Definitions containing the research ք : 10000 results

Գանեմ, եցի

va.

to cudgel, to scourge, to whip, to thump, to beat.

· Calfa

NBHL (7)

τύπτω Percutio, verberibus indigne afficio, caedo Գան հարկանել. ձաղկել. խոշտանգել. չարչարել. հարկանել. բախել. ծեծել, զարնել. տէօյմէք, տայագ աթմագ, քէօթէկ պասմագ.

ԳԱՆԵԼ. πλήσσω Pungo Ձաղել. թշնամանել. պատուհասել կշտամբանօք. կծանել. յամօթ առնել. զզուել. (յորմէ ռմկ. գանիլ ՝ է զզուիլ) այըպլամագ, ազարլամագ.

Պատժեալ գանիմք յաստուծոցն. (Փարպ.։)

Որպէս զհայր գանեցի զձեզ, եւ որպէս զտէր պատժեցի. (Լմբ. մաղաք.։)

Սալ դարբնաց որչափ գանելով գանի, ինքն ոչ վնասի. (Ճ. ՟Ա.։)

Գանեալ զխիղճ տկարացն՝ ի քրիստոս մեղանչէ. (Բրս. հց.։)

Այլ ոչ գանէր զնա եւ կակղացուցանէր բանքս այս՝ ածել զնա ի գութ եւ ի զղջումն. (Բրսղ. մրկ.։ Իսկ Նար. ՟Ի՟Բ. կա. բերի ի կրկին նշանակութիւնս։)


Գանձահատ, աց

adj.

peculator, cutpurse, pick-pocket.

· Calfa

NBHL (3)

βαλαντιοτόμος, βαλαντιητόμος Sector crumenarum, saccularius Գող, որ հատանէ կամ կողոպտէ զգանձս, եւ զքսակս. (յն. քսակահատ. եան քէսիճի, քեսիճի, խըրսըզ.

Գերեզմանակրկիտք, գանձահատք։ Գանձակողոպուտ եւ գանձահատս կոչեմ զայնոսիկ, թէպէտեւ ոչ զգանձանակս հատանիցէ, զի առցէ ոսկի. (Ոսկ. յհ. ՟Թ. 12։)

Գանձահատք, զրկօղք. (Բուզ. ՟Դ. 12։)


Գանձապետութիւն, ութեան

s.

treasury.

· Calfa

NBHL (1)

Յուդա ոչ եղեւ արտաքաքսեալ ի գործոյ գանձապետութեան. (Մարթին.։)


Գանձատուն, տան

s.

treasure, treasury;
casket, chest, box (where in money is put).

· Calfa

NBHL (2)

Պարտ է զբանից գանձատուն պահել առաւել քան զընչից. (Ոսկիփոր.։)

Լցին զգանձատուն քո ոսկւով. (Ճ. ՟Բ.։)


Գանձարան, աց

cf. Գանձատուն.

· Calfa

NBHL (8)

ζάκχον Cella, θησαύρισμα repositorium Գանձատուն. տեղի պահեստի ընչից եւ մեծագին իրաց. գանձանակ. գանձ. մթերք. քսակ. սենեակ. շտեմարան. խազինէ, մախզէն, ամպար. եբր. կանզագ.

Գանձարան ի միասին եցիցի մեր. յն. քսակ. (Առակ. ՟Ա. 14։)

Լռութիւն՝ գանձարան բազում գիտութեան։ Հարստութիւն եւ գանձարան կրօնաւորի՝ հնազանդութիւն է. (Վրք. հց. ՟Գ. եւ ՟Ժ՟Է։)

Յիշողական պելացս՝ գանձարան միշտ ազդմանց քոց լիցի. (Մխ. աղօթ.։)

Յոյս է՝ անկարծելի, յառաջ քան զգանձարան, գանձարան. (Կլիմաք.։)

ԳԱՆՁԱՐԱՆ. Գիրք գանձուց եւ քարոզից՝ որք նուագին յեկեղեցւոջ.

Ստացողի սորին՝ այս գանձարանին՝ յանցանքն ջնջին. (Գանձ.։)

Գանձ գրիգորի աստուածաբանին, ի գծողէ այսմ գանձարանիս՝ յանմիտ կարապետէ բաղիշեցոյ. այսինքն ի շարագրողէ. զի սկզբնատառքն յօդեն զանուն իւր. (Գանձ.։)


Գանձեմ, եցի

va.

to treasure up, to hoard, to amass treasures;
to lay up in a trunk;
to pocket.

· Calfa

NBHL (2)

Գանձել զարծաթ եւ զոսկի. անձանց զչարիս. ուղղոց զփրկուի։ Գանձես անձին քում բարկութիւն։ Գանձի արդարոց՝ մեծութիւն ամբարշտաց։ Գանձս բարիս գանձեսցես քեզ յաւուրն կենաց քոց։ Մի գանձէք ձեզ գանձս յերկրի։ Ոչ պարտին որդիք հարց գանձել, այլ հարք որդւոց։ Իբրեւ զհուր գանձեցէք աւուրցն յետնոց։ Եւ այժմ երկինք եւ երկիր նովին բանիւ գանձեալ են, հրոյ պահեալք, եւ այլն։

Արդարեւ քեզ են գանձեալ դառինքս այսոքիկ։ Համարձակութիւն այսքանեաց փառաց սմին գանձեցաւ. (Նար. ՟Ը. եւ Նար. մծբ.։)


Գանումն, ման

s.

bastinade;
torment.

· Calfa

NBHL (1)

Գանելն, իլն. գան. ծեծ. տանջանք. խոշտանգանք.


Գառագեղ, գղի, գղաց

s.

cage, park;
menagery;
den, haunt;
prison;
դնել ի —, to shut up in a cage.

· Calfa

NBHL (3)

ԳԱՌԱԳԵՂ գրի եւ ԳԱՅՌԱԳԻՂ, կամ գեղ, կամ գիւղ. γαλεάγρα cavea ferrea, decipula, genus carceris Վանդակ երկաթի. արգելարան եւ խշտի գազանաց. նմանութեամբ՝ Բանտ. գաֆէս, գափան, քէփէնկ, եաթագ, քիւմէս.

Գազանքն յորժամ ի գառագիւղն արգելուցուն. (Վեցօր. ՟Թ։)

Զոր օրինակ ոք զգազան քար ի գառագեւղ արկանիցէ. (Անան. ի յհ. մկ.։)


Գառացուցանեմ, ուցի

va.

to stretch on the ground, to lay down.

· Calfa

NBHL (1)

Չափեաց զնոսա պարանօք, եւ գառացոյց զնոսա յերկիր. (՟Բ. Թագ. ՟Ը. 2.)


Գառնազգեստ

adj.

dressed in lambskins;
hypocritical.

· Calfa

NBHL (2)

Սոքա են գայլք գառնազգեստք (կամ գառնզգեստք). (Նեղոս.։)

Զգոյշ լերուք ի գառնազգեստ առնէ, եւ ի նորա աղանդագործ պղծուէ. (Ոսկիփոր.։)


Գառնազեն

adj. s.

belonging to the pascal lamb;
immolation of the pascal lamb, Easter.

· Calfa

NBHL (4)

ԳԱՌՆԱԶԵՆ. գ. ԳԱՌՆԱԶԵՆՈՒԹԻՒՆ. Զենումն զատկական գառին. պասեք.

Գառնազեն արիւնաշաղախ դրօքն. (Անյաղթ բարձր.։)

(Պասեք) զգառնազեն տօնն ասէ. (Տօնակ.։)

Մեծին մովսէսի հրամայէ աստուած առնել յեգիպտոս ի չորեքտասանն նիսան գառնազեն. (Տօմար.։)


Գառնածին

adj.

that brings forth lambs.

· Calfa

NBHL (1)

Ծնօղ գառին. ոչխար. մաքի. խոյ.


Գառնանամ, ացայ

vn.

to become like a lamb.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զգառն լինել. գուզույա տէօնմէք.


Գառնենի, ենեաց

s.

lamb-skin.

· Calfa

NBHL (1)

Որ գան առ ձեզ ի հանդերձս գառնենիս, եւ ի ներքոյ են գայլք յափշտակօղք. (Եփր. համաբ.։ եւ Լաստ. ՟Ի՟Բ։)


Գավին

s.

theorbo.

· Calfa

NBHL (3)

ԳԱՎԻՆ որ եւ ԳԱՒԻԿ, կամ ԳԱՒԿԱՅ. cf. ՎԻՆ. Ազդ քնարի. որպէս յն. կիթառ. κιθάρα

Գավին (կամ վին) հարկանել, եւ զքարինս գռնչեցուցանել. (Եւս. քր. ՟Բ։)

Գաւկայ արուեստն յարմարականք. (Պտմ. աղեքս.։)


Գարգափումն, ման

s.

cracking, noise of planks;
ի գարգափս յառնել, to jump, to dance, to stamp.

· Calfa


Երիւրեմ, եցի

va.

cf. Յերիւրեմ.

· Calfa

NBHL (3)

Ի ձեռն առաքինութեանց, որ առ աստուածն ածէ ճանապարհ, գտանի եւ ընդարձակի, եղեալ ամենայն երիւր. (Փիլ. լին. ՟Ա. 99։)

Գունովքն ի մարդոյ տեսակ երիւրեցին։ Ընդ օդս բախեալ, լեզուովս երիւրեալ, եւ ի յօդս ցնդեալ (ձայն). (Լմբ. իմ. եւ Լմբ. պտրգ.։)

Բազումք եկին առ իս ի յուսումն ... եւ ասեն ի վերայ իմ պարսաւանս, որք յինէն են երիւրեալք. (Շիր. վասն կենաց իւրոց.։)


Երկաբնակ

adj.

believing in two natures in Jesus Christ;
having two dwelling-places.

· Calfa

NBHL (1)

Սովորութեամբ հակառակաբան անգիտաց լեզուի՝ Երկաբնակ ձայնեցաւ եւ դաւանօղն երկուց բնութեանց ի քրիստոս. որպէս եւ Միաբնակ՝ ասօղն մի բնութիւն։ (Ասող.։ Կամրջ.։ Տաթեւ. եւ այլն։)


Երկագիտակ

adj.

that looks through two apertures;
— զգայարանք, the eyes.

· Calfa


Երկաթագամ

adj.

furnished with iron;
fastened with iron, nailed.

· Calfa

NBHL (3)

Երկաթով գամած, այսինքն բեւեռեալ, պնդեալ. իբր երկաթ անցուցեալ. (զի գամն ռամկօրէն է բեւեռ, եւ ըստ գրոց՝ անցք)

Զոր որձաքար եւ կոփածոյ վիմօք, երկաթագամ եւ կապարով մածուցեալ. (Խոր. ՟Բ. 87։)

Լանջապանակ երկաթագամ տախտակօք կրծից. (Յհ. կթ.։)


Երկաթագործ, աց

s.

blacksmith, forger;
cf. Երկաթագամ.

· Calfa

NBHL (2)

Գործօղ այսինքն դարբին երկաթոյ.

Սանձեալ թիակօքն զերիվարս տախտակագործացն՝ բեւեռակապ երկաթագործացն. (Ագաթ.։)


Երկաթագործի, ծեաց

s.

instrument of iron.

· Calfa

NBHL (1)

Մի՛ ճօճեսցես զձեռն քո երկաթագործւով ի վերայ քարանց. (Եփր. ել.։)


Երկաթակապ

adj.

chained, bound with iron;
— առնել, to enchain, to put in chains or fetters, cf. Շղթայեմ.

· Calfa

NBHL (3)

ԵՐԿԱԹԱԿԱՊ ԱՌՆԵԼ. σιδηρόω Կապել շղթայիւք. երկթի զարնել.

Երկաթակապ կապանք. (Ճ. ՟Ա.։)

Զզինուորսն երկաթակապ առնելով՝ տո՛ւք տանել ի կարմիր ծովն բնակել. (ՃՃ.։)


Երկաթակուռ

adj.

made or furnished with iron;
— շաւիղ, cf. Երկաթուղի.

· Calfa

NBHL (3)

Ո՛չ երկաթակուռ զգեստ առաջի». այսինքն զրահք. (Պիտ.։)

Զօր բազում գումարեալ երկաթակուռս զրահիւք. (Յհ. կթ.։)

Ի վաղիւն կռուեցան երկաթակուռ մահակօք՝ իբրեւ զուռունս դարբնաց, որ բախեն ի վերայ սալից. (Պտմ. վր.։)


Երկաթակտրութիւն, ութեան

s.

iron mine.

· Calfa

NBHL (1)

ԵՐԿԱԹԱԿՏՐՈՒԹԻՒՆ ԵՐԿԱԹԱՀԱՆՔ. որ եւ ասի երկաթահատք. Մետաղք, ուստի երկաթն հատանի. եւ Հանումն երկաթոյ.


Երկաթապատ

adj.

bound, furnished with iron.

· Calfa

NBHL (3)

Զշառաւիղ արմատոյ դորա թողէ՛ք յերկրի՝ երկաթապատ, եւ պղնձապատ». յն. երկաթի կապանօք. (Դան. ՟Դ. 12. եւ 20։)

Արք կրօնաւորք՝ խարազնազգեստք, երկաթապատք. (Խոր. ՟Գ. 49։)

Երկաթապատ՝ զընթացսն որ յերկինս՝ ճանապարհորդել. (Կլիմաք.։)


Երկաթապինդ

adj.

closed with iron;
chained.

· Calfa

NBHL (1)

Կաշկանդեալ ... երկաթապինդ լինէր կապանօք. (Պիտ.։)


Երկաթի, թեայ

cf. Երկաթեղէն.

· Calfa

NBHL (5)

Անուր երկաթի։ Կառք երկաթիք։ Գրչաւ երկաթեաւ։ Գաւազանաւ երկաթեաւ։ Ձեռակապօք երկաթեօք։ Սղոցօք երկաթեօք։ Տապակ երկաթի.եւ այլն։

Զգեստուք երկաթեօք. (Խոր. ՟Ա. 23։)

Ի կապանաց երկաթեաց. (Վրք. հց. ՟Դ։)

Պարիսպք երկաթիք։ Երկինք կամ երկիր երկաթի, եւ այլն։

Հրաման ետ կապել երկաթեաւ։ Ի կապանաց երկաթոցդ։ Մերձեալ ի կապանս երկաթեաց իմոց։ Վարոցօք երկաթիւք (այսինքն երկաթեօք). (ՃՃ.։ եւ Վրք. հց. ՟Դ։)


Երկախառնեմ, եցի

vn.

to cooperate.

· Calfa

NBHL (1)

Զորս եւ մեր համօրէն աղաչեալ երկախառնել ընդ մեզ աղօթիւք. (Կորիւն.։)


Երկախումբ

adj.

that consists of two sets;
two, double.

· Calfa

NBHL (1)

Յերկուց իրաց կամ ի բնութեանց խմբեալ, շարադրեալ, բաղադրեալ, միացեալ. այն է աղաւաղ թարգմանութիւն յն. ձայնիս. συναμφότερον եւ լտ. invicem, utrumque simul այսինքն երկաքանչիւր բնութիւն միանգամայն, որպէս ողջմտութեամբ իմանան նախնիք.


Երկածին

s. chem. body composed of two substances.

· Calfa

NBHL (3)

Հակառակն միածնի՝ նեստորաբար առնլով զկրկնակի ծնունդ քրիստոսի, այսինքն բաժանելով յերկուս դէմս.

վասն որոյ բարւոք ասի. ի (Ճ. ՟Է.։)

Ո՛չ է հնար երկածին ասել զքրիստոս, այլ միածին եւեթ»։


Երկակ, ի

s.

binary, two;
— եռակ or կի, six, (three times two are six).

· Calfa

NBHL (5)

Երկակն եւ եռակ։ Մի, այն որ յառաջ քան զերկակն։ Ընդ երկակաւն եւ ընդ բազմութեամբն անկեալ։ Զայլ երկակսն շարադրեն. (Փիլ. լին.։)

Պարզ գոլով ... ոչ երբէք հատաւ մտածութեամբք յերկակ։ Ի յատկականս անձնաւորութիւնս երկակ ցուցանէ (զհայր եւ զորդի). (Կիւրղ. գանձ.։)

Ոչ մերկ աստուածութեամբն, այլ հանդերձ երկակօքն՝ հոգւով եւ մարմնով. (Խոսրովիկ.։)

ԵՐԿԱԿ ԵՌԱԿԻ. Երկիցս երեք. վեց. վեցեակ.

Յերկակ եռակի եւ յեղում (այսինքն յեօթներորդ) ճառի յեղանակեալ. (Թէոդոր. մայրագ.։)


Երկակենդան

adj.

amphibious, that lives on land and in water.

· Calfa

NBHL (4)

ԵՐԿԱԿԵՆԴԱՆ ԵՐԿԱԿԵՆՑԱՂ ԵՐԿԱԿԵՆՑԻԿ. ἁμφίβιος amphibius, in terra et in aqua vivens Ունօղ զերկու վիճակս կելոյ. որ կեայ ի ցամաքի եւ ի ջուր.

Կենդանիք երկակենցաղք՝ ջրոյ եւ ցամաքի իբրու դրացիք. (Արշ.։)

Երկակենցաղ կենդանեաց նմանեալք. (Շ. ընդհանր.։) Որպէս եւ նմանութեամբ ասի.

Որքան ինչ ի ջուր զկեանս երկակեցի՛կս ունիցին». իմա՛ որպէս մ. յն.


Երկակենցաղ

cf. Երկակենդան.

· Calfa

NBHL (4)

ԵՐԿԱԿԵՆԴԱՆ ԵՐԿԱԿԵՆՑԱՂ ԵՐԿԱԿԵՆՑԻԿ. ἁμφίβιος amphibius, in terra et in aqua vivens Ունօղ զերկու վիճակս կելոյ. որ կեայ ի ցամաքի եւ ի ջուր.

Կենդանիք երկակենցաղք՝ ջրոյ եւ ցամաքի իբրու դրացիք. (Արշ.։)

Երկակենցաղ կենդանեաց նմանեալք. (Շ. ընդհանր.։)

Որքան ինչ ի ջուր զկեանս երկակեցի՛կս ունիցին». իմա՛ որպէս մ. յն.


Երկակի

adj. adv. two, double, binary;
twice, doubly.

· Calfa

NBHL (4)

Երկակի յորջորջմամբ. եւ այլն. (Նար.) (որք լինին եւ ածական)։

Երկակի շրթանցս, կամ բազկաց կամ ունկան։ Ի յերիկամանց մասունս երկակի։ Երկակի հնգիցն։ Եօթանասնեկի երկակի լեզուաց. (Նար. (որք լինին եւ մ. իբր երկիցս)։)

Երկակի դիմօք կամեցան ըմբռնել զնա. (Երզն. մտթ.։)

երկակի սոքա ասին գոյացութիւնք, ո՛րզան, մարդն, եւ կենդանի». իմա՛. երկրորդ գոյացութիւնք որպիսի են տեսակք եւ սեռք։


Երկակիսակ

s.

twice two and a half, (five).

· Calfa

NBHL (1)

Մակդիր թուոյս Հինգ, յորում են կրկին երկու եւ կէս, եւ ինքն է կէսն տասին.


Երկակողմանի

adj.

having two sides;
two sided, reciprocal.

· Calfa

NBHL (3)

ԵՐԿԱԿՈՂՄ մանաւանդ ԵՐԿԱԿՈՂՄԱՆԻ. Որոյ կամ ուր են երկու կողմանք, մասունք, հայեցուածք դէմ ընդդէմ.

Երկակողմանի, եւ յերկուս ակնարկէ։ Զերկակողմանի մարդոյս զգայութիւնս։ Երկակողմանի հինգ զգայութեամբք. (Փիլ.։)

Երկակողմանի խրատուք՝ սպառնալեօք եւ աւետեօք. (Տօնակ.։)


Երկակողմ

cf. Երկակողմանի.

· Calfa

NBHL (3)

ԵՐԿԱԿՈՂՄ մանաւանդ ԵՐԿԱԿՈՂՄԱՆԻ. Որոյ կամ ուր են երկու կողմանք, մասունք, հայեցուածք դէմ ընդդէմ.

Երկակողմանի, եւ յերկուս ակնարկէ։ Զերկակողմանի մարդոյս զգայութիւնս։ Երկակողմանի հինգ զգայութեամբք. (Փիլ.։)

Երկակողմանի խրատուք՝ սպառնալեօք եւ աւետեօք. (Տօնակ.։)


Երկամանակ

adj.

that has two times or measures.

· Calfa

NBHL (1)

Երկամանակք երեք, ա՛, ե՛, ի՛. (յն. α, ι, ο ). եւ երկամանակք ասին, վասն զի երբեմն ձգտին, եւ երբեմն ամփոփին ... Զմին յերկամանակաց ըստ երկարման առեալ. որպիսի, սի՛րով. (Թր. քեր.։)


Երկայնաբազուկ

cf. Երկայնաձեռն.

· Calfa

NBHL (1)

Արտաշէս, որ կոչեցաւ երկայնաբազուկ. (Եւս. քր. ՟Ա. եւ ՟Բ։ Ասող. ՟Ա. 5։ Վրդն. պտմ.։)


Երկայնաբան

adj.

prolix, too diffusive, too long, long-tongued.

· Calfa

NBHL (4)

Այսչափ երկայնաբան լինել ընդ ձեզ պայքարաւ. (Եղիշ. ՟Ը։)

ԵՐԿԱՅՆԱԲԱՆՔ. գ. ԵՐԿԱՅՆԱԲԱՆ ԲԱՆՔ. Երկարաբանութիւն. երկայն բանք.

Պատկառէ ի քումմէ լռութենէդ առաւել քան յայլոցն երկայնաբանից։ Համառօտաբար՝ քան զերկայնաբանսն հաւանագոյն. (Ածաբ. ծն. եւ Ածաբ. առ որս. ՟Է։)

Բանք երկայնաբանք նշանակ է անմտութեան. (Եւագր. ՟Թ։)


Երկայնաբանեմ, եցի

vn.

to be prolix in discourse, to make long tiresome speeches.

· Calfa

NBHL (1)

μακρηγορέω, μακρολογέω longa oratione utor, multa verba facio Երկարել զբան. շատախօս լինել. խօսքը երկնցընել, երկան կամ շատ խօսիլ.


Երկայնաբանութիւն, ութեան

s.

prolixity, tiresome length in a discourse.

· Calfa

NBHL (1)

Կրկնեաց՝ ո՛չ եթէ վասն երկայնաբանութեան. (Երզն. քեր.։)


Երկայնադէզ, դիզի, դիզաց

adj.

too long or extended, gigantic.

· Calfa

NBHL (1)

Երկայնադիզօք հասակօք. (Խոր. ՟Ա. 10։)


Երկայնածնօտ

adj.

having a long jaw, long-jawed.

· Calfa

NBHL (1)

Այտքն ի ներքոյ միահարթք երկայնածնօտք. (Ոսկ. կողոս.։)


Երկայնակեցութիւն, ութեան

s.

longevity.

· Calfa

NBHL (3)

Երկայնակեցութեան պարգեւօք պսակէ զկենդանին. (Պիտ.։)

Առողջութիւնք մարմնոց ... եւ երկայնակեցութիւն ամաց. (Եղիշ. ՟Բ։)

Եւ զսկզբանէ սէրն ի միասին երկայնակեցութեամբն յոգիսն կնքեալ՝ լուծանել ոչ կարեն. (Փիլ. ՟ժ. բան.։)


Երկայնահեր

adj.

long-haired.

· Calfa

NBHL (1)

Որոյ հերք գլխոյն են երկայն. մազը երկան.


Երկայնաձգեմ, եցի

va.

to prolong, to extend.

· Calfa

NBHL (1)

Երկայնաձգեալ զկենցաղավարութեան քո զվարս. (Մագ. ՟Ժ՟Դ։)


Երկայնաձեռն

adj.

long-handed.

· Calfa

NBHL (2)

μακρόχειρ longimanus Որոյ մի ձեռն կամ երկոքեանն են երկայն. ուստի լինի եւ ասի նաեւ Երկայնաբազուկ. ձեռքը՝ թեւը երկան.

Արտաշէս երկայնաձեռն. (Եւս. քր. ՟Բ։ Նախադր. ՟Ա. Եզր.։ Ասող. ՟Ա. 1։)


Երկայնաձիգ

adj.

very long, elongated;
that lasts long;
far.

· Calfa

NBHL (7)

Երկայնաձիգ հովիտ, կամ ձող, ելուզմունք բարունակաց, ստեղն, մատունք. (Խոր. ՟Ա. 15։ Պիտ.։ Սկեւռ.։ Մագ.։)

Երկայնաձիգք էին հասակօք։ Երկայնաձիգ ճանապարհ. (Վրդն. ծն. եւ Վրդն. պտմ.։)

Երկայնաձիգ ժամանակ կամ ժամանակք, պատմութիւնք. (Ոսկ. մտթ.։ Վեցօր. ՟Թ։ Եւս. քր. ՟Ա։)

Օրն այն մեծ եւ երկայնաձիգ եղեւ քան զամենայն աւուրս. (Ոսկ. ես.։)

Ձանձրութիւն կրօնաւորի՝ երկայնաձիգ. (Կլիմաք.։)

Աջողեցաւ ձգել զսուինն. քանզի էր կորովի եւ երկայնաձիգ, հեռի զաշտէսն արձակեալ. (Խոր. ՟Բ. 5։)

Ի սա գանս ահաւորս եհար միայն երկայնաձիգ աղօթելն առ տէր. (Կլիմաք.։)