արևելք, թ. 1888, նոյ" 8-9)։ Տե՛ս և Ծաղիկ, 1891, էջ 29 և 90։

NBHL (6)

ԴԱԳԱՂ մանաւանդ ԴԱԳԱՂՔ. σορός, κλίνη loculus, capulum Բառնալիք՝ որով տանին զմեռեալն ի թաղումն. եւս եւ Պատգարակ. մահճակալք. եւ Կասկարայ կամ վանդակ.

Մերձեցաւ ի դագաղսն. (Ղկ. ՟Է. 14։ (Իսկ Դատ. ՟Գ. 19. ըստ քանի մի ձ. դագաղաւ, ընթերցի՛ր ըստ այլ ձ. եւ յն. գաղգաղ, անուն տեղւոյ։))

Դագաղաւ տարայք, եւ ձայնիւ կանգնեմ։ Ձեռն միայն ձգեաց ի դագաղն. (Մամբր.։)

Դագաղքն էին ոսկեղէնք։ Տեսիլ լուսեղէն խաչին ի վերայ երթայր դագաղացն. (Խոր. ՟Բ. 17։ ՟Գ. 67։)

Բերաւ լուծեալն դագաղովք. (Ճ. ՟Բ.։)

Ջեռուցին դագաղս երկաթիս, եւ պարզեցին զնա ի վերայ. (Հ=Յ. փետր. ՟Ի՟Ա.։ (Են որ գրեն, դագեղօք, դագեղաց։))


Դաժան, աց

adj.

hard, harsh, rough, sharp, sour, atrocious, austere, morose, blunt, cross, fro ward, difficult, inaccessible, cruel, merciless.

Etymologies (3)

• , ի-ա հլ. (գրուած նաև դարժան) «լեղի, դառնահամ» Եզն. Ոսկ. ես., «ծանր, գէշ, ժանտ (հոտ)» Ոսկ. լս. Վրք. հց., «տա-ժանելի, յոգնեցնող» Ոսկ. յհ. ա. 33, «դժըն-դակ, անողորմ, անգութ» Սեբեր. Բրս. պհ., որից՝ դաժանութիւն Օր. իթ. 18. Վեցօր. Ե-ղիշ., դաժանիլ «դժկամակիլ» Ոսկ. լհ. ա. 31, դաժանագոյն Ոսկ. մ. ա. և ես., դաժանաբա-բոյ Աթ. անտ., դաժանու «դաժան» ԱԲ, չա-րադաժան Մանդ., փշադաժան Թէոդ. խչ.-դարժան ձևն ունին Զքր. կթ. Մխ. երեմ. Լմբ. սղ. Ճառընտ.։

• = Պհլ. *dažan ձևից, որ կորած է. սրա դէմ ունինք պրս. [arabic word] dažan, dužan, di-žan, [arabic word] dažand, dižand, [arabic word] dižam, [arabic word] dužn «թթու, դաժանաբարոյ, ցառուցեալ, ահարկու, տրտում, տխուր, թարշամեալ, խորշոմեալ»։-Հիւբշ. 132։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։-Lag. Beitr. bktr. Lex. 25 զնդ. daž=սնս. dah «այրել» արմատից։ Նոյն Arm. Stud. § 547 դնում է ուղիղ մեկնոթիւնը։ Mül-ler. SWAW 84 (1877), էջ 227 դա-ժանիլ դնում է նոյն ընդ տաժանիլ և երկուսը միասին կցում է զնդ. daž, սնս. dah բառերին։ Տէրվ. Altarm. 52 և Մասիս, 1881, մայ'' 8 սանս. dah «այրել», լիթ. dègti «այրել», բառերի հետ՝ հնխ. dagh արմատից։ Հիւնք. էջ 143 պրս. տիժեմ ձևից։

NBHL (4)

Երկու պտուղք, մին անոյշ, եւ մին դաժան. (Եզնիկ.։)

Հոտ դաժան. (Ոսկ. լս.։ Վրք. հց. ՟Ե։)

Դաժան մեղք, յանցանք, գեհեան, դահիճ, դեւ. (Սեբեր. ՟Ե։ Բենիկ.։ Լմբ. ժղ.։)

Դեղք դաժանք։ Դեղովք ոմամբք դաժանօք։ Ի դատաւորէ դաժանէ. (Ոսկ. ես.։ Բրս. պհ. ՟Ա. ՟Բ։)


Դալ

s.

yellowish;
colostrum;
cf. Դայլ.

Etymologies (2)

• ՓՈԽ.-Patrubány, SA, 1, 3 մեզանից փոխառեալ է դնում հունգ. te), հին հունգ. téj «կաթ»։-Նոյնպէս Գ. Փառնակ, Անա-հիտ, 1906, 233 մեզանից փոխառեալ է հա-մարում ալբան. dhale «կաթից առնուած հե-ղուկ՝ վրայից հում սերը չքաշած»։

• «մի տեսակ ձուկ». ունի միայն Սիւն. քեր. 208 (Երզն. քեր.) հոմանիշների մի շար-քում։

NBHL (3)

Զի դալն մօրն այրէ զգութ աղեաց իւրոց ի բորբոքել սիրոյ մանկանն ի սիրտ մօր իւրոյ. (Եփր. ել.։)

(Երզն. քեր.)

Ոչխար կամ արջառ ... դլփին, սղոցն, դալն, լոքն, բիլն, կապոյտն. թուի յայտ առնել զդալարագոյն ինչ, կամ զդեղին, (իտ. ճիա՛լլօ։)


Դալապր

s.

sabre, sword.

Etymologies (2)

• «թուր կամ կացին». յիշւում է հոմանիշների մի շարքի մէջ՝ մէկ անգամ Թր. քեր. 19 և երկու անգամ էլ. արիստ. 51 և 55 (միշտ միևնոյն շարքով) «փաղանուն, խադ, դալապր, մարտացու, վաղակաւոր, ռուսեր, նրան»։ Նոյնը տարբեր շարքով ունի Տաթև. ձմ. ճխբ. «սուսեր, նրան, դալապր, մարտացու, վաղակաւոր»։ Ըստ Հին բռ. նը-շանակում է «տապար», ինչպէս ունին լա-տինն ու վրացին. և այս բառն է, որ Բառ. երեմ. 75 դարձել է դեղատր «տապար» (պ և տ վրիպակով շփոթելով իրար հետ)։-Այժ բառից է դալապրել «կացինով ջարդել, կոտ-րել» Դաւ. քեր. 80 (նորագիւտ բառ, որի վը-ռայ տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 105)։-Աւելի մանրամասն տե՛ս խաղ։

• = Լտ. dolabra «մի տեսակ գործիք, որ ծառայում է իբր կացին, տապար կամ բրիչ քար կոտրելու, փայտ կամ միս ջարդելու հա-մար». ծագում dola «հարթել, կտրել, տա-շել» բայից.-յունարէնի միջոցո՞վ անցած t հաւեռէնի. Sophocles չունի այս բառը մի-ջին յունարէնի բառարանում։-Հիւբշ. 345։

NBHL (1)

Փաղանուն, խադ, դալապր, մարտացու, վաղակաւոր, սուսեր, նրան. (Թր. քեր.։)


Դալար, ի, ոյ

adj. s.

green, that is not dry;
fresh;
—, գեղ —, verdure, herb, grass, greens.

Etymologies (3)

• , ռ հլ. «խոտ, կանաչութիւն. ռան-ջար» Դան. դ. 12. Առակ. ժդ. 12. Եփր. թգ., «կանաչ, թարմ (խոտ, փայտ)» ՍԳր, «մատ-ոաշ, թարմ, նոր (միս, ձուկ, հաց, խորտիկ թուզ ևն)» Դատ. ժզ. 7. 8. Ոսկ. մ. գ. 17, Վեցօր. 133. Շիր. էջ 51. Մխ. Բժշ., որից դալարի «խոտ, կանաչութիւն, բանջար» ՍԳր. դալարանալ «կանաչիլ, բողբոջիլ, ծլիլ» Թուոց ժէ. 8, Յովել. բ. 22, «ուրախանալ, զւարճանալ» Զքր. կթ. Վրդն. ծն., դալարա-րար Կոչ. 344, դալարեցուցանել Եզեկ. ժէ. 24. Ագաթ., դալարութիւն Եզեկ. խէ. 12. Ագաթ., դալարուտ Եփր. թգ. 423, դալարահեր Մծբ., մշտադալար (նոր գրականում), դալրուկ «ԱՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. ևն։

• ՆՀԲ լծ. հայ. դալ, տաղ, ճիւղ, թրք. dal «ճիւղ», յն. ϑάλλος «ճիւղ, տերև», իտալ. giallo «դեղին»։-Wlndisch. 11 սանս. dala «տերև»։ Lag. Urgesch, 211 դեղին, դալուկն բառերի հետ լտ. fulvus «դեղին, դեղնականաչ»։ Տէրվ. Մասիս, 1881 մայ" 6 դալար, դեղ, դե-ղին, դալուկն բառերը դնում է դալ կամ դաղ ձևով մի արմատից։ Հիւնք. լուրթ բառից։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Բազմ. 1898, էջ 370-1։ Պատահական նմա-նութիւն ունի արև. թրք. ys tala «դա-լարավայր»։

• ԳՒՌ.-Այշ. Ախց. Երև. Մշ. Ջղ. դ'ալար. Ոզմ. դ'mլmր, Մկ. Սլմ. Վն. տmլmր, Զթ. դ'ալօյ, դ'ալոր, Ասլ. դ'ալար «կանաչ, կանա-չեղէն, խոտեղէն», Դվ. տալար «կայտառ» -իսկ Ափ. դալար, Խրբ. Սեբ. դ'ալար Պլ. դա-լար (հին լեզուով) կամ թալար (նոր լեզու-ով), Ռ. թալար գործածական են միայն մի քանի ասութեանց մէջ. ինչ. ձեռքդ դալա՛ր, ձալնդ դալա ը։

NBHL (6)

Գան հարկանէին բրօք դալարօք. (Ճ. ՟Ա.։ Հ=Յ. դեկտ. ՟Ժ՟Թ.։)

Ոլոռն դալար. (Վրք. հց. ՟Ե։)

Ջլօք գալարովք։ Ջիլս դալարս. (Դտ. ՟Ժ՟Զ. 7. եւ 8։)

Հաց դալար. (Վրք. հց. ձ։)

Ի դալար վայրի եւ ի ցօղոյ երկնից հանգիցէ. (Դան. ՟Դ. 12.) այսինքն ի խոտ երկրի, որպէս ասի զկնի։

Դալարիւք (կամ դալարովք) միայն կերակրեալք. (Վրք. հց. ՟Ե։ Լմբ. սղ.։)


Դալուկն, լկան

s.

jaundice.

Etymologies (3)

• ՋԲ դալ արմատից։ Հիւնք. դալար բա-ռից։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Բազմ.

• 1898, 370-1։ Յակոբեան, Բիւր. 1899, 600 պրս. zar «ծեր» բառից, նոյն ընդ թալուկ։ Ուղուրիկեան (տե՛ս ԳԲ էջ 352 և 1405) լծ. թրք. dalaq «փայծաղ»։

• ՓՈԽ.-Վրաց. დანდალუკი դանդալուկի «դալուկ, դեղնցաւ», որ գործածուած է Երեմ. լ. 6, այսինքն ճիշտ այն տեղը, ուր հայերէն թարգմանութիւնն էլ ունի դալուկն։

NBHL (1)

Մահ լինիցի, կամ թէ հրայրեացք, կամ դալուկն, կամ ժանգ. (՟Գ. Թագ. ՟Ը. 37։ Ա՛յլ է եւ Թալուկ, զոր տեսցես։)


Դակու, աց

s.

adze, axe.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «ուրագ կամ կացին» Ոսկ. մ. բ. 27. Արծր. էջ 6. Ճառընտ. Սոկր. էջ 267 (տպ. տակու, թէև անդ՝ Փ. Սոկր. ունի դակու). ըստ ՆՀԲ գրուած է նաև դակուր, սա-կայն չունի վկայութիւն.-Կոյլաւ, Բառ. գերմ. 664 ա դնում է դագուր «խարաբուզ», որ է «հիւսնի քերիչ»։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dhāg2-ասմա-տից. հմմտ. յն. ϑήγω (դոր. ϑāγω) «սրել». ϑηγάνη «սրելու քար, յեսան», ϑηγάνεον «սուր, հատու», որոնց հետ համեմատելի են թերևս լիթ. dagys «կածուկի նման փշփշոտ մի բոյս, arctium lappa, klette, bardane, glouteron», լեթթ. dadsis նոյն նշ. մ. լատ. daga, dagga, daggarius «դա-շոյն» ևն, որոնց վրայ տե՛ս Walde, 290 և Boisacq, 343։ Pokorny, 1, 823 չի ընդու-նում մ. լատ. daga և ֆրանս. dague, գերմ. Degen, անգլ. dagger բառերի կապը հոյն ձևի հետ։ Կասկածական է նաև լիթ. dagys։

• ԳՒՌ.-Կաւ դակուր Ակն. «մի տեսակ զոր-ծիք է, որի մի կողմը տապար է և միւս կող-մը ուրագ»։-Նո՞յն է արդեօք նաև Երև. Իղդ. թագուջակ «մարգերի աւելորդ խոտերը հա-նելու գործիք, քաղհանի ուրագ», որ նախ ան-ցել է թուրքերէնի և այստեղ jak նուա-զական մասնիկն ստանալուց յետոյ՝ նոր ձե-վի տակ վերադարձել է հայերէնի։

NBHL (1)

Մուրճք եւ սղոցք եւ դակուք եւ ուրագք. (ՃՃ.։)


Դահանակ

s.

dark green emerald;
corundum.

Etymologies (2)

• , յատկապէս ակն դահանակ «մի տեսակ ազնիւ քար՝ կանաչ ու դեղին գոյնով» Ծն. բ. 12. Տոբ. ժգ. 22. Փիլ. այ-լաբ. Վրդն. ծն. Տօնակ., որից վէմ դահանա-կեայ «մարմարիոնէ» նորագիւտ Ա. մնաց. իթ. 2.-գրուած է դահակն Մխ. այրիվ. էջ 5։

• = Պհլ. *dahanak ձևից, որ թէև աւան-դոած չէ, բայց նոյնը հաստատում են պրս. [arabic word] ︎ dahna, dahana, [arabic word] dahāna, քրդ. [arabic word] dana «լասպիս», փոխառութեամբ ասոր. [arabic word] dahanag և արաբ. [arabic word] dahanaj «զմրուխտի նման մի տեսակ քար, mala-rhite»։-Հիւբշ. 133։

NBHL (3)

ԴԱՀԱՆԱԿ կամ ԱԿՆ ԴԱՀԱՆԱԿ. պ. տէհմէ. տէհմէճ. տէհէնէճ. յն. պէսպէս. πράσινος , ἅνθραξ, σαρδονίξ Քար պատուական, որպէս ազգ շափիղայի կամ զմրխտոյ, կանաչ եւ դեղին, ի գոյն պրասի դատհինի, սարը էագուտ, կէօք էագուտ. բայց շփոթի եւ ընդ Սարդիոն, եւ ընդ Սուտակն. Տե՛ս (Ծն. ՟Բ. 12։ Տոբ. ՟Ժ՟Գ. 22։)

Շափիղայդ՝ դահանակ ակն է։ Գոյն դահանակ ական. քանզի դեղինք են՝ որ ի վարժս կան. (Փիլ. այլաբ.։)

Դահանակ շափիւղայն է, եւ է ծիրանեգոյն, եւ դիպակ ի սեւոյ, դեղին ստիք ունելով. (Վրդն. ծն.։)


Դահեկան, աց

s.

penny;
drachm;
gold coin;
coin;
— հատանել, to coin, to mint.

Etymologies (2)

• (սեռ. ի. ՆՀԲ դնում է ի-ա հլ. բայց այս բանը -կան մասնիկի պատճառաւ է. ապա թէ ոչ՝ վկայութեանց մէջ ունինք մի-այն սեռ. -ի. յետնաբար ի հլ.) «դրամի ա-նուն է» (դրուած է զանազան յունարէն դրամ-ների դէմ. ինչ. δραχμή, χρυσοῦς, δηναριον, νόμισμα) ՍԳր. (արևմտեան գրականում այժմ= տաճկական ղրուշի, որ է 20 սան-տիմ=8 կոպէկ). որից դահեկանահատ «դրա-մանենգ» Մխ. դտ.։ Հնագոյն ձևը թւում է *դարհեկան, իմա՛ դարեհական, ինչպէս՝ ու-նի Պտմ. աղէքս. 114՝ ըստ լաւագոյն ձեռա-գրի, մինչդեռ միւսներն ունին դահեկան։

• Առաջին անգամ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 71-74 մեկնեց պրս. dahyak ձևից, յիշելով նաև պրս. dahgāni։ ՆՀԲ հյ. դեկան, դենար և սրանց պրս. յն. և լտ. անունները։ Պատկ. Անան. շիր. էջ 27 և Исторiя монголовъ, 1873, էջ 91 պրս. dahgānī։ Հիւնք. յն. δανάϰη (իմա՛ δανείϰη) «դրամ»։ Հիւբշ. 133 պրս. ︎ dahgān «տասանոց», [arabic word] dahgāni «հին ժամանակները գործածուած մի աեսակ ոսկեայ դրամ». սրանք ծագում են պհլ. պրս. [arabic word] dah «տասը» բառից, ինչպէս լտ. denarius «դրամ» ծագում է deni «տասնեակ» բառից։ Վերի մեկ-նութիւնը տուաւ նախ Յակոբեան, Բա-նաս. 1900, 40. նոյնը յետոյ պատճա-ռաբանեալ ձևով՝ Տ.. Բաղմ. 1908 358 և 450։-Մառ, Гpaм. др.-арм. яз. 44 հայ բառը համարում է ասոր. darīku-nā-ից։

NBHL (3)

δηνάριον, νόμισμα, δραχμή, χρύσεος denarium, nummus եւ այլն. Դրամ ոսկի կամ արծաթի՝ իբր տասներորդ մասն չափոյ իրիք մեծի կամ փոքու. որ եւ ԴԵԿԱՆ, ԴԵՆԱՐ. (լծ. ընդ պրս. յն. եւ լտ. բառս) Առ մեօք վարի որպէս ռմկ. մառլիլ, խուռուշ, եւ այլն.

Դահեկանն վեց դանկ։ Այլ ի Սուրբ Գիրս դնի փոխան ամենայն ազգի դրամոյ։ Երբեմն որպէս յն. տրախմի՛, այսինքն Դրամ, եւ Տրամ. (Ծն. ՟Ի՟Դ. 22։ ՟Ա. Մնաց. ՟Ի՟Թ. 7։ Նեեմ. ՟Է. 72։) Երբեմն որպէս խռի՛սէօս, այսինքն Ոսկեղէն. (Ծն. ՟Ի՟Դ. 2։ ՟Լ՟Է. 28։ ՟Խ՟Ե. 22։ ՟Գ. Թագ. ՟Ժ. 16։ Թուոց. ՟Է. 86։) Երբեմն որպէս տինա՛րիօն, Դենար. տասնոց. (Մտթ. ՟Ժ՟Ը. 28։ ՟Ի. 2։ ՟Ի՟Բ. 19։ Մրկ. ՟Զ. 37։ Երբեմն որպէս նօ՛միսմտ, նոմոս, դրամ. Մտթ. ՟Ի՟Բ. 19։ ՟Ա. Մակ. ՟Ծ՟Ե. 6։)

Ունէր արկղ մեծ՝ լի դահեկանիւ։ Դրոշմէ զպատկեր արքունի ի դահեկանի. (Վրք. հց. ՟Է. եւ ՟Ի՟Ա։)


Դահիճ, հճաց

s.

hangman, executioner;
attendant;
torturer.

Etymologies (4)

• . ե-ա հլ. «դահիճ» ՍԳր. «անգութ, բռնակալ» Բ. մակ. է. 8, 29. Վրք. հց. որից դահճապետ ՍԳր. Եղիշ. Ճառընտ.։

• = Պհլ. *dahič կամ սրան նման մի ձև է ենթադրում, որ հաստատւում է նաև ասոր. [arabic word] daxša «դահիճ, lictor» բառով. -սրա բացարձակ ձևը պէտք է լինի dəxeš, որ բնիկ սեմական չէ և իրանեան փոխառութիւն պիտի լինի։-Հիւբշ. 133։

• Ըստ Lag. Urgesch. 599 յիշեցնում է յն. δήμιος «դահիճ» բառը։-Ուղիղ մեկ-նութիւնը տուաւ Lag. Gesam. Abhd. 31։ Էմին, Քերակ. էջ 43 համարում է դահ արմատից՝ իճ մասնիկով։ Պատ-կանեան. Maтep. II էջ 23 նոյնպէս dah արմատից՝ իբրև իրանեան բառ։ Հիւնք. դահլիճ բառից։

• ԳՒՌ.-Երև. Կր. դ'ահիճ, Պլ. դահիջ, Սեբ. դ'ահիջ, Խրբ. Մշ. դ'աիջ, Ռ. թահիջ, Ասլ. դ'ահիջ, դ'ահիժ, Մկ. տmխիճ, Ոզմ. դ'mխէսճ. Սլմ. տmյիջկ, որոնք բոլորն էլ գործածւում են իբր ածական և նշանակում են «անգութ, դաժան, չար բնութեամբ մարդ»։

NBHL (3)

Զսատակումն դահճօք վճարէ. (Վրդն. ծն.։)

Իբրեւ գաւառի եւ քաղաքի եւ գնդի մատնիչ եւ դահիճ։ Մի՛ զարհուրիր դու ի չարաշուք դահճէ այտի. (՟Բ. Մակ. ՟Է. 8։ ՟Է. 29։)

Դահիճ՝ տիկնոջ մերում. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)


Դահլիճ, լճի

s.

closet;
hall;
portico;
gallery, corridor.

Etymologies (2)

• -Ոհ, dahlré «սրահ», որ գալիս է հպրս. duvarϑi. «դռան առաջ սիւնազարդ պատշգամ» բառից. սա էլ ծագած պիտի լի-նի duvar «դուռ» բառից, թէև ϑi մասնիկն այլուստ ծանօթ չէ (Bartholomae 766).--ըϑ-> -hl-ձայնափոխութիւնը հարաւային պարսկերէնին յատուկ լինելով՝ dahlīč ձևն էլ հարաւային պարսկերէնին էր յատուկ. հարաւից փոխ առին հիւսիսայինները և այս տեղից էլ անցաւ հայոց. հմմտ. պրս. [arabic word] dahlīz, drhlīz «միջոց ընդ մէջ տանն և դրանն, որ թէ յարկեալ իցէ և թէ ոչ, նաև միջոցն երկուց դրանց»։ Պարսկերէնից են փոխառեալ նաև աֆղան. dahlīǰ, dahlīz «պատշգամ, սեամ», քրդ. [arabic word] dehliz «շէն-քի մուտքը», ասոր. [arabic word] dahlīz, արաբ. [arabic word] dahlīz «տան և դռան մէջտեղը» (Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 176)։-Հիւբշ. 133։

• Ուղիղ մեկնեց նախ Շրէօդեր, The-saur. 47. նոյնը կրկնում են ՆՀԲ, Lag. Urgesch. 600, Հիւնք. ևն։ Վերի ձևով ունի Meillet, MSL, 17, 246։

NBHL (3)

ԴԱՀԼԻՃ կամ ԴԱՀՂԻՃ. պ. տիհլիզ, տէհլիզ. թ. դահլիզ, դէհլիզ. παστοφόριον curia, aula Սրահ վարագուրաձիդ, սենեակ ընդարձակ յարքունիս կամ յապարանս ուրեք. դիւան. ... Տե՛ս (Երեմ. ՟Լ՟Է. 4։ Եզեկ. խ. 18. 38։)

Նստաւ ի ներքին դահլիճսն, որ էր հրապարակ մեծամեծացն. (Եղիշ. ՟Է։)

Երգիչք որդիք կորխայ. պահեն սոքա զդահլիճ մաշկին. (Ոսկիփոր.։)


Դահուճ

s.

god-wit;
heath-cock.

Etymologies (4)

• «մի տեսակ թռչուն է. սալամբ. francolin». մէկ անգամ գործածուած է Մագ. քեր. 228=Երզն. քեր. հետևեալ ձևով. «Ոչ ունելով (յունաց) ճէ, յորջորջեն զճուռակն ծուռակ... և զորսոցն զդուռէճն՝ դուռէծ և բռահուճն դահուծ (կամ տահուծ)».-(ճու-ռակ և դուռէճ թռչուններ են)։-Նոյն բառը ունի Մխ. բժշ. էջ 51 տահուճ և էջ 21 տէհուն ձևով։

• = Արաբ. [arabic word] tihūj կամ [arabic word] trhūi teyhūǰ, մի տեսակ թռչուն է, որ Կամուս, թրք. թրգմ. Ա. 420 մեկնում է թրք. čilqu-šə և համարում է պրս. [arabic word] tihū հոմանի-շից արաբացեալ։ Նոյն պրս. բառը ԳԴ հա-մարում է թրք. čil, որ է «սալամբ, այն է մի տեսակ կաքաւ, сepaя куроnaткa» (ըստ Будaговъ 1, 506)։

• ՆՀԲ մեկնում է «թուի որս ի պէտս դա-համանց կամ խորտկաց, և կամ առան-ձին անուն էրէոյ, յն. δαίς, որ է խոր-տիկ»։ ՋԲ «միս երէոց կամ խորտիկք»։ Առաջին անգամ ԱԲ դնում է ուղիղ ձե-

• վով «սալամբ», իբրև բառ պրս.։ Ուղիղ են մեկնում նաև Նորայր, Բառ. ֆրանս. francolin բառի տակ և վերջին անռամ Seidel, Մխ. բժշ. ծանոթ. 83։ Lag. Urgesch. 597 զնդ. dahāka «վնասա-կար»։ Ադոնց, Արուեստ Դիոն. քեր. 228 պրս. արաբ. ❇ ︎ tavus, յն. ταώς «սի-րամարգ»։

NBHL (1)

Ոչ ունելով (յունաց) ճէ, յորջորջեն զդահուճն դահուծ (կամ տահուծ). (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Դաղձն, ձին

cf. Դաղձ.

Etymologies (3)

• «մի տեսակ վայրի անանուխ. mentha viridis L» (Տիրաց. Contributo, § 415) Վեցօր. 186. Սկևռ. աղ. 132, որ և յետնաբար դաղձ Վստկ. 197. Բժշ. սրա տե-սակներն են՝ առու ի դաղձ Մխ. բժշ., անջրդի դաղձ Բժշ., էգադաղձ և կարմիր ջրի դաղձ (տե՛ս ՀԲուս. § 546-9)։ Գրիչներից ոմանք շփոթած են բառս գաղձի հետ, որ բոլորովին տարբեր բոյս է։

• Հիւնք. դեղձ բառից։ Վերի մեկնութիւ-նը տուած եմ նախ Բազմ. 1898, էջ 370-1։

• ԳՒՌ.-Ագլ. դաղձ, Մշ. Ջղ. դ'ախձ, Ախց. Երև. Կր. դ'ախց (Երև. նշանակում է թէ՛ «վայ-րի անանուխ» և թէ «գայլուկ». այսինքն ի-րար է խառնած գաղձն և դաղձն). Ոզմ. դ'mխց, Մրղ. դ'mխծ, Մկ. Շմ. Վն. տmխց. Տիգ. թmխց, Սլմ. տmխց, տmռց, Խրբ. ղ'առց, Ղրբ. տէ՛խսնը, Զթ. դ'էղձ'ը՝նը'գ (<դաղձա-նակ)։-Ղրբ. տէ՛խանը կարող է գալ հին դեղձն ձևից, որով կունենանք դաղձն բա-ռի երկրորդ ձևը՝ աւելի մօտիկ առաջին ար-մատին։ Տե՛ս նաև դեղձան բառի տակ։ Նոր բառեր են՝ ցամաքադաղձ, ջրադաղձ, դաղձա-նոց, դաղձալի։

NBHL (1)

Գրիչք շփոթեն եւ ընդ Գաղձն, որ եւ ԳԱՅԼԽՈՏ. զոր օրինակ.


Դամ

s. mus.

snare, toil;
accord.

Etymologies (5)

• «ցանց, ուռկան, թակարդ» Վրք. հց. Բ. էջ 38. Ոսկիփ. ուրիշ օրինակ չկայ։

• = Պրս. [arabic word] dām «որոգայթ, ականատ (ընդհանրապէս)», որի հետ հմմտ. սանս. lama «կապանք, կապ», գնչ. damia «բանտ»։ -Հիւբշ. 133։

• -Պոս. ❇ dam «երգի ձայնակցութիւն, ձայն պահելը». ծագում է ❇ dam «շունչ» նախաւոր նշանակութիւնից. որից [arabic word] damkaš «երգակից, ձայնակից» (տե՛ս Ա-բիկեան, Բառ. տճկ. էջ 435-6), մասնաւո-րապէս «փողահարի ձայնը պահողը, գւռ դամքաշ»։ Պարսկերէնից փոխառեալ է նաև թրք. dem čekmek «դէմ բռնել, երգի ձայնը պահել»։

• Ուղիղ մեկնեց Թիրեաքեան. Արիահայ բառ. էջ 131։

• ԳՒՌ.-Երև. Տփ. դամ, Սլմ. դmմ, Ախց. գ'mմ, Սեբ. դէ'մ, Պլ. դէմ. վերջին երեքը մի-այն եկեղեցում տիրացուի ձայնակցութեան համար է գործածւում։

NBHL (1)

Մեծ ուռկան որսոյ ... յանկարծակի գտաւ ծերն եւ աշակերտք իւր ի դամս յայն. (Վրք. հց. Ը։)


Դամարճակ

s.

assembly, meeting

Etymologies (2)

• , ի-ա հլ. «ունկնդիրների բազ-մութիւն». մէկ անգամ ունի Վրք. ոսկ. 12 «Որպէս իմաստասէր խօսել և գործել և չը-խորհել, և խօսել այդպէս ի մէջ դամարճա-կաց ժողովրդեանն», ուր ձեռ. ունի «ի մէջ դէմականջաց». ըստ այսմ անստոյգ է բառս։

• ՆՀԲ «որպէս յն. δῆμος «ժողովուրդ». լտ. turma «գունդ»։ Հիւնք. ճամարտակ բառից։

NBHL (2)

Եթէ չկայցէ սխալ գրչի, է (որպէս յն. տի՛մօս, կամ լտ. դո՛ւրմա,) Ամբոխ. խումբ. հոյլք.

Որպէս իմաստասէր խօսել եւ գործել, եւ չխորհել, եւ խօսել այդպէս ի մեջ դամարճակաց ժողովրդեանն. (Վրք. ոսկ.)


Դամբան, աց

s.

tomb, sepulchre, mausoleum.

Etymologies (2)

• = Հնխ. dhmbh-«փորել» արմատից, ոϰ րից յառաջացած են նաև յն. ϑάπτω (έτάφην) «մեռելը յուղարկաւորել, թաղել», ἀναπτος «անթաղ», τάφος «յուղարկաւորութիւն, թա-ղում, գերեզման», ταφή «պատանում, դամ-բարան», τάφρος «փոս»։ (Սրանց հետ գործ չունին յն. τύμβος, τυμβίον «դամբան», τνμ-βεύω «թաղել», τύμβευμα «գերեզման դի, դիակ», որոնք կցւում են հյ. թումբ բառին). հպրուս. dambo «թաղելու տեղ» (տե՛ս Po-korny, 1, 852)։ Հյ. դամբան և դամբարան կազմուած են -ան, -արան մասնիկներով. վերջինը ծանօթ տեղական մասնիկն է, որով դամբարան բուն նշանակում է «թաղելու տեղ, գերեզման»։

• Հիւնք. և Ալիշան, Հին հաւ. 417 յն. τύμβος «դամբան» բառից առնուած. Patrubány, SA, 2, 266 յն. შάνατος «մահ», սանս. dhvāmta, լտ, tenebrae, հբգ. dèmar «մութ» բառերի հետ։ Սան-տաւճ. Բազմ. 1904, 499 նոյն է դնում հյ. տապան բառի հետ։ Ուղիղ մեկ-նութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. 42-43, որ ընդունում է Boisacq, 334, բայց կասկածով է վերաբերւում Meil-let, MSL, 16, 218, առարկելով թէ դամբան և դամբարան ոսկեդարից վկա-յուած չեն և յունարէն բառերին համա-պատասխան ուրիշ հնդևրոպական ձևեր չկան այլ լեզուների մէջ։ Մառ, ЗВО, 20 64-66 (=ՀԱ, 1911, 751) դամբա-րան բառը մեկնելով «ոսկորների տեղ», դամբ «ոսկոր» դնում է փոխառեալ ասոր. [syriac word] tammā «ոսկոր» բառից. դամբարան կազմուած է ասոր. [syriac word] bīt tammā «ոսկորների տուն, գերեզման» բառի կաղապարով. (բայց

NBHL (1)

Հիւսանելն կտաւով, եւ ի դամբանի ներծածկել. (Թէոդոր. մայրագ. (որ ի Պիտառ. գրի, Որպէս յոհան կարնոյ քաղաքացի ասէ։))


Դամոն, ի

s.

prune, damson, damask plum.

Etymologies (2)

• «մի տեսակ սալոր» Մխ. առ. Գա-ղիան. Ոսկիփ. Վստկ. 122, 135, որից դամո-նաչիր «չորացրած սալոր», ղամոն(ա)ջուր «սալորի քամուք» Մխ. բժշ. 27. Բժշ. (չունի ՆՀԲ), դամոնի «սալորենի» Բժշ. գրուած է նաև դամոյն (ըստ ՀԲուս. § 551)։

• ԳՒՌ.-Մշ. դ'ամոն, Ախց. դ'ամօն, Վն. տmմոն, Ոզմ. դ'mմուն, Մկ. տmմուն, Հմշ. դ'օմուն, Հճ. դ'ամին.-Վերջինը փոխաբե-րաբար նշանակում է «գէշ, չար (մարդ)».-իսկ Սեբ. խուլ-դ'ամէօն, «բթամիտ»։-Յաւտնի չէ, թէ նո՞յն ծագումն ունի գւր դամբուլ «մի տեսակ սալոր», որ ունին Աւէոս. Ագլ. Ղրբ. Ղրդ. Երև. Դվ. (սրանցից Ղրբ. տmմբիւլ և Երև. դամբիլ ձևով)։ Այս բառը գտնում ենք նաև ավար. դամբուլի և ուտ դամնուլ ձևով. (պատահական նմանութիւն ունի չաղաթ. [arabic word] dónbul «դեռակազմ խակ պտուղ»)։ Մեր բառը անշուշտ հին է և չի կարող փոխառութիւն համարուել, ինչպէս ցոյց է տալիս Ղրբ. տ նախաձայնը։

NBHL (3)

κοκκόμηλον prunum Ազգ սալորոյ՝ մանաւանդ Դամասկեանն կոչեցեալ. չամ էրիյէ (ա՛յլ է եւ դամըր հինտի). cf. Դաժանմանք։ (Գաղիան.։)

Լուծութիւն, հովութիւն, եւ քաղցրութիւն դամոնի. (Ոսկիփոր.։)

Յաղագս դամոնի։ Ա՛ռ զդամոն, զոր այլազգիքն պարտաղ էրիգի ասեն։ Դամոն թազայ կամ չոր. (Վստկ.։ Ի նոյն կոչի եւ ծառն. կամ լաւ եւս, Դամոնի, նւոյ.)


Դայեակ, եկաց

s.

wet-nurse;
nurse;
midwife;
preceptor;
tutor, governor.

Etymologies (3)

• . ի-ա հլ. «ծծմայր, ստնտու» ՍԳր, «դաստիարակ, խնամակալ (մարդ)» ՍԳր. Բուզ. Եւս. քր., «սնուցիչ» Եզն., որից դայեկել «սնուցանել, պահել, խնամել, կրթել» Դիոն. եկեղ. Նանայ. Պիտ. (Մատ. խոր. էջ 452) (ձիու համար ասուած), դայեկորդի ՍԳր. Խոր. Փարպ., դայեկութիւն Ագաթ. Ե-ղիշ., դայեկատոհմ Գ. մակ. ե. 18, դալե-կաբար Գ. մակ. գ. 9. Կորիւն ևն։ Գրուած է դահեակ՝ Ձեռ. Վիեննայի, թ. 229 (ՀԱ, 1912, հհ4), նաև Մոլութ. 262 բ.։

• = Պհլ. dayak «դայեակ, ստնտու», պրս. [arabic word] dāya կամ [arabic word] dāyī «դայեակ», քրդ. dāye žin «մանկաբարձուհի», աֆղան. dāyī, բելուճ. daī «դայեակ»։ Հայերէնը իրանեան փոխառոթիւն է՝ ծայրի -եկ մասնիկի պատճառաւ։ Ինիկ հայերէն, ինչպես նաև միւս ցեղակից բառերի վրայ տե՛ս դիել բա-ռի տակ։

• Ուղիղ համեմատեց նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ։ La Croze, ձեռագիր աշխատ. տե՛ս Բազմավ. 1897, էջ 8 մարական *Իիովկ = λոιὄϰης հատուկ անուան է եռամ։ Böttich. ZDMG, 1850, 306 և Arica. 65, 55 սանս. dhatr, լն. τιϑήνη. պրս. dāya։ Lag. Urgesch. 396 և Müller, SWAW, 38, 585, 590 պրս. dāya։ Հիւբշ. KZ, 23,. 18 սանս. dha «ծծել» բառի հետ։ Տէրվ. Նախալ. 88 և Հիւնք. պարսկերէնից փոխառեալ են համա-րում։ Bartholomae, BВ, 10, 292 և Հիւբշ. Arm. Gram. 437 հյ. դիել, դալ, դիեցիկ ևն բառերի հետ միասին՝ դնում են բնիկ հայերէն բառերի շարքը։

NBHL (4)

(իգական) τροφός, τιθήνη, τροφεύουσα nutrix պ. տայէ յոքն. տայէկեան. թ. դայէ (լծ. հյ. դիել) Կին ստնտու կամ կաթնատու զաւակի այլոց. մանկակալ. սնուցիչ, դաստիարակիչ. ծծմար .... (իսկ դայեկ կամ դահեկ ասի ռմկ. նաեւ մանկաբարձն, այսինքն ծնուցիչն) եբր. մէյնէքէթ, այսինքն կաթնատու. Տե՛ս (Ծն. ՟Լ՟Ե. 8։ Ել. ՟Բ. 7։ ՟Դ. Թագ. ՟Ժ՟Ա. 2։ ՟Ա. Թես. ՟Բ. 7։ կամ եբր. օմէնէթ կին դիեցուցիչ. Հռութ. ՟Դ. 16։ ՟Բ. Թագ. ՟Դ. 4։)

Դայեակն՝ որ ապրեցոյց զնա, խոյ կոչէր. (Եւս. քր. ՟Բ։)

(Քահանայն կոչի եւ) դայեակ՝ առ ի սնունդ հոգեւորական տիոց մանկութեան. (Սարկ. քհ.։)

Նոյն արարածք՝ որ դարմանիչք առնին ... յորժամ յղփանայ (մարդն) ... օրինադիրն յայնժամ զնոյն դայեակս զայրացուցանէ, եւ նոքօք խրատէ. (Յճխ. ՟Է։)


Դանդան

s.

tooth, notch.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «ատամ, ակռայ» Կա-ղնկտ. (իբրու դանդանաց ցցեալ) հրտր. Էմ. էջ 159, Շահնազ. Ա. 322։-Սիւն. քեր. 209= Երզն. քեր. (դանտան) հոմանիշ է դնում հե-ւան «առջևի ատամները» բառին. իսկ Հին բռ. մեկնում է «լինտք կամ ատամունք»։

• = Պհլ. dandān, պրս. [arabic word] dandān, քրդ. didān, բելուճ. dantān, օսս. dándág, զնդ. -dantānō (պահուած միայն vīmito dantānō բարդի մէջ). սանս. dánta-«ա-տամ» (Horn, § 574). այս բոլորը նոյն ծագումն ունին, ինչ որ հյ. ատամն (տե՛ս անդ)։-Հիւբշ. 134։

NBHL (3)

Բառ պրս. տէնտան. եւ սանս. տանտա. որ եւ լտ. տէնս, տէ՛նդիս. այսինքն Ատամն.

Լինտք, կամ ատամունք։

Իսկ (Երզն. քեր.) Դանտան դնէ իբր համանուն ընդ Հեւան։


Դանդանաւանդ, աց, ից

s.

bit, curb;
bridle;
gag.

Etymologies (2)

• , ի-ա հլ. (Ճառընտ. ի հլ.։ «սանձ, երասանակ» ՍԳր. (6 անգամ). Մծբ. Եփր. ծն. քս. 20. Թէոփիլ. պհ. Ճառընտ. Ա-նան. թրգ. 12. Պղատ. օրին. Սարկ. լս. 22 (գրուած է դանդանաւան Արծր. հրտր. Պատկ. էջ 297). որից դանդանաւանդակապ «սանձով կապուած» Նար. առաք. էջ 429։

• ՓՈԽ.-Վրաց. დანდალი դանդալի «սանձ» Դ. թագ. ժթ. 28.-Ս.Գրքի թարգմանութեան ժամանակ վրացի թարգմանիչը հայերէն բնագրում գտնելով դանդանաւանդ բառը, տառադարձութեամբ պահել է, որ յետոյ ա-ղաւաղուելով՝ ստացել է այս ձևը (տե՛ս Մառ. ЗВО, 13, 19)։

NBHL (4)

Արկից ... դանդանաւանդ ի կզակս քո. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Թ. 28։ Ես. ՟Լ՟Է. 29։)

Պարտ է զսա բազում դանդանավարօք (այսինքն դանդանաւանդօք) կապել։

Սանձիւք եւ դանդանաւանդաւ. (Սարկ. լս.։ Մծբ. ՟Ժ՟Թ։)

Դանդանաւանդիւք մաշեցից զկարծրութիւն կզակաց քոց։ Կալեալ ձեռամբ իւրով զդանդանաւանդս աշխարհի՝ եւ տնտեսէ զնոսա. (ՃՃ.։)


Դանդաչ

cf. Դանդաչումն.

Etymologies (2)

• , ի հլ. «երերտկալը, ցնորք» Հին լծ. եւագր., որից՝ դանդաչել «հարբածի պէս այս ու այն կողմ երերալ, տատանիլ. 2. ցըն-դաբանել, յիմար յիմար խօսիլ» ՍԳր. Եզն. Եփր. ել. էջ 183, Եփես, 147. Ոսկ. ա. տիմ., դանդաչուն Բուզ., դանդաչութիւն Ոսկ. ես. 276, դանդաչունք Եզն., դանդաչական Ոսկ. ես. ևն։

• Տէրվ. Մասիս, 1881, մայ"' 11 համա-րում է կրկնաւոր։ Հիւնք. դանդաղ բա-ռից։ Աճառ. ՀԱ, 1899, 204 դա պարռ արմատից կրկնութեամբ և ածանցներով։

NBHL (2)

παραφορά vacillatio Տարաբերումն. աստ անդ դողդոջումն. բանդագուշանք, բաջաղանք. ցնորք.

Թիւրեալ յառ աստուած ընթաց ճանապարհէն՝ խելացնոր դանդաչիւք երերէր. (Հին լծ. Եւագր.։)


Դանդիռն

s.

sepulchral darkness, horror or rottenness.

Etymologies (1)

• «դերեզմանի մութը կամ փտու-թիւն և կամ արհաւիրք». մէկ անգամ ունի Սարկ. քհ. «Դանդիռն և խաւարն ի ներքոյ, (գերեզմանի) շրջի և բուրումն ժահահոտ ա-պականութեան (արտաքոյ)» (հրտր. Սոփերք, հտ. Գ. էջ 20)։ Նոյն բառն է դանթիռն, որ Բառ. երեմ. էջ 72 մեկնում է «դանթիան կամ մութն»։

NBHL (2)

Ըստ Հին բռ. մեկնի Մութ։ Գուցէ եւ Արհաւիրք կամ երր գերեզմանի.

Դանդիռն եւ խաւարն ի ներքոյ շրջի (գերեզմանի). եւ բուրումն ժահահոտ ապականութեան (արտաքոյ). (Սարկ. քհ.։)


Դաշխուրան, ի, աւ

s.

drinking vessel, cup or pot.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «տաշտ, կոնք, լա-կան» Դատ. ե. 25. Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 183. գրուած է տաշտագուրան Նիւս. (ոստ Հա-ցունի, Ճաշեր, էջ 84) և ԱԲ։

• Հիւնք. պրս. [arabic word] ︎ dōša «կաթ կթեւռւ աման» և խուրան, խուրնա (իմա՛ թըռ qurna) «աւազան ջրոյ» բառերից կազ-մուած. Kорщъ, թրգմ. Մշակ 1914. ж 122 հպրս. *daxšava «այրուող նիւթ, կիցա-նուտ» + dhāna-«պահեստարան. -րան»։ Հացունի, Ճաշեր 72 դաշխուրան <աոս. տաշտ խուրան «ուտելոյ տաշտ»-իսկ էջ 85 տաշտագուրան<պրս. տաշտ+ քիւրէ «գունդ» կամ քիւրազ «ևուժ»։

NBHL (1)

λεκάνη pelvis, patina, phiala Տաշտ. կոնք. լական. կուժ, մենծ թաս.


Դաշնակ, աց

s.

poniard, cimeter, cutlass, dagger, sabre;
piano;
— հարկանել, to play on the piano.

Etymologies (1)

• «փոքր դաշոյն» Փ. Սոկր. ճէ. Սմբ. պտմ. 89 (երկրորդ վկայութիւնը չունի ՆՀԲ)։

NBHL (2)

Դաշոյն փոքր. դանակ.

Որպէս զհամարձակութիւնն տայր նոցա, նոյնպէս եւ զսաստն յաճախէր. զի պէսպէս դաշնակօք զփրկութիւն ոգւոցն յարդարիցէ. յն. պէսպիսութեամբ. (Ոսկ. մ. ՟Բ. 28։)


Դաշոյն, շունի

s.

sabre, cutlass;
hanger, poniard.

Etymologies (1)

• ՆՀԲ աբս. dašna «դաչոյն»։ Böttich. Arica 75, 219 daç արմատից։ Lag. Proph. chald. 51, 6 հանոմ է զնդ. dašina «աջ» բառից, իբր թէ «աջ կող-մից կախելու բան»։ Հիւնք. պրս. daš-na։ Ստոյգ չէ թէ ի՛նչ կապ ունի դաշ-նակ բառի հետ, մանաւանդ որ բառիս հնագոյն ձևը թւում է դարշոյն։

NBHL (1)

ԴԱՇՈՅՆ որ եւ ԴԱՇՆԱԿ. պ. պէշնէ. ἁκινάκης acinaces, enssis, framea, gladius persicus Տեսակ սրոյ, զոր ոմանք սուսեր պարսկական կոչեն. խանչէր


Դաշտան, աց

s. adj.

menses;
monthly.

Etymologies (3)

• , ի, ի-ա հլ. «օրէնք կանանց» ՍԳր. Եփր. Եբր. 215. «դաշտան ունեցող կին» ՍԳր, տուն դաշտանաց «արտաքնոց» Փարպ., դաշտանիկ «դաշտան ունեցող» Բարուք. զ. 29. Բուզ., դաշտանութիւն «դաշտան» Եփր. փես. 422. Ոսկիփ.։

• -Պհլ. daštān «դաշտան», պազենտ. daš-tān «դաշտան», պրս. [arabic word] daštan «դաշ-տան ունեցող կին», որոնց հնագոյնն է զնդ. daxšta-«նշան, որևէ մարմնաւոր պակա-սութեան արտաքին նշան, 2. դաշտան», daxštavaiti-«դաշտան ունեցող»։ Ստուռա-բանութիւնը անծանոթ է (Horn, § 570, Bartholom. 676--7)։ Իրանեանից փոխառե-ալ են նաև քաղդ. [hebrew word] daštān և վրաց. დამტანი դաշտանի «արիւներթութիւն, տե-սատեռոթիւն», որ կարող է նաև հայերէնի միշոցով անցած լինել։-Հիւբշ. 135։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. նոյնը նաև Lag. Urgesch. 632, Gesam. Abhd. 35։ Տէրվ. Մասիս, 1881 մայիս 11։-Իսկ Հիւնք. պրս. տիյսթանա «կին դաշտա-նի»։

NBHL (2)

ἅφεδρος, ἁκαθαρσία menstruum, menstrua purgatio Օրէնք կանանց. ապարահ. բղխումն աւելորդ արեան կանացի բնութեան՝ յորդեծնութեան, ի տեռատեսութեան, յամսականութեան. ամսական .... Տե՛ս (Ղեւտ. ՟Ժ՟Բ. 2=5։ ՟Ժ՟Է. 19. 25. 33։ ՟Բ. Թագ. ՟Ժ՟Ա. 4։)

Տունս դաշտանաց շինէք։ Ջրով զդաշտանս եւ զթարախս լուանայք. (Փարպ.։)


Դոճ, Դոճի խէժ

s.

shell-lac;
sealing wax.

Etymologies (2)

• «եւէժ արտադրող մի ծառ է». ասւում է միայն դոճի խէժ «լաք, նամակի կնքամոմ, laque» Բժշ. Հին բռ. որ և տօջ «լաք» Ա-միրտ.-ՀԲուս. § 596 նոյն է համարում նաև «դոչ, որ է մուկլի» ըստ Բժշկարանի։

• = Պրս. [arabic word] ︎ dōž, ❇კა︎ dōža «լաք, gomme laque». պարսիկ բառի հին ձևը և ստուգա-բանութիւնը յայտնի չէ։-Հիւբշ. 144։

NBHL (1)

ԴՈՃ կամ ԴՈՃԻ ԽԷԺ. Ի բժշկարանի, եւ ի Հին բռ. մեկնի, Լուք. (այն է լէօք, լաքք, թենկի լաք, տուժ։) Կարմիր ներկ, եւ նիւթ զմռոյ ի կնքել զնամակ։ Լտ. իտ. լա՛քքա. cf. ԼԱՅՔԱ։


Դոյլ, դուլից

s.

pail;
tub;
— կաթի, churn;
cf. Խնոցի.

Etymologies (3)

• , ի, ո հլ. (երկուսն էլ յետնաբար) «ջուրի աման» Ես. խ. 15. Յհ. դ. 11. Իսիւք. Վանակ. Վրք. հց. (վերջին երկուսում կան նաև դոլ, դօլ ընթերցուածները)։ Այս բառից է դուլել, որ գրուած է դուղել «հորից ջուր քա-շել. 2. ըմպել, խմել». վերջին իմաստով ունի մէկ անգամ Տիմոթ. էջ 93 «Շնորհել Սամա-րուհեայն կենդանի ջուր, ուստի դուղելով նե-մայ գոյր ոչ ևս ծարաւել (տպ. ծառայել)». (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 72). ըստ Տոմար Լևոնի, տպ. Վենետ. 1805. էջ 20 ծանօթ. գրուած է դուլել, որի դէմ յոյն բնագիրն էլ ունի άρυσαμένη (էջ 21, տող 7), որ է յն. ὰ́ρύω, ἀρνσσω «ջուր քաշել հորից, գե-տից ևն». հմմտ. άρυσάνη «ջուր քաշելու պ-ման, դոյլ». -ըստ այս համեմատութեան դու-լել կամ դուղել պիտի նշանակէր «ջուր օա-շել», ինչպէս պահանջում է և ստուռառանու-թիւնը, բայց գործածութեան տեղը պահան-ջում է «խմել»։ Մենք դրինք երկու իմաս-տով էլ։

• --Պհւ. dol (գրուած dor) «դոյլ. 2. Ջըր-հոս կենդանակերպը» (առաջին նշանակու-թիւնը կորած է. կայ միայն երկրորդը), պրս. [arabic word] dōl «դոյլ», քրդ. [arabic word] dōl, delu «ջրի դոյլ»։ Ըստ Noldeke իրանեան բառո փոխառեալ է ասորերէնից. հմմտ. ասոր. ❇օշ daula, եբր. [hebrew word] dəlī, արամ. [hebrew word] daul, արաբ. [arabic word] dalv, ասուր. dalu, dūlu «դոյլ»։ Մեր բառը ծագում է կա՛մ՝ պարս-կականից և կա՛մ ասորականից. բառի ձևը չի կարող ծագումը որոշել, որովհետև թէ՛ պհլ. dōl և թէ՛ ասոր. daula (բացարձակ ձևը daul) կարող են տալ հյ. դոյլ. հմմտ. պրս. nōš >հյ. անոյշ և ասոր. zaugā>հյ. զոյզ։ -(Վերը տե՛ս նաև դոխն)։ -Հիւբշ. 144, 302։

• Աւաջին անդամ Շրէօդէր. Thes. 45 ասոր. daul ձևից փոխառեալ։ Աւգե-րեան, Բցտր. չփ. 78, ԳԴ, Böttich. Arica, 76, 247, Lag. Urgesch. 944, Ges Abhd. 31 պրս. dol։ ՆՀԲ և Հիւնք. պրս. տուլ և արաբ, տելվ (բայց սիտղ բառի տակ ՆՀԲ լծ. եբր. դալիլա)։ Mül-ler, WZKM, 8, 280 (=ՀԱ, 1894, 293) ասորերէնից է համարում։ Էոգեթ, Արրտ, 1915, 500 արար. dalv, հսլ. [other alphabet] .

NBHL (2)

Կրիցէ ոք ջուր ի ծովէ բազում դուլիւք. (կամ դօլօք). (Իսիւք.։ Վանակ.։)

Հանէր դոյլիւ (դուլիւ) զջուր։ Չուան դուլոյն (կամ դոլոյն). (Վրք. հց. ՟Ժ՟Ը. ՟Ի։)


Դուժ, ից

adj.

barbarous;
savage.

Etymologies (4)

• , ի հլ. «բարբարոս, վայրենի» Գ. մակ. է. 3. Կող. գ. 11. Ա. Կոր. ժդ. 11. Ոսկ մ. բ. 8. Եւս. պտ. 459. սովորաբար գործած-ւում է խուժ հոմանիշի հետ, որի հետ բարդը-ւում էլ է, ինչ. խուժադուժ ՍԳր. Ագաթ. Կո-րիւն. Ոսկ., խժդուժ Եւս. պտմ., խժդժագոյն Բ. մակ. ե. 22. հմմտ. նաև դժակ «բարբարոս, խժալուր» Սամ. անեց. 4 (այլ ձ. դժանան երկուսն էլ չունի ՆՀԲ, իսկ ՋԲ դնում է դժակ. ԱԲ դժակ, դժական), դժականութիւն ԱԲ. ըստ իս այստեղ է պատկանում նաև դժաբան «դժնեայ և ժանտ խօսող» Թէոդոր. մայր.։ Սրանցից տարբեր է դժ-, որ իբր բացասա-կան մասնիկ գործածւում է բառի սկիզբը։-Կաւ նաև դժարան ձևով մի բառ Սոկր. եկեղ. պտմ. էջ 2 «Սկիզբն յորոց նոյն արասցուք ոչ ինչ (տպ. ոչինչ) պատմութեան դժարանւոյ հոգ տարեալք, այլ թէ զիարդ գտնեալ գրով ի պատմողացն».-յոյն բնագիրն ունի օῦ φοά-σεως ὅγϰον φροντίζοντες (ո՛չ թէ ոճի ճոխու-թեան հոգ տանելով). տե՛ս žωϰρατους Հχο-λոστιϰο μϰϰλησιαστιϰηιστορια, տպ. Oxford, 1893, էջ 1. ըստ այս համեմատութեան պէտք է ուղղել կա՛մ դժաբան, կա՛մ աւելի լաւ դժարաբան, որ է դժուարաբան խրթին ոճով» Ոսկ. յհ. ա. 1։

• = Հայոց մօտիկ ապրող վայրենաբարոյ մի ցեղի կամ ժողովրդի անունն է. հմմտ. քրդա-կան Duziki ցեղը։ Շատ լեզուների մէջ սովո-րութիւն է վայրենաբարոյ ազգերի անունները իբրև ածական գործածել. այսպէս, հին հայե-րէնի մէջ խուժ (Խուժաստանցոց անունից). խաղտալուր (Խաղտեաց անունից), կորճայ, կորճալեզու (Կորճայք գաւառի անունից). նոր հայերէնի և բարբառների մէջ՝ թուրք, քուրդ. լազ, զազա, տաճիկբերան, բոշա ևն։-Աճ.

• ՆՀԲ դժնեայ բառից։ Lag. Urgesch. 69 յն. δός։ Հիւնք. խուժ բառից։ Թիրե-առեան, Արիահայ բռ. էջ 127 զնդ. druǰ, պհլ. druǰ, պրս. druγ, հյ. դա-ժան ևն ձևերի հետ։ Nyberg, milisb. 2 61 ռժուար է զտնում բաժանել դժ-նախամասնիկից, որ է պհլ. duš «չար. վատ»։

• ԳՒՌ.-Սրա հետ նո՞յն է արդեօք Մշ. դ'ուժ «մազերը տնկուած, ցցուած»։

NBHL (5)

βάρβαρος barbarus որ եւ ԽՈՒԺ ԴՈՒԺ, ԽՈՒԺԱԴՈՒԺ. Իբր Դժնեայ բարուք եւ լեզուաւ, անընտել, օտար, վայրենի. որ եւ յունական ձայնիւ ասի ԲԱՐԲԱՐՈՍ.

Առաքինին յովսէփ զդուժ կինն ամօթալից ի բաց մերժեաց. (Ոսկ. մ. ՟Բ. 8։)

Այն՝ դուժիցն եւ դժնէիցն է անգ։ Դուժքն այն ոչ ունելով արհեստ։ Ի տիւռենացւոցն դուժից. (Մագ. ՟Դ. ՟Ժ. ՟Խ՟Գ։)

Հարկանելով զխժիցն դուժս. այսինքն զբարբարոսս. (Ասող. ՟Գ. 41։)

Զկնի գնաց նա դուժ ժպրհութեանն. այսինքն բարբարոսական. (Եւս. պտմ. ՟Զ. 18։)


Դուլ

s.

cessation, intermission, pause, relaxation, truce;
— եւ դադար լինել, to cease;
— եւ պատուէր տալ, to permit;
to give directions;
to order, to bid, to command;
to exhort;
— տալ, to cause to cease;
to give rest, to repose;
— առնել, to halt;
to pause;
— առնուլ, to cease, to break off, to take rest or relaxation, to stop;
— զինուց, armistice, truce.

Etymologies (3)

• (անհոլով) «դադար, հանգիստ» Բ. թագ. ժէ. 8. Ողբ. բ. 18. Ես. իգ. Փարպ. փիլ. «2. ջանք, յորդոր, պատուէր» (այս ի-մաստոմ գործածւում է միշտ դուլ և պատուէր ձևով) Ոսկ. մ. գ. 6. Եւս. քր. ա, որից՝ դլալ կամ դղալ «հանգիստ առնել, դադրիլ» Բ. մակ ժբ. 2. Եղիշ. ը. էջ 144, անդուլ «անդառառ. Խոր. Արշ. Յհ. կթ. Արծր. (գրուած է նաև ան-դոյլ Մանդ. էջ 72), անդուլութեամբ «անդա-դար, չդադրած» Եղիշ.։ Նոր գրականում գոր-ծածական են միայն դուլ և դադար, անդուլ անոադար և բազմաթիւ նոր բառեր, ինչ. գոր-ծադուլ, գործադուլաւոր, դասադուլ, հացա-դուլ, ճաշադուլ, մսադուլ ևն։

• = Բնեև հալ բառ՝ հնխ. dhul-արմատից. սրա հետ հմմտ. իռլ. dál (սեռ. dála) «ժա-մանակ տալ, յետաձգում, դադար», նիռլ. գաէլ. dáil «ժամանակամիջոց, պայմանա-ժամ, վարկ», dáilich «յետաձգել, ձգձգել-երկար մնալ», հհիւս. dugl «դադար, հան-գըստութիւն», duelia «դադարեցնել, կանգ-նիլ», հսաքս. for-dwêlan, հբգ. gi-twēlan, twellen «դադրիլ, դադար առնել». այս բո-լորը ծագում են հնխ. dhuol նախաձևից։

• Տէրվ. Մասիս, 1881 ապր. 28 լծ. հյ. դադարել, դանդաղ, որոնց բոլորի ար-մատն է հնխ. dhar «կալ, կացուցանել, ունել, տանիլ, կրել»։-Հիւնք. թոյլ բա-ռից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. St. էջ 17։

NBHL (4)

Ոչ առնէին դուլ եւ դադար խորհուրդք սրբոյն սպարապետին։ Ոչ տայր դուլ առնուլ պարսկաց. (Փարպ.։)

Մի՛ տար դուլ ական քում յարտասուաց. յն. սթափութիւն. (Ողբ. ՟Բ. 18։)

Դուլ եւ դադար քեզ ոչ գտանիցի. յն. հանգիստ. (Ես. ՟Ի՟Գ. 13։)

Դուլ եւ պատուէր տամ ամենայն ումեք աստէն ի սկզբանս։ Դուլ եւ պատուէր տալ նոցա երթալ միւսանգամ ի բաբիղոն. (Եւս. քր. ՟Ա։)


Դուռայ

s.

coat, dress.

Etymologies (3)

• «ասիական իշխանների լայն և հաստ հագուստը» Լմբ. առ Լև. տա. Վենետ 1865, էջ 239. Երզն. քեր. -ըստ իս այսպէս պէտք է ուղղել նաև Դաշանց թղթի դուղայ ձևը, որ տե՛ս վերը։

• = Արաբ. [arabic word] durrā'a «բրդեայ մի տե-սակ հագուստ, այն է արաբական լայն ֆա-ոաջան» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 570). թուի թէ սրանից ձևափոխուած է պրս. ❇ durrāja «լօդիկ»։-Հիւբշ. 264։

• Հներից Մագ. քեր. 229=Երզն. քեր. արդէն գրում է. «Իսկ մեր ի Պարսից բա-զում ինչ ընտանեբար ուսեալ զգեստս, որպէս դուռայ և ռիտդէ»։ ՆՀԲ սխալ է մեկնում «բառ ռմկ. դիւռէ, թէօրէ, ձև, կերպ զգեստուց»։ Նոյնը կրկնում է Թի-րեաքեան, Բազմ. 1913, 341 դնելով թրք. թէօրէ «ձև, կերպ»։ Ուղիղ մեկնութիւնը

NBHL (2)

Զգեցի՛ք դուռա լայն եւ թաւ. (Լմբ. առ լեւոն.։)

Իսկ մեր ի պարսից բազում ինչ ընտանեբար ուսեալ զգեստս. որպէս դուռնայ, եւ ռիտդէ. (պ. ռիտա, ուսանոց) (Երզն. քեր.։)


Դուռէճ

s.

heat-cock;
venison.

Etymologies (2)

• (գրուած նաև տուռեն) «սա-ւամբ թոչունը. tetrao francolinus» (ըստ Russell, The natural history of Aleppo, տպ. London 1794, հտ. II. էջ 193, տե՛ս Seidel, Մխ. Հերացի, ծանօթ. 58). մէկ անգամ ունի Մագ. քեր. 228=Երզն. քեռ. «Ոչ ունելով (յունաց) ճէ, յորջորջեն զճու-ռակն ծուռակ... և զորսոցն զդուռէճն՝ դուռէծ և զդահուճն՝ դահուծ»։ Նոյն բառը ունի Մխ. բժշ. 11 տուռայճ ձևով։

• = Արաբ. [arabic word] durrāj «սալամբ» (Կամուսի թրք. թրգմ. Ա. 397), պրս. [arabic word] ︎ durrāj (ըստ ԳԴ), որոնցից փոխառեալ են նաև չաղա-թայ. [arabic word] turaǰ «մի տեսակ փոքր շահէն» թրք. turaǰ «սալամբ», վրաց. დურაჯი դու-րաջի, დურეჯი դուրեջի, თურაჯი թուրաջի, თურეჯი թուրեջի «лecная куроnaткa, ան։ տառային կաքաւ» (Չուբ2. 481)։

NBHL (2)

Բառ յն. թի՛ռ, թիռէ՛ս. այսինքն Էրէ, էրէք.

Յորջորջեն զորմոցն զդուռէճն՝ դուռէծ. (Երզն. քեր.։)


Դուր, դրոյ

s.

carpenters tool, plane;
auger;
— պայտառաց, butteris, horse-picker.

Etymologies (2)

• Հիւնք. պրս. [arabic word] durāy «խարտոց» բառի հետ։ Գաբրիէլեան, ՀԱ, 1910, 117 դիւր «հարթ» արմատից։

• «հողի չա՞փ է». մէկ անգամ գտնում եմ գործածուած Օրբել. 157 «Սահմանք Դա-րատափոյ այս են, որ յիւր ձեռնագրիդ գրած են, և Աղբնոյն շինին առաջև էր երեք դուր երկիր»։-Թերևս և նշանակում է «հարթ, տափարակ» և այն ժամանակ միանում է դիւր բառի հետ։

NBHL (4)

τέρετρον terebrum Երկաթի գործի հիւսանց ի փորել կամ ի հարթել զփայտ. կտրոց. քերիչ. ըստ այլոց՝ նաեւ Շաղափ. եւ Կռան. եբր. մաքպաթ.

Դրով գործեաց, եւ դրօշեաց զնա. (Ես. ԽԴ. 12. (եւ 13. որ չիք առ այլս։))

Դրով ճղքէ՛ զտնկի բազուկ. բայց լաւն այն է, որ ի կաղնի փայտէ շինես զդուրն. (Վստկ.։)

Ոչ գիտէ զկերպարանս իւր. սպեաւ խորացեա՞լ, եթէ դուր. (Սարգ. յկ. Ե։) ԴՈՒՐ կոչի առ յետինս եւ Դրաձեւ պատուանշանն.() զոր օրինակ տէր, յիսուս, քրիստոս, աստուած։


Դուրգն, դրգան

s.

potter's wheel.

Etymologies (2)

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. dhrōgh-արմատից. հմմտ. յն. τρυχύς «անիւ-բրուտի անիւ, դուրգն», հիռլ. droch «անիւ». այս երկու ձևերը ծագում են հնխ. dhroghe-նախաձևից, որ չի կարող տալ հյ. դուրգն։ Հայերէն ձևը բացատրելու համար պէտք Լ ընդունիլ թէ շրջուած է հնխ. dhrōgh-ձևից (երկար ձայնաւորով), որի վրայ աւելացել է յետոյ հայկական ն ածանցը. այսպէս dhrōgh-> ղրուգ>ղուրգ>դուրգն։ (Բառիս ձևի համար աւելի ընդարձակ տե՛ս SA, 2, 122)։-Կարծւում է, որ վերոյիշեալ ձևերի հետ պետք է կապել նաև յն. τρόχος «վազք. ասպարէզ». τρέχω, դոր. τράχω «վազել», τρόχις «սուրհանդակ», τρογίλος «ճախարակ 2. մի տեսակ թոչուն», լեթթ. dräst, լիթ. pa-droszti «վաղել, արագ ընթանալ», զոթ. pragjan, անգլսք. brčzan «վազել», հսլ. tru-ku «վաղք». նսլ. trčati «վազել», ռուս. дорora «ճամբայ», հիռլ. tricc «արագ», trēn «հա-մարձակ, յանդուգն» են ևն, որոնք են-թադրել են տալիս հնխ. dhregh, threqh, treq ևն ձևերով և «վազել» նշանակութեամս արմատները։ (Տե՛ս Pokorny, 1, 875, Ber-neker, 226. վերջինս նշանակութեան տար-բերութան պատճառաւ չի ընդունում կցել ռուս. дорora «ճամբայ» բառը, իսև Pokor-nǰ չի յիշում այն)։-Հիւբշ. 440։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, որ (անիւ բառի տակ) լծորդ է դնում յն. τσογός ձևը։ Pictet, 2, 162 լտ. torquao «շըր-ջել, դարձնել» ևն։ Հիւնք. յն. τροχός։ Osthoff, SA, 2, 115 և 122 կարծում է որ դուրզն ուղղականը շինուած է յետ-նաբար *դրուգն, սեռ. դրզան ձևից նմանողութեամբ։ Աւելի երկար մի բա-ցատրութին տե՛ս Pedersen, Հայ. դր. լեզ. էջ 21-22։ (Վերի համեմատո-թեանց վրայ տե՛ս Walde. z88. Boi sacq, 983)։ Karst, Յուշարձան 414 ծիր բառի հետ՝ մոնգոլ. togorin «շուրջը», togori «դառնալ», թունգուզ-մանչ. to-*oro «անիւ, շրջանակ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 145 պրս. [arabic word] turkān կամ [arabic word] turk-i-falak «մոլորակների ծիրը»։ Հմմտ. նաև Petersson. Ar. u. Arm. Stud. էջ 79 ուր հնդևրոպական արմատին տալիս է նաև «դառնալ. դարձնել» նշանակութիւնը և ըստ ալսմ միացնում է նրան զանազան նոր բա-ռեր։

NBHL (1)

Բրուտ՝ որ նստիցի ի գործ իւր, շրջիցէ ոտիւք իւրովք զդուրգն. (Սիր. ՟Լ՟Ը. 32։)


Դռոյթ

cf. Գռոյթ.

Etymologies (1)

• ՆՀԲ կերևայ թէ լաւագոյն ձևն է հա-մարում դրուղ, որ դնում է «արմատ դրդելոյ»։ Lag. Btrg. bktr. Lex. 21 կցում է ենթադրական զնդ. *draoϑra, *draoϑi, *draoϑa ձևերին, որոնք ածան-ցում է dru «վաղել» արմատից։ Նո-րայր, Հայկ. բառաքն. էջ 9 հարազատ ընթերցուածը համարում է դռոյթ կամ դռոհ, որ ըստ Ս. Եազրճեանի համե-մատում է սանս. տրու, դրու «ընթա-նալ, ճեպով ընթանալ», տրուդա, դրու-դա «ընթացք» բառերի հետ։ Տէրվ. Նա-խալ. 30, 89 դռոհ և դռոյթ կցում է սանս. dhvar, զնդ. dvar, պրս. dava-ridan, լն. ϑόρνυμι ձևերին, իբր հնխ. dhvar, dhru «դիմել, թափառիլ» ար-մատից։ Պատահական նմանութիւն ունի սանս. druta «արագ»։

NBHL (2)

Զօրու բազմի դռութ իմն ի միասին տուեալ։ Դռոթ ընդ ինքեան տուեալ։ Դռոթս տալ. (Յհ. կթ.։)

Խառնաղանճ ամբոխիւն դռոթ տուեալ։ Եւ ցրուեալքն դռոթ տուեալ դարձան յիւրաքանչիւր տեղիս. (Արծր. ՟Գ. 6. 13։)


Դստիկոն, աց

s.

story, floor.

Etymologies (3)

• (սեռ. ի) «տան յարկ» Գծ. ի. 9, թ. 37. Նար. էջ 178. Ճառընտ. դստիկոնք լար-կաց Պիոն. հրտր. WZKM, 28 (1914), 380, ղստիկոնիս «պատշգամբ» Անկ. գիրք նոր կտ. էջ 5։

• = Յն. δίστεγον «երկյարկանի կամ երկ-րորդ յարկ» բառն է, որ կազմուած է ὄίς «երկիցս» և στέγη «յարկ» բառերից. հա-յերէնի մէջ ստացել է ընդհանուր իմաստ. Պետօ չէ կարծել թէ փոխառութիւնը ևատա-րուած է Ս. Գրքի թարգմանութեան ժամա-նակ, որովհետև այն երկու վկայութեանց դէմ, ուր պատահում է այս բառը, յունարէն օրինակի մէջ գտնում ենք Նπερώω (Գծ. թ. 37) և τριστεγον (Գծ. ի. 9), բայց ո՛չ δίστεγος։ Փոխառութիւնը անշուշտ հին է, ինչպէս ցոյց է տալիս բառի տառադարձութիւնը. δίστεγον > *դիստեգոն, որից ձայնաւորների նմանու-թեամբ *դիստիգոն և առաջին ձայնաւորի անկումով *դստիգոն. անկանոն է միայն գ-ի տեղ կ։

• τριστεγος «եռայարկ» բառից կազ-մուած։ ՆՀԲ հանում է յն. στέγος-ից։ Հիւնք. δίστεγοτ-ից։

NBHL (2)

Բառ յն. սդէ՛ղօս, սդէ՛ղի. στέγος, στέγη tectum Յարկ. տան ծածքը, եւ խաթը. որպէս եւ դռի՛սդէղօն. τρίστεγον Եռայարկ. Երրորդ յարկ. վերնատուն. վերնայարկ. որ եւ ὐπερῷον վերի խաթ.

Լցաւ ամենայն հրապարակն, եւ դստիկոնք յարկացն. (Ճ. ՟Ա.։)


Դսրով

s.

blame, reprehension;
— առնել, to blame;
— լինել, to be blamed.

Etymologies (3)

• «այպանումն, նախատանք» Նար., որից՝ դսրով առնել «նախատել» Ոսկ. եբր. է, դսրով լինել «նախատանք կրել» Ոսկ. եբր. դ, դսրովել «անարգել, թշնամանել» ՍԳր. կոչ. 30, 224. Եփր. ծն., դսրովանք Կոչ. Ոսկ ա. թես., դսրովիչ Երեմ. ծա. 2, դսրովութիւն Եփր. ծն, Ոսկ. յհ. ա. 1. մ. ա. 22. Բուզ. կոչ. 42, ինքնադսրով Նար. գրուած է նաև դրսով. դրսովել ևն։

• -Պհլ. *dusrav բառից, որ աւանդուած է dusrub գրչութեամբ և «վատահամռաւ. ան-պատիւ» նշանակոթեամբ (Nyberg, Hilts-buch, 2, 61). հմմտ. պազենդ. dusrav (գրուած է dusrub) «վատահամբաւ, ան-պատիւ», զնդ. dəušsravā «վատահամբաւ». նախաւոր ձևն է զնդ. *duš-srava-, որ կազ-մուած է duš «դժ, վատ, զէշ» և sray «խօ-սիլ» բառերից (հմմտ. հսլ. slovo «խօսք»). ճիշտ ինչպէս սրանց հականիշը պազենդ. պհլ. xusrav (գրաած xusrub) «րարեհամ-րաւ, լաւանուն» = սանս. suçrávas-«անաւա-նի, հոչակաւոր»՝ կազմուած է hu-(su-xu-) «լաւ» և srav «խօսիլ» բառերից (հայ. փոխառութեամբ Խոսրով յատուկ անունը)։ Հայուն նախաձևն էր *դուսրաւ>*դսրաւ, որից դսրով և շրջեալ ձևով դրսով։-Հիւրշ. 145։

• ՆՀԲ հյ. դուրս և յն. διασύρω «քաշ-քրշել»։ Ուղիղ մեկնոթիւնը տուաւ նախ Müller, Kuhns u. Schleich. Btrg. 5, 109, որին հակառակ է Lag. Arm. Stud. § 663։ Տէրվ. Մասիս, 1881 մայիս 5 և Նախալ. 73 լսել և պարսաւել բառերի հետ սանս. çru. զնդ. sru, յն. ϰλόω, լտ. cluere, սլ. sluti, գոթ. hliuma «ւռե-լիք», լիթ. klausa «հլութիւն», հբգ. klosen ևն։ Հիւնք. յն. διασύρω։

NBHL (2)

ԴՍՐՈՎ կամ ԴՐՍՈՎ. Արմատ Դսրովելոյ կամ դրսովելոյ. Այպանք, եպերանք. նախատինք. պարսաւ. (ի հյ. դուրս. իբր մերժումն ի դուրս. եւ յն. տիասի՛րօ, ձգձգել. քաշքշել)

Թուք յերեսս ընկալաւ, եւ բամբասեցաւ, եւ դսրով եղեւ. (Ոսկ. եբր. ՟Դ։)


Դրախտ, ից, աց

s.

paradise;
garden, orchard;
— կորուսեալ, Paradise Lost.

Etymologies (4)

• , ի-ա հլ. (յետնաբար ի հլ.) «ծաո-նոց, պարտէզ» ՍԳր. Վրք. հց. Վրդն. ծն., «Ադամի պարտէզը, Եդեմ» ՍԳր. Եզն., «երկ-նային արքայութիւն» Ղկ. իգ. 43. Բ. կոր-ժբ. 4, որից՝ դրախտաբաց Փարպ., դրախ-տապան «պարտիզպան» Եփր. ծն. քս. 31, դրախտատունկ Վրդն. յանթառ., դրախտա-ճուն Պիտ. դրախտանալ Արշ. Լծ. Կոչ. Յայսմ. Նոր բառեր են՝ դրախտաբնակ, դրախտահաւ, դրախտային. դրախտանման ևն.-հին գա-ւառական մի ձև էր դրաստ «ծառաստան, պարտէզ» Պիտ. Փիլ. այլաբ. (գրուած ղա-րաստ Բառ. երեմ. էջ 74), որի վրայ աւելի ընդարձակ տե՛ս բախտ։

• = Պհլ. պազենդ. [other alphabet] ︎ draxt «ծառ». պրս. [arabic word] diraxt «ծառ», բելուճ. dračk. drāč, քրդ. derext «ծառ»։ Իրանեանից է փոխառեալ նաև արամ. drht' «գերեզմանի առաջ շինուած պարտեզ», որ գործածուած է Սարդիկէի լիւդերէն և արամերէն երկլե-զուան արձանագրութեան մէջ (Meillet, KEA, 7(1927), 315)։-Հիւբշ. 145։

• Հներից Վարդան, Մեկն. ծննդ. բ. 8 մեկնում է. «Դրախտ, որ է դիր աւտ մար-դոյն և կամ դիրք խիտ ծառոց և կամ դրեալն Ադամ անդ ախտացաւ զառա-ջինն»։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Շրէօդէր, Thesaur. 47, համեմատելով պրս. dirext բառի հետ։ Ինճիճեան, Ե-ղան. Բիւզանդեան, 1820, էջ 210 դերև յախտից։ Նոյն, Հնախ. Գ. 17 մեկնում է «տեղի անախտութեան»։ ՆՀԲ դարաս-տան և պրս. տիրէխթան «ծառեր»։ Lag Urgesch. 636 դրաստ ձևի հետ՝ լիթ. daržas«պարտեզ» և պրս. diraxt «ծառ»՝ իբր drh «աճիլ» արմատից։ Մ. Մսե-րեանց, Ճռաքաղ, 1859, 426-430 մէջ է բերում մինչև այն ժամանակ առաջար-կուած ստուգաբանութիւնները, և ծաղ-րելով պրս. dirext ձևից հանել ուզողնե-րին՝ մեկնում է «եդեմականն, ասեն, դրախտ՝ վայր երջանիկ էր և տարախտ», Müller SWIAW. 38, 577 սանս. dru Նոյն, kuhns u. Schleich. Btrg. 3, 82 արս. diraxt։

• ԳՒՌ.-Տփ. դրախտ, Ալշ. Ախց. Երև. Կր. Մշ. Ջղ. դ'րախտ, Խրբ. Սեբ. դ'րախտ, Պլ. Ռ. թրախդ, Գոր. Ղրբ. Շմ. տրախտ, Ոզմ. դ'րmխտ, Մկ. Սլմ. Վն. տրmխտ, Զթ. դ'օ-րօխդ, բոլորն էլ «Ադամի դրախտը կամ երկ։ նային արքայութիւն»։

NBHL (6)

παράδεισος paradisus որ եւ ԴՐԱՍՏ. Դարաստան. պարտէզ. բուրաստան. տեղի պտղատու ծառոց, եւ ծաղկանց. որպէս եւ պ. տիրէխթան, ծառք, ծառատունկք։ Առանձին անուամբ՝ Աստուածատունկ վայրն եդեմական, որ եւ ԴՐԱԽՏ ՓԱՓԿՈՒԹԵԱՆ, օրինակ վերին դրախտին, այսինքն արքայութեան երկնից. եւ լայնաբար՝ որ եւ է պարտէզ. ճէննէթ եւ պաղ, պաղչէ. պ. ֆիրտէվս. եբր. կան, կանա. եւ ֆարտէս։

Տնկեաց աստուած զդրախտն յեդեմ։ Եւ զծառն կենաց ի մէջ դրախտին։ Արձակեաց զնա ի դրախտէ անտի փափկութեան։ Իբրեւ զդրախտ աստուծոյ էր։ Դրախտս տնկեցէ՛ք, եւ կերա՛յք զպտուղս նոցա։ Պահապան դրախտին արքունի։ Պարտէզս եւ դրախտս։ Դրախտ նռնենեաց.եւ այլն։

Դրախտն թաւ վայր է ամենապատիկ ծառովք լի. (Փիլ. լին. ՟Ա. 6։)

Դրախտ, որ է դիր աստ մարդոյն, եւ կամ դիրք խիտ ծառոց, եւ կամ դրեալն ադամ անդ ախտացաւ զառաջինն. (Վրդն. ծն.։)

Գայր երբեմն ի դրախտից հայրն մակար։ Ի դաշտ մի մեծ, որ լի էր բազմազան դրախտիւք. (Վրք. հց. ՟Ժ՟Զ. ՟Ժ՟Թ։)

Այսօր ընդ իս իցես ի դրախտին. այսինքն ի փափկութեան երանաւէտ կենաց. (Ղկ. ՟Ի՟Գ. 43։)