a much sought;
— լինիմ, to make researches, to be curious, inquisitive, cf. Բազմախուզեմ, cf. Հետազօտեմ.
Այն ինչ՝ զորմէ լինիցի բազում խոյզ եւ խնդիր. ինչ մի հետաքնին կամ ընդվայրաքնին. հետաքրքրական, պրպըտելու.
Զականջսն անպահպան վասն բազմախոյզ իրաց թողեալ. (Փիլ. իմաստն.։)
Մի՛ անկանել ի բազմախոյզ խնդիրս. (Յճխ. ՟Դ։)
Եւ անդ ըստ բազմախոյզ սովորութեան մարդկան յուզեալ. (Վարս հց. ՟Ի՟Զ.)
նոյն բան դնի ի Ճ. ՟Ա. որպէս մակբայ.
Եւ անդ բազմախոյզ ըստ սովորութեան մարդկան՝ յուզեալ։
ԲԱԶՄԱԽՈՅԶ ԼԻՆԵԼ. πολυπραγμονέω curiose perscrutor, sollicite inquiro Հետաքրքրել. հետաքննել. հետազօտել.
Ոչ խնդրել զայնպիսին, եւ ոչ բազմախոյզ լինել. (Բրս. ծն.։)
Մի՛ բազմախոյզ լիցուք առ Աստուած, զոր ինչ արար, եւ զոր առնէ։ Մի՛ բազմախոյզ լինիր՝ եթէ զիա՛րդ, կամ որո՛վ օրինակաւ. (Ոսկ. հռ. եւ Ոսկ. ՟ա. կոր.։)
Ոչ եւս համարիմք պարտ՝ բազմախոյզ իրազեկ լինել. (Նիւս. կազմ.։)
Բազմախոյզ լինելովն՝ ի հասանելոյ ոչ յուսահատէր. (Լմբ. պտրգ.։)
Եւ եթէ զի՛նչ երբէք իցէ՝ զոր պատուիրէն, բազմախոյզք եղիցուք. (Մեկն. ղեւտ.։)
Զոր ապա ի ձեռն բազմախոյզն լինելոյ եգիտ. (Վրք. ոսկ.։)