s.

wet-nurse;
nurse;
midwife;
preceptor;
tutor, governor.

s.

(իգական) τροφός, τιθήνη, τροφεύουσα nutrix պ. տայէ յոքն. տայէկեան. թ. դայէ (լծ. հյ. դիել) Կին ստնտու կամ կաթնատու զաւակի այլոց. մանկակալ. սնուցիչ, դաստիարակիչ. ծծմար .... (իսկ դայեկ կամ դահեկ ասի ռմկ. նաեւ մանկաբարձն, այսինքն ծնուցիչն) եբր. մէյնէքէթ, այսինքն կաթնատու. Տե՛ս (Ծն. ՟Լ՟Ե. 8։ Ել. ՟Բ. 7։ ՟Դ. Թագ. ՟Ժ՟Ա. 2։ ՟Ա. Թես. ՟Բ. 7։ կամ եբր. օմէնէթ կին դիեցուցիչ. Հռութ. ՟Դ. 16։ ՟Բ. Թագ. ՟Դ. 4։)

Զբոլոր իսկ յոյնս ոչ դանդաղիմ մայր կամ դայեակ ասել իմաստից. (Խոր. ՟Ա. 1։)

ԴԱՅԵԱԿ. (արական). ὁτιθήνος nutritius, educator Դաստիարակ. հոգաբարձու. մանկածու. եբր. օմէն. Տե՛ս (Թուոց. ՟Ժ՟Ա. 12։ ՟Դ. Թագ. ՟Ժ. 1. եւ 5։ Ես. ՟Խ՟Թ. 23։)

Բատ՝ որ նահապետն էր ազգին սահառունեաց տոհմին, դայեակ սնուցիչ թագաւորին վարազդատայ. (Բուզ. ՟Ե. 35։)

Շնորհ առնէր իւրում դայեկին (կամ դայեկանին) բատայ. (անդ. 37։)

Դայեակն՝ որ ապրեցոյց զնա, խոյ կոչէր. (Եւս. քր. ՟Բ։)

Զիա՞րդ բարւոյն արարած՝ չարին արարածոց դայեակ մտեալ՝ սնուցիչ լինիցի. (Եզնիկ.։)

(Քահանայն կոչի եւ) դայեակ՝ առ ի սնունդ հոգեւորական տիոց մանկութեան. (Սարկ. քհ.։)

Եւս եւ ամենայն Դարմանիչ, բուծիչ.

Նոյն արարածք՝ որ դարմանիչք առնին ... յորժամ յղփանայ (մարդն) ... օրինադիրն յայնժամ զնոյն դայեակս զայրացուցանէ, եւ նոքօք խրատէ. (Յճխ. ՟Է։)

Հեշտութիւն դայեակ յաւիտենական որդանն. (Մաշկ.։)

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Դայեակորդի

Voir tout