Definitions containing the research ք : 10000 results

Բազմադէզ

adj.

much hoarded up.

· Calfa

NBHL (1)

Ոտք փղաց ... իբրեւ զսիւնս հաստատունս ... բառնալ զմեծաբեռն ծանրութիւն բազմադէզն մարմնոյ. (Վեցօր. ՟Թ։)


Բազմադէմ

adj. adv.

polyedrical;
equivocal;
multiform, diverse, manifold, multifarious;
of many different manners.

· Calfa

NBHL (7)

πολυπρόσωπος multas habens facies, multiformis Ունօղ զբազում դէմս, կամ զպէսպէս կերպարանս. քառակերպեան. բազմաչեայ. շատ դէմք ունեցօղ.

Զի՞նչ է բազմոտանին, եւ բազմադէմ սերովբէն. (Մաքս. ի դիոն.։)

Զի ի բազմադէմ շնորհացն՝ որ ի մեզ, բազմօք յաճախեսցեն գոհութիւքնն վասն մեր. (՟Բ. Կոր. ՟Ա. 11։)

Վասն առաջին աշխատութեանց քոց, եւ բազմադէմ քաղաքավարութեանցն. (Վրք. հց. ՟Թ։)

Բազմադէմ ձգեմ զմարդիկ. (Վրք. հց. ՟Ժ՟Թ. ձ.) իսկ տպ. բազմադէմ չարեօք։

Չարչարեցայ պէսպէս տեսլեամբք բազմադէմս. (Եփր. ի յհ. մկ.։)

Փակումն եւ բացումն ասել՝ բազմադիմօք երեւի յաստուածայինս մատեան. (Տօնակ.։)


Բազմադիմի

cf. Բազմադէմ.

· Calfa

NBHL (6)

Մշակք բազմադիմի աշխատութեամբ վաստակոց յարդարին։ Բազմադիմի են սերմանք բարւոյն ի մարդիկ. (Յճխ.։)

Եւ քանզի բազմադիմի է նահատակութեանդ անուն, եւ նա բազմադիմի շնորհս բաշխէ ամենացուն. (Եղիշ. ՟Ա։)

Բազմադիմի էին օրհասք մահուն. (Լաստ. ՟Ժ՟Ա։)

Բազմադիմի սքանչելագործութիւնք, կամ ջանք, կիրք, կամ փոփոխութիւնք, անկողինք. (Ագաթ.։ Պիտ.։ Փարպ.։)

Հա՛յր մեր ... փրկեա՛ զմեզ. ամենայն ուրեք բազմադիմի բանիւս այսուիկ հրամայէ (Քրիստոս) վարել։ Յամենայն կողմանց առնիցէ բազմադիմի զճառն. յն. բազմաւորական բանիւ. (Ոսկ. ես. եւ Ոսկ. մ. ՟Ա. 19։)

Բազմադիմի ջանայր շիջու. ցանել զհաւատ քրիստոնէութեան։ Եւ որպիսի շուք բազմադիմիս արարին առ ի պատիւ դիւոյ. (Խոր. ՟Գ. 12. եւ ՟Բ. 57։)


Բազմադուռն

adj.

of many doors.

· Calfa

NBHL (2)

πολύπυλος multas portas habens Ունօղ դուռն բազում. որոյ են բազում մուտք կամ առաջք. բազմիմաստ. շատ դռներով.

Մի մի ի բանից անտի առաքելոյ բազմադուռն է, սակայն ոչ եթէ հարկ վտանգի է ինձ ելանել ընդ ամենայն դրունս նոցա. (Եփր. հռ.։)


Բազմազան

adj.

very various, of many kinds.

· Calfa

NBHL (5)

Մարդիկ ինքեամբ ձգեն խորհուրդս խորհուրդս բազմազան, եւ խնդիրս ամբաւս. (Ածաբ. ժղ.։)

Բազմազան զարդուք. (Յհ. կթ.։)

Բազմազան կերովքն եւ անյագ խահիւք զցանկութիւնս նորոգս գործեցին։ Բազմազան (իբր բազմածախ) խրախճանութիւն. (Փիլ. լիւս. եւ Փիլ. տեսական.։)

Ի բազմազան շնորհէն լցեալ կատարեցաւ վայելչութիւն կենցաղւոյս։ Բազմազան ինչք, կամ բուսակք, կամ հալածանք։ Մրցանակք բազմազանք. (Պիտ.։)

Բազմազան կերակրել. այսինքն զանազան կերակրովք, կամ բազմօրինակ. (Պիտ.։)


Բազմազանութիւն, ութեան

s.

great variety, diversity.

· Calfa

NBHL (3)

Զի մի՛ ոք բազմազանութեամբ ընդ իմանալւոյն խառնեսցի. (Նիւս. կազմ.։)

Բազմազանութեամբ (գիտութեանց՝) ... քան զամենեսեան ամենեքումբք էր զօրաւոր. (Ածաբ. կիպր.։)

Որպէս զի ուսցուք զգալեօք պատկերօք զերկնայինսն, եւ բազմազանութեամբ զծածուկսն. (Լմբ. պտրգ.։)


Բազմազարդ

adj.

tbat is adorned magnificently;
that has many ornaments.

· Calfa

NBHL (6)

πολύκοσμος, -ον valde ornatus, comptus Բազում զարդս ունօղ, կամ ունելով. բազմօք զարդարեալ. շքեղ. բարեզարդ. զարդարուն.

Զիմաստութիւն զգեցիր քեզ զարդ, մի՛ զարդ, մի՛ զպատմուճանըս բազմազարդ. (Շ. այբուբ.։)

Շինեցաւ նարեկ յըռշտունեաց գաւառին՝ նոյն կարգադրութեամբ, բազմազան, պաշտօնապայծառ երգեզողօք, եւ գրական գիտողօք. (Ասող. ՟Գ. 6։)

Հրամայեաց (Աստուած զտաճարն) մեծաշուք բազմազարդ (յն. բազում պատուասիրութեամբ) կատարել. (Ոսկ. եբր.։)

Ոչ հայել ի սեղանս բազմազարդս խորտկաց. (Վրք. ոսկ. (տպ. բազմազանս)։)

Սեղան բազմախորտիկ եւ բազմազարդ՝ ո՛չ երբէք անուշութեամբ լինի ճաշակելի. (Ոսկ. յհ. ՟Ա. 21։)


Բազմազգեան

adj.

of many nations.

· Calfa

NBHL (1)

Ելին ընդ տիեզերս, զի տացեն զգիտութիւնս սքանչելեաց աստուածութեն՝ բազմազգետն լեզուացն առնուլ ի միտ. (Ագաթ.։)


Բազմազգի

adj.

of several species, sorts or kinds, diverse, manifold.

· Calfa

NBHL (2)

Բազմազգի լեզուք. (Ճ. ՟Բ.։)

Ի լեզուս նոցա վառեալ հուր այրիչ. վասն որոյ բազմազգեաց լեզուօք զինքն երեւեցոյց ծածկագէտն. (Գանձ. (ուր եթէ բազմազգեացն առցի իբր անհոլով, լինի Կրօղ՝ ունօղ բազում ինչ)։)


Բազմազեղ

adj.

copious, abundant.

· Calfa

NBHL (4)

εὕπορος, περισσός, ἅφθονος abundans, redundans, copiosus Զեղուն յոյժ, եւ առատաբուխ. բազմօք զեղեալ, յորդեալ, յորդառատ. խիստ առատ՝ շատ.

Բազմազեղ հոսմամբ։ Ի բազմազեղդ քո սեղանոյ. (Նար. ՟Հ՟Դ եւ ՟Լ՟Է։)

Ամենիմաստ ամենից հայր՝ բազմազեղ՝ խնամող։ Որ զբազմազեղ ներողութիւնդ քո ցուցեր. (Շար.։)

Արքայն Սմպատ՝ բազմազեղ նախախնամութեամբ յինքն զնա ածէր յանձանձէր. (Յհ. կթ.։)


Բազմազօր

adj. s.

very strong, very powerful;
numerous army.

· Calfa

NBHL (3)

Ո՛վ խաչ բազմազօր սքանչելիսն եցոյց. (Եպիփ. խչ.։)

ԲԱԶՄԱԶՕՐ ու. գ. Բազմութիւն զօրու. դասք զօրաց.

Արտաքուստ բազմազօրուն պատեալ պաշարել կամեցան. (Բուզ. ՟Գ. 3։)


Բազմաթիւ

adj.

very numerous.

· Calfa

NBHL (4)

Ե՞րբ ուսանիցիք զբազմաթիւ անուանս աստուածոց նոցա. (Եղիշ.։)

Բազմաթիւ պաշտօնէիւք։ Բազմաթիւ բնութիւն, կամ զարմ, կամ բարիք. (Նար.։)

Եթէ աղքատ ոչ էին յերկրի, ո՞վ ոք կարէր զբազմաթիւ բեռնիս մեղաց թեթեւացուցանել. (Մանդ. ՟Է։)

Եւ ոչ զառ ի նմանէ չարեացն սահման կարօղ եմք գիտել՝ բազմաթիւ լինելովս. (Լմբ. պտրգ.) իմա՛ զբազումս ի չարեացն թուելով. կամ վասն բազմաթիւ լինելոյ սոցա։


Բազմաթիւր

adj.

very wrong;
perverse.

· Calfa

NBHL (1)

Ցասուցեալ մեր ի վերայ այնպէս բազմաթիւր եւ բեզմայեղանակ բարոյիցն։ Զբազմաթիւր մտածութիւնն յեղյեղուլ եպերական բանիւք. (Խոսրովիկ.։)


Բազմաժամանակ

adj.

long since, old, ancient, antique.

· Calfa

NBHL (2)

Առաջին մարդիկ էին բազմաժամանակք ... իսկ որ զկնի՝ սակաւօրեայք. (Լմբ. իմ.։)

Մոռացմամբ բազմաժամանակաւ միտք անգերելի գործեսցի. (Կլիմաք.։)


Բազմաժամանակեայ

cf. Բազմաժամանակ.

· Calfa

NBHL (8)

Մի՛ խորեսցուք ի բազմաժամանակեայ ալեաց ծեայն։ Ծերութիւն պատուական ոչ բազմաժամակեայն է. (Իմ. ՟Բ. 10։)

Ոչ բազմաժամակեայքն են իմաստունք. (Յոբ. ՟Լ՟Բ. 9։)

Քանզի զայնս՝ որոց բազում յաւիտեան վարեցեալս հանդերձ մարմնովն կեանս առանց քաջալաւութեան, բազմաժամանակեայ մանկունս ասելի է. (Փիլ. իմաստն.։)

Սաստիկ պատերազմ եւ բազմաժամանակեայ. (Եւս. քր. ՟Ա։)

Զբազմաժամանակեայ կրօնս ձեր մի՛ մոռանայք, եւ մի՛ կուրուսանէք. (Աթ. անտ.)

Ո՛չ մարգարէութիւնն, եւ ոչ բազմաժամանակեայ առաքինութիւնքն կարացին արգելուլ զնա ի մեղաց. (Սարգ. ՟ա. պետ. ՟Թ։)

Բազմաժամանակեայ սովորութիւն, կամ մտածութիւն, խորհուրդ, ամուսնութիւն. (Վրք. հց.։ Սկհ. կթ. արմաւ։ Պիտ.։)

Անճաշակ լինելով զբազմաժամանակեայ աւուրբք. (Շար.։)


Բազմաժողով

adj. s.

populous, numerous;
great assembly, meeting, party;
crowd, multitude.

· Calfa

NBHL (5)

Զիա՜րդ զատաւ նստաւ միայնացեալ քաղաքն բազմաժողով. (Ողբ. ՟Ա. 1։)

Քաղաք բազմաժողով էր մարդկային բնութիւնս. (Սկեւռ. ես.։)

Ոչ է պատշաճ, եթէ այրի մնասցէ այսքան բազմաժողով թագավորական քաղաք։ Այնքան անուանի եւ բազմաժողով քաղաքի առաջնորդել. (Վրք. ոսկ.։)

Բազմաժողով լսօղք, կամ ինչք. (Պիտ.)

Զի թէ նախ միտքն եւ բանն ընդ միմեանս ոչ միաբանին, ընդ բազմաժողով խորհուրդ գոռոզին պատերազմել ոչ կարեն. (Լծ. կոչ.։)


Բազմալար

adj.

of many chords.

· Calfa

NBHL (1)

Որպէս զբազմալար քնար տարածեցին զձայնս զանազան. (Երզն. քեր.։)


Բազմալեզու

adj.

polyglot.

· Calfa

NBHL (1)

πολύγλωσσος, -ττος qui multarum linguarum est Ուր իցեն այլ եւ այլ լեզուք կամ բարբառք.


Բազմալի, լիք, լեաց

adj.

surgy, billowy, tempestuous, agitated.

· Calfa

NBHL (4)

πολυκύμων fluctuosus Ուր իցեն ալիք բազում. երեքալեան. բազմակոհակ.

Առ Աստուած բանիւք ելանել՝ մոլորեցուցիչ եւ բազմալիք առնէ զմիտս. (Կլիմաք.։)

ԲԱԶՄԱԼԻՔ. գ. Բազմութիւն ալեաց. բազում ալիք.

Որք բազմալի պտղովք ծաղկեցան. (Հ. կիլիկ.։)


Բազմալոյս

adj.

full of lights.

· Calfa

NBHL (1)

Բազմալոյս ճառագայթ. Բազմալոյս անյայտ մարգարիտ։ Բազմալոյս առաքինութեամբ պճեալ. (Խոր. հռիփս.)


Բազմախաբ

adj.

that deceives or that is much or often deceived.

· Calfa

NBHL (3)

πολυπλανής, πολύπλανος erroris plenus Լի խաբէութեամբ. յոքնապատիր. մոլար. խաբեբայ. որ ստէպ խաբէ կամ խաբի.

Հրաժարեալք նայապէս ի մարմնական բազմախաբ զբօսանաց։ Շնչաւոր իմաստութիւն, որ խարդախն է եւ բազմախաբ։ Տեսութիւն բազմախաբ է, ի վերին երեսն հայցելով՝ զգունաւորութիւնն տեսանէ։ Բազմախաբ մեքենայիւքն ծառայեցոյց զմարդիկ. (Սարգ.։)

Բազմախաբ բանք, կամ մոլորութիւն. (ՃՃ.։ Ասող.։)


Բազմախաղ

adj.

gambling, sporting place.

· Calfa

NBHL (2)

Ուր են բազում խաղք զբօսանաց։

Ու՞ր բազմախաղ ձինթացիցն եւ այլոցն տեսարանաց թէատրոնքն. (Ոսկ. ննջ.։)


Բազմախաղաղ

adj.

composed of various materials.

· Calfa

NBHL (2)

որ եւ ԲԱԶՄԱԽԱՌՆ. Բազմօք ընդ միմեանս խաղաղեալ կամ խաղացեալ, այսինքն աղխաղխեալ, խառնեալ, զօդեալ. իբր յն. πολύζυγος եւ այլն. եւ կամ Հալեալ ի միասին եւ ձուլեալ. խառնակ ի զանազան իրաց.

Որք զայսպիսի ինչ բանս եւ զանուանս եւ զկարգս ընդ միմեանս խառնեալ չզատանիցեն ի միմեանց, բազմախաղաղ ինչ նիւթոց ընդ միմեանս խառնելոց նման են. որպէս ոք թէ զոսկին եւ զարծաթն եւ զերկաթ եւ զպղինձ եւ զկապար ընդ միմեանս խառնիցէ ... գտանիցես այնուհետեւ զբազմախաղաղ նիւթս ընդ միմեանս խառնեալ. (Սեբեր. ՟Գ։)


Բազմախառն

adj.

much mixed;
in various voices.

· Calfa

NBHL (2)

Տեսութիւն անհեթեթ պատկերին բազմախառն նիւթօքն ի վերայ խեցեղէն եւ երկաթեղէն ոտից. (Արծր. ՟Բ. 3։)

Բազմախառն փողք տաւղաց. (Ոսկ. ՟ա. տիմ.։)


Բազմախիտ

adj.

very thick;
very frequented (way);
very difficult;
very abundant.

· Calfa

NBHL (2)

Բազմախիտ անկովք տենչեցեալ. (Ոսկ. լս.։)

Երկատութիւն բնաբանականին եւ աստուածաբանականին բազմախիտ է, եւ մեծի լսողութեան պէտս ունի ... է՛ եւ այլ բազմախիտ երկատութիւն, որք ի խորագոյն իրողութիւնսն ասասցին. (Սահմ. ՟Ժ՟Է։) իմա՛, հոծեալ բազմապատիկ մասամբք։


Բազմախխայթ

adj.

ulcerated, full of wounds.

· Calfa

NBHL (1)

ԲԱԶՄԱԽԽԱՅԹ կամ ԲԱԶՄԱԽՂԽԱՅԹ. Խխայթեալ կամ թարախեալ յոյժ. զոր օրինակ են վէրք, խոցուածք։ ՃՃ.։ Ոսկիփոր.։


Բազմախղխայթ

cf. Բազմախխայթ.

· Calfa

NBHL (1)

ԲԱԶՄԱԽԽԱՅԹ կամ ԲԱԶՄԱԽՂԽԱՅԹ. Խխայթեալ կամ թարախեալ յոյժ. զոր օրինակ են վէրք, խոցուածք։ ՃՃ.։ Ոսկիփոր.։


Բազմախնամ

adj.

careful;
kept with care.

· Calfa

NBHL (1)

Որոյ խնամքն են բազում. բարեխնամ. բարեգութ.


Բազմախոյզ

adj.

a much sought;
— լինիմ, to make researches, to be curious, inquisitive, cf. Բազմախուզեմ, cf. Հետազօտեմ.

· Calfa

NBHL (6)

ԲԱԶՄԱԽՈՅԶ ԼԻՆԵԼ. πολυπραγμονέω curiose perscrutor, sollicite inquiro Հետաքրքրել. հետաքննել. հետազօտել.

Այն ինչ՝ զորմէ լինիցի բազում խոյզ եւ խնդիր. ինչ մի հետաքնին կամ ընդվայրաքնին. հետաքրքրական, պրպըտելու.

Մի՛ բազմախոյզ լիցուք առ Աստուած, զոր ինչ արար, եւ զոր առնէ։ Մի՛ բազմախոյզ լինիր՝ եթէ զիա՛րդ, կամ որո՛վ օրինակաւ. (Ոսկ. հռ. եւ Ոսկ. ՟ա. կոր.։)

Ոչ եւս համարիմք պարտ՝ բազմախոյզ իրազեկ լինել. (Նիւս. կազմ.։)

Եւ եթէ զի՛նչ երբէք իցէ՝ զոր պատուիրէն, բազմախոյզք եղիցուք. (Մեկն. ղեւտ.։)

Զոր ապա ի ձեռն բազմախոյզն լինելոյ եգիտ. (Վրք. ոսկ.։)


Բազմախորան

adj.

that has many tabernacles;
— սաղաւարտ, helmet of many crests.

· Calfa

NBHL (1)

Սաղաւարտ բազմախորան. այսինքն որ ունի բազում կատարս կամ ցցունս. (Նիւս. թէոդոր.։) յն. τρίλοφος trium cristarum իբր եռակատար։


Բազմախորտիկ

adj.

full of victuals, splendid, magnificent entertainment or fare.

· Calfa

NBHL (4)

Ուր գտանիցին բազում խորտիկք. մեծահաց. ըստ յն. ասի՝ բազմածախ, եւ սիբարիտեան. πολυτελής, συβαριτηκός sumtuosus, opiparus, luxuriosus շատ ծախքով ու մսխողութեամբ եղած, շէն, մէնծ

Սեղան բազմախորտիկ։ Բազմախորտիկ սեղան, կամ ընթրիք։ Ի սեղանս բազմախորտիկս. (Ոսկ. ստէպ։)

Զբազմախորտիկս զճաշոյ կազմածս ընդունայն է՝ յառաջ քան զայնոսիկ, որ զծախսն տան, դնել. (Փիլ. նխ. ՟բ.։)

Վայելէին սուղ ինչ եւ դոյզն ռոճկովնլ որպէս բազմախորտիկս անուշահոտութեամբ. (Փարպ.։) (յորս մա՛րթ է եւ իբր գոյական իմանալ յոքնակի։)


Բազմախումբ

adj.

cf. Բազմաժողով.

· Calfa

NBHL (1)

Տիրէր բազմախումբ ժողովրդեանն՜ Բազմախումբ մշակացն մանկունք. (Պիտ.։)


Բազմախուռն

adj.

of a great concourse;
thick, thronged, mixed.

· Calfa

NBHL (6)

Ի սկիզբն քարոզութեանն ոչ եկն նա ի մէջ բազմախուռն մարդկան. (Շ. մտթ.։)

Բազմախուռն անուանս, որ ոչ ումեք է յայտնի. (Ճ. ՟Ա.։)

Յոքնազան եւ բազմախուռն չարութիւն. (Յհ. իմ. պաւլ.։)

Պարսպելով ընդդէմ հակառակորդացն բազմախուռն ընթերցուածովք. (Տօնակ.։)

Զանցեալ զբազմախուռն արգասեօք սրբոյն. (Ագաթ.։ եւ Կորիւն.։)

Զարդարեալ բազմախուռն պատուիրանօք (Մաշտոց վարդապետ). (Ստեփ. սեւան.։)


Բազմախտեան

adj.

unhealthy, that is subject to many maladies.

· Calfa

NBHL (1)

πολυπαθής pluribus perturbationibus obnoxius Անկեալ ընդ բազում ախտիւք, կամ ընդ բազում կրիւք, եւ վշտօք աղետից եւ տառապանօք.


Բազմախօս

adj.

cf. Բազմաբան.

· Calfa

NBHL (3)

Բազմախօսն ոչ ծանեաւ զանձն՝ որպէս պարտն էր։ Որպէս զբազմախօս արգելուին զնա արտաքոյ վանիցն. (Կլիմաք.։)

Զի մի՛այսն բազմախօս մոլորեցուսցէ զքեզ. (Եւագր. ՟Ժ։)

Կամ Ուր լինի բան զբազում իրաց՝ հետաքննութեամբ. յաճախաբան. յաճախապատում. բազմախոյզ.


Բազմախօսութիւն, ութեան

s.

cf. Բազմաբանութիւն.

· Calfa

NBHL (5)

πολυλογία multiloquium, loquacitas Շատախօսութիւն. բանք բազումք.

Ոչ ինչ են այժմ պէտք բազմախօսութիւնս առաջի արկանել. (Աթ. համբ.։)

Եւ եղիցիս պատրաստ (այսինքն զգոյշ) ի բազմախօսութենէ. (Վրք. հց. ՟Բ։)

Զբազմախօսութիւն նորա պա՛րտ է բամբասել. (Իսիւք.։)

Սնափառութիւն իցէ բազմախօսութեան աթոռ։ Բազմախօսութիւն ծնանի ի սնափառութենէ. (Կլիմաք.։)


Բազմածախ

adj.

expensive, costly;
splendid, sumptuous, rich, magnificent.

· Calfa

NBHL (2)

πολυδάπος, πολυτελής sumtuosus Որ ինչ լինի բազում ծախիւք. մեծածախ. շքեղ, եւ բազմագին.

Ոչ ի բազմածախ յընթրիս, այլ առ մօրն առաքինութեանց՝ բաւականութեամբ. (Իսիւք.)


Բազմածաղիկ

adj.

that has many flowers.

· Calfa

NBHL (6)

πολυανθής, πολυάνθεμος multos habens flores Ուր իցէ բազմութիւն ծաղկացն՝ իրօք կամ նմանութեամբ.

Ի մարդս բազմածաղիկս եւ յանուշահոտս. (Ածաբ. աղքատ.։)

Զուարթացուցանել զբազմածաղիկ քարոզութեան նոցա բոյս. (Խոր. հռիփս.։)

Ի բազմածաղիկ լեռնէս պարարին միտք մարդկան. (Լմբ. սղ.։)

Զոր ինչ ախտանան առ բազմածաղիկս բուրաստանաց, որք այնոցիկ են ցանկացողք. (Առ որս. ՟Դ։)

Զսուրբ Մարտիրոսնն բազմածաղիկ պսակէր պսակօք. (Ճ. ՟Ա.։)


Բազմածին

adj.

that generates much, fruitful, fertile.

· Calfa

NBHL (5)

Ունայնացաւ եօթնածինն. բազմածին քաղաքն այն ունայնացաւ. (Մխ. երեմ.։)

Խաչինք նոցա բազմածինք են. (Սղ. ՟Ճ՟Խ՟Գ.13։)

Բազմածին հոյլք կենդանեաց. (Պիտ. (որ լինի եւ կր. իբր բազմաթիւ ծնեալք)։)

Անասունք՝ որ միշտ յորս եւ ի կերակուրս կոտորին, բազմածին ծնունդս ունին բնութեամբ. եւ վասն այնորիկ նապաստակաց բազմածին ծնունդս կարգեալ է. (Վեցօր. ՟Թ. (ուր յն. է ն. եւ հյ. իբր կր)։)

Ի սոյն երկաքանչիւր բաւականաբոյս բազմածին լերանց հզօրաց. (Նար. խչ.։)


Բազմածուփ

adj.

stormy, much agitated

· Calfa

NBHL (2)

Ծփեալ յոյժ. վրդովեալ բազում ծփանօք.

Բազմածուփ աշխարհ, կամ խորհուրդք, կամ աշխատութիւն. (Զքր. կթ.։ Փարպ.։ Նար. ՟Ե. ՟Ղ՟Ա։)


Բազմակալ, աց

s.

candlestick;
snuffers;
guest;
cf. Բազմակ.

· Calfa

NBHL (5)

Որպէ՛ս Բազմակ, այսինքն ճրագ. λύχνος lucerna

ԲԱԶՄԱԿԱԼ. Որպէս Բազմակակալ. այն է ըստ ոմանց ունելիք ճրագի, այսինքն մկրատ. որ եւ ՅԱՐԴԱՐԻՉ ասի. ... կամ ըստ այլոց՝ Ընդունարան իւղոյ. եղաման, ձիթաման կամ ձագար. թարգմանի ի մեզ եւ ԲԵՐԱՆ ՃՐԱԳԱՑ. զի եբր. է մախթա, մէլփախաիմ եւ մուձափօթ. եւ յն. ἑπαριστρίς, ἑαρίστηρ forceps եւ haustrum, situla, infusorium

Ճրագարանք իւրեանց, եւ բազմակալք իւրեանց. (՟Բ. Մնաց. ՟Դ. 21։)

Բազմակալ՝ ճրագունք. (Վրդն. ել.։)

Ճրագարանս եօթն, եւ զբազմակալս նորա եւ զնեցուկս արասցես յոսկւոյ սրբոյ. (Ել. ՟Ի՟Ե. 38։ ՟Լ՟Է. 17։ Թուոց. ՟Դ. 9։ ՟Գ. Թագ. 49։ յորս օրինակքինչ գրեն ԲԱԶՄԱԿԱԿԱԼ։)


Բազմական, ի, աց

s.

guest, invited person;
table, banquet;
carpet, mattress, couch, sofa;
bench, seat;
—ս —ս բաշխել, to divide tho guests, to form several banquets apart;
—ս արկանել, to offer chairs or seats.

· Calfa

NBHL (9)

ԲԱԶՄԱԿԱՆ. κλῆσις, κλίσις, κατακλίσις vocatio ad coenam, discumbitus եւ այլն. Կոչունք, սեղան. նիստ խրախճանի. երախանք. ...

ԲԱԶՄԱԿԱՆ. κλισία sella, locus sedendi, στρῶμα, στιβάς, τάπης stratum, stramentum, tapes եւ այլն. Բազմոց. նստարան. գահոյք. գահ. բարձ. ...

Ադոնիա, եւ ամենայն բազմականք նորա, Հերովդի, եւ բազմականացն, Լցան հարսանիքն բազմականօք։ Ոմն ի բազմականացն։ Ոչ ոք իմացաւ ի բազմականաց անտի։ Մտեալ թագաւորն հայել զբազմականօքն.եւ այլն։

Թափեաց ի գլուխ նորա ի բազմականին. (Մտթ. ՟Ի՟Զ. 7. (ու ր յն. բերի ի ՟Ա նշ. այսինքն Յիսուսի բազմեցելոյ։))

Դնէ բազմականս. (Վրք. հց. ՟Բ։)

Որոշեալ եւ զատուցեալ է բազմականքն. (Փիլ. տեսական.։)

Բազմական ա՛րկ ինձ զապաշխարութիւն քո. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Մերժելով ի քոց բազմականացդ՝ ահա արկանես ինձ բազմականս առ հօրն հաւատոցն Աբրահամու. (Ագաթ. ։ Մի՛ բազմականս բարձրագոյնս կարգեսցուք։ Բազմեալք կամք պայծառք պայծառապէս ի վերայ բարձր բազմականի եւ ամբարձելոյ. Ածաբ. ծն. եւ Ածաբ. աղքատասիր.։)

Բազմական էին դաւանեաց զերկին ... Մասն հատուածոց ի կենսակիրն փայտէ տէրունեան փառացն բազմականի։ Բանիւ քո սրբեա՛ զպատսպարանս բազմականիս. (Նար. խչ. եւ ՟Ղ՟Բ։)


Բազմականակից

adj.

messmate, commensal.

· Calfa

NBHL (1)

Ուրախակիցք եւ բազմականակիցք էին. (Բուզ. ՟Գ 19։)


Բազմականատու, ի

adj.

that gives a feast or banquet.

· Calfa

NBHL (1)

Բազմականատուքն հարսանեաց պատրաստեսցեն զօժիտսն. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Բազմակապ

adj.

that is joined or tiedwith many strings.

· Calfa

NBHL (1)

Բազմակապ յօդիւք ոտքն. (Վեցօր. ՟Թ։)


Բազմակարօտ

adj.

who has many wants

· Calfa

NBHL (1)

Կարօտ բազում իրաց, որոյ բազում են կարիք. շատ բանի պիտանաւորութիւն ունէցօղ.


Բազմակերպ

adj.

in several shapes, diverse, various.

· Calfa

NBHL (4)

Բազմակերպ անասունք. (Կոչ. ՟Ժ՟Ե։)

Գետոցն գնացք բազմակերպ ձկամբք՝ մեծամեծօք եւ փոքումբք. (Փարպ.։)

Բազմակերպ գունոց եւ ձեւոց տեսիլք. (Փիլ. քհ.։)

Բազմակերպ տանջանք. (Վրք. հց.։)


Բազմակին, կնոջ

adj.

having many wives, polygamist.

· Calfa

NBHL (10)

ԲԱԶՄԱԿԻ ԲԱԶՄԱԿԻՆ. Բազմաւորակի. յոքնակի. եւ Բազմապատիկ. բազում.

Պարիսպ կանգնեցին ի բազմակի քարանց. (Լաստ. ՟Ժ՟Ղ։)

Հասկահիւս լաստեալ բազմակին մանուածով, եւ յոքնական երակօք շարապատեալ. (Մագ. ՟Ժ՟Է։)

ԲԱԶՄԱԿԻ ԲԱԶՄԱԿԻՆ. Բազմաւորակի. յոքնակի. եւ Բազմապատիկ. բազում.

Պարիսպ կանգնեցին ի բազմակի քարանց. (Լաստ. ԺՂ։)

Հասկահիւս լաստեալ բազմակին մանուածով, եւ յոքնական երակօք շարապատեալ. (Մագ. ԺԷ։)

ԲԱԶՄԱԿԻՆ 2 (կնոջ.) ԲԱԶՄԱԿԻ ԲԱԶՄԱԿԻՆ. Բազմաւորակի. յոքնակի. եւ Բազմապատիկ. բազում.

Պարիսպ կանգնեցին ի բազմակի քարանց. (Լաստ. ԺՂ։)

Հասկահիւս լաստեալ բազմակին մանուածով, եւ յոքնական երակօք շարապատեալ. (Մագ. ԺԷ։)

Լիցուք ապա բազմակից ընդ աղքատութիւն Քրիստոսի. զի նա ինքն է, որ աղքատօքն՝ զոր կերակրեմք ի սեղանս մեր, բազմի ի միջի մերում. (Բրսղ. մրկ.։)


Բազմակնութիւն, ութեան

s.

polygamy.

· Calfa

NBHL (2)

Ունելն զբազում՝ աչս. բազմաչեայ գոլն. շատ աչք ունենալը.

Անցուցեր զմեզ քո միակնութեամբդ, որ առաւել եմք քան զքեզ բազմակնութեամբ. (Նար. երգ.։)


Բազմակոխ

adj.

that is trampled on or oppressed much or often;
— ճանապարհ, public or much frequented road.

· Calfa

NBHL (2)

ԲԱԶՄԱԿՈԽ ԼԻՆԵԼ. Ստէպ ոտն կոխել, երթեւեկել կամ յաճախել ուրեք. տեղ մը շատ հեղ երթալ.

Ի տունս բարեկամի քո ասէ՝ մի՛ յաճախեր բազմակոխ լինել, գուցե տտիցէ զքեզ. (Ճ. ՟Ա.։)